PDA

Դիտել ողջ տարբերակը : Մերուժան Արծրունի, Վահան Մամիկոնյան, Վասակ Սյունի, Լևոն Տեր Պետրոսյան

smtp
21.05.2008, 15:20
Մերուժան Արծրունի, Վահան Մամիկոնյան, Վասակ Սյունի, Լևոն Տեր Պետրոսյան

Կարող եք տանել հիմնական զուգահեռները?

Օրինակ Մերուժան Արծրունին նույն կերպ վարվեց ինչպես Լևոն Տեր Պետրոսյանը, միայն վերջում գլխին դրեցին իր ուզած թագը:

քաղաքացի
21.05.2008, 15:22
Բոլորն էլ հայ են

smtp
21.05.2008, 15:27
Բոլորն էլ հայ են

Իհարկե հայ են, բայց իշխանության հասնելու համար գնացին քաղաքացիական պատերազմի և զոհերի, այն դեպքում, երբ իշխանությունը իրենցից վատը չեր:

ChildOfTheSky
21.05.2008, 15:28
առաջարկում եմ ավելացնել հայ ականավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունը

Sunny Stream
21.05.2008, 15:34
Մերուժան Արծրունի, Վահան Մամիկոնյան, Վասակ Սյունի, Լևոն Տեր Պետրոսյան

ոչ մի տեղ չեմ կարդացել ու լսել, որ առաջին երեքը երբևէ իրենց նախապես «զոհ» անվանած լինեին :8
ամեն դեպքում, էդ երեքի մասին տեղեկությունները համեմված են պատմիչների անձնական կարծիքով ու վերաբերմունքով... գուցե ոչ թե Վասակ Սյունի, այլ Վարդան Մամիկոնյա՞ն... թեև Մամիկոնյանն էլ չի բռնում՝ ինքը թղերի ոտքերի տակ էր ընկնում ու զոհվեց իսկապես, ոչ թե փակվեց իր պալատում ու շարունակեց երազել «միակ զոհը» լինել :sad

smtp
21.05.2008, 15:43

Եկեք խելոք չլինենք պատմիչներից և պատմաբաններից, և չընդունենք միայն այն մասը որը մեզ ձեռք է տալիս, ՄԻ բան պարզ է , որ
Մերուժան Արծրունի, Վահան Մամիկոնյան, Վասակ Սյունի, եռյակը մեր պատմության ամենահայտնի դավաճաններն են, և յսօր նկատվում է նույն ձեռագիրը: Եթե ուշադիր ուսումնասիրեք Մերուժան Արծրունու կյանքը ապա բավականին շատ զուգահեռներ կտեսնեք նրա և լտպ-ի միջև:
Իսկ Վարդան Մամիկոնյանին համարել դավաճան , դա նուն ձեռագիրն է, "որ ով մեզ հետ չէ մեր դեմ է" սա ել վասակ սյունու խոսքերից է::D

Մարկիզ
21.05.2008, 16:05
Ժողովուուուուրդ ծանոթ ձեռագիր է...Խղճուկ սադրիչ::D

smtp
21.05.2008, 16:12
Ժողովուուուուրդ ծանոթ ձեռագիր է...Խղճուկ սադրիչ::D:D:D:D

Ժողովուրդ մի գոռա, սադրիչը դու ես, եթե սևն ու սպիտակը չես տարբերում ով է մեղավոր: Հենց բան չունեք ասելու, կամ ասում եք սադրիչ կամ սերժական, Ես ծիծաղում եմ խղճուկների վրա որոնք լևոնի հետ են կապում իրենց բախտը

Ձեր դժբախտությունը կայանում է նրանում, որ անտեղյակության մեջ խարխափում եք:

Սերխիո
21.05.2008, 16:18
Ժողովուուուուրդ ծանոթ ձեռագիր է...Խղճուկ սադրիչ::D:D:D:D

հետաքրքիր ա , թե սադրիչը հիմա ով ա ?
առանց ետ էլ էս ֆորումը քաղաքական հեղձուցիչ մթնոլորտի մեջ ա, եթե մեկը մի թեմա է ,առաջարկում ,որը քեզ դուր չի եկել մի գրի ,իսկ եթե գրում ես ուրեմն մի սադրի...

Մարկիզ
21.05.2008, 16:20
Ժողովուրդ մի գոռա, սադրիչը դու ես, եթե սևն ու սպիտակը չես տարբերում ով է մեղավոր: Հենց բան չունեք ասելու, կամ ասում եք սադրիչ կամ սերժական, Ես ծիծաղում եմ խղճուկների վրա որոնք լևոնի հետ են կապում իրենց բախտը

Ձեր դժբախտությունը կայանում է նրանում, որ անտեղյակության մեջ խարխափում եք:

:D:handsԱչքիս ներվերիդ ազդեցի::PՉեմ կասկածում ,որ տեղեկացված ես շատ լավ:Բայց դե հետն էլ ...Իսկ ինչ կոչում ունես,թե հըլը չես ստացել?:D

smtp
21.05.2008, 16:21
հետաքրքիր ա , թե սադրիչը հիմա ով ա ?
առանց ետ էլ էս ֆորումը քաղաքական հեղձուցիչ մթնոլորտի մեջ ա, եթե մեկը մի թեմա է ,առաջարկում ,որը քեզ դուր չի եկել մի գրի ,իսկ եթե գրում ես ուրեմն մի սադրի...

Առաջարկում եմ խորանալ 4-րդ դարի քաղաքական իրադարձություններով և զուգահեռներ գտնել, նախապես ասեմ անաչառ եմ, իշխանություն չեմ պաշտում, միայն չեմ դիպչում պետականությանը, նրա հիմնադրույթներին և այլն:

Մարկիզ
21.05.2008, 16:22
հետաքրքիր ա , թե սադրիչը հիմա ով ա ?
առանց ետ էլ էս ֆորումը քաղաքական հեղձուցիչ մթնոլորտի մեջ ա, եթե մեկը մի թեմա է ,առաջարկում ,որը քեզ դուր չի եկել մի գրի ,իսկ եթե գրում ես ուրեմն մի սադրի...
Հարգելիս թեման հենց իր անվանումով ուղն ու ծուծով սադրանք է եւ չհաջողված սեւ PR

smtp
21.05.2008, 16:24
:D:handsԱչքիս ներվերիդ ազդեցի::PՉեմ կասկածում ,որ տեղեկացված ես շատ լավ:Բայց դե հետն էլ ...Իսկ ինչ կոչում ունես,թե հըլը չես ստացել?:D

հաստատ "գունավոր" հեղափոխությունների մասնակից կոչում չունեմ, ամբոխի մեջ չեմ գոռգոռում լևոն լևոն, ղարաբաղցիներին չեմ ատում, զորքը չեմ կրճատում մինչև 10000, բոլորին տականք չեմ ասում, իսկ կոչումս այն է, որ եթե պետության վրա որևէ մեկը ձեռք կբարձրացնի այնպիսի հակահարված կստանա որ չի էլ պատկերացնում:

Ավելացվել է 46 վայրկյան անց

Հարգելիս թեման հենց իր անվանումով ուղն ու ծուծով սադրանք է եւ չհաջողված սեւ PR

Եթե պատմություն չգիտես ով է մեղավոր?

Ավելացվել է 1 րոպե անց

դուրդ չի գալիս մի մասնակցի, թե էլի կատաղում ես, տես ավտոբուս շուռ չտաս միամիտ, բջջային հեռախոսդ էլ չջարդես

Սերխիո
21.05.2008, 16:29
Հարգելիս թեման հենց իր անվանումով ուղն ու ծուծով սադրանք է եւ չհաջողված սեւ PR

Ես ,օրինակ `Վասակ Սյունիին բացասական կերպար չեմ դիտում ,ուստի և սադրանք էլ չեմ տեսնում վերնագրում:

ChildOfTheSky
21.05.2008, 16:31
smtp
դուրդ չի գալիս մի մասնակցի, թե էլի կատաղում ես, տես ավտոբուս շուռ չտաս միամիտ, բջջային հեռախոսդ էլ չջարդես
տես ավտոբուսում չլինես

smtp
21.05.2008, 16:37
տես ավտոբուսում չլինես

Եթե ես ավտոբուսում լինեմ չես հասցնի շուռ տաս...

Փաստորեն սաղին կսպանեք, որ լևոնը հաղթի սերժին?:D

Մարկիզ
21.05.2008, 16:44
Ես ,օրինակ `Վասակ Սյունիին բացասական կերպար չեմ դիտում ,ուստի և սադրանք էլ չեմ տեսնում վերնագրում:

Քո պրոբլեմն է ,ընկեր ջան:Ես իմ մասին ասեմ ,որ այստեղ `այս թեմայում ցանկություն չունեմ գրելու:D

ChildOfTheSky
21.05.2008, 16:44
ամեն դեպքում, շուռ տալուց ես քեզ հնարավորություն կտամ դուրս գալ ավտոբուսից

Տրիբուն
21.05.2008, 17:40
հաստատ "գունավոր" հեղափոխությունների մասնակից կոչում չունեմ, ամբոխի մեջ չեմ գոռգոռում լևոն լևոն, ղարաբաղցիներին չեմ ատում, զորքը չեմ կրճատում մինչև 10000, բոլորին տականք չեմ ասում, իսկ կոչումս այն է, որ եթե պետության վրա որևէ մեկը ձեռք կբարձրացնի այնպիսի հակահարված կստանա որ չի էլ պատկերացնում:

Ավելացվել է 46 վայրկյան անց

Եթե պատմություն չգիտես ով է մեղավոր?

Ավելացվել է 1 րոպե անց

դուրդ չի գալիս մի մասնակցի, թե էլի կատաղում ես, տես ավտոբուս շուռ չտաս միամիտ, բջջային հեռախոսդ էլ չջարդես
չասեցիր սոտովիդ քանիսնոց ա...

Ավելացվել է 17 րոպե անց

Մերուժան Արծրունի, Վահան Մամիկոնյան, Վասակ Սյունի, Լևոն Տեր Պետրոսյան

Կարող եք տանել հիմնական զուգահեռները?

Տանենք.

1. Ուրեմն, ինչպես Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, անյպես էլ Լևոն Տեր Պետրոսյանի ժամանակ, լույս չկար:
2. Ուրեմն, ինչպես Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, անյպես էլ Լևոն Տեր Պետրոսյանի ժամանակ, գազ չկար:
3. Ինչպես Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, անյպես էլ Լևոն Տեր Պետրոսյանի ժամանակ, պատերազմ էր:
4. Ինչպես Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, անյպես էլ Լևոն Տեր Պետրոսյանի կառավարման առաջին հինգ տարիներին ատոմակայանը փակ էր: Ի միջի այլոց փաստեր կան, որ Վարդան Մամիկոնյանը մի պահ ուզում էր բացել ատոմակայանը, բայց փղերը չթողեցին:
5. Հավաստի աղբյուրներ կան, որ ԼՏՊ-ն հացը տալոնով էր սարքել հենց Մերուժան Արծրունու օրինակով:
6. Վասակը 451 թվականին գնաց Շապուհի մոտ, իսկ Լևոնը 91-ին Ռաֆսանջանիի:
7. Հավաստի աղբյուրներ կան, որ սրանց բոլորի կանայք հրեա են, ու սովորել են Լենիգրադի նույն համալսարանում:
8. Վասակը Սյունյաց գահերեց իշխան էր, հետո դարձավ մարզպետ, այնպես ինչպես ԼՏՊ Գերագույն Խորհրդի նախագահ էր, հետո դարձավ Նախագահ:
9. Վահան Մամիկոնյանը Սամվելի հայրն էր, այնպես ինչպես ԼՏՊ-ն` Դավիթի:

Ambrosine
21.05.2008, 17:58
Մերուժան Արծրունի, Վահան Մամիկոնյան, Վասակ Սյունի, Լևոն Տեր Պետրոսյան

Կարող եք տանել հիմնական զուգահեռները?

Օրինակ Մերուժան Արծրունին նույն կերպ վարվեց ինչպես Լևոն Տեր Պետրոսյանը, միայն վերջում գլխին դրեցին իր ուզած թագը:

Մդաաաաա... Չգիտեմ նույնիսկ արժի ինչ-որ պատասխան տալ, քանի որ այս անդամը արդեն արգելափակված է:
Նախ դուք ասում եք, որ պատմություն չգիտենք, ուրեմն կխնդրեի մեզ լուսավորել ձեր պատմական գիտելիքներով: Այստեղ դավաճան պիտակը շատ հարաբերական է` նայած թե որ կողմից կդիտես:
Մերուժան- եթե դավաճան է, ինչու է Մուշեղ Մամիկոնյանին տեղեկացնում Շապուհի մոտալուտ հարձակման մասին? Իր միակ <<հանցանքը>> նրանում է, որ պարսկամետ գործիչ է եղել, և պարզ է, որ Փավստոսը տարբեր գույնի պիտակներ կկպցներ
Վահանը Մերուժանի համախոհն է, չեմ խորանում
Վասակ Սյունի- եթե դավաճան է, ինչու Տիզբոնի դատավարության ժամանակ հենց նա մեղավոր ճանաչվեց հայերի ապստամբութան համար?
և վերջապես Լևոն Տեր-Պետրոսյան- էնքան բան ենք գրել իր մասին, որ էլ հավես չկա:ok

Վիշապ
21.05.2008, 18:02
Մերուժան Արծրունի, Վահան Մամիկոնյան, Վասակ Սյունի, Լևոն Տեր Պետրոսյան

Կարող եք տանել հիմնական զուգահեռները?

Օրինակ Մերուժան Արծրունին նույն կերպ վարվեց ինչպես Լևոն Տեր Պետրոսյանը, միայն վերջում գլխին դրեցին իր ուզած թագը:

Ըստ էության, հուզական հարցադրում է, քանզի մարդկանց մեջ զուգահեռներ անցկացնում են ավելի շուտ մարդաբաններն ու հոգեբանները, սակայն ոչ քաղաքագետներն ու քաղաքական վերլուծաբանները։ Նույնն է թե պարզապես արվեր
"Լևոնը դավաճան է" մանկական մակարդակի հայտարարություն, ու սրանով ամփոփվեր թեման։ Իսկ մակարդակը մանկական է, քանզի տրաբանության վրա արված հիմնավորումները բացակայում են, փոխարենը կարելի է գուշակել որ կհետևեն կամ էմոցիոնալ գրառումներ ասենք ցրտի, մթի ու տառապանքների տարիների վերաբերյալ, կամ էլ խիստ սոցիալական բնույթի, ասենք լույսի, գազի, ու ԲՄՎ մակնիշի մեքենաների թվաքանակի վերաբերյալ։ Ուստի թեման բացողին կառաջակեմ կամ ինքը տանի զուգահեռները, որպեսզի քննարկելու բան լինի, կամ էլ առհասարակ փակենք թեման։ Հակառակ դեպքում ես կբացեմ հարցում ասենք՝ Արթուր Բաղդասարյան ու Ելենա Բերկովա, տարեք խնդրեմ հիմնական զուհագեռները, ու նամանավանդ՝ ուղղահայացները։ Լուրջ չի։

Մտահոգ
21.05.2008, 18:24
կամ ես կառաջարկեի հարցում հետևյալ կերպ, տանել(ուրիշ բան չմտածեք) մի քանի զուգահեռներ կառավարական զույգ ծաղիկների ու Ջորջ Մայքլի միջև

Տրիբուն
21.05.2008, 21:12
Ըստ էության, հուզական հարցադրում է, քանզի մարդկանց մեջ զուգահեռներ անցկացնում են ավելի շուտ մարդաբաններն ու հոգեբանները, սակայն ոչ քաղաքագետներն ու քաղաքական վերլուծաբանները։ Նույնն է թե պարզապես արվեր
"Լևոնը դավաճան է" մանկական մակարդակի հայտարարություն, ու սրանով ամփոփվեր թեման։ Իսկ մակարդակը մանկական է, քանզի տրաբանության վրա արված հիմնավորումները բացակայում են, փոխարենը կարելի է գուշակել որ կհետևեն կամ էմոցիոնալ գրառումներ ասենք ցրտի, մթի ու տառապանքների տարիների վերաբերյալ, կամ էլ խիստ սոցիալական բնույթի, ասենք լույսի, գազի, ու ԲՄՎ մակնիշի մեքենաների թվաքանակի վերաբերյալ։ Ուստի թեման բացողին կառաջակեմ կամ ինքը տանի զուգահեռները, որպեսզի քննարկելու բան լինի, կամ էլ առհասարակ փակենք թեման։ Հակառակ դեպքում ես կբացեմ հարցում ասենք՝ Արթուր Բաղդասարյան ու Ելենա Բերկովա, տարեք խնդրեմ հիմնական զուհագեռները, ու նամանավանդ՝ ուղղահայացները։ Լուրջ չի։
Օբյեկտիվ չեք: Միշտ էլ կարելի է գտնել միջինացված մեծություններ, որոնք հնարավորություն կտան համեմատություններ կատարել: Օրինակ մեկ միջին ԲՄՎ-ն կարող է լինել միջնը 200 ձիաուժ շարժիչով: Հետևապես, եթե այսօր Հայաստանում կա ասենք 10000 ԲՄՎ, ապա այն ժամանակ պետք է համապատասխանաբար լիներ 2 միլիոն քահլան ձի: Կամ ժամանակակից ժիգուլը համեմատենք հայ աշխատավոր ռամիկի ավանակի հետ, կամ էլ հարբած Լֆիկը Համմերի ղեկին և պարսից հարբած փղերը: Նույն կերպ էլ առնչություններ կարելի է գտնել ասենք Վասակի ու ԼՏՊ միջև: ԼՏՊ սև օձաբույնը համեմատենք Վասակի ամրոցների հետ:
Ինքդ էլ կզարմանաս, թե որքան նմանություններ կան:
Բայց ես համաձայն եմ, որ դուք Տուրիկ-Լենկա համեմատությունների թեմա բացեք, կամ ասենք Գեղամյան-Չիչոլինա:

Ծով
22.05.2008, 02:42
Տանենք.

1. Ուրեմն, ինչպես Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, անյպես էլ Լևոն Տեր Պետրոսյանի ժամանակ, լույս չկար:
2. Ուրեմն, ինչպես Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, անյպես էլ Լևոն Տեր Պետրոսյանի ժամանակ, գազ չկար:
3. Ինչպես Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, անյպես էլ Լևոն Տեր Պետրոսյանի ժամանակ, պատերազմ էր:
4. Ինչպես Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, անյպես էլ Լևոն Տեր Պետրոսյանի կառավարման առաջին հինգ տարիներին ատոմակայանը փակ էր: Ի միջի այլոց փաստեր կան, որ Վարդան Մամիկոնյանը մի պահ ուզում էր բացել ատոմակայանը, բայց փղերը չթողեցին:
5. Հավաստի աղբյուրներ կան, որ ԼՏՊ-ն հացը տալոնով էր սարքել հենց Մերուժան Արծրունու օրինակով:
6. Վասակը 451 թվականին գնաց Շապուհի մոտ, իսկ Լևոնը 91-ին Ռաֆսանջանիի:
7. Հավաստի աղբյուրներ կան, որ սրանց բոլորի կանայք հրեա են, ու սովորել են Լենիգրադի նույն համալսարանում:
8. Վասակը Սյունյաց գահերեց իշխան էր, հետո դարձավ մարզպետ, այնպես ինչպես ԼՏՊ Գերագույն Խորհրդի նախագահ էր, հետո դարձավ Նախագահ:
9. Վահան Մամիկոնյանը Սամվելի հայրն էր, այնպես ինչպես ԼՏՊ-ն` Դավիթի:
:D:hand շարունակի՛ր :hands

Ջուզեպե Բալզամո
23.05.2008, 02:47
Հարգանքներս Տրիբուն , գերազանց մոտեցում…

Overdose
24.05.2008, 09:31
Մերուժան Արծրունի, Վահան Մամիկոնյան, Վասակ Սյունի, Լևոն Տեր Պետրոսյան

Կարող եք տանել հիմնական զուգահեռները?

Օրինակ Մերուժան Արծրունին նույն կերպ վարվեց ինչպես Լևոն Տեր Պետրոսյանը, միայն վերջում գլխին դրեցին իր ուզած թագը:

Դե համեմատելու միակ եզրն այն է, որ բոլոր չորսն էլ դավաճաններ են:
Հատկապես վերջինը` նաև Քրիստոսի հավատի թշնամին

Tigran Adunts
24.05.2008, 11:28
առաջարկում եմ ավելացնել հայ ականավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունը

Նիկիտա Սիմոնյանը ինչ կապ ուներ????

ChildOfTheSky
24.05.2008, 14:14
Նիկիտա Սիմոնյանը ինչ կապ ուներ????

բոլորն էլ հայ են (c)

Դավիթ
24.05.2008, 14:44
Խեղճ Նիկիտա...Արարատին չեմպիոն դարցրեց չհասկանալով որ դավաճան են հանելու 35 տարի հետո...
Մերուժան և Լևոնի? Մերուժանը ուզում եր թագավոր դառնալ աջակցելով պարտեվներին, և զորք հավաքելով միացավ իրենց.
Եթե դու գտնում ես որ դա զուգադիպում ե Լևոնի քայլերի հետ, քեզ հարկավոր է բուժվել...

Տրիբուն
24.05.2008, 15:11
բոլորն էլ հայ են (c)
Հնարավոր է բոլորն էլ ֆուտբոլ էին խաղում:
Այ օրինակ ըստ Հերունու վերջին վերլուծությունների ֆուտբոլը հնարել են հայերը, դեռևս 15000 տարի առաջ, առաջին աստղադիտարանի հետ միասին: Աստաղադիտարանի կողքը մի հատ էլ ֆուտբոլի դաշտ էին սարքել, ու աստղեր դիտելուց ազատ ժամանակ ֆուտբոլ էին խաղում: Նկատել եք Քարահունջի կողքի 100X50 հարթ խոտածածկ դաշտը: Բա ֆուտբոլի դաշտ չի ինչ ա:
Հիմա, որ թեմայից չշեղվենք, Մերուժը պարսկական ազգային հավաքական կազմում պաշտպան էր, Վահանը` կիսապաշտպան, Վասակին տանք պատվավոր կենտրոնական հարձակվողի դիրքը, Լևոնն էլ եթե չի խաղում, համոզված եմ մեկ ու մեջ հեռուստացույցով ֆուտբոլ նայում է:
Այնպես որ համաձայն եմ Երկնայի Բալիկի հետ, Նիկիտային էլ է պետք մտցնել:

Ավելացվել է 2 րոպե անց

Հատկապես վերջինը` նաև Քրիստոսի հավատի թշնամին

Քոչարյանին քանի՞ անգամ եք խաչակնքվելուց տեսել:

Chuk
24.05.2008, 15:20
Մոդերատորական: Թեման իր անլրջության, նրանում առկա անիմաստ, թեմայից դուրս գրառումների մեծ քանակի, այդպիսի գրառումները ջնջելու դեպքում նմանատիպ այլ բազմաթիվ գրառումներ հավաքելու պոտենցիալի (իր բովանդակության պատճառով), նրանում առկա ծաղրական գրառումների, ժամանցային բնույթի, անիմաստ քննարկման իմիտացիայի և այլ պատճառներով փակվում է: