PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ պետք է հաշիվը փակի

bounty
22.10.2006, 21:20
Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը այն մասին, թե ով պետք է վճարի տղան թե աղջիկը…

Esmeralda
22.10.2006, 23:04
Ամենաճիշտը, երբ ամեն մեկն իրա տեղը տա...
Երբ տղան է փակում երկուսի տեղն էլ, նորմալ եմ նայում... Երբեմն ես եմ ուզում փակել հաշիվը, բայց երբեք թույլ չեն տվել... Երևի տղայի համար վատ է, երբ աղջիկն է փակում...

John
23.10.2006, 09:12
Կարծում եմ, որ աղջիկը:D :D :D Իսկ ավելի լուրջ՝ կարծում եմ, որ պետք է տղան փակի:

Arisol
23.10.2006, 11:03
Այս թեման իմ ամենացավոտ թեմաներից մեկն է: Ահավոր կոմպլեքսավորվում եմ, երբ տղան է իմ տեղը վճարում կամ հաշիվ փակում, չնայած համարում եմ, որ այդպես է ճիշտ: Համաձայն եմ Էսմերալդայի հետ, ավելի լավ կլիներ, եթե ամեն մեկն իր տեղը վճարեր, բայց կարծում եմ, որ դաստիարակված տղան թույլ չի տա, որ աղջիկը այդպես անի: Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում կհարմարվեմ նրան, որ տղան է վճարում, իսկ մինչ այդ կկամպլեքսավորվեմ;) :

Astghik
23.10.2006, 11:24
Իմ կարծիքով եթե զույգ են, տղան կարող է փակել հաշիվը, իսկ երբ ընկերներով ենք սուրճի գնում, ես սխալ եմ համարում տղաների վճարելը, թող յուրաքանչյուրն իր հաշիվը փակի: Ես օրինակ այն դեպքում, երբ իմ ընկերներն են այն փակում, ինձ վատ եմ զգում, և այլ անգամ խուսափում եմ նրանց հետ սուրճի գնալու...

Cassiopeia
23.10.2006, 12:54
Ընդհանրապես կարծում եմ որ վճարումները պիտի լինեն հաջորդական, կամ գոնե երբեմն-երբեմն աղջիկը վճարի: Ինչի տղայի փողը փող չի՞… Հնարավոր է, որ տղայի արժանապատվությունը նույնիսկ թույլ չտա որ աղջիկը, վճարի, բայց երբեք աղջկա կողմից վճարի առաջարկը անիմաստ չէ: Այն կգնահատվի…

քաղաքացի
23.10.2006, 14:51
Պետք է նշել այն, թե ու՞մ կողմից է հրավիրված: Եթե աղջկա կողմից է, ուրեմն աղջիկը թող փակի, եթե տղայի կողմից է հրավիրված՝ թող տղան փակի: Իսկ եթե ոչ մեկը, ոչ էլ մյուսը, ապա թող ոնց ուզում են այնպես, բայց լավ կլինի յուրաքանչյուրը իր համար:
Հետո սիրուն չի, որ կռիվ են անում մինչև հաշիվը պատռելը, հետո էլ ով պատռում է նա էլ վճարում է գումարը: :D

Մասսագետ
23.10.2006, 18:03
Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը այն մասին, թե ով պետք է վճարի տղան թե աղջիկը…
Դե նայած ինչի համար պիտի վճարեն: Տղայի սխալների համար աղջկերքը պիտի վճարեն, աղջկերքի սխալների համար էլի աղջկերքը պիտի վճարեն: Մի խոսքով ամեն տեղ աղջկերքը պիտի վճարեն: Իսկ, երբ հաշիվը փակելու մասին ա խոսքը, ով ավելի հարուստ ա, թող ինքն էլ վճարի. այսինքն, աղջիկը էլի:

StrangeLittleGirl
23.10.2006, 18:40
Պետք է նշել այն, թե ու՞մ կողմից է հրավիրված: Եթե աղջկա կողմից է, ուրեմն աղջիկը թող փակի, եթե տղայի կողմից է հրավիրված՝ թող տղան փակի: Իսկ եթե ոչ մեկը, ոչ էլ մյուսը, ապա թող ոնց ուզում են այնպես, բայց լավ կլինի յուրաքանչյուրը իր համար:
Համաձայն եմ :)

Գոռ Ջան - Հայ
23.10.2006, 18:41
Միանշանակ տղան:
Առանց բացառությունների...
Եթե իհարկե ենթարկվում է ջենտլմենության մինիմալ կանոններին...:B

Guest
23.10.2006, 18:42
Լավագույն տարբերակն է երբ բոլորը զգում եմ և հասկանում, թե տվյալ իրավիճակում ով է փակվելու: Իհարկե շատ անգամ տղաեքն էն փակվում, բայց մեր ընկերության մեջ նաև եղել են դեպքեր, երբ աղջկեքը մեծ հաջույքով (պոնչիկանոցում) մեզ նստացրին, ամեն մեկը ընտրեց իր զույգը, և շատ սիրուն և կատակելի ձևով հոգ եին տանում, լավ կերցրին-խմցրին, լավ ուրախացանք բոլորս, չնայաց 100 մնացած դեպքերում իհարկե մենք եինք փակվում: Մի հատ էլ պատմեմ՝ 6 տղա և մի աղջիկ էինք… հիմա հասավ պահը փակվելու… ո՞վ է փակվելու, ո՞վ է փակվելու… որոշինք, որ քանի որ նա միակ աղջիկն է ուրենմ ինքը պիտի փակվի:) Իհարկե քիչ բան էինք վերցրել, բայց դե գաղափարը լավն էր:

Գոռ Ջան - Հայ
23.10.2006, 18:45
Հումորի զգացումը կյանքում անփոխարինելի բանա…:)

քաղաքացի
23.10.2006, 18:54
Մի անգամ, երբ ես ու մի հատ աղջիկ սրճարանում նստած էինք, «հաշիվ փակելու» վեճից հետո նա ինձ ասաց, որ ինքը նեղվում է, երբ ուրիշը իր տեղը փող է տալիս և իրեն թվում է, թե երբ իր տեղը վճարում են, ուրեմն մտածում են, որ այս աղջիկը մեղք է, փող չունի: Այլևս դրանից հետո այդ աղջկա հետ սրճելուց մեկ ինքն է փակում, մեկ ես: Շատ ուրախ եմ, որ էլ կռիվ չենք անում: :)
Իսկ հետաքրքիր մի բան, երբ երթուղային տաքսի եմ նստում ու աղջիկ ծանոթ եմ տեսնում երբեկ չեմ կարողացել իր տոմսը ստանալ, ավելին իրենք են իմ տեղը դա անում: Որ շատ ուզեմ կարող եմ իմ ուզածին հասնել, բայց չեմ ուզում այդ երթուղային նեղվածքի մեջ իրար քաշքշենք: Երևի հենց դրա համար էլ մոտս չի ստացվում ուրիշի տեղը ստանամ:

Lapterik
23.10.2006, 19:03
Լավ սկսենք սկզբից (ինչպես կասեր Եղիազարյանը, հասկագոցը հասկացավ հուսով եմ):
Դե եթե տղան ա հրավիրել, ինքն էլ պիտի փակի հաշիվը, բայց միանշանակ չի կարելի ասել թե ով: Նայած համգամանքների:
«Մի խոսքով ամեն տեղ աղջկերքը պիտի վճարեն» փաստորեն էտպես ա ստագվում(կատակ էր իհարկե):
Ահավոր ջղայնանում եմ, որ իմ փոխարեն մարշուտկայի մեջ ստանում են. Մեկ-մեկ նույնիսկ չեմ նստի ետ մարշուտկան, վոր գիտեմ իմ փոխարեն պիտի ստանան:Բայց կողմ եմ նրան, որ ամեն մարդ իրա համար:Գերմանական հաշիվ ամենաճիշտ տարբերակը:

Գոռ Ջան - Հայ
23.10.2006, 19:08

Կյանքում ամենաճիշտ տարբերակ գտնելը անհնարա...
ինչ վերաբերվումա գերմանական հաշվին....բա ուր՞ մնաց մեր հայկականը՞
ուր՞ մնաց ջենտլմենությունը, ու վերջիվերջո Հայ Տղու «ջիգյարը»...

Lapterik
23.10.2006, 19:13
Կյանքում ամենաճիշտ տարբերակ գտնելը անհնարա...
ինչ վերաբերվումա գերմանական հաշվին....բա ուր՞ մնաց մեր հայկականը՞
ուր՞ մնաց ջենտլմենությունը, ու վերջիվերջո Հայ Տղու «ջիգյարը»...
Դե երիտասարդներ ջան, վոնց սրտներդ ուզում ա, էնպես էլ արեք: :angry

Գոռ Ջան - Հայ
23.10.2006, 19:18
Ու այս ամենին ի պատասխան, պահանջվում է միայն հայ աղջկա հեզությունն ու խոնարհությունը…:)
մի խոսքով՝Թույլ տվեք Ես Օրիօրդ…:B

Lapterik
23.10.2006, 19:22
Ու այս ամենին ի պատասխան, պահանջվում է միայն հայ աղջկա հեզությունն ու խոնարհությունը…:)
մի խոսքով՝Թույլ տվեք Ես Օրիօրդ…:B
:B <---- Էս վերջին smile-իկը լրիվ լավն էր:
:)

PoeT
23.10.2006, 19:56
Հա լաաաաաաաաավ, էէէէս ինչ թեմա էր։

1. Երբ աղջկան մարշուտկով ճանապարհում եմ, երբեք տեղը չեմ ստանում։ Ինչ որ անկապա ստացվում։ 100 դրամա էլի, չի կարա՞ ինքը ստանա։

2. Երբ ինչ որ մի տեղ նստած ենք, ու հաշիվը մեծա լինում, ես եմ փակում։ Երբ ասենք հաշիվը լինումա 4300 դրամ, չեմ ամաջում ասեմ, ասենք «Մոտս մանր չկա 300 դրամ տուր»։

Ու ընդհանրապես կարծում եմ, որ հնարավորինս չափ պետք է քիչ քաշվել գումարային հարցերից։

Չեմ ընդունում, երբ երթուղայինի մեջ ստանալու համար, կարելի ա 2 ժամ կռիվ անել։

Adonis
23.10.2006, 21:36
Կարծում եմ տղան պետք է փակի հաշիվը. իհարկե եթե իր մոտ գումար կա դրա համար. Դա իհարկե կախված է նաև նրանից թե ով է հրավիրողը...

Artgeo
23.10.2006, 21:45
Ես օրինակ մոտ աղջիկների հետ տենց խնդիրներ չունեմ: Ես եմ վճարում, բայց եթե մոտս չկա՝ նրանք: Կամ ասենք ավելի շատ ենք ծախսում քան մոտս կա: Եվ դրանից ոչ մեկս չի քաշվում, քանի որ հարաբերություններն են լավ ;)

Իսկ օրինակ ախպերս :love լրիվ աղջիկների հաշվինա սնվում, քաղաքոց ֆռֆռում և այլն :B :jagi

Չեմ հասկանում, ոնցա անում տենց :esim

bounty
23.10.2006, 21:54
Ճիßտն ասաց ես քանի անգամ փորցել եմ հաßիվը փակել, բայց տղաները վիրավորվել են… Չգիտեմ ինչպե՞ս վարվել, որ այդպես չլինի: Իմ կարծիքով մեր տղաներին թվում է որ երբ աղջիկն է փակում հաßիվը, իրենց արժանապատվությանը վայել չէ… Դեպքերի մեծամասոնւթյունում

Մասսագետ
23.10.2006, 22:26
Ճիßտն ասաց ես քանի անգամ փորցել եմ հաßիվը փակել, բայց տղաները վիրավորվել են… Չգիտեմ ինչպե՞ս վարվել, որ այդպես չլինի: Իմ կարծիքով մեր տղաներին թվում է որ երբ աղջիկն է փակում հաßիվը, իրենց արժանապատվությանը վայել չէ… Դեպքերի մեծամասոնւթյունում
Ես գիտեմ՝ ինչ անես, որ թողնեն, որ դու փակես: Նայի հաջորդ անգամ, որ քեզ հրավիրեն մի տեղ, ինչքան թանգանոց բան կա պատվիրի, որ էդ տղու մոտի փողը չհերիքի, վերջում ուզած-չուզած կթողնի :

Kita
24.10.2006, 10:41
Նյարդայնանում եմ, երբ իմ տեղը վճարում են.....
Պետք է ամեն մեկը իր տեղը վճարի...իհարկե բացառություններ կան....ասենք, եթե մի օր մեկը, մյուս օրը ....կան քաղաքացի կարծիքն էլ վատը չէր..... ժամանակին հա կռիվ էի անում էտ թեմայով, իսկ հիմա զզվել եմ ու առդեն մի տեսակ թքած ունենալով....եթե էտքան ուզում են փող ծախսել..խնդրեմ...:)

bounty
24.10.2006, 19:39
Ես գիտեմ՝ ինչ անես, որ թողնեն, որ դու փակես: Նայի հաջորդ անգամ, որ քեզ հրավիրեն մի տեղ, ինչքան թանգանոց բան կա պատվիրի, որ էդ տղու մոտի փողը չհերիքի, վերջում ուզած-չուզած կթողնի :
Մերսի, անպայման այդպես կվարվեմ

Vaho
24.10.2006, 22:22
Իմ կարծիքով ճիշտը կլինի այն,որ ով որ հրավիրել է նա ել պետք է վճարի կապ չունի աղջիկը թե տղան:

Լոս
29.10.2006, 07:20
ով որ հրավիրել է նա ել պետք է վճարի կապ չունի աղջիկը թե տղան:
էս մեկ..

տղերքը էվոլյուցիայի ընթացում "մաչո" ի տիտղոս են ձեռք բերել որի համար էլ այսժամ հատուցում են ու պտի հատուցեն.. ընենց որ տղաները պտի հրավիրեն ու տղաներն էլ ստանան..

այ եվրոհասարակությունը միքիչ տարբեր ա.. էնտեղ կինարմատները մաչոներից առավել քիչ են տարբերվում.

Kita
29.10.2006, 14:30

դուրս է գալիս ով չի վճարում տղամարդ չէ՞.....:o
եթե տղաներն են այդպես մտածում......

Arisol
29.10.2006, 15:03
Ուրեմն սկսեցի:
Ենթադրենք հավաքվել ենք ընկերներով՝ աղջիկներով և տղաներով, ու մի տեղ նստել ենք: Իմ կարծիքով տվյալ դեպքում յուրաքանչյուրը պետք է իր տեղը վճարի, իսկ եթե ինչ-որ մեկի մոտ փողը չի հերիքում, ապա կարող է մեկ ուրիշը վճարել, բայց այդքան էլ գեղեցիկ չեմ համարում, երբ բոլորի տեղը վճարում է մի հոգի (կապ չունի՝ աղջիկ, թե տղա), եթե իհարկե այդ մեկը պատիվ չի անում: Տգեղ եմ համարում, երբ այդպես հավաքվում են և աղջիկներն են վճարում թե՛ իրենց համար, թե՛ տղաների:[ , ի նկատի ունեմ, երբ դա արդեն սովորություն է դառնում տղաների մոտ աղջիկների հաշվին ինչ-որ մի տեղ գնալ-նստելը, բայց ասենք եթե աղջիկներն են հրավիրում և դա հաճախակի չի տեղի ունենում, ապա ոչինչ, տանելի է;) :
Մյուս դեպքն այսպիսին է. տղան աղջկան հրավիրում է մի տեղ և աղջկա պատճառով ծախսվում է նախատեսված գումարից ավելին և այդ դեպքում, չեմ կարծում, թե կարիք կա, որ տղան քաշվի, եթե աղջիկն առաջարկում է գումարով օգնել: Կամ ասենք գնում են ինչ-որ մի տեղ, որտեղ մուտքն այդքան էլ էժան չէ ու տղան այդքան հնարավորություն չունի երկուսի համար էլ վճարելու համար, այդ դեպքում, կարծում եմ, նույնպես յուրաքանչյուրն իր տեղը պետք է վճարի:
Դե այժմ այսքանն եմ հիշում, իսկ մնացած դեպքերի համար կասեմ այն ժամանակ, երբ հիշեմ;) :

Լոս
30.10.2006, 04:06
դուրս է գալիս ով չի վճարում տղամարդ չէ՞.....
եթե տղաներն են այդպես մտածում......
լայն մասաներում, ընդհանուր կանոնով, կամ սահմանափակ կլասիկ մոտեցումով, և վերջիվերջո դարերի խորքից եկած ավանդույթով։
դե գիտես, տղամարդը ավելի աշխատունակ է քան կինը (չնայած կինը իր անփոխարինելի տեղն ունի) այսինքն ֆիզիկապես ուժեղ, աշխատասեր։։ երևի ոչ ոք հետս չվիճի այս բանալ հարցի շուրջ։
ճիշտ է բացառություններ էլ կան ։Ճ

ես չեի ասում որ չմուշողները կին են տղամարդ չեն։։ ըես գերմանական հաշվի կողմնակից էլ եմ ։

Ուրվական
30.01.2008, 23:58
Օրինակ ես չեմ կարծում, որ կկարողանամ թույլ տալ, որ աղջիկն իմ տեղը հաշիվ փակի: Դե հակառակն էլ տենց 100 տոկոսանոց չի, բայց ես կողմնակից եմ Գոռի ասած՝

Թույլ տվեք, ես, օրիորդ:Bտարբերակին:

Երվանդ
31.01.2008, 00:13
Եթե հավասարություն ուրեմն էտ հարցում էլ թող լինի հավասարություն:), չնայած իմ մոտ էլ շատ ժամանակ չի ստացվում էտ հավասարությունը, չեմ դիմանում:), բայց դեպքերելա եղել մոտս փող չի եղել աղջիկնա փակել, եղելա դեպք նաև որ աղջիկը տեղա հրավիրել բայց ես եմ մեկա վերջում հաշիվը փակել, կռվով իհարկե` էշի պես:D

Dr. M
31.01.2008, 00:16
Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը այն մասին, թե ով պետք է վճարի տղան թե աղջիկը…

օրինակ Ֆրանսիայում եթե կինն է հրավիրում ռեստորան, ըստ ընդունված օրենքների նա էլ փակում է հաշիվը ու դա նշանակում է, որ այդ տղամարդը նրան շատ է դուր գալիս :)
Այստեղ, ամեն ինչի տակից դուրս է գալիս տղամարդը..... չնայած սխալ եմ համարում այդ համատարած երևույթը
ստանդարտ ձև, որից երբեք չեմ օգտվել...
ընկերուհիներով տեղ են գնում, ինչ-որ մեկի ընկերը/ընկերացուն, վերջին դեպում, վաաաայ :D զանգում ա, որ պիտի ուղեկցի տուն, գալիս ա քիչ չի, ստիպված մի քիչ նստում ա, ու ոնց կլինի, ընկերուհու ընկերուհիների մոտ աղայությունը ցույց չտա :B

Հ.Գ.
Տանել չեմ կարողանում ժլատ մարդկանց :[

ChildOfTheSky
06.02.2008, 20:22
հաշիվը փակում է հրավիրողը , իսկ եթե հրավիրող չկա , նա ` ով ավելի լավ է պնդում

Dr. M
06.02.2008, 23:56
հաշիվը փակում է հրավիրողը , իսկ եթե հրավիրող չկա , նա ` ով ավելի լավ է պնդում

ու վերջը լինում է տուրուդըմփոց
ու մերոնք պիտի քիթ ուղղեն, շրթունք կարեն.... ու էլի տենց բաներ :D made in Armenie

Vahe
07.02.2008, 00:10
Հա լաաաաաաաաավ, էէէէս ինչ թեմա էր։

1. Երբ աղջկան մարշուտկով ճանապարհում եմ, երբեք տեղը չեմ ստանում։ Ինչ որ անկապա ստացվում։ 100 դրամա էլի, չի կարա՞ ինքը ստանա։

էդ դեպքում բնականաբար ես էլ չեմ ստանում տեղը:

Իսկ մեծամասամբ երեւի տղան պիտի փակի, իսկ մեկ-մեկ եթե աղջիկն է հրավիրել թող աղջիկը փակի: Մի խոսքով նայած դեպերում, բայց տղամարդու ջենտլմենությունը դե պիտի լինի:

Ֆելո
07.02.2008, 00:12
ես չեմ սիրում որ աղջիկը՝ կապչոննի ով, թեկուզ 10 դրամ ծախսումա իմ վրա. խասյաթա:)

Anchi
07.02.2008, 12:58
2. Երբ ինչ որ մի տեղ նստած ենք, ու հաշիվը մեծա լինում, ես եմ փակում։ Երբ ասենք հաշիվը լինումա 4300 դրամ, չեմ ամաջում ասեմ, ասենք «Մոտս մանր չկա 300 դրամ տուր»։

Թեյավճար չե՞ս թողնում::think

Ավելացվել է 6 րոպե անց

ու վերջը լինում է տուրուդըմփոց
ու մերոնք պիտի քիթ ուղղեն, շրթունք կարեն.... ու էլի տենց բաներ :D made in Armenie

Մի՛:oy չափազանցրեք, էլի:

ChildOfTheSky
07.02.2008, 14:42
Թեյավճար չե՞ս թողնում::think

Ավելացվել է 6 րոպե անց

Մի՛:oy չափազանցրեք, էլի:

բայց մատուցողները տեսնում են սիրուն աղջկա հետ ես նստած , սկսում են նախանձել , լավ չեն սպասարկում , նույնը նաև մատուցողուհիները , ես դրանց 100 դրամ էլ չեմ թողնում , բայց եթե իրանք լավն են , ջեբս լեն ա աբացած

Ramzes
11.05.2008, 21:57
Իմ կարծիքով հաշիվը պետք է փակի անպայման տղան, քանզի դա վաղուց ընդունված է մեր մեջ և բացի այդ, երևույթը շատ հաճելի է: Հայ տղամարդը պետք է միշտ մնա իր դիրքում նաև այս հարցում:

Երկնային
11.05.2008, 22:13
երևի ամենաճիշտ տարբերակը սա կլինի

Եթե հրավիրում է տղան, պետք է հաշիվը նա փակի… իսկ եթե հրավիրողը աղջիկն է` նա…

:think

Ra$Ta
11.05.2008, 22:46
երևի ամենաճիշտ տարբերակը սա կլինի

Եթե հրավիրում է տղան, պետք է հաշիվը նա փակի… իսկ եթե հրավիրողը աղջիկն է` նա…

:think

:D շատ դեպքերում աղջիկկը չի հրավիրում , հիմա ինչ , տղան պետքա միշտ պակվի ? Իմ համար որ էտ թողը հարաբերությունների մեջ էնքան քիչ տեղա զբաղացնում որ ես տեղ հրավիրելուց նույնիսկ չեմ մտածում դրա մասին , դե հիմա կփակվեմ ես չհերիքի առանց ամաչելու կամ քաշվելու կասեմ փողը պակասությունա անում , էտ նենց բանա որ եթե աղջիկը դրա պատճառով տղայից հիասթափվի ուրեմն շնորհավոր այդ տղաին որ ժամանակից շուտ ազատվեց տենց մեծ դարդից : Էլիեմ ասում փողը շատ փոքր բանա , դա մարդու կողմից ստեղծված թխղտի կտորա : Հիմա տղայա ու փող մոտը չկա , ինչա ընգնի լոնբառդներով ? որ ինչա աղջկա հետ գնա անգանոց տեղ նստի որ 2 բաժակ կոֆեի համար վճարի 5000 դրամ , ղժժալույա : Հասարակա պետք ամեն ինչ , ՀԱՍԱՐԱԿ կարևորը շրջապատող իրերը չեն , կարևորը դա աղջկա և տղու միջև կապնա , մանացածը սուտա ...

Ahik
12.05.2008, 00:29
Համաձայն չեմ շրջապատը շատ կարևորա, ինչ նստես մի բօմժ կաֆեյում, ինչ օրինակ Առագաստում իհարկե մեկ չի.
Ինչ վերաբերվում է վճարելուն, ապա կարծում եմ կախված է պահից, եթե տղան գտնում է որ պետք է վճարի, ապա թող վճարի, հարց չկա:ok, թե աղջիկը իր տեղը միշտ ել կարող է վճարել;)

Shah
29.07.2010, 17:51
Դե, չէ, ամեն դեպքում տղայի վճարելը ավելի գեղեցիկ ա, բացի դրանից կան հանգամանքներ, ասենք ով ով է, օրինակ գործնական հանդիպումներ կան, ռոմանտիկա, նոր ծանոթություն, ընկերական.... տարբեր դեպքերում տակտի տարբեր պրոֆիլներ գոյություն ունեն ;)
Տղայի վճարելը ամեն դեպքում գովելի է, աղջկանը` ոչ բոլոր դեպքերում:

Հայկօ
29.07.2010, 18:05
Կարծում եմ՝ «գերմանական» հաշիվը ճիշտ տարբերակ ա, բայց չգիտես ինչու՝ միշտ մի տեսակ նեղվել եմ դրանից, մանավանդ երբ մեծ սեղան ու շատ մարդ չի եղել, այլ քիչ մարդիկ: Տենց դեպքերում համարյա միշտ գոնեփորձում եմ ավելի շատ փող թողնել, քան իմ պատվիրածի արժեքն ա:

ՆանՍ
31.07.2010, 11:29
Ինձ, օրինակ, միշտ հաճելի ա, երբ տղամարդն ա փակում հաշիվը, բայց էղելա դեպք, որ զգացել եմ իրա մոտ փող չկա, ես եմ փակել ու էս էն դեպքնա, երբ տվյալ մարդը հաստատ քեզ համարումա իսկական ընկեր, ու վատ չի զգա ,որ հանկարծ դու իմանաս իրա`էդ րոպեին փող չունենալու մասին: Ասեմ, էդ էնքան հաճելի զգացումա ,երբ դու էնքան դավերյա ունես իրա մոտ,ու որ ինքը առանց քաշվելու քեզ ասումա`մոտս փող չկա` հաստատ իմանալով, որ դու չես գնա ստեղ-ընդեղ ասես` էդ ինչ? տղամարդ էր, որ չկարացավ փակվի, ես փակվեցի.. Իսկ եթե ,ասենք, շատով ենք եղել, ու քչություն ա արել, անպայման ավելացրել ենք, էդ արդեն հարց չի:

Հարդ
31.07.2010, 12:25
Եթե հարաբերությունները նենց ա, որ տղեն չի ամաչում ասի, որ մոտը փող չկա, ուրեմն ոչ մի խնդիր, էտ նորմալ ա: Բայց եթե բանն էտ հարաբերություններին չի հասել... էտ արդեն կնիկություն ա դիտվում ինձ համար:angry:

ՆանՍ
31.07.2010, 13:05
Հարութ ջան քո ասած "կնիկ"-ների հետ սկի մի 2 բառ խոսել չես ուզում, մնաց հետը գնաս, կոֆե խմես, չնայած` կարելիա խմել, համ էլ բաժակս կնայի:D

Ապե Ջան
31.07.2010, 17:52
Եթե հարաբերությունները նենց ա, որ տղեն չի ամաչում ասի, որ մոտը փող չկա, ուրեմն ոչ մի խնդիր, էտ նորմալ ա: Բայց եթե բանն էտ հարաբերություններին չի հասել... էտ արդեն կնիկություն ա դիտվում ինձ համար:angry:

Ո՞ր տղեն փող ունի ու հաշիվը չի փակում էտ կնիկությունա հա՞

Հարդ
31.07.2010, 17:54
Բա չէ, տղություն ա (դե եթե գերմանական հասարակությունում ա մեծացել ինչ կարաս ասես...):

Ապե Ջան
31.07.2010, 17:56
Բա չէ, տղություն ա (դե եթե գերմանական հասարակությունում ա մեծացել ինչ կարաս ասես...):

Ես չեմ փորձում հակառակը համոզել էս պահին քեզ, բայց ինձ ասա մի քանի փաստերը, որի հիման վրա պետք է տղան հաշիվը փակի, այլ ոչ աղջիկը: Էլի եմ կրկնում, ես ինքսել դեմ չեմ դրան:

Kita
31.07.2010, 18:04
Եթե հարաբերությունները նենց ա, որ տղեն չի ամաչում ասի, որ մոտը փող չկա, ուրեմն ոչ մի խնդիր, էտ նորմալ ա: Բայց եթե բանն էտ հարաբերություններին չի հասել... էտ արդեն կնիկություն ա դիտվում ինձ համար:angry:

Հարդ ջան տարբեր իրավիճակներ կան ու ի վերջո ինչ-որ մի օր էտ հարաբերություններին պիտի հասնեն, թե չէ:
Իսկ կնիկությունը չհասկացա ինչ կապ ուներ, կարամ ասեմ ասենք կակ մինիմում կաթնակեր լակոտ, պոռտաբույծի մեկն է, եթե աղջկա հաշվին է միշտ ապրում, չնայած էտ դեպքում էլ աղջիկը հեռու չի մնում, եթե թույլ է տալիս:

Ես որ չեմ սիրում, երբ ընդհանուր ընկերներով ենք լինում ու իմ տեղը դնում է ոմն մեկը` իմանալով, որ կարամ տալ:)) ԻՍկ ասենք շատ հաճախ կարա նենց լինի, որ իմ մոտ գումար չլինի, գիտի դնում է: Մի խոսքով փոխադարձաբար: Ժամանակին չէի սիրում, երբ առանձին հանդիպման դեպքում էլ տեղս վճարում էին, հիմա սուս եմ մնում հաճախ:)): Բայց ասենք կարամ ես հրավիրեմ համով բան ուտելու:)):

Հարդ
31.07.2010, 18:17
Ես չեմ փորձում հակառակը համոզել էս պահին քեզ, բայց ինձ ասա մի քանի փաստերը, որի հիման վրա պետք է տղան հաշիվը փակի, այլ ոչ աղջիկը: Էլի եմ կրկնում, ես ինքսել դեմ չեմ դրան:

Ապեր, մենք հիմա ոչ դատարանում ենք, ոչ գողականում (:D), ոչ էլ գիտական պնդում եմ ներկայացնում, որ փաստեր բերեմ::)
Իմ դաստիարակությունը, կյանքի մասին պատկերացումները և սկզբունքները թույլ չեն տա, որ ես դա թույլ տամ;):
Իհարկե կան աղջիկներ ում ներկայությամբ ես չեմ ամաչի խոսովանել որ ես պահին մոտս էսքան ա, մի քիչ էլ պակասում ա, կամ գնալուց ասեմ, որ ընդհանրապես չկա, բայց դա արդեն նշանակում ա, որ էտ աղջիկն ինձ համար շատ բան ա նշանակում ու շատ մտերիմ մարդ ա (դուրս ա գալիս իմ մտերիմ աղջիկները պիտի միշտ հաշիվը փակեն?:| ձեռք չի տալիս ինձ հետ մտերմանալը փաստորեն, հեռու մնացեք ինձանից:P):

---------- Ավելացվել է՝ 19:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:08 ----------

Հարդ ջան տարբեր իրավիճակներ կան ու ի վերջո ինչ-որ մի օր էտ հարաբերություններին պիտի հասնեն, թե չէ:

Ով ասեց, որ էտ հարաբերության հասնելը սրճարան գնալ ա նշանակում?

Իսկ կնիկությունը չհասկացա ինչ կապ ուներ, կարամ ասեմ ասենք կակ մինիմում կաթնակեր լակոտ, պոռտաբույծի մեկն է, եթե աղջկա հաշվին է միշտ ապրում, չնայած էտ դեպքում էլ աղջիկը հեռու չի մնում, եթե թույլ է տալիս:

Պետք չի կառչել էտ բառից, դա ուղղակի պահվածքի բնութագրում էր: Ի վերջո ինչ տարբերություն՝ լակոտ, պորտաբույծ, թե կնիկ կասենք:

Ես որ չեմ սիրում, երբ ընդհանուր ընկերներով ենք լինում ու իմ տեղը դնում է ոմն մեկը` իմանալով, որ կարամ տալ:)) ԻՍկ ասենք շատ հաճախ կարա նենց լինի, որ իմ մոտ գումար չլինի, գիտի դնում է: Մի խոսքով փոխադարձաբար: Ժամանակին չէի սիրում, երբ առանձին հանդիպման դեպքում էլ տեղս վճարում էին, հիմա սուս եմ մնում հաճախ:)): Բայց ասենք կարամ ես հրավիրեմ համով բան ուտելու:)):

Դե ընդհանուրի ժամանակ թող բոլորը հավասար հավաքեն փակելուց, դա արդար ա: Իսկ երբ աղջիկն ա հրավիրում, էլի մի տեղ հասկանում ես: Թող ջենթլեմություն լինի, բայց թող դա չհասնի նրան որ համ դու անհարմար վիճակի մեջ ընկնես, համ դիացինիդ դնես դրա մեջ:

Adriano
31.07.2010, 18:19
Եթե մենակ են ասենք տղա աղջիկ, կապ չունի ինչ հանդիպումա`գործնական , թե ընկերական և այլն, պետք է հաշիվը փակի տղան: Իսկ ահա ընկերական մեծ շրջապատում, եթե ընկերուհիդ չէ, եթե ուղղակի ընկեր է, ապա այստեղ կարծում եմ մոտավորապես յուրաքանչյուրը պետք է փակի սեփական ծախսը:

Kita
31.07.2010, 18:19
Ով ասեց, որ էտ հարաբերության հասնելը սրճարան գնալ ա նշանակում?

Ես նման բան չասացի, բայց ամեն դեպքում մի օր պիտի գա, որ նման բան կատարվի, տոսետ գործողությանը հասնի:

Դե ընդհանուրի ժամանակ թող բոլորը հավասար հավաքեն փակելուց, դա արդար ա: Իսկ երբ աղջիկն ա հրավիրում, էլի մի տեղ հասկանում ես: Թող ջենթլեմություն լինի, բայց թող դա չհասնի նրան որ համ դու անհարմար վիճակի մեջ ընկնես, համ դիացինիդ դնես դրա մեջ:

Դե ես էլ եմ էտ ասում:))

Պետք չի կառչել էտ բառից, դա ուղղակի պահվածքի բնութագրում էր: Ի վերջո ինչ տարբերություն՝ լակոտ, պորտաբույծ, թե կնիկ կասենք:

Ես չեմ կառչում:

Ապե Ջան
31.07.2010, 19:39
Ապեր, մենք հիմա ոչ դատարանում ենք, ոչ գողականում (:D), ոչ էլ գիտական պնդում եմ ներկայացնում, որ փաստեր բերեմ::)
Իմ դաստիարակությունը, կյանքի մասին պատկերացումները և սկզբունքները թույլ չեն տա, որ ես դա թույլ տամ;):
Իհարկե կան աղջիկներ ում ներկայությամբ ես չեմ ամաչի խոսովանել որ ես պահին մոտս էսքան ա, մի քիչ էլ պակասում ա, կամ գնալուց ասեմ, որ ընդհանրապես չկա, բայց դա արդեն նշանակում ա, որ էտ աղջիկն ինձ համար շատ բան ա նշանակում ու շատ մտերիմ մարդ ա (դուրս ա գալիս իմ մտերիմ աղջիկները պիտի միշտ հաշիվը փակեն?:| ձեռք չի տալիս ինձ հետ մտերմանալը փաստորեն, հեռու մնացեք ինձանից:P):

Ի՞նչ մտերմանալու մասին է խոսքը, հասկանալի է որ ՝ քո դաստիրակությունն ու սկզբունքները թույլ չեն տալիս` որ դու թողնես հաշիվը աղջկա վրա, բայց չէս ասում թե ինչի, աղջիկը փող չունի, թ՞ե աղջկան աշխատավարձ քիչ են տալիս: Ուղղակի այն գաղափարը՝ որ տղան պետքա միշտ փակի հաշիվը, քանի որ... ու ոչ մեկ չի կարող պատասխանել այս հարցին:

Հարդ
31.07.2010, 19:52

Քանի որ ես չեմ ընդունում լիակատար տղա - աղջիկ հավասարությունը, սա դրա հետևանքներից մեկն է: Եթե ես մի օր ընդունեմ այդ լիակատար հավասարությունը, ապա ես պիտի ամբողջովին մոռանամ «ջենթլմենություն» կոչվածի մասին, քանի որ և՛ հավասարություն ընդունելը և՛ ջենթլմենությունը պահպանելն արդեն ոչ թե հավասարություն ա, այլ կնոջ գերակայություն::)

Lianik
27.10.2010, 23:34
թեմայի վերնագիրը տեսա մեր գերմանացի ընկերոջը հիշեցի...:love... մի քիչ մնաց Հայաստանում, սովորել էր, որ «գերմանական հաշիվ» ասածը ստեղ չկա...հաշիվը փակում է հրավիրողը.... պնդում էր, որ իր հյուր եմ ու հաշիվն ամեն անգամ ինքն էր փակում :oy:oy:oy

հ.գ. նենց լավ էր էդ հաշիվ բառն ասում մատուցողին...

Ապե Ջան
28.10.2010, 00:15
Lianik ջան դե էդ այնքանով է ճիշտ, որ մարդը հանկարծ չընկնի հիմար իրավիճակի մեջ:

Ես եմ տնից դուրս եմ եկել զբոսնելու ու հետս վերցրել եմ հազար դրամ ու զբոսնում եմ ինձ համար ու պատահաբար տեսնում եմ իմ իսպանացի ընկերուհուն :D ու ինքը որոշում է որ պետքա է թեյի, բայց քանի որ ինքը աղջիկ է դու անհարմար ես զգում, գնաս ուտես խմես ու դիմացիդ աղչիկը հաշիվը փակի: Դրա համար ավելի լավա Լիանիկի նման գերմանացի ընկերներ պահել Lool :D

Lianik
28.10.2010, 00:19

ընկերոջս չվիրավորել:nono իրան ես չէի պահում...:o

բայց ես չեմ հասկանում՝ ինչ վատ բան կա, որ աղջիկը փակի, հը՞

Chilly
28.10.2010, 00:37
Ժող, ախր նենց մի բացարձակացրել եք...
Իրականում ջենտլմենություն ասվածը հեչ էլ հաշիվը փակելու մեջ չի ;) Ամեն դեպք իր ուրույն մոտեցումը պետք ա ունենա, եթե ես մի աղջկա հետ ընկերություն եմ անում, ուրեմն ընկերություն եմ անում նորմալ մարդավարի, ու անկապ բաների հետևից չեմ ընկնում… Հա, շատ հնարավոր ա իմ մոտ փող լինի, բայց իմ ընկեր աղջիկը ինձ հրավիրի մի տեղ ասենք, թեյելու, ու փողն էլ ինքը փակվի, դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց այ դրա բացակայությունն արդեն մտահոգիչ է ինձ համար: Իսկ եթե ընկերներ չեք, ապա էլի, թող հաշիվը փակի նա, ով հրավիրել է...

Ապե Ջան
28.10.2010, 00:43
ընկերոջս չվիրավորել:nono իրան ես չէի պահում...:o

բայց ես չեմ հասկանում՝ ինչ վատ բան կա, որ աղջիկը փակի, հը՞

Բոլորովին :))
Հեչ, ուղղակի այդպես է ընդունված, երևի հնուց է գալիս:

Ես ծնվել մեծացել եմ տեսել եմ միայն այդ, որ եթե աղջիկը տղայի հետ է, ապա պետք է հաշիվը փակի տղան, Ի՞նչի որոհետև տղան աշխատում է, տղան ցանկցած դեպքում աշխատում է, իսկ աղջիկը ոչ: Իսկ տղան է փակում քանի որ դիմացինեը աղջիկ է... :))

Ապե Ջան
28.10.2010, 00:46
Ժող, ախր նենց մի բացարձակացրել եք...
Իրականում ջենտլմենություն ասվածը հեչ էլ հաշիվը փակելու մեջ չի ;) Ամեն դեպք իր ուրույն մոտեցումը պետք ա ունենա, եթե ես մի աղջկա հետ ընկերություն եմ անում, ուրեմն ընկերություն եմ անում նորմալ մարդավարի, ու անկապ բաների հետևից չեմ ընկնում… Հա, շատ հնարավոր ա իմ մոտ փող լինի, բայց իմ ընկեր աղջիկը ինձ հրավիրի մի տեղ ասենք, թեյելու, ու փողն էլ ինքը փակվի, դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց այ դրա բացակայությունն արդեն մտահոգիչ է ինձ համար: Իսկ եթե ընկերներ չեք, ապա էլի, թող հաշիվը փակի նա, ով հրավիրել է...

Դե դու քեզ ո՞նց կզգաս, եթե աղջկա հետ մտնես հաց ուտես ու վերջում հաշիվը բերեն աղջիկը փակի: ;)

Չգիտեմ, էլի եմ ասում, հնարավոր որ դա իմ ու մնացած բոլոր հայ տղաների մեջ նստած է որ հաշիվը պետք է տղան փակի: :(

Չեմ վիճի: :ok

*e}|{uka*
28.10.2010, 00:52
Ով կերել ա, թող նա էլ փակի... այ քեզ բան: :esim :))

ministr
28.10.2010, 00:54
Պարզվումա սենց թեմա էլ կա :)

Չեմ պատկերացնում, որ աղջկան մի տեղ հրավիրես ու հաշիվն ինքը փակի: Չնայած մի երկու անգամ եղել ա, որ աղջիկը "շուստրիություն ա" արել ու արդյունքում ինքնա վճարել, բայց դա ուղղակի ընկերական հանդիպում էր ընդ որում իր հրավերով: Կյանքում կան հանգամանքներ, բայց նաև պահեր... :) Առանձնապես վիճելու բան էլ չկա, չնայած չգիտեմ 5 էջ ինչա գրած դեռ չեմ կարդացել :)

dvgray
28.10.2010, 07:28
ճիշտն էլ ա, որ աղջիկը փակի, դրանից մատուցողը մանթո ա ընկնում

Cassiopeia
28.10.2010, 09:06
Մոդերատորական: Խնդրում եմ մնալ թեմայի սահմաններում և թեման աղբի չվերածել:

Lianik
28.10.2010, 11:06
Դե դու քեզ ո՞նց կզգաս, եթե աղջկա հետ մտնես հաց ուտես ու վերջում հաշիվը բերեն աղջիկը փակի: ;)

Չգիտեմ, էլի եմ ասում, հնարավոր որ դա իմ ու մնացած բոլոր հայ տղաների մեջ նստած է որ հաշիվը պետք է տղան փակի: :(

Չեմ վիճի: :ok

իսկ եթե ամեն օր «ստպված եք» նրա հետ ճաշել.... ու նա ձեր խիստ մտերիմը չի... ամեն օր դու՞ք եք փակելու...:think
իսկ չեք կարծում, որ աղջիկներ կան, որ իրենց վատ են զգում նման իրավիճակում...:oy

h_jak
28.10.2010, 11:26
Բարեվ Չուկ ջան.
Թեմայի վերաբերևյալ ասեմ որ կոնկրետ ես առաջնորդվում եմ մի սկզբունքով "ով հրավիրումա նա էլ վճարումա" սեռը կապ չունի

Chuk
28.10.2010, 11:42
Բարեվ Չուկ ջան.
Թեմայի վերաբերևյալ ասեմ որ կոնկրետ ես առաջնորդվում եմ մի սկզբունքով "ով հրավիրումա նա էլ վճարումա" սեռը կապ չունի

Եվ քանի որ թեմա ես չեմ հրավիրել, խնդրում եմ խոսել միայն ըստ թեմայի, անձնական խոսակցությունների համար կան ուրիշ միջոցներ:

Թեմայի մասին իմ տեսակետը: Ընդհանրապես սիրում եմ հյուրասիրել, հետևաբար սիրում եմ հաշիվ փակել, բայց դա չի նշանակում, որ ես անպայման պետք է հաշիվ փակեմ: Մեծ ընկերախմբերում արդեն շատ վաղուց (նաև շնորհիվ ակումբի) սովորել եմ, որ յուրաքանչյուրն իր համար է վճարում, ու ոչ միայն մեծ ընկերախմբերում: Ու կարծում եմ, որ դա լավ մոդել է: Իհարկե կան հրավերքի դեպքեր էլ, որոնք այս տրամաբանությանը կարող են չենթարկվել: Իսկ ընդհանրապես, կոնկրետ օրինակով ասեմ, իմ ու Ֆոտոնի դեպքում եղել է և՛ որ ես եմ հաշիվը փակել, և՛ որ ինքն է հաշիվը փակել: Ու դա լավ է: Գեղեցիկ է: Նորմալ է: Մեզնից ոչ մեկը վատ չի զգում մյուսի հաշիվը փակելուց :)

Ապե Ջան
28.10.2010, 15:23
իսկ եթե ամեն օր «ստպված եք» նրա հետ ճաշել.... ու նա ձեր խիստ մտերիմը չի... ամեն օր դու՞ք եք փակելու...:think
իսկ չեք կարծում, որ աղջիկներ կան, որ իրենց վատ են զգում նման իրավիճակում...:oy

Այդ դեպքում արժե մտածել, իսկ եթե այն մշտական բնությթ չի կրում, ապա նորմալ է որ տղան հաշիվը փակի:
Այո կան աղջիկներ, ովքեր նեղվում են որ իրենք չեն փակում ու նաև կան աղջիկներ ովքեր նեղվում են ու վիրավորվում որ իրենք են փակում:

Ուրվական
28.10.2010, 16:12
Հնարավոր է, որ տղայի արժանապատվությունը նույնիսկ թույլ չտա որ աղջիկը, վճարի, բայց երբեք աղջկա կողմից վճարի առաջարկը անիմաստ չէ: Այն կգնահատվի…

Միանշանակ: Կա աղջիկների մի տեսակ, որը համարում ա, որ տղեն անկախ ամեն ինչից պարտավոր ա հաշիվ փակի, ու երբեք իրանց մտքով չի էլ կարա անցնի, որ իրանք հաշիվ փակեն: Հենց տղեն կարող ա սաղ կյանքն էլ ինքը հաշիվը փակի, ես դա ընդունում եմ, բայց տղեն ՊԱՐՏԱՎՈՐ չի հաշիվ փակի՝ անկախ ամեն ինչից: Իսկ աղջիկների այն տեսակը, որոնք հասուն ու լուրջ մարդիկ են, նման խնդիրների առաջ չեն կանգնում, առավել ևս տղային չեն կանգնեցնում էդ խնդրի առաջ: Էն ա, պարզ օրինակ, Չուկի դեպքը:

Էլիզե
30.10.2010, 15:22
Դե, կախված հանգամանքից` ով է հրավիրում... ով հրավիրում է` նա էլ փակում է հաշիվը... :pardon հնարավոր է` ես իմ ընկերոջը/եղբորը/ամուսնուն/հայրիկին որոշում եմ անակնկալ մատուցել և հրավիրում եմ որևէ տեղ. էլ ինչ անակնկալ, եթե վերջում իրենք են վճարում էդ "չարաբաստիկ" անակնկալի համար :))

իսկ ընկերախմբում` немецкий счет- ամեն մարդ իր հաշիվն է փակում: :aha

Dayana
30.10.2010, 21:28
Մի անգամ ընկերներիս հրավիրել էի ծննդյանս օրը նշելիս: Ընկերներիցս երկուսը ՝ տղաներ, մի քիչ շուտ էին դուս եկել ու նախապես «հաշիվը փակել»: Երբ հաշիվը խնդրեցի ու իմացա, որ փակված էր, քիչ էր մնում գետինը մտնեի: Իմ հաշվին ծննդյանս օրը նշելիս ընտրել էի այն, ինչ ուզում էի, առանց մտածելու ուրիշների գրպանների մասին, քանի որ իմ գրպանից պիտի վճարեի: Դրանից հետո էլ իրենց ոչ մի անգամ ոչ մի տեղ չեմ հրավիրում: Վ չյոմ մառալ' - Ով հրավիրում է, նա էլ պիտի վճարի, որպեսզի էդ հրավիրողն էլ իր «արած գործից» հաճույք ստանա, ոչ թե «մանթո մնա»:

Chilly
30.10.2010, 22:39
Դե դու քեզ ո՞նց կզգաս, եթե աղջկա հետ մտնես հաց ուտես ու վերջում հաշիվը բերեն աղջիկը փակի: ;)

Չգիտեմ, էլի եմ ասում, հնարավոր որ դա իմ ու մնացած բոլոր հայ տղաների մեջ նստած է որ հաշիվը պետք է տղան փակի: :(

Չեմ վիճի: :ok

Էլի մի վիճիր, բայց էս ո՞նց կարողացար բոլոր հայ տղաների անունից խոսե՞լ... :think
Հենց մենակ էս թեմայում արդեն մի քանի տղա տեսա որ էդպես չեն մտածում, մեկն էլ հենց ես... Հմմ... Տակտիչնի մեզ հանեցի՞ր հայ տղերքի ցուցակից...

Ապե Ջան
30.10.2010, 22:43
Էլի մի վիճիր, բայց էս ո՞նց կարողացար բոլոր հայ տղաների անունից խոսե՞լ... :think
Հենց մենակ էս թեմայում արդեն մի քանի տղա տեսա որ էդպես չեն մտածում, մեկն էլ հենց ես... Հմմ... Տակտիչնի մեզ հանեցի՞ր հայ տղերքի ցուցակից...

Դէ էս դեպքում (բոլորը) փակագծերի մեջ պետք է ասել :)

Yellow Raven
01.11.2010, 15:39
Միանշանակ` մատուցողը:)

Lianik
01.11.2010, 16:06
Միանշանակ` մատուցողը:)

Վատ չէր լինի...համ մատուցեր, համ էլ վճարեր :D

Մեղապարտ
01.11.2010, 21:17
Էս ին՞չ է կատարվում, երկու ընկեր գնացել են մի տեղ սուրճ խմելու. պարզ է, որ մեկը պետք է երկուսի տեղ վճարի,նույնիսկ Աֆրիկայում է այդպես:
Հետո խառնել եք իրար թե մի տղա մի աղջիկ ,դե եթե էդ ընկերությունը սեռական բաժանարարով է պայմանավորված պարզ է որ պետք է վճարի տղան:
Եթե հավասարության մասին է խոսք գնում սա էլ ուրիշ խնդիր է բա էդ դեպքում սեռի հետ ինչպե՞ս վարվենք:

boooooooom
01.11.2010, 21:34
Գիտեք ինչ? ամեն ինչ չէ, որ պետք է հստակ սահմանում ունենա: Բաներ կան, որ ոնց էլ լինի կլինի: Ինչ կարևոր է ով կփակի հաշիվը. ով այդ պահին իվիճակի կլինի, թող նա էլ փակի.Համենայն դեպս ով որ հրավիրում է, նա պետք է պատրաստ լինի ինքը փակի, իսկ եթե չի կարող դիմացինի հաշիվը փակել, երեվի ճիշտ կլինի գնալուց առաջ դիմացինին զգուշացնի, որ ինքը իվիճակի է վճարել միայն իր տեղը` անհարմար իրավիճակներից խուսափելու համար.Իսկ սեռը կապ չունի. Օրինակ եթե ինձ մի աղջիկ հրավիրի ինչ որ տեղ, ես նույնիսկ թույլ կտամ որ ինքը վճարի հաշիվը / իհարկէ եթե զգամ, որ ուզում է և իվիճակի է վճարել/, որովհետև ինձ թվում է որ նա իրեն ավելի լավ կզգա այդպես:

Շինարար
01.11.2010, 21:42
Ես կաշխատեմ ինքս վճարեմ, բայց եթե հետիս աղջիկը հաջողացնի ինքը վճարի, ես նենց թեթևակի կբողոքեմ, կասեմ` էլ տենց բան չանես:beee բայց լավ էլ գոհ կմնամ հոգսու խորքում հնարավորինս ծածուկ:))

Կաթիլ
01.11.2010, 22:07
Ես կաշխատեմ ինքս վճարեմ, բայց եթե հետիս աղջիկը հաջողացնի ինքը վճարի, ես նենց թեթևակի կբողոքեմ, կասեմ` էլ տենց բան չանես:beee բայց լավ էլ գոհ կմնամ հոգսու խորքում հնարավորինս ծածուկ:))

ախ դու դերասա՜ն :))

Շինարար
01.11.2010, 22:08
ախ դու դերասա՜ն :))

Էլ երեսով մի տուր:beee

ars83
02.11.2010, 18:14
Համարում եմ, որ պետք է ամեն մեկն առանձին փակի իր հաշիվը, բայց հնարավորության դեպքում միշտ ձգտում եմ ինքս փակել: :D Հակասական մարդ եմ, ներեցե՛ք:

Դեկադա
02.11.2010, 18:25
Կապված թե ում հետ եմ գնացել: Եթե աղջիկներով ենք ամեն մեկս առանձին փակում ենք: Եթե ես եմ հրավիրել, բայց էլի աղջիկներով ենք, բնականաբար փակում եմ ես: Իսկ եթե տղամարդու հետ եմ. բանկանաբար ինքը պետք ա փակի: Ես սիրում եմ երբ ինձ են հյուրասիրում, բայց սենց մի բան էլ կա. նախապես զգուշացնում եմ շատ չծավալվել:;)

paniaG
02.11.2010, 18:33
դե եթե ընկերուհուս հետ եմ միշտ կռվում ենք,բայց էական չի ես թե ինքը պակենք,եթե տղայի հետ եմ ինքնա պակում(դեեեե..եթե ընկերներ չէնք;))..բայց եթե ես հրավիրեմ ես կփակեմ....տենց բազմաթիվ ,,եթե,,-ներից հետո եզրակացությունը հետեվյալն է`նայած սիտուացիայի:D