PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր սիրած նկարիչները



Մելիք
21.05.2006, 02:51
Ստեղ էլ ,ոնց որ գրականության բաժնում, ներկաըացնենք մեր սիրած նկարիչներին, որ իրար գեղագիտական ճաշակի մասին մեր պատկերացումները ավելի ամբողջական լինեն:)

Մելիք
21.05.2006, 02:57
Ես շատ-շատ սիրում եմ Ռերիխ, Դալի, Մոդիլյանի ու Էլ Գրեկո:
Հա, բա Մինասը?
Իսկ ժամանակակից նկարիչներից շատ եմ սիրում Օվսաննա Հարությունյանին, եթե կուզեք, նաեք. www.ovsanna.am

Chuk
22.05.2006, 01:17
Երբ տալիս եմ իմ ամենասիրած նկարչի անունը, շատերը կարծում են, որ այդ անունը տալուս պատճառը նրա հայ լինելն է: Բայց դա այդպես չի, ուղղակի շատ եմ սիրում նրա նկարչությունը: Խոսքս Հակոբ Հակոբյանի մասին է:

Ընդհանրապես շատ-շատ նկարիչների ստեղծագործություններն եմ հավանում՝ տարբեր ժանրերի: Օրինակ ահավոր շատ եմ սիրում Դալիի նկարները: Իսկ ոճերից ամենից շատ սիրում եմ չինական նկարչությունը, նրանց մեղմ, բայց ուժեղ գծերը...
Ի դեպ Հակոբյանի նկարներում էլ եմ տեսնում մեղմ, բայց ուժեղ գծեր:

Ուլուանա
22.05.2006, 10:04
Ըդնհանրապես նկարչության մեջ իմ ամենասիրած ուղղությունը իմպրեսիոնիզմն է, իսկ իմպրեսիոնիստներից ամենաշատը սիրում եմ Մոնեի, Սիսլեյի, Ռենուարի նկարները։ Նիկոլայ Ռերիխի գործերն էլ եմ շատ սիրում։:love Հակոբ Հակոբյանն էլ է դուր գալիս, շատ նկարներ չեմ տեսել, բայց ինչքան որ ծանոթ եմ, դուր է գալիս։ Այվազովսկի էլ եմ սիրում։ Դալիից ամեն ինչ չի, որ դուր է գալիս, բայց դե Դալին մնում է Դալի...:)

Մելիք
22.05.2006, 13:29
Նիկոլայ Ռերիխի գործերն էլ եմ շատ սիրում։:love

Ռերիխի գործերից ընդհամենը մի քանի արտատպություններ ունեմ, ու ընդհամենը մի անգամ եմ նկարների կոլկցիան տեսել մի գրքույկում ու էտ օրվանից սիրահարվել եմ նրա նկարներին: Բայց հիմա ոչ մի տեղից չեմ կարողանում գտնել, կարող ես օգնել? Չես պատկերացնում թե ինչքան շնորակալ կլինեմ:
Մի անգամ փորձեցի ի-նետով գտնել, էն ել ենքան անիմաստ ինֆօրմացիա բերեց, որ գլուխ չհանեցի ::unsure

HardRock
22.05.2006, 15:11
Մի քանի նկարեմ տեսել ու դուրս եկելա`Արշիլ Գորկի:

Ուլուանա
22.05.2006, 19:11
Ռերիխի գործերից ընդհամենը մի քանի արտատպություններ ունեմ, ու ընդհամենը մի անգամ եմ նկարների կոլկցիան տեսել մի գրքույկում ու էտ օրվանից սիրահարվել եմ նրա նկարներին: Բայց հիմա ոչ մի տեղից չեմ կարողանում գտնել, կարող ես օգնել? Չես պատկերացնում թե ինչքան շնորակալ կլինեմ:
Մի անգամ փորձեցի ի-նետով գտնել, էն ել ենքան անիմաստ ինֆօրմացիա բերեց, որ գլուխ չհանեցի ::unsure
Ես կոմպիս մեջ Ռերիխի մի քանի հարյուր նկար ունեմ։ Արշակից կիմանանք, թե դրանք որտեղից է գտել։;)

Ուլուանա
23.05.2006, 11:31
DAMELIK, ահա այն հասցեները, որոնցով կարող ես գտնել Նիկոլայ Ռերիխի նկարները։:)

http://www.mystic-world.net/roerich/index.asp
http://www.roerich.ru/
http://home.lipetsk.ru/~roerich/index.html
http://www.roerich.org/
http://www.roerich.ee/gallery/gallery.php?l=rus&g=NR
www.hierarchy.ru/modules.php?set_albumName=roerich&op=modload&name=gallery&file=index&include=view_album.php
http://www.smr.ru/centre/win/books/po_tropam/gallery_1.htm

Մելիք
23.05.2006, 13:20
DAMELIK, ահա այն հասցեները, որոնցով կարող ես գտնել Նիկոլայ Ռերիխի նկարները։:)]

Շատ-շատ-շատ շնորակալ եմ:

քաղաքացի
01.10.2006, 06:43
Ես շատ եմ սիրում Պիկասոյի գործերը: Դրանք շատ պարզ և իմաստալից նկարներ են և հենց այդ դրա համար էլ սիրում եմ:

Kita
04.10.2006, 00:46
Էդվարդ Մունկին ..... հետո կհիշեմ...կասեմ

Ann87
13.01.2007, 22:02
Ես շատ եմ սիրում Պիկասոի,Մագրիտտի,Վան Գօգի,Մանեի,Պոլ Գոգենի նկարչությունը:Կան շատ էլի նկարիչներ վորոնց սիրում եմ,ուղղակի սրանց ամենաշատն եմ սիրում:

Angelina
15.01.2007, 11:42
Միանշանակ, երկու անուն՝ Այվազովսկի, Պիկասո::)

Simon
15.01.2007, 12:40
Մարտիրոս Սարյան
Լեոնարդո Դա Վիչի
Սալվադոր Դալիի
Բոսխ
Սիմոն Սիմոնյան (ետ ես եմ)

էլի շատերը կան.

Պիկասո ընդհանրապես չեմ հավանում: Ինքը շատը գնահատվում է նոր ոճ ստեղծելու համար:

Մանե
15.01.2007, 19:37
Այվազովսկի

Lill
04.02.2007, 20:21
Ողջույն, ասեմ, որ լավ միտք է սիրած նկարիչներին քննարկելը:
Ես ինքս բոլոր մեծերին էլ սիրում եմ (Դավինչի, Պիկասո, Այվազովսկի, Մոնե ....)
Բայց ամենաշատը՝ ԴԱԼԻ, (չեմ դադարում հիանալ նրա արվեստով!!!),
իսկ հայերից՝ ԳԱՐԶՈՒ, գծանկարիչ,
(բայց նրա գործերից տեսել միայն Դիլիջանի պատկերասրահում)

Enipra
18.02.2007, 22:53
Ընդհանրապես նկարչության մեջ իմ ամենասիրած ուղղությունը իմպրեսիոնիզմն է, իսկ իմպրեսիոնիստներից ամենաշատը սիրում եմ Մոնեի, Սիսլեյի, Ռենուարի նկարները։ Նիկոլայ Ռերիխի գործերն էլ եմ շատ սիրում։:love Հակոբ Հակոբյանն էլ է դուր գալիս, շատ նկարներ չեմ տեսել, բայց ինչքան որ ծանոթ եմ, դուր է գալիս։ Այվազովսկի էլ եմ սիրում։ Դալիից ամեն ինչ չի, որ դուր է գալիս, բայց դե Դալին մնում է Դալի...:)
Ուլուանա ջան, ինչպես շատ թեմաներում, այստեղ էլ կարծես հենց իմ կարծիքն արտահայտած լինես:) Առաջին տեղում ինձ մոտ էլ Մոնեն ու Ռենուարն են:love Քո թվարկած մյուս անունները էլ չեմ կրկնի։ Շատ եմ սիրում նաև Ռաֆայելին, Վան Գոգին, ռուսներից՝ Բրյուլովին։

Հայերից սիրում եմ Մինասի գույները, Սարյանի կապույտ ստվերները, Սուրենյանցի նուրբ գծերը (հատկապես դիմագծերը):love

Avangardist
27.02.2007, 16:49
Վան Գոգ, Վան Գոգ, Վան Գոգ, Վան Գոգ...
Եկեղեցի Օվերում` ահա գեղանկարչության վերջնական և ֆունդամենտալ վերջնաքայլը:
Մի գուցե եկել է պահը, երբ բոլոր նկարիչնեը պետք է վայր նետեն իրենց վրձինները: Կատակ էր: Արվեստի մայրամուտը կգա միայն այն ժամանակ... չի գա.

