PDA

Դիտել ողջ տարբերակը : Նմանակումներ



dreaming
07.02.2007, 10:13
Հաճախ մենք խոսելաձևով, շարժուձևով, քայլվածքով փորձում ենք նմանակել որոշակի մարդկանց: Ինչ ե՞ք կարծում, դա ձգտում է ավելիին հասնելու, թե՝ դա մի փորձ է շրջապատից թաքցնելու սեփական թերությունները

PoeT
07.02.2007, 10:26
Իմ մոտ հաճախ չի այլ միշտա։ Ուղղակի մարդիկ չեն հասկանում դա... լօլ

Չամուռ
07.02.2007, 10:34
Կարծում եմ դրանով զբաղվում են բոլորը ի ծնե
ու պատկերացրեք մի քանի սերունդ իրար նմանակելով ու ավելացնելով իրենց սեփականից մի նշույլ ու ահագին բան փոխվումա իսկ հիմքում ընկածա մեր ապուպապի շարժուձևը
ես ինչի եմ տենց ասում, որովհետև հիմնականում մենք կրկնում ենք մեր ծնողներին, իսկ նրանք ովքեր ծնող չունեն արդեն օգտվում են գեղարվեստական հերոսներից;)

electrical_storm
07.02.2007, 11:48
Ես օրինակ մի քանի արտահայտություններ եմ օգտագործում, որ մի 3 տարի առաջվա ընկերուհիս էր օգտագործում, իրա հետ լինելուց հետո մնացելա մեջս ու ոնց արեցի,չկարողացա ազատվել էտ արտահայտություններից...օգտագործելուց իրան եմ հիշում..լոլ...

Ուլուանա
07.02.2007, 11:55
Կարծում եմ՝ նմանակելու ձգտումն ու դրա փորձերը միանգամայն բնական երևույթ են և բնորոշ են ցանկացած մարդու, որը դեռևս գտնվում է կայացման շրջանում։ Թեև կայանալն էլ շատ հարաբերական է, քանի որ դժվար է ասել, որ մարդն արդեն վերջնականապես կայացել է, և նրա մտածելակերպն ու հայացքներն այլևս փոփոխության ենթակա չեն։ Քանի դեռ մարդն ապրում է, նա միշտ էլ փոփոխվում է, գուցե որոշակի աստիճանի հասնելուց հետո փոփոխություններն անհամեմատ ավելի քիչ են լինում, բայց, մեկ է, էլի լինում են։ Երևի պատահական չէ, որ ամենաշատը նմանակելու հակված են երեխաները, որովհետև նրանք շատ տպավորվող են, անհամեմատ ավելի ուժեղ են արձագանքում արտաքին գործոններին և դրանով փորձում են կայանալ, ինքնահաստատվել։

Իմ կարծիքով, նմանակելու պատճառները հետևյալն են.
1. մարդը տառապում է թերարժեքության բարդույթով. վստահ չէ իր ուժերին, համարում է, որ իր պահելաձևը լավը չէ, ի տարբերություն մյուսների, ուստի փորձում է ուրիշներին նմանվել, որպեսզի ավելի լավը դառնա, իր կարծիքով։
2. մարդը պարզապես փորձում է գտնել իրեն, փնտրտուքների մեջ է և այդ ընթացքում իրար հետևից նմանակում է տարբեր մարդկանց, փորձում մտնել նրանց կերպարների մեջ և այդ բոլորի միջով անցնելով՝ վերջապես գտնել իրենը։

Որքան նկատել եմ, արդեն ոչ մանկական տարիքում նմանակելը հիմնականում հատուկ է զգացմունքային ու ռոմանտիկ մարդկանց։

Չամուռ
07.02.2007, 12:06
Կարծում եմ .....******
ի՟սկ քո մոտ...;)

*e}|{uka*
21.05.2008, 16:51
Դեռ վաղ մանկությունից մենք ընդօրինակությամբ ենք զբաղվում , անընդհատ մեր մեջ են հոսում ոմանց զգացումների , մտքերի , ապրումների վտակները , մենք մեր հոգիները օտար հոգիներից ենք կառուցում , ինչպես կենդանին՝ չնկատելով ,չհասկանալով՝ բույսերով և այլ կենդանիներով ...
Ամեն մարդու անձ , նա այդ ցանկանում է , թե ոչ , յուրացված անհատների կոկտեյլ է , բազմաշերտ և շարժուն խառնուրդ է՝ անկրկնելի բույրով և համով : Իսկ այն, ինչ մենք «ես» ենք անվանում , կարելի է համեմատել լուծիչի հետ. որոշ բաղադրամասեր յուրացվում են հեշտ , թեթև , ագահորեն , մյուսները՝ ավելի դանդաղ , ավելի դժվար :
«Յուրացնելով» ինչ-որ մեկի անձը , մարդը , իհարկե, մնում է իր հետ , բայց միևնույն ժամանակ էլ վերածվում է ուրիշի : Այն ինչը ուզում է մարդը լինել , անցնում է նրա մեջ ինչը ինքն է , անցնում է նոր ձևի մեջ : « Ես» -ը ձեռք է բերում նոր գոյություն:
Եվ այդ ներքին ընդօրինակման համար պարտադիր չէ ընտրել իրական անհատ , կարելի է օգտվել գրական կերպարից , շատերը նաև նման կերպարներ հորինում են ինքուրույնաբար : :)

dvgray
25.05.2008, 06:35
Երեխաները շատ հաճախ կրկնօրինակում են ծնողներին, մեծերին, իրենց "հերոսներին":
Բնական է, որ հասուն մարդը նույնպես ժամանակ առ ժամանակ կատարի այդ երեխա ժամանակվա գործողությունը:
Հասուն տարիքում երբևէ ձեզ "բռնացրե՞լ" եք ուրիշին "քոփի-փաստ" անելու պահին:
Հնարավոր եղե՞լ է դիտել այդ պահը կողքից, ու ասել որ դուք այժմ "դերասանություն" եք անում, այսինքն լավ կամ վատ, բայց խաղում եք դեր:
Խոսքս մեծահասակ ժամանակվա մասին է: