PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ



Երկնային
15.05.2008, 21:32
Քվեարկում ենք :)

Սեղմեք ստեղծագործության վրա այն ամբողջությամբ ընթերցելու համար :)

Ավետիք Իսահակյան

Ընդամենը մեկ ժամ...

Առավոտյան ժամը վեցն էր…
Վերմակիս ջերմության ներքո արջի քուն էի մտել ու նույնիսկ չէի էլ մտածում արթնանալու մասին: Զարթուցիցիչի զրնգուն հնչյուններին դեռ մեկ ժամ էլ կար, և, թվում էր, համատարած մթության մեջ ոչինչ չի կարող հանել ինձ իմ տաքուկ անկողնուց... (http://www.akumb.am/showpost.php?p=838265&postcount=20)

Վիլյամ Սերվանտես

Բլդանչայի գյուտարարը

շարունակություն...

Թե ինչով վերջացավ Ռոբինիս առևանգման պատմությունը, թող իմանանք միայն ես ու Գյուտաշը: Միայն այն կասեմ, որ կռիվ այդպես էլ չարեցի, հորինված կոնֆետն էլ իհարկե չգտա, բայց ամեն ինչ լուծվեց շատ բարեհաջող կերպով, ու կարևորն այն էր, որ ինձ խոստացան` Ռոբինիս այլևս ոչ մի շան լակոտ չի նեղացնի... (http://www.akumb.am/showpost.php?p=838317&postcount=21)

Էդգար Ալան Պո

Ես շրթհարմոն չունեմ

Նստել էի տանիքին ու պեպսի էի խմում: Քամին քաշքշում էր մազերս ու վերնաշապիկիս փողքերը, փոշին աչքերս էր լցվում, իսկ ես նստել ու խմում էի պեպսի հենց շշից, ոնց որ սիրում եմ, առանց ձողիկի, առանց ավելորդ կոտրատվելու: Ե՞րբ պետք է ի վերջո կոտրատվել սովորեմ: Դա ինձ այնքան կօգնի ինտեգրվել այն հասարակությանը, որում ապրում եմ, բայց ի վիճակի չեմ... (http://www.akumb.am/showpost.php?p=838325&postcount=22)

Օնորե դը Բալզակ

Դպրոցում

- Չէ , ես իհարկե ոչինչ չեմ ուզում ասած լինել : Ինքդ մտածիր` ինչու՛ նա այդ բանը հենց Տաթևի հետ արեց , ինչու՛ ասենք ինձ կամ քեզ չմոտեցավ , վերջիվերջո մենք բոլորս էլ ներկա էինք երեկվա քեֆին:
-Դե չգիտեմ , գուցե նա ուղղակի մի քիչ ազատ է տղաների հետ , գուցե դրանից է : Չգիտեմ , ախր նա միշտ այնքան անմեղ տեսք ունի... (http://www.akumb.am/showpost.php?p=838329&postcount=23)

Հանս Քրիստիան Անդերսեն

Ճամփորդող փոքրիկ սրիկան

Իմ խելառ, կատաղի, դյուրաբորբոք երիտասարդությունից հետո ես մի հանգիստ անկյուն էի փնտրում: Դրա համար տեղափոխվեցի քաղաքի մի այնպիսի թաղամաս, որտեղ ոչ ոք (գոնե իմ պատկերացմամբ) ինձ չէր ճանաչում և սկսեցի սովորական կյանք վարել, ինչպես մեր նախկին հարևան Հասոն կամ Նունեն: Բայց, ի տարբերություն նրանց, ես չէի ամուսնացել ու երեխաներ չունեի: Իմ կյանքը չափից դուրս անհետաքրքիր էր դարձել, իսկ ես վարժվել էի դրան... (http://www.akumb.am/showpost.php?p=840121&postcount=24)

Պաուլո Դոստոեվսկի

շարունակություն

Դուռը բաց էր:
Մտա հյուրասենյակ: Բաժակներն էր սրբում: Շիշը սուսուփուս վերցրի, սկսեցի բացել: Բնականաբար`մատս կտրեցի... Էս ինչ էլ ֆշշալա ֆշշում:
Գնացի խոհանոց, որ ձեռքերս լվանամ, մի բան գտնեմ փաթաթեմ մատիս: Լվացարանի ծակով հոսելիս ջուրը ժամացույցի սլաքին հակառակ էր պտտվում: Ենթագիտակցորեն նկատեցի: Պատից կախած կարտոֆիլ խառնելու բահիկն ու պյուրե սարքիչը լուսնի լույսից գժված` իրենց ստվերով թարս խաչ էին նկարել պատին... (http://www.akumb.am/showpost.php?p=840241&postcount=25)

Գալաթեա
16.05.2008, 00:25
Էս սկսվելա, հա՞ :)

Լավա, լավ :)...ծանոթով քվեարկությունները չհաշված, իհարկե :) Հուսանք` գոնե էս փուլում ԽԾԲ-ն կմղվի հետին պլաններ:

Guest
16.05.2008, 08:50
Մի հատ բանաստեղծությունել չկա, որ քվեարկեմ… :(

Yellow Raven
16.05.2008, 16:14
Չգիտեմ էլ,ում քվեարկեմ... http://www.akumb.am/images/smilies/sad.gif

ivy
16.05.2008, 17:57
Հետաքրքիր է, որ այս անգամ բոլորն արձակ են գրել: :)

Kita
16.05.2008, 18:15
առաջին 2ը կարդացի, ամեն օր մի հատ էլ կարդամ, վերջը կգա:))

Ուլուանա
16.05.2008, 19:17
Հետաքրքիր է, որ այս անգամ բոլորն արձակ են գրել: :)
Հա, ես էլ զարմացա։ Բայց ճիշտ են արել։ :P Այս փուլը ցույց տվեց, որ արձակը շատերին ավելի լավ է հաջողվում։ ;) Օրինակ, այս փուլում առաջին անգամ ինձ, կարելի է ասել, բոլորի ստեղծագործություններն էլ դուր եկան։ :) Նույնիսկ դժվարանում եմ որոշել, թե ում օգտին եմ քվեարկելու... :( :think

Գալաթեա
18.05.2008, 13:02
Վատը չէին...

Բլդանչայից պարզապես ավելին էի սպասում..սկիզբն ավելի հզոր էր:
Իսահակյանի գործը էմոցիաներ չառաջացրեց:
Դպրոցը շատ տեղային-լոկալ էր մի տեսակ :)
Ճամփորդող սրիկան կարծում եմ շարունակվելու դեպքում ավելի հետաքրքիր կդառնա:
Իններորդ հարկի տունը...դե, գործա էլի..
Իսկապես մտածելու տեղ տվեց միայն շրթհարմոնը...լավն էր շատ:

Dayana
20.05.2008, 12:27
ես էլ իմ կարծիքը հայտնեմ :oy
Ինչպես միշտ ասեմ Դոստոեվսկին մնում է Դոստեևսկի, ու մի տեսակ էս անգամ Բուլգակովի հետ շատ էր ընկերացել ;)

Բլդանչայի Գյուտաշի համար հիմա շատ անհանգստացած եմ, մտածում եմ, եթե հիմա վեր կենա ու իր Կառլսոնյան ֆռիկով տռնի գնա, բա ես ի՞նչ կանեմ, նոր-նոր սկսել եմ հասկանալ։

Գալաթեայի հետ համաձայն եմ, որ Շրթհամոնը շատ լավն է ;) մանավանդ երբ սպասում էի ավարտին ;)

մնացածներից ներողություն եմ խնդրում, բայց նորմալ չեմ կարդացել :(

Մարկիզ
20.05.2008, 15:49
:handsՎաաայ...էս ինչ լավ տեղ եմ ընկել:Ես համամիտ չեմ Ձեզ հետ:Իմ ամենասիրած գրող-նկարիչը Պարույր Սեբաստիանի Դյուման աա:D

Երվանդ
20.05.2008, 18:09
Մենակ շրթհարմոնը կարդացի , քանի որ սկիզբը գայթակղիչ էր:), չսխալվեցի ու հենց էտ գործի օգտին էլ քվեարկեցի:)

Ուլուանա
20.05.2008, 20:21
Մոդերատորական։ Այս թեման արվեստի բազմազան դրսևորումները քննարկելու համար չէ։ Այստեղ քնարկում ենք միայն տվյալ մրցույթին ներկայացված ստեղծագործությունները։
Թեմայից դուրս բոլոր գրառումները ջնջված են՝ համապատասխան հետևանքներով։ ;)

Yellow Raven
21.05.2008, 14:06
Օնորե դը Բալզակը դուրս մնաց...

Երկնային
21.05.2008, 21:04
Օնորե դը Բալզակ, շնորհակալություն մրցույթին մասնակցելու համար…
Շատ հաճելի էր… :)