Դիտել ողջ տարբերակը : Առժամանակյա հրաժեշտ
Իհարկե, չեմ կարծում, թե իմ անհետանալն ինչ-որ դարակազմիկ կարևոր իրադարձություն է, որի համար արժե նույնիսկ գրառում անել (հայցում եմ ադմինիստրացիայի ներողամտությունը առանձին թեմա բացելու համար. համապատասխան թեմա չգտա:8): Սակայն այն սակավաթիվ մասնակիցներին, որոնց հետ երջանկություն եմ ունեցել մասնակից լինել քննարկումների, ցանկացա տեղեկացնել, որ մի քանի ամսով բացակայելու եմ: Որոշ կարևոր խնդիրներ, կապված առողջական վիճակի և խիստ զբաղվածության հետ, ստիպում են ինձ, ի շարս այլ բաների, նաև գրեթե դադարեցնել ինտերնետային ֆորումներին իմ մասնակցությունը: Ընթացքում միայն կկարողանամ երբեմն թեթևակի հետևել քննարկումներին: Եթե կան կամ կլինեն ինձ հասցեագրված գրառումներ, ես ներողություն եմ խնդրում գրառումների հեղինակներից, քանի որ թերևս շատ ուշացումով կարձագանքեմ: Այսքանը: Ամենայն բարիք բոլորին:
Միշտ հարգանքներով` Monk:)
Ձայնալար
28.05.2008, 16:19
Քեզ շուտափույթ առողջացում, գործերիդ էլ հաջողագույն ընթացք :)
Կարևորը գաղտնաբառդ մի տեղ գրի, որ երկար ժամանակ չմտնես չմոռանաս :)
Ամենակարևորը ՝ առողջություն լինի :):
Մնացածը իհարկե կսպասի:
Քեզ առողջություն, Մոնկ :) գործերիդ էլ հաջողություն:)
Անպայման կվերադառնաս, որպեսզի շարունակենք հետաքրքիր քննարկումներն ու բանավեճերը:)
Աստված հետդ բարեշնորհ սարկավագ, առողջություն քեզ:
Շատ ցավալի է որ այս կայքի հոգևոր դասի վերջին ներկայացուցիչն էլ լքում է մեզ ի հետ տանելով Տեր Ասողիկին ուղղված հարցերիս պատասխանները երբևէ ունենալու աղոտ հույսը: Լավ մնա, դու մեր այսօրվա հոգևոր դասի խոստումնալից երիտասարդներից ես, իմ կարծիքով, ու քեզ շատ լավ ու արագ կարերիա է սպասվում այդ ոլորտում, ուզում եմ հավատալ ու աղոթում եմ որ այդ դժվարին ճանապարհին առաջնորդվես միայն Աստծո խոսքով ու ոչ վերադասի հրամաններով:
Օրհնեալ եղերուք ի շնորհս Սուրբ Հոգվույն
Եվ Տեր Հիսուս ընդ ձեզ ընդ ամենեսյանս
Ամէն
Մի փոքր անսպասելի էր ու շատ հաճելի:) Մինչև ես էլի մի քանի ֆորումների հրաժեշտ տվեցի, այստեղ արդեն հասցրեցին արձագանքել:) Շնորհակալ եմ, Դար Ակումբ:oy
Հ.Գ. Հարգելի Մտահոգ, եթե Ձեր հարցերին պատասխան չեղավ, վերադառնալուս պես առաջին գործս դա կլինի:) Իսկ կարիերա ինձ դժվար թե սպասի: Հոգևոր ծառայությունը բարձր է կարիերայից:B
Ambrosine
28.05.2008, 18:21
Առողջություն:):angel
Համ Տեր Շմավոնը առողջական խնդիրներ ունի, համ դուք?:( Լավ չի:angry
Արողջություն ու հաջողություն Ձեզ
Առողջություն եմ մաղթում քեզ և շուտափույթ վերադարձ: Ակումբին քո գրառումների հանգստությունն ու համբերատարությունը հաստատ պետք է::)
Երկնային
28.05.2008, 22:25
Գիտես, որ միշտ համոզված եմ եղել, որ ակումբին պետք է քեզ պես մեկը… և ոչ միայն ակումբին… նա, ով միշտ պատրաստ կլինի ակտիվացնել ու պատասխանել այնպիսի թեմաների ու հարցերի, որոնց մասին շատ քչերը ստույգ ու բավականաչափ տեղեկություններ ունեն… :)
Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել քեզ պես Մարդու ճանաչելու, թե՛ որպես հոգևորական, թե՛ որպես ընկեր… :oy
Հաջող չեմ ասում… շուտ առողջացիր, Մոնկ ջան… :)
Առողջություն ու հաջողություն եմ մաղթում :) Սուտ կլինի, որ ասեմ, կսպասեմ, բայց հաճելի կլինի, որ վերադառնաս: :)
Ուլուանա
29.05.2008, 01:23
Առողջություն քեզ ու գործերիդ հաջողություն, Monk։ :)
Լավ ոստիկան
29.05.2008, 01:35
Առողջություն եմ ցանկանում քեզ և հաջողություն գործերիդ: Գնա խաղաղությամբ, իսկ մեզ հետ հարցերի քննարկումները կսպասեն այնքան, որքան հաճելի կլինի քեզ:
Քեզ առողջություն և հաջողություն :)
Monk, առողջություն քեզ ու գործերիդ հաջողություն:)
Ուրախ եմ, որ քո նման հոգևորականի եմ ճանաչում։
Monk, քո ներկայությունն Ակումբում շատ հաճելի է: Հույս ունեմ` բոլոր խնդիրներդ արագ կհարթվեն, ու շուտ կվերադառնաս: ;)
Առայժմ :)
Monk ջան քեզ առողջություն:), կսպասենք վերադարձիտ;):)
Մոնկ, քեզ առողջություն եմ ցանկանում, անպայման կվերադառնաս:)
Ողջույններս և հարգանքներիս հավաստիքը բոլորին::) Նախ ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլոր այն ակումբցիներին, ովքեր իրենց ուշադրությանն են արժանացրել նվաստիս բացած առժամանակյա հրաժեշտի այս համեստ թեման և իրենց մաղթանքներն են ուղղել: Խիստ զգացված եմ: Շնորհակալություն նաև բոլոր նրանց, ովքեր թեպետ գրառում չեն արել, բայց դեռ չեն հասցրել մոռանալ Monk-ին::)
Ես թեպետ գրառում չէի անում, բայց գրեթե ամեն օր թեթևակի աչքի էի անցկացնում ֆորումները: Ցավում եմ, որ դեռ չեմ կարող լիարժեք վերադառնալ, բայց առաջիկա 2 օրը կփորձեմ լինել ինտերնետում: Կարոտել եմ::oy Լիարժեք կվերադառնամ աշնանը::B
բարի վերադարձ :) հուսով եմ լրիվ ապաքինվել եք :)
impression
07.08.2008, 14:01
բարով վերադառնաս :) սպասում ենք
Եթե ինձ հարցնեն, թե որն է Դար Ակումբի թիվ 1 առավելությունը, ես անվերապահորեն կնշեմ, որ ակտիվությունը: Դեռ գրառումս հազիվ վերջացրած, արդեն արձագանքեցին::)
Dayana, impression, շնորհակալ եմ:)
Մոնկ, բարև՛։ :)
Շաա՜տ ուրախ եմ քեզ այստեղ տեսնելու (չնայած այլ ֆորումում ենք առաջին անգամ հանդիպել)։ :hands
Հուսով եմ շուտով կլսեմ քեզ նաև այս ֆորումում։
Մոնկ, բարև՛։ :)
Շաա՜տ ուրախ եմ քեզ այստեղ տեսնելու (չնայած այլ ֆորումում ենք առաջին անգամ հանդիպել)։ :hands
Հուսով եմ շուտով կլսեմ քեզ նաև այս ֆորումում։
Ողջույն, ars83:) Չնայած նիկը փոխել եք, բայց ոճից դժվար չէ կռահել, թե ում հետ եմ խոսում;)
Safaryan
08.08.2008, 14:55
Մոնկ, ուրախ եմ վերադարձիդ համար::)
Kuk, Hydrology, շնորհակալ եմ, բայց երևի մեկ էլ վաղը կերևամ, դրանից կշարունակեմ ֆորումներից վերցրած «արձակուրդս»: Ուղղակի այս մի քանի օրը համեմատաբար ազատ է, մտա կարոտս առնեմ:)
Վաղուց մոռացված այս նաֆթալինոտ թեմայի փոշիները թափ տալու ժամանակն է: Գիտեմ, որ մի քիչ անհամեստություն էր ժամանակին այս թեման բացելը, հիմա էլ այն թարմացնելը, բայց ես սուսուփուս անհետանալ չեմ սիրում, նույիսկ եթե ոչ մի նշանակություն չունի այդ մասին հայտնելը: Ուղղակի Ակումբում շատ մարդկանց հետ եմ արդեն մտերմացել, և եթե գոնե մի հոգու էլ հետաքրքիր է, թե ինչը ոնց եղավ, անքաղաքավարություն եմ համարում առանց տեղեկացնելու փախչելը: :)
Երկու ամիս էր, ինչ ասում էի` գնում-գնում եմ, բայց աներեսաբար էլի մնացել էի: Հիմա արդեն վերջ, Ակումբը երկու տարով ազատում եմ իմ ներկայությունից :)) Վաղը վիրահատվում եմ, իսկ դրանից հետո էլ բանակային ծառայություն: Ի դժբախտություն Ակումբի` այս երկու տարվա ընթացքում երբեմն իհարկե կհայտնվեմ եթերում, բայց շատ կարճ ժամանակով: Իսկ եթե ընդհանրապես չերևացի, ուրեմն կամ վիրահատության ընթացքում լազերի լիցքն ուժեղ է եղել, կամ բանակում կրակելուց ավտոմատը թարս եմ բռնել, կամ ընկել եմ ավտոյի տակ, կամ էլ ամուսնացել եմ :D
Մի խոսքով` լավ մնացեք, ժողովուրդ: Չեմ ուզում սենտիմենտալ բաներ գրել, մանավանդ որ դրա ոչ կարիքը կա, ոչ էլ ես եմ նման բաներ սիրում: Ցտեսություն: ;)
Ձայնալար
02.07.2009, 17:14
Քեզ հաջող վիրահատություն ու բարի ծառայություն, ախպեր ջան, դեռ կհանդիպենք՝ յա տակ դումայու ;)
Բարեհաջող վիարահատում ու բարի ծառայություն: Չմոռանաս մեկ-մեկ կերևաս;)
Ambrosine
02.07.2009, 17:19
Մոնկ ջան... գնացիր?:(
արդեն կարոտել էի մեր քննարկումներին, բա հիմա ինչ եմ անելուււււ? :o :(
նայի հա, խոստացել ես, մեկ-մեկ եթերում հայտնվելու ես... կսպասենք:)
վիրահատությունը հաջող անցնի, ծառայությունն էլ...
Մոնկ ջան, քեզ առողջություն ու հաջողություն եմ մաղթում:
Ի դեպ, մեր զորամասում էլ կար հոգևորական եղբայր: Անունն էլ Գևորգ էր՝ սարկավագ Գևորգ: Էջմիածնի ճեմարանից էր::) Շատ հարգում էին նրան բոլորը զորամասում: :)
Բարի ծառայություն!:)
Մոնկ ջան, քեզ հաջող վիրահատություն, առողջություն ու բարի ծառայություն եմ մաղթում: Անպայման վերադարձիր ակումբ. վստահ եմ՝ քեզ այստեղ շատ սպասողներ կան:)
Կկարոտենք....
Քեզ բարեհաջող վիրահատություն ու անփորձանք ծառայություն :)
Երկնային
02.07.2009, 19:12
Շատ կկարոտեմ քեզ…
VisTolog
02.07.2009, 19:24
Հաջող :bye
Վայ… առողջություն, հաջող վիրահատություն ու բարի ծառայություն… :)
Մոնկ ջան, քեզ առողջություն ու հաջողություն եմ մաղթում:
Մոնկ ջան, Աստված քեզ հետ:
Enigmatic
02.07.2009, 21:21
Մոնկ ջան Աստված քո հետ, քեզ առողջություն ու բարի ծառայություն եմ մաղթում: Հարգանքներս:bye
Monk ջան, ամենկարևորը` քեզ առողջություն, մնացածը չեմ կասկածում, որ կհաղթահարես: Աստված քեզ պահապան;
Առողջություն ու բարի ծառայություն քեզ :)
Ուրվական
02.07.2009, 21:43
Հաջողություն քեզ;)
Քո տեսակետը կարևորում եմ ֆորումում։Շուտափույթ վերադարձ եմ կամենում։:)
*e}|{uka*
02.07.2009, 22:13
Հաջողություն քեզ Մոնկ ջան, կկարոտենք:(. շուտ վերադարձիր: ;)
Yellow Raven
02.07.2009, 22:19
Վիրահատությունը հաջող անցնի Մոնկ ջան առաջին հերթին, հանգիստ եղի քո նման մարդուն վիրահատելուց լազերը ղալաթ կանի փախնի;)
<<Կրոն>> բաժինը մի տեսակ կդատարկանա առանց քեզ, շուտ-շուտ կմտնես:)
Առողջություն և հաջողություն, Մոնկ:)
Ուլուանա
02.07.2009, 22:57
Հաջող վիրահատություն ու բարի ծառայություն քեզ, Մոնկ։ :)
;)ամենակարևորը քեզ առողջություն եմ մաղթում ու բարի ծառայություն...
Մոնկ ջան, պապի ջան, վերջը գնացիր էլի, :( ես համոզված եմ, որ առողջությանդ հետ կապված խնդիրները կլուծվեն,;) բայց որ մեզ լքում ես էդ լավ չի, շատ կկարոտեմ քեզ, շա՜տ, մեկ մեկ թոռնիկիդ ինֆորմացիա կտաս, որ ծաղրանկարեմ ու ակումբում դնեմ, որ քիչ կարոտենք քեզ ու մի լավ ծիծաղենք քո վրա: Քեզ լավ նայի, պարաշուտների ու տանկերի հետ էլ գործ չունես, մորուքներդ չմոռանաս տանես, կտակի հարցերն էլ շուտ լուծի: Քեզ հաջողություն, չմոռանաս գրես մեզ::love
Առողջություն քեզ, Մոնկ ջան, ու անփորձանք :): Բայց դե էդքան մի անհանգստացիր. բա կգնաս էլ, կգաս էլ, բա ո՞նց :): Մեկ ա՝ արդեն մերն ես՝ Ակումբինը: Գիտես, որ մի ինտերնետ լիքը քեզ սպասող ժողովուրդ կա, ասածներդ հիշող կա, գրածներդ կարդացող կա: Բա հետ գալուցդ ո՜նց ենք դիմավորելու՜ :): Երկու տարի էս կողմ-էն կողմ. դու կաս, մենք կանք, սաղ հեչ :)): Լավ եղիր, եղբայր ջան:
Բարի վերադարձ քեզ:)
Հ.Գ. Դժվար չի լինի էս տարիքում ծառայելը?
Իսկ եթե ընդհանրապես չերևացի, ուրեմն կամ վիրահատության ընթացքում լազերի լիցքն ուժեղ է եղել, կամ բանակում կրակելուց ավտոմատը թարս եմ բռնել, կամ ընկել եմ ավտոյի տակ, կամ էլ ամուսնացել եմ :D
Մոնկո՞, ասա միտդ ծուռ ա, էլի: ;)
Չեմ ուզում սենտիմենտալ բաներ գրել, մանավանդ որ դրա ոչ կարիքը կա, ոչ էլ ես եմ նման բաներ սիրում:
Դե ես էլ չեմ գրի::P
Սպասի, գոնե գրկեմ մի հատ: :friends:
Ցտեսություն: ;)
Տեսություն՝ անպայման:
Մոնք ջան, քեզ առողջություն, բարի ծառայություն, հուսով եմ, որ էդ "ակումբում երբեմն կերևամ"–ը հաճախ կլինի ;) Կկարոտենք քեզ շատ :love
Մոնկ ջան քեզ հաջող վիրահատություն ու բարեհաջող ազատում բանակից::)
ՀԵտաքրքիր գրառումներիտ կկարոտեմ, ինչպես նաև հետաքրքիր ու կրթված մարդու պակասությունը կզգացվի:)
Մոնկ եղբայր :) առողջություն ու բարի ծառայություն /էս թեմայում երկրորդ անգամ/: Քեզ կկարոտենք ;)
Այ մարդ, էս ինչքան էլ գրել եք, մինչև կարդացի, աչքերս շաշացան: Երևի նորից վիրահատության կարիք լինի: :)) Շատ շնորհակալ եմ, երեխեք ջան, և շատ զգացված: Վիրահատվել եմ, և առայժմ ամեն ինչ հրաշալի է: Մի քանի վայրկյանով եմ մտել, նորից թռա: Լավ մնացեք, կհանդիպենք ավելի ուշ:)
Ambrosine
07.07.2009, 13:38
Այ մարդ, էս ինչքան էլ գրել եք, մինչև կարդացի, աչքերս շաշացան: Երևի նորից վիրահատության կարիք լինի: :)) Շատ շնորհակալ եմ, երեխեք ջան, և շատ զգացված: Վիրահատվել եմ, և առայժմ ամեն ինչ հրաշալի է: Մի քանի վայրկյանով եմ մտել, նորից թռա: Լավ մնացեք, կհանդիպենք ավելի ուշ:)
էս դու դեռ այստեղ ես? ես էլ մտածել էի էքսպանսիա իրականացնել կրոնում:think :P
Այ մարդ, էս ինչքան էլ գրել եք, մինչև կարդացի, աչքերս շաշացան: Երևի նորից վիրահատության կարիք լինի: :)) Շատ շնորհակալ եմ, երեխեք ջան, և շատ զգացված: Վիրահատվել եմ, և առայժմ ամեն ինչ հրաշալի է: Մի քանի վայրկյանով եմ մտել, նորից թռա: Լավ մնացեք, կհանդիպենք ավելի ուշ:)
Ի՞, հըլը դու էս սրատես Արծվին տես, հա :) :hands
Ինչ լա՜վ ա, որ ամեն ինչ նորմալ ա անցել:
Ես էլ ուզում էի քեզ զանգել, բայց համարդ պարունակող հաղորդագրությունդ ջնջել եմ: :oy (հա դե լավ, պատահում ա, հիմա) Մի հատ էլ գրի, զանգեմ, գործ կա ;)
Արագ արագ կարդացի ու մենակ հասկացա ,որ հա գնում գալիս ես:):Հերիքա գնաս միանգամից արի- և՛ մենք կպրծնենք և՛ դու;)Քեզ առողջություն ու բարի վերադարձ:)