Դիտել ողջ տարբերակը : Հայկական ակումբային ֆուտբոլ
Էջեր :
1
2
3
4
5
6
7
8
9
[
10]
Էն որ չէր ստացվում հավաքականի խաղը ու քննադատում էիք ում պատահի - երևի նորմալ էր: Բա հիմա ինչի չեք գնահատում ոմանց ստացված քայլերը??? Լավ բան ասելը էտքան դժվար ա??? թե հակասում ա ՀԱԲՀ-ի կանոնադրությանը???:D:D:D
Իսկ ստեղ ո՞վ հավաքականի անուն տվեց: Խոսքս վերաբերվում ա մեր անմակարդակ առաջնությանը: Թիմերի ներքին կյանք ասելով ներքին խաղերը նկատի ունեի: Թե՞ իրավունք չունեմ տենց երկրորդական բաները հայկական ֆուտբոլի մաս համարեմ:
Mark Pauler
15.11.2010, 18:45

Լավ համարենք - բայց ինչ ա արել??? թե դժվարանում ես ասես, արի տեստի նման սարքենք: Ես հարցերը գրեմ, դու տարբերակնեից ընտրի: :D:D:D
Ա. ինչ որ մեկի ոտից բռնել ա???
Բ. ասել ա գոլ չխփես???
Գ. Լավ խաղացողներին ծեծել ա որ տրավմա ունենան ու դաշտ չմտնեն
Դ. Խաղացողներից մի քանիսին վախացրել ու ահաբեկել ա, որ դաշտում գնդակին չմոտենան
Ե.Դարպասապահներին տեսողությունը վատացնող ու թևերը թուլացնող դեղ ա ստիպել, որ խմեն
Զ. Մարիզչներին ստիպել ա , որ խաղից առաջ ֆուտբոլիստներին պլան տա ծխեն
Է. Նեգրերին աֆրիկայում ճնշել ա, որն էլ շատ խիստ ազդել ա մեր ֆուտբոլի բարոյահոգեբանական վիճակի վրա
Ը. Բոլոր տարբերակներն էլ ճիշտ են

կիլիկիայի հետ խաղին պենալ եղավ, կարա՞ս այնպիսի վիդեո տեղադրես, որ պարզ երևա, թե ինչի համար պենալ դրվեց:
Sagittarius
15.11.2010, 19:03
H.a.y.k.o. - աչքիս երկար մտածեցիր: Ինձ էլ թվաց, թե բռնաբարության փաստի հետ կապված դատաբժշկական եզրակացություններն ես թերթում::D:D:D
Թիմերի ներքին կյանք քննարկելը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ (այսուհետ ՀԱԲՀ) խաղն ա: Էտ հարցում հաստատ չեմպիոն ենք:
Դու էլ ես ըտեղ խաղում??? Կարող ա կիսապաշպանն ես ՀԱԲՀ-ի???
Էն որ չէր ստացվում հավաքականի խաղը ու քննադատում էիք ում պատահի - երևի նորմալ էր: Բա հիմա ինչի չեք գնահատում ոմանց ստացված քայլերը??? Լավ բան ասելը էտքան դժվար ա??? թե հակասում ա ՀԱԲՀ-ի կանոնադրությանը???:D:D:D
Ամեն
Երկար կյանք նեմեցին, թող մի քսան տարի էլ մեր ֆուտբոլը ծաղկեցնի
Տանել չեմ կարող մարդկանց, որ իրանց դնում են դ.ի տեղ ու ուզում են, որ մնացածն էլ նույնպես վարվեն:angry
Mark Pauler
15.11.2010, 19:22
կիլիկիայի հետ խաղին պենալ եղավ, կարա՞ս այնպիսի վիդեո տեղադրես, որ պարզ երևա, թե ինչի համար պենալ դրվեց:
Վատ պարողին գիտենք ինչն ա խանգարում, իսկ վատ ֆուտբոլիստին ինչն ա խանգարում???
Քո կարծիքով սխալ դրված պենալը հատուկ հրահանգ էր???
Չէէէէէ.... Ես ստեղից դուրս գամ, թե չէ ինձանից անկախ կդառնամ ՀԱԲՀ-ի անդամ::D:D:D
Թե աշխատանքային օրվա վերջում, գործից հետո, բամբասելը հանգստացնում ա ոմանց, ինձ ավելի ա հոգնեցնում:
Արա դե չսովորեցի էլի բամբասել - հո զոռով չի:
Բարի քննարկում.... Էէէէէէ կներեք - բամբասում:D:D:D
Ե.Գ.
հիմա լուրջ
Եթե ուզում եք բանավեճը բամբասանքի մակարդակից բարձրանա հասնի քննարկման, ապա դրա համար պետք ա, մեղադրանքները հիմնավորել, փաստերը չաղավաղել ու փորձել դեպքերին վերաբերվել առանց նախնական տրամադրվածության:
Վատ պարողին գիտենք ինչն ա խանգարում, իսկ վատ ֆուտբոլիստին ինչն ա խանգարում???
Քո կարծիքով սխալ դրված պենալը հատուկ հրահանգ էր???
Չէ ուղակի ՏՎ ով, կողքից չգիտեմ ինչ ցույց տվեցին, իսկ նորմալ դիրքից չտեսա, թե ինչի համար նշանակվեց 11 մետրանոց, համ էլ ի՞նչ վատ կլիներ բացի մրցավարից մենք էլ իմանայինք, թե Մարկոսին ինչ արեցին, հո՞ վատ բան չեղավ:Ախր անհանգստանում եմ:
Ա. ինչ որ մեկի ոտից բռնել ա???
Բ. ասել ա գոլ չխփես???
Գ. Լավ խաղացողներին ծեծել ա որ տրավմա ունենան ու դաշտ չմտնեն
Դ. Խաղացողներից մի քանիսին վախացրել ու ահաբեկել ա, որ դաշտում գնդակին չմոտենան
Ե.Դարպասապահներին տեսողությունը վատացնող ու թևերը թուլացնող դեղ ա ստիպել, որ խմեն
Զ. Մարիզչներին ստիպել ա , որ խաղից առաջ ֆուտբոլիստներին պլան տա ծխեն
Է. Նեգրերին աֆրիկայում ճնշել ա, որն էլ շատ խիստ ազդել ա մեր ֆուտբոլի բարոյահոգեբանական վիճակի վրա
Ը. Բոլոր տարբերակներն էլ ճիշտ են
Ներդաշնակ քաոս ա ստեղծել;)
Ամեն
Երկար կյանք նեմեցին, թող մի քսան տարի էլ մեր ֆուտբոլը ծաղկեցնի
Վաաայ, բա տենց բան կասե՞ն…
Ինքը էսկիմոսներին Ավստրալիայում ահաբեկել ա, Սլովակիայում միջին ամսական եկամուտը պակասել ա, ֆուտբոլիստները ընկճվել են,
Անդորրացիների ոտը կծել ա տվել, կոշիկները հագնելուց ցավոտ ա եղել, դաշտում չեն կարեցել վազեն կրվել են,
Եթե Հայաստան-Մակեդոնիա խաղում էլ մրցավարին ահաբեկեր, էն պենալը չէր դրվի, էն էլ տոմսի փող չուներ թռներ…
Ambrosine
16.11.2010, 00:01
Լավ համարենք - բայց ինչ ա արել??? թե դժվարանում ես ասես, արի տեստի նման սարքենք: Ես հարցերը գրեմ, դու տարբերակնեից ընտրի: :D:D:D
Ա. ինչ որ մեկի ոտից բռնել ա???
Բ. ասել ա գոլ չխփես???
Գ. Լավ խաղացողներին ծեծել ա որ տրավմա ունենան ու դաշտ չմտնեն
Դ. Խաղացողներից մի քանիսին վախացրել ու ահաբեկել ա, որ դաշտում գնդակին չմոտենան
Ե.Դարպասապահներին տեսողությունը վատացնող ու թևերը թուլացնող դեղ ա ստիպել, որ խմեն
Զ. Մարիզչներին ստիպել ա , որ խաղից առաջ ֆուտբոլիստներին պլան տա ծխեն
Է. Նեգրերին աֆրիկայում ճնշել ա, որն էլ շատ խիստ ազդել ա մեր ֆուտբոլի բարոյահոգեբանական վիճակի վրա
Ը. Բոլոր տարբերակներն էլ ճիշտ են
Տարբերակ Ճ. Լճացրել ա ակումբային ֆուտբոլը։
romanista
16.11.2010, 15:50
Մի հատ հարց ունեմ. կարող ե՞ք պատասխանել... Ինչ՞ի ա 10 տարի իրար վրա "տիրոջ թիմը" դառնում էս երկրի չեմպիոն... ո՞նց կարելի ա ամբողջ առաջնությունը լինել առաջին տեղում ու առաջնության ավարտից 3 տուր առաջ չեմպիոնությունը կրկին զիջել Փ-ին (անունը չեմ ուզում տամ, զզվում եմ)... Հեսա Արարատս բարձրագույն լիգա ա վերադառնում, ոչինչ, ու հիմա նրանք հաստատ ավելի շահագրգռված են անփոխարինելի չեմպիոնի բմբուլները քամուն տալու:
Sagittarius
16.11.2010, 16:35

Հարյուր տոկոս, Արարատ Հուպ տուր, փութիկին կուլ տուր:goblin
Արարատն ա նեմեցի տապանաքարը դնելու,
Ֆուտբոլային ֆաների համար կոմպրոմիս բառը չկա, գնացեք էտ լոլոները շախմատում կամ քաղաքականությունում կարդացեք:angry
հ.գ. Ի՞նչ եք առաջարկում, Ջերարդի ամեն մի խփած գոլի համար Լիվերպուլի ֆաները պտի Ջիլեթին շնորհակալություն հայտնեին, պադումաեշ, դա պաշոլ օն նախ, ի նեմեց տոժե
ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում մեկ հորիզոնական վեր բարձրանալով՝ Հայաստանի ընտրանին նոր ռեկորդի հեղինակ է դարձել:
Մեր ընտրանին 517 միավորով այժմ զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը: Մեր հետ Եվրո-2012-ի նույն խմբում ընդգրկված հավաքականներից Ռուսաստանը 13-րդն է, Սլովակիան՝ 18-րդը, Իռլանդիան՝ 32-րդը, ՆՀՀ Մակեդոնիան՝ 76-րդը, Անդորրան՝ 202-րդը:
http://haynews.am/wp-content/uploads/2010/11/Armenia-team-300x222.jpg
Հարևան երկրներից միայն Թուրքիան է առաջ մեր ընտրանուց՝ զբաղեցնելով 29-րդ հորիզոնականը: Իրանը 66-րդն է, Վրաստանը 77-րդը, իսկ Ադրբեջանը 90-րդը:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիան, որին հետևում են Հոլանդիան, Բրազիլիան, Գերմանիան, Արգենտինան, Անգլիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Խորվաթիան և Եգիպտոսը: Իտալացիները միայն 14-րդն են:
HayNews.am
Yellow Raven
17.11.2010, 16:30
Շնորհավորում եմ <<Փյունիկին>> չեմպիոնության կապակցությամբ, էս տարի իրոք արժանի էին չեմպիոնությանը:)
Ambrosine
17.01.2011, 17:12
Էրդողանը պատրաստվում է այցելել հայկական լեգենդար ֆուտբոլային ակումբ
http://www.7or.am/picresize.php?width=300&image=/gallery/011741162543.jpg
Այս տարի լրանում է թուրքական ֆուտբոլի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած «Taksimspor» ֆուտբոլային ակումբի 70-ամյակը, որի ղեկավար կազմը, ինչպես նաև ֆուտբոլիստների մեծ մասը եղել են ազգությամբ հայեր։
Թուրքական «Zaman» օրաթերթի փոխանցմամբ՝ ակումբը պատրաստվում է իր 70-ամյակը նշել մեծ շուքով։ Միջոցառումներին սպասվում է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը։
«Zaman»-ը գրում է, որ «Taksimspor» ֆուտբոլային ակումբը թուրքական ֆուտբոլին տվել է այնպիսի լեգենդար անուններ, ինչպիսիք են, օրինակ՝ Լևթեր Քյուչյուքանտոնյանդիսը, Հրանտ Դինքը, Թենեքեջի (Թիթեղագործ) մականունով հայտնի Կարբիս Իստանբուլօղլուն, Ջորջ Փափազյանը՝ ընդգծելով, որ ակումբում խաղում են ինչպես հայ, այնպես էլ թուրք ֆուտբոլիստներ, ինչի շնորհիվ «Taksimspor»-ը դարձել է միասնության և գոյակցության խորհրդանիշ։
-Այնտեղ, որտեղ սկսվում է սպորտը, ցեղապաշտական և կրոնական խտրականություններն անելիք չունեն։ Մեզ մոտ խտրականություն գոյություն չունի։ Մեր ակումբն այս հողերում եղբայրության ամենավառ օրինակն է,- հայտարարել է «Taksimspor»-ի ներկայիս ղեկավար ազգությամբ հայ Կարապետ Համամջըօղլուն։
«Taksimspor»-ը ձևավորվել է 1940թ. «Ateş-Güneş» և «Nor Şişli ve Kale» ֆուտբոլային ակումբների միավորման արդյունքում։ Այս ակումբի կազմում 1982-1983 թվականներին հանդես է եկել «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը։
Հղում (http://www.7or.am/hy/news/2011-01-17/21844/)
Das Modell
18.01.2011, 15:30
Ժողովուրդ ջան չեք ասի Բարձրագույն Խումբ 2011-ի խաղացանկը ?
Yellow Raven
18.01.2011, 21:56
Միկան Համագործակցության գավաթում դուրս եկավ 1/4 եզրափակիչ ու այնտեղ կխաղա ադրբեջանական Ինտերի հետ:)
Moonwalker
19.01.2011, 17:08
Միկան Համագործակցության գավաթում դուրս եկավ 1/4 եզրափակիչ ու այնտեղ կխաղա ադրբեջանական Ինտերի հետ:)
Միկա - Ինտեր հանդիպումը ավարտվեց խայտառակ 0-4 հաշվով: :angry:angry
Աաաաաա:aaa:sad
Էդ Ինտեր ասվածում ինչքան գիտեմ ադրբեջանցի համարյա կամ ընդհանրապես չկա: նավթի փողերով ստեղից ընդեղից ֆուտբոլիստներ են հավաքել: Նենց որ էդ հեչ: Այ հավաքականի կազմն ուրիշ որ 10 տակ փաթեթավորած ունենք:
Sagittarius
19.01.2011, 17:35
Էդ Ինտեր ասվածում ինչքան գիտեմ ադրբեջանցի համարյա կամ ընդհանրապես չկա: նավթի փողերով ստեղից ընդեղից ֆուտբոլիստներ են հավաքել: Նենց որ էդ հեչ: Այ հավաքականի կազմն ուրիշ որ 10 տակ փաթեթավորած ունենք:
Նավթի փողերն էլ ամեն ինչի «ատմազկա» է դառե՞լ
Փաստն են ա, որ 0-4 կրել են, իսկ մեր ֆուտբոլը /Առաջնությունը/ ողբալի վիճակում է: Հենց դրա պատճառով նույնիսկ հրաշալի խաղացող մեր հավաքականի տղերքը չեն կարողանում նորմալ թիմ ճարել, որ նորմալ առաջնություն ունենայինք, գոնե ստեղ կխաղային և հաջողությունների կհասնեին: Հավաքականի խաղերը այսօրվա ֆուտբոլի տաս տոկոսն էլ չի կազմում.
Ատմազկա չի իրականությունա: Միլլիոնները դնում են ու բրազիլիայից դեսից դենից թիմ են հավաքում:
Moonwalker
19.01.2011, 18:31
Ատմազկա չի իրականությունա: Միլլիոնները դնում են ու բրազիլիայից դեսից դենից թիմ են հավաքում:
Մարդիկ կարում են անում են: :pardon
Ոչ թե մեր ֆեդերացիայի նախագահի նման տեղի ֆուտբոլը էն բանից են անում:
Rammstein
19.01.2011, 18:38
Նավթի մասին խոսելն ավելորդ է, պարզապես կարելի է նշել երկու փաստ` Ադրբեջանը էնքան էլ աղքատ չի, ու ցուցամոլ ա: Ցավոք էսօր փող ունեցող ցուցամոլների առաջխաղացման համար ֆուտբոլում իդեալական պայմաններ են:
Այ սրա համար եմ զզվում ակումբային ֆուտբոլից: :[
Իմ կարծիքով պիտի ակումբները հավաքականների պես լինեն` ամեն ֆուտբոլիստ պիտի հանդես գա էն երկրի ակումբներից մեկում, որտեղի քաղաքացիություն որ ունի:
Իսկ քանի դեռ տենց չի, ակումբային ֆուտբոլ դիտողները ստիպված են ընդունել, որ Ադրբեջանի թիմը Հայաստանի թիմին կրեց:
Կոնկրետ ինչ ես սպասում անի որ չի անում?
Կոնկրետ քայլերի հաջորդականություն գիտես, որ խելամիտ կլիներ անել ու ինքը սաղիս ինադու չի անում?
Իմ համար լրիվ մեկ էր՝ «Միկան» ինչ կաներ:
Ու էդ խաղն ընդհանրապես չի կարող խոսել մեր ֆուտբոլների մակարդակների մասին:
Նախ սկսենք նրանից, որ մենք առաջնություն չունենք, իսկ թիմանման բան մենակ «Փյունիկն» ա:
Իսկ ադրբեջանցիների դեմքն էրևաց դեռ էն ժամանակ, երբ վախեցան մեր հավաքականի հետ խաղալ:
Էլ թող գլուխներս չհարդուկեն իրանց լեգեոներ թիմով:
Էլ չեմ համբերում Ռուսաստանի հետ խաղին...
Moonwalker
19.01.2011, 18:47
Կոնկրետ ինչ ես սպասում անի որ չի անում?
Կոնկրետ քայլերի հաջորդականություն գիտես, որ խելամիտ կլիներ անել ու ինքը սաղիս ինադու չի անում?
Յա՜:o
Կարող ա ես եմ վերջին տասը տարիներին անընդհատ Փյունիկին չեմպիոն սարքում՝ ընդ որում անկախ տվյալ տարվա իրավիճակից: Հիշի հերթական չեմպիոնությունը ինչ ազդեցություն ունեցավ օրինակ Արարատի ղեկավարության մտադրությունների վրա: Էդ ամենը առաջին հերթին տեղի ֆուտբոլիստների նպատակադրվածությունն ա սպանում, իսկ ցանկությունը հաջողության գրավականն ա:
Փյունիկն ըստ էության չեմպիոն դառնումա, ոչ թե սարքում են: Ինչ վերաբերումա խայտառակ մրցավարությանը, ապա ՀՖՖ-ն ընդհանրապես հրաժարվելա հայկական մրցավարական կորպուսի աշխատանքներից Հայաստանի բարձրագույն առաջնությունում:
Moonwalker
19.01.2011, 19:00
Փյունիկն ըստ էության չեմպիոն դառնումա, ոչ թե սարքում են:
Երևի իմ ճանաչած միակ մարդն ես, որ նման կարծիքի ա:
Ինչ վերաբերումա խայտառակ մրցավարությանը, ապա ՀՖՖ-ն ընդհանրապես հրաժարվելա հայկական մրցավարական կորպուսի աշխատանքներից Հայաստանի բարձրագույն առաջնությունում:
Մրցավարների ազգությունը կապ չունի բոլորովին: Փողին մուննաթ: Կարողա էս սեզոնի որոշիչ «ոսկե» խաղի՝ Փյունիկ-Բանանցի ժամանակ (երբ փաստորեն որոշվում էր չեմպիոնության ճակատագիրը) նույն իտալացի մրցավարը 96-րդ րոպեին 11-մետրանով չնշանակեց Փյունիկի օգտին (շաաատ կասկածելի): Մի խոսքով քանի նեմեցը մեր ֆուտբոլի հետ գոնե չնչին կապ ունի, առաջընթացի պետք չի սպասել:
Մուն, հետարքիր մարդ ես:
Խաղերը սարքում են մի խաղում, 2 խաղում: Բայց 10 տարի՞:o
Ա դե մի հատ արժանի հակառակորդ լիներ էսքան տարի, մի անգամ չեմպիոն կդառնար էլի ինչքան էլ մրցավարներն օգնեն;):
Moonwalker
19.01.2011, 19:15
Մուն, հետարքիր մարդ ես:
Խաղերը սարքում են մի խաղում, 2 խաղում: Բայց 10 տարի՞:o
Ա դե մի հատ արժանի հակառակորդ լիներ էսքան տարի, մի անգամ չեմպիոն կդառնար էլի ինչքան էլ մրցավարներն օգնեն;):
Հարդ երեխայություն ա էդ ամենի պատահականությանը հավատալը: 2008-ի «ոսկե» խաղը, Արարատի քայքայումը, Բանանցի հետ խաղը... ամեն ինչ պատահական էր: Ամեն անգամ ամենավճռական պահին նեմեցի մատը խառնվում է լրիիիվ պատահաբար:
Մի խոսքով...
Ամեն
Երկար կյանք նեմեցին, թող մի քսան տարի էլ մեր ֆուտբոլը ծաղկեցնի: :jagi:jagi:jagi
Ինչքան քչից շատից խաղացող ֆուտբոլիստ կա հայտնվումա Փյունիկում ու ինչի չպետքա էդ կարծիքին լինեմ որ?
Ես հեչ էլ չասացի, թե հավատացել եմ արդար խաղին:
Իհարկե կողմնակալությունն ակնհայտ էր: Բայց եթե մի արժանի թիմ կար, էս 10 տարվա մեջ մի անգամ կանցներ էլի «Փյունիկից»:
Moonwalker
19.01.2011, 19:21
Ես հեչ էլ չասացի, թե հավատացել եմ արդար խաղին:
Իհարկե կողմնակալությունն ակնհայտ էր: Բայց եթե մի արժանի թիմ կար, էս 10 տարվա մեջ մի անգամ կանցներ էլի «Փյունիկից»:
Որտեղից պիտի լինե՞ր: Մեկը ես ասենք հնարավորություն ունենայի ամենևին էլ չէի ծախսի մի թիմի վրա, որը պիտի խաղար մերինի պես անարդար առաջնությունում: Ու իմ նման շատերն են մտածում:
Ապրի Միկան: Ավելի լավ ա իրա թույլ կազմով խաղա, խմբից դուրս գա, թեկուզ կրվի, քան թե հրաժարվի, ինչ ա հակառակորդը ադրբեջանական թիմ ա (բայց խոսքի առաջնությունում ուժը սաղի վրա պատում ա, ինչ դուխով թիմ ա է...):
Sagittarius
22.01.2011, 05:06
Հարդ երեխայություն ա էդ ամենի պատահականությանը հավատալը: 2008-ի «ոսկե» խաղը, Արարատի քայքայումը, Բանանցի հետ խաղը... ամեն ինչ պատահական էր: Ամեն անգամ ամենավճռական պահին նեմեցի մատը խառնվում է լրիիիվ պատահաբար:
Մի խոսքով...
Ամեն
Երկար կյանք նեմեցին, թող մի քսան տարի էլ մեր ֆուտբոլը ծաղկեցնի: :jagi:jagi:jagi
Ամեն
Երկար կյանք նեմեցին, թող մի քսան տարի էլ մեր ֆուտբոլը ծաղկեցնի
Հեղինակային իրավունքների խախտում :goblin:lol:lol
Ambrosine
22.01.2011, 13:05
Ժողովուրդ ջան չեք ասի Բարձրագույն Խումբ 2011-ի խաղացանկը ?
Երեխեք, դեռ խաղացանկը կազմված չի՞:
Moonwalker
22.01.2011, 13:07
Երեխեք, դեռ խաղացանկը կազմված չի՞:
Ինչքան հասկանում եմ չէ, ՀՖՖ-ի կայք (http://www.ffa.am/am/competitions/armeniapremierleague/2010/)ն էլ բան չի ասում: :think
Ոնց որ սպասվում էր, լուրերը սկսեցին պտտվել:
Հայ-ռուսական ֆուտբոլային գործա՞րք
«Եվրո -2012»-ի ընտրական փուլի B խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը մարտի 26-ին կհանդիպի խմբի առաջատար Ռուսաստանի հավաքականի հետ, որին զիջում է ընդամենը երկու միավորով և հաղթելու դեպքում զգալիորեն կմեծացնի «Եվրո -2012»-ի եզրափայիչ փուլին մասնակցելու հնարավորությունները:
«Առաջին լրատվական»-ին լուրեր են հասել այն մասին, որ մարտի 26-ին Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանի իշխանություններին տնտեսական բնույթի բավական հրապուրիչ գործարք է առաջարկել, որի դիմաց Հայաստանի հավաքականից պահանջվում է զիջել խաղը ՌԴ հավաքականին:
աղբյուր (http://1in.am/arm/armenia_foreignpolicy_8356.html)
ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ Է»
Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է հայկական լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկատվությունը, որ Եվրո-2012-ի ընտրական փուլի մարտի 26-ին կայանալիք Հայաստան – Ռուսաստան հանդիպումը պայմանավորված բնույթ է կրելու: «Ժամանակ» թերթի տեղեկատվությամբ, ռուսական կողմը հայկական կողմին տնտեսական գործարք է առաջարկել պարտության դիմաց:
«Ի՞նչ ասեմ սրա մասին: Զայրանա՞մ, թե՞ ծիծաղեմ: Աստված վկա, դժվար է հասկանալ այս լրատվամիջոցներին: Սա ավելի քան ապուշ անհեթեթություն է: ՌՖՄ-ում մարդիկ են աշխատում: Ես երբեք գործարքի մեջ չեմ մտել ֆուտբոլային գնդակի հետ: Ես լիովին համոզված եմ, որ ՌՖՄ նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն չի կարող նման կերպ վարվել:
Որտեղի՞ց են այս հորինվածքները, չեմ հասկանում: Սանկտ Պետերբուրգում Համագործակցության գավաթի խաղարկության ժամանակ մենք հանդիպել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ և նման բանի մասին նույնիսկ խոսք չի եղել: Սա իսկական զառանցանք է: Սա վիրավորանք է ՌՖՄ և ողջ ռուսական ֆուտբոլի համար: Պաշտոնական պատասխան պետք է տա Սերգեյ Ֆուրսենկոն: Ես միայն արտահայտեցի փոխանխագահի իմ կարծիքը: Հավանաբար, Սերգեյ Ֆուրսենկոն ինձ կասեր, թե, եկեք խոսենք հայերի հետ: Սակայն ոչ մի նման բան չի եղել»,- Inbox.ru-ին տված հարցազրույցում ասել է Նիկիտա Սիմոնյանը:
totalfootball.am (http://www.totalfootball.am/2011/02/35977/)
ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԽՈՍԻ ՀԱՅԱՍՏԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին, ժամը 12:00-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի կունենա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված է վերջին շրջանում Հայաստան-Ռուսաստան հանդիպման վերաբերյալ տարածվող տեղեկություններին:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը տեղեկություն էր տարածել, ըստ որի Ռուսաստանը գործարք է առաջարկել Հայաստանին խաղը հանձնելու հետ կապված: Այդ առնչյությամբ իր դժգոհությունն էր հայտնել ՌՖՄ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը՝ նման տեղեկատվությունն անվանելով վիրավորական ողջ ռուսական ֆուտբոլի համար:
totalfootball.am (http://www.totalfootball.am/2011/02/35997/)
Ես որ հակված եմ չհավատալու:
----------------------------------------------
Ռոբերտ Արզումանյանը պաշտոնապես դարձավ «Յագելոնիայի» ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի առաջատար պաշտպան Ռոբերտ Արզումանյանը 3.5 տարվա պայմանագիր է ստորագրել Լեհաստանի առաջատար ակումբներից մեկի` «Յագելոնիայի» հետ, տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
Ռոբերտը Լեհաստանի բարձրագույն խմբի առաջատար թիմում հանդես կգա մինչև 2014 թվականը:
25-ամյա ֆուտբոլիստը Բելոստոկի թիմում հանդես կգա 25 համարի մարզաշապիկով:
Պայմանագրի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ մինչ այդ թիմ տեղափոխվելը Ռոբերտը բանակցություններ էր վարում Վրոցլավի «Շլյոնսկ» թիմի հետ, բայց վրոցլավյան թիմի ղեկավարները որոշեցին հրաժարվել հայ ֆուտբոլիստի ծառայություններից:
«Յագելոնիան», որը ներկայացնում է լեհական Բելոստոկ քաղաքը հանդես է գալիս Լեհաստանի առաջնության բարձրագույն խմբում: Այդ թիմը 2010թ.-ին նվաճել է Լեհաստանի Գավաթն ու Սուպերգավաթը, իսկ այժմ վաստակած 30 միավորով վստահորեն գլխավորում է լեհական Էքստրակլասսայի մրցաշարային աղյուսակը:
armfootball.com (http://www.armfootball.com/6555/am/news/28/1/2011/Robert_Arzumanyan)
Յուրա Մովսիսյանը պաշտոնապես դարձավ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 3.5 տարվա պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ Կրասնոդարի համանուն թիմի հետ:
Այդ տեղեկությունը հաստատեց հենց Մովսիսյանը, որը խոստացել էր իր տրանսֆերի վերաբերյալ նորությունը առաջինը հայտնել FaceBook սոցիալական ցանցում:
Պայմանագրի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Այս պահին դանիական «Ռանդերսի» նախկին ֆուտբոլիստը բուժզննում է անցնում Գերմանիայի կլինիկաներից մեկում, որի ավարտից հետո Մովսիսյանը փետրվարի 2-ից 16-ը կմասնակցի «Կրասնոդարի» երկրորդ ուսումնամարզական հավաքին, որը կանցկացվի Թուրքիայում:
armfootball.com (http://www.armfootball.com/6541/am/news/28/1/2011/%D5%85%D5%B8%D6%82%D6%80%D5%A1_%D5%84%D5%B8%D5%BE%D5%BD%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6)
Իսկ Արազ Օզբիլիսի հետ հանդիպել է Վարդան Մինասյանն ու շուտով կստացվի Օզբիլիսի վերջնական պատասխանը հավաքականում խաղալու մասին:
Փետրվարի 9 - ին Կիպրոսում կկայանա Հայաստան - Վրաստան ընկերական հանդիպումը:
Բերեզովսկին ու Պաչաջյանը չեն մասնակցի հանդիպմանը:
Այ սենց բաներ...
