PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞րն է կյանքի իմաստը կամ Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]

Էջեր : [1] 2

Vaho
03.08.2006, 18:29
Դուք երբեվե հարցրել եք ձեզ,որն էր իմ աշխարհ գալու նպատակը:Ես չեմ խոսում ոչ միյայն այն մարդկանց մասին ովքեր ուղղակի հոգնել են այս կյանքից և իրենք հաճախ իրենց այս հարցն են տալիս, ոչ. սա վերաբերվում բոլորին:Չե որ վոչինչ հենց այպես չի լինում. ես դա ձեզ հավատացնում եմ:

Հայ տղա
03.08.2006, 18:37
Իմ կարծիքով կգա ժամանակը և կիմանանք: Համերություն…:)

Friend
03.08.2006, 18:40
Նայած թե որ տեսանկյունից կնայես...

Firegirl777
03.08.2006, 20:14
Շատ եմ հարցրել և ամեն անգամ էլ պատասխան չեմ ստացել…
և դրա համար էլ մնում է սպասել այն օրվան երբ ամեն ինչ կպարզվի

Bonita
03.08.2006, 20:54
Ես գիտեմ իմ աշխարհ գալու նպատակը...ես եկել եմ` մարդկանց նյարդերը քայքայելու...:P մնացածները `հետո...:oy

Vaho
03.08.2006, 22:28
Դուք երբեվե հարցրել եք ձեզ,որն էր իմ աշխարհ գալու նպատակը:Ես չեմ խոսում ոչ միյայն այն մարդկանց մասին ովքեր ուղղակի հոգնել են այս կյանքից և իրենք հաճախ իրենց այս հարցն են տալիս, ոչ. սա վերաբերվում բոլորին:Չե որ վոչինչ հենց այպես չի լինում. ես դա ձեզ հավատացնում եմ:

Ես հաստատ կարող եմ ասել վոր յուրաքանչուրիս համար կա մի մեծ նպատակ եվ որպեսզի մենք իմանանք որնե դա պետք խնդրենք Աստծուն որ նա մեզ ցույց տա թե որն է դա, որովհետև եթե Բարձրյալը կամեցել է որ մենք ծնվենք և ապրենք ուրեմն կա մի մեծ նպատակ որ մենք կատարենք ի օգուտ Նրա փարքի և Նրա կամքի համար: Աստծո կամքն է որ մենք ապրելով այս երկրի վրա կարողանանք ապրել այնպիսի մի կյանքով՛ որ հետո, երբ գա մեր. Աստծու կողմից նախասահմանված ժամանակը լքելու այս երկիրը այն ժամանակ միանանք նրան երկնքում, իսկ սատանայի կամքը մեզ հեռու պահել այտ հավիտենական կյանքից և քաշել իր մոտ. հավիտենական տանջանք, այնպես որ,Աստծու կամքը դա, որ մենք կատարենք նրա կամքը որը մեր օգուտի համար է Աստված պահանջում մեզանից, մեր փրկության համար :ՈՒրեմն սիրելիներ մեր նպատակը պետք է լինի միյայն ու միյայն մի բան՛ աշխատենք ապրել ճիշտ, իսկ դրա համար Նա մեզ տվել է պատվիրաններ, որ պահենք դրանք: ԵՎ վերջապես դիր քո արաջ մեկ նպատակ.«« բոլոր հարցերում մարդկանց հետ այնպես վարվիր ինչպես կուզենայիր որ քեզ հետ վարվեն»»:

Լէգնա
04.08.2006, 13:14
Աշխարհ եկել...գուցե աշխարհն է իմ մոտ եկել :think ...
աշխարհ եմ եկել,որ երբ գնամ չասեմ ինչու եկա,ինչու եմ գնում,այսինքն այն ինչ տրված է ՄԱՐԴուն ի վերուստ մարդու նման ապրելու,գոյելու,հենց դրա համար էլ եկել եմ,մնում է հուսալ ,որ իմ ապրած և չապրած օրերը ինձնից գոհ լինեն ::)
հ.գ. հա ամեն մարդ աշխարհ է գալիս նախ իր համար :

John
05.08.2006, 08:35
Չգիտեմ, թե ինչի՞ համար եմ աշխարհ եմ եկել…

Աբելյան
05.08.2006, 11:30
Եկել եմ կյանքը վայելեմ, քանի չեմ մեռել:

kiki
05.08.2006, 21:08
Վրո, կարծում եմ ցանկացած ոչ խելագար մարդ գոնե մեկ անգամ կյանքում այդ հարցը իրեն տալիս է...
ես էլ բացառություն չեմ կազմում, ու կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը միայն տեր Աստված գիտի...
ես մի լավ ընկեր ունեի, նրա հետ շատ էինք մտածում էդ հարցի շուրջ, մի անգամ, երկար ժամանակ իրար չէինք տեսել, հանդիրեցինք ինձ ասեց " ես գտել եմ էդ հարցի պատասխանը ... գիտե՞ս ինչի համար ենք մենք ծնվում ու ապրում ... նրա համար որ պարզապես կյանքը շարունակվի ... " ... չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց իմ կարծիքով մասամբ այդպես է...

Մասսագետ
05.08.2006, 21:26
Ոնց հասկացա դուք էստեղ կյանքի իմաստն եք ման գալիս: Կօգտվեմ առիթից ու կասեմ, որ իմաստն ու նպատակը տարբեր բաներ են, բայց ամեն դեպքում՝
Ես ինքս էն իմ "ռոմանտիկ" հասակում շատ եմ մտածել էս հարցի շուրջ: Ու ամեն անգամ մի կարծիքի էի գալիս, հետո էլի փոխում էի, հիմա չգիտեմ, թե քանի կարծիք եմ ունեցել դրա մասին, բայց էլ չեմ մտածում էդ հարցի շուրջ, անցել ա "ռոմանտիկ" տարիքը:
Բայց, որ մի բան էլ ես ասած լինեմ, կասեմ՝ որ կյանքիդ իմաստը որոշողը դու ես, չկա կոնկրետ կյանքի իմաստ, ամեն մեկի համար իրա կյանքի իմաստը կա: Գուցե նպատկներիդ հասնելն ա էդ կամ ամբողջ օրը կոմպի դեմը նստելը, հարբեցողությունը, ընտանիք կազմելը, ծխախոտը վերջիվերջո, աղջկերքը, գործդ ամեն օր ավելի լավը սարքելը, սովորելը կամ սովորածդ ուրիշին փոխանցելը մի խոսքով հերիք ա, անցյալս հիշեցի… :)

kiki
05.08.2006, 21:55
Մրրիկ ջան , համաձայն եմ, ամեն մեկը ԻՐ կյանքի իմաստը ու նպատակը ինքն է որոշում, բայց դրանք իրար հետ կապված են...իմ կարծիքով մարդու կյանքի իմաստը կայանում է նրա կյանքի նպատակի մեջ...հիմա բացատրեմ...
իմ կարծիքով, լիարժեք կյանքի ու երջանկության համար մարդուն անհրաժեշտ է ՝
1. լավ ծնող, կամ ծնողներ ու ամենակարևորը ՝ լավ մայր, քանի որ երեխան պետք է սիրող ու լավ մայր ունենա, դա անդրադառնում է նրա ամբողջ կյանքի վրա...
2. լավ առողջություն
3. լավ ընկերներ, բարեկամներ ՝ թեկուզ շատ քիչ քանակությամբ
4. իր կեսին - քանի որ շատ կարևոր է որ մարդ գտնի լավ կողակցի
5. և բնականաբար ՝ կյանքի նկատակ , մի բան, որի համար մարդ պետք է ապրի, ու առանց որի նրա կյանքը անիմաստ կլինի ... ու կարևոր չի, մարդ հասնում է կյանքում այդ նպատակին, թէ ոչ, ինձ թվում է, կյանքում, ամեն վայրկյան, երբ մարդ կանգ է առնում, պետք է իմանա, թե ինչի համար է ապրում...ու եթե գիտի, ապա պետք է ապրի, ու ձգտի դրան հասնելու...այ այդ դեպքում, կայնքը իմաստավորված կլինի...
այսինքն՝ մարդու կյանքի իմաստը կախված է նրա իր առջև դրված նպատակից...

բայց մեկ այլ բան է նարդկանց ծնվելու իմասը ու նպատակը...դա արդեն ընդհանուր գաղափար է...այսինքն, դա արդեն մենք չենք որոշում...ինչի համար ենք մենք ծնվում ու ապրում , դա Աստված գիտի , այսինքն ընդհանրապես մարդկային գոյության ու կյանքի մասին է խոսքը ...
բայց արդեն մեր անհատական կյանքի համար իմաստ ու նպատակ ծնվելուց հետո, արդեն մենք պետք է որոշեք...ամեն մեկս մերը...

էլի բարդ ստացվեց, ի՞նչ անեմ, փորձեք հասկանալ, կարծում եմ շատերը կհասկանան ինչ եմ ուզում ասել...

Vaho
06.08.2006, 13:08
Ոնց հասկացա դուք էստեղ կյանքի իմաստն եք ման գալիս: Կօգտվեմ առիթից ու կասեմ, որ իմաստն ու նպատակը տարբեր բաներ են, բայց ամեն դեպքում՝
Ես ինքս էն իմ "ռոմանտիկ" հասակում շատ եմ մտածել էս հարցի շուրջ: Ու ամեն անգամ մի կարծիքի էի գալիս, հետո էլի փոխում էի, հիմա չգիտեմ, թե քանի կարծիք եմ ունեցել դրա մասին, բայց էլ չեմ մտածում էդ հարցի շուրջ, անցել ա "ռոմանտիկ" տարիքը:
Բայց, որ մի բան էլ ես ասած լինեմ, կասեմ՝ որ կյանքիդ իմաստը որոշողը դու ես, չկա կոնկրետ կյանքի իմաստ, ամեն մեկի համար իրա կյանքի իմաստը կա: Գուցե նպատկներիդ հասնելն ա էդ կամ ամբողջ օրը կոմպի դեմը նստելը, հարբեցողությունը, ընտանիք կազմելը, ծխախոտը վերջիվերջո, աղջկերքը, գործդ ամեն օր ավելի լավը սարքելը, սովորելը կամ սովորածդ ուրիշին փոխանցելը մի խոսքով հերիք ա, անցյալս հիշեցի… :)
Մրրիկ ջան ես կյանքի իմաստը չեմ փնտրում,այնել այստեղ, ես գիտեմ իմ կյանքի իմաստը ես իմ հարցին մեջ բերում եմ արել կարող ես կարդալ եվ կհասկանաս

Vaho
06.08.2006, 13:24
Մրրիկ ջան , համաձայն եմ, ամեն մեկը ԻՐ կյանքի իմաստը ու նպատակը ինքն է որոշում, բայց դրանք իրար հետ կապված են...իմ կարծիքով մարդու կյանքի իմաստը կայանում է նրա կյանքի նպատակի մեջ...հիմա բացատրեմ...
իմ կարծիքով, լիարժեք կյանքի ու երջանկության համար մարդուն անհրաժեշտ է ՝
1. լավ ծնող, կամ ծնողներ ու ամենակարևորը ՝ լավ մայր, քանի որ երեխան պետք է սիրող ու լավ մայր ունենա, դա անդրադառնում է նրա ամբողջ կյանքի վրա...
2. լավ առողջություն
3. լավ ընկերներ, բարեկամներ ՝ թեկուզ շատ քիչ քանակությամբ
4. իր կեսին - քանի որ շատ կարևոր է որ մարդ գտնի լավ կողակցի
5. և բնականաբար ՝ կյանքի նկատակ , մի բան, որի համար մարդ պետք է ապրի, ու առանց որի նրա կյանքը անիմաստ կլինի ... ու կարևոր չի, մարդ հասնում է կյանքում այդ նպատակին, թէ ոչ, ինձ թվում է, կյանքում, ամեն վայրկյան, երբ մարդ կանգ է առնում, պետք է իմանա, թե ինչի համար է ապրում...ու եթե գիտի, ապա պետք է ապրի, ու ձգտի դրան հասնելու...այ այդ դեպքում, կայնքը իմաստավորված կլինի...
այսինքն՝ մարդու կյանքի իմաստը կախված է նրա իր առջև դրված նպատակից...

բայց մեկ այլ բան է նարդկանց ծնվելու իմասը ու նպատակը...դա արդեն ընդհանուր գաղափար է...այսինքն, դա արդեն մենք չենք որոշում...ինչի համար ենք մենք ծնվում ու ապրում , դա Աստված գիտի , այսինքն ընդհանրապես մարդկային գոյության ու կյանքի մասին է խոսքը ...
բայց արդեն մեր անհատական կյանքի համար իմաստ ու նպատակ ծնվելուց հետո, արդեն մենք պետք է որոշեք...ամեն մեկս մերը...

էլի բարդ ստացվեց, ի՞նչ անեմ, փորձեք հասկանալ, կարծում եմ շատերը կհասկանան ինչ եմ ուզում ասել...Կիկի ջան դուք շատ ճիշտ եք երբ ասում եք որ միյայն Աստված է գիտի մեր ծնվել ու ապրելու իմաստը և մեզնից ել լավ:Իսկ ինչ վերաբերվում է մեր անհատական կյանքի համար վոր դուք ասում եք թե ,,մենք պետք է վորոշենք մեր կյանքի իմաստն ու նպատակը ամեն մեկս մերը,, ես կասեմ որ մենք չենք կարող դա անել արանց Աստծու օգնությամբ պետք է խնդրենք և նա կոգնի մեզ ճիշտ որոշելու մեր կյանքի հետագա ընթացքը եթե մենք ինքներս ուզենանք մեր կյանքը արաջնորդել և վորոշել թե ինչ պետք է անեմ ես ուրեմն շատ է հավանականությունը այն բանի որ մի օր կհայտնվենք կամ բերդում կամ հիվանդանոցում կամել.......:bad մենք չենք կարող լրիվ ճիշտ որոշումներ կայացնել միշտ , որովհետև մարդու միտքը լցվաց է տարբեր տեսակ աղբերով ու այլ բաներով....

Riddle
06.08.2006, 20:13
Ես երբեք երկարաժամկետ նպատակներ չեմ դնում իմ առջև, որովհետև հնարավոր է, որ մինչ մենք մոտակա քսան տարվա նպատակներ կառուցելու անրջանքով անցնում ենք փողոցը, մի բարի վարորդ այդ օրը շատ հարբած է::) Այնպես որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է;

kiki
06.08.2006, 21:25
Կիկի ջան դուք շատ ճիշտ եք երբ ասում եք որ միյայն Աստված է գիտի մեր ծնվել ու ապրելու իմաստը և մեզնից ել լավ:Իսկ ինչ վերաբերվում է մեր անհատական կյանքի համար վոր դուք ասում եք թե ,,մենք պետք է վորոշենք մեր կյանքի իմաստն ու նպատակը ամեն մեկս մերը,, ես կասեմ որ մենք չենք կարող դա անել արանց Աստծու օգնությամբ պետք է խնդրենք և նա կոգնի մեզ ճիշտ որոշելու մեր կյանքի հետագա ընթացքը եթե մենք ինքներս ուզենանք մեր կյանքը արաջնորդել և վորոշել թե ինչ պետք է անեմ ես ուրեմն շատ է հավանականությունը այն բանի որ մի օր կհայտնվենք կամ բերդում կամ հիվանդանոցում կամել.......:bad մենք չենք կարող լրիվ ճիշտ որոշումներ կայացնել միշտ , որովհետև մարդու միտքը լցվաց է տարբեր տեսակ աղբերով ու այլ բաներով....
դե պարզ է որ միշտ պետք է Աստծո վրա հույսը դնել, ու հնարավորին չափ նրան մոտ լինել , որ նա միշտ մեզ հետ լինի ու օգնի ամեն հարցում ... :)

kiki
06.08.2006, 21:35
Ես երբեք երկարաժամկետ նպատակներ չեմ դնում իմ առջև, որովհետև հնարավոր է, որ մինչ մենք մոտակա քսան տարվա նպատակներ կառուցելու անրջանքով անցնում ենք փողոցը, մի բարի վարորդ այդ օրը շատ հարբած է::) Այնպես որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է;
չէ, դու չհասկացար ես ինչ եմ ասում ... բնականաբար, մենք չենք կարող իմանալ ինչ կլինի մեզ հետ մի րոպե հետո, ուր մնաց մի 11 տարի ... ու ամեն ինչ իրոք Աստծո ձեռքերում է, ճիշտ ես ... բայց, մարդ պետք է իմանա ինչի համար է ապրում, պետք է անկապ իր համար չապրի, ասելով թե Աստված գիտի ինչի է ինձ ստեղծել, ու ամբողջ օրը փռված մնա ասենք ... ամեն մեկը պիտի կյանքում նպատակ ունենա, որ ամեն վայրկյան, ինքն իրեն հարց տալուց "ինչի՞ համար եմ ես ապրում... ինչի՞ համար արթնացա...ինչի՞ եմ գնում այստեղ..." , ունենա հստակ պատասխան ... որ նրա կյանքը անիմաստ չլինի ... դե ամեն մեկի համար այդ նպատակը տարբեր է . ասենք մեկը ծնվում է ընտանիք կազմելու , երեխա մեծացնելու համար , մյուսը ՝ հանրաճանաչ մարդ դառնալու , միգուցե մեկն էլ իր կյանքի նպատակը համարում է հենց այդ պարապ սարապ նստելը ... բայց այդ նպատակը պետք է լինի, հնարավոր է, դրանք շատ լինեն, կամ փոխարինեն իրար, ասենք տարիքի հետ կապված...մի խոսքով, հուսով եմ հասկացար ասածս ... :)

Riddle
06.08.2006, 22:19

Կիկի ջան, նախ ես հրաշալի հասկացել էի գրածդ, և երկրորդ՝ իմ գրածը բոլորովին էլ քեզ չէր ուղղված, և քեզ ու քո գրած մտքերի հետ բացարձակապես կապ չուներ. ես ընդամենը իմ կարծիքն էի գրել թեմայի վերաբերյալ:

kiki
06.08.2006, 22:22
չէ, ես չէի ասի, որ իմ մտքերի հետ կապ չուներ, հնարավոր է ինձ չէր ուղղված, սխալվեցի, բաց կապ ուենր ... :)

Riddle
06.08.2006, 22:28
չէ, ես չէի ասի, որ իմ մտքերի հետ կապ չուներ, հնարավոր է ինձ չէր ուղղված, սխալվեցի, բաց կապ ուենր ... :)
Ընդհանուր առմամբ, իհարկե, կապ ունեն: Վերջին հաշվով նույն թեմային են վերաբերվում: Բայց ես մասնավորը նկատի ունեի::)

kiki
06.08.2006, 23:14
տես, ես գրել էի, որ մարդ կյանքում մի նպատակ պիտի դնի իր առաջ ՝ կյանքի նպատակ ...
իսկ դու գրել էիր "Ես երբեք երկարաժամկետ նպատակներ չեմ դնում իմ առջև, որովհետև ..."
ես սա նկատի ունեի...լավ անցած լինի ... :)

Մասսագետ
06.08.2006, 23:52
Իսկ ինչ վերաբերվում է մեր անհատական կյանքի համար որ դուք ասում եք թե ,,մենք պետք է որոշենք մեր կյանքի իմաստն ու նպատակը ամեն մեկս մերը,, ես կասեմ որ մենք չենք կարող դա անել արանց Աստծու օգնությամբ պետք է խնդրենք և նա կոգնի մեզ ճիշտ որոշելու մեր կյանքի հետագա ընթացքը եթե մենք ինքներս ուզենանք մեր կյանքը արաջնորդել և վորոշել թե ինչ պետք է անեմ ես ուրեմն շատ է հավանականությունը այն բանի որ մի օր կհայտնվենք կամ բերդում կամ հիվանդանոցում կամել.......:bad մենք չենք կարող լրիվ ճիշտ որոշումներ կայացնել միշտ , որովհետև մարդու միտքը լցվաց է տարբեր տեսակ աղբերով ու այլ բաներով....
Իսկ ես կասեմ, որ հենց առանց աստծո օգնությամբ մենք կարող ենք դա անել, իսկ աստծվախ մեզ ավելի շատ կխանգարի էդ հարցում: Կարծում եմ բերդում գտնվողների մեծ մասը հավատացյալ ա, նենց որ աստծուն հավատալով չի, որ մարդ կարա իրա նպատակը իմանա: Իսկ խելքը գլխին մարդը առանց աստծո կարա հասկանա ինչ չանի, որ չհայտնվի բերդում:

Vaho
07.08.2006, 14:15
Ես երբեք երկարաժամկետ նպատակներ չեմ դնում իմ առջև, որովհետև հնարավոր է, որ մինչ մենք մոտակա քսան տարվա նպատակներ կառուցելու անրջանքով անցնում ենք փողոցը, մի բարի վարորդ այդ օրը շատ հարբած է::) Այնպես որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է;Դուք միանշանակ ճիշտ եք…

Vaho
07.08.2006, 14:22
Արանց Աստծո միյամտուտյամբ ոչմի բանի չես հասնի կյանքում իսկ դու դեռ առանց ինձ ճանաչելու մի կառցիք կազմի իմ մասին ես առանց Աստծո օգնությամբ ոչինչի չեմ հասել հիմա ինչի ոռ հասել եմ ու չեմել հասնի եթե բախտ վիճակվեր ծանոթանայինք կտեսնեյիր թե խելքս գլխիս է թե չե: Մրրիկ или там как тебя.....
Իսկ ես կասեմ, որ հենց առանց աստծո օգնությամբ մենք կարող ենք դա անել, իսկ աստծվախ մեզ ավելի շատ կխանգարի էդ հարցում: Կարծում եմ բերդում գտնվողների մեծ մասը հավատացյալ ա, նենց որ աստծուն հավատալով չի, որ մարդ կարա իրա նպատակը իմանա: Իսկ խելքը գլխին մարդը առանց աստծո կարա հասկանա ինչ չանի, որ չհայտնվի բերդում:

Riddle
07.08.2006, 14:48
Արանց Աստծո միյամտուտյամբ ոչմի բանի չես հասնի կյանքում իսկ դու դեռ առանց ինձ ճանաչելու մի կառցիք կազմի իմ մասին ես առանց Աստծո օգնությամբ ոչինչի չեմ հասել հիմա ինչի ոռ հասել եմ ու չեմել հասնի եթե բախտ վիճակվեր ծանոթանայինք կտեսնեյիր թե խելքս գլխիս է թե չե: Մրրիկ или там как тебя.....
Միանշանակ համաձայն եմ::)

dvgray
07.08.2006, 15:03
նպատակ՞… :think
Ապրել ԱԶԱՏ և աշխատել կատարել են ամենը, ինչ թելադրում են զգացմունքներս:
ես վստահում եմ նրանց, չնայած լինում է, որ սխալվում են :) :

Մասսագետ
07.08.2006, 21:58
Արանց Աստծո միյամտուտյամբ ոչմի բանի չես հասնի կյանքում իսկ դու դեռ առանց ինձ ճանաչելու մի կառցիք կազմի իմ մասին ես առանց Աստծո օգնությամբ ոչինչի չեմ հասել հիմա ինչի ոռ հասել եմ ու չեմել հասնի եթե բախտ վիճակվեր ծանոթանայինք կտեսնեյիր թե խելքս գլխիս է թե չե: Մրրիկ или там как тебя.....
Դու սխալ ենթադրություններ ես արել, ես իմ գրառման մեջ քո մասին կարծիք չեմ գրել:
Իսկ, որ առանց քեզ ճանաչելու կարծիք եմ կազմում, դե դա պատահում ա, մարդկանց փոստերից քիչ, թե շատ ստացվում ա կարծիք կազմել: Լավ էս ուղղակի…
ինչին ես կյանքում կարողացել եմ հասնել (լինի դա շատ, թե քիչ) աստծո միջամտությունը ո՛չ խնդրել եմ, ո՛չ ուզել: Բայց կա մի ուրիշ բան, ինչին ուզել եմ հասնեմ աստծո օգնությամբ, չեմ հասել: Դե սրանից ես ի՞նչ հետևություն անեմ. կամ աստված չկա կամ կա մեր պատկերացրածը չի կամ էլ ինձնից եքա նեղացել ա կամ էլ ես եմ իրանից նեղացել
Լա՛վ, ես ուզում եմ մի բան իմանամ, դու ո՞նց ես զգում, որ աստծո օգնությամբ ես ինչ-որ բանի հասնում:

Vaho
08.08.2006, 11:04

Լա՛վ, ես ուզում եմ մի բան իմանամ, դու ո՞նց ես զգում, որ աստծո օգնությամբ ես ինչ-որ բանի հասնում:Դա չես զգում, դա հասկանում ես.այնել հետո:

Հայ տղա
08.08.2006, 11:59
Դու սխալ ենթադրություններ ես արել, ես իմ գրառման մեջ քո մասին կարծիք չեմ գրել:
Իսկ, որ առանց քեզ ճանաչելու կարծիք եմ կազմում, դե դա պատահում ա, մարդկանց փոստերից քիչ, թե շատ ստացվում ա կարծիք կազմել: Լավ էս ուղղակի…
ինչին ես կյանքում կարողացել եմ հասնել (լինի դա շատ, թե քիչ) աստծո միջամտությունը ո՛չ խնդրել եմ, ո՛չ ուզել: Բայց կա մի ուրիշ բան, ինչին ուզել եմ հասնեմ աստծո օգնությամբ, չեմ հասել: Դե սրանից ես ի՞նչ հետևություն անեմ. կամ աստված չկա կամ կա մեր պատկերացրածը չի կամ էլ ինձնից եքա նեղացել ա կամ էլ ես եմ իրանից նեղացել
Լա՛վ, ես ուզում եմ մի բան իմանամ, դու ո՞նց ես զգում, որ աստծո օգնությամբ ես ինչ-որ բանի հասնում:

Իսկ քո կարծիքով ասված կանգնելու էր կողքիտ ու կատարեր քո ցանկությունները՞
Աստված քեզ ձեռք ոտք ու գլուխ է տվել որ օգտվես, իսկ մնացածին պետք է առժանի լինես որը շատ դժվար է: Դա իմ կարծիքն է… :think

Մասսագետ
08.08.2006, 12:05
Իսկ քո կարծիքով ասված կանգնելու էր կողքիտ ու կատարեր քո ցանկությունները՞
Աստված քեզ ձեռք ոտք ու գլուխ է տվել որ օգտվես, իսկ մնացածին պետք է առժանի լինես որը շատ դժվար է: Դա իմ կարծիքն է… :think
Չէ՛, ես տենց բան չեմ ասում, մանավանդ, որ գիտեմ, որ աստվածը հորինված կերպար ա:
Չնայած, աստծուն հավատացողներից տենց տպավորություն եմ ստանում, որ աստված կանգնում ա իրանց կողքին ու կատարում ա իրանց ցանկությունները: Լա՛վ, պարտադիր չի, որ կողքին կանգնի, վերևից էլ կկատարի:

Բարեկամ
23.10.2006, 16:28
Դե, պատասխանեք…

Մելիք
23.10.2006, 16:36
Դե, պատասխանեք…
իսկ դուք կարդացեք ստորագրությունս;)

Բարեկամ
23.10.2006, 16:43
իսկ դուք կարդացեք ստորագրությունս;)

Իսկ ես գիտեմ ;)
Կարդալով ստորագրությունդ հիշեցի Կիկիինը:
Լավ հարց էր, առաջարկում եմ քննարկել:
Պատճառներ շատ կան, հարցը նպատակն ա … :think :)

Գոռ Ջան - Հայ
23.10.2006, 16:58
Կյանքը ընդհանրապես բաղկացած ա վերելքներից ու վայրէջքներից....
Իսկ այդ վերելքներն ու վայրէջքները կազմվածեն նպատակներից...
Երբ ձգտում ես հասնել որևէ նպատակի, ձգտում ես դեպի վերելքի գագաթնակետը, իսկ երբ չես կարողանում հասնել նպատակիդ, հուսահատվում ես , սկսում է վայրեջքը:
Ու ընդհանրապես, օպտիմիզմը հզոր շարժիչ ա ............:think

Բարեկամ
23.10.2006, 17:04
Կյանքը ընդհանրապես բաղկացած ա վերելքներից ու վայրէջքներից....
Իսկ այդ վերելքներն ու վայրէջքները կազմվածեն նպատակներից...

Ձեր նշած նպատակները անհատական են, այսինքն տարբեր են ամենքի համար: Մեկի նպատակը կարող ա զրո լինի մյուսի համար:
Ինձ թվում ա կիկիի հարցադրումը համընդհանուր նպատակի մասին էր, այսինքն նպատակ, որի համար արժի ապրել բոլորին :)
Մեկ էլ չմոռանաք, որ հարցը այդ ձևով (կամ հենց ընդհանրապես ) առաջանում է այն դեպքերում, երբ «մանր-մունր» նպատակները վայրէջքների կամ վերելքների հետ կապված վաղուց արդեն չեն հետաքրքրում… :|

Մելիք
23.10.2006, 17:06
Պատճառներ շատ կան, հարցը նպատակն ա … :think :)
Նպատակներն էլ կարելի ա բխեցնել պատճառներից ու լիքը սիրուն մտքեր հնարել, բայց ամբողջ պրոբլեմը էն ա, որ դրանք չեն ջերմացնում մարդուն, ու մարդու համար տենց էլ մնում են սոսկ իբրև սիրուն մտքեր:

Գոռ Ջան - Հայ
23.10.2006, 17:15
Ձեր նշած նպատակները անհատական են, այսինքն տարբեր են ամենքի համար: Մեկի նպատակը կարող ա զրո լինի մյուսի համար:
Ինձ թվում ա կիկիի հարցադրումը համընդհանուր նպատակի մասին էր, այսինքն նպատակ, որի համար արժի ապրել բոլորին :)

Կյանքը ի վերուստ տրված է ապրելու համար....ու իմ կարծիքով ցանկացած մարդու
գերնպատակն է ապրել արժանապատվորեն, որ քեզնից հետո ինչ որ բան թողես:

Կրկնում եմ սա իմ անձնական կարծիքն է:

Բարեկամ
23.10.2006, 17:38
Կյանքը ի վերուստ տրված է ապրելու համար....ու իմ կարծիքով ցանկացած մարդու
գերնպատակն է ապրել արժանապատվորեն, որ քեզնից հետո ինչ որ բան թողես:

Ինչ-որ բան բոլորն են թողնում: դժվար ա միանշանակ ասել, ճիշտ ես թողել, թե չէ:
նպատակները հաճախ, չէ, միշտ՝ թափած են քթներիս տակ. տեսնել ա պետք, կռանալ, վերցնել ու փոխանցել…
Էս պատմությունը լսել եք երևի. մի մարդ քայլում ա օվկիանոսի ափով, տեղատվություն ա եղել, ալիքը ափ ա շպրտել միլիոնավոր ձկներ, որոնք սատկում են ափին անջուր: Մեկ էլ տեսնում ա մի ուրիշ մարդ ժամանակ առ ժամանակ կռանում, մի ձուկ ա վերցնում ու գցում հետ ՝ օվկիանոս: Զարմանում ա՝ ախր ձկները հազարավոր են, հո բոլորին չես գցի, իմաստ չունի… Պատասխանում ա՝ նրանց համար, ում գցում եմ, իմաստ ունի՛…

Գոռ Ջան - Հայ
23.10.2006, 17:44

Դրվագ կյանքի ճշտից...Եթե նման կերպով եք մտածում, հարգանքներս....

Guest
24.10.2006, 12:26
Ես շատերին եմ հարցրել, ի՞նչ է կյանքը: Լսել եմ բազում պատասխաններ: Բայց բոլորի տրամաբանության մեջ արտացոլվում է նույն գաղափարը համապատասխան տարիքին: Երիտասարդները կյանքը տեսնում են իբրև անվերջ երկար ապագա: Մեծահասակները իբրև կարճ անցյալ: Այնպես որ գնահատեք կյանքը, մի խաբնվեք նրա վրա, որ այն աննպատակ է, վայելեք այն: Գնահատեք կյանքի գեղեցկությունը, գնահատեք սերը:

Firegirl777
24.10.2006, 16:49
ՆՊԱՏԱԿԸ- Դ Ի Մ Ա Ն Ա Լ

Գոռ Ջան - Հայ
24.10.2006, 17:07
ՆՊԱՏԱԿԸ- Դ Ի Մ Ա Ն Ա Լ

Եթե սա նպատակ է համրվում, ուրեմն ոչ թե դիմանալ , այլ քաղել ու վայելել կյանքի լավն ո բարին ;)

Ուլուանա
24.10.2006, 18:26
ՆՊԱՏԱԿԸ- Դ Ի Մ Ա Ն Ա Լ
Իսկ ես կասեի, որ դիմանալը ոչ թե նպատակ է, այլ նպատակին հասնելու միջոցներից մեկը։
Շատ տխուր կլիներ, եթե նպատակը դիմանալը լիներ... :{ Աստված տա, որ ոչ ոք իր առջև նման խղճուկ նպատակ չդնի։ ;)

Գոռ Ջան - Հայ
24.10.2006, 18:38
Իսկ ես կասեի, որ դիմանալը ոչ թե նպատակ է, այլ նպատակին հասնելու միջոցներից մեկը։
Շատ տխուր կլիներ, եթե նպատակը դիմանալը լիներ... :{ Աստված տա, որ ոչ ոք իր առջև նման խղճուկ նպատակ չդնի։ ;)

Հարգանքներս:B

Vaho
24.10.2006, 22:26
Ես հիմա նշեմ շատ նպատակներից մեկը
դու ապրում ես որ կյանք տաս մեկ ին կամ մի քանիսին , ինչպես քո ծնողները քեզ

Cassiopeia
25.10.2006, 11:24
Բոլորին էլ ի վերջո սպասվում է հավերժական ճանապարհը, իսկ մինչ այդ մեզ տրված կյանքը մենք պետք է ապրենք այնպես, որ վերջում փոշմանելու կարիք չլինի: Կարծում եմ ԿՅԱՆՔՆ է հենց ապրելու ամենամեծ նպատակը:

Shauri
25.10.2006, 12:55
Եկեք չծախսենք թանկագին ժամանակը կյանքի նպատակների մասին մտածելու վրա... Առաջարկում եմ պարզապես ապրել :nyam

Ապրել, ապրել, այնպես ապրել, որ... :love

John
25.10.2006, 19:56
Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ
Դեռ չեմ գտել…

StrangeLittleGirl
25.10.2006, 20:25
Աստծո հետ հարաբերություն

Մասսագետ
25.10.2006, 22:27
Աստծո հետ հարաբերություն
Իսկ ինչպիսի՞ հարաբերություն:

Ես արդեն սխալ եմ համարում, որ մարդիկ համարում են, որ կոնկրետ ինչ-որ նպատակ կա ապրելու: Ու բոլոր գրողների թվարկած նպատակներն էլ եմ համարում, որ սխալ ա:
Ինչո՞ւ եմ տենց համարում: Որովհետև ամեն մարդ իր նպատակն ա պատկերացնում ու ասել, թե կոնկրետ սա ա նպատակը կամ սա չի սխալ ա: Խնդրեմ, օրինակ վերևիս գրած նպատակը բացարձակ նպատակահարմար նպատակ չեմ համարում: Մարդ կա ընտանիք ստեղծելու նպատակով ա ապրում, մարդ կա կատարելությանը հասնելու նպատակով ա ապրում, մարդ կա դիմանալու նպատակ ունի, մարդ կա 5 անգամ ամուսնանալու նպատակ ունի, մարդ կա իր իմացածը ուրիշին փոխնցելու նպատակով ա ապրում, մարդ էլ կա ուրիշի նպատակով ա ապրում, մարդ կա աննպատակ ա ապրում, մարդ կա կայֆավատի նպատակով ա ապրում մի խոսքով ինչքան մարդ էնքան նպատակ ու ասել, թե կյանքում գոյություն ունի կոնկրետ մեկ նպատակ ինչի համար բոլորս ենք ապրում, սխալ ա: Ես էլ ունեմ իմ կյանքի նպատակը, բայց դա բոլորինը չի, դա մենակ իմն ա:

Artgeo
25.10.2006, 22:35
Իսկ ես կարծում եմ անիմաստ է նպատակը փնտրելը, քանի որ այդպես էլ նպատակ փնտրելով կարող է կյանքը կողքովդ անցնի: Պարզապես պետք է ապրել…

Riddle
25.10.2006, 23:02
Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ…
Ճիշտն ասած այս՝ կարծես ինքնասպանությունից առաջ արտաբերված նախադասությունը մի քիչ նյարդայնացնում է ինձ: Պետք է այնպես ապրել, որ չառաջանա այդ հարցը: Եվ հետո խղճալի է հնչում «գեթ մի նպատակ»-ը: Ապրելու անթիվ, անհամար նպատակներ կան, որոնց մի մասը մարդիկ իրագործում են կյանքում՝ նույնիսկ չգիտակցելով, որ դա նպատակ էր, մյուս մասն էլ մարդիկ գիտակցաբար նպատակ են համարում, բայց հուսահատված կամ հուսահատված խաղալու ժամանակ մոռանում են այդ մասին, ու նվաղուն ձայնով տալիս ինձ նյարդայնացնող հարցը:
Ապրել բառն իր մեջ արդեն այնքան բան է ընդգրկում, որ կարելի է այսպես ասել. ապրելու նպատակը ապրելն է:

Գոռ Ջան - Հայ
25.10.2006, 23:45

:hands :B Հարգանքներս....

Բարեկամ
26.10.2006, 04:31
Ճիշտն ասած այս՝ կարծես ինքնասպանությունից առաջ արտաբերված նախադասությունը մի քիչ նյարդայնացնում է ինձ:

Վերջապես մեկը ճիշտ ընկալեց հարցադրումը::ok
Բանալ կլիներ խոսեինք անվերջ թվով տարբեր նպատակների մասին, դրա մասին չէր խոսքը:
Ասում ա` գեթ, ու դրանով լրիվ ուրիշ միտք ա ձևակերպվում
Riddle , հիմա դա քեզ նյարդայնացնում ա, նշանակում ա երբևէ չես ճաշակել էդ մտքի նախապայմանները: Մի թեմայում հարցնում էին ինչ ա իրականում դեպրեսիան, դեպրեսիան սկսվում ա էդ հարցից:

Պետք է այնպես ապրել, որ չառաջանա այդ հարցը:

Ես գեթ մի նպատակ (ու երևի միակը) գիտեի, թվում ա թե մոտ , բայց էապես տարբեր քո գրածից. այնպես ապրել (կամ անել), որ ուրիշների մոտ չառաջանա այդ հարցը: Ուղղակի իրագործումն ա համարյա անհնար, գերմարդկային ջանքեր ա պահանջում:

Ապրել բառն իր մեջ արդեն այնքան բան է ընդգրկում, որ կարելի է այսպես ասել. ապրելու նպատակը ապրելն է:

Դե, մարդիկ կան, որոնց դա լրիվ բավարարում ա, ավելի ճիշտ կլանում ա այնքանով ` որ դեռ շատ էլ ա; մարդիկ էլ կան, որոնց մոտ մի փոքրիկ, բայց շատ էական բան պակասում ա /օրինակ, ապրում են "սխալ" ժամանակ "սխալ" տեղում "սխալ" արտաքինով "սխալ" պայմաններում "սխալ" մարդկանց մեջ … /, բայց բավական ա շտկվի էդ սխալը, կյանքը կդառնա վարդագույն:
Հիմա մի տարօրինակ վեպ եմ կարդում, կոչվում ա Կղզու հնարավորություն, մի ֆրանսիացի ա գրել: Էնտեղ հենց Էդ “սխալներից” բխող անհամապատասխանությունից երբ վերանում ա ապրելու նպատակը, հեղինակը կամաց-կամաց, փուլ առ փուլ վերացնում ա և մարդկությունը, մարդկային ցեղը այսինքն: Ասեմ, որ համաձայն չեմ, բայց դա արդեն այլ թեմա ա:

Բարեկամ
26.10.2006, 05:49
Ես շատերին եմ հարցրել, ի՞նչ է կյանքը: Լսել եմ բազում պատասխաններ: Բայց բոլորի տրամաբանության մեջ արտացոլվում է նույն գաղափարը համապատասխան տարիքին: Երիտասարդները կյանքը տեսնում են իբրև անվերջ երկար ապագա: Մեծահասակները իբրև կարճ անցյալ: Այնպես որ գնահատեք կյանքը, մի խաբնվեք նրա վրա, որ այն աննպատակ է, վայելեք այն: Գնահատեք կյանքի գեղեցկությունը, գնահատեք սերը:

համամիտ եմ :aha :good

Anul
26.10.2006, 10:13
Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki] - կներեք, բայց սա ամենահիմար բանն է, ինչ ես լսել էի

Riddle
26.10.2006, 13:20
Riddle , հիմա դա քեզ նյարդայնացնում ա, նշանակում ա երբևէ չես ճաշակել էդ մտքի նախապայմանները: Մի թեմայում հարցնում էին ինչ ա իրականում դեպրեսիան, դեպրեսիան սկսվում ա էդ հարցից:

այնպես ապրել (կամ անել), որ ուրիշների մոտ չառաջանա այդ հարցը:
Հարցն այն է, որ կարելի է և ճաշակել, և անգամ ամենահուսահատված պահին, երբ ինքդ քո անձի համար ոչ մի նպատակ չես տեսնում, ոչ մի վայրկյան անգամ չմոռանալ հենց վերը նշված «ուրիշների» մասին. այսինքն ամենադժվար պահին էլ նպատակներն անթիվ են: Դրա համար հարցն ինձ մի քիչ վայրենի թվաց:
Միշտ կարելի է ինչ-որ մեկի համար ինչ-որ մի լավ բան անել՝ անկախ քո սեփական հոգեկան վիճակից: Համաձայն եմ՝ հաճախ շատ դժվար է, բայց հնարավոր է:

Astghik
27.10.2006, 11:08
Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ
Իսկ կարո՞ղ եք նշել չապրելու գեթ մի նպատակ: Ես օրինակ՝ ոչ; Ապրել՝ դա ամեն ինչ է, իսկ չապրել՝ ուղղակի ոչինչ, ի՞նչ հաճույք գոյություն չունենալուց...
Ես կարող եմ նշել ապրելու ոչ միայն «գեթ մի նպատակ» այլ բազմաթիվ նպատակներ.
Ապրել, որպեսզի լինես
Ապրել, որպեսզի զգաս
Ապրել, որպեսզի սիրես
Ապրել, որպեսզի ցավես
Ապրել, որպեսզի ուրախանաս
Ապրել, որպեսզի տխրես
Ապրել, որպեսզի հաղթահարես դժվարություններ
Ապրել, որպեսզի ինչ որ բանով նպաստես մյուսներին՝ երջանիկ զգան, դժվարությունները հաղթահարեն
Ապրել, որպեսզի կյանք տաս և ուրիշ մարդկանց....

....Ապրել, որպեսզի ԱՊՐԵՍ...

Vaho
27.10.2006, 14:05
Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki] - կներեք, բայց սա ամենահիմար բանն է, ինչ ես լսել էի
Նույննել ես :hands

Vaho
27.10.2006, 14:09
Իսկ կարո՞ղ եք նշել չապրելու գեթ մի նպատակ: Ես օրինակ՝ ոչ; Ապրել՝ դա ամեն ինչ է, իսկ չապրել՝ ուղղակի ոչինչ, ի՞նչ հաճույք գոյություն չունենալուց...
Ես կարող եմ նշել ապրելու ոչ միայն «գեթ մի նպատակ» այլ բազմաթիվ նպատակներ.
Ապրել, որպեսզի լինես
Ապրել, որպեսզի զգաս
Ապրել, որպեսզի սիրես
Ապրել, որպեսզի ցավես
Ապրել, որպեսզի ուրախանաս
Ապրել, որպեսզի տխրես
Ապրել, որպեսզի հաղթահարես դժվարություններ
Ապրել, որպեսզի ինչ որ բանով նպաստես մյուսներին՝ երջանիկ զգան, դժվարությունները հաղթահարեն
Ապրել, որպեսզի կյանք տաս և ուրիշ մարդկանց....
....Ապրել, որպեսզի ԱՊՐԵՍ...
:hands :drinks Բռավո բռավո բռավո

Բելկա
27.10.2006, 14:34
Կյանքը ընդհանրապես բաղկացած ա վերելքներից ու վայրէջքներից....
Իսկ այդ վերելքներն ու վայրէջքները կազմվածեն նպատակներից...
Երբ ձգտում ես հասնել որևէ նպատակի, ձգտում ես դեպի վերելքի գագաթնակետը, իսկ երբ չես կարողանում հասնել նպատակիդ, հուսահատվում ես , սկսում է վայրեջք:
Իսկ ես կարծում եմ ամեն մի վայրեջք մի նոր վերելքի սկիզբն է:Եվ խորհուրդ եմ տալիս բոլորին չհուսահաատվել

Avetis
27.10.2006, 14:50
Շատ դժվար հարց ա բոլորս էլ մեր կյանքի ընթացքում երևի փորձում ենք գտնել այդ նպատակը բայց..............
եթե ապրելու պատճառը մեռնել չցանկանալն ա ուրեմն ապրելու նպատակը կլինի այն իմանալ թե ինչի չենք ուզում մեռնենք իսկ թե ինչի չենք ուզում մեռնենք երևի ամեն մեկը առանձին վերցրած ավելի լավ գիտի օրինակ մեկը երեխու համար ա ապրում մեկը կայֆավատի մեկը մի ուրիշ բան իսկ մեկն էլ դրանց բոլորի համար.......
ստացվեց պատասխանս

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 16:48
Իսկ ես կարծում եմ ամեն մի վայրեջք մի նոր վերելքի սկիզբն է:Եվ խորհուրդ եմ տալիս բոլորին չհուսահաատվել
ԿԱմքի ուժ ունեցող մարդը կյանքում չի հուսահատվում, ու չի կոտրվում...
Էս իմ կարծիքնա....
Իսկ կամքի ուժը մարդու մոտ ի ծնե չի լինում այլ դաստիրակությամբա զարգանում....

Ուլուանա
27.10.2006, 18:45
ԿԱմքի ուժ ունեցող մարդը կյանքում չի հուսահատվում, ու չի կոտրվում...
Էս իմ կարծիքնա....
Իսկ կամքի ուժը մարդու մոտ ի ծնե չի լինում այլ դաստիրակությամբա զարգանում....
Լավ, էլի, ախր ի՞նչ իմաստ ունեն նման ամպագոռգոռ արտահայտությունները... Միայն ռոբոտները երբեք չեն հուսահատվում, իսկ մարդիկ բոլորն էլ ինչ-որ պահ(եր)ի հուսահատվում են, և դա ավելի քան բնական է։

Իսկ կամքի ուժը կարող է լինել ինչպես ձեռքբերովի, այնպես էլ ի ծնե։ ;)

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 18:50

Հուսահատվել նկատի ունեմ վերջնական, ինձ ճիշտ հասկացի....
Մարդ կա առաջին իսկ հուսահատության պահին կյանքին վերջ է տալիս:)

Ուլուանա
27.10.2006, 18:54
Հուսահատվել նկատի ունեմ վերջնական, ինձ ճիշտ հասկացի....
Մարդ կա առաջին իսկ հուսահատության պահին կյանքին վերջ է տալիս:)
Այդ դեպքում ուղղակի ճիշտ չէիր արտահայտվել, որովհետև հուսահատվելը կարող է նաև այնքան մեղմ լինել, որ նույնիսկ արտաքուստ որևէ կերպ չդրսևորվի։ ;)

Ինչևէ, էդ մի թյուրիմացությունն էլ պարզեցինք։ :D

Գոռ Ջան - Հայ
27.10.2006, 18:59
Այդ դեպքում ուղղակի ճիշտ չէիր արտահայտվել, որովհետև հուսահատվելը կարող է նաև այնքան մեղմ լինել, որ նույնիսկ արտաքուստ որևէ կերպ չդրսևորվի։ ;)

Ինչևէ, էդ մի թյուրիմացությունն էլ պարզեցինք։ :D

Ուրախ եմ որ իրար հասկացանք:) :B

Վազգեն
28.10.2006, 00:46
Re. Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ…

Ամենաառաջինը, որ միտքս եկավ, այս է. ապրիր, որ մահովդ բարեկամներիդ չվշտեցնես ու այնպես ապրիր, որ իրենց ինչքան հնարավոր է երջանկացնես։

Է Ն Ց Ո
04.12.2006, 10:53
Ես շատ ավելի հոգեբան եմ, քան որոշ հոգեբաններ ու ոչ հոգեբան եմ, համեմատած որոշ ոչ հոգեբան մարդկանց։ Ընդամենը վաղուց փորձում հասկանալ ինձ ու շրջապատին, վերջերս բավականին լավ էլ ստացվում ա։ Շրջապատին վաղուց էի հասկանում, հիմա հետս էլ եմ լեզու գտել ;)
Ի՞նչ հարց։ Ի՞նչ պատասխան ես ակընկալում։
հարգելի հոքեբան-ոչհոքեբան ես ուզում եմ իմանամ թե մարդու գերնպատակը որնա եթե չես կարա պատասխանես ասա իրար հետ մտածենք ;) ;)

Artgeo
04.12.2006, 11:30
հարգելի հոքեբան-ոչհոքեբան ես ուզում եմ իմանամ թե մարդու գերնպատակը որնա եթե չես կարա պատասխանես ասա իրար հետ մտածենք ;) ;)
Քո հարցի պատասխանը մտահոգել ու մտորել է մարդուն իր գոյության գրեթե ամբողջ ընթացքում։ Բազմաթիվ հոգեբաններ ու փիլիսոփաներ են փորձել տալ քո հարցի պատասխանը, փորձել են նաև տարատեսակ կրոններն ու կրոնական ուղղությունները:
Ի սկզբանե մարդկանցից շատերը որոնք չեն խորանում կրոնների ու փիլիսոփայության մեջ կյանքի նպատակ են տեսնում հարստության, ստատուսի, հայտնիության և այլ հասարակական բարձունքներին հասնելու մեջ: Սակայն հասնելով դրանց, նրանք բոլորն էլ խոստովանում են, որ նրանց հոգում մնացել է դատարկություն, վակում: Փաստերեն կյանքի իրական նպատակը դա չէ:
Աստվածաշունչն ասում է, որ կյանքի նպատակը Աստծո հետ կապի հաստատումն է, նրա խոսքով ու օրենքներով շարժվելը: Ինչը նույնպես չի կարող գոհացնել բոլորին:
Բուդիզմն ասում է, որ կյանքի նպատակը մաքրվելն է ու նիրվանային հասնելու նպատակը: Սա էլ ոչ բոլորն են ընդունում:
Որոշ մարդիկ կյանքի նպատակ են համարում ժառանգներն ու նրանց դաստիրակությունը: Սա նույնպես անըդնունելի է շատերի համար:
Այսպես կարող ենք շարունակել անվերջ, սակայն... Եվ ոչ մի նպատակ չի լինի հարյուր տոկոսանոց…
Բազմաթիվ գիտնականների, փիլիսոփաների, հոգեբանների տարբեր մասնագիտությունների մարդկանց են հարցրել կյանքի նպատակի վերաբերյալ: Նրանց մեծամասնությունը պատասխանել է, որ չգիտեն թե ինչն է կյանքի նպատակը: Հստակ կարող եմ ասել, որ մարդ ամեն ինչ տեսնում է սահմանափակ, ոչ լիարժեք: Աշխարհը նրա համար կարծես կտրած նկար լինի: Այսինքն մենք ի սկզբանե չենք կարող գտնել կյանքի իմաստ ու նպատակ: Այսինքն մենք պիտի աշխատենք մեր վրա, գտնենք մեր թույլ կողմերը, աշխատենք հնարավորիս շատ իմանալ, շատ մարդկանց ճանաչել: Միգուցե՞ սա է նպատակը:
Ես ինքս հակված եմ մտածել, որ մարդը չունի կոնկրետ նպատակ: Ի՞նչ նպատակ ունի այն ամենը ինչ մեզ շրջապատում է։ Ունի՞ արդյոք նպատակ քամին, օդը, ջուրը։ Կյանքի նպատակը փոփոխվում է կյանքի ընթացքում: Կյանքի գլխավոր նպատակը կազմված է բազմաթիվ փոքր նպատակներից: Ամեն մարդ ինքն է իրեն ստեղծում նպատակ ամեն մի ժամանակահատվածի համար։ Իսկ գլխավոր նպատակը ճանաչումն է, ինքդ քեզ ու շրջապատող միջավայրը։ Իսկ կատարյալ ճանաչման հասնեուց հետո նոր միայն կպարզես կյանքի նպատակը։ Որը նույնպես կլինի միայն քոնը ու ոչ ոք չի կարողանա օգտագործել դա։ Այսինքն ունիվերսալ նպատակ ՉԿԱ։

Է Ն Ց Ո
04.12.2006, 12:11
Քո հարցի պատասխանը մտահոգել ու մտորել է մարդուն իր գոյության գրեթե ամբողջ ընթացքում։
...
Այսինքն ունիվերսալ նպատակ ՉԿԱ։

Տնաշեն եսքանը մինչև կարդացի վատացա ու պատկերացրա են հույսով էի կարդում ,որ գոնե դւ կփարատես կասկածներս բայց ասեմ ես մեծ հիասթափություն եմ ապրում հիմա ու քո պատճառով ;)
ինչի կարճ չգրեցիր չգիտեմ?;) ;) ;) ;) ;)

Artgeo
04.12.2006, 12:25
Տնաշեն եսքանը մինչև կարդացի վատացա ու պատկերացրա են հույսով էի կարդում ,որ գոնե դւ կփարատես կասկածներս բայց ասեմ ես մեծ հիասթափություն եմ ապրում հիմա ու քո պատճառով ;)
ինչի կարճ չգրեցիր չգիտեմ?;)
Խնդիրը գիտե՞ս ինչում ա: Մարդուն հարկավոր է իմաստ, նպատակ, կրոն: Էությունն է այդպիսին: Մարդկանց մեծամասնությունն է այդպիսին: Հասկանում եմ, դժվար է գիտակցել, որ նպատակ չկա ու լուրջ դեպրեսիայի է բերում դա, ընդհուպ մինչև ինքնասպանության: Սակայն մյուս կողմից դրան հասած մարդը ինքնասպանություն չի գործի, քանի որ դա նա սկզբից էլ գիտեր, պարզապես համոզվել է դրա մեջ: Մարդկանց մեծամասնությանը լրիվ բավարարում է «մեծանալ, ամուսնանալ, երեխա ունենալ, մահանալ» համակարգը: Ի դեպ կրոնն ու հավատը նույնպես անհրաժեշտ են, հակառակ դեպքում... Հակառակ դեպքում հեչ լավ չի լինի, հենց այդ պատճառով ես քրիստոնեության ամենավառ պաշտպաններից եմ դառնում: Իհարկե, որոշ վերապահումներով, բայց դա էական չէ:
Ես գիտեմ, որ կյանքը ինքնին նպատակ չունի։ Ամեն ոք ինքն է ստեղծում իմաստ։
Իսկ դու ինչո՞ւմ ես տեսնում կյանքի իմաստը:

Հ.Գ. ի դեպ քանի՞ տարկան ես:

Է Ն Ց Ո
04.12.2006, 13:10

նախ ասեմ տարիքս գրված է բայց ես չեմ զլանա ու կասեմ 29 համարյա 30 մի 2 ամսից

ետ անցանք

հարցը իմ կյանքի իմաստի մասին չեր մենք մի փոքր շեղվել ենք հարցը գերնպատակի մասին էր
կարծում եմ նպատակը մեկն է դառնալ աստծու նման պատմությունը ցույց է տալիս, մարդը իշխանության նպատակ ունի ծնված պահից սկսած

դա իմ կարծիքնա ու պարտադիր չէ Ճիշտ լինի

Selene
04.12.2006, 14:07
կարծում եմ նպատակը մեկն է դառնալ աստծու նման պատմությունը ցույց է տալիս, մարդը իշխանության նպատակ ունի ծնված պահից սկսած
Ես քո հետ լրիվ համաձայն եմ:ok
Մարդկության գերնպատակը դարեր շարունակ եղել ու մինչև հիմա էլ մնում է Աստծու նման դառնալը:
Մնացած նպատակները դրանք ամեն մի անհատին բնորոշ ու իր կյանքին համապատասխան սովորական նպատակներ են:

Ուլուանա
04.12.2006, 14:39
Ես քո հետ լրիվ համաձայն եմ:ok
Մարդկության գերնպատակը դարեր շարունակ եղել ու մինչև հիմա էլ մնում է Աստծու նման դառնալը:
Համաձայն եմ, ուղղակի ես մի փոքր այլ ձևակերպում կտայի նույն երևույթին. մարդու նպատակը կատարելագործվելն է։ :) Իսկ քանի որ կատարելագործումն անվերջ գործընթաց է, նպատակն էլ, համապատասխանաբար, երբեք իրեն չի սպառի, մնում է միայն հետամուտ լինել նրան ու առաջ շարժվել։ ;)

Artgeo
04.12.2006, 15:23
նախ ասեմ տարիքս գրված է բայց ես չեմ զլանա ու կասեմ 29 համարյա 30 մի 2 ամսից

ետ անցանք

հարցը իմ կյանքի իմաստի մասին չեր մենք մի փոքր շեղվել ենք հարցը գերնպատակի մասին էր
կարծում եմ նպատակը մեկն է դառնալ աստծու նման պատմությունը ցույց է տալիս, մարդը իշխանության նպատակ ունի ծնված պահից սկսած

դա իմ կարծիքնա ու պարտադիր չէ Ճիշտ լինի
Շատերը ինձ անհայտ պատճառներով թաքցնում կամ սխալ են գրում իրենց տարիքը ;)

Որոշ վերապահումներով կհամաձայնվեմ հետդ։ Հաշվի առնելով, որ աստված ի սկզբան է մարդ է ու մարդ՝ աստված։ Չէ որ, մարդն նույնպես ստեղծում է մարդու իր նման։ :)
Չեմ համաձայնվի իշխանության հետ։ Իշխանությունն ու կատարելագործվելը իրար հետ կապ չունեն։

Է Ն Ց Ո
04.12.2006, 15:34

ես նպատակ չեմ հետապնդում տարիքս թաքցնեմ , որովհետև չեմ պատրաստվում խափեությամբ ամուսնանամ:
կատակ:)))))))

դե եթե համաձայն ես նրա հետ ,որ մարդ ձգտում ե նմանվել աստծուն ապա կիմանաս նաև պատճառը թե ինչիա ձգտում իշխանության, ոչ թե բարի գործեր կատարելու:

համոզ?;)

Selene
04.12.2006, 22:39
Համաձայն եմ, ուղղակի ես մի փոքր այլ ձևակերպում կտայի նույն երևույթին. մարդու նպատակը կատարելագործվելն է։ :) Իսկ քանի որ կատարելագործումն անվերջ գործընթաց է, նպատակն էլ, համապատասխանաբար, երբեք իրեն չի սպառի, մնում է միայն հետամուտ լինել նրան ու առաջ շարժվել։ ;)
Ինչպես գրեթե բոլոր քո գրառումների դեպքում ,այնպես էլ հիմա համաձայն եմ քեզ հետ Ուլուանա ջան!:ok
Ուղղակի տվյալ դեպքում ես գտնում եմ,որ մարդու կատարելագործվելու նպատակը=Աստծուն նմանվելու նպատակին(ես դրանք նույնացնում եմ),քանի որ Աստված ինքնին կատարելություն է…

dvgray
05.12.2006, 14:12
Հարցը կորեկտ չէ; Բացատրեմ ինչու;
Նպատակ կարելի է ունենալ միայն այն դեպքում, երբ դու ինքտ ես "արարիչը", կամ էլ քեզանից ինչ որ բան է կախված ;
Մարդու արարիչը - տիեզերքն է (աստված); նա ի՞նչ նպատակով է մեզ արարել, դա միայն իրեն է հայտնի; Կարող եմ միայն ասել, որ մենք հանդիսանում էնք էներգիայի կրողներ , ու էներգիայի փոխակերպման մեջ ունենք ինչ-ինչ ֆունկցիոնալ դեր;

Մարդը ի՞նչ է արարել; Ոչինչ; Բացի իհարկե արվեստից; Իսկ արվեստն արարվել է (ըստ արարող արվեստագետների) "վերին ներշնչումով"; այսինքն վերջին հաշով արարող մարդը չէ;
Այնպես որ, շատ պետք չէ տանջվել :) , ենթադրելով , որ մեզանից ինչ որ բան է կախցած ...

Է Ն Ց Ո
05.12.2006, 15:07
Հարցը կորեկտ չէ; Բացատրեմ ինչու;
Նպատակ կարելի է ունենալ միայն այն դեպքում, երբ դու ինքտ ես "արարիչը", կամ էլ քեզանից ինչ որ բան է կախված ;

Չհասկացա եթե ես արաիչն եմ (ինչը հաճելի կլներ շատ:P ) ել իմ ինչինա պետք նպատակ դնեմ:
նպատակը իմ խորին համոզմամբ ենա,երբ չունես ու ուզում ես ունենաս, իսկ եթե ես ամեն բան ստեղծում եմ դժվարա ինչա ստեղծեմ են ,ինչ նպատակ պիտի դնեի:

շատ-շատ մազալու բան ես գրել :think

dvgray
05.12.2006, 16:22

Ի՞նչ մազալու բան կա ստեղ:
Ամեն ինչ ասել եմ շատ պարզ: Եթե դու ես արարիչը, ապա դու "արարում" ես ինչ որ նպատակի համար; "ունենալը" ինքստինքյա նպատակ չի կարող լինել (չհաշված աննորմալ ( խփնված մարդկանց) դեպքերը :) :

Հարցը այն էր, ինչքան հասկացա, թե ի՞նչ նպատակի համար ենք մենք ստեղծված կամ , ավելի պարզ ասած, ի՞նչի համար ենք ապրում:
Բնությունը, ըստ իր պլանի (նպատակի -target ) ստեղծել է մեզ; Որպեսզի հասկանանք բնության պլանը, պետք է կարողանանք "ըմբռնել անընբռնելին ", ինչը բնությունը (աստվածաշունչը) մեզ խորհուրդ չի տալիս , ասելով - "մի փորձիր ըմբռնել անըմբռնելին" , մեկա չի հաջողվի, ու իզուր քո ժամանակն (կյանքդ) ու ուրիշների կյանքն ես "փչացնելու" :P
"Քեզնից հասնում ա անել են, ինչ որ քեզ կասեմ (տարբեր ձևերով);
Քեզ լավ չպահես - կվերացնեմ :angry (սոդոմ-գոմոր, ջրհեղեղ և այլն) ;
Լավ պահեցիր, դրանից միայն կշահես :) " - ասում է բնությունը ( արարիչը ):

Է Ն Ց Ո
05.12.2006, 16:49

Այսինքը ես հասկացա, որ մենք զինվոր ենք ու վոնց ասեց արարիչը տենց ել պետքա լինի?
ճիշտն ասած ես սրա նպատակը չեմ հասկանում, բա ուր մնաց կամքը չէ-որ արարիչը կամքա տվել մեզ ու մենք մեր կամքին հակառակ չենք կարա ;)

Չէ մեկա մազալուա ես մեկա չեմ կարում ըմբռնեմ են միտքը թե արարողնա նպատակ ունենում արարածը չէ կարծում եմ արարիչը նպատակ ուներ մինչև արարելը իսկ արարածը արարվելուց հետո միշտ (ես ինչ սիրուն միտք արարեցի մոտս գրեմ :P )

dvgray
05.12.2006, 17:24
Այսինքը ես հասկացա, որ մենք զինվոր ենք ու վոնց ասեց արարիչը տենց ել պետքա լինի՞

զինոր ենք, թե մարշալ, դա ենքան էլ կապ չունի;

ճիշտն ասած ես սրա նպատակը չեմ հասկանում,

մեքենայի կարբուրատորն էլ հաստատ չի հասկանում, թե ուր է քշում մեքենան վարորդը և ինչ նպատակի համար; իրենից հասնում է նորմալ աշխատել, թե չէ կամ ռեմոնտի կկանգնի, կամ էլ կշպրտեն, նորը կառնեն;

բա ուր մնաց կամքը չէ-որ արարիչը կամքա տվել մեզ ու մենք մեր կամքին հակառակ չենք կարա ;)

Կարաս:) Քանի որ մարդը , ինչպես ամեն մի բնության ստեղծածը, կատարյալ չի, ապա պիտի աշխատես քո համար գծված սահմաններից ( օրինակ Քրիստոսի 10 պատվիրաններից) չանցնես, թե չէ հետևանքները անկանխատեսելի են :)
Դա կարող ես համարել բռնություն սեփական անձի հանդեպ, բայց միակ ելքը դա է:

Ավելացվել է 7 րոպե անց

Այ
Չէ մեկա մազալուա ես մեկա չեմ կարում ըմբռնեմ են միտքը թե արարողնա նպատակ ունենում արարածը չէ կարծում եմ արարիչը նպատակ ուներ մինչև արարելը իսկ արարածը արարվելուց հետո միշտ (ես ինչ սիրուն միտք արարեցի մոտս գրեմ :P )
Այսինքն արարողը ստեղծել ա, ու ասել գնացեք, ինչ ուզում եք արե՞ք;
Ոչ:
Նա ստեղծել է, որ հետո էլ "ղեկավարվես" իր կողմից, ու ծառաես ինչ- ինչ նպատակի;
Իսկ ի՞նչ նպատակի, դա միայն աստծուն է հայտնի :) :

Ուլուանա
05.12.2006, 18:34
զինոր ենք, թե մարշալ, դա ենքան էլ կապ չունի;

մեքենայի կարբուրատորն էլ հաստատ չի հասկանում, թե ուր է քշում մեքենան վարորդը և ինչ նպատակի համար; իրենից հասնում է նորմալ աշխատել, թե չէ կամ ռեմոնտի կկանգնի, կամ էլ կշպրտեն, նորը կառնեն;

Կարաս:) Քանի որ մարդը , ինչպես ամեն մի բնության ստեղծածը, կատարյալ չի, ապա պիտի աշխատես քո համար գծված սահմաններից ( օրինակ Քրիստոսի 10 պատվիրաններից) չանցնես, թե չէ հետևանքները անկանխատեսելի են :)
Դա կարող ես համարել բռնություն սեփական անձի հանդեպ, բայց միակ ելքը դա է:

Ավելացվել է 7 րոպե անց

Այսինքն արարողը ստեղծել ա, ու ասել գնացեք, ինչ ուզում եք արե՞ք;
Ոչ:
Նա ստեղծել է, որ հետո էլ "ղեկավարվես" իր կողմից, ու ծառաես ինչ- ինչ նպատակի;
Իսկ ի՞նչ նպատակի, դա միայն աստծուն է հայտնի :) :
Լսիր, բայց ինչ տխուր ձևով ես պատկերացնում ու ներկայացնում մարդու դերն ու հնարավորություններն այս կյանքում... :( Մի՞թե դու քեզ՝ որպես աստծո կողմից ստեղծված էակ, այդ աստիճանի անզոր ես զգում։ :o

Է Ն Ց Ո
06.12.2006, 09:56
Լսիր, բայց ինչ տխուր ձևով ես պատկերացնում ու ներկայացնում մարդու դերն ու հնարավորություններն այս կյանքում... :( Մի՞թե դու քեզ՝ որպես աստծո կողմից ստեղծված էակ, այդ աստիճանի անզոր ես զգում։ :o
Ապրես:ok
էլ ոչինչ չունեմ ավելացնելու :hi

Arisol
10.01.2007, 17:13
Ինչի՞ համար ա կյանքը: Բոլորս էլ երևի մտածել ենք էս հարցի շուրջը, բայց արդյո՞ք որևէ մեկը գտել ա էս հարցի պատասխանը:think … Երբեմն էս միտքն ընկնում ա գլուխս ու երկա՜ր, շատ երկա՜ր սկսում եմ մտածել սրա շուրջ, բայց ապարդյուն, միևնույն ա՝ ոչ մի արդյունքի չեմ հասնում…
Ձեր կարծիքով ինչի՞ համար ենք մենք(մարդիկ և բոլոր շնչող էակները), ո՞րն ա մեր գոյության իմաստը, ինչի՞ համար են տառապանքներն ու ուրախությունները, մահը և այն, ինչ մահից հետո ա:

Երվանդ
10.01.2007, 17:39
Եթե նկատի ունես գլոբալ առումով՝ ոչ ոք չի կարող պատասխանել էս հարցին, քանի որ որպիսզի կարողանաս պատասխանես պետքա նախ իմանալ ինչ բանա տիէզերքը(տունը որտեղ մենք ապրում ենք) և ինչու է ստեղծվել(արդյոք մենակ նրա համար որ մենք ապրենք՞), իսկ էտ մարդկությունը մոտ ապագայում հաստատ չի պարզի:)

Հավատացյալների համար ինձ թվումա ամեն ինչ պարզա:P

Angelina
10.01.2007, 17:43

Ես էլ եմ կարծում, որ դժվար է պատասխանել այս հարցին:

Guest
10.01.2007, 18:18
Եվ չնայած նրա անիմաստությանը, ես նրան սիրում եմ:

Ծով
10.01.2007, 19:09
Եթե իմանայի,էլ հետաքրքիր չէր լինի ապրելը…

PoeT
10.01.2007, 19:19
Նար, ես էլ էի մի ժամանակ սենց անկապ բաների մասին շատ մտածում, բայց հետո հասկացա, որ անիմաստ է։

Չգիտեմ ինչի համար է կյանքը, բայց ես անչափ գոհ եմ նրանից։ Նույնիսկ կարող եմ ասել, ես երջանիկ եմ...

Գոռ Ջան - Հայ
10.01.2007, 20:41
Ինչ վրազ եք է՞:)
Կապրենք կտեսնենք ինչի համար էր:ok

Ուրվական
10.01.2007, 20:43
Կյանքը նրա համար է, որ ապրենք: Իսկ թե ով և ինչ նպատակներով է այնպես արել, որ գոյություն ունենա մարդ էակը, ապրի, ունենա որոշակի զգացումներ, ցանկություններ, դա արդեն բոլորովին այլ հարց է և այդքան էլ այս թեմայի հետ առընչություն չունի:

emo
10.01.2007, 20:47
Ինչի՞ համար ա կյանքը: Բոլորս էլ երևի մտածել ենք էս հարցի շուրջը, բայց արդյո՞ք որևէ մեկը գտել ա էս հարցի պատասխանը:think … Երբեմն էս միտքն ընկնում ա գլուխս ու երկա՜ր, շատ երկա՜ր սկսում եմ մտածել սրա շուրջ, բայց ապարդյուն, միևնույն ա՝ ոչ մի արդյունքի չեմ հասնում…
Ձեր կարծիքով ինչի՞ համար ենք մենք(մարդիկ և բոլոր շնչող էակները), ո՞րն ա մեր գոյության իմաստը, ինչի՞ համար են տառապանքներն ու ուրախությունները, մահը և այն, ինչ մահից հետո ա:
Նախ սենց հարցի պատասխանենք,որը կարելի է ասել քո տված հարցից մի քայլ առաջ է. Ինչու Աստված ստեղծեց մարդուն ? Իհարկե սրանել կոնկրետ 100% պատասխան չի լինի տալ...բայց մի բան հաստատ է Նա ստեղծեց մեզ Իր փառքի համար (տալով ամեն հնարավորություն, հարմարություն, մեծ կարողություն,խելք,ազատություն...), մենք իրավունք չունենք չփառաբանել Նրան...
Հիմի ինչի համար է այդ տված կյանքը?
Ես այս աշխարհը նմանեցնում եմ մաղի, մեզ տրված կյանքը մաղում մաղվելու հնարավորություն.Այսինքն մեզ տրված այդ կյանքում, փառաբանելով Աստծուն,ընդունելով փրկություն՝Քրիստոսին,և ապրելով Աստծու երկյուղով,
մենք այս կյանքի շնորհիվ հնարավորություն ունենք «վաստակելու»(ավելի ճիշտ նվեր ստանալու,այդ նվերը ընդունելու կամ չնդունելու)այն ինչ Աստված է խոսք տավել՝ հավիտյան ապերլու......(ոչ այնպես ,ինչպես հիմի է....)
Դա էլ կլինի մաղվելը, մնացածը կլինեն ....
Եվ բացի բարեհաջող մաղվելուց՝ հավիտենության «տոմս» ձեռք բերելուց,էլի այս կյանքի միջոցով հնարավորություն ունենք այնտեղ մեր դիրքը բարձրացնելու,այդ առիթով Հիսուս ասած, որ Գանձեր մի դիզեք երկրի վրա, ուր ցեցը կուտի ու գողը կգողանա,այլ գանձեր դիզեք երկնքում,ուր ոչ ցեց ոչ էլ գող կա .....

Մանե
10.01.2007, 20:48
Ապրելու:) :) :)

Arisol
10.01.2007, 20:50
Ապրելու…Բայց ինչի՞ համար ենք ապրում, ո՞րն ա իմաստը, նպատակը:think …

Մանե
10.01.2007, 20:55
Ապրելու…Բայց ինչի՞ համար ենք ապրում, ո՞րն ա իմաստը, նպատակը:think …
Կարծում եմ ինչքան մտածես,այնքան ավելի կխճճվես.Ավելի լավ է ապրես և տեսնես.Ամեն մարդ որևէ նպատակի համար է ապրում որը առաջանում է ապրելու ընթացքում
Չհասկացա ինչ գրեցի:think :think

Գոռ Ջան - Հայ
10.01.2007, 20:57
Կյանքում ինչ էլ պատահի, ինչի էլ հանդիպեք, կյանքին նայեք գունավոր ակնոցներով:)
Էդ դեպքում գոնե մասամբ պարզ կլինի ինչի համարա կյանքը, կամ վատագույն դեպքում նման հարց չի առաջանա;)

Arisol
10.01.2007, 20:59
Ամեն մարդ որևէ նպատակի համար է ապրում որը առաջանում է ապրելու ընթացքում

Սպասում էի, որ էս պատասխանը կտա որևէ մեկը: Ես այս պատասխանն արդեն լսել եմ, բայց էդ նպատակն ինչի՞ համար ա, իմաստը ո՞րն ա:
Էհ, քիչ ա ես եմ տանջվում, հիմա էլ ձեզ եմ էս կրակի մեջ գցել:D :

Ավելացվել է 1 րոպե անց

Կյանքում ինչ էլ պատահի, ինչի էլ հանդիպեք, կյանքին նայեք գունավոր ակնոցներով:)

Է հա, ես տենց եմ ապրում, բայց մեկ ա չեմ հասկանում էս ամենի իմաստը:) :

Ծով
10.01.2007, 21:51
Կյանքում ինչ էլ պատահի, ինչի էլ հանդիպեք, կյանքին նայեք գունավոր ակնոցներով:)
Էդ դեպքում գոնե մասամբ պարզ կլինի ինչի համարա կյանքը, կամ վատագույն դեպքում նման հարց չի առաջանա;)
Այո:hands

John
11.01.2007, 00:15
Ինչի՞ համար է կյանքը
Մեզ համար հաստատ չի… էն վերևի Մարդը ( անունը չեմ տալիս, քանի որ իրան տարբեր մարսիկ տարբեր անունով գիտեն) կյանքը տալիսա մեզ ու փորձում է տեսնի՝ մեր երևակայությունը ինչքա՞ն է: Մեր կյանքի ընթացքում ինչե՞ր ենք անում, որ Իրա մտքով չէր անցնի… սենց էլի…

Ֆելո
11.01.2007, 10:44
մարդու ապրելը իմաստ ունի այնքան ժամանակ, քանի դեռ մարդ ունի հարցեր, որոնց պատասխանները չգիտի...:think
լավ ասի՞...:)

Արսեն
11.01.2007, 11:58
Կյանքը մի ակնթարթ է, պետք է այն վայելել: մենք ինքներս ենք այն դարձնում հետաքրքիր կամ էլ անտանելի:

Աբելյան
11.01.2007, 13:24
Մեռնելու համար ա:

Mesrop
11.01.2007, 13:57
կայծերի, կայֆերի, ու ըտենց

Գոռ Ջան - Հայ
11.01.2007, 16:38
Է հա, ես տենց եմ ապրում, բայց մեկ ա չեմ հասկանում էս ամենի իմաստը:) :

Մենակ մի բան կարամ ավելացնեմ, եթե կյանքում ամեն ինչի մեջ փորձես իմաստ գտնես շատ արագ կխորտակվես, ինչքան էլ ուզում ես օպտիմիստ եղի, վաղ թե ուշ կսպառվես էդ մտքերից: Կյանքի իմաստը փնտրելը նույննա, ինչ տիեզերքի վերջը փնտրելը: Մոտավորապես իհարկե:B որովհետև կյանքի զարգացման տեմպերին նայելով, կարելիա հավատալ , որ տիեզերքի եզրերը կգտնվեն:B

electrical_storm
12.01.2007, 18:34
երկրորդ կեսին գտնելու, սիրելու և նրա հետ ապրելու համար..
մնացածը երկրորդական ու լուծելի հարցեր են...

Cassiopeia
13.01.2007, 14:58
երկրորդ կեսին գտնելու, սիրելու և նրա հետ ապրելու համար..
մնացածը երկրորդական ու լուծելի հարցեր են...
Մոռացար նշել - սերունդը շարունակելու համար…:D

Selene
13.01.2007, 16:29
Ես էլ էի մի ժամանակ եկար մտածում այս հարցի շուրջ,բայց հետո հասկացա,որ դա անիմաստ է,որովհետև սպառիչ ու բոլորին բավարարող պատասխան գտնել չես կարող:
Նաև հասկացա,որ կյանքի իմաստը փնտրել պետք չէ,այլ պետք է այն իմաստավորել ,իմաստավորել ապրածդ ամեն մի րոպեն,ամեն մի ակնթարթը:
Նաև մի բան գիտեմ հաստատ,որ կյանքը շատ հաճելի ու ցանկալի է բոլորի համար,որի արդյունքն էլ այն է,որ յուրաքանչյուրը ուզում է որքան կարող է երկար ապրել(կան իհարկե բացառություններ՝ ինքնասպանությունները) ,հակառակ դեպքում բժշկություն չէր լինի;)
Պետք է միայն ապրել ու վայելել կյանքի ամեն մի վայրկյանը:love Միգուցե սրանում է հենց կայանում կյանքի ողջ էությունը:)

Goga
13.01.2007, 17:46
Շատերն այս հարցի շուրջ մտածած կլինեն, դա հաստատ, բայց երևի թե սպառիչ պատասխան ոչ ոք տալ չի կարող, թեկուզ տարիներ հետո, մեզ մնում է միայն այն ապրել;)

electrical_storm
13.01.2007, 20:05
Մոռացար նշել - սերունդը շարունակելու համար…:D
...չէ'..հենց էտ սերունդը շարունակելը ամենակարևոր բաների մեջ չի մտնում... համենայն դեպս ինձ համար...իսկ եթե երեխա ունենամ 1 հատ ամենաշատը...

Արսեն
15.01.2007, 00:09
Կյանքը լավ բան ա իր էությամբ, բայց ոչ բոլոր կողմերով: Եթե մի բան տրված է մարդուն առանց իր կամքի, որպեսզի տնորինի դա իր ցանկությամբ ( Ճակատագիրը մի կոմ ), ամենալխելամիտը այն վայելելն է որքան հնարավոր է լիարժեք: Կյանքը ապրելու համար է, բայց թե ոնց այն կապրենք, դա մենք ենք որոշում, ես դրանում համոզված եմ…

Բարեկամ
15.01.2007, 03:07
Սպասելու

Artgeo
15.01.2007, 09:18
Սպասելու
Իսկ միգուցե գործելո՞ւ… :)

Է Ն Ց Ո
15.01.2007, 11:17
Իսկ մի գուցե դա ձեր խելքի բանը չի, թե ինչի համար է կյանքը: Ծնվել եք ապրեք էլի խելոք:
Չէ պետքա անպայման քիթներդ խոթեք ձեզ չվերաբերվող գործերի մեջ:D

Angelina
15.01.2007, 11:23
Իսկ մի գուցե դա ձեր խելքի բանը չի, թե ինչի համար է կյանքը: Ծնվել եք ապրեք էլի խելոք:
Չէ պետքա անպայման քիթներդ խոթեք ձեզ չվերաբերվող գործերի մեջ:D
Բայց դու դեմք ես հա…:hands

Sun
15.01.2007, 11:32
Ինչի՞ համար ա կյանքը: Բոլորս էլ երևի մտածել ենք էս հարցի շուրջը, բայց արդյո՞ք որևէ մեկը գտել ա էս հարցի պատասխանը:think … Երբեմն էս միտքն ընկնում ա գլուխս ու երկա՜ր, շատ երկա՜ր սկսում եմ մտածել սրա շուրջ, բայց ապարդյուն, միևնույն ա՝ ոչ մի արդյունքի չեմ հասնում…
Ձեր կարծիքով ինչի՞ համար ենք մենք(մարդիկ և բոլոր շնչող էակները), ո՞րն ա մեր գոյության իմաստը, ինչի՞ համար են տառապանքներն ու ուրախությունները, մահը և այն, ինչ մահից հետո ա:

Կյանքը:think իրոք դժվար կատիգորիա է...
Պետք չէ շատ մտածել այս հարցի շուրջ,որովհետև,եթե ապրում ես, տառապում ես,ուրախանում ես,անտարբեր ես դառնում,համբերում ես,հիասթափվում ես ...... այդ կյանքը կազմող զգացմունքների ամբողջությունն է,ուղակի պետք է ձգտել հաղթահարել ամեն ինչ հեշտությամբ և առաջնորդվել հետևյալ կարգախոսով "Ամեն ինչ լավ կլինի":
________________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

Բարեկամ
15.01.2007, 18:21
Իսկ միգուցե գործելո՞ւ… :)

Է չէ՛, գործելը ինչպես ապրելն ա, ոչ թե ինչի համարը : Ի վերջո ամեն նպատակ էլ արժեզրկվում ա, երբ իրականանում ա, քանի դեռ չենք երևակայել նորը: Իսկ սպասելը միակ հարմար ձեւն ա. հույս ա, երբ չենք հասկանում, թե չէ կխելագարվենք...

Sirop
15.01.2007, 20:13
Ինձ թվումա որ մենք լրիվ իրավունք ունենք ինքներս ինչոր իմաստ կամ նպատակ որոշելու ու ապրել դրան համաձայն, բայց ետ ամենինչի համար պետքա վճարլ ու շատ թանկ

Gohar
16.01.2007, 00:31
Կյանքն ապրելու համար է: Իսկ, «Ինչո՞ւ համար ենք ապրում» հարցին դիպուկ պատասխան է տվել Գարեգին Նժդեհը`

«Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել»:

ihusik
16.01.2007, 04:36
:oy Շատ հետաքրքիր է... մի քանի օր առաջ ընկերս ասաց այս կայքի մասին, իսկ դրանից մի քանի օր առաջ էլ տետրակիս մեջ գրի էի առել մի քանի տող՝ ինչն ուղիղ կապ ունի տվյալ թեմայի հետ: Թող շատ տարօրինակ չթվա ու չկարծեք մեծամտություն եմ անում, բայց փորձելու եմ սահմանումներ տալ /որքանով որ ես հասկանում եմ ու իմ կարծիքով դա ողջ մարդկությանն է վերաբերում անկախ այն բանից, թե տվյալ պահին ով ինչպե՞ս է վերաբերվում այդ հարցին ու հետևաբար ըստ այդմ ի՞նչ կյանք է վարում, բայց այնուամենայնիվ Տիեզերական Օրենքներն անխախտ են և մի բոլոր մարդկանց համար և Օրենքի չիմացությունն էլ չի ազատում որևէ մեկին պատասխանատվությունից/. և այսպես, նախ գրեմ թե ա/ ի՞նչ եմ հասկանում կյանք ասելով և նոր հետո թե բ/ ինչի՞ համար է կյանքը /երկու դեպքում էլ նկատի ունեմ մարդկային կյանքն/.
10.01.2007. 15:00-04 /տետրակիցս/ - Կյանքը՝ դա պայքար է, որը տեղի է ունենում մարդու ներսում և հետո դրսևորվում արտաքին աշխարհում: Իմաստունների մոտ չկա այդ պայքարն, քանզի Նրանք ապրում են Ներդաշնակության մեջ, այդ իսկ պատճառով Նրանք ապրում են աշխարհում, աշխարհի համար, բայց իրենք ինքներն այս աշխարհից չեն այլևս: ... Կյանքն էլ նրա համար է, որ մարդ իմաստություն ձեռք բերի, այլ կերպ ասած ճանաչի ինքն իրեն... /Չեմ կարող Սիրո թեման չշոշափել նույնիսկ այս թեմայի հետ կապված - Ռոմեն Ռոլանն ասում է. "Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե այն մարդը, որն այն զգում է", ես կասեի նույնիսկ Ամեն մարդու Սերն արժե ճիշտ այնքան, որքան տվյալ մարդն առաջ է գնացել իր ինքնաճանաչողության, իր Բարձրագույն Եսի ճանաչողության գործում, քանզի մենք մի ենք մեր այդ Էությամբ - Սիրիր մերձավորիդ ինչպես ինքդ քեզ.../ ;)
"Ճանաչեք ինքներդ ձեզ և դուք կճանաչեք Տիեզերքն ու Աստվածներին..."

electrical_storm
16.01.2007, 11:49
Ինձ թվումա որ մենք լրիվ իրավունք ունենք ինքներս ինչոր իմաստ կամ նպատակ որոշելու ու ապրել դրան համաձայն, բայց ետ ամենինչի համար պետքա վճարլ ու շատ թանկ
այյյոոոո....ոսկե բառեր...there ain't no such thing as a free lunch!...

Նանե
20.02.2007, 17:19
Re. Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ…

Ամենաառաջինը, որ միտքս եկավ, այս է. ապրիր, որ մահովդ բարեկամներիդ չվշտեցնես ու այնպես ապրիր, որ իրենց ինչքան հնարավոր է երջանկացնես։

Վազգեն ներիր բայց ես քո գրառման հակառակը պիտի գրեմ :oy
Եթե լավ կյանքով ես ապրում, ապա մահովդ հաստատ բարեկամներիդ կվշտացնես :

Philosopher
20.02.2007, 17:22
Դե, պատասխանեք…
Ապրելը, եթե անիմաստություն է ստացվում, ուրեմն այդ անիմաստությունը։

Ուլուանա
20.02.2007, 19:00
Վազգեն ներիր բայց ես քո գրառման հակառակը պիտի գրեմ :oy
Եթե լավ կյանքով ես ապրում, ապա մահովդ հաստատ բարեկամներիդ կվշտացնես :
ՆԱՆԵ, ինձ թվում է՝ դու մի քիչ սխալ ես հասկացել Վազգենի գրածը։ Չգիտեմ, համենայնդեպս, ես այսպես եմ հասկանում. ապրիր, այսինքն՝ կենդանի եղիր, որ բարեկամներդ չվշտանան (եթե չապրես, այսինքն՝ մահանաս, կվշտանան)։

Վազգեն
21.02.2007, 06:44
Անուկ ջան, դու ինձ ճիշտ ես հասկացել, ես հենց դա նկատի ունեի::)
Հիմնական միտքը այն էր, որ եթե որևէ մեկը էլ չի ուզում ապրել, ապրելու նպատակ չի գտնում, ապա գոնա թող ապրի անյ բանի համար, որ իր մտերիմներին, բարեկամներին չվշտացնի իր մահով: Մեկ էլ թող փորձի կյանքը այնպես անց կացնել, որ իրենց չվտացնելուց բացի ինչքան կարող է երջանկություն էլ պարգևի իրենց:

Նանե
21.02.2007, 11:03
Այ հիմա պարզ է , ;) Ու ասեմ, որ համաձայն եմ, ես նման իրավիճակի ականատես եմ եղել իրական կյանքում, բայց չեմ պատմի շատ տխուր է:

Անուկ ջան դու իրոք լավ ես հասկանում մարդկանց :hands

Մանոն
22.02.2007, 16:38
Դե, պատասխանեք…
Ճիշտն ասած ավելի հեշտ կլիներ Ձեզ խորհուրդ տալ, եթե իմանայի Ձեր տարիքը: Որովհետև տարբեր տարիքում մարդու աշխարհընկալումը տարբեր է, ու ապրելու նպատակներն էլ տարիքի հետ փոփոխվում են: Բայց կան բաներ, որոնք ամեն տարիքում էլ անհրաժեշտ են մեզ: Դե մի՞թե չարժե ապրել հենց միայն նրա համար, որ տեսնեք մոտեցող գարնան զարթոնքը, փթթող բնությունը: Որ ճանաչեք ինքներդ Ձեզ ու դրանով էլ՝ աշխարհը: Ապրել՝ որ մի օր լուսնկա գիշերով նայեք աստղերին ու թվա , թե նրանք ժպտում են Ձեզ…Ու վերջապես ապրել նրա համար, որ մի օր Ձեր շուրթերն աղոթքի պես մրմնջան նրա ականջին. «Ես սիրում եմ քեզ»…
«....Ջահել ժամանակ մենք ապրում ենք, որ սիրենք…մեծ հասակում՝ սիրում ենք, որ ապրենք»:

armenianhackers[info]
22.02.2007, 16:45
Սեքս, Ֆրի Սթայլ, Վինդոուս 2000 Սերվեր - 250 օգտվողներով

Հ.Գ. մեկի տեղը 3-ը ասեմ!

Tumbler
22.02.2007, 20:12
Իսկ դուք չեք կարծում որ մտածել տե ինչի համար ապրել, դա տուլուտյուն ե;)
Բացի այդ կյանքը նվերե և հիասքանչե.

kiki
22.02.2007, 21:23
տուլուտյուն է թե չէ, չգիտեմ...բայց եթե ուշադիր լինես, կնկատես, որ յուրաքանչյուրը իր կյանքում գոնե մեկ անգամ այս հարցի շուրջ մտածում է, ու այս հարցն ինքն իրեն տալիս...

հ.գ. անկեղծ ասած, զարմացած եմ, չէի սպասում, որ ստորագրությունս նման ոչ կարճ թեմայի պատճառ կդառնա...համենայն դեպս, չեմ կարծում որ սա երկար քննարկել արժի...դա պարզապես իմ հգևիճակն է պատկերում այս պահին, և ոչ ավելին...

Goga
22.02.2007, 23:52
Սերը, թե դեպի քեզ, թե նրանց հանդեպ, ում դու սիրում ես: Եվ ընդհանրապես ապագայի հանդեպ հետաքրքրությունները:ok

Censor
23.02.2007, 23:07
... ապագայի հանդեպ հետաքրքրությունները
ВОТ!!!
Դա նույնիսկ հետաքրքրութուն չէ, ինստինկտատիպ մի բան ա..:)

Kyanquk
06.03.2007, 12:53
Որպեսզի սիրեմ և լինեմ սիրված...:love

Երվանդ
06.03.2007, 17:22
Մարդկային փոխհարաբերությունները, շատտտ հետաքրքիրա նոր մարդկանց հետ ծանոթանալ ու ուսումնասիրել իրենց:)

Tumbler
06.03.2007, 17:49
տուլուտյուն է թե չէ, չգիտեմ...բայց եթե ուշադիր լինես, կնկատես, որ յուրաքանչյուրը իր կյանքում գոնե մեկ անգամ այս հարցի շուրջ մտածում է, ու այս հարցն ինքն իրեն տալիս...

հ.գ. անկեղծ ասած, զարմացած եմ, չէի սպասում, որ ստորագրությունս նման ոչ կարճ թեմայի պատճառ կդառնա...համենայն դեպս, չեմ կարծում որ սա երկար քննարկել արժի...դա պարզապես իմ հգևիճակն է պատկերում այս պահին, և ոչ ավելին...

Թեկուզ էս ֆորումի ու նրանում գրանցված ու քեզ շատ սիրող ու հարգող մարդկանց համար արժի ապրել.:oy ;)

ihusik
10.03.2007, 12:48
Ավ. Իսահակյան. <<Հազար ու մի հրաշք գիտեմ, որ կա մի մեծ հրաշքի մեջ՝ Տիեզերքի մեջ. մի-մի հրաշք են ծաղիկները, աստղերը, հրեշտակները, բայց հրաշքներից-հրաշքն է՝ մարդը և հոգին>>:
Ես կարծում եմ, որ մարդու նպատակն է ինքնաճանաչումը, ինքն իրեն բացահայտելը կամ այլ կերպ ասած՝ ինքնակատարելագործումը, գիտակցության ընդլայնումը, որը նույն ինքնաճանաչումն է, քանզի մարդը՝ Միկրոտիեզերքը՝ լինելով Տիեզերքի՝ Մակրոտիեզերքի նմանակը՝ նրա կերպարով ու նմանակով կառուցված, իր մեջ կրում է ամեն բան և ճանաչելով ինքներս մեզ՝ մենք հասու ենք դառնում ամեն բանի - Ճանաչիր ինքդ քեզ և դու կճանաչես Տիեզերքն ու Աստվածներին...

Բայց ինչպես միշտ նշում եմ. Իմաստությունն մի շքանշան է, որն ունի երկու անբաժան իրարից կողմ, դա՝ Ոգեղեն Գիտելիքն է և Սերը, ուստի հաշվի առնելով նաև Ռոմմեն Ռոլլանի <<Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե այն մարդը, որն այն զգում է>> այս Իմաստուն խոսքը, կարելի է ասել, որ այնքանով, որքանով մարդն առաջ է գնացել իր ինքնաճանաչման ու ինքնակատարելագործման մեջ՝ այնքան ուժգին ու մաքուր էլ նա կարողանում է Սիրել դիմացինին, քանզի հասկանում ու զգում է, որ այդ դիմացինն էլ ինքն է, քանզի նրանք Մի են իրենց խոր ու խորհրդավոր Էությամբ:

Ահա ես նշեցի երկու հավասարազոր ու նույնական կյանքի հիմնական նպատակները, որի համար արժե ապրել, դա Ինքնաճանաչումն ու Սերն է:

Hay-Qristonya
04.05.2007, 23:24
Անկեղծ ասած մի այլ ֆորումում նմանատիպ հարց ինքս էի տվել: Սակայն գրելուցս հետո անկախ ինձնից մտածմունքների մեջ ընկա: Երկար մտածելուց հետո հասկացա, որ ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Չէ? որ կյանքն այնքան հիասքանչ բան է, անկախ նրանից մենք հարուստ ենք, թե աղքատ: Կարևորը դա չէ, կարևորը, որ մենք ապրում ենք: Եթե գիտակցենք, թե ով ենք մենք Աստծո Արարչագործության մեջ, ապա այսպիսի հարցեր չենք տա մեկմեկու: Քանզի ամեն ոք սիրում է ապրել (ես եչմ խոսում հոգեկան խանգարում ունեցողների, աղանդների և թուլամորթ մարդկանց մասին): Չեմ կարծում լինի խելքը գլխին մեկը, ով ցանկանա մեռնել: Այդ պատճառով իմ պատասխանը այս հարցին այս է.
ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է` ԱՊՐԵԼ:

impression
05.05.2007, 01:00
Ըստ իս՝ հարցադրումն ի սկզբանե սխալ է դրված, քանի որ մարդը կարիք չունի նպատակի՝ ապրելու համար: Երբ ընդունվում ես համալսարան, ինքդ քո առաջ նպատակ ես դնում՝ դառնալ լավ մասնագետ կամ լինել անտանելի ուսանող կամ ազատվել բանակից և այլն... Համալսարան ընդունվել-չընդունվելը ընտրում/որոշում ես դու ինքդ: Սակայն ծնվելուց ոչ ոք քո ընտրելուն կամ որոշելուն չի նայել: Դու պարզապես ծնվել ես՝ ի հեճուկս քեզ ու շրջապատի:
Ես չեմ նշի նպատակներ, դա համարում եմ անիմաստ, սակայն կարող եմ խորհուրդ տալ հաճույք ստանալ կյանքից, գնահատել երիտասարդությունը, ամեն մի ապրած վայրկյանը, չընկնել դեպրեսիայի մեջ, որովհետև դա դարձել է մոդայիկ, ու նաև չխորանալ տարբեր անիմաստ հարցերի մեջ, չխճճվել ինքդ քո մտքերում, այլ կարողանալ գնահատել այն պարզ ու հասարակ փաստը, որ քո ծնվելը զուտ մի երջանիկ պատահականություն էր, ու պետք չէ այն դարձնել պատուհաս քո գլխին ;)

Ուրվական
20.08.2007, 19:50
Կյանքը դա մահին սպասելու որևէ ձևի ընտրություն է, ուրիշ ոչինչ:

Լէգնա
21.08.2007, 08:51
Կյանքը ոչինչ է,այն ընդհամենը ինչ – որ բան անելու հնարավորություն է :

Գ.Գեբել

Այն ինքնաճանաչման փորձ է, արյանդ ամեն մի գնդիկի գույնը պարզելու,շնչիդ ամեն մի օդի համը գտնելու,հոգուդ ամեն մի թոթովանքի վանկը գտնելու,սրտիդ ամեն մի երգի նոտան տեսնելու ....Քեզ ճանաչելու փորձ է:

Սամվել
26.08.2007, 20:30
Ինչի՞ համար է Կյանքը :think Շատ լավ հարց է
Երևի Ամեն Տարիքում Մարդ այս հարցին այլ պատասխան կտա…
ինչևէ ըստ իս Կյանքը Յուրաքանչյուր մարդ ապրում է, որ ինչոր դրական բան անի Պատմության մարդկության և առհասարակ ինչոր մեկի համար, բայց միևնույն ժամանակ կյանքը պետք է ապրել այնպես, որ երբ գա նրան հրաժեշտ տալու ժամանակը չզղջաս նրա համար որ ինչոր բան չես հասցրել կամ չմտածես ինչի այսինչ բանը այսպես չարեցի…պետք է մեզ հատկացված ժամանակը առավելագույնս օգտակար օգտագործել և ապրել այնպես ինչպես հարկն է, չէ որ այն այնքան քիչ է :(
Նաև ըստ իս շատ կարևոր է լավ հուշեր թողնելը, որ քեզնից հետո ասեն "Բայց ի՜նչ լավ մարդ էր" ափսոս որ լքեց մեզ :roll

Djavaxhq
26.08.2007, 21:55
ԷԷԷԷԷԷ լրիվ խառնեցի, հիմա ապրե թե չապրեմ, :(

Lapterik
27.08.2007, 13:59
ԷԷԷԷԷԷ լրիվ խառնեցի, հիմա ապրե թե չապրեմ, :(

Ապրի արխային, մեռնելը հա էլ կա::)

Vive L'Armenie
11.09.2007, 18:14
Այս վերջերս ստացա մի նամակ և գլխումս մի միտք առաջացավ, բացել մի թեմա, որտեղ ներկայացնեմ մի փոքրիկ հատված նամակից, (չմտածեք թե ինչ-որ աղանդի եմ պատկանում :lol, ուղղակի հետաքրքիր կլիներ պատասխաններ լսել ;))

Ես ոչ մեկից չեմ պահանջել, որ աշխարհ գամ: Ուրեմն ինչու՞ համար եմ ծնվել: Ո՞վ եմ ես: Ո՞րն է իմ կյանքի իմաստը: Արդյո՞ք ինչ-որ բան պետք է կատարեմ երկրի վրա: Այս բոլոր հարցերը միայն խելացի մարդը կարող է տալ ինքն իրեն: Եվ պետք է գիտակցել, որ ընդամենը մեկ կյանք ունենք և անհնարին է այն երկրորդ անգամ սկսել:
Մարդ արարածն ունի ճշմարտության և երջանկության ծարավ: Մարդն ունի իր բնության մեջ հավիտենության միտքը: Նա ուզում է ապրել և ոչ թե մահանալ: Նա իր սրտի խորքում զգում է, որ կա մի պատասխան, մի բացատրություն այս ամեն հարցերին, բայց որտեղի՞ց այն գտնել...

Իհարկե, կարդալուց մտածում ենք թե սրանք ինչ-որ աղանդավորական մտքեր են, բայց փորձենք հարցերին հոգեբանական տեսանկյունից նայել, մի կողմ դնենք այն միտքը թե որտեղից է այն գալիս, քարոզչական մտքեր են պարունակում թե ոչ ... ուղակի փորձենք քննարկել: :)

Ambrosine
11.09.2007, 20:20
Շատ լավ թեմա է, բայց միևնույն ժամանակ շատ բարդ:think:
Դժվար է ասել, թե ինչու ենք ծնվել, որն է մեր կյանքի իմաստը, բայց կարծում եմ, որ ամեն մեկս մեր կյանքը պետք է ապրենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, քանի որ կյանքը մեկ անգամ են ապրում, և մենք հնարավորություն չունենք նորից ապրելու:(:
Կյանքի իմաստ........երևի ինքներս պետք է մեր կյանքը իմաստավորելու շնորհք ունենանք:think

Արդյոք իմ կյանքն իմաստ ունի?
Այս հարցի շուրջ շատ եմ մտածել,
բայց,ինչպես տեսնում եք, ինչ-որ վերջնական կամ խելքին մոտ եզրահանգման չեմ եկել:(

Vive L'Armenie
11.09.2007, 21:11
Գիտեմ, որ բարդ և դժվար հարցեր են, բայց փորձեք գոնե մի բան ասել :(, մտածե՞լ եք արդյոք այս հարցերի շուրջ, դե գրեք..., մի բան գրեք...:(

Պանդուխտ
11.09.2007, 21:29
Սխալելու իրաւունքով::)
Երբ հարցատուն ժամանակ գտել է, այսպիսի խնդիրների մասին մտածելու, նշանակում է՝ փորը կուշտ մարդ է:

Ֆելո
11.09.2007, 21:35
բոլորիս կյաքն էլ իմաստ ունի. էդ մի բանը հաստատ կարամ ասեմ

Vive L'Armenie
11.09.2007, 21:35
Սխալելու իրաւունքով::)
Երբ հարցատուն ժամանակ գտել է, այսպիսի խնդիրների մասին մտածելու, նշանակում է՝ փորը կուշտ մարդ է:

Միգուցե, հետաքրքիր պատասխան էր...:think
Ուրեմն ելնելով ասածիցդ, ենթադրում եմ, որ դու դեմ ես հարցատույի այս տողերին ՝

Այս բոլոր հարցերը միայն խելացի մարդը կարող է տալ ինքն իրեն:

Պանդուխտ
11.09.2007, 21:43
Միգուցե, հետաքրքիր պատասխան էր...:think
Ուրեմն ելնելով ասածիցդ, ենթադրում եմ, որ դու դեմ ես հարցատույի այս տողերին ՝

Սոված մարդը խելացի լինելու ժամանակ չի ունենում:
Անձնասպանութեան դէպքերը ամէնաշատ Սկանդինավեան երկիրներում գրանցուել են:
Մարդիկ հասել կեանքի քաղցրութիւններին եւ կշտացել: Ետքը զգացել են ահաւոր դատարկութիւն:

Սամվել
11.09.2007, 22:58
ՇԱտ լավ թեմա է :ok
Միշտ մտածել եմ այս հարցերի շուրջ…
մի անգամ մեր դասախոսներից մեկը շատ հետաքրքիր մտքեր ասեց, որ ի վերուստ մենք բոլորս էլ ունենք ինչոր դեր ինչ որ նպատակ և ծնվում ենք այն իրագործելու ակնկալիքով բայց քանի որ մարդիկ ունեն ընտրելու հնարավորություն շատ քչերին է հաջողվում գտնել իր դերը իր նշանակությունը պամության մեջ:ok և երջանիկ է այն մարդը որը կարողանում է գտնել իրեն իր նշանակությունը իր կյանքի իմաստը և նպատակը…
ընդ որում ինքը ինչոր մեթոդներ էր թվարկում այդ դերը գտնելու համար…
ճիշտն ասած այդքան էլ լավ չեմ հիշում բայց կարծեմ առաջին քայլը շատ ուսուցանելն է իսկ երկրորդը մարդկության հետ ինչոր կապերի անհրաժեշտությունը …այդ կապերը այսպես վերացական հասկացություններ էին, կարծեմ, բայց բավականին հետաքրքիր մտքեր էին…չգիտեմ ինչքանով ճիշտ հիշեցի բայց մոտավոր այսպիսի բան էր…
ընդ որում ինքը պնդում էր որ գտել է իր դերը պատմության մեջ և իր կյանքի իմաստը և նրա կապերը մարդկության հետ նա համարում էր ուսանողներին :think
Չգիտեմ այն ժամանակ այդքան էլ չխորացա այս հարցերի մեջ բայց ապագայում նպատակ ունեմ ավելի մանրամասն ուսումնասիել այս հարցերը…
Հ.Գ. Շատ հետաքրքիր կլիներ լսել Փիլիսոփաների կարծիքը այս հարցի վերաբերյալ…:8

Ֆելո
11.09.2007, 23:07
Սոված մարդը խելացի լինելու ժամանակ չի ունենում:

այ էս մեկը լավ բան չասիր :D

Բարեկամ
11.09.2007, 23:32
Սխալելու իրաւունքով::)
Երբ հարցատուն ժամանակ գտել է, այսպիսի խնդիրների մասին մտածելու, նշանակում է՝ փորը կուշտ մարդ է:

Համաձայն եմ :

Երվանդ
12.09.2007, 00:15
Սխալելու իրաւունքով::)
Երբ հարցատուն ժամանակ գտել է, այսպիսի խնդիրների մասին մտածելու, նշանակում է՝ փորը կուշտ մարդ է:

ՄԱՐԴՈՒ փորը կուշտ չի լինում, ահավոր միտքա էն որ մարդիկ ընդհունակ են մտածելու սենց հարցերի մասին մենակ էն դեպքում երբ փորները կուշտա, սխալ կարծիքա՝ ամեն ինչ չէ որ փորի կշտությամբա որոշվում, ամեն մարդ անկախ նրանից կուշտ փորովա էտ անում թե սոված, իր լումանա ներդնում կյանքում, կարողա ինքը դաժէ չզգա բայց լուման անպայման ներդնումա, ու ներդնելուց երբք չի մտածում ինքը կուշտա թե սոված, ամեն մարդ բացի կյանքում ԻՐ կենցաղային խնդիրների լուծումից ինչ որ բան հաստատ անումա ամբողջ մարդկության համար, նենց որ ես դեպքում որպես փորով մարդ ասեմ որ էս ամենի մասին մենակ փորի տեսանկյունից նայելը սխալա:D

dvgray
12.09.2007, 00:45
Արդյոք իմ կյանքն իմաստ ունի՞
Ճիշտն ասած նման հարցեր ինքս իմ առաջ երբեք չեմ դրել, ու դժվար էլ դնեմ:
Պատճառը երևի իմ սեփական աշխարհաընկալման մեջ է: Էս հարցի հետ կապված "իմ աշխարհաընկալումը" ինձ հուշում է, որ
1. աշխարհը ՝ դա ես չեմ, ու աշխարհը ինձանով չի սկսվել, ու ինձանով չի ավարտվելու /ի տարբերություն Կանտի աշխարահայացքի:)/:
2. աշխարհը ունի հետադարձ կապի հետաքրքիր, մշակված մեխանիզմ, ըստ որի, եթե ես պետք է լինեմ "ուրիշ", քան կամ այժմ, ապա աշխարհը կմտնի իմ հետ պայքարի մեջ, ու կփորձի ինձ պարտադրել այդ "ուրիշը":

Ըստ վերևի ասվածի, հարցը ձևափոխեմ մի քիչ:
-Իմաստ ունի՞ ոտքիս վրա շրջագայող մրջունի գոյությունը, երբ որ հիմա ես նրան կվերացնեմ... Իմաստ ունի՞ Երկրի գոյությունը, տիեզերքի գոյությունը,... աստծո գոյությունը:
"Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ:" Հետո՞ ինչ:
Իսկ մտածել եք երբևէ, իմաստ ունի՞ հենց "իմաստ" բառը: Տաֆտալոգիա է ստացվում, չէ՞ :): Նույն ձևի տաֆտալոգիա է սեփական կյանքի իմաստի փնտրտուքը: ;)
Այնքան էլ դժվար չէ հասկանալ ու ընդունել, որ մեր կյանքը նրա համար չէ, որ անիմաստ ժամանակ ծախսենք... այն մեզ տրված չէ բնութագրելու, արժեքավորելու, իմաստավորելու համար, այլ տրված է ապրելու համար: Իսկ ապրելու համար հաճախ պետք է գալիս բնութագրել, արժեքավորել, իմաստավորել... սակայն ոչ մեր կյանքը, այլ մեզ շրջապատող կյանքը: Սա էներգետիկայի հարց է: Իսկ էներգետիկան մեր սնունդն է, տիեզերքի սնունդն է: Սա մեր,... տրեզերքի ծրագրում է գրված:

Հ.Գ. Համարում եմ, որ դեպրեսիոն հարցադրումներ ունենում են ամուր հողի վրա չկանգնած հոգեվիճակները, և ստեղ տեղին չէ խելոք ու անխելք բաժանումները: Դա կարող է պատահել ինչպես անգրագետ բոմժի հետ, այնպես էլ ակադեմիկոսի հետ:

ՇԱտ լավ թեմա է :ok
Միշտ մտածել եմ այս հարցերի շուրջ…
մի անգամ մեր դասախոսներից մեկը շատ հետաքրքիր մտքեր ասեց, որ ի վերուստ մենք բոլորս էլ ունենք ինչոր դեր ինչ որ նպատակ և ծնվում ենք այն իրագործելու ակնկալիքով բայց քանի որ մարդիկ ունեն ընտրելու հնարավորություն շատ քչերին է հաջողվում գտնել իր դերը իր նշանակությունը պամության մեջ:
Մարդու դերը դա նա է, ինչի մեջ գտնվում է մարդը հենց հիմա, այս պահին: Դա է իր դերը : Մնացած /ենթադրյալ/ տարբերակները հոգու սփոփաքի ու ինքնախաբեության համար են միայն /որոնք երբեմն էնքան էլ վատ բան չեն:)/:
Մարդ, անհատը, ինչ որ է տվյալ պահին, նա հենց այդ է, և ոչ ուրիշ մի բան:

ihusik
12.09.2007, 10:50
Մարդու այս աշխարհում մի անգամ ծնվելու ու մահանալու գաղափարն ինձ համար անհեթեթ գաղափար է ու չեմ կարող հասկանալ ու ընբռնել թե էլ ինչպե՞ս կարող են մարդիկ կյանքի նպատակ ու իմաստ գտնել կյանքի մեջ եթե նրանք գալիս են լույս աշխարհ այդքան տարբեր ու այդքան անհավասար պայմաններում ու դեռ մի քանի տասնայակ տարի ապրելով (եթե իհարկե այդքանն էլ հաջողվի) պետք է անհետանան իսպառ կամ էլ չունենան սխալների ուղղման ու կատարելություն դեպի գնալու հնարավորություն: Հոգու անմահության ու վերամարմնավորման գաղափարների մասին կարող եք անցյալ գրառումներումս էլ իմ կարծիքը տեսնեք ուստի այդ մասին երկար կանգ չառնեմ ու կարճ պատասխանեմ այս թեմայի հարցին.

Մարդու, որպես Անհատի կյանքի նպատակն ու իմաստն՝ ինքն իրեն ճանաչելն է:

Մարդու, որպես շրջապատի, խմբի մեջ մի էակի կյանքի նպատակն ու իմաստն՝ սիրել սովորելն է:

Պանդուխտ
12.09.2007, 12:36
«Ժամանակ չունենալ» նշանակում է աշխատանք: Հացի կարօտ մարդը աշխատում է ապրեցնելու համար իր ընտանիքը, իսկ երբ ազատ ժամանակ է ունենում. յատկացնում է կամ զուարճութեան կամ նինջին:
Ճիշտ ես Երուանդ, պէտք էր խօսէի հոգեպէս սովածների մասին, որոնք 21րդ դարում ժամանակ ունենում են ձանձրանալու:
Որոշ նպատակ հետապնդող մարդը ապրում է իր առօրեայ կեանքի կշռոյթովը: Նա հպարտանում եւ ուրախանում է իր նուաճումներով, թէկուզ դրանք լինեն աննշան, մխիթարւում է:
Այսպիսի մտածումներ, այսինքն «կեանքի իմաստի փնտռտուք» ծագում են ձանձրոյթից, տաղտուկից: Ճանաչել եմ ծերունիներ, որոնք մինչեւ իրանց կեանքի վերջին օրը սովորելիք բան ունեցել են: Երեխայի խանդով ձեռնարկել են նոր գործի, հարստացել փող դիզել են ողջ կեանքում: Որոշ ժամանակ ետք, աշխատելու մարմաջը դառնում խառնուածք, բնաւորութիւն: Անձը հասնում է նապատակներին, սակայն չի կարողանում տանը նստել եւ մահը սպասել: Նա ամէն առաւօտ, հարուստ ծնած զաւակներից առաջ պիտի զարթնի եւ գնայ իր գործին:
Նպատակ ունենալը կեանքն իմաստաւորում է: Նպատակ հետապնդող անձը ներքուստ ուրախ անձ է, եւ արդէն նրա մտքով չի անցնում կեանքն ու իր իմաստը, մահուան գաղափարը: Նա անցել է այդ մտածումներից եւ գտել է իր տեղը: Մնում է լինել խելացի եւ հեշտ իրականանալի նպատակներ հետապնդել: Խելացի որոշումները եւ հաճելի նորութիւնները եւս մարդուն երջանիկ են դարձնում: Հնարամիտ անձինք մարդկութեան զարգացման նպաստում են, երջանկացնելով իրանց անձը եւ ուրախացնելով շուրջինները:
Նորութիւնները միշտ հաճելի են եւ կեանքը դարձնում են հետքրքիր:
Ուրախ լինելու գաղտնիքներէն մին էլ եղածով գոհանալու կարողութիւնն է: Ունեցածովը ուրախանալ խելացութեան գագաթնակէտն է, ապա թէ ոչ ամէնատխուր անձը կը լինես: Մնացածը կուգայ ինքնիրեն...

Աբելյան
12.09.2007, 13:05
բոլորիս կյաքն էլ իմաստ ունի. էդ մի բանը հաստատ կարամ ասեմ
Ոչ մեկիս կյաքն էլ իմաստ չունի: Էդ մի բանը հաստատ կարամ ասեմ:

Ֆելո
12.09.2007, 13:34
Ոչ մեկիս կյաքն էլ իմաստ չունի: Էդ մի բանը հաստատ կարամ ասեմ:

եթե անիմաստ ես ապրում, էլ ինչի համար ես ապրում;)

Second Chance
12.09.2007, 13:41
Եթե մարդն այս աշխարհում գոնե մի հոգու պետք է, ուրեմն իր ապրելն իմաստ ունի……;)

Apsara
12.09.2007, 13:42
Այս վերջերս ստացա մի նամակ և գլխումս մի միտք առաջացավ, բացել մի թեմա, որտեղ ներկայացնեմ մի փոքրիկ հատված նամակից, (չմտածեք թե ինչ-որ աղանդի եմ պատկանում :lol, ուղղակի հետաքրքիր կլիներ պատասխաններ լսել ;))

Իհարկե, կարդալուց մտածում ենք թե սրանք ինչ-որ աղանդավորական մտքեր են, բայց փորձենք հարցերին հոգեբանական տեսանկյունից նայել, մի կողմ դնենք այն միտքը թե որտեղից է այն գալիս, քարոզչական մտքեր են պարունակում թե ոչ ... ուղակի փորձենք քննարկել: :)
Նամակը կարդալուց աղանդների հետ կապված ոչինչ չտեսա: Ցանկացած մարդ որոշակի տարիքում նմանատիպ հարցեր տալիս է ինքն իրեն, բայց համաձայն չեմ այն մտքի հետ, որ միայն խելացի մարդը կտար այս հարցերը: Ոչ, խելացի մարդը կասեր երբեք մի տվեք այս հարցերը, քանզի կան հարցեր, որոնք պատասխաններ չունեն, կամ ունեն բազմաթիվ իրար հակասող պատասխաններ:
Եթե ապրում ես եթե ծնվել ես, ուրեմն մեկին կամ ինչ-որ բանի պետք ես, ոչինչ հենց այնպես չի լինում, ու գուցե ամբողջ կյանքդ կապրես կգնաս ու երբեք էլ ես իմանա, թե ինչի համար էիր ապրում: Ուղղակի ապրեք, մի տվեք հարցեր, որոնք ձեզ ապատիայի մեջ կգցեն կամ որոնք կստիպեն արհեստական ու կեղծ պատասխաններ գտնել, որը շատ ավելի վատ է:
Ես ինքս նմանատիպ հարցեր տվել եմ երբ 5-րդ 6-րդ դասարան էի, ու ունեմ նման թեմաներով այդ տարիներին գրված բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք հիմա կարդալուց ծիծաղս գալիս է ինքս իմ վրա:

Mari
13.09.2007, 11:32
Դարեր շարունակ խոսվել ու խոսվում է մարդկային կյանքի իմաստի մասին: Սակայն ինձ թվում է, որ մեզանից յուրաքանչյուրը չի փորձում իր կյանքի իմաստի վերաբերյալ պատկերացում կազմել փիլիսոփայական կամ աստվածաբանական բառարաններից, թեկուզև շատ հայտնի ու հանճարեղ մարդկանց ասույթներից: Հարցի պատասխանը յուրաքանչյուրը փորձում է գտնել ներքին ինչ-որ ռեֆլեքսիայի/հուսով եմ ճիշտ բառով եմ արտահայտել այն, ինչ ուզեցել եմ ասել / օգնությամբ, անձնական կյանքի ռեալ հոսքի վերլուծությամբ, սեփական կյանքի առանձնահատկությունների ընկալմամբ և այլն: Սա ինձ թվում է այնքան անձնային խնդիր է, որ թվում է ենթակա չէ գիտական մեկնաբանության: Եթե նույնիսկ պատկերացնենք մի իրավիճակ, որի դեպքում հիմնահարցը գտնի գիտական կոնկրետ մեկնաբանություն՝ միևնույնն է անձնապես բոլորի կողմից չի ընդունվելու:

Պանդուխտ
13.09.2007, 11:43
Կեանքն իմաստաւորւում է յաւերժութեամբ: Յաւերժանում ենք, երբ մեր ծիները փոխանցում ենք մեր զաւակներին: Մեռնելուց ետքը ապրում ենք նրանց մէջը: Կրում են մեր անունները, արիւնը, ծինային յատկանիշները, շարժուձեւերը, նախասիրութիւնները, ազգութիւնը եւ լեզուն: Ամուսնացէ՛ք, երեխայ ունեցէք, մեծացրէք ետքն ալ քաջաբար մահացէք: Մահը Արդար է: Մենակ ենք գալիս, մենակ ենք գնալու:

Mari
13.09.2007, 12:06

Համամիտ եմ քեզ հետ Պանդուխտ: Վերջերս մի գիրք էի կարդում/վերնագիրը կարծեմ սոցիալական փիլիսոփայություն էր/, այնտեղ մի հատված կար, որտեղ խոսվում էր կյանքի իմաստի մասին, ու հեղինակը նույնպես նշել էր, որ կյանքի իմաստը պետք է տեսնել զավակների մեջ: Հետո նշում էր, որ դա մեր երկրի նման փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրների համար նշանակալի դեր կունենա: Այսինքն, եթե մարդկանց կարելի լինի համոզել, որ դա է կյանքի իմաստը, ինչ-որ չափով կլուծվի նաև դեմոգրաֆիական խնդիրը:

ihusik
13.09.2007, 19:04
Դեմոգրաֆիական խնդիրը կլուծվի իսկ այ մարդ ինքն իրեն երջանիկ չի զգա որովհետև մարդ պետք է իրեն երջանիկ զգա երբ նույնիսկ մենակ էլ մնա, այլ կերպ ասած մարդն ինքն իր մեջ պետք է երջանիկ լինի այլ ոչ թե փնտրի երջանկությունն իրենից դուրս չնայած այդքան սիրելի ուրիշ մեկի մեջ կամ նրա հետ կապված: Ուզում եմ ասեմ, որ մարդն ինքն իր մեջ ու իրեն հետ լինելով էլ պետք է երջանիկ լինի ու թող այդ երջանկությունն ուրիշներին էլ փոխանցի բայց ոչ թե իր երջանկությունն տեսնի միայն ուրիշի մեջ չունենալով իրեն սեփական անհատական երջանկությունը: Ուրիշի մեջ տեսնելով սեփական երջանկությունն ու կյանքի իմաստն առաջանում է վախ ու մշտական տագնապ կորցնելու այդ մեկին ու նրա հետ նաև իր երջանկությունն ու կյանքի իմաստը:

Առանց կյանքը ճիշտ իմաստավորելու ու ըստ այդ իմաստից բխող համապատասխան նորմերի էլ ապրելու մարդ չի կարողանա երջանիկ լինել:

Մարդիկ հավերժի ճամփորդներ են ու սխալ է դիտել նրան մի կյանքի շրջանակի մեջ ու կյանքի իմաստն էլ գտնել ելնելով այդ սահմանափակ հատվածից:

Furnelios
14.09.2007, 16:59
Ժողովուրդ ջան,,մարդ հենց ծնվում է արդեն կյանքը իմաստավորվում է,քանի վոր նրան տրվում է հնարավորություն ապրելու երկրային այդ մի քանի ակնթարթները,,
այո ամեն մարդ աշխարհ է գալիս ինչ-որ նպատակով ,որը ղեկավարվում է գերբնական մի ուժով(մենք համարում ենք աստված),,պարզապես շատերը ռոբոտի նման առանց գիտակցելու ապրում են, անում են այն ինչ անում են և հեռանում են կյանքից,այդպես ել չհասկանալով թե ինչու եկան,ինչու են գնում,,
ես եռջանիկ եմ համարում այն մարդկանց ,ովքեր գիտակցում են և ձգտում են գիտակցելով ապրել իրենց կյանքի ամեն մի վարկյանը,հասկանան ամեն մի վարկյանի իմաստը,իրենց արված քայլերի իմաստը ,և ոչ թե անեն նրա համար քանի որ մյուսներն ել են այդպես անում,մի խոսքով սա մի թեմա է ,որ ունի սկիզբ և չունի ավարտ մարդու բանականության նման...
այնպես որ խորհեք իմ բարեկամներ,,,, խորհեք.. մտածեք,,, ձգտեք իմանալ առավելը,,դա կհեշտացնի ձեզ ապրել բանական մարդու կյանքով.....:think

Սամվել
14.09.2007, 20:38
Գործն է Անմահ, Լա՛վ իմացեք, որ հիշվում է դարեդար,
Երնեք նրան ով իր գործով կապրի անվերջ, անդադար…
Շատ եմ սիրում այս տողերը որոշեցի տեղադրել այս թեմայում :oy

Այն միտքը դուրս եկավ, որ մարդու կյանքի իմաստը լավ ՄԱՐԴԿԱՆՑ դաստիարակելն է և "լավ մարդ" կոչվելու երջանկությւոնը ունենալն ու իր սերունդների մեջ լավ մարդ լինելը ներդնելը…:)

Ես իմ օրինակով ասեմ…

Երբ գա երկրին հարժեշտ տալու պահը ես ինձ երջանիկ կզգամ եթե իմանամ, որ կյանքս ապրել եմ իմ սիրելիի հետ և ինձնից հետո թողել եմ արժանի սերունդ, որոնք մարդկությանը ինչոր բանով պիտանի կլինեն :ok

Lapterik
14.09.2007, 20:46
Եթե մարդն այս աշխարհում գոնե մի հոգու պետք է, ուրեմն իր ապրելն իմաստ ունի……;)

Շատ դուրս եկավ էս տողը, երևի ճիշտա ու հաստատ կա գոնե մեկը, ու ես պետք եմ:

Ուրվական
15.09.2007, 11:24
Եթե ես որևէ մարդու կարողացել եմ սովորեցնել հուսալ, ապա իմ կյանքն աննպատակ չի անցել:
Մարտին Լյութեր Քինգ:

Ավելացվել է 3 րոպե անց
Ուզում եմ ասել, որ որպես կյանքի նպատակ կարելի է դիտել նաև ուրիշներին իրենց կյանքի որոշ փուլերում իրենց առջև դրված նպատակների իրագործմանը հնարավորինս նպաստելու գործը: Իսկ եթե ավելի կոնկրետ պատասխան եք սպասում, աղոթեք Աստծուն:

Hrayr
15.09.2007, 13:40
Մարդկանց ապրելու նպատակները տարբեր են, սակայն կա գերագույն նպատակ, որն է՝ Աստծո հետ ապրելը:

Հրատացի
15.09.2007, 15:16
Ապրի ամեն օրը այնպես ինչպես կապրեիր եթե դա լիներ քո վերջին օրը(մի օր հենց այդպես էլ կլինի) ու նման հարցեր չեն առաջանա:)

Tom
15.09.2007, 19:18
Գտնել քո երկրորդ կեսին ու հասկանալ ամենա անհասկանալի զգացմունքը , որը սերն է :

Second Chance
18.09.2007, 12:51
Մարդկանց ապրելու նպատակները տարբեր են, սակայն կա գերագույն նպատակ, որն է՝ Աստծո հետ ապրելը:

Համամիտ եմ :)քանի որ դա է այն նպատակը, որը և ապահովում է մեր երջանկությունը ....

Մարիաննա
01.10.2007, 03:35
Ոմանք սառուցի նման սառն են ու անտարբեր. նրանց համար ամեն ինչ նույնն է, ամբողջ աշխարհը իր խորությունով և աստղերով: Ոմանք երկրի վրա իրենց կոչումը տեսնում են անզուսպ գեդոնիզմի, հաճույքի մեջ: Ոմանք էլ տխրությամբ իրենց օրերն են հաշվում՝ միայն անդրաշխարհում, հանդերձյալ կյանքում ապրելու հույս ունենալով: Իսկ ես ուզում եմ լինել և՛ երկրային գոյի ներսում, և՛ նրա սահմաններից դուրս, ապրել՝ ամեն ինչ հասկանալով: Ուզում եմ խարհրդածել մեծի ու փոքրի մասին, հեռավորի ու մոտիկի մասին, նրա մասին, ինչը կարելի է ափի մեջ պահել, և նրա մասին, ինչը մատչելի է միայն երևակայությանը: Ուզում եմ իմանալ … :)

Armushik
01.10.2007, 15:48
Հարգելի Բարեկամ, ապրելու նպատակը սիրելն ու սիրված լինելն է…

Ավելացվել է 14 րոպե անց
Կյանքը...կյանք է` սրտի տրոփյուն...

Սելավի
29.05.2008, 09:20
Կարելի է ասել կյանքի իմաստը, մարդու համար կայանում է նրանում,
որպեսզի գտնի այս կյանքի իմաստը : Փնտրեք՝ և ինչ որ մի օր այն կտեսնեք
այնքան պարզ, ինչպես ձեզ հաելու մեջ:
Մարդկային կյանքի իմաստը կայանումա նաև նրանում, որպեսզի այն
անիմաստ չանցնի:
Իմաստ ամեն բանի մեջ էլ կա մենակ պետքա սովորեք տեսնել այդ իմաստը:

Ու ընդհանրապես՝ Աստված ստեղծեց էս աշխարհը ու մարդկանց ոչ թե նրա համար որ... այլ՝ ՈՐՈՎՀԵՏԵՎ:
Դուք ձեր զավակներին չեք սիրում նրա համար որ... այլ դուք սիրում եք ՈՐՈՎՀԵՏԵՎ: Նույն ձև էլ Աստված ստեղծեց այս աշխարհը ու մեզ, մենք բոլորս մեր ամբողջ կյանքի ընթացքում քննություն ենք տալիս: Այս կյանքը շարունակական քննաշրջանա: Մեր բոլորիս ամեն քայլափոխը քննությունա ու վերջում բոլորս էլ պատասխան ենք տալու Բարձրիալին մեր արարքների համար: ու իմաստը հենց նրա մեջա, որպեսզի բարի գործեր անենք մեզ շրջապատող յուրաքանչյուր մարդու համար և ամենակարևորը սիրենք միմիանց:

Հ,Գ Բարի գործը մի հետաձգեք ու Լավություն անելու պահը ձեռքներիցտ բաց մի թողեք, հետո կարողա էլ այդպիսի պահ չլինի: Ես սրա մեջ եմ տեսնում կյանքի իմաստը:

Empty`Tears
20.07.2008, 05:20
Այն թե ինչպես կյանքդ կապրես և ինչի կհասնես..:) (հետաքրքրություն)

ivy
20.07.2008, 13:07
Ինձ լավ եմ զգում ապրելուց և ուզում եմ դեռ երկար վայելել էդ զգացումը: :)

Մանոն
20.07.2008, 15:57
Որ վերջապես հասկանամ` թե ո՞րն է մեր ապրելու նպատակը…

Elmo
20.07.2008, 16:33
Ծնողներ, քույր, եղբայր, սիրած էակ, ապագա երեխա(ներ), ընկերներ, լավ մարդիկ:
Եթե էսքանից ոչ մեկը ինչ որ մեկի համար թանկ չէ, ու հանուն իրանց ապրել չարժե, ուրեմն Դավիթաշենում կամուրջ կա:

impression
20.07.2008, 21:01
շատ խելացի բաներ կան գրված, բայց էսօր դրանցից ոչ մեկն ինձ չի օգնում :)
չնայած, ես տեսողությունից թույլ եմ, հաստատ մի լավ բան գրված կլինի, ուղղակի ես չեմ նկատել:

Ջուզեպե Բալզամո
20.07.2008, 21:19
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Ապրել՝ ինչ որ էական բան անելու և այդ արածը ապագայի դատին հանձնելու համար…

Tanamasi
20.07.2008, 21:26
Նպատակը՝ արարել։
Կյանքի իմաստը մի բան ստեղծելն է՝ նոր մարդ, արվեստի գործ, բույս, միտք։ Պետք է, որ ամեն մեկը կարենա իրեն գեթ մի փոքր արարիչ զգալ։
Ընտրիր մի նպատակ և ողջ ուժերդ կենտրոնացրու այն իրականացնելու վրա։ Ստեղծիր մի ինչ-որ նոր բան։

Սերխիո
20.07.2008, 21:37
Ծնվելուց կոնկրետ նպատակ չեմ ունեցել , ու քանի որ ծնվեցի ,հետո որոշ չափով դարձա գիտակից , ուստի ինքնասպան լինելու փոխարեն , ինչ-ինչ նպատակներ եմ դնում , հասնում դրանց , կամ հիասթափվում …Ծնվել ենք պիտի ապրենք էլի , կյանք ա էլի ,բայց ամեն դեպքում , մի տարրական նպատակ կա՝ արդարացնել ծնողներիս հույսերը , որ չփոշմանեն ,թե խի են լույս աշխարհ բերել…Լինենք արժանի զավակ…

Աբելյան
21.07.2008, 18:06
ոչ մի նպատակ էլ ոնց որ թե չկա

Ծնվել ես՝ շատ լավ: Չփոշմանես, որովհետև էնքան բաներ են պատահելու... Իսկ դու դիմադրի, դիմադրի, էնքան մինչև մեռնես: Արանքում կյանքդ ճոխացրա, դարձրու հետաքրքիր, դարձրու ուրախ, որ չզգաս ինչ բան ա կյանքը. մանր-մունր նպատակներ դիր առաջդ՝ աշխատանք, դպրոց, հանգիստ, երջանկություն...
շուտ արա, հետո ուշ կըլնի ;)

Tanamasi
22.07.2008, 00:47

Էս ի՛նչ սարսափելի պատկեր ուրվագծեցիր։ :o

varduuhi
22.07.2008, 09:44
Վայ, էստեղ ոչ մեկը երեխա չունի? Մինչև երեխայի ծնվելը կյանքն ուրիշ է, իսկ երբ արդեն ծնող ես դառնում, կյանքի գույները փոխվում են, փոխվում են նպատակները, երազանքները, ապրել ես ուզում, որ սիրես բնության կողմից քեզ շնորհված ամենամեծ հրաշքը:love, ուզում ես պաշտպանել, սիրել, տալ ու էդ ամենը անշահախնդիր: Հանուն էդ անշահախնդիր սիրո արժե ապրել, հաստատ:oy

Ֆրեյա
22.07.2008, 11:46
Չես կարող իմանալ ինչի համար ես ապրում, մինչև չհասկանաս, թե ինչի համար ես պատրաստ մեռնել:

Էրնեստո Չէ Գեվարա

իրականում, շատ խորը իմաստ ունի: Երբ մտածում ես, թե ինչն է քո կյանքում ամենաթանկ բանը, ինչի համար կպայքարեիր մինչև արյան վերջին կաթիլ, հասկանում ես, որ հենց դա է քո կյանքի ամենակարևորը: :oy :)

ArmineIvanyan
22.07.2008, 13:12
Դուք երբեվե հարցրել եք ձեզ,որն էր իմ աշխարհ գալու նպատակը:Ես չեմ խոսում ոչ միյայն այն մարդկանց մասին ովքեր ուղղակի հոգնել են այս կյանքից և իրենք հաճախ իրենց այս հարցն են տալիս, ոչ. սա վերաբերվում բոլորին:Չե որ վոչինչ հենց այպես չի լինում. ես դա ձեզ հավատացնում եմ:

Էլ ինչ նպատակ, թեկուզ մեկը, եթե պետքա վերջում մեռնես !
Սա իհարկե իրականությունն է, բայց որոշումը մադունն է...
բայց լուրջ նպատակ կարող է հանդիսանալ հենց ինքը կյանքը...կյանքը հիասքանչ է....

azat11
23.07.2008, 02:05
Երջանիկ լինելը.........

nune'
23.07.2008, 03:16
Ասեմ, ասեմ....լիքը փող ու էլի ըտենց բաներ..բայց, գալիսա մի պահ, որ հասկանում ես, որ քո փողերը քեզ չեն կարող երջանկացնել, որովհետև չկա մեկը, որը կտա քեզ հոգևոր բավարարվածություն....մի խոսքով իմ համար կյանքի իմաստը սիրել ու սիրվել նրա կողմից ում սիրում ես..:love

Adriano
23.07.2008, 09:24
Ապրել, իմ կարծիքով, նշանակում է սիրել և լինել սիրված: Ապրելու իմաստը կայանում է հենց սրա մեջ:

impression
23.07.2008, 09:40
Կյանքը հրաշք է: Նույնիսկ եթե ոչ մի տեսանելի նպատակ չունես: Ուղղակի ապրի, վայելի կյանքը, ամեն մի վայրկյանը: Դրանից թանկ ոչինչ չկա: Վայելի թե՛ ուրախությունդ, թե՛ թախիծդ, երկուսն էլ սիրուն են: Գիշերը վայելի, երբ մենակ ես կամ էլ ոչ: Վայելի հենց թեկուզ մի բաժակ տաք սուրճդ առավոտ շուտ: Վայելի, որ կաս: Ու որ դեռ ինչ-որ ժամանակ լինելու ես: Կյանքդ մի դարձրու անվերջ սպասում, ինչ-որ ձգտում, նպատակասլաց վազվզոց՝ կարիերա, ընտանիք, տուն-տեղ ստեղծելու համար: Ուղղակի ապրի: Հենց էս պահով: Էս պահը քոնն ա: Չկորցնես: Ուղղակի պետք ա վերանալ պրոբլեմներից, ես-ռեալիստ-եմ, դու-հոռետես-ես վիճակներից, վերանալ ակնկալիքներից ու չարդարացված հույսերից, ու ուղղակի ապրել: Առավոտ շուտ՝ խորը շունչ, թարմ օդ... Ի՞նչ կա դրանից լավ: :)
Երջանիկ լինելն իրականում էնքան հեշտ է: Ուղղակի ավելի հեշտ է երջանկության զգացումը կորցնելը: Երջանկության համը մի մոռացեք, երջանիկ եղեք բացարձակ: Առանց պայմանականությունների: Ուղղակի որովհետև էդպես եք ուզում: Նենց հավես ա, ազնիվ խոսք :)

Ariadna
23.07.2008, 09:45

Ապրես Լիլ ջան, ինձ թվում ա քո գրածից հետո էս թեման կարելի ա արդեն փակել։ ;)

Grace43
23.07.2008, 11:40
Ապրել սիրելու համար,և Նրա համար ում սիրում ես...:)

Nyuton
23.07.2008, 11:46
Շատ դուրս եկավ էս տողը, երևի ճիշտա ու հաստատ կա գոնե մեկը, ու ես պետք եմ:

Եթե կա մեկը, ում ես պետք եմ, ուրեմն ապրում եմ իրա համար: իսկ ինքն ապրումա, ինձ համար: Մենակ մարդու ապրելու նպատակը մեկնա`:love

Katka
23.07.2008, 11:57
:)Ուղղակի ապրիր ապրելու համար և ոչ թե գոյատևելու, և թող քո կյանքը ինքնանպատակ չլինի:
Խորհուրդ. Մի փորձիր կյանքի մեջ իմաստ գտնել, դրա իմաստը անիմաստությունն է:

azat11
23.07.2008, 23:46
Նպատակը՝ արարել։
Կյանքի իմաստը մի բան ստեղծելն է՝ նոր մարդ, արվեստի գործ, բույս, միտք։ Պետք է, որ ամեն մեկը կարենա իրեն գեթ մի փոքր արարիչ զգալ։
Ընտրիր մի նպատակ և ողջ ուժերդ կենտրոնացրու այն իրականացնելու վրա։ Ստեղծիր մի ինչ-որ նոր բան։

Ամբողջությամբ համաձայն եմ, բայց այն չի հակասում «երջանիկ լինել» հավաքական նպատակին: Պարզապես յուրաքանչյուր մարդ յուրովի է պատկերացնում երջանիկ լինելը: Կարծում եմ ժամանակի տվյալ պահին յուրաքանչյուր մարդ իր կյանքի նպատակն է համարում այն, ինչը չի հերիքում իրեն երջանիկ լինելու համար:
Այն ընկած է շատ արևելյան տեսությունների և փիլիսոփայությունների հիմքում: Շատ հետաքրքիր է նաև յոգայի ուսմունքը, որը նույնպես տալիս է երջանկության հասնելու ողիներ: Ի դեպ արևելյան փիլիսոփայությունները հետաքրքիր թեմա կարող են լինել, Մերկուրի կսկսես?

Tanamasi
29.07.2008, 00:39

Որպես առանձին թեմա՞։Կարծում եմ իմ համար մի քիչ բարդ կլինի :oy Բայց եթե հիմքը դրվի, հաճույքով կմասնակցեմ քննարկումներին։
Բայց նպատակը հաճախ կարող է իր վերջնակետում միայն երջանկություն պարգևել, իսկ այն իրագործելու ուղին շատ բարդ և անգամ դժբախտացնող։ Բայց դրանից նա չի կորցնում իր իմաստը և կարևորությունը։

ihusik
29.07.2008, 01:26
Բայց նպատակը հաճախ կարող է իր վերջնակետում միայն երջանկություն պարգևել, իսկ այն իրագործելու ուղին շատ բարդ և անգամ դժբախտացնող։ Բայց դրանից նա չի կորցնում իր իմաստը և կարևորությունը։
Իսկ այդ Ձեր ասած երջանկությանը մարդ որ հասնի թեկուզ տառապանքների միջով անցնելուց հետո այդ երջանկությունը հավերժ ու անբաժան նրա հետ է լինելու՞, որ գոնե մարդ իր ողջ կյանքի նպատակը դա ընտրի, թե՞ դա էլ մի պահ է, որ եկավ ու հետո էլի անցնելու է։
Ռ. Հախվերդյան - երջանկություն անցիր կողքովս դու հարատև չես... թե՞ այս տողերի հետ համամիտ չեք ու Ձեր ասածն մեկ այլ երջանկություն է... համենայն դեպս կբացատրե՞ք...

Tanamasi
29.07.2008, 20:54

Նայած մարդու համար։ Մարդ կա, որ իրեն լիովին վերջնականապես կերջանկացնի նպատակին հասնելը։ Մարդ էլ կա, որ իր մտավոր ու էմոցիոնալ զարգացման արդյունքում նոր բարձրունքների կձգտի / և սա իմ կարծիքով ավելի նորմալ է / և նոր նպատակ կդնի իր դիմաց։ Բայց այն վստահությունը քո ուժերի նկատմամբ, որը դու ստանում ես առաջին նպատակդ իրականացնելով քեզ այնքան է ոգևորում, որ նոր ճանապարհ սկսելուց դու արդեն երջանիկ ես։ Հետո էլ հենց կատարելագործվելու պրոցեսը ինքնին շատ հաճելի է, եթե ոչ երջանկացուցիչ։ Կամ էլ նպատակը պետք այնքան մեծ և կարևոր լինի, որ հարատև երջանկություն պարգևի։ Սակայն այս դեպքում էլ վտանգ կա, որ այն չստացվի իրականացնել։
Ես չէի ասի, որ ողջ կյանքի համար արժե միայն մի նպատակ ընտրել, քանի որ ճիշտ ես՝ երջանկությունը հարատև չէ։ Բայց կարելի է ձգտել նոր բարձունքների։ Ի դեպ նկատի առ, որ դա պետք է լինի քո սիրած զբաղմունքը, որ հաճույքով անես և դա արդեն երջանկություն է։
Բայց եթե այն սկզբունքով շարժվենք, թե ավել լավ է ստաբիլ ապերջանիկ լինել, քան երբեմն երջանիկ՝ մենք չենք ձգտի երջանկության, իսկ այն երբեք օդից չի ընկնում, այն մեր ձեռքերում է և կարծում եմ մենք մեծ ցանկության դեպքում միշտ կարող ենք այն ստեղծել։ Հետո էլ մարդ կա, որ միայն իր ապրելու փաստից արդեն երջանիկ է՝ ի՞նչ վատ է որ։ Ես սիրում եմ այդպիսի մարդկանց, նրանց հետ հեշտ է շփվել և հաճելի է ժամանակ անցկացնել՝ ինչպես և ամեն երջանիկ մարդու հետ։
Անպայման չէ, որ քեզ ուրիշները երջանիկ ճանաչեն, կարևորը, որ դու քեզ երջանիկ զգաս՝ պատճառները կարող են լինել ամենազանազան։

Narinfinity
26.09.2008, 15:30
Դուք երբեվե հարցրել եք ձեզ,որն էր իմ աշխարհ գալու նպատակը:Ես չեմ խոսում ոչ միյայն այն մարդկանց մասին ովքեր ուղղակի հոգնել են այս կյանքից և իրենք հաճախ իրենց այս հարցն են տալիս, ոչ. սա վերաբերվում բոլորին:Չե որ վոչինչ հենց այպես չի լինում. ես դա ձեզ հավատացնում եմ:

Այո, հենց այնպես ոչինչ չի լինում և կյանքի, ապրելու նպատակը
իմ կարծիքով կայանում է նրանում, որ պետք է գույություն ունենալ և զարգանալ աշխարհ կոչվող համակարգում առկա կապերի շարունակման, զարգացման համար,
Նկատի ունեմ, որ ամեն գոյություն ունի նշանակություն և այդ նշանակությունը կարող է փոփոխություններ բերել այլոց գոյության նկատմամբ, ամենն էլ կապված են իրար այս կամ այն կերպով, մեկի գոյությունը պայմանավորում է մյուսինը և այլն...
Կարծում եմ լինելով ապհովված է այն ամենի ի հայտ գալը, ինչը կարող է միայն առաջանալ այդ նույն լինելու հետևանքով...
Արժե ապրել նրա համար, որ գոյության պայքարում քո լուման ունենաս և քեզնից հետո, քո պես այդ պայքարը շարունակող գտնես, որ այն ինֆորմացիան որ բացահայտել ես կյանքիդ ընթացքում, փոխանցես մյուսներին և այդպես շարունակվելով կյանքը կգարգանա և մի գուցե ամեն սկիզբ արդեն իր վերջը չի ունենա, կգա հավերժ գորյության հնարավորությունը, որին էլ ձգտում է ամեն ինչ այս աշխարհում...
Եվ հենց այդ սկզբի ու վերջի հաջորդականությունն է որ կարող է բերել հավերժության...:think

Պանդուխտ
29.09.2008, 21:48
Ապրել սիրելու համար,և Նրա համար ում սիրում ես...:)

Շատ մի՛ սիրիր՝ ատել կայ, շատ մի ատի'ր՝ սիրել կայ:

Morpheus_NS
30.09.2008, 00:03
Կյանքը այնպիսին ա, ինչպիսին այն տեսնում ենք: Աշխարհը ինքնին ոչ լավն ա, որ վատը:
Մենք ենք արժեվորում մեզ շրջապատող աշխարհը՝ մեր պատկերացումներին, ընկալումներին համապատասխան: Ապրելու պատճառները քո մեջ փնտրի՛ր, իսկ եթե չգտնես, գնա, կանգնիր որեւէ մանկապարտեզի կամ դպրոցի դռան առաջ, կամ որեւ զբոսայգում կամ պարզապես արեւածագը դիմավորի՛ր բնության գրկում..... ապրելու հազար պատճառ կգտնես:

ministr
30.09.2008, 00:13
Կյանքի իմաստը երևի կայանում է հենց կյանքը իմաստավորելու մեջ, այսինքն ամեն ոք ինքն է որոշում իր կյանքի իմաստը: Մեկը իր կյանքի իմաստը գտնում է հայրենիքի բարօրության համար իր անձը նվիրաբերելը, մյուսի համար կյանքի իմաստը ամեն գիշեր կուշտ փորով քնելն է, մեկ ուրիշի համար կյանքի իմաստը երեխաներն են:

Հայկօ
30.09.2008, 00:22
Չկա տենց բան: Հերթով գալիս, անց ենք կենում էս անցավոր աշխարհից (c):

dvgray
30.09.2008, 05:43
Չկա տենց բան: Հերթով գալիս, անց ենք կենում էս անցավոր աշխարհից (c):
Հիմա կյանքի իմաստը "անցնելու" մե՞ջ ա թէ՞ "կանգնած" մնալու

Katka
30.09.2008, 11:38
Դու, ես, մենք ենք Կյանքի իմաստը:)

...Կյանքը քեզ շատ է սիրում և դու նրան պետք ես , քո ամեն մի ապրած վայրկյանը նրան իմաստ է պարգևում, իսկ առանց քեզ Կյանքը կորցնում է իր իմաստը, թեև իմաստի մի փոքրիկ մասնիկը, բայց ամենակարևոր մասնիկը....
Դու Կյանքին իմաստ ես պարգևում, իսկ քո չլինելը սարսափեցնում է Կյանքին...
..Հիշիր ու կանգնիր, հասատուն քայլերով շարժվիր առաջ... :)

Koms
01.10.2008, 11:05
Այսպես ասեմ. Կյանքի իմաստ որպես այդպիսին չկա, որ մարդ գնա ու ասենք ինչ-որ տեղից վերցնի, բերի իր մոտ ու սկսկի դրանով ապրել-վայելել: Կյանքի իմաստը յուրաքանչյուր մարդ ինքն է ստեղծում իր համար` իր հետաքրքրությունները, իր ընկերությունը, իր մտերմությունը, իր ընտանիքը, երեխան, ծնողները, եւն,` նայած ում համար ինչն է առաջնայինը:

Գուգօ
26.09.2009, 14:59
Կյանքի իմաստը ապրելնա, ապրի քանի դրա հնարավորությունը ունես;)

Շինարար
26.09.2009, 15:27
Կյանքը ինքնին իմաստ է, ուրիշ իմաստներ պետք չի որոնել, բոլոր այն մարդիկ, ովքեր խորացել են այս հարցի մեջ, հիմնականում ինքնասպանություն են գործել, որովհետև անհնար է գտնել իմաստի իմաստը: Ո՞րն է իմաստի իմաստը:

aerosmith
26.09.2009, 16:10
կյանքը ինքնին իմաստով(ներով) լի մի առեղծվածա, որը դեռ բացահայտված չի ի տարբերություն մյու առեխծվածների,Օրինակ ինչի մենք կանք, միթե առանց կյանքի գործունների չէր կարող այս մոլորակը գոյություն ունենալ, միթե մեր կյանքը ինչ-որ դրական գործոնա այս մոլորակի համար։ Սրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանը մենք չգիտենք, չեմ էլ կարծում որ կիմանանք։

Չամիչ
26.09.2009, 23:31
ապրելը նպատակ չի կարող ունենալ, բայց իմաստ կարող է ունենալ:

իմ կյանքը իմաստավորող ամենահզոր միջոցը երաժշտությունն է:

Կտրուկ
26.09.2009, 23:33
Կյանքի արժեքը այն է .ինչը որ արժեքավորել ենք մեր կյանքում։

Lyonik
29.09.2009, 23:11
Իսկ ես գիտեմ իմ աշխարհ գալու նպատակը-մայրս մենակ էր ու ես նրան շատ պետք էի ,բա;)իսկ հիմա ապրում եմ տղայիս համար ու դեր շատ բան ունեմ անելու:P

Հարդ
30.09.2009, 08:28
Օրինակ ես, արդեն գիտեմ, ինչի համար եմ ծնվել ու կասկած չունեմ էտ հարցում: Եթե մարդ իր տեղը չի կարողանում գտնել այս կյանքում, թող իրեն փորձի տարբեր բնագավառներում: Հենց էտ մի բնագավառներից մեկը կարող ա պատասխանի թենայի վերնագրին:

Lion
30.09.2009, 08:32
Օրինակ՝ ծեր տարիքում ծնողներիս խնամելը...

Շինարար
30.09.2009, 12:16
Օրինակ՝ ծեր տարիքում ծնողներիս խնամելը...

Լին ջան, կներես որ այս գրառմանդ պատասխանում եմ, ուղղակի գտնում եմ, որ բաներ կան, որոնց մասին բարձրաձայնել չի կարելի:

keyboard
30.09.2009, 13:17
կյանքի իմաստը?:think
Կյանքի իմաստը էնա, որ երեխադ ծնվում է, քույրը գալիս ասում է շամպայնը բացում ես ու քեֆ անում ավտոյի կապոտին սեղան ես գցում, ոչմեկի ներս չեն թողնում ուրշ պապաներ իրանց կոտորում են, բայց քո ընկերջ պապան զանգումա հիվանդանոցի գլխավոր բժշկին ու քո առաջ բոլոր դռները բացվում են, բարձրանում ես պալատ երեխայիդ տեսնում ես շորի մեջ փաթաթած տաք լույսի տակ դրած, փոքր տոտիներնել դուրսը:
Կյանքի իմաստը էնա, որ էրեխուդ առաջին ցիցո ատամիկը տեսնում ես աշխարհով մեկ ես լինում:
կյանքի իմատը էնա, որ գիշերով տուն ես գալիս երեխեդ ձայնիցդ արթնանումա ու գրկումդ քնում:
Կյանքի իմաստը էնա, որ գալիս ես տուն ու քեզ ընդեղ սպասում են....
դե մեկել վերոնշվածի նման մանր-մունր բաներ էլի

Lion
30.09.2009, 14:35
Լին ջան, կներես որ այս գրառմանդ պատասխանում եմ, ուղղակի գտնում եմ, որ բաներ կան, որոնց մասին բարձրաձայնել չի կարելի:

Էդ էլ կա... Բայց դե հիմի... Գուցե դա օգնի որոշ մարդկանց որոշ հարցերում;)

Հակոբ Գեւորգյան
01.10.2009, 05:27
Կյանքի իմաստը «լողալու» մեջ է։

Կյանքը նման է գետի, որի վերջում ջրվեժ է։

Ծնվելուց հետո, երբ նստում ես կյանքի նավակը, սկսում ես լողալ դանդաղ. այդպես են անցնում մանկության տարիները. անցնում են շատ դանդաղ, կարծես թե մեկ դար ապրես։

Հետո արագանում է գետի ընթացքը. սկսում ես լսել ջրվեժին մոտեցած մարդկանց՝ ծերունիներին, որոնք, ըստ վեհության, կարող են ասել ջրվեժին դանդաղ մոտենալու հնարքներն ու ճանապարհները. ասում են, կառչիր այս ծառի ճյուղից, կամ այս քարից. սակայն միեւնույն է, կամ ճյուղն է կոտրվելու վերջում, կամ էլ ձեռքդ է պլստալու սոտլիկ քարից։

Ու այդպես շարունակ լողալու ես այնքան, մինչեւ հասնեն ջրվեժին եւ ավարտես քո կյանքի լողքը կյանքի գետով։

Այդքան բան։:)

Դուք երբեվե հարցրել եք ձեզ,որն էր իմ աշխարհ գալու նպատակը:Ես չեմ խոսում ոչ միյայն այն մարդկանց մասին ովքեր ուղղակի հոգնել են այս կյանքից և իրենք հաճախ իրենց այս հարցն են տալիս, ոչ. սա վերաբերվում բոլորին:Չե որ վոչինչ հենց այպես չի լինում. ես դա ձեզ հավատացնում եմ:

Freeway
01.10.2009, 20:59
իսկ ինչի չապրել:o չէ որ եթե չապրես չես կարողանա ուրախանալ ամեն օրվա հրաշքներով: Կարողա հիմա քեզ թվա թե ես անկապ բաներ եմ ասում, բայց եթե խորը մտածես, ու եթե փորձես աշխարհին նայել հանելով քո դեպրեսիվ ակնոցները, դու կհասկանաս, որ կյանքը հիասքանչ ա, ուղղակի մեզանից ամեն մեկը պետք ա ինքը իրա համար մշակի կյանքի նախընտրելի բանաձև ու շարժվի դրանով:
Մի վախեցի նայել կյանքին պարզ ու մի վախեցի գտնել կյանքում էն ինչ իրականում փնտրում ես, բայց ինչից անգիտակցորեն խուսափում ես.... Միշտ ժպտա, էդ հաստատ ուժ ա տալիս:ok:):roll:roll

Tig
02.10.2009, 11:24
Կյանքը` մեկ բառով ասած շարժում է, ու նրա իմաստը հենց այդ շարժումն է:
Հիմա եկեք բարդացնենք այս միտքը, քանի որ մենք` մարդիկ պարզ ճշմարտությունները հասկանալու համար հակում ունենք դրանք բարդացնելու: :)
Ցանկացած նյութ թե ոգեղեն, թե ֆիզիկական, կարիք ունի շարժման: Առանց շարժման այն ոչինչ է, շարժման մեջ` ամեն ինչ: Ոգեղենի շարժման խթանիչներն են ինքնակատարելագործման, ինքնադրսևորման, ինքնաարտահայտման, ինքնաճանաչման, ինքնահաստատման կամ ինքնադեգրադացման, ինքնաոչնչացման, ինքնախեղաթյուրման, ինքնակորստի ցանկությունները, ինչպես նաև իր նախորդների հաստատման և սերունդներում շարունակման ձգտումները: Իսկ այս բոլոր ցանկություններն ու ձգտումները ոգեղենին ի կատար ածելու հնարավոություն է տալիս նաև նյութը` սովորական մատերիան: Այսինքն նյութականը և ոգեղենը փոխկապակցված են միմայանց, ու կոպիտ ասած օգնում են իրար իրենց ձգտումներն ու ցանկությունները իրականացնելու համար: Հիմա այս ամբողջի ամենահրաշալի, ամենահետաքրքիր և ամենագեղեցիկ պահի մասին… Ինչպես գիտենք ֆիզիկայից ցանկացած շարժում հիմնականում պայմանավորված է հակադիր լիցքերի փոխազդեցությամբ: Իսկ հակադիր լիցքերն առաջանում են ազատ ընտրության օրենքի արդյունքում: Մեզ բոլորին տրված է ազատ ընտրության հնարավորություն, որը սակայն ունի իր պատճառահետևանքային կապի շղթան` օրենքը: Ազատ ընտրության հետևանքով առաջանում է կամ դրական կամ բացսական արդյունք, որն էլ ապահովում է շարժման ընթացքը: Իսկ ինչպե?ս է, որ մենք չենք տեսնում այդ պատճառահետևանքային կապը անհատի կյանքում: Այ այստեղ է որ ակամայից չենք կարող չընդունել որ կյանքը դա հոգնակի երևույթ է: Այսինքն ծնունդն ու մահը դա կյանքի ընթացքի մի ցիկլի ավարտ է և մյուսի սկիզբ: Ու քանի որ տիեզերքում պիտի գործի ազատ ընտրության օրենքը, այդ պատճառով էլ մենք չենք հիշում մեր նախորդ կյանքերի պատճառահետևանքային իրադարձությունները, որպիսի կյանքը լինի անկանխատեսելի և դրական կամ բացսական լինելը չպարտադրվի: Այսինքն ազատ ընտրության օրենքը չխախտվի: Թե չէ եթե մենք հիշենք, որ նախորդ կյանքում լավ բանի համար այս կյանքում ստացել ենք լավը, իսկ վատի համար վատը, ապա մենք <<պարտադրված>> կլինենք լինել լավը, դրանով իսկ կխախտվի ազատության օրենքը, որն էլ կհանգեցնի շարժման դադարին ու կյանքի իմաստազրկմանը:
Սա ընդհանուր…
Իսկ ինչ վերաբերվում է մեր առօրեայի իմաստավորմաը, ապա մենք պիտի ուղղակի ապրենք մեր տեղին ու դերի համապատասխան, հնարավորինս իրականացնենք մեր ձգտումներն ու ցանկությունները, սիրենք կամ ատենք, աշխատենք, ստեղծենք կամ ոչնչացնենք, պահպանենք մերը կամ խլենք ուրիշինը…
Ինչևէ, իմ համար ամենակարևորը սիրենլն է: Սիրել ծնողներիդ, կողակցիդ, երեխաներիդ, աշխատել ու արարել նրանց համար, սովորեցնել քո կարողությունների չափով, հասկանալ քո տեղն ու դերը` նախ և առաջ ինքդ քեզ ճանաչելով: Սիրել աշխարհը այնպիսին ինչպիսին որ նա կա ու հնարավորինս ուրախանալ ամեն մի պահով և դիմակայել դժվարություններին:
Այսքանը: Սիրեք միմյանց և ամեն ինչ լավ կլինի: ;)

Ֆոտոն
02.10.2009, 12:23
Կյանքը` մեկ բառով ասած շարժում է, ու նրա իմաստը հենց այդ շարժումն է:

Էսքանին արդեն համաձայն չեմ: Կյանքը շարժումը չի՛:
Կյանքը շարժման փոփոխությունն է: Հաճույքն էլ առաջանում է շարժման փոփոխությունից: Շարժումը նույն արագությամբ ձանձրալի է ու կործանարար:
Ծնունդն ու մահն էլ վիճակի փոփոխություններ են, որ ըստ էության նույն բանն են: Մեկն առանց մյուսի անհնար է:

Իմ կյանքի նպատակը հաճույք ստանալն է: Ես նպատակներ չունեմ::)

Tig
02.10.2009, 13:26
Էսքանին արդեն համաձայն չեմ: Կյանքը շարժումը չի՛:
Կյանքը շարժման փոփոխությունն է: Հաճույքն էլ առաջանում է շարժման փոփոխությունից: Շարժումը նույն արագությամբ ձանձրալի է ու կործանարար:
.............

Շարժումը ինքնին փոփոխություն է… Առանց փոփոխության շարժում գոյություն չունի…
Կյանքում փոխազդեցությունները փոփոխական են ու բազմազան, այնպես որ նույն արագությամբ շարժումը երկար ժամանակ չի կարող գոյություն ունենալ…;)

Ֆոտոն
02.10.2009, 14:20

Գոյություն ունի: Իներցիայով շարժումն է: Ժամանակի ընթացքը շարժում է, բայց հնարավոր է, որ այդ ընթացքում փոփոխություններ չլինեն: Թե չէ՝ ինչու՞ ու ե՞րբ է մարդը ձանձրանում:
Փոխազդեցությունները փոփոխական են, նույն արագությամբ էլ շարժումը երկար ժամանակ չի կարող գոյություն ունենեալ, բայց երկարն ու կարճն էլ հարաբերական են, մեկ է կարճն էլ հերիք է ձանձրանալու համար::)

*e}|{uka*
02.10.2009, 15:51
Կյանքի իմաստ կորցնել կարող է այն մարդը, ով երբեք այն չի ունեցել կամ ունեցել է ինչ- որ երազանք՝ իմաստի տեսքով: Ինչպիսի՞ն են լինում իմաստները:
Կան մարդկանց երեք տիպ, որոնք ապրում են երեք ուղղությամբ: Եթե առաջինին հարցնենք, թե ինչումն է ապրելու իմաստը, նպատակը, կպատասխանի. «Ապրում եմ էլի»: Այսինքն այդ տիպը ապրում է ապրելու համար, գտնում է , որ կյանքը ինքնին պատասխանում է բոլոր հարցերին և խնդիրը այդ տեսակի կայանում է նրանում, որ կարողանա շարունակել ապրել բնության կողմից սահմանված ժամանակի մեջ՝ աշխատելով ձգել ապրելու հաճույքը :
Երկրորդ տարբերակը- դա ապրելն է, որպեսզի ապրել ավելի լավ... Մարդը հասկանում է, որ այն պայմանները, որոնցում նա ապրում է, այն բարիքները, որոնք օգտագործում է բավարար չեն և աշխատում է բարելավվել իր կյանքը՝ լավ ուտել, լավ հագնվել, լավ մեքենայեվ ֆռֆռալ: Եվ մարդը ձգտում է դրան, ստանում է կրթություն, աշխատում է :
Երրորդ տարբերակը- դա ապրելն է, որպեսզի լինել լավը: Մարդը, որը գնում է այս տարբերակով դժվար մտածի սուիցիդի մասին :)) , կյանքում ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել իրեն: Ցանկացած պայմաններում, ցանկացած կորստի դեպքում կարող ենք ինչ- որ բան անել, որպեսզի լինենք լավը: Իսկ օրինակ ապրել, ավելի լավ ապրելու համար ... եթե մարդը իր առջև նպատակ է դրել ապրել ավելի լավ, ապա կյանքում կարող են շատ կորուստներ լինել, օրինակ կարող է մարդ մահացու հիվանդանալ , կամ կորցնել ունեցվածքը, որը քսան տարի կուտակել է: Ստացվում է, որ ամբողջ կյանքը անիմաստ էր:
Ամբողջ աշխատանքը ունի իմաստ այն և միայն այն դեպքում, երբ ուղղված է սեփական անձի կատարելագործման համար: Այդ դեպքում ոչ մի հիվանդություն, ոչ մի կորուստ, նույնիսկ մահը չի կարող խանգարել մարդուն լինել լավը: :)

Դատարկություն
17.10.2009, 15:06
Ինձ թվումա եթե դուք ապրելու մեջ իմաստ չտենաիք շուտվանից ինքնասպան եղած կեղնեիք. Այ հենց այն ինչը չի թույլատրում ձեզ ինքնասպան եղնել ետ էլ դուք կարևորում եք կյանքում

Հայկօ
17.10.2009, 18:59
Ինձ թվումա եթե դուք ապրելու մեջ իմաստ չտենաիք շուտվանից ինքնասպան եղած կեղնեիք. Այ հենց այն ինչը չի թույլատրում ձեզ ինքնասպան եղնել ետ էլ դուք կարևորում եք կյանքում

Ուրեմն շատ շատերի կյանքի իմաստը վախն ա, ու իրենք իրենց վախը կարևորում են:

Դատարկություն
18.10.2009, 09:40
Ուրեմն շատ շատերի կյանքի իմաստը վախն ա, ու իրենք իրենց վախը կարևորում են:

Բայց ինչի հանդեպ են վախենում այ դայա կարևոր,... վախենում են կյանքը կորցնելուց, հարաիզատներին ցավ պատճառելուց, ինչու չէ դժողք չնկնելուց....

VisTolog
18.10.2009, 12:31
Ո՞րն է կյանքի իմաստը կամ Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ…

Իմաստը նա է, որ կատարես քո առաելությունը (նպատակը) :pardon

Agni
21.10.2009, 10:04
Կյանքի իմաստի գաղափարը էքզիստենցիալ փիլիսոփայության և հոգեբանության գլխավոր գաղափարներից է.Ըստ նրանց` մարդիկ իրենց այս հարցադրումն անում են , երբ հասնում են որոշակի հասունության և գտնվում են ինքնաիրականացման ճանափարհին. սա շատ լուրջ խնդիր է, որի պատասխանը յուրաքանչյուրն իր մեջ պետք է գտնի...Հաճախ ինձ էլ է այդ հարցը տանջում:
Բայց այս պահին օրինակ շնորհակալ եմ կյանքից , որ ինձ հնարավորություն է տրված կյանքը ապրելու... կարողանալու զգալ մարմնիս բջիջներով աշնան շունչը, տերևների ձայնը: Էլ չեմ ասում հարազատներիս հետ ապրելու ու միասին լինելու համար եմ շնորհակալ:Կյանքը ԻՍԿԱՊԵՍ ունի իմաստ:
ԱՄԵՆԱԿԱՐևՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ,ԱՄԵՆԱԿԱՐևՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ....

Հոգեվարք
02.11.2009, 21:29
Ինձ վիճակված է ապրել մեկ անգամ ու կերտել մեկ կյանք, հուսով եմ՝ երջանիկ... Ես բաց չեմ թողնի այս հնարավորությունը...

Gayl
03.11.2009, 00:06
Ինձ թվումա եթե դուք ապրելու մեջ իմաստ չտենաիք շուտվանից ինքնասպան եղած կեղնեիք. Այ հենց այն ինչը չի թույլատրում ձեզ ինքնասպան եղնել ետ էլ դուք կարևորում եք կյանքում

Ինքնասպանությունը հո մի բաժակ ջուր խմել չի՞:Եթե մարդ չի հասկանում թե ինչի համար է ստեղծված և ապրելու մեջ իմաստ չի գտնում դե իհարկե շատ հնարավոր է ձգտի մահվան,բայց հավատա դա շատ դժվար բան ա:

Adriano
03.11.2009, 00:25
Իմ կարծիքով շատ լավ հարցա, կարևոր ամեն ուղղություններով: Ես այն մտքին եմ, որ կյանքի նպատակը հենց կյանքն է: Կյանքը ապրել հիմա, ոչ թե հետո::think

Դատարկություն
03.11.2009, 00:27
Ինքնասպանությունը հո մի բաժակ ջուր խմել չի՞:Եթե մարդ չի հասկանում թե ինչի համար է ստեղծված և ապրելու մեջ իմաստ չի գտնում դե իհարկե շատ հնարավոր է ձգտի մահվան,բայց հավատա դա շատ դժվար բան ա:
Գիտեմ Երվանդ ջան, որ շատ դժվարա, այ դրա համար էլ դեռևս ապրում ենք որովհետև էս կյանքի հետ մեզ դեռ կապող բաներ կան, իսկ էն դեպքում երբոր չհասկանանք էս կյանքի իմաստը ու ոչինչ էլ չունենանք էս կյանքին մեզ կապող, էդ դեպքում ինձ թվում է վախը հաղթահարելը էդքան էլ խնդիր չի

Հոգեվարք
03.11.2009, 02:48
Ինքնասպանությունը հո մի բաժակ ջուր խմել չի՞:Եթե մարդ չի հասկանում թե ինչի համար է ստեղծված և ապրելու մեջ իմաստ չի գտնում դե իհարկե շատ հնարավոր է ձգտի մահվան,բայց հավատա դա շատ դժվար բան ա:

Ինքնասպանությունը ամենամեծ մեղքն է ըստ Աստվածաշնչի...Ինքնասպան լինող մարդիկ, որոնց համար դառնում է կյանքը անիմաստ, ձգտում են մահվան, որքան էլ դժվար բան լինի, այն թույլ մարդկանց է բնորոշ, կամքից զուրկ մարդկանց...ահավոր է...

Սոֆյա
05.11.2009, 11:14
Յուրաքանչյուրն իր համար է որոշում որն է իր կյանքի իմաստը: Քեզ համար իմաստով եղածը մյուսին անիմաստ կարող է թվալ: Ապրում ենք, որ հասնենք նրան ինչի ձգտում ենք ու ինքնաբավարարված (կամ հակառակը) մեռնենք: Իսկ եթե լուրջ. հենց սկսում են միայն ինձ համար ապրել, ապրելու ցանկությունս անհետանում է:

Ֆոտոն
05.11.2009, 17:45
Այս հարցին իմ պատասխանը դեռ չեմ գտել, բայց մի բան կողքից եմ հասկացել:

Կյանքի իմաստը շրջապատի համար պետքական լինելն է: Երբ ոչնչով չես կարողանում օգտակար լինել ոչ ոքի, անիմաստ ես համարում շարունակել կյանքը:

Աբելյան
26.04.2010, 16:33
Նպատակ չկա: Ու հազար անգամ ավելի լավ ա մարդ առանց նպատակ ապրի, քան թե նպատակներ հնարի:

Lord
26.04.2010, 17:00
Ամեն մարդ կյանքի իր նպատակն ունի, ոչ մեկ չի կարող բացի քեզանից որոշել թե որն է քո կայնքի նպատակը, ցանկացած մարդ կյանքում ինչ որ նպատակ պետք է ունենա, թե չէ կյանքը կդառնա անիմաստ և տհաճ

Մանանա
26.04.2010, 18:50
էտ էքզիստենցիալ հարցերը միշտ էլ մարդուն տանջել են: Ես ել էի վերջերս տենց բաներով տառապում, ու գիտեք ինչ եզրակացության եկա? որ կյանքի իմաստը արարման մեջ է: Չեք մտածել, թե ինչու են կանայք գիտության ոլորտում ավելի քիչ, քան տղամարդիկ? որովհետև կանայք բնությամբ արարիչ են ու իրենց` արարման պահանջմունքը գոնե մասամբ բավարարում են երեխա ունենալով...դու անընդհատ արարում ես, կապ չունի ինչ, կարևորը, որ այդ ամենով դու արարում ես քո կյանքը...

EgoBrain
26.04.2010, 21:04
Ամեն մարդ կյանքի իր նպատակն ունի, ոչ մեկ չի կարող բացի քեզանից որոշել թե որն է քո կայնքի նպատակը, ցանկացած մարդ կյանքում ինչ որ նպատակ պետք է ունենա, թե չէ կյանքը կդառնա անիմաստ և տհաճ
Ես էլ էի առաջ էդ մտքին, բայց վերջերս համոզվել եմ, որ մեր էդ բոլոր նպատակները իրենց հերթին անիմաստ են: Մեզ թվում է, որ մենք այս կամ այն նպատակն ունենք ու նրան հասնելը մեր առջնային խնդիրն է, բայց մեր նպատակները կարծես թե մեզ չեն ենթարկվում, այլ մենք ենք ենթարկվում իրենց, իսկ նրանք էլ իրենց հերթին ենթարկվում են ինչ-որ տրամաբանության, որի մասին շատ քիչ բան գիտենք, դրա համար էլ մեծամասնությամբ բոլորիս նպատակներն էլ միևնույն բնույթի են: Դրանք ուղղակի արդարացումներ են, որոնք թույլ են տալիս մտածել, թե մենք գիտենք մեր կյանքի իամստը, բայց իրականում դա այդպես չէ:

Հայկօ
26.04.2010, 21:11
Ո՞րն է կյանքի իմաստը կամ Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ…

Օրինակ՝ շաբաթ երեկոյան բուձիլնիկ չդնելը :love:pardon:

Lord
26.04.2010, 21:15
Ես էլ էի առաջ էդ մտքին, բայց վերջերս համոզվել եմ, որ մեր էդ բոլոր նպատակները իրենց հերթին անիմաստ են: Մեզ թվում է, որ մենք այս կամ այն նպատակն ունենք ու նրան հասնելը մեր առջնային խնդիրն է, բայց մեր նպատակները կարծես թե մեզ չեն ենթարկվում, այլ մենք ենք ենթարկվում իրենց, իսկ նրանք էլ իրենց հերթին ենթարկվում են ինչ-որ տրամաբանության, որի մասին շատ քիչ բան գիտենք, դրա համար էլ մեծամասնությամբ բոլորիս նպատակներն էլ միևնույն բնույթի են: Դրանք ուղղակի արդարացումներ են, որոնք թույլ են տալիս մտածել, թե մենք գիտենք մեր կյանքի իամստը, բայց իրականում դա այդպես չէ:

Հա բայց առանց այդ արդարացումենրի կայնքը անհնար է մարդ կարող է իրեն կորցնել եթե ինչ որ բանի չհավատա, ինչ որ ճանապարհ չտեսնի իր առջև, կարևոր չի մեր նպատակները ինչ բնույթ են կրում, կարևորը որ լինեն

EgoBrain
27.04.2010, 23:20
Հա բայց առանց այդ արդարացումենրի կայնքը անհնար է մարդ կարող է իրեն կորցնել եթե ինչ որ բանի չհավատա, ինչ որ ճանապարհ չտեսնի իր առջև, կարևոր չի մեր նպատակները ինչ բնույթ են կրում, կարևորը որ լինեն
եթե նպատակները պետք է հորինվեն մարդու կողմից, ուղղակի լինելու համար, ապա դա ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն, որը անձամբ իմ համար զզվելի է: Դրա համար մենք ոչ թե նպատակներ պետք է դնենք մեր առաջ ու ռոբոտի նման ձգտենք հասնել դրանց, այլ պետք է փորձենք բացահայտել նոր իմաստներ, որովհետև հաստատ կգա մի պահ, որ կզգանք նման կյանքի անիմաստությունը:

Lord
27.04.2010, 23:26

չէ պարտադիր, դա միայն մի եղանակ է, չպետք է դադարես իմաստներ փնտրելը, բայց չես էլ կարող գտնել, ուղակի պիտի կյանքտ ապրես, այ թե ոնց կյանքտ կապրես որոշումես միայն դու:

Մանանա
27.04.2010, 23:27
եթե նպատակները պետք է հորինվեն մարդու կողմից, ուղղակի լինելու համար, ապա դա ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն, որը անձամբ իմ համար զզվելի է: Դրա համար մենք ոչ թե նպատակներ պետք է դնենք մեր առաջ ու ռոբոտի նման ձգտենք հասնել դրանց, այլ պետք է փորձենք բացահայտել նոր իմաստներ, որովհետև հաստատ կգա մի պահ, որ կզգանք նման կյանքի անիմաստությունը:

ես քեզ շնորհավորում եմ, դու ամենաիսկական ճգնաժամի մեջ ես

Մանանա
28.04.2010, 01:03
Ինձ էլ շնորհավորի::oy

քեզ էլ եմ շնորհավորում:) բայց ես լուրջ եմ ասում, ետ հրաշալիա, որովհետև շուտով այդ ամենը կվերաիմաստավորվի ու դուք կրկնակի շատ կսիրեք կյանքը:love