PDA

Դիտել ողջ տարբերակը : Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը

Արշակ
29.05.2008, 10:01
Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը

Այսօր, մայիսի 28-ին, մոտավորապես ժամը 14-ին երեք անhայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել “Հիմա” երիտասարդական շարժման առաջնորդներից մեկը` Արսեն Խառատյանը:

Մի քանի օր առաջ Արսենին զանգահարել է մի երիտասարդ, որը ներկայացել է որպես “Լայֆ” ամսագրի թղթակից և հարցազրույց խնդրել: Խառատյանը համաձայնել է և, ըստ պայմանավորվածության, ժամը 14.00-ին գնացել Վերնիսաժին հարող տարածքը` հանդիպման: Մի քանի րոպեից նա թիկունքից հարված է ստացել գլխին (հավանաբար, երկաթե իրով), ընկել է գետնին և դաժան ծեծի ենթարկվել երեք երիտասարդների կողմից, որոնք իրենց գործը կատարելուց հետո փախել են: Արսենը գլխի վնասվածքներով տեղափոխվել է Շտապ օգնուքյան հիվանդանոց:

Մենք գնահատում ենք ահաբեկչության այս հերթական ակտը որպես ռեժիմի պատասխան համաժողովրդկան շարժման ակտիվացմանը և շարժման ակտիվիստներին ահաբեկելու ևս մեկ փորձ: Այս անգամ որպես թիրախ է ընտերվել մեր ընկեր Արսեն Խառատյանը, որը հայտնի է որպես հստակ քաղաքացիական դիրքորոշում ունեցող, ճշմատախոս անձ, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ջատագով և բարձր հեղինակություն ունի Հայաստանի հասարակության ամենատարբեր շրջանակներում: Արսենը “Հանուն գիտության զարգացման” նախաձեռնող խմբի անդամ է, “Սկսել ա” և “Հիմա” երիտասարդական շարժումների առաջնորդներից և ամենաակտիվ մասնակիցներից:

Կարևոր ենք համարում ընգծել, որ սույն հանցագործությունը Արսեն Խառատյանի նկատմամբ կատարվել է բացեիբաց և հրապարակայնորեն` նպատակ ունենալով վախի մաթնոլորտ տարածել և կասեցնել համաժողովրդական շարժման ալիքը:

“ՀԻՄԱ” շարժում
28.05.2008

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգել

093191903, Միքայել

Ֆրեյա
29.05.2008, 10:13
:(
:[
:cry
Խոսքեր չունեմ

Վիշապ
29.05.2008, 11:26
Շարժման առաջնորդը միայնակ գնացել է հանդիպման ու նրան ծեծել են, ու ծեծողներին չե՞ն հայտնաբերել ու ծեծել… շատ տխուր է, քանի որ այդ շարժումը փաստորեն այնքան թույլ է, որ երեք հոգով կարողանում են ծեծել շարժման առաջնորդին, իսկ շարժման անդամները կամ մասնակիցները փոխարենը ոչինչ չեն անում…:think
Հայերս շատ ենք թուլացել ու ողորմելիացել, գրողը տանի… մեկ էլ նախորդ դարի սկզբներին, կորոտածներից առաջ էինք այսպես… համենայն դեպս ըստ Ռաֆֆու նկարագրությունների…:think

Sator
29.05.2008, 12:08
Բոլորովին չեմ զարմանա, եթե պարզի, որ այս տղան ինչ որ պնդիրներ է ունեցել ասենք թաղի երիտասարդների հետ ու վերջինիս ծեծի են ենթարկել:

Գալաթեա
29.05.2008, 12:15
Բոլորովին չեմ զարմանա, եթե պարզի, որ այս տղան ինչ որ պնդիրներ է ունեցել ասենք թաղի երիտասարդների հետ ու վերջինիս ծեծի են ենթարկել:

Իսկ ես չեմ զարմանա բնավ, եթե նա ազդում էր նյարդերի վրա լիքը սերժիկների, ում դուր չի գալիս "Հիմա"-ի ընդհատակյա և ոչ ընդհատակյա չդադարող պայքարը:

Ինչ հետաքրքիրա չէ? Երկու կարծիք ստացվեց: Ուխ ուխ:

