PDA

Դիտել ողջ տարբերակը : Help Կենսաբի 11-ի քննություններ

Freddie
16.05.2008, 21:20
Ժողովուրդ ո՞վ կարա օգնի էս խնդիրների լուծման հարցում:oy։ Խնդիրները հետևյալն են՝
1. Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացավ 12 մոլ CO2 և 86 մոլ ԱԵՖ։ Քանի՞ մոլ H2O է անջատվել այդ ընդացքում։
2. Օրգանիզմում գլյուկոզի ճեղքումից հետո մնացել է 18 մոլ կաթնաթթու և սինթեզվել 246 մոլ ԱԵՖ։ Գտնել ճեղքման ենթարկված գլյուկոզի և օգտագործված Օ2-ի մոլերի քանակը։

Համենայն դեպս հիշեցնեմ գլիկոլիզը և թթվածնային ճեղքումը.
C6H12O6 + 2ԱԿՖ + 2H3PO4 — 2C3H6O3 + 2ԱԵՖ + 2H2O
2C3H6O3 + 6O2 + 36ԱԿՖ + 36H3PO4 — 36ԱԵՖ + 6CO2 + 42H2O
և լրիվ ճեղքման հավասարումը.
C6H12O6 + 6O2 + 38ԱԿՖ + 38H3PO4 — 38ԱԵՖ + 6CO2 + 44H2O

Ներսես_AM
16.05.2008, 21:45
Առաջինը սենցա

Քանի որ առաջացելա 12 մոլ CO2 իսկ CO2 առաջանումա մենակ թթվածնային ճեղքման ժամանակ ապա նայելով լրիվ ճեղքման հավասարմանը տեսնում ենք, որ 1մոլ գլյուկոզից առաջանում է 6մոլ CO2 և 38 մոլ ԱԵՖ: Քանի որ մեր մոտ առաջացել է 12 մոլ CO2 => Լրիվ պրոցեսով ճեղքվել է 2 մոլ գլյուկոզ .. որը առաջացրել է նաև 2*38=76 մոլ ԱԵՖ: բայց առաջացել էր 86մ ոլ ԱԵՖ: այդ 10 մոլը առաջացել է անթթվածին ճեղքումով ու նայելով ռեակցիային կտեսնենք ոի 10մոլ կառաջանար 5 մոլ գլյուկոզից:
Այսինքն ճեղքվել է 7 մալ գլյուկոզ:

երկրորդի համար ուզում եմ հաստատեք որ կաթնաթթուն ԱԿՖ-ն է

StrangeLittleGirl
16.05.2008, 21:59
երկրորդի համար ուզում եմ հաստատեք որ կաթնաթթուն ԱԿՖ-ն է
Կաթնաթթուն ԱԿՖ-ն չի :D
այ էս ա C3H6O3
Նե՛րս, բայց ոնց որ սխալ ես լուծել: Կենսաբի խնդիրները հասարակ մաթեմատիկական հաշվարկով չեն լուծվում: Ես էլ ձևերը չեմ հիշում :(

Freddie
17.05.2008, 20:18
Կաթնաթթուն ԱԿՖ-ն չի :D
այ էս ա C3H6O3
Նե՛րս, բայց ոնց որ սխալ ես լուծել: Կենսաբի խնդիրները հասարակ մաթեմատիկական հաշվարկով չեն լուծվում: Ես էլ ձևերը չեմ հիշում :(

Ինձ էլ է թվում, որ սխալ է, համենայն դեպս մեռսի, որ փորձեցիր օգնել։ Իսկ նման տիպի խնդիրներ մի քանի հատ լուծել եմ. սկզբից համեմատում ենք, թե նյութերը 1 մոլ գլյուկոզի ժամանակ ինչքան են սինթեզվում և իքս-ի ժամանակ ինչքան են ստացվել(այսինքն տվյալ դեպքում), հետո ստացված իքս-գլյուկոզները գումարում ենք և նույն իքս հավասարման միջոցով գտնում պետք եղած նյութը։ Բայց էս երկու խնդիրների ժամանակ այդ եղանակով չի ստացվում լուծել։

StrangeLittleGirl
17.05.2008, 22:39
Երկրորդ խնդրի պատասխանը 15 գլյուկո՞զ, 36 թթվածի՞ն:
Չգիտեմ՝ ճիշտ է, թե ոչ, բայց բացատրեմ:
Եթե 18 մոլ կաթնաթթու է մնացել, հետևաբար անթթվածնային փուլ մտել է 9 մոլ գլյուկոզ և կանգ առել: Դրան համապատասխան սինթեզվել է 18 մոլ ԱԵՖ, որը հանում ենք ընդհանուր թվից. 246-18=228: Այս թիվը ցույց է տալիս, թե անթթվածին + թթվածնային փուլից ինչքան ԱԵՖ է ստացվել: Բաժանում ենք 38-ի, որ տեսնենք ինչքան գլյուկոզ է մասնակցել: Ստացվում է 6:
6 + 9 = 15 գլյուկոզ
Իսկ թթվածինն էլ հաշվում ենք ըստ թթվածնային փուլին մասնակցած գլյուկոզի. 6x6=36:
Հուսով եմ՝ ճիշտ է:

Freddie
22.05.2008, 15:47

Mersi բաից ինձ թվում է լուծումը ճիշտ չի։ Ուրիշ տարբերակներ կա՞ն։:oy