PDA

Դիտել ողջ տարբերակը : Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞

Sunny Stream
24.05.2008, 22:37
Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞
Հայաստանում թափառող շներին փորձում են վերացնել 2 ճանապարհով ` Ստերիլիզացիա և Սպանդ. Ստերիլիզացիայի միջոցով շները շարունակում են ապրել, սակայն էլ չեն կարող տալ սերունդ, իսկ սպանդը…

Սպանդով զբաղվում է Քաղաքապետարանին կից գործոխ “Դամի-Արտ” կզմակերպությունը.

Երևանում գոյություն ունի 2 շների կացարան, որոնք և ենթադրաբար զբաղվում են շների ստերիլիզացիայով. Կացարաններից մեկը, որ գտնվում է Արզնիում, երբեք ոչ մի լրագրող ներս չի թողնում, որպեսզի տեսնեն, թե արդյոք իսկապես կատարվում է ստերիլիզացիա, թե ոչ՞՞՞ Դուք ինքներդ էլ երևի հազվադեք եք հանդիպում ստերիլիզացման մասին վկայող վզնոցներով շներին.

Իսկ մյուս կացարենը, որը կոչվում է “Փրկենք Կենդանիներին”, գտնվում է Արին-Բերդում, կատարում է ստերիլիզացիա (ես իմ աչքով եմ տեսել),,, բայց…. ԱՀԱ ԱՅՍՏԵՂԻՑ ՍԿՍՎՈւՄ Է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐԸ…

Այդ կացարանը ստերիլիզացիա անում է ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՈՎ և ԴՐՍԻՑ ԿԵՆԴԱՆԱՍԵՐ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՈԳՆՈւԹՅԱՄԲ, պետությունից ոչ մի օգնություն չկա, չնայած, որ պետությունը ստանում է գումար հավասարապես և սպանդի, և ստերիլիզացիայի համար.

Ու քանի որ այդ կացարանի աշխատանքը “որոշ մարդկանց” բիզնեսին ուղղակի վնասում է, նրանք վերացնում են անգամ ստերիլիզացված և վզնոց կրոխ շներին, որոնք այդ կացարանում են վիրահատվել (վզնոցները տարբեր են).

Հենց Մայիսի 14-ին Դամի-Արտ-ի ներկայացուցիչները հաիտնվել են Դավիթաշենում, լրիվ հարբած, ու կրակել են հենց վզնոցավոր շների վրա… երբ որոշ մարդիկ փորձել են միջամտել, զենքն ուխխվել է հենց նրանց վրա…

Այդ մասին իմանալով` “Փրկենք Կենդանիներին” կացարանի հովանավորը հրաժարվում է այլևս գումար տալ ստերիլիզացիայի համար, եթե միևնույն է իր վիրահատած շներին պիտի սպանեն…
Այդ միջադեպից հետո կացարանի տերը (շատ սրտացավ ու շատ կենդանասեր մի անձնավորություն) զանգահարում է Դամի-Արտ. Նրա այն հարցին, թե ինչու են սպանում ստերլիզացված շներին, ստանում է պատասխան “տո լավ ենք անում ու էլի ենք անելու” իսկ այն հարցին, թե արդյոք նրանք գոնե ձագերին չեն խղճում, երբ կրակում են, Դամի-Արտ-ի աշխատակիցը պտասխանում է “ՁԱԳՆ ԻՆՉԱ՞ ՈՐ ՎՐԵՆ ՊԱՏՐՈՆ ԾԱԽՍԵՆՔ, ԽԲՈւՄ ԵՆՔ ՊԱՏԻՆ ՍԱՏԿՈւՄԱ ԷԼԻ, ԿԱՄ ԵԼ ԽՐՁՈՎ ԼՑՆՈւՄ ԵՆՔ ՓՈՍԸ Ու ՍԱՂ-ՍԱՂ ԹԱՂՈւՄ”…

Նրանցից ոչինչ պահանջել չենք կարող, քանի որ մեր երկրում չկա նման դաժանությունն արգելող ՕՐԵՆՔ !

Ու կա 1 ճանապարհ այս դաժան սպանդին վերջ տալու համար. Դա թափառող կենդանիների մասին օրենքի ընդունումն է, որի համար մենք պատրաստվում ենք դիմել` ունենալով 1300 ստորագրություն.

Փորձենք ավելի քաղաքակիրթ լինել,,, սկսելով հենց կենդանիներից (Ավելի քաղաքակիրթ երկրներում նման դաժան վերաբերմունքի համար երկար տարների բանտարկուտյուն է հասնում).

“Ազգի մեծությունը որոշվում է նրանով, թե որքանով են այնտեղ պաշտպանված կենդանիները”
Գանդի

դժվար է հավատալ, որ նման դաժանությունները կատարվում են մեր կողքին... թեև այլևս ամեն տեսակի դաժանություն սպասում եմ մեր իշխանություններից ու նրանց հովանավորած անձանցից...

...իսկ վերջերս լսել էի, որ Մեքսիկայում մի ավանակի, մարդ կծելու համար, բանտ էին նստեցրել... իհարկե սա արդեն մառազմի է հասնում, բայց դե պարզ է, թե ինչ է նշանակում կենդանիներին վերաբերող օրենքներ ունենալ... էսօրվա Հայաստանի պայմաններում, երբ մարդն իսկի իր իրավունքների ու գլխի տերը չի, երբ պետության կողմից ոտնահարվում է ամեն տեսակ սրբություն, մի քիչ ծիծաղելի է խոսել կենդանիների իրավունքից, բայց... գուցե արժե էստեղի՞ց սկսել, փոքր մասշտաբներից մեծին գնալ... չգիտեմ...

Սամվել
24.05.2008, 22:46

Դաժան էր... հատկապես ձագերի պահը...

Բայց դե իրան հարգող շունը ստերիլիզացիայից հետո չի ուզենա ապրել :D

Սա իհարկե կատակ էր... :)

Մի բան չհասկացա դրանց փաստորեն որսի նման մի բան են կազմակերպում... թե՞ ռեստորան ունեն :D

Իսկ եթե ավելի լուրջ ես իմ ստորագրությունը կդնեմ :think

Moon
24.05.2008, 22:55
դժվար է հավատալ, որ նման դաժանությունները կատարվում են մեր կողքին... թեև այլևս ամեն տեսակի դաժանություն սպասում եմ մեր իշխանություններից ու նրանց հովանավորած անձանցից...

...իսկ վերջերս լսել էի, որ Մեքսիկայում մի ավանակի, մարդ կծելու համար, բանտ էին նստեցրել... իհարկե սա արդեն մառազմի է հասնում, բայց դե պարզ է, թե ինչ է նշանակում կենդանիներին վերաբերող օրենքներ ունենալ... էսօրվա Հայաստանի պայմաններում, երբ մարդն իսկի իր իրավունքների ու գլխի տերը չի, երբ պետության կողմից ոտնահարվում է ամեն տեսակ սրբություն, մի քիչ ծիծաղելի է խոսել կենդանիների իրավունքից, բայց... գուցե արժե էստեղի՞ց սկսել, փոքր մասշտաբներից մեծին գնալ... չգիտեմ...
Վայ, ինչ ահավորություններ են կատարվում մեր երկրում։ Ես անպայման տալիս եմ իմ ստերագրությունը, Սեդ ջան դե դու գիտես, որ շների նկատմամբ անտարբեր չեմ։

Sunny Stream
24.05.2008, 23:00
ապրեք, որ տալիս եք, բայց գիտե՞ք ուր ու ոնց :P

Դուք պարզապես պետք է ուղարկեք [email protected] էլ.փոստի հասցեին Ձեր

1 Անուն ազգանունը
2 Մասնագիտությունը
3 Ծննդյան տարեթիվը
4 Հեռախոսահամարը
5 Էլեկտրոնային փոստի (կայքի) հասցեն
6 հակիրճ բողոք անգլերենով

(վերջին կետը չեմ կարծում, որ պարտադիր է, բայց գոնե վերնագում կամ տեքստով նշեք, թե ինչի համար եք ուղարկում այս տվյալները ;) )

Apsara
24.05.2008, 23:12
ես արդեն ուղարկել եմ ստորագրությունս,
ու նամակը կարդալիս ահավոր ջղայնացա:angry, նենց կգնայի էտ որսորդներին կսպանեի իրանց երեխեքին էլ պատին խփելով կսպանեի, այդ ժամանակ կիմանան, :angry

Փոքր ժամանակ գիշերները արթնանում ու լսում էի ամեն կրակոցից հետո շան վնգստոց ու իմ լուռ լաացը, սրա դեմ պայքարել է պետք

Sunny Stream
24.05.2008, 23:36
Փոքր ժամանակ գիշերները արթնանում ու լսում էի ամեն կրակոցից հետո շան վնգստոց ու իմ լուռ լաացը, սրա դեմ պայքարել է պետք

ես չէի լսել, բայց շատ դաժանաբար սպանել էին մեր բակում 10 շունիկների... հրաշք կենդանիներ էին, ամբողջ բակի ուրախության առարկան... ամեն մեկս ուներ իր սիրելին, խնամում էինք, կերակրում, իմ շունիկի անունը Բիլբո էր... :cry
մենակ մի հիվանդ կար, էդ մեկին թողել էին որպես «թանգարանային նմուշ» :angry

ի դեպ... ես քաղաքում երբևէ վզնոցով թափառական շուն չեմ տեսել, իսկ դու՞ք :think

Վիշապ
24.05.2008, 23:55

Երկիրը երկիր չի ու շներն էլ այստեղ շան կյանքով են ապրում…:think Իսկ առհասարակ այս թափառական շների հետ ի՞նչ անել, սովորաբար նրանք խասյաթ ունեն ընկնել ավտոմեքենաների տակ, մասնավորապես Երևան–Սևան մայրուղու սկզբում հաճախակի են հանդիպում նրանց լեշերը:( Ստերիլիզացնելը նույն ցեղասպանությունն է, որ պարզապես գոյություն ունեցողներին թողնում են ապրել… Չգիտեմ, պետությունը քաղաքացիների նկատմամբ է անտարբեր, մնաց շների հարցերը լուծի…

Սամվել
24.05.2008, 23:57
ես չէի լսել, բայց շատ դաժանաբար սպանել էին մեր բակում 10 շունիկների... հրաշք կենդանիներ էին, ամբողջ բակի ուրախության առարկան... ամեն մեկս ուներ իր սիրելին, խնամում էինք, կերակրում, իմ շունիկի անունը Բիլբո էր... :cry
մենակ մի հիվանդ կար, էդ մեկին թողել էին որպես «թանգարանային նմուշ» :angry

ի դեպ... ես քաղաքում երբևէ վզնոցով թափառական շուն չեմ տեսել, իսկ դու՞ք :think

Ես էի ուզւոմ ասել... ես էլ չեմ տեսել :think

Racer
25.05.2008, 01:10
Դա այնքան էլ հեշտ լուծվող հարց չի՝ նամանավանդ մեր երկրի նման աղքատ երկրի համար:Ես էլ եմ կենդանի շատ սիրում, տարբեր կենդանիներ եմ պահել, այդ թվում նաև շուն: Բայց պահել եմ մինչև վերջ: Բայց շատ մարդիկ վերցնում են փոքրիկ շնիկին հետը մի քանի ամիս խաղում են ու նետում փողոց: Տարրական անպատասխանատվություն, էդ մարդկանց հարկավոր ա տուգանել: ՈՒրիշ պրոբլեմ էլ կա, երբեմն անտուն շները միավորվում են ոհմակների որոնք կարող են շատ վտանգավոր լինել:
Ընդհանրապես, կարելի է ասել մեր մոտ կենդանի պահելու կուլտուրա չկա:

Օրական աշխարհի տարբեր երկրների սպանդանոցներում իրենց մահկանացուն են կնքում բազմաթիվ կենդանիներ իսկ ծովերից, գետերից ու լճերից բռնված բազմաթիվ անխոս ձկներ ուղղակի շնչահեղձ են արվում:
Այնպես որ, երբ հագնում եք ձեր սիրելի կաշվե բաճկոնը, մուշտակը, կամ երկարաճիտ կոշիկները, ձգում եք ձեր սիրելի գոտին, տոլմա, խորոված կամ խաշլամա եք պատրաստում ինչպես նաև կերակրում եք ձեր սիրելի շնիկին կամ փիսիկին, հիշեք՝ որ դա նախկինում եղել է սիրունիկ հորթիկ, վարդագույն խոճկորիկ, փափլիկ ճուտիկ և այլ խեղճ անասուն ու սպանվել է: