Դիտել ողջ տարբերակը : Կարևորը գայլերը կուշտ լինեն...
Ֆիկտիվ պաշտոններն ավելանում են
Հայաստանի խորհրդարանը, մեղմ ասած, մեր ամենահեղինակավոր պետական կառույցներից չէ՝ սրա հետ, հավանաբար, ոչ ոք չի վիճի: Պատճառները բազմապիսի են: Դրանցից մեկը ԱԺ-ի գործառույթների երկվությունն է: Մի կողմից՝ խորհրդարանը պետք է հիմնականում մշակի երկրի օրենսդրությունը. այդ աշխատանքը կարող են կատարել միայն օրենսդրության մեջ խորացած մարդիկ՝ անկախ իրենց հիմնական մասնագիտությունից: Մյուս կողմից՝ տեսականորեն ճիշտ է նշվում, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է եւ այնտեղ պետք է բանավիճեն ընտրողների վստահությունը ստացած կուսակցությունները: Դասական ժողովրդավարության պայմաններում այդ երկվությունը հաղթահարվում է հետեւյալ կերպ. քաղաքացիների մի մասը ձայն է տալիս, ասենք, ազատական ուղղվածության կուսակցություններին, մյուսը՝ սոցիալիստներին (դիտմամբ ներկայացնում ենք փոքր-ինչ պարզեցված տարբերակը), եւ խորհրդարանում օրենսդրություն մշակելիս «բալանսի են բերվում» քաղաքացիների տարբեր խմբերի շահերը:
Ավելորդ է նշել, որ Հայաստանի խորհրդարանը չափազանց հեռու է ներկայացված սխեմայից: Նախ՝ սկսած 1995 թվականից մեր Ազգային ժողովը ոչ մի օրենսդրություն էլ չի մշակում, այլ միայն «դակում է» գործադիրի ուղարկած տեքստերը (որովհետեւ ճնշող մեծամասնություն են կազմում գործադիրի «դաբրոյով» անցած պատգամավորները): Երկրորդ՝ ներկայիս խորհրդարանի ուժերը որեւէ գաղափարախոսություն չեն ներկայացնում եւ, հետեւաբար, գաղափարական խնդիրների շուրջ չեն կարող բանավիճել: Երրորդ՝ այս Ազգային ժողովը սարսափելի հեռու է ժողովրդից, քանի որ ընդդիմությունն այնտեղ զուտ խորհրդանշական ներկայություն ունի:
Այսքանից հետո ասել, թե խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12-ի հասցնելով՝ ԱԺ-ի արդյունավետությունը կբարձրանա, կնշանակի պարզապես ծաղրի ենթարկել ողջ հասարակությանը: Հասկանալի է, որ դա արվում է, որպեսզի կոալիցիոն բոլոր կուսակցություններն իրենց լավ զգան, հպարտանան, որ խորհրդարանում պաշտոններ ունեն, ստանան չինովնիկներին հասանելի բոլոր հաճույքները: Բայց զուտ գործնական առումով այդ «կոալիցիոն պայմանավորվածությունները» որեւէ իմաստ չունեն: Ֆիկտիվ խորհրդարանում ֆիկտիվ պաշտոններ բաժանելը նման է ինքնանպատակ մի խաղի, ընդ որում՝ հարկատուների հաշվին, որովհետեւ նոր առանձնասենյակները, քարտուղարուհիները եւ ծառայողական մեքենաները սպասարկվելու են, բնականաբար, բյուջեի հաշվից:
Իսկ գործնականում, մեր խորհրդարանում այդքան պատգամավորներ չկան, որոնք իրենց մտավոր մակարդակով կարողանան աշխատել 12 մշտական հանձնաժողովներում, ուստի դրանց արդյունավետությունը զրոյական է լինելու:
ԱՌԱՎՈՏ.am
Լ.յ.ո.վ.
29.05.2008, 15:59

Մտավոր մակարդակով պատգամավոր ՀՀ-ում.... Արդեն ծիծաղալու է :D:D
Նման մտավոր կարողությունների տեր մարդիկ արդեն որքան ժամանակ է անգամ Բաղրամյանով չեն անցել: :(
Չնայած միգուցե մեզ մոտ խելոք պատգամավոր ասելով ի նկատի ունեն մի քանի հատ դաչաներով, սուրպերմարկետներով շուստրի տպերին, որ մի 10 հատ սափրագլուխների հետ ման են գալիս... :think

Ապեր, չափանիշներն իմ կարծիքով՝ մոտավորապես հետևյալներն են.
10 հատ սև ջիպ, 10 հատ հաստավիզ, առնվազն 3 հատ հարկ չմուծող օբյեկտ, քուչի բուտկեքի փայատեր: Ինքը պետք է լինի ծանր քաշային, վիզը գլխից հաստ, վզի ցեփը առնվազն 300 գրամ, ձեռքի ժամացույցը՝ առնվազն23.000$ (ասենք՝ Ռոլեքս, որի անունն առաջին անգամ լսել է այն ժամանակ, երբ ժամացույցը գնելիս վաճառողին հարցրել է. «Աբեր, ինշ լավ ժամ ունե՞ք, նենց թանգոտ ըլնի էլի»), և վերջապես՝ կոստյումը, վերնաշապիկն ու փողկապը պետք է միմյանց չհամապատասխանեն:

իսկ Ժառանգության պատգամավորների մասին ինչ կասեք?

Ում գործունեությանը որոշ չափով ծանոթ եմ, բարձր եմ գնահատում:ok
Ֆիկտիվ պաշտոններն ավելանում են
Հայաստանի խորհրդարանը, մեղմ ասած, մեր ամենահեղինակավոր պետական կառույցներից չէ՝ սրա հետ, հավանաբար, ոչ ոք չի վիճի: Պատճառները բազմապիսի են: Դրանցից մեկը ԱԺ-ի գործառույթների երկվությունն է: Մի կողմից՝ խորհրդարանը պետք է հիմնականում մշակի երկրի օրենսդրությունը. այդ աշխատանքը կարող են կատարել միայն օրենսդրության մեջ խորացած մարդիկ՝ անկախ իրենց հիմնական մասնագիտությունից: Մյուս կողմից՝ տեսականորեն ճիշտ է նշվում, որ ԱԺ-ն քաղաքական մարմին է եւ այնտեղ պետք է բանավիճեն ընտրողների վստահությունը ստացած կուսակցությունները: Դասական ժողովրդավարության պայմաններում այդ երկվությունը հաղթահարվում է հետեւյալ կերպ. քաղաքացիների մի մասը ձայն է տալիս, ասենք, ազատական ուղղվածության կուսակցություններին, մյուսը՝ սոցիալիստներին (դիտմամբ ներկայացնում ենք փոքր-ինչ պարզեցված տարբերակը), եւ խորհրդարանում օրենսդրություն մշակելիս «բալանսի են բերվում» քաղաքացիների տարբեր խմբերի շահերը:
Ավելորդ է նշել, որ Հայաստանի խորհրդարանը չափազանց հեռու է ներկայացված սխեմայից: Նախ՝ սկսած 1995 թվականից մեր Ազգային ժողովը ոչ մի օրենսդրություն էլ չի մշակում, այլ միայն «դակում է» գործադիրի ուղարկած տեքստերը (որովհետեւ ճնշող մեծամասնություն են կազմում գործադիրի «դաբրոյով» անցած պատգամավորները): Երկրորդ՝ ներկայիս խորհրդարանի ուժերը որեւէ գաղափարախոսություն չեն ներկայացնում եւ, հետեւաբար, գաղափարական խնդիրների շուրջ չեն կարող բանավիճել: Երրորդ՝ այս Ազգային ժողովը սարսափելի հեռու է ժողովրդից, քանի որ ընդդիմությունն այնտեղ զուտ խորհրդանշական ներկայություն ունի:
Այսքանից հետո ասել, թե խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12-ի հասցնելով՝ ԱԺ-ի արդյունավետությունը կբարձրանա, կնշանակի պարզապես ծաղրի ենթարկել ողջ հասարակությանը: Հասկանալի է, որ դա արվում է, որպեսզի կոալիցիոն բոլոր կուսակցություններն իրենց լավ զգան, հպարտանան, որ խորհրդարանում պաշտոններ ունեն, ստանան չինովնիկներին հասանելի բոլոր հաճույքները: Բայց զուտ գործնական առումով այդ «կոալիցիոն պայմանավորվածությունները» որեւէ իմաստ չունեն: Ֆիկտիվ խորհրդարանում ֆիկտիվ պաշտոններ բաժանելը նման է ինքնանպատակ մի խաղի, ընդ որում՝ հարկատուների հաշվին, որովհետեւ նոր առանձնասենյակները, քարտուղարուհիները եւ ծառայողական մեքենաները սպասարկվելու են, բնականաբար, բյուջեի հաշվից:
Իսկ գործնականում, մեր խորհրդարանում այդքան պատգամավորներ չկան, որոնք իրենց մտավոր մակարդակով կարողանան աշխատել 12 մշտական հանձնաժողովներում, ուստի դրանց արդյունավետությունը զրոյական է լինելու:
ԱՌԱՎՈՏ.am
Հարգելիս, համաձայն եմ վերը նշված ձեր խոհերին, սակայն քննադադելով հանդերձ, պետք է ընդունել մի պարզ ճշմարտություն... մեր հասարակությունը իր քաղաքագիտական մակարդակով արժանի է այդպիսի խորհրդարանի, այնքան ժամանակ, երբ հայ ընտրողը իր ձայնը վաճառում է գրոշներով, պատկերը այդպիսին է լինելու, միաժամանակ համոզված եմ, եթ'ե փորձենք գնալ նոր ընտրությունների, նորեն պատկերը նույնն է լինելու, որովհետեվ գլխավոր մեղավորը դա... հասարակության լայն խավերի ախքատությունն է, մինչեւ մարդիք չապրեն բարեկեցիք կյանքով, ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու, այդ նպատակին հասնելու համար հայրենիքին հարկավոր է կայունություն, դա չի նշանակում, որ հայ մարդը պետք է դադարի պայքարելու մտքից, սակայն պայքարը պետք է լինի առողջ եւ կառուցողական:

Իսկ ո՞վքեր են մեղավոր այդ աղքատության առկայության համար:
Ներկաիս իշխող վարչախումբը նույնպես կարծում է, որ կայունություն է պետք, բայց նրանք չեն անդրադառնում մեկ այլ հարցի. տասը տարի է, ինչ իրենք կառավարում են Հայաստանի Հանրապետությունը և, երկիրը կայուն վիճակում էր, ինչո՞ւ այդ ժամանակ նրանք չէին վերացնում աղքատություն կոչվող երևույթը:
Լ.յ.ո.վ.
01.06.2008, 02:23
Ապեր, չափանիշներն իմ կարծիքով՝ մոտավորապես հետևյալներն են.
10 հատ սև ջիպ, 10 հատ հաստավիզ, առնվազն 3 հատ հարկ չմուծող օբյեկտ, քուչի բուտկեքի փայատեր: Ինքը պետք է լինի ծանր քաշային, վիզը գլխից հաստ, վզի ցեփը առնվազն 300 գրամ, ձեռքի ժամացույցը՝ առնվազն23.000$ (ասենք՝ Ռոլեքս, որի անունն առաջին անգամ լսել է այն ժամանակ, երբ ժամացույցը գնելիս վաճառողին հարցրել է. «Աբեր, ինշ լավ ժամ ունե՞ք, նենց թանգոտ ըլնի էլի»), և վերջապես՝ կոստյումը, վերնաշապիկն ու փողկապը պետք է միմյանց չհամապատասխանեն:
:D մեկ էլ մոռացար ասեիր, որ ԱԺ վաբշե չեն գալիս, գալուց էլ մի լավ քնում են, որ իրկիվա կոմերը գնան քեֆ-ուրախության.... :[:[
իսկ Ժառանգության պատգամավորների մասին ինչ կասեք?
Կասեմ, Կար ջան, որ էսքան սուտի պատգամավորների մեջից մենակ իրանք են քիչ թե շատ ինչ-որ բանով "զբաղված" ու մենակ իրանց միջոցով է ընդիմությունը կարողանում գոնե մի-երկու բառ ասել ԱԺ-ում: Կարելի է ասել տվյալ պահին իշխանություն-ընդիմություն միակ կապող օղակն է:
Շատ եմ կարևորում Ժառանգության դերը ԱԺ-ում:
Մեկ էլ պարզա, որ նախորդ գրառումումս ասվածը չի վերաբերվում իրենց: ;)
Իսկ ո՞վքեր են մեղավոր այդ աղքատության առկայության համար:
Ներկաիս իշխող վարչախումբը նույնպես կարծում է, որ կայունություն է պետք, բայց նրանք չեն անդրադառնում մեկ այլ հարցի. տասը տարի է, ինչ իրենք կառավարում են Հայաստանի Հանրապետությունը և, երկիրը կայուն վիճակում էր, ինչո՞ւ այդ ժամանակ նրանք չէին վերացնում աղքատություն կոչվող երևույթը:
Դու ընդամենը 18 տարեկան ես, հետեվաբար չես կարող հիշել 90 ական թվականների իրադարձությունները, ախքատության հիմքերը դրվեց ՀՀՇ -ականների կողմից, Լեւոնի առաջնորդությամբ: Ժամանակը խնայելու համար կառաջարկէի դիմես քո հարազատ մեծահասակներին, նրանք կըբացատրեն:
Իսկ երկիրը բարեկեցիք դարձնելու համար 10 տարին բավական չէ, նկատի առնելով ներկայիս հայաստանի աշխարհագրական դիրքը, 88 թվի երկրաշարժը, Արցախի պատերազմը, իրենց հետեվանքներով:
ChildOfTheSky
01.06.2008, 02:57
Դու ընդամենը 18 տարեկան ես, հետեվաբար չես կարող հիշել 90 ական թվականների իրադարձությունները, ախքատության հիմքերը դրվեց ՀՀՇ -ականների կողմից, Լեւոնի առաջնորդությամբ: Ժամանակը խնայելու համար կառաջարկէի դիմես քո հարազատ մեծահասակներին, նրանք կըբացատրեն:
Ես չգիտեմ դու քանի տարեկան ես, սակայն կարծում եմ՝ չես հիշում, որ աղքատության հիմքը դրվել էր Խորհրդային Հայաստանի ժամանակներից, քանի որ չէր փլվի մի երկիր, որի քաղաքացին կուշտ էր: Ակնհայտ է, որ ՀՀՇ-ականներն ու Լևոնը այդ ամենը ժառանգել են. այլ հարց է, թե ինչ են արել և ինչպես են արել աղքատությունը հաղթահարելու համար: