PDA

Դիտել ողջ տարբերակը : Գնահատենք գեղեցկությունը



Տրիբուն
23.05.2008, 12:27
[Գրառումը ջնջված է]

Chuk
25.05.2008, 13:22
Մոդերատորական:

«Դար» ակումբում չեն թույլատրվում վիրավորական, ծաղրական նյութերի տեղադրումը: Թեման ի սկզբանե ուներ վիրավորական, ծաղրական ենթատեքստ, նրանում առկա գրառումները վիճաբանություն էին, միմյանց նկատմամբ ծաղր էին պարունակում, վիրավորական էին: ԹԵման միտում ուներ քաղաքականացնել «Զվարճալի», համաձայն առաջին գրառման՝ ապագայում նաև այլ բաժիններ: Այս ամենն անթույլատրելի է:

Այս անգամ թեմայի բոլոր գրառումները ջնջվում են առանց տուգանային միավորների, սակայն միայն այս անգամ: Հաջորդ անգամ նմանատիպ թեմայի ստեղծումը, անկախ քողարկման աստիճանից, ինձ կհարկադրի կիրառել պատժամիջոցներ՝ համաձայն ակումբի կանոնադրության և իմ հայեցողության:

Հետայսու ակումբում չեմ հանդուրժելու անհանդուրժողականության մթնոլորտ սերմանող որևէ մեկին, վիճաբանություններ սկսողներին, հրահրողներին, ակնհայտ կամ քողարկված ծաղրանքներ օգտագործողներին, ակումբի ջերմ մթնոլորտը խաթարողներին, ակումբի անվան հետ խաղացողներին, պառակտություն մտցնողներին, ակումբի տարբեր անդամների մեջ անջրպետներ մտցնողներին, անբովանդակ թեմաներ ստեղծողներին, քաղաքական հայացքները դիմացինի վզին փաթաթելու համար դիմացինի մարդկային արժեքներն ու զգացմունքները ոտնահարողներին, արհամարհողներին, ագրեսիվ մթնոլորտ ստեղծողներին:

Այս գրառումս կրում է խիստ նախազգուշական բնույթ: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն պահանջներս շրջանցելու ձև գտնելով շարունակել նմանատիպ «քննարկումները», այս զգուշացումը անտեսելու համար փորձելու են դիմել իրենց սարկազմային զինանոցին՝ շարունակելով նույն որդեգրած քաղաքականությունը, կանգնելու են ակումբից հեռացվելու վտանգի առջև:

Թեման փակվում է, նրանում առկա 70-ից ավել գրառումները՝ ջնջվում: