PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ակումբային ֆուտբոլ



Էջեր : 1 [2] 3 4 5 6 7 8 9 10

Array
07.05.2007, 15:50
Արտակը 3-րդ համարն էր, չէ՞... Հա, վատը չէր:
Ժողովուրդ էտ Արտակ Խաչատրյանը պատահական կարող ա՞ 16 տարեկան էր

Ֆուտբոլասեր
07.05.2007, 16:38
Ժողովուրդ էտ Արտակ Խաչատրյանը պատահական կարող ա՞ 16 տարեկան էր
Կամ 16 կամ 17. Վարդան Խաչատրյանի փոքր տղանա:

Array
07.05.2007, 17:47
Կամ 16 կամ 17. Վարդան Խաչատրյանի փոքր տղանա:
ԱԱԱ,ինքը սաղ օրը մեր հայաթում ֆուտբոլ ա խաղում,բա մեծը,ես գիտեի ինքն ավելի լավ ա խաղում

Tumbler
07.05.2007, 18:31
Դե փոքրերը ոնցոր թե ավելի լավ են խաղում. Մեր հայաթում էլ եղբայրնեն կան, բայց փաորը ավելի շուստչիա/

Vahe
07.05.2007, 19:20
Հայաստանում երեխեքը լավ են խաղում, հետո նայող չկա, կամ էլ կա բայց իրար մեջ հայկական թիմերում մրցելով առաջ չեն գնա: Կամ պտի լավ խաղացողներ բերեն, որպեսզի անընդհատ ձգտեն ինչ-որ իրանցից ուժեղից անցնեն, կամ պտի իրանք գնան ավելի ուժեղ առաջնությունում խաղան, որ հետընթաց չլինի:

Ավելացվել է 7 րոպե անց

Անահիտ ջան թող 10 հատ «կապ»-ով գոլ խփեին եթե կարային, բայց ոչ թե ամեն անգամվա նման վիճելի պահերը Ի ՎՆԱՍ «Շիրակի» լուծեն… էդ տղեքւ մեղք են ախր…
Համ էլ խնդրեմ :)

Աաաա.. Ախպեր ջան ինչից ես խաբար)) Անընդհատ էս է էլի... Գյումրիում Շիրակի խաղերը տալուց արդեն հաղորդավարը զզվել է էդ բանից: Ներվայնանում շուխուռը քցում է ամեն անգամ անկապ պենալների, կարմիր քարտերի համար: Մի անգամ նույնիսկ հենց ինքը ստադիոնից էր վարում հաղորդումը, ներվայնացավ ու գոռաց «հիմա ամբողջ ստադիոնը վանկարկում է մրցավարի անունը «Սուդյա՝ ............» » Չասեմ, բոլորդ էլ գիտեք :P Դե մեկ, երկու, երեք անգամ, բայց վերջը չափ կա:

Հա դե Շիրակին էլ դուրս հանեն դարձնեն մայրաքաղաքի առաջնություն)) Գոնե էս տարի տղեքը «վիզ են դրել», հին նախագահն էլ վերադարձել է: հույս կա, որ առաջընթաց կլինի, գոնե այսպիսի բաներով «մեջքերը չկոտրեն»:

John
07.05.2007, 20:16
Գանձասար-Շիրակ 0-0 կարծում եմ տրամաբանական հաշիվ…

Amaru
10.05.2007, 14:06
կրվեցինք

Array
10.05.2007, 14:11
կրվեցինք
1:3

Amaru
10.05.2007, 14:15
մերսի, գիտեմ
պարզապես հիմա գրել չեմ կարա խաղի մասին
ով որ նայել ա, կհասկանա
հենց ուժ լինի, կգրեմ մի քիչ

Array
10.05.2007, 14:35
մերսի, գիտեմ
պարզապես հիմա գրել չեմ կարա խաղի մասին
ով որ նայել ա, կհասկանա
հենց ուժ լինի, կգրեմ մի քիչ
Ցավում եմ:)

Ֆուտբոլասեր
10.05.2007, 18:03
Խաղը հետաքրքիր էր:
Արարատը առաջին խաղակեսում, պրեսսինգ էր անում ողջ դաշտով մեկ, որի շնորհիվ մեծ առավելություն ուներ, բայց դրա հետևանքով հոգնեցին ու երկրորդ խաղակեսում դաշտում մի թիմ էր Բանանցը:
Շատ ուրախ եմ Սեմյոն Մուրադյանի համար: Նախ գոլ խփեց, հետո իրան գցելու պատճառով Արարատը մնաց 10հոգով, վերջում էլ վերջնականապես թաղեց Արարատի բոլոր հույսերը:

Amaru
10.05.2007, 18:16
«Արարատի» հույսերը Վարուժը թաղեց!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Ախր ինչոոո՞վ էր մտածում՝ Մարկոսին փոխարինելիս, հը՞... Նման սխալները չեեեեն ներվում!!!!!!!! Առանց Մարկոսի մեր թիմի խաղը լրիիիիվ ուրիշ ա...
Տենց առաջին խաղակես ունեցանք, իսկ հետո... Նշանի՝ խաղադաշտ դուրս գալը պետք էր, հա, քանի որ մաքուր հարձակվող չունեինք...
Բայց Սերգեյը թող նստեր տեղը: Ինչի՞ Սաքոն փոխարինման չմտավ... Մրցավարից ՈՉ ՄԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ, մարդը իրա գործը ուղղակի ընտիր արեց:
Ամենաահավորը ու տխրեցնողը իմ համար էն ա, որ էդ երկու գոլերը ավելացված կես ջամում կերավ «Արարատը»: Պենալներ լինեին՝ Գառնիկի համար էտ պրոբլեմ չի...
«Արարատը» 9 հոգով էր մնացել, ոչ թե՝ 10... «Բանանցն» էլ 10... Թեկուզ էտ խաղի գրեթե վերջում էր... Էհ............

Armeno
10.05.2007, 18:25
Սկզբում զարմացել էի,թե Էրզրումյաններին ինչի չի մտցրել,բայց անկեղծ ասեմ Նշանի խաղից մի քիչ հիասթափված եմ,իրենից ավելին էի սպասում,չնայած`կիսապաշտպաններն ավելի էին մեղավոր,հազվադեպ էր գնդակը հարձակվողի մոտ հայտնվում:

Amaru
10.05.2007, 18:33
Նշանը դեռ երկու օր առաջ կաղում էր... Էս տարի ընդհանրապես ինքը չի երևում դաշտում... Թերևս մենակ պենալը իրացնելուց: Իսկ երբ խաղում էլ ա, մեկ-մեկ խանգարում ա, քանի որ եթե ֆուտբոլիստը հարմար դիրքում ա, բնազդաբար Նշանին ա պաս տալիս:
Առաջնության եկող խաղն էլ ա «Բանանց»-«Արարատ»... Ոչ մի սպասելիք չունեմ:

Array
10.05.2007, 18:42
Նշանը դեռ երկու օր առաջ կաղում էր... Էս տարի ընդհանրապես ինքը չի երևում դաշտում... Թերևս մենակ պենալը իրացնելուց: Իսկ երբ խաղում էլ ա, մեկ-մեկ խանգարում ա, քանի որ եթե ֆուտբոլիստը հարմար դիրքում ա, բնազդաբար Նշանին ա պաս տալիս:
Առաջնության եկող խաղն էլ ա «Բանանց»-«Արարատ»... Ոչ մի սպասելիք չունեմ:
Այ,պարտվելը ըտեղից ա գալու,եթե ֆուտբոլիստներն էլ,հուսաթափվծ լինեն,ընդհանրապես խոշոր հաշիվ ա լինելու

Amaru
10.05.2007, 19:28
Ահ դե եսիմ... Մեկ ա մինչև վերջին վայրկյանը մենք ԱՐԱՐԱՏ էինք գոռում, շարֆա-թմբուկա-խառը...
Խոշոր հաշիվ թույլ չենք տա:

Taurus
18.05.2007, 22:57
Kilikia 0 : 5 Pyunik

John
21.05.2007, 15:10
Ուլիս–Շիրակ 0-2
Արարատ-Միկա 2-0
Գանձասար-Բանանց 0-1
շնորհավոր հաղթած թիմերին ու իրանց երկրպագուներին

Amarasos
23.05.2007, 09:45
ԳԱՆՁԱՍԱՐ-CHAMPION:)

Amaru
23.05.2007, 09:48
Չէի ասի :)) Գանձասար - հինգերորդ տեղ, ա՛յ կտեսնեք :P

Amarasos
23.05.2007, 09:52
Բոլորիդ մի բան հարցնեմ:) Սայտ կա՞,որտեղ կարամ Հայաստանի առաջնության արդյունքները իմանամ:).....

Amaru
23.05.2007, 10:03
Կարաս armfootball.com-ում նայես :)

Armeno
23.05.2007, 13:58
Բա ֆրինետից՞

John
23.05.2007, 13:58
Բոլորիդ մի բան հարցնեմ:) Սայտ կա՞,որտեղ կարամ Հայաստանի առաջնության արդյունքները իմանամ:).....
Դու ուզում ես օնլայն իմանա՞ս հաշիվները: Եթե հա, գրի՝ կճշտեմ, թե որ սայթից կարաս իմանաս:

Armeno
23.05.2007, 14:02
Ես Հա

Ավելացվել է 31 վայրկյան անց
Կամ էլ խաղից հետո

John
23.05.2007, 14:21
http://www.liveresult.ru/armenia.htm իսկ ֆրինետից հասանելի սայթ չկա ոնց որ…

John
23.05.2007, 19:56
«Փյունիկ-«Շիրակ» 1-2 «Շիրակը» սատկացրելա «Փյունիկին»… ուռա!!! :drinks
Գևորգ Ղազարյան- Արարատ Հարությունյան, Վարդան Բիչախչյան
հալալա տղեքին… ՇԻՐԱԿ:clap հուպ տուր
«Միկա»-«Գանձասար» 3-2
Տալես, Շահգելդյան, Կլեբեր-Վահե Դավթյան, Արթուր Քոչարյան

Amaru
23.05.2007, 22:42
football365.am-ը նույն սոքերսթենքն ա :)

Vahe
23.05.2007, 22:52
էս Շիրակը ժառիտներ է սկսում անելը հա ոնց որ)))

Amaru
24.05.2007, 15:46
Այոոոո :yahoo «Շիրակ» ռուլզզզզ :yahoo

John
25.05.2007, 11:43
Բանանց-Կիլիկիա 3-0 Արսեն Բալաբեկյան, Սեյմոն Մուրադյան, Սամվել Մելքոնյան
Արարատ-Ուլիս 2-0 Մարկոս 2

Amaru
27.05.2007, 10:29
:yahoo :clap Սուպերգավաթ :clap :yahoo
Բոլորս գնում ենք ՄԱՐԶԱԴԱՇՏ :clap

F.c.Liverpool
27.05.2007, 11:28
Amaru ջան էսորա?

Array
27.05.2007, 20:33
2006թ.-ի սուպերգավաթի խաղարկությունը հաղթեց Փյունիկը 2007թ.-ին;Բայց սպանում ա, չէ՞:lol

Ավելացվել է 51 վայրկյան անց
մենակ հայերը սենց բան կաներին:D

Amaru
27.05.2007, 23:49
Լիվեր ջան, կներես, որ չէի պատասխանել :oy

John
30.05.2007, 10:13
Վաղը՝ Մայիսի 31-ին, ժամը 20,00 Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա մինչև 21 տարեկանների եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը: Կարծում եմ՝ պարտավոր ենք ներկա գտնվելու այդ հանդիպմանը և աջակցելու մեր թիմին: Մուտքը ազատ է: Ի՞նչ կասեք: Եկողներ կա՞ն:

Amaru
30.05.2007, 10:20
Բնականաբար կան, բա էտ հա՞րց էր :)
Հաղթանակներ հազվադեպ ենք տեսնում, էս էտ հազվադեպ դեպքերից ա լինելու :))

John
30.05.2007, 10:27
Բնականաբար կան, բա էտ հա՞րց էր :)
Հաղթանակներ հազվադեպ ենք տեսնում, էս էտ հազվադեպ դեպքերից ա լինելու :))
Սա նաև այն հազվադեպ խաղերից է, որում հայերը գոլ(եր) են խփելու :) հույս ունեմ՝ շատ մարդիկ կարձագանքեն" մեր հավաքականին իսկապես պետք է մեր աջակցությունը:

Ֆելո
30.05.2007, 12:43
մեկ էլ տեսար, ես էլ գամ. բա դհոլ, դրոշ ունեք:D, գնանք նեց լաաաաաաաաաավ բալետ անենք

Amaru
30.05.2007, 12:45
Դհոլ ունենք :) Դրոշներ էլ լիքը ունենք :) Բաններներ էլ :)

Աբելյան
30.05.2007, 13:50
անպայման կգամ

John
30.05.2007, 14:21
Ժողովուրդ ոնց ջոգում եմ՝ գոնե երեք-չորս հոգի կանք(հույս ունեմ՝ էլի մարդիկ կարձագանքեն): Կարծում եմ՝ արժի միասնին գնալ խաղը դիտելու: Կարելի է հանդիպել խաղը սկսվելուց 30 րոպե առաջ՝ մարզադաշտի մոտակայքում, օրինակ՝ տոմսարկղի մուտքի կոտ :)

Array
30.05.2007, 14:55
Ժողովուրդ ոնց ջոգում եմ՝ գոնե երեք-չորս հոգի կանք(հույս ունեմ՝ էլի մարդիկ կարձագանքեն): Կարծում եմ՝ արժի միասնին գնալ խաղը դիտելու: Կարելի է հանդիպել խաղը սկսվելուց 30 րոպե առաջ՝ մարզադաշտի մոտակայքում, օրինակ՝ տոմսարկղի մուտքի կոտ
Կլինեն բա չեն լինի;Բա` ես չգամ, էլ ով գա:)

John
30.05.2007, 15:59
Կլինեն բա չեն լինի;Բա` ես չգամ, էլ ով գա:)
շատ ավելի լավ :)

Amaru
30.05.2007, 16:01
Հանդիպելն ու միասին նայելը շատ լավ միտք ա :)
Ես մեր արարատցիների հետ եմ լինելու բայց...

Array
30.05.2007, 20:11
Վերջնական կտեսնենք ով ա գալու,ավելի կոնկրետ վաղը կպայմանավորվենք

John
31.05.2007, 08:45
Ինձ թվում է՝ արդեն վերջնական պարզ է, թե ովքեր են գալու: Քանի որ ես էսօր կարողա էլ չմտնեմ Ակումբ՝ միանգամից պայմանավորվենք կոնկրետ՝ ժամը 19,30-ին տոմսարկղի մուտքի մոտ մի 7-8 րոպե կսպասենք, իսկ դրանից ավել ուշացողները թող զանգեն ինձ՝ 093199981 համարով, կասենք, թե որտեղ ենք նստած՝ կգան :) կարծում եմ՝ դա ամենաճիշտ տարբերակն է:)

John
31.05.2007, 15:58
Երեք ժամից խաղը սկսվում է, բայց մինչև հիմա դեռ ոչ ոք կոնկրետ չի ասել, որ գալու է…

Array
31.05.2007, 17:09
Կոնկրետ.
Ես գալիս եմ: է՞լ ով ա գալիս, ժողովու՛րդ, ժամանակ քիչ կա

Davo'o
31.05.2007, 17:12
Չբռնե՞մ ես էլ գամ:
Հովսեփ, համարդ պահպանել եմ հեռախոսիս մեջ, որ գալու լինեմ կզանգեմ: :ok

John
31.05.2007, 17:43
լավ է՝ մենակ չեմ լինի :) հույս ունեմ՝ դու էլ կգաս Դավո ջան

Ֆելո
31.05.2007, 21:34
1:0 կրել ենք:hands. շնորհավորանքներս բոլորիս

Array
31.05.2007, 22:22
Հալալ ա տղերքին 1:0 հազիվ Լիխտենշտեյնին հաղթեցինք

Amaru
31.05.2007, 22:35
Ահա, գոնե կրեցինք.. Ես նման խաղի չէի սպասում բայց:
Իրանց վեցերորդ համարը՝ Մարկը, ինչ լավն էր :) :oy

Vahe
31.05.2007, 22:42
Ահա, գոնե կրեցինք.. Ես նման խաղի չէի սպասում բայց:
Իրանց վեցերորդ համարը՝ Մարկը, ինչ լավն էր :) :oy

ընդմիջմանը էդ Մարկը ոնց էր բացեեեել :D Ինքը ձեռով քր անում, տրիբունայում ղժում էին, ինքն էլ գիտի բալետ են անում, վաբշե էր ոգեվորվում :hands

Ավելացվել է 3 րոպե անց
Հա մեկ էլ Հետեւվներս ոնց որ Հովսեփենք էին նստած: Նկարներին նմանեցնելով եմ ասում:
John, հո կարմիր մայկա չէիր հագել, հետներդ էլ Armenia-ով մի քանի տղա կային?

Array
31.05.2007, 22:51
ընդմիջմանը էդ Մարկը ոնց էր բացեեեել :D Ինքը ձեռով քր անում, տրիբունայում ղժում էին, ինքն էլ գիտի բալետ են անում, վաբշե էր ոգեվորվում :hands

Ավելացվել է 3 րոպե անց
Հա մեկ էլ Հետեւվներս ոնց որ Հովսեփենք էին նստած: Նկարներին նմանեցնելով եմ ասում:
John, հո կարմիր մայկա չէիր հագել, հետներդ էլ Armenia-ով մի քանի տղա կային?

Թե Ջոհնենց տեսել ես,մենք էլ էինք Ջոհնենց հետ,բայց, ոնց որ ,ARMENI-ով մարդ հետներս չկար

Ավելացվել է 2 րոպե անց

Ահա, գոնե կրեցինք.. Ես նման խաղի չէի սպասում բայց:
Իրանց վեցերորդ համարը՝ Մարկը, ինչ լավն էր
Սաղ էլ պուպուշ տպեր էին էտ Լիխտենշտեյնցիք,տենաս մի պահ ոնց էլ կռիվ սարքին

Amaru
31.05.2007, 22:56
Ի, Մարկի վրա ոչ ոք չէր ղջում :angry Ախր շատ պուպուշ էր :love :oy

Array
31.05.2007, 23:04
Ի, Մարկի վրա ոչ ոք չէր ղջում Ախր շատ պուպուշ էր
Ոնց էլ էտքանի միջից նկատել ես,ես սկի մեր ֆուդբոլիստներից շատերին չէի ճանաչում ու մինջև վերջ էլ չճանաչեցի:)

Fobus
31.05.2007, 23:22
ոնց որ միշտ դաշտին ամենամոտ գտնվով գիտորդներից էի ...
խաղը լավ անցավ .... ափսոս շուտ շուտ էինք վազում դաշտ , ավելի հանգիստ խաղեր էլ են եղել .
Իսկ 4-րդ մրցավարը քնած էր, փոխանակ խաղին հետևեր ու մեզ կանչեր, կանգնած քնում էր ...
---
Իսկ ամսի 6-ին ում հետ են խաղալու?

Bergmann
01.06.2007, 00:04
ինչն էր է լավ, որ մի կես մետրից զոռով մի գոլ խփեցի՞ն, ոնց որ քուչի ֆուտբոլ լիներ..

John
01.06.2007, 08:43
լավ խաղ էր :) կարևորը՝ հաղթեցինք :) իսկ խաղի որակը բնականաբար լավ չէր՝ ախր խաղում էին հայերն ու իրանցից բեթարները :D

Հա մեկ էլ Հետեւվներս ոնց որ Հովսեփենք էին նստած: Նկարներին նմանեցնելով եմ ասում:
John, հո կարմիր մայկա չէիր հագել, հետներդ էլ Armenia-ով մի քանի տղա կային?
Չէ, կարմիր մայկա չէի հագել :) էլ չասեմ ինչ էի հագել :oy լավ ասեմ՝ վերարկու…

Սերխիո
01.06.2007, 17:51
:hands

John
01.06.2007, 17:54
:hands
:D լավն էր

Taurus
02.06.2007, 12:58
Էսօր գոնե գոլ խփենք, չէղավ չէ ըտենց:
մանուչարյանը խաղալու ա, իսկ ղարաբաղցյանը?
Էտ էրկուսի վրայա հույսս:)

Amaru
02.06.2007, 13:21
Բա ժամը քանիսի՞ն ա :)

Taurus
02.06.2007, 13:33
5-ին

Davo'o
02.06.2007, 14:01
Ինչքան մարդ ա եղել ակումբից էտ օրը ստադիոնում: Հիմար խաղ էր բայց դե կարոտել էի ստադիոնը ու հաղթանակը:
Ինչ վերաբերվում է այսօրվա ղազախների դեմ խաղին, ապա վստահ եմ, որ սպանելու ենք էտ բոռատներին:

John
02.06.2007, 15:24
Իմ կարծիքով Հայաստանի հավաքականի այսօրվա ամենահավանական կազմն է՝
Ռոման Բերեզովսկի :ok
Սարգիս Հովսեփյան ;)
Կարեն Դոխոյան :)
Ռոբերտ Արզումանյան :)
Եղիշե Մելիքյան :)
Ռաֆայել Նազարյան :o:angry:think:8
Արմեն Շանգելդյան ;)
Սամվել Մելքոնյան :hands
Աղվան Մկրտչյան :)
Ռոբերտ Զեբելյան ;)
Արամ Հակոբյան :)
Մի խոսքով՝ :(
Ամեն դեպքում հույն ունեմ, որ կհաղթենք :) 2-0 հաշվով :oy

Աբելյան
02.06.2007, 19:41
Kazakhstan-Armenia 1-2
էս կրի՞նք :o

Davo'o
02.06.2007, 20:31
Ինչ վերաբերվում է այսօրվա ղազախների դեմ խաղին, ապա վստահ եմ, որ սպանելու ենք էտ բոռատներին:

ՄԻ բան գիտեի, որ ասում էի: Վամոս Արմենիա

John
02.06.2007, 21:36
կրինք, բայց պետքա խոստովանենք, որ խայտառակ խաղ էր… Հայաստանի առաջնության խաղերից ճէր տարբերվում որակով…

REAL_ist
02.06.2007, 23:43
կարևորը կրինք,շնորհավորում եմ մեր ագին:clap

Սամվել
03.06.2007, 00:01
Երկարատև ընդմիջումից հետո մենք էլ կրինք ելի բանա………Շնորհավոր Հայ Ժողովուրդ :hands

Cesare
04.06.2007, 18:43
ՄԻ բան գիտեի, որ ասում էի: Վամոս Արմենիա

Առաջի գոլը ................................... :)
Հազիվ _________________:hands
Ելի լավ ա >>>>>>>>>>>>>>>>>;)
Մարդ կա ետ ել չի խբել ...............:P

John
05.06.2007, 13:49
ՎԱղը՝ ժամը 20:30 Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լեհաստան: Տոմսերի գները 1000-3000 դրամ: Մարդ կա՞ եկող: Ես հաստատ գնալու եմ, եթե ուզում եք՝ իրար հետ գնանք :) Աջակցենք մեր թիմին ու հուսանք, որ հուսախաբ չենք լինի :)
Հ.Գ.
Մարկո՛ ջան, հինգդ շնորհավոր:

Armeno
05.06.2007, 17:09
1000-3000 դրամ
կարո՞ղ ենք 1070 դրամանոց տոմս գնել:
Եթե ավելի լուրջ, 1000 դր-անոց տոմսով, կարո՞ղ ենք 3000 դր-նոց տեղերուն նստել,եթե մարդ չլինի

John
05.06.2007, 17:23
Կարծում եմ՝ կարող ենք, բայց միայն ընդմիջումից հետո :)

Ungrateful
05.06.2007, 17:27
Կցանկանաի գնամ, բայց դե Վ.Սարգսյան նասնելու "Զայլա" չկա :D

Array
05.06.2007, 22:50
ՎԱղը՝ ժամը 20:30 Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լեհաստան: Տոմսերի գները 1000-3000 դրամ: Մարդ կա՞ եկող: Ես հաստատ գնալու եմ, եթե ուզում եք՝ իրար հետ գնանք Աջակցենք մեր թիմին ու հուսանք, որ հուսախաբ չենք լինի
Հաղթելու ե~նք,100 դոլար հաղթելու ենք,մենակ թե հոգեպես աջակցելը էս անգամ քիչ կլինի,ժողովու՛րդ,բերեք էս անգամ չալարենք ու բոլորս դեպի Հանրապետական մարզադաշտ աջակցելու մեր հավաքականին,հաստատ իմացեք մենք իրենց պետք ենք ու ահագին բան կարող ենք փոխել մեր ներկայությամբ ու աջակցությամբ:Այսինքն գնալ ու անկապ նայել չարժի,հենա ուղղակի նայել հեռուստացույցով էլ կարող ենք:Էս անգամ բերեք ուղղակի նստել չլինի էլի,մրցակիցը Լեհաստանն ա,Լիխտենշտեյնը չի:)
Էտ տոմսերի պահով էլ, ոնց նկատել եմ, Հանրապետականի գներն էնքան են լինում,ինչքան մեր մրցակիցների հզորությունները:)

Fobus
06.06.2007, 01:26
կարո՞ղ ենք 1070 դրամանոց տոմս գնել:
Եթե ավելի լուրջ, 1000 դր-անոց տոմսով, կարո՞ղ ենք 3000 դր-նոց տեղերուն նստել,եթե մարդ չլինի

Ինչ լավա իմ համար բոլոր խաղերը ձրի ա :)

Ungrateful
06.06.2007, 01:29
Ինչ լավա իմ համար բոլոր խաղերը ձրի ա :)

Խիա ձրի որ՞ :)

John
06.06.2007, 17:15
Մեր հավաքականը այսօր խաղալու է հետևյալ կազմով՝
Գևորգ Կասպարով
Սարգիս Հովսեփյան
Ռոբերտ Արզումանյան
Ալեքսանդր Թադևոսյան
Աղվան Մկրտչյան
Վահագն Մինասյան
Արթուր Ոսկանյան
Արարատ Առաքելյան
Եղիշե Մելիքյան
Համլետ Մխիթարյան
Լևոն Պաչաջյան

Ավելացվել է 2 րոպե անց

Վաղը՝ ժամը 20:30 Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լեհաստան: Տոմսերի գները 1000-3000 դրամ: Մարդ կա՞ եկող: Ես հաստատ գնալու եմ, եթե ուզում եք՝ իրար հետ գնանք :) Աջակցենք մեր թիմին ու հուսանք, որ հուսախաբ չենք լինի :)


Արձագանքողներ չեղան… մենակ գնալու հավես էլ չկա… տանը կնայեմ…

Ռոմիկ Խաչատրյանը, Կարեն Ալեքսանյանը, Էդգար Մանուչարյանը, Արտավազդ Քարամյանը, Ռոման Բերեզովսկին, Սամվել Մելքոնյանը նույնիսկ պահեստայինների թվում չեն…

Մանե
06.06.2007, 20:13
43'
0-0
:)

Մանե
06.06.2007, 20:56
Գոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ:yahoo:yahoo
Ապրեն մերոնք:kiss
1-0:hands
Կարծեմ 21-րդ րոպեն ա:)

Mari
06.06.2007, 21:00
Ուռաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա:hands
Ապրի Համլետ Մխիթարյանը::love Հայեր դիմացեք: Կրելու ենք.:russ վերջին րոպեներին գոլ բաց չթողնենք

Մանե
06.06.2007, 21:22
Կրեցիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիինննննննննննննննննննննննք:kiss:drinks:yahoo:
Շնորհավորում եմ բոլորիիիիիիիիիննննննննննննն:yahoo:

Սամվել
06.06.2007, 21:23
:hands: Կրինք Հայաստան Հայաստան Հայաստան Հայաստան Հայաստան Հայաստան Հայաստան Հայաստան Հայաստան Հայաստան :hands :hands կրինք տղեք ,………… Հայաստան Հայաստան Հայաստան Հայաստան Հայաստան :hands էս ինչ հաճույքա վաաաաաաաաաաաաաաախ :hands :D ՇՆՈՐՀԱՎՈՈՈՈՈՈՈՈՈՐ ՇՆՈՐՀԱՎՈՈՈՈՈՈՈՈՈՐ ՇՆՈՐՀԱՎՈՈՈՈՈՈՈՈՈՐ ՇՆՈՐՀԱՎՈՈՈՈՈՈՈՈՈՐ :D :hands

Ambrosine
06.06.2007, 21:25
Մեջս հո չեմ ուռել...........................:hands:hands:hands:yahoo:clap:drinks

Egern.net
06.06.2007, 21:26
ՀԱՅԵԵԵԵԵԵԵՐ

:hands:hands ՊԱԲԵԴԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ :hands:hands


ՎԱՂՈՒուուուուՑ ՍԵՆՑ ՉԷԻ ՈՒՐԱԽԱՑԵԼ

Shauri
06.06.2007, 21:29
Ժողովուրդ ինչ կայֆ ա չէ՞՞՞՞՞՞ աաաաաաաաաաաաաաաաաա!!!!!!!!!!!!!!!

Bergmann
06.06.2007, 21:31
շատ սիրուն գոլ էր մալադեց Մխիթարյան :hands :hands

John
06.06.2007, 21:54
ՇՆՈՐՀԱՎՈՐ :hands:

Ֆելո
06.06.2007, 22:07
էս երևի հայերի մոտ առաջի անգամ գործեց չես խփում դու խփում են քեզ...:D մեկ էլ երբ էին հայերը տուգանայինից գոլ խփել. բայց ինչ ուզումա լինի հալալա:hands

Հ.Գ. խեղճ Լեհաստանի մարզիչին էլ գործից կհեռացնեն:D

BOBO
06.06.2007, 22:12
Ժողովուրդ 1-0 կրել ենք էս ինչքան եք ուրախացել: Բան չունեմ ասելու ես էլ եմ ուրախացել բայց որ են վերջի 3 հնարավորություններից գոնե մեկը օգտագործեին բա էտ վախտ ինչքան կուրախանայիք: Կառոչի :yahoo:ՇՆՈՐՀԱՎՈՐում:yahoo եմ բոլորիս:

Ungrateful
06.06.2007, 22:16
ՀԱԼԱԼԱ ՀԱՅԵՐԻՆ

dvgray
06.06.2007, 22:26
Սառույցը շաևժվեց :) վերջապես :hands
Սենց շուտվանից բալետ չէի արել : :vayreni
Մեծ հաճույք ստացա մերոնց խաղից: :hands
Ապրեն բոլորը: :drinks:

John
06.06.2007, 22:29
չեմ ափսոսում էն 1000 դրամը, որ տվեցի ստադիոն մտնելու համար… արժեր… էդ կայֆը 5000 էլ արժեր (տեսեք մյուս խաղին տոմսերի գները ինչքա՜ն են լինելու :D)

REAL_ist
06.06.2007, 22:34
Շնորհավոր հայ ժողովուրդ!!!!!!!!:yahoo:drinks
հալալա կարգին խաղացին,ամենակարևորը ենա, որ կարողացան հաղթական հաշիվը պահել,ինչը հազվադեպ երևույթ էր անցյալում:)

Amaru
06.06.2007, 23:27
ՇՆՈՐ-ՀԱ-ՎՈՈՈՈՈՈՈՐ :yahoo

F.c.Liverpool
07.06.2007, 08:16
էս կրինք?????? հավատս չի գալիս ախր սենց պիտի չլիներ կամ սովոր չէի հայերին էտ կարգի թմերին կրելուց տենալ : Ապրեն տխեքը հալալ էր բայց Մխիթարյանին
ու սկսեցինք լավ խաղալ Շահգելդյանին զամեն անելուց հետո ու եթե էտի դաշտում լիներ չէինք կրելու որովհետև մթոմ թե լավ ուդառ ունի ինքնա շտռաֆները
խփում: Նորից ինքն էր գալու խփեր ու կամ պատին եր կպնելու կամ էլ տշելու էր Շորբուլախ:

Cesare
07.06.2007, 08:50
ԸՆԴԱՆՈՒՄ Է ԽԱՂԻ 65_ՐԴ ՐՈՊԵՆ :
ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՀԱՅԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ :
ԳՆԴԱԿԻ ՄՈՏ Է ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ :
ՀԱՐՎԱԾ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ !!!!!!!
ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ !!!!!!!!!
ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ !!!!!!!!!

Ինչ լավ էր ՀԱԼԱԼԱ :hands :

Հ. Գ. Ադրբեջանի հետ հանդիպման ժամանակ պիտի ցույց տանք, որ մենք ել կարում ենք իսկապես երկրպագել : Չեմ ուզում ասեմ, որ երեկ վատ երկրպագեցինք (շատ լավ եր) : Բայց ...................... հաջորդը պիտի ............

John
07.06.2007, 09:04
ԳՆԴԱԿԻ ՄՈՏ Է ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ :

Հայկո ջան Հենրիկ չի, Համլետա:

Cesare
07.06.2007, 09:46
Հայկո ջան Հենրիկ չի, Համլետա:

Ճիշտ ա : :oy
Բայց որ գոլը լավն էր դրանում 2 կարծիք լինել չի կարող :

Egern.net
07.06.2007, 10:57
Ամեն դեպքում, այս ամենի կերտողը մեր հարգարժան Յան Պորտերֆիլդն է: Շատ-շատ-շատ շնորհակալություն իրեն

Cesare
07.06.2007, 10:58
Ամեն դեպքում, այս ամենի կերտողը մեր հարգարժան Յան Պորտերֆիլդն է: Շատ-շատ-շատ շնորհակալություն իրեն

Հա ճիշտ ա : :hands

John
07.06.2007, 11:01
Ամեն դեպքում, այս ամենի կերտողը մեր հարգարժան Յան Պորտերֆիլդն է: Շատ-շատ-շատ շնորհակալություն իրեն
Համամիտ եմ: Նրա շնորհից հավաքականում հայտնվեցին երեկվա հաղթանակի կերտողների մեծ մասը… ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ի դեպ մեր մարզիչը մեկնում է Շոտլանդիա՝ վիրահատվելու: Առողջություն եմ մաղթում նրան:

Array
07.06.2007, 14:10
Հայաստա~ն
Այո~:Հալալ ա տղերքին ու ,նաև,մեզ(այսինքն երկրպագուներիս),ինչ լավ էր չէ՞,տրիբունայում գրեթե բոլոր տեղերը զբաղված էին:Բա,որ ասում էի մեզնից շատ բան է կախված:

Հաղթելու ե~նք,100 դոլար հաղթելու ենք,մենակ թե հոգեպես աջակցելը էս անգամ քիչ կլինի,ժողովու՛րդ,բերեք էս անգամ չալարենք ու բոլորս դեպի Հանրապետական մարզադաշտ աջակցելու մեր հավաքականին,հաստատ իմացեք մենք իրենց պետք ենք ու ահագին բան կարող ենք փոխել մեր ներկայությամբ ու աջակցությամբ:Այսինքն գնալ ու անկապ նայել չարժի,հենա ուղղակի նայել հեռուստացույցով էլ կարող ենք:Էս անգամ բերեք ուղղակի նստել չլինի էլի,մրցակիցը Լեհաստանն ա,Լիխտենշտեյնը չի:)
Էտ տոմսերի պահով էլ, ոնց նկատել եմ, Հանրապետականի գներն էնքան են լինում,ինչքան մեր մրցակիցների հզորությունները:)

Լավ էինք ոգևորում չէ՞,մենք էլ էինք ոգևորված:) խաղի սկզբից մինչև ավարտը,հետո էլ փողոցներում անընդհատ ՀԱՅԱՍՏԱՆ էինք գոռում,ձենս մինչև հիմա խզված ա:Փաստորեն հետևություն. եթե մնացած խաղերին էլ սենց գնանք ու ոգևորենք մեր ֆուտբոլիստներին,Հայաստանի հավաքականը,կարող ենք ասել,որ մեծ հնարավորություններ ունի խմբից դուրս գալու(միանգամայն լուրջ) :B

Ավելացվել է 3 րոպե անց

Հ. Գ. Ադրբեջանի հետ հանդիպման ժամանակ պիտի ցույց տանք, որ մենք ել կարում ենք իսկապես երկրպագել : Չեմ ուզում ասեմ, որ երեկ վատ երկրպագեցինք (շատ լավ եր) : Բայց ...................... հաջորդը պիտի ............
Ցավոք,ամենային հավանականությամբ էտ հաճույքից զրկվելու էնք

John
07.06.2007, 14:18
Հայաստա~ն
Այո~:Հալալ ա տղերքին ու ,նաև,մեզ(այսինքն երկրպագուներիս),ինչ լավ էր չէ՞,տրիբունայում գրեթե բոլոր տեղերը զբաղված էին:Բա,որ ասում էի մեզնից շատ բան է կախված:


Լավ էինք ոգևորում չէ՞,մենք էլ էինք ոգևորված:) խաղի սկզբից մինչև ավարտը,հետո էլ փողոցներում անընդհատ ՀԱՅԱՍՏԱՆ էինք գոռում,ձենս մինչև հիմա խզված ա:Փաստորեն հետևություն. եթե մնացած խաղերին էլ սենց գնանք ու ոգևորենք մեր ֆուտբոլիստներին,Հայաստանի հավաքականը,կարող ենք ասել,որ մեծ հնարավորություններ ունի խմբից դուրս գալու(միանգամայն լուրջ) :B

Ավելացվել է 3 րոպե անց

Ցավոք,ամենային հավանականությամբ էտ հաճույքից զրկվելու էնք
Այ ախպեր մոռացա՞ր, որ 10 օր առաջ վերջին տեղու էինք… կարելի է 4-րդ տեղի համար պայքարել, բայց ոչ խմբից դուրս գալու… երկու խաղ Պորտուգալիայի հետ ենք խաղալու, իսկ էդ թիմը Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկնա՝ իրա հետ խաղերում ՄԱՔՍԻՄՈՒՄ 3 միավոր կարանք վաստակենք… մի խոսքով պետք է իրատեսկան լինել… 4-րդ տեղը 8 տիմերի մեջ շատ լավ արդյունք կլինի, բայց կասկածում եմ, որ 4-րդ տեղ ընկնենք… լեհերին հաղթլը չի նշանակում մյուսներին էլ հաղթել… ղազախներին հիշի… սերբերին կրեցին ու… կամ ազերիները՝ ֆիններին կրեցին ու…

Array
07.06.2007, 14:24
Այ ախպեր մոռացա՞ր, որ 10 օր առաջ վերջին տեղու էինք… կարելի է 4-րդ տեղի համար պայքարել, բայց ոչ խմբից դուրս գալու… երկու խաղ Պորտուգալիայի հետ ենք խաղալու, իսկ էդ թիմը Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկնա՝ իրա հետ խաղերում ՄԱՔՍԻՄՈՒՄ 3 միավոր կարանք վաստակենք… մի խոսքով պետք է իրատեսկան լինել… 4-րդ տեղը 8 տիմերի մեջ շատ լավ արդյունք կլինի, բայց կասկածում եմ, որ 4-րդ տեղ ընկնենք… լեհերին հաղթլը չի նշանակում մյուսներին էլ հաղթել… ղազախներին հիշի… սերբերին կրեցին ու… կամ ազերիները՝ ֆիններին կրեցին ու…
Ինչի երկու օր առաջ իրատեսական է՞ր,որ լեհաստանին կարող ա հաղթենք,են էլ պատվով հաղթենք:Չնայած իմ համար հա:)

Guest
07.06.2007, 14:31
Ուռաաա՜, այս հաղթանակը մինչև 2073 թիվ հիշվելու ա, հալալ ա տղեք: :hands

John
07.06.2007, 14:32
Ինչի երկու օր առաջ իրատեսական է՞ր,որ լեհաստանին կարող ա հաղթենք,են էլ պատվով հաղթենք:Չնայած իմ համար հա:)
պետք չէ աստվածացնել մեր ֆուտբոլիստներին… նրանք կյանքում 1-ին անգամ հատուցել են իրենց ՊԱՐՏՔԸ ՀԱՅ ֆուտբոլասերին: Հասկանու՞մ ես: Դա նրանց պարտականությունն էր… նրանք հրաշագործ չեն… երեկվա խաղում կարող էին պարտվել 0-4 հաշվով կամ հաղթել 3-0 հաշվով… երեկ մերոնց բախտը բերեց, բայց այդպես երկար չի կարող շարունակվել: Կասպարովը կարող է հրաշքներ գործել 1,2,3 խաղում, բայց ոչ ընդմիշտ… նույն էլ մյուսները… եթե մենք խմբում 4-րդ տեղ լինենք՝ դա ամենալավ արդյունքը կլինի, որը կարելի է սպասել մեր այսօրվա թիմից… գիշու՞մ եք մեր 17 տարեկանների երիտասարդականի սխրանքները… նույն տղեքը հիմա 21 տարեկանների հավաքականու մեն խաղում և՞ երեկ 0-4 հաշվով Ուկրաինային կրվել են…

Ֆուտբոլասեր
07.06.2007, 15:17
Փայլուն հաղթանակ
Իրականում լեհերը ընդամենը 3-4գոլային պահ ունեին ու դա նորմալա:
Դրարով չէի ասի, որ երեկ մեր բախտը բերեց, ավելի շուտ չէր բերում այլ խաղերում:

Ինչ վերաբերվում երիտասարդականին:
Ընդեղ նույպես շատ տաղանդավոր տղերք կան, ու դեռ իրանց խոսքը կասեն:
Գևորգ Ղազարյան, Հենրիկ Մխիթարյան: Իրանք 88թիվ են, իսկ խաղում 86-երի դեմ:

Հարցը կանխելով ասեմ, որ լավ կյանքից չի, որ մենք 75-86թվի ծնված լավ ֆուտբոլիստներ համարյա չունենք:

Իսկ 86-ից վերև արդեն գալիիիիիիիիիիիիս են: :)
Քիչ մնաց դիմանացեք:
Վստահ եմ, որ արդեն հաջորդ ցիկլից սկսած Լեհաստանի, Ֆինլանդիայի կարգի թիմերը չոքերի դողով են դուրս գալու հանրապետական մարզադաշտ ու ոչ-ոքի դեպքում ահագին ուրախանու են:

Աբելյան
07.06.2007, 15:29
հույս ունենանք սրանով կսկվի հայկական ֆուտբոլի վերածնունդը

Cherry_lady
07.06.2007, 16:18
Երեկ եղբայրս նայում էր էդ ֆուտբոլը՝ ես էլ ստիպված հետը նստած նայում էի՝ շար ուրախացա, որ գոլ խփեցինք ու հաղթեցինք:

Սամվել
07.06.2007, 16:29
Ժողովուրդ ինչ եք կարծում կարողա Հայաստանը Հունաստան անի :D … :think վայթմ չե………
Կստատի եսի երեվի Անկախ Հայաստանի Հավաքականի Տուգանայինից Խփած 3րդ գոլն էր……չե՞……Հարութը+Արմենը+Համոն ՞՞ ……ո՞վա ուրիշ հիշում…:think

Ungrateful
07.06.2007, 16:30
Երեկ եղբայրս նայում էր էդ ֆուտբոլը՝ ես էլ ստիպված հետը նստած նայում էի՝ շար ուրախացա, որ գոլ խփեցինք ու հաղթեցինք:

Խի ստիպված՞ Ֆուտբոլից լավ սպորտ չկա :hands :hands

Ավելացվել է 1 րոպե անց

հույս ունենանք սրանով կսկվի հայկական ֆուտբոլի վերածնունդը

Հուսանք... Լավ կլինի :ok

Cesare
07.06.2007, 17:11
Լավ հույսեր են արդնացել բոլորիս մոտ : ________ :hands
Մնում ա տղաները արդարացնեն սպասելիքները : :ok

ՀԱՅԱՍՏԱՆ առաաա~աաջ !!!!!!!!

Array
07.06.2007, 18:12
պետք չէ աստվածացնել մեր ֆուտբոլիստներին… նրանք կյանքում 1-ին անգամ հատուցել են իրենց ՊԱՐՏՔԸ ՀԱՅ ֆուտբոլասերին: Հասկանու՞մ ես: Դա նրանց պարտականությունն էր… նրանք հրաշագործ չեն… երեկվա խաղում կարող էին պարտվել 0-4 հաշվով կամ հաղթել 3-0 հաշվով… երեկ մերոնց բախտը բերեց, բայց այդպես երկար չի կարող շարունակվել: Կասպարովը կարող է հրաշքներ գործել 1,2,3 խաղում, բայց ոչ ընդմիշտ… նույն էլ մյուսները… եթե մենք խմբում 4-րդ տեղ լինենք՝ դա ամենալավ արդյունքը կլինի, որը կարելի է սպասել մեր այսօրվա թիմից… գիշու՞մ եք մեր 17 տարեկանների երիտասարդականի սխրանքները… նույն տղեքը հիմա 21 տարեկանների հավաքականու մեն խաղում և՞ երեկ 0-4 հաշվով Ուկրաինային կրվել են
Ի՞նչ բախտ,լեհերը երեկ ընդհամենը 3 վտանգավոր պահ ունեցան, մենք նույնպես ,սակայն 1-ը կարողացանք գոլի վերածել;Բախտս ո՞րն ա, դարպասապահը բա էլ ինչի համար էր,որ չբռներ։մենակ երկու պահ եղավ,որ իրենք ծուռ խփեցին՝մի անգամ մեն-մենակից,մյուս անգամ դատարկ դարպասին;է,մենք էլ, մի անգամ մեն մենակից Քարամյանը չխբեց,մյուս անգամ էլ ազատ դարպասին գլխով ծուռ խբեցինք։Բախտի բան չկար,համ էլ ես հո չեմ ասում մերոնցից էն կողմ բան չկա,ուղղակի,որ երկրպագուները էս ձև երկրպագեն,ֆուտբոլիստներն էլ էս ձև ոգևորված խաղան,հաստատ մեզ հաղթելը շատ ավելի դժվար կլինի։Իսկ սա միայն լավ սկիզբ էր,որ շուտ պիտի լիներ

Աբելյան
08.06.2007, 14:40
Կստատի եսի երեվի Անկախ Հայաստանի Հավաքականի Տուգանայինից Խփած 3րդ գոլն էր……չե՞……Հարութը+Արմենը+Համոն ՞՞ ……ո՞վա ուրիշ հիշում…:think

կարծեմ Էրիկ Ասադուրյանն էլ ա տուգանայինից գոլ արել (ալբանացիքին)

F.c.Liverpool
08.06.2007, 16:11
Ժող. Էտ ճիշտա, որ Ադրբեջանի հետ խաղերը Իսպանիայում են լինելու?

John
08.06.2007, 16:22
Ժող. Էտ ճիշտա, որ Ադրբեջանի հետ խաղերը Իսպանիայում են լինելու?
Իսպանիայի արտաքին գործերի նախարարնա տենց առաջարկել, բայց ՈՒԵՖԱ-ն դեռ որոշում չի կայացրել:

John
08.06.2007, 16:23
Ժող. Էտ ճիշտա, որ Ադրբեջանի հետ խաղերը Իսպանիայում են լինելու?
Իսպանիայի արտաքին գործերի նախարարնա տենց առաջարկել, բայց ՈՒԵՖԱ-ն դեռ որոշում չի կայացրել:

F.c.Liverpool
08.06.2007, 16:37
հենց նոր իմացա որ Պլատինին հավանությւնա տվել մնումա Հայաստանի ու Ադրբեջանի ֆեդերացիաները քննարկեն. ԲԱյց լավ կլինի Իսպանիայում եթե չեզոք դաշտում չխաղան լիքը Հայ կա .:)

Taurus
08.06.2007, 21:17
Ադրբեջանը համաձայնվել ա, իսկ հայերը ասում են թե մի խաղը, էն որ պիտի Բաքվում լիներ կխաղան Բարսելոնայում, բայց մյուսը` Երևանյանը պիտի խաղան ստեղ ու վերջ,բայց հիմա չէ այլ երկու շաբաթից իսլանդիայում:)

John
08.06.2007, 21:20
Ադրբեջանը համաձայնվել ա, իսկ հայերը ասում են թե մի խաղը, էն որ պիտի Բաքվում լիներ կխաղան Բարսելոնայում, բայց մյուսը` Երևանյանը պիտի խաղան ստեղ ու վերջ,բայց հիմա չէ այլ երկու շաբաթից իսլանդիայում:)
Ի՞նչը երկու շաբաթից Իսլանդիայում: Քո ասած նորություննե՞րը:
Հ.Գ.
ICQ մտի՝ բան կա ասելու

REAL_ist
13.06.2007, 13:43
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ 80-րդն ենք!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 48 տեղով բարձրացել ենք!!!!!!!!!!!!!!

Рейтинг ФИФА

1. Италия – 1653(0)
2. Франция – 1585(+2)
3. Бразилия – 1484(-1)
4. Германия – 1467(+1)
5. Аргентина – 1373(-2)
6. Португалия – 1323(+1)
7. Испания – 1273(+2)
8. Англия – 1240(0)
9. Голландия – 1220(-3)
10. Чехия – 1096(0)...
11. Хорватия – 1080(+1)
13. Украина – 1044 (-2)...
24. Россия – 893(-7)...
34. Израиль – 788(0)...
58. Узбекистан – 534(0)... 61. Македония – 503(-8)...
72. Белоруссия – 443(-8)...
79. Литва – 404(+13)
80. Армения – 399(+48)...:yahoo
97. Грузия – 337(-5)...
101. Молдова – 320(-11)...
107. Латвия – 281(-3)...
109. Азербайджан – 277(-6)...
119. Казахстан – 235(-4)...
121. Эстония – 226(-11)...
147. Таджикистан – 121(0)...
149. Киргизия – 106(+4)...
157. Андорра – 87(+4)...
163. Туркменистан – 69(0).

:clap:drinks

John
13.06.2007, 15:02
80-րդը մի քիչ անսպասելի էր, բայց որ լավագույն 100-- մեջ կլինենք՝ սպասում էի…
ԿԵՑՑԵ ՊՈՐՏԵՐՖԻԼԴԸ
ՀԱԼԱԼԱ ՄԵՐ ՏՂԵՔԻՆ
ՄԵՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ
ԿՈՎԿԱՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԻՄԸ ՄԵՐՆ Է
ՀԱՄԱՐՅԱ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻՆ ԵՆՔ ՀԱՍՆՈՒՄ
Մի խոսքով ամեն ինչ լավ է :)

Vahe
13.06.2007, 15:21
Վրացիներից էլ անցանք? Հալալ է Հայաստանի հավաքականին: Բայց Ղազախներն էլ Սերբերին էին կրել, ինչի են հետ գնացել 8 տեղով?

Հա մեկ էլ ինձ համար մի ուրախալի լուր կա: Գյումրիի ֆուտզալի համանուն թիմը դարձել է Հայաստանի ֆուտզալի առաջնության բրոնզե մեդալակիր: Ջան! Թիմի պետն էլ հայրս է ))) Անցյալ տարի ես էլ էի թիմում հայտավորված, բայց ոչ մի օֆիցիալ խաղում չխաղացրին, այս տարի էլ չհայտավորվեցի: Գոնե հայտավորված լինեի մեդալ կստանայի)

Աբելյան
13.06.2007, 17:49
ապրեն հայերը

մենակ հայերը կարան մի ամսում 48 տեղով բարձրանան

Cesare
13.06.2007, 17:52
Հալալա տղերք !!!!!!!!

Ճիշտն ասած չէի սպասում :
Շատ լավա :
Հեսա վոգեվորված Պորտուգալացիներին ել ենք կրելու :
Հլը հայերի վրա խաբար չկա, թե ինչե~ր են անելու :


ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱԱԱԱ~Ջ

PygmaliOn
14.06.2007, 11:10
իսկ «Արդար խաղում» առաջընթաց կա՞:

John
14.06.2007, 11:19
իսկ «Արդար խաղում» առաջընթաց կա՞:
Պետքա որ լինի… վերջին խաղերում կարմիր քարտ չենք ստացել, դեղին՝ քիչ ենք ստացել, երկրպագուները իրանց նորմալ են պահել…

Ֆելո
14.06.2007, 19:08
մնաց 79 տող էլ բարձրանանք ու վսյո. բայց դե հիմա էլ վատ չի. շնորհավորս

John
14.06.2007, 21:03
Փյունիկ-Բանանց 5-1
Հենրիկ Մխիթարյան, Ռաֆայել Նազարյան, Գևորգ Ղազարյան, Լևոն Պաչաջյան, Սարգիս Հովսեփյան-Եղիշե Մելիքյան
Շիրակ-Միկա 1-0 :ok
Հովհաննիսյան
Շիրակը ապացուցում է, որ ուժեղ է անկախ ամեն ինչւց :)
Գանձասար-Ուլիս 0-0
Կիլիկիա-Արարատ 0-4
Մարկոս 2, Սարգիս Մովսիսյան 2
1.Փյունիկ 22
2.Արարատ 19
3.Բանանց 17
4.Միկա 16
5.ՇԻՐԱԿ 11
6.Գանձասար 9
7.Ուլիս 4
8.Կիլիկիա 4

Շնորհավորում եմ Արարատի երկրպագուներին՝ 2-րդ հորիզոնական բարձրանալու կապակցությամբ :)
Ենթադրում եմ, որ Փյունիկին երկրպագողներ Ակումբում չկան, իսկ եթե կան՝ նրանց էլ շնորհավոր Բանանցին խոշոր հաշվով հաղթելու կապակցությամբ :)

Vahe
15.06.2007, 14:15
Այսպես որ շարունակեն մյուս տարի Շիրակը նորից հաջողություններ կունենա: Բայց թե հայկական թիմերի խասյաթն է մեկ էլ տեսար ասեցին, որ փողերը պրծավ ու էլի հետ են ընկնում: Աստված տա գոնե Շիրակը շարոնակի լավ խաղալը:

Amaru
15.06.2007, 15:01
Հովսեփ, Մինասը մի հատ գոլ ա խփել, էն մյուսը Գագոյինն ա :)
Մերսի շնորհավորելու համար, բայց դե «Կիլիկիային» կրելը մեծ բան չի էլի))))
Այ իմ սիրելի «Շիրակը» ուրախացնում ա :)
Համ էլ... Էմիլիոն ետ ա եկել :yahoo Ինչքան գիտեմ, «Արարատում» խաղալու ա... :)

John
15.06.2007, 16:28
Հովսեփ, Մինասը մի հատ գոլ ա խփել, էն մյուսը Գագոյինն ա :)
Մերսի շնորհավորելու համար, բայց դե «Կիլիկիային» կրելը մեծ բան չի էլի))))
Այ իմ սիրելի «Շիրակը» ուրախացնում ա :)
Համ էլ... Էմիլիոն ետ ա եկել :yahoo Ինչքան գիտեմ, «Արարատում» խաղալու ա... :)
Դե դու ավելի լավ կիմանաս :) ես ինտերնետով եմ իմացել :)


Այսպես որ շարունակեն մյուս տարի Շիրակը նորից հաջողություններ կունենա: Բայց թե հայկական թիմերի խասյաթն է մեկ էլ տեսար ասեցին, որ փողերը պրծավ ու էլի հետ են ընկնում: Աստված տա գոնե Շիրակը շարոնակի լավ խաղալը:
Կիլիկիային անկապ կրվանք ես տարի… բայց ես հույս ունեմ, որ 4-րդ տեղ կգրավենք էս տարի, իսկ մյուս տարի հաստատ եռյակում կլինենք :)

Amaru
15.06.2007, 17:02
«Շիրակի»՝ չորրորդ տեղ գրավելը դեռ իրականությանը մոտ ա :) Քանի որ «Միկայի» խաղը հուսադրող չի... Բայց ինչ ուզում ես ասա, լավագույն եռյակում տեղ գրավելու համար շատ պիտի աշխատեն տղերքը, դրա մասին մտածելն էլ ա շուտ... Ամեն դեպքում հաջողություն իրանց :)
Տեսնես՝ Մարկոսի երկքաղաքացիության հարցը երբ կլուծվի... Մեր իտալա-բրազիլացին պետք ա հավաքականին :)
Համ էլ ասեմ, թեև կարող ա գիտեք, որ Մխիթարյանը խաղալու ա «Արարատիս» կազմում Ինտերտոտոյի գավաթի շրջանակներում :)
Հա, հարց էլ ունեմ... (ամոթ ա, բայց մոռացել եմ :oy ) Նշանը դեռ որակազրկվա՞ծ ա: Երեկ հարցրեց մեր երկրպագուներից մեկը նրան, բայց ամբողջ ուշադրությունս դաշտին էր, չլսեցի, թե ինչ պատասխանեց: :)

John
15.06.2007, 17:05
«Շիրակի»՝ չորրորդ տեղ գրավելը դեռ իրականությանը մոտ ա Քանի որ «Միկայի» խաղը հուսադրող չի... Բայց ինչ ուզում ես ասա, լավագույն եռյակում տեղ գրավելու համար շատ պիտի աշխատեն տղերքը, դրա մասին մտածելն էլ ա շուտ... Ամեն դեպքում հաջողություն իրանց
Իսկ իմ կարծիքով՝ Բանանցը 5-րդ կլինի, եթե Շիրակը 4-րդ լինի :)


Նշանը դեռ որակազրկվա՞ծ ա: Երեկ հարցրեց մեր երկրպագուներից մեկը նրան, բայց ամբողջ ուշադրությունս դաշտին էր, չլսեցի, թե ինչ պատասխանեց:
Ճիշտն ասած չգիտեմ :oy

Egern.net
17.06.2007, 22:18
Ժողովուրդ,
http://fifa.com/worldfootball/ranking/lastranking/gender=m/fullranking.html#confederation=0&rank=158&page=2
ամենամեծ առաջընթացը ամբոոողջ աշխարքում :) +48 տեղ.... 80-րդ տեղն ենք, հայեր ջան :)) այսքան բարձր վերջին անգամ եղել ենք 2000-ի սեպտեմբերին` 79-րդ տեղ: Էն դեպքում, երբ անցած ամիս մեր ամենացածր արդյունքն ունեինք (1994-ից հետո)

PygmaliOn
18.06.2007, 09:03
Արարատը ինտեռտոտոյում, ի՞նչ եք կարծում մի բան կստացվի:
June 23
Shakhtior (Belarus) - : - Ararat (Armenia)
July 01
Ararat (Armenia) - : - Shakhtior (Belarus)

John
18.06.2007, 09:15
Արարատը ինտեռտոտոյում, ի՞նչ եք կարծում մի բան կստացվի:
June 23
Shakhtior (Belarus) - : - Ararat (Armenia)
July 01
Ararat (Armenia) - : - Shakhtior (Belarus)
Կարծում եմ՝ Արարատը կարող է հաղթել բելոռուսական Շախտյորին… ԱՐԱՐԱՏ ՀՈՒՊ ՏՈՒՐ

Cesare
18.06.2007, 09:52
Կարծում եմ՝ Արարատը կարող է հաղթել բելոռուսական Շախտյորին… ԱՐԱՐԱՏ ՀՈՒՊ ՏՈՒՐ

Հուսանք ......... :)

John
18.06.2007, 20:13
Արարատ-Շիրակ 1-0
Ուլիս-Բանանց 2-3

John
19.06.2007, 08:56
Արարատ-Շիրակ 1-0
Ուլիս-Բանանց 2-3
Միկա-Փյունիկ 1-2
Գանձասար-Կիլիկիա 2-0

Cesare
19.06.2007, 09:15
տակինը չգիտեմ խի չեի նկատել :

Աբելյան
19.06.2007, 17:38
էս աչքիս Արարատը վիզ ա դրել չեմպիոն դառնա :)

John
19.06.2007, 18:12
էս աչքիս Արարատը վիզ ա դրել չեմպիոն դառնա :)
«Շիրակից» է կախված… եթե մյուս խաղերում էլ «Փյունիկին» կրի ու «Արարատին» կրրվի՝ «Արարատը կդառնա չեմպիոն :)

REAL_ist
19.06.2007, 18:18
«Շիրակից» է կախված… եթե մյուս խաղերում էլ «Փյունիկին» կրի ու «Արարատին» կրրվի՝ «Արարատը կդառնա չեմպիոն
հուսով եմ տենց էլ կլինի,Արարատը պտի վերականգնի ավանդույթները:clap

Taurus
29.06.2007, 16:14
Չեմպիոնների լիգայի նախընտրական առաջին փուլում Երևանի "Փյունիկը" կխաղա իռլանդական "Դերի սիթիի" հետ, խաղերը կկայանան հուլիսի 17/18, պատսխան հանդիպումները 24/25 ին:
հաղթողը հաջորդփուլում մրցլու է դոնեցկի "Շախտյորի" հետ

Ուրվական
29.06.2007, 16:44
Բանանց-Յանգ Բոյզ (Շվեյցարիա):(
Միկա-ՄՏԿ (Հունգարիա):(
Էհհհհհհհհհ...

John
29.06.2007, 17:41
Բանանց-Յանգ Բոյզ (Շվեյցարիա):(
Միկա-ՄՏԿ (Հունգարիա):(
Էհհհհհհհհհ...
«Յանգ Բոյզը» մեզնից անպակաս է :D խոշորով կրվելու է «Բանանցը»… «Միկան» էլ դուրս կմնա հենց 1-ին փուլում… «Փյունիկից» մի քիչ հույս ունեմ… շա՜տ քիչ…

John
29.06.2007, 19:38
«Փյունիկը»-«Դերի սիթի» զույգի հաղթողը կխաղա Դոնեցքի «Շախտյորի» հետ: Բայց դե էդ ի՞նչ կապ ունի… մեկա «Փյունիկ» շանսերը համարյա 0 են հաջորդ փուլ դուրս գալու համար… Չնայած հավաքականի հաղթանակներով ոգևորված հավաքականի տղեքը կարողա մառոզ անեն… տա Աստված…

Vahe
29.06.2007, 19:56
«Փյունիկը»-«Դերի սիթի» զույգի հաղթողը կխաղա Դոնեցքի «Շախտյորի» հետ: Բայց դե էդ ի՞նչ կապ ունի… մեկա «Փյունիկ» շանսերը համարյա 0 են հաջորդ փուլ դուրս գալու համար… Չնայած հավաքականի հաղթանակներով ոգևորված հավաքականի տղեքը կարողա մառոզ անեն… տա Աստված…

Փյունիկը պտի որ անցնի՞ ու փորձի Շախտյորին գոնե խայտառակ ձեւով չպարտվել:
Բանանցից ու Միկայից համարյա հույս չունեմ, բայց թե մեկ է մի ինչ որ բան կա իմ մեջ որ յուրաքանչյուր խաղից առաջ հավատում եմ որ կարող է մի հետաքրքիր բան լինի)

Vahe
30.06.2007, 18:25
22' Կիլիկիա 1:1 Շիրակ
Գոլեր` Ռաֆայել Մկրտչյան 7' - Արտյոմ Բեռնեցյան 19'


Շիրակը հավասարեցնում է հաշիվը: Շիրակը էս խաղում էլ պտի կրի, առաջ!

Vahe
30.06.2007, 19:16
ԳՈԼ!!!!

62' Կիլիկիա 1:2 Շիրակ
Գոլեր` Ռաֆայել Մկրտչյան 7' - Արտյոմ Բեռնեցյան 19', Գեւորգ Հովհաննիսյան 59'

Vahe
30.06.2007, 20:02
Կիլիկիա 1:4 Շիրակ
Գոլեր` Ռաֆայել Մկրտչյան 7' - Արտյոմ Բեռնեցյան 19', Գեւորգ Հովհաննիսյան 59', Երվանդ Հակոբյան 69', Վ. Գասպարյան 88'

Այս տարի Շիրակը հաստատ ուժեղացել է անցյալ տարվա համեմատ: Հալալ է!

John
01.07.2007, 09:17
Կիլիկիա 1:4 Շիրակ
Գոլեր` Ռաֆայել Մկրտչյան 7' - Արտյոմ Բեռնեցյան 19', Գեւորգ Հովհաննիսյան 59', Երվանդ Հակոբյան 69', Վ. Գասպարյան 88'

Այս տարի Շիրակը հաստատ ուժեղացել է անցյալ տարվա համեմատ: Հալալ է!
Ուռա՜: Շնորհավոր :) Ծնունդիս նվեր արեցին մի քիչ ուշացումով :) Հալալա տղեքին… Ամոթ էր, որ 1-ին խաղում պարտվել էինք Կիլիկիային… 0-1… 4-1ը լավ Ռևանշ եղավ :)

Vahe
01.07.2007, 11:57
Այսօր Արարատ - Շախտյոր խաղի պատասխան հանդիպումն է: Արարատը կորցնելու բան չունի պիտի որ հաղթի այս խաղը: Ես հլը քիչ, բայց հույս ունեմ որ լավ կաղալու դեպքում կարող է նունիսկ անցնի)
Երեկ խաղադրույք կատարեցի 2500 դրամ, որ հետաքրքիր լինի: Ուղղակի հետաքրքության համար, թե չէ մշտական խաղացողներից չեմ)
Արարատ - Շախտյոր П1
Դինաբուրգ - Կլիֆտոնվիլ П1

Ընդհանուր գործակիցը 3,26: Պտի որ ճիշտ լինի, երկու թիմերին էլ հաղթանակը անհրաժեշտ է:

FC-MIKA
01.07.2007, 13:48
Ինձ թվումա Արարատը կհաղթի,անցելու հարցը մի քիր դժվարա,բայց անհնարին բան չկա.

John
01.07.2007, 13:54
Խաղի տոմսերը 1000 դրամ են… հիմարության գագաթնակետ… եթե ուզում են, որ «Արարատը» հաղթի՝ պետքա գոնե 5000 ֆուտբոլասեր ներկա լինի խաղին, բայց 1000 հոգի էլ չի հավաքվի… անձամբ ես հաստատ 1000 դրամ չեմ տա էդ խաղը նայոլու համար… կարծում եմ՝ անիմաստա…

Իմ կարծիքով «Արարատը» կհաղթի 1-0, կամ խաղը 0-0 կավարտվի…

Vahe
01.07.2007, 14:39
Խաղի տոմսերը 1000 դրամ են… հիմարության գագաթնակետ… եթե ուզում են, որ «Արարատը» հաղթի՝ պետքա գոնե 5000 ֆուտբոլասեր ներկա լինի խաղին, բայց 1000 հոգի էլ չի հավաքվի… անձամբ ես հաստատ 1000 դրամ չեմ տա էդ խաղը նայոլու համար… կարծում եմ՝ անիմաստա…

Իմ կարծիքով «Արարատը» կհաղթի 1-0, կամ խաղը 0-0 կավարտվի…

տեսել են որ հավաքականի խաղին գնացել են մտածում են ոգեւորված այս խաղին էլ պիտի գնան: Յաման գիտի ինտերտոտոյի գավաթ, ես էլ չէի գնա:

FC-MIKA
01.07.2007, 14:45
Լավ չի,որ տոմսով չլիներ,էլի շատ մարդ չէր գնալու ինձ թվումա,իսկ հիմա 1000 հոգի էլ կարողա չգա.

Barça
01.07.2007, 16:29
1000 դրամը քիչեն դրել, պետքա 5000 դնեին,:angry մեկա սենց թե նենց մարդ չի գնալու.
փոխանակ մտածեն ոնց անեն որ երկրպագուներին բերեն ստադիոն , մտածում են ոնց անեն որ մի 2 կոպեկ փող աշխատեն.:angry:angry

Vahe
01.07.2007, 21:09
Իսկականից ափսոս: Առաջին խաղում այսքան գոլ պտի բաց չթողնեին էլի... Մարկոսին քանի շուտ է հավաքական պիտի հրավիրվի: Հիանալի խաղաց:

John
01.07.2007, 22:22
«Արարատ»-«Շախտյոր» 2-0 (1-4) իսկապես ափսոս էր… էդ հավայի թիմից 4 գոլ ընդունել… գլխումս չի տեղավորվում… ամեն դեպքում շնորհավորում եմ «Արարատի» երկրպագուներին, լավ թիմի երկրպագելու կապակցությամբ :)

Cesare
02.07.2007, 11:57
Ափսոս, Շատ ափսոս :
Լավ էլ ծաղ եր Առառատը մի գոլ ել պիտի խփեր լիքը պահ ունեցավ :

Amaru
02.07.2007, 12:56
Ըհը, մերսի շնորհավորելու համար: Էտ տոմսերի պահը ես չհասկացա... Ադմինիստրացիան մեզ տոմսեր տվել էր, բայց ախր տոմսերը չնայեցին էլ ներս մտնելուց: Ու բոլ ժողովուրդ էր հավաքվել, ահավոր կասկածում եմ, թե նրանք տոմս էին առել:
Լավ չի... Անցած խաղին Վարուժը Գառնիկին չխաղացրեց, յանիմ պատժել ա, եսիմ ինչ գրող ա արել... Ընտիր էր, հոյակապ. Նիկոլի նման դարպասապահ աշխարհը դեռ չի տեսել... Ու լրիվ արդարացի ա, որ հիմա ամբողջ մեղքը իրա վրա ենք բարդում: Բելոռուսների մենակ մի գոլն էր, որ կարելի ա ասել, թե Նիկոլի մեղքով չէր... ԱԽՐ ԽԻ՞ ՊԻՏԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ ԳՆԴԱԿԻՆ ՄԵՋՔՈՎ ԿԱՆԳՆԻ: Գառնիկը ընտիր խաղաց երեկ: Մի քիչ Գագոն էն չէր, խաղը ոչ թե դանդաղացնում էր, այլ...հմմմ... մի խոսքով իրան շուտ փոխարինել էր պետք...

:)

John
02.07.2007, 13:13
ԱԽՐ ԽԻ՞ ՊԻՏԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ ԳՆԴԱԿԻՆ ՄԵՋՔՈՎ ԿԱՆԳՆԻ:
Տենց բանա եղել… իմ արև… աչքիս ծախվածա եղել Նիկոլը…

Vahe
02.07.2007, 13:16
Տենց բանա եղել… իմ արև… աչքիս ծախվածա եղել Նիկոլը…

Դժվար ինտերտոտոյի խաղը Բելոռուսցիկ առնեին, մեկ է շատ առաջ չեն գնա: Ինչներին է պետք?

John
02.07.2007, 13:23
Դժվար ինտերտոտոյի խաղը Բելոռուսցիկ առնեին, մեկ է շատ առաջ չեն գնա: Ինչներին է պետք?
Դե էդ կատակով ասեցօ, բայց դե հայից խաղ առնելը ինչքա՞ն պետքա նստի… 2000-3000 դոլարով կարելի էր էդ խաղը առնել դարպասապահից… ու խաղադրույքների միջոցով մի 10 էդքան վաստակել…

Amaru
02.07.2007, 14:05
Դե չէ, Հով, Նիկոլը ուղղակի անտաղանդ դարպասապահ ա :) Չափազանց, ԱՅԼԱՆԴԱԿ անտաղանդ :)

FC-MIKA
02.07.2007, 18:22
Ուլիս - Միկա խաղին կարող եք հետևել այստեղ ` Ուլիս - Միկա (http://fcmika.im.am) .
Կաշխատեմ շուտ-շուտ թարմացնեմ :)

Vahe
02.07.2007, 18:32
Եթե Միկան պարտվի, Շիրակի համար լավ շանս կլինի հավասարվելու միավորներով Միկային, հետաքրքիր կլինի) Բայց դժվար թե պարտվի:

Ի միջի այլոց վաղը մինչեւ 17 տարեկան Հայաստանի հավաքականը խաղում է Մոլդովայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ (Սեւծովյան գավաթ. Ընկերական)

Հայաստանի ու Մոլդովայի հետ խմբում է նաեւ Ռուսաստանը ու Ադրբեջանը

Ադրբեջանի հետ խաղը ամսի 5-ին է: Իսկ Ռուսաստանի հետ ամսի 4-ին:

FC-MIKA
02.07.2007, 18:54
Ուլիս 0 - 1 Միկա (http://fcmika.im.am) [ 1-ին խաղակես ]

FC-MIKA
02.07.2007, 20:20
Ուլիս 0-1 Միկա (http://fcmika.im.am) :)

Ալեքսի գոլը շատ սիուն էր.

Աբելյան
02.07.2007, 20:29
Ադրբեջանի հետ խաղը ամսի 5-ին է:

բա որ էս անգամ էլ ՈւԵՖԱ-ն ասի մի խաղացեք, կամ հայերը թռնեն

Vahe
02.07.2007, 21:57
բա որ էս անգամ էլ ՈւԵՖԱ-ն ասի մի խաղացեք, կամ հայերը թռնեն

Այս առաջնությունը անցկացվու է Թուրքիայում, համ էլ ընկերական առաջնություն է: Եթե հայերը համաձայնվել են մասնակցել, էլ ի՞նչ թռնելու մասին է խոսքը: Եթե անցնեն կարող է թուրքերի հետ էլ խաղան:

John
03.07.2007, 17:51
http://www.sport-express.ru/ Քվեարկե՛ք Համլետ Մխիթարյանի օգտին:

Vahe
05.07.2007, 19:35
Անցած 2 խաղերն էլ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավքականը պարտվեց Մոլդովացիներին 0:2 եւ Ռուսներին 0:4. Հիմա Հայաստան - Ադրբեջան խաղում 30-րդ րոպեն է, հլը որ 0:0: Գոնե հաղթեն:

Ադրբեջանը 2 խաղերն էլ ոչ-ոքի 0:0 են խաղացել համ Ռուսների համ Մոլդովացիների հետ:

Ֆելո
05.07.2007, 23:02
Հիմա Հայաստան - Ադրբեջան խաղում 30-րդ րոպեն է, հլը որ 0:0: Գոնե հաղթեն:

բա վերջը ինչ եղավ. ինչպես միշտ մենակ բարոյական հաղթանակ՞:(

Vahe
05.07.2007, 23:12
բա վերջը ինչ եղավ. ինչպես միշտ մենակ բարոյական հաղթանակ՞:(

Վերջը 2-րդ խաղակեսում Ադրբադրջանցիք կարմիր քարտ ստացան, բայց մերոնք չկարողացան օգտագործել հնարավորությունը: 0:0 :think

Աբելյան
06.07.2007, 20:23
ՓՅՈւՆԻԿ-ԱՐԱՐԱՏ 3-4 :yahoo
Այ տենց Փյունիկին. գիտեն իրանք են որ կան: Այ էն որ Վարուժան Սուքիասյանին կարմիր տվին, դրանից հետո նենց դզեց Արարատի երկրպագուների` մրցավարին ուղղված բողոքը: Տելևիզրից լսվում էր: Թող Փյունիկը իմանա, որ մենակ ինքը չի, որ լավ երկրպագուներ ունի:
Մարկոսը 2 գոլ խփեց ու ավելի պոկվավ: Ու բացի դրանից` Արարատը կորցրած միավորներով հավասարվեց Փյունիկին:

Հ.Գ. Անահիտ ջան շնորհավոր

John
06.07.2007, 21:44
Թող Փյունիկը իմանա, որ մենակ ինքը չի, որ լավ երկրպագուներ ունի:
«Փյունիկը» լավ երկրպագուներ ունի՞… 1-ին անգամ եմ նման բան լսում… կարողա շատ ունի, բայց ոչ լավը… Ամեն դեպքում ես «Արարատի» երկրպագուներին 10000 անգամ ավելի շատ եմ հարգում, քան «Փյունիկի» երկրպագուներին…

Armeno
07.07.2007, 09:59
«Փյունիկի» երկրպագուների մեծամասնությունը «Փյունիկ» -ի դպրոցի երեխեքն են

Amaru
07.07.2007, 13:28
Մերսի Հայկ ջան :)

Խի՞ չունի երկրպագուներ որ... :D Ունի. Հրաչը՝ իրանց վեբմաստերը... :P :D

FC-MIKA
07.07.2007, 16:30
Շնորհավորում եմ Արարատի երկրպագուներին հաղթանակի կապակցությամ:
Հալալա լավ խաղաց,իսկ Վահե Մեհրաբյանի գոլը շատ սիրուն էր:

FC-MIKA
09.07.2007, 18:06
Միկա - Արարատ [on-line] (http://fc-mika.im.am)

Միկա 1-2 Արարատ (http://fc-mika.im.am) [ 66-րդ րոպե ]

Միկա 2-2 Արարատ (http://fc-mika.im.am)

Ֆուտբոլասեր
12.07.2007, 15:55
դրանից հետո նենց դզեց Արարատի երկրպագուների` մրցավարին ուղղված բողոքը:
Մարզադաշտում ավելի տպավորիչ էր:
Մինչև վերջերս Հայաստանի առաջնության խաղերը ոնց որ թատրոն:
Լուռ նստած նայում էին, ճիշտա Արարատի երգրպագուները էլի առանձնանում էին, բայց էն չէր:
"Սուդյա ..." գոռում էին ոչ միայն Արարատի երգրպագուները այլ համարյա ամբողջ ստադիոնը:
Դրանից հետո հասկացա, որ հայկական ֆուտոլը վերածնունդը շատ մոտա կամ էլ արդեն սկսվելա: :)

John
12.07.2007, 20:37
Մրցաշարային աղյուսակ

-------------------Խ--Հ-Ո-Պ---Գ----Մ
1. Փյունիկ-------13-10-1-2-30-10--31
2. Արարատ-----12--8-2-2-22-7----26
3. Միկա---------13--6-3-4-23-15---21
4. Բանանց------12--6-3-3-19-14---21
5. Շիրակ--------13--5-3-5-13-12---18
6. Գանձասար--13--4-4-5-10-9----16
7. Ուլիս----------13--1-2-10-6-29----5
8. Կիլիկիա------13--1-2-10-4-31---5

Ռմբարկուները

Մարկոս «Արարատ»---------------- 12
Արտյոմ Բեռնեցյան «Շիրակ» -------5
Գեւորգ Ղազարյան «Փյունիկ» ------5
Արսեն Ավետիսյան «Փյունիկ» ------5
Լեւոն Փաչաջյան «Փյունիկ» --------5


proffootball.com

FC-MIKA
15.07.2007, 11:57
http://proffootball.im.am/pictures/Markos.jpg

http://proffootball.im.am/other/newss.gif Մարկոս ` Մեծ ուրախությամբ կխաղամ Հայաստանի Հավաքականում >>> (http://www.proffootball.com/news.php?readmore=1497)

աղբյուր՝ Proffootball.com

Amaru
15.07.2007, 14:33
Երեկ դե գիտեք, որ «Արարատս» կրեց... :) Խաղի ժամանակ տհաճ միջադեպ եղավ, մեր հարգելի ոստիկանությունն էլ «բարձրության» վրա էր :[ Լավ ա գոնե մերոնց ադմինիստրացիան խառնվեց... Էխ: :)

Ֆուտբոլին չի վերաբերում, բայց պիտի ասեմ... Մարկոսի էրեխեն ի՜նչ մռութն ա :) Ուղղակի հրաշք ա :love Ընդմիջմանը խաղում էի հետը :))

John
17.07.2007, 09:17
Кубань – Химки 1:1
Голы: Иванов, 15 – Широков, 25

Кубань: Габулов, Орехов, Жефтон, Ушенин, Засеев (Рикардо, 39), Ленгиел, Лайзанс, Тлисов (Кириленко, 68), Калешин, Иванов, Гогниев

Химки: Березовский, Ляпкин, Тривунович, Йованович, Орлов, Чех (Зебелян, 62, Антипенко, 90), Тихонов, Воробьёв, Широков, Архипов, Блатняк
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկին և Ռոբերտ Զեբելյանը մասնակցել Ռուսաստանի առաջնության «Կուբան»- «Խիմկի» հանդիպմանը, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

FC-MIKA
17.07.2007, 19:31
ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՏՈՆԵՑԻՆ

http://freenet.am/~muran/200713303%5B1%5D.jpeg

Երեք հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրը: Առաջին հերթին ուշադրության կենտրոնում էին Եվրոգավաթների մասնակից «Բանանցի» եւ «Միկայի» հանդիպումները («Փյունիկի» խաղը «Շիրակի» հետ հետաձգվել էր), որոնք հուլիսի 19-ին մրցասպարեզ դուրս կգան ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում:

«Բանանցի» խնդիրն ավելի դյուրին էր, քանի որ մրցակիցն առաջնության հետնապահներից մեկն էր՝ «Կիլիկիան»: Արդեն առաջին խաղակեսում փորձառու «Բանանցը» երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը, վճռեց խաղի ելքը: Երկու դեպքում էլ աչքի ընկավ Ուկրաինայի «Իլյիչեւեցից» հարազատ կոլեկտիվ վերադարձած Արա Հակոբյանը: Նա նախ 24-րդ րոպեին 11մ հարվածով բացեց հաշիվը, ապա 39-րդ րոպեին 2-րդ գոլը խփեց: Ընդմիջումից հետո էլ Արսեն Բալաբեկյանն ամրապնդեց «Բանանցի» հաղթանակը:

«Միկան» հանձին «Գանձասարի» ավելի լուրջ մրցակից ուներ: Վերջերս թիմը գլխավորած Սամվել Պետրոսյանի օրոք «Գանձասարը» զգալիորեն բարելավել է իր խաղը: Բացի այդ, Կապանում մրցակիցներին չափազանց դժվար է տանտերերին հաղթելը: Բայց հունգարական ՄՏԿ-ի հետ հանդիպումից առաջ «Միկան» հաջող հանձնեց վերջին քննությունը: Վճռորոշ եղան առաջին 12 րոպեները, որոնց ընթացքում Նիկիտա Ֆուրսինն ու Կլեբեր Սիլվա Նասիմենտոն երկու գոլ խփեցին: Մնացած ժամանակահատվածում «Միկային» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը:

Իր հաղթարշավն է շարունակում «Արարատը»: «Ուլիսի» հետ խաղում էլ արարատցիներն աչքի ընկան արդյունավետությամբ, թեեւ եթե գրոհների ավարտական փուլում մի փոքր ավելի հաշվենկատ ու դիպուկ գտնվեցին, ապա կարող էին հաղթել ավելի խոշոր հաշվով: Հաշիվը 16-րդ րոպեին բացեց բրազիլացի Մարկոսը՝ դիպուկ իրացնելով 11մ հարվածը: Ընդմիջումից հետո Վահագն Մինասյանն ու Նշան Էրզրումյանը եւս 2 գոլ խփեցին եւ «Արարատը» հաղթեց 3-0 հաշվով: Նշենք, որ այս խաղում Էրզրումյանն իր օգտին կարող էր 3 գոլ գրանցել, սակայն մի դեպքում մրցակցի պաշտպանը նրա հարվածից հետո գնդակը հանեց դարպասից, մյուս դրվագում մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, արարատցին չկարողացավ գրավել դարպասը:

Սուրեն Բարսեղյան («Ուլիս»)- «Արարատն» ուժեղ էր եւ արժանի հաղթանակ տոնեց անկախ այն բանից, թե գոլերն ինչպես խփվեցին: Իհարկե, ոմանց նման կարող եմ բողոքել մարզական բախտից եւ ասել, որ եթե խաղասկզբում գնդակը չդիպչեր հորիզոնական ձողին, այլ գոլ գրանցվեր, խաղն այլ կերպ կընթանար եւ այլն: Սակայն այդպիսի պատճառաբանություններ երբեք չեմ փնտրում: Իմ թիմի հնարավորություններն իրատեսորեն եմ գնահատում: Այս երկու ամսվա ընթացքում հաջողվեց բացահայտել բոլոր բացթողումները, թերությունները՝ թե տեխնիկատակտիկական, թե այսպես ասած հոգեբանական: Ուստի առաջնությունում հայտարարված առաջիկա ընդմիջումը պետք է օգտագործենք թիմի կազմում լուրջ փոփոխություններ կատարելու համար: Այնպիսի տպավորություն է, կարծես ֆուտբոլիստները գիտեն, թե ինչպես պետք է գործեն, սակայն դրա իրականացումը չի ստացվում: Խոսքը միայն գոլային պահերի իրացման մասին չէ, այլ նաեւ ճիշտ փոխանցումներ կատարելու, արագ մտածելու եւ գործելու: Այս ուղղությամբ դեռեւս աշխատել է պետք:

Գեւորգ Քամալյան («Արարատ»)- Իր դերը խաղաց տոթ եղանակը, որի պայմաններում դժվար էր բարձր տեմպով խաղալ: Ինչ-որ տեղ երեւի հոգեբանական պահ էլ կար, որ խաղը հանգիստ սկսեցին տղաները: Սակայն տեսաք, որ «Ուլիսը» բավական բարելավել է խաղը եւ ուժեղացել: 2-րդ խաղակեսում տղաներն ավելացրին արագությունը, թիմի գործողություններում տակտիկական փոփոխություններ կատարվեցին եւ դա իր ցանկալի արդյունքը տվեց: Փաստորեն ընդմիջումից հետո մեր ֆուտբոլիստները գերազանց խաղացին, ամբողջությամբ վերահսկում էին հանդիպման ընթացքը, զգալի առավելություն ունեինք: Գոհ ենք ֆուտբոլիստների գործողություններից:

Մրցաշարային աղյուսակ

----------------Խ---Հ---Ո--Պ-----Գ------Մ
1. Փյունիկ------13--10--1---2---30:10----31
2. Արարատ-----13--9---2---2---25:7-----29
3. Միկա--------14--7---3---4---25:15----24
4. Բանանց------13--7---3---3---22:14----24
5. Շիրակ--------13--5---3---5---13:12----18
6. Գանձասար----14--4---4----6---10:11----16
7. Ուլիս---------14--1---2---11---6:32-----5
8. Կիլիկիա-------14--1---2---11--4:34------5

Ռմբարկուները

Մարկոս «Արարատ» 13
Գեւորգ Ղազարյան «Փյունիկ» 5
Լեւոն Փաչաջյան «Փյունիկ» 5
Արսեն Ավետիսյան «Փյունիկ» 5
Արտյոմ Բեռնեցյան «Շիրակ» 5


Աղբյուր ` Proffootball Forum (http://proffootball.com/forum/index.php)

John
18.07.2007, 09:13
Այսօր Իռլանդիայում կհանդիպեն «Փյունիկն» ու «Դերրի Սիթին»
Գևորգ Կասպարովը խաղալու է «Փյունիկի» կազմում :) Խաղն էլ ուղիղ եթերով Հ1-ը ցույց է տալու, այսօր՝ ժամը 23,40-ին

Egern.net
18.07.2007, 23:35
առայժմս 0-0....

առաջին խաղակեսն է, 99 տոկոսանոց հավասար խաղ: Երևի նրանց հարվածները ավելի շատ են, բայց խաղադաշտում...... ոչ մի կողմն էլ խաղալ չգիտի... :)

Amaru
18.07.2007, 23:45
Ուֆ ուֆ... Անկապ ա :) Բայց ի՜նչ ամոթ էր :oy Էտ ինչ բառեր են օգտագործում մեր մարզիչները :oy :D :D :D

Egern.net
19.07.2007, 00:45
առայժմս 0-0....

առաջին խաղակեսն է, 99 տոկոսանոց հավասար խաղ: Երևի նրանց հարվածները ավելի շատ են, բայց խաղադաշտում...... ոչ մի կողմն էլ խաղալ չգիտի... :)
նույնը....

Ավելացվել է 1 րոպե անց

Ուֆ ուֆ... Անկապ ա :) Բայց ի՜նչ ամոթ էր :oy Էտ ինչ բառեր են օգտագործում մեր մարզիչները :oy :D :D :D
հետաքրքիր ա.... ուշադիր չեմ եղել :oy :lol

Amaru
19.07.2007, 00:57
Անհետաքրքիր խաղ էր :}


հետաքրքիր ա.... ուշադիր չեմ եղել

հեհ, էտ լավ ա... :D բայց սորտ են... :D վախ մեռա :D տեսնես՝ մենակ ե՞ս եմ լսել :D:D

John
19.07.2007, 09:05
Արդյունքից գոհ եմ, խաղից առավել ևս… ինչո՞ւ,: Որովհետև մրցակցի հարկի տակ էինք խաղում ու 0-0 հաշվից ավելի լավը ակնկալելն անմտություն կլիներ… հույս ունեմ՝ պատասխան խաղում կհաղթենք :)

Vahe
19.07.2007, 12:50
Ուֆ ուֆ... Անկապ ա :) Բայց ի՜նչ ամոթ էր :oy Էտ ինչ բառեր են օգտագործում մեր մարզիչները :oy :D :D :D

Մենակ դու չես լսել ու մարզիչը չէր ասում, խաղացողներից մեկն էր ասում մարզիչին՝ Էս "անբարոյականի" տղուն հանեք չի վազում :D Հետո էլ բեթար բան: Գեվգեոզյանի մասին էր: Բայց թե շատ ամոթ էր:

Բայց էդ Գեւգեոզյանն ու Զեյնան շատ վատ խաղացողներ էին: Ինչու հենց առաջին խաղում հիմնական կազմ մտցրեցին դրան: Զեյնան հլը գոնե օդային մենամարտներն էր հաղթում, էն մեկը ոնց որ վիզ դրած խաղը փչացներ:

Amaru
19.07.2007, 13:56
Հա Վահ, դե մի խոսքոոով... :oy
Գմ... Հզեյնան դեռ ոչինչ :) Ադե լավ, էս խաղը կրած ենք աչքիս... :)
Լսեք... «Փյունիկում» ինչ-որ Իֆի կամ Ինֆի կա՞... :}

John
19.07.2007, 14:58
Լսեք... «Փյունիկում» ինչ-որ Իֆի կամ Ինֆի կա՞...
Իմ իմանալով չկա…

Ungrateful
19.07.2007, 15:46
Լսեք... «Փյունիկում» ինչ-որ Իֆի կամ Ինֆի կա՞...

Ինչքան գիտեմ չկա..

Egern.net
19.07.2007, 19:21
Ժողովուրդ !!!!!

Յանգ-Բոյզի վռատարը մեր կողմից ա !!!!!!!!

ԱՌԱԱԱԱԱԱՋ

PygmaliOn
19.07.2007, 22:29
Բանանց 1 :1 Յանգ Բոյզ
Kader Mangane 16
Eduard Kekosyan 67

John
20.07.2007, 08:45
«ՄՏԿ»-«Միկա» 2-1
Կարծում եմ, մեր երեք թիմերից երկուսը՝ «Փյունիկն» ու «Միկան» ահագին շանսեր ունեն հաջորդ փուլ դուրս գալու :)

FC-MIKA
22.07.2007, 13:31
ՄՏԿ - Միկա խաղում, Կլեբերի խփած գոլը կարող եք քաշել ԱՅՍՏԵՂ (http://fc-mika.im.am)-ից.

Taurus
25.07.2007, 12:12
Այսօր Փյունիկ –Դերրի Սիթի
մերոնք հաղթելու են 2:0 հաշվով:)

Egern.net
25.07.2007, 12:24
ո՞վ ա գնում խաղին.... սենց որ գնա, դասարանցիքով գնալու ենք :))

Taurus
25.07.2007, 12:28
Տոմսերը ինչքան ա?
Մարդ ես, որ գործի չեղա գամ :)

Egern.net
25.07.2007, 12:30
"Ֆուտբոլ+"-ում գրած էր 500-1000 դրամ: Երևի արևմտյանը 1000 կլինի

Vahe
25.07.2007, 12:52
Այսօր Փյունիկ –Դերրի Սիթի
մերոնք հաղթելու են 2:0 հաշվով:)

ԷԷԷԷԷ! Գոնե հաշիվը չասեիր հետաքրքրությամբ նայեի)))

Բայց թե պիտի որ հաղթեն... Մենակ 1:1 չլինի:

John
25.07.2007, 13:27
Հնարավոր է՝ գամ :) Իսկ այն, որ «Փյունիկը» հաղթելու է լրացուցիչ ժամանակում, համարյա համոզված եմ :)

Egern.net
25.07.2007, 13:38
Հնարավոր է՝ գամ :) Իսկ այն, որ «Փյունիկը» հաղթելու է լրացուցիչ ժամանակում, համարյա համոզված եմ :)
մինչև 11-ը Հանրապետականում ենք մնալու՞ :))

Amaru
25.07.2007, 15:45
Արմֆուտբոլում կարդացել եմ, որ Պորտերֆիլդը հարցազրույց ա տվել «Չելսի թիվիի» եթերում... վատ չի.. :)

Հա, ի՞նչ էի ասում... ԿՐԵԼՈՒ ԵԵԵՆՔ :yahoo

John
25.07.2007, 16:16
Արմֆուտբոլում կարդացել եմ, որ Պորտերֆիլդը հարցազրույց ա տվել «Չելսի թիվիի» եթերում... վատ չի.. :)

Հա, ի՞նչ էի ասում... ԿՐԵԼՈՒ ԵԵԵՆՔ :yahoo
Գուցե դու չգիտես, Պորտերֆիլֆը 91-93 թվերին «Չելսիի» գլխավոր մարզիչնա եղել ու երկու տարի անընդմեջ «Չելսին» Անգլիայի առաջնությունում 5-րդ տեղա ընկել :)

FC-MIKA
25.07.2007, 17:01
http://proffootball.im.am/other/mtk_fcmika.jpg

ՄՏԿ - ՄԻԿԱ ][ Միկայի չօգտագործած պահերը (http://fc-mika.im.am)

Ֆելո
25.07.2007, 18:04
բա հեռուստացույցով չեն ցույց տալու՞. ծրագրի մեջ գրածա 18.50, բայց դեռ չկա:(

FC-MIKA
25.07.2007, 18:09
Ապեր 20:00 ինա վայթեմ

John
25.07.2007, 18:27
Ապեր 20:00 ինա վայթեմ
Հա, 19,50ա գրած ոնց որ թե: Ժամը 20,00ին է սկսվելու:

John
25.07.2007, 21:19
«Փյունիկ»-«Դերրի սիթի» 2-0
Արսեն Ավետիսյան 29
Գևորգ Ղազարյան 66
Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի առթիվ :) Արդեն մոտ 9 ամիս մեր թիմերը «Հանրապետական» մարզադաշտում չեն պարտվում :) Հույս ունեմ՝ ավանդույթը չի խախտվի նաև Պորտուգալացիների հետ առաջիկա խաղում :)

Սամվել
25.07.2007, 21:23
«Փյունիկ»-«Դերրի սիթի» 2-0
Արսեն Ավետիսյան 29
Գևորգ Ղազարյան 66
Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի առթիվ :) Արդեն մոտ 9 ամիս մեր թիմերը «Հանրապետական» մարզադաշտում չեն պարտվում :) Հույս ունեմ՝ ավանդույթը չի խախտվի նաև Պորտուգալացիների հետ առաջիկա խաղում :)

Հույսը լավ բանա :think…ես էլ ունեմ :think…բայց վայթմ մինչև դա Փյունիկը 2րդ փուլում ավանդույթը խախտի :(

John
25.07.2007, 21:26
Հույսը լավ բանա :think…ես էլ ունեմ :think…բայց վայթմ մինչև դա Փյունիկը 2րդ փուլում ավանդույթը խախտի :(
Իսկ ես հույս ունեմ, որ «Շախտյորին» Երևանում հաղթելու ենք, իսկ Դոնեցքում ավելի խոշորով պարտվելոը :) Մենակ թե չգիտեմ՝ 1-ին խաղը մեր մոտա, թե՞ իրանց

Array
25.07.2007, 21:29
«Փյունիկ»-«Դերրի սիթի» 2-0
Արսեն Ավետիսյան 29
Գևորգ Ղազարյան 66
Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի առթիվ :) Արդեն մոտ 9 ամիս մեր թիմերը «Հանրապետական» մարզադաշտում չեն պարտվում :) Հույս ունեմ՝ ավանդույթը չի խախտվի նաև Պորտուգալացիների հետ առաջիկա խաղում :)

Միանում եմ: Իրոք գեղեցիկ հաղթանակ էր, շատ չլարվեցինք: Արժանի էր Փյունիկը հաղթանակի, ու, չգիտեմ ինչի,բայց մոտս նենց տպավորություն ա,թե, էլ վերջ,հայերն անպարտելի են դարձել: Տա Աստված տենց լինի:)
Շախտիորին էլ հերիք ա ինչքան պարտվել ենք, ժամանակն ա արդեն երրորդ փուլի մասին էլ մտածել

Davo'o
25.07.2007, 21:47
Էլի Փյունիկը ուրախացրեց ժողովրդին, թե չէ Արարատ մարարատ, բանանաց մանանց ստից բաներ են :P
ՓՅՈՒՆԻԻԻԻԻԿ, ստադիոնից եմ գալիս, ակումբակից բարեկամներից :) միայն GUEST-ին հանդիպեցի:

Taurus
25.07.2007, 22:03
Այսօր Փյունիկ –Դերրի Սիթի
մերոնք հաղթելու են 2:0 հաշվով:)

դե գիտեմ չէ ինչ եմ ասում
շնորհավորում եմ:)

Sunun
25.07.2007, 22:26
ԲՐԱՎՈ ՏԵՆՑ ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՏՂԱՆԵՐ

Amaru
25.07.2007, 22:47
Գուցե դու չգիտես, Պորտերֆիլֆը 91-93 թվերին «Չելսիի» գլխավոր մարզիչնա եղել ու երկու տարի անընդմեջ «Չելսին» Անգլիայի առաջնությունում 5-րդ տեղա ընկել :)

Նե, գիտեմ ես :)

Համ էլ...շնորհավոր...:)

Universe
25.07.2007, 23:01
Մերոնք Կրկին ՀՈՒՊ ՏՎԵՑԻՆ !!!:hands
Տեսնենք հաջորդին ո՞նց ենք ՀՈՒՊ տալու...:think

Egern.net
25.07.2007, 23:17
Այսօր Փյունիկ –Դերրի Սիթի
մերոնք հաղթելու են 2:0 հաշվով:)
:hands:

լավն էր, լավն էր.... վաղուց կոկորդս սենց չէր աշխատել ....

լավ բարձր էր տրամադրությունը. հս. տրիբունայում, ամբողջ ստադիոնում, խաղից հետո` ստադիոնից դուրս, կաֆեներում, նաև մետրոյում :)

Շախտյորին դժվար կլինի կրելը, նաև նիչյան, նույնիսկ ստեղ... համենայն դեպս էսօրվա խաղով հաստատ հնարավոր չի լինի (չնայած հաղթանակին, խաղի որակը լաաավ ցածր էր, յեսլի չեսնո), բայց Պորտուգալիային.... գոնե ոչ-ոքի :)

Mari
26.07.2007, 12:00
2007-ը կարելի է համարել հայկական ֆուտբոլի վերածննդի տարի:
Տա Աստված, հաղթանակները շարունակվեն:
Շնորհավորում եմ բոլորին հաղթանակի առթիվ::)

Հ.Գ. Պորտուգալիայի հետ խաղը ե՞րբ է լինելու:

Amaru
26.07.2007, 12:05
Ամսի քսաներկուսին ենք պորտուգալացիների հետ խաղում :)

FC-MIKA
26.07.2007, 12:51
http://fc-mika.im.am/files/mtk_vs_mika.jpg

ՄՏԿ Vs ՄԻԿԱ (http://fc-mika.im.am/video.htm)

ընդհանուր խաղի մասին վիդեո.

Taurus
26.07.2007, 17:38
Ամսի քսաներկուսին ենք պորտուգալացիների հետ խաղում :)

Ինչքան հիշում եմ 22-ին

Array
26.07.2007, 20:13
Արարատ 2 : 1 Բանանց
Փյունիկը զիջել է առաջին հորիզոնականը(Երևի վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ): Շնորհավոր Արարատի երկրպագուներին :)

Egern.net
26.07.2007, 21:12
Արարատ 2 : 1 Բանանց
Փյունիկը զիջել է առաջին հորիզոնականը(Երևի վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ): Շնորհավոր Արարատի երկրպագուներին :)
մի հատ չոփ խրենք պատին.... :)

Աբելյան
26.07.2007, 21:57
բայց Փյունիկը 1 խաղ պակաս ունի

իմիջայլոց, երեկվա համար շնորհավոր

Taurus
31.07.2007, 11:07
Այսօր Երևանում հանդիպում են
Փյունիկ - Շախտյոր (Դոնեցկ)
2:2 ա լինելու, բայց մերոնք լավ են խաղալու

Egern.net
31.07.2007, 13:44
Այսօր Երևանում հանդիպում են
Փյունիկ - Շախտյոր (Դոնեցկ)
2:2 ա լինելու, բայց մերոնք լավ են խաղալու
հուսանք .......

Egern.net
31.07.2007, 20:00
բայց իիիիինչ տխուր ստացվեց..... նոր դարպասապահը..... :(:(:(

0-1...

Taurus
31.07.2007, 21:02
Մերոնք կրվան 0:2 հաշվով , տխուր ա, լավ էին խաղում:(

Egern.net
31.07.2007, 21:45
Կասպարովը ..... շաաաաատ անհաջող ստացվեց...... պատասխան խաղին էլ չի խաղա....

դե իհարկե Շախտյորից ավելի մեծ հույսեր դժվար էր ակնկալել, բայց .....

մերոնք "վսյո-տակի" դեռ չեն կարողանում հոգեբանական լարվածությունից արագ դուրս գալ....

Ավելացվել է 1 րոպե անց
խաղին գնացող եղել ա՞

Amaru
31.07.2007, 22:19
Ուհու, ես գնացել էի: Տխուր ա... Կասպարովն էլ ոնց-որ ուսը լուրջ վանսել ա, շտապօգնությունով տարան իրան: «Շախտյորը» երկու հարված ունեցավ էլի դարպասին, իսկ մենք... Էտ ի՜նչ հակագրոհներ էին... Սաքոն էլ համը հանում էր. գնդակը վերցնում ու դաշտի լայնքով վազում էր իիի... Պաչաջյանը վատը չէր... Ուֆ... :)

Universe
31.07.2007, 22:36
Կասպարովն էլ ոնց-որ ուսը լուրջ վանսել ա, շտապօգնությունով տարան իրան:

Ժող էս Կասպարով-ը շախմատը թողելա ֆուտբոլին ա անցել :lol
Զատո մեր տղերքը Ինձ պադվադիտь չարեցին, շախտյորի վրա էի խաղադրույք կատարել:lol
Լավ, իսկ եթե լուրջ, ապա մերոնց պարտ8յունը իրոք լավ չէր, գոնե այդքա՜ն գրոհներից մեկը հաջողվեր::noti
Հետո էլ, որ առաջին խաղակեսում ԳՈԼԸ չուտեինք դարպասապահի խամ8յան պատճառով (Էլ 2-րդ ը չեմ ասում), դասամիջոցից հետո երկրորդ խաղակեսում կարծում եմ խաղի արդյունքը հավասար կլիներ…:think

Godfather
31.07.2007, 22:36
Ափսոս:[
Կասպարովը վնասվածք չստանար համարեք մերոնք հաջորդ փուլում էին::(

Ֆելո
31.07.2007, 22:43
լավա չասիք Կասպարովը վնասվածք չստանար մերոնք չեմպիոն էին դառնալու. Կասպարովը հո կապ չուներ մեր գոլ չխփելու հետ՞. իսկ եթե գոլ չես խփում, չես հաղթում;). իսկ ես համարյա համոզված եմ, որ մրցակցի հարկի տակ էլ գոլ չեն խփելու...:(

Taurus
31.07.2007, 22:45
Չէ հա ինչ ես ասեւմ մի 6 հատ կխփենք:
կարևորը հավատալն է, որ 6ն էլ իրանց դարպասը:D

Godfather
31.07.2007, 22:52
լավա չասիք Կասպարովը վնասվածք չստանար մերոնք չեմպիոն էին դառնալու. Կասպարովը հո կապ չուներ մեր գոլ չխփելու հետ՞. իսկ եթե գոլ չես խփում, չես հաղթում;). իսկ ես համարյա համոզված եմ, որ մրցակցի հարկի տակ էլ գոլ չեն խփելու...:(

Թմի ամենակարեվոր օղակը դարպասապահնա:եթե ֆուտբոլիստները իմանան որ լավ պաշտպանություն ունեն լավ առաջ կգնան ու գոլ կխփեն:

Ֆելո
31.07.2007, 23:08
Թմի ամենակարեվոր օղակը դարպասապահնա:եթե ֆուտբոլիստները իմանան որ լավ պաշտպանություն ունեն լավ առաջ կգնան ու գոլ կխփեն:

2:0 հաշվով պարտվելու դեպքում, էն էլ քո դաշտում սենց թե նենց պիտի առաջ շարժվես ամբողջ թիմով, առանց նայելու, թե ովա դարպասապահտ. ուղակի առաջ գնալով պետքա գոլ խփել, որը եկեք ընդունեք մենք անել չգիտենք;)