PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեր և Բանականություն

Artgeo
20.05.2006, 00:27
Իսկ ես հաստատում եմ քո ասածը ու նաև պնդում, որ սերն ու սառը դատողությունը համատեղելի են: Ու ես առանձին չեմ խոսում սիրած էակի մասին, այլ ընդհանուր եմ խոսում, ու սիրված էակը մտնում է իմ ասածների մեջ: Ու ամեն ինչ մարդուց ու ինքնատիրապետումից է գալիս, սառը դատողություն միշտ է հնարավոր ;)
Սիրո զգացմունքը ՈՒԺԵՂ Է և նա խլացնում է բոլոր մնացյալ երկրորդական զգացմունքները։ Եթե իհարկե իսկական սեր է, ոչ թե քո ասած

Մոդերատորական: Թեման ստեղծվել է "Հիասթափություն" թեմայից տեղափոխված գրառումներից:

Firegirl777
20.05.2006, 08:07
Ինձ մոտ ինչքան էլ ուժեղ լինի սերը, միևնույն է առաջին հերթին բանականություն է, բայց ճիշտն ասած հիմա մի փոքր տուժում եմ իմ բանականության միշտ արթուն լինելուց, քանզի այն ինձ խանգարում է լիովին արտահայտել իմ զգացմունքը

dvgray
20.05.2006, 09:37

սերն ու բանականությունը իրար չհատվող տիրույթներ են...:)
սերը - դա ենթագիտակցության ծնունդ ե, իսկ բանականությունը գիտակցության.
և ինչքան գիտակցական մասը լինի ազատ ... սնվի ավելի շատ "խողովակներից", չհրաժարվի սեփական ենթագիտակցությունից , չկաշկանդի նրան և վստահի , այնքան շանսերը ավելի մեծ են,սիրելու և լինելու սիրված...և ինչու չե, նաև հիասթափվելու :) .

մի խոսքով - ով րիսկի չի դիմում - նա չի խմում շոմփայն.:drinks

Firegirl777
20.05.2006, 13:29

Ցավոք երբեք չեմ կարողանում ռիսկի դիմել, նույնիսկ եթե շատ եմ ցանկանում դա

StrangeLittleGirl
20.05.2006, 14:37
սերը - դա ենթագիտակցության ծնունդ ե, իսկ բանականությունը գիտակցության.
Ո՞վ ասաց: Եթե սերը միայն ենթագիտակցության ծնունդ լիներ, դու չէիր իմանա, որ սիրում ես:

dvgray
20.05.2006, 16:16
իրական սերը ենթագիտակցական ե.
եթե այդպես չլիներ, ինքնազոհոգության հանուն սիրո չեր լինի .

StrangeLittleGirl
21.05.2006, 02:14
Բայց երբ դու սիրում ես, մի՞թե չգիտես, որ սիրում ես: Ես չգիտեմ, թե ինչքանով է ենթագիտակցական (ես դեռ հիմարություններ չեմ արել :D), բայց վստահ եմ, որ գիտակցականն էլ մեծ դեր ունի:

Մելիք
21.05.2006, 04:11
իրական սերը ենթագիտակցական ե.
եթե այդպես չլիներ, ինքնազոհոգության հանուն սիրո չեր լինի .

Սերը ոչ գիտակցական է, ոչ էլ ենթագիտակցական:
Մի մոռացեք հոգու մասին, դա լրիվ ուրիշ ոլորտ է:

Ուլուանա
21.05.2006, 09:04
Սերը ոչ գիտակցական է, ոչ էլ ենթագիտակցական:
Մի մոռացեք հոգու մասին, դա լրիվ ուրիշ ոլորտ է:
Բայց ո՞վ ասաց, որ սիրո գիտակցական կամ առավել ևս՝ ենթագիրակցական լինելը հակասում է հոգուն։:think

StrangeLittleGirl
21.05.2006, 11:03
Բայց ո՞վ ասաց, որ սիրո գիտակցական կամ առավել ևս՝ ենթագիրակցական լինելը հակասում է հոգուն։
Համաձայն եմ

Firegirl777
21.05.2006, 11:12
Սեր չկա կա կիրք, հրապուրանք, գժություն, բայց ոչ սեր, ես դա զգացել եմ անձամբ

Մելիք
21.05.2006, 19:18
Բայց ո՞վ ասաց, որ սիրո գիտակցական կամ առավել ևս՝ ենթագիրակցական լինելը հակասում է հոգուն։:think

Չգիտեմ ,բայց ինձ թվում է, որ սերը լրիվ այլ ոլորտից է և կապ չունի գիտակցության ու ենթագիտակցության հետ, սրը Աստծու մի մասնիկն է մեր մեջ: իսկ եթե պետք ա իմանաք , թե ով ասեց , ասեմ. Աստվածաշունչը` ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է;

Մելիք
21.05.2006, 19:21
Սեր չկա կա կիրք, հրապուրանք, գժություն, բայց ոչ սեր, ես դա զգացել եմ անձամբ

ԱՅ_ԱՅ_ԱՅ:bad

Artgeo
21.05.2006, 19:40
ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է;

Դրանից չի հետևում, որ սերն Աստված է, չէ՞

StrangeLittleGirl
21.05.2006, 19:43
ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է;
Ճիշտ այդպես
Ես էլ եմ դրան հավատում

Artgeo
21.05.2006, 19:43
կիրք, հրապուրանք, գժություն
Մի՞թե դրանք սիրո նշանները չեն:

StrangeLittleGirl
21.05.2006, 20:05
Դատարկ խոսքեր են :D

Ուլուանա
22.05.2006, 09:38
Մի՞թե դրանք սիրո նշանները չեն:
Ոչ միշտ։;) Կարող են սիրո նշաններ լինել, կարող են և սիրո հետ բոլորովին կապ չունեցող երևույթի նշաններ լինել...:oy

Ուլուանա
22.05.2006, 09:47
Չգիտեմ ,բայց ինձ թվում է, որ սերը լրիվ այլ ոլորտից է և կապ չունի գիտակցության ու ենթագիտակցության հետ, սրը Աստծու մի մասնիկն է մեր մեջ: իսկ եթե պետք ա իմանաք , թե ով ասեց , ասեմ. Աստվածաշունչը` ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է;
Այո, Աստված սեր է, բայց Աստված նաև բանականություն է։:)

Մելիք
22.05.2006, 13:33
Դրանից չի հետևում, որ սերն Աստված է, չէ՞

Չէ դրանից ևս մի անգամ կարելի է հետևություն անել, որ մենք ինչքան շատ ենք խոսում սիրո մասին, էնքան արժեզրկում ենք այն:

Մելիք
22.05.2006, 13:42
Այո, Աստված սեր է, բայց Աստված նաև բանականություն է։:)

Համաձայն եմ, բայց դրանք Աստծո տարբեր դրսեվորումներն են: Որպես օրինակ վերցնենք արևի ճառագայթը. լույսը թող լինի բանականությունը, իսկ ջերմությունը` սերը:
եթե ամռան օրով մենք զգում ենք , որ տոթ է, անպաըման չի , որ տեսնենք նաև լույսը: Մենք կարող ենք գտնվել մութ սենյակում և միաժամանակ խեղդվել շոգից:

Գեվորգ
22.05.2006, 19:02
Սեր չկա կա կիրք, հրապուրանք, գժություն, բայց ոչ սեր, ես դա զգացել եմ անձամբ
Կարելի ա զգալ, որ կա կիրք, հրապուրանք, բայց ինչպես կարելի ա զգալ որ չկա սեր??

ՄԻ բան էլ .... ինձ թվում ա դու կրքից ու խենթությունից էնքան բան ես հասկանում, ինչքան որ սիրուց:

Ճիշտ են ասում .... Սերը նման է տեսիլքի, նրան շատ քչերն են տեսել ,բայց բոլորն են նրա մասին խոսում:

StrangeLittleGirl
22.05.2006, 21:21
Ոչ ոք չգիտի, թե ինչ է սերը, բայց բոլորը դրա մասին են խոսում :D :D :D :D :D

Firegirl777
23.05.2006, 08:50
Կարելի ա զգալ, որ կա կիրք, հրապուրանք, բայց ինչպես կարելի ա զգալ որ չկա սեր??

ՄԻ բան էլ .... ինձ թվում ա դու կրքից ու խենթությունից էնքան բան ես հասկանում, ինչքան որ սիրուց:

Ճիշտ են ասում .... Սերը նման է տեսիլքի, նրան շատ քչերն են տեսել ,բայց բոլորն են նրա մասին խոսում:
ես տեսել եմ սեր կոչվածը, և հենց այդ պատճառով ասում եմ, որ այն չկա, ես շատ բան եմ արել այն տղայի համար, որին մի ժամանակ սիրել եմ, բայց այժմ նույնիսկ չեմ ուզում նրան տեսնել...
ՍԵՐ բառը իմ բառարանից հանված է, մի քիչ վատատեսական է հնչում, բայց դա այնքան էլ վատը չի, ի դեպ ես չեմ բացառում սերը մոր կյանքի, հայրենիքի, և այլնի նկատմամբ

Ուլուանա
23.05.2006, 09:55

firegirl777, եթե քեզ դեռ չի հանդիպել իսկական, երջանիկ սեր, դա դեռ չի նշանակում, որ այն գոյություն չունի տղամարդու և կնոջ միջև։ Կասկած անգամ չունեմ, որ ոչ հեռավոր ապագայում դու կարծիքդ փոխելու ես սիրո վերաբերյալ։ ;) Քո այժմյան հոգեվիճակի միջով համարյա բոլորն էլ անցնում են, բայց ... մի խոսքով կարդա իմ «Այդպես չի լինում» բանաստեղծությունը։:P :D

StrangeLittleGirl
23.05.2006, 17:34
Սեր շատ լավ էլ կա:
Համ էլ բառարանից վերցված բառ չի, որովհետև Աստված սեր է. դա Աստվածաշնչում կա

Firegirl777
23.05.2006, 17:49
լավ լավ համոզեցիք, բայց դե մինչ դա իմ ասածն է, իսկ հետո չգիտեմ;)

Գեվորգ
23.05.2006, 17:51
ես տեսել եմ սեր կոչվածը, և հենց այդ պատճառով ասում եմ, որ այն չկա,

Դա կոչվում է Անհաջող Փորձ: Իրականում այդ կարծիքը ոչ թե քո կարծիքն է, այդ դիրքորոշումը ոչ թե քո ընտրությունն է, այլ առաջացած հոգաբանական պաշտպանության մեխանիզմի արդյունք:
Դու պետք է հասկանաս,և դա շատ կարևոր է, որ այդ դիրքորուշումը այլ պայմաններում չեր ձևավորվի: Դու ստեղ <<մեղք>> չունես:

Իսկ ինչ վերաբերվումէ սիրուն... դու իրականում այն չես տեսել:Մի կողմի դիր զգացմունքերը ու բառերիս մոտեցրր տրամաբանությաբ:

Սիրել- նշանակում է կյանքի ամենակարևոր (կենսափիլիսոփայական) հարցերին նույն պատասխանները տալ,

նայել նույն ուղղությամբ:
Այն ինչ անվանում են հրապուրանք իրականում սիրո հետ ոչ մի, ես կրկնում եմ, ոչ մի կապ չունի:
firegirl777 Դու կհամոզվես դրանում միայն այն ժամանակ, երբ ցանկանաս համոզվել:

Firegirl777
23.05.2006, 17:56

Կաշխատեմ հասկանալ:ok

Jirayr24
24.06.2006, 13:32
firegirl777, եթե քեզ դեռ չի հանդիպել իսկական, երջանիկ սեր, դա դեռ չի նշանակում, որ այն գոյություն չունի տղամարդու և կնոջ միջև։ Կասկած անգամ չունեմ, որ ոչ հեռավոր ապագայում դու կարծիքդ փոխելու ես սիրո վերաբերյալ։ ;) Քո այժմյան հոգեվիճակի միջով համարյա բոլորն էլ անցնում են, բայց ... մի խոսքով կարդա իմ «Այդպես չի լինում» բանաստեղծությունը։:P :D

չնայած ինձ չի ուղված, բաըց հետաքրքիր է, խնդրում եմ ասա
որտեղ կարդամ? չեմ գտնում

Firegirl777
24.06.2006, 17:15
Երեխեք հետ եմ վերցնում սիրո մասին կարծիքներս, երկար ժամանակ չէր զանգել երեկ զանգեց ուրախությունից գլուխս կորցրել էի, դե երևի դա էլ ինձ պատիժ է որ չէի հավատում....

Լէգնա
25.06.2006, 15:55
Երեխեք հետ եմ վերցնում սիրո մասին կարծիքներս, երկար ժամանակ չէր զանգել երեկ զանգեց ուրախությունից գլուխս կորցրել էի, դե երևի դա էլ ինձ պատիժ է որ չէի հավատում....

Երբեք մի ասա,այնպիսի խոսքեր,որ հետո կասես
ետ եմ վերցնում,փոշմանել եմ,,,,,,
ամենագեշ բանն է....:)
ուրախ եմ քո համար

Ուլուանա
25.06.2006, 19:14
չնայած ինձ չի ուղված, բաըց հետաքրքիր է, խնդրում եմ ասա
որտեղ կարդամ? չեմ գտնում
Մտիր «Գրականություն» բաժնի «Ստեղծագործողի անկյուն» ենթաբաժինը, այնտեղ այդ վերնագրով թեմա կա, որտեղ էլ դրված է այդ բանաստեղծությունը։ ;)

Cassiopeia
25.01.2007, 11:52
ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է…
Այժմ մի նամակից հատված եմ ուզում մեջբերել… Թող ների նամակի հեղինակը, որ առանց իր թույլատվության եմ դա անում, պարզապես կուզենայի լսել ձեր կարծիքն այդ մտքի մասին…
…Ակամա ինձ հարց եմ տալիս.«Ի՞նչ է սերը»: Աստված ասում է, որ «Սերը դա ես եմ»: Հըմմ, հետաքրքիր է, ուրեմն, երբ սիրտդ սիրում է, ապա քո մեջ ծնվում է մի մասնիկ Աստվածային, և ուրեմն այն պետք է տա քեզ երջանկություն, կյանքդ լցնի իմաստով: Արդյո՞ք դա ճիշտ է, արդյո՞ք մարդ սիրելով երջանկանում է… այդ դեպքում ի՞նչ կասես, երբ լինում են դեպքեր, որ սերն անպատասխան է և որ դրա պատճառով մարդ անգամ ինքնասպան է լինում և այլն…
Չէ, չէ, ինչպես էլ մտածես, ոնց էլ նայես կյանքին, սերը չես տեսնի… ծիծաղելի է, ինչպե՞ս տեսնել մի բան, որ չկա, որ միայն դատարկ անուն ունի՝ ՍԵՐ, ինչպե՞ս…
Բայց եթե այդպես է, ապա Աստվա՞ծ էլ չկա…չէ՞ ոչ «ԱՍՏՎԱԾ ՍԵՐ է»… տարօրինակ զուգադիպություն, չէ որ մենք չենք տեսնում ոչ սերը, ոչ էլ Աստծուն… Բայց այնուամենայնիվ, Աստված կա, իակ սերը՝ գուցեև, բայց եթե անգամ այն կա, ապա մարդ չի կարող այն զգալ, քանզի մարդ արժանի չի, որ նրա մեջ լինի թեկուզ մի նշույլ Աստվածային…»

Ուլուանա
25.01.2007, 14:34

Ըստ իս՝ միանգամայն սխալ եզրակացություն... :think Ի՞նչ է նշանակում «... մարդ չի կարող այն զգալ, քանզի մարդ արժանի չի, որ նրա մեջ լինի թեկուզ մի նշույլ Աստվածային… »։ Հետաքրքիր է, իսկ այդ ո՞վ է որոշում՝ արժանի է թե ոչ։ Հենց թեկուզ Աստվածաշնչից (և ոչ միայն) մեզ հայտնի է, որ Աստված մարդու մեջ աստվածային սկիզբ է դրել, մարդն Աստծո ստեղծածն է, հետևաբար աստվածայինից գոնե մի նշույլ հաստատ կրում է իր մեջ։

Cassiopeia
25.01.2007, 14:36

Լրիվ համամիտ եմ Ան ջան, ես նրան հազար անգամ բացատրել եմ, որ սերը մարդկային ամենամեծ արժանիքն է, բայց…անարդյունք…

CactuSoul
25.01.2007, 17:40
…Ասում եք՝ Աստված Սեր է, բայց Սերն Աստված չէ՞:think …
Իմ կարծիքով Սերն Աստված է: Պարտադիր չի, որ դա «Աստվածաշնչում» գրված լինի, որ լինի ճիշտ: Ես բավականին երկար եմ մտածել դրա մասին ու հանգել եմ այդ եզրակացությանը…
Սերն Աստված է: Ինձ հիմա դժվար կլինի ձեզ ավելի մանրամասն բացատրելը, թե ինչ դատողությունների հիման վրա եմ այդպես մտածում, սակայն, կարծում եմ, եթե լավ խորհեք ու հարցին նայեք փիլիսոփայի աչքերով, ինքներդ էլ հեշտությամբ կհամոզվեք:
*
Թե Աստծո և թե Սիրո հարցում Մարդն առաջնորդվում է Ենթագիտակցությամբ: Գիտակցությունն ընդամենը փորձում է կառավարել Ենթագիտակցության ընթացքի ուղղությունը: Սակայն, ինչպես հայտնի է ու ինչպես որ ես եմ հասկացել իմ կյանքի օրինակով, դա նրան, որպես կանոն, կամ չի հաջողվում, կամ հաջողվում է մասամբ՝ մեծ ջանքերի և այդ ընթացքում քեզ մեծ նեղություններ ու անհարմարություններ պատճառելու գնով:

Հ.Գ.
Սիրեք, մարդիկ, բաժանեք ձեր Սերը աջ ու ձախ, ինչքան հնարավոր է շատերին… ու ինչքան հնարավոր է մեծ «չափաբաժիններով»… դրանից այն ոչ միայն չի պակասի, այլ կավելանա… Չե՞ք հավատում… Փորձեք ու կհամոզվեք:) : Ես փորձել եմ:oy : Ու էնքան լավ ա:yahoo …
Սիրեք անկախ այն բանից՝ գիտակցական է այն, թե ենթագիտակցական::love

Ուլուանա
26.01.2007, 18:21

Անի ջան, լրիվ համաձայն եմ, բայց վախենում եմ, որ էն սերը շատերին բաժանելու գաղափարը շատերի կողմից կարող է լրիվ ուրիշ կերպ մեկնաբանվել... :D :oy Լավ, հուսանք, որ ճիշտ կմեկնաբանեն։ :)

CactuSoul
26.01.2007, 18:29
Անի ջան, լրիվ համաձայն եմ, բայց վախենում եմ, որ էն սերը շատերին բաժանելու գաղափարը շատերի կողմից կարող է լրիվ ուրիշ կերպ մեկնաբանվել... :D :oy Լավ, հուսանք, որ ճիշտ կմեկնաբանեն։ :)
:) Ես էլ եմ հուսով:) … Կարծում եմ՝ էս էն թեման չի, որ սխալ մեկնաբանեն:D :think ;)

Guest
10.10.2007, 16:52
Բա մարդ բանականություն կխառնի՞ սիրո մեջ…
Չի կարելի:) Սիրեք ինչքան կարող եք, եթե բանականությունը մատ խառնեց սիրո մեջ երբեք չեք սիրի… կարողա… չգիտեմ… չեմ փորձել տենց սիրել:

Ծով
11.10.2007, 20:55
Ես չեմ հասկանում՝ ինչու են մարդիկ ամեն կերպ փորձում սերը բանականությունից զատել, եթե դրանք սերտորեն կապված են իրար...
Ձեզ դուր կգա՞ր, որ ձեզ փորձեին բաժանել նրանից, ում կապված եք:D
Ինչքան էլ այս երկուսը փախչեն իրարաից, միևնույն է նրանք ապրում են իրար մեջ...
Սեր, որ բանականություն չունի, նշանակում ա սիրող, որ խելք չունի...
Ինչ խոսք. դժվար է բանակցել սրտի հետ, երբ մտքին ծեծելով են բերում նրա մոտ, բայց դե եթե զգացմունքը մտածել չիմանար, միտքն էլ սիրել չէր իմանա...
այնպես որ հանգիստ ընդունեք ու մի բաժանեք այս երկուսին..
Չի բացառվում որ տուն եք քանդում:D

Երվանդ
11.10.2007, 21:54
…Ասում եք՝ Աստված Սեր է, բայց Սերն Աստված չէ՞:think …
Իմ կարծիքով Սերն Աստված է: Պարտադիր չի, որ դա «Աստվածաշնչում» գրված լինի, որ լինի ճիշտ: Ես բավականին երկար եմ մտածել դրա մասին ու հանգել եմ այդ եզրակացությանը…
Սերն Աստված է: Ինձ հիմա դժվար կլինի ձեզ ավելի մանրամասն բացատրելը, թե ինչ դատողությունների հիման վրա եմ այդպես մտածում, սակայն, կարծում եմ, եթե լավ խորհեք ու հարցին նայեք փիլիսոփայի աչքերով, ինքներդ էլ հեշտությամբ կհամոզվեք:
*
Թե Աստծո և թե Սիրո հարցում Մարդն առաջնորդվում է Ենթագիտակցությամբ: Գիտակցությունն ընդամենը փորձում է կառավարել Ենթագիտակցության ընթացքի ուղղությունը: Սակայն, ինչպես հայտնի է ու ինչպես որ ես եմ հասկացել իմ կյանքի օրինակով, դա նրան, որպես կանոն, կամ չի հաջողվում, կամ հաջողվում է մասամբ՝ մեծ ջանքերի և այդ ընթացքում քեզ մեծ նեղություններ ու անհարմարություններ պատճառելու գնով:

Հ.Գ.
Սիրեք, մարդիկ, բաժանեք ձեր Սերը աջ ու ձախ, ինչքան հնարավոր է շատերին… ու ինչքան հնարավոր է մեծ «չափաբաժիններով»… դրանից այն ոչ միայն չի պակասի, այլ կավելանա… Չե՞ք հավատում… Փորձեք ու կհամոզվեք:) : Ես փորձել եմ:oy : Ու էնքան լավ ա:yahoo …
Սիրեք անկախ այն բանից՝ գիտակցական է այն, թե ենթագիտակցական::love

Ամեն ինչ ասելա ոնց որ եսեմ մտածում :pardon

Apsara
12.10.2007, 12:16
Հետաքրքիր թեմա է, բայց նորից պիտի նախ և առաջ պարզաբանվի թե ինչ է բանականությունը: Արդյո՞ք այն կա, թե մարդիք են հորինել այդ երևույթը և անուն դրել:

Սերը…հմ… դա ես եմ, դու ես, նա է և իհարկե Աստված: Սերը դա այն է ինչ մեր մեջ կա ու ապրում է, դա այն է ինչ երբեք չի մահանա, դա ամեն գոյի սկզբնաղբյուրն է:

Ու պետք չի մեջբերել Աստվածաշունչը, որը մարդիք են գրել, կամ մեկ ուրիշ գրքեր…
Ուղղակի ներս նայենք ու կտեսնենք որ հարցեր չկան, ամեն ինչ պարզ է:):love

Մանոն
12.10.2007, 16:45
Սեր և Բանականությու՞ն…Կյանքում առաջնորդվում ենք թե՛ մեկով, թե՛ մյուսով՝ թեև միանգամայն իրարից տարբեր բաներ են, ու մեկը մյուսին երբեմն խանգարում են:P Վա՜յ նրան՝ ում սիրտն ու բանականությունը կելնեն պայքարի…Այդ պայքարն աններդաշնակություն է ծնում մարդու հոգում, դժբախտ լինելու զգացողություն: Ավելի լավ է այդ եկուսը այդպես տարբեր հարթություններում էլ մնան ու երբեք չբախվեն:

dvgray
12.10.2007, 17:00
Էրնեկ են մարդուն - ում գիտակցությունը ամբողջովին վերահսկում է ենթագիտակցությանը: Էտ մարդը չի ունենա կտրուկ և վտանգավոր անկումներ: Նա կարող է ղեկավարել ոչ միայն իրեն, այլև աշխարհը:

Էրնեկ են մարդուն - ում ենթագիտակցությանը ամբողջովին վերահսկում է գիտակցությունը: Էտ մարդը կունենա հնարավորությում սավառնելու ու վայելելու ազատ անկման բերկրանքը: Նա կարող է զգալ ոչ միայն ինքը, այլ զգալ տալ այլոց:

սրանց միջինը ՝ դա սովորական մարդու սովորական կյանքն է: Ստեղ անընդհատ պատահում է և առաջինը և երկրորդը: Կախված է մոմենտից, միջավայրից, ...տրամադրությունից:
…Մի մեղադրիր: Բոլորն էլ ունեն կյանքի իրավունք: Հենց իրենց կյանքի, և ոչ թե քո:
Մի խոսքով :):

Մանոն
12.10.2007, 17:33
Էրնեկ են մարդուն - ում գիտակցությունը ամբողջովին վերահսկում է ենթագիտակցությանը:
....
Էրնեկ են մարդուն - ում ենթագիտակցությանը ամբողջովին վերահսկում է գիտակցությունը:

:8 Իսկ ի՞նչ տարբերություն այս երկու գրածներիդ մեջ:

…Մի մեղադրիր: Բոլորն էլ ունեն կյանքի իրավունք: Հենց իրենց կյանքի, և ոչ թե քո:
Մի խոսքով :):
Իսկ սա ու՞մ էր վերաբերվում:

dvgray
12.10.2007, 21:26
Իսկ սա ու՞մ էր վերաբերվում:
Ով որ համարում է, որ սիրել միայն իր գծած մոդելով է պետք: Իսկ եթե այդպես չէ, ապա դա էն չի, դա սեր չի: Դա հաշվարկ է: Դա եսիմ ինչ է:
Միլիոնավոր մարդիկ, միլիոնավոր սիրո պատմություններ: Կողքից ամեն ինչ երևում է այնպես, կախված են բանից թե ինչպիսի ակնոց ես հագել:

gayane70
26.10.2007, 22:16
Չարժե այս երկուսը դնել նույն հարթության վրա ,քանզի մեկը առանց մյուսի չեն կարող հարատևել: Պետք է պարզապես շատ զգուշությամբ վերաբերվել երկուսին ել, որպեսցի մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենան:Քանզի սիրել«կուրորեն»կամ ապրել միայն բանականությամբ՝ նշանակում է գոյություն չունենալ:Իսկ ինչ չես շոշափում կամ չես տեսնում՝ դեռ չի նշանակում որ չկա:Կաիևորը հավատում և զգում ես նրա գոյությունը՝ ամբողջ հոգով::love

Dayana
29.10.2007, 16:59
Բանական Սեր :P

Sun
05.11.2007, 16:08
Իմ մոտ էլ է առաջնահերթ տեղը տրվում բանականությանը, ինչպես ասում եք <ենթագիտակցության թելադրանքի> ձայնը ինձ չի հասնում,որովհետև միշտ այդ ձայնը խեղդվում է իմ կողմից և լսել չեմ ցանկանում,այպես ավելի ապահով ես զգում քեզ և հիասթափությունից պաշտպանված ես լինում և ապահով ես զգում քեզ:

Script
05.11.2007, 16:26
Բա մարդ բանականություն կխառնի՞ սիրո մեջ…
Չի կարելի:) Սիրեք ինչքան կարող եք, եթե բանականությունը մատ խառնեց սիրո մեջ երբեք չեք սիրի… կարողա… չգիտեմ… չեմ փորձել տենց սիրել:

Լրիվ համամիտ եմ ,շատ - շատ - շատ ճիշտա::hands

Dayana
05.11.2007, 16:29
Իմ մոտ էլ է առաջնահերթ տեղը տրվում բանականությանը, ինչպես ասում եք <ենթագիտակցության թելադրանքի> ձայնը ինձ չի հասնում,որովհետև միշտ այդ ձայնը խեղդվում է իմ կողմից և լսել չեմ ցանկանում,այպես ավելի ապահով ես զգում քեզ և հիասթափությունից պաշտպանված ես լինում և ապահով ես զգում քեզ:

Երբեմն իսկապես անհրաժեշտ է զգացմունթներին տրվել ու "երջնկությունը ամբողջ ծավալով կուլ տալ " , որպեսզի կյանքը հեշտանա :)

Empty`Tears
26.05.2008, 12:33
Բանականությունը միշտ ասում է,- ես երբեք պառտավոր չեմ ասել այն ինչ անում եմ...:roll

Stranger
02.06.2008, 13:40
. Первый вздох любви - это последний вздох мудрости. Антони Брет.
Ներեցեք, որ ռուսերեն է գրված:
Ըստ իս այս տողերը լիովին համապատասխանում են իրականությանը: Քանզի, երբ մարդ իսկապես սիրում է , նա մոռանում է բանականության մասին: Նա կարով է կատարել այնպիսի արարքներ, որոնք այլ պարագայում նրա մտքով չէին էլ անցնի: Մարդը թույլ արարած է, և միշտ էլ նրա մոտ Սիրտն իշխել է Ուղեղի վրա: