PDA

Դիտել ողջ տարբերակը : Փաստորեն, լավ ոստիկան լինում է...այն էլ բարձրաստիճան

Մտահոգ
25.05.2008, 15:45
Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված մեղադրանքները: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Ա. Նիկողոսյանը, աշխատելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2008 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 24-ի սահմաններում, նույն բաժնի պետ Ա.Կարապետյանից հանձնարարություն ստանալով ժամ 05:30-ին ապահովել անձնակազմի ներկայությունը՝ զննության գնալու համար, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և ի պաշտոնե իրեն հայտնի դարձած հիշյալ գաղտնի տեղեկությունը նույն գիշեր հեռախոսով փոխանցել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված զանգվածային միջոցառման ակտիվ մասնակից, հորաքրոջ որդի Սուրեն Հայրապետյանին: Արդյունքում՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 06-ի սահմաններում, երբ ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել զննություն կատարելու՝ ստուգելու նրանց մոտ զենքի և զինամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը, հանրահավաքի մասնակիցները, Ա.Նիկողոսյանի փոխանցած տեղեկատվությունից նախապատրաստված, դիմադրություն են ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին:
Ա.Նիկողոսյանը դատարանում ընդունել է առաջադրված մեղադրանքը և նրա խնդրանքով կիրառվել է արագացված դատաքննության կարգը: Դատարանը նրան հանցավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար և դատապարտել երկու տարվա ազատազրկման: Միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Աղբյուր` Panorama.am

ԱՅՍՊԻՍՈՎ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԱՅՆ ՎԱՐԿԱԾԸ ՈՐ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՔՆԱԾ ՉԷԻՆ ԱՅԼ ՄԱՐՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ, ԱՀԱ ԼԱՎ ՈՍՏԻԿԱՆԻ ԻՍԿԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԸ:

Մարկիզ
25.05.2008, 16:08
Հանցավոր վարչախմբի հերթական,անտաղանդ,մեծ առումով ոչինչ չտվող,ստաբանական ներկայացումը,որն ավելի շատ ոչ թե մեր ժողովրդի,այլ օտարների համար է ստեղծվել::)
Տենաս ինչքան ա...:D

dvgray
25.05.2008, 16:15
Հերթական ավանակությունը: Մեղմ ասած:
Հետո էլ ասում են ՝ "քույրեր... եղբայրեներ :D"
Սրանք քույր եղբայր ասելով են թուրը կոխում կոկորդը:
Շատ է հիշացնում հայտնի կադրը "Գլադիատոր" ֆիլմից, երբ ապագա կայսրը քաղցր-քաղցը բաներ ասլով խեղդամահ է անում հորը:
:[

ChildOfTheSky
25.05.2008, 16:32
Վայ քու արա, դե որ քնած չէին, ուրեմն խոսալու տեղ չունենք:

Մտահոգ
25.05.2008, 16:42
Վայ քու արա, դե որ քնած չէին, ուրեմն խոսալու տեղ չունենք:

իսկ դուք 3 ամիս է գոռում եք որ խեղճ թմրամոլները իրենց համար ուռած-ծակված քնած են եղել: Հիմա մի լավ միտք հուշեմ մեր օրինապահներին, էս լավ ոստիկանին կարելի է մի հոդվածով էլ դատել, ասենք իրա հորաքրոջ տղան եղել է Նառկոմանների հրապարակում, հետևապես եղել է առնվազն պլանքյաշ, եթե եղել է պլանքյաշ, հնարավոր չէ որ իր քեռու տղան չիմանար, ուրեմն իմացել ու չի հայտնել ուր որ հարկն է, հանցագործությունը պարտակելու մեղադրանք, երևի այնքան են շտապել իրականացնելու արդարադատությունը որ սա մտքներով չի անցել:

Լավ ոստիկան
25.05.2008, 16:57
Ինչ-որ ցննդաբանություն է:

Աղբյուրի փոխանցմամբ, Ա. Նիկողոսյանը, աշխատելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2008 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 24-ի սահմաններում, նույն բաժնի պետ Ա.Կարապետյանից հանձնարարություն ստանալով ժամ 05:30-ին ապահովել անձնակազմի ներկայությունը՝ զննության գնալու համար....

Ինչու պետք է օպերատիվ գծով տեղակալը հանձնարարություն ստանար կեսգիշերին, կամ նա ինչպես պետք է այդ 5 ու կես ժամերի ընթացքում զննության գնալու համար ապահովեր մի քանի հազար հոգուց բաղկացած "ոստիականական" կազմը պատրաստ անձակազմի ներկայությունը, որոնք եթե ավելի վաղ ստացած չլինեին նման կարգադրություն, ապա պետք է վաղուց քնած լինեին իրենց անկողիններում` անչափ հոգնած փետրվարի 29-ի ծանր օրից:

Ա.Նիկողոսյանը դատարանում ընդունել է առաջադրված մեղադրանքը և նրա խնդրանքով կիրառվել է արագացված դատաքննության կարգը: Դատարանը նրան հանցավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար և դատապարտել երկու տարվա ազատազրկման: Միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Վերջապես, եթե իրոք Նիկողոսյանը նման "հանցանք" է կատարել, ապա պատիժը ոչ մի կերպ չէր կարող այդքան մեղմ լինել: Իմ կարծիքով այն շատ ավելի մեղմ է բոլոր այն մեղադրանքներից, որոնք ներկայացվում են Հյուսիսային Պողոտայում զբոսնողներին:

ԱՅՍՊԻՍՈՎ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԱՅՆ ՎԱՐԿԱԾԸ ՈՐ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՔՆԱԾ ՉԷԻՆ ԱՅԼ ՄԱՐՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ, ԱՀԱ ԼԱՎ ՈՍՏԻԿԱՆԻ ԻՍԿԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԸ:

Որքան էլ հարգեմ ձեզ, պարոն Մտահոգ, իր պարտականությունների կատարման հարցում ԼԱՎ ՈՍՏԻԱԿՆ չի լինում:

Վիշապ
25.05.2008, 17:01
Փաստորեն ցուցարարները մերկ ձերքերով ու փայտերով կատաղի դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին այն բանի համար, որ ոստիկանները հանկարծ չիմանան, որ ցուցարարների մոտ ատրճանակներ ու նռնակներ կան… տնաշենները, էդ ինչքա՞ն հարբած ու ծակված են եղել…:(

Լավ ոստիկան
25.05.2008, 17:15
Արդյունքում՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 06-ի սահմաններում, երբ ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել զննություն կատարելու՝ ստուգելու նրանց մոտ զենքի և զինամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը, հանրահավաքի մասնակիցները, Ա.Նիկողոսյանի փոխանցած տեղեկատվությունից նախապատրաստված, դիմադրություն են ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին:

Եթե ինձ այդքան վաղ զգուշացրած լինեին, ապա ես կգնայի Սադախլո, կվաճառեի զենքս մի վրացու վրա, կվերադառնայի Ազատության հրապարակ և դեռ կհասցնեի մի քանի րոպե էլ քնել, այլ ոչ թե կնետեի այն մոտակա թփերի տակ:
Ու հետո, վերջին անգամ ես Ավարարյի ճակատամարտում եմ դիմադրություն ցույց տվել` կնոջս ու երեխաներիս հետ ուս-ուսի տված: Մնացած բոլոր պատերազմներում, հավատացնում եմ ձեզ, ես նրանց միշտ տուն եմ ուղարկել:

Գալաթեա
25.05.2008, 17:22
Թատերականացված ներկայացում թիվ եսիմորերորդ:

Ռեժիսոր - սերժիկ ազատիչ
Սցենարի հեղինակ - դատարան
Բեմի բանվորներ - ոստիկանություն
Պրոդյուսեր - ռոբիկ սեդրակիչ
Լուսարար/մոմ բռնող - ժողովուրդ

murmushka
25.05.2008, 17:30
վաաաայ ինչ եք ասում
դուք դեռ չգիտեք ինչքաաաաաաան "լավ" ոստիկաններ կան, որոնք իրենց կիրակնորյա հանգիստը թողել էին մի կողմ և այսօր առավտյան ժամը 8.00-ից Հյուսիսային պողոտայում հկսում էին Էջմիածին գնացող երեխաների անվտանգությունը…
Շնորհակալություն

Տրիբուն
25.05.2008, 21:42
Փաստորեն ցուցարարները մերկ ձերքերով ու փայտերով կատաղի դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին այն բանի համար, որ ոստիկանները հանկարծ չիմանան, որ ցուցարարների մոտ ատրճանակներ ու նռնակներ կան… տնաշենները, էդ ինչքա՞ն հարբած ու ծակված են եղել…:(
Թերագնահատում ես դուխը..
հայկական վարյանտով զենքերը դրել են կողք, որ խառը կռիվ անեն:

Մտահոգ
25.05.2008, 21:47
Թերագնահատում ես դուխը..
հայկական վարյանտով զենքերը դրել են կողք, որ խառը կռիվ անեն:

:):):)

Տրիբուն
25.05.2008, 22:14
Հերթական ավանակությունը: Մեղմ ասած:

«Անուրանալի է ավանակի դերը քաղաքակրթության պատմության, հատկապես՝ մատաղ սերնդի սեռական դաստիարակության գործում»

Տրիբուն
25.05.2008, 22:15
Հերթական ավանակությունը: Մեղմ ասած:

«Անուրանալի է ավանակի դերը քաղաքակրթության պատմության, հատկապես՝ մատաղ սերնդի սեռական դաստիարակության գործում»

Ավելացվել է 9 րոպե անց

Վերջապես, եթե իրոք Նիկողոսյանը նման "հանցանք" է կատարել, ապա պատիժը ոչ մի կերպ չէր կարող այդքան մեղմ լինել: Իմ կարծիքով այն շատ ավելի մեղմ է բոլոր այն մեղադրանքներից, որոնք ներկայացվում են Հյուսիսային Պողոտայում զբոսնողներին:

Իսկ Պապլավոկի դատավարության համեմատ ընդհակառակը, հարգարժան Նիկողոսյանը ենթարկվել է խտրականության, և անհամեմատ խիստ պատիժ է ստացել: Նրան դատից հետո Մերսեդես չեն նվիրել ու Շվեցիարիա չեն ուղարկել:

Բայց մի փոք բիզնեսի հավակնություններ դեռ կարող է ունենալ:

Ավելացվել է 15 րոպե անց

Թատերականացված ներկայացում թիվ եսիմորերորդ:

Ռեժիսոր - սերժիկ ազատիչ
Սցենարի հեղինակ - դատարան
Բեմի բանվորներ - ոստիկանություն
Պրոդյուսեր - ռոբիկ սեդրակիչ
Լուսարար/մոմ բռնող - ժողովուրդ
Մենք էլ 80-ականներին ամեն օր հնդկական կինո նայելու էինք գնում կինո Կոմիտաս: Մարդ գիտեմ դիսկո պարողը մի տաս անգամ դիտել է: Որոշ ժամանակ անց նույնանման պրմիտիվ սցենարները բոլորին ձանձրացրեցին ու հնդկական կինոներից մնացին միայն երգերն ու տրնգի տվող աղջիկները, խունջիկ-մունջիկ, զանավեսկի հետեևից:
Բայց Ռաջ Կապուրի տաղանդն անհամեմատելի է Աղվան Հովսեփյանի տաղանդի հետ: Կարծում եմ վերջինս էկրաններին ավելի քիչ կմնա:

Վիշապ
25.05.2008, 22:42
Հայեր, սրանք վաղուց արդեն բոլորիս հիմարի տեղ դրած ֆռֆռում են, ու դեռ բավականին ինքնագոհ են ֆռֆռում… ու սրանք քաղաքակիրթ բողոքի ձևեր չեն հասկանում թքած ունեն թե քաղաքացիների և թե աշխարհի կարծիքի վրա, բարոյական ոչ մի չափանիշ չկա այլևս… ամբողջ խաղը հիմնված է էթնիկ հայի հեզության ու համբերության վրա, իսկ ընդդիմությունը ագրեսիվ կոչերից զերծ է այնուամենայնիվ մնում, է վերջը ի՞նչ… ինչքա՞ն ենք համբերելու, ու՞ր ենք գնում էսպես, անհեթեթ դատերով ու վերջնական հոգևոր ու բարոյական սպանդը հանդուրժելով… Չգիտեմ իդիոտիզմ է արդյոք ճնշումը խորացնելը, թե՞ հատուկ մշակված քաղաքականություն, այս ժողովրդին վերջնականապես ստրկացնելու միտումով…

Լավ ոստիկան
25.05.2008, 23:55
… ինչքա՞ն ենք համբերելու, ու՞ր ենք գնում էսպես, անհեթեթ դատերով ու վերջնական հոգևոր ու բարոյական սպանդը հանդուրժելով… Չգիտեմ իդիոտիզմ է արդյոք ճնշումը խորացնելը, թե՞ հատուկ մշակված քաղաքականություն, այս ժողովրդին վերջնականապես ստրկացնելու միտումով…

Վիշապ ախպեր, բավական հիշարժան մի օր, Հանրապետության Հրապարակում մի խումբ մարդկանց վրա բղավելով, Սերժ Հնդրիբերանը մարգարեացավ, որ ամեն բան ունի իր ժամանակը... Այդ հրապարակում միգուցե նա ինքն էլ չէր հասկանում, թե ինչ ժամանակի մասին է խոսքը:
Ես ընդամենը կհավելեմ որ այդ "ժամանակը գալու է և չի ուշանա":

dvgray
26.05.2008, 03:27
Չգիտեմ իդիոտիզմ է արդյոք ճնշումը խորացնելը, թե՞ հատուկ մշակված քաղաքականություն, այս ժողովրդին վերջնականապես ստրկացնելու միտումով…
Հայտնի բան է: Բնությունը վակուում չի "հանդուրժում":
Էն տեղը, որ բնականից պետք է լցներ ընդիմությունը, ընդիմության "ոչխար" լինելու պատճառով լցնում են իրականում "ավանակ" իշխանությունները:
Ընդունված է, որ ոչ թե իշխանությունն է ջարդ ու խուրդ անում ու ծեծում փռթում թափում, այլ ընդիմությունը: Սակայն Հայասա երկրում լրիվ ԸնդՀակառակն է:
Ընդիմությանը ռեժիմով ծեծ ու ջանդ են տալիս, իսկ ընդիմությունը ռեժիմով քարոզներ է կարդում հեզության, հնազանդության, քաղաքակրթության ու… ապաշխարանքի: :[
… exchang եղած կատեգորյաներ են …
Իսկականից որ հայլիների թագավորություն :D:

Տրիբուն
26.05.2008, 10:42

Բնության (ավելի ճիշտ մեխանիկայի) օրենքներից մեկն էլ ասում է, որ եթե Ա մարմինը որոշակի ուժով ազդում է Բ մարմնի վրա, ապա Բ մարմինը հակազդում է Ա մարմնին նույն չափի ուժով, նույն ուղղությամբ:

Հիշելով եմ սահմանումը ասում, հնարավոր է այնքան էլ լավ չձևակերպեցի, բայց իմաստը հասկանալի է:

Այնպես, որ ավանակային համառությամբ բոլորիս վրա իշխանությունների ուժ գործադրելը պարտադիր հակազդվելու է համանման ուժով: Բնության օրենքների դեմ խաղ չկա:

Խնդիրը նրանում է, որ մեխանիկայի երկու օրենք էլ կա - ազատ անկման օրենքն ու իներցիայի օրենքը: Այնպես չստացվի, որ հանկարծ պարզենք, որ մենք ազատ անկման մեջ ենք արդեն, ու էլ ոչ մի ուժ մեզ չի կանգնեցնի, կամ իներցիայով շարժվում ենք այն ուղղությամբ որ ուղղությամբ մեզ հրել են (սադրել-դռթել-բռթել են) ու դրա դեմն առնել էլ չկա:

dvgray
26.05.2008, 15:17
Բնության (ավելի ճիշտ մեխանիկայի) օրենքներից մեկն էլ ասում է, որ եթե Ա մարմինը որոշակի ուժով ազդում է Բ մարմնի վրա, ապա Բ մարմինը հակազդում է Ա մարմնին նույն չափի ուժով, նույն ուղղությամբ:

Հենց այս օրենքին համապատասխան էլ, ազդող-բրթող-սադրող ուժը պետք է լինի իշխանությունից զուրկ ուժը /ասել է ան-ուժը, ուժ չունեցողը/: Իսկ դրան դիմակայող ուժ պետք է լինի իշխանությունը:
Իսկ քանի որ ուժ չունեցող մարմինը իրեն երևակայել է եսիմ ինչի դերում, ու շարժվում է "չքանդել", "չփշրել", "չվերացնել" … սկզբունքներով , որովհետև … և … /սրանք հեչ էլ կարևոև չեն/, ապա հլա դեռ երկար ժամանակ իշխանությունները փոստ-սովետական երկներում ընդհանրապես, և Հայաստանում մասնավերապես ընդիմություն-իշխանություն դուպլետի երկու կողմի դերակատարումն են իրականացնելու:
Եթե ընդիմությունը վախենում է /կարևոր չէ ինչից/, ապա ավտոմատիկորեն իրեն զրկում է վերջին միջոցներից և հայտնվում մսի գործարանի մատույցներում բառաչող ոչխարի դերում:
Նայեք ինչ է կատարվում այժմ:
Փոխանակ ընդիմության "ուժային" մասի հիմնական գործը լիներ իշխանությունից սրա-նրա /նաև ուժայիններում աշխատող հրաման կատարողներին / և իր ընտանիքի անդամներին այստեղ-այնտեղ բռնել ու մինիմում շան ծեծ տալը, իրենք են մտել եսիմ որ ծակը ???
Անհասկանալի է: Էսպես ավտորիտար կամ ավելի վատճ դիկտատորական երկրներում իշխանափոխություն չեն իրականացնում: Ու ստեղ ոչ մի Ղարաբաղ-մարաբաղ ոչ մի կապ էլ չունի:
Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ կարծես Ալիևը մերոնքականների խաթեր մի երկու կրակոց արձակեց սահամանին, որ ընդիմություն-իշխանություն երկյակը ժողովրդին համոզեն, որ եկեք խելոք մնանք, թե չէ նայե՜ք էտ քխ ձյաձան ինչեր է անում…

Վիշապ
26.05.2008, 17:10

Դիվի, եթե շան ծեծի արժանիները քիչ լինեին կարելի էր, բայց այստեղ մի այնպիսի դեգրադացիա է գնացել, որ մի ահագին զանգվածի պիտի շան ծեծ տաս, իսկ դա քաղաքացիական պատերազմ է նշանակում, դրա համար էլ մանրից փորձում են գաղափարներով մարդկանց մուտացիայի ենթարկված մտածելակերպը առողջացնել… բարդ է իրականում…:think

Լավ ոստիկան
26.05.2008, 17:27
Չքանդել, չփշրել, չվերացնել սկզբունքով շարժվելը հանգեցրել է նրան, որ մինչ այժմ ոչ մի կոմպրոմատ գոյություն չունի ընդդիմության դեմ, չնայած երկրի ներսում "սարքվող" գործերին ու Հայլուրին: "Երբեք չպետք է կորցնես սառը դատելու ունակությունը" ճիշտ է ոչ միայն անհատի համար, այլ նաև մի ամբողջ շարժման համար: Ընդդիմության շրջահայացությունը, կամ եթե ուզում եք, Լևոնի հեռատեսությունն է հաջող պայքարի գրավականը: Հարկավոր է օգտվել մրցակցիդ սխալներից և ինքդ ոչ մի սխալ թույլ չտաս: Ինչ էլ դեռ քարոզարշավի սկզբից անում է Լևոնը:

Հ. Գ.
Ու պետք չէ թերագնահատել գործող իշխանությանը, կարծում եմ նա արդեն ցույց տվել է, որ նախընտրում է սատկել, քան շան ծեծ ուտել:

dvgray
26.05.2008, 20:30
"Երբեք չպետք է կորցնես սառը դատելու ունակությունը" ճիշտ է ոչ միայն անհատի համար, այլ նաև մի ամբողջ շարժման համար: Ընդդիմության շրջահայացությունը, կամ եթե ուզում եք, Լևոնի հեռատեսությունն է հաջող պայքարի գրավականը: Հարկավոր է օգտվել մրցակցիդ սխալներից և ինքդ ոչ մի սխալ թույլ չտաս: Ինչ էլ դեռ քարոզարշավի սկզբից անում է Լևոնը:

Հարգելիս
Սա շախմատ խաղալ չի:
Եթե ուզում ես մի բանի հասնես, ապա սխալներ անելուց խուսափելը չի, որ պետք է քեզ առաջնորդի, այլ դրված նպատակին հասնելու էներգիան:

Ես չեմ հասկանում, թե ինչու է հայ ազգի մոտ մեծ առավելություն հաշվվում "սառը" մտածելակերպով առաջնորդվելը, երբ իրականում անհրաժեշտ է "տաք" գոևծողութոյւններ: Իսկ ավելի ճիշտ գուշակում եմ: Դա պարզ, մարդկայինորեն հասկանալի վախն է: Մնացածը /… … … …/ բլա-բլա է:

Լավ ոստիկան
26.05.2008, 21:08

Շախմատի նման ազնվագույն խաղով իրենց միտքը մարզել և այդ խաղում մեծ հաջողությունների են հասել ստատեգներ, առաջնորդներ և գեներալներ, որոնք այդ գիտելիքները օգտագործել են "տաք" գործողությունների ժամանակ և հասել անժխտելի առավելության: Սա շախմատ է հագելիս, որտեղ ի տարբերության ֆիգուրների մարդկային կյանքեր են զոհաբերում:

Տրիբուն
26.05.2008, 23:31
Հենց այս օրենքին համապատասխան էլ, ազդող-բրթող-սադրող ուժը պետք է լինի իշխանությունից զուրկ ուժը /ասել է ան-ուժը, ուժ չունեցողը/: Իսկ դրան դիմակայող ուժ պետք է լինի իշխանությունը:
Իսկ քանի որ ուժ չունեցող մարմինը իրեն երևակայել է եսիմ ինչի դերում, ու շարժվում է "չքանդել", "չփշրել", "չվերացնել" … սկզբունքներով , որովհետև … և … /սրանք հեչ էլ կարևոև չեն/, ապա հլա դեռ երկար ժամանակ իշխանությունները փոստ-սովետական երկներում ընդհանրապես, և Հայաստանում մասնավերապես ընդիմություն-իշխանություն դուպլետի երկու կողմի դերակատարումն են իրականացնելու:
Եթե ընդիմությունը վախենում է /կարևոր չէ ինչից/, ապա ավտոմատիկորեն իրեն զրկում է վերջին միջոցներից և հայտնվում մսի գործարանի մատույցներում բառաչող ոչխարի դերում:
Նայեք ինչ է կատարվում այժմ:
Փոխանակ ընդիմության "ուժային" մասի հիմնական գործը լիներ իշխանությունից սրա-նրա /նաև ուժայիններում աշխատող հրաման կատարողներին / և իր ընտանիքի անդամներին այստեղ-այնտեղ բռնել ու մինիմում շան ծեծ տալը, իրենք են մտել եսիմ որ ծակը ???
Անհասկանալի է: Էսպես ավտորիտար կամ ավելի վատճ դիկտատորական երկրներում իշխանափոխություն չեն իրականացնում: Ու ստեղ ոչ մի Ղարաբաղ-մարաբաղ ոչ մի կապ էլ չունի:
Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ կարծես Ալիևը մերոնքականների խաթեր մի երկու կրակոց արձակեց սահամանին, որ ընդիմություն-իշխանություն երկյակը ժողովրդին համոզեն, որ եկեք խելոք մնանք, թե չէ նայե՜ք էտ քխ ձյաձան ինչեր է անում…
Ընգեր, բռթող ուժը չի կարող ընդիմությունից լինել, որովհետեև ինշխանության հակազդեցությունը կարող է անհամեմատ ավելի ուժեղ լինել, ու իրավունք կունենա.... ստեղ օրենքը մի քիչ խախտվեց, բայց ամեն դեպքում հիմնական սկզբունքը դեռ պահպանվում է:
Հետո, պատմության մեջ ես չեմ հիշում դեպք, երբ ուժով ձեռք բերված իշխանությունը հետո իրացվի ի բարօրություն ժողովրդի.. ուժի կիրառման արդյունքում միշտ իշխանության մեջ են հայտնվում ուժը կիրառած վայրենիները... ու գնամ գալիս եմ..
լավագույն օրինակը ՌՔ-ն է, նա էլ ուժ կիրառեց լիակատար իշխանության հասնելու համար (հոկտեմբերի 27), կամ գոնե բոլորս այդպես են ենթադրում.. ու ի՞նչ ունեցանք արդյունքում:
Իսկ եթե հիմա քո ասելով գործ ունենք ավանակի (իշխանություն) ու ոչխարի (ընդիմություն) հետ, ապա հաշվի առնենք որ ոչխարը մսատու, բրդատու, կաթնատու, կարճ ասած եռակաի օգտակարությամբ կենդանի է, մինչդեռ ավանակն էլ բավականին օգտակար կենդանի լինելով հանդերձ երկու նպատակով է օգտագոծվում միայն - բեռնափոխադրումներ, ու մատաղ սերնդի սեռական դաստիարակություն - այնպես որ 3:2 հաղթում է ոչխարը:

Տրիբուն
26.05.2008, 23:36
Դիվի, եթե շան ծեծի արժանիները քիչ լինեին կարելի էր, բայց այստեղ մի այնպիսի դեգրադացիա է գնացել, որ մի ահագին զանգվածի պիտի շան ծեծ տաս, իսկ դա քաղաքացիական պատերազմ է նշանակում, դրա համար էլ մանրից փորձում են գաղափարներով մարդկանց մուտացիայի ենթարկված մտածելակերպը առողջացնել… բարդ է իրականում…:think
Ընգեր, վախենամ ոչ թե շատ են....այլ շաաաաաաաատ են.. ավելի շուտ ՇԱԱԱԱԱԱՏ են:
Ու հավատացյալ հոտի փրկության համար, հոտի մի մասին ոչ թե բուժել է պետք, այլ ուղարկել հարկադիր մորթի: Պատվաստանյու էլ չկա դրա դեմ: Ինձանից լավ գիտես ինչպես է կոչվում այդ հիվանդությունը-"ինադու դեբիլություն":

ԴիՎի, էս չի նշանակում, որ ես քո հետ համաձայնվել եմ:

Ավելացվել է 6 րոպե անց

27.05.2008, 00:40
Իսկ եթե հիմա քո ասելով գործ ունենք ավանակի (իշխանություն) ու ոչխարի այնպես որ 3:2 հաղթում է ոչխարը:
Չգիտեմ եղբայր:
Եթե նստած լինեինք պատմության դասի, ու զրուցեինք 1000 տարի առաջ եղած դեպքերի մասին, ապա քո հետ կհամաձայնեի:
Սակայն ասյ դեպքում, ինչքան էլ ինձ տարօրինակ թվա, սակայն հայտնվել եմ ուլտրա թևում, իմանալով որ խասիաթով մեղմ ռոմանտիկ եմ :):
Այ եթե անգիլիացիների մեջ լիներ ծնված, ապա ամենակենտրոն տեղերում կլինեի:
Սակայն հայերս էնքան խիտ ենք կենտրոնացել կենտրոնում, որ ես շպրտվել եմ ուլտրա-եսիմ ուր ;):
Կարո՞ղ է սա էլ ասես, որ աննորմալություն չի:
:)

Ambrosine
27.05.2008, 00:43
Էս էլ մեր ապագա <<լավ>> ոստիկանները

ՈՒԺԱՅԻՆ ԲԼՈԿԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ

Հայաստանի ներիշխանական հակասությունների հիմնական ցուցիչը դարձել է ուժային գերատեսչությունների ղեկավարների նշանակման հարցը: Փաստացի, իշխանության բեւեռները համաձայնության գալով կառավարության կազմավորման հարցում, չեն կարողանում նույն «թեթեւությամբ» լուծել ուժային բլոկի նշանակումների հարցը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, լուծված է Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի պաշտոնաթողության հարցը, սակայն նոր ոստիկանապետի նշանակման հարցը ձգձվում է: Ամենահավանակն թեկնածուներն են համարվում Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանը:
17:50:17 - 26/05/2008
http://http://lragir.am/src/index.php#top

Տրիբուն
27.05.2008, 10:34
Չգիտեմ եղբայր:
Եթե նստած լինեինք պատմության դասի, ու զրուցեինք 1000 տարի առաջ եղած դեպքերի մասին, ապա քո հետ կհամաձայնեի:
Սակայն ասյ դեպքում, ինչքան էլ ինձ տարօրինակ թվա, սակայն հայտնվել եմ ուլտրա թևում, իմանալով որ խասիաթով մեղմ ռոմանտիկ եմ :):
Այ եթե անգիլիացիների մեջ լիներ ծնված, ապա ամենակենտրոն տեղերում կլինեի:
Սակայն հայերս էնքան խիտ ենք կենտրոնացել կենտրոնում, որ ես շպրտվել եմ ուլտրա-եսիմ ուր ;):
Կարո՞ղ է սա էլ ասես, որ աննորմալություն չի:
:)
Չէ չեմ ասի, քանի որ սահմանային իրավիճակներում բոլորս էլ ուլտրայանում ենք, կամ հակված ենք ուլտրայանալու: Այսինք, տվյալ պահին քո, իմ ու շատերի մոտ ներքին անհնանգստություն կա, որ մեզ սեղմել են անկյունում ու շարժվելու հնարավորություն չունենք: Ու անկյունից դուրս գալու միակ ճանապարհը հակահարձակումն է` կիրառելով նույն մեթոդները ինչ կիրառվել է մեր նկատմամբ: Բայց սա իրոք կլիներ քո ասած 1000 տարի առաջվա մոտեցում - իշխանության գալու ամենակարճ ու հեշտ ճանապարհը թագի բոլոր հավակնորդներին քոքից վերացնելն է, համակիրներին էլ կախելն ու վտարելը: Բայց ցավոք, կամ գուցե բարեբախտաբար, մենք 21-րդ դարում ենք: Քաղաքականությունը ասպետական մենամարտերից աճել է լուրջ գիտության մակարդակի: Ու եթե հետևենք Ոստիկանի ասած շախմատային կանոններին հիմա պատային իրավիճակ է: Սրանից հաղթող դուրս կգա նա, ով ավելի լավ է շախմատ խաղում: Կողմերից մեկի շախմատի ֆեդերացիայի նախագահ լինելը դեռ ոչինչ չի նշանակում - Կիլյումժինովն էլ ՖԻԴԵ-ի նախագահ էր, բայց գրոսմայստեր չէր:

Հիմա, նույն մեխանիկայի, կամ Նյուտոնի առաջին օրենքի համաձայն, Բ մարմնի վրա կիիրառված բռի ուժը հակազդվելու է նույնքան հզոր մտավոր ուժով:

Մենք պիտի գոհ լինենք Աստուց, որ գնում ենք նման քաղաքական գործչի հետևից: Ինչ-որ անբաններ սութի մեղադրանքներ են ներկայացնում, բա ինչի՞ չեկավ մարտի մեկին, բա ու՞ր էր: Հիմա ոնց բացատրես այդ մարդկանց, որ եթե չլիներ ՆԱ ու ՆՐԱ աֆտարիտետը բոլորին չպահեր կոնտրոլի տակ, ապա մարտի մեկի առավոտյան կանանաց, երեխաների, քնած մարդկանց նկատմամբ կիրառված բռի ուժը կարող էր նույն երեկոյան հակազդվել այնպիսի ուժով, որ հիմա նախագահական շենքի տեղը ավերակներ կլինեին: ՌՔ ու ՍՍ պիտի ձեռք ձեռքի տված ղուրբան լինեն ԼՏՊ-ին, որ մինչև հիմա կենդանի են: Այնպես որ ապեր, ծերուկն իմաստուն է: Ծերուկը գիտի ինչ է անում:

Ֆրեյա
27.05.2008, 13:16
Մի հատ մենակ կարդացեք էլի էտ հոդվածի մեջ"Զգուշացրել ա ցուցարարներին, ո նրանք պտրաստ լինեն դիմադրությանը" Դուք հասկանում եք սրա իմաստը.....................
Այսինքն, իրանց պլանների մեջ էր մտնում քնած տեղը միանգամից կոտորել բոլոր մարդկանց, իսկ էտ ոստիկանը զգուշացրլ էր:
Լավ, բա սրանք մարդ են՞՞՞՞ Ու էս հարցս ուղղում եմ ոչ թե ձեր իմացած երկուսին, այլ մեզ:

Լավ, բա մենք մարդ ենք՞՞՞ Լավ, բա մենք արժանի ենք մարդ կոչվելւն՞՞՞՞
Կարողա էտ դատախազները,քննիչները, խաբար տվողները, և մարդ ծեծողները ու մարդսպանողները մեր մեջից մեկի հայրերը, քեռիները, հորեղբայրները ու եղբայրներն են: Կարողա,մեր մեջից մեկի ախպերը միլիցա ա, ու մարտի 1ի գիշերը ինքնա կրակել մարդկանց վրա, ինքնա փողոցում կին ծեծել, ինքնա մարդ սպանել.

Ոնց ենք ետքանից հետո իրար աչքերի մեջ նյելու՞՞՞՞

Թե, ետ մարդն էլ ա ասելու, գիտեք, ես լավ միլիցա եմ, ետ սպանողները ուրիշներն են եղել.

Kuk
05.06.2008, 19:10
ՈՒՍԱԴԻՐԱՎՈՐ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Նորանշանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մի քանի օր առաջ ինչ-որ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե ոստիկանությունն ընդհանրապես կապ չի ունեցել մարտի 1-ի դեպքերի հետ, ապա խոսել է այն մասին, որ ոստիկանությունն այսօր հասարակության աչքում բացարձակապես հեղինակազրկված է:

Սկսենք մարտի 1-ի դեպքերից: Չի բացառվում, որ Ալիկ Սարգսյանն իրավացի է, եւ ոստիկանությունն իսկապես մարտի 1-ի սպանությունների հետ կապ չունի: Այդ օրը Երեւանի փողոցներում ամենեւին էլ «հասարակական կարգի պահպանման» խնդիր չէր լուծվում, այդ օրը ռեժիմի հետագա գոյությունը լրջորեն վտանգված էր, եւ ռեժիմը հստակ որոշում էր ընդունել` կրակել ժողովրդի վրա, եթե պետք լինի` բոլորին «սատկացնել», միայն թե իրենք պահպանեն աթոռները: Ռեժիմի համար սա չափազանց կարեւոր, կենաց-մահու խնդիր էր, եւ ռեժիմն այդպիսի կարեւոր խնդիրը ոստիկանությանը չէր վստահի: Առավել եւս` չէր համարձակվի այդ խառը իրավիճակում հազարավոր ոստիկանների մարտական զենք բաժանել: Այնպես որ, Ալիկ Սարգսյանը երեւի իրավացի է: Պարզապես նա պիտի ասի նաեւ, թե եթե ժողովրդի վրա կրակողը ոստիկանությունը չի եղել, այդ դեպքում ովքե՞ր են եղել: Ոստիկանության հիմնական գործն, ի վերջո, հանցավորության դեմ պայքարն է (եթե ճիշտ ենք հիշում), իսկ այս դեպքում ոչ միայն հանցագործություն է կատարվել, այլեւ «շառը գցել են» ոստիկանության վրա: Դե բացահայտեք, բա ո՞ւմ եք սպասում:

Հիմա անդրադառնանք հաջորդ հարցին: Ալիկ Սարգսյանը, որպես «թոփ-թազա» ոստիկանապետ, իհարկե կցանկանար, որ ոստիկանության հեղինակությունը վերականգնվի: Բայց նրան, վստահաբար, ոչ թե ոստիկանության նկատմամբ հասարակությա՛ն վերաբերմունքն է հետաքրքրում, այլ ռեժիմի: Պրոբլեմն այն է, որ առաջին հերթին հենց ռեժիմը բանի տեղ չի դնում ոստիկանությանը: «Կարգուկանոնի հաստատման» հիերարխիկ համակարգում ոստիկանությունը երեւի ամենավերջին տեղն է զբաղեցնում: Ամենավերեւում Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «ախրանաներն» են, հետո` օլիգարխների «ախրանաները», հետո` հանցագործ աշխարհի հեղինակություններն ու նրանց բանդաները, եւ այդպես շարունակ: Ոստիկաններն ըստ էության վերածվել են սովորական մուրացկանների, ովքեր խեղճուկրակ մարդկանց գլխներին գործ-մործ են սարքում ու սկսում փող պոկել` զուգահեռաբար նվնվալով, որ «կյանքը թանկացել ա, էս ինչ վիճակ ա» եւ այլն: Ընդ որում, ե՛ւ ռեժիմը, ե՛ւ հասարակությունը ոստիկաններին հենց որպես մուրացկաններ էլ ընկալում են: Մուրացկանների հեղինակությունը ո՞րն է: Ի դեպ« ոստիկանությունն ինքն իրեն չի հայտնվել մուրացկանի կարգավիճակում: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տասը տարի շարունակ հետեւողականորեն ամեն ինչ արել են, որպեսզի ոստիկանությունը որպես իրավապահ մարմին ոչնչանա: Թույլ չեն տվել, որ իրենց ու իրենց «մոտիկների» ռազբորկաներին միջամտի, արգելել են «խորանալ» աղմկահարույց հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, ամեն առիթով հրապարակավ նսեմացրել են ոստիկաններին եւ այլն: Ու հիմա որեւէ Արարատ Մահտեսյանի, «Բազազի» կամ, «Բալագանով Շուրայի» համակարգից վռնդելով, բնականաբար, ոչինչ չի փոխվի: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ հանցագործները կամովին ցանկանան «ամրապնդել ոստիկանության հեղինակությունը»: Այդպես չի լինում: Եթե իսկապես ուզում ենք, որ Հայաստանում ոստիկանություն լինի, պիտի այնպես անենք, որ այդ հարցերով զբաղվողները հանցագործներ չլինեն: Պարզ ասած, Հայաստանը ոստիկանություն կունենա միայն իշխանափոխությունից հետո:

Իսկ առայժմ ռեժիմն ընդամենը օգտագործում է ոստիկաններին, ընդ որում, օգտագործում է ամենատարբեր (եւ մեկը մյուսից կեղտոտ) նպատակներով: Օրինակ, ստիպում է հարձակվել հանգիստ զբոսնող քաղաքացիների վրա, ցուցմունքներ տալ քաղբանտարկյալների դեմ, «իրեղեն ապացույցներ» տեղափոխել այսկողմ-այնկողմ, հետո դրանք «հայտնաբերել» եւ այլն: Այսինքն, ըստ էության այսօր մենք ոչ թե ոստիկանություն ունենք, այլ ռեժիմի զանազան մանր-մունր հանձնարարությունները կատարող «շեստյորկաների ինստիտուտ»:

Նույնը, ի դեպ, վերաբերում է նաեւ դատարաններին եւ դատավորներին, բայց սա արդեն այլ թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:

Գրիգոր Ոսկանյան

Kuk
05.06.2008, 19:37
ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾԱԾ ՈՍՏԻԿԱՆԸ ՆՈՐ ՊԱՇՏՈՆ Է ՍՏԱՑԵԼ
Այդ ոստիկանը «օր» բառը գրել է «ո»-ով

Թեեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովի ամբիոնից խոսեց գիտելիքի հասարակության անհրաժեշտության մասին, Ներսես Շնորհալուց մեջբերումներ արեց եւ էլի ինչ-որ բարոյական բաների մասին խոսեց, այնուամենայնիվ հենց նրա իշխանության օրոք խրախուսվում են անգրագետներն ու անբարոյականները:

Դատելով ոստիկանության համակարգում արված ու սպասվող կադրային փոփոխություններից, կարելի է վստահ ասել, որ մեր երկրում պաշտոնապես խրախուսվում է մարդ ծեծելը: Վայրենի մարդիկ ամենապահանջվածն են իշխանության համակարգում: Բայց այս անգամ խոսքը ոչ թե ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչի մասին է, ում մարզպետական գործունեության ողջ ընթացքում միայն արյունոտ դեպքեր են տեղի ունեցել Արարատի մարզում, այլ ավելի ստորին օղակների: Ոստիկանական համակարգում տեղի ունեցած կադրային փոփոխությունների շրջանակներում ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել ՊՊԾ աշխատակից Արայիկ Պետրոսյանը: Նրա առաջընթացի դիմումը ստորագրել է ՀՀ արդեն նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը` այդ պաշտոնից ազատելով Տարոն Բաղդասարյանին` Շուռա Բալագանովին: Առաջին հայացքից թվում է, թե որեւէ արտառոց կամ նույնիսկ վատ բան չկա այս փոխատեղման մեջ, քանի որ ընդամենը մի ոստիկանին փոխարինում է մյուսը: Խնդիրն այն է, որ Արայիկ Պետրոսյանն այն տղամարդն է, եթե իհարկե կարելի է այդպես ասել, ով 2007 թ. հոկտեմբերի 23-ին փողոցում բազում տղամարդկանց ու օրինապահների ներկայությամբ դաժան ծեծի ենթարկեց մեր գործընկեր Գոհար Վեզիրյանին: Քաղաքացիական հագուստով այս ոստիկանը ինքնամոռաց հարվածում ու հայհոյում էր երիտասարդ լրագրողուհուն, իսկ վերջում էլ պարզապես հրեց ու ցած գցեց նրան: Չմանրամասնելով, թե Գոհար Վեզիրյանն ինչ բուժումներ ստացավ տարբեր հիվանդանոցներում, միայն հիշեցնենք, որ նա ուղեղի ցնցում էր ստացել եւ երկար ժամանակ ի վիճակի չէր անգամ քայլել:

Արայիկ Պետրոսյանի նման տհաս մարդիկ, որոնց կյանքի նպատակը ամեն գնով սեփական բարեկեցությունն ապահովելն է, ճիշտ եւ ճիշտ համապատասխանում են գործող ռեժիմի «չափորոշիչներին»: Փաստորեն, նրա` լրագրող ծեծելու արարքը խիստ դուր է եկել մեր երկրի իշխանիկներին, ինչի համար էլ որոշել են առաջ բրդել վերջինիս: Մենք այս նյութը հրապարակելուց առաջ զրուցել ենք բազմաթիվ ոստիկանների ու բարձրաստիճան սպաների հետ` ընդամենը հետաքրքրվելու, թե ո՞վ է ճանաչում Արայիկ Պետրոսյանին« եւ ի±նչ առավելություններ ունի այդ ոստիկանը: Վստահեցնում ենք, որ որեւէ լավ կարծիք չլսեցինք նրա մասին: Ով էլ որ մի լավ հատկանիշ մատնանշեց` միաժամանակ շեշտեց, որ լրագրողին ծեծելու ոստիկանի քայլը վաղուց ստվերել է նաեւ այդ չնչին դրական բնորոշումը:

Արայիկ Պետրոսյանը չկայացած մարդ լինելուց բացի, նաեւ տառացի անգրագետ է: Երբ նրան իր գործընկերները Գոհար Վեզիրյանի հետ առերեսման էին հրավիրել, այնպիսի ցուցմունքներ էր գրել, որը բնորոշ է միայն անգրագետ մարդուն: Հերիք չէ, որ նա ասել է, թե Գոհար Վեզիրյանը ծեծել էր իր վաշտի տղաներին, դրա համար էլ ինքը օգնության է հասել, (պատկերացնո±ւմ եք« լրագրողը ծեծել է վաշտի հաղթանդամ տղաներին), նաեւ ի ցույց է դրել իր անգրագիտությունը` առարկայական դաշտում: Նա օր բառը գրել է «ո»-ով, իսկ աստիճանի փոխարեն նախընտրել է գրել «փիլաքան» բառը, որի գրության ձեւն էլ, սակայն, չի իմացել: Եւ այս մարդուն համակարգից պարզապես դուրս շպրտելու փոխարեն դեռ նոր պաշտոն են տալիս եւ մարդատեղ դնում: Իսկ եթե մենք ապրեինք նորմալ երկրում նա լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար այս պահին իր պատիժը կրելիս կլիներ: Բայց ինչպես ասում են, հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, եւ այդ օրը հաստատ գալու է:

Խնդիրն այն է, որ Արայիկ Պետրոսյանի նման օրինապահ կոչեցյալին առավել ոգեւորեցին իր գործընկերները, երբ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած բռնարարքի առիթով հարուցված քրեական գործը կցեցին մարտի 1-ի գործին: Պատճառաբանությունն այն է, թե Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, ովքեր անցնում էին այդ գործով, մարտի 1-ով նույնպես անցնում են, դրա համար էլ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Բայց նկատենք, որ այդ գործով անցնում են նաեւ «ՉԻ» խմբագիր Շողեր Մաթեւոսյանը` մեղադրյալի կարգավիճակով, եւ Գոհար Վեզիրյանը (չզարմանաք)` վկայի կարգավիճակով: Այսինքն« փաստացի բռնարարքների ենթարկված մեր գործընկերը նույնիսկ տուժող չճանաչվեց: Իսկ Տիգրան Սարգսյանը դեռ խոսում է օրինականության, բարոյականության մասին:

Թագուհի Թովմասյան

Kuk
06.06.2008, 23:57
ԱՐԵՎԻԿԸ ՇՈՂՇՈՂՈՒՄ Է ՄԵՆԹԵՐԻ ԱՉՔԻՆ

Օրերս «ՉԻ» խմբագրություն զանգահարեց մի տիկին եւ վրդովված տեղեկացրեց, որ ԱԺ փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանը օրերս ՀՀ ոստիկանության մասին օրենքի քննարկման ժամանակ ասել է «փառք ու պատիվ մեր ոստիկաններին»: «Լավ, բա ինչպե՞ս կարելի է այսօրվա աննամուս ոստիկաններին փառք տալ, բա չի ամաչում այդ կինը: Քիչ էր մնում ռադիոս կոտրեի:angry»,- ասաց նա: Մենք գուցե չանդրադառնայինք այս հեռախոսազանգին, եթե Արեւիկ Պետրոսյանը գլխավորած չլիներ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը: Եվ եթե նա իրականում զբաղված լիներ իրավունքների պաշտպանության խնդրով, պետք է հասկացած լիներ, որ մեր երկրում մարդու իրավունքներն առաջին հերթին խախտում են հենց ոստիկանները: Դա արձանագրված է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում: Բացի այդ, նույն ոստիկաններն էին, որ Հյուսիսային պողոտայում ծեծում էին Արեւիկ Պետրոսյանի սեռի ներկայացուցիչներին` կանանց: Եվ նրանց գովելն ու մի բան էլ փառք տալը, թույլ տվեք ասել` անբարոյական է:[:

Ինչեւէ, մեզ մնում է հիշեցնել, թե ով է Արեւիկ Պետրոսյանը:[ եւ ինչպես կարողացավ ոչ միայն պատգամավոր, այլեւ ԱԺ փոխխոսնակ դառնալ, ինչի մասին մեկ տարի առաջ չէր էլ կարող նույնիսկ երազել: Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակ սողոսկեց ՀՀ երկրորդ, հանցագործ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջամտությամբ: ԲՀԿ-ում մինչեւ օրս նրան չեն էլ ճանաչում: Միայն գիտեն, որ Քոչարյանի մարդն է ու պարզվում է, որ նրա խաթեր էլ ոստիկաններին փառք ու պատիվ է տվել, չէ՞ որ իր սիրելի Քոչարյանին միայն ոստիկանները կարողացան այսքան տարի օգնել պաշտոնավարել` մարդկանց ծեծելով, ահաբեկելով:

Kuk
09.06.2008, 18:58
ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ ԵՆ :yahoo

ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով քրեական գործը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ Տիգրան Մելքոնյանին և Լևոն Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (Պետական գաղտնիք հրապարակելը) և դատապարտել նրանցից յուրաքանչյուրին 2 տարի ժամկետով ազատազրկման՝ զրկելով ՀՀ ազգային անվտանգության մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ այս անձանց «բռնել էին» ցուցարարները Ազատության հրապարակում, գիշերը, երբ «հատուկ գործողություն» էին իրականացնում այնտեղ:

lragir.am

Kuk
30.08.2009, 15:48
Ոստիկանն ու շունը

http://168.am/images/2009/08/86-police.jpg

Օգոստոսի 27-ին, ժամը 18-19։00-ի սահմաններում Կիեւյան փողոցում գտնվող «Զանգու» ռեստորանում արտակարգ դեպք է տեղի ունեցել, որի պատճառով ռեստորանի հաճախորդները եւ սպասարկող անձնակազմը բառիս բուն իմաստով սթրեսային իրավիճակում են հայտնվել: Ականատեսների վկայությամբ՝ «Զանգու» ռեստորան այցելած ՀՀ Ոստիկանության մի ծառայող, որն, ի դեպ, եղել է ոստիկանի համազգեստով, այնքան է խմել, որ կորցնելով սթափությունն, իսկական «դեբոշ» է սարքել: Հարբած ոստիկանը, չգիտես ինչու, որոշել է շրջայց կատարել ռեստորանի ետնամաս, այսինքն` դեպի «Զանգվի» ձորի սկզբնամաս, որտեղից մի շուն (որը, հավանաբար, ռեստորանի տերերի շունն է եղել) «համարձակվել» է նրան կծել: Ականատեսների ենթադրությամբ` ոստիկանը հավանաբար այնքան հարբած է եղել, որ ռեստորանի քաղաքակիրթ պայմաններ ունեցող զուգարանից օգտվելու փոխարեն՝ նախընտրել է կարիքները հոգալ բացօթյա տարածքում` ձորի բերանին: Ինչեւէ, շան կծելուց հետո ոստիկանը, շան վերաբերմունքից «կատաղած», կրկին մտել է ռեստորան ու սկսել է ամենալկտի հայհոյանքներ տեղալ ռեստորանի տերերի հասցեին: Բազմաթիվ հաճախորդների ներկայությամբ Ոստիկանության ծառայողը ոչ միայն հայհոյանքներով սկանդալ է սարքել, այլեւ սկսել է ջարդուփշուր անել ռեստորանի ապակիներն ու ձեռքն ընկած սպասքեղենը: «Զանգու» ռեստորանի աշխատակիցները, հասկանալով իրավիճակի լրջությունը, վախից չեն միջամտել, այլ զանգահարել են ռեստորանի տիրոջը եւ կանչել նրան: Մինչ այդ, սակայն, հարբած ոստիկանի ընկերները, ռեստորանի աշխատակիցներից, հաճախորդներից ներողություն խնդրելով՝ մի կերպ նրան տեղափոխել են ավտոմեքենա եւ հեռացել են: Մեր տեղեկություններով` «Զանգու» ռեստորանի աշխատակիցները հասցրել են գրանցել ավտոմեքենայի պետհամարանիշերը: Ի դեպ, սարսափած հաճախորդներն ամենաշատը վախեցել են ոստիկանի ծառայողական զենքից, որը, բարեբախտաբար, չի օգտագործվել: «Շնորհակալություն մեր իրավապահ մարմնի այդ այլանդակ ծառայողից, որը զենքը չհանեց ու կրակեց: Մինչեւ հիմա ուշքի չենք գալիս: Ու դրա նմանները ներկայացնում են մեր երկրի իրավապահ համակարգը»,- ասաց ականատեսներից մեկը:

168 ժամ

Բիձա
30.08.2009, 19:59
Մի հատ մենակ կարդացեք էլի էտ հոդվածի մեջ"Զգուշացրել ա ցուցարարներին, ո նրանք պտրաստ լինեն դիմադրությանը" Դուք հասկանում եք սրա իմաստը.....................
Այսինքն, իրանց պլանների մեջ էր մտնում քնած տեղը միանգամից կոտորել բոլոր մարդկանց, իսկ էտ ոստիկանը զգուշացրլ էր:
Լավ, բա սրանք մարդ են՞՞՞՞ Ու էս հարցս ուղղում եմ ոչ թե ձեր իմացած երկուսին, այլ մեզ:

Լավ, բա մենք մարդ ենք՞՞՞ Լավ, բա մենք արժանի ենք մարդ կոչվելւն՞՞՞՞
Կարողա էտ դատախազները,քննիչները, խաբար տվողները, և մարդ ծեծողները ու մարդսպանողները մեր մեջից մեկի հայրերը, քեռիները, հորեղբայրները ու եղբայրներն են: Կարողա,մեր մեջից մեկի ախպերը միլիցա ա, ու մարտի 1ի գիշերը ինքնա կրակել մարդկանց վրա, ինքնա փողոցում կին ծեծել, ինքնա մարդ սպանել.

Ոնց ենք ետքանից հետո իրար աչքերի մեջ նյելու՞՞՞՞

Թե, ետ մարդն էլ ա ասելու, գիտեք, ես լավ միլիցա եմ, ետ սպանողները ուրիշներն են եղել.

Ֆրեյա ջան,
Նորեկ լինելով այս կայքում, մանրից ծանոթանում եմ հին գրառումներին: Հանդիպեցի քո այս գրառմանը և հասկացա, որ համարյա ամեն մի նյութ էլ մի անգամ արդեն քննարկված, շոշափված է եղել կայքում, բայց արդյունքում ամեն մեկն էլ մնացել է իր նախնական անձնական կարծիքին:
Համարյա բոլոր թեմաներով էլ նկատելի է, որ ընկալումը, կարծիքների մերձենալը իր տեղը վերջապես միշտ էլ զիջում է բևեռացած վեճին:
Մի երկու ամիս առաջ նախապատմությունից անտեղյակ հենց այս քո գրառման տրամաբանությամբ սկսեցի վիճել աջ ու ձախ ու առաջարկել որ ամեն մեկս մեր բարեկամ սրիկային կարգի հրավիրելով զբաղվենք:
Մտածում էի, որ լավ սրանից էլ պարզ, ակնառու բան՞: Ինձ թվում էր, թե սա հենց սեփական աչքի գերան- ուրիշի աչքի փուշ տարբերակն է, որ եթե մի քիչ էլ խոսենք այս մասին, ճշմարտությունն այնքան ցցուն կդառնա, որ այս պարզ տեսակետը կդառնա ինքնըստինքյան տրամաբանական:
Բայց կատարվեց այն, ինչ սպասելի էր /Չեռնոմիրդինյան տարբերակով/ - ես մնացի իմ կարծիքին, մնացածը բացառությամբ մեկ երկու հոգուց - իրենց: Մի քանի թեմաների մեջ այս հարցը նորից այս կամ այն կերպ շոշափվեց, բայց զերոյական արդյունքով:

Ես հանգել եմ այն կարծիքին, որ հանցագործ հարազատի, բարեկամի, ծանոթի նկատմամբ ամենաթողությունը, ներողամտությունը մեզ-հայերիս համար բազիսային վարվելակերպ է, որը գալիս է պատմականորեն ժառանգված անցյալի դառը փորձից:
Լինելով հասարակական սկզբունքներով շարժվող կենդանական տարատեսակ, մարդ արարածը առհասարակ անողոք է թշնամու հանդեպ որովհետև էքսպանսիայի իր կենսաբանական պահանջը շատ ավելի հեշտ և տարամաբանական է կատարել ի հաշիվ այլոց, քան թե յուրայինների:
Եթե կա պետություն, ապա այդ գործը կատարվում է պետական մակարդակով: Մի պետությունը արտադրություն, կուլտուրա, գիտություն զարգացնելով է ապահովում էքսպանսիայի պահանջը, մյուսները ուղիղ պատերազմով, իսկ մեզ պես չկայացածների մոտ էլ թշնամությունը մտնում է ներքին դաշտ և իրար հոշոտելով ամեն մեկս իր անձնական էքսպանսիայի խնդիրն է լուծում, հաշվի չառնելով, որ ներքին թալանով մենք կործանում ենք մեզ որպես մարդ արարած և պետություն կերտելու ունակ հասարակություն: :(
Իհարկե թալանելով ներսում և արտահանելով այն, որպես անհատներ մենք կարող ենք բարգավաճել դրսում, բայց հաստատապես մենք արդեն հայ և մարդ արարած չենք այլևս, այլ միանձնյա գիշատիչներ: :[
Զարգացած արևմուտքում ներքին թշնամությունը զսպված է բազմաթիվ օրենքներով: Հասարակության ամեն անդամ իր տեղն ունի և ստեղծված են պայմաններ, որպեսզի իր տեղում նա բավարարված լինի և որպես վաստակող և որպես սպառող և որպես հասարակության անդամ:
Հայաստանում, քանի որ ռեսուրսները սուղ են, և մտածելակերպն էլ դեռ հնուց ներքուստ թշնամական է, ապա անզիջում պայքար է ամեն մի միկրոսկոպիկ ունեցվածքի, դիրքի ու պոտենցիալի համար: Մարդիկ կարծում են, թե համագործակցելով կամ չեզոք մնալով նեղ բարեկամական կլանի մակարդակով, կարելի է լուծում ստանալ ուրիշների հաշվին: ::[
Արդյունքում բոլորս ենք այս ստոր խաղի մեջ, քանի որ եթե ամենքս էլ մի 3-4 քայլ անենք դեպի մեր ծանոթության ոլորտը, կհասնենք մինիստրներին ու գլխակերներին: 5 րդ քայլից հետո ողջ հայությունը կհասնի սերժին ու ռոբին:
Սպասել, որ որևէ մեկը կզիջի և դուրս կգա այս դաժան խաղից երևի ռեալ չէ: Ամեն մեկիս թվում է, թե մեր հարազատ մանր ստահակը հեչ, այ էն մեկն է որ հիմնական սրիկան է: Եթե մի 10-20 հոգի միշտ հավաքվեն ու գոռգռան դրա դեմ, ապա վերջ շուտ նա ամոթից գետինը կմտնի:
Բացի դա էլ, հազար ու մի տեսական, նույնիսկ հումորով ու մեծամտությամբ շաղաշված բացատրություններ դեմ կանեն, առ այն, թե ինչքան կարճատես ու անհասկացող ենք դու և ես:
Իմացիր, որ փաստորեն դուրս ես եկել ենթագիտակցականի դեմ, բայց նաև մի վհատվիր, քանի որ ճիշտը դու ես, այն էլ 100 տոկոսով::hands
Հիմա մոդերը ինձ միավորներ կտա թեմայից շեղվելու համար, բայց սովոր եմ, ոչինչ::oy