Դիտել ողջ տարբերակը : Poet-ին էլ են բանակ տանում
Հիշում եմ, մոտավորապես երկու տարի առաջ առաջին ակումբցուն տարան բանակ :cry Տխուր էր ու մի տեսակ... Ո՞նց ասեմ :think Երբ սկսում ես նոր-նոր մի բան հասկանալ մի բանից ու մեկ էլ... հոպ... ու պրծավ… Կամ տվյալ դեպքում 2 տարով դադարեց: Narinfinity-ն էր, հետո Chuk-ը, կամ հակառակը, Մասսագետը, Հայը, մյուսները… Բայց հիմա որ նայում ես, կարծես թե էդ երկու տարին մի քանի օր լինի :8 Վահե ջան, ցանկանում եմ, որ էս երկու տարին քո համար իրոք մի քանի օր… լավ, մի քանի շաբաթ... վայ, լավ, գոնե մի քանի ամիս թվա: Ցանկանում եմ, որ անփորձանք ծառայես, պահպանես քո ներքինը, իսկական Վահեին ու հնարավորինս քիչ ազդեցություն ունենա բանակը քո վրա: Ու միշտ հիշի, որ քեզ այստեղ շատ... :think Հա՛, հենց շատ մարդ կա սիրող ու սպասող: :love
Կկարոտեմ :(
Դե ես իրան արդեն մի երկու ամիս է զզվացնում եմ կարոտելով, իսկ ինքը հլը չի էլ գնացել:cry
Չգիտեմ ոնց կանցնի, բայց թող անցնի, մենք էլ հնարավորինս չափ շուտ անցնող դարցնենք:kiss
Քեզ նորից կարոտեցի, քեզ շատ եմ սիրում, քո հոգու համար:), որ կորցնել չես կարա երբեք;):love
Անփորձանք ծառայություն :)
Երկնային
15.05.2008, 23:36
Poet ջան, թող շուտ անցնի այս երկու տարին, նույնիսկ չզգաս, թե ինչպես թռնի…
անփորձանք ծառայես ու շուտ վերադառնաս նրանց մոտ, ովքեր քեզ անկեղծ սրտով սիրում են… իսկ ես գիտեմ, որ այդպիսիք շատ-շատ են… :)
լավ եղի…
Վահե ջան, անփորձանք ծառայություն եմ մաղթում, թող որ այս երկու տարին շատ թեթև անցնեն ու նվազ ձանձրալի;) Երկու տարուց նորից հալամուլա ենք խաղալու Մանկականում, հետո ինչ, որ մաֆիոզները մեղմ ասած, դեմ են:P:)
"ստոդնեվկիդ" բան չմնաց, դրանից հետո էլ դժվար ա, բայց թե էդ էլ ա տղու համար :)
Անփորձանք ու կուշտ:
Ուլուանա
16.05.2008, 01:39
Ի, ո՞նց թե Poet–ին էլ են բանակ տանում... :o Ես նոր եմ իմանում... :o :(
Վահե ջան, երկար–բարակ մաղթանքներ չեմ ուզում տալ։ Քեզ միշտ յուրօրինակ լավ մարդ եմ համարել :), թող բանակը միայն ավելի լավը դարձնի քեզ, իսկ բանակում անցկացրած օրերը թռչեն–անցնեն մի քանի շաբաթվա պես ու հետագայում էլ ոչ մի տհաճ հետք չթողնեն հոգումդ, թեև քեզ իմանալով՝ համոզված եմ, որ հենց էդպես էլ լինելու է։ :ok
Բարով գնաս, բարով գաս։ Մեիշտ հիշիր, որ մենք քեզ շատ ենք սիրում։ :love
քաղաքացի
16.05.2008, 02:20
Բան չունեմ ասելու :love :noti
Djavaxhq
16.05.2008, 02:26
բարի ծառայություն անփորձանք
Բարի ծառայություն: Թո'ղ բանակից միայն լավը մնա:
Ուրվական
16.05.2008, 10:03
Դե գիտես, պահ էղավ, զանգում ես:
Վահե ջան, բարի ծառայություն քեզ: Ինչպես որ շատերը նշեցին, թող բանակը քո վրա ոչ մի բացասական հետք չթողնի, այլ գաս նույն կենսախնդությամբ ու նույն տրամադրությամբ: Ինչ ասեմ.... բարի ծառայություն: Քո նման մարդիկ քիչ են...:)
Պահ չլնի էլ կզանգես, մենք էլ կզանգենք, չի լինի չգնաս:(
Philosopher
16.05.2008, 11:47
Էհ, բարի ծառայություն, բռատ:) Կյանքն ա արագ անցնում, ուր մնաց էրկու տարին: Շուտ հետ արի: Մենք քեզ սիրում ենք:drinks
Հաջող Վահե ջան:), չվախենաս:))
Վահե ջան, անփորձանք ծառայություն։;)
Ախչիիիիի մազերտ կտրելու են :D մնացի ես մենակ :D : Ոբշմ անփորձանք ծառայություն :)
Մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ :)
Դավայ բռատ....շուտ գաս...
VisTolog
16.05.2008, 13:55
Ամենակարևորը անփորձանք ծառայություն...
Բարի, անփորձանք, խաղաղ ծառայություն:)
Վահե ջան, անփորձանք ծառայություն, շուտ կվերադառնաս ;)
Բայց հիմա որ նայում ես, կարծես թե էդ երկու տարին մի քանի օր լինի
զգացվում ա, որ չես ծառայել… էդ քո համար ա մի քանի օրվա նման անցել, ծառայողի համար էդ երկու տարին շատ երկար ա տևում… ամեն դեպքում թող քո բարեմաղթանքը իրականանա: Վահե ջան, ցանկանում եմ, որ անփորձանք ծառայես: Լավ եղի ախպերո
Վահե ջան...քեզ անփորձանք, խաղաղ ծառայություն եմ ցանկանում, համբերություն ու նյարդերի ամրություն: Գնալուց առաջ Chuk-ի «Մեր միջի գազանը» մի անգամ էլ կկարդաս, շատ խրատական է...Էլ ինչ ասեմ, շուտ վերադառնաս...ակումբում քո պակասը շատ կզգացվի:
էհ, բարի ծառայություն
ուր են տանում, գիտես՞
ինձ էլ մնաց 10 օր ու բանակ բանակ
Ձայնալար
20.05.2008, 14:37
Անփորձանք Վահե ջան, բարով գնաս բարով գաս: Ներվերդ անջատի ու հիշի, որ ստեղ քեզ լիքը սպասող ու սիրող կա, մնացածը կարևոր չի, կանցնի կգնա 2 տարին;)
Դուխդ չգցես...ամենդժվարը առաջին 2 տարին ա:)
Քեզ բարով -խերով ծառայություն...Ու ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ...
:cry:cry:cry չդիմացա
Վահ........ կարևորը չփոխվես.....ես հավատում եմ, որ քեզ մոտ ամեն ինչ լավ կլինի ;)
Վահեեեեես:love
կարոտել եմ արդեն :( սաղ լավ կլինի ապեր, մենք սպասում ենք՝ գաս ու գնանք խմելու :)
քաղաքացի
21.05.2008, 13:37
Ո՞վ գիտի որտեղ ա հիմա Պոետը: :unsure
Ո՞վ գիտի որտեղ ա հիմա Պոետը: :unsure
Ինձ խոսքա տվե որ էս 2 օրը կզանգի , սպասում ենք
Մեսի հետ եմ խոսացել, ասեց զանգել ա: Էնտեղ ա ընկել, ուր ուզում էր :)
Րեալում ասեցինք մի հատ այսպես, Վահե ջան բարով գնաս բարով ծառայես բարով վերադառնաս, հարգում եմ մեր բանակում ծառայող տղաներին, :B
Sunny Stream
22.05.2008, 00:06
Բարի ծառայություն քեզ Վահե ջան :)
պատկերացնում եմ՝ ինչ «պոետիկ», եթե հաջողվի նաև կիթառային բանակային երեկոներ են քեզ սպասվում ;)