PDA

Դիտել ողջ տարբերակը : Մասոնական "ոզնիները" և ՀՀ գլխավոր դատախազը



Մտահոգ
27.05.2008, 14:30
Ազգային անվտանգությունն ու հատուկ քննչական ծառայությունները համատեղ ձեռնարկած օպերատիվ֊հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզել են մարտի 1-ին մարմնական վնասվածքներ պատճառելու համար որպես զենք հարմարեցված մետաղական կոնստրուկցիաների՝ այսպես կոչված «ոզնիների» պատրաստման վայրը, պատվիրատուի եւ պատրաստողի ինքնությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը :
Ըստ նրա,պարզվել է, որ 2008թ. փետրվարի 29-ին Վրեժ Նիկոլյանը, իր խնամի Համլետ Հով֊հան֊նիսյանից, որը հայտնի է որպես «տռոս Համո» մականունով, պատվեր է ստացել 8մմ հաստության 10-12սմ երկարության, սուր ծայրերով ամրաններից պատրաստել տալ 80 մետաղական կոնստրուկցիա :
Նա, Ազատության հրապարակում տեղադրված «Հատուկ գունդ» կոչվող հասարակական կազմակերպության վրանի մոտ նույն գնդի անդամներից մեկից ստանալով դրա նմուշը՝ այն ներկայացրել է Երեւան քաղաքի Շիրազի 13 հասցեում գտնվող շինանյութի խանութի զոդող-վարպետ Հրաչյա Սահակյանին ու պատվիրել դրանց պատրաստումը՝ նախապես հարցը համաձայնեցնելով խանութի տնօրեն Արմեն Հալաջյանի հետ։
Պատվերն իրականացնելուց հետո՝ նույն օրը, մարմնական վնասվածքներ պատ֊ճառելու համար հարմարեցված 80 մետաղական կոնստրուկցիան՝ այսպես կոչ֊ված «ոզնիներ»-ը, Նիկոլյանը, Համլետ Հովհաննիսյանի ուղարկած անձանց միջոցով տեղափոխել է Ազատության հրապարակ, որոնք հաջորդ օրը՝ մարտի 1-ին, օգտագործվել են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու, զանգվածային ան֊կարգություններ հրահրելու համար։
Ըստ հաղորդագրության` Վրեժ Նիկոլյանն իր ցուցմունքներում ընդունել է, որ իրեն նախապես ասել էին, եւ գիտեր, որ դրանք նախատեսված են ոստիկանության ուժերին դիմադրություն ցույց տալու համար։ Իսկ Արմեն Հալաջյանը, զոդող-վարպետ Հրաչյա Սահակյանը իրենց ցուցմունքներում հաստատել են, որ մետաղական կոնստրուկցիաները պատրաստվել են իրենց մոտ Վրեժ Նիկոլյանի պատվերով, եւ որ վերջինիս ցուցումով՝ ձողերը կտրվել են թեք կտրվածքով սուր ծայրեր ստանալու համար։
Վ.Նիկոլյանը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային ան֊կարգություններ կազմակերպելու համար, իսկ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ հայ֊տա֊րար֊վել է հետախուզում։ Միջոցներ են ձեռնարկվում Հ.Հովհաննիսյանին եւ հանցագործությանը մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ա1պլյուս. 22 մայիս

Գլխավոր դատախազությունը վերջերս հետաքրքիր մի թամաշա էր սարքել` բացահայտել էր որ մարտի 1-ից առաջ մի քանի հոգի 80 հատ մարմնական վնասվածքներ պատճառելու համար որպես զենք հարմարեցված մետաղական կոնստրուկցիաներ¦ (այսպես կոչված "ոզնիներ") են պատվիրել եւ տեղափոխել Ազատության հրապարակ: Այս բացահայտումը « բնականաբար« մեծ շուքով ներկայացվեց որպես ապացույց այն բանի որ ընդդիմության հանրահավաքներն այնքան էլ խաղաղ չեն եղել (այսինքն` ռեժիմն իրավունք ուներ կրակել ժողովրդի վրա):
Անդրադառնանք այս զվարճալի պատմության մանրամասներին:
1. Հետաքրքիր է` ինչու է անընդհատ ընդգծվում որ "ոզնիները" նախատեսված են մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Երբեւէ տեսել եք որ քրգործի նյութերում գրվի ասենք "հրազենային կրակոց արձակելու համար նախատեսված ատրճանակ": Պատճառը շատ պարզ է "ոզնիները" որպես կանոն նախատեսվում են ոչ թե մարմնական վնասվածք հասցնելու այլ անվավոր զրահատեխնիկայի ընթացքը կասեցնելու համար: Եվ որպեսզի անուղղակիորեն չարձանագրվի որ ռեժիմի կողմից ցուցարարների վրա զրահատեխնիկայով հարձակվելու իրական վտանգ է եղել հատուկ նշվում է "մարմնական վնասվածքներ" բառակապակցությունը:
2. Մետաղյա ամրաններից պատրաստված §ոզնին¦« ոնց էլ լինի« առնվազն մի կիլոգրամ կկշռի: 80 հատը« բնականաբար« կկշռի առնվազն 80 կիլոգրամ: Հետաքրքիր է` ով է եղել այն Հերկուլեսը որ այդ 80 կիլոգրամը ձեռքին` հանգիստ գնացել է Ազատության հրապարակ: Պատասխանելուց առաջ խնդրում ենք 80 կիլոգրամը գետնից պոկել:
3. Ըստ դատախազության վարկածի« այդ 80 "ոզնիները" փետրվարի 29-ին տարվել են Թատերական հրապարակ¦ եւ հաջորդ օրը` մարտի 1-ին« օգտագործվել են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու« զանգվածային անկարգություններ հրահրելու համար: Փայլուն միտք է: Միայն մի հարց, կոնկրետ երբ են դրանք օգտագործվել: Մարտի 1-ի վաղ առավոտյան` Ազատության հրապարակում« թե երեկոյան` քաղաքապետարանի դիմաց: Անկեղծ ասած` ինչ-որ չենք հիշում թե մարտի 1-ի վաղ առավոտյան որեւէ ոստիկան տուժած լինի: Բացի այդ էլ` ինչու բոլոր պատասխանատու հեռուստաընկերությունները¦ ցուցադրեցին նստարանին սիրուն շարված մետաղյա ամրանները« բայց դրանց օգտագործումն ապացուցող որեւէ կադր չցուցադրեցին: Իսկ եթե դրանք օգտագործվել են մարտի 1-ի երեկոյան ուրիշ հարց է ծագում բա ինչպես եղավ որ Ազատության հրապարակի խուզարկությունից¦ հետո դրանք չառգրավվեցին:
4. Մարտի 1-ի դեպքերի արդյունքում տասը մարդ է զոհվել: Բոլորի մահվան պատճառը հրազենային կամ բեկորային վնասվածքն է: Որքան մեզ հայտնի է` "ոզնին" հրազեն չէ եւ չի կրակում: Հարց ովքեր են սպանությունների հեղինակներն ու անմիջական կատարողները: Թե չէ տարօրինակ բան է ստացվում, մենք հարցնում ենք` ովքեր են կրակել ժողովրդի վրա« իսկ դատախազությունն ի պատասխան ցույց է տալիս թե ինչպես էր ժողովուրդը իբր պատրաստվում պաշտպանվել:
5. Ինչպես է ստացվել որ "ոզնիներ" պատրաստելու պատվերը զուտ պատահաբար տրվել է հենց Վրեժ Նիկոլյանին` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ծանոթին: Տեղեկացնենք« որ Աղվան Հովսեփյանի նախաձեռնությամբ Արագածի լանջերին քարե այբուբենի տեղադրման աշխատանքները հենց նույն Վրեժ Նիկոլյանն է իրականացրել: Այսինքն նա եւ Աղվան Հովսեփյանն անձնապես ծանոթ են եղել եւ լավ հարաբերություններ են ունեցել (պատահական մարդուն նման պատվերներ չեն տալիս):
Այս հարցերը կարելի է երկար շարունակել« բայց դրանից ոչինչ չի փոխվի: Այսպես թե այնպես` ակնհայտ է« որ "ոզնիների" գործն արհեստականորեն է սարքված« ընդ որում` սարքված է շատ փնթի ձեւով: Բայց Քոչարյանը խոստացել էր §ահավոր մանրամասներ¦ բացահայտել« ու հիմա դատախազությունը ստիպված է կատարել այդ հանձնարարականը: Եվ չզարմանաք« եթե առաջիկայում« օրինակ« պարզվի« որ ընդդիմությունը նաեւ միջմայրցամաքային հրթիռներ էր պատվիրել« ասենք« մոտակա լահմաջոյանոցում: Եվ չզարմանաք« եթե հետո պարզվի« որ այդ լահմաջոյանոցի տերը« զուտ պատահաբար« Աղվան Հովսեփյանի ազգականն է: Ռեժիմն այսպես է հասկանում մարտի 1-ի դեպքերն օբյեկտիվորեն քննելու պահանջը:
chi.am
ՈԶՆԻ ՏԱՇԵՄ ԽԱՉՔԱՐՈՎ, ԱՂՎԱՆԸ ՅԱՐԸՍ Է...
Երբ միասնության տապալվելիք շուրջպարի առիթով ՀՀ գլխավոր դատախազ Աղվանը հայրենի Ապարանում տեղադրեց տուֆակերտ ու խաչքարանման Հայոց Այբուբենը, նա թերեւս չգիտեր, որ հաշված տարիներ անց իր ազնիվ բարեկամ, ընկեր ու հայրենակից Վրեժ Նիկոլյանի տաղանդն այլ տեղ պիտի փայլեցնի£ Նիկոլյանից այս անգամ այլ, ոչ պակաս ազգանվեր արհեստի իմացություն էր պահանջվելու...
..Երբ տարիներ առաջ ամաչկոտ երիտասարդ ՌՔ-ն ստորաքարշորեն Լեւոն Տեր-Պետրոսյանին §կատակով¦ ասում էր, թե ինքը երեւի ալբանացի է, թերեւս չգիտեր, որ հաշված տարիներ անց իր մոտ գլխավոր անձնական դատախազ է աշխատելու Աղվան խորհրդանշական անունով այրը ( աղվան-ալբան-աղվանք-ալբանիա)... Այսպեսª Աղվանն ուրեմն կանչել է իր ընկեր Վրեժ Նիկոլյանին, պարզել, թե սա որքանով է մետաղամշակման հնարքներին տիրապետում£ Նիկոլյանը թերեւս թույլ դիմադրել է, թե ինքն ավելի Այբուբեն քանդակող է, վատթարագույն դեպքումª գերեզմանի քար քաշող, բայց Ալբանն անհողդողդ է եղել եւ Այբուբենից Վրեժն անցել է...§ոզնիների¦£
Երբ վերոհիշյալ Այբուբենը տարիներ առաջ տեղադրվեց, անեկդոտ տարածվեց, թե աբարանցիներին ասել ենª էս որ սովորեքª բազմապատկման աղյուսակն էլ ենք դնելու£ Վրեժն ու Ալբանը աղյուսակի x-ից են ոզնու գաղափարին եկել, թե վաղեմի որսորդ ՌՔ-ն դեռ Ղարաբաղում ոզնու (այս դեպքումª դիկոբրազ կենդանին) որսի շատ էր գնացել, պատմագիրները դեռ կբացահայտեն, սակայն Սոնայի հրապարակած տեքստի փաստերը պարզ են ու դաժան. Վրեժը մենակ չի գործել, այլ սրան ու նրան դիմել է ու իրենով արել, ու դրդել հեղաշրջական անամոթ մտքերի£ Զարմանալի° պայծառատեսությամբ Վրեժն ու Ալբանն այս ամենը իրականացրել են փետրվարի 29-ին, նախապես իմանալով, որ տարին նահանջ է եւ ուրեմն, եթե փետրվարի 28-ին անեն ոզնիների պատրաստման ու տեղափոխման գործողությունը, ապա երկու օրում §ոզնիները¦ կփախչեն, կչքվեն, կգողացվեն եւ այլն£ Մի խոսքով« §ոզնիները¦ տարել են Ազատության հրապարակ ու հաշված ժամեր անց, ըստ պայմանավորվածությանª մարտի մեկի առավոտյան... հայտնաբերել£ Սա գործողություն չի, սա սպեցօպերացիա չի£ Սա Մաշտոցի գրերի գյուտին համարժեք ազգանվեր քայլ է, որ վառ է մնալու սերունդների սրտերում£ Ակնհայտ է, որ բազմապատկման կամ բաժանման աղյուսակների չիմացությունը կամ թերի իմացությունը իդերեւս է դառնում մեր Ալբան գաղափարակրի նվիրման ու կատարման սխրանքի ստվերի առաջ£
Վրեժ Նիկոլյանի միջոցով նրա ընկեր Աղվան Հովսեփյանի խազխզված դատին ու ներողամտությանն են հանձնվել ՀՀ մի շարք քաղաքացիներ, որոնց մի մասը տակավին մինչեւ երեկ կասկած էլ չուներ, թե Վրեժին ճանաչելը ինչպիսի բեկում պիտի մտցնի իր կյանքում£ Բանիմաց մարդկանց կարծիքովª շատ չեն Աղվանի մերձավոր ընկերները£ Ավելի քիչ են նրա բարեկամները£ Իրական բարեկամներ նա հազիվ էլ թե ունի£ Այլ է ազգականների ու ընտանիքի խնդիրը£ Սրանց կապն այլեւս արյունակցական է£ Չեն փախչի£ Ու եթե գործ սարքելու համար Աղվան Հովսեփյանն այսօր գործ տվողի կարգավիճակով իր ընկերներին է ներառում, ուրեմն ռեսուրս, որպես այդպիսին, չունի£ §Ոզնիների¦ գործին եթե հաջորդի "Բջնիի շշերի", §տատիկի բենզինած վարտիքի¦ երկու գործ էլ, հերթը Աղվանի ընտանիքին է հասնելու£ Այսօրվանից թող պատրաստվեն£
Ինձ համար մի բան այդպես էլ պարզ չեղավ, ինչու էր §ոզնիների¦ (ըստ Սոնայիª մետաղական կոնստրուկցիա) թիվը 80 Չէ որ վերջին 10-ից ավելի թիվը, որ Ալբանն ու Վրեժը մտապահել էին 36-ն էր, կամ 39-ը, ըստ Այբուբենի տառերի թվի, Էդ Տռուզյան Սոնան մի բան խառնել է£