Դիտել ողջ տարբերակը : Երջանկությու՞ն...
գտել եմ մի քանի բանաստեղծություն, որ գրել եմ վաղուց, ու քանի որ Չուկին խոսք էի տվել մի անգամ գտնելուց տեղադրել, կատարում եմ խոստումս:)
Նախորոք եմ ասում, այն ժամանակ փոքր եմ եղել, շատ չծիծաղեք...:oy
բայց քննադատությունը մեծ հաճույքով կկարդամ...:P
***************************
Երջանկությու՞ն
"Սիրում եմ քեզ",-բայց ու՞մ...
Ու՞մ, քե՞զ...
Ինչի՞ համար,
Ո՞ր արարքի, փորձիր գտնել...
Փորձիր գտնել հապա մի օր,
Գեթ մի վայրկյան, կամ էլ մի դեպք,
Երբ չես տանջել հոգիս ջահել,
Հոգիս պղտոր..., կամ չես խաբել...
Բայց այդ դեպքում ինչու՞ , ասա,
Իմ սրիտը դեռ առաջվա պես,
Տրոփում է, երբ դու հանկարծ,
Ժպտում ես ինձ, գերում այնպես,
Ու չեմ կարող չասել կրկին՝
"Սիրում եմ քեզ, Սիրում եմ քեզ" ...:
....
Եվ այդ պահին , խոստովանեմ,
ես անչափ երջանիկ եմ...
2001թ.
Բայց ինչի՞ պետք է ծիծաղենք:
Ես հավանեցի, լավն է :)
Բայց ինչի՞ պետք է ծիծաղենք:
Ես հավանեցի, լավն է :)
Միանում եմ
StrangeLittleGirl
22.05.2006, 21:24
վատը չէր
հավեսն էր
Firegirl777
23.05.2006, 08:45
Բավականին հաջող է, ի դեպ մեր ստեղծագործությունների վրա միայն մենք ինքներս ենք ծիծաղում, ուրիշ ոչ ոք, մնացածը ընդունում են այն ավելի լուրջ
StrangeLittleGirl
23.05.2006, 17:38
Բավականին հաջող է, ի դեպ մեր ստեղծագործությունների վրա միայն մենք ինքներս ենք ծիծաղում, ուրիշ ոչ ոք, մնացածը ընդունում են այն ավելի լուրջ
Նայած ստեղծագործություն ;)
Նայած ստեղծագործություն ;)
Ասածիս համաձայն ստորագրում եմ խոսքերիդ տակ:hands
Մասսագետ
23.05.2006, 21:22
Բավականին հաջող է, ի դեպ մեր ստեղծագործությունների վրա միայն մենք ինքներս ենք ծիծաղում, ուրիշ ոչ ոք, մնացածը ընդունում են այն ավելի լուրջ
Ես էլ իմը լուրջ եմ ընդունում, իսկ բոլորը ծիծաղում են::(
Firegirl777
24.05.2006, 08:35
Ես էլ իմը լուրջ եմ ընդունում, իսկ բոլորը ծիծաղում են::(
Դե երբեմն դա էլ է պատահում, մի հուսահատվիր, և ամեն ինչ իր տեղը կընկնի:ok
Երջանկությու՞ն
"Սիրում եմ քեզ",-բայց ու՞մ...
Ու՞մ, քե՞զ...
Ինչի՞ համար,
Ո՞ր արարքի, փորձիր գտնել...
Փորձիր գտնել հապա մի օր,
Գեթ մի վայրկյան, կամ էլ մի դեպք,
Երբ չես տանջել հոգիս ջահել,
Հոգիս պղտոր..., կամ չես խաբել...
Բայց այդ դեպքում ինչու՞ , ասա,
Իմ սրիտը դեռ առաջվա պես,
Տրոփում է, երբ դու հանկարծ,
Ժպտում ես ինձ, գերում այնպես,
Ու չեմ կարող չասել կրկին՝
"Սիրում եմ քեզ, Սիրում եմ քեզ" ...:
....
Եվ այդ պահին , խոստովանեմ,
ես անչափ երջանիկ եմ...
2001թ.
Եթե 5 տարի աrաջ էիր այսպես գրում, հիմա ել բան չես ուզում գրես, հաստատ շատ լավ կստացվի
Շնորհակալ եմ ...
հիմա ավելի շատ արձակ եմ գրում , պարզապես մտքերս ... բայց էնքան էլ հաջող չեն ստացվում :)
Esmeralda
29.09.2006, 19:25
Գեղեցիկ էր...
Jirayr24
05.10.2006, 01:19
Ճիշտն ասած չգիտեմ երժշտական կրթություն ունես? համենայն կարծում եմ գեղեցիկ երգի բառեր կլիներ, չես կարծում:B
:) մի ժամանակ հենց երգի բառեր էի գրում , բայց ռուսերեն ...
երաժշտական կրթություն ունեմ ... :) բայց այս մեկը երգի տեսքով չէի պատկերացնում ... միգուցե մեր ակումբի երաժիշտներից մե՞կը փորձի ...
Jirayr24
05.10.2006, 10:02
:) մի ժամանակ հենց երգի բառեր էի գրում , բայց ռուսերեն ...
երաժշտական կրթություն ունեմ ... :) բայց այս մեկը երգի տեսքով չէի պատկերացնում ... միգուցե մեր ակումբի երաժիշտներից մե՞կը փորձի ...
Ինձ թվում է, որ ամենահաջող տարբերակը քո մոտ կստացվի, չէ որ? դւ զգացել ես դա ?
Իսկ ով երաժիշտ գիտես?:B
Cassiopeia
05.10.2006, 10:09
Այսօր, երբ կարդացի իմ ավատարին վերաբերող տողերդ, հասկացա որ դու ռոմանտիկ անձնավորություն ես: Իսկ հիմա, կարդալով բանաստեղծությունդ, հաստատապես համոզվեցի ստեղծված կարծիքի մեջ: Ինձ դուր եկավ, լավն էր: Ու եթե հաշվի առնենք, որ այն գրել ես տարիներ առաջ, ապա կարելի է պատկերացնել, թե հիմա ինչքան լավ ստեղծագործությունների հեղինակ կարող ես դառնալ…
Շնորհակալ եմ ... :)
Սա էլ մի արձակ ստեղծագործություն, չնայած ավելի ճիշտ իմ մտքերն են պարզապես ՝ հավաքված վորդով ... գրել եմ քրոջս խնդրանքով : Շարադրություն էին հանձնարարել, նա էլ հիվանդ պարկած էր ու չէր հասցնի ժամանակին ... ես էլ նստեցի ու պարզապես մի 20 րոպեում հավաքեցի իմ մտքերը ...
Անահիտ, նախորոք եմ զգուշացնում , շարահյուսությունս կարող է սխալ լինել տեղ տեղ, շատ չբարկանաս , լա՞վ ... պարզապես ես չեմ սիրում ստանդարտների մեջ գրել, համ էլ կետադրությունն եմ դնում այնպես, ինչպես ուզում եմ ... :)
եթե անհասկանալի տեղեր կլինեն, պատրաստ եմ բացատրել ...
Lionne_en_Chasse
06.10.2006, 02:12
kiki copy արա էստեղ էլի, ինձ մոտ World-ի պրոբլեմ կա, չեմ կարողանում բացել :(
Ուլուանա
06.10.2006, 09:11
Անահիտ, նախորոք եմ զգուշացնում , շարահյուսությունս կարող է սխալ լինել տեղ տեղ, շատ չբարկանաս , լա՞վ ... պարզապես ես չեմ սիրում ստանդարտների մեջ գրել, համ էլ կետադրությունն եմ դնում այնպես, ինչպես ուզում եմ ... :)
Kiki ջան, բայց ես ե՞րբ եմ նման բաների վրա ակումբում բարկացել։ Քո ստեղծագործությունն է, ոնց կուզես, կգրես, միայն թե ընթեռնելի լինի, նկատի ունեմ, որ սխալներն էնքան շատ չլինեն, որ մարդ դնի գուշակի, թե ինչ ես գրել։ Բայց դե դու դժվար թե այդքան դժվարընթեռնելի գրես, էլի, գիտեմ։:)
Չէ, Ան ես նկատի ունեմ, կարդալուց մտքումդ ինձ ինչ ասես չասես ... :))
բայց ինչի՞ չի բացում որ ... երեկ Կիտան էլ չկարողացավ ... :(
լավ հիմա կդնեմ ...
Թռիչքներ երազում և արթմնի ...
Հրաշք անսահմանություն ... Կարծես աշխարհն է իմ թևերի տակ: Ես թռչու՜մ եմ … Ի՞նչը կարող է ավելի հրաշալի լինել , քան այս զգացումը ՝ պարզած թևերը սլանալ օվկիանոսի ջրերի, ցամաքի բարձրակատար ծառերի ու ապառաժ լեռների վրայով, տեսնել մարդկանց ՝փոքր ու անպաշտպան … Ահա և այս փափուկ բարձե ամպը, որին բազմելը գերագույն հաճույք է: Ահա այն մեծ լուսամփոփը , որ իր ջերմությամբ պտտում է այս մեծ ու կապտասպիտակավուն երկրագունդ կոչվող գնդակը , ու դրա շնորհիվ ծառերն այդքան բարձր են, լեռներն այդքան ապառաժ, իսկ մարդիկ ...
Ու բազմած այդ ամպե գահին՝ նայում եմ ներքև : Ի՜նչ խաղաղ է շուրջս, ի՜նչ հանգիստ ... անգամ թռչունների այս երամի երգն ասես հանգիստ ու նուրբ լռություն է պարգևում , որն ինձ շատ ծանոթ է թվում ... Այո' , այդ մեղմ լռությունը ես զգում էի իմ մոր նուրբ օրօրոցայինում, որը ամեն երեկո զարդարում էր իմ մուտքը մի ուրիշ՝ երազների ու հանգստության աշխարհը ՝ հեռու այս կեղտոտ աշխարհից ու նրա հոգնեցնող ու աղմկոտ ձայներից : Ու ես մտքով գնում եմ այնտեղ ՝ մորս մոտ , ու թռչում նրա գլխավերևում ՝ հետևելով նրա ամեն մի շարժմանը , ամեն մի բառին, շուրթերից հնչած ամեն մի նոտային ... Նա իր այդ երիտասարդ ժպիտով շոյում է փոքրիկ հրաշքի հայացքը , որը աչքերը հառած ժպտում է նրա գրկում : Նուրբ ու երկար մատները շոյում են նար թավշյա մաշկով փոքրիկ դեմքը : Նրանք կարծես մեկը մյուսի համար ստեղծված լինեն ՝ նուրբն ու թավշյան : Մորս վարսերի երկար ալիքները նրա փոքրիկ ձեռքերում կարծես փրկարար օղակ են ՝ որ պետք է պաշտպանեն նրան այս հրեշավոր աշխարհում ...
Եվս մի պտույտ , ու փոքրիկն էլ չկա : Չկան նաև հրաշք ալիքները . մորս հավաքված ու տեղ տեղ սպիտակած մազերը կարծես կորցրել են փրկարար օղակի դերը: Իսկ այն թավիշը կորցրած դեմքը այլևս կարիքը չունի նուրբ ու բարի այն ձեռքերի : 15 երկար ու փորձություններով լի տարիների հետևանքով հոդս են ցնդել այն գեղեցիկ տեսարանի հետքերն անգամ ՝ այն նուրբ ժպիտն ու թավշե մաշկը …
Երրորդ պտույտը այդ գեղեցիկ տեսարանը տանում է ավելի հեռու ՝ թաքցնելով այն ինձանից ... 8 տարիներն արեցին ավելին, քան իմ պատկերացումն ինձ թույլ էր տալիս տեսնել : «Իսկ ու՞ր են այն նուրբ ձեռքերը» , - ես հարցնում եմ ինձ ու չեմ կարողանում գտնել : «Իսկ ալիքնե՞րը» : Այլևս չկան դրանք ՝ միայն սպիտակի ու սևի կլասսիկ համադրումն է , որ աչք է ծակում նրա գեղեցիկ հոնքերի վերևում : Ա՜խ այդ 23 երկար ու մի ակնթարթի նման անցած տարիները ...
Նայում եմ այդ սև ու սպիտակին , փնտրում այն նուրբը , բայց չեմ գտնում ու չեմ էլ հասկանում ինչու: Սրտումս մեծ ցավ կուտակած ՝ ես որոշում եմ թռչել ետ ՝ դեպ իմ անդորրն ու հանգիստը այն ամպե բազմոցի վրա ...
Այն իր տեղում է : Ես բազմում եմ նորից ու հասկանում , որ հոգիս փոթորկված է, ու հանգիստը լքել է ինձ արդեն ու ընդմիշտ ՝ այդ 23 երկար տարիների արդյունքում: Նայում եմ ներքը … Մարդի ՜ կ , դուք այնքա՜ն փոքր եք , այնքա՜ն անպաշտպան այսետեղից ... չնայած ՝ դա է իրականությունը ...
Մի սուր ցավ խոցեց իմ բանականությունը ու ձեռքս մեխանիկորեն սկսեց փնտրել Սամսունգ կոչված ՝ մարդկային վառ երևակայության արդյունքում ստեղծվածներից մեկը : Ու ես , պարկած իմ տաքուկ ամպե անկողնում , նայում եմ պատուհանից այն կողմ երկնագույն ֆոնի վրա թռչող իմ փափուկ բազմոցին ու ժպտում ... Ինչու՞ ... Ականջս շոյվում է այն երկնային ու մեղմ ձայնի ելևէջներով : «Մայրի'կ» ,- շշնջացին շուրթերս , ու ես թռա կրկին այնտեղ , ուր նա էր ... Ու գիրկն ընկա իմ ջերմ համբույրները նրան շռայլելով , սկսեցի փնտրել ու գտա ... Ահա' դրանք ՝ միգուցե ոչ այնքան երիտասարդ , ինչպես այնտեղ՝ անցյալում , բայց ինչպես միշտ այնքա՜ն նուրբ ու բարի ... Ու նարնց հպումից կարծես վերադարձավ այն թավշությունը իմ այտերին ... Մարդի'կ , երբեմն մոռանում ենք փնտրել ու տեսնելով հանդերձ չենք նկատում այն նրբությունը , որ շրջապատում է մեզ ... Մարդի'կ , դուք իրոք շատ փոքր ու անպաշտպան եք ... Բայց միայն ոչ ես ...
Եվ այդ նուրբ ջերմությամբ թեևեր առած ՝ ես թռա կրկին դեպի նոր բարձունքներ , նոր խոչընդոտներ հաղթահարելու ՝ դեպի անսահմանություն ...
:ok սրտաճմլիկ էր:cry
փորձեցի քննադատական մոտենալ քո գրածին, բայց ձերքս չգնած ուղարկեմ;)
չէ, մի վախեցի, չեմ նեղանա , ասա ինչ ուզում ես, ես քննադատությունից չեմ վախենում ... պարզապես հուսով եմ հասկացել ես ինչի մասին եմ գրել ...
Այո, իհարկե հասկացել եմ… մտածում եմ, որ հասակացել եմ ինչ էիր ուզւմ ասեիր
Չե, ուղակի ետ իմ բնավորությունն ա քննադատական մոտենալ ամեն ինչի, իսկ այս անգամ այնքան լավ էր , որ չկարողացա բուն թեմաից շեղված քննադատությունովս փչացնել լավ ստեղծագործական գաղափարըտ;)
В таком душевном состояни ,писат такую безумно красивие стихи только напишит очен тонкая натура . Слов нет только БРАВО!!!:clap