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերել Ռուսաստանի հետ՝ Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային ընտրական հանդիպումը «ծախելու» վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 3-ին հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով այդ մասին մամուլի հրապարակումներին։ «Այսօր ասուլիս եմ հրավիրել այն պատճառով, որ բավականին մեծ աղմուկ է բարձրացրել «Ժամանակ» օրաթերթի հոդվածի շուրջ, որով փորձել են վարկաբեկել մեր հավաքականին: Վերջին շրջանում մեր հավաքականը բավականին լավ արդյունքների հասավ, մենք այդքան համախմբված հավաքական վերջին քսան տարիների ընթացքում չենք ունեցել: Մենք հասանք այն իրականությանը, որ վերջապես երեւում է հնարավորություն` մասնակցել Եվրո- 2012-ին: Դրա համար Ֆուտբոլի ֆեդերեցիան ամեն ինչ անում է»,-հայտարարեց Հայրապետյանը։
Նա նշեց, որ հայկական ֆուտբոլին վերաբերող ցանկացած հոդված հայտնվում է ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի ուշադրության կենտրոնում եւ այդ կառույցները սկսում են ծառայողական քննություն իրականացնել։ ՀՖՖ նախագահը հայտարարեց նաեւ, որ նման վարկաբեկող հոդվածները անվանարկում են ոչ միայն իրեն, որպես ՀՖՖ նախագահի, այլ նաեւ երկրին։ «Ես ներկայացնում եմ ոչ միայն Հայաստանը եւ հանդես գալիս որպես ՀՖՖ նախագահ, այլ նաեւ նեկայացնում եմ ՈՒԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն։ Եւ երբ գրում են, որ Հայրապետյան Ռուբենը թմրաբիզնեսով ա զբաղվում, զենքի առեւտրով ա զբաղվում, դա խփում ա նաեւ մեր երկրի իմիջի վրա։ Ես տարբեր բանակցությունների մեջ եմ մեր ֆուտբոլի զարգացման եւ ապագայի հետ կապված խնդիրներով՝ սկսած ֆինանսականից, վերջացրած ֆուտբոլային քաղաքականությամբ։ Ի վերջո, ո՞վ կնստի, կբանակցի մի մարդու հետ, ով նարկոտրաֆիկով ա զբաղվում, ո՞վ լուրջ պայմանագիր կստորագրի մի մարդու հետ, ով խաղ ա վաճառում»,-տարակուսեց ՀՖՖ նախագահը։
Ռուբեն Հայրապետյանը «մարմնավաճառություն» որակեց խաղը վաճառելը, մի արարք, որին ինքն ընդունակ չէ։ Դիտարկմանը, թե պետական մակարդակով գուցե նման պայմանավորվածություն ձեռք բերված լինի, ՀՖՖ նախագահը կոշտ արձագանքեց. «Չի կարա տենց բան լինի, ումո՞վ պիտի անեն, եթե անեն, ինձնով պիտի անեն» եւ հավելեց, որ ինքը պետությունը շատ է սիրում։
Աղբյուր (http://news.am/arm/news/46740.html)
Sagittarius
03.02.2011, 15:11
փաստոեն բլա բլա բլա, բլա բլա բլա...
տենց բան չի կարող լինել, քանի որ ես մեր հավաքականի տղերքին վստահում եմ, իսկ նեմեցեկը պաշոլ նա.....
նման շուխուրներն էլ դրական եմ համարում, քանի որ ՖԻՖԱյի և ՈՒԵՖԱյի ուշադրությունը կհրավիրենք, և եթե Ռուսաստանը նման մտադրություն լինի, ավելի դժվար կդառնա իրան համար:
Մի խոսքով ռուսներին բմբլահան ենք անելու :goblin
Ambrosine
03.02.2011, 15:12
Ինչպիսի՜ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ներկայացուցչին վայել խոսելաձև...
Ինչպիսի՜ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ներկայացուցչին վայել խոսելաձև...
Երևի նոր ես ճանաչում նրան, էս դեռ լավ է նրա համար :)
Որ պատմեմ, թե ինչ է ասել մի կապակցությամբ դու էլ իմ կարծիքին կգաս :)
Ambrosine
03.02.2011, 15:29
Երևի նոր ես ճանաչում նրան, էս դեռ լավ է նրա համար :)
Որ պատմեմ, թե ինչ է ասել մի կապակցությամբ դու էլ իմ կարծիքին կգաս :)
Ճիշտն ասած` քո կարծիքը չգիտեմ, իսկ եթե գրել ես, ուրեմն ստորաբար մոռացել եմ :)): Ոչ թե նոր եմ ճանաչում, այլ` զարմանում եմ, թե ինչպես կարող է իրեն հայտարարել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչ և դեռ այսպես խոսել: Հայաստանում նման խոսելաձևը սովորական երևույթ է, անգամ զարմանում ենք, երբ մեկը մի հոդաբաշխ, գրագետ խոսք է ասում, բայց Պլատինին ու Բլատերը երևի աթոռներից կընկնեին, եթե հայերեն հասկանային: Ու ընդհանրապես, շատ էլ լավ է, որ նման լուրեր են պտտվում. թող իրեն ՀՖՖ նախագահի պաշտոնում նշանակողները նախօրոք մտածեին, թե ում են նշանակում: Ոչ թե ինքը պետք է լրատվամիջոցներին հորդորի կամ վախեցնի, որ նման հոդվածներ չգրեն, այլ թող բարի լինի իրեն պահել որպես ինչպես ինքն է ասում` ՀՀ ներկայացուցիչ, ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ: Հենց իր որակները կարող են շատ բանով օգնել կամ խանգարել մեր հավաքականին:
Yellow Raven
03.02.2011, 16:19
Անկապ ասեկոսներ են, որոնք կարող են շատ վատ ազդեցություն ունենալ տղերքի վրա հոգեբանական տեսանկյունից:
Ճիշտն ասած` քո կարծիքը չգիտեմ, իսկ եթե գրել ես, ուրեմն ստորաբար մոռացել եմ :)): Ոչ թե նոր եմ ճանաչում, այլ` զարմանում եմ, թե ինչպես կարող է իրեն հայտարարել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչ և դեռ այսպես խոսել: Հայաստանում նման խոսելաձևը սովորական երևույթ է, անգամ զարմանում ենք, երբ մեկը մի հոդաբաշխ, գրագետ խոսք է ասում, բայց Պլատինին ու Բլատերը երևի աթոռներից կընկնեին, եթե հայերեն հասկանային: Ու ընդհանրապես, շատ էլ լավ է, որ նման լուրեր են պտտվում. թող իրեն ՀՖՖ նախագահի պաշտոնում նշանակողները նախօրոք մտածեին, թե ում են նշանակում: Ոչ թե ինքը պետք է լրատվամիջոցներին հորդորի կամ վախեցնի, որ նման հոդվածներ չգրեն, այլ թող բարի լինի իրեն պահել որպես ինչպես ինքն է ասում` ՀՀ ներկայացուցիչ, ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ: Հենց իր որակները կարող են շատ բանով օգնել կամ խանգարել մեր հավաքականին:
Որպեսզի բամբասողի տպավորություն չթողնենք Հայրապետյանի լավ կողմերն էլ ասենք: Դրանցից մեկն էլ այն է, որ կարողանում է մտերմանալ ուեֆաի հզոր պաշտոնյաների հետ: Ասում են Պլատինիի հետ շատ մտերիմ է: Հավաքականի համար էլ ջանք չի խնայում: Բայց ակումբային ֆուտբոլում նրա վարքն անթույլատրելի եմ համարում: Ասում են, որ ոչ ոքի չի թողնում չեմպիոն դառնալ, դա նախապես որոշված է և այդ պատճառով շատ բիզնեսմեններ չեն ցանկանում ակումբներ ստեղծել Հայաստանում: Իսկ առանց ուժեղ ակումբների դժվար է ուժեղ հավաքական ունենալ: Օրինակ են բերվում Երևան Յունայդեդի դեպքը, որի տերերը հենց այդ պատճառով են իբր հրաժարվել... Չգիտեմ ինչ ասել, խոսակցությունների մի կեսը երևի չի համապատասխանում իրականությանը, բայց մյուս կեսն էլ քիչ չէ: Ամեն դեպքում, հավաքականի առումով ես անելու եմ այն, ինչ կախված է կոնկրետ ինձանից` գնալու եմ ստադիոն ու իմ բոլոր ուժերով ցավելու եմ մեր հավաքականի համար:
Ի դեպ, մի անգամ աղջիկս հարցրեց, թե, պապա դու էլ ես ստադիոնում գոռգոռում: Պատասխանեցի, եթե դու ինձ ստադիոնում տեսնես, չես ճանաչի: :))
Yellow Raven
03.02.2011, 16:55
Ի դեպ, մեր երիտասարդականի նոր խումբը`
Չեխիա
Ուելս
Հայաստան
Մոնտենեգրո
Անդորրա
Բոլոր խմբերից ամենահեշտ ու ամենաթույլ խումբն ենք ընկել, այնպես որ պարտավոր ենք պայքարել ուղեգրի համար:)
Մի բան պատմեմ Նեմեցից: Ինձ բավական զվարճացրեց (Նեմեցի լեքսիկոնը ներկայացվում է բավական մեղմացված տարբերակով :) )
Ուրեմն ֆանատների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հարց են տալիս, թե Քարամյանն ինչու լավ չի խաղում, սա էլ պատասխանում է: - Կանչեցի մոտս, ասեցի, Քարամյան, անբարոյականի տղա, քո մորը սենց ընենց անեմ, լավ կխաղաս: Ինչ անեմ, էլի լավ չխաղաց:
Ներսես_AM
04.02.2011, 23:41
Ֆուտբոլը ֆուտբոլիստներն են խաղում, էտ սաղ անկապ խոսակցությունները կարևոր չեն, ու ես հավատում եմ, որ էս տղեն կասի իրա խոսքը մի երկու ամիս հետո
http://www.youtube.com/watch?v=WRGBHces7Ck
Թարմ գոլ, մի կես ժամ առաջ ա խփել
ՀՀ-ի ֆուտբոլի խաղը ամսի 9-ինա
ՀՀ-ի ֆուտբոլի խաղը ամսի 9-ինա
եթե իհարկե հասնեն:(
Հայ ֆուտբոլիստներով օդանավը, որը Երեւանից թռչում էր Կիպրոս՝ մասնակցելու միջազգային մրցաշարին, հարկադրված վայրէջք է կատարել։
Արդեն օդում ի հայտ են եկել տեխնիկական անսարքություններ, եւ անձնակազմը որոշում է կայացրել հարկադրված վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, տեղեկացնում է sovsport.ru.
Դեռեւս հայտնի չէ, երբ եւ որ օդանավով հայկական հավաքականը կկարողանա մեկնել Կիպրոս:
Աղբյուր (http://www.news.am/arm/news/46991.html)
E-la Via
07.02.2011, 16:46
եթե իհարկե հասնեն:(
Աղբյուր (http://www.news.am/arm/news/46991.html)
Որքանով, որ ես գիտեմ, արդեն հասել են տեղ: Էնպես որ տխրելու առիթ չկա… Մնում է միայն ամսի 9-ին տղաներին հաջողություն մաղթենք :)…
Moonwalker
09.02.2011, 17:51
Հայաստան - Վրաստան. առաջին կեսից հետո արդեն 0-2 :sad
:aaa:noti
Քանի ամիս ա սենց խաղ չէի տեսել տղեքի կողմից, կարոտել էի::))
Yellow Raven
09.02.2011, 20:46
Վատ չէին խաղում:)
Sagittarius
09.02.2011, 22:07
Վատ չէին խաղում:)
Նամանավանդ երկորդ խաղակեսը, հաշվի առնելով էլ բացակայությունները, նորմալ էր, ուղղակի մինչև Ռուսաստանի հետ խաղը պետք ա մաքսիմում ֆորմա հավաքեն:
Իսկ Լևոն Հայրապետյանը ինձ համար հաճելի բացահայտում էր:
Sagittarius
10.02.2011, 01:29
զարմանում եմ՝ ոնց կարող է հավաքականի թեման իր ակտիվությամբ զիջի արտասահմանյան ակումբների թեմաների ակտիվությանը:
Հայաստանի Հավաքականը ավելի արագ է առաջադիմում, քան հայ ֆուտբոլասերը, նախկինում հակառակն էր: :think
Սկսենք սկզբից.
Եթե դարպասապահը Բերեզովսկին լիներ, ապա դժվար առաջին գոլը բաց թողնեինք: Կասպարովը երկար մտածեց գնդիակին նետվելուց առաջ:
Երկրորդ գոլը վրացիները խփեցին իրենց ուժերով, մենք այդքան էլ մեղավոր չէինք:
Առաջին խաղակեսում մերոնք ցույց էին տալիս անողնաշար խաղ (գուցեև ոչ այդքան թույլ, բայց իրանք իրանց նման չէին), որի արդյունքում արդարացիորեն մեկ գնդակ պիտի ընդունեինք:
Երկրորդում մերինք կենտրոնացրին ուժերն ու սկսեցին իրենց նմանվել: Այդուհանդերձ զգացվում էր Ռոբերտ Արզումանյանի ու էլ ավելի ուժեղ էր զգացվում Յուրի Մովսիսյանի բացակայությունը:
Վերջինիս ներկա լինելու դեպքում չկասկածեք որ էլի գոլեր կխփեինք, քանի որ երբ Մխիթարյան - Մովսիսյան զույգն իրար հետ է խաղում՝ ապա մրցակիցը մեծ խնդիրներ ունի:
Լրիվ խամրեց վրացիների խաղը և բազմաթիվ խախտումների արդյունքում ստացանք 11 մետրանոցի իրավունք: Հահալ ա Էդգարին, որը երկրորդ անգամ ապացուցեց, որ բարձրակարգ ու սառնասիրտ ֆուտբոլիստ է (Հայաստան - Մակեդոնիա խաղը հիշեք):
Իսկ վրացիները վերածվել էին միայն պաշտպանվող թիմի, որը միևնույն է ամեն պահի մեկ հակագրոհով կարող էր ամեն ինչ ավարտել:
Խաղի մեջ այդպես էլ չտեսանք «լեգենդար» Ջանո Անանիձեին, որը խաղում էր ինչպես սովորական ֆուտբոլիստ և առայժմ ընդհանրապես այլևս չարժի նրան համեմատել Հենրիկ Մխիթարյանի հետ:
Իսկ Մխիթարյանը փայլեց, թեկուզև գոլ չխփեց:
Հիասթափված եմ վրացիների ցուցադրած խաղից. Վրաստանի հավաքանակի խաղը «տոփ տոշնի» նման էր ասենք Անդորրայի հավաքականի խաղին: Աննդհատ պրովակացիաներ, ոչ ազնիվ խաղ, հակվածություն դեպի մրցակցի ոտքերը և այլն...
Վատ խաղ չէր: Մերոնց մոտ ամեն բան կարգին է, մենք խաղում էինք առանց մի քանի առաջատար ֆուտբոլիստների, որոնց առկայությամբ կարող էինք անգամ խոշոր հաշվով հաղթել այդ թիմին:
Փորձարկվեցին շատ կոմբինացիաներ, որոնք շատ օգտակար կլինեն Ռուսաստանի հավաքականի դեմ խաղին:
Մնում է սպասել և հուսալ, որ այդ ժամանակ չարաբաստիկ վնասվածքները զերծ կմնան մեզանից:
Yellow Raven
10.02.2011, 19:32
Եթե Լևոն Հայրախետյանը սենց շարունակի համոզված եմ, որ մոտակա տարիներին պաշտպանության ձախ եզրի համար պրոբլեմ չենք ունենա: Համենայն դեպս Աղվան Մկրտչյանից մի քանի անգամ գերադասելի տարբերակ է:)
Արտակ Եդիգարյանը շատ լավ խաղաց հենակետայինի գոտում: Կառլեն Մկրտչյանի բացակայությամբ ես սպասում է,որ Մինասյանը Արթուր Եդիգարյանին կվստահի, բայց արի ու տես,որ վստահեց փոքր եղբորը ու Արտակն ապացուցեց, որ Փյունիկում խաղալն շատ ավելի ճիշտ է,քան Իրանի առաջնությունում գումարի համար մնալն ու ճահճացվելը: Շատ կցանկանայի, որ Արթուր Եդիգարյաքնն ու Լևոն Պաչաջյանը գոնե վերադառնային Հայաստան:)
Ռուսաստանի հավաքականի հետ իմ կարծիքով պետք է խաղա հետևյալ կազմը`
------------------------------Բերեզովսկի---------------------------------
----------------Արզումանյան-------Առաքելյան------------------------
----Հովսեփյան---------------------------------------Հայրապետյան---
----------------Մկրտչյան(Արտ.Եդիգարյան)---------------------------
----------------------------------Մխիթարյան----------------------------
---Մանուչարյան-----------Մարկոս----------------Ղազարյան-------
-----------------------------Մովսիսյան-----------------------------------
Հուսով եմ Մկրտչայնը կապաքինվի մինչև այդ խաղը, իսկ Ղազարյանը չի ցուցադրի այնպիսի խայտառակ ֆուտբոլ ինչպես Վրաստանի հետ խաղում էր:)

Ամենամտահոգիչը կենտրոնական պաշտպանների խաղն էր: Ինչ պիտի լինի, եթե ինչ ինչ պատճառներով Արզումանյանը չկարողանա մասնակցել այս կամ այն հանդիպմանը: Ինձ թվում է ամեն ինչ գնում է նրան, որ Արարատ Առաքելյանն իսպառ դուրս կմղվի կազմից որպես կենտրոնական պաշտպան ու մարզիչներն այդ դիրքում կընտրեն Արզումանյան, Մկոյան, Յուսպաշյան եռյակից: Կարծում եմ կենտրոնական պաշտպանի դիրքը մի փոքր վտանգավոր է Առաքելյանի պես ֆուտբոլիստի համար: Իհարկե նա անհրաժեշտ ֆուտբոլիստ է հավաքականի համար:
Yellow Raven
10.02.2011, 21:25

Յուսպաշյանին դեռ շատ կա մինչ հավաքականի մակարդակին հասնելը: Իսկ Ռուսաստանի հետ խաղում Առաքելյան-Մկոյան զույգից ես կընտրեի Առաքելյանին, քանի որ այդ խաղում շատ կարևոր կլինի երկրորդ հարկում լավ պայքարող պաշտպանի առկայությունը: Թե Պավլյուչենկոն, թե Պոգրեբնյակը վտանգավոր են էդ ասպեկտից:)

Ռուսաստանի հետ խաղը նկատի չունեի: Ուզում էի ասել, որ Առաքելյանն այլևս այնքան լավ չի խաղա, որքան որ երբևէ խաղացել է: Իսկ Յուսպաշյանն ընդհակառակը խաղից խաղ բարելավում է իր որակները:
Սկսենք սկզբից.
Եթե դարպասապահը Բերեզովսկին լիներ, ապա դժվար առաջին գոլը բաց թողնեինք: Կասպարովը երկար մտածեց գնդիակին նետվելուց առաջ:
Երկրորդ գոլը վրացիները խփեցին իրենց ուժերով, մենք այդքան էլ մեղավոր չէինք:
Հենց թարսի պես երկրորդ գոլը չպետք է լիներ, թե պաշտպանների և թե դարպասապահի սխալի պատճառով էր:
Հենոն շատ մեծ ռիսկի դիմեց, նա չպետք է մասնակցեր կամ գոնե առաջին խաղակեսից պետք է փոխարինվեր:
Sagittarius
16.02.2011, 21:49
Հարակից թեմայում (http://www.akumb.am/showthread.php/56556-%D5%89%D5%A5%D5%B4%D5%BA%D5%AB%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D4%BC%D5%AB%D5%A3%D5%A1-2010-2011/page10) սկսվածը շարունակեմ այստեղ /համել մեր ֆուտբոլի թեման կակտիվացնեմ:)/
Ուերմն այնտեղ երկու հարցի շուրջ բանավեճ սկսվեց՝
ա. Պետք է արդյո՞ք ցավալ մեր ֆուտբոլստի և իրա թմի համար, անկախ նրանից թե որտեղ է նա խաղում:
բ. Արդյո՞ք մենք բավարար չափով մտահոգված ենք տեղական ֆուտբոլի մասին:
ա.ի վերաբերյալ նշեցի կարծիքս, որ երկրպագելու եմ ֆուտբոլիստի անհատի՝ հատկապես եթե հայ է, հատկապես եթե խոստումնալից հայ է: Ցանկանալու եմ իրա թմի հաղթանակը, եթե հատուկ դեպքեր չլինի՝
-ինքը հանդես է գալիս իմ ատելի թմում,
-իրա թիմը խաղում է իմ սիրելի թմի դեմ,
ՈՒ կարծում եմ դա բավականին նորմալ է, և ոչ միայն հայերիս համար: Իմ ծանոթ պորտուգալացիներից մեկը ցավում ա Ռեալի համար հիմնականում միայն այն պատճառով, որ այնտեղ են Մուրինյոն ու Ռոնալդուն: Բայց միաժամանակ Բենֆիկայի համար դոշ ա տալիս: Իսպանիայում գրեթե ամեն ֆուտբոլասեր երկրպագում է լոկալ թմին՝ գումարած Ռեալ կամ Բարսա: Գերմանիայում այլ է, իրանք ունեն ուժեղ ներքին առաջնություն /պայմաններ ունեն դրա համար/, և գրեթե բոլոր քաղաքներում մարդիկ երկրպագում են լոկալ թմի համար, նույնիսկ եթե այն երկրորդ լիգայում է, ու իրանց թիմը հազար տարի եվրոգավաթներում չխաղա էլ՝ իրանց համար ներքին առաջնությունը հերիք է:
Մեր նման երկրներում բնականորեն սահմանափակում կա, ինքան էլ լավ լինենք, կայուն կերպով գրադների մակարդակին չենք լինի: Կարող ենք Ուրուգվայի նման լավ հավաքական ունենանք, բայց լավագույն ֆուտբոլիստները մեկա հիմնականում «արգենտինաներում» և «եվրոպաներում» կխաղան: Ու հայկական թմին կից արտասահմանյան որևէ թմի, կամ մեր ֆուբոլիստների համար երկրպագելը միշտ էլ նորմալ կլինի:
բ.-ի իսկ հիմա սրա մասին: Իսկ արդյո՞ք մենք որևէ հայկական թմի երկրպագու ենք, մեծամասամբ՝ ոչ: Ո՞նց ա մեզ մոտ ներքին պատկերը: Գրեթե բոլոր թմերը Երևանից, երկրպագուների որ սեգմենտի վրա են հիմնված, չես հասկանում: Լավ Փյունքիկի համար պարզ է՝ «աջերն» են երկրպագում, Արարատին «ձախերը», սպորտային թշնամանքի հիմքերը կան, որը մրցակցության հիմքն է, դա լավ է: Բայց Միկա, Ուլիս, Բանանց, Կիլիկիա, ասենք ինչու՞ պետք է ես Միկա երկրպագեմ, և ոչ թե Ուլիս կամ Բանանց, ո՞րն է դրանց տարբերությունը: Օրինակ՝ Աթենքի Օլիմպիակոսը և Պանայտինայկոսը քաղաքի տարբեր թաղամասերն են ներկայացնում, Լացիոն և Ռոման Հռոմի տարբեր սոցիալական շերտերն են ավանդաբար ներկայացնում:
Գյումրեցիք ու՞ր եք, ինչու՞ ձեր թմի կողքին չեք /իհարկե եթե ֆուտբոլի երկրպագու եք/, Ղափանցի՛ք, դուք ուր եք, Դիլիջանցի՞ք, Աշտարակցի՛ք՝ Միկան խի մեզ տվիք:
Հիմա կասեք Նեմեցը Երևանի փակ առաջնություն է սարեքել, բայց Սևանցիք ձեզ ինչն է խանգարում ձեր թիմը ստեղծեք /սկզբնականում սիրողական/, ակտիվորեն այդ թմին աջակցեք, թմի ֆան մշակույթը ձևավորեք, Իջևանի սիրողական թմի հետ խաղաք, լցվեք ավտոբուս, ձեր թմի դրոշներով, գույներով, երգերով գնաք Իջևան «դերբիին» մասնակցեք, մի օր էլ ձեր սիրողական լիգան կոչվի երկրորդ լիգա, տեղից էլ բարձրագույն լիգա մեկ քայլ է, աշխարհի բոլոր գրանդրները տենց են ստեղծվել: Ճիշտ ա, գրանդ ոչ մեկն էլ չի դառնա ամենայն հավանականությամբ, բայց դուք չե՞ք ուզում ձեր լոկալ թիմը ունենալ: Բեռլինի Յունիոնի /Արևելյան Բեռլինի թիմն ա/ երկրպագուները իրանց ձեռքերով սեփական թմի համար ստադիոն սարքեցին:
Լիվեպուլի ֆաները կգնան ստադիոն անկախ նրանից, թե Անգլիայի ֆեդերացիայի նախագահը ով է, Լիվերպուլի տերը ով է, Լիվերպուլը որ լիգայում է:
Ուղղակի եկեք ամեն անգամ «Հայկական ֆուտբոլը լավը չի» ասելուց առաջ ընդունենք որ «Մենք լավ հայ ֆան չենք»: Գրառումս քննադատելու միտում չունի, այլ և իմ և բոլորի մեջ ինչ-որ բան փոխելու:
հ.գ. իսկ նեմեցի հրաժարականը միշտ եմ պահանջելու, ես մեր ֆուտբոլը չեմ ատում, որ իրան ցանկանամ տեսնել ֆուտբոլի ղեկին: Եվ եթե մի օր մեր երկրպագուները զարթնեն ու Հայկական առաջնությունը ոտքի կանգնեցնեն, թող ոչ ոք հչահամձակվի ասել, թե Նեմեցի շնորհքն է, ոնց որ հիմա անում են Հավաքականի դեպքում:
Ուրվական
17.02.2011, 21:44
http://s46.radikal.ru/i112/1102/c4/32d497ebb800.jpg
Երկու տարի առաջ ով կմտածեր, որ սենց բան կարա լինի: Ապրես, Հենո ջան... Ի դեպ, մի տեղ կարդացի, որ գերմանական ալիքներից մեկով խաղը մեկնաբանել են Ֆրանց Բեքենբաուերն ու Օլիվեր Կանը և Հենոյին անվանել ապագա Էդգար Դավիդս:
Հայաստան-Ռուսաստան. Տոմսերը վաճառվելու են անձնագրերով
http://armsport.am/images/news_1/10173931299497721.jpg
Մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում ժամը 19:00-ին տեղի կունենա ԵՎՐՈ 2012 Հայաստան - Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:
Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվելու են մարտի 7-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում: Մեկ անձին տրվելու ոչ ավելի, քան 4 տոմս: Տոմսերը գնելու ժամանակ անձնագրի առկայությունը պարտադիր է:
Տոմսերի արժեքն է'
- արևմտյան տրիբունա' 7000 դրամ
- արևելյան տրիբունա' 5000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ' 3000 դրամ
ՀՖՖ մամուլի քարտուղարություն
http://armsport.am/am/news/2/29/17393/
թալանա ինչա 1500 դրամից ավել չեմ տա:))
Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ:
Փյունիկ-Շիրակ 0-1
Առաջին հանդիպումը` 1-1
Մենակ էս մի խաղը հերիք ա, որ էս գավաթը հաջոված համարեմ::love
Հայաստան-Ռուսաստան. Տոմսերը վաճառվելու են անձնագրերով
http://armsport.am/images/news_1/10173931299497721.jpg
Մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում ժամը 19:00-ին տեղի կունենա ԵՎՐՈ 2012 Հայաստան - Ռուսաստան ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:
Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվելու են մարտի 7-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում: Մեկ անձին տրվելու ոչ ավելի, քան 4 տոմս: Տոմսերը գնելու ժամանակ անձնագրի առկայությունը պարտադիր է:
Տոմսերի արժեքն է'
- արևմտյան տրիբունա' 7000 դրամ
- արևելյան տրիբունա' 5000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ' 3000 դրամ
ՀՖՖ մամուլի քարտուղարություն
http://armsport.am/am/news/2/29/17393/
Հայաստան - Ռուսաստան խաղի տոմսեր գրեթե չեն մնացել: Մոտ 200 տոմս… (http://panorama.am/am/sport/2011/03/15/football/)
Հայաստան - Ռուսաստան խաղի տոմսեր գրեթե չեն մնացել: Մոտ 200 տոմս… (http://panorama.am/am/sport/2011/03/15/football/)
ետել չկա արդեն:D երեկ եմ կարդացել լուրերից մեկում:D
Sagittarius
22.03.2011, 00:23
կարծում եմ սա այստեղ չի խանգարի՝ :)
Կոչ Հայաստան - Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման բոլոր ‹‹երջանիկներին››` տոմսատերերին:
Հարգելի՛ երկրպագուներ, եզակի երջանիկ ֆուտբոլասերնե՛ր , որ կարողացել եք ձեռք բերել տոմսեր և հնարավորություն ունեք ներկա գտնվել մարտի 26-ին կայանալիք Հայաստան – Ռուսաստան ֆուտբոլային խաղին , ձեզ բոլորիդ իրավամբ կարելի է համարել այս օրերի Հայաստանի ‹‹օլիգարխներ››: Այո՛, այո՛, հենց այդպես, ‹‹օլիգարխներ››, քանի որ Դուք այն հազվագյուտ ընտրյալներից եք, ովքեր անհամբեր սպասում են այդ օրվան, ամանակարևորը` բաղձալի տոմսերը ձեռքներին:
Եվ այսպես, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել երկար սպասված խաղին, ուզում ենք բոլորիդ տեղեկացնել FAF հայ երկրպագուների կողմից առաջարկվող մի քանի կարևոր դրույթների մասին.
1. Մենք բոլորս պարտավոր ենք մաքսիմալ աջակցություն ցուցաբերել մեր սիրելի թիմին, ֆուտբոլիստներին` դրական լիցքեր փոխանցելով նրանց ողջ խաղի ընթացքում:
2. Ժամանակակից շունչ, գեղեցիկ տեսարան և միագույն տեսք ստանալու համար շատ կարևոր է նախատեսվող միջոցառումները կազմակերպել ամբողջ մարզադաշտով, քանզի ֆուտբոլիստներին թեժ աջակցություն ցուցաբերելու հետ մեկտեղ,ինչը անշուշտ մեր առաջնահերթ խնդիրն է համարվում, պետք չէ մոռանալ նաև, որ մարտի 26-ի հանդիպումը հեռարձակելու են տասնյակ երկրներ ամբողջ աշխարհում, և մեր հայրենիքը համայն աշխարհին պատշաճ մակարդակով, գեղեցիք, վառ գույներով ներկայացնելու հնարավորությունը հենց մեր ձեռքերում է:
Վերը նշված 2 կետերի իրագործման համար FAF-ը կոչ է անում բոլորին`
ա/ Հագնվել հնարավորինս մեր հավաքականի գույներով` ԿԱՐՄԻՐ: Դուք կարող եք ձեռք բերել մեր հավաքականի մարզաշապիկներից /կարմիր/` Խանջյան փողոցում գտնվող ‹‹Հյումմել›› ֆիրմային խանութից :
բ/ Ցանկալի է ձեզ հետ մարզադաշտ բերել հնարավորինս շատ մեր եռագույն դրոշներից:
գ/ Շատ ցանկալի է շարֆերի /երկկողմանի, եռագույն դրոշի գույներով/ առկայությունը: Հայտնում ենք Ձեզ, որ եթե մինչ այժմ չունեք այդ շարֆերից, կարող ենք ձեզ առաջարկել Երևանում ամենամատչելի և որակով շարֆեր` գնելու և պատվիրելու համար զանգահարել 055-77-22-64:
դ/ Անպայման խնդրում ենք բոլորին պատրաստվել ողջ հանրապետական մարզադաշտով միահամուռ կերպով երգելու մեր երկրի հիմնը /բառերի իմացությունը պարտադիր է/, դա անկասկած շատ ոգևորիչ կլինի մեր ֆուտբոլիստների համար:
ե/ Հայտնում ենք Ձեզ նաև այն մասին, որ FAF–ի կողմից հավաքականի խաղերի ժամանակ երգվող բոլոր երգերը MP3 ֆորմատով կարող եք գտնել faf.am կայքում` FAF-ի երգացանկ բաժնում: Հնարավորինս սովորեք այդ երգերի բառերը, քանզի մարզադաշտում FAF-ի տրիբունայից դրանք լսվելուն պես, ցանկալի կլինի,որ բոլոր երկրպագուները միասին և ուժեղ ձայնակցեն:
զ/ Եվ ամենավերջինը` մարտի 26-ին, ժամը 16:00-ից սկսած FAF -ը հրավիրում է ԲՈԼՈՐԻՆ Օպերայի շենքին հարող տարացքում գտնվող Արամ Խաչատրյանի արձանի մոտ /ֆրանսիայի հրապարակին կից/, որտեղ կկազմակերպվի բոլոր տոմս ունեցող երկրպագուների նախախաղային հավաք, որի ընթացքում բոլոր ցանկացողները կներկվեն մեր եռագույնի երանգներով, կծանոթանան երկրպագման հետ կապված FAF -ի կազմակերպած միջոցառումներին, կստատնան իրենց հուզող հարցերի պատասխանները: Կարճ ժամանակ անց կսկսվի ՀԶՈՐ երթը` Մաշտոց-Թումանյան-Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ-Վերնիսաժ-Մամիկոնյանի արձան և Հանրապետական մարզադաշտ ուղիով:
Բոլոր տոմս ունեցող երկրպագուներին կոչ ենք անում միանալ այս ակցիային:
Սիրելի ֆուտբոլասերնե՛ր, հայաստանցինե՛ր, մենք բոլորս այդ օրը` մարտի 26-ին, մարզադաշտում պետք է լինենք միասին, կազմակերպված, և հզոր երկրպագմամբ քաջալերենք ու ոգևորենք մեր ֆուտբոլիստներին ամբողջ 90 րոպեների ընթացքում և ամենակարևորը` ՈՏՔԻ ՎՐԱ ԿԱՆԳՆԱԾ: Հաղթելու ենք ՄԻԱՍԻՆ:
Աղբյուր՝ faf.am (http://www.faf.am/news/firstarmenianfrontopera.html)
Ambrosine
29.04.2011, 21:25
«Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին կարող են անցանկալի անձ ճանաչել եւ որակազրկել
Ապրիլ 29, 2011 | 18:21
http://news.am/pic/news/57544.jpg
«Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի առաջարկով կարող է ճանաչվել անցանկալի անձ ֆուտբոլում: Նման որոշում է կայացրել ՀՖՖ կարգապահական կոմիտեն, ապրիլի 28-ին տեղի ունեցած նիստում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՖՖ մամուլի ծառայությունից:
«Կարգապահական կոմիտեն առաջարկել է ՀՖՖ Գործկոմին Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` թույլ տված խուլիգանական արարքի եւ սիստեմատիկաբար դրսեւորած անպարկեշտ, անվայել վարքագծի եւ ոչ մարզական պահվածքի համար Արկադի անդրեասյանին ճանաչել ֆուտբոլում անցանկալի անձ»,-ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ` «Արարատ»-«Փյունիկ» խաղին Արկադի Անդրեասյանի խուլիգանական արարքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգը զրկվել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 10 խաղով, իսկ «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 250 հազար դրամ: Կարգապահական կոմիտեի մեկ այլ որոշմամբ` «Արարատ»-«Փյունիկ» խաղին «Արարատ» ակումբի անվտանգության պատասխանատու Արթուր Արզումանյանն իր խուլիգանական արարքի համար զրկվել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 5 խաղով:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կայացած ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» -«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը (1:4 (0:2)) Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող անձանց կողմից ծեծի ենթարկված Totalfootall.am-ի 19-ամյա ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանը ծնոտի վնասվածքի եւ գլխացավերի պատճառով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Արկադի Անդրեասյանը խաղից հետո հարցաքննվել էր ոստիկանությունում: Totalfootall.am-ը փոխանցմամբ` Առուշանյանը կատարել է իր աշխատանքը եւ լուսանկարել էր տրիբունայում գտնվող մասնագետին: Առաջին հարվածը հասցրել է հենց Անդրեասյանը, ապա նրան ուղեկցողները ծեծել են Առուշանյանին «Հրազդան» ստադիոնի թունելում:
Նշենք, որ սույն միջադեպի հետ կապված ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Նկատենք, որ Արկադի Անդրեասյանը տարիներ առաջ նման կարգավիճակում արդեն հայտնվել էր, սակայն Ֆեդերացիան հետագայում որոշումը վերանայեց:
Աղբյուր (http://news.am/arm/news/57544.html)
Երեխեք, ինչ-որ մեկը տեղյա՞կ է էս պատմություններից :think:
Հայ ֆուտբոլասերները կարող են ավտոբուսով ուղեւորվել Ռուսաստան - Հայաստան հանդիպմանը
http://news.am/pic/news/60100.jpg
Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ռուսաստան – Հայաստան պատասխան հանդիպմանն ընդառաջ նախաձեռնությամբ է հանդես եկել Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ֆան-ակումբը` Առաջին հայկական Ճակատը` FAF-ը (First Armenian Front):
Հունիսի 1-ին Երեւանից Սանկտ Պետերբուրգ կմեկնի հայ երկրպագուների ավտոբուսը: Ուղեւորության արժեքը 149 հազար դրամ է: Արժեքի մեջ մտնում է ուղևորի երաշխավորված անվտանգությունը, ուղևորություն բարձրակարգ ավտոբուսով Երևան – Ս. Պետերբուրգ – Երևան երթուղով, հարմարավետ հյուրանոցային համար Ս. Պետերբուրգի կենտրոնում, Ռուսաստան-Հայաստան հանդիպման տոմս:
news.am
Ֆավորիտը Ռուսաստանն է: :))
http://www.youtube.com/watch?v=4y5Vwqa7I2o&feature=feedu
Ռուսաստան-Հայաստան. Թվեր ու փաստեր (http://armsport.am/am/news/2/29/21490/)
Բայց դուք էդ տեսա՞ք:D:
Հայաստան 4:1 Մոնտենեգրո
Ու դրանց մարզիչը մեծ մեծ խոսում էր, իբր եկել են հաղթանակի համար ու ասում էր, որ շատ քիչ բան գիտի հայկական ֆուտբոլի մասին: Ու տենց չիմանալով եկել էր հաղթելու...
Հաշվի առեք, որ հկաառակորդի բացառապես բոլոր խաղացողները բարձրահասակն էին մի քանի տասնյակ սանտիմետրով, խաղասկզբից մենք խաղում էինք 10 հոգով:
Եվ այդ ամենով հանդերձ մենք ջախջախեցինք Մոնտենեգրոյին, ով նախորդ տուրում իր հերթին ջախջախէլ էր 5:0 հաշվով Անդորրային:
Լավ էղավ, քթներին դեմ էկավ: Թող իմանան, թե ֆուտբոլ ոնց են խաղում: Նրանց խաղացածը ֆուտբոլ չէր, դա կեղտոտ խաղ էր:
Անգամ մրցավարն էլ չէր կարող խանգարել, որ ջախջախեինք:
Դա հայկական ֆուլբոլի դասական օրինակ էր: Սա էր մեր խաղը, որ պետք է մենք միշտ մրցակցին թելադրենք:):
Ով չի տեսել այդ խաղը, շատ բան է բաց թողել...
Շնորհավոր բոլորիս, ես ի՜նչ լավ խաղացին եսօր տղեքը, այ ես ա մեր ֆուտբոլի ապագան:)
Հ.Գ. համ էլ այսօր առաջին անգամ ստադիոնից 4:1 կրած հետ եմ եկել:yahoo:victory:
Gazanchik
08.06.2011, 08:54
Շնորհավորանքներս...
Փյունիկ-Վիկտորիա 0-4
Հոգիս փառավորվեց::))
romanista
12.07.2011, 23:11
Փյունիկ-Վիկտորիա 0-4
Հոգիս փառավորվեց::))
Էդ երբ եղավ խաղը, որ խաբար չեղանք :)) լավ ա էլի, տիխարի ջախջախվեցին, որ շատ շուխուռ չհելնի))
Ambrosine
15.07.2011, 15:17
Փյունիկ-Վիկտորիա 0-4
Հոգիս փառավորվեց::))
Վիկտորիան ո՞ր երկրի թիմ ա :think:
Ի դեպ, Փյունիկը Ստեփանակերտում էր: Հունիսի 28-ին Ստեփանակերտի «Լեռնային Արցախ» թիմի դեմ ընկերական խաղում 1-2 հաղթեց: Ամբողջ դաշտը` ԼՂՀ նախագահի գլխավորությամբ, բնականաբար, Արցախի թիմի կողմից էր: Ես էլ ասեցի` հա՞, դե որ տենց ա, ես էլ Փյունիկի կողմից եմ :D:
Ստեփանակերտում ֆուտբոլային հանդիպումները շատ տարօրինակ են կազմակերպվում: Դե իմ համար տարօրինակ ա :esim: Իբր անվճար ա: Այդպես ասում էին տեղացիները: Խաղից հետո լոտո է խաղարկվում: Անունը` FUT LOTO 2011 :clean: Խաղը անցկացվում է Ստ. Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Ստացվեց, որ մենք գնեցինք լոտոյի տոմս (վերջին անգամ եսիմ երբ էր նման բան եղել :))), ոչ թե ֆուբոլային հանդիպմանը մասնակցելու: Բայց տոմսի վրա խաղի մասին հայտարարությունն էլ էր :esim: Գինը` 500 դրամ: Կոնկրետ այդ օրը խաղարկվեցին մի քանի հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ, սառնարաններ, իսկ գլխավոր մրցանակը ավտոմեքենա էր: Ամբողջ դաշտը հենց լոտոյին էր սպասում: Շատերը խաղի վերջում էին գալիս, որ հենց միայն լոտոյին մասնակցեին: Ես միայն չհասցրի ստուգեմ, թե էլ ինչ թիմեր կան Արցախում:
Moonwalker
15.07.2011, 15:21
Վիկտորիան ո՞ր երկրի թիմ ա :think:
Ինքն ա (http://en.wikipedia.org/wiki/FC_Viktoria_Plze%C5%88):pardon
Էս մի Եվրալիգան էլ հորով մորով արինք...
Ոնց որ երկրպագուին ձեռ առնեն... Սա իրոք խեղկատակություն ա:
Սրա համար զարգացած համարվող երկրներում բունտ կկազմակերպեին, որ էլ սենց բաներ չկրկնվեին:):
Ռուբեն Հայրապետյանը բռնաբարել ա մեր ակումբային ֆուտբոլը: Մոտակա տարիներս հույս չկա որ մեր թմերը քիչ թե շատ հաջող կխաղան:
Raul Gonsalez
21.07.2011, 21:14
Վերջին հույսն ել կորավ .Ես ճիշտն ասած հույս եր ունեի Միկայից բայց ելի նույն բանը... .Բայց սենց մինչև երբ...
:(:(:(
Ռուբեն Հայրապետյանը բռնաբարել ա մեր ակումբային ֆուտբոլը: Մոտակա տարիներս հույս չկա որ մեր թմերը քիչ թե շատ հաջող կխաղան:
Բայց Ռուբեն Հայրապետյանը ինչ մեղք ունի այստեղ?
Փող են ներդնում, լավ ֆուտբոլիստ ու մարզիչ են հրավիրում ձեռքները բռնում է?
Բայց Ռուբեն Հայրապետյանը ինչ մեղք ունի այստեղ?
Փող են ներդնում, լավ ֆուտբոլիստ ու մարզիչ են հրավիրում ձեռքները բռնում է?
Վերջում մեկ ա չեմպիոնը մեկն ա: Եթե առաջնությունում մրցակցություն եղավ, մեր թմերը ավելի լավը կդառնան:
Որ մանկապատանեկան Փյունիկին չեն կարողանում հաղթել ով է մեղավոր?
Լուրջ փող ներդնող չկա, այդ պատճառով, այս հարցում Հայրապետյանին չեմ մեղադրում, թե չէ աչքիս լույսը չէ:
Որ մանկապատանեկան Փյունիկին չեն կարողանում հաղթել ով է մեղավոր?
Լուրջ փող ներդնող չկա, այդ պատճառով, այս հարցում Հայրապետյանին չեմ մեղադրում, թե չէ աչքիս լույսը չէ:
Ժամանակին փորձեցին շվեյցարացիները Արարատին օգնեն: Էն էլ չգիտես ոնց դադարեցրին:
Ժամանակին փորձեցին շվեյցարացիները Արարատին օգնեն: Էն էլ չգիտես ոնց դադարեցրին:
Դրանց անունը մի տուր էլի, ախպոր պես: Քծիբ ախպարներ էին ու ոչ մի անգամ այնպիսի լուրջ գումարներ չեն ծախսել, որ Արարատը իսկապես ուժեղանա: Իսկ երբ Արարատը համեմատաբար ուժեղ է եղել, Անդրեասյանի և Սուքիասյանի լավ աշխատանքի շնորհիվ է եղել:

Լավ, իսկ հիմա՞ ինչի ա Արարատը ֆինանսական կիսամեռ վիճակում:
Լավ, իսկ հիմա՞ ինչի ա Արարատը ֆինանսական կիսամեռ վիճակում:
Արարատ - ֆեդերացիա հանրահայտ պատերազմի արդյունքում ավելի են հիասթափվել: Անդրեասյանը նույնիսկ ակնարկեց, թե ուզում են թիմը վաճառեն: Ուրիշ տեղից էլ եմ դա լսել:
ամ էլ, էլի կրկնեմ, երբեք լուրջ ներդրում չեն արել: Անդրեասյանն էր, որ շարքային ֆուտբոլիստներից ուժեղ տիմ էր ստեղծում ու հետո էլ.... իր ձեռքով քանդում:
Sagittarius
21.07.2011, 23:04
Բայց Ռուբեն Հայրապետյանը ինչ մեղք ունի այստեղ?
Փող են ներդնում, լավ ֆուտբոլիստ ու մարզիչ են հրավիրում ձեռքները բռնում է?
Արարատ - ֆեդերացիա հանրահայտ պատերազմի արդյունքում ավելի են հիասթափվել: Անդրեասյանը նույնիսկ ակնարկեց, թե ուզում են թիմը վաճառեն: Ուրիշ տեղից էլ եմ դա լսել:
ամ էլ, էլի կրկնեմ, երբեք լուրջ ներդրում չեն արել: Անդրեասյանն էր, որ շարքային ֆուտբոլիստներից ուժեղ տիմ էր ստեղծում ու հետո էլ.... իր ձեռքով քանդում:
ինքդ քո հարցի պատասխանը տվիր :))
ասում ես ոչ մի լուրջ ներդրում չեն անում, իսկ ինչու անե՞ն, որ հենց առաջին փոքրիկ ներդրման փորձը ձախողվում ա՝ լրիվ բիզնեսի օրենքներին հակառակ.
Իր գործարար պատմությունը մեկ տոսոկ հարգող ոչ մի եվրոպացի գործարար «հայկական ակումբային ֆուբոլ» ռիսկային պրոյեկտի մեջ ներդրում չի անի:
Հայաստանում շուկայական մրցակցությունը, շուկայի տարրական օրենքները աբստարկտ կատեգորիաներ են, իսկ մեր ակումբային ֆուտբոլը էտ տեսանկյունից ավելի ահավոր վիճակում է, քանի որ դրա շալակին է նստած մենեջմենթից բացարձակ զրո գիտելիքներ ունեցող քյառթ.
Ես իմ կրեդոյին ոչ մի գնով հակառակ չեմ գնա՝ անգրագետ մարդը լավ կառավարիչ /մենեջեր/ լինել չի կարող: :scen
romanista
21.07.2011, 23:13
Եթե խաղադաշտում Արարատի խաղացողները վախում են Անդրեասյանից, որը ամեն անգամ նրանց առարկություններ անելիս գոռում ու նրանց հայհոյում ա, ո՞վ ա մեղավոր: Թող Անդրեասյանին հանեն թմից, կարգին մարզիչ դնեն, տեսեք տղեքը ինչ կանեն: Ես ես տարի գնացել եմ Արարատի խաղերին, ահավոր վիճակ ա արդյունքների հետ կապված, բայց ափսոսում ես, քանի որ թիմը մի այլ տիպի մեծ պոտենցիալ ունի: Հենա Անդրասյանին 10 խաղով որակազրկեցին, նրա պաշտոնակատար Ալբերտ Սաֆարյանի գլխավորությամբ թիմը սկսեց սիստեմատիկ գոլ խփել, ավելի լավ խաղ ցուցադրել, պայքարել ու հաղթել: մարզչական էդ փոփոխությունն իրանն արեց ու դրանով ամեն ինչ բացատրվում ա:
Մենք ենք, Ֆարերները, Սան Մարինոն ու Անդորրան
01:40 22.07.2011
Տեղի ունեցավ այն, ինչ մասին տարիներներ շարունակ մեր ֆուտբոլային հասարակությունը հումորով էր խոսում. Հայաստանը հայտնվեց ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակի այն հատվածում, որտեղ ընգրկված երկրների չեմպիոնները Չեմպիոնների լիգայում պայքարը սկսվում են որակավորման 1-ին փուլից: Նման երկրների թիվը 4-ն է: Խոսքը ՈՒԵՖԱ-ի անդամ 53 երկրների շարքում վերջին 4 հորիզոնականներում գտնվողների մասին:
Հայկական ակումբների 2011/12թթ. եվրագավաթներում ունեցած «սխրանքից» հետո Հայաստանը հայտնվեց 50-րդ հորիզոնականում: Մեզ նույնիսկ շրջանցեցին Լիխտենշտեյնի եւ Լյուսքեմբուրգի ներկայացուցիչները: Լիխտենշտեյնի չեմպիոն «Վադուցը» (գաճաճ պետությունը մեկ ներկայացուցիչ ունի եվրագավաթներում, որը հանդես է գալիս Եվրոպա լիգայում), հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է Սերբիայի առաջնության բրոնզե մեդալակիր «Վոյվոդինային»: Առաջին խաղում «Վադուցը» զիջել էր 0:2 հաշվով, ուստի իրավունք ստացավ մասնակցել որակավորման 3-րդ փուլին:
Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դիֆերդանժը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց էստոնական «Լեվադիային»: Առաջին խաղում հաշիվը չէր բացվել:
Այս հաղթանակնները թույլ տվեցին Լիխտենշտեյնին եւ Լյուսքսեմբուրգին առաջ անցնել Հայաստանից, որը 48-րդ տեղի տեղափոխվեց 50-րդ հորիզոնական:
Ավելի ցածր հորիզոնականներում են գտնվում Ֆարերները, Սան Մարինոն եւ Անդորրան: Հենց այս երկրների եւ Հայաստանի չեմպիոնները Չեմպիոնների լիգայի 2013/14թթ. Խաղարկությունում հանդես եկան որակավորման 1-ին փուլում:
Այժմ շատերը կշտապեն ասել, որ գոնե այդ դեպքում մեկ փուլ հաղթահարելու հնարավորություն է ստեղծվում, քանի որ ոչ Ֆարերները, ոչ Սան Մարինոն կամ Անդորրան, չունեն ուժեղ ակումբներ, սակայն դա ուրախանալու միակ առիթն է, քանի որ հայկական ֆուտբոլի հեղինակությանը շատ լուրջ հարված հասցվեց, ինչի արդյունքում այսօր Հայաստանի առաջնությունը դասվում է սիրողական մակարդակի ակումբներ ունեցող երկրների շարքին:
Աղբյուրը՝ http://www.armsport.am
ինքդ քո հարցի պատասխանը տվիր :))
ասում ես ոչ մի լուրջ ներդրում չեն անում, իսկ ինչու անե՞ն, որ հենց առաջին փոքրիկ ներդրման փորձը ձախողվում ա՝ լրիվ բիզնեսի օրենքներին հակառակ.
Իր գործարար պատմությունը մեկ տոսոկ հարգող ոչ մի եվրոպացի գործարար «հայկական ակումբային ֆուբոլ» ռիսկային պրոյեկտի մեջ ներդրում չի անի:
Հայաստանում շուկայական մրցակցությունը, շուկայի տարրական օրենքները աբստարկտ կատեգորիաներ են, իսկ մեր ակումբային ֆուտբոլը էտ տեսանկյունից ավելի ահավոր վիճակում է, քանի որ դրա շալակին է նստած մենեջմենթից բացարձակ զրո գիտելիքներ ունեցող քյառթ.
Ես իմ կրեդոյին ոչ մի գնով հակառակ չեմ գնա՝ անգրագետ մարդը լավ կառավարիչ /մենեջեր/ լինել չի կարող: :scen
Էս թեմայով զզվել եմ խոսելուց: Նեմեցին չեմ պաչում դնում գլխիս, բայց երկար տարիների ընթացքում համոզվել եմ նաև, որ Արարատի հովանավորներն էլ իսան չեն:
Ուր էր մի նորմալ մարդ գներ թիմը ու լուրջ ուժեղացներ
Ինչ որ մեկը տեղյակ է էս լուրերից http://lifesports.ru/news/69569
Ինչ որ մեկը տեղյակ է էս լուրերից http://lifesports.ru/news/69569
Այո, դա ճիշտ է, մեր ֆեդերացիայում հաստատել են այդ լուրը:
Rammstein
18.09.2011, 14:53
Ինչ որ մեկը տեղյակ է էս լուրերից http://lifesports.ru/news/69569
Էս ի՞նչ էշություն էր: :o
Շատ են ուզում, թող իրանք գան հայկական առաջնություն… :angry
Ի դեպ, այդպիսի բան աշխարհում արդեն եղել է, ցավոք սրտի չեմ հիշում, թե որ երկրի առաջնությունում է եղել: Կարծեմ՝ Անգլիայի:
Sagittarius
18.09.2011, 19:45
Ի դեպ, այդպիսի բան աշխարհում արդեն եղել է, ցավոք սրտի չեմ հիշում, թե որ երկրի առաջնությունում է եղել: Կարծեմ՝ Անգլիայի:
Հարգելիս, դա ռոսւական կուտեր է: Խոսքը Կարդիֆի և Սուանսի թմերի մասին է, որոնք էէէէն գլխից էլ խաղում են անգլիական լիգայում, դա մեկ: Երկրորդ՝ Ուելսը մտնում է Մեծ Բրիտանիայի կազմի մեջ և պաշտոնապես ենթարկվում է Լոնդոնին, ՄԹի արքայազն էլ կոչվում է ՈՒելսի Արքայազն. համատության եզրեր չկան: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ճիշտ այնքան առնչություն, որքան Գերմանիայի, ԱՄՆի, Ֆրանսիայի, Արգենտինայի. երկու «անկախ» հանրապետություններ:
Ճիշտն ասած այս լուրի վրա չգիտես խի զարմացած չէի, Նեմեցից արդեն էնքան իդիոտիզմ եմ լսել, որ էլ ոչինչ չի զարմացնում:
Տովարի՛շ Հայրապետով Հայատանի Հանրապետությունը անկախ պետություն է և արդեն քսան տարի. Հայկական ակումբները պատկանում են Հայաստանի Առաջնությանը, և ոչ թե Ռուսաստանի, Գերմանիայի, Անգլիայի կամ չգիտեմ՝ որ: Կալամբուրությամբ զբաղվելու փոխարեն կարգի բերեք /այսինքն ձեր ներկայությունից ազատեք/ հայկական ֆուտբոլը՝ Հայաստանի Առաջնությունը:
Ետ դեպի ԽՍՀՄ, կեցցե՛ մեր միութենական կոմունալկեն, ֆորտպոստը: Հայկական ստրկամտություն, երբ մի բան չենք կարողանում ինքներս նորմալ կազմակերպենք, պետք է Ռուս մեծ ախպորը խնդրենք, որ մեր տեղ անի:
հ.գ. տարբերակ է նաև Ռուսաստանի հայերի կողմից Ռուսաստանի լիգայում «հայկական» ակումբի ստեղծումը, բայց այդ դեպքում էլ նորից մեր ֆեդերացիան այդտեղ անելիք չունի. թող սեփական ռեսուրսներով ֆինանսավորեն Ռուսական լիգայի ակումբը, ինչպես Ֆրանսիայի և Իրանի հայերը: Իսկ մեր ֆեդերացիան սեփական խնդիրների մասին թող մտածի:

Հետաքրքիր ինչու ընտրությունը կանգնեց հենց այս երկու թիմերի միջև և արդյոք նրանք ամեն տարի պետք է մասնակցեն տվյալ առաջնությանը թե այլ կարգ է լինելու?
Խոսքը Կարդիֆի և Սուանսի թմերի մասին է, որոնք էէէէն գլխից էլ խաղում են անգլիական լիգայում, դա մեկ: Երկրորդ՝ Ուելսը մտնում է Մեծ Բրիտանիայի կազմի մեջ և պաշտոնապես ենթարկվում է Լոնդոնին, ՄԹի արքայազն էլ կոչվում է ՈՒելսի Արքայազն.
Շնորհակալություն: Ես հենց սրանց ի նկատի ունեի:
Fifa-ի վարկանիշային ցուցակում Հայաստանը 44-րդ տեղում է՝ միանգամից 27 հորիզոնականով բարձրանալով :clap
http://www.fifa.com/worldfootball/ranking/lastranking/gender=m/fullranking.html
Sagittarius
22.09.2011, 02:21
Fifa-ի վարկանիշային ցուցակում Հայաստանը 44-րդ տեղում է՝ միանգամից 27 հորիզոնականով բարձրանալով :clap
http://www.fifa.com/worldfootball/ranking/lastranking/gender=m/fullranking.html
ավելացնեմ նաև երկու փաստ,
-սա մեր երբևիցե լավագույն ցուցանիշն է /հուսով եմ շուտով ռեկորդը նորից կթարմացնենք :)/
-ներկա պահին Հայաստանը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Ռուսաստանից հետո:
Հայաստան ՀՈՒՊ-ՏՈՒՐ :clap
Sagittarius
22.09.2011, 02:43
Հետաքրքիր ինչու ընտրությունը կանգնեց հենց այս երկու թիմերի միջև և արդյոք նրանք ամեն տարի պետք է մասնակցեն տվյալ առաջնությանը թե այլ կարգ է լինելու?
Ուելսի թմերը նկատի ունե՞ս: Դրանք Անգլիական լիգայում են խաղում իրենց կազմավորման առաջին տարիներից արդեն: Նախորդ դարի սկիզբ՝ Ուելսի նորմալ առաջնություն դեռ չկա, Միացյալ Թագավարության ազդեցությունը դեռ ավելի մեծ ա Ուելսում, այն որպես անկախ պետություն աշխարհին ոչինչ չի ասում, ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ չկա.... ուստի այն որ Քարդիֆի թիմը պետք է խաղա Անգլիական լիգայում, շատ նորմալ էր էտ ժամանակ, ու տենց էլ շարունակցվեց:
Ընդհանրապես սրանց մոտ ահագին խճճված ա: Փաաստացի էս երկու ակումբները ավելի խորը պատմություն ունեն, քան Ուելսի լիգան, որը կարելի ա ասել, որ վերջին տարիներին ա լիարժեք ձևավորվելու փորձեր անում :
Ambrosine
22.09.2011, 11:24
Ահավոր ա :angry:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը, այնուամենայնիվ, հերքել է այն լուրերը, թե հայկական ֆուտբոլային ակումբը մասնակցելու է Ռուսաստանի առաջնությունում:
Sagittarius
23.09.2011, 17:23
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը, այնուամենայնիվ, հերքել է այն լուրերը, թե հայկական ֆուտբոլային ակումբը մասնակցելու է Ռուսաստանի առաջնությունում:
իսկ ես այլ տպավորություն ստացա, ավելի շատ անուղղակի հաստատել է՝
- Ռուսական մամուլում տեղեկություն կար, որ հայկական մի ակումբ կարող է միանալ Ռուսաստանի առաջնությանը:
- Երբ որևէ մի թերթ ինչ-որ բան է գրում, չգիտես ինչու աժիոտաժ է սկսվում: Դուք առաջինն ինձանից կլսեք, եթե նման ծրագիր լինի: Այնպես, որ ես տեղյակ չեմ նման բաներից: Ես կարող եմ ասել, որ այսօր գիշերն եմ եկել ՈՒԵՖԱ-ի կոնֆերանսից: Միշել Պլատինին նման առաջարկ է արել. ֆուտբոլը զարգանալու համար բոլոր փոքր երկրներին թույլ տալ միանան այլ առաջնություններին: Ֆեդերացիանորով տվել ենք համաձայնությունը: Այժմ խումբ է ստեղծվել, որը կաշխատի այդ ուղղությամբ:
- Որքա՞ն ժամանակ կաշխատեն այդ հանձնաժողովները:
- Չգիտեմ: Փոքր առաջնությունները մնում են իրենց ֆորմատով, իսկ մեկ թիմ կներկայացվի Ուկրաինայում կամ Ռուսաստանում: Մեր երկրում չկան ակումբներ, որոնք 20-30 միլիոն եվրո բյուջե ունենան: Որքան շատ ֆուտբոլիստը խաղա ուժեղ ակումբում, այնքան ավելի լավ:
Աղբյուր՝ totalfootball.am (http://www.totalfootball.am/2011/09/65432/)
Ժամանակը ցույց կտա..., թե իրականում ինչ կլինի...
Օզբիլիզը գալույա Հայաստան
Օզբիլիզը գալույա Հայաստան
Եկել ա արդեն եղբայր, առավոտ 5ին ստեղ էր :)
Ժողովուրդ, խաղը ժամի քանիսի՞ն է:
Moonwalker
07.10.2011, 18:28
Ժողովուրդ, խաղը ժամի քանիսի՞ն է:
20:00-ին, Գար ջան:;)
հայեր... :ուռա...
երբեք այսքան հպարտ չեմ եղել ՄԵՐոնց հաղթանակով... :))
Ես ֆուտբոլից կատարյալ բում-բում եմ, բայց կարգին ուրախացա :yahoo
Շնորհավոր, ժող :drinks
<<Данчо Нивички: i am so glad inga that Armenia wontonight... they should score more goals but anyway.. i wish you luck with all my heart!!!>>
ուզեցի կիսվել, սա հենց նոր իմ Մակեդոնացի ընկեր Դանչոնա գրել...ուռաաա ուրախ եմ մեր համար շատ
http://youtu.be/929wInO_aLE
հալալա...ձայնս կտրվել ա ենքան եմ գոռացել..բայց դե իզուր չէր...
Yellow Raven
09.10.2011, 22:57
Երեքշաբթի Դուբլինի շոուն բաց չթողեք ոչ մի դեպքում:)
Հայաստան-Մակեդոնիա
Ահա այսպես էինք մենք եկել Մարզադաշտ ու Երկրպագում Մեր ՏՂԵՐՔԻՆ!!!! Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն
53130
ՈՒԼԻՍ - ՉԵՄՊԻՈՆ !!!
53218
ՈՒԼԻՍ - ՉԵՄՊԻՈՆ !!!
53218
հալալ ա Ուլիսին... ինքը արեց էն՝ ինչ էս քանի տարի է Միկան, Բանանցը, Արարատը ու մյուսները չեն կարող անել՝ ընդհատել Փյունիկի հաղթարշավը... Շնորհավորում եմ Ուլիսի ֆուտբոլիստներին ու երկրպագուներին
հալալ ա Ուլիսին... ինքը արեց էն՝ ինչ էս քանի տարի է Միկան, Բանանցը, Արարատը ու մյուսները չեն կարող անել՝ ընդհատել Փյունիկի հաղթարշավը... Շնորհավորում եմ Ուլիսի ֆուտբոլիստներին ու երկրպագուներին
Մերոնք կրել են Մբոլայի դատը :hands
Հիմա Փյունիկը փոխհատուցում է ստանալու, իսկ Մբոլան Փյունիկի հետ պայմանագրի ավարտից հետո 4 ամսով որակազրկվելու է և տուգանվելու:
Ֆեյսբուքում հարց էի ուղել հարգարժան պն Հայրապետյանին, թե փոխհատուցումն ինչքան է լինելու: Իսկ նա պատասխանեց, որ ինձ պետք չէ իմանալ գումարի չափը: Կարևորն այն է, որ փոխհատուցումը լինելու է:
տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի 2012 Գավաթի վիճակահանություն
ներկայացնում եմ ձեզ փլեյ-օֆֆ (http://www.ulissesfc.am/index/0-392) աղյուսակը
Ambrosine
20.11.2011, 23:35
Մոդերատորական. թեման վերանվանվել է Հայկական ակումբային ֆուտբոլ: Ազգային հավաքականին վերաբերող գրառումները կտեղափոխվեն Ազգային հավաքականին նվիրված թեմա, եթե լուրջ փաստարկ չներկայացվի` չտեղափոխելու ուղղությամբ:
Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպումներ
«Փյունիկ»-«Միկա» 0:0
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
«Շիրակ»-«Բանանց» 2:1 (0:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Զավեն Հովհաննիսյան
Գոլերը` Գևորգ Հովհաննիսյան, 56, Անդրանիկ Բարիկյան, 88 («Շիրակ»), Սարգիս Կարապետյան, 58 («Բանանց»)
«Ուլիս»-«Արարատ» 3:1 (0:1)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Արման Ղուշչյան
Գոլերը` Գեորգի Կրասովսկի, 54, 76, Շոթա Ջիքիա, 90+3 («Ուլիս»), Արամ Լոռեցյան, 42 («Արարատ»)
«Գանձասար»-«Իմպուլս» 0:1 (0:1)
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլը` Արթուր Բարսեղյան, 21
Պատասխան հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 23ին և 24ին
աղբյուր՝ armsport.am
http://www.youtube.com/watch?v=O7ObESr84gY&feature=player_embedded
տեսանյութը՝ Sport12
Ambrosine
17.06.2012, 18:43
Երեկ Ուլիս - Իմպուլս խաղն էի դիտում:
Կարծում էի, թե հավաքականի հաջող ելույթներից հետո գոնե ձգտում կլինի ակումբների մակարդակով, որ եթե անգամ չստվերեն հավաքականի հաջողությունները, ապա գոնե հավաքականի պահեստային կամ էլ մշտական խաղացողներ հենց իրենք լինեն, մրցակցություն ապահովեն հենց հավաքականի ներսում: Բայց արի ու տես, որ մարդիկ չէին խաղում: Ուլիսը դեռ ակտիվ էր որոշակի, բայց հավատացնում եմ, որ Կողբի գեղարվեստի դպրոցի ամառային ճամբարի ժամանակ տեղի ունեցող ֆուտբոլային խաղերը ավելի դիտարժան ու արագ տեմպով են անցնում. ֆուտբոլ խաղացողներն էլ նկարիչներ են ու իրենց աշակերտները :)):
Տեմպ չկար, այնպիսի տպավորություն էր, որ իրենց չէր էլ հետաքրքրում, թե ով կհաղթեր: Երկրպագուների դերն էլ գնահատում եմ, ինչ խոսք, բայց երկրպագուն պետք է վստահ լինի, որ գնա մարզադաշտ, չի քնելու` ձանձրույթից:
Անվերնագիր
14.01.2013, 22:32
Նոր անուն հայկական ֆուտբոլում
14/01/2013
Հայկական ակումբների ցանկը համալրվում է եւս մեկով՝ «Ուրարտու» ակումբով:
Այսօր տեղի ունեցավ նորաստեղծ ֆուտբոլային ակումբի շնորհանդեսը: Թիմի հովանավորն ու նախագահն Արթուր Ոսկանյանն է: Գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Սանամյանը: Վերջինս ակումբի մասին խոսելիս ասաց հետեւյալը.
«Մեր քաղաքականության հիմքում հայրենասիրությունն է: Փորձելու ենք սփյուռքահայեր ներգրավվել: «Ուրարտու» ակումբը յուրօրինակ կամուրջ է հանդիսանալու Հայաստանի եւ սփյուռքահայերի միջեւ: Եվ ինչու ոչ, հնարավոր է հետագայում նաեւ մեր ակումբը խաղացողներ «մատակարարի» Հայաստանի հավաքականին: Նաեւ թիմում պետք է ներգրավվենք մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստների, ովքեր ժամանակին խաղացել են տարբեր տարիքային խմբերում, սակայն բանակի կամ ինչ-ինչ այլ պատճառներով դադար են տվել:
http://football365.s3.amazonaws.com/wp/wp-content/uploads/2013/01/Urartu1-300x300.jpg
Այս պահին 16 լեգեոներ ունենք, որոնք արդեն 6 ամիս է՝ պարապում են: Նրանց հիմնական մասը Ռուսաստանից են: «Դինամո» մարզադաշտում են մարզումներ անցկացրել, հետագայում նաեւ այլ մարզադաշտեր կներգրավենք»:
Նախագահն իր խոսքում նշեց, որ ակումբը դեռեւս գրանցում չունի, սակայն մոտ ժամանակներս դա կիրականացնեն: Այս պահին նրանք կարեւորել են ակումբի ստեղծման գաղափարը:
Մեր ցանկությունն է, որ նորաստեղծ ակումբը «թիթեռնիկի» կյանք չունենա…
Հ.Գ. Քիչ թե շատ ուրախալի լուր, կարևորը մեջը փող կա, իսկ գլխավոր մարզիչին Արմեն Սանամյանին դեռ Քինգ Դելյուքսից գիտեմ, ոչնչոտ մարզիչ ա:
Աղբյուր (http://www.football365.am/wp/?p=44517)
Sagittarius
14.01.2013, 22:43
Ավելի ճիշտ կլինի՝ Երևանյան քուչի թմերի ցանկը համալրվում է եւս մեկով՝ «Ուրարտու» քուչի թմով: Ու բոլոր թիմերը ինչ-որ տարօրինակ գաղափարախոսություններով՝ հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարել, հայրենասիրություն, ֆլան-ֆստան: Մեկը չասեց մի օր՝ չէ, մեր նպատակն է հաղթել՝ամեն գնով, ֆուտբոլիստներ վերավաճառել առաջատար լիգաներ, ֆուտբոլից փող քամել: Ֆուտբոլի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցում չունեն:
Թող՝ Արարատը ոտքի կանգնացնեն, մարզերի թմերում և ենթակառուցվածքներում փող ներդնեն: Երևանում ճ-կարգի միջակությունների պակաս չկա:
Անվերնագիր
14.01.2013, 22:49

Լուրեր կան, որ էս տարվանից սկսած, Արարատի ղեկավարները էտ գործով են զբաղվելու, հլը տենանք:
Sagittarius
14.01.2013, 22:58
Լուրեր կան, որ էս տարվանից սկսած, Արարատի ղեկավարները էտ գործով են զբաղվելու, հլը տենանք:
Հուսանք: Ինձ համար՝ որպես էքս-երևանցու, կա միայն մեկ Երևանյան թիմ՝ Արարատ, մնացածը չմո են :))
Կարծում եմ «Ուրարտու» թիմի ստեղծմամբ պետք է ուրախանալ, քանի որ հայկական ֆուտբոլի ամենացավոտ կողմը ակումբների աղետալի քիչ քանակն է:
Ինչ վերաբերում է «Արարատին»: Եթե այն հաջողություններ գրանցի, ապա դա կլինի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանանի շնորհիվ: Արդեն բավական ժամանակ է անցել առաջնության ընդմիջման սկզբից, բայց առայժմ միայն երկրորդական ֆուտբոլիստների են հավաքագրում. հիմնականում կամ ավելի ճիշտ բացառապես նրանց, ովքեր ուրիշ ակումբներին պետք չեն եկել (Հովհաննես Գրիգորյան, Գալուստ Պետրոսյան): Ու ինչ որ չի երևում, թե պատրաստվում են ուժեղ ֆուտբոլիստ հրավիրել: Ինչք խոսք, որքանով որ ճանաչում եմ Խաշմանյանին, նա այսպիսի կազմով էլ առաջատար դիրքեր դուրս կգա, բայց միայն Հայաստանի առաջնության մակարդակով: Արարատի հովանավորների մասին կարծիք արտահայտելով կուզենայի սխալված լինել: Ձեռքները ոչ ոք չի բռնել, թող ուժեղացնեն Արարատը:
Դատելով ձմեռային տրանսֆերներից ամենագրավիչ առաջարկները կատարում է Կապանի «Գանձասարը»: Արդեն այս թիմ են տեղափոխվել Նարեկ Բեգլարյանը, Սամվել Մելքոնյանը և Արտակ Դաշյանը, որոնք Հայաստանի առաջնության մակարդակով ուժեղ ֆուտբոլիստներ են համարվում:
Ambrosine
17.01.2013, 18:33
Ոնց-որ թե Ուրարտուն լուրջ է տրամադրված`
Հունվարի 22-ին «Իմպուլսը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Ուրարտուի» հետ
Դիլիջանի «Իմպուլսն» իր առաջին ուսումնամարզական հավաքը հունվարի 26-ից մինչև փետրվարի 6-ը կանցկացնի Արարատի «Այգ» մարզաբազայում: Այդ մասին ArmFootball.com-ին տեղեկացրեցին դիլիջանյան ակումբի մամլո քարտուղարությունից:
Հունվարի 22-ին թիմը ընկերական հանդիպում կանցկացնի նորաստեղծ «Ուրարտուի» հետ: Առայժմ հայտնի չէ, թե որտեղ կկայանա հանդիպումը:
Նախնական պայմանավորվածությամբ փետրվարի 12-ին «Իմպուլսը» մեկնելու է Կիպրոս: Մինչ այդ ակումբը նախատեսում է անցկացնել մի քանի ընկերական խաղեր, բայց հնարավոր մրցակիցները դեռ հայտնի չեն:
Աղբյուր (http://armfootball.com/arm/news/26488/)
Իսկ ընթացակարգը ինչպիսի՞ն է. թիմը գրանցվում է և արդեն իրավունք է վաստակում ընդգրկվել ՀՀ բարձրագույն խմբու՞մ: Թե՞ չափանիշներ կան, որոնց պետք է բավարարեն թիմերը, ինչ-որ ժամանակահատված պետք է ասյպես ասած` փորձաշրջան անցնեն:
Արդեն ասվել է, որ «Ուրարտուն» հանդես է գալու առաջին խմբում:
Ոնց-որ թե Ուրարտուն լուրջ է տրամադրված`
Աղբյուր (http://armfootball.com/arm/news/26488/)
Իսկ ընթացակարգը ինչպիսի՞ն է. թիմը գրանցվում է և արդեն իրավունք է վաստակում ընդգրկվել ՀՀ բարձրագույն խմբու՞մ: Թե՞ չափանիշներ կան, որոնց պետք է բավարարեն թիմերը, ինչ-որ ժամանակահատված պետք է ասյպես ասած` փորձաշրջան անցնեն:
Անվերնագիր
17.01.2013, 22:54

ընդհանրապես եթե նոր թիմ է հայտնվում, իրավունք չունի միանգամից հանդես գալ բարձրագույն խմբում, պետք ա սկսի ամենացածր խմբից իսկ մեր մոտ էտ առաջին խումբն ա:
Ուրարտուն իր պարապմուքները անցակցնում ա Մոսկվայում, կան շատ լեգիոներներ ու Հայ երիտասարդ ֆուտբոլիստներ, հլը վոր կատարվում է ընտրություն, թե ով է մնալու ով ա գնալու
Անվերնագիր
17.01.2013, 22:56
Կապանի «Գանձասարի» կազմը համալրել է բրազիլական ճանաչված «Ֆիգուեիրենսե» ակուբի 19-ամյա հարձակվող Վիլիամ Պոտտկերը:
Globoesporte հեղինակավոր բրազիլական պարբերականը հայտնում է, որ ֆուտբոլիստը «Ֆիգուեիրենսեի» հետ պայմանագիր ունի մինչև 2016 թվականը և «Գանձասարում» նա չորս ամիս հանդես կգա վարձավճարով: Եթե դրանից հետո Եվրոպայում այլ հնարավորություն չգտնվի, Պոտտկերը կվերադառնա և կօգնի իր թիմին, որն այս տարի է դուրս մնացել Բրազիլիայի ուժեղագույնների դիվիզիոնից և մյուս տարի հանդես կգա բրազիլական Բ սերիայում:
«Ես շատ հագուստ եմ վերցնում ինձ հետ, ասել է ֆուտբոլիստը: Այնտեղ շատ ցուրտ է: Հետս նաև համակարգիչ եմ վերցնում ժամանակ անցկացնելու և կապի մեջ լինելու համար: Հայաստանում ջերմաստիճանը -5 է: Մի փոքր ավելի լավ է հարևան Թուրքիայում, որտեղ թիմը պետք է հավաք անցացնի»:
Ֆուտբոլիստը նոր ակումբի մասին տեղեկություններ է հավաքել արդեն «Գանձասարում» խաղացող Դիեգեո Լոմբայից. «Նա ինձ ասել է, որ տեղի լեզվով թիմի անունը նշանակում է Montanha do Tesouro (Գանձասար): Սա ինձ համար լավ հնարավորություն է ավելի շատ խաղերի մասնակցելու համար: Ես երբեք չեմ լսել այս թիմի մասին, բայց լավ տպավորություն եմ ստացել լուսանկարներից: Թվում է, որ լավ կառացվածք ունեցող թիմ է, որը ներդրումներ է կատարում և սկսում է աճել»:
Ֆուտբոլիստը, որը միշտ երազել է Եվրոպայում խաղալու մասին, մեծ նպատակներ ունի ֆուտոբոլում. «Իմ երազանքն է Եվրոպայում խաղալն ու այնտեղ ճանաչված դառնալը», ասել է նա:
Պոտտկերը հունվարի 20-ին կմիանա Անթալիայում կայանալիք «Գանձասարի» հավաքին:
totalfootball.am
Հ.Գ. աչքիս Գանձասարնել ա լուրջ տրամադրված:)
Ambrosine
18.01.2013, 01:04
Իրենց լուրջ տրամադրվածությունից մենք էլ կօգտվենք :)):
Sagittarius
18.01.2013, 02:02
Ուրախալի է: Էն քիչ թմերից է, որ, չնայած մի քանի ժամ ճանապարհին, մնաց իր մարզում ու շարունակական ներդրումներ է անում:
Հավանում եմ և՛ Գանձասարը, և՛ Շիրակը, դեմք ունեցող թմեր են, ու ամենակարևորը ունեն երկրպագուներ:
Ով ա լինելու Ուրարտուի երկրպագուն, ասենք թե ինչու պետք է Երևանցին Բանանանց, Փյունիկ, Միկա, Ուլիս, Արարատ /արա էս ինչքան շատ են/ չերկրպագի ու ՈՒրարտու երկրպագի, Երևանի կոնկրետ համայնք է ներկայացնու՞մ, որևէ սոցիալական շերտ է ներկայացնու՞մ, ու՞մ թիմն ա /տերերին նկատի չունեմ/: Սփյուռքահայերը գալու՞ են, ամեն խաղին երկրպագե՞ն, հետ գնա՞ն:
Հուսամ գոնե, երբ թիմը ոտքի կանգնացնեն /ու որ մինչև էտ տերերն իրենց «պրոյեկտից» չձանձրանան/ կտեղափոխեն մարզերից մեկը:
Ambrosine
18.01.2013, 16:37

Լավ միտք ա:
Իսկ թե կոնկրետ ինչ շերտի է ներկայացնելու, կամ ովքեր են երկրպագելու Ուրարտուին, բարդ հարց է (տրամաբանական կլիներ, որ հենց Ուրարտուն Երևանի թիմ լիներ), որովհետև եթե Շիրակն ու Գանձասարը իրենց քաղաքներում ու մարզերում անխոս առաջատար են, ապա Երևանում շատ խառն է, ճիշտ կլինի ապակենտրոնացնել ֆուտբոլի զարգացումը: Երևանն էլ շատ մեծ չէ, որ ամեն թիմ մի վարչական շրջան ներկայացնի: Բայց միտքդ իրոք շատ լավն է, արի դու առաջարկ գրի ՀՖՖ-ին. շատ հեշտ կարող ես հիմնավորել ու նշել, որ դա կնպաստի նաև ֆուտբոլի մասսայականացմանը, ինչին ձգտում է ցանկացած մարզաձև: Մարզերում ակումբ հիմնադրելը ուրիշ է, իսկ Երևանում հիմնադրվածը մարզ տեղափոխելը` մի քիչ ուրիշ: Ինձ թվում է` իրենց մտքով նույնիսկ չի էլ անցել:
Մյուս առաջնությունում Գեղարքունիքի մարզն էլ Բարձրագույն խմբում թիմ կունենա` Մարտունիի Ալաշկերտը... Աբովյանն էլ թիմ կունենար, եթե Կոտայքի մարզի N1ը չորոշեր, որ կապ չունի ինչ ա, եթե բիզնես ա, ուրեմն կա'մ իրանը պետք ա լինի, կա'մ չպետք ա լինի: Չկա արդեն ...
Անվերնագիր
18.01.2013, 19:56
բացի էտ, ակումբի ղեկավարները արդեն փողի հոտը առել են, փյունիքի, իմպուլսի, Շիրակի դեպքերը ձեզ օրինակ. իսկ էն ժամանակ թիմ պահելով գերմանացուն լավաություն էին անում :)
Ambrosine
07.04.2013, 03:24
:D :D
Ֆուտբոլիստները մոռացել էին իրենց մարզչին հակառակորդի դաշտում (http://totalfootball.am/news/2/169527-bananci-marzcin-moracel-ein-araratoum.html?fb_action_ids=573037502720879&fb_action_types=og.likes&fb_source=aggregation&fb_aggregation_id=288381481237582)
Արարատի «Այգ» մարզաբազայում կայացած Հայաստանի առաջնության 36-րդ տուրի «Իմպուլս» - «Բանանց» հանդիպումից հետո զավեշտալի իրավիճակում էր հայտնվել «Բանանցի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն:
Նրա հետխաղային ասուլիսը սովորականից երկար՝ մոտ 20 րոպե տևեց: Ասուլիսի սենյակից դուրս գալուց հետո նա հայտնաբերեց, որ թիմի ավտոբուսն արդեն մեկնել էր Երևան. «Դուք ինձ տեսնու՞մ եք ավտոբուսում»,- զայրացած հեռախոսով խոսում էր մարզիչը:
Ի վերջո, նրան մայրաքաղաք հասցրեց ճանաչված մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ում տված բազմաթիվ հարցերի «մեղքով» էլ այդքան երկար էր տևել ասուլիսը:
Ambrosine
03.06.2013, 23:47
Տեսնես ո՞րն է պատճառը`
«Իմպուլսը» հրաժարվել է մասնակցել Հայաստանի առաջնությանը (http://sport.news.am/arm/news/24534/impulsy-hrazharvel-e-masnakcel-hayastani-arajnutyany.html)
Դիլիջանի «Իմպուլսը» հրաժարվել է մասնակցել ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը: Հունիսի 3-ին ակումբը համապատասխան նամակ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
Հայաստանի առաջնությունում «Իմպուլսը» գրավել է 5-րդ տեղը:
Տեսնես ո՞րն է պատճառը`
«Իմպուլսը» հրաժարվել է մասնակցել Հայաստանի առաջնությանը (http://sport.news.am/arm/news/24534/impulsy-hrazharvel-e-masnakcel-hayastani-arajnutyany.html)
ափսոս... լավ թիմ էր Իմպուլսը....
Ambrosine
18.06.2013, 00:44
Վրացի երկրպագուները հարձակվել են հայ երկրպագուների սեկտորի վրա (http://blognews.am/arm/news/60248)
Հայաստանի և Վրաստանի չեմպոնների` Գյումրիի Շիրակի և Թբիլիսիի Դինամոյի միջև ընկերական հանդիպումը ոչ ընկերական ելք ունեցավ:
Հանդիպման ավարտից հետո վրացական ակումբի երկրպագուների մի խումբ, անցնելով ողջ մարզադաշտով, հարձակվել է հայկական սեկտորի վրա՝ փորձելով խլել Շիրակի երկրպագուների դրոշը: Նրանք շշեր են նետել Շիրակի երկրպագուների ուղղությամբ և, ըստ ամենայնի, խլել են դրոշը:
Ըստ ականատեսների, ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի բախումը լուրջ բնույթ ստանա և հայ երկրպագուներին դուրս են բերել մարզադաշտից:
Sagittarius
18.06.2013, 01:24
Վրացի երկրպագուները հարձակվել են հայ երկրպագուների սեկտորի վրա (http://blognews.am/arm/news/60248)
կովկասյան դերբի ա ձևավորվու՞մ :) Նորմալ ա, Սպարտակ-ԲԿՄԱ ֆաններն էլ իրարից են դրոշներ խլում:
Ambrosine
19.06.2013, 21:48
կովկասյան դերբի ա ձևավորվու՞մ :) Նորմալ ա, Սպարտակ-ԲԿՄԱ ֆաններն էլ իրարից են դրոշներ խլում:
Պատճառաբանությունն ա տիպիկ վրացական`
Վրացիները հայերի "թասիբով" վանկարկումը ընկալել են իբրև "Ռոսիա" :fool (http://armenpress.am/arm/news/723219/vracakan-akumbn-apsosanq-e-haytnel-shirak-i-het-khaxic.html)
"Թասիբով" բառը ավելի շատ ադրբեջանցու ազգանվան ա նման, բայց ոչ երբեք "Ռոսիա" ՃՃ
Ambrosine
20.06.2013, 00:21
Երկրպագուներից մեկը զուգահեռ տարավ մինչև 21 տարեկանների հավաքականների խաղի հետ, երբ մերոնք հաղթեցին 0-2: Այդ ժամանակ էլ վրացի ֆուտբոլիստները հարձակվեցին մեր ֆուտբոլիստների վրա`
http://www.youtube.com/watch?v=DVJhJZr89sA
Ambrosine
03.09.2013, 00:34
Ուզում եմ. տեսնես որտեղից կարելի է ձեռք բերել:
ՀՖՖ-ն հրատարակել է ակումբային ֆուտբոլի աննախադեպ վերլուծություն (http://www.ffa.am/hy/1378128322)
2013 թ. օգոստոսին ՀՖՖ Արտոնագրման բաժինը հրատարակեց «ՀՖՖ Ակումբների արտոնագրման համեմատական վերլուծություն 2013» զեկույցը, որն իր տեսակի մեջ առաջինն է ՀՖՖ ողջ գործունեության ընթացքում: Նմանատիպ զեկույց ամեն տարի թողարկվում է ՈՒԵՖԱ-ի կողմից: ՈՒԵՖԱ-ի զեկույցը (Benchmarking report) նպատակ է հետապնդում ներկայացնել ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 53 ասոցիացիաների ակումբների արտոնագրման համեմատական վերլուծությունը: «ՀՖՖ Ակումբների արտոնագրման համեմատական վերլուծություն 2013» զեկույցը ներկայացնում է անցած 10 մրցաշրջանների ընթացքում ՀՖՖ Արտոնագրման բաժնի կատարած աշխատանքը, ինչպես նաև բազմակողմանի տեղեկատվություն ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների վերաբերյալ` համեմատական վերլուծության տեսքով, մասնավորապես, ակումբների ֆինանսական, կադրային, մարզական չափանիշների մասին տեղեկատվություն: Զեկույցն իր մեջ ներառում է նաև ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի, ինչպես նաև ՀՀ գավաթի խաղարկությունների հաճախելիության մասին ամփոփ վերլուծություն, մարզադաշտերի, ակումբների կատարած տրանսֆերների մասին տեղեկատվություն:
Կից կա նաև տեսանյութ:
Այսօր կայանալու է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը
Հանրապետական մարզադաշտ, ժամը 19:00
Գանձասար-Փյունիկ
Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանը մեկնարկում է որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությամբ:
Որակավորման առաջին փուլում ընդգրկված է 6 թիմ, հանդիպումները կկայանան հուլիսի 1/2-ին և 8/9-ին։
Այդ զույգերի երեք հաղթողները արդեն այս վիճակահանության ժամանակ իմացան իրենց հաջորդ մրցակիցներին հուլիսի 15/16-ին և 22/23-ին կայանալիք որակավորման երկրորդ փուլի հանդիպումների համար։ Երկրորդ փուլին մասնակցելու է 34 ակումբ, որոնցից 31-ն արդեն հայտնի են, իսկ մյուս երեքը կլինեն առաջին փուլի հաղթողները։
Որակավորման առաջին փուլ
«Սանտա Կոլոմա»(Անդորրա)-«Բանանց» (Հայաստան)
«Տորշավն» (Ֆարերներ)-«Լինկոլն» (Ջիբրալթար)
«Լևաիդա Տալլին» (Էստոնիա)-«Լա Ֆիորիտա» (Սան Մարինո)
Որակավորման երկրորդ փուլ
«Մաքքաբի» ԹՎ (Իսրայել)-«Սանտա Կոլոմա»/«Բանանց»
allsport.am
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին մասնակցելու է 78 ակումբ, որոնցից հաղթած 39-ին երկրորդ փուլում կմիանա ևս 41 ակումբ։ Հայաստանը ներկայացված է երեք ակումբով՝ Գյումրիի «Շիրակը», Երևանի «Փյունիկը» և «Միկան»։
Առաջին փուլի բոլոր 39 հանդիպումները տեղի կուենան հուլիսի 3-ին և 10-ին, իսկ երկրորդ փուլի հանդիպումները՝ հուլիսի 17-ին և 24-ին։
Որակավորման առաջին փուլ
«Շիրակ» (Հայաստան)-«Շախտյոր», Կարագանդա (Ղազախստան)
«Սպլիտ ՌՆԿ » (Խորվաթիա)-«Միկա» (Հայաստան)
«Փյունիկ» (Հայաստան)-«Աստանա» (Ղազախստան)
allsport.am
«Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Օմոնիայի» դեմ խաղում (https://www.1in.am/2807296.html)
Ստեֆան Չուպիչ, Դավիդ Ումանես, Սերգեյ Վակուլենկո, Ալեմաո, Անժելու Մենեզեշ, Ալֆոնս Կոջո, Յոհան Գուֆրան, Մաիլսոն Լիմա, Ֆուրջել Նարսինգ, Լուիս Օգանա, Յուսուֆ Օտուբանջո։
Ազգային ազատագրական թիմ ա, անունն էլ շատ կրեատիվ. Արարատ-Արմենիա :D:D