PDA

Դիտել ողջ տարբերակը : Եկել էին՝ մեզ սպանեին



Մտահոգ
29.05.2008, 15:16
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, որը եղել է մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակիցը, երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ, ըստ էության, հայտարարեց, որ ցուցարարներն այդ օրը եկել էին, մասնավորապես, իրեն սպանելու: Պատասխանելով մեր հարցին՝ ինչո՞ւ հիշյալ դեպքերից հետո միայն ընդդիմության ներկայացուցիչներ են ձերբակալված եւ ոչ մի ոստիկանի դեմ քրգործ չի հարուցվել, երբ կան հրազենով սպանված քաղաքացիներ, պարոն Հունանյանը վրդովվեց. «Ի՞նչ գործ ունեին, եկել էին ոստիկանների հետ կռիվ էին անում: Ես էլ եմ էնտեղ եղել եւ պարզ ասում եմ, գնա բոլորին ասա (փոխոստիկանապետը լրագրողին որոշել էր դիմել «դու»-ով – խմբ.)՝ մենք խաղաղ կանգնած էինք, իրենք եկան մեզ ծեծելու, իրենք ջարդվեցին, դրա համար էս վիճակն ա, եղա՞վ, եկել էին՝ մեզ սպանեին, իմացա՞ր»:

Գալաթեա
29.05.2008, 15:19
Ինչի են ցենզն ու էթիկան ստիպում, որ աղջիկները չհայհոյեն?....

Տրիբուն
29.05.2008, 15:26
Ես էլ եմ էնտեղ եղել եւ պարզ ասում եմ, գնա բոլորին ասա (փոխոստիկանապետը լրագրողին որոշել էր դիմել «դու»-ով – խմբ.)՝ մենք խաղաղ կանգնած էինք, իրենք եկան մեզ ծեծելու, իրենք ջարդվեցին, դրա համար էս վիճակն ա, եղա՞վ, եկել էին՝ մեզ սպանեին, իմացա՞ր»:[/B]

Ասա, բա էտքան մարդով էկել էին քեզ սպանեին, ո՞նց չկարացան սպանեն:

Գալո, ասա...

dvgray
29.05.2008, 15:27
Որ աում են "տուպոյ մլիցա", հենց սրան ինակի ունեն էլի :D
Ասա ասելու բան չունես, ի՞նչ ես մեյդան ընկել: Տեղտ վեր ընկի էլի՞ այ անբաշար:
Մենակ գործ սարքել գիտեն: Էսքան անգրագե՜՜՜տ :o :
Բայց մյուս կոմից էլ, ամբողջ պետական ապարատն է սրանցով լցված:
Մի քանի "խելոքներ" հիմարներին առաջ են բրթել, իրենք տակից իրենց գործն են անում ;):

Լ.յ.ո.վ.
29.05.2008, 15:31
«Ի՞նչ գործ ունեին, եկել էին ոստիկանների հետ կռիվ էին անում: Ես էլ եմ էնտեղ եղել եւ պարզ ասում եմ, գնա բոլորին ասա (փոխոստիկանապետը լրագրողին որոշել էր դիմել «դու»-ով – խմբ.)՝ մենք խաղաղ կանգնած էինք, իրենք եկան մեզ ծեծելու, իրենք ջարդվեցին, դրա համար էս վիճակն ա, եղա՞վ, եկել էին՝ մեզ սպանեին, իմացա՞ր»:

Անգետիկի մեջի մլիցեն սրա համեմատ հրեշտակա:
Հետո էլ կասեն էրկիրը էրկիրա: Բա որ երկիրա. իինչի են սաղ սրա նման անտաշները պաշտոնների: Երևի էսի վերջին անգամ դասիա նստել 3-րդ դասարանում: Սրա նմանները պտի բանտում ըլնեն, էն էլ արի ու տես իրանք են "Օրենք"-ը, իսկ բանտերում... :(

Գալաթեա
29.05.2008, 15:31
Մոդերատորական: Ակումբում կոպիտ և վիրավորական գրառումներն արգելված են:

Ձայնալար
29.05.2008, 15:38
Ժողովուիդ ջան, պետք է խոստովանեմ, որ կիսում եմ Ձեր կարծիքը բայց դե ակումբը մլիցա քրֆելու համար չի էլի, իսկ քանի որ բացի դրանից, ուրիշ բան դժվար ա ասել էս թեմայի վերաբերյալ, թեման փակում եմ :(