PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանն ու աշխարհը դիտում են Ա1+



Artgeo
27.05.2008, 09:45
ԱՇԽԱՐՀԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է «Ա1+»-ԻՆ

Մարտի 1-ի ոճրագործությունից հետո իշխանությունների կողմից կասեցված լրատվամիջոցների թվում էր նաեւ «Ա1+»-ը: Սա լրիվ տրամաբանական քայլ էր, քանզի հատկապես վերջին` ներքաղաքական զարգացումներով հարուստ ամիսներին «Ա1+»-ը` շնորհիվ իր օպերատիվ եւ բարձրակարգ աշխատանքի, գործնականում դարձել էր այլընտրանքային հեռուստաընկերություն: Միայն Ա1+-ի տեսահոլովակները ամեն օր դիտում են տասնյակ հազարավոր մարդիկ ողջ աշխարհում:

Եվ ահա, Ա1+-ի աշխատանքը նկատել եւ արժանվույնս գնահատել է նաեւ հռչակավոր Youtube.com կայքի ղեկավարությունը: Youtube-ը «Ա1+»-ին հնարավորություն է տվել այսուհետ օգտագործել իր իսկ անունը, ինչը նախկինում հնարավոր չէր: Այսինքն, այսուհետ, որպեսզի դիտեք youtube կայքում Ա1+-ի տեսանյութերը, հարկավոր է ընդամենը գրել, փնտրել a1plus, այլ ոչ թե a1plusnews:

Ըստ այդմ, այժմ youtube-ում մեր սիրելի գործընկերոջ պաշտոնական կայքի հասցեն է youtube.com/a1plus: Նախկին հասցեն նույնպես աշխատում է:

Նշենք, որ youtube-ում տեղակայված է արդեն 211 հատ տեսանյութ (հաղորդումներ, սյուժեներ, հրատապ տեսանյութեր):

Youtube-ում Ա1+-ի այցելուների թիվը իսկապես տպավորիչ է: Կայք է այցելել 294679 հոգի, մեր տեսանյութերը դիտել է 1995432 մարդ, բաժանորդագրվել է 635 -ը:

Ահա այսպես, չնայած 6 տարի փակված լինելով, Ա1+-ը շատ ավելի ընթերցող եւ այցելու ունի եւ շատ ավելի մեծ ճանաչման եւ բարձունքների է հասել, քան մեր բոլոր 17 «ազատ եւ պատասխանատու» հեռուստաընկերությունները միասին վերցրած: Youtube-ը վկա:

Լ.յ.ո.վ.
27.05.2008, 16:49
Youtube-ում Ա1+-ի այցելուների թիվը իսկապես տպավորիչ է: Կայք է այցելել 294679 հոգի, մեր տեսանյութերը դիտել է 1995432 մարդ, բաժանորդագրվել է 635 -ը:

Youtube-ը վկա:

Youtube-ը վկա :D

Իսկականից տխուր բանա ստացվում, էսքան ալիք ունենք, սաղ էլ թափելու ապրանք են: Մի հատ նորմալ ալիք ունեինք, էն էլ փակեցին:
Իսկ մարդիկ նորմալ լուրեր են ուզում լսեն!!!
Դե երևի դրա համար էլ տենց թվեր են YouTube-ում գրանցվել, կամ էլ serv-նա կախել :D

Ձայնալար
17.06.2008, 15:36
«Ա1+»-Ը ՀԱՂԹԵՑ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆՈՒՄ

[15:00] 17 Հունիսի, 2008

Քիչ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց «Ա1+» -ի` «Մելտեքս» ՍՊԸ-ի եւ նրա նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Եվրոպական դատարանը համարել է, որ «Ա1+»-ի եթերազրկմամբ խախտվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը/ Խոսքի ազատություն/:

Դատարանը որոշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է վճարի երեք ամսվա ընթացքում 30000 եվրո «Մելտեքս»-ին, որից 10000 եվրոն պետք է փոխանցվի անգլիացի փաստաբաններին:

Դատարանի վճիռը` մեր անգլերեն կայքում:

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=61708

Artgeo
17.06.2008, 21:44
«Ա1+»-Ը ՀԱՂԹԵՑ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆՈՒՄ

[15:00] 17 Հունիսի, 2008

Քիչ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց «Ա1+» -ի` «Մելտեքս» ՍՊԸ-ի եւ նրա նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Եվրոպական դատարանը համարել է, որ «Ա1+»-ի եթերազրկմամբ խախտվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը/ Խոսքի ազատություն/:

Դատարանը որոշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է վճարի երեք ամսվա ընթացքում 30000 եվրո «Մելտեքս»-ին, որից 10000 եվրոն պետք է փոխանցվի անգլիացի փաստաբաններին:

Դատարանի վճիռը` մեր անգլերեն կայքում:

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=61708

Վաաաաաաաաաաախ, ժող, հանրահավաքները էֆֆեկտ են տալիս, ազատ անկախ հեռուստաալիքը նորից եթերում կլինի :yahoo
Ուրեմն ճիշտ ուղղու վրա ենք ;)

Kuk
17.06.2008, 21:52
Հազիվ մի ալիք կլինի, որ հանրահավաքները նոռմալ ցույց կտա:yahoo

Ambrosine
17.06.2008, 21:57
Հազիվ մի ալիք կլինի, որ հանրահավաքները նոռմալ ցույց կտա:yahoo

Վախենամ հաղթենք նոր բացվի էդ ալիքը

REAL_ist
17.06.2008, 22:33
Եվրոդատարանի ցավը տանեմ:clap
Եվրոդատարանի վճռիները ենթակա են կատարման հրապարակման պահից, տակ շտո թափով պտի բացեն թե չե Եվրոխորհուրդը կարողա ջղայնանա, ես մեծ բանա, ամեն գանգատ չի որ բավարարում են ԵԴ –ում, փաստորեն առաջիններ մերը ես բնագավառում, նախադեպ դառավ Ա1+–ը Եվրոպայի համար:B

Արշակ
17.06.2008, 23:00
Մի րոպե, հոդվածում ասվում է. «Դատարանը որոշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է վճարի երեք ամսվա ընթացքում 30000 եվրո «Մելտեքս»-ին»: Իսկ ալիքը բացել–չբացելու մասին բան չկա հոդվածում։ Էդ հարցը հիմա ո՞նց է։ :'

Sunny Stream
17.06.2008, 23:45
համ շատ ուրախ եմ հաղթանակի համար, համ զզվելի է, որ դրան հասնում ենք Եվրոդատարանի միջոցով...
...հերիք է մեր խնդիրներն ուրիշները լուծեն... թեև այլընտրանք ներսում չկա...

«Ա1+»-ը շատ պայքարեց ու արժանի է էս հաղթանակին!

Zangezur
18.06.2008, 00:01
Մի րոպե, հոդվածում ասվում է. «Դատարանը որոշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է վճարի երեք ամսվա ընթացքում 30000 եվրո «Մելտեքս»-ին»: Իսկ ալիքը բացել–չբացելու մասին բան չկա հոդվածում։ Էդ հարցը հիմա ո՞նց է։ :'

Ժողովուրդ ճիշտա ասում Արշակը, բացելու մասին ոչ մի խոսք չկար գրած, կարևորը բացելնա, ոչ թե տուգանքը, երևի չբացվի

Ավելացվել է 4 րոպե անց
՚ՍԱ ՚Ա1+ ՙ-Ի ՀԱՂԹԱՆԱԿՆ ԷՐ, ԲԱՅՑ 6 ՏԱՐԻ ՏՈՒԺՈՒՄ ԷՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸՙ
[18:50] 17 Հունիսի, 2008


՚Ես համոզված եմ, որ ՚Ա1+ՙ-ը կունենա եթեր. հիմա արդեն իրավիճակ է փոխվել, հիմա հնարավոր է, որ իշխանությունները դիրքորոշումը փոխենՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց ՚Ֆորումՙ իրավունքի կենտրոնի նախագահ, ՚Ա1+ՙ-ի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: Նա նկատեց, որ ԵԴ-ն արձանագրեց այն, ինչ ՚Ա1+ՙ-ն ասում էր 2002 թվականից սկսած. ՚ի վերջո, արդարությունը հաղթեցՙ:

Մեր հարցին, թե այդպիսի իրավունքի վերականգնում ենթադրո՞ւմ է ԵԴ դատավճիռը` Տիգրան Տեր-Եսայանը պատասխանեց.՚Եվրոդատարանը իր որոշումներում չի նշում, որ, ասենք պետք է վերականգնել բնակարանը, կորցրած գույքը, այլ գրվում է՝ իրավունքի ճանաչում: Դրա հետ մեկտեղ նախարարների կոմիտեն տվյալ պետության կառավարության առջեւ հարց է բարձրացնում, որ տվյալ ֆիզիկական անձի կամ սուբյեկտի իրավունքը պետք է վերականգնվիՙ:

Ի դեպ, ԵԽ նախարարների կոմիտեն դատավճռի կատարման ընթացքում միջանկյալ զեկույցներ է ընդունում` դրանով իսկ հիշեցնելով ու պարտավորեցնելով վերականգնել ոտնահարված իրավունքը:

Արդյո՞ք սա իրավական առումով ավելի ծանրակշիռ փաստաթուղթ է, քան ԵԽԽՎ բանաձեւերը, որոնցում արդեն մի քանի տարի շարունակ կոչ էր արվում ՚Ա1+ՙ-ի եթերի վերականգնման համար պայմաններ ստեղծել. ՚Այո, միանշանակ, իհարկե, սա արդեն դատարանի որոշում է, եւ նման որոշում ամբողջ Եվրադատարանի նախադեպերում չկա, սա իր բնույթով ու բովանդակությամբ առաջինն է, այսինքն, եթե Մարդու իրավունքների ԵԴ վարույթում լինեն նմանատիպ գործեր՝ հղում է արվելու ՚Ա1+-ի գործինՙ:

Տիգրան Տեր-Եսայանը հակասական տրամադրությունների մեջ էր. ՚Հաղթանակը հաղթանակ. մենք` եւ ՚Ա1+ՙ-ի կոլեկտիվն ու ղեկավարությունը գիտեինք, որ ՚Ա1+ՙ-ի իրավունքները ոտնահարվել են, բայց կարելի էր ոչ թե սպասել Եվրոդատարանի վճռին, այլ հենց մեր դատական ատյանները այս հարցը լուծեին. ես ափսոսում եմ, որովհետեւ կազմակերպությունը տարիներով դատական պրոցեսի մեջ լինելով շատ բան կորցրեց, իսկ ավելի մեծ բան կորցրեց հասարակությունը, որովհետեւ տեղեկատվություն ստանալը դա հասարակության իրավունքն է, իսկ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր եթերում: Ցավալի է: Ուրախալի լուր է, բայց հետեւություններ անել պետք էՙ,- ասաց Տիգրան Տեր-Եսայանը:

Ավելացվել է 9 րոպե անց
ՀՌԱՀ- Ը ԿԱՄԱՅԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Է ԿԱՅԱՑՐԵԼ ՚Ա1+ՙ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
[20:03] 17 Հունիսի, 2008


ՀՌԱՀ-ի ՚Ա1+ՙ-ին արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ բոլոր որոշումները կամայական են եղել եւ պատճառաբանված չեն եղել. սա է այն հիմնական գաղափարը, որ ընկած է ԵԴ-ի վճռի հիմքում: Այս մասին ՚Ա1+ՙ-ին ասաց Եվրադատարանում ՚Ա1+ՙ-ի փաստաբաններից Արա Ղազարյանը: Նա մեզ հիշեցրեց, որ այդ փաստարկը դրված է եղել նաեւ ՚Ա1+ՙ-ի հայցադիմումի հիմքում:

՚Անգամ մերժումների բոլոր տեքստը, եթե հիշում եք, նույնն էր, ստորակետի տարբերություն նույնիսկ չկարՙ,-ասում է Արա Ղազարյանը:

Նա նկատեց, որ հանձնաժողովն ուղղակի հայտարարում էր, թե ով է հաղթողը, եւ չէր պատճառաբանում, թե ինչու այս կամ այն կազմակերպությունը բավարարում, կամ չէր բավարարում օրենքով սահմանված չափանիշներին ու պահանջներին: ՚Հանրային լսումներ էին անում, բայց հանրային պատճառաբանություն չէր արվում. իրենք գալիս ու հայտարարում էին իրենց գնահատականները: Ուստի հանրությունը չէր կարող տեղյակ լինել, թե ինչ հիմքերով էր հանձնաժողովը իր հայեցողությունը կիրառում, երբ մերժում էր հեռարձակման լիցենզիայի տրամադրումը:

՚Ստացվում էր, որ հանձնաժողովն ուներ անսահմանափակ հայեցողություն, եւ ԵԴ-ը հենց դրա վրա էլ շեշտը դրել է. օրենքի անկատարությունը հանգեցրել է նրան, որ ռադիոյի եւ հեռուստատեսության հանձնաժողովը կիրառում է անսահմանափակ հայեցողություն իր որոշումները կայացնելիս,- ասված է վճռում:

Դատարանը հղում է կատարում նաեւ ԵԽ մի հանձնարարականի վրա, ըստ որի` պետք է կարգավորող մարմինները պատշաճ կերպով որոշումները պատճառաբանեն:

՚Ի վերջո, մրցույթի անցկացման կարգը չի համապատասխանում կոնցվենցիայի կոմից սահմանված օրինականության պահանջին. այսինքն, հանձնաժողովի միջամտությունը օրենքով սահմանված կարգով չի եղելՙ,- գրված է ԵԴ վճռում:

Ի՞նչ է վճիռն իրենից ներկայացնում, ի՞նչ պետք է անի հայրենի կառավարությունը` մեր հարցին` Արա Ղազարյանը պատասխանեց, որ անհատական ու ընդհանուր միջոցառումների ցանկ է մշակելու ԵԽ նախարարների կոմիտեն ՀՀ կառավարության համար, այն գործողությունների, ինչ պետք է անի ոտնահարված իրավունքը վերականգնելու ուղղությամբ եւ ամեն կատարած քայլի համար պետք է զեկուցի:

՚Անհատական գործողությունների ցանկը վերաբերում է փոխհատուցման գումարին՝ 3 ամսում պետք է ՀՀ կառավարությունը ՚Մելտեքսՙ-ին վճարվի 30 հազար եվրո գումարած տոկոսներ, դրանից 20 հազար եվրոն բարոյական վնասն է եւ 10 հազարը ծախսերն ու ծախքերը: Անհատական գործողությունների մեջ կարող է մտցվել նաեւ լիցենզիայի մրցույթ անցկացնելը, այսինքն, ինչ-որ ձեւով պետք է վերականգնվի ոտնահարված իրավունքըՙ,- ասաց Արա Ղազարյանը:

Ընդհանուր բնույթի միջոցառումների թվում կարող է օրենսդրության փոփոխությունը դիտվել, հանձնաժողովի կազմի փոփոխությունը եւ այլն:

Ի դեպ, հիմա հարմար առիթ է թմբկահարելու, որ իրենք անում են այդ պահանջը, քանի որ նմանատիպ պահանջ կար նաեւ ԵԽԽՎ վերջին բանաձեւերից մեկում: ՚Բայց նախարարների կոմիտեն պահանջելու է մինչեւ վերջ կատարել դատարանի վճիռը. ոչ մի իմիտացիա, ոչ մի կոսմետիկ լուծումներ: Բազմաթիվ օրինակներ կան, որ կոսմետիկ փոփոխություններ են կառավարությունները անում, զեկուցում են նախարարների կոմիտե, կոմիտեն ուսումնասիրում եւ միջանկյալ բանաձեւ է ընդունում, եւ մինչեւ վերջ շարունակաբար միջանկյալ բանաձեւեր կընդունի մինչեւ վերջնականապես չկատարվի որոշումըՙ,-ասաց նա:

Ի դեպ, հիմա արդեն ՚Ա1+ՙ-ն ունի երկու ճանապարհ պայքարը շարունակելու. ԵԴ-ի վճիռը հիմք է եւ քրեական, եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով գործը նորոգելու:

՚Հիմա կամ կարելի է ներպետական դատական վարույթ սկսել, կամ սպասել, տեսնել, թե կատարողական վարույթը, նախարարների կոմիտեի հսկողության տակ, ինչպես է իրականացվումՙ:

՚Ազատ արտահայտվելու եվրոպական մոդելն է խախտվելՙ,- Մարդու իրավունքների հանընդհանուր հռչակագրի` կոնվենցիայի 10-րդ հոդվածն է մեջբերում ԵԴ վճիռը:

Ի դեպ, ՚Ա1+ՙ-ի վերաբերյալ դատավճիռը կայացվել է միաձայն: Կողմ է քվեարկել նաեւ ՀՀ- ի ներկայացուցիչ-դատավոր Ալվինա Գյուլումյանը:

Ավելացվել է 12 րոպե անց
՚Ա1+ՙ-Ը ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԻ ՀԱՄԱՐ
[20:58] 17 Հունիսի, 2008


Ու վերջապես եթերում կլինի՞ ՚Ա1+ՙ-ը… Եվրադատարանի այսօրվա վճռից հետո չեն լռում ՚Ա1+ՙ-ի հեռախոսները: Ծանոթ-անծանոթ զանգում է, շնորհավորում, զանգահարում են սովորական քաղաքացիներ, եւ յուրաքանչյուր զանգահարողի առաջին հարցը նույնն է` ՚Բա ե՞րբ եք եթեր դուրս գալուՙ:

Եվրադատարանի այսօրվա վճռով ՚Ա1+ՙ-ին եթերի արտոնագիր չտրվեց, սակայն սա այն հիմնական քայլն էր, որով հարթվում է դեպի եթեր վերադառնալու ճանապարհը: ՚Ա1+ՙ-ի եթերազրկմամբ Հայաստանում խախտվել է խոսքի ազատությունը. այսինքն` դատարանի որոշմամբ վերստին հաստատվեց, որ Գրիգոր Ամալյանի ղեկավարած Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը ապօրինաբար է զրկել ՚Ա1+ՙ-ին արտոնագրից եւ վեց տարի շարունակ` 2002թ ապրիլի 2-ից հնարավորություն չի տվել վերադառնալ եթեր` նրա մրցութային առաջարկները որակելով ՚թույլիկՙ:

2002թ ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ձեռամբ հարված հասցվեց Հայաստանում խոսքի ազատությանը: Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանն այդպես էլ չհայտնվեց այն երկրների շարքում,որտեղ խոսքի ազատության մակարդակը որակվում է ազատ:

Այսօր փաստ է եւս այն, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ձեռամբ մեծ վնաս է հասցվել նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 30 հազար եվրո:

Եվ ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար… Առայժմ մնում է հավատալ, որ Հայաստանի իշխանությունները եւս գիտակցում են, որ մեր երկիրը երոպական ընտանիքի լիիրավ անդամ է` բոլոր իրավունքներով եւ պարտավորություններով: Եվ բացի այդ` օրենքի հավասարության վերաբերյալ հայտարարությունները միայն օդում թմբկահարվող խոսքեր չեն:

Իսկ ՚Ա1+ՙ-ը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր մշտապես եղել են մեր կողքին թե դժվարությունների, թե հաղթանակների ժամանակ: Եվրադատարանում այսօրվա հաղթանակը ոչ միայն ՚Ա1+ՙ-ի, այլեւ բոլոր ազատամիտ ու ազատատենչ քաղաքացիների հաղթանակն է:

Ուզում ենք կրկնել` եթերազրկումից 6 տարի անց ՚Ա1+ՙ-ը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին ու իր հեռուստադիտողին, այսօր` նաեւ ընթերցողին:

՚Դիտեք մեզ, ճանաչեք Ձեզՙ...

՚Կարդացեք մեզ, Ճանաչեք Ձեզՙ...

Սիրով` ՚Ա1+ՙ

Zangezur
18.06.2008, 00:16
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ
[21:00] 17 Հունիսի, 2008

Այսօր Հյուսիսային պողոտայում հերթական շամպայնը բացվեց Եվրադատարանում ՚Ա1+ՙ-ի տարած հաղթանակի առիթով: Հավաքվածները մեկ առ մեկ շնորհավորեցին ՚Ա1+ՙ Հ/Ը նախագահ Մեսրոպ Մովսեսյանին` Եվրադատարանի որոշման կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է, որ հեռուստաընկերությունը եթերազրկվել է օրենքի խախտումներով:

Ներկաների շարքում էր նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը, որը նշեց. ՚Այսօր մեզ իշխանությունները բոլոր հեռուստաընկերություններով նույն ուտելիքն են մատուցում, թեեւ տարբեր ափսեներով, սակայն ճշմարտությունը մեզ չի հասնում: Նույն տեսակի կերակուրը այսօր ամեն օր ուտել հնարավոր չէ: ՚Ա1+ՙ-ը ժողովրդին պետք է օդի ու ջրի պեսՙ, - նշեց Երվանդ Մանարյանը:

՚Ա1+ՙ-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը իր հերթին շնորհակալություն հայտնելով հավաքվածներին` նշեց, որ ՚Ա1+ՙ-ի հաղթանակը ոչ միայն ՚Ա1+ՙ-ի այլեւ ողջ ժողովրդի հաղթանակն է, որի համար մենք պայքարում ենք շուրջ տաս տարի: Մեսրոպ Մովսեսյանը նշեց, որ Եվրադատարանի որոշումից հետո ՀՀ իշխանությունները ուղղակի պարտավոր են հայտարարել ազատ կապուղիների մասին եւ նոր մրցույթ հայտարարել: Ի՞նչ վերաբերում է Եվրադատարանի կողմից սահմանված փոխհատուցմանը` 30000 եվրոին, թե արդյոք այն կբավարարի ՚Ա1+ՙ-ի կրած վնասները փոխհատուցելու համար, Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց. ՚Այսօր հաղթանակի մասին լուրը մեզ համար շատ ավելի կարեւոր է, քան փոխհատուցումը: Այս պահին փոխհատուցման մասին խոսելը երկրորդական խնդիր էՙ:

Նա նաեւ նշեց, որ եթե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մի փոքր բարոյականություն ունենա, ապա պետք է լուծարվի, քանի որ Եվրադատարանի որոշումը նույնպես ապացուցեց, որ այդ հանձնաժողովը չի կարող լինել օբյեկտիվ եւ գործել հանուն խոսքի ազատության: Նա նույն կարծիքին է նաեւ ՀՀ դատական համակարգի մասին. ՚ՀՀ դատական համակարգը վերածեցին մեկ մարդու գործի, եւ նա պատասխան է տալու իր բոլոր արարքների համարՙ: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ով է այդ մարդը պարոն Մովսեսյանը պատասխանեց. ՚Ռոբերտ Քոչարյանըՙ:

Նա նեւ նշեց, որ ՚Ա1+ՙ-ի հարցում ՀՀ գործող իշխանությունները այսուհետ իրենց խաղը կշարունակեն ոչ թե ՚Ա1+ՙ-ի, այլեւ միջազգային կառույցների հետ եւ անկասկած կպարտվեն:

Մեսրոպ Մովսեսյանին ծափողջույներով եւ ՚Ա1+ՙ վանկարկումներով ճանապարհելուց հետո Հյուսիսային պողատայում շարունակվեցին ամենօրյա քաղաքական զբոսանքը եւ երեխաների խաղերը, սակայն ամեն անգամ ՚Պայքար, պայքար մինջեւ վերջՙ վանկարկումներից առաջ անպայման նշվում էր ՚Ա1+ՙ-ի անունը:

Ծով
18.06.2008, 11:34
:)էրեխեեեեեեեեեեեեեեեեեեեեե՜՜՜՜՜՜՝՝՝ք...էսքան վստահ դեռ չեմ եղել, որ հաղթելու՛ ենք....
նժարը մեր կողմն ա:) ժողովրդի ու արդարության:)

REAL_ist
18.06.2008, 11:37
Ա1+ ի փաստաբանը լռիվ ճիշտ ասումա, Դատարանը վճիռներում չի ասում թե ինչ պտի անեն երկրները, ուղղակի ճանաչումա խախտված իրավունքը, ու ետ իրավունքը պետքա վերականգնվի, ինչը արդեն վերահսկումա Եվրոխորհրդի Նախարարների Կոմիտեն, տակ շտո իրավունքի վերականգնումը բնականաբար եթերի վերականգնումնա:)

Zangezur
18.06.2008, 16:55
ԹԵՐԻ ԴԵՅՎԻՍԸ ՚Ա1+ՙ-Ի ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՄԱՐԵԼ Է ԴԱՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

[14:58] 18 Հունիսի, 2008

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերրի Դեյվիսի հայտարարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Ա1+ հեռուստաընկերության գործով ընդուված վճռի վերաբերյալ

Հեռուստատեսությունը լուրջ ազդեցություն ունեցող լրատվամիջոց է: Կարգավորիչ մարմինների որոշումները` շնորհել, մերժել կամ հետ վերցնել հեռարձակման արտոնագրերը, կարող են անմիջական ազդեցություն ունենալ խոսքի ազատության վրա եւ, հետեւաբար` ժողովրդավարության գործունեության վրա:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը վերջակետ է դնում Հայաստանի իշխանությունների կողմից ՚Ա1+ՙ հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր տրամադրել հրաժարվելու երկարատեւ սագայում: Վճիռը կայացվեց այն բանից հետո, երբ Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների բազմաթիվ կոչերը անտեսվել էին Հայաստանի իշխանությունների կողմից: Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններն իրավական պարտավորություն ունեն ենթարկվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին: Նրանք դա պետք է անեն առանց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրենց պարտավորությունների մասին հիշեցումների:

Դատարանի որոշումը խոսքի ազատության հաղթանակն է: Այն նաեւ պետք է դաս լինի բոլոր այն կառավարությունների համար, որոնք հակված են կամայականորեն մեկնաբանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը երաշխավորում է այս հիմնական ազատությունը:

Yellow Raven
19.06.2008, 14:20
Ա1+-ի եթերում լինելը խոսքի ազատության առաջին դրսևորումը կլինի մեր երկրում....

Artgeo
24.06.2008, 21:27
ԿԼԻՆԻ՞ ՚Ա1+ՙ-Ը ԵԹԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐ

[19:34] 24 Հունիսի, 2008

Վաղը ԵԽԽՎ-ում Հայաստանի վերաբերյալ կընդունվի մի բանաձեւ, որում նաեւ պահանջվում է անհապաղ եթեր տրամադրել ՚Ա1+ՙ-ին:

՚Խորհրդաժողովը հաշվի է առնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջերս կայացրած որոշումը, որի համաձայն Հայաստանի իշխանությունները թույլ էին տվել Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի խախտում` ՚Ա1+ՙ-ին չտրամադրելով եթերի արտոնագիր: Իշխանությունները պետք է այժմ առանց հապաղելու ՚Ա1+ՙ-ին տրամադրեն հեռարձակման արտոնագիր, Խորհրդաժողովի մնացած պահանջների հետ միասինՙ,- ասված է փաստաթղթում:

Ի դեպ, բանաձեւի նախագծում նշվում է ժամկետ, որ Հայաստանի կողմից այդ պահանջների կատարումը քննարկվելու է 2009թ հունվարյան նստաշրջանում:

Հայաստանի միակ ազատ հեռուստատեսություն - Ա1+ (http://http://a1plus.am)

Տատ
24.06.2008, 22:02
Հայաստանի միակ ազատ հեռուստատեսություն - Ա1+ (http://http://a1plus.am)

Այսպիսի գոռոզ ինքնքկոչումները ոչ ոգու չե՞ն խանգարում։
Միակ անկա՞խ...
և հենց դառնա պետական-միակ ճշմարի՞տ...

Այո, պետք է այդ ալիքն էլ լինի, բայց մյուս բոլորի պես։
Դեռ պարզ չէ որքան անկախ է նա` կյանքը կստիպի, գօվազդներին էլ կվաճառվի

Գոնե այս էժան հայտարարություններով չընդօրինակեն այդքան ատելի "կոլլեգաներին"

Artgeo
24.06.2008, 22:05
Գոնե այս էժան հայտարարություններով չընդօրինակեն այդքան ատելի "կոլլեգաներին"
Իրենք ոչ մեկին չեն ընդօրինակում, դա իմ վերբերմունքն է ;)

Տատ
24.06.2008, 22:15
Իրենք ոչ մեկին չեն ընդօրինակում, դա իմ վերբերմունքն է ;)

Աաաա , եղավ, դա ուրիշ բան է
Փրկեցիր Ա պլյուսին:)