PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի դիմորդները

Belle
15.05.2008, 17:24
Նոր Հովսեփի հետ էի խոսում, ու էս թեման բացելու միտք հղացավ :)
Եկեք ստեղ հաջողություն մաղթենք մեր դիմորդներին, համ էլ կիմանանք, ով ինչ արեց, ինչ ստացավ, ոնց ստացավ :)
հունիս 2ից սկսվում են քննություննրը

Դե՜ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒ՜՜Ն :hands

Ավելացվել է 17 րոպե անց
մեկ էլ գրենք, ովքեր են դիմորդները :)
ում անունը չգրեմ, դուք ավելացրեք

Մանե /Ֆիզմաթ/
Ամառու
Ջոն
Վիստա

բայց էլի պիտի լինեն, մոռացել ե՞մ :think

Lider2006
15.05.2008, 18:01
անհամեստություն չլինի ասելը :D ես ել

Amaru
15.05.2008, 18:26
Ես 8-ից բարձր եմ ստանալու հայերենս, բա՜: :P վախենում եեեեեեեեեեեեեեեեմ :aaa

Ambrosine
15.05.2008, 18:32
Երեխեք ջան, ձեզ հաջողություն:): Անպայման ընդունվեք:)

Yellow Raven
15.05.2008, 19:53
Բոլորիդ հաջողություն,անցած տարի ես էլ եմ դրանց միջով անցել:
Շատ դժվարա...

Ռեդ
15.05.2008, 19:57
Ձեզ բոլորիդ հաջողություն, ցանկանում եմ սաղդ էլ ընդունվեք :ok

Belle
15.05.2008, 21:44
անհամեստություն չլինի ասելը :D ես ել

դե ;) հաջողություննն

Ավելացվել է 2 րոպե անց

Շատ դժվարա...

չէէէէ, հեշտաաա, եռեխեք ջան, լավ պարապել եք, լավ կհաձնեք ու հաստատ կընդունվեք ;)

Ավելացվել է 9 րոպե անց

Մանե /Ֆիզմաթ/
Ամառու
Ջոն
Վիստա

Փաստորեն Վիստան դիմորդ չի
Ադամն էլ է դիմորդ :)

Ավելացվել է 11 րոպե անց

Ես 8-ից բարձր եմ ստանալու հայերենս, բա՜: :P վախենում եեեեեեեեեեեեեեեեմ :aaa

հեսա կհավատամ, որ վախենում ես, լօլ վախենալ չկաաաաաա
ի՞նչ 8, դու բարձր ես ստանալու :hands
պատմությունն էլ 18 :B

Grieg
15.05.2008, 22:31
Ամառու ջան , ես արդեն պատկերացնում քեզ քո ընտրած մասնագիտությունով սովորելիս , թող ոչ մի դժվարություն չխանգարի քեզ :)
մնացած դիմորդներին հաջողություն,,

ես հիշում եմ ընդունելության քննության ժամանակ տիրող մթնոլորտից ինչ աստիճան հուսահատվեցի մեր ուսման համակարգից մտածումեի թողնեի դուրս գաի..հույսով եմ 9 տարի հետ փոխված կլինի վիճակը :) ամեն դեպքում` չվախենալ :)

Mari
17.05.2008, 17:27
Երեխեք ջան, ձեզ հաջողություն եմ մաղթում: Վախենալ-մախենալ չկա, լրիվ ձեր իմացածնա: Համ էլ, եթե դժվար լիներ, տարեկան մոտ 8000 հոգի/եթե չեմ սխալվում/ ուսանող չէր դառնա::B
Կարևորը՝ հանգիստ, մտքերը հավաքած, կենտրոնացած լինելն է: Ոչ մի ուշադրություն չեք դարձնում, թե կողքերը ինչա կատարվում:
Պատմություն հանձնողներին մի խորհուրդ /որպես դրա միջով անցած մարդ/. տոմսը հենց տվեցին, միանգամից մի նայեք հարցերը: Մի հատ հավաքվում եք, ասում եք՝ «Իմ համար մեկա, ինչա ստեղ գրած, մեկա սաղ գիտեմ», հետո նայում եք առաջին հարցը /հարցերը լրիվ մի նայեք՝ դա խանգարում է կենտրոնանալ այն հարցի վրա, որը այդ պահին գրում եք. ես երրորդ հարցը գրելուց չդիմացա, չորրորդը նայեցի, ու երրորդը գրելիս չորրորդն էի փորձում մտքումս վերարտադրել. ու մի հատ անկապ սխալ էի արել/:
Հա, մեկ էլ/ի դեպ, սա շարունակական և հաճախ հանդիպող երևույթ է/, աշխատեք պատմության քննության տետրեր բաժանողների դեմքներին չնայել. տնաշենները նենց թթված տեսք ունեն, մեկ էլ տոմսը նենց են «դնում» սեղանիդ, ոնց որ դու ես մեղավոր, որ Արտաշատի պայմանագիրը կնքվեց::[

Moon
17.05.2008, 18:17
Դիմորդներ ջան, ձեզ մեծ հաջողություն եմ մաղթում։ Միակ կարևոր խորհուրդը կածում եմ այն է, որ միշտ լավատես լինեք։ Շարժվեք առաջ միայն լավատեսությամբ, մոռացեք բոլոր բա որ–ները։ լա՞վ
Իսկ ո՞վ ու՞ր ա ընդունվել ուզում, Ժուռ ֆակ կա՞։

Գլոբալ Հայացք
17.05.2008, 20:49
Ոմանք ավարտում են, ոմանք ընդունվում, կյանքը, պարզվում է, շարունակվում է, ուռա՜ :

Բոլորիտ հաջողությո՜ւն :

Goga
17.05.2008, 21:10
Բոլորիդ հաջողություններ եմ մաղթում, դուք էլ զգաք, թե ինչ է ուսանողական կյանքը:love ու ինչ մասնագիտություն էլ ընտրեք, լինեք դրա իսկական մասնագետ:ok:)
Վստահ եմ, որ շնորհավորանքների թեմա էլ ենք բացելու;)

Աբելյան
17.05.2008, 22:42
ժողովուրդ որ ես ընդունվել եմ դուք էլ կընդունվեք

Lider2006
18.05.2008, 13:55
Բոլորիդ հաջողություն,անցած տարի ես էլ եմ դրանց միջով անցել:
Շատ դժվարա...

Անցած տարի ես էլ եմ փորձել անցնել դրանց միջով բայց մաթեմը 5.5 ստանալու պատճառով մնացել եմ ճամփի կեսին:(

Belle
18.05.2008, 16:13
Անցած տարի ես էլ եմ փորձել անցնել դրանց միջով բայց մաթեմը 5.5 ստանալու պատճառով մնացել եմ ճամփի կեսին:(

եթե մի անգամ 5.5 ես ստացել , բայց շարունակէլ ես պարապել, հաստատ էս անգամ բարձր կստանաս ;)

John
20.05.2008, 08:12
AristocraTն էլ ա էս տարի ընդունվում: Շնորհակալ եմ բարեմաղթանքների համար: Հույս ունեմ ընդունվել…

John
02.06.2008, 19:26
Դիմորդներ ջան, ո՞վ ա միասնական հանձնել, մի հատ անկեղծացեք տեսնեմ ոնց գրեցիք… արդյունքներն էլ կարող եք տեղադրել ;)

Մանե
02.06.2008, 20:19
Դիմորդներ ջան, ո՞վ ա միասնական հանձնել, մի հատ անկեղծացեք տեսնեմ ոնց գրեցիք… արդյունքներն էլ կարող եք տեղադրել ;)
18 Ա-ն ու Բ-ն իրար հետ,մենակ Ա-ն 19.25, դո՞ւք:8

dvgray
02.06.2008, 20:22
Մի հատ հարց տամ էլի:
հիմա 5-ը քանիսից ա հաշվվում - 18-՞ից, թե 19՞-ից

John
02.06.2008, 20:24
18 Ա-ն ու Բ-ն իրար հետ,մենակ Ա-ն 19.25, դո՞ւք:8
Մենակ ավարտական եմ հանձնել, պախասխաններն էլ ոչ մի տեղ չկան… (միասնականի Ա-ն չի համընկնում ավարտականի հետ)…
իսկ գո՞հ ես գնահատականիցդ

Ավելացվել է 57 վայրկյան անց

Մի հատ հարց տամ էլի:
հիմա 5-ը քանիսից ա հաշվվում - 18-՞ից, թե 19՞-ից
հիմա 5-ով չի հաշշվում, այլ 20 բալանոց սիստեմով ա հաշշվում ընդունելության քննությունները

dvgray
02.06.2008, 20:27
հիմա 5-ով չի հաշշվում, այլ 20 բալանոց սիստեմով ա հաշշվում ընդունելության քննությունները

Հա, բայց "ոսկե" մեդալի համար ինչքանի՞ց է հաշշվում որ գերազանց է:

John
02.06.2008, 20:29
Հա, բայց "ոսկե" մեդալի համար ինչքանի՞ց է հաշշվում որ գերազանց է:
տեղյակ չեմ… իմ իմանալով ոսկե մեդալի համար բոլոր առարկաներից առանձին քննություն են տալիս

dvgray
02.06.2008, 20:31
տեղյակ չեմ… իմ իմանալով ոսկե մեդալի համար բոլոր առարկաներից առանձին քննություն են տալիս

Հա, առանձին են տալիս: Էսօր իմ ծանոթը Գորկու դպրոցում է տվել: Ու 3 հատ սխալ է արել 50-ից: ինձ հետաքրքիր է, թե քանի սխալի դեպքում է հլա դեռ "մեդալ"-ւ մնում ուժի մեջ :think:
Եթե իմացող կա, ասեք էլի :(

John
02.06.2008, 20:32
Հա, առանձին են տալիս: Էսօր իմ ծանոթը Գորկու դպրոցում է տվել: Ու 3 հատ սխալ է արել 50-ից: ինձ հետաքրքիր է, թե քանի սխալի դեպքում է հլա դեռ "մեդալ"-ւ մնում ուժի մեջ :think:
Եթե իմացող կա, ասեք էլի :(
3 սխալ… 18.8 հաստատ հինգա

Մանե
02.06.2008, 20:34
իսկ գո՞հ ես գնահատականիցդ

Հովսեփ ջան մանթոն սպանում ա,չգիտեմ ինչ անեմ,որ աեմ գոհ եմ,կհավատա՞ս:);)
Երեխեք ջան մեդալի համար հայոց ու մաթեմ պիտի Ա-ով 19-ին բարձր ստանաք, մնացած առարկաների քննություններից էլ 5/սովորական պետական քննություններից/
/մեդալակիր եմ,ասել են/,բայց չեմ ստանալու մեդալ :-D

Ավելացվել է 1 րոպե անց

3 սխալ… 18.8 հաստատ հինգա
եթե տենց լինի,ես էլ կստանամ,բայց դեռ պարզ չի 18.8-ը կլինի մեդալի թեկնածու,թե չէ;)

dvgray
02.06.2008, 20:35
3 սխալ… 18.8 հաստատ հինգա

Լավա :hands
Ապրես :)

Belle
02.06.2008, 21:18
Ման ջան, շնորհավոր ;)
Հովսեփ, հանգիստ սպասի, լավա լինելու ;)
Ամառն էլ գիտեմ ինչա ստացել, բայց չեմ ասի, թող գա ինքն ասի :P

Amaru
02.06.2008, 23:18
ասե՞մ…17.5 :(((((((((( ես կատարյալ ԴԵԲԻԼ ԵՄ, ներեցեք

Ambrosine
02.06.2008, 23:22
ասե՞մ…17.5 :(((((((((( ես կատարյալ ԴԵԲԻԼ ԵՄ, ներեցեք
Կատարյալ դեբիլը էդքան չի ստանա
Մարդ կա 10 էլ չի ստացել:)
Շնորհավորում եմ բոլորիդ::)
Մյուսներն էլ սենց կատարյալ դեբիլավարի որ ստանաք, լավ ա:P

Աբելյան
03.06.2008, 00:12
ասե՞մ…17.5 :(((((((((( ես կատարյալ ԴԵԲԻԼ ԵՄ, ներեցեք

վույ ապրես դու :)
ես սկի քո չափ չէի ստացել
ո՞ր առարկան էր

Ավելացվել է 1 րոպե անց
Մանե, Հովսեփ, так держать! ;)

Երկնային
03.06.2008, 00:25
Շնորհավորում եմ բոլորիդ, ապրեք… :kiss :)

Hripsimee
03.06.2008, 08:31
Էհ, ժողովուրդ , երբեք չէի մտածի , որ գնահատականից լացս կգա:6 սխալ եմ արել` հավաքելով 18,5 միավոր , բայց որ պատասխաններին նայում եմ, 3 սխալը ես ճիշտն եմ իմացել ու չգիտես ինչու ուրիշ վանդակումներում եմ ճիշտ պատասխան նշել, երկու հնարավոր դեպք կա` կամ ես անուղղելի անուշադիրի մեկն եմ(ինչը ճիշտն ասած էնքան էլ ճիշտ չէ իմ մասին) , կամ ինչ-որ սխալ կա:Ժողովուրդ չգիտեմ`ինչքանովա հավաստի , բայց իսկականից ասում են,որ 4-րդ-ում ինչ-որ սխալ կար,դա ճիշտ է?
Շնորհավորում եմ բոլոր բարձր ստացողներին ու իմ կողմից խորհուրդ տալիս 20 անգամ ստուգել , թե ձևաթղթում անցկացված պատասխանը :

Egern.net
03.06.2008, 09:40
18 Ա-ն ու Բ-ն իրար հետ,մենակ Ա-ն 19.25, դո՞ւք:8
ֆիզմաթցիներով լավ էլ ստացել եք, շնորհավորում եմ :) Արամն էլ էր երեկ շատ ուրախացել ;)

մեր մոտ ավելի տխուր էր վիճակը: Մեր դասարանից Արաքսը 19.75 ա ստացել (դե մենք չէինք էլ կասկածում), մեկը 18.5, մյուսները անհամեմատ քիչ, մեկը նույնիսկ 13...

Ես մենակ Ա եմ հանձնել... ցերեկը կիմանամ ինչքան եմ ստացել, բայց ինձ կարելի ա ասել չի հետաքրքրում... սպասենք մաթեմին!

Cesare
03.06.2008, 11:28
3 սխալ… 18.8 հաստատ հինգա

Տարբերակները ունես թե ետքանը սաղ հիշել ես ::D
Ես տարբերակները ոչ մի տեղից չեմ կարում ճարեմ, որ տենամ ինչը ոնց եմ գրել ...
Բայց դե չի ել հետաքրքրում, Չնայած որ 20 լիներ, սիրուն կլիներ :lol
Ասա մաթեմը լավ գրենք :

Նորմարդ
03.06.2008, 11:52
Ժող շնորհավորում եմ բոլորիդ աչքիս այս տարի գնահատականները այդքան էլ բարփր չեն, նենց որ սաղ լավ ա ըլնելու :)
Ճժեր ձեզ տեսնեմ :)

Hripsimee
03.06.2008, 15:32
Տարբերակները ունես թե ետքանը սաղ հիշել ես ::D
Ես տարբերակները ոչ մի տեղից չեմ կարում ճարեմ, որ տենամ ինչը ոնց եմ գրել ...
Բայց դե չի ել հետաքրքրում, Չնայած որ 20 լիներ, սիրուն կլիներ :lol
Ասա մաթեմը լավ գրենք :

www.atc.am

dvgray
03.06.2008, 16:04
Ինչպես միշտ, այս անգամ էլ քննությունները անցան խայտառակ անարդար ձևով :[:
Իսկ սա դեռ սկիղբն է :angry:
Պռոստո նոր կյանք մտնող երեխեքի ներքնաշխարհն է մեղք: թէ չէ ես թքած ունեմ էտ քննությունների վրա էլ, դրանց կազկոմիտեի վրա էլ :[:

Cesare
03.06.2008, 18:13
www.atc.am

Մերսի բայց ըտեղ մենակ պատասխաններն ա ...:pardon

Egern.net
03.06.2008, 22:02
իրոք պարզվեց, որ խայտառակ են անցել շատ ու շատ տեղերում... ինչը ինձ սկսեց անհանգստացնել, քանի որ մաթեմը "շուխուրի" տակ շատ դժվար կլինի...

հա, մի բան էլ ասեմ, պարզվեց հայոցը (ես մենակ Ա եմ տվել` դպրոցում) 20 եմ ստացել :) ընդ որում կլորացված էր` կոտորակային թվերով գնահատականներ չկան: Ոչ գիտեմ քանի սխալ եմ արել, ոչ էլ գրածս տարբերակը ունեմ (շատ կազմակերպված են մերոնք)...

Armenoid
03.06.2008, 23:52
շնորհավոր Հրանտ ջան 20-իտ կապակցությամբ։
Մնումա Ֆիզիկան,Մաթեմը ու Անգլը լավ հանձնես…
դե հայոցը քո համար կապ չուներ։
Մաղթում եմ ընդունվես,պրծնես ես տանջանքից։

Kuk
04.06.2008, 15:05
Ովքեր բարձր գնահատականներ են ստացել՝ շնորհավորում եմ:)
Անարդարություններից մի հիասթափվեք, ուշադրություն մի դարձրեք, էդ մենակ խանգարելու ա: Չհուսահատվեք ոչ մի բանից:)
Առաջիկա քննություններին հաջողություն;)

Cesare
05.06.2008, 19:03
Մի հարց, Մաթեմը Ով որդե ա հանձնում ??
Ասենք 160ում հանձնող կա ???

Մանե
05.06.2008, 19:31
Մի հարց, Մաթեմը Ով որդե ա հանձնում ??
Ասենք 160ում հանձնող կա ???
Չգիտեմ` քեզ կհետաքրքրի,թե չէ,բայց ոչ բարյավ-խերյավ/:))/ես էլ եմ 160-ում:)

John
08.06.2008, 14:11
ռուսերենս 19 եմ ստացել 20--ից :D
պատմությունս էլ 5 եմ ստացել 5-ից…
եթե սենց շարունակվի, կայֆ կլնի…

Ավելացվել է 40 վայրկյան անց
139 դպրոցում եմ հանձնելու մաթեմը…

Egern.net
08.06.2008, 19:25
ռուսերենս 19 եմ ստացել 20--ից :D
պատմությունս էլ 5 եմ ստացել 5-ից…
եթե սենց շարունակվի, կայֆ կլնի…

Ավելացվել է 40 վայրկյան անց
139 դպրոցում եմ հանձնելու մաթեմը…
վատ չի :) փաստորեն դու էլ ես կենտրոնացված տալիս մաթեմը ?? (ո՞ւր ես տալիս)

ես ալարում եմ գնամ իմանամ ինչքան եմ ստացել ռուսկին, սկի չգիտեմ կպցրել են արդյունքները թե չէ: Բայց լավ էի գրել ոնց որ.....

ստորագրությունդ ինչ տեղին ա չորեքշաբթի օրվա համար...... :think :)

John
08.06.2008, 19:29
ստորագրությունդ ինչ տեղին ա չորեքշաբթի օրվա համար......
հա :D

(ո՞ւր ես տալիս)մաթեմի արդյունքից ա կախված :) բա դո՞ւ

Egern.net
08.06.2008, 19:49
մաթեմի արդյունքից ա կախված :) բա դո՞ւ
լավն էր :)

Ես Համալսարանի կիրառական, կամ մաթֆակ կամ ֆիզֆակ. տենց մի բան ;)

օֆֆտոպ. ամենահետաքրքիրը էն ա, որ հիմա էս հոգնած/անջատված գլխով պիտի ֆիզիկա անեմ, որ վաղը պարապմունքին 5 հատ դաս պիտի պատասխանեմ.... էս դասախոսս աշխարհի վերջն ա, մեկը կմտածի չորեքշաբթի ֆիզիկա եմ հանձնելու կենտրոնացված :) )) Իսկ վաղը առավոտյան մաթեմի տեղը վերջին անգամ տեստ ենք գրելու... ու դրանից հետո` ֆիզիկա :P

Արամ
08.06.2008, 20:11
Հրանտ ջան, դավայ տենանք…

Yellow Raven
08.06.2008, 20:25
Էս տարի բայց ինչ լավա,կարաս գնահատականներդ իմանաս ու հետո ըստ դրա դիմես ընդեղ,որտեղ կանցնեն էտ միավորները::pardon
Անցած տարիներին չէիր իմանում ուր գրեիր առաջին հայտով:բարձր բալերով տեղ գրելուց վախում էիր,որ կարողա ցածր ստանաս վաբշե ոչ մի տեղ չընդունվես,ցածր բալերով տեղերն էլ չէիր ուզում գրեիր,մտածում էիր <<Բա որ բարձր ստանամ>>:D

Ռեդ
08.06.2008, 20:55
լավն էր :)

Ես Համալսարանի կիրառական, կամ մաթֆակ կամ ֆիզֆակ. տենց մի բան ;)

օֆֆտոպ. ամենահետաքրքիրը էն ա, որ հիմա էս հոգնած/անջատված գլխով պիտի ֆիզիկա անեմ, որ վաղը պարապմունքին 5 հատ դաս պիտի պատասխանեմ.... էս դասախոսս աշխարհի վերջն ա, մեկը կմտածի չորեքշաբթի ֆիզիկա եմ հանձնելու կենտրոնացված :) )) Իսկ վաղը առավոտյան մաթեմի տեղը վերջին անգամ տեստ ենք գրելու... ու դրանից հետո` ֆիզիկա :P
Քեզ հաջողություն եմ ցանկանում, բան չմնաց, դիմացիր :)

Cesare
10.06.2008, 10:39
լավն էր :)

Ես Համալսարանի կիրառական, կամ մաթֆակ կամ ֆիզֆակ. տենց մի բան ;)

օֆֆտոպ. ամենահետաքրքիրը էն ա, որ հիմա էս հոգնած/անջատված գլխով պիտի ֆիզիկա անեմ, որ վաղը պարապմունքին 5 հատ դաս պիտի պատասխանեմ.... էս դասախոսս աշխարհի վերջն ա, մեկը կմտածի չորեքշաբթի ֆիզիկա եմ հանձնելու կենտրոնացված :) )) Իսկ վաղը առավոտյան մաթեմի տեղը վերջին անգամ տեստ ենք գրելու... ու դրանից հետո` ֆիզիկա :P

Ապեր անունդ Հրանտա ?

Գիտեմ որ օֆթօպ ա, որ սրա համար պմ կա. բայց դե հավես չունեմ ...

Egern.net
10.06.2008, 16:22
Ապեր անունդ Հրանտա ?
հա

Էսօր վերջին անգամ գնացինք մաթեմի: Ապարատ էի տարել, նկարվեցինք :) մի քիչ էլ զրուցեցինք վաղվա հնարավոր տեստից և այլն, ու եկանք... Հիմա մի 3 ժամ պառկեմ, երգ լսեմ, կամ կոմպով մի քիչ ֆոտոներս նայեմ/դասավորեմ... Երեկոյան էլ Իսպանիա-Ռուսաստան նայեմ քնեմ... :)

Belle
10.06.2008, 17:48
Վաղվա մաթեմի քննությունա համար հաջողությու՜՜՜ն, լավ կգրեք ;)

Cesare
10.06.2008, 19:37
հա

Էսօր վերջին անգամ գնացինք մաթեմի: Ապարատ էի տարել, նկարվեցինք :) մի քիչ էլ զրուցեցինք վաղվա հնարավոր տեստից և այլն, ու եկանք... Հիմա մի 3 ժամ պառկեմ, երգ լսեմ, կամ կոմպով մի քիչ ֆոտոներս նայեմ/դասավորեմ... Երեկոյան էլ Իսպանիա-Ռուսաստան նայեմ քնեմ... :)

Հաա, դու քվանտ եիր սովորում, տոլի չէ, չեմ հիշում, բայց եղեռն.նետ-ը դու ես սարքել չե ?

Վաղը մաթեմի եեեեեմ :
Վոնց քցում-բռնում եմ 20 պտի ստանամ :

Kuk
10.06.2008, 19:44
Հաա, դու քվանտ եիր սովորում, տոլի չէ, չեմ հիշում, բայց եղեռն.նետ-ը դու ես սարքել չե ?

Վաղը մաթեմի եեեեեմ :
Վոնց քցում-բռնում եմ 20 պտի ստանամ :

Վաղվա քննությանդ հաջողություն:) լավ կհանձնես;)

Yellow Raven
10.06.2008, 20:20
Սաղիդ հաջողություն,հուսով եմ սաղդ էլ լավ կհանձնեքhttp://www.akumb.am/images/smilies/smile.gif

Kuk
10.06.2008, 20:23
Սաղիդ հաջողություն,հուսով եմ սաղդ էլ լավ կհանձնեքhttp://www.akumb.am/images/smilies/smile.gif

Բա դու էս տարի չես ընդունվո՞ւմ:

Egern.net
10.06.2008, 20:57
Հաա, դու քվանտ եիր սովորում, տոլի չէ, չեմ հիշում, բայց եղեռն.նետ-ը դու ես սարքել չե ?Չէ, Քվանտ չեմ սովորել; Ես ու ընկերս էինք սարքել.... դու որտեղի՞ց ես հիշում (կարո՞ղ ա Աղավնաձորից) :think

Սաղիդ հաջողություն,հուսով եմ սաղդ էլ լավ կհանձնեքhttp://www.akumb.am/images/smilies/smile.gif
Մերսիներ: Միանում եմ մաղթանքներին. բոլորդ լավ գրեք, երեխեք ջան!

Ռեդ
10.06.2008, 21:01
Սաղիդ հաջողություն, ցանկանում եմ ժամանակից շուտ բանակի երես չտենաք

Yellow Raven
11.06.2008, 13:52
Բա դու էս տարի չես ընդունվո՞ւմ:
Չէ,ես անցած տարի եմ ընդունվելhttp://www.akumb.am/images/smilies/smile.gif

Ոնց եք գրել մաթեմ հանձնողներ?

Belle
11.06.2008, 14:28
ժողղղ, ի՞՞՞նչ արիքքք
մենք /եղբայրս ելի/ նախնական 17.25ա հավաքել :)

Kuk
11.06.2008, 14:53
ժողղղ, ի՞՞՞նչ արիքքք
մենք /եղբայրս ելի/ նախնական 17.25ա հավաքել :)

Աչքներդ լույս ;)

Cesare
11.06.2008, 15:25
Չէ, Քվանտ չեմ սովորել; Ես ու ընկերս էինք սարքել.... դու որտեղի՞ց ես հիշում (կարո՞ղ ա Աղավնաձորից) :think

Պատկերցրա ...

Ինձ ել կարաք շնհավորեք, իմ ուզածնա, ոչ ավել, ոչ պակաս կլօր 20 :

ChildOfTheSky
11.06.2008, 15:31
Պատկերցրա ...

Ինձ ել կարաք շնհավորեք, իմ ուզածնա, ոչ ավել, ոչ պակաս կլօր 20 :

շնորհավոր :B
հիշում եմ , ջահել վախտ ես էլ էի միշտ 20 ստանում :B

Մանե
11.06.2008, 16:30
Ինձ ել կարաք շնհավորեք, իմ ուզածնա, ոչ ավել, ոչ պակաս կլօր 20
Շնորհավոր:) Չէինք էլ կասկածում/դե մեկը ես:P:P:P/
Դե ես էլ 19.5:)

Belle
11.06.2008, 16:35
Աչքներդ լույս ;)

շնորհակալ եմ ;)

Երկնային
11.06.2008, 16:37
Շնորհավորում եմ բոլորիդ… ապրեք… :)

Belle
11.06.2008, 16:40
Պատկերցրա ...

Ինձ ել կարաք շնհավորեք, իմ ուզածնա, ոչ ավել, ոչ պակաս կլօր 20 :

:hands :hands :hands
բրավոոոո՜՜՜ ;)

Ավելացվել է 2 րոպե անց

Շնորհավոր:) Չէինք էլ կասկածում/դե մեկը ես:P:P:P/
Դե ես էլ 19.5:)

:hands :hands :hands
շնորհավոր ջանա.. դե արդեն ասեցի էլի, ժողի կեսը քննա արդեն :B

Belle
11.06.2008, 16:43
Շնորհավոր:) Չէինք էլ կասկածում/դե մեկը ես:P:P:P/
Դե ես էլ 19.5:)

:hands :hands :hands
շնորհավոր ջանա.. դե արդեն ասեցի էլի, ժողի կեսը քննա արդեն :B

Yevuk
11.06.2008, 16:56
Ապրեք բոլորդ, շնորհավորում եմ բոլոր դիմորդներին.......ես էլ 16.5 եմ ստացել........:P

John
11.06.2008, 16:58
շնորհավոր ախպերությանն ու քրությանը 19.75 ես էլ…

Yellow Raven
11.06.2008, 17:08
Շնորհավոոոոր:clap:drinks

Աբելյան
11.06.2008, 17:08
հալալ ա ձեզ
շատ ապրեք

Ձայնալար
11.06.2008, 17:08
շնորհավոր ախպերությանն ու քրությանը 19.75 ես էլ…

Շնորհավոր Հովսեփ ջան, հալալ ա: Ֆիզիկան ե՞րբ ա:

Ավելացվել է 1 րոպե անց

Շնորհավոր:) Չէինք էլ կասկածում/դե մեկը ես:P:P:P/
Դե ես էլ 19.5:)

:yahoo Էս ի՞նչ մոզգերի ֆորում եմ ընկել :)
Շնորհավոր Մանե ջան:

Ավելացվել է 2 րոպե անց

Ապրեք բոլորդ, շնորհավորում եմ բոլոր դիմորդներին.......ես էլ 16.5 եմ ստացել........:P

Շնորհավոր, վատ արդյունք չի, իսկ անցողիկ ա՞, ու՞ր ես ընդունվում, էլ ի՞նչ կա հանձնելու

Dayana
11.06.2008, 17:12
Ում չեմ ճանաչում շնորհավորում եմ, իսկ Մանեին ու Հովսեփին ասում եմ ապրեք, ես համոզված էի որ լավ արդյունքներ եք ունենալու ;)

Ձայնալար
11.06.2008, 17:13
Պատկերցրա ...

Ինձ ել կարաք շնհավորեք, իմ ուզածնա, ոչ ավել, ոչ պակաս կլօր 20 :

Վայ քու արաաա, էդ նորմալ ա՞, ոչ մի սխալ չես արել :o
Շնորհավորում եմ, պատկերացնում եմ հիմա ինչ կայֆ ա :yahoo, ապրես, tak derjat' :P

John
11.06.2008, 17:22
Էս ի՞նչ մոզգերի ֆորում եմ ընկել
Ծնաոթության կարգով ասեմ, որ Մանեն ու Արսիտոտրատը Ֆիզմաթ դպրոցն են ավարտել, նենց որ պատահական չի տենց բարձր գնահատականները ;) շնորհակալ եմ բոլոլրից :) Ֆիզիկան մոտ մեկ ամսից է

Kuk
12.06.2008, 01:11
Դե ես էլ 19.5:)

Ապրե՛ս:good
Շնորհավորում եմ:)

Ավելացվել է 2 րոպե անց
Բոլորը բարձր են ստացել հա՞:hands Շատ լավ ա:) բոլորիդ շնորհավորում եմ:)

Cesare
12.06.2008, 10:27
Վայ քու արաաա, էդ նորմալ ա՞, ոչ մի սխալ չես արել :o
Շնորհավորում եմ, պատկերացնում եմ հիմա ինչ կայֆ ա :yahoo, ապրես, tak derjat' :P

Ետ ավելի քան նորմալ ա : Պատկերացնում եմ, որ հանակարծ չլիներ. իշքան մարդ եր ամոթանք տալու : Իսկ Կայֆը ֆիզիկից հետո ա սկսվում : :)

Բայց ինձ դզեց երեկվա քննությունը, սենց քննություն տարին մի 3 անգամ հավեսով կտամ : :D

Արամ
12.06.2008, 10:34

20 ես ստացել՞

Հ.Գ Շնորհավոր:)

John
12.06.2008, 10:36
Ետ ավելի քան նորմալ ա : Պատկերացնում եմ, որ հանակարծ չլիներ. իշքան մարդ եր ամոթանք տալու : Իսկ Կայֆը ֆիզիկից հետո ա սկսվում : :)

Բայց ինձ դզեց երեկվա քննությունը, սենց քննություն տարին մի 3 անգամ հավեսով կտամ : :D
Ո՞ւր էր ընդե քննություն… էշություն էր…

Cesare
12.06.2008, 10:41
:D
Մաթեմի քննությունը պիտի 80ից 80 ստանամ... եթե հանկարծ չստացա, յուրաքանչյուր թույլ տված սխալիս համար 24 ժամ զրկում եմ ինձ ինտերնետից... իր բոլոր հետևանքներով.... Այնպես որ` միայն 80!

Ոնց ջոգում եմ ես տղուն մի 2 օր չենք տենալու : :D

Ավելացվել է 3 րոպե անց

Ո՞ւր էր ընդե քննություն… էշություն էր…

Մեր մոտ լավ էր ամեն պահերով : :)

Արամ
12.06.2008, 10:46
:D

Ոնց ջոգում եմ ես տղուն մի 2 օր չենք տենալու : :D

Ավելացվել է 3 րոպե անց

Մեր մոտ լավ էր ամեն պահերով : :)

19.75 ա ստացել 79 ա ստացել....1օրովա իրան զրկել...հիմա հետնեմ խոսում:)

John
12.06.2008, 10:51
Մեր մոտ հսկողությունը 0 էր, կամերաների իմաստը չջոգի տենց էլ, խլացուցիչը չէր աշխատում, ամեն տուպոյ հանգիստ կարար գոնե 17-18ի արտագրեր, ներվերս կերան մի քանի հոգի, զարմանում եմ, թե ոնց եմ ընդամենը մի հատ սխալ արել…

Արամ
12.06.2008, 10:53

Հրանտը ասեց, իրանց մոտ շատ խիստ էր, ասումա շատ լավ էիմ թե չէ չեի կարա գրեի:)

Lider2006
12.06.2008, 10:54
Բոլորիտ շնորհավորում եմ: Հուսով եմ մյուսներն ել սենց կտաք: ես ել 17.5 եմ ստացել: մնաց ֆիզիկա հանձնեմ:
երեկվա քննությունը բացի 17;18;19 ից ու 14-ից մնացած բոլորը շատ հեշտ էին:

Արամ
12.06.2008, 10:54
Ամենադաժվարը 19ա եղել, պարմետրներ....

John
12.06.2008, 10:58
Հրանտը ասեց, իրանց մոտ շատ խիստ էր, ասումա շատ լավ էիմ թե չէ չեի կարա գրեի:)
ես էլ էի դրանից վախենում… դրա համար եմ զարմացած, որ 79 եմ ստացել :) 18.4ն եմ սխալ գրել, բայց հավես էլ չկա նայեմ ինչ ա ու ինչն եմ սխալվել…

Արամ
12.06.2008, 11:01
ես էլ էի դրանից վախենում… դրա համար եմ զարմացած, որ 79 եմ ստացել :) 18.4ն եմ սխալ գրել, բայց հավես էլ չկա նայեմ ինչ ա ու ինչն եմ սխալվել…

Հրանտը իրան դրա համա8 1օրով պատժելա:D:D:D դաժե մի քնաի ժամով...եսօր իրիկուն կմտնի:D:D

Հ.Գ. Մարդ չդառավ էլի....:D

Cesare
12.06.2008, 11:50
Լավ հեշտ էր մենակ 19ն թր դժվարոտ են ել հեշտ կարելի էր առանց լուծելու անել ...

Արամ
12.06.2008, 11:51
Լավ հեշտ էր մենակ 19ն թր դժվարոտ են ել հեշտ կարելի էր առանց լուծելու անել ...

Ֆիզմաթից ՝ Արամ, կա Մանեենc դասրանիցա ոնց որ, ինքը առանց լուծելու գրել:)

Մանե
12.06.2008, 14:03
Ֆիզմաթից ՝ Արամ, կա Մանեենc դասրանիցա ոնց որ, ինքը առանց լուծելու գրել:)
Ես էլ եմ առանց լուծելու գրել:P
19-ը տեղադրելով հեշտ կարելի էր ստանալ, կամ էլ բացառման սկզբունքով:)
ես 19.3-ն եմ սխալ գրել:)
Մի հատ էլ 9.1-ը:angry:angry/դեբիլ սխալ ա,առաջինի անցած ճանապարհի տեղը 2-րդինն եմ գրել:angry/:)
Մերսի շնորհավորանքների համար:)
Ես 18-ն եմ կասկածելով գրել,ստուգելուց ամեն ճիշտի վրա զարմանում էի:D
Մնացածը հեշտ էր,կասեի չափից դուրս:)

Մեր մոտ լավ էր ամեն պահերով :
:ok
Հաստատ,համ հսկողությունն էր մեծ,ամեն ինչ էլ լավ էր:) Կարևորը հայոցի նման շուխուր չկար:)

Egern.net
12.06.2008, 14:21
Ինչպես արդեն հայտնեց Արամը, ես ստացել էի 79, ինչի համար 24 ժամով զրկվել էի ինտերնետից.. ասեմ, որ շատ ծանր էր: Մյուս կյանքում հաստատ 80 եմ ստանալու ;)

Ինձ ել կարաք շնհավորեք, իմ ուզածնա, ոչ ավել, ոչ պակաս կլօր 20 :Մալադեց!!! Շատ լավ ա, շնորհավորում եմ! :hands

Շնորհավոր:) Չէինք էլ կասկածում/դե մեկը ես:P:P:P/
Դե ես էլ 19.5:)Մակարդակ :ok Շնորհավորում եմ, Մանե ջան

շնորհավոր ախպերությանն ու քրությանը 19.75 ես էլ…
Քեզ էլ եմ շնորհավորում

Ոնց ջոգում եմ ես տղուն մի 2 օր չենք տենալու : :D
Չէ, ընդամենը մի օր :D

ես էլ էի դրանից վախենում… դրա համար եմ զարմացած, որ 79 եմ ստացել :) 18.4ն եմ սխալ գրել, բայց հավես էլ չկա նայեմ ինչ ա ու ինչն եմ սխալվել…Մեր մոտ ահագին խստոտ էր, առանձնապես շուխուր չկար, լավ էր: Մի քանիսին իհարկե օգնեցի, բայց մեկը մի 15 հատ հարց տվեց, ու "գրավոր" նկատողություն ստացավ կազմակերպիչներից... վերջը... ընդհանուր առմամբ նորմալ էր: Քննությունից դուրս եկա 3 ժամից, ու գնացի 27 դպրոց, մեր երեխեքի մեծ մասը էնտեղ էին հանձնում: Իսկ մնացած (միասնական չհանձնող) դասարանցիները արդեն էնտեղ էին: Գնացի, բոլորը դուրս եկան, հետո սաաաղին բերեցի մեր տուն, պատասխանները ստուգելու: Excel-ով սարքել էի, բոլորիս արդյունքները մուտքագրեցինք, հետո ինտերնետից copy-paste արեցինք, էքսելս միանգամից սաղիս գնահատականները տվեց ! Տեսնեիք իմ "լոմկեն" երբ տեսա, որ 79 ա..... :)

Egern.net
12.06.2008, 14:29
Ես էլ եմ առանց լուծելու գրել:P
19-ը տեղադրելով հեշտ կարելի էր ստանալ, կամ էլ բացառման սկզբունքով:)
ես 19.3-ն եմ սխալ գրել:)
Մի հատ էլ 9.1-ը:angry:angry/դեբիլ սխալ ա,առաջինի անցած ճանապարհի տեղը 2-րդինն եմ գրել:angry/:)
Մերսի շնորհավորանքների համար:)
Ես 18-ն եմ կասկածելով գրել,ստուգելուց ամեն ճիշտի վրա զարմանում էի:D
Մնացածը հեշտ էր,կասեի չափից դուրս:)
Ձեր դասարանի Արամի վիճակում ես եղել... 19ը տեղադրելով, "քցել-բռնելով" սաղ ճիշտ գրել էր :) (աչքիս մենակ ես ու մեր դասարանի Գևորն էինք մինչև "հոգու խորքը" լուծել էդ պարամետրը): Իրա առաջին սխալը 4-ի պրոգրեսիայի մեջ էր :D:D: Մեկ էլ 18ի մեջ էր սխալներ արել չգիտեմ ինչի: Իրոք, մինչև 17.5-ը ներառյալ շաաատ հեշտ էր: 17.6-ն էր շատ թունավոր, բայց լուծելուց հետո հեշտ էր :)

Իմ սխալը լրիվ խայտառակություն էր... էն f(sinx)-ի պարբերությունը հաշվելուց տեսել էի, որ պի-ն պարբերություն չի: Հետո վերջում խաչերը դնելուց, չգիտեմ ինչի որոշեցի մի հատ էլ "նավսյակի" գրաֆիկը կառուցել: Մի տարի պարապել էի, ոչ մի գրաֆիկ սխալ չէի կառուցել, հենց քննությանը պիտի սխալվեի..... Իմ գծածով պարբերությունը դարձել էր պի: Ու մինչև հիմա զարմանում եմ, թե ոնց եղավ, որ մի հատ չհիշեցի էն նախորդ լուծածս, որով բացառել էի պի պարբերությունը.... :) Մի խոսքով, դրա պատճառով 24 ժամ առանց ինտերնետի էի....

Մանե
12.06.2008, 14:55
Ձեր դասարանի Արամի վիճակում ես եղել... 19ը տեղադրելով, "քցել-բռնելով" սաղ ճիշտ գրել էր :) (աչքիս մենակ ես ու մեր դասարանի Գևորն էինք մինչև "հոգու խորքը" լուծել էդ պարամետրը): Իրա առաջին սխալը 4-ի պրոգրեսիայի մեջ էր :D:D: Մեկ էլ 18ի մեջ էր սխալներ արել չգիտեմ ինչի:
:D:D:D:D
Դե հա,Ֆիզմաթցիներով բնածին հնարամիտ ենք,մեզ անկապ խնդիրներով նեղություն չենք տալիս:D:D:D

Իրոք, մինչև 17.5-ը ներառյալ շաաատ հեշտ էր: 17.6-ն էր շատ թունավոր, բայց լուծելուց հետո հեշտ էր :)
17.6-ի վրա 2 ժամ մտածել եմ,վերջում էլ գրաֆիկներն եմ կառուցել ու հատել:o ես էլ չէի հավատում ածանցյալի գրաըիկը կառուցելուս:)
Դու էլ ես գրաֆիկով արել,թե՞՞՞

Ավելացվել է 3 րոպե անց

Իմ սխալը լրիվ խայտառակություն էր... էն f(sinx)-ի պարբերությունը հաշվելուց տեսել էի, որ պի-ն պարբերություն չի: Հետո վերջում խաչերը դնելուց, չգիտեմ ինչի որոշեցի մի հատ էլ "նավսյակի" գրաֆիկը կառուցել: Մի տարի պարապել էի, ոչ մի գրաֆիկ սխալ չէի կառուցել, հենց քննությանը պիտի սխալվեի..... Իմ գծածով պարբերությունը դարձել էր պի: Ու մինչև հիմա զարմանում եմ, թե ոնց եղավ, որ մի հատ չհիշեցի էն նախորդ լուծածս, որով բացառել էի պի պարբերությունը.... :) Մի խոսքով, դրա պատճառով 24 ժամ առանց ինտերնետի էի....
Պարբերության սահմանումից կարայիր 2 հատը բացառեիր,մյուս դեպքում էլ սինուս քառակուսին նույնն էր մնում, սինուսը մինուսից պլյուս էր փոխվում ու պարբերություն չէր դառնում

Egern.net
12.06.2008, 15:05
:D:D:D:D
Դե հա,Ֆիզմաթցիներով բնածին հնարամիտ ենք,մեզ անկապ խնդիրներով նեղություն չենք տալիս:D:D:D

17.6-ի վրա 2 ժամ մտածել եմ,վերջում էլ գրաֆիկներն եմ կառուցել ու հատել:o ես էլ չէի հավատում ածանցյալի գրաըիկը կառուցելուս:)
Դու էլ ես գրաֆիկով արել,թե՞՞՞

Ավելացվել է 3 րոպե անց

Պարբերության սահմանումից կարայիր 2 հատը բացառեիր,մյուս դեպքում էլ սինուս քառակուսին նույնն էր մնում, սինուսը մինուսից պլյուս էր փոխվում ու պարբերություն չէր դառնում
հա, գրաֆիկով: Ուրիշ ձև :think ... ուրիշ կարելի էր գնահատելով... էդ ֆունկցիայի ածանցյալը 2x-6-ն էր, որի առավելագույն արժեքը (-2pi; 0] միջակայքում -6-ն ա, իսկ -6cosx-ի փոքրագույն արժեքն ա -6-ը: Մնում էր ստուգել, որ նույն կետում են դառնում -6, ինչը հենց տենց էլ կար....

դե դուք ֆիզմաթցիներով ուրիշ եք..... Արամին ասում եմ էն պրոգրեսիան ո՞նց ես սխալվել, ասում ա. "դե 10-ին անընդհատ գումարում էի 6, որ տեսնեի մինչև 100-ը քանի հատ կա, ու վերջինը 96-ն էր" :lol:

Մանե
12.06.2008, 15:11

Ածանցյալն էլ 2x-6-ը չէր,(2x-6)(x^2-6x+5)-ը բաժանած x^2-6x+5-ի մոդուլի;)

դե դուք ֆիզմաթցիներով ուրիշ եք..... Արամին ասում եմ էն պրոգրեսիան ո՞նց ես սխալվել, ասում ա. "դե 10-ին անընդհատ գումարում էի 6, որ տեսնեի մինչև 100-ը քանի հատ կա, ու վերջինը 96-ն էր" :lol:
Հրաաաանննննտտտտտտտտ, մեռաաաաաաաաաա:D:D:D:D:D:D
Էդքան նման ենք՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞:o:D:D:D
Ես էլ եմ ալարել բանաձև գրեմ,ես էլ եմ տենց արել:D:D աաաաաաա, լավ չեեեեեեեեմմմմմմմ:lol :lol :lol բայց ես չեմ սխալվել:D:D

Egern.net
12.06.2008, 15:34
:) :) :)

Ածանցյալն էլ 2x-6-ը չէր,(2x-6)(x^2-6x+5)-ը բաժանած x^2-6x+5-ի մոդուլի;)
Տենաս Արամն է՞լ էր տենց ածանցել...... ;) (-2pi; 0] միջակայքում եռանդամը դրական էր ու ածանցյալը առանց մտածելու 2x-6 էր..... :)

վաղը ֆիզիկայի պարապմունքին ես ու Արամը պիտի սաղ կինեմատիկան պատմենք :):) Հետաքրքիր ա ոնց ենք հասցնելու էդքանը... Երեկ զանգել էր դասախոսը (Լաուռան), ասում ա "Հրանտ ջան, շատ ապրես, շնորհավորում եմ, շատ ուրախ եմ.... տեսնեմ հիմա ոնց ես ֆիզիկա պարապելու" :D:D

Մանե
12.06.2008, 15:38

Ես կոնկրետ միջակայքում չեմ ածանցել;)

Հրանտ,Արամը էնքան ա պատմել ձեր Լաուրայի մասին,արդեն հենց ասում ա Լաուրա,ծիծաղներս գալիս ա:D Փաստորեն Լաուրան ահագին էլ դեմք ա:D քո պատմելու վրա էլ ա րոպե դնո՞ւմ:)):D:D

Egern.net
12.06.2008, 16:05
Ես կոնկրետ միջակայքում չեմ ածանցել;)
դե ես էլ ուզում եմ իմանամ բոլո՞ր ֆիզմաթցիներն են տենց ածանցել ;):)

Հրանտ,Արամը էնքան ա պատմել ձեր Լաուրայի մասին,արդեն հենց ասում ա Լաուրա,ծիծաղներս գալիս ա:D Փաստորեն Լաուրան ահագին էլ դեմք ա:D քո պատմելու վրա էլ ա րոպե դնո՞ւմ:)):D:D
հա բա ոնց... սկզբում իրա կալկուլյատորի վրայի ժամով էր նայում, ու ամեն անգամ ասում էր "սրա ժամը սխալ ա, բայց դե կարևորը ժամը չի, կարևորը թե քանի րոպե եք պատմում, ժամը թող սխալ լինի..." :D: Հետո ես մի հատ սպորտային վայրկյանաչափ էի տանում, դրանով էր չափում: Ընդ որում առաջին 5 պարապմունքը ոչ մի ձև չէր կարողանում ամեն մեկի պատմելուց հետո զրոյացնել ցուցմունքը... հա ասում էր "արդեն սովորել եմ ձևը", ու էլի մի երրորդ փորձից նոր զրոյացնում էր (դու պատկերացրու իմ ու Արամի վիճակը էդ պահին:) ): Էս վերջին դասին կարողանում էր առաջին (մաքսիմում երկրորդ) անգամից... ու որ երեկ էլ չէինք գնալու պարապմունքի, նախորդ անգամ վայրկյանաչափը թողել եմ մոտը, որ մյուսներինը չափի....

Դու անգլերեն էլ ես տալու կենտրոնացված ?

John
12.06.2008, 16:10
կարդում եմ պոստերը ու տպավորությունս նենց ա, որ ես էդ քննության հետ ՈՉ ՄԻ կապ չեմ ունեցել… այ ՏԵՆՑ ա պետք հանձնել քննությունը՝ գրելու ընթացքում ահավոր ուշադիր, առանց ալարելու, 2-3 անգամ ստուգելով, իսկ քննասենյակից դուրս գալուց հետո ՍԱՂ մոռանալով… ;)

Մանե
12.06.2008, 16:10
Դու անգլերեն էլ ես տալու կենտրոնացված ?
Հա:)
ի դեպ,62 դպրոցում տվող կա՞:)

Ավելացվել է 1 րոպե անց

կարդում եմ պոստերը ու տպավորությունս նենց ա, որ ես էդ քննության հետ ՈՉ ՄԻ կապ չեմ ունեցել… այ ՏԵՆՑ ա պետք հանձնել քննությունը՝ գրելու ընթացքում ահավոր ուշադիր, առանց ալարելու, 2-3 անգամ ստուգելով, իսկ քննասենյակից դուրս գալուց հետո ՍԱՂ մոռանալով… ;)

Նամյոկը հասկացվեց;):)
Իսկ ստուգելու հետ կապված՝ ես էլ եմ 3 անգամ ստուգել;):)

Cesare
13.06.2008, 15:25
կարդում եմ պոստերը ու տպավորությունս նենց ա, որ ես էդ քննության հետ ՈՉ ՄԻ կապ չեմ ունեցել… այ ՏԵՆՑ ա պետք հանձնել քննությունը՝ գրելու ընթացքում ահավոր ուշադիր, առանց ալարելու, 2-3 անգամ ստուգելով, իսկ քննասենյակից դուրս գալուց հետո ՍԱՂ մոռանալով… ;)

Քննությունը իմ պես ա պետք հանձնել, ժամում պրծա 2ում մաքրքգրի ... :P :

Ել ինչ ստուգել ... :)

Արամ
13.06.2008, 17:14
Քննությունը իմ պես ա պետք հանձնել, ժամում պրծա 2ում մաքրքգրի ... :P :

Ել ինչ ստուգել ... :)

Հա՜՜՜ ես էլ եմ ալարում ստուգել...ավելի ճիշտ կալարեմ էլի մյուս տարի:D

VisTolog
13.06.2008, 17:37
Հա՜՜՜ ես էլ եմ ալարում ստուգել...ավելի ճիշտ կալարեմ էլի մյուս տարի:D
ՈՒ հետո մի տարի կփոշմանես:

Արամ
13.06.2008, 17:38
ՈՒ հետո մի տարի կփոշմանես:

Խի մի՞ բանակը 1 տարի են սարքել՞:D

VisTolog
13.06.2008, 17:39
Խի մի՞ բանակը 1 տարի են սարքել՞:D
Aha

Selene
13.06.2008, 20:07
Շնորհավորում եմ, դիմորդներ ջան:love:kiss

John
16.06.2008, 11:40
ավարտեցի դպրոցը… ուռա՜
հայոց լեզու 16 (20)
մաթեմատիկա 20 (20)
ֆիզկուլտուրա 5 (5)
պատմություն 5 (5)
ռուսերեն 19 (20)
ֆիզիկա 20 (20)

Ռեդ
16.06.2008, 11:43
Շնորհավորում եմ: :)
Քեզ մաղթում եմ հաջողություն

Amaru
17.06.2008, 16:29
անգլ… 18.75… անկապ ա, շատ անկապ, բեսաՄԹ անկապ :(

Egern.net
17.06.2008, 17:40
վայ, էսօր նենց անգլ պարապողներ են 18.75 ստացել....

սպասում եմ. ուրիշ ո՞վ ա հանձնել անգլերեն

Kuk
17.06.2008, 17:41
ավարտեցի դպրոցը… ուռա՜
հայոց լեզու 16 (20)
մաթեմատիկա 20 (20)
ֆիզկուլտուրա 5 (5)
պատմություն 5 (5)
ռուսերեն 19 (20)
ֆիզիկա 20 (20)

Ջոն, շնորհավոր:)
Ինչի՞ ես հայոցը վատ ստացել:

ars83
17.06.2008, 17:43
վայ, էսօր նենց անգլ պարապողներ են 18.75 ստացել....

սպասում եմ. ուրիշ ո՞վ ա հանձնել անգլերեն

Իմ մորաքրոջ աղջիկն էլ 18.75 է ստացել։
Մտա atc.am, միայն պատասխաններն են, թեստերը չկան, ուզում էի ես ել փորձեի դրանք, տեսնայի, մի 8 միավոր կհավաքե՞մ, թե չէ ;)
Որևէ մեկը գիտի՞, թե թեստերը երբ են հրապարակվելու։

Երկնային
17.06.2008, 17:46

բայց ես էտ նույն սայտում տեստերն էլ եմ տեսել, պատասխաններն էլ… երկուսն էլ կար… :)

Շնորհավորում եմ բոլորիդ… :)
ես էլ իմ քննությունները հիշեցի… է~խ… :)

Cesare
17.06.2008, 17:50
Ջոն, շնորհավոր:)
Ինչի՞ ես հայոցը վատ ստացել:

Մեկն ել կողից կարդա կիմանա ... Էլ չասեմ . :D

ars83
17.06.2008, 17:51
բայց ես էտ նույն սայտում տեստերն էլ եմ տեսել, պատասխաններն էլ… երկուսն էլ կար… :)

Հա՞։ Բա ուր են, ես չեմ գտնում։ Այստեղ եմ նայում՝ http://atc.am/?id=20

Երկնային
17.06.2008, 17:54
Հա՞։ Բա ուր են, ես չեմ գտնում։ Այստեղ եմ նայում՝ http://atc.am/?id=20
էդտեղ եմ նայել… :oy
կարողա՞ արդեն փոխել են, մենակ պատասխաններն են թողել… :unsure

Kuk
17.06.2008, 17:58
Մեկն ել կողից կարդա կիմանա ... Էլ չասեմ . :D

Ի՞նչ կիմանա. մյուս առարկաների համեմատ ցածր ա ստացել հայոցը:

Cesare
17.06.2008, 18:03
Ի՞նչ կիմանա. մյուս առարկաների համեմատ ցածր ա ստացել հայոցը:

Հաա հսկողությունը ավելի բարձր մակարդակների վրա էր :D :
Շաատ եին կողից խանագրում չեին թողում հանգիստ հրցնենք բան ջոգենք :
Իմնելա ա Հայոցը մնացածի հետ համեմատ ցածր : :D

:lol

Kuk
17.06.2008, 18:04
Հաա հսկողությունը ավելի բարձր մակարդակների վրա էր :D :
Շաատ եին կողից խանագրում չեին թողում հանգիստ հրցնենք բան ջոգենք :
Իմնելա ա Հայոցը մնացածի հետ համեմատ ցածր : :D

:lol

Ի՞նչ ես ստացել հայոցը:

Cesare
17.06.2008, 18:14
Լավ copy արեցի ...

ավարտեցի դպրոցը… ուռա՜
հայոց լեզու 17(20)
մաթեմատիկա 20(20)
ֆիզկուլտուրա 5(5)
պատմություն 4(5)
ռուսերեն 20(20)
ֆիզիկա 20(20)

Kuk
17.06.2008, 20:17
Լավ copy արեցի ...

ավարտեցի դպրոցը… ուռա՜
հայոց լեզու 17(20)
մաթեմատիկա 20(20)
ֆիզկուլտուրա 5(5)
պատմություն 4(5)
ռուսերեն 20(20)
ֆիզիկա 20(20)

Հայոցը դժվար ա հա՞ էս տարի:think

Belle
17.06.2008, 20:30
Լավ copy արեցի ...

ավարտեցի դպրոցը… ուռա՜
հայոց լեզու 17(20)
մաթեմատիկա 20(20)
ֆիզկուլտուրա 5(5)
պատմություն 4(5)
ռուսերեն 20(20)
ֆիզիկա 20(20)

Շնորհավոր.. շատ լավ է.. :hands ;)

անգլերենը ո՞՞՞նց եք հանձնել

Ավելացվել է 1 րոպե անց

ավարտեցի դպրոցը… ուռա՜
հայոց լեզու 16 (20)
մաթեմատիկա 20 (20)
ֆիզկուլտուրա 5 (5)
պատմություն 5 (5)
ռուսերեն 19 (20)
ֆիզիկա 20 (20)

քեզ էլ շնորհավոր ջանա ;)

Yevuk
17.06.2008, 20:38
Ես ստացել եմ 17.25: Ճիշտն ասաց, էդքան էլ գոհ չեմ: Թեստերի մեջ լիքը սխալներ կային: Էսա գնալու եմ կռվեմ հետները, ոչ ոք անգլերեն չգիտի: Թեստերը սխալ են կազմել.......

ars83
18.06.2008, 13:30
էդտեղ եմ նայել… :oy
կարողա՞ արդեն փոխել են, մենակ պատասխաններն են թողել… :unsure

Երևի... Հիմա հայտվել են:) http://atc.am/?id=20
Փորձեցի գրել այդ թեստը (A և B մասերը)։ 10 սխալ եմ արել – 17.5։
Ինձ թվում է, վատ չի մաթեմատիկոսի համար։;)

Բայց մի բանը տարօրինակ է:think
8 սխալ A մասում եմ արել, 2–ը՝ B–ում, բայց A–ն ավելի հեշտը պետք էլիներ...

Բոլոր դիմորդներին հաջողություն եմ ցանկանում (ավելի ճիշտ՝ լավ գիտելիք :) )։

Երկնային
18.06.2008, 15:21
Բայց մի բանը տարօրինակ է:think
8 սխալ A մասում եմ արել, 2–ը՝ B–ում, բայց A–ն ավելի հեշտը պետք էլիներ...

ես անգլերենի տեստերն եմ նայել երևի մի ամիս առաջ… :8
A տարբերակում էնպիսի բաներ կային, որ ավելի ճիշտ կլիներ B-ում լինեին, ու հակառակը… A-ում ավելի շատ սխալներ պետք է որ անեին… :unsure

John
19.06.2008, 10:10
Շնորհավորում եմ: :)
Քեզ մաղթում եմ հաջողություն

Շնորհակալ եմ :)

Ջոն, շնորհավոր:)
Ինչի՞ ես հայոցը վատ ստացել:
ուղղակի մյուսներն եմ շատ լավ ստացել :) ռուսերենից օրինակ 12-13ից ավելիի հույս չունեի, բայց տենց ստացվեվ… իսկ հայոցն էլ ուղղակի 8 բալն էլ էր հերիք, արտագրելու, հարցնելու կայֆեր չարեցի, իմ խելքով ինչ կարայի գրեցի, մնացածն էլ մոտավորապես նշեցի ;)

քեզ էլ շնորհավոր ջանա
քեզ էլ շնորհակալություն :)

Աբելյան
19.06.2008, 17:27
շնորհավոր Հովսեփ ջան

Ավելացվել է 58 վայրկյան անց

Լավ copy արեցի ...

ավարտեցի դպրոցը… ուռա՜
հայոց լեզու 17(20)
մաթեմատիկա 20(20)
ֆիզկուլտուրա 5(5)
պատմություն 4(5)
ռուսերեն 20(20)
ֆիզիկա 20(20)

քեզ էլ ;)

John
19.06.2008, 19:23
շնորհավոր Հովսեփ ջան
Մերսի Հայկո ջան :)

Cesare
19.06.2008, 19:28
Ես ել մերսի ...

John
06.07.2008, 17:29
Իմ վերևի մարդը ընդունվեց ԵՊՀ ֆիզիկաայի ֆակուլտետ, անվճար ի դեպ: Իրա ներքև մարդը ընդունվեց ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետ, ի դեպ էլի անվճար… ՖԻ՜ԶՄԱ՜Թ

Selene
06.07.2008, 18:22
Իմ վերևի երկու մարդիկ :good Ապրեք, էրեխեք :kiss:)

Աբելյան
06.07.2008, 18:37
Իմ վերևի մարդը ընդունվեց ԵՊՀ ֆիզիկաայի ֆակուլտետ, անվճար ի դեպ: Իրա ներքև մարդը ընդունվեց ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետ, ի դեպ էլի անվճար… ՖԻ՜ԶՄԱ՜Թ

յաաաա՜
էս մեր մոտ ես գալի՞
:yahoo
չնայած, շատ մի ուրախացի. շտապեմ քեզ հիասթափեցնել՝ սեպտեմբերից կարող ա Մուսոյանի ձեռի տակ ընկնես :(

Ուրվական
06.07.2008, 18:39
Իմ վերևի մարդը ընդունվեց ԵՊՀ ֆիզիկաայի ֆակուլտետ, անվճար ի դեպ: Իրա ներքև մարդը ընդունվեց ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետ, ի դեպ էլի անվճար… ՖԻ՜ԶՄԱ՜Թ

Արա, վոբշեմ էլ սրանից հետո ֆուտբոլի չգալ բառը չլսեմ:
Ապրեք երկուսդ էլ:love

Սերխիո
06.07.2008, 18:48
Ապրեք Ջոն և Արիստոկրատ, ի տարբերություն Չելսիի ՝ երկուսդ էլ հաղթեցիք

Երկնային
06.07.2008, 22:17
Վայ ինչ լավա~… :) )))
ապրեք… Շնորհավորում եմ… :) :kiss

Moon
06.07.2008, 22:23
ՇՆՈՐՀԱՎՈՐ

Philosopher
06.07.2008, 22:58
Շնորհավորում եմ, ապրեք:)

Երվանդ
06.07.2008, 23:00
Աբրիք ճժեր ջան:)

Սամվել
06.07.2008, 23:03
Apրեք Տղեք ջան

Սրա կապակցությամբ առաջարկում եմ մի հատ ֆուտբոլ :hands:B:friends:

John
07.07.2008, 08:45
շատ շնորհակալ եմ շնորհավորանքների համար :) Հայկո ջան, ասում են, ձև կա նենց անել, որ հոսքային դասախոսին փոխես: Մուսոյանի մասին ես էլ եմ իմացել…

Ավելացվել է 1 րոպե անց
ֆուտբոլի առաջարկին էլ կողմ եմ ;)

impression
07.07.2008, 08:47
Վա՜յ, Հովսեփ ջան, էն քննության տակից փառքով դուրս ես եկել հա՞
ԱՊՐԵՍ

ու մնացած դիմորդներին էլ հաջողություն, հարց լինի՝ դիմեք :D

John
07.07.2008, 08:51
Վա՜յ, Հովսեփ ջան, էն քննության տակից փառքով դուրս ես եկել հա՞
ԱՊՐԵՍ

ու մնացած դիմորդներին էլ հաջողություն, հարց լինի՝ դիմեք :D
Մերսի Լիլ ջան: չէի ասի, թե փառքով եմ դուրս եկել… վոբշմ երկար պատմություն ա, կարողա երբևէ մանրամասն գրեմ երեկվա մասին…

REAL_ist
07.07.2008, 08:56
Շնորհավոր:drinks ձեզ առանց լիկվիդ սեսիաներ եմ մաղթում:drinks

John
07.07.2008, 09:01
Շնորհավոր:drinks ձեզ առանց լիկվիդ սեսիաներ եմ մաղթում:drinks
Մերսի Վահան ջան :)

unknown
07.07.2008, 10:15
Լավ copy արեցի ...

ավարտեցի դպրոցը… ուռա՜
հայոց լեզու 17(20)
մաթեմատիկա 20(20)
ֆիզկուլտուրա 5(5)
պատմություն 4(5)
ռուսերեն 20(20)
ֆիզիկա 20(20)

Շնորհավոր:)

Ավելացվել է 2 րոպե անց

ավարտեցի դպրոցը… ուռա՜
հայոց լեզու 16 (20)
մաթեմատիկա 20 (20)
ֆիզկուլտուրա 5 (5)
պատմություն 5 (5)
ռուսերեն 19 (20)
ֆիզիկա 20 (20)

Քեզ էլ եմ շնորհավորում:handsապրես

Արամ
07.07.2008, 10:41
AristocraT, John Շնորհավորանքներս

Yellow Raven
07.07.2008, 11:12
Շնորհավորում եմ երկուսիդ էլ,ապրեք....
Իսկ էլի քննություն ունեք,թե արդեն ընդունվել էլ եք?

Hayk Avetisyan
07.07.2008, 11:31
շնորհավոր, John և Արիստոկրատ, անվճար եք ընդունվել? John տեսար որ ասում էինք վերջի օրով մի պարապի~, դե ձեզ ուսանողական լավ տարիներ եմ ցանկանում:

John
07.07.2008, 11:56
մերսիներ բոլորին: հա, անվճար ենք ընդունվել ու էլ քննություններ չունենք, ընդունվել ենք :)

Լեո
07.07.2008, 11:59
Լսե՞լ եք վերջին խայտառակությունը:
Հուլիսի 4-ին մարզերից Երևան ավտոբուսների մուտքը արգելելու պատճառով քննություններին չեն ներկայացել մարզերի բազմաթիվ դիմորդներ: Խայտառակությու~ն:[

Ֆելո
07.07.2008, 12:06
Իմ վերևի մարդը ընդունվեց ԵՊՀ ֆիզիկաայի ֆակուլտետ, անվճար ի դեպ: Իրա ներքև մարդը ընդունվեց ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետ, ի դեպ էլի անվճար… ՖԻ՜ԶՄԱ՜Թ

շնորհավոր:clap:victory::yahoo:yes:hands

NetX
07.07.2008, 12:27
Շնորհավորանքներս:)

Lider2006
07.07.2008, 15:13
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ: Նույնը մաղթում եմ մյուս բոլոր դիմորդներին:

Բաըց ես մի բան չջոգեցի. Ֆիզիկան ես տարի կենտրոնացված չի, իսկ ձեր ընդւնված բաժնում մրցույթայինա, ու սովորական չկենտրոնացված քննություններն ել դեռ չի սկսվել, բա դուք ետ ինչ ֆոկուզ արեցիք որ ընդունվաք:think

Ասեք մենք ել անենք:D:D

Yellow Raven
07.07.2008, 15:39

Երևի Ֆիզմաթցիների մոտ ուրիշ ձևա

John
07.07.2008, 17:12
Վահիկը ճիշտ ա ասում :) Ֆիզմաթցիների համար ամեն տարի հարցազրույց ա եղել մաթեմից ու ֆիզիկայից, հուլիսի սկզբին: Էս տարի որ մաթեմը կենտրոնացված էր, մենակ ֆիզիկայից կար հարցազրույց :) մյուս տարվանից բնականաբար էլ չի լինի…

Davo'o
07.07.2008, 17:18
մերսիներ բոլորին: հա, անվճար ենք ընդունվել ու էլ քննություններ չունենք, ընդունվել ենք :)

Շնորհավորում եմ, ապրե՛ք: Ուրախ ու երջանիկ ուսանողական կյանք եմ մաղթում:

Cesare
07.07.2008, 20:36
մերսիներ բոլորին: հա, անվճար ենք ընդունվել ու էլ քննություններ չունենք, ընդունվել ենք :)

Ենք չէ է եմ ... Ես հլը 3 հատ քննություն ունեմ ... :)
Մարսի շնորհավորանքների համար ...

John
07.07.2008, 20:40
Ենք չէ է եմ ... Ես հլը 3 հատ քննություն ունեմ ... :)
Մարսի շնորհավորանքների համար ...
ի՞նչ իմանայի, որ անվճար ընդունվելուց հետո կարողա սլյավյանսկիի համար էլ քննություն տաս…

Cesare
07.07.2008, 20:51
ի՞նչ իմանայի, որ անվճար ընդունվելուց հետո կարողա սլյավյանսկիի համար էլ քննություն տաս…

Նախ սլավյանսկի չի Ցլավյանսկի ա .
Հետո քո կարծիքով վախում եի հանգարծ անվճար չնդունվեմ ... Լավ ձև չես բռնել ... :D

Yevuk
07.07.2008, 21:15
Իսկ էս մեր դիմորդների մեջ Ֆրանսիական համալսարան դիմող չկա, ինձ հետ կոնկուրենցիա կազմի, հը????;)

Ուլուանա
08.07.2008, 04:08
Իմ վերևի մարդը ընդունվեց ԵՊՀ ֆիզիկաայի ֆակուլտետ, անվճար ի դեպ: Իրա ներքև մարդը ընդունվեց ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետ, ի դեպ էլի անվճար… ՖԻ՜ԶՄԱ՜Թ
Վա՜յ, ես էլ նոր եմ իմանում։ :oy Հովսեփ ջան, սրտանց շնորհավորում եմ։ Լավ է, որ հաջողությամբ պրծար էն ֆիզիկայի բոբո քննությունից։ :)) Ինչպես վերևում մեկը մաղթեց, ես էլ եմ անլիկվիդ քննաշրջաններ մաղթում։ :) Արիստոկրատ ջան, նույնն էլ քեզ։ Ապրեք, էրեխեք։ :)

John
09.07.2008, 14:19
մերսի մյուս շնորհավորանքների համար էլ :)

Egern.net
01.08.2008, 00:14
շնորհավորում եմ բոլորին... ֆիզմաթցիների մեծ մասը շատ լավ պրծավ շոգին պարապելուց :)

մյուս դիմորդներից լուրեր չկա՞ն...

ես իմ կողմից ասեմ, որ ընդունվել եմ կիրառական, ֆիզիկը 19,3 եմ ստացել (տեսնեիք ինչերից էին բալ հանել........ )

Պահ, Արամս հատուկ թեմա ա բացել, ես տեղյակ չէի!!!

*e}|{uka*
01.08.2008, 01:20

ՇՆՈրՀԱՎՈր կՈլեգա՜ ;) քոնթռոլ ալտ ԻԿՄ ամեն:D

Yellow Raven
01.08.2008, 10:51
շնորհավորում եմ բոլորին... ֆիզմաթցիների մեծ մասը շատ լավ պրծավ շոգին պարապելուց :)

մյուս դիմորդներից լուրեր չկա՞ն...

ես իմ կողմից ասեմ, որ ընդունվել եմ կիրառական, ֆիզիկը 19,3 եմ ստացել (տեսնեիք ինչերից էին բալ հանել........ )

Պահ, Արամս հատուկ թեմա ա բացել, ես տեղյակ չէի!!!

Չէ լուրջ, ես էլ էի 19,3 ստացել,բայց անցած տարի:D
Իմ մոտ սաղ տեսությունիցս էին հանել:(

Egern.net
01.08.2008, 11:01
Չէ լուրջ, ես էլ էի 19,3 ստացել,բայց անցած տարի:D
Իմ մոտ սաղ տեսությունիցս էին հանել:(
ինձ 0,25 էլ խնդրից էին հանել: Որ դասախոսս տեսավ ինչից են հանել, առաջին ռեակցիան. "ապո՞ւշ են".... :D

Amaru
11.08.2008, 23:29
ԱՆՎՃԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՐ

Սամվել
11.08.2008, 23:45
ԱՆՎՃԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՐ

Աբրիս :ok

Սերխիո
11.08.2008, 23:49
ԱՆՎՃԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՐ

Ուր ? Ամառ ջան

Amaru
11.08.2008, 23:50
վայ արվեստ:love էլ ուր :)

Սերխիո
11.08.2008, 23:53
Շնորհավոր Անահիտիկ ջան , ես բոլորի ներկայությամբ խոստանում եմ , յուրաքաչյուր պրոբլեմիտ տեր եմ , դեկանատ , դասախոսներ և այլն ...

Amaru
11.08.2008, 23:55
մաուզեռ ա, բան ա...հը՞ :))
մերսի, ջանս :)

Սերխիո
11.08.2008, 23:58
մաուզեռ ա, բան ա...հը՞ :))

չէ . ախպերություն դասախոսներով:B

StrangeLittleGirl
12.08.2008, 01:36
Վա՜յ, վերջը արվեստ տվեցիր :D Ինչ ամոթ ա, չգիտեի:
Շնորհավոր, Ամառ ջան, պաչիկ-մաչիկ, լավ կսովորես, որ միշտ անվճար մնաս: Չորրորդ կուրսում էլ ընկերուհիս քեզ դաս կտա ;) Կասեմ, լավ կնայի: Ծովոյի համար արդեն ասել եմ :)

Սամվել
12.08.2008, 02:08
մաուզեռ ա, բան ա...հը՞ :))
մերսի, ջանս :)

Հա Չմտածես ամսի մեկին կգանք մոտդ.. դու մինչև էտ կուրսեցիներիցդ մեկի վրա մուննաթ արի կգանք կծեծենք :)) :D:D

Բայց դզումա Սեպտեմբերի առաջի շաբաթը Պոլիտեխում :hands:hands:D:D:D

StrangeLittleGirl
12.08.2008, 02:16
Մենք էլ, եթե բախտներս բերի, տաք ժամանակ մեր շենքում դասի լինենք, կգաս, մեր բուֆետում հավեսով կուտենք: Նե՜նց համով ու էժան բաներ ունենք:

Աբելյան
12.08.2008, 17:50
ԱՆՎՃԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՐ

աչքդ լուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուուույս :B

մալադեց :)

Kuk
12.08.2008, 18:35
ԱՆՎՃԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՐ

Մալադեց:good
Շնորհավորում եմ:)

Goga
12.08.2008, 22:17
Շնորհավորում եմ, ապրեք:hands

Մանե
06.09.2008, 14:47
Դե ես էլ անցա =ողի Ֆինանսների Մաքսային գործ:)
ափսոս վճարովի:)

Mitre
06.09.2008, 16:00
Դե ես էլ անցա =ողի Ֆինանսների Մաքսային գործ:)
ափսոս վճարովի:)
Շնորհավորում եմ , ասա այնտեղ էլ կանաչ շարիկներդ շատ լինեն::hands

Armeno
03.08.2009, 23:57
դե ես էլ անցա ՀՊՃՀ ի Ռադիոն :)

VisTolog
04.08.2009, 00:02
դե ես էլ անցա ՀՊՃՀ ի Ռադիոն :)
շնորհաոր :)

հգ. որ ֆմ-ով եք եթեր դուրս գալու՞ :lol

Արամ
04.08.2009, 00:29
ես էլ Համալսարանի Կիրառական մաթեմատիկան

Հայկօ
04.08.2009, 00:31
Շնորհավոր, ընդունվողներ ջան :): Մնում ա սովորեք :D:

Armeno
04.08.2009, 00:39
FM 108.2:D:D

Ռեդ
04.08.2009, 00:50
Շնորհավորանքներըս :)

masivec
04.08.2009, 08:56
դե ես էլ անցա ՀՊՃՀ ի Ռադիոն :)
Շնորհավոր:)Փաստորեն եկար մեր մոտ մալադո էլի:))

ես էլ Համալսարանի Կիրառական մաթեմատիկան
Շնորհավորում եմ:)

Ambrosine
04.08.2009, 16:13
Շնորհավոր, երեխեք ջան:)
մնում ա՝ չհիասթափվեք:))

Լեո
04.08.2009, 16:19
Ես էլ ասեմ.
Շնորհավոր, ընդունվողներ ջան:
Մնում ա շպոյից օգտվելու ձևերը սովորեք :))

Ձայնալար
04.08.2009, 16:56
Շնորհավորում եմ, մնում ա չբառադիանաք, նորմաս սովորեք :)

Chuk
04.08.2009, 16:58
Ապրի՛ք :)
Շնորհավոր :)

Ձայնալար
04.08.2009, 16:58
Վայ, Լեոի գրածը չէի տեսել, էդ էլ ա կարևոր, բայց հիմա էլ էդ հին ձևերը չկան Լեո ջան, բարձր տեխնոլոգիաներ են օգտագործում շպոյի փոխարեն ;)

Փոքրիկ
04.08.2009, 17:42
;)Ընդունվողներ ջան, շնորհավոր

Լեո
04.08.2009, 19:55
Վայ, Լեոի գրածը չէի տեսել, էդ էլ ա կարևոր, բայց հիմա էլ էդ հին ձևերը չկան Լեո ջան, բարձր տեխնոլոգիաներ են օգտագործում շպոյի փոխարեն ;)

Ձայ ջան, ես ինքս ունեմ հատուկ մշակվաց շպոյական տոխնոլոգիաների մի քանի տեսակներ :)) Էնպիսի բաներ եմ մտածել վախտին, որ իսկի սովետի ԿաԳեԲե-ն չէր կարող գլխի ընկենլ :D

Եթե նոր ընդունվողների մեծ ցանկացողներ լինեն, կարող եմ կիսվել շպոյական տեխնոլոգիաներովս :))

Yellow Raven
04.08.2009, 20:37
ես էլ Համալսարանի Կիրառական մաթեմատիկան

Շնորհավոր:)
Ինձնից քեզ խորհուրդ, նախապես ամեն ինչ արա, որ 3-րդ հոսք չընկնես:))

Dayana
04.08.2009, 21:11
Ձայ ջան, ես ինքս ունեմ հատուկ մշակվաց շպոյական տոխնոլոգիաների մի քանի տեսակներ :)) Էնպիսի բաներ եմ մտածել վախտին, որ իսկի սովետի ԿաԳեԲե-ն չէր կարող գլխի ընկենլ :D

Եթե նոր ընդունվողների մեծ ցանկացողներ լինեն, կարող եմ կիսվել շպոյական տեխնոլոգիաներովս :))

Լեո, իսկ նենց շպոյական տեխնոլոգիա գիտես, որ Ասպիրանտուրայի բանավոր քննությունը առանց պարապելու հանձնեմ:? Հա, մեկ էլ Թոեֆլն ու Քոմփյութերը :))
Եթե տեխնոլոգիաները լինեն, էս տարի կդիմեմ :D

Լեո
04.08.2009, 21:28
Լեո, իսկ նենց շպոյական տեխնոլոգիա գիտես, որ Ասպիրանտուրայի բանավոր քննությունը առանց պարապելու հանձնեմ:? Հա, մեկ էլ Թոեֆլն ու Քոմփյութերը :))
Եթե տեխնոլոգիաները լինեն, էս տարի կդիմեմ :D

Առայժմ չկան էդպիսի տեխնոլոգիաներ, բայց կարող եմ մտածել, ... եթե իհարկե լավ վարձատրվեմ :))

Արամ
04.08.2009, 21:37
Շնորհավոր:)
Ինձնից քեզ խորհուրդ, նախապես ամեն ինչ արա, որ 3-րդ հոսք չընկնես:))

ետի լուրջ էիր ասում՞:think

Ռեդ
04.08.2009, 23:22
ետի լուրջ էիր ասում՞:think
Շատ ճիշտ ա ասում: Նդե՝ Սարդարյան, բան :scare

Մանե
23.08.2009, 17:36
Շնորհավորում եմ ժողովուրդ ջաաաաաան:hands:)

Armeno
01.06.2010, 00:17
Ո՞վ կա Դիմորդներից :)

Դարք
01.06.2010, 00:25
ետի լուրջ էիր ասում՞:think

դա այդքան էլ էական չի,բայց դե որ երկրորդ հոսք ընկնես ավելի լավա,կամ առաջինՃՃՃՃ

VisTolog
01.06.2010, 02:46
դա այդքան էլ էական չի,բայց դե որ երկրորդ հոսք ընկնես ավելի լավա,կամ առաջինՃՃՃՃ

Իսկ դու ի՞նչ գիտես կիրառականի հոսքերի մասին, որ ասում ես::think:))

Դարք
01.06.2010, 16:25
Իսկ դու ի՞նչ գիտես կիրառականի հոսքերի մասին, որ ասում ես::think:))

ես գիտեմ թե օբշի եպհ-ում ոնցա,հետևաբար ենթադրում եմ:)

Yellow Raven
01.06.2010, 16:33
Վաբշե-տո հոսքերի թվերն ընդհանրապես կապ չունեն, ուղղակի 3-րդ հոսքում <<բոբո>> դասախոսներ շատ են պատահում(ԻԿՄ-ում):))

Yellow Raven
06.06.2010, 22:36
Երեքշաբթի օրը` 08.06.2010, դիմորդների հավաք ԳԹԿ-ի շենքի դիմաց` բողոքարկելու հայոց լեզվի և գրականության քննությունների ժամանակ տեղի ունեցած անարդարությունների դեմ:)

Հայուհի
06.06.2010, 22:39
Երեքշաբթի օրը` 08.06.2010, դիմորդների հավաք ԳԹԿ-ի շենքի դիմաց` բողոքարկելու հայոց լեզվի և գրականության քննությունների ժամանակ տեղի ունեցած անարդարությունների դեմ:)

Ժող ջան, անպայման գնացեք, օգնումա, անցած տարի էլ են արել, 0,5 միավոր ավելացրել են:) Էլի բանա;)

Kita
06.06.2010, 22:40
Երեքշաբթի օրը` 08.06.2010, դիմորդների հավաք ԳԹԿ-ի շենքի դիմաց` բողոքարկելու հայոց լեզվի և գրականության քննությունների ժամանակ տեղի ունեցած անարդարությունների դեմ:)

Երեխեք եթե ինչ-որ մեկին պետք, տո 2 վիճելի տեղ կա, ասեք ասեմ վաղը;)

Yellow Raven
06.06.2010, 22:42
Երեխեք եթե ինչ-որ մեկին պետք, տո 2 վիճելի տեղ կա, ասեք ասեմ վաղը;)

Լավ չհասկացա, Կիտ, մի հատ նորից ասա էս միտքդ:))

Kita
06.06.2010, 22:45
Լավ չհասկացա, Կիտ, մի հատ նորից ասա էս միտքդ:))

Ասում եմ, որ թեսթերի մեջ վիճելի տեղեր կան էլի` բողոքարկելու համար, որ բալ բարձրացնեն: Ուղղակի մաման քնել է, կոնկրետ չեմ կարող ասել որում և ինչ և ոնց:))

Հայուհի
06.06.2010, 22:47
Ասում եմ, որ թեսթերի մեջ վիճելի տեղեր կան էլի` բողոքարկելու համար, որ բալ բարձրացնեն: Ուղղակի մաման քնել է, կոնկրետ չեմ կարող ասել որում և ինչ և ոնց:))

Կարող ե՞ք ինձ գոնե մի նմուշ ուղարկել:)
ԳԹԿ կայքից չի քաշվում:(

Երկնային
06.06.2010, 22:48
Երեքշաբթի օրը` 08.06.2010, դիմորդների հավաք ԳԹԿ-ի շենքի դիմաց` բողոքարկելու հայոց լեզվի և գրականության քննությունների ժամանակ տեղի ունեցած անարդարությունների դեմ:)

էդ ի՞նչ ա եղել որ :8

Yellow Raven
07.06.2010, 15:54
էդ ի՞նչ ա եղել որ :8

Մի քանի հարց կոռեկտ չեն եղել դրված ու դրա պատճառով իմացողները ցածր են ստացել,իսկ նախապես գումար տվողները `բարձր;)

Աբելյան
26.05.2011, 14:36
Ժողովուրդ խնդրում եմ մի հատ ինձ էս տարվա կարգը բացատրեք: Որոշ հարցեր կան: