PDA

Դիտել ողջ տարբերակը : Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"



Գալաթեա
14.05.2008, 23:42
"Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

Փոքրիկ բացահայտում:

Galatea

Մել, ավատարիդ անձրևանոցով մենավորը դու ե՞ս:

Մելիք

Չէ, ցանցից եմ գտել:

Galatea

Իսկ ինչու՞ է հենց ինքը ավատարիդ վրա: Ցանցում միլիոնավոր նկարներ կան:

Մելիք

Առաջ իմ նկարն էր, հետո էդ նկարը մի տեղ հանդիպեցի ու շատ դուրս եկավ...ու ինձ բնութագրողա երևի:

Galatea

Իսկ ինչու՞ է մեջքով կանգնած: Պատահականա՞:

Մելիք

Կանգնած չի :) Գնում է, միշտ գնում է, ու միշտ անձրևի տակ:

Galatea

Անձրև սիրում ե՞ս: Չես հոգնու՞մ անձրևոտ ավատարիցդ:

Մելիք

Չէ :) Սիրում եմ անձրև :) Շարժումը օրգանականա էդ նկարում...անձրևը շարժումա ենթադրում, շարժման մի մասնա, ես հոգնում եմ կանգնած վիճակներից :)

Galatea

Հեչ եղել է՞ շփշփան անձրևի տակ դիտմամբ առանց անձրևանոց կանգնես: Կամ քայլես: Ասենք` թրջվելու-հիվանդանալու նպատակով:

Մելիք

Թրջվելու` հա, հիվանդանալու` չէ :) Հիվանդանալուց պառկում եմ, շարժում չկա:

Galatea

Իսկ սիրում ե՞ս, որ քո մասին հիվանդ ժամանակ հոգում են` տաք թեյ են պատրաստում, արգանակ, բան:

Մելիք

Հա, շատ եմ սիրում: Որ հիվանդ ժամանակ իմ մասին հոգացող չի լինում` հուսահատվում եմ: Ուզում եմ տուն գնամ: Դրա համար էլ աշխատում եմ չհիվանդանալ:

Galatea

Իսկ ինքդ հոգատար մարդ ե՞ս:

Մելիք

Չէ երևի: Ես շատ անվերվերիկ մարդ եմ:

Galatea

Ի՞նչ է պետք, որ միջավայրը քոնը դառնա: Որ քնելուդ վայրի Տուն անվանես:

Մելիք

Պարզապես տունա պետք :)

Galatea

Չորս պատը քեզ համար տուն է՞:

Մելիք

Ոչ մի բարձր կամ հոգևոր բան մի փնտրի: Շատ բանալ սեփականության զգացումա պետք ընդամենը որ ասեմ տուն :) ԻՄ տունը: Որ տնվոր չլինես: Իսկ երկրի մասին`


Тоска по родине! Давно
Разоблаченная морока!
Мне совершенно все равно --
Где совершенно одинокой

Быть, по каким камням домой
Брести с кошелкою базарной
В дом, и не знающий, что -- мой,
Как госпиталь или казарма.

Мне все равно, каких среди
Лиц ощетиниваться пленным
Львом, из какой людской среды
Быть вытесненной -- непременно --

В себя, в единоличье чувств.
Камчатским медведем без льдины
Где не ужиться...



Մարինա Ցվետաեվա :)

Galatea

Արծադե Դարի բոլոր բանաստեղծներին ես սիրու՞մ, թե՞ միայն Մարինային:

Մելիք

Մարինան չգերազանցված հանճարա: Ինձ համար երկու հանճար կա` Ցվետաեվան ու Չարենցը:

Galatea

Դե, Չարենցիս դեռ կանդրադառնանք :) Ախմատովայից, Սեվերյանինից, լավն է՞ կարծում ես Մարինան:

Մելիք

Ախմա՞տովան: Նրան միայն մոդայի համար են աստվածացնում: Ընդունվածա էդպես :) Բայց Ախմատովայի պես շատերը կան: Իսկ Ցվետաեվան մեկն է:

Galatea

Լատիներենիս դասախոսի պես ես մտածում, Մել :) Անտանելի խելացի մարդա...ու Ցվետաեվայինա սիրում: Շատ:

Մելիք

Անտանելին լավ էր :D

Galatea

Իսկ Չարենցն ո՞վ է քեզ համար:

Մելիք

Չարենցի գրածները կարդալիս ծնվում ու մեռնում եմ: Հզոր զգացողություններա տալիս:

Galatea

Համամիտ ե՞ս, որ գիժա եղել մի քիչ:

Մելիք

Սաղն էլ մի քիչ գիժ են, էլի :) Պարզապես ոմանք ճնշում են իրենց գժությունը` նորմալ երևալու համար: Ոմանք էլ արհեստական ավելի շատ են գժի տեսք ընդունում` տարբերվելու համար :)

Galatea

Չէ Մել, կարծում եմ իր մոտ ավելի շատա եղել դոզան...դու "Լենինն ու Ալին" կարդացել ե՞ս, կարող ես ինձ ասել` կոմունիզմի տարիներին էլ ո՞վ կարող էր իրեն թույլ տալ Լենինի վրա տենց ղժժալ:

Մելիք

Դե ինքը չի ղժժացել :D Իր համար Լենին պապին չէր կարա կերպար լիներ: Իր համար կարող էր լինել Լենին, որի պատկերն ինքը կնկարեր: Պարզապես Չարենցն ազատ էր ստերեոտիպներից:

Galatea

Իսկ դու՞, Մել: Ազատ ե՞ս:

Մելիք

Մասամբ, երևի: Ոչ բացարձակ: Կապող շատ բաներ ունեմ, բայց դրանք ինձ չեն նեղում: Օրինակ նրբանկատությունը :) Եթե օրինակ հիմա ուզենամ գրողի ծոցն ուղարկել այս հարցազրույցը` չեմ անի :) Սխալ չհասկանաս :)

Galatea

Հմմ, իսկ եթե իմանաս, որ դիմացինդ ի պատասխան քեզ էլ կուղարկի նույն վայրը, առանց նեղանալու կամ վատ զգալու, միեևնույն է `զոհ կգնա՞ս նրբանկատությանը: Այսինքն` բոլորի հետ ես այդպե՞ս, թե՞ նայած ում հետ ոնց տարբերակն է:

Մելիք

Դե եթե իմանամ, որ դիմացինդ նորմալ կընդունի` կուղարկեմ :D Բայց դա հազվադեպա լինում...սովորաբար մարդիկ չեն ուզում չափազանց մերձենալ էդ «գրող» կոչեցյալի հետ :)

շարունակելի

Գալաթեա
15.05.2008, 00:10
Galatea

Մել, խոհանոցից ո՞նց ես: Բացի ձվածեղից մարդիկ կարող ե՞ն այլ բաների հույս ունենալ:

Մելիք

Հա :D Սուրճ :D Բայց «ժարիտ» էլ եմ կարողանում անել :D

Galatea

Փաստորեն դու էլ ե՞ս անհույս :)

Մելիք

Չէ, ինչի՞ :) էսօր պելմենի եմ սարքել...ուղղակի նենց էր լխկել, որ բացի ինձնից էլ մարդ չէր մոտենա :lol

Galatea

Կնախընտրես քեզ համար տանը ինչ-որ բան սարքել թե՞ դրսում սնվել:

Մելիք

Հազվադեպ եմ բան սարքում: Կամ դրսում եմ սնվում, կամ, ինչպես ասում են` «սուխոյ», տանը, կանսերվա, երշիկ, տենց էլի :) Սնվելու վրա համարյա ժամանակ չեմ ծախսում: Ու անպայման հաց ուտելուց ուրիշ բանով եմ զբաղվում: Ու շատ արագ եմ ուտում :) до не проиличия.

Galatea

Քո նախկին հարցազրույցներում կկարդացել եմ, որ քեզ հաճախ նմանեցնում են գրական հերոսների հետ: Ո՞վա մինչև հիմա ամենամոտը եղել ճշմարտությանը:

Մելիք

Նա, ով համեմատեց տափաստանի գայլի հետ :)

Galatea

Իսկ ո՞վա դա ասել:

Մելիք

Ընկերներիցս մեկի կիննա առաջին անգամ նմանացրել, այն ժամանակ` դեռ ընկերուհին :)

Galatea

Դու երևի հեղինակային կինո ես սիրում: Ճիշտ ե՞մ:

Մելիք

Պարտադիր չի :) Կարողա ֆիլմը կինոգետների կարծիքով ընդհանրապես արժեք չունենա, բայց ինձ վրա ուժեղ ազդի:

Galatea

Փաստորեն քեզ համար ավելի կարևոր են սեփական զգացողությունները:

Մելիք

Բնականաբար :)

Galatea

Հաճախ է՞ ինտուիցիադ քեզ խաբում:

Մելիք

Երևի նման դեպք չհիշեմ :) Հեչ սուտասանը չի: Ահավոր ազնիվ սուբյեկտա :)

Galatea

Այսինքն մարդկանց և երևույթները գնահատելու ու ճանաչելու հարցում զե՞րծ ես մնում սխալներից:

Մելիք

Երևի թե հա :) Դժվար եմ մարդկանց ինձ մոտ թողնում, բայց եթե արդեն հարազատության տարածքում են, էլ չեն հեռանում էնտեղից, մինչև հանգամանքները չփոխվեն:

Galatea

Քեզ հնարավոր է՞ խաբել: Թե՞ դա էլ ես զգում:

Մելիք

Դե երևի հնարավորա ) Բայց դե դժվար ))

Galatea

Իսկ փոխվող հանգամանքները որոնք են Մել? Մարդու հարազատությունը կարո՞ղ է կապված լինել հանգամանքների հետ:

Մելիք

Հա, կարան լինեն օբյեկտիվ պատճառներ: Օրինակ տարածությունն ու ժամանակը: Կարա ուղղակի մարդու ճաշակը փոխվի: Ինտելեկտուալ ու հոգևոր պահանջմունքները, և այլն:

Galatea

Իսկ ավելի շատ քո մեջ կատարված փոփոխությունները կազդեն թե՞ դիմիցինինը:

Մելիք

Երկուսն էլ: Չկա տարբերություն:

Galatea

Ասացիր, որ շարժման մարդ ես: Ինչքա՞ն տեղ ես դրա մեջ հատկացնում ինքնակրթմանը: Երբևէ եկել ե՞ս էն մտքին, որ քեզ էլ պետք չի նոր բան սովորել, ամեն ինչ գիտես արդեն:

Մելիք

Չէ :) Տենց մահացու հիվանդությամբ չեմ տառապում: Բայց ալարկոտությունը կարա պատճառ դառնա չսովորելու էն, ինչ կարող էի: Այ էդ հիվանդությունը շատ սուրա մոտս :oy չնայած որ շաատ պետք լինում, ինքս ինձ գերազանցում եմ:

Galatea

Այսինքն կարողանում ես հաղթել ինքդ քեզ...համամիտ ե՞ս, որ դա հաղթանակներից ամենակարևորն է:

Մելիք

Եսիմ...ես տենց կռվարար տղա չեմ :P Դրա համար հաղթելու բան էլ չկա առանձնապես: Ուղղակի երբ պետքա` ես ու ես ձեռք ձեռքի ենք տալիս: Բայց հազվադեպա դա լինում: Միայն հույժ անհրաժեշտության դեպքում:

Galatea

Այսինքն կարո՞ղ ես ասել, որ ներաշխարհդ խաղաղ ու կազմակերպված է:

Մելիք

Կազմակերվա՞ծ: Դրանից թափթփված տեղ աշխարհում էլ չկա )) Ուղղակի երբեք չեմ հավաքում: Դրա համար էլ աղմուկ ու փոշեկուլի ձայն չի լսվում :)

Galatea

Բնական վիճակի ես վերածե՞լ թափթփվածությունը:

Մելիք

Հա, դա իմ բնական վիճակնա:

Galatea

Ինչ ես կարծում, ինքնաճանաչողության ի՞նչ մակարդակի ես հասել:

Մելիք

Կարծում եմ ամեն ինչ նորմալա, գիտեմ էնքան, ինչքան ինձ պետքա:

շարունակելի

Գալաթեա
15.05.2008, 00:55
Galatea

Քո ստեղծագործություններում հաճախ հանդիպում եմ կանացի մի գեղեցիկ անվան ;) Բայց տարբեր գործերում վերաբերմունքդ այդ անվան հանդեպ տարբեր է...քեզ համար սերն ու ատելությունը նույն զգացմունքի տարբեր բևեռներն ե՞ն: Թե՞ էապես տարբերում ես: Գուցե ընդհանրապես չես հավատում ոչ մեկին, ոչ մյուսի՞ն:

Մելիք

Երկուսին էլ հավատում եմ: Բայց նույնը չեն: Ատելությունն ինձ լրիվ խորթա: Երբեք չեմ ատել ոչ մեկին: Իմ վերաբերմունքի մինիմումը վերաբերմունքիս բացակայություննա:

Galatea

Արհամարհա՞նքն ես համարում հզոր զենք:

Մելիք

Հա, արհամարհանքը հզոր զենքա: Բայց դա էլա մոտս հազվագյուտ երևույթ:

Galatea

Իսկ սիրելուց ուղեղդ ի՞նչ դերում է լինում: Սրտիդ լսում է՞:

Մելիք

Ես չգիտեմ սիրտն ու ուղեղը սիրո մեջ ինչ դեր ունեն: Էնտեղ կա հոգի :) Հոգինա սիրում: Իսկ սիրտն ու ուղեղը երևի հոգու մարմինն են:

Galatea

Հեշտ ե՞ս սիրահարվում:

Մելիք

Հա, շատ: Բայց շատ հեշտ էլ սառում եմ :)

Galatea

Իսկական, մեծ սեր ապրած կա՞ս:

Մելիք

Դե երևի, էլի, լավ չեմ հիշում :D

Galatea

Եթե չես հիշում, ուրեմն չես ապրել :think

Մելիք

Ես քո փոխարեն չէի շտապի հետևություն անել ;) Դեղին Սենյակը (http://www.akumb.am/showpost.php?p=180981&postcount=20) կարդա :)

-----------------------------------------------------------------------------

Galatea

Քեզ Մոսկվայի ռիթմը դուր գալիսա, Մել?

Մելիք

Չէ, չեմ սիրում Մոսկվան: Անհոգի քաղաքա:

Galatea

Ընկերներ ունե՞ս էդտեղ:

Մելիք

Կարելիա ասել` չէ: Կան մարդիկ, ում հետ շփվում եմ երբեմն, բայց ընկերներ չեն:

Galatea

Մենությունից չես վախենու՞մ:

Մելիք

Դժվար հարցա :) Ես ուրիշ ձև չեմ կարողանում...ես եմ մենակությանս պատճառը: Բայց երևի նաև վախենում եմ:

Galatea

Իսկ քեզ համարում ե՞ս самодостаточный, ինքնաբավ անձնավորություն:

Մելիք

Էդ բառը որտեղի՞ց գտար :) Հա, համարում եմ:

Galatea

Համամի՞տ ես մտքի հետ, որ ինքնաբավ մարդիկ ավելի քիչ են տառապում մենությունից:

Մելիք

Չէ:) Ինքնաբավ մարդու համար ավելի դժվարա: Որովհետև եթե ուրիշ դեպքում դու ունես ազատ տարածք, որը պետքա լրացվի, էս դեպքում դու ունես լրացման կարիքը, բայց բացի են որ պետքա մեկը, որ լրացնի` նաև տարածքա պետք ազատել: Բարդա ոփշմ :)

Galatea

Իսկ ինչ ես կարծում, ինչի՞ համար արժի ապրել:

Մելիք

Եթե ծնվել ենք `արդեն արժի ապրել...թեկուզ հենց հետաքրքությունից դրդված :) Ապրել արժի օբյեկտիվորեն` անկախ ամեն ինչից ու բոլորից:

Galatea

Պարզապես ապրելու համա՞ր:

Մելիք

Չէ: Ապրել առանց համարի...առանց համարակալելու ;)

Galatea

Մել, իսկ ընկերությունը համարում ե՞ս սրբություն:

Մելիք

Անկասկած: Ընկերությունն ամենաուժեղ կապերից մեկն է աշխարհում:

Galatea

Ընկերոջդ համար կյանքդ կտա՞ս:

Մելիք

Արի չպատասխանեմ էդ հարցին: Երբ կտամ` կասեմ, որ տվել եմ...ես չեմ ասի, էլի: Ուրիշները կասեն :) Բայց ավելի լավ կլինի, որ դրա անհրաժեշտությունը չլինի:

Galatea

Հեշտությամբ ես մարդկանց թողնում քեզնից հեռանա՞լ: Չես փորձու՞մ պահել:

Մելիք

Չէ, եթե հեռանումա, ուրեմն պահելն իմաստ չունի: Ինձ համար: Բայց ավելի հաճախ ես եմ հեռանում: Դա իմ ամենաբացասական գծերից մեկն է :)

Galatea

Իսկ կամուրջ թողնում ե՞ս:

Մելիք

Հա, հետդարձի կամուրջները չեմ այրում :)

Galatea

Քեզ համար ես թողնում, թե՞ նրա` ումից հեռացել ես:

Մելիք

Հնարավորա, որ ես էլ ուզեմ հետ դառնալ: Հնարավորա` նա ուզի գալ իմ հետևից:

Galatea

Կընդունես փաստորեն: Անգամ եթե հեռացել է:

Մելիք

Հեռանալը դավաճանել չէ :) Ուղղակի էդ պահին մարդուն կանչող ուրիշ բանա եղել: Ու ինքը գնացելա էդ կանչի հետևից:

մի քիչ էլ շարունակելի :)

Empty`Tears
15.05.2008, 01:21
Առաջին անգամ եմ կարդում հարցազրույց ակումբցիների միջև....
Շաատ դուրս եկավ, իսկապես ...

Լիլ հարցերդ հոյակապ էին, պատասխանողի մասին էլ չասեմ...:roll :love

Գալաթեա
15.05.2008, 01:41
Galatea

Մել, Նիկա Տուրբինան ու Զեմֆիրան: Երկուսի նկատմամբ էլ յուրահատուկ վերաբերմունք ունես: Իրենք քեզ ինչ-որ բանով օգնել ե՞ն: Փոխվել է՞ քո մեջ որևէ բան իրենց շնորհիվ:

Մելիք

Նիկային վերջերս եմ հայտնաբերել: Հիմա ես կյանքի մի փուլում եմ, ուր ռոմանտիկ զեղումները քիչ տեղ ունեն.. նենց որ որևէ բան դժվար մինչև վերջ ինձ կլանի:
Ւնձ շատ հուզեց էդ բացահայտումը .. բայց էդ հուզումը պահա, հետո լրիվ կորումա: Ինձ իր կյանքն ավելի հանճարեղա թվում, քան գրածները...համենայն դեպս զգացողություններս այդպես են թելադրում..իր կյանքը կատարյալ ողբերգությունա, կատարյալ նաև էսթետիկ տեսանկյունից:

Galatea

Իսկ Զեմֆի՞րան:

Մելիք

Զեմֆիրայի մասին արդեն ասել եմ...ինքը իմ չգրած երգերնա երգում :) Բայց էլի, որ ասեմ, որ ինչ-որ ձևով իմ կյանքի կամ ճաշակի ձևավորման վրա ազդելա` սուտ կլինի :) Ես իրենից ուժեղ եմ ;) Իր մեջ Ցվետաեվայի ոգինա նաև ու Էդ էլ եմ սիրում :)

Galatea

Հա ի դեպ, երեքն էլ կին են ախար..շատ քիչ տղամարդիկ կան, ում համար ուժեղ կանայք արժեք են ներկայացնում...քո մոտ էդպեսա :)

Մելիք

:) Չեմ հերքի: Բայց տվյալ դեպքում կապ չունի` իրենք կին են թե ոչ: Ուղղակի տենցա ստացվել: Ի դեպ հետաքրքիր երևույթա...

Galatea

Ի՞նչը:

Մելիք

Կանանց մեջ սկսել են հանճարներ ծնվել :D

Galatea

Պարտադիր պետքա կռիսություն անեիր չէ՞ :D

Մելիք

Դե, փաստ եմ ասում :D

Galatea

Բայց ասա, որ առանց մեզ` աղջիկների, մի այլ կարգի տխուր կլիներ կյանքը :)

Մելիք

Դե իհարկե տխուր կլիներ :) Ու հեչ գեղեցիկ չէր լինի :) Ոնց որ աղջիկն առանց զարդերի :P :D




Galatea

Մել, իսկ ի՞նչա քեզ պետք, որ համարես, որ երջանիկ ես :)

Մելիք

Որ իմանամ, երևի կլինեմ :)


----------------------------------------------


Մել ջան, շնորհակալ եմ հարցազրույցի համար :)

Հարգանքներով` ձեր Galatea :)

Երկնային
15.05.2008, 01:52
Ասեմ, որ ամեն ինչ մռութավարի էր… :) )))

երկուսդ էլ ապրեք, Մելիքի մեջ շատ բաներ բացահայտեցի…
Գալաթիկին էլ շնորհակալություն, որ օգնեց, շատ բաներ տեսնել Մելիքի մեջ… :oy

չէ, լուրջ համովություն էր էս հարցազրույցը, ապրե՛ք… :kiss

Empty`Tears
15.05.2008, 03:24
Վայ իսկապես հաճույք ստացա... :good:good
Երկուսիդ էլ :love :love


Չէ, ինչի՞ էսօր պելմենի եմ սարքել...ուղղակի նենց էր լխկել, որ բացի ինձնից էլ մարդ չէր մոտենա :D:D;)
:roll

Dayana
15.05.2008, 09:36
Հետաքրքիր էր :) Մելիքին էնքան էլ չէի նկատել ակումբում :oy ու հաճելիորեն զարմացած եմ :oy
Լիլ բայց մի բան էլ պիտի ասեմ, դու նենց ես մարդուն բռնացնում, որ էն ամենախորը մասերից տեղեկություն ասի ու նույնիսկ էնպիսի հարցեր ես տալիս, որ "ռասպլոխ" մի տեսակ իրավիճակումա հայտնվում /հյերենը չգտա/ որ իրեն լրիվ բացահայտվածա զգում ;) ապրես :oy

Philosopher
15.05.2008, 10:33
Լավ էր:) Որ ա-երը առանձին գրեիք, ընդհանրապես զիլ կլիներ:))


Тоска по родине! Давно
Разоблаченная морока!
Мне совершенно все равно --
Где совершенно одинокой

Быть, по каким камням домой
Брести с кошелкою базарной
В дом, и не знающий, что -- мой,
Как госпиталь или казарма.

Мне все равно, каких среди
Лиц ощетиниваться пленным
Львом, из какой людской среды
Быть вытесненной -- непременно --

В себя, в единоличье чувств.
Камчатским медведем без льдины
Где не ужиться...

Մարինա Ցվետաեվա



Չարենցի գրածները կարդալիս ծնվում ու մեռնում եմ: Հզոր զգացողություններա տալիս:


Չէ Ինքնաբավ մարդու համար ավելի դժվարա: Որովհետև եթե ուրիշ դեպքում դու ունես ազատ տարածք, որը պետքա լրացվի, էս դեպքում դու ունես լրացման կարիքը, բայց բացի են որ պետքա մեկը, որ լրացնի` նաև տարածքա պետք ազատել: Բարդա ոփշմ


Չէ: Ապրել առանց համարի...առանց համարակալելու

Իմ հոգու ախպեեեեեր:love


Հետաքրքիր էր :) Մելիքին էնքան էլ չէի նկատել ակումբում :oy ու հաճելիորեն զարմացած եմ :oy


Էհ, Դայանա ջան, Պլատոնն էլ Հին Հունաստանում էնքան նկատելի չէր:))

Արշակ
15.05.2008, 13:11
Galatea
Մել, ավատարիդ անձրևանոցով մենավորը դու ե՞ս:

Մելիք
Չէ, ցանցից եմ գտել:

Galatea
Իսկ ինչու՞ է հենց ինքը ավատարիդ վրա: Ցանցում միլիոնավոր նկարներ կան:

Մելիք
Առաջ իմ նկարն էր, հետո էդ նկարը մի տեղ հանդիպեցի ու շատ դուրս եկավ...ու ինձ բնութագրողա երևի:

Հիշում եմ, էդ ավատարը Դավոն դրեց Հայաստանից գնալու ժամանակ։ Գնալու օրը վերջին անգամ մի քանի ակումբցիներով Դավոյի հետ հանդիպեցինք, ու երբ հաջորդ անգամ մտա Ակումբ, տեսա էդ ավատարը, ստորագրությունն էլ Զեմֆիրայի «Итоги» երգից բառեր էին՝ էլի շատ համապատասխան։ Ու կոկորդս մի տեսակ սեղմվեց։
Ափսոսում եմ, որ Դավոյի պես մարդուն Հայաստանը կորցնումա։ Տենց չպիտի լինի…

Հարցազրույցը լավն էր, ապրեք։:)

ivy
15.05.2008, 13:19
Հավեսին զրույց էր, ոչ թե հարցազրույց. վերջին հատվածն ավելի դուր եկավ, քան սկզբերը: Ապրեք :)

Anul
15.05.2008, 16:27
իզուր չէ, էլի ,որ այսքան սիրում եմ Մելիքին :oy

Belle
15.05.2008, 16:56
մի քանի ժամ առաջ կարդացի հարցազրույցն ու ահավոր տպավորված եմ :oy
մինչև հիմա Մելիքի հետ չեմ ծոսել, հիմնականում գրառումներն էլ չեմ կարդացել, մենակ ամեն անգամ ավատարը տեսնելիս, մտածում էի "Էս ինչ ընտիր անձրևաաա, բա ես էլ էնտեղ չլինեի :love " / :D /
շատ հետաքրքիր էր, Գալաթիկ, շնորհակալություն ;)

Երկնային
15.05.2008, 17:28
Galatea

Քո նախկին հարցազրույցներում կկարդացել եմ, որ քեզ հաճախ նմանեցնում են գրական հերոսների հետ: Ո՞վա մինչև հիմա ամենամոտը եղել ճշմարտությանը:

Մելիք

Նա, ով համեմատեց տափաստանի գայլի հետ:)

գայլուկ… :oy

http://i026.radikal.ru/0805/9c/ec08ee5ca99a.gif

Գալաթեա
15.05.2008, 20:45
Ուրախ եմ, որ ձեզ դուրա եկել :)

Առաջին հարցազրույցս :oy

Artgeo
15.05.2008, 20:59
Լիլ, լավն էր :)

Դավ, կարոտել եմ :( Չգիտեմ, մարդիկ ինչ բարդ մտքեր ու զգացմունքներ են տեսնում քո մեջ, ես պարզություն եմ տեսել, գնահատել ու սիրել... Կամ էլ ամեն մարդու հետ ուրիշ ձև ես, եսիմ... Կարոտել եմ քեզ :(

Մելիք
16.05.2008, 23:50
Լիքը գերցի, ջնջվավ:(
Էլ էդքան չեմ գրի: Մանավանդ որ ամեն ինչ կարելի էր ասել երկու նախադասությամբ:

Ես բոլորիդ սիրում եմ:love: Ես երջանիկ եմ, որ ինչ որ տեղ ունեմ լիքը ընկերներ, որոնք ինձ սիրում են, ու որ շատերն ինձ սպասում են:
Ես սիրում եմ ձեզ:love

Apsara
19.05.2008, 00:33
Երևի միակ կիսաբացասական կարծիքը լինի, բայց անկեղծությամբ եմ ասում, որ հարցեր տվողը՝ Գալաթեան այնքան արագ էր անցնում մի բնագավառից մյուսին, հետոն նորից առաջինին հետո 3-րդին հետո նորից 2-րդ ին, որ գլխապտույտի նման զգացողություն ունեցա: Հետո մի պահ երևի սկզբից տպավորություն էր, որ Գալաթը զոռով ուզումա Մելիքին խոսացնի, Մելիքն էլ խաթրից դուրս չգալու համար դժկամությամբ հարցերին պատասխանումա:D: Վատ չէր, բայց լավ էլ չէր, աճելու ու զարգացնելու տեղ կա հաստատ;)

Ինչ վերաբերվում է հարցերին պատասխանողին՝ Մելիքին, նրան չեմ ճանաչում ու չեմ էլ ճանաչի ուզումա 1000 հատ հարցազրույց կարդամ, ուզումա լիքը պատմություններ լսեմ նրա մասին թե ակումբցիներից, թե իմ սիրելիից՝ Հայկից:love: Սպասում եմ նրա Հայաստան վերադարձին, որպեսզի փորձեմ ճանաչել:
Համենայն դեպքս պատասխանները անկեղծ էին ու շատ բան էին պատմում նրա ամսին, բայց ամեն ինչ մակերեսորեն էր, չկար մտերմիկ հոգեհարազատ զրույց:

dvgray
20.05.2008, 06:45
:'
Ես էտ ձև էլ հարցազրույց չտեսա:
Տեսա մի … Կարծես ... Ռոստամ զալի ու իր որդու մենամատին նախորդող տեսարանը լիներ: Երկու Հերոսներն էլ փայլում են: Փայլատակում: Հրաշալի է: Առնականություն, հերոսականություն :)...
Չգիտեմ ով է որդին ով հայրը, բայց մտածում եմ իրար բարեկամ եք, այրունակցական կապով կապված:
Երևի դուք կհաստատեք :think
:)

Հ.Գ. Վաղուց գեղեցիկի հետ շփում չի եղել: Իսկական գեղեցիկի: Սա մի պահ էր, վառ պահ: թե չէ հարց ... զրույց... դրանք էնքան շատ են:
Իսկ սենց պահերը քիչ են: Շատ քիչ:

Հ.Գ.2 Մինչև վերջի պահը պահել էի: Խասիաթ է: Համով կտորը ուտում եմ ամենավերջում:
:)

Մելիք
02.04.2012, 04:19
Ինչքան բան ա փոխվել :)
Как молоды мы были :) ու ինչքան պարզամիտ (բառիս սթիվջոբսյան իմաստով)

Եկա արձանագրեմ, որ Զ-ն ինձ համար երգեց իմ չգրած երգերը :)