PDA

Դիտել ողջ տարբերակը : Սուբյեկտիվ և օբյեկտիվ

Artgeo
21.05.2006, 16:07
Ընդհանրապես գոյություն ունի՞ օբյեկտիվ կարծիք, հայացք։ Էս վերջերս ավելի ու ավելի եմ համոզվում, որ ցանկացած կարծիք կամ հահացք ցանկացած երևույթի վերաբերյալ սուբյեկտտիվ է, այդ դեպքում ի՞նչն է օբյեկտիվ։

Հ.Գ. Մի փոքր խառը ստացվեց երևի, բայց խոսակցուցյան ընթացքում ավելի կպարզաբանեմ։

Մելիք
21.05.2006, 18:45
Մարդը ոչ մի բանի մասին օբեկտիվ պատկերացում չի կարող ունենալ, և միայն Աստված կարող է այդպիսի պատկերացում ունենալ :

kiki
21.05.2006, 19:27
բոլորի կարծիքն էլ սուբյեկտիվ է, բայց երբեմն պատահում է, երբ որոշ քանակությամբ մարդկանց կարծիքները համընկնում են, այդ դեպքում մեծամասնության կարծիքը համարում են այսպես ասած օպտիմալ բոլորի համար, ընդհանրացնում են այդ և անվանում են օբյեկտիվ, ու դրա համար մարդիկ երբեմն ասում են "օբյեկտիվորեն", չնայած դա մի քիչ վիճելի գաղափար է...
բայց ասեմ, որ միշտ է չէ, երբ այդ օբյեկտիվ կարծիքը ճիշտ է լինում...

StrangeLittleGirl
21.05.2006, 19:48
Ես կարծում եմ, որ ցանկացած օբյեկտիվ կարծիքի մեջ սուբյեկտիվություն կա, որը կարող է տարբեր չափերով լինել: Լիարժեք օբյեկտիվորեն կարող է դատել միայն Աստված:

Լյով
21.05.2006, 23:31
Մարդու կարծիքը որևէ երևույթի նկատմամբ ինքնին սուբյեկտիվ է: Դա նրա պատկերացումն է այդ երևույթի մասին:
Այ վերաբերմունքը երևույթի նկատմամբ կարող է լինել օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Սա իմ (սուբյեկտիվ) կարծիքն է այս հարցի վերաբերյալ:

Chuk
22.05.2006, 02:14
Ես այս հարցի պատասխանը չգիտեմ: Ու մի՞թե ես որ հիմա այդպես եմ կարծում, դա սուբյեկտիվ կարծիք է: Իհարկե ոչ: Ես իսկապես հարցի պատասխանը չգիտեմ, հետևաբար դա օբյեկտիվ կարծիք է: Իսկ դա նշանակում է, որ ես արդեն կարող եմ հարցի պատասխանը տալ ու ասել, որ օբյեկտիվ կարծիք հնարավոր է, որ լինի: Բայց եթե ես այդ հարցի պատասխանը տվեցի, ուրեմն իմ այն կարծիքը, որ ես հարցի պատասխանը չգիտեմ, սուբյեկտիվ էր, քանի որ ես սխալվել էի: Բայց եթե այդպես է, ապա ես էլի չեմ կարող պատասխանել, որ օբյեկտիվ պատասխան գոյություն ունի, որտև ես դեռ փաստ չունեմ այդ պնդումն անելու համար: Ուրեմն իմ այն կարծիքը, որ ես չգիտեմ հարցի պատասխանը, իրոք օբյեկտիվ է...

Artgeo
22.05.2006, 08:21

:{ Բան չհասկացա :{ Եթե նպատակդ խառնելն էր, ապա ստացվեց :{

Ուլուանա
22.05.2006, 09:38
Ես այս հարցի պատասխանը չգիտեմ: Ու մի՞թե ես որ հիմա այդպես եմ կարծում, դա սուբյեկտիվ կարծիք է: Իհարկե ոչ: Ես իսկապես հարցի պատասխանը չգիտեմ, հետևաբար դա օբյեկտիվ կարծիք է: Իսկ դա նշանակում է, որ ես արդեն կարող եմ հարցի պատասխանը տալ ու ասել, որ օբյեկտիվ կարծիք հնարավոր է, որ լինի: Բայց եթե ես այդ հարցի պատասխանը տվեցի, ուրեմն իմ այն կարծիքը, որ ես հարցի պատասխանը չգիտեմ, սուբյեկտիվ էր, քանի որ ես սխալվել էի: Բայց եթե այդպես է, ապա ես էլի չեմ կարող պատասխանել, որ օբյեկտիվ պատասխան գոյություն ունի, որտև ես դեռ փաստ չունեմ այդ պնդումն անելու համար: Ուրեմն իմ այն կարծիքը, որ ես չգիտեմ հարցի պատասխանը, իրոք օբյեկտիվ է...
Հիանալի պատասխան էր։ :hands

Մելիք
22.05.2006, 13:53
Ես կարծում եմ, որ ցանկացած օբյեկտիվ կարծիքի մեջ սուբյեկտիվություն կա, որը կարող է տարբեր չափերով լինել: Լիարժեք օբյեկտիվորեն կարող է դատել միայն Աստված:

Կարող ա մեր երկուսի տրամաբանությունը նույն ծրագրով ա աշխատում?:D

Ես հանդիսավոր կերպով հայտարարում եմ, որ էսորվանից Բյուրի բոլոր պատասխանները կարող եք համարել նաև իմը:love Բացառությամբ տիպիկ կանացի մտածողությամբ արած հայտարարուրյունների:D

Մելիք
22.05.2006, 14:16
Ես այս հարցի պատասխանը չգիտեմ: Ու մի՞թե ես որ հիմա այդպես եմ կարծում, դա սուբյեկտիվ կարծիք է: Իհարկե ոչ: Ես իսկապես հարցի պատասխանը չգիտեմ, հետևաբար դա օբյեկտիվ կարծիք է: Իսկ դա նշանակում է, որ ես արդեն կարող եմ հարցի պատասխանը տալ ու ասել, որ օբյեկտիվ կարծիք հնարավոր է, որ լինի: Բայց եթե ես այդ հարցի պատասխանը տվեցի, ուրեմն իմ այն կարծիքը, որ ես հարցի պատասխանը չգիտեմ, սուբյեկտիվ էր, քանի որ ես սխալվել էի: Բայց եթե այդպես է, ապա ես էլի չեմ կարող պատասխանել, որ օբյեկտիվ պատասխան գոյություն ունի, որտև ես դեռ փաստ չունեմ այդ պնդումն անելու համար: Ուրեմն իմ այն կարծիքը, որ ես չգիտեմ հարցի պատասխանը, իրոք օբյեկտիվ է...

Դու փորձում էս սոփեստությամբ հարցը մտցնել տրամաբանական փակուղի: Դրա մնան մի հարց կա. "Կարող է? Աստված այնպիսի ծանր քար ստեղծել, որ հետո ինքը չկարողանա այդ քարը բարձրացնել: Եթե այո, ապա Աստված ամենակարող չէ, քանի որ կա մի քար , որը նա չի կարող բարձրացնել, իսկ եթե ոչ, ուրեմն էլի նույն բանն է ստացվում:
Բայց եթե այս կանոններով տանենք վեճը, ես կարող եմ ապացուցել, որ դու ամենայն հավանականությամբ գոյություն չունես, քանի որ , եթե մենք չենք կարող պնդել ոչ մեր օբեկտիվ ոչ ել սուբեկտիվ պատկերացումների վրա, ապա հիմք չունենք ենթադրելու, որ դու գոյություն ունես: Իսկ եթե դու գոյություն չունես, ապա գոյություն չունեն նաև քո խոսքերը, ուստի այլևս կարելի է չանդրադառնալ դրանց:P

dvgray
22.05.2006, 17:43
ես գիտեմ մի բան - որ ոչինչ չգիտեմ.
կարելի ե իհարկե շարժվել այս սկզբունքով, բայց դա նույնքան վտանգավոր ե մարդու (և կենդանու :) ) համար, ինչպես և հակարակը - պնդել որ գիտես ամեն ինչ ամեն ինչի մասին.
Այնպես որ -
նապաստակը գիտի, որ գայլը - դա ոբեկտիվ վտանգ ե .
իսկ գայլը գիտի - որ նապաստակը - դա ոբեկտիվ սնունդ ե

իսկ որտեղից "գիտեն" նրանք ետ ամենը՞ :think
այ դա ուրիշ հարց ե և ինց թվում ե - շատ ավելի հետաքրքիր ուսումնասիրելու համար .:)

Artgeo
22.05.2006, 17:49
նապաստակը գիտի, որ գայլը - դա ոբեկտիվ վտանգ ե .
իսկ գայլը գիտի - որ նապաստակը - դա ոբեկտիվ սնունդ ե

Բայց դա նապաստակի ու գայլի սւբյեկտիվ կարծիքն է, քանի որ նապաստակը որոշ մարդկանց համար :P սնունդ չէ ;)

Artgeo
22.05.2006, 19:38
Ես կարծում եմ, որ ցանկացած օբյեկտիվ կարծիքի մեջ սուբյեկտիվություն կա, որը կարող է տարբեր չափերով լինել: Լիարժեք օբյեկտիվորեն կարող է դատել միայն Աստված:

Ժող, տեսնում եմ, որ ոմանք հարցս մի փոքր սխալ են հասկացել։ Խոսքս վերաբերվում է երկրի երեսին գտնվող մարդկանց կարծիքներին և երևույթներին։ Իչնենք ներքև ;)

Գեվորգ
22.05.2006, 19:45
կան օբյեկտիվ երևույթներ, որոնց բոլորի մասին բոլոր մարդիկ սուբյեկտիվ կարծիքներ են կազմում

Մոդերատորական: Խիստ օբյեկտիվ պատճառով այս գրառումը խմբագրվել է, չնայած որ ոմանց սուբյեկտիվ կարծիքը կարող է չհամընկնել իմ օբյեկտիվ որոշմանը:

kiki
22.05.2006, 19:53
Ես այս հարցի պատասխանը չգիտեմ: Ու մի՞թե ես որ հիմա այդպես եմ կարծում, դա սուբյեկտիվ կարծիք է: Իհարկե ոչ: Ես իսկապես հարցի պատասխանը չգիտեմ, հետևաբար դա օբյեկտիվ կարծիք է: Իսկ դա նշանակում է, որ ես արդեն կարող եմ հարցի պատասխանը տալ ու ասել, որ օբյեկտիվ կարծիք հնարավոր է, որ լինի: Բայց եթե ես այդ հարցի պատասխանը տվեցի, ուրեմն իմ այն կարծիքը, որ ես հարցի պատասխանը չգիտեմ, սուբյեկտիվ էր, քանի որ ես սխալվել էի: Բայց եթե այդպես է, ապա ես էլի չեմ կարող պատասխանել, որ օբյեկտիվ պատասխան գոյություն ունի, որտև ես դեռ փաստ չունեմ այդ պնդումն անելու համար: Ուրեմն իմ այն կարծիքը, որ ես չգիտեմ հարցի պատասխանը, իրոք օբյեկտիվ է...

վայ, գլուխս պտտվեց...:{:blin
տեսնես, որ մի անգամ էլ կարդամ, բան կհասկանա՞մ...:unsure

kiki
22.05.2006, 19:57
Դու փորձում էս սոփեստությամբ հարցը մտցնել տրամաբանական փակուղի: Դրա մնան մի հարց կա. "Կարող է? Աստված այնպիսի ծանր քար ստեղծել, որ հետո ինքը չկարողանա այդ քարը բարձրացնել: Եթե այո, ապա Աստված ամենակարող չէ, քանի որ կա մի քար , որը նա չի կարող բարձրացնել, իսկ եթե ոչ, ուրեմն էլի նույն բանն է ստացվում:
Բայց եթե այս կանոններով տանենք վեճը, ես կարող եմ ապացուցել, որ դու ամենայն հավանականությամբ գոյություն չունես, քանի որ , եթե մենք չենք կարող պնդել ոչ մեր օբեկտիվ ոչ ել սուբեկտիվ պատկերացումների վրա, ապա հիմք չունենք ենթադրելու, որ դու գոյություն ունես: Իսկ եթե դու գոյություն չունես, ապա գոյություն չունեն նաև քո խոսքերը, ուստի այլևս կարելի է չանդրադառնալ դրանց:P
վերջ, գնացի ուրիշ թեմա կարդալու...դուք մեզ ուղում եք վերջնականապես խճճել...

հ.գ. իմիջիայլոց, սա և վերինը ձեր երկուսի սուբյեկտիվ կարծիքն է, այստեղից հետևություն...:P

Մասսագետ
22.05.2006, 20:20
Ես այս հարցի պատասխանը չգիտեմ: Ու մի՞թե ես որ հիմա այդպես եմ կարծում, դա սուբյեկտիվ կարծիք է: Իհարկե ոչ: Ես իսկապես հարցի պատասխանը չգիտեմ, հետևաբար դա օբյեկտիվ կարծիք է: Իսկ դա նշանակում է, որ ես արդեն կարող եմ հարցի պատասխանը տալ ու ասել, որ օբյեկտիվ կարծիք հնարավոր է, որ լինի: Բայց եթե ես այդ հարցի պատասխանը տվեցի, ուրեմն իմ այն կարծիքը, որ ես հարցի պատասխանը չգիտեմ, սուբյեկտիվ էր, քանի որ ես սխալվել էի: Բայց եթե այդպես է, ապա ես էլի չեմ կարող պատասխանել, որ օբյեկտիվ պատասխան գոյություն ունի, որտև ես դեռ փաստ չունեմ այդ պնդումն անելու համար: Ուրեմն իմ այն կարծիքը, որ ես չգիտեմ հարցի պատասխանը, իրոք օբյեկտիվ է...
Փաստորեն պարադոքս ա ստացվու՞մ:
Բայց ոչ, եթե դու չունես այդ հարցի պատասխանը, ուրեմն դու չունես նաև կարծիք այդ հարցի վերաբերյալ, հետևաբար, եթե չունես կարծիք, ուրեմն չունես ոչ ոբյեկտիվ, ոչ սուբյեկտիվ կարծիք:

Artgeo
22.05.2006, 20:43
Կարելի՞ է ասել, որ օբյեկտիվ կարծիքը մեծամասնություն կազմող սուբյեկտիվ կարծիքն է

John
22.05.2006, 22:09
Կարծում եմ,որ օբյեկտիվ կարծիքներ կան,բայց դրանք կազմում են կարծիքների 0,00000000000000000000000001 %-ը:

Chuk
23.05.2006, 01:41
Բայց եթե այս կանոններով տանենք վեճը, ես կարող եմ ապացուցել, որ դու ամենայն հավանականությամբ գոյություն չունես, քանի որ , եթե մենք չենք կարող պնդել ոչ մեր օբեկտիվ ոչ ել սուբեկտիվ պատկերացումների վրա, ապա հիմք չունենք ենթադրելու, որ դու գոյություն ունես: Իսկ եթե դու գոյություն չունես, ապա գոյություն չունեն նաև քո խոսքերը, ուստի այլևս կարելի է չանդրադառնալ դրանց:P
Իրականում ես կարող եմ պնդել որ ես գոյություն ունեմ և դու գոյություն ունես, ու դա իմ օբյեկտիվ կարծիքն է: Որովհետև մենք օբյեկտիվ ու սուբյեկտիվ ասելով հիմա չենք հասկանում այդ բառերի նեղ և իրական իմաստը:

Ավելի շուտ օբյեկտիվ կարծիք կհամարենք այն կարծիքը, որը մարդկանց ճնշող մեծասնության աշխարհընկալման մեջ հասկացվում է որպես ճշմարիտ: Ենթադրենք ես կարծում եմ, որ մածունը սպիտակ է: Սա իրականում սուբյեկտիվ կարծիք է, բայց մենք այն ընդունում ենք որպես օբյեկտիվ, որովհետև մեր ուղեղում կառուցված աշխարհում այդ կարծիքն ընկալվում է որպես բացարձակ ճշմարտություն: Նույն կերպ ես կարծում եմ, որ դու և ես գոյություն ունենք, ու չնայած սա իրականում սուբյեկտիվ կարծիք է, բայց մենք՝ մարդիկս, դա ընկալում ենք որպես օբյեկտիվ:

Այս տեսանկյունից նայելով ես թեմայի հարցին կպատասխանեմ, որ այո, օբյեկտիվ կարծիքներ գոյություն ունեն: Օբյեկտիվ այն իմաստով, ինչ իմաստով այդ բառը հասկանում են (անկախ իրենցից) մարդկանց մեծամասնությունը:

Chuk
23.05.2006, 01:45
նապաստակը գիտի, որ գայլը - դա ոբեկտիվ վտանգ ե .
իսկ գայլը գիտի - որ նապաստակը - դա ոբեկտիվ սնունդ ե
Նապաստակի կարծիքը սուբյեկտիվ է, որովհետև գայլը կարող է բուսակեր լինել կամ ախորժակ չունենա: Կամ էլ նախընտրի ուտել եղջերուի միս:
Գայլի կարծիքը սուբյեկտիվ է, որովհետև նապաստակը կարող է վարակիչ հիվանդ լինել, և նրան ուտելը վտանգավոր լինի, կամ պրոֆեսիոնալ մարզիկ, ու նրան բռնելը գրեթե անհնար լինի:

Chuk
23.05.2006, 01:48
Փաստորեն պարադոքս ա ստացվու՞մ:
Ոչ, պարզապես հարցին այդ կողմից մոտենալը թույլ չի տալիս ճիշտ պատասխան գտնել:

Ուլուանա
23.05.2006, 10:05
Լսեք, դուք էս թեմայով վիճելուց դեռ չեք ցնդե՞լ։ :{
Չլինի՞ թե հույս ունեք, որ ընդհանուր հայտարարի եք գալու...:o :D

dvgray
23.05.2006, 11:56
Բայց դա նապաստակի ու գայլի սւբյեկտիվ կարծիքն է, քանի որ նապաստակը որոշ մարդկանց համար :P սնունդ չէ ;)

Հմ...
իսկ նապաստակին գայլը չի ուտում միայն մուլտիկում.:P

Կան "խաղի կանոններ". Ով ե "գծել" , ինչի համար ե "գծել" և դա ինչ հետևանքների ե բերում, դա ուրիշ (և հավանաբար ավելի հետաքրքիր ) հարց ե.
Օբեկտիվ ընկալումը միայն օգնում ե ապրել, զարգանալ, շարունակվել (իհարկե ինչ որ միջավայրում).
համենայն դեպս համապատասխան օբեկտների համար խաղի կաննոնները գծվում են դրա համար. ( նման ե կլասներին -ին )

կարող ես իհարկե իրերի օբեկտիվ վիչակի հետ չհամաձայնել, դա հայտարերել սուբեկտիվ և փնտրել նոր օբեկտիվություններ, օրինակ ինչպես Սպարտակը... դա քո ընտրությունն ե.
Բայց հետևանքների պատասխանատուն նույնպես դու ես, և լավի և վատի:)

Մելիք
23.05.2006, 13:06
Իրականում ես կարող եմ պնդել որ ես գոյություն ունեմ և դու գոյություն ունես, ու դա իմ օբյեկտիվ կարծիքն է: Որովհետև մենք օբյեկտիվ ու սուբյեկտիվ ասելով հիմա չենք հասկանում այդ բառերի նեղ և իրական իմաստը: :

Բայց դու իսկական սոփեստ ես:D

ivy
20.06.2008, 03:49
Աշխարհի ընկալումը շատ սուբյեկտիվ է:
Մարդիկ ապրում են նույն իրականության մեջ, բայց միաժամանակ` տարբեր աշխարհներում, որովետև ամեն մեկը իր ձևով է ընկալում կյանքը: Ինչը մեկի համար լավ է, մյուսի համար վատ է, մեկի համար աղետ է, մյուսի համար փրկություն, մեկի տան բակը սիրուն է, իսկ այդ նույն բակի մյուս բնակչի համար` այլանդակություն:

Ժամանակին մուլտֆիլմերի մի շարք կար` «Կարուսել», հիշո՞ւմ եք: Երբ փոքր էի, հաճույքով նայում էի, ու հիշողությանս մեջ տպավորվել է դրանցից հատկապես մեկը: Հեղինակը սկսում է այսպես. «Եղանակը անտանելի էր, արքայադուստրը` հրաշալի...», հետո էլ պատմում է, թե ինչ արկածների է հանդիպում այդ հրաշալի աղջնակը, ու ամբողջ մուլտը նկարված է` ըստ հեղինակի պատմածի:
Երբ մուլտի առաջին մասն ավարտվում է, գալիս է ամենահետաքրքիր պահը, երբ նորից պատմվում է ամբողջը, բայց այս անգամ հակառակ ձևով, ու սկսվում է. «Եղանակը հրաշալի էր, արքայադուստրը` անտանելի», և հետագա ամբողջ պամությունն էլ նախորդի հակապատկերն է...
Իմ մանկական աչքերում դրանք երկու տարբեր պատմություններ էին` զվարճալի կոնտրաստով, իսկ հիմա, երբ մտաբերում եմ այդ մուլտը, մտածում եմ` ախր երկու մասն էլ լրիվ նույն պատմությունն էր... պատմողներն էին տարբեր:

devil
21.06.2008, 11:11
Իրականում ամեն ինչի նկատմամբ մոտեցումն էլ սուբյեկտիվ է կամ որ նույնն է ամեն ինչն էլ հարաբերական է: Մարդն ամեն ինչն ընկալում է օգտակարության տեսանկյունից: Ցանկացած "օբյեկտիվ" երևույթի մարդը տալիս գնահատական, ինչն արդեն սուբյեկտիվ է և ընդհանրապես ցանկացած ընկալում ինքնին սուբյեկտիվ է: Եթե ժամանակի և տարածության նման դարեր շարունակ "օբյեկտիվ" և բացարձակ համարված կատեգորիաներն են այսօր արդեն դիտարկվում է որպձս հարաբերական, ապա ամենայն հավանականության ամեն ինչն էլ սուբյեկտիվ է: :think

dvgray
26.06.2008, 04:11
Ցանկացած "օբյեկտիվ" երևույթի մարդը տալիս գնահատական, ինչն արդեն սուբյեկտիվ է և ընդհանրապես ցանկացած ընկալում ինքնին սուբյեկտիվ է:
Չի կարող ամեն ինչ լինել սուբեկտիվ և մենք դա իմանանք:
Օբեկտիվը՝ դա պայմանավորվածություն է: Զգայական, կամ տրամաբանական:
Տրամաբանության մեջ "կա" -ն և "չկա"-ն նույնն է, ինչ ասես "չկա":
Ինչու՞
Որովհետր այդպես է հարմար կոնկրետ խնդրի լուծելու համար: Ստացվե՞լ է օգտագորել այս պայմանականությունը: Իհարկե ստացվել է:
Ի՞նչ է աչքի զգացածը: Պայմանականություն: Ականջի լսածը նույնպես:
Սա է սկիզբը:

Պետք չի խճճվել:
Մեր խնդիրները իրենք են իրենց տրամաբանությամբ թելադրում, թե ինչը կոնկրետ դեպքում մենք համարեք օբեկտ, ինչը սուբեկտ:

Freddie
04.07.2008, 17:02
Եթե սուբյեկտիվը դա կողմնակալն է, ապա անկողմնակալ կարծիք կարող է ունենալ միայն անտարբեր մարդը։ Այդպիսինները քիչ չեն։ Եթե լավ փորփրենք ամեն մարդու մոտ էլ մի թեմա կգտնենք, որի նկատմամբ ինքը օբյեկտիվ է՝ անտարբեր։

Լեո
08.10.2017, 23:37

Լու՞րջ :))