PDA

Դիտել ողջ տարբերակը : Աղջկա պահվածքը նրան դուր եկող տղայի հետ

@Lika@
19.05.2008, 16:08
Ես շատ եմ ամաչում շփվել ինձ դուր եկած տղայի հետ,իսկ քանի որ մենք նոր ենք սկսել շփվել,ես չգիտեմ ոնց ինձ պահեմ նրա հետ: Ազատ լինեմ,հանգիստ արտահայտեմ էմոցիաներս թե ոչ: Խնդրում եմ խորհուրդ տվեք էլի:oy

Belle
19.05.2008, 16:13
Ես շատ եմ ամաչում շփվել ինձ դուր եկած տղայի հետ,իսկ քանի որ մենք նոր ենք սկսել շփվել,ես չգիտեմ ոնց ինձ պահեմ նրա հետ: Ազատ լինեմ,հանգիստ արտահայտեմ էմոցիաներս թե ոչ: Խնդրում եմ խորհուրդ տվեք էլի:oy

Բնական եղի ;)

@Lika@
19.05.2008, 16:24
Ճիշտն ասած երբ ես խոսում եմ նրա հետ ես շատ եմ կաշկանդվում,ինձ թվում է պատճառը նրա մեջ է, որ ես այդ տղային շատ շուտվանից եմ հավանում ու երբ վերջապես մենք սկսեցինք շփվել ես չեմ կարող նույնիսկ նրան նայել...

Belle
19.05.2008, 16:28

դե բա հանռապետական մասշտաբով բանավեճի մասնակցած աղջկան սազումա քաշվե՞լ ;)
չնայած, չգիտեմ, էս դեպքը ուրիշ է, սպասենք, այս բնագավառում ավելի ձորձառուները ասեն :oy
տաղաներ, օգենք, աղջկան :)

Ra$Ta
19.05.2008, 16:30
Ես շատ եմ ամաչում շփվել ինձ դուր եկած տղայի հետ,իսկ քանի որ մենք նոր ենք սկսել շփվել,ես չգիտեմ ոնց ինձ պահեմ նրա հետ: Ազատ լինեմ,հանգիստ արտահայտեմ էմոցիաներս թե ոչ: Խնդրում եմ խորհուրդ տվեք էլի:oy

Դու ամաչում ես նրանից որ կարողա ինչ որ անտեղի բան ասես , կամ անես և այդ տղայի աչքում ընկնես ուրեմն քո փակված լինելը , կաշկանդված լինելը կարող ա տղուն ավելի շատ վախացնի նա կարողա քո մասին կազմի շատ ամաչկոտ աղջկա կարծիք իսկ դա շատ վատ կլինի , դրա համար քեզ պահի ոնց ուզում ես , ամենակարևորը պահի ազատ ;)

Fedayi
19.05.2008, 16:31
Մի հատ նայի աչքերին, մի քանի վայրկյանում արագ սրտինդ ասա, ու տես ոնց ես թեթևանալու: Մի քանի վայրկյան, հանուն հետագա հանգիստ օրերի:;)
Կամ ավելի լավ ա հենց էտ էլ ասա, որ ամաչում ես իրանից քեզնից ակամա, ու ինքը քեզ կօգնի...Մի օր պետք ա անցնեք էտ հիմար պահը, թե չէ?

Belle
19.05.2008, 16:33
Մի հատ նայի աչքերին, մի քանի վայրկյանում արագ սրտինդ ասա, ու տես ոնց ես թեթևանալու: Մի քանի վայրկյան, հանուն հետագա հանգիստ օրերի:;)

հա, բայց ի՞նչ ասի
ասի, որ հավանում ա՞
էս թեման ինձ էլ հետաքրքրեց :D

Ra$Ta
19.05.2008, 16:35
Կամ ավելի լավ ա հենց էտ էլ ասա, որ ամաչում ես իրանից քեզնից ակամա, ու ինքը քեզ կօգնի...

Էտ սխալա տղուն ասել ես քեզնից ամաչում եմ որտև տղեն կնստի գլխին աղջկա ու ոնց կուզի կխաղացնի , մենք տենց ենք , թեկուզ ես : Նենց արա որ ինքը զգա որ իրա կողքը ուժա գտնվում ;)

Belle
19.05.2008, 16:37
Էտ սխալա տղուն ասել ես քեզնից ամաչում եմ որտև տղեն կնստի գլխին աղջկա ու ոնց կուզի կխաղացնի , մենք տենց ենք , թեկուզ ես : Նենց արա որ ինքը զգա որ իրա կողքը ուժա գտնվում ;)
չեմ կարծում, որ պետքա ասել, ամաչելու մասին, բայց տղաներն էլ են տարբեր, մի մասը սիրուա աղջիկներին, որոնք ուժեղ են, մի մասին էլ հունից հանում են ուժեղ աղջիկները :oy

Fedayi
19.05.2008, 16:37
Էտ սխալա տղուն ասել ես քեզնից ամաչում եմ որտև տղեն կնստի գլխին աղջկա ու ոնց կուզի կխաղացնի , մենք տենց ենք , թեկուզ ես : Նենց արա որ ինքը զգա որ իրա կողքը ուժա գտնվում ;)

Էտ խառակտեռը աղջիկը հետո էլ կարա ցույց տա...

Ra$Ta
19.05.2008, 16:42
չեմ կարծում, որ պետքա ասել, ամաչելու մասին, բայց տղաներն էլ են տարբեր, մի մասը սիրուա աղջիկներին, որոնք ուժեղ են, մի մասին էլ հունից հանում են ուժեղ աղջիկները :oy

Եսիմ ես իմ օրինակի վրա եմ ասում , եթե ընտրում ես քո մյուս կեսին ինքը պետքա քո իսկական կեսը լինի , նենց մարդ որը կկարողանա քո վրա շատ ուժեզ ազդի , լավ ավելի խորանալ երևի չարժի :

Էլի եմ ասում ու հաստատ Լիկա ջան եղիր ազատ ու ունեցի քո եսը , որովհետև ձեր հարաբերությունները ոնց հասկացա նոր են սկսում ու ամենադժվար պահնա , հիմա երկուստել պետքա հասկանաք իրար համար եք թե ոչ ;) իսկ եթե աղջիկը լավ տանջվի կարա նենց անի որ տղան առանց իրան չկարողանա

Dayana
19.05.2008, 16:42
Էտ սխալա տղուն ասել ես քեզնից ամաչում եմ որտև տղեն կնստի գլխին աղջկա ու ոնց կուզի կխաղացնի , մենք տենց ենք , թեկուզ ես : Նենց արա որ ինքը զգա որ իրա կողքը ուժա գտնվում ;)

Չեմ կարող չասել, հիացած եմ Երվանդ :oy տղաների մի մեծ զանգված ուզումա, որ իր կողքին լինի թույլ աղջիկ, ոչ թե ֆիզիկապես այլ հոգեպես, իսկ դու հիմա դեմ դուրս եկար դրան ու ասում ես, որ թող զգա որ կողքին ուժ է գտնվում :hands

@LIKA@ ջան աղջիկներին հատուկ է հուզվելը, ամաչելն ու շփոթվելը, առավել ևս իրենց այսպես ասած դուր եկած տղայի կողքին :oy այնպես որ եղիր բնական, եթե կաշկանդվում ես ժամանակի ընթացքում կանցնի ;) էդ ժամանակ ինքը լրիվ քոնը կդառնա ու դու էլ իրենը ;)

Հ.Գ. Ռաստա մի անգամ էլ հիացած եմ :oy

Belle
19.05.2008, 17:00
իսկ եթե աղջիկը լավ տանջվի կարա նենց անի որ տղան առանց իրան չկարողանա

աղջիկ եթե մի քիչ էլ ուզի, կարա տենց անի, բայց ես օրինակ, չարեցի, մտածեցի, թող ամեն ինչ իրա հունով գնա, կարողա սխալ եմ արե՞լ
հլը շատ ուշ չի, կարողա՞ փորձեմ :love

Ra$Ta
19.05.2008, 17:11
աղջիկ եթե մի քիչ էլ ուզի, կարա տենց անի, բայց ես օրինակ, չարեցի, մտածեցի, թող ամեն ինչ իրա հունով գնա, կարողա սխալ եմ արե՞լ
հլը շատ ուշ չի, կարողա՞ փորձեմ :love

Գիտես ոնց չափի մեջ պետքա էտ սիրահարվացնելը (իսկ դա շատ դեպքերում նա է որ դու ցույցես տալիս տղուն որ ինքը կարողա քեզ կորցնի , ու եթե ինքը անտարբեր չի ինքը սկսումա վախենա որիցել կարողա առաջանա սիրահարվածություն), բայց երբ աղջիկը սկսումա իրան շատ թանգացնել որ դու իրան հասնես (թե խի են շատ աղջիկներ մտածում որ մենք պետքա իրանց հասնենք ) էտ արդեն չի դզում , դու երևի ճիշտ ես անում : Սենց մի բանել կա շատ աղջիկների մոտ , հենց տղեն սիրահարվում ա ու դա ցույցա տալիս , իսկ աղջիկը դեռ ոչ ապա աղջիկը ինքստինքյան հետաքրքրությունը կորցնումա այդ տղու նկատմամբ , ոչ թե հատուկ այլ տենցա հիմա բնությունը , դրա համար չարժի նենց անել որ տղան առաջ ընգնի քեզանից , սպսի թող ամեն ինչ իրա հունով գնա :

Երկնային
19.05.2008, 18:06
Լիկա ջան, ամեն դեպքում փորձիր լինել ամենաիսկականը տղայի աչքերում, որ իր համար ուրիշ կերպար չստեղծվի… հետո կարող է հիասթափվել…
թույլ տուր որ հասկանա, թե դու ինչպիսին ես… եթե ամաչկոտ ես, դե լավ, մի քիչ էլ կարելի է ամաչել, թող իրեն պաշտպան զգա… եթե շփվող ես, շփվող եղիր… հաստատ գնահատվում է բնականությունը… :)

հա, հանկարծ թույլ չտաս, որ զգա, թե շատ ես իրենով հետաքրքրված (Ռաստայի ասած` կնստի գլխիդ… :D)… միանգամից կորում է հետաքրքրությունը աղջկա հանդեպ…
ի դեպ, դա աղջկա` ինքն իրեն թանկացնելու հետ ոչ մի կապ չունի… սա ավելի շատ մի քիչ խորհրդավոր լինելն է… մարդու բնույթն է էդպիսին` ուզում է բացահայտել, թե ինչ կա էնտեղ` մյուսի հոգում… ;)

Հ.Գ. Ռաստա, բա ամաչկոտ լինելը վատ բանա՞, այ տղա… :oy
հիմա ես որ մեկից էի… :D

*e}|{uka*
19.05.2008, 18:12
Ես շատ եմ ամաչում շփվել ինձ դուր եկած տղայի հետ,իսկ քանի որ մենք նոր ենք սկսել շփվել,ես չգիտեմ ոնց ինձ պահեմ նրա հետ: Ազատ լինեմ,հանգիստ արտահայտեմ էմոցիաներս թե ոչ: Խնդրում եմ խորհուրդ տվեք էլի:oy

Չեմ ուզում երկար- բարակ խորհուրդներ տալ , վերևում լիքը կան երևի , չեմ կարդացել :pardon , մի բան կասեմ միայն , եթե կարելի է:oy
Մի խուսափի իր աչքերի մեջ նայելուց , ցույց մի տուր որ շփոթված ես , գլուխդ մի պահի իրեն հետ խոսալուց , տղաները էտ ամեն ինչը ուրիշ ձևով են ընկալում , հասկանում են թե դու իրանցից խուսափում ես , տահաճա իրենց հետ շփումը ևայլն և այլն , կյանքում չեն մտածի . «Կարողա էս աղջիկը ամաչումա» :oy

ter8588
20.05.2008, 15:44
Դա ելա ճիջտ.:hands

Ես առաջ չէի կարողանում խոսել այն տղայի հետ որ ինձ սեր էր ղոստովանում իսկ հիմա եթե դուրս չի գակիս ասում եմ, նորմալ սիրուն տղայա ելի ասում եմ, և ասում եմ, որ չէ քո հետ չեմ կարող ընկերություն անել քանի-որ ուրիջի եմ սիրում.
և ոչ մի ավելորդ բան,բայց որ նկատում եմ չափը անցնում ա ահաոր ձևի կոպտում եմ, բայց ամեն մեկս իրեն պահելու ձև ունենք,, հաաաաաաաաաաաաաա մի բանել սա որպես խորհուրդ չի ասեմ իմանաք միայն իմ արածնա որ ասում եմ!!!!!!!!!!!!!!:B:think

Ավելացվել է 2 րոպե անց
Հա բայց երբ ինձ դուրա գալիս չեմ կարող բացատրել բայց վատ ձևով չեմ պահում կարծում եմ ես.....:B:ok

chiburgen
20.05.2008, 17:35
Ես շատ եմ ամաչում շփվել ինձ դուր եկած տղայի հետ,իսկ քանի որ մենք նոր ենք սկսել շփվել,ես չգիտեմ ոնց ինձ պահեմ նրա հետ: Ազատ լինեմ,հանգիստ արտահայտեմ էմոցիաներս թե ոչ: Խնդրում եմ խորհուրդ տվեք էլի:oy

Ես քեզ խորհուրդ կտամ ոչ մեկին չլսես, որովհետև մենակ դու գիտես որնա ճիշտ,իսկ որը` սխալ: Եթե լավ մանգաս կգտնես քո հարցերի պատասխանը քո մեջ:;)

Janita Hero
20.05.2008, 17:43
Իրան քեզնից բարձր ես դասում, դրա համար էլ ամաչում ես, կամ էլ իրան ինչ-որ չասված բան ունես, հաստատ ես գիտեմ ետ ինչ ա: Հենց ասես, ամեն ինչ ի չիք կդառնա ու էլ չես քաշվի:
Լավ միջոց ա նաև միասին ոչ միան ռոմանտիկ զբոսնելը, այլ ասենք գնաք իրար հետ ինչ-որ մի հասարակական աշխատանք կատարեք, կամ սար բարձրանաք իրար հետ: :D:D:D
Ինչ ա ասածս, որ մտերմության աստիճանը մեծանա էլի եթե տենց ձգտում կա իհարկե:

Իսկ առհասարակ, ոչնչից էլ մի վախեցի, եթե սենց թեմա ես բացել, ուրեմն կաշկանդվելու և ոչ մի առիթ առավել ևս իրավունք չունես ;)

Artgeo
20.05.2008, 17:45
Լավ միջոց ա նաև միասին ոչ միան ռոմանտիկ զբոսնելը, այլ ասենք գնաք իրար հետ ինչ-որ մի հասարակական աշխատանք կատարեք, կամ սար բարձրանաք իրար հետ: :D:D:D
Կամ էլ Ակումբի հանդիպմանը եկեք միասին ;)

Dayana
21.05.2008, 09:51
Իրան քեզնից բարձր ես դասում, դրա համար էլ ամաչում ես, կամ էլ իրան ինչ-որ չասված բան ունես, հաստատ ես գիտեմ ետ ինչ ա: Հենց ասես, ամեն ինչ ի չիք կդառնա ու էլ չես քաշվի:
Լավ միջոց ա նաև միասին ոչ միան ռոմանտիկ զբոսնելը, այլ ասենք գնաք իրար հետ ինչ-որ մի հասարակական աշխատանք կատարեք, կամ սար բարձրանաք իրար հետ: :D:D:D
Ինչ ա ասածս, որ մտերմության աստիճանը մեծանա էլի եթե տենց ձգտում կա իհարկե:

Իսկ առհասարակ, ոչնչից էլ մի վախեցի, եթե սենց թեմա ես բացել, ուրեմն կաշկանդվելու և ոչ մի առիթ առավել ևս իրավունք չունես ;)

Էս Ֆլորայի խորհուրդները մի լսի Լիկա ջան, ինքը QA-ա ինչքան դաժան բան կա դրանք են ասում :cry մարդ են բռնում վրան թերություն գտնեն , տանջն, :angry գործի դնեն :oy

Իսկ իրականում իսկապես մի քիչ ավելի շատ փորձի ճանաչել նրան ու միայն զգացումնքներին հիմնվելը կարող է հետո մի քիչ բարդություններ առաձացնի :oy
Իսկ դու փորձիր երջանիկ լինել ;) ուղղակի երջանիկ։

Հ.Գ. Ֆլորա :kiss

Frigid-
21.05.2008, 10:40
Ես շատ եմ ամաչում շփվել ինձ դուր եկած տղայի հետ,իսկ քանի որ մենք նոր ենք սկսել շփվել,ես չգիտեմ ոնց ինձ պահեմ նրա հետ: Ազատ լինեմ,հանգիստ արտահայտեմ էմոցիաներս թե ոչ: Խնդրում եմ խորհուրդ տվեք էլի:oy

Իսկ չես կարծում, որ իրականում խնդիրը քո մեջ չէ: Քո ազատ ու հանգիստ լինելը հենց տղայից է կախված, իսկ եթե համարձակությունդ թույլ է տվել լինել էդ շփման նախաձեռնողը, ապա ամաչելու մասին խոսելն ավելորդ է: Թե ամեն քայլդ էլ ծանր ու թեթև անես, թե ոնց ճիշտ լինի, որ գլխիդ չնստեն, հիմիկվանից մի թանկագին խորհուրդ տամ` քեզ նման մարդիկ պետք չեն ;)

Janita Hero
21.05.2008, 11:41

կամ էլ տենց;)

Մերսի Ամուշ:love

Mari
21.05.2008, 12:12
Լիկա ջան էկա::) Գնացինք...
Փաստորեն արդեն առաջընթաց կա, դա լավ է: Հիմա էլ, փաստորեն, ուրիշ խնդիր է առաջացել...

Ես շատ եմ ամաչում շփվել ինձ դուր եկած տղայի հետ,իսկ քանի որ մենք նոր ենք սկսել շփվել,ես չգիտեմ ոնց ինձ պահեմ նրա հետ: Ազատ լինեմ,հանգիստ արտահայտեմ էմոցիաներս թե ոչ: Խնդրում եմ խորհուրդ տվեք էլի:oy

:think Տակ, հանգիստ սկսի արտահայտվել: Հիմա տես ինչ ես անում: Պետք չի միանգամից սկսել էմոցիաներդ արտահայտել: Սկզբում՝ ընդհանուր հետաքրքրությունների մասին մի քիչ կզրուցեք, ու հետագայում՝ ավելի հեշտ կլինի: Հետաքրքրվում ես՝ այդ տղան դպրոցում /դպրոցական էր, չէ՞/ որ առարկան է շատ սիրում, ու որից է ավելի ուժեղ: Մի քիչ էդ առարկաներից ինֆորմացիա ես հավաքում, ու սկսում ես իրա հետ դրանց շուրջ զրուցել: Սկզբնական շրջանի համար շատ լավա: Հետո կանցնեք էմոցիաներ թեմային: Ամեն դեպքում 97-98թթ-ին լավ աշխատեց /էհ Դավիթ, Դավիթ:love /: Լուրջ եմ ասում...

Հ. Գ. Տեսնու՞մ եք՝ էլի եմ ասում՝ ինքնակրթության եմ մղում եկող սերնդին՝ կրկնակի ՕԳԳ

Taurus
21.05.2008, 12:58
Ես շատ եմ ամաչում շփվել ինձ դուր եկած տղայի հետ,իսկ քանի որ մենք նոր ենք սկսել շփվել,ես չգիտեմ ոնց ինձ պահեմ նրա հետ: Ազատ լինեմ,հանգիստ արտահայտեմ էմոցիաներս թե ոչ: Խնդրում եմ խորհուրդ տվեք էլի:oy

Իմ կարծիքով սենց ապետք անել, տրամադրի քեզ ու ամեն ինչ կընկնի իր տեղը առաջին համբույրից հետո, բայց պիտի նենց անես որ, իհարկե ինքը անի առաջին քայլը, բայց դու մինգամից պետք է պատասխանես, էտ շատ կաևոր ա!:ok
Չմտածես, եթե այդ տղան ինչ որ զգացմունքներ ունի քո հանդեպ առխաին հետևի խորհրդիս ու ամեն ինչ լավ կլինի!

Ramzes
21.05.2008, 14:24
Դու պետք է հանգիստ պահես քեզ, լինես բնական, անկաշկանդ ու համարձակ, դա քեզ հաստատ շատ կօգնի:

firewall
22.05.2008, 00:26
երևի կախված է նրանից, թե այդ տղան ինչպես է քեզ վերաբերվում :think :)

հ.գ. իսկ odnoklassnik-ով եք սկսե շփվել, թե իրականում՞ :))

@Lika@
23.05.2008, 22:10
Դե լավ գնացինք,սկսեմ նրանից ,որ մենք նույն դպրոցից ենք: Սկսել ենք շփվել նրա ընկերոջ միջամտության շնորհիվ:
Ասեմ սիրելի ակումբակիցներ ջան. դուք բոլորդ էլ շատ լավ խորհուրդներ տվեցիք ,բայց ես մեկ է չգիտեմ ինչպես ինձ պահեմ: Հարցը նրանում է ,որ իմ զգացմունքները ասես ինձ թույլ չտան խոսել նրա հետ,ես էլ անընդհատ շփոթվեմ ու կաշկանդվեմ....:love
Չգիտեմ սեր է սա թե ուղղակի մանկական սիրահարվածություն ,բայց ես ամեն ինչ կտայի եթե մենակ կարողանայի նրա հետ հանգիստ խոսել զգացմունքներիցս ու զգայի ,որ հակակրանք չեմ առաջացնում.............:oy

Ավելացվել է 1 րոպե անց
Խնդրանք Մերիին,կարող ես Դավթի մասին պատմել........;)

Սամվել
23.05.2008, 22:20
http://img.carnage.ru/i/sm/eyes.gifՍենց :))

@Lika@
23.05.2008, 22:33
Տենց որ ինձ պահեմ երևի կմտածի կիսախելագար եմ,կամ էլ որ ինքնա տենց.........:tease

Tatev
04.06.2008, 23:10
Սենց մի բանել կա շատ աղջիկների մոտ , հենց տղեն սիրահարվում ա ու դա ցույցա տալիս , իսկ աղջիկը դեռ ոչ ապա աղջիկը ինքստինքյան հետաքրքրությունը կորցնումա այդ տղու նկատմամբ , ոչ թե հատուկ այլ տենցա հիմա բնությունը , դրա համար չարժի նենց անել որ տղան առաջ ընգնի քեզանից , սպսի թող ամեն ինչ իրա հունով գնա :

Ճիշտ ա էլի ասում մարդը....

firewall
04.06.2008, 23:46
Ճիշտ ա էլի ասում մարդը....

հմմ.. բայց ոնց եք իմանում, թե մարդը սիրահարվածա, թէ չէ՞...

Արամ
04.06.2008, 23:48
Ինձ պետք չի աղջիկը ինձ սիրի ես ուզում եմ որ ես Սիրեմ

@Lika@
09.06.2008, 22:51
համաձայն եմ Արամի հետ,կարևորը ,որ մարդ սիրի և երջանիկ լինի իր սիրելուց.զգա որ ողջ հոգով ուզում է նվիրվեկ իր սիրած եակին....:love

firewall
10.06.2008, 02:02
ես ել եմ ձեր հետ համաձայն... :cry:cry:cry

Երկնային
10.06.2008, 02:16
չի կարելի առանձնացնել…
մարդ պետք է սիրի ու սիրվի… սերը պիտի փոխադարձ լինի…:oy

Արամ
10.06.2008, 09:09
չի կարելի առանձնացնել…
մարդ պետք է սիրի ու սիրվի… սերը պիտի փոխադարձ լինի…:oy

:love պիտի, բայց այդպես չէ...:oy

Սամվել
10.06.2008, 12:22
չի կարելի առանձնացնել…
մարդ պետք է սիրի ու սիրվի… սերը պիտի փոխադարձ լինի…:oy

Այո :love ...

Թե չէ այ տնաշեններ դրել եք ասում եք տղեն պիտի սիրի իսկ աղջիկը ջայնամ :D հո տենց չի բա էտ տղեն մեղք չի... բա էտ աղջիկը մեղք չի :think:8:D

քաղաքացի
10.06.2008, 12:29
Աղջկա պահվածքը իրեն դուր եկող տղայի հետ չպետք է լինի
սենց -> :love
սենց -> :oy
սենց -> :angry
սենց -> :unsure
սենց -> :erexa
սենց -> :|
կամ
սենց -> :tease
ու լիքը այլ ձևեր:

Պահվածքը քննարկելու բան չէ, այն գալիս է բնազդաբար: Նախապես չպետք է մտածել ինչ անել, ոնց անել: Ամենինչ էլ կարելի է անել, միայն խելագառության աստիճանի չհասնի :)

Երկնային
10.06.2008, 13:08
Աղջկա պահվածքը իրեն դուր եկող տղայի հետ չպետք է լինի
սենց -> :love
սենց -> :oy
սենց -> :angry
սենց -> :unsure
սենց -> :erexa
սենց -> :|
կամ
սենց -> :tease
ու լիքը այլ ձևեր:

բա էլ ի՞նչ մնաց… :D:D

միշտ սե՞նց… :) բանծիկները պինդ կապեն, որ միշտ ձիժուռնի ժպտա… :D
կամ սե՞նց :8

քաղաքացի
10.06.2008, 15:03
բա էլ ի՞նչ մնաց… :D:D

միշտ սե՞նց… :) բանծիկները պինդ կապեն, որ միշտ ձիժուռնի ժպտա… :D
կամ սե՞նց :8

Էդքան անհասկանալի բան եմ ասե՞լ: Ուղղակի ասածս այն է, որ՝

Պահվածքը քննարկելու բան չէ, այն գալիս է բնազդաբար: Նախապես չպետք է մտածել ինչ անել, ոնց անել: Ամենինչ էլ կարելի է անել, միայն խելագառության աստիճանի չհասնի :)

Carpio
15.06.2008, 22:41
Սկզբում ավելի արտահայտիչ ցույց տուր քո թերությունները և հետո առավելությունները

Գաղթական
16.06.2008, 15:23
Ինձ պետք չի աղջիկը ինձ սիրի ես ուզում եմ որ ես Սիրեմ

հետաքրքիրա՝ ինչո՞ւ..

Ավելացվել է 13 րոպե անց

Հարցը նրանում է ,որ իմ զգացմունքները ասես ինձ թույլ չտան խոսել նրա հետ,ես էլ անընդհատ շփոթվեմ ու կաշկանդվեմ....:love
Չգիտեմ սեր է սա թե ուղղակի մանկական սիրահարվածություն ,բայց ես ամեն ինչ կտայի եթե մենակ կարողանայի նրա հետ հանգիստ խոսել զգացմունքներիցս ու զգայի ,որ հակակրանք չեմ առաջացնում.............:oy

Լիկա ջան, ըստ իս՝ քեզ ոչ մեկ չի կարող խորհուրդ տալ, թե ամենաճիշտ պահվածքը որնա..
ասեմ ինչու՝ տղամարդ կա, որ իրեն դուր են գալիս ամաչկոտ աղջիկները/կանայք, և նա «տրաքում է», երբ աղջիկը իրեն չափից դուրս ազատ է պահում..
տղամարդ էլ կա, որ խելքը իրենը չի ինքնավստահ ու ընդունելի չափով ագրեսիվ աղջիկներից..

ես կարող եմ շատ ավելի շատ օրինակներ բերել, բայց այս 2-ը ծայրահեղություններ էին, որոնք պարզ ցույց են տալիս, որ քո ընտրյալին չճանաչող յուրաքանչյուր ոքի տված խորհուրդը կարող է առավելագույնս սխալը լինել..

ինչ վերաբերվում է ամոթխածությանն ու կաշկանդվածությանը՝ քեզ միայն խորհուրդ կարող եմ տալ՝ հեչ էլ չամաչել ամաչելուցդ..
դժվար թե Երկիր մոլորակի վրա գտնվի մեկը, ով կարողանա հաստատ ասել, որ իր սիրահարվածության նախնական փուլում հեչ չի ամաչել իր ընտրյալից..
սա հատուկ է թե՛ տղաներին և թե՛ աղջիկներին (ի միջի այլոց, քեզ որպես գաղտնիք ասեմ, որ տղաները ամաչում են չափից դուրս ավելի շատ, քան հենց աղջիկները.. և սա էլ հենց առկա է քո օրինակում, որ այդ տղան ամաչում է ինքը խոսք բացել իր զգացմունքներից)
այնպես որ՝ պահի քեզ ուղղակի բնական, այնպիսին ինչպիսին որ կաս իրականում
և բոլորովին մի՛ շտապեցրու դեպքերը
ամաչո՞ւմ եք իրարից՝ ավելի պայծառ ու ավելի հետաքրքիր՝ չէ որ հետագայում, երբ ձեր հարաբերությունները հաղթահարելով նվաճեն բնական զարգացման նորանոր փուլեր՝ շատ ու շատ ընդհանուր բաներ կունենաք միասին հիշելու ու մի լավ ծիծաղելու..

նորից եմ կրկնում՝ դեպքերից առաջ մի ընկի ու թող որ ամեն ինչ ընթանա իր բնական հունով.. դեռ ամեն ինչ էլ կհասցնեք՝ շատ մի շտապի, որ ահավոր չփոշմանես հետագայում հենց շտապելուդ համար ;)

Narinfinity
23.09.2008, 11:53
Ես շատ եմ ամաչում շփվել ինձ դուր եկած տղայի հետ,իսկ քանի որ մենք նոր ենք սկսել շփվել,ես չգիտեմ ոնց ինձ պահեմ նրա հետ: Ազատ լինեմ,հանգիստ արտահայտեմ էմոցիաներս թե ոչ: Խնդրում եմ խորհուրդ տվեք էլի:oy

Եղիր այնպիսին ինչպիսին որ կաս,
Սիրիր դու այպես ինչպես որ կուզես,
Միշտ ազատ քեզ զգա, բարի ու քնքուշ,
Ասենք թե պարի հրավեր ստացած,
Հիմա ուր որ է պիտի պար բռնես,
Միշտ էլ համերաշխ, իրար լսելով,
Իրար համահունչ, ներդաշնակ ու քաջ...:B