PDA

Դիտել ողջ տարբերակը : VO.X `Առաջին մենահամերգը Երևանում



Rian
24.05.2008, 01:30
http://img.photobucket.com/albums/v155/CaptainBlood/posterweb800.jpg

Դիտել TV-գովազդը.
http://www.youtube.com/watch?v=CzZrRreJJWE

VO.X ԲՐԻՏԱՆԱՀԱՅ ԴՈՒԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀՈՒՆԻՍԻ 3, ԺԱՄԸ 20:00

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ 4

ԲՐԻՏՓՈՓ, ՌՈՔ, ՋԱԶ, ԴԻՍԿՈ...

ՆՎԱԳԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ

ՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ` 51-91-78
ՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵՔԸ` 2000 ԴՐ.

ՀԱՅՏՆԵ՛Ք ԲՈԼՈՐԻՆ, ՈՒՄ ԳԻՏԵՔ:
ԵԿԵ՛Ք ՎԱՅԵԼԵԼՈՒ ԼԱՎ ԵՒ ԲԱՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ:
ՁԵԶ ՀԱՃԵԼԻ ԵՐԵԿՈ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ:

*************************************************************************************************
VO.X դուետ`
- Արամ եւ Գայա Րիաններ
- ստեղծվել է 1999 թ.
- 15-ամյա ստեղծագործական փորձ, 1000-ից ավելի երգ, 3 երաժշտական դրամա
- կրկնակի նոմինացիա որպես Լավագույն Բրիտանական Խումբ գոսպել ոճում Բրիտանական Երաժշտական Մրցանակաբաշխության ժամանակ (2003 եւ 2004 թթ.)
- 2 ձայնասկավառակ ("Hand On The Plough" 2004 եւ "Lifewise" 2006, թողարկված Անգլիայում)
- ընդգրկված "Բրիտանական գոսպելի լավագույնները" պաշտոնական ձայնասկավառակում, Iona Records, London.
- շուտով կթողարկվեն "Made In Երեւան" եւ "Carlyle Road" ձայնասկավառակները
- բազմաժանր երաժշտություն (ռոք, բրիտփոփ, ջազ, դիսկո, դասական...)
- բազմալեզու երգացանկ (անգլերեն, հայերեն, ռուսերեն, իսպաներեն)

Sunny Stream
24.05.2008, 21:50
Ուռա~, ՈՒՌԱ~, ՈՒՌՌՌՌՌՌՌՌԱԱԱԱԱԱ~ :yahoo
ուուուու~խ...
վերջապե~ս!!!!!!!!!!! :clap
շատ-շատ ուրախ եմ! կհավաքեմ բոլորին-բոլորին-բոլորին ;)

նոր ու անակնկալ երգեր կլինեն, չէ՞ :roll

Ռեդ
24.05.2008, 21:51
Էդ ովա երգում որ ?

Սամվել
24.05.2008, 21:52
Բայց հաստատ առաջի՞նն է :think

Yellow Raven
24.05.2008, 21:52
Էդ ովա երգում որ ?
Ապեր առաջին պոստը նայի գրածա,որ VO.X -նա երգելու:
Լավ դուետաhttp://www.akumb.am/images/smilies/rolleyes.gif

Ռեդ
24.05.2008, 21:55
Ապեր առաջին պոստը նայի գրածա,որ VO.X -նա երգելու:
Լավ դուետա
Հարցս չհասկացար, չեմ ասում ովա իլե, ոնցա իլե, հարցնում եմ ովա իլե

Sunny Stream
24.05.2008, 21:55
Բայց հաստատ առաջի՞նն է :think
Սամ ջան, հաստատ գրողը բոլորից լավ գիտի՝ առաջինն է, թե չէ :D ;)
համ էլ էդ հեչ... գալիս ես, չէ՞ ;)

Սամվել
24.05.2008, 22:19
Սամ ջան, հաստատ գրողը բոլորից լավ գիտի՝ առաջինն է, թե չէ :D ;)
համ էլ էդ հեչ... գալիս ես, չէ՞ ;)

Հաա... Մենահամերգը:8 ես էլ Համերգ էի կարդացել :D:D...:o... :crazy ... :esim.../Միկրոկոնտրոլերները վրես ազդելա :D/

Իսկ գալ չգալու հարցը հիմնականում կախված է քննությունների օրերից որը դեռ պարզ չի :think...

Բայց դե ոնց քցում բռնում եմ կամ մի հատ քննությունա մնալու հունիսին... կամ չի մնալու... /Չեմ կտրվել միջանկյալներա :))/ Տեսնենք տեսնենք :)

Փիսիկ
30.05.2008, 00:41
օ՜... ինչ անարդար ա աշխարհը :( ես իրանց էդքան սիրեմ, իրանք համերգն անեն իմ քննության օրն ու աշխատանքի ժամին :(


հուսով եմ գնացողները կգան ու ինձ մի բոլլլլ ջիջիլ կգցեն :)

Sunny Stream
03.06.2008, 21:34
Ուուուուուուուուուու՜՜՜՜՜՜՜ԽԽԽԽ!!!!!!!!!!!
Ախր լավն եք էլի, շատ-շատ-շատ լավն եք, ես իսկապես ձեզ շաաաա՜՜՜՜՜՜տ եմ սիրում... էդքան շաաա՜՜՜՜տ մեկ էլ էն երգչուհուն... էն որ, էն որ հենց անունը տվեցիք, թռա-նստեցի առաջին շարքում ու նրա հիանալի երգի Գայայի հրաշալի կատարումից հետո համերգը ինձ համար ուղղակի տոնի վերածվեց!!!!!!! :love
Շատ լավ կազմակերպված, շատ բարձր մակարդակով, շատ բազմազան ու բոլոր ոճերում էլ հիանալի համարներով, շատշատշատ.... ընտիր համերգ էր!!! էդքան ոճերի հերթափոխը, էդքան տրամադրությունների փոփոխությունը, էդ հուզիչ բեմականացումը, որ իսկապես ինձ հուզել էր, նստած տեղումս քարացել էի, «Հայաստանի» էդ դրայվը... ու՜խ!!! բա էն բիթլզոտ վերջաբա՜՜՜՜՜նը :hands

իսկապես մեեե՜ծ հաճույք ստացա էս համերգից, ով չի եկել, թող փոշմանի, կամ օրերը հաշվի, որ հաջորդին գա :P

բայց, 2 բայց :).
հույս ունեմ հաջորդ անգամ մեծահասկաներն ավելի քիչ կլինեն ու մթնոլորտը, գոնե վերջին աշխույժ երգերի ժամանակ էդպես «ակադեմիական» չի լինի ;)
կբողոքե՛մ. Made In Yerevan-ն ինչի՞ մենակ տեսահոլովակով... ախր առաջին երգից մինչև վերջին էդ կատարմանն էի սպասում :( բայց դե մեկ է, հրաշալի էր!!! շատ նոր երգեր բացահայտեցի ինձ համար, խմբի իսպանական երանգն ընդհանրապես ուրիշ էր, իսկ դաշնամու՜րը :love լրիվ նոր հմայք էր հաղորդում, նույնկերպ և թավջութակը, թեև մյուս գործիքներն էլ իրենց հերթին շատ լավն էին :ok


Հ.Գ. ու կարևորը... ինձ լիա-լիցքավորեցիք :) ողջ գիշեր պատրաստվում եմ չքնել ու փիլիսոփայության ստուգրաքի պատրաստվել :D քանի դեռ ականջներս դժժում են, հույս ունեմ, չեմ քնի :8

Sirop
04.06.2008, 19:37
հրաշալի համերգ էր
սպասում էի մենակ պրոֆեսիոնալիզմ ու լավ ճաշակով համերգ բայց կաին շատ անակնկալ պահեր ու ոճերի բազմազանություն որ ամենինչը մի համերգի ընթացքում ու մի խմբի կողմից ուղակի հայաստանում չեմ տեսել մնումա սպասենք նոր համերգների ամենամոռտ ժամանակներում

Փրկե՛նք Թեղուտն ու Հայաստանը!!!