Sator
29.05.2008, 12:22
Իսկ ես չեմ զարմանա բնավ, եթե նա ազդում էր նյարդերի վրա լիքը սերժիկների, ում դուր չի գալիս "Հիմա"-ի ընդհատակյա և ոչ ընդհատակյա չդադարող պայքարը:

Ինչ հետաքրքիրա չէ? Երկու կարծիք ստացվեց: Ուխ ուխ:

Ցավոք դա ևս հնարավոր վարկած է: Վերջերս երկու կարծիք չեր ստացվում այս ակումբում, փաստորեն պետք է, որ ես ավելի ակտիվ մասնակցեմ քննարկումներին: ;)

Մտահոգ
29.05.2008, 12:29
Բոլորովին չեմ զարմանա, եթե պարզի, որ այս տղան ինչ որ պնդիրներ է ունեցել ասենք թաղի երիտասարդների հետ ու վերջինիս ծեծի են ենթարկել:

ընկեր, իսկ դու հաճախ ես լսել կամ ականատեղ եղել թաղում նման ձևով հարցեր լուծելուն: Ծիծաղս եկավ, մտածեցի մի պահ թե ոնց կարելի է, ասենք մեր թաղի Ռոբիկին բեսետկում բլոտ տժժցնելուց զանգեն ասեն որ " New York times"-ի թղթակից Ջոնի Բռջոնին ուզում է հարցազրույց վերցնել նրանից Պռոշյանի խորովածանոցներից մեկում, Ռոբիկն էլ բլոտ տժժցնելը թողնի, թազա սպարծիվկեն հագնի ու գնա հարցազրույցի կվառտալից Պռոշյան, Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում էլ հետևից Ռոբիկին փետերով ծեծեն, հետո էլ պարզվի որ "New York times"-ի թղթակից Ջոնի Բռջոնին իրականում եղել է 2 հոգի, մեկը նույն քուչից Կյաժը մյուսն էլ իրա լավ ախպեր Գագոն:
Չնայած ինչ եմ ասում, Երևանի թաղերում հետևից չներկայացած, անանուն խփողներին ուրիշ ածականներով են կոչում, խիստ կասկածում եմ որ մնան ձևով հարցեր լուծեն թաղի տղեքը:

Sator
29.05.2008, 12:35

Չի բացառվում, որ այդ ուրիշ անունով կոչվածների ձեռքի գործն է, իսկ գրածդ սցենարը կարող է նման լինել իրականությանը:

Ֆրեյա
29.05.2008, 13:05
Բոլորովին չեմ զարմանա, եթե պարզի, որ այս տղան ինչ որ պնդիրներ է ունեցել ասենք թաղի երիտասարդների հետ ու վերջինիս ծեծի են ենթարկել:

Այո, ի հարկե, ձեզ տենց է չէ ձեռք տալիս: Պետք է իրականությունը մերժեք ու ինչ-որ հիպոթեզ հնարել:

Լավ ա չեք ասում, մարդը տեղ էր գնում, հանկարծակի ընկավ բռունցքների վրա, և այդպես 10 անգամ:[

ChildOfTheSky
29.05.2008, 14:20
Բոլորովին չեմ զարմանա, եթե պարզի, որ այս տղան ինչ որ պնդիրներ է ունեցել ասենք թաղի երիտասարդների հետ ու վերջինիս ծեծի են ենթարկել:

դրանք սաղ նառկաման են, հաստատ պլանի փողը չի տվել :secret

Տրիբուն
29.05.2008, 15:17
Բոլորովին չեմ զարմանա, եթե պարզի, որ այս տղան ինչ որ պնդիրներ է ունեցել ասենք թաղի երիտասարդների հետ ու վերջինիս ծեծի են ենթարկել:
հետաքրքիր է, որ թաղի տղաների հետ ինչ-որ խնդիրներ են ունենում միայն ԼՏՊ համակիր երիտասարդները.. այո-այո.. հատկապես Արսեն Խառատյանը միշտ առանձնացել է իր հասակակիցներից իր անկառավարելի վարքագծով, և կարծում եմ որ Հրանույշ Խառատյանի դաստիարակած որդին պետք է որ վերջին խուլիգանը լինի:

Արշակ
29.05.2008, 16:54
Հայտարարություն

ք. Երևան
29 մայիսի 2008թ.

Ս.թ. մայիսի 28-ին անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել «Սկսել ա» և «Հիմա» երտասարդական շարժումների ակտիվ մասնակից Արսեն Խառատյանը: Երիտասարդ հասարակական գործչի նկատմամբ իրականացված բռնությունը և դրան նախորդած` մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման բազմաթիվ դեպքերը չեն վկայում իշխանության ու հասարակության միջև առաջացած ճեղքվածքի հաղթահարմանն ուղղված` իշխանությունների հռչակած քաղաքականության մասին: Ընդհակառակը, դրանք ապացուցում են, որ իրականում բացակայում է նման ցանկությունը, ինչն ավելի է խորացնում վերջինիս նկատմամբ հասարակության անվստահությունը:

Մենք դատապարտում ենք իշխանությունների որդեգրած գործելակերպը եւ հայտարարում, որ հասարակության ձայնը լռեցնելու և վախի մթնոլորտ սերմանելու ամեն մի գործողություն ավելի է ուժեղացնում հանրության վրդովմունքն ու դժգոհությունը ներկա վարչակազմի նկատմամբ:

Պահանջում ենք ապահովել պատահարի անկողմնակալ քննություն և պատժի ենթարկել հանցագործներին ու նրանց պատվիրատուներին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Հույս» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե
«Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ
«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Զարթոնք-89» ՀԿ
«Զինվորի պաշտպանության կոմիտե» նախաձեռնող խումբ
«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ
«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Միջնաբերդ» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Մարկիզ
29.05.2008, 17:06
Բոլորովին չեմ զարմանա, եթե պարզի, որ այս տղան ինչ որ պնդիրներ է ունեցել ասենք թաղի երիտասարդների հետ ու վերջինիս ծեծի են ենթարկել:
:DԱյդ"տղան"?Լավ ա չասիր`ինքն ա իրան ծեծել:Պարզվում է,որ եւ հայրենիքից ես"հեռու",եւ"քուչից":Էդ,որ տղեն ա,մեկի հետ հաշիվ մաքրելուց,հետեւից գլխին խփում,գցում գետնին,ծեծում ու վերջում էլ փախչում:ՈՒ այս ամենն այնպես են անում,որ իրենց չճանաչեն`գոնե,իրենց աչքի փուշ տուժողը:
Կարծում եմ,պատճառը հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքից առաջ,վախի մթնոլորտ առաջացնելու ցանկությունն է:Մոտ ապագայում այսպիսի դեպքեր շատ կլինեն`հատկապես ակտիվիստների նկատմամբ::(

Ambrosine
29.05.2008, 17:08
Բոլորովին չեմ զարմանա, եթե պարզի, որ այս տղան ինչ որ պնդիրներ է ունեցել ասենք թաղի երիտասարդների հետ ու վերջինիս ծեծի են ենթարկել:

Համամիտ եմ Մտահոգի հետ
Լավ ա, որ խնդիրը տարբեր տեսանկյուններից եք դիտարկում, բայց հենց նոր լավ սցենար տվեցիք ոստիկանությանը:)) էդ թաղի երիտասարդների մեծ մասը իսկի չգիտի` ինչ ա Լայֆը

Kuk
29.05.2008, 17:08
Մոդերատորական։ Գրառումը ջնջված է։

Sunny Stream
29.05.2008, 17:55
ԵՍ ԴՐԱՆՑ ԳԼՈՒԽԸ ԿՋԱՐԴԵ~~~~~~~~~Մ :goblin
:cry2

:angry յա´խք... անտանելի կերպով զզվում եմ մեր իշխանություններից :[
Արսենը ժամանակ ունե՞ր թաղի տղաների դեմքին նայելու, որ մի հատ էլ չլուծված խնդիր ունենար հետները... ու ընդհանրապես ոչ մի թաղի տղա էլ չի կարող իրա վրա ձեռք բարձրացնել...
իշխանությունները ամեն կերպ ատելություն են սերմանում իրենց նկատմամբ, ոչ ոք սրանից հետո ավելի չի վախի, ընդհակառակը, Արսենի շրջապատն ու ընկերներն էնքան շատ են, որ բողոքողների ու կռիվ տվողների թիվը սրանից հետո միայն կավելանա!

Ա~րս, պինդ կաց!!!!!!!!!!!!!!!!!
:(
:sad

Սաքուլ
29.05.2008, 18:47
Այսօր, մայիսի 28-ին, մոտավորապես ժամը 14-ին երեք անhայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել “Հիմա” երիտասարդական շարժման առաջնորդներից մեկը` Արսեն Խառատյանը:

Ինչ խոսք, անմարդկային արարք է, հանցագործները պետք է պատժվեն, անկախ նրանից, թե տուժողի անուն-ազգանունը ինչ է:

Մենք գնահատում ենք ահաբեկչության այս հերթական ակտը որպես ռեժիմի պատասխան համաժողովրդկան շարժման ակտիվացմանը և շարժման ակտիվիստներին ահաբեկելու ևս մեկ փորձ:

Պարզա... էլի սկսվեց առանց հիմք ունենալու մեղադրանքները... կամ ասենք հիմա խոսքի ազատությունա, ամեն մարդ կարա իրա կարծիքը հայտնի, ուղղակի պետքա սկսբից նշել, որ դա սեփական կարծիք է:

Այս անգամ որպես թիրախ է ընտերվել մեր ընկեր Արսեն Խառատյանը, որը հայտնի է որպես հստակ քաղաքացիական դիրքորոշում ունեցող, ճշմատախոս անձ, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ջատագով և բարձր հեղինակություն ունի Հայաստանի հասարակության ամենատարբեր շրջանակներում:

:think

Brigada
29.05.2008, 18:52
Ինչքան էս իշխանությունները սենց բռնի գործողություններ դիմեն, էնքան պայքարը ուժեղանալու ա, բայց վատ ա, որ պայքարողների առողջության հաշվին ա ուժեղանում: Ինչ արած, ուրիշ ձև չկա: Հաղթել ենք

Sunny Stream
29.05.2008, 18:59
Պարզա... էլի սկսվեց առանց հիմք ունենալու մեղադրանքները... կամ ասենք հիմա խոսքի ազատությունա, ամեն մարդ կարա իրա կարծիքը հայտնի, ուղղակի պետքա սկսբից նշել, որ դա սեփական կարծիք է:
:think

իսկ սրանից`

Մենք գնահատում ենք ահաբեկչության այս հերթական ակտը...
լավ էլ ո՞նց պիտի ասեին, որ սա իրենց սեփական կարծիքն է, թեև նայելով դիմողների անունների երկար ցանկին`

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Հույս» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե
«Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ
«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Զարթոնք-89» ՀԿ
«Զինվորի պաշտպանության կոմիտե» նախաձեռնող խումբ
«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ
«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Միջնաբերդ» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

կարելի է գլխի ընկնել, որ այդ սեփական կարծիքը հաստատ շատ նեղ շրջանակ չի ընդգրկում ու շատ մասնավոր չէ. նույն այս ցուցակից էլ արդեն կարելի է հասկանալ, թե որքան ՀԿ-ներում է հարգված ու սիրված Արսենը...
եթե դու գոնե փոքր-ինչ ակտիվ լինեիր ու գոնե մեկ-մեկ մասնակցեիր քաղաքի հասարակական կյանքը կազմող այս կամ այն ակցիային, երիտասարդական պիկետների տարբեր հասարակական խնդիրների շուրջ, ապա, եթե չտեսնեիր էլ, հաստատ կլսեիր Արսենի անունը... «հասարակության ամենատարբեր շրջանակներ» գրելով` հաստատ նկատի չեն ունեցել տանը ձեռքները ծալած նստած քաղաքացիներին, ովքեր միայն սպասում են, որ մի օր կհամենան իրենց տուն ու կիրազեկեն քաղաքի հասարակական կյանքից:

Արշակ
29.05.2008, 22:55
Մոդերատորական։ Ժողովուրդ, թեմայից դուրս վեճը վերջացնում ենք, կամ տեղափոխում ավելի համապատասխան տեղ(զրուցարան, նամակ, icq և այլն)։

Արշակ
29.05.2008, 23:17
Մոդերատորական։ Թեմայից շեղված վեճը տեղափոխվել է «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» (http://www.akumb.am/showthread.php?t=21661) թեմա։ Չնայած էդ վեճը երևի մի քիչ դժվար է քաղաքական քննարկում անվանել։

Brigada
30.05.2008, 00:17
Ո՞վ տեղեկություն ունի՝ գոնե ձևական գործ հարուցվել ա՞ էս դեպքի կապակցությամբ:

murmushka
30.05.2008, 00:28
ձևական , այո;)

Brigada
30.05.2008, 00:30
ձևական , այո;)

Կասկածյալ կա՞:
Ինչ որ պաշտոնական հաղորդագրություն կա՞, եթե տեղ գիտես, ասա, մտնեմ կարդամ:

Տրիբուն
30.05.2008, 14:33
ԱՌԱՋ, ԽՈՒԼԻԳԱՆՆԵՐ
Ինչպես երեւում է, Հայաստանը կառավարող վարչախմբի վախը հայ հասարակությունից հասել է իր կիզակետին: Եվ դրա հերթական վկայությունը դարձավ Արսեն Խառատյանի հանդեպ կատարված ավազակային հարձակումը: Մանր խուլիգանությունը ընդհանրապես բնորոշ է անկման ճանապարհը բռնած վարչակարգերին, իսկ թիկունքից հարձակումները ի ցույց են հանում ռեժիմի բարոյական ճգնաժամը: Արսենի նկատմամբ հարձակումը մի օղակն է այն արատավոր շղթայի, որի զոհերը դարձան ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության նախագահ Նարեկ Գալստյանը, փետրվարի 19-ին «Հարսնաքարում» ծեծված երիտասարդ եղբայրները եւ շատ ուրիշներ: Ի վերջո, էական է ոչ թե հարձակման պատվիրատուն (իշխանություններ կամ «անհատական նախաձեռնություն»), այլ վարչակարգի կողմից ձեւավորված հակաժողովրդական մթնոլորտը, որը օրինականացնում է բռնությունը` որպես քաղաքական պայքարի միջոց:
Մենք խստորեն դատապարտում ենք խուլիգանության սույն ակտը եւ ցանկանում հիշեցնել, որ թիկունքից հարձակումները ընդհանուր ոչինչ չունեն ո՛չ «Հայաստանի ներքաղաքական կայունության» ապահովման, ո՛չ «արտաքին ու ներքին մարտահրավերների» հաղթահարման, ո՛չ էլ զանազան տեսակի «հավակնոտ ծրագրերի» իրականացման հետ: Երբ վարչակարգը մերժում է Օրենքը, այն պետք է հայտնվի վերջինիս մամլիչի տակ:
http://www.lragir.am/src/index.php#top

Քանի՞ հոգու պիտի էլի ծեծեն կամ սպանեն Հայաստանում, որ որոշ մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում իրականում, ու թարգեն մառազմատիկ քոմենթները քուչի բազարների հետ կապված:

Ֆրեյա
31.05.2008, 14:33
Երեխեք ջան, եթե սենց գնա Հայաստանում սկսելու ա քաղաքացիական պատերազմ, ու սերժականները ամեն ինչ արել են արդեն դրան նպաստելու համար՝ սկսած քարոզարշավից, ընտրությունների ժամանակ որոշ բանդաների մարդ առևանգել-ծեծելուց և մինչև հիմա:

Ինչի Արսենի համար չեն կարող վրեժխնդիր լինել, գնան ընկերները փոխարենը ուրիշ մեկին ծեծեն՞՞՞՞
Բայց չեն անում, որովհետև հասկանում են ինչքան դա վտանգավոր ա: Ու եթե ԼՏՊն կոչեր չաներ անընդհատ հանգստությունը պահելու և խախաղ լինելու, դա է մինչ այս մեզ պահել մասսայական կռիվներից ու ծեծկռտուքից:

:(

davzion
01.06.2008, 17:03
Արսեն Խառատյանի բախտը ենքանով ա բերել, որ ողջ ա մնացել կամ քրեական գործ գլխին չեն սարքել

Rip
01.06.2008, 17:49
Բոլորովին չեմ զարմանա, եթե պարզի, որ այս տղան ինչ որ պնդիրներ է ունեցել ասենք թաղի երիտասարդների հետ ու վերջինիս ծեծի են ենթարկել:

ձեզ պարզապես ուզւմ եմ խորհուրդ տալ, որ առանց մարդուն ճանաչելու ճիշտ չէ նրա մասին կարծիք հայտնելը :) ինձ թվում է , որ Արսեն խառատյանը վաղուց դուրս է եկել ՛թաղի՛ հետ խնդիրներ ունենալու տարիքից:)....և այս վերջին քաղաքական դեպքերին հետևած մարդիկ վստահ են, որ այս քայլը միայն մի նպատակ ունի՝ վերջ տալ Արսենի քաղաքական ակտիվությանը, ինչը բնականաբար իշխանությանը պետք է..........:think

Sunny Stream
01.06.2008, 20:51
Արսենն արդեն լավ է :) դե, չեմ ասում` շատ-շատ, բայց տնից դուրս գալիս է, իսկ գործը, ասում է, ընթացքի մեջ է, թեև, իհարկե, հույսեր կապել ոստիկանության հետ էս հարցում (և ընդհանրապես) դժվար է...

Լ.յ.ո.վ.
01.06.2008, 22:01
Արսենն արդեն լավ է :) դե, չեմ ասում` շատ-շատ, բայց տնից դուրս գալիս է, իսկ գործը, ասում է, ընթացքի մեջ է, թեև, իհարկե, հույսեր կապել ոստիկանության հետ էս հարցում (և ընդհանրապես) դժվար է...

Լավա :)
Բայց իմ կարծիքով իրան հանգիստ չեն թողնի "գործը սկսողները":
Իսկ մեր միլիցաի մասին ընդհանրապես անիմաստա խոսելը:

Ձայնալար
02.06.2008, 13:24
Մոդերատորական: Բոլոր թեմայից դուրս գրառումները ջնջվել են, հեղինակները՝ զգուշացվել:

Մտահոգ
05.06.2008, 18:41
2007 թվականի նոյեմբերին իմ նկատմամբ իրագործված հարձակման փաստի վերաբերյալ քրեական գործը փակվել է հանցակազմի բացակայության պատճառով»: Այդ մասին «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական կազմակերպության առաջնորդ Նարեկ Գալստյանը: Նրա հավաստմամբ, վերջերս իրեն զանգել է գործը հետաքննող քննիչը եւ ասել, որ գործը փակվել է, քանի որ քննությանը չի հաջողվել հավաքել ոչ վկաներ, ոչ հանցանշաններ, ինչպես նաեւ պարզել հանցակազմը: «Ես չեմ զարմանում. Հայաստանում հանցագործությունները, որոնց տուժած կողմը ընդդիմության ներկայացուցիչ է, որպես կանոն, մնում են չբացահայտված, իսկ հարուցված քրեական գործերը շուտով փակվում են»,- հայտարարել է Նարեկ Գալստյանը:

Ուրիշ ա էլի մեր արդարադատությունը

Chuk
25.06.2008, 17:06
ԾԵԾԵԼ ԵՆ ՚ՀԻՄԱՙ-ԱԿԱՆԻՆ

[17:45] 25 Հունիսի, 2008

Այսօր ժամը 15:50-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների հատման կետում գտնվող գետնանցումի տակ ծեծել են ՚Հիմաՙ երիտասարդական նախաձեռնության անդամ Նարեկ Հովակիմյանին: Ինչպես ՚Ա1+ՙ-ին հայտնեց ՚Հիմաՙ նախաձեռնության անդամ Միքայել Ազնավուրյանը` Նարեկը ԵՊՀ Տնտեսագիտական համալսարանում դասի է եղել, երբ նրան են մոտեցել երկու ծանրամարմին տղաներ եւ կանչել են կողքի` զրուցելու:

Նարեկը խուսափել է եւ փորձել փախչել, վերջիններս վազել են նրա հետեւից եւ գետնացումում, հասնելով նրան, ոտքերի տակ են գցել եւ հարվածել: Այժմ նա գտնվում է ՚Սուրբ Գրիգոր Լուսավորիչՙ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բուժստուգում է անցնում: Միքայել Ազնավուրյանը վստահեցրեց, որ նրա գլխին կան կապտուկներ, սակայն վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ շատ վաղուց ծեծել էին նաեւ մեկ այլ ընդդիամդիր երիտասարդ ակտիվիստի` Արսեն Խառատյանին:

http://a1plus.am/amu/?page=issue&iid=62051