PDA

Դիտել ողջ տարբերակը : Հրավիրում է մենամարտի...



Progress
26.05.2008, 18:56
24.05.2008թ.

Ս/թ մայիսի 21-ին Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի ունեցավ միջադեպ, որի ժամանակ <Հելսինկյան ընկերակցություն> հասարակական կազմակերպության նախագահ Մ. Դանիելյանը ալկոհոլային ազդեցության տակ տաքսիով հետապնդել է իր ծառայողական ավտոմեքենայով երթևեկող Հայաստանի Առաջադիմական Կուսակցության նախագահ Տ. Ուրիխանյանին` առաջացրել է քաշքշոց, հայհոյել ու անհայտ առարկայով հարվածել է Ուրիխանյանին, որը, ունենալով լուրջ առողջական խնդիրներ, հարկադրված դիմել է ինքնապաշտպանության և իր օրինական ատրճանակից կրակել է օդ միմիայն անգնդակ, ձայնային փամփուշտով: Դանիելյանի կողմից, սակայն, տարածվել են հասարակությանը թյուրիմացության մեջ գցող և բացարձակ սուտ տեղեկություններ: Չնայած Տ. Ուրիխանյանը վստահ է, որ անաչառ քննության պարագայում Դանիելյանը պետք է դատապարտվի ազատազրկման` անբարոյական և քրեորեն պատժելի արարքների համար, այնուամենայնիվ, նա պատրաստ է Դանիելյանին հնարավորություն տրամադրելու իր տեսակետն ու պնդումները հրապարակայնորեն ապացուցելու համար և առաջարկում է <Իմ իրավունքը> հեռուստատեսային միջնորդ դատարանում հակադարձել Ուրիխանյանի կողմից ԴԱնիելյանին ներկայացվող մեղադրանքներին մեր երկրի հասարակության և ողջ աշխարհի առջև: Եթե մինչև ս/թ մայիսի 28-ը ներառյալ Դանիելյանը չպատասխանի իրեն գրավոր ուղղված այս առաջարկին, հարկադրված կլինենք հայտարարելու, որ Դանիելյանն ինչ-որ բան ունի թաքցնելու հայ հասարակությունից և խուսափում է հրապարակային բանավեճից:
Խնդրում ենք Ձեզ հրապարակել վերը բերված բովանդակությունը դրա մասին հասարակությանը տեղեկացնելու համար:

Կանխավ շնորհակալություն

Հարգանքով

ՀԱԿ լրատվական ծառայության
ղեկավար` Ա. Մկրտչյան
www.hak.am

Ambrosine
26.05.2008, 19:44
Ուրիխանյանը
ս/թ մայիսի 21-ին Երևան քաղաքի Տերյան փողոցում ... իր օրինական ատրճանակից կրակել է օդ միմիայն անգնդակ, ձայնային փամփուշտով:
ՀԱԿ լրատվական ծառայության
ղեկավար` Ա. Մկրտչյան
www.hak.am
Իսկ սրանց վերաբերյալ ինչ կասեք?

...արտասամանյան մակնիշի ավտոմեքենայից իջել է մի երիտասարդ, հայհոյել Դանիելյանին, հընթացս ասելով՝ ՚հերիք ա, կյանքներս կերար, ՑՌՈՒ-շնիկի մեկը, արվամոլներին ես պաշտպանո՞ւմՙ, ու գրպանից հանել ատրճանակն ու կրակել Միքայել Դանիելյանի կրծքավանդակին...
Ա1+


...Իրավապաշտպանը ոստիկանությունից դուրս եկավ բավականին թույլ վիճակում եւ հազիվ էր խոսում, իսկ նրա կրծքավանդակին` պարանոցի շրջանում կրակոցից ստացած այրվածքներ էին...
Կարինե Հարությունյան
zhamanak.com