Second Chance
23.08.2007, 15:34
Իսկ ինձ չեք ասի իմպրեսիոնիստներին նվիրված մի սայթ:love ես Էլ եմ նրանց շատ սիրում հատկապես Մոնեին

aniko
29.08.2007, 11:36
իսկ իմ համար ոչ թե նկարիչն է ամենասիրած, այլ նկարները
օրինակ Պիկասոն ունի մի նկար, որը շատ եմ սիրում, իրար կողք նստած մի կին ու մի տղամարդ, իրար ձեռք բռնած, մի ամբողջ աշխարհ կա այդ նկարում
կամ Արտուր Սարյանի՝ Իսպանուհին
Վերոնեզեի՝ Վեներան
Ռուդոլֆ Խաչատրյանի՝ Խրճիթը
...


շատ են, շատ-շատ, ամեն մեկն էլ յուրովի,
բայց չկա մի նկարիչ որ ասեմ, որ բոլոր գործերն էլ լավն են, միանշանակ

Markes
17.04.2008, 16:09
Իմպրեսիոնիստներից – Վան Գոգ , Գոգեն , Սեզան , մի քիչ Լոտրեկ...
Բայց իմ ամենասիրած նկարիչը Միքելանջելոն է , չնայած շատերը նրան ավելի շատ քանդակագործ են համարում , բայց դե Սիքստինյան Կապելլայի նրա նկարազարդումները իրոք անգերազանցելի են :)

Դե Դա Վինչին էլ չնշեմ...
Իսկ հայերից ինձ միշտ գրավել են Մինասի գործերը...

Սերխիո
17.04.2008, 17:13
Ռուբենս ` իրա նկարները շատ կենդանի են:

Racer
17.04.2008, 17:30
Կոնկրետ որևէ նկարչի չեմ կարող առանձնացնել, բայց գործեր կան որ իրոք ԳՈՐԾ են, իրոք զգացվում ա որ հեղինակն ասելիք ունի ու իր մոտ դա ստացվել ա (պարտադիր չի որ դա հայտնի նկարիչ լինի): Նույնը արվեստի այլ բնագավառներում:

Վարդանանք
19.04.2008, 01:15
Իմ ամենասիրած ոճը կուբիզմն է, իսկ նկարիչներից շատ եմ սիրում Պիկասոին և Դալիին:
Շատ եմ սիրում նաև ռուսական ավանգարդի դպրոցի ներկայացուցիչներին:

Ramzes
08.05.2008, 12:41
Ինձ շատ են դուր գալիս իմպրեսիոնիստների աշխատանքները` Կլոդ Մոնե, Ռենուար, Պիսսառո, քանզի դրանք արարված են բնությունից անմիջապես ստացված տպավորությունից և շատ հետաքրքրիր են: Հայ նկարիչներից առանձնացնում եմ Սարյանին, Գառզուին, Վարդան Մախոխյանին և Բաշինջաղյանին:

Լուսիանա
08.05.2008, 12:49
Գոգեն

Sedul
25.06.2008, 13:35
Սիրում եմ Վերածննդի շրջանի նկարիչներին, իմպրեսինիզմ ոճը: Ինչպես նաև Այվազովսկի, Արշիլ Գորկի: Եվ ընդհանրապես նկարչության մեջ բոլոր ուղղություններում կան մեծություններ, ուստի կոնկրետ չեմ ուզում նշել անուններ: Բոլոր ոճերի մեջ կան նկարներ որ հավանում եմ շատ:

Nasha
25.06.2008, 15:06
Ռերիխի գործերից ընդհամենը մի քանի արտատպություններ ունեմ, ու ընդհամենը մի անգամ եմ նկարների կոլկցիան տեսել մի գրքույկում ու էտ օրվանից սիրահարվել եմ նրա նկարներին: Բայց հիմա ոչ մի տեղից չեմ կարողանում գտնել, կարող ես օգնել? Չես պատկերացնում թե ինչքան շնորակալ կլինեմ:
Մի անգամ փորձեցի ի-նետով գտնել, էն ել ենքան անիմաստ ինֆօրմացիա բերեց, որ գլուխ չհանեցի ::unsure

Եթե հետաքրքիր է, ասեմ, որ Ռերիխի նկարներից ցուցադրվում է ռուսական արվեստի թանգարանում (կասկադի մոտ), բայց հիմա թանգարանում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, փակ ա, և ընդհանրապես, էս թանգարանում ռուս հայտնի նկարիչների գործեր շատ կան, օրինակ Վրուբել, Նեստերով, Ռերիխ և այլն, բոլորին չեմ հիշում, նաև Սարյան կա` կապված ռուսական "երկնագույն վարդ" խմբավորման հետ,
Իսկ իմ սիրած հայ նկարիչներից ես հատկապես ուզում եմ առանձնացնել ֆրանսիահայ նկարիչ էդգար Շահինին, որին նվիրված հատուկ սրահ կա ազգային պատկերասրահում, ես որ մտնում եմ էդ սրահ, էլ չեմ ուզում դուրս գամ:hands

Lady-In-Red
25.06.2008, 17:51
Շատ եմ սիրում Մինասի ոճը, իսկ Այվազովսկու նկարներում ինձ ձգում է այն, որ նա պատկերում է մարդկային հոգու պայքարող ուժը. պայքար բնության դեմ..... :B

varduuhi
30.07.2008, 11:15
Հայերից` Մարիամ և Երանուհի Ասլամազյաններ: Մոտս ահագին նկարներ կան, չափերը փոքրացնեմ, կփորձեմ տեղադրել:ok

SafMari
09.08.2008, 01:29
Գիտեք ինչ եմ կարծում՞ Իմ կարծիքով նկարը ավելի է արժեքավորվում, երբ հետաքրքիր մեկնաբանություն է ունենում...Ասենք օրինակ Մալյևիչի՝ սև քառակուսին ու տենց...Ես շատ եմ գնահատւմ՝ Պիկասոին,Կանդիստկուն,Մոդիլյանիին,Դալիին,Ռենուարին,Սեզանին,Վան Գոգին, շատ եմ սիրում Դելակրուայի աշխատելու տեխնիկան, հարգում եմ շատ Գոգենին, ինքը իրոք հանճարա...չեմ սիրում շիշկինին, ահավոր պրիմիտիվա նկարում, Ռոդենին եմ շատ հարգում...Մի խոսքով շատ են, մտքիս չի գալիս թե ում մասին կարելի է գրել...Մանե,Մոնե,Գոյա,Մունկ,Ռեմբռանտ,Կոջոյան և ....

ԿԳԴ
09.10.2008, 22:43
Շատ եմ հավանում, և ինձ շատ հոգեհարազատ են, Գոգենի, Սեզանի,Վան Գոգի, Կամիլ Կորոի, Միլլեի,Դոմյեի, Ռոդենի աշխատանքները, նաև վերածննդից կառանձնացնեմ . Դա Վինչի, Տիցիան, Բոտիչելլի......:)Չեմ սիրում Դալի....

dvgray
10.10.2008, 04:44
Իսկ ես շատ եմ սիորում Սարյան: /հայրենասիորւթյան հետ կապ չունի/
Շատ ժամանակ եմ անցկացրել իր տուն-թանգարանում: Հրաշալի գույներ ունի, հրաշալի է որսում բնության պահը:

Ֆրեյա
10.10.2008, 08:29
Սալվադոր Դալի
Փոլ Գոգեն
Պաբլո Պիկասո

ԿԳԴ
10.10.2008, 21:26
Իսկ ես շատ եմ սիորում Սարյան: /հայրենասիորւթյան հետ կապ չունի/
Շատ ժամանակ եմ անցկացրել իր տուն-թանգարանում: Հրաշալի գույներ ունի, հրաշալի է որսում բնության պահը:

Սարյանը հանճարեղ նկարիչ է: Ես նույնպես շատ սիրում և բարձր եմ գնահատում Սարյանի արվեստը, ասեմ նաև, որ այս խոսքերը պատկանում են Սարյանին...Լինել ազատ ինչպես բնությունը.................

Milli
22.12.2008, 08:59
Շատ եմ սիրում Վան Գոգի,Սալվադոր Դալիի և Սարյանի նկարները

Inventor
27.02.2009, 20:59
Ես սիրում եմ հատկապես իմպրեսիոնիստ Claude Oskar Monet-ի նկարները, որոնք աչքի են ընկնում իրենց նուրբ գույներով ու երանգներով: Հատկապես ինձ գրավել են նրա ծովանկարները և Ջիվեռնիում նկարած անկրկնելի բնապատկերները:

Շատ եմ գնահատում Leonrdo Da Vinci-ի արվեստը: Նրա Mona Liza կտավը գերել է ամբողջ աշխարհը և հիացնւմ է դիտողներին: Սակայն ես Da Vinci-ին մեծարւմ եմ ոչ միայն իր կտավների համար, այլ իր մտավոր զարգացվածության համար: Նրա որոշ նախագծեր մինչև հիմա չեն ընկալվել:

Կարելի է նույնպես անվերջ խոսել Pablo Picasso-ի, Salvador Dali,-ի, Renoir-ի, Rembrant-ի ինչպես նաև Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, հայկական խճանկարների մասին:

ԿԳԴ
27.02.2009, 23:47
Չգիտեմ էլ ումից սկսեմ, այնքան շատ են :thinkկասեմ, թե էս պահին ում աշխատանքներն եմ ուսումնասիրում և հիանում, չնայած որ նրանց արվեստով միշտ էլ հիացել եմ, բայց հիմա.... Գոգեն,:love ուղղակի զարմանում եմ նրա գույնի զգացողության վրա, ինչպես է կարողանում հակադիր գույները համակցել և հնչեցնել կտավի վրա, ամրություն կա նրա ստեղծածների մեջ: :love Սեզան, ես ուղղակի Սեզանի սիրահար եմ, հագեցած և գրավող գույներ : Վան Գոգ, :love բացի ապշեցնող գույնը, կոմպոզիցիոն թեման, նրա գեղանկարներում զգում եմ այն էներգիան, այն դինամիկան, այն շարժումը, որ դեռ ոչ մեկին չի հաջողվել դա անել, իմ կարծիքով: :love Շարունակելի...

Enigmatic
28.02.2009, 02:38
Ամենաշատը Դալիի գործերն եմ սիրում:love,չեմ սիրում Պիկասո

Enigmatic
20.05.2009, 15:17
Այս նկարչին վերջերս եմ հայտնաբերել- Պոլ Լանգա :Նա այնքան մանրակրկիտ է մատիտով նկարում,որ կարծես թե լուսանկարած լինեն նրա նկարները
ահա միքանիսը
http://arteria.ucoz.ru/_ph/259/2/560675112.jpg
http://arteria.ucoz.ru/_ph/259/2/445259629.jpg
http://arteria.ucoz.ru/_ph/259/2/440079912.jpg

Ռուֆուս
20.05.2009, 15:52
Այս նկարչին վերջերս եմ հայտնաբերել- Պոլ Լանգա :Նա այնքան մանրակրկիտ է մատիտով նկարում,որ կարծես թե լուսանկարած լինեն նրա նկարները
Հավատս չի գալիս, որ մատիտով է նկարած, իրոք ոնց որ սև ու սպիտակ լուսանկարներ լինեն...

Enigmatic
20.05.2009, 15:58
Հավատս չի գալիս, որ մատիտով է նկարած, իրոք ոնց որ սև ու սպիտակ լուսանկարներ լինեն...

եսել էի շատ զարմացած, թե ինչքան մանրակրկիտ ա նկարում, բայց իրոք մատիտով ա նկարած:)
http://arteria.ucoz.ru/photo/259

R.P.
21.05.2009, 23:28
ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետեւ մի երեք օր առաջ եղել եմ չորս լավ նկարիչների արվեստանոցներում....էնքա~ն լավ էր, Սարգիս Համալբաշյան, Ռոբերտ Էլիբեկյան, Սամվել Պետրոսյան, Արմեն Գեւորգյան: Պատկերացրեք գործող նկարիչներ....լավ ու էներգետիկայով լեցուն կտավներ....մոլբերտներ, պատից կախված ձկներ, ծղոտե ամանի մեջ ձու, փայտե հնաոճ աթոռներ....: Համալբաշյանի մոտ.. մի էնպիսի զգացում ունեցա, ասես Թուլուզ Լոտրեկի արվեստանոցն էլ է էդպիսին եղել...չգիտեմ , կուզեի շատ երկար պատմել ու կիսվել տեսածիս ու զգացածիս մասին:
Սամվել Պետրոսյանի արվեստանոցի դուռը բացելիս մի հսկայան կտավ ես տեսնում, լույս է ճառագում նկարից ու խաչակնքվել ես ուզում, հետո ես հասկանում միայն, որ Մարիամն ու Քրիստոսն են նկարին պատկերված: Պատվեր է անում Մասիսում կառուցվող եկեղեցու համար...: Էնքան լավ մարդիկ էին, շատ ափսոս որ մեր եթերը ավելի շատ ......աղբով է լցված..կիսագրագետ, կիսաերգիչ, կիսալրագրող, կիսագրագետ...կիսա, կիսա կիսա...............................................................................................................................

Sunny Stream
22.05.2009, 09:48
շատ-շատ սիրում եմ` Մոնե, Ռենուար, Դալի, Վան Գոգ :love
ընդհանրապես` Մունկ, Էշեր, Մինաս Ավետիսյան (ամսի 16-ին այցելեցի ցուցադրությունը Պատկերասրահում, առաջին անգամ էի տեսնում օրիգինալ կտավները), Կլիմտ և այլն...

Ձայնալար
22.05.2009, 10:04
Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է սիրել օրինակ համ Դալի, համ Վան Գոգ:unsure

Ariadna
22.05.2009, 10:15
Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է սիրել օրինակ համ Դալի, համ Վան Գոգ:unsure

Բագ, դու էլ հո չասիր։ Էդ նույնն ա, որ ասես՝ ոնց կարելի ա սիրել համ ասենք Pink Floyd համ Բաբաջանյան :)

Dayana
22.05.2009, 10:23
Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է սիրել օրինակ համ Դալի, համ Վան Գոգ:unsure

Բագ ջան, իրենք իրենց գործի վարպետներն են: Օրինակ մարդ կա Սպիտակցի Հայկոյա լսում, մարդ կա Չայկովսկի ու Շուբերտա լսում, մեկն էլ կա՝ Սիստեմ օֆ ը դաուն ;) ու չեմ կարծում, թե գտնվի մեկը, ով այս երեքին միաժամանակ է լսում: Իրենք ամեն մեկն իրենց տեսակում "բացառիկ" են:

Իսկ իմ սիրելի նկարիչները Մանոնն ու :love դու ես :P համ էլ շահ ունեմ էլի, որ հանրաճանաչ դառնաք, կասեմ իմ ընկերներն են: Հարցազրույցներ, բան - ման... ;)

Sunny Stream
23.05.2009, 15:26
Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է սիրել օրինակ համ Դալի, համ Վան Գոգ:unsure

Իսկ ես չեմ հասկանում, թե ինչը կարող է խանգարել գնահատել երկու հանճարներին ու գեղագիտական հաճույք ստանալ երկուսի ստեղծագործություններից... ես նկարչության ինչ-որ սկզբունքներից ելնելով չեմ ասում, այլ իսկապես սիրում եմ…

Ձայնալար
23.05.2009, 15:38
Իսկ ես չեմ հասկանում, թե ինչը կարող է խանգարել գնահատել երկու հանճարներին ու գեղագիտական հաճույք ստանալ երկուսի ստեղծագործություններից... ես նկարչության ինչ-որ սկզբունքներից ելնելով չեմ ասում, այլ իսկապես սիրում եմ…


Բագ ջան, իրենք իրենց գործի վարպետներն են: Օրինակ մարդ կա Սպիտակցի Հայկոյա լսում, մարդ կա Չայկովսկի ու Շուբերտա լսում, մեկն էլ կա՝ Սիստեմ օֆ ը դաուն ;) ու չեմ կարծում, թե գտնվի մեկը, ով այս երեքին միաժամանակ է լսում: Իրենք ամեն մեկն իրենց տեսակում "բացառիկ" են:

Իսկ իմ սիրելի նկարիչները Մանոնն ու :love դու ես :P համ էլ շահ ունեմ էլի, որ հանրաճանաչ դառնաք, կասեմ իմ ընկերներն են: Հարցազրույցներ, բան - ման... ;)


Բագ, դու էլ հո չասիր։ Էդ նույնն ա, որ ասես՝ ոնց կարելի ա սիրել համ ասենք Pink Floyd համ Բաբաջանյան :)

Եկուսն էլ հանճար են, բայց սիրելը ուրիշ ա: Օրինակ ես գիտեմ, որ տարվա բոլոր եղանակներն էլ սիրուն են ու լավը, բայց ինձ գարունն ու ամառն են հոգեհարազատ: Կամ ասենք լիքը սիրուն կապույտ աչքերով մարդ գիտեմ, բայց ես կապույտ աչք չեմ սիորում: Նույնն էլ նկարիչների հարցում ա՝ Դալին հանճար ա, բայց ինձ հոգեհարազատ չի, իսկ Վան Գոգը հանճար ա ու ինձ հոգեհարազատ ա: Հիմ ա եթե ձեզ երկուսն էլ հոգեհարազատ են (նկարները էլի, իրանք չէ :)) ), ուրեմը իմը մասնակի դեպք ա և չի տարածվում ուրիշների վրա :oy

Zeitgeist
03.01.2011, 16:54
Լեոնարդո Դա Վինչի /Ու ոչ միայն իրեն սիրում եմ որպես նկարիչ , այլ որպես մարդ , որը բոլոր բնագավառներում հսկայական ներդրում ունեցավ/
վինսենթ Վան Գոգ / Ես տեսնելով Գոգի արևածաղիկների շարքը, ուղղակի սիրահարվեցի նկարներին/
Սալվադոր Դալի / Չափազանց հետաքրքիր ու տաղանդավոր նկարիչ/
Հովհաննես Այվազովսկի

Moonwalker
03.01.2011, 17:49
Դյուրեր: :love
Իր «Մելանխոլիա»-ն աչքերիս առաջ եմ մեծացել::roll

http://www.varvar.ru/arhiv/gallery/nord/durer/images/durer_master_melancholia.jpg

Ընդհանրապես իրա բոլոր գործերի, հատկապես գծանկարների ու գրավիտուրների համար խելքս իմս չի::aha

Mark Pauler
03.01.2011, 20:32
Մարանատա նկարիչին պատահաբար վերջերս եմ հայտնաբերել իմ համար: Էնքան հոգեհարազատ ա իրա գործերը ինձ...
Նույնիսկ ավատարս եմ իրանից "գողացել"


http://www.youtube.com/watch?v=bbHTkA2E4hc

Ձեզ եմ ներկայացնում նրա գործերից Մոցարտի անկրկնելի ստեղծագործության ներքո...

Մանանա
05.01.2011, 03:19
իսկ ինձ վերջերս Ժանսեմն ա տարել , մանավանդ էս 3 նկարները...իրա նկարներում էնքան տրամադրություն կա
508975089650895

Hab
24.01.2011, 03:16
Դեգա, Դալի, Մոնե, Տաննինգ, Վան Գոգ......հիմա կզարմանք չէ? շատ տարբեր ծայրահեղ բաներ եմ սիրում..Իսկ ժամանակակիցներից` ավելի ճիշտ հայ արդի նկարիչներից սիրում եմ Ռուբեն Աբովյանի, Արմեն Գևորգյանի ստեղծագործությունները ...:hands

Malxas
25.01.2011, 23:09
Վերջերս մի նկարիչ եմ բացահայտել, որի մասին մինչ այժմ չգիտեի: Ազգանունը Չուրլյոնիս, ազգությամբ լիտվացի, ծանոթ եք?

Աշոտ Երկաթ
26.01.2011, 00:43
Սալվադեր դալի

Հայկօ
26.01.2011, 00:49
Սալվադեր դալի

Չինական պատենտ ա՞:

Andromeda
09.02.2011, 17:35
Փոքրուց ամենասիրելի նկարս եղել են Ռենուարի <<Հովհարրով Աղյիկը>>, Այվազովսկու <<Իներրորդ ալիքը>> :
Հիմա էլ շատ եմ սիրում Դալիին:

luysik
15.09.2011, 20:25
կարդում եմ գրառումները ու մեկ մեկ զարմանում, կամ ավելի շուտ շատ եմ զարմանում, որ բոլորի մոտ կարդում եմ դալիի անունը: Սկզբում զարմանում էի որ հանարավոր ա Պիկասսո, Վան Գոգ, Մոնե,... ու դալի... հետո էլ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ու ՍՍՐՅԱՆԻ կողքին տեսա: Ախր ոնց ա հանարավոր սիրել ԱՅՎԱԶՈՎՍԿԻ ու դալի, տարբեր էներգետիկաներ: Երբ ես սկսեցի ֆորումի գրառումները կարդալ մտածում էի դալիի զգացողների թիվը շատ քիչ պիտի լինի, բայց արի ու տես, որ սխալվել եմ... մի խոսքով դալին իմ մոտ ցեասպանության տրամադրություն ա ստեղծում:(

Skeptic
15.09.2011, 20:50
Վերջերս եմ հայտնագործել` Ուիլյամ Բլիս Բեյքեր.





:love

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/5/53/Fallen_Monarchs_1886_by_William_Bliss_Baker.jpg

Էլիզե
15.09.2011, 22:05
Վան Գոգ...

Հիանա՞նք միասին...



http://www.youtube.com/watch?v=OOPM85-h310&feature=related

ars83
16.09.2011, 18:31
Նկարիչները, որոնց գործերը սիրում եմ, շատ են: Դրանցից մեկը Ուիլիամ Թըրներն է (1775 - 1851):


Լուսաբաց նավաբեկումից հետո.
http://www.william-turner.org/187009/Dawn-after-the-Wreck,-c.1841-large.jpg

Պառլամենտի շենքերի այրվելը.
http://www.william-turner.org/96552/Burning-of-the-Houses-of-Parliament-large.jpg

Թըրների վենետիկյան ջրաներկերն ահավոր շատ եմ սիրում:

Արսենալի մոտ գտնվող ջրանցք.
http://www.william-turner.org/186553/A-Canal-near-the-Arsenale,-Venice-large.jpg

Վենետիկը սպասում է փոթորկի.
http://www.william-turner.org/353073/Venice-Looking-Towards-The-Dogana-And-San-Giorgio-Maggiore,-With-A-Storm-Approaching-large.jpg

Այգաբաց.
http://www.william-turner.org/121723/Venice,-Looking-East-from-the-Guidecca--Sunrise-large.jpg

Ֆոտոն
18.09.2011, 15:55
Ես էլ արդեն սիրեցի Թըրներին: Մի քանի անգամ հանդիպել եմ իր նկարներին, բայց մոռացել էի: Շատ թափանցիկ ու թեթև է::love

Miss SN
31.07.2012, 16:49
Շատ եմ հավանում Ռաֆաելի,Ռենուառի, Այվազովսկու,Շիշկինի545015450254503 Տիցիանի և Սավռասովի 5450454505նկարները

Ripsim
31.07.2012, 22:59
Սիրածս նկարիչներից ամենասիրածը՝ Կլոդ Մոնե (շատ եմ սիրում իմպրեսիոնիստներին): Ինչքան նուրբ ու մեղմ են Մոնեի նկարները...

http://www.image-share.com/upload/1647/33.jpg (http://www.image-share.com/ijpg-1647-33.html)

http://www.image-share.com/upload/1647/34.jpg (http://www.image-share.com/ijpg-1647-34.html)

http://www.image-share.com/upload/1647/37.jpg (http://www.image-share.com/ijpg-1647-37.html)

http://www.image-share.com/upload/1647/38.jpg (http://www.image-share.com/ijpg-1647-38.html)

http://www.image-share.com/upload/1647/40.jpg (http://www.image-share.com/ijpg-1647-40.html)

Առաջին նկարը՝ "Տպավորություն.Արևածագ", հենց այն նկարն է որից առաջացել է "իմպրեսիոնիզմ" տերմինը: Մերժվածների սալոնում ինչ-որ մեկը, տեսնելով այդ նկարը, արհամարհական նետում է՝ "իմպրեսիոնիստներ":) Մերժվածների սալոնը բացելու միտքն էլ Լուի Բոնապարտի մոտ առաջացել էր, ինչքան հիշում եմ, Մանեի "Նախաճաշ խոտի վրա" նկարը տեսնելուց...

Հ.Գ. Մեկ էլ շաատ եմ սիրում հայրիկիս նկարած այս նկարը :love

54507

Mephistopheles
08.08.2015, 05:28
Շագալ…

smartman
08.08.2015, 11:02
Ուիլյամ Թըրներ

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/76/Turner_selfportrait.jpg/270px-Turner_selfportrait.jpg
Իվան Կոնստանտինովիչ Այվազովսկի

http://www.bibliotekar.ru/rusAyvaz/2index.files/image001.jpg
Վինսենթ վան Գոգ

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/38/VanGogh_1887_Selbstbildnis.jpg/270px-VanGogh_1887_Selbstbildnis.jpg

Ռուֆուս
08.08.2015, 12:44
Հոկուսայ - Ձկնորսի կնոջ երազը
1814թ.

Հա իրոք շատ եմ սիրում

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b7/Tako_to_ama_retouched.jpg/1280px-Tako_to_ama_retouched.jpg