PDA

Դիտել ողջ տարբերակը : Արամ Սարոյանի հուշերը Վիլյամ Սարոյանի մասին



Srtik
23.05.2008, 09:37
Երեկ երեկոյան քույրս՝ Լյուսին, հեռաձայնեց և հայտնեց, որ հորս փաստաբանը՝ Արամ Գևորգյանը, զանգահարել է իրեն և տեղեկացրել, որ հայրս մեռնում է քաղցկեղից: Սկզբում նա առաջագեղձի քաղցկեղ ուներ, որը, ակներևաբար, կարող էր բուժվել, բայց նա չհետևեց իրեն և այն տարածվեց դեպի լյարդը, իսկ հիմա հասել է ոսկորներին:
Ես անմիջապես գիտակցեցի, որ այս լուրը իմանալուց առաջ մեր միջև եղած տարաձայնությունները այլևս կորցրեցին իրենց նշանակությունը:
Անցյալ սեպտեմբերին նրան ասել էին, որ նա չի բոլորի 1981 թվականը: Նա չուզեց հիվանդանոց գնալ և մինչև այժմ ոչ մի նկատելի ցավ չուներ, թեև Լյուսին ասաց, որ գիշերները ինչ-որ ցավ է զգում:
Նա յոթանասուներկու տարեկան է, ապրել է առողջ, երկար կյանք: Նախանցյալ գիշեր ես կարդում էի նրա մի գիրքը, որը հրատարակվել է միայն հինգ տարի առաջ. «Որդիները գալիս ու գնում են, մայրերը՝ հարատևում»: Դա շատ լավ գիրք էր՝ գրված Սարոյանի վերելքի ժամանակաշրջանի մակարդակով: Էդուարդ Հոկլենդը այդպես էր գնահատել այս գիրքը «Նյու Յորք թայմզի» գրախոսությունների բաժնում, մի բան, որ շատ դուր էր եկել հորս:
Հիմա, նրա հիվանդության մասին կցկտուր ասվածը ճշտում է ինձ ու Լյուսիին (հավանաբար, իր բժշկից և փաստաբանից բացի, մենք առաջինն էինք, որ իմացանք այդ մասին): Ըստ երևույթին՝ նա ցանկացել է, որ այժմ մենք իմանանք այդ մասին, թեև հավանաբար նա տագնապել է կասկածներով, թե մենք ինչպե՞ս կընդունենք այդ լուրը, հատկապես ես, քանի որ վերջին չորս տարիների ընթացքում ոչ մի կապ չեմ ունեցել իր հետ:
Թեև, ինչքան էլ տարօրինակ հնչի, պիտի ասեմ, որ այդ ժամանակահատվածում մեր միջև եղած անջրպետը ավելի փոքր է եղել, քան երբ մենք հարաբերվում էինք իրար հետ: Հեռվից ես կարողանում էի ավելի սիրել ու հարգել նրան, մի բան, որ առաջներում ինձ չէր հաջողվում, երբ տեսնում ու գրում էի նրան: Իրականում նա շատ ամաչկոտ ու ներամփոփ է՝ ի հակադրություն իր հասարակական կյանքի: Երեք տարի, տարեկան մի քանի անգամ, մեկ կամ երկու ժամով, նա այցելում էր մեզ, և ինձ թվում էր, թե ահա ուր որ է կխախտվի սահմանը, և մենք կմտերմանանք...
Հենց այն ժամանակ էլ, 1978 թվականին, ես ավտովթարի ենթարկվեցի, ջախջախվեց ոտքիս կոճը: Այս առիթով ես մի հիմար և հանդիմանական նամակ ստացա նրանից: Նա ենթադրում էր, թե ես սխալ էի վարել մեքենան, գուցե եղել էի թմրադեղի ազդեցության տակ և այլն: Մինչդեռ պարզից էլ պարզ էր, որ մի մոտոցիկլ յոթանասուն մղոն արագությամբ ուղիղ գալիս էր ինձ վրա: Երբ առաջին անգամ տեսա մոտոցիկլը, արդեն մեկ մեքենայի հեռավորության վրա էր ինձանից, և այն բախվեց ինձ: Երբ ստացա հորս նամակը, անմիջապես պատասխանեցի, բայց հետո որոշեցի չուղարկել պատասխանը, որովհետև այլևս չուզեցի գործ ունենալ այդպիսի չոր, իմ նկատմամբ վստահությունը հիմնահատակ կործանող անձնավորության հետ:
Սա չի նշանակում, թե իմ նկատմամբ կասկածի ոչ մի հիմք չուներ նա կամ որևէ մեկը, բայց երբ ընկած ես, չես ուզում լսել այդ մասին:
Հիմա ես ուզում եմ նրան մենակ չթողնել, կանգնել նրա կողքին: Նա կարողացել է ճիշտ վարվել, և ես ուրախ եմ, որ նա իրեն չի ենթարկել քաղցկեղի բուժման հիվանդանոցային նվաստացնող պրոցեդուրաներին: Ես հստակորեն զգում եմ, որ նա պատրաստ է դիմակայել մահը և գիտի ինչպես մեռնել, և մենք՝ Լյուսին ու ես, պետք է պարզապես անենք ինչ որ կարող ենք, որպեսզի նա հանգիստ մեռնի:
Իր պարագային մահը բնական բան է: Նա արել է այն, ինչ պետք է աներ, և, միևնույն ժամանակ, նրա կյանքի այս վերջին փուլը ինձ համար հույժ կարևոր է, ես պետք է ներկա լինեմ այդ փուլին, սովորեմ նրանից:
Երեկ գիշեր, Լյուսիի հեռախոսազանգը լսելուց հետո, ես կանգնեցի հյուրասենյակում և պատմեցի կնոջս՝ Հեյլինին և երեխաներին հորս վիճակի մասին՝ առարկայորեն վերլուծելով այն, գուցե մի քիչ սառնասրտորեն: Հանկարծ Հեյլինը ասաց, որ մեր ավագ դուստրը՝ Ստրոուբերրին, որը տասը տարեկան է, շատ հուզված է:
-Քաղցրիկս, շա՞տ ես տխուր,-հարցրի ես:
-Այո,-ասաց նա և հեծկլտալով փլվեց բազմոցին:
Ես ստույգ չգիտեմ՝ իմ հա՞յրը, թե՞ իմ դուստրը շարժեցին իմ սիրտը, բայց իմ աչքերը լցվեցին արցունքով, և ես ցնացի ու գրկեցի նրան:
-Հիշո՞ւմ ես պապիկին,-հարցրի նրան:
-Անշո՛ւշտ,-ասաց նա:
Նրա վշտի պարզությունը մեծ թեթևացում եղավ ինձ համար:

Srtik
23.05.2008, 09:47
Ապրիլի 15, 1981 չորեքշաբթի
Երեկ Լյուսին զանգեց և հաղորդեց այն լուրերը, որ հորս բժիշկը՝ դոկտոր Ջիբելյանը հայտնել է Ֆրեզնոյից: Նա մանրամասն զեկուցել էր այդ օրվա հորս վիճակի մասին և ասել, որ երեկ նրան քննելիս նկատել էր, որ դրությունը վատացել է: Բժիշկը հույս չուներ, որ նա երկու ամսից ավել կապրի, կարող է նույնիսկ շաբաթների հարց լինել: Մինչ այդ, բժիշկը քրոջս հավաստիացրել էր, որ նա մեկ տարվա կյանք ունի, մի քիչ ավել, մի քիչ պակաս:
Նա ասել էր, որ հորս լյարդում մեծ ուռուցք կա, որը թույն է արտադրում:
Ես այդ կասկածը ունեցել էի: Ես երեկ Լյուսիին ասացի, որ եթե հիմա հայրիկը, թեկուզ կողմնակի ճանապարհով, թույլ է տալիս, որ մարդիկ իմանան իր հիվանդության մասին՝ այն երկար ժամանակ գաղտնի պահելուց հետո, ուրեմն դա նշանակում է, որ նա գիտակցում է մահվան մոտիկությունը:
Լյուսին այսօր Բեվըրլի Հիլսից քշելու, գնալու է Ֆրեզնո, որպեսզի օգնի նրան ինչով կարող է: Վաղը մենք գնալու ենք ամբողջ ընտանիքով, տեղավորվելու ենք մի պանսիոնատում, և ես իմ որդու՝ Արմենակի հետ, որը չորս տարեկան է, և որին հայրս ամենաքիչն է տեսել, գնալու ենք հորս մոտ: Եվ եթե նա ցանկություն հայտնի տեսնելու Հեյլինին, Ստրոուբերրիին և Կրիմին, ապա կգնանք բոլորով: Գուցե նման այցելությունը նրան շատ հոգնեցնի:
Հեյլինը ասաց, որ ուզում է հիվանդի մոտ լինել ամբողջ ընտանիքով, եթե, անշուշտ, նա փափագի տեսնել մեզ: Հնարավոր է, որ հիվանդի համար ավելի հեշտ լինի նրանց ընդունել հիմա, քան հետագայում:
Ֆրեզնո հասնելուց և հորս տունը գնալուց հետո Լյուսին զանգեց և ասաց.
-Արամ, մոռացի՛ր այս ամենը:
Հետո ես լսում էի նրա հեծկլտոցը: Նա Լոս Անջելեսից քշել-եկել էր Ֆրեզնո՝ հետը բերելով ամբողջ մի զամբյուղ ուտելիք և սրտում՝ ամենալավ ու ջերմ զգացումներ, բայց հայրս վիրավորել էր նրան շատ դաժանորեն և նրան դուրս արել տնից:
Ֆրեզնոյում շատ շոգ էր, քույրս հեռախոսախցիկում կանգնած լաց էր լինում ու խոսում ինձ հետ:
Նա հիվանդի դռանը մոտենալուց առաջ անուշահոտություն էր քսել վրան, որովհետև քրտնել էր ավտոմեքենայում, և հայրս նրան ասել էր, որ այդ հոտը արագացնում է իր մահը:
Լյուսին զամբյուղը թողել էր դռան առաջ և դուրս եկել տնից:
Ես այնքան լավ ծանոթ եմ հորս հոգու այդ սև թույնին, որ այսօր կլանել էր քրոջս: Ինչքա՜ն երկար եմ ես ճանաչել այդ թույները իմ կյանքի սկզբնավորությունից ի վեր, ես նույնիսկ հասկանում եմ պատճառը, այնուամենայնիվ ինձ համար շատ դժվար է ներել նրան:
Հիմա նա մեռնում է: Եվ սա միակ հասկանալի պատճառն է, որ ես վերանայեմ իմ վերաբերմունքը և տեսնեմ նրան, որովհետև նա շնչում է մի լունավոր, անդամալուծող օդ, որը որևէ պահի գուցե կարելի լինի փոխարինել մեր միջև իսկական օդով: Նա մի մարդ էր, որ իր յոթանասուներկու տարիներից վաթսունինն ապրել է այս թույների հետ, այս մեծ մահաթրթիռների հետ, և հիմա ահա նա մեռնում է, բայց այդ թույները դեռևս իր մեջ են և վերջին օրերին գուցե ավելի են ուժեղացել:
-Բայց սա Վիլիամ Սարոյանն է, «Մարդկային կատակերգության» և «Քո կյանքի ժամանակը» գործերի հեղինակը, հայ հիանալի, խենթ բանաստեղծը, կյանքն ու բոլորին սիրող մարդը,- այսպես են խոսում մարդիկ նրա մասին:
Ես էլ Արամ Սարոյանն եմ, նրա երեսունյոթ տարեկան որդին, և ահա, ամնողջ կեսօրից հետո հին, ընդարմացած զգացումը նորից գլուխ է բարձրացրել իմ մեջ, և մինչ մեր այցելության ժամը մոտենում է, դեռևս մինչև Լյուսիի հեռախոսազանգը, աճում է, ուժեղանում: Քրոջս զանգը միայն ավելի գրգռեց այդ զգացումը: Երբ գիտես, որ ոչնչով չես կարող կասեցնել, շրջել նրանից բխող ատելության, դաժանության և հիստերիկ բարկության հոսքը, որի համար ոչ մի առիթ չես տվել, ուզում ես քո մեջ թմրեցնել որդիական ամեն մի զգացմունք:
Ի վերջո, մարդկային կյանքը շա փոքր բան է՝ համեմատած այսպիսի մի բարկության խորությունների հետ: Ես, քույրիկս և մայրս էլ բարկանում ենք, բայց ոչ ոքի վրա բաց չենք թողնում մեր զայրույթը: Դեռևս մենք այնքան խելացի չենք, ինչպես մեր հայրը, եթե մենք զայրանանք, գուցեև չկարողանանք զսպել մեզ և տառացիորեն սպանություն գործենք, բայց հայրս սպանում է հոգեպես, հոգեբանորեն, ինչպես նա դա արեց այսօր Լյուսիին:
Իսկապես նա սարսափելի խելացի մարդ է, ավելի խելացի, քան ամենախելացի իրավաբանը, որից նա զզվում է: Սարսափելի խելացի մարդ, որովհետև,վերջիվերջո, կռվարար մարդը պետք է խելացի լինի, որպեսզի նրան վախկոտի տեղ չդնեն: Նա պետք է իր կռիվներն ընտրի զգուշությամբ, որպեսզի այդ մասին չիմանա այն անձը, որը հավասար մրցակից է և կարող է կռիվը փոխադարձել: Եվ իմ հայրը չափազանց խելացի էր և չափազանց զգույշ:
Նա որպես թիրախ ընտրեց իր կնոջը, որդուն և դստերը:
Ես մի խնդիր ունեմ: Շատ ծանր մի խնդիր, որի հետ չգիտեմ ինչպես վարվեմ: Անցած տարիների ընթացքում ես փորձել եմ տարբեր մոտեցումներ, բայց խնդիրը մնում է խնդիր, ինչպես էլ որ նրան մոտենամ: Հարցն այն է, թե ես ինչպես ասեմ, որ այն ճշմարտության մի կոտորակը չթվա, այլ երևա իր ամբողջ խելացնոր ճշմարտությամբ: Որովհետև այդ ճշմարտությունը իմ էության ամենախորքում է թաքնված:
Անհրաժեշտ կամքը չկա, որ իմ հոգու խորքում ճշմարտությունը ինքնասպանություն գործի: Առկա է միայն ժամանակի դանդաղ սահքը՝ բաղկացած ցերեկային և գիշերային րոպեներից: Եվ հոգին, պարփակված իր երկրային անոթի մեջ, նման է լուսամուտի առջև կանգնած մի երեխայի, որ դուրս է նայում՝ ոչ մի բանի...
Ոչ մի տեղ չնայող երեխա- սա է, ինձ թվում է, այն խորունկ դասը, որ հայրս իր խոսակցական լեզվով և գրություններով, իր գրքերով ուսուցանել է ինձ և ուրիշների, մեզ փոխանցել իր ուժը և իր կյանքի խղճալի կատաղությունը:
Ես խոսում եմ մի մարդու մասին, որի հայրը մահացել է, երբ ինքը երեք տարեկան էլ չկար: Նա այդ ժամանակ մեկուկես տարով փոքր էր իմ որդուց՝ Արմենակից, որին անվանել են իր պապիկի հոր անունով:
Նրա հայրը մահացել է կույր աղիքի պայթյունից, որը տեղի է ունեցել, երբ նա խմել է իր կնոջ՝ Թագուհու կողմից իրեն մատուցված մի բաժակ ջուրը: Կինը գիտեր, որ նրան ջուր չի կարելի, որ դա նրան կարող է սպանել, բայց, ըստ երևույլին, չէր կարողացել դիմադրել նրա թախանձանքներին: Այնպես որ, իր մայրը որոշ առումով սպանել էր հորը:
Արմենակը գեղեցիկ տղամարդ էր, ուներ Հին երկրից բերած մեծ բեղեր և եղնիկի աչքերին նմանվող խոշոր, վեհերոտ աչքեր: Նա Հայաստանում ձեռնադրված քրիստոնյա քարոզիչ էր և այնքան լավ էր տիրապետում անգլերենին, որ շուտով ջերմ բարկամություն հաստատվեց նրա և Նյու Յորքի պատվելի Ուիլյամ Ստոնհիլի միջև: Նրա անունով էլ կոչվեց իմ հայրը, չորս երեխաներից միակը, որ ծնվել էր Ամերիկայում:
Արմենակը շուտով հաստատեց համայնքային իր ծուխը՝ գլխավորելով Նյու Ջըրսիի Պետերսոն քաղաքի հայկական ուղղափառ եկեղեցին: Այս աշխատանքը գտնելուց անմիջապես հետո նա Հին երկրից բերել տվեց կնոջը և երեխաներին:
Բայց Թագուհին չուզեց ապրել Պետերսոնում: Նա ցանկանում էր գնալ Ֆրեզնո, որտեղ բիթլիսցի բազմաթիվ հայեր կային, և որոնք գրում էին, որ Արմենակը այնտեղ կունենա իր համայնքային սեփական ծուխը:
Եվ այսպես , վերջիվերջո, ընտանիքը տեղափոխվեց Ֆրեզնո, որտեղ 1908 թվականի օգոստոսի 31-ին ծնվեց իմ հայրը:
Բայց այդտեղ համայնքային ծուխ չկար կամ գոնե այն չափի, որով Արմենակը կարողանար իր ընտանիքի ապրուստը ապահովել:

Նա մեռնում էր գրեթե ամբողջ մարմնով մեկ տարածված քաղցկեղից, բայց դեռևս բացարձակ շփոթմունքի մեջ էր, հոգեբանական տառապանքի մեջ և, հավանաբար, զգայուն վերաբերմունքի կարիք էր զգում:
Նա ատում էր իր կնոջը, որովհետև գուրգուրանքից զուրկ է մեծացել, նրա զգացմունքային պահանջները չեն բավարարվել: Դա նրան դառնացրել է, սովորել ապրել միայնակ, փակ կյանքով:
Հիմա նա մի ծեր մարդ է, պառկած Ֆրեզնոյի իր առանձնատանը, և մեռնում է քաղցկեղից: Դուստրը եկել է նրան խնամելու, կատարելու իր որդիական սրբազան պարտքը: Գուցե դա նրան տարօրինակ է թվացել, ուստի և չի ընդունել նրան, նրան թվացել է, թե նա շահադիտական նպատակ է հետապնդում և ասել է.
-Դու եկել ես շահագործելու իմ մահը:


Շարունակելի...

impression
23.05.2008, 10:17
Կատարյալ գրողները անտանելի մարդիկ են եղել....

Հ.Գ.
Ի՜նչ էլ նման էր մեկին... էնքան սուր զգացի

Srtik
23.05.2008, 13:12
Ապրիլի 16, 1981, հինգշաբթի
Եվ ավելացրել էր. «Դու պարզապես ուզում ես մեծ գրողի կողքին լինել»:
Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե հոր, այլ՝ մեծ գրողի: Ասես կյանքում համբավը միակ սերն էր, որ կարող էր ընդունել առանց զգացական խուճապի մատնվելու:
Հեքիաթի նման է:
Մանկան ներսում գտնվող լիճը դառնում է հայելի, և գոյանում է արվեստագետը, որը միջազգային համբավի է հասնում, բայց ներքուստ մնում է կարծր, կոշտ մի ապակի, որը ավելի հաճախ սառցակալած է...
Եվ ահա նա սիրահարվում է, և սառույցը նորից դառնում է հեղուկ:
Սերը սառցակալումից դուրս է բերում նրա նկարագրի ամբողջ կառույցը, այն ամենը, որի շնորհիվ նա գուցե գոյատևել էր և նաև դարձել նշանավոր արվեստագետ՝ պաշտված աշխարհի բոլոր ժողովուրդներից, բայց որը դեռևս չէր սիրվել մեն մի անձի կողմից և ճշմարտապես չէր սիրել ոչ ոքի:
Սերը թափանցում է նրա ներաշխարհը, հայելին նորից լիճ է դառնում, և նա ցավից ճչում է:
Նա ատում է իր կնոջը, որովհետև սիրում է նրան:
Եվ հետո ատում է իր որդուն և դստերը:
Քանզի լիճը իր մեջ պարփակում է Մահ, հոր սարսափելի մահը, և ապա նաև՝ մոր թվացյալ մահը, երբ ինքը երեք տարեկան հասակում ստիպված եղավ ապրել որբանոցում:
Նա ատում է իր կնոջը, որովհետև սիրում է նրան, և վերջինս, դեռևս շատ մանկամարդ, չգիտի, թե ի՞նչ սխալ է գործել, արդյո՞ք իսկապես արել էայնպիսի մի բան, որ զայրացրել է ամուսնուն:
Բայց ինչքան էլ որ նա հասունանա, ինչքան էլ որ ջանա սիրաշահել իր ամուսնուն, մեկ է, հաջողության չի հասնելու, քանզի ամուսինը շարունակելու է առաջվա նման ատել իրեն, որովհետև դա է նրա սիրելու կերպը:
Քանզի սերը հայելու սառույցը հալեցնում է, դարձնում լիճ, ջուր:
Եվ ջրում ցավ կա ու մահ: Ասես հոր դիակը ջրում լինի:
Եվ ապա ամեն ինչ ավելի է բարդանում, շատ ավելի, քան թվում է, և դժբախտությունն էլ է խտանում:
Որովհետև նա համբավավոր մարդ է:
Հերիք չէ, որ նա շատ բարդ, գրեթե կործանարար նկարագրով մի մարդ է, ի հավելումն դրա՝ նա նաև աշխարհահռչակ գրող է, որին մարդիկ սիրում են իր անուշ գրքերի համար:
Նա, իրոք, իր ազգի ամենանշանավոր գրողն է: Նա բոլոր ժամանակների ամենամեծ, նշանավոր Հայն է:
Եվ հայերը, անշուշտ, շատ հպարտ են նրանով՝ սիրում են Սարոյանին, և հասկանալի է, որ նրան համարում են ազգային գանձ: Այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ հայ ազգը զրկվեց իր անկախությունից, ենթարկվեց հոգեկան և ֆիզիկական ցեղասպանության, Սարոյանը հայերիին բերեց միջազգային ճանաչում և համբավ:
Սարոյանը այն մարդն է, որի շնորհիվ մարդիկ ճանաչում են Հայաստանը և հայերին: Եվ հայերը, բնական է, սիրում և պաշտում են Սարոյանին, որպես իրենց բանաստեղծին, պատգամավորին, իրենց պաշտպանին մի աշխարհում, որ լեցուն է սարսափով և զրկանքներով, մահաբեր մի աշխարհ, որ հիշեցնում է Սարոյանի ներաշխարհը, երբ սառույցի հալք է տեղի ունենում նրա հոգում, և նա դառնում է զգայուն, համակվում է կատարյալ սարսափով, ցավով, խենթությամբ և հիշում է, որ ինքը նշանավոր գրող է: Նման մի պահի էր, որ նա ճչացել էր քրոջս վրա:
-Դու եկել ես մեծ գրողի կողքին լինելու:
Նա հիմա մեռնում է ոչ թե փոխաբերական իմաստով, հոգեպես, զգացական կամ հոգեբանական առումով, այլ սարսափում է, որովհետև տառացիորեն մեռնում է ֆիզիկապես:
Բայց, այնուամենայնիվ, տառապանքը թեթևացնող մեխանիզմը առաջվա նման անփոփոխ է, չի գործում:
Ամուսնոթյան առաջին շրջանում, երբ նա ընդհարվում էր մորս հետ, վազում էր հայերի մոտ, որոնք գրկաբաց էին ընդունում նրան, մխիթարում, օժտում գահով և արքայական գավազանով: Նրանք զարմանում էին, թե ինչպե՞ս կարելի է այդպիսի հրաշալի մարդու, ժողովրդի բանաստեղծի հետ, որը երգում է լույսի, ծիծաղի, պտուղների, հացի և ջրի մասին, այո, այսպիսի խորունկ ու գեղեցիկ հոգի ունեցող անձի հետ վարվել այդպես դաժանորեն, ինչպես այդ աղջիկն է անում, որը նույնիսկ հայ չէ, այլ՝ հրեա:
Գուցե նաև անկածախնդիր, շորթող մի կին է:
Եվ հայրս հանգստանում էր, խաղաղվում, գտնում էր հոգեկան իր հավասարակշռությունը՝ շրջապատված իր ժողովրդի ամոքող ներկայությամբ, ժողովուրդ, որը սիրում էր նրան, բայց որի նկատմամբ իր սերը այնքան առանձնահատուկ և վտանգավոր չէր, ինչպես իմ մոր նկատմամբ:
Եվ ժամանակ անց նա սիրահարվեց մի բանի, որն այնքան ցավ չէր պատճառում, որքան ուրիշ մի անձնավորություն սիրելը, նվազ վտանգավոր էր, և եթե մեծ ու լայն աշխարհի համար դրա արդյունքը անկանխատեսելի էր, գոնե հայերի շրջանում հիմքը ամուր և աներեր էր: Կածում եմ, որ հայրս, կյանքի ավելի ուշ շրջանում, երբ նրա համար հստակ դարձավ, որ այլևս չէր կարող դիմագրավել նոր դժվարությունների, սիրահարվեց նույնինքը ՀԱՄԲԱՎԻՆ:
1959 թվականի ամռանը, երբ ես տասնհինգ տարեկան էի, Լյուսիի հետ Փարիզում էինք, հորս մոտ: Նա գրում էր մի գիրք, որ կոչվում էր «Չմեռնել»: Մի հետմիջօրեի, երբ տանը մենակ էի, ձեռքս ընկավ մեքենագրական մի թուղթ, որի վրա գրված էին հետևյալ բառերը. «Միակ անձը, որին իսկապես սիրել եմ՝ Սարոյանն է, և այն ամենը, ինչ հիմա իսկապես սիրում եմ, դեռևս Սարոյանից իմ մեջ մնացածն է»:
Շարունակելի...

Srtik
23.05.2008, 14:20
Ապրիլի 17, 1981թ., ուրբաթ
Հորս բժշկի՝ դոկտոր Ջիբելյանի հետ խոսելուց հետո երեկ հետմիջօրեին ես հեռաձայնեցի Լոս Անջելես, Բեվըրլի Հիլս և Լյուսիին հայտնեցի հետևյալը. ես բժշկին խնդրել էի հայտնել հորս, որ իր թոռները՝ Ստրոուբերրին, Կրիմը և Արմենակը, ուզում են տեսնել իրեն, եթե, անշուշտ, ինքն էլ փոխադարձաբար ցանկանում է տեսնել նրանց: Մենք ուրախ կլինենք նրանց բերել Ֆրեզնո, որպեսզի նրանք կարճ ժամանակով այցելեն իրեն: Գուցե մի երրորդ անձ, այս դեպքում՝ դոկտոր Ջիբելյանը, ուղեկցի նրանց:
Այս առաջարկը մենք արեցինք դոկտոր Ջիբելյանի միջոցով, որպեսզի այսպես թե այնպես պահպանենք վերջին պաշտոնականությունը: Թեև բժիշկը ինքն էր ստիպել Լյուսիին գալ և տեսնել իր հորը և տեղյակ էր կատարվածին, որովհետև Լյուսին զանգահարել է նրան և հայտնել, թե ինչպես հայրը դուրս էր արել իրեն տնից: Այնպես որ, բժիշկը գիտեր, որ մենք միավորական ընտանիք չէինք:
Լյուսին ինձ ասաց, որ երբ նա առաջին անցամ հասել էր Ֆրեզնոյի Արևմտյան Գրիֆիդ փողոցի վրա գտնվող տունը, այնտեղ տեսել էր մի մարդու, որը պարտեզն էր մշակում: Եվ որովհետև առաջներում Լյուսին երբեք չէր եղել այդ տանը, նա այդ մարդուն հարցրել էր, թե արդյոք նա գիտի՞, թե ով է ապրում այնտեղ:
-Օ՜, անշո՛ւշտ,-պատասխանել էր նա,- պարոն Սարոյանը:
Այն ժամանակ Լյուսին հայտնել էր նրան, թե ով է ինքը, իսկ պարտիզպանը ներկայացել էր որպես Սարոյանի հեռավոր մի ազգականը՝ Ռուբեն Սարոյան: Նա ասել էր, որ շատ ուրախ է՝ հանդիպելու Լյուսիին, որովհետև հայրը հաճախ էր խոսել դստեր մասին և խոսել էր մեծ սիրով ու քնքշանքով:
Երբ Լյուսին թակել էր դուռը, հայրս ներսից գոռացել էր.
-Ո՞վ է:
Լյուսին պատասխանել էր.
-Ե՛ս եմ, հայրիկ:
Հայրս նորից էր գոռացել.
-Լյուսի, դու ի՞նչ ես անում այստեղ:
Հետո նա բացել էր դուռը: Լյուսին ասում է, որ հայրը, նույնիսկ այդպիսի հիվանդ վիճակում, լավ տեսք ուներ:
-Ես քեզ համար եմ եկել, հայրիկ,-ասել էր Լյուսին՝ նրան տեսնելով:
Հայրս բարձրախոս է: Փոքր ժամանակ նա հիվանդացել էր, ինչ-որ բարդություն ունեցել, և ականջներից մեկը խլացել էր: Ուստի նա միշտ գոռալով էր խոսում: Բայց այն րոպեից, ինչ Լյուսին ներս է մտել և մի րոպե նստել հանցստանալու, այնքան բարձր է գոռացել, որ պարտիզպանը գնացել-թաքնվել է բակի մի անկյունում: Իհարկե, Լյուսին նրա կատարած գոռոցների տակ խիստ ընկճվել էր, բայց զամբյուղը դրել էր ոտքերի մոտ ու նստել, որովհետև երկար ճանապարհ էր եկել և գիտեր, որ վերջին անգամն է տեսնում հորը:
Հայրը չարախնդում է դստեր վրա՝ ասելով, որ նա ձախողակ կին է, ոչ ամուսնացած է, ոչ նշանավոր անձ կամ հարուստ, պարզապես անապահով վիճակում է...
-Արամը գիտի՞ իմ հիվանդության մասին,- հարցրել էր նա:
-Այո՛, գիտի:
-Օ՜, հրաշալի՜ է,- գոռացել էր հայրս,- պարզապես հրաշալի՜ է...
Նա ասել էր , որ կսպաներ Արամ Գևորգյանին նրան հեռաձայնելու համար, այո, կսպաներ, եթե ֆիզիկապես ուժեղ լիներ:
Արամ Գևորգյանը սովորաբար ապրում է Փարիզում: Հայրս իր իրավաբանական գործերը նրան էր հանձնել, քանի որ ինքը ևս հարկաբաժին ունի Փարիզում: Ըստ երևույթին՝ որոշ անձնական գործերով նա Ֆրեզնո էր ժամանել: Մի օր էլ անց էր կացրել հորս հետ, որը նրան տարել էր իր ազգականների մոտ, ցույց էր տվել խաղողի այգիները: Նրան մակագրված իր գրքում այդ օրը անվանել է անմոռանալի: Հավանաբար հենց այդ օրն էլ հայրս այդ համակրելի, տանձաձև գլուխ ունեցող մարդուն հայտնել է, որ ինքը քաղցկեղ ունի: Նա, ըստ երևույթին, բժիշկ Ջիբելյանից հետո առաջին մարդն էր, որ իմացել էր հորս հիվանդության մասին: Փաստաբանը առաջարկել էր, որ ես ու Լյուսին տեղյակ պահվենք այդ մասին:
-Օ՜, ո՛չ,- ասել էր հայրս,- նրանք ատում են ինձ:
Բայց հետո փափկել էր և Գևորգյանին ասել, որ Լյուսին, եթե Ֆրեզնո գա, կարող է օրական մեկ-երկու ժամ անցկացնել իր հետ: Ես պատկերացնում եմ, թե այս լուրը լսելուց հետո Լյուսին ինչպիսի շտապողականությամբ է պատրաստում իր ճամնպրուկները: Վերջին հինց տարիների ընթացքում նա պարբերաբար հորս գրում էր սիրալիր, հաշտվողական նամակներ, որոնց վերջինս երբեք չէր պատասխանում: Եվ ահա, հիմա հանկարծ նա հորիցս հրավերի նմանվող մի կանչ է ստանում՝ Ֆրեզնո գնալու և իր հետ լինելու:
Իմանալով հետագա կատարվածի մասին՝ ես իմացա նաև, որ հայրս գոռացել է Լյուսիի վրա.
-Արամը գրո՞ղ է: Ուզում եմ ասել, որ նա կարծում է, թե ինքը գրո՞ղ է:
-Այո՛, հայրիկ, նա գրող է,-ասել էր Լյուսին:
-Օ՜, դա հրաշալի՛ է,- սարկազմով ասել էր հայրս:
Եվ Լյուսին ավելացրել էր.
-Արամը նաև ընտանիքի սքանչելի հայր է:
Լյուսին, հորս ձայնը կապկելով, ինձ պատմում էր.
-Օ՜, դա միակ առավելությունն է, որ նա ունի իմ նկատմամբ:

Լ.յ.ո.վ.
24.05.2008, 16:51
Մինչև ֆիզմաթ գնալս սովորել եմ Վ.Սարոյանի անվան դպրոցը:
Ասում են հավեսով մուժիկա եղել: Ֆռեզնոյի դեմքերից մեկը ինքնա եղել: :B:D
Էս տարի էլ իրա 100-ամյակն է չէ??
Թող Աստված իրա հոգին լուսավորի: Մեծատառով մարդ էր: ;)

Srtik
20.06.2008, 14:09
Շարունակություն
Ես պատկերացնում եմ, թե Լյուսին հոգու ինչպիսի ցավ ու ամայություն ապրեց հորս հետ անցկացրած այդ մի քանի րոպեների ընթացքում: Ես պատկերացնում եմ նրան նստած գրքերով, տուփերով, թղթերով խճողված մութ հյուրասենյակում, պատուհանից թափանցող կիզիչ արևի ջերմությունից քրտնելով, և հորս, որ գոռում է իմ փոքրիկ, մոտ 46 կիլոգրամ կշռող քրոջս վրա...
Քույրս, խիստ վիրավորված, ջախջախված, պարտված, արժանապատվությունը փրկելու վերջին փորձ է անում.
-Հայրի՛կ,- ասում է,- քեզ համար մի քիչ ուտելիք եմ բերել...
-Ի՞նչ կա այդ զամբյուղի մեջ,- հարցնում է նա կոպտորեն:
-Հավ եմ խաշել և...
-Բավակա՛ն է,- կտրում է հայրս նրա խոսքը,-վերցրո՛ւ ամեն ինչ և չքվիր այստեղից:
Երբ նա դուրս էր եկել, տառացիորեն ներս մտնելուց մի քանի րոպե անց, դռան առաջ թողնելով զամբյուղը, տեսել էր, որ պարտիզպանը, որ անշուշտ լսել էր հորս գոռգոռոցները, արդեն գնացել է:
Տնից դուրս գալուց հետո Լյուսին իսկական խուճապի մեջ էր ընկել, նա շտապել էր հեռախոսախցիկ, որպեսզի ինձ ետ պահի Ֆրեզնո գալուց: Թեև իզուր էր նրա տագնապը, քանի որ մենք նախապես ծրագրել էինք, որ Ֆրեզնո ենք գնալու հաջորդ օրը: Մենք խորհրդակցել էինք, որոշել միասին գնալ՝ մեզ հետ տանելով Արմենակին, բայց Լյուսին պնդեց, և ես, ի վերջո, համաձայնեցի, որ իր համար ավելի լավ կլինի, եթե նախ ինքը առանձին գնա, հորս ընտելացնի իր ներկայությանը, քանի որ մտադիր էր մեր մեկնելուց հետո էլ մնալ հորս մոտ և խնամել նրան:
Նա Ֆրեզնոյի կիզիչ արևի տակ քշել էր մեքենան և լաց եղել, քիչ էր մնացել մեքենան խփի մի հեծանվորդի:
Մտնելով մի հեռախոսախցիկ՝ նա ինձ պատմեց, թե ի՞նչ էր պատահել, նորից ու նորից կրկնում էր նույն բանը և հանկերգի նման ասում.
-Արա՛մ, այստեղ չգաս, Ա՛ր, չգա՛ս: Չգա՛ս, չգա՛ս...
Ես զգում էի, որ նա խոսում է իրական և նաև փոխաբերական իմաստով, հորս կողմից իրեն հասցված նվաստացման խորխորատից: Բայց խոսողը ինքը Լյուսին էր՝ իմ քույրը, որը սիրում է ինձ, իմ ընտանիքի անդամներին: Նա կատարել էր ամենախիզախ արարքներից մեկը, որ որևէ մեկը երբևիցե կարող էր կատարել, և հորս կողմից վայրագորեն հանդիմանվել էր իր այդ գեղեցիկ արարքի համար:
Երեկ, երբ Լյուսին, հասնելով Բերվըրլի Հիլս, վերցրեց հեռախոսը և ասաց «Հելլո», ինձ թվաց, որ բոլորովին մի այլ մարդ է խոսողը: Բառի երկու վանկերը նա արտասանում էր անջատ-անջատ՝ ասես մեծ ջանք թափելով՝ ուժերը հավաքելու և դրանք արտաբերելու: Վերջին անգամ նրա հետ խոսել էի քսանչորս ժամ առաջ, և հիմա ինձ թվաց, որ այդ ընթացքում Լյուսին սմքել էր:
Նա ասես չէր ուզում խոսել:
Ես գիտակցում եմ, որ հայրս իր կտակում նվազագույնն է հատկացնելու ինձ ու Լյուսիին, իր երկու օրինավոր ժառանգներին: Հեյլինի հետ մենք այդ մասին խորհրդակցել էինք, և հիմա ես ուզում էի Լյուսիին ասել, որ հանուն մեր երկուսի, նաև իմ երեխաների և ապագա թոռների սիրույն, ես պատրաստ էի պայքարել անարդարության դեմ:
Լյուսին չուզեց լսել այդ մասին: Ինձ թվաց, որ նա դեռևս նոր է զարթնել և քնատ է, բայց երբ այդ մասին հարցրի, նա ասաց, որ ժամը իննից ոտի վրա է, բայց նորից քնով ընկել է և նինջի մեջ է... Երևի հանգստացուցիչ դեղահաբ էր ընդունել:
Լյուսին ինձ մեղադրեց, որ մեր հայրը մեռնում է, իսկ ես կտակի մասին եմ խոսում իր հետ: Նա իմ մտահոգությունը համարեց ագահություն և բացարձակ չարի դրսևորում: Գուցե դա իրոք այդպես է, բայց այս հանցամանքներում ես այդպես չեմ մտածում:
Նա առաջներում էլ մեզ չի ուզեցել տեսնել, գուցե այն պատճառով, որ մենք նրան հիշեցնում էինք մեր մոր մասին, իսկ վերջինս նրան հիշեցնում էր ամբողջ կյանքում իր մեջ գոյություն ունեցող մահվան մասին:
Թեև հիմա առեղծվածային մի փոփոխություն էր տեղի ունեցել: Երբ նա դռան ետևից լսել էր Լյուսիի ձայնը, անմիջապես պետք է հասկանար, որ իր դուստրը գիտի, որ ինքը մեռնում է: Այլապես ինչո՞ւ պիտի գար:
Ե՞ս ինչու պիտի գնայի:
Ես տասնհինգ տարեկան էի, երբ Փարիզ գնացի հորս մոտ: Ես ու Լյուսին միասին էինք: Ես հասնելուց անմիջապես հետո ուզեցի վերադառնալ, որովհետև ձանձրանում էի: Հայրս գրում էր, ոչինչ չկար անելու, ֆրանսերեն խոսել չգիտեի: Բայց Լյուսին չթողեց, որ ես հեռանամ: Նա հորս ինձնից ավելի էր սիրում:
Շարունակելի...

Hripsimee
22.06.2008, 19:35
Պաշտում եմ Սարոյանի արվեստը , նրա «Մարդկային կատակերգությունը» , պատմվածքները , պիեսները և կամ այն ամենը , ինչ նրա գրչին է պատկանել:
Չափազանց շնորհակալ եմ այս ամենը տեղադրելու համար : Կարդում եմ , ցավում , լաց լինում , երբեմն նաև հասկանում ... Արամ Սարոյանը ... որդին , որին տվել էր իր երազած անունն ու կյանք էր տվել , հիմա գրող էր դառնում , հիմա աշխարհում էր մնում , այնինչ ինքը հեռանում էր ... Սարոյանի լավագույն գործերը իր , իր ծնողների , ընկերների , ազգի , մինչև 10 տարեկան Արամ Սարոյանի մասին են , բայց դրանցից ոչ մեկը դստեր , որդու և կամ առավել ևս կնոջը չեն շոշափել:Մանուկ Արան Սարոյանի մեջ Վիլյամ Սարոյանը գուցե ինքն իրեն էր տեսնում ` Ֆրեզնոյի փողոցները չափչփող այն տասնամյա մանուկին , որ կամաց-կամաց աշխարհն էր ճանաչում , (ինչպես Յուլիսեսը կամ Հոմերը) իսկ դրանից այն կողմ , նա Արամին գուցե արդեն որպես հակառակորդ էր ճանաչում և կամ իրեն այդ տարիքում չէր սիրում : Ինքը կորցրել էր իր մանկության «Կոտրված անիվը» , մորը , ընտանիքը , հիմա Սարոյանի մեջ ապրող մանուկը մահվան առջև աչքերը պլշած նայում էր` երեխայի պես վախենալով : Ո՞վ գիտի ` ինչ վախ կամ ցավ էր համակել Սարոյանին , մարդուն , որի մանավանդ վաղ շրջանի ստեղծագործությունները լի են սիրով , ու որը , ըստ սեփական որդու , ատում էր իր ընտանիքը : Դժվար է հասկանալ հանճարներին , գուցե և պետք չէ , եկեք ուղղակի հիանանք գրականություն մեջ այն հրաշալի աշխարհով , որը մեկ բառով սարոյանական է կոչվում:
Շատ շնորհակալ կլինեի , եթե շարունակեիք Արամ Սարոյանի հուշերի տեղադրումը : Անհամբեր սպասում եմ :

Axlqalaq
22.06.2008, 19:36
անհամեստ հարց` արամ սարոյանը ովա?

impression
22.06.2008, 19:57
անհամեստ հարց` արամ սարոյանը ովա?

նախորդ գրառումներից գոնե երկու տող կարդալու դեպքում նման անհամեստ հարցեր չէին ծագի, եթե իհարկե գիտեք, թե ով է Վիլյամ Սարոյանը :)

Axlqalaq
22.06.2008, 20:50
եթե իհարկե գիտեք, թե ով է Վիլյամ Սարոյանը :)

խի ով չգիդի ????? պռոստը հավես չկար կարդալու,հարցրի

Srtik
24.06.2008, 12:51
18 ապրիլի, 1981, շաբաթ, 6-ը առավոտյան
Երեկ եղավ մի պահ, երբ հանկարծ իմ մեջ առկայծեց այն միտքը, որ հայրս մոր ժամանակներս հեռանալու է այս աշխարհից: Եվ ես այս մտքից ներքին մի դող զգացի:
Դող, որ փոխելու էր իմ ներքին ճարտարապետական կառույցը: Ասես հանկարծ վերանալու էր մի պատ, և ներս էր հոսելու արևի լույսը այնտեղ, որտեղ տարիներով խավարն էր իշխել:
Անկեղծ ասած՝ ես իսկական հայր չեմ ունեցել:
Մորս հետ մտերիմ էի: Անցած տարի ես մի երազ տեսա, իբր ես այցելել էի մորս և նրա գլխավերևում գտնվող այն բնակարանը, որտեղ ապրում էր նրա ընկերուհին՝ Գլորիա Վանդերբիլտը: Թեև նրանց բնակարանները նույնանման էին, բայգ նրանց միջև կար մի տարբերություն, որ հնարավոր չէր չնկատել: Երբ ես այդ մասին Գլորիային ակնարկեցի, նա ասաց.
-Ճի՛շտ է, քո մորր բնակարանում կահույքը դեպի ներս է ուղղված, մինչդեռ այստեղ ամեն ինչ նայում է դեպի պատուհանները, դեպի դուրս:
Իմ մայրը, հորս նման, ծնվել էր Կույս համաստեղության տակ և շատ ներամփոփ նկարագիր ուներ: Եվ նույնիսկ հիմա, երբ գրում եմ այդ մասին, մեջս ցանկություն է առաջանում հետախուզել մորս ներաշխարհը, և հոգուս խորքում ցավ եմ զգում: Իմ կյանքի այս վերջին տարիների բոլոր ճիգերը, գուցեև իմ չափահաս կյանքի բոլոր ճիգերը, այսօր, առավել քան երբեք, ուղղված են եղել այն բանին, որ որպես մարդ, որպես արվեստագետ, որպես ամուսին և հայր գոյատևելու համար ես կարողանամ իմ սեփական կահկարասին ուղղել դեպի դուրս, դեպի լուսամուտները, դեպի լույսը, աշխարհը:
Բժիշկ Ջիբելյանը երեկ կեսօրից առաջ զանգ տվեց և տեղյակ պահեց ինձ, որ ինքը խոսել է հորս հետ երեխաների այցելության մասին, ջանացել համոզել նրան, որ հիվանդի համար լավ կլինի տեսնել նրանց, բայց հայրս ասել է, որ, գնահատելով հանդերձ մեր վերաբերմունքը, ինքը ուրախ կլինի, այնուամենայնիվ, եթե մենք իրեն ուղարկենք մեր և երեխաների լուսանկարները: Ավելացրել է նաև, որ ինքը սիրում է մեզ բոլորիս: Այս վերջին խոսքերը նա բժշկի համա՞ր էր ասել, թե՞ իրոք սիրում էր մեզ...
Փոխանակ լուսանկարների ալբոմի միջից մի քանի լուսանկար պոկելու, ես որոշեցի ամբողջ ալբոմը ուղարկել նրան: Երբ բժշկին հարցրի, թե ինչքան կյանք է մնացել հորս, նա պատասխանեց. «Մեկ ամիս, գուցեև երկու»: (Հայրս խնդրել էր լուսանկարները ուղարկել մասնավոր փոստով: Ես այդպես էլ արեցի): Բժիշկը ավելացրեց նաև, որ հիվանդությունն առաջանում է օրըստօրե, և դժվար է կանխագուշակել, թե ի՞նչ կլինի հետո, որովհետև քաղցկեղը, որը հասել է ոսկորներին, երբ շարժվի նաև դեպի ուղեղը, ապա հիվանդը կանզգայանա, կընկնի թմբիրի մեջ: Բժիշկը հավաստիացրեց, որ որևէ էական փոփոխության դեպքում կզանգահարի ինձ:
Ես երկուշաբթի օրը պիտի հեռաձայնեմ բժշկին և առաջարկեմ, որ հայրս օգտվի հյուրավանքի ծառայություններից: Ֆրեզնոյում այս վանքը ունի իր մասնաճյուղը: Հորս ցանկությամբ բուժօգնողները կարող են գալ և մնալ կարճ ժամանակով, այսինքն՝ այնքան, որքան հայրս կցանկանա: Չգիտեմ ինչու, բայց կարծում եմ, որ հայրս կմերժի նաև այս հիմնարկության օգնությունը: Բայց գուցեև համաձայնի, քանի որ այս ծառայությունը իրեն կմատուցվի ոչ թե իր ընտանիքի որևէ անդամի կամ որևէ մեկի կողմից, որի հետ նա մտերիմ է եղել, որոնցից նա խուսափում է, այլ անծանոթ մարդկանց կողմից:
Երեկ գիշեր, անկողնում պառկած, ես հիշում էի հորս հետ անցկացրած դեպքերը: Տեսարանները հիշողությանս պաստառի վրայով անցնում էին խառնիխուռն՝ առանց առանձին հուզականության: Նրա մոտալուտ մահը ըստ երևույթին, ինձ մղում էր՝ հիշելու նրա ամբողջ կյանքը, վերապրելու այն պահերը, որոնք ինձ հետ էին կապված անմիջականորեն կամ վերհիշելու անուղղակիորեն ուրիշներից իմացած մանրամասնությունները: Շուտով նրա կյանքի ողջ տարածքը ծածկվելու, ավարտվելու էր, և ես ջանում էի, տքնում գտնել, թե ո՞րն էր նրա նկարագրի, խառնվածքի հիմնական գիծը: Ես այս բանը պետք է անեմ առավելապես իր սիրույն: Եթե ես կարողանամ հասկանալ նրան և նաև նրա նկատմամբ իմ կեցվածքը, երևի մեղմանա նրա և իմ միջև գոյություն ունեցող վրդովմունքն ու ցասումը:
Երեկ գիշեր, երբ պրպտում ի հիշողություններս, առաջին բանը, որ միտս եկավ, մի այցելություն էր շարժանկարի տիրակալներից մեկի որդուն, որը ապրում է Լոս Անջելեսի մեծահարուստների բնակավայր հանդիսացող Բեվըրլի Հիլսում: Դա գեղեցիկ մի ապարանք էր՝ շրջապատված անտառակով: Հորս ընկերը միջին տարիքի մի մարդ էր: Այս այցելությունը տեղի ունեցավ հորս և մորս վերամուսնությունից հետո: Այս ամուսնությունը սկզբիցևեթ դատապարտված էր ձախողման: Դա հիսունական թվականներին էր, բայց դա իմ մանկության շրջանի հիշողությունների մեջ առանձնակի տեղ է գրավում, որովհետև հայրս մեր տանն էր ապրում:
Շարժանկարի տիրակալի որդու հետ հայրս երկար տարիներ ընկերություն էր անում: Ես մեր առաջին այս այցելության ժամանակ հազիվ յոթ տարեկան էի, և հիշում եմ, որ հայրս ինձ բացատրում էր, թե այս մարդը ապրում է իր համբավավոր և ուժեղ հոր ստվերում, բացարձակապես ձախողակ է, ոչ մի բանի չի հասնելու երբևիցե, բայց քաղցրաբարո, դյուրահաղորդ, լավ մարդ է: Հարուստ է, բայց որպես մարդկային արժեք ոչինչ չի ներկայացնում: Հայրս նրա նկատմամբ գերակայունության զգացում ուներ:
Հայրս հավանում էր նրան, նրա հետ ժամանակ անցկացնում, այցելում էր նրան: Ինչքան հիշում եմ, նա այդ ժամանակ ուրիշ ոչ ոքի չէր այցելում:
Հորս այս ընկերը որսորդական, ցեղական երկու շուն ուներ, շատ գեղեցիկ, հաղորդական, բարեկամաբար վերաբերվող շներ, որոնք կանգնած էին դռան առջև: Լյուսին նույնպես մեզ հետ էր: Մենք մի քանի րոպե խաղացինք շների հետ, մի քիչ զրուցեցինք և ներս մտանք:
Իսկական հիշողությունը իմ մեջ տպավորվել է ապարանքի ներսից: Այդ օրվանից, տարեկան մեկ կամ երկու անգամ, մտքի աչքերով ես տեսնում եմ այն, ինչ տեսա տասնամյակներ առաջ: Մեր հյուրընկալը, հայրս, Լյուսին և ես մտանք աշխատանոց հիշեցնող, փայտադրվագ մի սենյակ, որի հեռավոր պատերից մեկի վրա հրաձգարան մի տախտակ կար: Հայրս երեք նետ վերցրեց և նիզակով դրանք ուղղեց դեպի այդ տախտակը: Առաջինը դիպավ ճիշտ թիրախին, երկրորդը՝ ուղիղ առաջինի կողքին, երրորդը՝ երկրորդի: Եվ նետերը, իրար կողքի, ուղիղ գծի վրա էին:
Սա ինձ մի փոքրիկ հրաշք թվաց: Ես հորս նախկինում երբեք հրաձգարաններում չէի տեսել, և մինչև այսօր էլ նման բան չի կրկնվել: Տարիներ հետո նա ինձ ասաց, որ իր կյանքի մեծագույն երազը նպատակակետ ունենալը և ուղիղ թիրախին խփելն է եղել:
-Հե՜յ, Բիլ, հրաշալի հարվածներ են,- մեղմորեն ժպտալով՝ ասաց հորս բարեկամը: Ես ինքս չափազանց շշմած էի՝ որևէ բառ արտասանելու համար:
Նա ինչպե՞ս կարողացավ այդպես անթերի կրակել: Երեկ գիշեր ես կնոջս պատմեցի այդ մասին և ջանացի բացատրել պատճառը, մի բան, որ ոչ ոքի չէի ասել երբեք, նույնիսկ չէի ցանկացել, որ իմ ներքին ականջը լսի այդ մասին: Նա այդպես հաջող կրակեց, որովհետև այդտեղ ներկա էր շարժանկարի տիրակալի որդին, որնի նկատմամբ ինքը գերակայունություն էր զգում: Ուստի հայրս առանց լարվելու և իր ուժերին գերվստահ՝ կատարեց այդ հրաշքը:
Երեկ հորս բժշկի հետ խոսելուց հետո ես զանգահարեցի Լյուսիին՝ նրանից խնդրելու համար հորս հասցեն: Փնտրեցի, բայց չգտա, նույնիսկ չէի կարողանում հիշել տան թիվը: Ուզում էի ուղարկել լուսանկարների ալբոմը:
Նա ապաքինվում էր.
-Ա՛ր,- ասաց նա,- փորս թուլացել է, նշանակում է՝ բոլոր թույները դուրս են մղվում մարմնիցս:
-Հրաշալի՜ է, Լու,- ասացի ես, իսկապես երջանիկ, որ նա վերագտնում է իր ուժերը, նորից կյանք է վերադառնում:
Ես նրան հայտնեցի բժշկի վերջին տեղեկությունները հորս մասին, և թե նա որքան կյանք է ակնկալում նրա համար:
Հետո ես նրան ակամա ասացի մի բան, որի մասին ես ու Հեյլինը խոսել էինք, բայց վստահ չէի, որ պետք է Լյուսիին ասեի այդ մասին, քանզի չգիտեի, թե ինչ կլինի նրա հակազդեցությունը:
-Գիտես, Լու, ես չեմ կարող պնդել, բայց չեմ կարծում, որ քո այցելությունից հետո հայրս խղճի խայթ չզգա, թողություն չհայցի:
Ես զգում էի, որ հավանաբար տհաճ խոսակցություն եմ սկսում: Ես վստահ չէի, որ նա չի զգա, որ ես կատարելապես համաձայն չէի իր՝ հորս նկատմամբ իմ վերաբերմունքի, քաղցկեղի, բուն մահվան հետ...
-Ես էլ եմ այդպես կարծում, Ա՛ր,- ասաց քույրս անմիջապես և պայծառացած:
Ուրեմն նա մեր նման նույն բանն էր զգացել: Թեթևություն էր ինձ համար այդ բանը քրոջս ասելը և լսելը, որ նա համամիտ է ինձ հետ: Եթե հետագա դեպքերը նույնիսկ հակադրվեն իմ զգացումներին, ինձ համար գոնե այն մնում է հոգեբանական ճշմարտության և հորս կյանքի խորհրդավոր աշխարհը մուտք գործելու բանալի...
Շարունակելի...

Srtik
05.07.2008, 03:10
Ապրիլի 19, 1981, Զատիկի կիրակի առավոտյան ժամը 6-ը
Լույսը բացվում է, ես վեր եմ կենում, նախաճաշում եմ, բաց եմ թողնում հավերին հավանոցից և կերակրում, ապա կերակրում եմ կատուներիս: Երբ նորից անկողին եմ վերադառնում, երեխաները սկսում են արթնանալ և հյուրասենյակի վրա գտնում այն զամբյուղները, որ նախորդ գիշեր Զատիկ ճագարիկը դրել է այնտեղ: Հեյլինը պտտվում է շուրջս և փսփսում, որ չթողնեմ երեխաներին ճաշից առաջ մեկ հատից ավելի կոնֆետ ուտեն: Լսում եմ, որ Արմենակը հյուրասենյակում կանգնած ինչ-որ բան է բացատրում:
Երեկ գիշեր, անկողին մտնելուց մի րոպե առաջ, ցավով մտածեցի հորս մասին, որը մեն-մենակ պառկած է Ֆրեզնոյի իր առանձնատանը և մեռնում է քաղցկեղից: Ի՞նչ է անում նա արդյոք: Գուցը քայլում է իր մութ սենյակներում և հայհոյում ամեն ինչ: Կամ գուցե նստած է իր անկողնում՝ շուրջբոլորը ծածկված թերթերի, ամսագրերի, գրքերի դեզերով, և խմում է մի մեծ բաժակ կակաոյով կաթ ու ծիծաղում ռադիոյով հաղորդվող ներկայացումների վրա:
Կամ գուցե ոչինչ չի անում:
Իմ այս զգացողությունը մտքի փոքրիկ շեղում էր, որ չհիմնավորվեց, չնյութականացավ: Ես գիտեի, որ նա չի ուզում տեսնել ինձ, հավանաբար այդ վիճակում չի ուզում տեսնել ոչ ոքի: Ինչպես կյանքի լավագույն տարիներին, նա ամփոփված էր ինքն իր մեջ: Հիմա էլ, առավել ևս, նա բոլորից սահմանազատված է իր ֆիզիկական թուլությամբ, որ վերջանալու է մահով: Նա չի ընկրկի, թույլ չի տա, որ մարդիկ իրեն օգնեն: Եվ հիմա քաղցկեղը նրան հյուծում է շաբաթ առ շաբաթ, օրըստօրե, գուցեև՝ ժամ առ ժամ: Մի՞թե նա չզգում, թե ի՞նչ է կատարվում իր հետ, ինչպես է թուլանում: Բայց և այնպես միայնակ գնում է դեպի մահ՝ կողքին չհանդուրժելով ոչ մի մարդկային ներկայություն:
Մահվա՛ն մեջ պիտի գտնի իր թեթևացումը: Ես դա զգում եմ հստակորեն: Նա պիտի ազատագրվի իր կամավոր, ինքն իրեն պարտադրած մեկուսացումից: Մահը նրան պիտի դարձնի հազարավորներից, անթիվ-անհամար մարցկանցից մեկը, մի բան, որ նրան չհաջողվեց լինել կյանքում, բացի իր ստեղծագործական, արարման կարճատև պահերից:
Ի՞նչ հրաշալի ոճ ունի նա: Իր լավագույն ստեղծագործություններում ինչպիսի՜ հրաշալի պարզություն և դյուրասահ գրելաձև, ասես բնական շնչառություն լինի: «Ներշնչել և արտաշնչել»- այսպես էր անվանել նա իր պատմվածքների երկրորդ գիրքը, և դա այնքան բնական, ճշմարտացի էր իր ուժերի ծաղկման շրջանում: Ահա մի երիտասարդ մարդ, որը ունի ընդամենը մի գրամեքենա, մի բաժակ սուրճ, «Չեստըրֆիլդ» ծխախոտի մի տուփ և երգում է տնտեսական ծանր ճգնաժամի մեջ գտնվող լայնարձակ Ամերիկայում: Երգում է որոշակիորեն ամերիկյան, նախաջազային ոճի իմպրովիզացիա, բայց և այնպես դրանում զգում ես հայկական Հին երկրի երաժշտության քնարական մի երանգ: Եվ այս թեթև, աննշմար, կենսուրախ մեղեդին այնպիսի մի ցավ է պատճառում լսողներին, ասես ներթափանցում է նրանց արյան մեջ:
Որովհետև մենք բոլորս Հին երկրից էինք: Այնպես չէ՞: Ամերիկան, լավագույն դեպքում, մի տեսակ ընդարձակ և ամբողջապես չհետախուզված երազային մի երկիր էր մեզ համար, և մենք, արթնանալով ամերիկյան երազից, հիշում էինք Հին երկրի մեր տները, արհեստները, մարդկանց, անունները, կերակրատեսակների բաղադրատոմսերը, և հիշողություններ, հիշողություններ բացում էին իրենց կծիկը:
Բազմաթիվ բարբառներ, բազմաթիվ պատմություններ, բազմաթիվ Հին երկրի ազգականներ: Եվ բավարար ժամանակ չկար, որ մենք այդ ամենը հիշեինք, բավարար ժամանակ չկար, որ ստեղծագործեինք: Ո՞վ էինք մենք՝ մեր հովանոցներով ու սխտորով: Մեր համրիչներով, մեր հինավուրց այբբենգիմով, դեղին քարով շրջափակված մեր ազգային պուրակով:
Եվ հանկարծ, 1934 թվականի տնտեսական ծանր ճգնաժամի կեսերին, ամերիկյան մայրցամաքի արևմտյան հեռավոր մի անկյունում , Սան Ֆրանցիսկոյի 3-րդ փողոցում գտնվող վարսավիրների քոլեջում, հայտվում է մի երիտասարդ բանաստեղծ-արձակագիր, որպեսզի տասնհինգ սենթով կտրի մազերը: Նրա գլխի զարմանալի սև և առատ մազերի հարդարումով վարսավիրը պիտի ուսուցաներ իր արհեստը ամերիկյան ապագա մի սափրիչի: Սարոյանը՝ այդ բանաստեղծ հոգով երիտասարդը, սուր դիտողականություն ուներ և իր տեսածը ամենաիսկական, ամենապարզ և ամենագեղեցիկ բառերով պատմելու տաղանդ, և նրա օգտագործած այդ ամենապարզ, ամենահին ու ամենաճշմարիտ բառերը դառնում էին երգ...
Նա շատ ազնիվ էր: Նա այնքան առատ մազեր ուներ, որ փույթ չէր, թե վարսավիրը, թեկուզ մեկ րոպե տարվելով ամերիկյան արկածախնդրության ոգով, սկսեր վարսավիրի իր արվեստում մի նոր կտրվածք մտցնել, որից հաճախորդի գլուխը նմանվեր տուփի, շատ հստակ և ուղիղ գծերով մի տուփի: Մազերը, ի վերջո, նորից պիտի աճեին, երիտասարդը պիտի մեծանար, բայց վարսավիրի իր արվեստում ինքը ինչ-որ նորություն պիտի մտցրած լիներ:
Այս էր Ամերիկան, վերջիվերջո, և մենք բոլորս կամավոր կերպով մեզ ենթարկում էինք փորձի, և այս ամենը կատարվում էր շատ խաղաղ, առանց իրարանցման: Մազերդ կտրել տալուց հետո, օրինակ, դու կարող էիր գնալ մի ըմպարան և խմել այնքան սերով կաթ, ինչքան սիրտդ ուզի, և վճարել ընդամենը հինգ սենթ: Հինգ սենթով դու կարող ես խմել տասը բաժակ: Եվ ոչ ոք քո վրա չի բարկանա դրա համար, քանզի միշտ կգտնվեն ծեր կամ մեծահասակ մարդիկ, որոնք չեն ցանկանա խմել հինգ սենթանոց սերով կաթը: Ամերիկան տնտեսական փորձարկման մի դաշտ է, ավելին՝ այստեղ փորձարկվում են նաև հոգեկան արժեքները: Գալով սերով կաթին՝ դա հրաշալի սնունդ է, եթե դու բավականաչափ փող չունես ուտելիքի վրա ծախսելու:
Տարիներ հետո, երբ ես սովորում էի Նյու Յորք քաղաքի Տրինիթի Փոուլինգ գիշերօրթիկ դպրոցում, ամերիկյան կառավարությունը կալանք դրեց հորս եկամուտների վրա, քանի որ տարիներով չէր վճարել եկամտահարկերը, պետությանը պարտք էր մոտ 50000 դոլար: Եվ քանի որ հավանական չէր, որ հայրս կարողանա մոտ ապագայում վճարել պարտքը, ուստի որոշեց գնալ Հարավսլավիա, ապրել այնտեղ և նկարահանել մի շարժանկար, որը, իրոք, կարող էր պարտքերը փակելու չափ, նույնիսկ ավելի գումար ապահովել իր համար:
Հարավսլավիայի կառավարությունը ակնհայտորեն ուրախ էր, որ Սարոյանի նման հիանալի մի գրող այս երկիրն էր ընտրել ապրելու համար և պատրաստակամություն էր հայտնել ամեն ինչով օգնել շարժանկարի գործընթացին: Երբ նա իջավ ինքնաթիռից, անմիջապես շրջապատվեց թղթակիցներով, կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներով և ազգայնացված ֆիլմարտադրության ներկայացուցիչներով: Բոլորը հետաքրքրվում էին Սարոյանի մտահղացած շարժանկարով, որը, դժբախտաբար այդպես էլ չիրականացավ: Այս հանպատրաստից մամլո ասուլիսում առաջին հարցը նրան տվեց ֆիլմարտադրության մի ներկայացուցիչ.
-Պարոն Սարոյան,- հարցրեց մարդը լրջորեն,- ձեզ քանի՞ ձի է հարկավոր:
-Մեկ ձի,- հայրս պատախանեց անմիջապես:- Լավ կլինի՝ սպիտակ:
Այս այն դեպքն էր, որ հորս ամենաշատն էր զվաճացրել:
Երբ նա 1957 թվականի ամռանը ինձ ու Լյուսիին տարավ Եվրոպա, և մենք այցելեցինք Վենետիկ, այնտեղ թանգարանի քանդակագործական բաժնում հանդիպեցինք մի ամերիկացու: Նա հսկայամարմին սևամորթ մի մարդ էր, որ ներկայացավ որպես Սես Փելլըմ: Հայրս իր հերթին ներկայացրեց մեզ: Սևամորթը մեծ սիրալիրությամբ, հանդիսավորությամբ ողջունեց մեզ, թեև ակներևաբար չիմացավ, որ հայրս նշանավոր գրող է:
Խոսակցությունը կարճ տևեց: Կանգնած էինք ջարդոտված քանդակների միջև, բաց, ամպամած երկնքի տակ, բակում անարգել զբոսնում էին կատուները՝ մի քանի այլ այցելուների հետ:
Սես Փելլըմը չափազանց սև մաշկ ուներ և սքանչելի երգեցիկ, բարձր ձայն: Երբ մենք հրաժեշտից առաջ ձեռք սեղմեցինք, հայրս ծայրահեղ քաղաքավարությամբ և բարի կամքով, որ նա միշտ նման պատահական հադիպումների համար է վերապահում, այս մարդուն ասաց, որ իր համար մեծ պատիվ էր հանդիպել նրան:
-Այո,- պատասխանեց Սես Փելլըմը իր բարձր, թրթռուն բասով:- Երկուսիս համար էլ պատիվ էր հանդիպել իրար:
Արտահայտչական այս ձևը ինձ այնքան զվարճալի թվաց, որ ամռանը ես պարբերաբար կապկում էի Սես Փելլըմին, թե ինչպես նա հրաժեշտ տվեց իմ հորը, բայց հայրս բանի տեղ չէր դնում իմ արարքը:
Այս ամառվա ընթացքում էր, որ ես, ձայնս փոփոխելով, կապկում էի սրան կամ նրան, և դա դուր էր գալիս հորս, ծիծաղ առաջացնում: Այս ժամանակաշրջանում էր, որ ես վերջին անգամ ջանում էի դրական հարաբերություններ մշակել հորս հետ և նրան հաճոյանալու համար վերածվել էի շուրջորյա մի կոմիկ դերասանի:
Շարունակելի...

Hripsimee
05.07.2008, 14:12
Շնորհակալություն !!!!