PDA

Դիտել ողջ տարբերակը : Վարորդական Իրավունք

Intel
23.10.2006, 18:39
Վոփշմ սենց ա վիճակը, ես քննությունը հանձնել եմ, ստացել եմ, հիմա ասեցին գնամ նկարվեմ ГАИ-ում, ես էլ նկարվեցի, ասեցին որ 15 օրից պատրաստ կլինի, այսինքն կտան տենց մի 25-օրից, հիմա ո՞նց կարելի ա արագացնել էտ պրոցեսը, օրինական, կամ ոչ այնքան օրինական ճանապարհներով:

NetX
23.10.2006, 22:07
Վոփշմ սենց ա վիճակը, *************************, հիմա ո՞նց կարելի ա արագացնել էտ պրոցեսը, օրինական, կամ ոչ այնքան օրինական ճանապարհներով:

Վոփշմ պարզ չի որ պետքա $$$ տաս :B

Intel
23.10.2006, 22:31
Վոփշմ պարզ չի որ պետքա $$$ տաս :B
ու՞մ, ինչքա՞ն:

NetX
23.10.2006, 22:38
ու՞մ, ինչքա՞ն:

պրյամոյ հարցնու նկարելու տեղը, ինձ թվում ա պրայս լիստը տեղում կներկայացնեն,
պրավան ինչ ես անում՞, որ ավտոն արա ամսից ավել արանց պրավա էի քշում :roll :angel

Սլիմ
27.08.2009, 11:46
Էս կապակցությամբ մի քանի հարց ունեմ:
1) Ինչ նշաններ ունի վարորդական իրավունքը, որոնցով ոստիկանները որոշում են պռավայի իսկական լինելը?
2) Գաիում քննություն հանձնելուց ու պռավա ստանալուց կարելիա անձնագրի պատճենով ներկայանալ?
3) Եթե անձնագիրը Ռուսասատանիա, Հայաստանում պռավա կտան?
4) Առանց անձնագրի հնարավորա պռավա ստանալ?

Kuk
27.08.2009, 11:58

Անձնագիր որ չլինի, ո՞ւմ տան էդ պռավեն:)

Սլիմ
27.08.2009, 12:02
Անձնագիր որ չլինի, ո՞ւմ տան էդ պռավեն:)

Ծննդյան վկայականով:
Կամ չգիտեմ ուրիշի անունով:

Վիշապ
27.08.2009, 12:11
Ց Ա Ն Կ

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

1. Դիմում
2. Անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, վերջինիս դեպքում` հաշվառման (փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, և դրանց պատճենները (պատճենները ներկայացվում են միայն տեսական քննության ժամանակ)
3. Քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր
4. Գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության վճարի վճարման անդորրագիր
5. Վարորդական իրավունքի վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր
6. Վարորդական վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (քարտ), որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ
7. Ռազմաուսումնական հաստատության կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (քարտ), որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` համաձայնեցնելով կրթության և գիտության նախարարի հետ
8. Բժշկական հավատարմագրման տեղեկանք
9. Տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ
10. Վարորդական վկայական (վարորդական վկայականի փոխանակման կամ միջազգային վարորդական վկայական ստանալու դեպքում)
11. Վարորդական վկայական ստանալու համար հիմք հանդիսացած փաստաթուղթ (այլ երկրներում ստացած վարորդական վկայականների փոխանակման համար)
12. Վարորդական իրավունքի կորցրած վկայականի կրկնօրինակը տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:
Վարորդական իրավունքի ձեռք բերման կարգի մասին ողջ եղած–չեղածը այստեղ՝

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (http://www.laws.am/DocumentView.aspx?docid=37665)

Walter Lewin
21.01.2011, 21:28
Ակումբցիներ!!!

Ուզում եմ վարորդական իրավունք ստանալ: Մեքենա վարել կարելի է ասել ընդհանրապես չգիտեմ: Ինչ-որ մեկը ամենասկզբից կբացատրի պրոցեսը???:)

Նախապես շնորհակալություն:)

Ձայնալար
21.01.2011, 21:31
Գնում ես ավտոդրպոց մնացածն իրանք ասում են: Վճարում ես, գնում ես դասերի կամ չես գնում, հետո գնում ես քննություն ես հանձնում կամ չես հանձնում ու ստանում ես վարորդական իրավունք:

Դարք
21.01.2011, 21:32
Ակումբցիներ!!!

Ուզում եմ վարորդական իրավունք ստանալ: Մեքենա վարել կարելի է ասել ընդհանրապես չգիտեմ: Ինչ-որ մեկը ամենասկզբից կբացատրի պրոցեսը???:)

Նախապես շնորհակալություն:)

ամենասկզբից փորձում ես մեքենա վարել սովորել, մինչև ստացվի :)) կամ գնում էս դոսաֆ, այնտեղ քեզ ամեն ինչ կբացատրեն, թե պրոցեսը ոնց է ընթանում, այնտեղ նաև ուսումնական պարապմունքներ են անցկացնում, իհարկե ոչ անվճար, համ վարորդական իրավունքիդ հարցերը կլուծես, համել մեքենա վարել կսովորես ;)

boooooooom
21.01.2011, 22:03
Հենց այսօր գնացել եմ Դոսաֆ, որը գտնվում է Ալմաստ գործարանի մոտ, Զեյթունում:Ներկայացրել եմ անձնագրիս պատճեն, 2 գունավոր լուսանկար3/4, "փսիխո" /որը նախորոք պետք է վերցնել պոլիկլինիկայից/ և 20000 դրամ ուսման վարձ. Երկուշաբթի օրվանից դասի :)

Tianshi
21.01.2011, 22:06
Գնում ես ավտոդրպոց մնացածն իրանք ասում են: Վճարում ես, գնում ես դասերի կամ չես գնում, հետո գնում ես քննություն ես հանձնում կամ չես հանձնում ու ստանում ես վարորդական իրավունք:

կամ չես ստանում;)

Ձայնալար
21.01.2011, 22:19
Եթե փողը տվել ես, ստանում ես անկախ որևէ բանից:

Walter Lewin
21.01.2011, 22:29
Ես մի քիչ լավ չհասկացա, համ սովորելը համ էլ վկայական ստանալը էդ 20 000-ի մեջ են մտնում: Այսինքն կարամ էդքանով պրծնեմ???

Walter Lewin
21.01.2011, 22:30
Եթե իհարկե ամեն ինչ օրինական եմ ուզում անեմ` դասերին մասնակցեմ ու օրինական հանձնեմ քննությունները:)

Ձայնալար
21.01.2011, 22:32
Եթե չեմ սխալվում, ընդհանուր մի 150 000 -ի պատմություն ա: Եթե օրինական անես, երևի մի 30 000 պակաս:

Ձայնալար
21.01.2011, 22:40
20 000 -ը ըստ ամենայնի վճարում ես մենակ տեսական դասընթացների համար՝ երթևեկության կանոններն են սովորեցնում, մեքենայի կառուցվածքը և այլն: Պրակտիկ դասընթացները՝ այսինքն վարելը ուսումնական մեքենայով մոտավորապես մի անգամը 5 000 դրամ ա: Ենթադրենք 6 անգամ ես գնալու 30 000, կա պետական վճարում վարորդական իրավունք ստանալու և քննություններին մասնակցելու համար: Ու կա ոչ պետական վճար պետավտոտեսչությանը, քննություն չհանձնելու համար: Ասեմ, որ թեև քննություն գրեթե ոչ ոք չի հանձնում, բայց առանց կաշառքի հանձնողներ եղել են՝ այսինքն անհնար չի: Քննությունը երկու փուլով ա՝ առաջինը շաբլոնն ա, ստուգում ա երթևկության կանոնների իմացությունը, երկրորդը մեքենա վարելու քննությունն ա: Առաջինից չես կարող կտրել, եթե ճիշտ գրես, երկրորդում մանեվրելու տեղը մեծ ա, կարող են այնպիսի բաներ պահանջել, որ նույնիսկ փորձարու վարորդը չկարողանա, բայց որքան ես գիտեմ, էս պահի դրությամբ Հայաստանում համապատասխան հրապարակ չկա, որտեղ հնարավոր է անցկացնել վարման քննությունը, հետևաբար, եթե շաբլոնը հանձնում ես, վարորդական իրավունքը ստանում ես: Բոլոր տվյալներս կարող են հնացած լինել:

Walter Lewin
21.01.2011, 23:03
Դե լավ, շնորհակալություն:)

Վիշապ
21.01.2011, 23:09
:hi

Խորհուրդ կտամ «Մոբիլ Ստարտ» (http://www.spyur.am/am/companies/mobil-start-driving-school/4076) ավտոդպրոց գնալ: Ճիշտ է մի քիչ թանկ է, հիմա կարծեմ 170000 դրամ, որի մեջ մտնում են՝ դասընթացներ 50 օր, որից 10 օրը (ժամը) մեքենավարում ինստրուկտորով, ԳԱԻ-ի բոլոր հարկերը (բացի ինչ-որ հիմար արտաբյուջետային ֆոնդի վճարից):
Շատ լավ հանգամանալից բացատրում են, բացի կանոններից ու տեխնիկայից բացատրում են նաև քթի ծակի ու տարբեր նրբությունների մասին:

Ես որ ժամանակին մեքենա վարել գիտեի, երկար ընտրություններից հետո էնտեղ որոշեցի գնալ (4 տարի առաջ) ու չեմ փոշմանել:

tikopx
21.01.2011, 23:12
կարճ ասեմ, երեկ եմ հանել, նստումա 20 000 պսիխոն որի մեջ նաև պոլիկնիկան՝ պետական մուծումներով , Ժ 90 000 պրավին

Kuk
21.01.2011, 23:56
20 000 -ը ըստ ամենայնի վճարում ես մենակ տեսական դասընթացների համար՝ երթևեկության կանոններն են սովորեցնում, մեքենայի կառուցվածքը և այլն: Պրակտիկ դասընթացները՝ այսինքն վարելը ուսումնական մեքենայով մոտավորապես մի անգամը 5 000 դրամ ա: Ենթադրենք 6 անգամ ես գնալու 30 000, կա պետական վճարում վարորդական իրավունք ստանալու և քննություններին մասնակցելու համար: Ու կա ոչ պետական վճար պետավտոտեսչությանը, քննություն չհանձնելու համար: Ասեմ, որ թեև քննություն գրեթե ոչ ոք չի հանձնում, բայց առանց կաշառքի հանձնողներ եղել են՝ այսինքն անհնար չի: Քննությունը երկու փուլով ա՝ առաջինը շաբլոնն ա, ստուգում ա երթևկության կանոնների իմացությունը, երկրորդը մեքենա վարելու քննությունն ա: Առաջինից չես կարող կտրել, եթե ճիշտ գրես, երկրորդում մանեվրելու տեղը մեծ ա, կարող են այնպիսի բաներ պահանջել, որ նույնիսկ փորձարու վարորդը չկարողանա, բայց որքան ես գիտեմ, էս պահի դրությամբ Հայաստանում համապատասխան հրապարակ չկա, որտեղ հնարավոր է անցկացնել վարման քննությունը, հետևաբար, եթե շաբլոնը հանձնում ես, վարորդական իրավունքը ստանում ես: Բոլոր տվյալներս կարող են հնացած լինել:

Հնացած չեն, նույնն են: Քննություններն էլ, եթե ավտոդպրոցի դասերին չգնաս, դու էլ ինքդ գիրք չվերցնես ու չսովորես, շաբլոնը չես կարողանա հանձնել, կկտրվես, հետո մի քանի հազար դրամ պետքա մուծես որ նորից մասնակցես, կամ էլ կաշառքով ստանաս, եզդաի քննությունն էլ տանում են դքի վրա կանգնացնում են ավտոն, ասում են՝ ենթադրենք հետևդ ավտո կա կանգնած, դե տեղից նենց պոկի, որ հետևի ավտոն չջարդես:)) Մոտավորապես սենց մի բան: Դե ավտոն էլ իհարկե մեխանիկական կառոբկա ա, որտև ավտոմատի դեպքում մեքենաի հետ գնալու խնդիր չկա դքի վրա: Իրանց տված ավտոն էլ չգիտես ինչ կլինի, կոնուսը ոնց կլինի, կարողա 30 տարվա, խոսքի 06 քշողը նստի մեկ ուրիշ 06 ու չկարողանա, որտև կարողա դիսկին մաշած լինի, խոսքի :D Կարճ ասած, եթե ուզում ես հեշտ պրծնես էդ ամեն ինչից, ավելի լավ ա փողը տաս, ստանաս, մոտ 100 դոլար քննությունների համար: Դե եթե քննություններին էլ փող ես տալու, կարաս էդ դասերին էլ չգնաս, եթե իհարկե քեզ չի հետաքրքրում մատոռի աշխատանքը կամ այլ բան մեքենայի հետ կապված, մեկ էլ եթե գոնե տարրական նշանները գիտես, ու կանոնները գիտես՝ խաչմերուկից ձախ մտնել, կամ կալցեվո մտնելուց ում զիջես, ով քեզ զիջի, գլխավոր փողոցներ և այլն: Եթե սրանք չգիտես, արժի դասերի գնալ նույնիսկ եթե փողով ես ստանալու: Հետո էլ մի երկու հազար դրամ նկարվելու համար կուզեն, մեկ էլ ժամանակավոր պռավեն տալուց հետո, երբ կգնաս հինական պլաստիկը վերցնելու, էդ ժամանակ մի երկու հազար դրամկամ կուզեն կամ չեն ուզի, էդ կախված ա ներս մտնելու պահին դեմքիդ արտահայտությունից. եթե չես ուզում տաս էդ 2000-ը, խորհուրդ կտամ ունքերդ կիտած թարախ դեմքով մտնես, իսկ եթե հավատում ես անեծքներին, լավ կլինի տաս էդ 2000-ը, որ պռավեդ տալուց ասեն՝ անփորձանք :))
Իսկ ուչեբկեքի գները կախված են հիմնականում մեքենայից, մեկ էլ եթե պայմանավորվում ես շատ գնալ քշելու, էժանացնում են: Բայց շատով էժանի պահը ոչ բոլորին ա ձեռնտու, որտև կարողա 5 օր օրը մեկ ժամ քշելը քեզ լրիվ հերիք լինի: Քեզնից ա կախված:

Ձայնալար
22.01.2011, 01:14
Արտ, էդ եզդայի քննության դքով հատվածը շատ եմ լսել, բայց կոնկրետ մարդ չգիտեմ ու էդ դեմ են տվել: Փոխարենը գիտեմ մարդիկ, ովքեր շաբլոնը հանձնել են, ու առանց եզդան հանձնելու ու առանց կաշառքի ստացել են:

Kuk
22.01.2011, 01:32
Արտ, էդ եզդայի քննության դքով հատվածը շատ եմ լսել, բայց կոնկրետ մարդ չգիտեմ ու էդ դեմ են տվել: Փոխարենը գիտեմ մարդիկ, ովքեր շաբլոնը հանձնել են, ու առանց եզդան հանձնելու ու առանց կաշառքի ստացել են:

Բագ ջան, ես դասերի չեմ գնացել ընդհանրապես, շաբլոն չէի կարա հանձնեի, դրա համար քննությունների հարցը լուծել էի: Հետո որ նայեցի «հանձնածս» քննությունների արդյունքները, իմացա, որ ես դքի վրա ավտո եմ տեղից պոկել, իմ առաջադրանքն էդ էր եղել :)) Հետիս պռավա ստացողներից մի երկու տղա կային, հարցրի, ասին՝ հա տենց էլ ա լինում, կամ կարողա սովորական հարթ տեղ էլ լինի, կարողա ուղղակի փողոցում ասեն քսան մետր քշի, ու եթե տեղից շարժվելուց կամ կանգնելուց մարգատ չմիացրիր, լավ չի: Դե նոր քշել սովորածները կարողա տրամադրվեն նորմալ տեղից պոկելու վրա ու մոռանան մարգատ միացնել: Ամեն դեպքում չեմ կարծում, որ շատ հեշտ բան ասեն, որտև մարդ կար, որ եզդաից կտրվել էր: Այսինքն եթե սովորական էշելը լիներ, դժվար թե ընդհանրապես ավտո քշել չիմացողը գար քննության: Կամ կարողա ավտոմատ կառոբկա քշող ա եղել, չի կարացել քշի:esim Բայց դե կիմանար էլի գալուց առաջ:esim Էդ ժամանակ իմացա, որ նորից քննության մտնելու համար մոտ 2-3 հազար դրամ ես մուծում:

Norton
22.01.2011, 01:39
Առաջին անգամ եմ լսում, որ Հայաստանում վարորդական իրավունքի համար քննություն հասկացություն կա:pardon

Դարք
22.01.2011, 02:05
Առաջին անգամ եմ լսում, որ Հայաստանում վարորդական իրավունքի համար քննություն հասկացություն կա:pardon

դրա համար էլ ինքը տենց հասկացություն էլ կմնա ;)

Արշակ
31.01.2011, 21:55
Ժողովուրդ, մի քանի հարց.
1. Բժշկական թղթերը մինչև դասերի գնալը պարտադիր պետք ա ստանամ դպրոցում ներկայացնելու համա՞ր, թե՞ վերջում վարորդական իրավունքը ստանալուց ա պետք գալու։
2. Պարտադիր էն պոլիկլինիկան պիտի գնամ, որտեղ որ գանցվա՞ծ եմ։ Թե՞ ցանկացած պոլիկլինիկա կլինի (մասնավորապես Հանրապետականինը)։
3. Փսիխո–նարկո պարտադիր համապատասխան հիվանդանոցներից պիտի սվերցնե՞մ, թե պոլիկլինիկայում էլ համապատասխան մասնագետները կան։

Սլիմ
31.01.2011, 22:07

Արշակ ջան, վստահ կարող եմ ասել սեփական փորձից:
1. Բժշկական թղթերը կարող ես տանել մի քանի դաս հետո, եթե կարգին հաստատությունա իրանք թույլ չեն տա , որ վերջում տանես, սկզբից էլ ուզում են:
2. Պիտի գնաս ոչ թե գրանցվածդ պոլիկլինիկան այլ տարածքայինը,եթե կվառտալցի ես` հանրապետականը:
3. Փսիխո–նարկո կարող ես վերցնել հանրապետականից , մի քիչ փող տալով, իհարկե օրինականը էնա , որ համապատասխան հիվանդանոցից վերցնես, բայց հանրապետականում էլ են տալիս , փողին մուննաթ:
Ծանոթ գտի հանրապետականում ու 15 րոպեում բոլոր թղթերդ կտան, մոտ 3000-ից 5000-ով, էտ էլ մերսինա::)

Kuk
31.01.2011, 22:15

Սլիմ ջան, գները հաստա՞տ ճիշտ ես հիշում: Ես օրինական ձևով եմ հանել էդ թղթերը, ու իմ վրա նստել ա 9000 դրամ, հլը նառկոի փողն էլ չեմ տվել (Սուրոն չթողեց:) ): Էդ 9000-ից 7000 պոլիկլինիկայում եմ վճարել, 2000 էլ հոգեբուժարանում:}

Արշակ ջան, խորհուրդ կտամ օրինական ձևով ձեռք բերես էդ փաստաթղթերը: 2 օր ա տևում:

Սլիմ
31.01.2011, 22:18
Սլիմ ջան, գները հաստա՞տ ճիշտ ես հիշում: Ես օրինական ձևով եմ հանել էդ թղթերը, ու իմ վրա նստել ա 9000 դրամ, հլը նառկոի փողն էլ չեմ տվել (Սուրոն չթողեց:) ): Էդ 9000-ից 7000 պոլիկլինիկայում եմ վճարել, 2000 էլ հոգեբուժարանում:}
Արշակ ջան, խորհուրդ կտամ օրինական ձևով ձեռք բերես էդ փաստաթղթերը:
Հա ջան, լրիվ լավ հիշում եմ, ինչ որ մուծում ես անում, էտ չեմ հիշում ինչքան, ես մաղարիչի գինն եմ հիշում, ու նարկոդիսպանսեր, հոգեբուժարան գնալ էլ պետք չի տեղում տալիս են, ես չեմ գնացել, ծանոթով ստացել եմ մի քնի րոպեում:

Արշակ
31.01.2011, 22:22
Արշակ ջան, վստահ կարող եմ ասել սեփական փորձից:
1. Բժշկական թղթերը կարող ես տանել մի քանի դաս հետո, եթե կարգին հաստատությունա իրանք թույլ չեն տա , որ վերջում տանես, սկզբից էլ ուզում են:
2. Պիտի գնաս ոչ թե գրանցվածդ պոլիկլինիկան այլ տարածքայինը,եթե կվառտալցի ես` հանրապետականը:
3. Փսիխո–նարկո կարող ես վերցնել հանրապետականից , մի քիչ փող տալով, իհարկե օրինականը էնա , որ համապատասխան հիվանդանոցից վերցնես, բայց հանրապետականում էլ են տալիս , փողին մուննաթ:
Ծանոթ գտի հանրապետականում ու 15 րոպեում բոլոր թղթերդ կտան, մոտ 3000-ից 5000-ով, էտ էլ մերսինա::)
Շնորհակալ եմ :) Իսկ դու ե՞րբ ես գնացել։
Որտև մեկին գիտեմ, որ մի տարի առաջ Հանրապետականի պոլիկլինիկայից 5000 ավել էր տվել ու վերցրել էր բոլոր թղթերը։ Բայց հիմա մի ուրիշից լսեցի, որ խստացել ա հիմա էլ պոլիկլինիկայում նորկո–փսիխոն չեն տալիս, ու փսիխո–նարկոն էլ ամեն մեկը 5000 դրամ են։
Մի խոսքով, ինձ պետք ա թարմ տեղեկություն, թե կարո՞ղ եմ պոլիկլինիկայում 5000 ավել տալով վազվզոցից պրծնել, թե՞ պիտի նարկո ու փսիխոյի համար համապատասխան հիվանդանոցները գնամ ու ամեն մեկին 5000 տամ։

Փաստորեն, ոնց հասկացա, նշանածիս հետ միասին չենք կարող Հանրապետականի պոլիկլինիկա գնալ :( Ինքը մասիվում ա ապրում, ես՝ 15 թաղամաս։

Սլիմ
31.01.2011, 22:25

Ես միտարի առաջ եմ հանել, էն ժամանակ էլ էին ասում, որ չեն տալիս պոլիկլինիկայում նարկո-փսիխոն, բայց եթե ծանոթը լավ ծանոթա, ամեն ինչ էլ կտան ու մոտ 3-ից 5000-ով:

Kuk
31.01.2011, 22:30
Հա ջան, լրիվ լավ հիշում եմ, ինչ որ մուծում ես անում, էտ չեմ հիշում ինչքան, ես մաղարիչի գինն եմ հիշում, ու նարկոդիսպանսեր, հոգեբուժարան գնալ էլ պետք չի տեղում տալիս են, ես չեմ գնացել, ծանոթով ստացել եմ մի քնի րոպեում:

Այսինքն գժերն ու նառկամանները որ լավ ծանոթ ունենան, կարան 3000-5000 դրամով փսիխո հանեն:}

Արշակ ջան, որ վերցնես փսիխոն, ստեղ կգրես իմանանք հա՞ հիմիկվա գներն ու ձևերը, հետաքրքիր ա:

Սլիմ
31.01.2011, 22:32
Այսինքն գժերն ու նառկամանները որ լավ ծանոթ ունենան, կարան 3000-5000 դրամով փսիխո հանեն:}

Արշակ ջան, որ վերցնես փսիխոն, ստեղ կգրես իմանանք հա՞ հիմիկվա գներն ու ձևերը, հետաքրքիր ա:
Կուկ էնպես ես զարմանում, ոնց որ նոր բան լսեցիր: Ես ինքս վերցրել եմ, ու ինձ ոչ մի բանի համար չեն ստուգել, հիմա եթե մի քանի հատ ծակված լինեի, վրիցս ակնհայտ չերևար, հա լավ էլ նարկոման հալով կստանայի:

Արշակ
31.01.2011, 22:33
Այսինքն գժերն ու նառկամանները որ լավ ծանոթ ունենան, կարան 3000-5000 դրամով փսիխո հանեն:}

Արշակ ջան, որ վերցնես փսիխոն, ստեղ կգրես իմանանք հա՞ հիմիկվա գներն ու ձևերը, հետաքրքիր ա:
Անպայման :)

tikopx
31.01.2011, 22:34
տալիս ես 5000 նարկոի ու գժի , մենկա թղթերի մեջ են նայում , ենել քյոռեր ե նստած 90 տոկոսը չեն տենում, 10 000 տալիս ես պոլիկնիկա, ու վերջ ,105 000 պրավին…3 ամսից տալիս ենձ եռտ

eduard30
31.01.2011, 23:00
տալիս ես 5000 նարկոի ու գժի , մենկա թղթերի մեջ են նայում , ենել քյոռեր ե նստած 90 տոկոսը չեն տենում, 10 000 տալիս ես պոլիկնիկա, ու վերջ ,105 000 պրավին…3 ամսից տալիս ենձ եռտ

Մի խոսքով 120.000դ. տալիս ես 3-եք ամսից իրավունքը ստանում ես և առանց վարել գիտենալու մարդկանց վրաերթի կենթարկես::hands:D

Kuk
31.01.2011, 23:10
Կուկ էնպես ես զարմանում, ոնց որ նոր բան լսեցիր: Ես ինքս վերցրել եմ, ու ինձ ոչ մի բանի համար չեն ստուգել, հիմա եթե մի քանի հատ ծակված լինեի, վրիցս ակնհայտ չերևար, հա լավ էլ նարկոման հալով կստանայի:

Սլիմ ջան, չեմ զարմանում, որ պետք լինի, կարամ մեռած մարդու համար էլ պռավա հանեմ: Ուղղակի քո ասած 3000-5000-ով մոտ 5 տարի առաջ էին փսիխո վերցնում: Բայց ամեն դեպքում ես չասեցի, որ հնարավոր չի, ընդամենը հարցրի՝ հաստա՞տ ճիշտ ես հիշում թվերը:)

tikopx
31.01.2011, 23:13
Մի խոսքով 120.000դ. տալիս ես 3-եք ամսից իրավունքը ստանում ես և առանց վարել գիտենալու մարդկանց վրաերթի կենթարկես::hands:D
դու չես իմանում, սկի չես ել տեսել ինձ, խաբար չես ոչ մի բանից, ես ոնց եմ քշում,նենց որ իմ մասին կոմնետ մի արա ստեղ ընդհանրապես:

eduard30
01.02.2011, 12:42
դու չես իմանում, սկի չես ել տեսել ինձ, խաբար չես ոչ մի բանից, ես ոնց եմ քշում,նենց որ իմ մասին կոմնետ մի արա ստեղ ընդհանրապես:
Համաձայն եմ բարեկամ քեզ չեմ տեսել ու չեմ ճանաչում, բայց ես շատ բան եմ իմանում և լավ տեղեկացված եմ: :)
Եթե վստահ ես, որ լավ վարում ես մեքենան կամ կանոնները գիտես կարող եմ հարցեր տալ մեքենա վարելուց և թեորեիաից, Համաձան՞ ես:

Ապե Ջան
30.03.2011, 17:24
Ի՞նչ փաստաթղթեր պետք վարորդական իրավունք ձեռք բերելու համար: Եվ ինչքա՞ն կարժենա ընդհանուր:
Հ.Գ Ոչնչի հետ չեմ ուզում գործ ունենալ, միայն գումարը վճարեմ և որոշ ժամանակ անց ստանամ վարորդական իրվաունք: :)

tikopx
30.03.2011, 20:59
Ի՞նչ փաստաթղթեր պետք վարորդական իրավունք ձեռք բերելու համար: Եվ ինչքա՞ն կարժենա ընդհանուր:
Հ.Գ Ոչնչի հետ չեմ ուզում գործ ունենալ, միայն գումարը վճարեմ և որոշ ժամանակ անց ստանամ վարորդական իրվաունք: :)

ես տվել եմ 105 000 , բայց մինչև 13000 հելնումա, որ լավ ծանոթ գտնես 90 000 կդասավորի;)

EroVd
27.04.2011, 01:36
Ինչ հարցեր և թեսթեր են լրացվում վարորդական իրավունք ստանալու համար ?

Ապե Ջան
27.04.2011, 01:38
Վերջերս իմացա, որ անպայման քննությունով է դարձել: Դա ճի՞շտ ա: :))

EroVd
27.04.2011, 01:41
Սլիմ ջան, չեմ զարմանում, որ պետք լինի, կարամ մեռած մարդու համար էլ պռավա հանեմ: Ուղղակի քո ասած 3000-5000-ով մոտ 5 տարի առաջ էին փսիխո վերցնում: Բայց ամեն դեպքում ես չասեցի, որ հնարավոր չի, ընդամենը հարցրի՝ հաստա՞տ ճիշտ ես հիշում թվերը:)

ոտեղից ա հնարավոր ճարել էդ հարցաշարը ?

Vge
27.04.2011, 13:56
հա..ոստիկանը նստումա կողքտ ասումա սենց արա նենց արա..

tikopx
27.04.2011, 14:04
հա իմ աչքի դեմը կտրվել են, բայց հիմա ավելի են հեշտացրել, անպայման չի գնաս սովորես, կարևորը քնությունը հանձնես ու վերջ:Ենօրը վարչապետներ ասում, երևի արդեն տենցա, ճշտեք մի հատ:Կարևորը ինձ եսօր տվին իմ պլաստիկվի իրավունքը:

Artyom
27.04.2011, 14:12

Իսկ քննությունը մեքենայաշատ փողոցներում ես հանձնում?:}

tikopx
27.04.2011, 14:16
քնությունը մի հատ թուղթ են տալիս մոտ 10 11 հարցա , լրացնում ես ու վերջ Շնյորհավոր, ուղղակի իմը այլ կերպա եղել քնությունը, դե հասկացար ;)

Morg
27.04.2011, 15:08
Նոր համակարգում գնային փոփոխություններ կան թե առաջվաննա էլի?

tikopx
27.04.2011, 15:45
Նոր համակարգում գնային փոփոխություններ կան թե առաջվաննա էլի?

ետի չգիտեմ , ես հնով եմ վեկալել:

Vge
28.04.2011, 00:32
Հա կա..կարծեմ 25.000 տե ինչքան

boooooooom
28.04.2011, 20:57
Այսօր վարորդականի քննությունս հանձնեցի ընկերներ, ուռաաաաաաա :) Առանց որևէ ավելորդ կոպեկի: Մի 15 հոգով մտանք, մենակ ձաձան հանձնեց:

Ձայնալար
28.04.2011, 21:02
Բում ջան, միքիչ մանրամասն էլի. մենակ շաբլո՞ն ես հանձնել, թե համ էլ «եզդա»: Ինչքա՞ն նստեց, մենակ պետական մուծումնե՞ր ես արել:

boooooooom
28.04.2011, 21:15
25000-դպրոցին, փսիխո /ով վոնց կարա/, դրանից հետո 2-3 ամիս դասեր, հետո քննություն: Քննությունից առաջ ՎՏԲ բանկում մուծվումա 12000 չգիտեմ ինչի համար, 10000 էտ էլ չգիտեմ ինչի համար, 3000 տեստի քննության համար, 3000 եզդայի համար, 800 դրամ էլ բանկնա վերցնում իր ծառայությունների համար: Մտնում ես քննության, նստում ես համակարգչի առաջ, տալիս են 10 հարց, 1 սխալվելու իրավունք, 15 րոպե ժամանակ. Իսկ "եզդան"` նայած ում բախտը ոնց կբերի:Մարդ կա դեմքից հասկանում են որ քշել չգիտի, փորձում են, մարդ ել կա քշել գիտի /իմ նման/ ու որ էտ մասին վստահ ասումա, հավատում են: Կամ էլ երեվի որ էտքանի մեջ մենակ ես էի անցել, ինձ եզդան ընդառաջեցին, կրկնում եմ առանց ավելորդ կոպեկի :)

Reh32
28.04.2011, 22:20
Մի քանի ամիս առաջ էլ ես եմ հանձնել, գնացի ավտոդպրոց դասերի, հետո 30 հազար ավել էին ուզում, որ եզդան ու տեստերը դնել տան, չտվեցի ու որոշեցի ինձանով հանձնել, մի 2 անգամ կտրվեցի, ու ամեն անգամ այսինքն շաբաթը մեկ քննության գնալիս պետք է կտրոն տանես 3000 դրամ մուծած, դե էս ընդունողը մի հատ մուննաթ դեմքով մուժիկ էր տեսավ, որ իրանց կաշառք չեմ տալու, վերջի անգամները նույնիսկ ասում էր, որ էտ 3000 չմուծեմ, դե վերջը 10 ից տաս լուծեցի, գնացինք մտանք պետի մոտ, բա թե էս տղեն ինքն իրան լուծեց պարոն եսիմինչյան, պետը մեկ թարս ինձ էր նայում մեկ աշխատակցին երևի մտածում էր փող եմ տվել բայց իրան փայ չկա, բա եզդա նշանակեք թող քշի, հելանք դուրս էս քննություն վերցնողս բա վաղը կգաս, ասում եմ վաղն եմ եզդայի՞ ասում ա հա դե նշանակեցի էլի կգաս, ես էլ տրամադրված վաղը գնացի, ասում եմ եկել եմ քշելու եմ՞ ասում ա բա էն օրը նշանակեցի էլ ինչ ես ուզում՞, :) դե եթե տեսնում են ուզում ես քո ուժերով ստանաս, հարգանքով են հետտ խոսում:D

EroVd
30.04.2011, 16:17
Ձաձա ջան, իսկ էդ հարցաշարը ոտեղից կարամ ճարեմ, որ ես էլ պարապեմ ?

EroVd
30.04.2011, 16:28
Ուզում եմ ինքնուրույն պատրաստվել էդ քննություններին, օրենքները ինտերնետից գտել-քաշել եմ (բացառությամբ վերջին հարցի` 1-ին օգնության վերաբերյալ): Հիմա որտեղից հարցաշարը գտնեմ ? :

boooooooom
30.04.2011, 18:27
Ուզում եմ ինքնուրույն պատրաստվել էդ քննություններին, օրենքները ինտերնետից գտել-քաշել եմ (բացառությամբ վերջին հարցի` 1-ին օգնության վերաբերյալ): Հիմա որտեղից հարցաշարը գտնեմ ? :

Մենք առանց հարցաշարի ենք պարապել: Դեղին գրքով, ինչ էլ գրված չէր, դասատուն էր ասում: Մեկ-մեկ էլ փորձնական շաբլոն էր տալիս /ինքը ուներ/

EroVd
30.04.2011, 21:46
Իակ եթե ես չեմ ուզում հաճախել էդ դասընաթններին ..., ոտեղից կարող եմ ճարել էդ փորձնական շաբլոնի նմուշները ???

boooooooom
01.05.2011, 10:14
Իակ եթե ես չեմ ուզում հաճախել էդ դասընաթններին ..., ոտեղից կարող եմ ճարել էդ փորձնական շաբլոնի նմուշները ???

Ինձ չի հանդիպել, նմանատիպ հարցաշարեր մի քանի հատ կան, բայց հենց քննական հարցերի որևէ հրատարակչություն դեռ չի հանդիպել

Vge
08.07.2011, 00:25
Ես մարդ գիտեմ որ վաճառումա հարցաշարը պատասխաններով..(ծավցաղոԳ);) 5000AMD

Yevuk
08.07.2011, 23:59
Իսկ ով ցանկություն ունի տեսական քննությունը հանձնել առանց գումար վճարելու, հարցաշարեր կարող է գտնել այստեղ (http://police.am/am/%D5%86%D5%88%D5%90%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D5%88%D5%92%D5%86%D5%86%D4%B5%D5%90/2011-05-05-16-17-44/2902-2011-05-05-16-20-35): :)

Vge
09.07.2011, 23:25

Ինչքան ման եկա չգտա.

Yevuk
10.07.2011, 00:02
Ինչքան ման եկա չգտա.

Աաա՜...վերջնական լինկը չի լինում տեղադրել: Նայի, որ մտնում էս էս լինկով, ձախ կողմից մտի Ճանապարհային ոստիկանություն => Վարորդական տեսական քննության հարցաշարեր => 1Վարորդական տեսական քննության հարցաշարեր ու բերում ա Խմբեր 1,2,3,.... Ամեն մեկը մի թեստ ա: :)

Vge
10.07.2011, 12:32

Հա գտա մերսի.. Լավել դժվարա:)

Vge
10.07.2011, 12:39
Իսկ որտեղից կարող եմ սովորել այդ հարցաշարերը՞

Yevuk
10.07.2011, 17:05
Իսկ որտեղից կարող եմ սովորել այդ հարցաշարերը՞

Դե հիմա լիքը գրքեր կան, օրինակ՝ «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններ», 2008թ: Կամ գնա ավտոդպրոց, շատ լավ են սովորեցնում: :)

Vge
10.07.2011, 23:02
Դե հիմա լիքը գրքեր կան, օրինակ՝ «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններ», 2008թ: Կամ գնա ավտոդպրոց, շատ լավ են սովորեցնում: :)

Չե ինքս ինձ եմ ուզում սովորեմ..քշել գիտեմ ուղղակի կաննոները բանը չգիտեմ..պարապեմ ու գնամ քննություն տամ..

Ապե Ջան
10.07.2011, 23:08
Իմացա, որ արդեն նոր դուրս եկած օրենքներով պարդադիր պետք է քննություն հանձնել վարորդական իրավունք ձեռք բերելու համար:

Ինձ հարկավոր է իմանալ կոնկրետ ո՞ւր է պետք գնալ, ի՞նչ է պետք սովորել, ու ինչքա՞ն գումար պետք է մուծեմ:
Շնորհակալություն:

Yevuk
11.07.2011, 12:03
Չե ինքս ինձ եմ ուզում սովորեմ..քշել գիտեմ ուղղակի կաննոները բանը չգիտեմ..պարապեմ ու գնամ քննություն տամ..
Դե գրքով ինքդ քեզ կարող ես սովորել: :)

Իմացա, որ արդեն նոր դուրս եկած օրենքներով պարդադիր պետք է քննություն հանձնել վարորդական իրավունք ձեռք բերելու համար:

Ինձ հարկավոր է իմանալ կոնկրետ ո՞ւր է պետք գնալ, ի՞նչ է պետք սովորել, ու ինչքա՞ն գումար պետք է մուծեմ:
Շնորհակալություն:

Ինչքան ես գիտեմ, տեսական քննությունը հանձնում են Քնաքեռում (կոնկրետ տեղը չգիտեմ), եթե Երևանի ես գրանցված, իսկ ես մարզում ես գրանցված, հենց այդ մարզում: Քշելն էլ հանձնում են ով որ շրջանում գրանցված է, այդ շրջանում: Քննությունների համար մուծում ես 3000 դրամ:

Kita
11.07.2011, 16:38
իսկ ավտոդպրոց հաճախելու համար ինչքան գումար ես մուծում կուրսի համար?
մեկ էլ ավտո քշել սովորեցնելու համար նույն վայրում ինչքան ես մուծում?

VisTolog
11.07.2011, 17:58
մեկ էլ ավտո քշել սովորեցնելու համար նույն վայրում ինչքան ես մուծում?
Յուրաքանչյուր անգամ 4000

Rammstein
22.07.2011, 23:47
http://xmages.net/storage/10/1/0/f/5/upload/c20118ff.jpg

Աաաաաա, ինձ բացել ա… պարզ չի՞, որ թույլատրվում ա, էդ գծերի վրա վերջին անգամ ե՞րբ ա տրամվայ երեւացել: :D:lol

Ներսես_AM
23.07.2011, 00:23
Եթե ճիշտ եմ հիշում օրենքով չի թույատրվում ;)
Միայն ձախ շրջադարձի ժամանակ կարելի ա զբաղեցնել այդ գիծը:

Rammstein
23.07.2011, 00:43
Եթե ճիշտ եմ հիշում օրենքով չի թույատրվում ;)
Միայն ձախ շրջադարձի ժամանակ կարելի ա զբաղեցնել այդ գիծը:

Օրենքով չգիտեմ` թույլատրվում ա, թե ոչ, բայց դա հիմա էական էլ չի, որտեւ տրամվայ վաղուց արդեն չունենք, հույս էլ չկա, որ կունենանք: Էնպես որ էդ գծերը արդեն տրամվայի գիծ չեն, ուղղակի պողպատի կտորներ են` փողոցի մեջ խրված:
Ասածս էն ա, որ անիմաստ հարց են դրել, էդ տրամաբանությամբ պիտի, օրինակի համար, հեծանվային արահետների մասին էլ հարցեր դնեին:

Ներսես_AM
23.07.2011, 01:08
Այդպես որ լինի հարցերի կեսը պիտի չդնեն: Կյանքումդ տեսե՞լ ես օրինակ հաշմանդամի սայլակով կանգառի տեղեր: Կամ Մայրուղի :D

Rammstein
23.07.2011, 01:33
Այդպես որ լինի հարցերի կեսը պիտի չդնեն: Կյանքումդ տեսե՞լ ես օրինակ հաշմանդամի սայլակով կանգառի տեղեր: Կամ Մայրուղի :D

Չէ, հաշմանդամների համար մենակ վերգետնյա ու ստորգետնա անցումներ եմ տեսել` որ եթե սայլակը թողնես, 200 կմ/ժ-ով ներքեւ կիջնի: :D

Եթե լուրջ, էդ սայլակի համրարեցումները կարան մի քանի օրում սարքեն, իսկ տրամվայը անհամեմատ ավելի մասշտաբային ա: Դրա համար իմ համեմատությունն ավելի տեղին էր :P: Կարամ էլի օրինաներ բերեմ, ասենք` կարային բացվող կամուրջների մասին հարց գրեին (չնայած` կարող ա գրել են, չգիտեմ): :pardon

Մենք դեռ գիտենք տրամվայն ինչ ա, մի 10 տարի հետո վարորդական իրավունք ստացող սերունդը ընդհանրապես չի իմանալու էդ ինչ գծերի մասին ա խոսքը: :D

Artyom
14.03.2012, 17:52
Ժող, ո՞վ է տեղյակ, մոտավորապես ինչքանո՞վ կարելի է ստանալ գործնական քննությունը (առանց վարելու): :oy

Vge
14.03.2012, 19:51
Ժող, ո՞վ է տեղյակ, մոտավորապես ինչքանո՞վ կարելի է ստանալ գործնական քննությունը (առանց վարելու): :oy
Հիմա անհնարա.. Միքանի ամիս առաջ եր, որ մեկին հանեցին կաշառք վեռցնելու համար.. հիմա սաղ վախում են.. հաստատ ձև չի.. Սաղ օրենքով պտի արվի..

Գեա
10.05.2012, 22:34
ինչ-որ մեկդ տեսական քննություններ հանձնել է այս ընթացքում, ուզում եմ իմանալ քանի հարց կա տոմսում,, ինչքան ժամանակ են տրամադրում ու քանի սխալն է թույլատրելի?

keyboard
11.05.2012, 10:07
ինչ-որ մեկդ տեսական քննություններ հանձնել է այս ընթացքում, ուզում եմ իմանալ քանի հարց կա տոմսում,, ինչքան ժամանակ են տրամադրում ու քանի սխալն է թույլատրելի?
Չեմ հանձնել, բայց հանձնող եղել է իմ շրջապատում:
Տաս հարց է տոմսում, թույլատրելի է մեկ սխալ: Իսկ գորնական քննության համար ՊՄ ով կասեմ:

Ձայնալար
12.03.2013, 14:07
Ժող լավ «ՈՒ» -ի տեղ ո՞վ գիտի: Ասել կուզեմ «եզդա» ինստրուկտոր: Ավտոմատ տուփով: Եթե ղեկն էլ աջից լինի, ընտիր կլնի :)

keyboard
12.03.2013, 19:23
Ժող լավ «ՈՒ» -ի տեղ ո՞վ գիտի: Ասել կուզեմ «եզդա» ինստրուկտոր: Ավտոմատ տուփով: Եթե ղեկն էլ աջից լինի, ընտիր կլնի :)

Բա՞գ, ինչքան փող ես նախատեսել:D
Թե լավ թիվ ես տալիս, Նիսսանս իրա 120 ձիաուժով ու ես քո տրամադրության տակ ենք, քո բոլոր նշված պարամետրերին էլ բավարարում ա :P

Artgeo
12.03.2013, 20:37
Ժող լավ «ՈՒ» -ի տեղ ո՞վ գիտի: Ասել կուզեմ «եզդա» ինստրուկտոր: Ավտոմատ տուփով: Եթե ղեկն էլ աջից լինի, ընտիր կլնի :)

Առե՞լ ես:

Hda
12.03.2013, 21:09
Ժող լավ «ՈՒ» -ի տեղ ո՞վ գիտի: Ասել կուզեմ «եզդա» ինստրուկտոր: Ավտոմատ տուփով: Եթե ղեկն էլ աջից լինի, ընտիր կլնի :)
Ավտոմատ տուփի «եզդա» -ն որն ա՞, նույն մոնումենտի ատրակցիոնն ա: :D Դու ավելի շատ կանոններին ուշադրություն դարձրա:
Ռույլդ միշտ աջ - նոր ավտո առածին տենց են ասում, հիմա քա մոտ պարզվում ա ղեկն էլ ա աջ :) Անփորձանք: Կանաչ ճանապարհ:

keyboard
12.03.2013, 22:13
Առե՞լ ես:

Մեր մեջ մնա մարդու չասես, ես դաժե տեսել եմ:D

Վահե-91
12.03.2013, 22:53
լավ է, աջ ռույլ ավտոն նույնն ա, ինչ որ ռույլը հետևի նստողի մոտ լինի :D

Artgeo
12.03.2013, 22:55
Մեր մեջ մնա մարդու չասես, ես դաժե տեսել եմ:D

Արդեն ես էլ...

Ժող, ձախ ղեկը հարմա՞ր ա...

Ձայնալար
12.03.2013, 23:00
Ինձ մանկավարժական ձիրք ունեցող ուստա ա պետք :D , գոնե մի 5 պարապմունք գնամ, հետո նոր ընկերների ավտոների ու իմ ավտոյի վրա սենց թե նենց սովորելու եմ:

Գալաթեա
12.03.2013, 23:27
Ինձ մանկավարժական ձիրք ունեցող ուստա ա պետք :D , գոնե մի 5 պարապմունք գնամ, հետո նոր ընկերների ավտոների ու իմ ավտոյի վրա սենց թե նենց սովորելու եմ:

Բագ, Սասը Արաբոյից հետաքրքրվելու էր (ծանոթ ունի), իմ համար, Ու-ի պահով, կասեմ՝ աջ ռուլի համար էլ կհարցնի:

Ձայնալար
12.03.2013, 23:46
Ինձ պետք ա, որ ինչ-որ մեկը լինի, ում մասին խելքը գլխին մեկը կասի, որ այ իրա մոտ էֆեկտիվ ա սովորելը: Թեչէ հիմա տաքսիի չափ «Ու» կա քաղաքում:

Գալաթեա
12.03.2013, 23:48
Ինձ պետք ա, որ ինչ-որ մեկը լինի, ում մասին խելքը գլխին մեկը կասի, որ այ իրա մոտ էֆեկտիվ ա սովորելը: Թեչէ հիմա տաքսիի չափ «Ու» կա քաղաքում:

Կաշխատենք էդ ուղղությամբ :)

Artgeo
12.03.2013, 23:50
Բագ, իմ մոտ էդ պրոցեսը սենց ա եղել: Լիիիիիքը թեորիա եմ ուսումնասիրել, այսինքն տեսական լրիվ պատկերացրել եմ ինչը ինչոց ա: Մի քանի անգամ երեկոյան ուշ թաղամասում եմ քշել ախպորս գոր-գոռոցի ուղեկցությամբ, որն ավելի շատ խանգարում էր, քան օգնում: Հետո քաղաքում եմ սկսել քշել: Սկզբում ավտոբուսների ու երթուղայինների հետևից: Իրանց հետ հավասար կանգառ անելով, կամաց-կամաց վախերը վերանում են ու սկսում ես հասկանալ ուրիշներին ու դու էլ հասկացնել թե ինչ ես ուզում անել: Երևանում քշելն անհամեմատ հեշտ ա:

Օրենքները լավ սովորի, քանի ժամանակ ունես, քշելուց դրա ժամանակը չկա:

keyboard
13.03.2013, 00:16
Բագ, Արթը լրիվ տեղին ա ասում, քշելը ռույլ բռնել չի, քշելը պատկերացնել ու զգալ ա, վարորդների հետ խոսա, թեկուզ տաքսիստների, հասկացի ինչ պիտի անես էդ պահին, մինչև մի տեղ գնալդ դու արդեն պիտի էդ ճանապարհը մտքումդ ունենաս, որտեղից աջ կա, որտեղից չկա, որն ա միակողմանի, որտեղ փարքինգ կա, որտեղ արագաչափ և այլն: Օրենքները շատ են պետք, մանավանդ Գաիշնիկների հետ շուկայական հարաբերություններ պարզելու համար:
Մնացածն էլ ընթացքում:
Բայց միշտ վարորդների խորհուրդները հիշի, բացի նրանից, որ պռավեդ պիտի տանես Արագածի լեռան ստորոտին թաղես, վրեն մի հատ միզես ու գաս ու երրորդ գծից առանց մարգատել միացնելու քշես առաջին ու հակառակը:
Մնացած խորհուրդները հաջորդիվ:

Ներսես_AM
13.03.2013, 01:55
Բագ, անփորձանք, բարով քշես :)
Մեկ էլ տաքսիստներից բան չհարցնես, չսովորես, սաղ թարս կսովորես :))

Artgeo
13.03.2013, 07:54
Լադաներից, Նիվաներից, մանուշակագույն ավտոբուսներից, ֆիտ քշող չաղ տղաներից էլ հեռու կմնաս, Բագ ջան:

Hda
13.03.2013, 11:45
Ժող, ձախ ղեկը հարմա՞ր ա...

առաջին ավտոի համար նշանակություն չունի, հետո ձախ նստելուց հարցին ինքդ կպատասխանես:
Վարորդի փորձ,հմտություն .... հաշվի չառնենք: Մեխանիկականի դեպքում աջ ձեռքը շատ ա աշխատում, էտ պատճառով հիմնականում աջակողմյան երթևեկություն ու ձախ ղեկն ա տարածված: Ավտոմատի հետ էտ խնդիրը գրեթե վերացավ: Անվտանգության տեսակետից աջակողմյան երթևեկության դեպքում ձախ ղեկն ա ճիշտ:
Բագ, սկզբից փորձի մեքենային տեխնիկապես տիրապետես, դրա համար քեզ միայն ազատ տարածք ա պետք, մի 100քմ դաժե հերիքա: Նազադ-պերյոդ,կանգ-պոկվել, նույնը դքի վրա,.... Դրանք էն բաներն են, որ երթրեկության մեջ չիպիտի մտածես: Երթևեկության վախտ 100տոկոս պիտի տրվես դվիժենիին: Միանգամից ամեն ինչ չի ստացվի, դուխից ընկնել պետք չի:
Ամենակարևորներից առաջինը նստադիրքի ճիշտ ընտրությունն է....
Ազատ տարածք գտի, փորձի բանավոր ուսումնասիրածներդ պրակտիկայում ինչպես է ստացվում:
Մեխանիկականի վախտ թոփ տեստը պօդյոմին կոնուս-գազով մեքենան անշարժ պահելն ա, քո մոտ խնդիրը գրեթե չկա:
Մեքենայի կառուցվածքն էլ կամաց-կամաց սկսի ուսումնասիրել՝ բռնակ-ոտնակներն ավելի ճիշտ կօգտագործես:
Էտ նույն ազատ տարածքում փորձի մի 10մետր սահուն ու հնարավորինս դանդաղ գնալ, այո դանդաղ, վարպետությունը դրա մեջ ա:
Ազատ տարածքում գիծ գծի ու հնարավորինս մոտիկ կանգնի, զգա մեքենայի գաբարիտը: Ինքդ քեղ համար խնդիրներ դիր ու փորձիր իրականացնել:Ամեն մի սովորացնող իրա ոճը ունի ու իդեալական չի:
Դու փորձի հլա ազատ տարածքում կառավարել, հետո կանցնենք երթևեկության բանավոր դասերին ..Մինչ դրանք չստացվեն բոլեե-մենեե՝ երթևեկություն մտնելը մոռացի: Էսքանի համար քեզ դասատու վարձել, հլա պետք չի:
Երթևեկելու էլ մի քանի սկզբունքներ կան էտ հետո կնայենք...

Ձայնալար
13.03.2013, 21:57
Արա լավն ա էլի Ակումբը՝ ինստրուկտորի համար ես հարցնում օն լայն ինստրուկտաժը որպես բոնուս ստանում ես:

Ժողովուրդ ջան, շատ շնորհակալ եմ խորհուրդների համար, բոլորը մեկ առ մեկ կարդացել եմ ու ականջիս օղ եմ արել:

Մեքենա մի երկու ամսից եմ ունենալու հավանաբար, ուզում եմ մինչև դա միքիչ քշել իմանամ, որ գոնե օրվա չծանրաբեռնված ժամերին կամ չոլերում կարողանամ վարել: Դրա համար այնուամենայնիվ գոնե մի 5 ժամ «Ու» հաստատ վերցնելու եմ (արդեն մի քանի համար ունեմ, որ խորհուրդ են տվել մնում ա ժամանակ ճարեմ): Էսօր մի քանի պտույտ քշել եմ ընկերոջս մեքենան բակային տարածքում. զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություն չկա :D

Ռուֆուս
10.04.2015, 16:37
Էս թեման ակտիվացնեմ, կարող ա էլի մարդիկ լինեն, որ ուզում են վարորդական իրավունք հանեն:

Հիմա սկսել եմ էլի պարապել, երևի մինչև ամսվա վերջ տեսական քննությունը կհանձնեմ, դրանից հետո կանցնեմ գործնական պարապմունքներին: Տեսականի համար պարապում եմ ինքնուրույն www.varord.am կայքով: Ընդամենը պետք ա գրանցվել Գուգլի կամ Ֆեյսբուքի հաշվով ու վիդեոդասերը հասանելի կդառնան: Դասերի որակը շատ լավն ա, ամեն դասից կան հարցեր քննական տեստերից: Իսկ տեստերը պարապում եմ Այբ դպրոցի սարքած app-ով (https://play.google.com/store/apps/details?id=com.autoschool):

Հիմա հարցս: Գործնական պարապմունքների համար լավ ինստրուկտուր ճանաչու՞մ եք, որ համ թանկ չնստի, համ էլ նորմալ բացատրի ու ամենակարևորը վրաս չգոռա:

Cassiopeia
10.04.2015, 20:58
Ռուֆ, դու ավտոմատ ես սովորելո՞ւ, թե՞ մեխանիկական…
Մեխանիկականն ավելի էժան են պարապում: Ու ավելի ճիշտ ա, որ հենց մեխանիկական սովորես:

Ռուֆուս
11.04.2015, 00:20
Ռուֆ, դու ավտոմատ ես սովորելո՞ւ, թե՞ մեխանիկական…
Մեխանիկականն ավելի էժան են պարապում: Ու ավելի ճիշտ ա, որ հենց մեխանիկական սովորես:

Ճիշտն ասած դեռ չգիտեմ, երևի մեխանիկական սովորեմ, որ հետո ստիպված չլինեմ մի հատ էլ քննություն հանձնեմ: Մեխանիկականն էժան ա, բայց փոխարենը ավելի շատ դասերի կարիք կա, վերջում ավելի թանկ ա գալիս, քան ավտոմատը:

Cassiopeia
11.04.2015, 00:30
Որ իբր ուզում էի սովորել, իմ սկեսրայրն ինձ ասում էր, որ իզուր եմ ավտոմատ սովորում, ճիշտը մեխանիկականն է: եթե մեխանիկա իմացա, ավտոմատը խաղ ու պար է:

Ռուֆուս
11.04.2015, 00:33
Որ իբր ուզում էի սովորել, իմ սկեսրայրն ինձ ասում էր, որ իզուր եմ ավտոմատ սովորում, ճիշտը մեխանիկականն է: եթե մեխանիկա իմացա, ավտոմատը խաղ ու պար է:

Ավտո քշել ընդհանրապես չիմանալով ես ավտոմատ կարողանում եմ քշել :)) Մեխանիկականը մի քանի անգամ փորձել են սովորացնել, բայց հենց սխալներիցս հետո սկսել են վրես գոռալ, երդվել եմ որ ես ավտո քշել չեմ սովորելու :D Դրա համար եմ հանգիստ, ներվերն անջատած, պոֆիգիստ ինտրուկտոր փորձում գտնել :))

Ձայնալար
11.04.2015, 10:44
Ես ավտոմատի ուստա գիտեմ, թանկ ա (ժամը՝ 6000), բայց լավ ա սովորացնում ու չի գոռում :D

keyboard
11.04.2015, 10:46
Ռու՞ֆ, շքամ փող ես տալը՞մ։ :B

Ռուֆուս
11.04.2015, 16:23
Ռու՞ֆ, շքամ փող ես տալը՞մ։ :B

Ինչի՞, դու սովորացնելու իրավունք ունե՞ս:

Ռուֆուս
11.04.2015, 16:26
Ես ավտոմատի ուստա գիտեմ, թանկ ա (ժամը՝ 6000), բայց լավ ա սովորացնում ու չի գոռում :D

Բագ, 6000-ը տնաքանդություն ա :)) Եթե ավելի էժան ուստա չգտնեմ, նոր կհետաքրքրվեմ:

Ձայնալար
11.04.2015, 18:01
Բագ, 6000-ը տնաքանդություն ա :)) Եթե ավելի էժան ուստա չգտնեմ, նոր կհետաքրքրվեմ:

Եթե որոշես ավտոմատ սովորել, էդ 10 000 դրամի համար քձիբություն մի արա: Հետո միհատ ժեշտը խազելը 40 000 ա: Էդ իհարկե չի նշանակում, որ եթե իմ ասածի մոտ սովորես չես խազի, ես լավ էլ խազում եմ :D

Ասածս էն ա՝ մի թերագնահատի լավ հրահանգիչի (инструктор) դերը քո հետագա կյանքում:

Ռուֆուս
11.04.2015, 18:11

Իսկ եթե ավտոն իմ կողմից լինի, զեղչեր չի տա՞ :))

keyboard
11.04.2015, 18:15
Ինչի՞, դու սովորացնելու իրավունք ունե՞ս:
Ապ, ես ամեն ինչի իրավունք էլ ունեմ։
Ասեմ ավելին, իմ դպրոցն անցած ոչ մի վարորդ դեռ վթար չի ունեցել, թու թու թու ;)

Ձայնալար
11.04.2015, 18:46
Իսկ եթե ավտոն իմ կողմից լինի, զեղչեր չի տա՞ :))

Պետք ա որ տա, բայց դրա համար քեզ վարորդական իրավունք ա պետք, ու քշելու ընթացքում ինչ եղավ քո վզով ա, իսկ նենց ինքն ա պատասխանատու, ավելի դուխով ես: Նայած ինչքան գիտես էլի:

Ինստրուկտորի հիմնական էֆեկտն էն ա,որ ինքը տորմուզ ունի ոտի տակ ու դու կարաս առանց իրավունքի քշես, եթե ինքը կողքիդ ա: Եթե քո ավտոյով ես սովորելու, ավելի լավ ա Ստեղնաշար ախպոր ծառայություններից օգտվես :))

Մուշու
11.04.2015, 21:09
Ապ, ես ամեն ինչի իրավունք էլ ունեմ։
Ասեմ ավելին, իմ դպրոցն անցած ոչ մի վարորդ դեռ վթար չի ունեցել, թու թու թու ;)
Ես կարող եմ հաստատել keyboard-ի լավ ուսուցիչ լինելը , ես ինքս եմ վկա եղել : Բայց գոռգռում ա մի քիչ :)