PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժ. Սեֆիլյանը քաղաքական ապաստարան է հայցում Արցախից



Մտահոգ
22.05.2008, 14:36
ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, պաշտոնաթող փոխգնդապետ Ժիրայր Սէֆիլյանդիմել է ԼՂՀ նախագահին: Դիմումում ասվում է.

«Պարոն նախագահ,
Անցյալ տարի ես դիմել էի ԼՂՀ նախագահին` ինձ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու հարցով: Այն ժամանակ ինձ պատասխանեցին, որ դիմումս քննության կառնվի ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո, իսկ մինչ այդ նման դիմումները ժամանակավորապես չեն քննվում:
Սույնով վերահաստատում եմ ԼՂՀ քաղաքացիություն ստանալու ցանկությունս և պատրաստ եմ ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումից անմիջապես հետո, ընդունվելիք կարգի համաձայն, նոր դիմում ներկայացնել:
Մինչ այդ ս/թ հունիսի 9-ին ավարտվում է ազատազրկմանս ժամկետը, որին, ի դեպ, դատապարտվել էի ԼՂՀ ՊԲ-ի կողմից որպես մարտական պարգև ինձ տրված զենքի համար: Դատավճռում, մասնավորապես, ասվում էր, որ այդ պարգևը ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը ինձ էր հանձնել ինչ-որ կարգի խախտմամբ և այդ պատճառով ես այն պահելու իրավունք չունեի:
Հայտնում եմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում, սկսած առնվազն 2006թ-ից, իմ նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Այդ ընթացքում, ինձ նախ ձերբակալեցին անհիմն մեղադրանքներով, մասամբ արդարացրեցին, մասամբ մեղավոր ճանաչեցին չկատարած հանցանքների համար: Անգամ դատարանում ՙհաստատված՚ մեղադրանքի համեմատ անհամաչափ պատիժ կիրառեցին: Հետո նույնքան անհիմն զրկեցին այդ ՙմեղմ՚ համարվող պատժից պայմանական վաղաժամ ազատվելու իրավունքից: Բացի այդ, նախորդ տարիներին ՀՀ նախագահը երկու անգամ փաստացի մերժեց ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել, իսկ ոստիկանության համապատասխան մարմինները չտրամադրեցին մշտական կեցության իրավունք և հիմա էլ հրաժարվում են ընդունել իմ նույնաբովանդակ դիմումները:
Այսօր էլ իմ նկատմամբ քաղաքական հալածանքը տակավին շարունակվում է և դրա նոր արտահայտությունը ինձ Հայաստանից արտաքսելու նախապատրաստվող ծրագիրն է: Հայրենիքից հեռանալու հնարավորությունը ես ինձ համար բացառում եմ, ուստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հայցում եմ քաղաքական ապաստան: Հուսով եմ, որ գոնե Արցախը ինձ չի մերժի»:
Հարգանքներով` Ժիրայր Սէֆիլյան
21 մայիսի 2008թ.

Լ.յ.ո.վ.
22.05.2008, 14:42
Իմ կարծիքով կմերժեն:
Մեզ մոտ արդարություն չկա: :(
Քանի դեռ իշխանափոխություն չի եղել, Սեֆիլյանը կենթարկվի քաղ-հալածանքների:

Մտահոգ
22.05.2008, 14:51
Նման պահերին մտքովս, հազար ներողություն, մի շատ սրիկա հարց է առաջանում: Էն ժողովուրդը որ արդեն 10 տարի հանդուրժել է, ու հանդուրժում է երբ մասայաբար մի քանի ռոմանտիկներ գնդակահարում են ազգային հերոսներին, էն ժողովուրդը որ հանդուրժել է ու հանդուրժում է ազգային հերոսների բանտարկությունը Հայաստանի անկախ պետության զնդաներում, էն ժողովուրդը որ հանդուրժելու է Սեֆիլյանի վտարումը Հայոց անկախ պետությունից, ԱՐԴՅՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԳՈՅԱՏԵՎԵԼՈՒ՞,
Հարգարժան ուստեն կասեր երևի մեզ հասնում ա, իսկ ես կասեմ հաստատ հասնում ա

Տրիբուն
22.05.2008, 15:10
Նման պահերին մտքովս, հազար ներողություն, մի շատ սրիկա հարց է առաջանում: Էն ժողովուրդը որ արդեն 10 տարի հանդուրժել է, ու հանդուրժում է երբ մասայաբար մի քանի ռոմանտիկներ գնդակահարում են ազգային հերոսներին, էն ժողովուրդը որ հանդուրժել է ու հանդուրժում է ազգային հերոսների բանտարկությունը Հայաստանի անկախ պետության զնդաներում, էն ժողովուրդը որ հանդուրժելու է Սեֆիլյանի վտարումը Հայոց անկախ պետությունից, ԱՐԴՅՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԳՈՅԱՏԵՎԵԼՈՒ՞,
Հարգարժան ուստեն կասեր երևի մեզ հասնում ա, իսկ ես կասեմ հաստատ հասնում ա
հարգարժան ուստեն երևի մի բան գիտեր, որ ասում էր...........
մի նրբություն կա.. հանդուրժել է, բայց էլ չի հանդուրժում.. մնում է որ այդ չհանդուրժելը կոնկրետ կիրառական բովանդակություն ստանա... կարծես արդեն որոշ չափով ստացվել է, մնում էր որ հասնի ավարտին, թեկուզ դժվար ու հեռու թվացող, բայց անհամբեր սպասվող ավարտին....
իսկ եթե չհասնի.. "ուրեմն մեզ հասնում ա" ենթադրությունը վերածվում է աքսիոմի...

Գալաթեա
22.05.2008, 17:11
Ինչ ամոթա...գետինը մտնի էս երկիրը...ինչ մեծ սխալ գործեցին 1915-ին թուրքերը..

Ambrosine
22.05.2008, 17:18
Բայց տեսնես Արցախում ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ իրենց ազատած մարդիկ գտնվում են բանտարկության մեջ և այն էլ այսպիսի սպառնալիքի տակ?:think /չեմ ասում, որ Ադրբեջանը ուրախությունից կմեռնի/:

Մտահոգ
22.05.2008, 21:06
Բայց տեսնես Արցախում ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ իրենց ազատած մարդիկ գտնվում են բանտարկության մեջ և այն էլ այսպիսի սպառնալիքի տակ?:think /չեմ ասում, որ Ադրբեջանը ուրախությունից կմեռնի/:



Առայժմ վերաբերվում են այսպես
Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի աշխատակազմն առայժմ չի ստացել ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, պաշտոնաթող փոխգնդապետ, մեկուսարանում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին հղած նամակը, որով նա քաղաքական ապաստան է հայցել:
«Մեզ ոչինչ հայտնի չէ այդ նամակի մասին: Նախագահի աշխատակազմն առայժմ նման նամակ չի ստացել»,- Պանորամա.ամ թղթակցին հայտնել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ղեկավարը:
panorama.am

dvgray
23.05.2008, 00:36
Բայց տեսնես Արցախում ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ իրենց ազատած մարդիկ գտնվում են բանտարկության մեջ
Իսկ ինչպե՞ս են վերաբերվում այս փաստին ալամ հայ ժողովուրդը: Հայաստանում,
Մոսկվայում, Լոսում ու բողոսում:
Սրանք օգտվում են նրանից, որ ռուսի ասած, մեր ազգը մեռնում է դվաժդի: Չէ, դվաժդի չէ՝ ամեն օր:
Վախկոտը մեռնում է ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վարյկյան ու ակընթարթ...
Զգու՞մ եք ոնց են մեզ կզացնում: Ամեն ակընթարթ: Հենց հավեսները տալիս է, նորից ու նորից են կզացնում:
Իզուր չի որ մարդ կա, որ իրեն համար իսկապես

Ինչ ամոթա...
… ասում եմ Մարդ կա: Այսինքն էտ Մարդ կա:

ChildOfTheSky
23.05.2008, 01:18
Տեսնենք՝ Ղարաբաղցիները իրենց համարու՞մ են ազատ և անկախ, թե՞ կկատարեն Հայաստանի իշխանությունների ամոթալի կարգադրությունը:

dvgray
23.05.2008, 01:26
Տեսնենք՝ Ղարաբաղցիները իրենց համարու՞մ են ազատ և անկախ, թե՞ կկատարեն Հայաստանի իշխանությունների ամոթալի կարգադրությունը:
ChildOfTheSky :D
Էնպես էս ասում, կարծես ֆուտբոլի պրոգնոզ ես ուզում անել :):
Իսկ քո կարծիքով ինչ է, հավանականություն կա, որ Արցախի ներկա վարչախումբը Սերժից առանձին պար է պարու՞մ :
Ես չեմ կարծում: Քանի որ լրիվ Սերժի ու քոչի դրածոներն են:

ChildOfTheSky
23.05.2008, 01:31
dvgray
Սեֆիլյանը Արցախի հերոս է, իսկ Արցախի նախագահը, ինչքան էլ Սերժի դրածոն լինի, առանձին երկրի նախագահ է, և դույզն ինչ ինքնասիրության առկայության դեպքում կարողա չհնազանդվել ավագ եղբոր կարգադրությանը: Հույսով եմ՝ այդպես էլ կլինի:

dvgray
23.05.2008, 01:47
dvgray
Սեֆիլյանը Արցախի հերոս է, իսկ Արցախի նախագահը, ինչքան էլ Սերժի դրածոն լինի, առանձին երկրի նախագահ է, և դույզն ինչ ինքնասիրության առկայության դեպքում կարողա չհնազանդվել ավագ եղբոր կարգադրությանը: Հույսով եմ՝ այդպես էլ կլինի:
Իսկ ես հույսով եմ, որ հայ ժողովուրդը իրա հույսը Արցախի կամ Հայաստանի նախագահի վրա չպետք է դնի, այլ իր՝ ժողովրդի վրա- ի Մայր Հայրենիք, Արցախ աշխարհ ու սփյուռ ամենասթյուռ /կարծեմ Վեհափառ ավազակապետը սենց է չէ՞ ասում :D/:
Թե չէ էնպես ես ասում, ոնց ով 3 դարի թագավորների մասին խոսաս :D:

ChildOfTheSky
23.05.2008, 01:50
Գիտենալով մեր իշխանությունների ստորության աստիճանը՝ չեմ ուզում հավատալ ազգակից ղարաբաղցի ղեկավարների այդչափ մանրությանը. հույս եմ տալիս ինձ:

Տրիբուն
23.05.2008, 12:54
Բայց տեսնես Արցախում ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ իրենց ազատած մարդիկ գտնվում են բանտարկության մեջ և այն էլ այսպիսի սպառնալիքի տակ?:think /չեմ ասում, որ Ադրբեջանը ուրախությունից կմեռնի/:
Իսկ Հայլուրն ու Հայոց Աշխարհը, Ազգի-ը հետ ձեռ-ձեռի տված, ինչ որ տխմար մեջբերումներ կանեն թուրքական ու ադրբեջանական թերթերից, թե ինչքան էին նրանք ոջևորվել, որ ԼՏՊ կարող է ընտրվել: Իսկ այն որ Հայաստանում ոչ մի ազատամարտիկ այլևս ազատության մեջ չէ, ու վաղն էլ կարող է Հայաստանում չլինել, ոչ մեկին չի հետաքրքրում: Սրանք ում հաշվին են սենց մեծ մեծ բռթում, էտ չեմ հասկանում:

Արդեն իսկականից մարդ մտածում ա, որ Սերոժը Մոնտե Կառլոյում եքա փողեր ա կրվել, ու Ալիևից ա տալիք արել, հմի էլ մանրից փագվում ա:

Արա, թաղեմ սրանց բոյը,(մի հատ փիս հայհոյանք), սրանք մարդ չեն, արա սրանք դուշմանից վերան են...

Լավ ոստիկան
23.05.2008, 13:31
Տարօրինակ է, բայց պատերազմի մասնակիցների նկատմամբ նման վերաբերումնք նկատվում է աշխարհի բոլոր երկրներում: Միգուցե բոլոր պատերազմներն էլ անիծված են, և ընդմիշտ անիծյալ են դառնում բոլոր նրանք, ովքեր մասնակցում են այդ պատերազմենրին: Եթե այդպես է, ապա ամեն ինչ շատ տխուր է: :8

Մտահոգ
23.05.2008, 13:35
Տարօրինակ է, բայց պատերազմի մասնակիցների նկատմամբ նման վերաբերումնք նկատվում է աշխարհի բոլոր երկրներում: Միգուցե բոլոր պատերազմներն էլ անիծված են, և ընդմիշտ անիծված են դառնում բոլոր նրանք, ովքեր մասնակցում են այդ պատերազմենրին: Եթե այդպես է, ապա ամեն ինչ շատ տխուր է: :8

Այդ դեպքում կարելի է Իսրայելը համարել բացառություն, քանի որ այնտեղ պատերազմի մասնակիցները, հերոսներն ու գեներալները որպես կանոն բանակը թողնելուց հետո ունենում են արագ վերելք քաղաքական կյանքում ու դառնում կենդանի լեգենդներ:

Արշակ
23.05.2008, 14:56
ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, պաշտոնաթող փոխգնդապետ Ժիրայր Սէֆիլյանդիմել է ԼՂՀ նախագահին: Դիմումում ասվում է.

«…
Այսօր էլ իմ նկատմամբ քաղաքական հալածանքը տակավին շարունակվում է և դրա նոր արտահայտությունը ինձ Հայաստանից արտաքսելու նախապատրաստվող ծրագիրն է: …»:
Հարգանքներով` Ժիրայր Սէֆիլյան
21 մայիսի 2008թ.
Հայաստանից արտաքսելու նախապատրաստվող ծրագրի մասին ինչ–որ կոնկրետ փաստեր կա՞ն, թե առայժմ ուղղակի բերնեբերան պտտվող խոսակցություններ են։

Տրիբուն
23.05.2008, 15:10
Այդ դեպքում կարելի է Իսրայելը համարել բացառություն, քանի որ այնտեղ պատերազմի մասնակիցները, հերոսներն ու գեներալները որպես կանոն բանակը թողնելուց հետո ունենում են արագ վերելք քաղաքական կյանքում ու դառնում կենդանի լեգենդներ:
Աբեր, կարծում եմ, որ ինչ-որ պահի պատերազմի սերունդը պիտի քաղաքականությունից հեռանա: Հերոսները պիտի իրենց արժանի տեղը գրավեն պատմության մեջ ու հասարակական կյանքում, վայելեն մոր բոլորի հարգանքն ու սերը: Սակայն պարտադիր չէ, որ նրանք լինեն ակտիվ քաղաքականության մեջ:

Լավ ոստիկան
23.05.2008, 18:32
Աբեր, կարծում եմ, որ ինչ-որ պահի պատերազմի սերունդը պիտի քաղաքականությունից հեռանա: Հերոսները պիտի իրենց արժանի տեղը գրավեն պատմության մեջ ու հասարակական կյանքում, վայելեն մոր բոլորի հարգանքն ու սերը: Սակայն պարտադիր չէ, որ նրանք լինեն ակտիվ քաղաքականության մեջ:

Հերոսների վրա ավելի մեծ պարտականություն է դրված, քան սովորական մարդկանց վրա: Դա միգուցե միայն տեսականորեն է հնարավոր, որը հերոսը, մոռնալով ծափողջույները, իրեն ուղված հիացական ու ակնածանքով լի հայացնքերը, սկսի ապրել սովորական մարդու նման, երբ իր շրջապատում կրկին հերոսների կարիք է զգացվում:
Ինչպես ասում են. "Մի անգամ հերոս, ընդմիշտ հերոս":

Մտահոգ
23.05.2008, 19:10
Հայաստանից արտաքսելու նախապատրաստվող ծրագրի մասին ինչ–որ կոնկրետ փաստեր կա՞ն, թե առայժմ ուղղակի բերնեբերան պտտվող խոսակցություններ են։

Հայաստանի ոստիկանությունն այս շաբաթ կայացրել է ապօրինի զենք պահելու համար դատապարտված ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին արտաքսելու գործընթացը սկսելու վերաբերյալ որոշում: Այդ մասին այսօր "Ազատություն" ռադիոկայանին հայտնեց նրա շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը:
2006 թվականի դեկտեմբերին Սեֆիլյանը դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման:
Որպես որոշման հիմնավորում ներկայացվել է այն հանգամանքը, որ այս տարվա հունիսի 9-ին Սեֆիլյանի ազատազրկման ժամկետը լրանալուց հետո նա Հայաստանում կմնա առանց բնակության իրավունքի¦, - ասաց փաստաբանը:
Նա փաստեց, որ Սեֆիլյանի դեպքում օրենքն արգելում է արտաքսումը:
Նրան, ըստ օրենքի, արգելվում է արտաքսել այն պատճառով, որ նա իր խնամքին ունի երկու անչափահաս երեխա¦, - պատճառաբանեց Գրիգորյանը:
Շուշիի առանձին գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը երկու անգամ դիմել է Հայաստանի իշխանություններին քաղաքացիություն ստանալու խնդրանքով:
Վերջին անգամ նրա դիմումը պարզապես չեն վերցրել¦, - ասաց փաստաբանը:
Նա հայտնեց, որ բողոքարկելու է ոստիկանության որոշումը: §Բողոքարկման ողջ ընթացքում Սեֆիլյանին չեն կարող արտաքսել¦, - փաստեց Գրիգորյանը:

Տրիբուն
24.05.2008, 16:04
Հայաստանի ոստիկանությունն այս շաբաթ կայացրել է ապօրինի զենք պահելու համար դատապարտված ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին արտաքսելու գործընթացը սկսելու վերաբերյալ որոշում:

Ավելացնենք,
Երեկ արդեն Ոստիկանության իրավական ապահովման վարչությունը դիմել է Վարչական դատարանը: Արտաքսումը կարող է տեղի ունենալ մի այն դատարանի որոշմամբ:

Brigada
30.05.2008, 22:15
Դադարեցրե՛ք

Խաղաղ ցուցարարների մարտիմեկյան դավադիր ջարդից ու գազանաբարո սպանդից հետո այլեւս դժվար է որեւէ մեկին զարմացնել վարչախմբի նոր ապօրինությամբ կամ անբարոյական արարքով: Բոլորն են բռնության մեքենայի պոտենցիալ թիրախ՝ ամենաաղքատ մարդուց մինչեւ ամենահարուստ, ամենասովորական մարդուց մինչեւ հերոս: Արցախյան ազատամարտում մեծագույն ներդրում ունեցող Ժիրայր Սեֆիլյանը՝ ժամանակին նույն այս վարչախմբի կողմից կեղծ մեղադրանքներով դատապարտված քաղբանտարկյալ, այսօր, ազատազրկման իր ժամկետի ավարտման նախօրեին, հայտնվել է հայրենիքից արտաքսման վտանգի տակ: Պատճառն այն է, որ, անազատության մեջ գտնվելով անգամ, Ժ. Սեֆիլյանը շարունակել է հավատարիմ մնալ իր հայրենասիրական մղումներին ու քաղաքական սկզբունքներին, բազմիցս հանդես է եկել հանցագործ վարչախմբի դեմ, ջերմորեն պաշտպանել վերջին նախագահական ընտրությունների առիթով բարձրացած Համաժողովրդական շարժումը եւ ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Նրան արտաքսելու որոշումը մանր քինախնդրության խայտառակ ու ստորագույն դրսեւորում է: Իշխող հանցախումբը իրավունք չունի նման գործողության. Ժիրայր Սեֆիլյանը գործող օրենքներով ՀՀ քաղաքացիության իրավունք ունի: Ավելին՝ նույն այդ օրենքներով արգելվում է Հայաստանից արտաքսել որեւէ մեկին, որի խնամքի տակ երկու անչափահաս երեխա կա:

Համաժողովրդական շարժումն իր զորակցությունն է հայտնում Արցախի հերոս Ժ. Սեֆիլյանին, դատապարտում է վարչախմբի կողմից ծրագրված այս ապօրինի ու անբարո գործողությունը, պահանջում դադարեցնել այն: Ազնվություն եւ արժանապատվություն ունեցող բոլոր մարդիկ պարտավոր են իրենց ձայնը բարձրացնել հերթական այս խայտառակության դեմ:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
28.05.2008

Artgeo
30.05.2008, 22:37
Ժ. Սեֆիլյանը քաղաքական ապաստարան է հայցում Արցախից
Խայտառակություն ա :(

Brigada
31.05.2008, 00:31
Ժ. Սեֆիլյանը քաղաքական ապաստարան է հայցում Արցախից

Հիմա ո՞վ ա արտաքին թշնամուն ուրախացնում՝ ԼՏՊ-ն, թե՞ ՍՍ-ն:think

Mephistopheles
31.05.2008, 01:33
Հիմա ո՞վ ա արտաքին թշնամուն ուրախացնում՝ ԼՏՊ-ն, թե՞ ՍՍ-ն:think

Ապեր, ՍՍ դա էն մարդն է, որը հանրապետության հրապարակում ցույց է կազմակերպում Ազատության հրապարակի հարևանությամբ որտեղ ԼՏՊ-ն է հանրահավաք իրականացնում ու դեռ շրջաններից էլ ավտոբուսներով մարդկանց բերում…սա է դրա խելքը…դրա համար էլ ԵԱՀԿ-ն ու մեր թշնամին դրան սատարում են: Հետո էլ ԼՏՊ-ն են քոռ ասում…

Fedayi
31.05.2008, 22:03
Իրոք, ցավալի ա: Բագոն ասեց` չպետք է բացառություն անենք հազարավոր ազատամարտիկների միջև: Բայց այս մեկը Լիբանանում համեմատաբար խաղաղ կյանքը թողած եկել էր Ղարաբաղ կռվի. ամեն օր չես հանդիպի:
Բայց դե Ժիրոն "զակատ արած կռիվ ա", պատուհաս իշխանության գլխին, դրա համար էլ ուզում են ազատվեն:
Ամեն դեպքում, ոչ մի կերպ չի կարելի արդարացնել արտաքսման այսպիսի պրոցեսը, ո'չ մի կերպ: Հուսով եմ, դրան չի հասնի::think

Լ.յ.ո.վ.
31.05.2008, 23:17
Իրոք, ցավալի ա: Բագոն ասեց` չպետք է բացառություն անենք հազարավոր ազատամարտիկների միջև: Բայց այս մեկը Լիբանանում համեմատաբար խաղաղ կյանքը թողած եկել էր Ղարաբաղ կռվի. ամեն օր չես հանդիպի:
Բայց դե Ժիրոն "զակատ արած կռիվ ա", պատուհաս իշխանության գլխին, դրա համար էլ ուզում են ազատվեն:
Ամեն դեպքում, ոչ մի կերպ չի կարելի արդարացնել արտաքսման այսպիսի պրոցեսը, ո'չ մի կերպ: Հուսով եմ, դրան չի հասնի::think

Ես էլ հույսով եմ մի օր էդ արտաքսողներին կարտաքսենք: :angry

dvgray
31.05.2008, 23:28
Բայց դե Ժիրոն "զակատ արած կռիվ ա", պատուհաս իշխանության գլխին, դրա համար էլ ուզում են ազատվեն:

Հետո՞ ինչ ու "զակատ արած կռիվ ա": տենց որ լինի Հայաստանում բոլորս էլ "զակատ արած կռիվ ենք":
Մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ ավելի քիչ: Դու հլա գնա իրան արտաքսողներին "քննի": Օրինակ մի հատ մլիցու կամ ավելի բեթար- Օվիրի աշխատողի մոտեցի ու մի քիչ իրա շահերին դեմ բաներ խոսա: Տես զակատ արա՞ծ են թե՞ չէ

Մտահոգ
31.05.2008, 23:33
Իրոք, ցավալի ա: Բագոն ասեց` չպետք է բացառություն անենք հազարավոր ազատամարտիկների միջև: Բայց այս մեկը Լիբանանում համեմատաբար խաղաղ կյանքը թողած եկել էր Ղարաբաղ կռվի. ամեն օր չես հանդիպի:
Բայց դե Ժիրոն "զակատ արած կռիվ ա", պատուհաս իշխանության գլխին, դրա համար էլ ուզում են ազատվեն:
Ամեն դեպքում, ոչ մի կերպ չի կարելի արդարացնել արտաքսման այսպիսի պրոցեսը, ո'չ մի կերպ: Հուսով եմ, դրան չի հասնի::think

Ֆիդո ապեր, ինչ ա նշանակում զակատ արած կռիվ, դու կոնկրետ մի դեպք հիշում ես որ Սեֆիլյանը (ոչ Ժիրոն) կռիվ արած լինի ասենք չգիտեմ որտեղ, ինչ որ հասարակական վայրում, ինչեր ես ասում՞
Նժդեհը զակատ արած կռիվ չէր՞, թե իրա արդիական գաղափարները իրան թույլ էին տալիս զակաը արած կռիվ լինել,
Ժիրոն.. զակատ արած կռիվ..., տպավորություն կա մոտս որ մի քանի տարի Ժիրոյի հետ ճակատում մի ամանից եք հաց կերել:angry

Fedayi
01.06.2008, 09:47
Ախպերնե'ր, "զակատ արած կռիվ" ոչ թե կռվարար իմաստով, այլ` հեղափոխական անկոտրում գործիչ իմաստով:
Մտահոգ, հաց չեմ կերել, բայց ինձ մի թերագնահատի: Ժիրոյի գործով մի ընկերս մեկ շաբաթ նստել է, մեկ ուրիշը անձամբ է ճանաչում, մյուսն էլ ընդհանրապես մասնակցել է հայտնի ժողովին: Ես էլ, եթե ուզում ես իմանալ, թերթիկներ էի ցրում...հիշում ես չէ՞ "Ժ. ՍԵՖԻԼՅԱՆԸ ԿԳԲ-ում է, Չե՞ս ամաչում" բովանդակությամբ: Եթե տեղյակ ես այս ընթացքին, ապա հաստատ կհիշես: Շատ ժամանակ հետևում եմ, չեմ խոսում…
Անցանք, լավ…

davzion
01.06.2008, 16:56
Ոչինչ ժողովուրդ ջան, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ու իր բանակը կոփող Թուրքիայի (իբր թե քրդական պատերազմ) հողի վրա մեր իշխանությունները վերջին ժամանակներս ահագին դուխ են տալիս մեզ.............

Հ. Գ. Իսկ ինչ վերաբերվում է Արցախի պատասխանի հարցին, կարծում եմ, որ ասենք Մոզամբիկը ավելի շուտ դրական պատասխան կտա, քան Արցախը:

Djavaxhq
01.06.2008, 17:46
Կմերժեն Քոչարյանն ասել է Արտաքսելու եմ կանի ես Սեֆիլյանին հրավիրում եմ Ջավախք մենք իրեն շատ ենք հարգում ու մեծ խանդավառությամբ կդմավորենք…
Երբ ենք ունենալու հային արժանի պետություն

Artgeo
02.06.2008, 00:00
Հիմա, որ Ադրբեջանը կամ Թուրքիան հայտարարեն, որ իրենք կընդունեն Սեֆիլյանին, կրիմինալները կշարունակեն գոռալ ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ...

dvgray
02.06.2008, 01:06
Ախր շատ մեղք են է իրենց պրիմիտիվ-բարբարոս մեթոդներով:
Պարզից էլ պարզ է, որ սրանք շատ քիչ են քաշելու: Սենց ձևերով փոքր չափերով երկիր չեն կառավարում: Ռուսաստանի պես երկիր լիներ լիքը ռեսուրսներով, էլի կկասկածեի:

Հ.Գ. Վատը էն է, որ սրանք կարող է բոլորիս էլ հետները տանեն դեպի անդունդ :(

Ջուզեպե Բալզամո
02.06.2008, 01:43
Ախր շատ մեղք են է իրենց պրիմիտիվ-բարբարոս մեթոդներով:
Պարզից էլ պարզ է, որ սրանք շատ քիչ են քաշելու: Սենց ձևերով փոքր չափերով երկիր չեն կառավարում: Ռուսաստանի պես երկիր լիներ լիքը ռեսուրսներով, էլի կկասկածեի:

Հ.Գ. Վատը էն է, որ սրանք կարող է բոլորիս էլ հետները տանեն դեպի անդունդ :(


Չեն տանի: Անդունդում իրենցից բացի ուրիշների համար տեղ չկա: Սառույցները հալվում են, օրերը տաքանում, Գյուրզան ձմեռվա քնից արթնանում… վայ առնետներին…

սիսար
02.06.2008, 04:13
Artego-ին: dvgray-ին: Juzzeppe-ին:

Ենթադրենք , դուք երեքով կանգնած եք իշխանության գլուխ, Սեֆիլյանի նման մի ազատամարտիկ որը դեռ չունի հայաստանի քաղաքացիություն, իր ելույթում(You Tube -ում փնտրեք կըգտնեք) կոչ է անում զենքի միջոցով ազատվել ներկայիս իշխանություններից: Դուք ինչպե՞ս կըվարվէիք:

Երբեք մի դատեք, տրվելով ձեր հույզերին: 2-րդ աշխարհամարտի ժամանակ, գերմանիայի բանակում Շտեռլիցին ճանաչում էին որպես քաջ եւ ազնիվ գերմանացի հետախույզ, սակայն նա սովետական միության նվիրյալ քաղաքացի, ռուս հետախույզ է եղել:

dvgray
02.06.2008, 06:08
Հարցտ ու հարցիտ պատասխանը էնքան էլ բարդ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից:
Եթե իհարկե հարցը ճիշտ դրվի գլխանց ու հարցի պատասխանն էլ ճիշտ ոլորտում փնտրվի:
Ուրեմն, ըստ իս ո՞րն է այդ "ճիշտը":
Դա այն է, որ պետք է քաղաքականությամբ զբաղվեին քաղաքական գործիչները, և ոչ թե եսիմ ինչ մասնագիտության տեր մարդիկ- զինվորականներ, խանութպաններ, ապրանք ներմուծողներ և այլն:
Դրա համար, եթե ես լինեի, ու միքիչ գոնե երկար մտածել կարողանաի, ապա ամեն ձև պետք է աջակցեի քաղաքական առողջ, քլնգող, քննադատող, սխալի վրա բռնող ու փետրահան անող, բայց քաղաքական գործիչների առաջ գալուն ու ինքնուրոյն ոտքի կանգնելուն:
Իսկ սրանց հիմնական սխալի աղբյուրը իրենց գեղցիության մեջ է պարփակված: Որ ցանկացած թույլատրված ու անթույլատրելի մեթոդներով բռնում փչացնում են առաջին պատահած, բայց իրենց համար վտանգավոր թվացող քաղաքական գործչին:
Իսկ Լևոնեց /ՀՀՇ/ գեղցիությունը կայանում էր նրանում /որի համար ես իրենց մեղադրում եմ առաջին հերթին/ որ 98-ից հետո իրենք կարող էին լինել հզոր օպոզիցիա էս ամենինի, բայց տարբեր տնտեսական գործարքների հետրանքով սկեցին ջրի հատակը:
Այսինքն վերջին հաշվով առու ծախ արին սրանց հետ:

Արդյունքում՝ Սեֆերյանը ու նրա նման այլ զինվորականներ սկսեցին պաշտպանել իրենց օրինական իրավունքները. փոխանակ իրենք ունենային իրենց ներկայացուցիչները քաղաքական դաշտում, ու իրենց միջոցով ասեիր իրենց ասելիքը:
Ու արդյունքում եղավ այդ հայտնի ելույթները ,որովհետև զինվորականը եթե խոսում է, ապա խոսում է միայն զենքի լեզվով: Դա մենակ Հայաստանում չի, այլ ամբողջ աշխարհում է այդպես: Նայիր օրինակ հենց Թուրքիան:
Դրա համար քաղաքական գործիչները պետք է ամեն ինչ անեն, որ զինվորականները քաղաքական դաշտում խոսան միայն իրենց միջոցով, այլ ոչ թե ուղղակի:
Կարծում եմ պատասխանեցի հարցիտ:

Armenoid
02.06.2008, 07:00
Ոչինչ ժողովուրդ ջան, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ու իր բանակը կոփող Թուրքիայի (իբր թե քրդական պատերազմ) հողի վրա մեր իշխանությունները վերջին ժամանակներս ահագին դուխ են տալիս մեզ.............

Հ. Գ. Իսկ ինչ վերաբերվում է Արցախի պատասխանի հարցին, կարծում եմ, որ ասենք Մոզամբիկը ավելի շուտ դրական պատասխան կտա, քան Արցախը:

հա ի դեպ ասեմ մոզամբիկը ավելի հարուստ երկիրա քան հայաստանը:D(հաշվի առնելով՝բյուջեն բնակչությունը և այլն:()
http://jah-jah.pl/panstwo:Mozambik,,rok:2008.html |մոզամբիկ
http://www.arka.am/eng/economy/2007/11/12/6952.html |Հայաստան

Mephistopheles
02.06.2008, 07:03
Artego-ին: dvgray-ին: Juzzeppe-ին:

Ենթադրենք , դուք երեքով կանգնած եք իշխանության գլուխ, Սեֆիլյանի նման մի ազատամարտիկ որը դեռ չունի հայաստանի քաղաքացիություն, իր ելույթում(You Tube -ում փնտրեք կըգտնեք) կոչ է անում զենքի միջոցով ազատվել ներկայիս իշխանություններից: Դուք ինչպե՞ս կըվարվէիք:

Երբեք մի դատեք, տրվելով ձեր հույզերին: 2-րդ աշխարհամարտի ժամանակ, գերմանիայի բանակում Շտեռլիցին ճանաչում էին որպես քաջ եւ ազնիվ գերմանացի հետախույզ, սակայն նա սովետական միության նվիրյալ քաղաքացի, ռուս հետախույզ է եղել:

Շտիռլից ջան, ավելի լավ է լինքը տաս youtube-ի մենք էլ նայենք ու եզրակացություններ անենք ու կասենք ինչպես կվարվեինք…

Ժամանակին դաշնակներն էլ էին զենքի դիմելու կոչ անում բայց այսօր իշխանոիթյան են եկել ու "զենքի դիմելու կոչ" անողներին էլ բռնում են… Հրանտ Մարգարյան կոչեցյալն էր ասել "Քանի դեռ Հայաստանումմեքենաների մեջ բենզին կա և մարդկանց տներում շշեր, տանկերով իշխանության գալ չի լինի" (բառացի չեմ հիշում)…էս էլ քեզ զենքի կոչ և հեգնականը գիտե՞ս որն է, այն որ սա ասված էր ՌՔ-ի ռեժիմի համար…

Էնպես, որ լինքը ուղղարկի տեսնենք

Ջուզեպե Բալզամո
03.06.2008, 03:23
Artego-ին: dvgray-ին: Juzzeppe-ին:

Ենթադրենք , դուք երեքով կանգնած եք իշխանության գլուխ, Սեֆիլյանի նման մի ազատամարտիկ որը դեռ չունի հայաստանի քաղաքացիություն, իր ելույթում(You Tube -ում փնտրեք կըգտնեք) կոչ է անում զենքի միջոցով ազատվել ներկայիս իշխանություններից: Դուք ինչպե՞ս կըվարվէիք:

Երբեք մի դատեք, տրվելով ձեր հույզերին: 2-րդ աշխարհամարտի ժամանակ, գերմանիայի բանակում Շտեռլիցին ճանաչում էին որպես քաջ եւ ազնիվ գերմանացի հետախույզ, սակայն նա սովետական միության նվիրյալ քաղաքացի, ռուս հետախույզ է եղել:

Youtube-ում իմ տեսած տեսանյութում Ժիրայրը հողերը հանձնելու մտադրություն ունեցողին սպառնում է գլուխը կոտրելով ու տրաքացնելով: Որևէ կոնկրետ անձ, անուն չի նշվում: Ինչից ես եզրակացնում որ իշխանության գլուխներին ի նկատի ունի…
Հույզերով չեմ դատելու, այլ փաստերով: Իրական, ռեալ փաստերով:
Քեզ էլ կոչ եմ անում մնալ իրականության սահմաններում: Շտեռլիցը ( իրականում Շտիրլից) գրական հերոս է և 2-րդ աշխարհամարտի ժամանակ գերմանական բանակում ( իրականում ՍՍ ) արել է այն, ինչ նրան անել է տվել իրեն իսկ հնարող՝ գրող Յուլիան Սեմյոնովը:
Իսկ Սեֆիլյանին երևակայական թշնամու հետախույզ ենթադրելու համար, ռեալ հիմք չունեմ: Թե դու ունես ասա իմանամ…

Տրիբուն
03.06.2008, 08:44
Artego-ին: dvgray-ին: Juzzeppe-ին:

Ենթադրենք , դուք երեքով կանգնած եք իշխանության գլուխ, Սեֆիլյանի նման մի ազատամարտիկ որը դեռ չունի հայաստանի քաղաքացիություն, իր ելույթում(You Tube -ում փնտրեք կըգտնեք) կոչ է անում զենքի միջոցով ազատվել ներկայիս իշխանություններից: Դուք ինչպե՞ս կըվարվէիք:

Երբեք մի դատեք, տրվելով ձեր հույզերին: 2-րդ աշխարհամարտի ժամանակ, գերմանիայի բանակում Շտեռլիցին ճանաչում էին որպես քաջ եւ ազնիվ գերմանացի հետախույզ, սակայն նա սովետական միության նվիրյալ քաղաքացի, ռուս հետախույզ է եղել:
Ընգեր,
ՀՀ Սահմանադրություն.

Հոդված 22. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:

Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով:

Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:

Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար։



Ընգեր, ենթադրենք Սեֆիլյանը իրոք մեղավոր էր: Նրան արդեն այդ մեղքի համար դատել են ու դատապարտել են երկու տարի ազատազրկման: Նա արդեն կրել է իր պատիժը: Սամանադարությունը նրան նույն արարքի համար երկրորդ անգամ դատել արգելում է: Իսկ երկրից արտաքսումը կատարվում է միայն դատարանի վճռով:

Վիշապ
03.06.2008, 10:04
Հունիսի 2-ին լրագրողները ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հարցրել են, թե արդյոք ինչ կանի Հանրապետական կուսակցությունը, եթե որոշում կայացվի արտաքսել Ժիրայր Սէֆիլյանին: Կընդվզի արդյոք ՀՀԿ-ն, հարցրել են լրագրողները: Գալուստ Սահակյանն ասել է, թե եթե օրենքը արգելի, եթե չլինեն արտաքսման իրավական բավարար հիմքեր, ապա առանց ՀՀԿ ընդվզման էլ Ժիրայր Սէֆիլյանը ուղղակի չի արտաքսվի: Գալուստ Սահակյանը նաեւ հույս է հայտնել, որ Սէֆիլյանը չի արտաքսվի:

www.lragir.am

Փաստորեն եթե օրենսդրության մեջ արտաքսումը արգելող հոդված կա, ապա հավանաբար չեն արտաքսի…:think Հետաքրքիր է իսկ ինչու՞ Սեֆիլյանին, կամ անձնագրով օտար երկրի քաղաքացի մյուս հայերին, որ պատերազմի ժամանակ եկան ու գնացին ճակատ կռվելու, նրանց այն ժամանակ պետությունը չբռնեց ու արտաքսեց, թե ձեր վիզայի ժամկետը լրանում է, այլ հիմա է պատրվակներ որոնում արտաքսելու։ Կարծում եմ արտաքսման մասին խոսողներին է առաջին հերթին պետք արտաքսել։
Գա–լու՛ստ, արտաքսվի՛ր, Գա–լու՛ստ, արտաքսվի՛ր։

Artgeo
03.06.2008, 10:19
Փաստորեն եթե օրենսդրության մեջ արտաքսումը արգելող հոդված կա, ապա հավանաբար չեն արտաքսի…
:D:D:D
Լուրջ այդքան միամի՞տ ես :o

Kuk
05.06.2008, 19:21
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԱՐՏԱՔՍԵԼՈՎ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԵՍ ԼՌԵՑՆԻ

2008թ. հունիսի 9-ին ավարտվում է Շուշիի առանձնակի գումարտակի եւ 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, պաշտոնաթող փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկման ժամկետը: Նրա հանդեպ սկսված հալածանքների գագաթնակետը ծիծաղելի, շինծու դատավարությունն էր: Ինչո՞ւ ծիծաղելի, որովհետեւ մարդ, որ պատերազմ է տեսել, որ հաղթել է, վերցրեցին ու դատապարտեցին ազատազրկման` ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից որպես մարտական պարգեւ տրված զենքի համար:

Ի՞նչ էլ հնարամիտն են. դատախազության համակարգում ոչինչ չգտան, որոշեցին, որ այդ զենքը ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը Ժիրայրին է հանձնել օրենքի խախտումներով, հետեւաբար նա դա պահելու իրավունքը չունի: Դե արի ու մի ասա` դուք հիմար եք, ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, ով խախտել էր օրենքը, նրան էլ դատեիք կամ նրանցից էլ պահանջեիք, որ գործեն օրենքի շրջանակում: Ձեզ թվում է` էս ժողովուրդը ոչինչ չի հասկանում: Ո՞ւմ պարզ չի, որ դատախազությունը իր գործ թխող քննիչների միջոցով գործեր է սարքում ում վրա ուզի: Եվ արդեն ամոթը կորցրած, միայն պատվեր իջեցվի, որ սրա վրա պետք է գործ սարքել, վերջ, լծվում են գործի: Էս մարդիկ խամաճիկ են վերեւների ձեռքին: Տեսնես գոնե իրենք իրենց հարց տալիս են` ես որ Ժիրայրի դեմ գործ եմ սարքում կամ նրան դատում եմ, բա Աստված ո՞նց կընդունի դա: Այդ լուսավոր մարդուն մեկուսացրեցին: Իրենք իրենց ինչ են համարում` մա՞րդ, թե՞... Դատեցին` դատեցին, էդ մի կողմ, թե էդ քննիչներին, դատավորներին, դատախազներին Աստված ե՞րբ պիտի դատի: Բա լավ հերոսին զնդանում պահելով չբավարարվեցի՞ք, ձեր միջի մաղձը չվերջացա՞վ, թե՞ այն անընդհատ արտադրվում է ճիշտ, ազնիվ, արդար խոսք լսելիս:

Հիմա էլ ազատվելուց հետո հայրենի իշխանությունները ծրագիր են նախապատրաստում Ժիրայր Սեֆիլյանին իր իսկ հայրենիքից արտաքսելու: Եվ դա այն պաշտոնյաներն են ծրագրում, որոնց ծննդավայր Ղարաբաղը ազատագրողներից է Սեֆիլյանը: Տեսնես մի երկար մտածել, ծանրութեթեւ արել են այս գաղափարը շրջանառության մեջ դնելուց առաջ: Միայն Ժիրայրին արտաքսելով դուք չեք ազատվի հայրենի ընդդիմությունից: Ազգի մեջ եղած «ընդդիմադիր» խաղացող տականքը արդեն բացահայտվել է: Մնացել է առողջ, մաքուր ընդդիմությունը` ուժեղ, միահամուռ կանգնած: Լավ մտածեք, Սեֆիլյանին արտաքսելով հարց չի լուծվում: Ազգովի ընդդիմադիր ենք այս իշխանություններին, հո մեզ բոլորիս չեք արտաքսելու: Հասկացեք մի բան. ցանկացած իշխանություն մի պահի հեռանում է, դուք սպառվել եք եւ ժամանակն է հեռանալու: Մեկին արտաքսելով, մյուսին դատելով այս ազգին չես լռեցնի: Երկիրը կաթվածահար վիճակում է, 70-ից ավելի հացադուլավոր մի պետության մեջ նշանակում է, որ պետությունը կորցրել է վերահսկողությունը: Ձեր գնացքը արդեն դուրս է եկել ռելսերից եւ Ժիրայ Սեֆիլյանին երկրից արտաքսելով հարց չեք լուծի: Պարոնայք ղարաբաղցի իշխանավորներ, դուք ձեզ խայտառակում եք անհեռատես որոշումներ կայացնելով: Նա ձեր ծննդավայրն է ազատագրել, ձեր հողն ու սրբությունները չի թողել, որ թշնամու ձեռքն անցնեն: Այդ ինչպես եք վարվում «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետի հետ: Այս պահվածքով ի՞նչ դաս եք տալիս ներկա ու գալիք սերունդներին: Հիմա եթե փորձես դեռահասներին հայրենասիրության դաս տալ, պատկերացնո՞ւմ եք` ի՞նչ պատասխան կստանաք: Կասեն Սեֆիլյանը ազգի հերոս է, նա եւ իր ընտանիքը հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեին հայրենի իշխանությունների կողմից, սակայն ինչպե՞ս են վարվում նրանց հետ: Հերոսը հայրենիքում տեղ չունի: Տեղ ունեն գռփողները, գողերը, ավազակները, կեղծավորները:

Հա մի բան էլ եմ ուզում հիշեցնել, որ այդպիսիներով ազգը հեռանկար չունի: Եթե դուք ձեզ հայ եք համարում, ապա մտածեք այս ազգի ապագայի մասին: Ազգի ապագան հերոսներն ու հայրենասերներն են: Նրանց գործի եւ նրանց հանդեպ հարգանքի դրսեւորումները կարող են գալիք սերունդներին հերոսությունների մղել:

Մի խոսքով« եթե Ժիրայր Սեֆիլյանին չշնորհեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ տան անվտանգ ապրելու երաշխիքներ իր հայրենիքում, այդ ինչ երեսով պետք է այս իշխանությունները հետագայում աշխարհի հայությանը քարոզեն, որ նրանք իրենց ավանդը բերեն հայրենիքի բարենորոգումների գործին: Հայրենի իշխանավորները, որ սփյուռքից մուրում են, չեն մտածում, որ նրանք էլ իրենցը կասեն: Ի՞նչ պատասխան պետք է տաք, այն միլիոնավոր սփյուռքահայերին, երբ նրանք հարցադրում անեն. «Այդ ինչպե՞ս է, որ հայրենիքի հերոսը հայրենիքում տեղ չունի եւ քաղաքացի դառնալու իրավունք չունի»:

Այդ դեպքում մի հարց եմ ուզում բարձրացնել. Վարդան Օսկանյանին (Հայաստանի փուչ արտաքին քաղաքականություն վարողին), երբ որ քաղաքացիություն շնորհվեց, ավելի մեծ վաստակ ունե՞ր, քան Սեֆիլյանը, միանգամից բոլորը, անգամ իշխանավորները, կասեն` ոչ: Դե ուրեմն օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե ձեզ համար այդպես չէ, ապա Աստծո համար բոլորը հավասար են: Աստծո ահեղ դատաստանից վախեցեք:



Հասմիկ Արսենյան

murmushka
07.06.2008, 00:44
ՍԵՖԻԼՅԱՆԸ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ

Հունիսի 9-ին կլրանա Շուշիի առանձանակի գումարտակի հրամանատար, Ժիրայր Սեֆիլյանը պատժի ժամկետը: Վարդաշենի քրեակատարողական հիմնարկից Սեֆիլյանի ընտանիքին հայտնել են, որ ազատ կարձակվի առավոտյան ժամը 9.00-ին:

Լ.յ.ո.վ.
08.06.2008, 01:57
ՍԵՖԻԼՅԱՆԸ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ

Հունիսի 9-ին կլրանա Շուշիի առանձանակի գումարտակի հրամանատար, Ժիրայր Սեֆիլյանը պատժի ժամկետը: Վարդաշենի քրեակատարողական հիմնարկից Սեֆիլյանի ընտանիքին հայտնել են, որ ազատ կարձակվի առավոտյան ժամը 9.00-ին:

Այսինքն 2 օրից կիմանանք արտաքսում են, թե` ոչ:
Ինչքան սենց բաներ անեն սերժանտները, էնքան "կոտրելու" են մեր զինվորների ոգին, ու էնքան ավելի են մեծացնելու ազերիների շանսերը հաղթելու: Լավ բան չեն անում... :angry

dvgray
08.06.2008, 03:33
Ինձ թվում է որ դուխները չի հերիքի:
Կյանքը սրանով չպրծավ գնաց ;)

Fedayi
08.06.2008, 10:26
Ինձ թվում է որ դուխները չի հերիքի:
Կյանքը սրանով չպրծավ գնաց ;)

Ինձ էլ ա տենց թվում...

Kuk
09.06.2008, 13:49
ժԻՐԱՅՐ ՍԵՖԻԼԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ


Շուշիի առանձակի գումարտակի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանի` մեկուսարանից ազատ արձակումն այսօր վերածվեց մեծ տոնակատարության:

«Մենք միասին շարունակելու ենք մեր պայքարը: Մենք ամեն ինչ պետք է անենք, միասին պայքարենք, որ անազատության մեջ բոլոր գտնվողները մեկ րոպե առաջ ազատ արձակվեն»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Հենց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ Սեֆիլյանի համակիրները նրան ՀՀ քաղաքացիությունն «շնորհեցին» եւ հանձնեցին անսովոր չափսերի ՀՀ քաղաքացու անձնագիր, որոնք իրենք էին պատրասատել: Սեֆիլյանը ստորագրեց այս անձնագրի վրա:

Առաջին անգամ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ աղավնիները երկինք բաց թողնվեցին: Արարողություն հուզել էր նաեւ քրեակատարողական հիմնարկի աշախատակիցները: Ի դեպ նրանք Սեֆիլյանին ազատ արձակեցին խոստացած ժամից մի փոքր շուտ` 9.40-ի սահմաններում:

Ազգային- ազատագրական երգերով եւ «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով հավաքվածները Սեֆիլյանին ուղղեկցեցին Եռաբլուր` հացադուլ հայտարարած մարտական ընկերների մոտ: Իսկ մինչ այդ «Ա1+»-ը զրուցեց Ժիրայր Սե‎ֆ‎իլյանի հետ: «Այսօր ես շնորհակալություն եմ ուզում հայտնել առաջին հերթին բոլոր այն լրագրողներին, որոնք ի հեճուկս իշխանությունների` կարողացան մեր խոսքը հասցնել ժողովրդին: Անշուշտ շատ բաններ ունեմ ասելու քաղաքական զարգացումների վերաբերյալ, սակայն այդ մասին կխոսեմ մոտ օրերս ` ասուլիս հրավիրելով»,- խոստացավ Սեֆիլյանը: Սեֆիլյանին ջերմ ընդունելություն էր սպասվում նաեւ Եռաբլուրում: Նա ծանոթացավ հացադուլավորների վիճակին եւ զրուցեց նրանց հետ: «Կարծում եմ, որ մեր պայքարը տվել է իր արդյունքը` իշխանափոխությունը մեծ մասամբ կատարված է: Կարծում եմ նաեւ, որ հունիսի 20-ի հանրահավաքը կունենա իր վճռական դերակատարությունը»,- ասաց նա եւ իր շուրջ հավաքվածներին խորհուրդ տվեց կոնկրետ ժամկետներ չնշել հաղթանակի համար. «Ես չեմ կարծում, որ հունիսի 20-ով խնդիրը կլուծվի: Պայքարը կարող է 2 օր տեւել, կարող է 20 շաբաթ կամ 10 ամիս տեւել: Միեւնույն է` մենք շարունակելու ենք պայքարը»: Իսկ իրեն շրջապատած փոքրիկների համար նա ավելի պատկերավոր նկարագրեց.«Հրեշը եկել է ու նստել մեր երկրի զարգացման աղբյուրի վրա: Մենք պետք է հեռացնենք այդ հրեշին»: Ինչ վերաբերում է հացադուլն իբրեւ պայքարի միջոց ընտրելուն, ապա Սեֆիլյանն ասաց. «Ես կարծում եմ, որ հացադուլը պայքարի լավագույն ձեւը չէ, սակայն եթե մարդիկ կան, ովքեր այս ձեւն են ընտրում եւ գնում նման ծայրահեղ քայլի, ես հարգում եմ նրանց ընտրությունը եւ չի բացառվում, որ ես էլ, չընդունելով պայքարի այս ձեւը, միանամ նրանց: 2 օրից ես բոլոր պայքարողների տրամադրության տակ եմ»,- ասաց նա Սեֆիլյանի այցելությունից ոգեւորված` Եռաբլուրի հացադուլավորները «Ա1+»-ին ասացին. «Մենք Սեֆիլյանի խոսքում որեւէ փոփոխություն չտեսանք: Ինչպիսին կար, այնպիսին մնացել է: Անազատությունը որեւէ կերպ չի ազդել նրա հայացքների վրա: Եթե մենք մտադիր էինք մինչեւ հունիսի 20-ը հացադուլ հայտարարել, ապա հիմա պատրաստ ենք ավելի երկար մնալ այստեղ»: Սեֆիլյանին այսօր Եռաբլուրում դիմավորեց նաեւ հաշմանդամ-ազատամարտիկ հրազդանցի Արշավիր Բոզինյանը.«Մեզ համար իսկապես մեծ ուրախություն է մեր մարտական ընկերոջը մեր կողքին տեսնելը: Հույս ունեմ, որ մեր ուրախ օրերը կշարունակվեն նաեւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելով: Թող իշխանությունները մտածեն, որ իրենց օրերը կարճանում են, իսկ մեր երկարում»: Հացադուլավորների հետ զրուցելուց հետո Ժիրայր Սեֆիլյանն այսօր այցելեց նաեւ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ իր մարտական ընկերների շիրիմներին: Եռաբլուրում Սեֆիլյանը հրաժեշտ տվեց բոլորին եւ տուն գնաց, որտեղ նրան սպասում էին երկու որդիները, որոնցից 2- ամյա Վահագնին Սեֆիլյանը չի տեսել մոտ մեկ ու կես տարի: Ի դեպ, այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ, Եռաբլուրում ներկանները Սեֆիլյանից նաեւ հետաքրրքվեցին, թե արդյոք նա չի պատրաստվում հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ. «Եթե Տեր-Պետրոսյանը ժամանակ ունենա, իհարկե, մեծ սիրով կհանդիպեմ»: Հիշեցնենք, որ Ժիրայր Սե‎ֆ‎իլյանը անազատության մեջ անցկացրեց մեկ ու կես տարի անօրինական զենք կրելու մեղադրանքով: Իսկ «անօրինական» զենքը նրան պարգեւել էր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը` հայրենիքին մատուցած ծառայության համար:

[13:12] 09 Հունիսի, 2008
«Ա1+»

Marduk
09.06.2008, 21:17
Ինձ ամենաշատը հետաքրքրում է թե արդյոք ելույթ կունենա Սեֆիլյանը հունիսի քսանին:

Ես կարծում եմ որ շատ կարևոր է արցախյան հարցում հստակ դիրքորոշում ունեցողների առկայությունը միտինգին:

Zodiac
26.10.2015, 02:13
Անցել է արդեն յոթ տարի այս թեմայի վերջին գրառումից, լիքը ջրեր են հոսել...
Ժիրայր Սեֆիլյանը այդպես էլ չստացավ քաղաքացիություն:
Նույնիսկ ևս մեկ անգամ բանտում հայտնվեց:
Լավ է, գոնե չարտաքսին:

anhush
26.10.2015, 05:36
Անցել է արդեն յոթ տարի այս թեմայի վերջին գրառումից, լիքը ջրեր են հոսել...
Ժիրայր Սեֆիլյանը այդպես էլ չստացավ քաղաքացիություն:
Նույնիսկ ևս մեկ անգամ բանտում հայտնվեց:
Լավ է, գոնե չարտաքսին:
հետո՞ , ասածտ ինչ ա :)

Zodiac
26.10.2015, 18:19
հետո՞ , ասածտ ինչ ա :)
Հետո, տեսնենք հետոն, Ժիրայր Սեֆիլյանը մեկ լեվլ առաջ սլացավ քաղաքական իմաստով, տեսնենք հետոն: