PDA

Դիտել ողջ տարբերակը : Դպրոցական հուշեր



Gohar
22.10.2006, 02:01
Եկեք այս թեմայում վերհիշենք մեր դպրոցական լավ ու վատ օրերը, պատմենք զվարճալի դեպքեր, որոնք կատարվել են մեր շրջապատում կամ մեզ հետ, պատմենք և ևս մեկ անգամ վերապրենք այդ գեղեցիկ և անդառնալի օրերի քաղցրությունը:

Lionne_en_Chasse
22.10.2006, 04:01
Լավ, մի հատ զվարճալի դպրոցական հուշ պատմեմ, որը , զգուշացնեմ, ինձ հետ չի կատարվել:
Երևի տեղյակ եք, որ կոմունիստական ժամանակաշրջանում դպրոցական հանդերձանքի հանդեպ շատ խիստ են եղել: Բոլոր աղջիկները պարտավոր էին ժապավեն կապել ( բանտիկ) գլխներին, բայց բարձր դասարաններում էտ ցանկությունը գնալով պակասում էր: ՈՒ մի օր դպրոցի տնօրենը նկատում է, որ բարձր դասարանցի մի աղջիկ ժապավեն չի կպել: Շատ խիստ դիտողություն է անում թե աղջկան, թե հատկապես դասարանի դասղեկին, որ աշակերտների հագ ու կապին չի հետևում: Դասղեկը կատաղած մտնում է դասար ու գոռում՝
_ Ձեզ բոլորիդ չեմ ասել որտեղ մազ կա բանտիկ կապեք :angry

StrangeLittleGirl
22.10.2006, 11:29
Իմ դպրոցից միշտ զզվել եմ: Հիշում եմ՝ օրերն էի հաշվում, թե երբ պետք է ավարտեմ: Առանձնապես սիրված էլ չէի: Համադասարանցիներս միշտ գլխիս օյիններ էին խաղում, հատկապես տասներորդ դասարանում: Օրերն էի հաշվում, թե երբ պետք է ավարտեմ: Հիմա այնքա՜ն ուրախ եմ, որ այդ ամենն անցյալում է:
Բայց մի դեպք կպատմեմ, որը չնայած այն ժամանակ տխուր էր, հիմա զվարճալի է թվում:
Մեր գրականության ուսուցչուհին Սիամանթոյի բանաստեղծություններից անգիր էր հանձնարարել: Բնականաբար, ոչ ոք չէր սովորել: Քանի որ մեր հարաբերություններն այնքան էլ լավ չէին, որոշեց միայն ինձ «2» դնել և պահանջեց, որ օրագիրս տամ: Ես էլ զայրացա և օրագիրս շպրտեցի նրա սեղանին: Այստեղ նա կատաղեց ու փորձեց ինձ ապտակել, բայց ես խույս տվեցի, վազեցի դեպի դասարանի մյուս ծայրը: Տեսնելով, որ ձեռքի տակից փախա, մի քիչ առաջ եկավ ու թքեց (բառիս բուն իմաստով), սակայն սրանից էլ խույս տվեցի: Վազեց հետևիցս ու նորից թքեց, բայց այս մեկն էլ ինձ չհասավ: Այստեղ նա զայրացավ ու ինձ դասարանից դուրս հանեց:
Սովորաբար երբ ինձ դասարանից դուրս էին հանում, ես շատ ծանր էի տանում: Բայց այս անգամ, չգիտես ինչու, ինձ համար զվարճալի էր:
Մեր դասարանի դուռը փայտից էր, իսկ վերին մասն ապակի էր: Ես կանգնել էի հենց այդ դռան հետևում, թռչկոտում էի ու գլխարկս թափահարում, ասես համադասարանցիներիս ուզում էի ասել, թե ամեն ինչ լավ է:
Երբ զանգը հնչեց, ուսուցչուհին դուրս եկավ և մատյանով գլխիս խփեց: Ցավոք, այս անգամ չվրիպեց: Ես էլ ինձ չկորցրեցի, քացով խփեցի ու փախա:
Այս ամենը շատ մեծ պատմություն դարձավ: Մայրս բոլորին խառնեց իրար, որ այդ ուսուցչուհուն հեռացնեն հակամանկավարժական գործունեության համար: Ուսմասվարը նկատողություն արեց այդ ուսուցչուհուն հենց նույն օրը՝ իմ ներկայությամբ, երբ ես հիստերիայի մեջ էի ընկել:
Բայց կարծես այդ ուսուցչուհու վրա ոչինչ չազդեց, որովհետև հաջորդ օրը բարդ համադասական նախադասությունը բացատրելիս հետևյալ օրինակը բերեց. «Երեկ Բյուրակնը օրագիրը շպրտեց երեսիս, ես նրա վրա թքեցի, քացուս տակ գցեցի, և մենք մի լավ ծիծաղեցինք»:

Դեռ շատ այսպիսի հուշեր կպատմեմ: Վերջիվերջո, շատ ըմբոստ աշակերտուհի եմ եղել: Մեր դպրոցում այլ կերպ հնարավոր էլ չէր իմ բնավորությամբ մարդու համար: Չիմացողների համար ասեմ, որ ես ավարտել եմ Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը:

Esmeralda
22.10.2006, 11:54
:D :D :D Բյուր, այնքան ծիծաղեցի :D
Շատ պատկերավոր պատկերացնում էի, թե ինչպես է ուսուցչուհիդ թքում վազելով :D :D
Չգիտեմ ինչու, բայց ուսուցչուհուն պատկերացրեցի Arisol-ի այն նկարների պես :oy

Arisol
22.10.2006, 13:56
Բյուր, էդ ինչ ագրեսսիվ էիր:D :


Չգիտեմ ինչու, բայց ուսուցչուհուն պատկերացրեցի Arisol-ի այն նկարների պես :oy
Էս աչքիս բոլորդ իմ էդ նկարներն եք հիշելու "ուսուցչուհի" բառը լսելիս :D :

_ Ձեզ բոլորիդ չեմ ասել որտեղ մազ կա բանտիկ կապեք:angry
:D :hands :D

Riddle
23.10.2006, 11:55
Իմ դպրոցից միշտ զզվել եմ: Հիշում եմ՝ օրերն էի հաշվում, թե երբ պետք է ավարտեմ: Առանձնապես սիրված էլ չէի: Համադասարանցիներս միշտ գլխիս օյիններ էին խաղում, հատկապես տասներորդ դասարանում: Օրերն էի հաշվում, թե երբ պետք է ավարտեմ: Հիմա այնքա՜ն ուրախ եմ, որ այդ ամենն անցյալում է:
Բայց մի դեպք կպատմեմ, որը չնայած այն ժամանակ տխուր էր, հիմա զվարճալի է թվում:
Ինձ հիմա էլ զվարճալի չթվաց, տխրեցի, երբ կարդացի::( Գուցե նրանից է, որ ես էլ եմ միշտ ահավոր զզվել դպրոցից, ու եթե ինձ հնարավորություն տրվեր հետ բերելու մանկությունս, հենց միայն այդ հրեշանոցի պատճառով չէի համաձայնի:

Cassiopeia
23.10.2006, 12:32
Քանի որ մեր հարաբերություններն այնքան էլ լավ չէին, որոշեց միայն ինձ «2» դնել և պահանջեց, որ օրագիրս տամ: Ես էլ զայրացա և օրագիրս շպրտեցի նրա սեղանին: Այստեղ նա կատաղեց ու փորձեց ինձ ապտակել, բայց ես խույս տվեցի, վազեցի դեպի դասարանի մյուս ծայրը: Տեսնելով, որ ձեռքի տակից փախա, մի քիչ առաջ եկավ ու թքեց (բառիս բուն իմաստով), սակայն սրանից էլ խույս տվեցի: Վազեց հետևիցս ու նորից թքեց, բայց այս մեկն էլ ինձ չհասավ: Այստեղ նա զայրացավ ու ինձ դասարանից դուրս հանեց:
Նույն ուսուցչուհին իրա առաջին փորձերը մեր դասարանի վրա էր անում: Սակայն քանի որ դեռ նոր էր մեր դպրոցում, նրան դա չէր հաջողվում: Մեր դասարանցիներն հաջողվել է նրա տակ ջարդած աթոռ դնել :D :
Բյուրակնի պատմածի ձևով նա նաև եղբորս հետ է վարվել: Սակայն այս դեպքում ոչ թե նա է մատյանով խփել եղբորս գլխին, այլ հակառակը, եղբայրս տետրով նրա դեմքին:
Տհաճ ուսուցչուհի էր… ու ոչ միայն տհաճ, նաև անգրագետ:
Համալսարանում դասավանդող հայոց լեզվի ուսուցչուհի ունեինք: Իսկ վերոհիշյալը մեզ գրականություն էր դասավանդում: "Հեքիաթ ծաղկի մասին" ստեղծագործությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2517) գրել էի հայոց լեզվիս ուսուցչուհու հանձնարարությամբ որպես շարադրություն և ստացել 5/5 գնահատականը, նույն ստեղծագործությունը նաև տվեցի գրականության ուսուցչուհուն ու ստացա 4/4 :( …

Հ.Գ. Ես էլ եմ 10-րդ դպրոցն ավարտել ;)

StrangeLittleGirl
23.10.2006, 18:56
Բյուրակնի պատմածի ձևով նա նաև եղբորս հետ է վարվել: Սակայն այս դեպքում ոչ թե նա է մատյանով խփել եղբորս գլխին, այլ հակառակը, եղբայրս տետրով նրա դեմքին:
Ու՜խ, լավ է արել:
Մաջարյանն ինձ դաս չի տվել, բայց մորս է դասավանդել: Ասում են, որ հիանալի ուսուցչուհի է եղել: Ափսոս, որ նրա ձեռքի տակով անցնելու բախտ չեմ ունեցել: :(
Ի դեպ, երբ 10-րդ դասարանի վերջին ամիսներին հայոց լեզու էի պարապում մի դասախոսի մոտ, նա ստիպված էր ոչ թե ինձ հայերեն սովորեցնել, այլ ուղղել ուսուցչուհուս սովորեցրած սխալները:

Գոռ Ջան - Հայ
23.10.2006, 19:00
Ի դեպ, երբ 10-րդ դասարանի վերջին ամիսներին հայոց լեզու էի պարապում մի դասախոսի մոտ, նա ստիպված էր ոչ թե ինձ հայերեն սովորեցնել, այլ ուղղել ուսուցչուհուս սովորեցրած սխալները:

:D :D :D :D :D
տարածված երևույթ...
Իսկ ես մինչև էսօր 1-3 դասարանների դասղեկիս եմ հայհոյում, վօր ստիպեց ձախից աջի անցնել....

Ուլուանա
23.10.2006, 20:56
_ Ձեզ բոլորիդ չեմ ասել որտեղ մազ կա բանտիկ կապեք :angryԵս մեռա՜ :D

Բյուր, պատմածդ չնայած լսել էի վաղուց, բայց էլի ծիծաղից մեռա, երբ կարդացի։ Լրիվ պատկերացրեցի քեզ խարդախ ուսուցչուհուդ հետ խիզախորեն մենամարտելիս։ :hands

WhiteNiGGa
23.10.2006, 21:06
Իմ դպրոցից միշտ զզվել եմ: Հիշում եմ՝ օրերն էի հաշվում, թե երբ պետք է ավարտեմ: Առանձնապես սիրված էլ չէի: Համադասարանցիներս միշտ գլխիս օյիններ էին խաղում, հատկապես տասներորդ դասարանում: Օրերն էի հաշվում, թե երբ պետք է ավարտեմ: Հիմա այնքա՜ն ուրախ եմ, որ այդ ամենն անցյալում է:
Բայց մի դեպք կպատմեմ, որը չնայած այն ժամանակ տխուր էր, հիմա զվարճալի է թվում:
Մեր գրականության ուսուցչուհին Սիամանթոյի բանաստեղծություններից անգիր էր հանձնարարել: Բնականաբար, ոչ ոք չէր սովորել: Քանի որ մեր հարաբերություններն այնքան էլ լավ չէին, որոշեց միայն ինձ «2» դնել և պահանջեց, որ օրագիրս տամ: Ես էլ զայրացա և օրագիրս շպրտեցի նրա սեղանին: Այստեղ նա կատաղեց ու փորձեց ինձ ապտակել, բայց ես խույս տվեցի, վազեցի դեպի դասարանի մյուս ծայրը: Տեսնելով, որ ձեռքի տակից փախա, մի քիչ առաջ եկավ ու թքեց (բառիս բուն իմաստով), սակայն սրանից էլ խույս տվեցի: Վազեց հետևիցս ու նորից թքեց, բայց այս մեկն էլ ինձ չհասավ: Այստեղ նա զայրացավ ու ինձ դասարանից դուրս հանեց:
Սովորաբար երբ ինձ դասարանից դուրս էին հանում, ես շատ ծանր էի տանում: Բայց այս անգամ, չգիտես ինչու, ինձ համար զվարճալի էր:
Մեր դասարանի դուռը փայտից էր, իսկ վերին մասն ապակի էր: Ես կանգնել էի հենց այդ դռան հետևում, թռչկոտում էի ու գլխարկս թափահարում, ասես համադասարանցիներիս ուզում էի ասել, թե ամեն ինչ լավ է:
Երբ զանգը հնչեց, ուսուցչուհին դուրս եկավ և մատյանով գլխիս խփեց: Ցավոք, այս անգամ չվրիպեց: Ես էլ ինձ չկորցրեցի, քացով խփեցի ու փախա:
Այս ամենը շատ մեծ պատմություն դարձավ: Մայրս բոլորին խառնեց իրար, որ այդ ուսուցչուհուն հեռացնեն հակամանկավարժական գործունեության համար: Ուսմասվարը նկատողություն արեց այդ ուսուցչուհուն հենց նույն օրը՝ իմ ներկայությամբ, երբ ես հիստերիայի մեջ էի ընկել:
Բայց կարծես այդ ուսուցչուհու վրա ոչինչ չազդեց, որովհետև հաջորդ օրը բարդ համադասական նախադասությունը բացատրելիս հետևյալ օրինակը բերեց. «Երեկ Բյուրակնը օրագիրը շպրտեց երեսիս, ես նրա վրա թքեցի, քացուս տակ գցեցի, և մենք մի լավ ծիծաղեցինք»:

Դեռ շատ այսպիսի հուշեր կպատմեմ: Վերջիվերջո, շատ ըմբոստ աշակերտուհի եմ եղել: Մեր դպրոցում այլ կերպ հնարավոր էլ չէր իմ բնավորությամբ մարդու համար: Չիմացողների համար ասեմ, որ ես ավարտել եմ Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը:

Ամեն ինչ մարդուց է կախված:
Իսկ հիմա Բուհում սովորում ես? ընդեղ սիրված ես թե էլի օրերն ես հաշվում: :think

StrangeLittleGirl
23.10.2006, 21:11
Բուհում շատ լավ եմ զգում ինձ: Դասախոսները կարգին մարդիկ են, երբեք չափերը չեն անցնում: Իսկ դպրոցում էլ մի քանի լավ ուսուցչուհիներ ունեի, բայց դե նրանք երկար չդիմացան, տնօրենը հասցրեց նրանց հեռացնել:

Ի դեպ, կարդա նաև Cassiopeia-ի գրառումը: Նույն ուսուցչուհու մասին նա էլ է գրել ;)

Kita
24.10.2006, 10:54
չգիտեմ ինչու բացի վատից լավ բան չի հիշվում ու էտ անտեր դասխեկիս էլ կսպանեի հավեսով...
լավ հիշում եմ...ամեն անգամ էտ իրա ապուշավարի ձևով կազմակերպած էքսկուրսիաներին հետս միշտ մի բան պատահում էր իրա պատճառով...... ու միշտ ինձ բախտի քմահաճույքին էռ թողնում գիշերը տուն վերադառնալուց...մի անգամ տնից ավտոբուզը ահագին անցավ...հասանք շուկա ու ասում է, դե իջիր...գիշերվա 2ին....

Cassiopeia
24.10.2006, 10:55
Ամեն ինչ մարդուց է կախված:
Իսկ հիմա Բուհում սովորում ես? ընդեղ սիրված ես թե էլի օրերն ես հաշվում: :think
Այդ ուսուցչուհու մոտ մարդուց կախված չէր, քանի որ նա մարդուն պիտի ընդունի որպես մարդ ու ինքն էլ ՄԱՐԴ լինի, որն այդպես չէր…
Ես ինքս էլ սովորել եմ ԲՈՒՀ-ում ու եղել ոչ միայն խմբի լավագույն ու ուսանողներից, այլև դասախոսների պարծանքը…:oy (գլուխ գովացի)

lusnjak aregak
26.11.2006, 15:45
chgitem or mek@ hisem baic ham shat lav pahera exel cicaxeli hamel vat!or mi ban hisem ampaiman kpatmem

lusnjak aregak
26.11.2006, 15:45
չգիտեմ որ մեկը հիսեմ բաից համ շատ լավ պահերա եխել ցիցախելի համել վատ!որ մի բան հիսեմ ամպաիման կպատմեմ

Աբելյան
27.11.2006, 16:15
Ամենակայֆը իմ մոտ 9-րդ դասարանն էր: Էրնեկ էդ օրերին...

Lapterik
27.11.2006, 16:27
Երնեկ էն օրերը: :( Ես 5 տարի ֆիզմաթում եմ սովորել ու երբեք էն կարգի բան չեմ տեսնի, ինչ Բյուրակնը պատմեց (մերն ուրիշ էր էլի): Արտասովոր բան չեմ հիշում հիմա, բայց էն, որ ֆիզմաթն էր, էտ հրաշք էր:

Sunlight
29.11.2006, 21:59
Կարդում եմ ձեր դպրոցական հուշերն ու զարմանում, բայց միևնույն ժամանակ ուրախանում ու հպարտանում, որ նման "դաժան":o բաներ ինձ հետ տեղի չեն ունեցել: Դպրոցական վերջին 4 տարիներս անցկացրել եմ Շիրակացու քոլեջում: Հրաշալի օրեր էին, հագեցած, ուրախ, ավելի նման ուսանողական կյանքին: Կարծում եմ` 7-10 դասարաններում ավելի լավ եմ զգացել ուսանողական կյանքի համը...
Հետագայում կպատմեմ մի շարք հետաքրքիր պատմություններ:

Ծով
29.11.2006, 22:09
ՄԻնչև 7-ի կես ուրիշ դպրոցում էի, հետո գնացի Քվանտ վարժարան ու էստեղից սկսվեց լիարժեք կյանքւ…
հատկապես երբ տեղափոխվեցինք հոսքային…
Համով դասարան էր,իրար համար ամեն ինչ կանեինք, մեկը փորձեր մեզ բան ասեր…
թեպետ Քվանտը անկախ հոսքերից, հրաշալի ընտանիք էր…
Հիշում եմ մեր անկապ ամուսնությունները դասամիջոցներին…երբ ես ջրծաղիկ էի,մեր նամակները…
Քվանտի ճամբարում բոլոր տասերրորդցիների ավարտական երկու օրվա արշավը…
Մենք հավես չունեինք մրցույթի մասնակցելու…
մի դասարան հաղթելու համար Գառ ստացավ, մենք ճագար, իբր վախկոտ էին էլի…անակնկալ էր…
Հիշում եմ մեր հաղթանակները…
թե ոնց էինք բոլորի համար ուրախանում…դասերից հետո մաֆիա խաղում…
բանավեճերի հաղթանակն եմ հիշում…
Մեր պահակին էի շատ սիրում ու բուֆետչիկին…
դասերի ժամանակ ոտանավորները շարունակական,չեմ մոռանա…
էլի շատ բաներ կան,հիմա չեմ կարող մտաբերել…
բայց և տխուր հուշեր կան…
մեր համատարած տխրությունն եմ հիշում,երբ Հաղթանակած ընկերս և Մեծ աստղագետն ու ուսուցիչս:( անէացան…ծովում…
ահավոր սիրում եմ Քվանտը, իմ տունն ա…մինչև հիմա ընկերներով գնում ենք…
Սկսած տնօրենից մինչև պահակ, մեզ գրկաբաց ընդունում են…
Չեմ հասկանում ՝ոնց թռավ երկու տարին…

Աբելյան
06.12.2006, 17:11
Առաջի 4 տարին սովորել եմ Վանաձորի 15 դպրոցում:


Առաջի անգամ մտա դասարան: Կարդալ գիտեի ու մտածում էի ինձնից բացի ոչ մեկ չգիտի: Մի քանի րոպե ուշացել էի, մտա տենամ երեխեքը նստած "կարդում" են: Մեկը "կարդաց"-պրծավ, դասատուն ասեց.
-Ով ա ցանկանում կարդա՞լ:
Մեկ էլ առանց ձեռ բարձրացնելու հո չասեցի.
-Ես!!!
Մեկը ինձ գիրք տվեց, մտածեցի էսա նենց կկարդամ, դասատուն կասի ապրես: Մեկ էլ տենամ մի հատ էջ, վրեն նկարներ են նկարած ու ոչ մի բան գրած չի: Հետո պարզվեց, որ դասատուն "կարդալ" ասելով ուղղակի սա նկատի ուներ. նկարները նայել ու էդ նկարների հիման վրա մտքեր շարադրել:

քաղաքացի
06.12.2006, 17:17
Լավն էր :D
Առաջին անգամ գնացի դպրոց ու մոտ երկու ամիս դասարան էի փոխում։ Հետաքրքիրն այն է, որ ամեն անգամ այդ դասարանի դասղեկը ձեռքերը բաց ընդունում էր։ :)
Հետո այդ խնդիրը լուծվեծ, երբ 1բ-ի դասղեկը եկավ ու ասաց, որ ինքը ամեն անգամ կգա դպրոցի առջև կգանգնի ու ինձ ու քրոջս կվերցնի մտցնի դպրոց։
Այդ միտքը ինձ շատ էր դուր եկել այն ժամանակ մինչև դասից փախնելու հաճույքը հասկացա։ :P

Shauri
06.12.2006, 17:18
Մեր պահակին էի շատ սիրում ու բուֆետչիկին…
Ամալյա ծյոծյաաաաա :P

էլի շատ բաներ կան,հիմա չեմ կարող մտաբերել…
բայց և տխուր հուշեր կան…
մեր համատարած տխրությունն եմ հիշում,երբ Հաղթանակած ընկերս և Մեծ աստղագետն ու ուսուցիչս:( անէացան…ծովում…
:cry :(

Աբելյան
06.12.2006, 17:26
Մեր մոտ դոմիկային պայմաններ էին, սկի լույս էլ չկար, ինչ-որ մեկին էին հանձնարարում զանգը տալը (հիմնականում բարձր դասարաններից): Մի անգամ էլ դասամիջոցը պրծնում էր, գնացի դասարան մտնեմ, մեկ էլ ճամփին մեկը զանգը ինձ տվեց, ասեց որ ես զանգը տամ: Ես էլ ոգևորված գործս արեցի, մտա դասարան ու դասից ուշանալու համար անկյուն կանգնեցի:

Էդքանից հետո միշտ ժամանակին էի դասարան մտնում, բայց մի անգամ մեր դասարանից մեկը ինձ չթողեց, ասեց արի գնանք էս դասարանի դռանը քացով խփենք, թռնենք: Գնացինք մի հատ դասարանի դռան մոտ կանգնեցինք, ասեց.
-Առաջինը դու խփի:
Ու ես մինչև խփեցի, ինքը թռավ: Կանգնել նայում եմ` ուր ա, մեկ էլ դասատուն դուռը բացեց, ինձ բռնեց մի լավ ապտակեց ու էդ ինձ կարգին դաս էղավ:

Բաաա... Շատ միամիտ էի:

Աբելյան
07.12.2006, 14:50
Ահագին պրոբլեմային դասարան էր: Վարքիցս բոլոր դասատուները ահավոր բողոքում էին: Գնահատականներս ցածր էին (չնայած ստեղ ես մեղավոր չէի, ձեռագրիս համար էին հիմնականում գնահատական իջացնում): Դասղեկս մի օր էնքան ջղայնացավ, ասեց "Մյուս օրը հայրիկիդ հետ գաս": Ես էլ դասի էի գնում ու երբ որ հարցնում էր "Հայրիկդ ու՞ր է" մի ձև крутить էի ըլնում: Ու էդ վերջը չէր: Էն աստիճան էի երես առել, որ երբ ասեց "ձեր տուն եմ զանգելու", մեր հեռախոսը գծից անջատեցի: Մի 2 շաբաթ հեռախոսը անջատած էր, հետո տնեցիք նկատեցին ու միացրին: Մի գեղեցիկ օր էլ դասղեկը զանգեց, ու ես շան ծեծ կերա:
Մյուս օրը դասարան մտավ, ու իրա առաջին հարցը ոչ թե սենց էր` "Ո՞վ է բացակա", կամ "Ի՞նչ է հանձնարարված", այլ.
-Երեկ լավ ծեծ կերա՞ր:
Դրանից հետո ճիշտ ա ձեռագիրս (հետևաբար` առաջադիմությունս) չլավացավ, բայց ահագին խելոքացա: Մենակ մի անգամ դասի չնստեցի, որովհետև մուկ էի տեսել, վախում էի դպրոց մտնեի:

Աբելյան
09.12.2006, 10:55
Զարմանալի ա, բայց ոչ մի արտառոց դեպք չեմ հիշում ավելի բարձր դասարաններից: 4-րդ դասարանի 2-րդ կիսամյակից տեղափոխվեցի Երևան, 59 դպրոց. անսովոր էր... 4 հարկանի շենք, ինքն իրան աշխատող զանգ, ֆիզկուլտ դահլիճ իրա հանդերձարաններով ու նման բաներ: Ու ամենաահավորը` պարսկերեն էին սովորացնում: 2,5 տարի սովորելուց հետո ընդունվեցի ՖիզՄաթ, որն էլ ավարտեցի: Շատ սիրեցի էդ դպրոցը, չնայած որ շատ ցածր էի ստանում: Իմ միակ դասարանը, որ ես գերազանցիկ եմ եղել, մնաց 6-րդ դասարանը:

Srtik
29.12.2006, 11:59
ՄԻնչև 7-ի կես ուրիշ դպրոցում էի, հետո գնացի Քվանտ վարժարան ու էստեղից սկսվեց լիարժեք կյանքւ…
հատկապես երբ տեղափոխվեցինք հոսքային…
Համով դասարան էր,իրար համար ամեն ինչ կանեինք, մեկը փորձեր մեզ բան ասեր…
թեպետ Քվանտը անկախ հոսքերից, հրաշալի ընտանիք էր…

Ես էլ Քվանտ վարժարան հաճախեցի իններորդ դասարանից՝ կենսաքիմիայի հոսքում էի, բայց ոչ իմ կամքով: Իսկապես որ Քվանտը հրաշալի ընտանիք էր: Ափսոս ընդամենը մի կիսամյակ գնացի Քվանտ, որովհէտև տեղափփոխվեցինք ԱՄՆ: Կարոտել եմ բոլոր դասատուներիս, հատկապես Դավթյանին ու Նավասարդյանին: Նավասարդյանի շնորհիվ սկսեցի քիմիա առարկան սիրել:


Մեր պահակին էի շատ սիրում ու բուֆետչիկին…

Ամալիա տատիկն իսկապէս շատ լավ ու համբերատար կին էր: Հիշում եմ մի օր հիվանդ մեռնում էի, տատիկս որոշեց զանգի Քվանտ և տեղեկացնի, որ հաջորդ օրը դասի չեմ գնալու:
Լսափողը վերցրեցին և տատիկս համեստորեն խնդրեց Ամալիա տատիկին, որ ասի իմ մասին/չգիտեմ ինչու էր որոշել հենց պահակին զգուշացնել/:think : Ասացին, որ նա այնտեղ չի: Երկար-բարակ խոսալուց հետո պարզվեց, որ լսափողը վերցրել էր փոխտնօրեն Ասատրյանը, ով նաև իմ կենսաբանության ուսուցիչն էր: Ահավոր բարկացել էի տատիկիս միամտության վրա:angry :Նույնիսկ ամաչում էի կենսաբի դասին նստել....:(



էլի շատ բաներ կան,հիմա չեմ կարող մտաբերել…
բայց և տխուր հուշեր կան…
մեր համատարած տխրությունն եմ հիշում,երբ Հաղթանակած ընկերս և Մեծ աստղագետն ու ուսուցիչս:( անէացան…ծովում…


Ես արդեն այստեղ էի, երբ ինձ հայտնեցին այդ մասին::( Պարզապես չէի կարողանում հավատալ լսածիս::( :( :(


Մի անգամ էլ ուզեցանք ինֆորմատիկայի դասից 5 րոպե շուտ դուրս գալ: Համոզեցինք Եսայանին ու բոլորովս դուրս եկանք դասարանից, մեկ էլ միջանցքում տեսանք տնօրենին կանգնած...բոլորս սուսուփուս, անշշուկ վերադարձանք դասարան: Էլ չգիտեմ մինչ այդ մեր ձայները չէր լսել, թե ուղղակի չլսելու էր տվել::)

StrangeLittleGirl
29.12.2006, 14:21
Երկար-բարակ խոսալուց հետո պարզվեց, որ լսափողը վերցրել էր փոխտնօրեն Ասատրյանը, ով նաև իմ կենսաբանության ուսուցիչն էր:
Ասատրյանին ես էլ գիտեմ: Մարզային օլիմպիադայի ժամանակ հանձնաժողովի միակ կարգին մարդն էր: Երբ գրավորս բողոքարկել էի, նա համամիտ էր, որ պետք է մի միավոր բարձրացնել, մինչդեռ հանձնաժողովի մյուս անդամները սկսեցին հեքիաթներ հորինել, որ պետք է գոհ լինեմ, որ այդ հարցին ինձ 3 միավոր են դրել, ոչ թե 4, որովհետև միայն երկու հոգու են 3 դրել, մնացածները եղել են 2 և ավելի քիչ: :(

Մանե
29.12.2006, 20:21
Երնեկ էն օրերը: :( Ես 5 տարի ֆիզմաթում եմ սովորել ու երբեք էն կարգի բան չեմ տեսնի, ինչ Բյուրակնը պատմեց (մերն ուրիշ էր էլի): Արտասովոր բան չեմ հիշում հիմա, բայց էն, որ ֆիզմաթն էր, էտ հրաշք էր:
Հիմա էլ նույն հրաշքն ա.Մի քիչ պահակներն են համը հանում բայց ոչինչ. Եղիազարյանի շնորհիվ կարգերը ահավոր խստացել են.
Քանի որ դեռ չեմ ավարտել(չեմ էլ ուզում) հուշերը ներկայում են.Որ հիշեմ, կպատմեմ

Ծով
03.01.2007, 13:08
Ի՜նչ հաճելի էր հայտնաբերել քվանտցիների…ամեն դեպքումայդպես է,ինչքան էլ այնտեղ սովորած լինեք…
Այդ անուններին իհարկե ճանաչում եմ…Նավասարդյանն ինձ էլ ա դաս տվել…
Ո՜նց ուրախացա…Ասատրյանի տղայի հետ նույն դասարանից ենք եղել…
Բա Տիկին Լարիսայի բուտերբրոդները:D

Ավելացվել է 57 վարկյան անց

Ասատրյանին ես էլ գիտեմ: Մարզային օլիմպիադայի ժամանակ հանձնաժողովի միակ կարգին մարդն էր: Երբ գրավորս բողոքարկել էի, նա համամիտ էր, որ պետք է մի միավոր բարձրացնել, մինչդեռ հանձնաժողովի մյուս անդամները սկսեցին հեքիաթներ հորինել, որ պետք է գոհ լինեմ, որ այդ հարցին ինձ 3 միավոր են դրել, ոչ թե 4, որովհետև միայն երկու հոգու են 3 դրել, մնացածները եղել են 2 և ավելի քիչ: :(
Բա տեսնու՞մ ես:)

Goga
04.01.2007, 12:36
Ես սովորել եմ 87 դպրոցում, շատ եմ սիրել իմ դպրոցը:love Մեր դասարանը շատ աչքի ընկնող էր թե՛ առաջադիմությամբ, թե՛ չարաճճիությամբ, կարելի է ասել ապրում ենք դպրոցական հուշերով :)

Artgeo
05.01.2007, 14:39
Մեր դասարանը դպրոցի ամենաչարաճճի ու ամենասիրված դասարանն էր։ Շատ բաներ ենք բերել դասատուների գլխին, սակայն ամեն ինչ միշտ արել ենք համով, սահմանների մեջ ու երբեք չենք նագլիացել։
Իսկ դպրոցական հուշերից... Ամենաշատը հիշում եմ այն մի ամիսը, որը սկսվեց սովորական «շատալոից», որին ես չգիտեմ ինչու չմասնակցեցի։ Բոլորը փախել էին դասերից, իսկ ես մենակ էի մնացել մեր դասարանից։ 8-րդ դասարանում էի։ Այդ օրը ինձ դպրոցի ՈՒՀԱ-ի թիմ վերցրին, բայց դասարնում ոչ մեկ չգիտեր։ Ու մինչև խաղը, ես «վայելում» էի դասարանի ատելությունն ու զզվանքը, դավաճանության համար։ Իսկ մեկ ամիս անց, երբ տեղի ունեցավ խաղը և մեր թիմը հաղթեց, դասարանցիներս ուրախացած ինձ անվերջ համբուրում էին ու շնորհավորում։ Իսկ ես... Ես երջանիկ էի... :)

Timbaka
05.01.2007, 23:21
Իսկ մեր դասարանում մի տղա կար, իրան դասամիջոցներին միշտ մտցնում էին պահարանի մեջ: Մի օր էլ, մինչև դասի սկսվելը, չհասցրեց դուրս գալ, մնաց պահարանում: Բայց նրա բանտարկությունն անօգուտ չանցավ. Դարձավ մեր հուշարարը: Էսպես…

Srtik
14.01.2007, 11:21
Բա Տիկին Լարիսայի բուտերբրոդները:D

Ավելացվել է 57 վարկյան անց


Այո, հիշում եմ...երանի այդ օրերին...:love

Աբելյան
14.01.2007, 12:17
Ամեն դեպքում ես մի 2 բառ պետք ա ասեմ Ֆիզմաթի մասին: Դպրոցը լավն էր, բայց հակաֆուտբոլային դպրոց էր: Գոնե սկզբում կարում էինք մի տեղ խաղայինք, հետո մեզ էդ տարածքից էլ զրկեցին. տեղը իբր թե բասկետբոլի հրապարակ էին սարքել, բայց բասկետբոլի հրապարակ ներսն էլ կար: Որ մտնում էինք ըտեղ ֆուտբոլ էինք խաղում (ուրիշ խաղալու տեղ չկար), լարում էին: Մի օր էլ մեր դասարանի պատին լավ-լավ նկարներ էին փակցրել (ֆուտբոլին վերաբերող), Նազարեթյանը մտավ ասեց "էս խեղկատակները ո՞վ են. գոնե հայ ըլնեին":
В общем...

Մանե
14.01.2007, 13:53
Իսկ մեր դասարանում մի տղա կար, իրան դասամիջոցներին միշտ մտցնում էին պահարանի մեջ: Մի օր էլ, մինչև դասի սկսվելը, չհասցրեց դուրս գալ, մնաց պահարանում: Բայց նրա բանտարկությունն անօգուտ չանցավ. Դարձավ մեր հուշարարը: Էսպես…
Մեր դասարանի մի հատ տղու էլ փակել էին դպրոցի թենիսի կորտում.2 դասաժամ այնտեղ էր մնացել

Ավելացվել է 2 րոպե անց

Ամեն դեպքում ես մի 2 բառ պետք ա ասեմ Ֆիզմաթի մասին: Դպրոցը լավն էր, բայց հակաֆուտբոլային դպրոց էր: Գոնե սկզբում կարում էինք մի տեղ խաղայինք, հետո մեզ էդ տարածքից էլ զրկեցին. տեղը իբր թե բասկետբոլի հրապարակ էին սարքել, բայց բասկետբոլի հրապարակ ներսն էլ կար: Որ մտնում էինք ըտեղ ֆուտբոլ էինք խաղում (ուրիշ խաղալու տեղ չկար), լարում էին: Մի օր էլ մեր դասարանի պատին լավ-լավ նկարներ էին փակցրել (ֆուտբոլին վերաբերող), Նազարեթյանը մտավ ասեց "էս խեղկատակները ո՞վ են. գոնե հայ ըլնեին":
В общем...
Հիմա Լալայանը տղերքին պաշտպանում ա.Բասկետբոլի դաշտում են խաղում.Բան չեն ասում.Մենակ Մելիքյանն ա մի քիչ խոսում

Universe
01.09.2007, 03:27
Oooops...!!! Էս Սեպտեմբերի մեկը խփելա՞՞՞:)): Ո՞նց եմ հիշում 12-տարի առաջ էս օրը :love
Ժողովուրդ մի քիչ պատմեք էլի, պատմեք թե ինչքան եք լացել առանց մամայի ու պապայի ձեր առաջին դպրոցական սեպտեմբերի 1-ի օրը ...:lol )) Կարծում եմ շատերի մոտ են այդ օրով արտառոց/զվարճալի դեպքեր պատահել:

Դե ես գնամ սլիիփ անելու :lazy առավոտյան ձեր կարծիքները/գրառումները կդիտեմ )))

P.S. Ստեղ առաջին անգամ եմ գրառում անում... Ոտքս էս թեմայում խերով լինի... :))
Հա , չմոռանամ առիթից Չօգտվելով շնորհավորեմ ԲՈԼՈՐ-ԲՈԼՈՐ աշակերտներին, ուսանողներին, դասախոսներին... եւ մի քիչ էլ էն կռիս դասախոսներին (վսյո տակի իրենց տոննելա) :) :

StrangeLittleGirl
01.09.2007, 10:04
Ես իմ առաջին սեպտեմբերի 1-ը լավ չեմ հիշում: :D Մենակ հիշում եմ, որ մամաս տան եսիմ որ անկյունից կտոր էր գտել, ինձ համար յուբկա էր կարել (դե ես 1993-ին եմ դպրոց գնացել :(): Ու հաստատ առանց մամայի չեմ լացել: Կարծեմ լացել եմ մենակ էն ժամանակ, որ պիտի մենակ տուն գնայի (մեր տունն ու դպրոցը նույն մայթին են, 100 մետր հեռավորության վրա):
Wisp, էս ֆորումում անհատ լինել չի թույլատրվում :(

Universe
01.09.2007, 10:52
Սեպտեմբերի մեկիցս գիտե՞ք մեկ էլ ինչ հիշեցի, որ հենց առաջին օրով դասարանիցս փախել էի գնացել մտել էի բարձր դասարանցիների լսարանն ու կարճ յուբկա հագած աղջիկներին էի շշկռված նայում:o Այ այդտեղ ես հասկացա, թե ի՞նչ է դպրոցը :lol : Հա ու մեկ էլ հենց առաջին տարում, մի հատ ինձանից մի 5-6 տարով մեծ աղջկա էի «սիրահարվել» մեր վերեվի հարկի դասարանից ու ամեն օր գնում էի «գյոզերով» էտ աղջկան էի հետեւում դասամիջոցներին, մի քիչ նայում «կշտանում էի» ու նոր կուշտ փորով իջնում էի դասի... :lol Ահաաաա, էնքա՜ն բան ունեմ հիշելու էտ տարիներիցս...
Բայց դասարանում ով ինչ աներ, ես էի տուժողը, ամբողջ դասարանով դասից փախնում էինք, մենակ ինձ էին ծնող կանչում :esim : Է՜հ... Մի հատ Թաթայի «Վերջին զանգը» լսեմ ու լացեմ տակս :love :))

Արշակ
01.09.2007, 11:39
Ժողովուրդ մի քիչ պատմեք էլի, պատմեք թե ինչքան եք լացել առանց մամայի ու պապայի ձեր առաջին դպրոցական սեպտեմբերի 1-ի օրը ...:lol )) Կարծում եմ շատերի մոտ են այդ օրով արտառոց/զվարճալի դեպքեր պատահել:

Չեմ լացել, որտև տենց արանձնապես լացկան չէի ու մամաս էլ միշտ կողքս էր, որտև առաջին ուսուցիչս էր։ :P Երեք տարի տանջում էր ինձ։ Հենց տնայինս չէի անում, հարցնում երկուս էր դնում։ :cry Դե մամաս էր ու պարզ է, որ գիտեր, թե երբ չեմ սովորել դասերս։

Իսկ ընդհանրապես ամեն անգամ երբ դպրոցից խոսք է գնում, հիշում եմ դպրոցը, փառք եմ տալիս Աստծուն, որ պրծել–ազատվել եմ էդ անդուր հաստատությունից։ :[
Դպրոցն ինձ մոտ ասոցացվում է ցածր ինտելեկտով ու կռիս աշակերտների, նույն հատկանիշներով + լաչառ ու իրանց ավելի բարձր դասող դասատուների, կաշառակերության ու այլ անդուր երևույթների հետ։ Ու միշտ հիշում եմ Pink Floyd–ի The Wall-ի դպրոցին վերաբերվող հատվածը.

PINK FLOYD
"Another Brick In The Wall (Part II)"

We don't need no education
We don't need no thought control
No dark sarcasm in the classroom
Teachers, leave them kids alone
Hey teacher, leave them kids alone
All in all it's just another brick in the wall
All in all you're just another brick in the wall

Էս երգը անգլերենի դասերին մագնիտաֆոնով բերում միացնում էի, երեխեքին սովորացրել էի ու միասին մեզ պատռելով երգում էինք։ :hands Անգլերենի ուսուչցուհիս էլ ոգևորվել էր, մյուս դասարաններին էլ էր սովորացնում։ Երևի ինքն էլ էր զզված դպրոցից։ :))

Իհարկե, այնուամենայնիվ բազմաթիվ դպրոցական հաճելի հիշողություններ էլ ունեմ :) Ունեի նաև մի քանի լավ ուսուցիչներ, որոնց հաճախ եմ հիշում։

Դե, աշակերտներ ու ուսուցիչներ ջա՛ն, շնորհավոր լինի :drinks

Հ. Գ.
Բայց էս սմայլը մի հատ էլ եմ ուզում դնել. :[
Ուխա՜յ, սիրտս հովացավ։
:))

Second Chance
01.09.2007, 11:49
Սեպտեմբերի մեկին երբ մամաս ինձ դպրոց տարավ ... մեր դասարանում մի հատ շատ բոյով տղա կար (ես էտ ժամանակ շատ պուճուր մուճուր էի) հենց իրան տեսա շատ վախեցա :esim չգիտես ինչի ինձ թվում էր որ ինքն ինձ կծեծի անպայման :D:D...
Բայց հետո լավ ընկերներ դարձանք իրա հետ;) մեկ մեկ շատ եմ կարոտում դպրոցական օրերս:cry

Wisper
01.09.2007, 12:15
Wisp, էս ֆորումում անհատ լինել չի թույլատրվում :(

Ինձ թվում է ղեկավարման վահանակում այդպիսի դրույթ չկա, որը չթույլատրի անհատ լինել :)...

Հ.Գ. Ուզում եմ մեջբերում անեմ «Մատրիցա» ֆիլմից՝ нужно понять главное - ложки не существует, всё дело в тебе :)

Հ.Հ.Գ. Ես էլ եմ միանում շնորհավորանքներին՝ կապված Սեպտեմբերի 1-ի հետ, և նաև ասեմ, որ այսօր գնացի Պոլիտեխնիկ՝ տեսա, որ միայն 1-ին կուրսեցիներն են «թափած» դուրսը :D, «քյարթ» մեռնում էին ու իրենց ախմախ հեռախոսներով լսում էին անտիկվար երգեր՝ ասենք Dato :P... Մի խոսքով՝ ոմանք եկել էին մամաների հետ :D, ոմանք քուչի տղեքով, ոմանք էլ մենակ՝ օրինակ ես, քանի որ արդեն 3-րդ կուրս եմ և քմծիծաղով էի նայում շփոթված առաջին կուրսեցիներին՝ հիշելով ինձ նույն տարիքում :)... Էէհհ... Այդ հին ու ոչ այդքան էլ բարի ժամանակները :D

Ավելացվել է մի քիչ «քցել-բռնելուց» հետո

ու քիչ ժամանակ …

Վահ, ինչ դելավոյ տղայա էէէ, ուժե Սինոփսիսա ընդունվել :D :P

Mesrop
01.09.2007, 13:10
Այյյ… :D ընձի մեր խմբի ավագ են նշանակե… :D
կուրսում միհատ սիրուն աղջիկ չկար… :D

Universe
01.09.2007, 13:28
Այյյ… ընձի մեր խմբի ավագ են նշանակե…
Բայց ավագ են նշանակել մի պայմանով չէ՞, որ հանկարծ դասի չգնաս, չխանգարես... :lol


կուրսում միհատ սիրուն աղջիկ չկար…
Այ էտ լա՜վ չի...
Լավ, գոնե էտ աղջկերքը PHP - ից գլուխ հանում է՞ին... :lol (Որ գոնե հետները խոսալու թեմա ունենաս...:lol )

Mesrop
01.09.2007, 13:32
Դեմից էրկու աղջիկ էնա, տիպա Վաայ, դու մեր ավագն ես, արի ծանոթանանք… :D
ինչ չմո եմմ… :D

Universe
01.09.2007, 13:44
Վաայ, դու մեր ավագն ես, արի ծանոթանանք…
Էտ դեպքում անուն ազգանունդ ասում էս՝ Լպուծյան Գեռասին, ու սաղ իրա տեղնա ընկնում, էլ քեզ ոչ մեկ չի ասի արի ծանոթանանք :lol

Mesrop
01.09.2007, 13:47
Էտ դեպքում անուն ազգանունդ ասում էս՝ Լպուծյան Գեռասին, ու սաղ իրա տեղնա ընկնում, էլ քեզ ոչ մեկ չի ասի արի ծանոթանանք :lol
խի՞՞՞ ընձիկ դզում է… :D ես սադոմազոխիստ եմ… :D

Ավելացվել է 10 րոպե անց
Amina
Դու ամինաթթուներից խաբար ես?

քաղաքացի
01.09.2007, 14:08
Շնորհավոր :8

Մանե
01.09.2007, 14:13
Էսօր հերթական անգամ ինձ ավագ նշանակեցին:[:(:8
Պարզվեց,որ նոր դասղեկ ունենք:)

Իմիջայլոց ես ել առաջին զանգին չեմ լացել,ոչ էլ մամային եմ ման եկել,լավ էլ խելոք աշակերտ ԷԻ;):8:oԲայց դասարանս էնքան էլ չէի սիրում:(
Բայց հիմա շաատ եմ սիրում համ դպրոցս,համ դասարանս,համ էլ դասատուներիս:)
Մենակ մի պրոբլեմ կա,դասի գնալ չեմ ուզում:(:8:oy

Ավելացվել է 5 րոպե անց

Դեմից էրկու աղջիկ էնա, տիպա Վաայ, դու մեր ավագն ես, արի ծանոթանանք… :D

:D:oy
Որ ձեր կուրսում Անուշ կամ Նաիրա լինի/շրջանից/,մի հատ ձեն հանի:):P

Ուրվական
01.09.2007, 14:22
Հենց առաջին օրը, որ գնացի դասի, թեթև վիճաբանություն ունեցա: Գնացել, նստել էի առաջին սեղանին, մեկ էլ մի հատ տղա էկավ, բա ինչի ես նստել առաջին սեղանին, հել, գնա, թե չէ հեսա Սամվելը կգա, լավ չի լինի, (հետո իմացա, Սամվելին շատերը ճանաչում էին:D): Դե ես էլ, բնականաբար, չհելա, բայց ձայն չհանեցի, էդ տղեն ինչ-որ շատ ուժեղ էր թվում, ես էլ որ տարիքով բոլորից փոքր էի, տենց, մի քիչ վախեցա: Հետո եկավ Սամվելը, էլի ասեց, էլի չհելա: Ու մնացած 10 տարին իրանց հիշացնում էի, թե հիշում եք, ոնց էիք ուզում ինձ առաջին նստարանից հանեիք, ու չկարողացաք: Իրանք դարձան իմ ամենամոտիկ ընկերները: Հիմա երկուսն էլ ստեղ չեն: Էհ, ընկա հիշողությունների գիրկը:(: Ինչքան արագ ա անցնում կյանքը:

Apsara
01.09.2007, 14:26
Ես լավ եմ հիշում իմ առաջին սեպտեմբերի մեկը, շատ անտարբերությամբ եմ գնացել, մտքովս չի անցել լացել, մամաենցս այդ օրը չեմ էլ հիշում: Հիշում եմ որ սկզբից դպրոցը շատ մեծ թվաց, հետո դասարանում դասատուն ինձ կորցրել էր, չնայած ես նրա հետևում համեստորեն կանգնած էի ու չէի արձագանքում նրա կանչին, քանի որ ազգանունս սխալ էր կարդում: :D Հիշում եմ որ նստեցի մեջտեղի շարքի երկրորդ նստարանի աջ կողմում, իսկ կողքինս Արամն էր, որը սիրում էր գլուխ գովել ու չեղած պատմություններ էր հորինում: Ինձ անվանում էին քնաց դշխուհի, քանզի դասերի ընթացքում նստած երազում էի ու չէի նկատում ինչ է կատարվում շուրջս: Առաջին գնահատականս եմ հիշում, 1 էի ստացել բառաթելադրությունից: :D
Հիշում եմ շատ լավ 2-րդ օրը, հենց այսօրվանից սկսվեց իմ ինքնուրույն կյանքը, մենակ էի գնում դպրոց ու կորել էի դպրոցի ներսում, բայց չշփոթվեցի, դուրս եկա ու տուն գնացի, պապիկիս խնդրեցի նորից ճանապարհել ցույց տալ դասարանի տեղը ու վերջ:
Հիշում եմ, ինչպես էի վախեցրել մի աշակարտուհու, երբ տեսել էի, որ նա գրիչի ծայրը կռծում է, ասել էի, մի կռծի այնտեղ միկրոբներ կան գնան փորիդ մեջ ու կհիվանդանաս: Նա սկսել էր լացել, ծնող էին կանչել ու մամաս էլ չէր հասկանում թե ես որտեղից գիտեմ միկրոբ բառը ու ինչու եմ այդպես վստահ ասել::D
Մեկա չէի սիրում դպրոցը ու չսիրեցի այն պահից երբ տեսա անարդարություն ու տեսա թե ինչպես են տարբերություն դնում երեխաների մեջ, ելնելով թե ծնողն ով է:

Mari
01.09.2007, 15:13
Սեպտեմբերի մեկին, շաբաթ
Դասարանում
Ի՞նչպես անցկացրեցի ամառային արձակուրդները
/շարադրություն/


Ոսկեզօծ աշուն է. սեպտեմբերի մեկը.....:D
Ամենաշատը զզվում էի այս անիմաստ շարադրություններից:
1-ին ու 2-րդ դասարանները սովորել եմ 33միջն. դպրոցում:Առաջին օրը չեմ լացել: Հիշեցի պայուսակս. ոնց էի ուրախացել, որ ամսի մեկին մամայենք տվեցին ինձ:
Հիշում եմ, որ գովասանագիրս ստացա, ոտքով 13 հարկ 2 րոպեում բարձրացել եմ, ու ամբողջ միջանցքով մեկ գոռում էի՝ «Գովանասագիր եմ ստաաաացել»:
Հետո 3-րդ դասարանից տեղափոխվեցի անգլիական թեքումով դպրոց/39/: Դասարանի գերազանցիկն էի, որ դասատուն դասարան էր մտնում, անմիջապես՝ Մարի արի գրատախտակի մոտ::8
Դպրոցի բոլոր միջոցառումները ես էի վարում:
2003-ին ավարտեցի դպրոցս: Մեկ-մեկ ոնց եմ ուզում գնալ դպրոց:Չի ստացվում:
Իսկ համալսարան մենակ եմ գնացել: Մեր կուրսի տղաների մեծ մասը իրանց մամաների հետ էր եկել:D
Դե ամսի 3-ին քրոջս պիտի տանեմ դասի. բժշկական է ընդունվել/բայց ինչքան հասկացա գրառումներից, այսօր էլ է դաս եղել/:
ԵՊՀ սպասիր, ես դեռ գալու եմ/տենաս մագիստրատուրա ընդունվածներն էլ են շքախմբով գալու:think /

Շնորհավորում եմ բոլորին սեպտեմբերի մեկի կապակցությամբ, հատկապես 1-ին դասարանցիներին ու 1-ին կուրսեցիներին:

Anush
01.09.2007, 15:53
Ես իմ սեպտեմբերի 1-ին հիշում եմ որ լացել եմ,որովհետև մամաս ել էր եկել,ես լացում եի ու ասում մամ ջան գնա ստուց ես առդեն մեծ եմ:Հետո հիշում եմ որ մեր դասարանից մի աղջկա հետ եմ կռվել,որ նա մենակ կոնֆետ էր ուտում,ու նա ինձ էլ տվեց ,հիմա ես ու ետ աղջիկը մոտիկ ընկերուհիներ ենք,չնայած հիմա ավարտել ենք բայց շուտ շուտ ենք հանդիպում:
Ես տարի ամառը շատ եմ կարոտել իմ դասառանցիներին,ամեն օր մեր Վերջին Զանգն էի նայում:Շատ եմ կարոտում մեր դասարանցիներին,իսկ եսօր համալսարան մենակ եի գնացել:

Սամվել
01.09.2007, 16:13
1-ին ու 2-րդ դասարանները սովորել եմ 33միջն. դպրոցում:Առաջին օրը չեմ լացել: Հիշեցի պայուսակս. ոնց էի ուրախացել, որ ամսի մեկին մամայենք տվեցին ինձ
Ես քեզ երևի կճանաչեմ հա :think ես էլ եմ մինչև 8 33ից եղել
Համ էլ աչքիս մեր մոտերն ես ապրում որ 33 հետո 39 :think քա՞նի տարի առաջ ես ավարտել

Էխխ մի քիչ էլ ես գրեմ…
Առաջի օրը չեմ լացել կարելիա ասել ինձ բավականին լավ էի զգում դպրոցում :8
2 տղու հետ էի ծանոթացել Մայիսի մեկ էլ Բենիկի բայց չէի հիշում նրանցից որնա Մայիսը որը Բենիկը :D ու տենց մի 2 շաբաթ հետո նոր պարզել էի :D
Էն առաջի օրը Մաթեմից հարցեր էին տալիս ինձ լավ էի զգում :D սաղին պատասխանում էի ասեն գումարում բան ման :D Մեկից տասը հաշվել և հակառակը :D
ԲԱյց դպրոցը սկզբնական շրջանում սիրում էի :) Նկարս Վայթմ հլը Դպրոցի պատին կպցրածա … Հետո մանրից դավադիտ եղա…օրինակ որ մեր տարականի դասղեկը ստիպեց ինձ ջարդած ձերքով /գիպսի մեջ/ գրել ու ձեռագիրս դրանից հետո վախճանվեց :cry Չնայած համարյա միշտ դասերի նստում էի ... մինչև ընդունվա Վարժարան ...
Վարժարանում Սեպտեմբերի մեկը առանձնապես եմ հիշում :)
Դրանցի մի 2 օր առաջ ֆուտբոլ խաղալուց ոտքս վնասվել էր կաղելով էի գնում դասի :D
Մտա ներս սաղ սենց թարս մարս էին նայում..
Մի հատ տղա էլ 9րդ դասարանում շորտիկով էր դասի էկէլ սաղին բացել էր :D բայց հիմա ամենալավ ընկերներիցսա ..
Վարժարանում առաջի մի ամիսը կատաղած սովորում էի.. տենց ծնողականին գովել էին բան ման ..դրանից հետո ինձ լավ զգացի ու սկսեցի դասերին չնստել :oy ու գնաց 3ները :D
Մի հատ քիմիայի դասատու ունեինք ինձ չէր ճանաչում բայց մի 6 ամիս դաս էր տվել :D
կողքով անցում էի բարևում ու իրա դասից գնում :D
Տենց էլի ;) Լավ բանա Դասերի սկիզբը բայց ես ինչոր չեմ ուզում գնամ դասի :oy
Հետո էլի կհիշեմ կգրեմ :)

Mari
01.09.2007, 16:30
Ես քեզ երևի կճանաչեմ հա :think ես էլ եմ մինչև 8 33ից եղել
Համ էլ աչքիս մեր մոտերն ես ապրում որ 33 հետո 39 :think քա՞նի տարի առաջ ես ավարտել

Ավարտել եմ 2003-ին: Սկզբից դասղեկը Հովհաննիսյանն էր, հետո՝ Պողոսյանը/2րդ դասարանում/, հետո էլ չգիտեմ ով է եղել իրենց դասղեկը: Հիշում եմ, որ 2-րդի գ-ից էի:
Մի տեղ էլ էի տեսել, որ ինչ-որ մեկը 33-ում է սովորել, բայց չէի հիշում, ով էր:
Մեկ էլ տեսար, ծանոթներ դուրս եկանք::think

Մանե
01.09.2007, 16:47
Էսօր հերթական անգամ ինձ ավագ նշանակեցին:(:8
Պարզվեց,որ նոր դասղեկ ունենք

Իմիջայլոց ես ել առաջին զանգին չեմ լացել,ոչ էլ մամային եմ ման եկել,լավ էլ խելոք աշակերտ ԷԻ;)Բայց դասարանս էնքան էլ չէի սիրումԲայց հիմա շաատ եմ սիրում համ դպրոցս,համ դասարանս,համ էլ դասատուներիս
Մենակ մի պրոբլեմ կա,դասի գնալ չեմ ուզում

Մի քիչ էլ Ֆիզմաթից:love:)
Առաջին օրը որ գնացի,ահավոր վատ էի զգում,ծանոթ մարդ չկար:8
Հետո տարան դասարան:)Պարզվեց,որ 23 տղա էին,5 աղջիկ:oՍաղս զարմացել էինք:)
Ինչպես սովորաբար,առաջին օրը բոլորի հետ ծանոթացա,ու դասղեկը սկսեց տեղերով դասավորել:Մի հատ տղու կողքս նստացրին,ասեց «Ընկեր ***,էս խեղճ աղջիկը ինչ մեղք ա գործել,որ կողքս եք նստացնում:»բայց մի շաբաթ հետո փոշմանեց,պարզվեց,որ ինքն ա մեղք գործել:D:D:D Սաղ օրը կռվում էինք,հայտեր ներկայացնում,որ մեզ իրար կողքից հանեն,արդյունքում դարձանք շատ լավ ընկերներ:)
Երևի մերոնցից մեկը չկա,որի հետ 7-ում գոնե 2 անգամ կռվաց չլինեմ,բայց ոչինչ,դրանից ավելի ենք մոտիկանում:)
էդ օրը մենակ էն էր վատ,որ 2 ժամ մեր հրապարակում տարբեր մարդիկ խոսացին,մեռանք,մինչև պրծավ/ամենավատ հուշս ա:oy/Մեկ էլ որ ինձ ավագ նշանակեցին,առանց ինձ հարցնելու:[

Իմիջայլոց,10-րդ դասարան տենց էլ չկոչվեցինք:cry
Հիմա էս թազա հիմար օրենքով համարվում ենք 11-րդ դասարան:think:D:8

Սամվել
01.09.2007, 17:15
Ավարտել եմ 2003-ին: Սկզբից դասղեկը Հովհաննիսյանն էր, հետո՝ Պողոսյանը/2րդ դասարանում/, հետո էլ չգիտեմ ով է եղել իրենց դասղեկը: Հիշում եմ, որ 2-րդի գ-ից էի:
Մի տեղ էլ էի տեսել, որ ինչ-որ մեկը 33-ում է սովորել, բայց չէի հիշում, ով էր:
Մեկ էլ տեսար, ծանոթներ դուրս եկանք::think

:) Էս էլ եմ Գ-ից եղել Դասղեկս էլ Նաջարյաննա եղել :) :ok Աչքիս դու ինձնից մի կամ 2 տարի մեծ ես :) չեմ կարում հիշեմ որ թվին եմ ավարտել :D:D:oy

Հա լավ հիշեցի 2005ին եմ ավարտել :D

Selene
02.09.2007, 22:00
Վայ, ինչքան լավ թեմա է:) Ընկա հիշողությունների գիրկը, ու հենց ամենաշատը սիրում եմ 1-3-րդ դասարաներիս ապրած շրջանը, որովհետև այդ ժամանակ դեռ հնարավորինս շատ էր անմեղությունն ու անմիջականությունը երեխաների:love:)
Անհամբերությամբ էի սպասում իմ առաջին սեպտեմբերի մեկին, որքան էի երազել դպրոց գնալու մասին՝ մանկապարտեզի ճաղերի ներսի կողմ կանգնած: Այսօրվա պես հիշում եմ առաջին պայուսակս, որն ի դեպ, տատիկս էր իր առաջին թոռնիկին նվեր տվել, ու հետն էլ բարեմաղթել էր լավ սովորել, որ ծնողներիս ուրախացնեի:) Հիշում եմ, որ ես դասարանում տարիքով ամենափոքրն էի, ու մի քանի անգամ տանն իհարկե, դաս անելիս ձեռքերս դրել եմ տետրերիս ու մուշ-մուշ քնել, երևի մանկապարտեզյան ցերեկային քնի ժամն է եղել:oy, անգամ մայրս փոշմանել է, որ ինձ մի տարի շուտ է տարել դպրոց, բայց դե ես ինձ արդարացրեցի էլի՝ 10 տարի շարունակ գովասանագիր ստանալու հաճույքը ծնողական ժողովներում մայրիկիս պարգևելով:)
Մի անգամ էլ, առաջին դասարանցի էի, նստում էի առաջին նստարանին, մեկ էլ տեսնեմ՝ ոտքերիս տակ ջուր է:o Մի քիչ կռացա, նայեմ տեսնեմ՝ ետևի նստարանին նստած տղան մոռացել է, որ դպրոցում էլ կան զուգարաններ ու կարելի է դասի ժամանակ թույլտվություն հարցնել ու դուրս գալ, արդյունքնում էլ երկու օր ամոթի պատճառով դասից չէր բացակայի:

hayuhi 2008
10.09.2007, 22:46
ամենալավ հուշը ավարտական քնուտյունների վախտ եր որ դիրեկտորը կօմիսիաին արաջարկեց գնալ սուրջ խմելու ու մեզ ձերկով արեց որ հանգիստ ձեր շպարգալկեքով արտագրեկ ու ամենա լավ այն եր որ ուսմասվարը գալիս հարցնում եր տե ունեկ շպորգալկա տե ոչ ետե չեինկ ունենում ինկներ գնում մեզ ետ սպորգալկեքը բերում
դպրոցից շատ բան կարաս հիշես վայ են որերը!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
հիմա ուսումնարանում ավելի բարդա և դջվարա!!!!!!!!!1բայց դե լավա

Welcome
21.09.2007, 15:02
Իմ դպրոցից միշտ զզվել եմ: Հիշում եմ՝ օրերն էի հաշվում, թե երբ պետք է ավարտեմ: Առանձնապես սիրված էլ չէի: Համադասարանցիներս միշտ գլխիս օյիններ էին խաղում, հատկապես տասներորդ դասարանում: Օրերն էի հաշվում, թե երբ պետք է ավարտեմ: Հիմա այնքա՜ն ուրախ եմ, որ այդ ամենն անցյալում է:
Բայց մի դեպք կպատմեմ, որը չնայած այն ժամանակ տխուր էր, հիմա զվարճալի է թվում:
Մեր գրականության ուսուցչուհին Սիամանթոյի բանաստեղծություններից անգիր էր հանձնարարել: Բնականաբար, ոչ ոք չէր սովորել: Քանի որ մեր հարաբերություններն այնքան էլ լավ չէին, որոշեց միայն ինձ «2» դնել և պահանջեց, որ օրագիրս տամ: Ես էլ զայրացա և օրագիրս շպրտեցի նրա սեղանին: Այստեղ նա կատաղեց ու փորձեց ինձ ապտակել, բայց ես խույս տվեցի, վազեցի դեպի դասարանի մյուս ծայրը: Տեսնելով, որ ձեռքի տակից փախա, մի քիչ առաջ եկավ ու թքեց (բառիս բուն իմաստով), սակայն սրանից էլ խույս տվեցի: Վազեց հետևիցս ու նորից թքեց, բայց այս մեկն էլ ինձ չհասավ: Այստեղ նա զայրացավ ու ինձ դասարանից դուրս հանեց:
Սովորաբար երբ ինձ դասարանից դուրս էին հանում, ես շատ ծանր էի տանում: Բայց այս անգամ, չգիտես ինչու, ինձ համար զվարճալի էր:
Մեր դասարանի դուռը փայտից էր, իսկ վերին մասն ապակի էր: Ես կանգնել էի հենց այդ դռան հետևում, թռչկոտում էի ու գլխարկս թափահարում, ասես համադասարանցիներիս ուզում էի ասել, թե ամեն ինչ լավ է:
Երբ զանգը հնչեց, ուսուցչուհին դուրս եկավ և մատյանով գլխիս խփեց: Ցավոք, այս անգամ չվրիպեց: Ես էլ ինձ չկորցրեցի, քացով խփեցի ու փախա:
Այս ամենը շատ մեծ պատմություն դարձավ: Մայրս բոլորին խառնեց իրար, որ այդ ուսուցչուհուն հեռացնեն հակամանկավարժական գործունեության համար: Ուսմասվարը նկատողություն արեց այդ ուսուցչուհուն հենց նույն օրը՝ իմ ներկայությամբ, երբ ես հիստերիայի մեջ էի ընկել:
Բայց կարծես այդ ուսուցչուհու վրա ոչինչ չազդեց, որովհետև հաջորդ օրը բարդ համադասական նախադասությունը բացատրելիս հետևյալ օրինակը բերեց. «Երեկ Բյուրակնը օրագիրը շպրտեց երեսիս, ես նրա վրա թքեցի, քացուս տակ գցեցի, և մենք մի լավ ծիծաղեցինք»:

Դեռ շատ այսպիսի հուշեր կպատմեմ: Վերջիվերջո, շատ ըմբոստ աշակերտուհի եմ եղել: Մեր դպրոցում այլ կերպ հնարավոր էլ չէր իմ բնավորությամբ մարդու համար: Չիմացողների համար ասեմ, որ ես ավարտել եմ Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը: Վայ ոնց եմ հասկանում քեզ :cry

DVG
21.09.2007, 15:24
Իսկ ես դպրոց շատ էի սիրում, մենակ թե ոչ թե նրա համար, որ գնայի դասի, այլ գնայի մեր դասարանը, մեր դասարանը մի ԲՈՒՄ էր դպրոցական կյանքում և մեր դպրոցում, հաշվի առնելով նաև այն փաստը, որ բոլոր դասատուները մեզ շատ էին սիրում…
Սենց, մի բան պատմեմ
Հիմա ռուսերենի դասաժամ ա, մեր երեխեքից մեկը դուրս էր գնացել, ու երբ ներս մտավ, բայց դուռը բաց մնաց, ու մեր դասարանում սովորություն կար, որ տենց դեպքում առաջին նստարանին նստածներից մեկը գնար փակեր: Հիմա, ես ու մի աղջիկ նստած էինք մեջտեղի շարքի առաջին նստարանին, ու երբ նկատեցինք, որ դուռը բաց է մանցել, նայեցինք իրար ու երկուսով վազեցին դեպի դուռը՝ փակենք, ու չգիտեմ, թե ոնց եղավ, երկուսս էլ ուժեղ հարվածեցինք դռանը ու , ինչպես կասեր մեր հայոցի դասատում, տապալվեցինք գետնին, /լավա իրար վրա չէինք/: Ու էդ թրմփոցից կողքի դասարանի դասատուները ու երեխեքը դուրս եկան, ու ինչ տեսնեն....մեր երեխեքը, ռուսերենի դասատվի հետ միասին, մեզ վրա մի լավ ծիծաղում էին, էդ դասատուներն էլ սկսեցին ծիծաղել...տենց բաներ
...............................................ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

xman
28.09.2007, 13:25
ամենալավ հուշը ավարտական քնուտյունների վախտ եր որ դիրեկտորը կօմիսիաին արաջարկեց գնալ սուրջ խմելու ու մեզ ձերկով արեց որ հանգիստ ձեր շպարգալկեքով արտագրեկ ու ամենա լավ այն եր որ ուսմասվարը գալիս հարցնում եր տե ունեկ շպորգալկա տե ոչ ետե չեինկ ունենում ինկներ գնում մեզ ետ սպորգալկեքը բերում
դպրոցից շատ բան կարաս հիշես վայ են որերը!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
հիմա ուսումնարանում ավելի բարդա և դջվարա!!!!!!!!!1բայց դե լավա
պոստիցդ կարելի է եզրակացություն անել, որ այդ սպորգալկա տվող ուսմասվարը ուղղակի փրկել է քեզ :)

Mari
28.09.2007, 19:12
Դպրոոոոոոոոոց եմ ուզում գնամ::(
Վայ, հիշեցի, որ դպրոցս պիտի փոխեի, ոնց էի լացում: Ախր, ոչ մեկի հետ չէի կարող կիսվել, որ այդտեղ բացի իմ դասընկերներից, ես թողնում էի նաև իմ սերը:) :
Առաջին օրը գնացի նոր դպրոց. այստեղ բոլորը շարք էին կանգնում, հետո՝ դասարան-դասարան բարձրանում էինք վերև: Գնացի, կանգնեցի շարքի վերջում: Մեկ էլ շարքից երկու տղա դուրս եկան, ու՝
-Բարև, Մար:
Երկուսի հետ էլ փակված էինք եղել «համակենտրոնացման ճամբարում» /մանկապարտեզ/: Մեկը իմ առաջին սերն էր:love : Էհ, ուր եք երեխեք /ո՞ր օտար ափերում եք/: Արդեն 7տարի է չեմ տեսել: Ո՞ւր ես Մարիամ, իմ մանկության ընկերուհի, իմ անբաժան դասընկեր: Հեսա կլացեմ: Ափսոս, որ Հայաստանից հեռացաք: Առաջին մի քանի տարի կապը պահում էինք, իսկ հետո....
Կուզեի էլի նստած լինեի լուսամուտի կողքի շարքի նախավերջի նստարանին: Թեկուզ Դավիթը թող էլի մազերս խառներ:D Հետո դասերից հետո 96-97թթ. վառարանի վրա կարտոֆիլ էինք դնում, որ եփվի:D /բայց համով էր/: Թող էլի ամեն օր ամեն ժամին դասատուները մտնեին դասարան ու ասեին՝ Մարի արի գրատախտակի մոտ: Էհ, Հեղինե, Հեղինե. այդպես էլ չհասկացար, որ ես Մհերին չէի սիրում: Իսկ դու դարձար մեր ընկերության ավարտի պատճառ: Աշոտ, կներես, բայց քո մասին չեմ գրի, համ էլ դու մեր դասարանից չէիր:D : Կարոտել եմ դասղեկիս, ուսուցիչներիս, անգամ մեր դպրոցի պահակին: Իսկ դպրոցը փակվեց. փակվեց, կրկին վերանորոգված տեսքով ներկայանալու ակնկալիքով: Բայց, ավաղ, հայկական շինարարության բարի ավանդույթները այստեղ նույնպես գործում են: Շինարարությունը արդեն ընթանում է 4 տարի...

Աբելյան
07.12.2007, 21:01
մի քիչ էլ տխուր դեպքերից. 8-րդ դասարանում քիմիայի ստուգողականը 2 էի ստացել, իսկ ինձնից արտագրողը՝ 3

Աբելյան
08.02.2008, 12:55
Կիրովականում մի հատ տուֆ դասատու ունեինք, ավելի շուտ ոչ թե դասատու էր, այլ բուժքույր ու բուֆետչիկ, ինքը մեզ նկարչություն էր տալիս չորրորդ դասարանում
մի օր եկավ ասեց թռչուններ ենք նկարում, ու հերթով ըստ ցանկության սկսեց կանչել գրատախտակի մոտ: Մեկը մոտեցավ հավ նկարեց, մեկը մոտեցավ աղունիկ նկարեց, մեկը մոտեցավ ուրիշ բան նկարեց, ես էլ եկա պինգվին նկարեցի, մեկ էլ.
-Քեզ ո՞վ ասեց էտ պինգվինը նկարես: Որ կենդանիներ նկարենք, նոր կգաս էտ քո պինգվինին կնկարես :nono

aerosmith
10.02.2008, 00:33
5-րդ դասարան էի, երբ ես կազմակերպեցի ամբողջ դասարանով հաջորդ օրը դասի չգնանք ու գնանք պոնչիկանոց, բայց դասարանի էն ամենալավ սովորող աղջիկներից մեկը, զանգել ու խաբար էր տվել դասղեկին, ու հանձինս նշել էր իմ անոընը, հենց այդ օրը գիշերը մոտ ժ.23,15-ի կողմերը դասղեկս զանգեց մեր տուն, ու մամային լավ բողոքեց իմ մասին, ու ասեց
որ հեռախոսը մաման փոխանցի ինձ, դե ես էլ պայուսակս դասավորել:D ու քնել էի, մաման քնից հանեց։
մեկել դասղեկս՝
-այ տղա էդ ինչքան սանձարձակ ես դարձել ,որ կազմակերպում ես ամբողջ դասարանը դասից փախչի, բա էդ փոնչիկը ԲԳՈՎԴ կու գնալու էր??????:D
ու էդ պահին հանկարծ 2-րդ գիծ զանգա գալիս , ես էլ՝
ընկ . Եսայան մի րոպե հլը սպասեք մի հատ 2-րդ գիծ պատասխանեմ, հետո կշարունակենք:D
Եսայանն էլ
ի՞նչ 2-րդ գիծ, դու մի հատ սպասի, տես քեզ վաղը ինչ օրն եմ գցելու
Դե հաջորդ օրն էլ թուք ու մուր կերած, մի լավ լացած ու չափալախված եկա տուն;

THE END!

Աբելյան
24.03.2008, 17:18
փոքր վախտ որ տունը տելևիզր չկար, պարապ էի մնում, հանրագիտարաններ էի նայում (էն Հայկական Սովետական Հանրագիտարանները որ կային):
Ա տառի մեջ գունավոր նկարներ կային՝ մարդու ներքին օրգանները, կմախքը, մկանները, անոթները, ես էլ էտ դրանք շատ էի սիրում նայել:
Դպրոցում, որ առաջի դասարանում նկարչություն անցանք, երեխեքը տուն էին նկարում, փիսիկ, շունիկ, արև, լուսին, երկինք, իսկ ես՝ մարդու ընդերքը, իրա ներքին օրգաններով, կմախքի ոսկորներով ու մկաններով խառը: Երեխեքը զարմացած հարցնում էին էս ի՞նչ ա, ես էլ ոգևորված բացատրում էի որը որ օրգանն ա: Դե որ սաղ օրը իրանք տելևիզրով մուլտիկ էին նայում, ինչ իմանային: :)

Dayana
24.03.2008, 17:25
Ույոմս մենք դպրոցում ունեինք վարքի օրագիր, էդտեղ գրվում էին տվյալ դասին իրեն "անկարգ" պահած աշակերտների անունները, միշտ դրա մեջ գրվում էր իմ անունն ու միշտ էդ տետրը կորում էր :D բայց որ իմ անունը գրվում էր, ես նենց ծանր էի տանում :D մինչև տետրի անհետանալը :D որը միշտ ծնողական ժողովներին արդեն անհետացած էր լինում :hands ապյի իմ դասարանցին :D

Երկնային
24.03.2008, 17:30
Մեր պատմության դասատուին հիշեցի… ջա~ն Ղազարյան, ջա~ն… :D

ինքը շատ էր սիրում կարմիր գույնը… իրան ահավոր չէր սազում… բայց դե մեք ասում էին` նե~նց ա սազում… :D ինքն էլ ոգևորվում էր, ամեն օր կարմիր շորոր էր հագնում, կարմիր կոշիկներ, կարմիր պայուսակ էր բռնում, կարմիր ակնոցներ էր դնում, շպարն էլ կարմիր թշերին, աչքերին, պռոշնեին :D էսքանի հետ մեկտեղ ինքը տարին մեկ էր լողանում… ու սպիտակ «գաջած» երեասի տակից գալիս էր սևևևևևևև վիզը… :D բա ո~նց էր ծամոն ծամում… :D

հա, իրա դասերին միշտ մի բան գլխին բերում էին տղաները… ասենք պայուսակի մեջ լիիիքը կաուչուկներ էին գցում, մի անգամ աթոռի ոտքերի տակ ռետիններ էին դրել… էկավ հավեսով նստեց… ու~ :D աթոռը հետ ընկավ… իրա գլուխը գետնին հայտնվեց, ոտքերն էլ` սեղանին… :D

պատմության դասարանը ուսուցչանոցին կպած էր… գալիս էինք, մտնում էինք դասարան… նշբոլորը տեսնում էին, որ մտանք ու դուրս չենք եկել… պատուհանից իջնում էինք բալկոն, պազկվում էինք :D դասատուն գալիս էր, բնականաբար դասարանում մարդ չկա :B դուռը բանալիով փակում էր, վազելով գնում էր տնօրենին բերելու… մինչև գալիս էր, մենք արդեն պատուհանով հետ էինք գալիս, ու խելոզ նստում, գրքերը բացում… :D
ու տենց քանի~ անգամ … երևի արդեն տնօրենը կասկածում էր, թե Ղազարյանը հոգոկան հիվանդա

Kita
24.03.2008, 17:30
Չգիտեմ:(
մի տեսակ ոչ մի լավ հուշ չի մնացել, ոչ կապ կա դասարանի հետ, ոչ կարոտում եմ:)
Երևի վատ դասղեկի պատճառով էր:)
Ու որ կողքից էլ տեսնում էի մամայի դասարանները ինչ կայֆ են, վապշե էմ դրանում համոզվում:)

Աբելյան
18.04.2008, 13:31
Որ ազատ էինք ըլնում, ուսուցչանոցն էլ դատարկ էր ըլնում, գնում էինք մատյանը վերցնում, մեր բացականերն էինք հաշվում: Հետո արդեն համարձակվեցինք ինքներս մեզ գնահատականներ դնել: Ում վիճակը լավ չէր ըլնում, իրան մի հատ 4 էր դնում, կիսամյակը 2-ի տեղը 3 էր գալիս: Դե, դասատուներն էլ ջոգում էին, դրա համար մի հատ հատուկ գնահատական դնող ունեինք, իրա ձեռագիրը լավն էր, բոլոր դասատուների նման կարում էր գրեր: Ով ինչ ուզում, ասում էր, ինքն էլ նստում, հարմար գույնի գրիչ էր գտնում, մի քանի անգամ սևագրում էր, հետո որ վարժվում էր, մատյանի մեջ դնում էր: Իմ անգլերենը 4 էր գալի, դասատուն էլ փոխվել էր, նորը հլա չէր եկել, մի անգամ ասեցի ինքս ինձ 5 դնեմ: Բռնեցի, մի քիչ սևագրեցի, հարմար գույն ընտրեցի, անցա ամենապատասխանատու գործին: Հինգի թեք գիծը քաշեցի, ջոգեցի ահագին ներքև եմ իջել, կլորացրեցի, բայց արդեն ուշ էր: Շատ էի իջել: Չոքերս թուլացան, արյունը խփեց գլխիս, աչքերիս դեմը մթնեց, բայց ինչ անեի: Մնում էր հորիզոնական գիծը դնեի, դրեցի, սկսեցի լոմկից ծիծաղալ իմ անփութության վրա: Մեկը ասեց. "դնելուց առաջ մտածեիր", մյուսը. ":lol", մի ուրիշը. "որ հարցնեն, կասես խաբար չեմ": Ամբողջ օրը սիրտս դող էր ընկած: Մտածում էի հեռացնելու են դպրոցից: Հլա ուզում էի գնայի էտ նոր դասատուի մոտ, որ ոչ մի բանից խաբար չէր, ու ներողություն խնդրեի: Վերջը ոչ մի բան էլ չեղավ: Ավելի դուխով սկսեցի գնահատել ինքս ինձ, բայց մենակ ֆիզկուլտից: Ֆիզկուլտից ուրիշներին էլ էի գնահատում: Իրանք ինձ ասում էին, ես էլ բարի ըլնելով դնում էի առանց վախենալու: Բա մի անգամ էլ մեր տղեքը 40 համարին բացակա էին դրել (մեր դասարանը 20 հոգանոց էր) :D

Ra$Ta
18.04.2008, 13:55
Ինչ հիշում եմ էտ կռիվները լուրջ անլուրջ , մի անգամ բշկի սենյակում իրար խփեցինք ինչ ապակի կար ջարդելեինք , ինձ քցելեին շկաֆի վրա , ապակուց շկաֆը ջարդվել էր , հետո մի ուրիշ անգամ էն ծանր երկաթի աթոռներով խփել են գլխիս , գլուխս բացել էին , մեծ չէր վերքը որոշեցի գնալ պռոստը լվալ մի բան դնեմ կանցնի , գնացի լվացի , դեմքսել լվաի , բայց չնկատեցի ոնցա լռիվ դեմքս կարմիր ներկվել , սենց հանգիստ գնում եմ , դասատուն կանգնածա մոտեցա ասում եմ կարամ դասին չնստեմ , մեկել ջոգեմ վատացելա , կորցրել էր իրան ... ոբշմ այ սենց ամբողջ 10 տարին , կամ դպրոցի մեջ սամադելկա զենքով կրակում եինք , խալաստոյ պատրոններով :D ու էս ամենահանգիստ վիճակներ :D

Նարե
18.04.2008, 15:00
Ինձ համար ել դպրոցական կյանք ասվածը սկսվեց 7րդ դասարանից, երբ տեղապոխվեցի Քվանտ, ու ետ ջամանակ սկսվեց ինձ համար կյանքիս ամենալավ շրջանը, ամեն ինչ Քվանտի հետ կապվաց երջնկություն ե ինձ համար, միգուցե են ջամանակ չեի հասկանում են ամենը ինչ տվել ա ինձ դպրոցս , ամենակարևոր արանձնահատկությունը են եր , որ Քվանտում շատ լավ կարողանում եին աշակերտի մեջ ձևաորել սեփական <<Ես>>..............էե հլը ենքան եմ հիշելու ՔվանտՍ

John
11.07.2008, 19:21
Դպրոց… իմ սիրելի Ֆիզմաթ… քեզ ինչքա~ն եմ կարոտելու… արդեն կարոտել եմ…

Ալեքսանյանի կայֆերը… 6րդ դասարանում ինձ համոզում էր թարգել ծխելը, երբ որ ես դեռ չէի էլ սկսել ծխելը…

Բեգլարյանի կայֆերը… որ զանգում էր մեր տուն, բա թե Հովսեփը կռիվ ա արել դասարանցիների հետ ու ԴՐՍԻՑ մարդ ա բերել… երբ որ ես իրա նկարագրած օրը դպրոցում չեմ եղել…

Նավասարդյանի կայֆերը… որ ինձ համոզում էր վանական դառնամ, որտև մեկ ա չեմ թրաշվում, գոնե մի օգուտ կունենամ դրանից… Սանթրոսյանի կայֆերը… որ չորս տարում սաղ աշխարհը իրա մայրաքաղաքներով, գետերով ու անապատներով անգիր սովորել տվեց…

Ռոստոնյանի կայֆերը… ես իրա ցավը տանեմ… Մեր լավ ախպերն ա ինքը… Ինֆորմի կաբինետում էինք անգլի դասերին… Ակումբ էի մտնում… էհ…

Պետրոսյանի կայֆերը… դասարանցուս տփելու համար հանեցին դպրոցից… Ալլա

ԱրկադեևԻՉի կայֆերը… տենց էլ էդ մարդը չհասկացավ, որ իրա կայֆերը մեր մոտ չի անցնում…

Ընկեր Բդոյանը…. Ափսոսում եմ, որ իրա դասերից էդքան շատ էի բացակայում, բայց ախր քիմիա մեղմ ասած չեմ սիրում…

Ճաշարանի ԳՈՂ Սվետի կայֆերը… տենց էլ իմ վրա չկարացավ վերխ վեկալի…

Եղիազարյանի կայֆերը…. Տենց կայֆեր մենակ ինքը կարար աներ… սաղ աշակերտներին ծալած ուներ, բացի մի քանի հոգուց, գլու գովալ չըլնի… լավ, հեչ…

արա~
Ժոռա պապին… Իրա կայֆերը վաբշե կայֆ էին, միշտ հետներս ջան-ղուրբանով… Թողնում էր դասից թռնելուց դարպասով դուրս գանք, որ պատի վրայից թռնելուց մեզ վնաս չտանք… Ջրոցու օրն էլ Նավասարդյանի մաշնեն էր լվում, շլանգը ցրինք ջրեցինք խեղճ մարդուն… Բայց հալալա մարդուն՝ հումորի տվեց, հետո էլ ինքը մեզ ջրեց…
Շահբազյանը… ափսոս մեր դասարանի դասղեկը չդառավ…

Լալայա~նը մեծ ախպոր նման էր մեզ համար, խիստ մեծ ախպոր, ում հետ կարելի էր երկար ճանապարհ գնալ…

Մանուկյանի կայֆերը… իրա դասերին էինք ֆուտբոլ խաղում… հետո խնդրեց, որ նստենք դասերին ու սկսվեցին բլոտային կայֆերը… Վերջին սեղանի վերևում սիրուն տառերով գրված էր՝ “KASINO KAMASUTRA”

Անգլի Լալայանը…. Պապանձվում էին իրա դասերին… մի երկու բան էլ ստիպելով սովորեցրեց…

Բա, աբեր, անցան դպրոցական կայֆերը… Ով ինչ լավություն կամ վատություն արեց, իրան մնաց… էն մարդը, ով որ գիտեր, որ ես աշխարհագրություն գիտեմ գերազանց, բայց 4 դրեց… Էն մարդը, ով որ հայոց լեզուս 3 դրեց… էն մարդը, որ ռուսերենս մի կերպ 3 դրեց, էն մարդը, որ եսկրաչափությունս 4 դրեց, էն մարդը որ անգլ չէի սովորում, բայց 4 դրեց, էն մարդը, որ ինֆորմս 5 դրեց… Բոլորին էլ հաճույքով եմ հիշում, ոչ մեկից նեղացած չեմ: Հույս ունեմ, նրանք էլ ինձ եթե հաճույքով չեն հիշում, ապա գոնե ոչ էլ տհաճությամբ… 5 տարի իմ կյանքից անցկացրել եմ Ֆիզմաթում… Ամբողջ կյանքում հաճույքով կհիշեմ այդ ատրիները…

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՖԻԶՄԱԹԸ:

VisTolog
11.07.2008, 20:06
Բա, աբեր, անցան դպրոցական կայֆերը… Ով ինչ լավություն կամ վատություն արեց, իրան մնաց… էն մարդը, ով որ գիտեր, որ ես աշխարհագրություն գիտեմ գերազանց, բայց 4 դրեց… Էն մարդը, ով որ հայոց լեզուս 3 դրեց… էն մարդը, որ ռուսերենս մի կերպ 3 դրեց, էն մարդը, որ եսկրաչափությունս 4 դրեց, էն մարդը որ անգլ չէի սովորում, բայց 4 դրեց, էն մարդը, որ ինֆորմս 5 դրեց… Բոլորին էլ հաճույքով եմ հիշում, ոչ մեկից նեղացած չեմ: Հույս ունեմ, նրանք էլ ինձ եթե հաճույքով չեն հիշում, ապա գոնե ոչ էլ տհաճությամբ… 5 տարի իմ կյանքից անցկացրել եմ Ֆիզմաթում… Ամբողջ կյանքում հաճույքով կհիշեմ այդ ատրիները…
Ես էլ եմ նույն բանը հիշելու :o

unknown
11.07.2008, 21:33
Վայ նենց եմ կարոտել դպրոցը:rollՇատ պատմություններ կան դպրոցի հետ կապված և լավ,:)և վատ:(Ընթացքում երբ հիշեմ կպատմեմ:roll

Kuk
01.05.2011, 00:27
Զրուցարանում ծավալված հավես խոսակցությունն ինձ ստիպեց էս թեման բացել: Չնայած թեմայի իմաստը, կարծում եմ, պարզ ա, բայց, ամեն դեպքում, զրուցարանից որոշ գրառումներ մեջբերեմ այստեղ՝ թեմայի ֆորմատն ավելի հստակեցնելու համար:


Անատոմիա ասեցի` հիշեցի: Ժող, հիշում ե՞ք անատոմիայի 9-րդ դասարանի գիրքը: Տարին հենց սկսվեց ու գրքերը ստացանք, ես անհամբեր սպասում էի, թե երբ ա դասատուն 42 պարագրըֆին անցնելու... Էն էլ էդ պարագրըֆի վրով թռավ :unsure:
մարդու սեռական օրգանների մասին էր :unsure
Մինչև հիմա տանջում ա էդ հարցը` ձեր դպրոցում էլ ա՞ տենց եղել: Եթե հիշում եք, էլի :unsure:
Սովետական գիրք էր, ասածս դասի էջում էլ տկլոր կնիկ ու տղամարդ էին նկարած :unsure:

Աա :D Համարյա բոլոր դպրոցներում էդ դասը "վրով թռել են" :D
Բայց մեր մոտ չէ: Մեզ էդ ժամանակ ուրիշ դասատու էր փոխարինում ու ինքը էդ դասերը պատմեց, մեզ չհարցրեց :)): Բայց մեր դասատուն էլ կանցներ էդ դասերը, հլը մի հատ էլ կջաղայնանար, որ հրաժարվեինք պատմել :)):

Էդ միակ դասն էր, որ սաղ դասարանը անգիր գիտեր, բայց որ դասատուն հարցներ՝ ով ա պատրաստ, սաղ ասելու էին՝ ես չեմ սովորել: Մեր դասարանում էլ կարծեմ չենք անցել էդ դասը: Պատկերացրու մի դասարան, որտեղ ես եմ սովորել, ասեմ ավելին՝ մեր դասարանում նույնիսկ ինձնից լկտի տպեր էլ կային:D

Ապեր, ես էդ դասը անգիր էի արել ու սպասում էի, որ էդ ենք անցնելու, գնամ պատմեմ: Դասատուն մի հատ տատի էր, որոշել էի կայֆավատ ըլնեի, հոգու հետ խաղայի, համ էլ դասարանի տղերքին կբացեր, աղջիկներից էլ պալիտ կանեի, թե ով ա լկտի, ով չէ :D
Էն էլ պլաններս ջրեցին: Հլը մի բան էլ իմ հիշելով 2 ստացա, որ էդ դասը թռնելու մասին մուննաթ եկա :unsure

Դե մերն էլ ԵՊՀ-ի դասախոս էր. ոչ միայն այդ դասը անցանք, այլև շատ ուրիշ հարակից թեմաներ :D Համ էլ դա 8-րդ դասարանում էր: 9-ում ԴՆԹ-ատիպ թեմաներն էին արդեն:

Էն պլաստիկ փափուկոտ կազմով գրքերից էր, որ եթե քիչ բացած էջ էիր բացում, ուզում էիր բացածդ էջի վրա մնար, պետքա մի հատ գիրքը էդ ուզածդ էջը բացած թարս ծալեիր, որ մնար: Ես աղջկեքի գրքերը բացում էի էդ էջը, եթե նորմալ բացվում էր բացված մնում էր, ուրեմն կարել էր իրա հետ քննարկել էդ դասը:love:D

Աստ, բայց ութում է՞ր, թե՞ ավելի շուտ: Ութում արդեն լրիվ փչացած էինք որտև:D Որ դասից փախնում էինք, դասղեկը զանգում էր Լեդի բար, բարմենին ասում էր վերջի կուպեի հաշիվը տար, որ գան դասի:D

:D
Հաստատ 8-ում էր :))

Իսկ մենք 8-ում ընդամենը մի անգամ փախանք դասից` քիմիայի :)), հաջորդ դասին էլ տխուր նստել էինք, սպասում էինք, որ հեսա մեր դասախոսը կասի` ուրեմն էդք՞ան էիք ինձ հարգում, էն էլ բան չասեց :)): Բայց էդ միակ դեպքն էր:

Գրառումներից մի քանի սմայլեր պակասեցրել եմ, որտև մեկ գրառման թույլատրելի սահմանն անցնում էր:

Մի խոսքով, ժողովուրդ, գրեք, քանի հիշում եք, բայց զգույշ կլինեք, որ ձեր երեխեքը դպրոցական տարիքում չկարդան էս գրառումները:ՃՃ

Մեկ էլ թեման զրուցարանի չվերածենք:

My World My Space
01.05.2011, 00:45
էդ դասի վրով թռնելուց առաջ դասատուն ասեց.
-էրեխեք էս դասն էլ տանը կկարդաք
մեր դասարանի Արթուրն էլ թե.
- մամաս չի թողում ես տենց դասեր սովորեմ.... :))

Ապե Ջան
01.05.2011, 01:23
Առաջի ժամը՝ աշխատանքի ուսուցում, երկրորդը՝ Ֆիզկուլտուրա, երրորդը՝ դասատուն հիվանդ էր, վաղն էլ չենք անելու, դե չորրորդ ժամի հանրահաշիվն էլ դպրոցում այսօր արել եմ ռւոսկիի ժամի դասամիջոցին: :))

Morg
01.05.2011, 01:33
Էհհհ, ինչ էլ լավ ժամանակին բացվեց էս թեման, կակռազ գիշերվա կեսին ընկել էի դպրոցական հիշողություններիս գիրկը: Ինչպես բոլոր 8-րդ դասարաններում, մեր դասարանում էլ էդ դասը բացատրելու օրվան սպասել էինք ամբողջ տարին: Դասատուն էլ հենց սեպտեմբերից մեզ նախապատրաստել էր դրան, ասել էր ես ձեզ ամեն ինչ պարզ ու մանրամասնորեն եմ բացատրելու, շփվելու ենք ազատ ու անկաշկանդ: Բացատրելու օրն էլ բոլորս կազմ պատրաստ նստած սպասում ենք իրան, էտ օրը ոչ մեկ դասից չէր փախել, բայց դասատուն եկավ, ասեց թեման կկարդաք, մյուս դասին անցնելու ենք հաջորդ թեմային, էսօր դաս չենք անում, ազատ եք: :P

Լուսաբեր
01.05.2011, 01:40
Դպրոցի ամենավառ հիշողությունս երկար դասամիջոցին ճաշարանում փողով կամ պարտքով` Ալվարդ տոտայի սարքած կոտլետ հացերն են, որի համար արժեր ամեն օր դասի գնալ :))
Իրականում, տաս տարվա մեջ երևի հաշված անգամ եմ դասից բացակայել, եսիմ որտեղից մեջս մտել էր, որ կարևորը գնահատականը չի, այլ գիտելիքը ու տենց դասի էի գնում, որ եթե գոնե դասը չեմ սովորել գոնե լսեմ օրվա դասը:
Անատոմիայի խուժան դասերը մենք սիրուն անցել ենք, ոնց-որ մնացած դասերը, ուղղակի աղջիկները առանձին, տղաներn էլ իրենց համար առանձին... հատուկ ժամեր էին հատկացրել... ականջդ կանչի Սիմոնյան, չնայած ասում են գիշերը ականջ չեն կանչի :)))
Հոգեբանության ժամերն էին հավես անցնում մեր դպրոցում, որովհետև հատուկ սենյակ էին սարքել կլոր սեղանով ու տենց կլոր սեղանով նստում խոսում քննարկում էինք, գնահատական ստանալ չկար, հոգեբանությունից ինչ գնահատական ստանալ ախր ))), այ տենց լավ դասատուններ էլ ենք ունեցել ))
բայց ինչ հիշեմ չհիշեմ դպրոցական տարիներս վառ հիշողություն են դարձրել առաջին ու միակ սերս :roll Ես ու Սասը մի ուղղությամբ էինք նստում, երկրորդ շարքում, կողքս նստող աղջկան ասում էի հետ նստի միշտ որ ես մի ձեռիս հենված իբր դաս եմ գրում կամ կարդում, բայց նայեմ ու զմայլվեմ Սասով :))))), էլ չասեմ ոնց էի խուճապի մատնվում, երբ հանկարծ մեր հայացքները հանդիպում էին ու հասկանում էր, որ իրեն եմ նայում, էն որ մանթո ես լինում ու փոխանակ շարունակես նայել կամ զուսպ մի հատ ժպտաս, փոխարենը հայացքդ արագ փախցնում ես ու կարմրատակում )) Ինչ օրեր էին է՜ :ՃՃ
Դպրոցական տարիներին.... մեկ էլ ասում էին, որ երանի ենք տալու էտ տարիները.... ես երանի չեմ տալիս, ես ուղղակի հաճույքով հիշում եմ :)

Ameli
01.05.2011, 01:58
Վայ ինչ ամոթա, բան չեմ հիշում դպրոցական տարիներից :oy

Monk
01.05.2011, 02:04
Էխ, դպրոցական տարիներ: Էնքան բան կա պատմելուուու :)) Հավես թեմա է, հետո մի երկու բան կպատմեմ: Սկզբի համար մի ուրիշ թեմայում արածս գրառման (http://www.akumb.am/showthread.php/43633-%D4%B2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF-%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%A5%D6%80%D5%A8?p=1636783&viewfull=1#post1636783) լինկը դնեմ :))

Ուլուանա
01.05.2011, 03:44
Մոդերատորական. «Հիշողություններ դպրոցական կյանքից» նորաբաց թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «Դպրոցական հուշեր» թեմային։

ivy
09.06.2011, 16:08
Կրտսեր դպրոցական սարսափներ

Դպրոցն ինձ համար տեղով մեկ սարսափ էր: Եթե երջանիկ պահեր էլ ունեցել եմ, ապա դրանք եղել են միջին դպրոցական շրջանում: Թե կրտսեր, թե ավագ դպրոցն անտանելի էին:
Երևի որ մանկապարտեզ գնացած լինեի, դպրոցն ավելի հեշտ տանեի: Իսկ էսպես ձեռքերի վրա պահած, կյանքից բեխաբար էրեխեն մեկ էլ ընկնում է սովետական դպրոց: Սթրես: Էն էլ թե ինչ սթրես:
Մինչև հիմա հուշերիս մեջ մնացել են ցածր դասարաններում ապրածս սարսափները: Գրեմ, բալքիմ պատմելուց հալվեն, մաշվեն, կորչեն գնան...

Առաջին օրը
Էն ժամանակ ով էր մտածում էրեխեքի "separation anxiety"-ների (բաժանման տագնապ) ու նման նուրբ հոգեբանական բաների մասին: Առաջին զանգը հնչեց ու քըրթ, թափով կտրեցին ինձ մամայիցս: Հա, վեց տարեկանում ես արդեն լիքը բաներ գիտեի ու չափերով էլ մի տռուզ մուկ էի, բայց դա դեռ հերիք չէր, որ դպրոցին պատրաստ լինեի... Ես մամայիս մոտ էի ուզում, բայց անծանոթ ծյոծյաները տարան ինձ, ու ես լուռ լաց եղա իմ դառը բախտի վրա:

Մեր դասվարը
Ընկեր Դ-ն շատ նիհար, պեպենոտ մի կին էր՝ իրարից հեռու ատամներով, «բոքս» արած մազերով ու օծանելիքի ուժեղ հոտով: Լավն այն էր, որ ի տարբերություն ուրիշ ուսուցիչների, ինքը գիտեր ժպտալ, վատն այն էր, որ չափից դուրս էքսցենտրիկ էր: Դասի ժամանակ կարող էր ինչ-որ պատմվածքից (կրտսեր դպրոցական դասագրքի) հուզվել ու սկսել աղեկտուր լաց լինել, հետո էլ մեծ թաշկինակը առած՝ դուրս վազել դասարանից: Ես՝ մի մատ էրէխա, էդպիսի բաներից սարսափահար էի լինում:
Նա համ մաթեմ էր դասավանդում, համ մայրենի լեզու: Բայց մաթեմից հեչ ուժեղ չէր, անգամ ցածր դասարանների մաթեմից: Մեկ-մեկ ասում էր՝ «էս խնդիրը չի լուծվում» և անցնում մյուսին: Ու ես մաթեմ էդպես էլ չսովորեցի, դե թող մեղավորն էլ ընկեր Դ-ն լինի: :)

Կաթը
Մեզ տանում էին բուֆետ ու ստիպում կաթ խմել: Մինչև հիմա հիշում եմ թե բուֆետի հոտը, թե կաթի: Գոլ, զզվելի կաթ էր՝ անդուր բաժակների մեջ: Ես էն ժամանակ դեռ չգիտեի, որ աշխարհում ամեն ինչ էնքան համով չի, ինչքան մեր տանը: Ու առաջին անգամ թափով մի մեծ կում արեցի էդ կաթից: Մի քանի վայրկյան շանթահարվելուց հետո հասկացա, որ ես դա կուլ տվողը չեմ, ու բերանիս ամբողջ պարունակությունը ուղիղ նշանակետով դուրս ցայտեցի դիմացս նստած տղայի դեմքին: Ձայն չհանեց խեղճը... Բայց թրջված հայացքը մինչև հիմա հիշում եմ: :)

Նկարչության ուսուցչուհին
Մեր նկարչության ուսուցչուհին տեղով մեկ սարսափ էր: Գաջած երեսով ու քառակուսի մարմնով, անհայտ տարիքի այդ կնոջ դեմքին ոչ մի միմիկա չէր շարժվում: Մուգ ներկած շուրթերը միշտ սեղմված էին: Ինքը մեզ ինչ-որ բարդ հանձնարարություններ էր տալիս, որոնք հիմա ոնց մտածում եմ էդ տարիքի էրեխեքի խելքի բանը չէր: Ու հետն էլ մեծական դասախոսություններ էր կարդում, որոնցից բան չէինք հասկանում: Մի խոսքով, էդ կինը ոչ մի կերպ չէր ընկալում, որ ինքը կրտսեր դպրոցում է: Գուցե ինքը չէր էլ ուզում էտեղ լինել, դրա համար էլ էդքան չարն էր: Մի անգամ հետևիս նստած տղան ինչ-որ բան էր ուզում հարցնել ինձնից, հետ շրջվեցի, ու էդ պահին դասատուն մատը տնկեց վրաս.
- Համարդ:
- Քսանմեկ...
- Նստիր, 1 ես ստանում:
Խփնված շան որդի... Ես՝ օրիորդ գերազանցիկս, որ տեղում կաթվածահար լինեի, դո՞ւ էիր պատասխան տալու:

Ֆիզկուլտուրայի դասերը
Էն գլխից դանդալոշ եմ եղել: Ի՜նչ վազել, ցատկել ու գնդակ վարել... Ի՜նչ եք խոսում: Ես տատիս ձեռների վրա մեծացած երեխա էի՝ «Չարենցի գյոզալը» (էդ մեր փողոցն էր), բա ինձ սազակա՞ն էր ամբախ-զամբախ շարժվելը: Բայց մեր ֆիզկուլտի դասատուն դրա մասին բան չգիտեր ու հոգիս հանում էր: Էնքան էր վազացնում, մեր քութիկի օրն էի ընկնում՝ լեզուս դուրս գցած, ինձ կորցրած: Վերջում էլ «4» էր նշանակում, որի համար դասվարս հետը կռվում էր, որովհետև ես իմ կոչումով «գերազանցիկ» էի՝ անկախ նրանից, որ ոչ մաթեմ գիտեի, ոչ նկարել, ոչ էլ գնդակ վարել: Չարենցի գյոզալը տենց գիտի:

Ոջիլ ստուգելը
Մենակ կասկածելը, մտքներով անցկացնելը, որ ես կարող է ոջիլ ունենամ, արդեն իսկ սթրես էր: Ես՝ բամբակի ու շոլկի մեջ ապրած էրեխա, դա ոչ մի կերպ չէի կարող հասկանալ: Բայց էդ գեր տիկինը ամիսը մեկ գալիս էր ու բոլորիս մազերը քուջուջ անում՝ առանց ինձ բացառություն անելով: Ու շատ կոպիտ էր: Քաշքշում էր սիրուն կապած պոչիկներս՝ գլուխս էսկողմ-էնկողմ տարուբերելով: Էն ժամանակ էրեխեքի հանդեպ հարգանք չկար, կոպիտ դար էր, կոպիտ բարքեր... Ու հլը մեկը գլխին ոջիլ կամ անիծ ունենար: «Տռաս» էին հանում խեղճին, կարծես ինքն էր իր գլխին ոջլաբուծական ֆերմա բացել ու փակել չէր ուզում: Հո մի չէ՜ին գոռում.
- Աղջի՜կ ջան...
Ու գնաց...
Մենակ էդ «աղջիկ ջան»-ը արդեն իսկ հայհոյանք էր:

Սրսկումներ ու հաբեր
Չգիտեմ ում ոնց, բայց մեզ դպրոցում տանում էին սրսկելու: Չեմ կարողանում հիշել, թե որտեղ էին սրսկում, բայց համոզված եմ, որ տուտուզին չէր: Ես էդպիսի բանը չէի մոռանա: Հետն էլ մեծ ու զզվելի համով ինչ-որ հաբեր էին տալիս, որ հալվի բերանում: Ես մինչև կեսը դիմանում էի, հետո բարեհաջող հետ տալիս:
Ինչեր ասես չենք քաշել դպրոցական տարիներին...

Դա դեռ առաջին դասարաններն էին: Բա հետո՝ միջին դպրոցում, հայտնվեցին փայտով ծեծող ուսուցիչները, բայց դա արդեն էդքան սարսափելի չէր. ադապտացվել էի դպրոցական կյանքին, համ էլ, ինչպես ասում են՝ «ծեծում է, ուրեմն սիրում է»: :)

Kita
09.06.2011, 16:36
Ես աչքիս ահագին անջո եմ եղել:)) Որտև ոչ մի ձև չեմ հիշում ոնց եմ ծանոթացել դասարանիս աղջիկների հետ:D:}
Բայց ինձ դաժե մաման դասի չէր տարել 1ին օրը, այլ մեր հարևանը, ով կենսաբի դասատու էր իմ դպրոցում, իսկ մաման ուրիշ դպրոցում էր դասի:))
Ես էտ տենց էլ ստրեսային չտարա, բայց մինչև այսօր հիշացնում եմ:))

Կաթը
Կաթը մեզ դասարանում էին բերում լցնում, երբեք չեմ խմել, կակաո էի հետս բերում, դրանով խմեի-խմեի, չէ-չէ, չէին կարա ստիպել:)) բայց կաթը թքած, պեչենին, էտ պեչենիի համար ուշքս գնում էր:love Նենց կուտեի հիմա:))

Սրսկումներ ու հաբեր

Ես հաբ կուլ տալ մինչ օրս չեմ կարում:)) դպրոցում էլ բերանս էի քցում, հետո հելնում էի բուժկետից թքում:)) Որտև որ ասում էի կուլ տալ չեմ կարող, մի կռիվ էր:))
Իսկ սրսկումների մի այլ կարգի ստրես էին:))
Նախ բերում էին դասարանում էին սրսկում, բոլորի դեմը, տուտուզներից ու ամեն անգամ տարբեր մարդկանց:{
ԲԱյց դուք պատկերացնում եք հայ աղջիկ երեխեն ու հայ տղա երեխեն էտ իրավիճակում, կարմրում, լացում, կռվում, ծեծ ուտում:))
Բայց էտ սաղ տարիների ընթացքում ինձ այդպես էլ չսրսկեցին դպրցում, ես միշտ խափում, ասում էի, թե ինձ պոլիկլինիկայում սրսկել են ու պրծնում էի:))
Մեկ էլ ավելի բարձր դասարաններում եմջքից էին սրսկում, լռիվ սադիստ էին դրանք:))

Մեկ էլ հիշում եմ, որ մեր ավագ դպրոցի դասղեկը ոնց էր պառկետը առած տղեքին ծեծում կամ հետևներից վազում դասարանով մեկ աթոռների վրայով ու որ ստիպում էր մարտի 8ին, ապրիլի 7ին նույնիսկ բուժքույրի համար փող հավաքել:))

Մի խոսքով տենց էլ չեմ ջոկում, ոնց են մարդիկ կարոտում դպրոցին:))

ՆանՍ
10.06.2011, 12:45
Վույ, որ հիշում եմ մեր անատոմիայի էն դասը, մազերս բիզ-բիզ են կանգնում:oy Էդ օրվան մեր դասարանի տղաները կարծես ամբողջ կյանքն էին սպասել, ասենք , մենք էլ նենց պակաս հետաքրքրված չէինք, բայց դե իրենց աչքերը մի այլ կերպ էին փայլում...Իսկ կենսաբի դասատուն մեր դասարանցի մի տղայի մայրն էր, որը որդու կողմից խիստ զգուշացվել էր.
-Մա՛մ, նայի հա, չբացակայես, քեզ լիքը հարցեր ենք տալու, էդ սաղ աղջիկներին նեղենք ...
Բայց շատ լկտին էր , հա:D
Ու զանգը տվեեեեեեեց:Դասատուն մտավ թե չէ, մի նենց ուրախացան ու աշխուժացան տղաները , որ քիչ մնացին գնային, մեկ-մեկ դասատուի վզովն ընկնեին, պաչեին, որ եկել էր :D Մենք էլ ամոթից չգիտեինք, որ կողմը նայեինք, ծիծաղներս պահեինք, որ հանկարծ մի հայացքով չմատնեինք մեր՝ յանի թե, չհետաքրքրվածությունը:oy Բայց լուրջ չէինք պատկերացնում, որ էդ աստիճան բուռն քննարկում կլիներ:Ուսուցչի տղայի հարցերի տարափից սփրթնած մաման, հազիվ էր հասցնում նենց նախադասությունները կազմեր, որ շատ անվայելուչ չլիներ,իսկ էդ անշնորհք տղաներն ամեն վայրկյան նայում էին մեր երեսին, տեսնեին՝ ինչ ռեակցիա կտանք, բայց հո մենք էդքան դոդ չէինք, լուրջ էինք ձևանում:D:D: Դասի կեսից արդեն սկսեցին անտերները մեզ էլ հարցեր տալ, նաև գլոբալ հարցեր, ասենք՝ռեկլամներից:oy Վաաաաայ, օդը չէր հերիքում,չգիտեինք գլուխներս որ պատին տայինք, մտածում էինք՝ տենաս երբ ա զանգը տալու :D: Ու արդեն հեսա-հեսա դասը կպրծնի, մեկել դիմացիս նստած տղան արագ շրջվեց ինձ ու իր վերջին ապուշ հարցը տվեց, որից ես մնացի ընդմիշտ մանթո:o: Ասեց՝ բա կարա՞ս ասես, խի՞ են աղջիկները լիֆ հագնում:think...:o
:oy:D

impression
10.06.2011, 13:38
Դպրոցի սարսափներից ես էլ մի քիչ հիշեմ.

մի դեպք էղավ, որից հետո ես պետք ա որ կլաուստրաֆոբիա ձեռք բերեի, բայց աչքիս շատ պնդաճակատն եմ, մենակ էդ մի ֆոբիան ա, որ տենց էլ չառաջացավ մոտս
մի օր ինչ-որ երկար էինք մնացել ֆիզկուլտից հետո հանդերձարանում, ես էի ու էլի երկու աղջիկ, չգիտեմ ինչս էր պակաս, որ տենց մնացել էի, որովհետև էդ ռեզինի ու չիշիկի հոտ բուրող հանդերձարանից մի այլ կարգի զզվում էի, ու դե ֆիզկուլտի էլ համարյա չէի գնում, քառորդներս դասատուն փակում էր մի շարք խորը փիլիսոփայական հարցերի քննարկումից հետո` հասկանալով, որ ես երբեք, նու ԵՐԲԵՔ մեդալ չեմ ստանա որևէ մարզաձևից, ու որ իմ միակ սիրած սպորտաձևն ընթերցանությունն էր: Էրեխեքի պայուսակների մեջ փոխվելու շորեր էին, իմի մեջ` արկածային գրադարան: Հետո ճիշտն ասած էդ ազարտն էլ մեջս չկար, էն որ էրեխեքը ինչ ասես անում էին, մենակ թե գնդակն իրենց չկպնի, որ երկար մնան խաղի մեջ, ես տնկվում էի տեղս, ու գնդակն ուղիղ գալիս էր գիրկս` փրկելով ինձ անտեղի ու հիմար շարժումներ անելու պարտականությունից:
Էդպես մի օր մնացել էինք հանդերձարանում, ու հետո որ դուրս եկանք, պարզվեց, որ մենք փակված ենք դահլիճում, ոչ էրեխեքը կան, որ էլ մարզիչը: Սիրուն փակել են մեզ ու գնացել:Մյուս երկու աղջիկների մոտ հիստերիա սկսվեց: Նստել զռռում են: Օրը ուրբաթ, ու վերջին դասն էր: Առնվազն երկու օր մնալու էինք էդտեղ: Ճիշտը որ ասեմ, եթե իրենք չզռռային, ես հավեսով էլ կմնայի, պայուսակումս բուլկի կար ու գիրք, էլ ինչ էր պետք: Բայց դե երբ ականջիդ տակ բայաթի են կապում` մամա ջա~ն, վախում ե~մ, տուն եմ ուզու~մ... էլ հնարավոր չի սեփական հաճույքների մասին մտածել: Մի խոսքով, տեսա ճար չկա, անցա գործի: Իրենք զռռում են, իսկ ես գնում եմ հետ, թափ հավաքում ու գալիս ողջ մարմնով տպկվում դռանը, որ կոտրվի, ազատվենք. իրենք` փակ մնալուց, ես` իրենց ձայներից: Էդպես մի քանի անգամ դռանը զարկվելուց հետո դուրս ենք թռնում ես ու դուռը` գրկախառնված ու գրեթե հարազատացած, մեր հետևից էլ` ողբացող ընկերուհիներս: Ես դռան հետ միասին փռվում եմ գետնին, փոշու մեջ կորում, ռետուզս ճղում, արմունկներս քերծում, բայց հերոս եմ հո, մեծահոգաբար ասում եմ` բան չկա, կանցնի, ու ուղղելով շագանակագույն դարձած վերնաշապիկս ու հագիցս ընկնող ռետուզս` հեռանում:
Երկուշաբթի օրը գալիս եմ դպրոց ու ողջ ճանապարհին պատկերացնում, թե ոնց են ինձ մեդալ տալու` ընկերուհիներիս կյանքը փրկելու համար, ու թե ոնց եմ ես համեստորեն դրանից հրաժարվում, թե ոնց են դասարանցիներս հիացած նայում ինձ` գիրք կրծող ու չշփվող "պրոֆեսորին", ով պարզվում է` ի վիճակի է հերոսության, երբ դրա կարիքը կա: Պատկերացնում եմ, որ ընկերուհիներիս պապաներն ու մամաները դասարանում են, անհամբեր սպասում են իրենց բալիկներին ազատողի գալուն, ու որ գուցե ինձ համար քաղցրավենիք են բերել, կամ ուզում են դասերից հետո տանել կարուսել, հետս նկարվել, դե ամեն օր հո հերոսի հետ չես կարող նկարվել, ու թե ոնց եմ ես բարեհոգի ժպտում նկարի մեջ` պեպենոտ դեմքով ու կկոցած աչքերով:
Տնից դպրոց ուղիղ յոթ րոպե էր, ու երկար երազելու ժամանակ չկար:
Մտա դասարան, ու առաջին հիասթափությունն այն էր, որ ծնողները չկային: Աչքերով փնտրեցի ընկերուհիներիս, տեսա, որ քթի տակ ծիծաղում են: Սուս ու փուս գնացի նստեցի տեղս, մտածեցի, որ երևի իմ մահից հետո կհասկանան, թե ես ով եմ եղել: Մեկ էլ եկան մեր դասարանի տղերքը ու շարվեցին դեմս: Վախենում էի վրաները նայել: Առհասարակ տղաներից ահավոր վախենում էի դպրոցում: Բայց հիշեցի, որ հերոս եմ, թեկուզ չճանաչված, ու մի կերպ նայեցի նրանցից ամենասարսափելիին` մեր դասղեկի տղային: Էդ հիմարը նենց էր ժպտում, ոնց որ երեկվա պատմության մեխն ինքը եղած լիներ: Մեկ էլ դա սենց արեց.
- Լսել ենք աղջկերքով մնացել էիք հանդերձարանում, ու դու դուռը ջարդել ես, դուրս եք էկել: Ինչ ասեմ... Քո անունը կդնենք Տորք Անգեղ:
Ու մի խի~նդ, մի ուրախությու~ն...

տենց
զզվում եմ դպրոցից

Claudia Mori
10.06.2011, 15:58
Հավեսի ընկա, խնդալու դեպքերից հիշեցի`

Մեր տղաները մի ախմախ սովորություն ունեին, չնայած երևի բոլոր դասարաններում էլ դա կա` իրար դասարան էին գնում ու սկսում իրար ծեծել դասարանի պարագաներով` կավիճոտ բարձիկ, աղբարկղ և ավել: Մերը Ա-ն էր` <<զարգացածների>> դասարանը ու մերոնք միշտ կռիվ էին անում Գ-ի հետ: Վերջը հասավ նրան, որ մեր դասարանի Գոռը վազելով մտավ դասարան ու ավելով կանգնեց դռան մոտ, որ հենց Գ-ի տղաներից մեկը գա, ավելով զարկի գլխին: Զանգը տվեց ու Գ-ի տղայի փոխարեն ներս մտավ ընկեր Ստեփանյանը և ավելը հայտնվեց իր գլխին:}

Մյուս դեպքը եղել է աշխարհագրության դասին, բայց քրոջս դասարանում: Ուրեմն քարտեզի մոտ են կանչում ամենավատ սովորողին ու հարցնում են, թե օրինակ Իտալիայի մայրաքաղաքը, ո?րն է: Դասղեկը ցույց է տալիս Իտալիայի տեղը, երեխաներն էլ հուշելու համար քարտեզին ուղղված փայտիկին նայելով ասում են `տակը, տակը, որ ներքերևում գրվածը նայի: Այս տղան գլուխը բարձրացնում է ու ասում` Իտալիա` մայրաքաղաքը` Տակը:D

Նարե91
21.07.2011, 23:02
«Դպրոցական քաղցր, թանկ ու անմոռանալի հուշեր, որոնք հավերժ կդաջվեն ու կմնանան մեր սրտերում» Այ մոտավորապես էս տիպի բաներ էինք ասում վերջին զանգին, բայց էդ պահին հաստատ չէինք էլ գիտակցում, թե ի՞նչ ենք ասում, ինչի՞ համար ենք ասում, անգամ չէինք էլ զգում, որ հաջորդ օրը դասի էլ չենք գնալու...Երևի մենակ տարիներ հետո կարող ենք հասկանալ էդ ասածների իմաստը ու հիմա, երբ ընդամենը 3 տարի ա անցել, ինչ դպրոցն ավարտել եմ, բայց մի տեսակ կարոտով եմ լցվել դպրոցի հանդեպ, չնայած իսկապես որ այնքան էլ շատ չէի սիրում դպրոցական տարիները, ամեն դեպքում, այդքանով հանդերձ մի քանի զավեշտալի դեպքեր են եղել այդ տարիների ընթացքում, որոնցից մեկը կցանկանայի էստեղ հիշատակել....
Մեր դասարանը դպրոցի ամենաչար դասարաններից մեկն էր /նույնիսկ ես երբեմն ամաչում էի, որ էդպիսի դասարանում էի սովորում/, սակայն էդ հանգամանքը ոչ մի կերպ խոչընդոտ չէր հանդիսացել այն բանին, որ մեր դասասենյակը գտնվում էր հենց տնօրենի սենյակի անմիջապես վերևում: Մեր դասասենյակի հատակի վրա մի անցք կար, որը շատ փոքր էր, բայց երբեմն մեր դասարանի չարաճճի տղաները հորիզոնական դիրք էին ընդունում, որպեսզի տեսնեին տնօրենին իր աշխատասենյակում, ու երբ տնօրենը այնտեղ չէր լինում էրեխեքը այդ անցքից թղթի կտորներ էին շպրտում...իսկ հետո, երբ տնօրենը վերադառնում էր, բնականաբար իր գործավարուհուն էր մեղադրում այդ աղտոտուոթյան համար... Մի օր էդպես հերթական անգամ մեր չարաճճիները թղթեր էին շպրտում, երբ մեր դասղեկը լացակումած ներս մտավ ու արցունքներն աչքերին ասաց.

- Անամոթնեեեեր, անպատկառնեեեեր, իմ անվան հետ եք հա՞ խաղում:angry, չե՞ք էլ ամաչում... Տնօրենի սենյակից եմ գալիս ու ինձ երևի գործից կհանի հենց ձեր պատճառով,:cry2 ՄԱԿ-ի գրասենյակի աշխատողներից տնօրենի մոտ նստած են լինում ու մեկ էլ վերևից ինչ-որ թղթեր են թափվում իրենց գլխին, ու տնօրենը համոզված է, որ դա ձեր արածն է:
Փոխանակ մենք դասղեկին մխիթարեինք, սկսեցինք շատ բարձր ծիծաղել ու բնական է, որ դրանից մեր դասղեկը ավելի զարյացավ, իսկ դե սարսափելի հետևանքներն անխուսափելի էին:

kitty
13.08.2011, 10:28
մեր ռուսերենի դասատուն շաաատ թույլ ա:Ճիշտ ա ինքը գիտելիքներ ունի բայց չի կարում դասարանը լռեցնի ու ռուսերենի ժամին մեր դասարանը վերածվում ա շուկայի:Ինքը ամեն տարի ասում ա որ հաջորդ տարի մեր դասարանը չի վերցնելու՝բայց 1-ին դասարանից մինչև հիմա ինքն ա մեր դասատուն:անցած տարի մի օր երեխեքով ոշեցինք գնդակ խաղալ հենց դպրոցում մեր դասարանում:Սարքեցինք թղտե գնդակ ու սկոչապատեցինք:Ընենց ստացվեց որ վերջացրեցինք հենց ռուսերենի ժամին:Դասատուն եկավ նստեց սեղանի առաջ որ մատյանը լրացնի գլուխը կախեց թե չէ մեր դասարանի տղաներից մեկը գնդակը տշեց շատ ուժեղ:Գնդակը գնաց բայց հարցն են եր որ ետ տղու կոշիկն ել հելավ ու վայրեջք կատարեց հենց դասատուի գլխին:Մեր շաաատ սիրելի դասատուն սկսեց լացել ու հետո մեզ ասեցին վոր իրա գլուխը ծակվել ա:Ետ որը մեր գլխին լիքքը ճառ կարդացին բայց մենք շաաաատ մեծ օգուտ ունեցանք ՝ետ օրը դաս չարինքմենակ տնորինի խոսքերն եինք լուռ լսում ու մտածում(յանըմ)ռուսերենի դասատուի մասին::D:(

Smokie
15.08.2011, 21:50
Ես շատ էի սիրում մեր ռուսերենի դասատուին՝ Ռուզաննա Լեւոնովնային:
Սկզբից ռուսերենի ժամանակ մեր դասարանը երկու խմբի էր բաժանվում: Մյուս խմբի դասատուները հաճախակի էին փոխվում, մերը մնում էր Ռուզաննա Լեւոնովնան:Գիտեր ինչ էր սովորեցնում, ինչը ճիշտ կլինի մեր համար, 6-8-րդ դասարաններում, երբ մեզ ռուսերենի գրքեր էին բաժանում, ասում էր «էս գրքերը ավելի շատ բթացնելու են» ու նորմալ գրքեր էր առաջարկում::) Կարինե Միխայլովնան էլ էր շատ լավ դասատու, մյուս խմբին երեք տարի դասավանդել էր: Իսկ 8-րդ դասարանից մենք արդեն սկսեցինք միացյալ սովորել Ռուզաննա Լեւոնովնայի հետ,:) Չնայած ինքը չէր ուզում, մեր առանձին խումբը շատ ավելի էր սիրում: Համարյա ամեն մի դասի դուրս էր հանում չարաճճի տղաներին, ուշացողներին երեխեքին էլ ներս չէր թողնում: Մյուս խմբի չարաճճիներն էլ իրե՛ն չէին սիրում: Թող պարծենկոտություն չլինի, բայց ես իր ամենասիրելի աշակերտներից էի::love

Մեր հայոց լեզու/գրականության ուսուցչուհի ու հինգ տարվա ընկեր Մկրտչյանին ո՜նց էին ջղայնացնուում::( Խելոք չէին մնում իր դասերին: Հիշում եմ իր «բու՜թ արարածը,» ամբողջ դասարանն էլ ծիծաղում էր այդ պահին:
«Հենց գալիս եք իմ դասին ոգեւորվում եք, ոնց որ դուք բոլորդ ցուլեր լինեք, ես էլ էստեղ ձեր համար տոռեոդոր եմ:»:)) Բա որ տղերքից մեկը նման պահերին չէր ասում «որովհետեւ մենք ձեզ շատ ենք սիրում,» մտքումս ասում էի, «բայց ինչ կեղծավորն ա:»

Մեր մաթեմատիկայի դասատուն էլ էր շատ լավը: Հաճախ մի լաաավ կբարկանար, իսկ շատ դեպքերում էլ կատակներ կաներ մեր հետ::love Նրան իսկապես շատ էինք սիրում: Հիշում եմ վեցերորդ դասարանում, տարեվերջին, մաթեմատիկայից թույլ երեխաներին ասում էր, վերջին օրերն են, պատրաստվեն, իրենց հերթով հարցեր կտա, մի ձեւով գնահատականները կբարձրացնի: Ամենավերջին օրն էր, մի խումբ երեխաներ գրատախտակի մոտ կանգնած, ընկեր Մկրտչյանը բարկացած խոսում է իրենց վրա ու խոսքը վերջացնում այսպես «բայց էս անգամ ես ձեզ ցածր չեմ գնահատի, մի պայմանով, որ սրանից հետո լավ սովորեք:» Ո՜նց էին ուրախացեեել, ընկեր Մկրտչյանն էլ ժպտում էր, ինքն էլ էր ուրախ, բայց ո՞վ գիտի ինչ էր մտածում::(
Իսկ 7-րդ դասարանում... ընկեր Մկրտչյանը մահացավ::cry:cry

Հիշում եմ մեր երաժշտության դասատու ընկեր Եղիազարյանին: Ո՜նց էր ղժղժում, ո՜նց էր գոռգոռում մեր վրա: Այստեղ կմեջբերե մի գրառումը:


Մի անգամ առաջին դասարանում (հենց առաջին օրերից էին) նստել էինք երաժշտության դասին: Դասատուն դեռ չէր եկել, դասարանն էլ առիթից օգտվելով աղմկում էր: Եկավ դպրոցի քարտուղարուհին, բարկացավ, գնաց: Որոշ ժամանակ անց էլի սկսվեց: Քարտուղարուհին երկրորդ անգամ եկավ, էլի բարկացավ, գնաց: Ընդամենը մի քանի վայրկյան անց մեր երաժշտության դասատուն, շատ հանգիստ ու դանդաղ քայլելով, ձեռքերը խաչած, ուրախ ու գոհ ժպիտով գալիս ա ու...
_Էս ի՞նչ խելոք եք նստած...
Մենք ծիծաղում ենք, իսկ դասատուն չէր հավատում տեսածին:
_Էս ի՞նչ խելոք եք նստել, հեչ չէի մտածի, որ տենց խելոք նստած ինձ կսպասեք:
Մենք մի լավ ծիծծաղում էինք:
Է՜հ... քարտուղարուհին հենց առաջին պահերից եկավ ու...:(
Բայց մեկ ա ծիծաղում էինք... նույնիսկ երբ դասատուն ջղայնացած գոռում էր:
:D:D:D

4-6-րդ դասարան, պատմության ուսուցչուհի ընկեր Հայրապետյան::love Ոչ մի անգամ երեխաների վրա ձեռք բարձրացրած չկար, իմ կարծիքով դա արդեն իսկ մեծ բան է::) 4-րդ եւ 5-րդ դասարաններում լավ էր... եթե 6-րդի հետ համեմատ եմ: 6-ում էն ի՜նչ էին անում իր դասերի ժամանաակ, գժանոց էր, միիի-քիչ էլ խիղճ չունեին, ամոթ չունեին::(




Ես մինչեւ 7-րդ դասարանը 4-երով եւ 5-երով էի սովորում: Հետո մի քանի առարկաներից սկսեցի 3, երբեմն էլ 2 ստանալ::oy Իսկ վարքագիծս նորմալ էր::)
Սիրելի առարկաներս ռուսերենն ու գրականությունն էին::love

Գեա
15.08.2011, 23:27
Լավ հիշողություններս քանդեմ մի բան էլ ես պատմեմ.
Առաջին դասարանի առաջին օրերն էին:Ուսուցչուհին հենց առաջին օրը բոլորիս զգուշացրել էր ,եթե զուգարան ուզենք ձեռք բարձրացնենք ասենք պատճառը ու հանգիստ դուրս գանք դասարանից:Մեր դասարանի Սուսանիկը արագ ձեռք բարձրացրացրեց ու դասարանից դուրս թռավ :Երևի երկար ժամանակ անցավ,չգիտեմ,բայց ուսուցչուհին սկսեց անհանգստանալ ու աղջիկներց մեկին ուղարկեց Սուսանիկի հետևից:Մի քանի րոպեից Լիդան վազելով ներս ընկավ , թե` ընկեր Ղարիբյան Սուսանիկը ասում է, ընկեր Ղարիբյանին ասեք թող թուղթ բերի , զուգարանում թուղթ չկա...

armen9494
30.08.2011, 19:33
Դպրոցս շատ եմ սիրել, շաաաաաաատ: Ես վեցերորդ դասարանում փոխեցի դպրոցս ու գնացի «Ուսում»: Մինչև էդ, դպրոցն ուղղակի ատում էի: Հետո էդտեղ սկսեցի սիրել, չնայած, որ շատ դժվար էր սովորելը: «Ոսում» դպրոցը գտնվում է Ֆիզմաթ դպրոցի հետ մի բակում: Ու մեզ միշտ դասատուները ասում էին "Մի գնացեք էդ Ֆիզմաթի կողմը, դրանք սաղ կռվարար են", հիշում եմ, ժամանակ կար, նույնիսկ խիստ կերպով արգելել էին, բայց դե մենք իհարկե գնում էինք:D Ամենալավ հիշողությունները Ժոռա պապիյի հետ են կապված(դպրոցի պահակն էր), վերջին զանգի տոնակատարության ամենաառաջին երգը իրա մասին էր:hands

Դպրոցից ամենաշատը սիրում եմ վերջին տարին: Դասատուները էլ խիստ չեին, համարյա բոլորը մեր հետ ընկերություն էին անում: Էդ վերջին տարում հեռախոսին միացող մի քիչ մեծոտ դինամիկներ կաին, դրանից էինք բերում, դասամիջոցներին միացնում էին ուուու........ գնաց քեֆ-ուրախությունը:yahoo Տղեքից մեկն էլ ակարդեոն ուներ, բերել էր, որ էդ վերջին զանգի համար փորձեր անեին, վերջին երկու ամիսը դպրոցում էր: Հիշում եմ, մի օր ռուսական էն հնոտ ու շախով երգերից էր նվագում, ես ու դասղեկս էլ մեզ չկորցրեցինք, վեր կացանք ու սկսեցինք իրար հետ պարել :))

Հիշում եմ, մի օր էլ էքսկուրսիա էինք գնացել: Ոնց չէի սիրում ես էդ էքսկուրսիաները: Գնացել էինք Գյումրի, ման եկանք, մի քանի եկեղեցի, թանգարան ու նմանատիպ տեղեր մտանք: Հետո նախաճաշ արեցինք, կալբաս-մալբաս ու տենց բաներ:) Հետո մեզ տարան մի հատ անկապ չոլ, տվեցին գնդակ ու ասեցին էդ ցեխերի մեջ խաղացեք: Ես հիմա մտածում եմ` «տենաս խորովածը ո՞վ ա անելու», վերջը, մտածեցի դե երևի շոֆերը կանի, մենք էլ կողքից կօգնենք: Ինչ խորոված???? Էն առավոտվա նախաճաշի շարունակությունը դրեցին, կերանք, գնացինք մթամ խաղացինք (խի սոված խաղալ կլինի՞:() Ու ըտենց սոված էլ էկա տուն: Ձեր համար կարողա էսի ծիծաղալու չի... ճիշտն ասած իմ համար էլ:(

Ռուֆուս
24.11.2011, 12:17
Դպրոցական սարսափ հիշողություններից ամենասարսափելին իմ համար առաջին օրն էր :)) Բայց մի փոքրիկ նախաբան:

Նախքան Սպիտակի երկրաշարժը թիվ 20 անգլիական թեքումով դպրոցը Գյումրիի լավագույն դպրոցներից մեկն էր, երկու եղբայրներս էդ դպրոցում էին սովորում: Երկրաշարժի ժամանակ դպրոցի երկու կորպուսներից մեկը փլվեց ու անգլիացիները եկան Գյումրի նոր դպրոց կառուցելու: 1 տարվա ընթացքում դպրոցը արագ կառուցեցին ու արդյունքում ստացվեց շատ գեղեցիկ շինություն, որի նմանը ու տեխնիկական հագեցվածությունը էդ թվերին Հայաստանում հաստատ չկար: Ինտերնետում նորմալ նկար չգտա, մենակ մակետը կա, որ մոտավորապես հասկանաք, թե դպրոցն ինչ տեսք ունի:

http://gyumri20.schools.am/images/maket3.jpg

1990թ-ին դպրոցի բացման արարողության համար Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր Մարգարետ Թետչերը անձամբ եկավ Գյումրի: Մինչև հիմա հիշում եմ էդ օրը, թե ոնց էին կիսափուլ ու տխուր քաղաքի փողոցները ասֆալտել ու ամեն կերպ փորձել սիրունացնել, որ Թետչերի աչքի առաջ ամոթով չմնանք: Էդ օրը գյումրեցիների համար իսկական տոն էր, գյումրեցիները փուչիկներով, սիրուն հագնված դուրս էին եկել փողոց Թետչերին դիմավորելու: Դե ես էլ Թետչերին տեսա, ինքն էլ դպրոցը բարով-խերով բացեց ու հետ գնաց մառախլապատ Ալբիոն:

Մնաց իմ դպրոց գնալու հարցը: 1990թ-ին բոլոր գյումրեցիների երազանքն էր, որ իր երեխան սովորեր Լորդ Բայրոնի անվան թիվ 20 անգլիական թեքումով դպրոցում: Էդ թվերին Գյումրու դպրոցներից շատերը կամ տնակային պայմաններում էին գործում կամ էլ վթարային շենքերում, իսկ 20 դպրոցը ոչ միայն սիրուն էր, այլ նաև ջեռուցում ուներ ու ամեն տեսակի հարմարություններ դասընթացների համար: Նույնիսկ համակարգչային դասարան ուներ, ինչն էդ թվերի Հայաստանի համար իսկական ֆանտաստիկա էր: Ծնողներս էլ որոշել էին, որ քանի որ ավագ եղբայրներս էդ դպրոցում էին սովորում, ես էլ պիտի 20 դպրոցը գնայի, ինչ անենք, որ մեր տնից շատ հեռու էր: Իսկ ընդունվելու մրցակցությունն էնքան բարձր էր, որ դպրոցի տնօրինությունը որոշեց ընդունելությունը լոտոյով անցկացնել: Ընդունվել ցանկացողները թուղթ էին քաշում, որի մեջ գրված էր, այո կամ ոչ: Իմ բախտը ինչպես միշտ չբերեց, իմ սեփական ձեռքով «ոչ» քաշեցի: Ու համակերպվեցի էդ մտքի հետ, որ փոխարենը պետք է սովորեմ մեր տան մոտ գտնվող տնակային պայմաններում գործող ֆրանսիական թեքումով դպրոցում :(

Բայց ծնողներս էդ մտքի հետ չէին համակերպվել ու ուրիշ լուծում գտան :)) 20 դպրոցի կենսաբանության դասատուն իմ տռայուռոդնի Կլարա հորքուրն էր: Կլարան հորքուրը, ով ինձ շատ էր սիրում, ծնողներիս խոստացավ, որ ինչ էլ լինի, ես էդ դպրոցի սան եմ դառնալու ու էլ կարիք չկա բացատրելու, թե հետո ինչ արեց :)) Հանդիպում տնօրենի հետ, մի քիչ էլ դրական վերաբերմունք ու սեպտեմբերի 1-ին սիրուն հագնված եղբայրներիս ու մամայիս հետ գնում եմ դպրոց: Դպրոցի պաշտոնական բացմանը հաջորդող առաջին զանգի արարողությունը շատ ճոխ էր, ափսոս, որ ես չէի մասնակցում ու հեռվում մամայիս ձեռքը բռնած նախանձով նայում էի, թե ոնց էին 10-րդ ու առաջին դասարանցիները իրար միջև ծաղիկներ ու գրքեր փոխանակում: Արարողությունից հետո դպրոցականները գնացին դասարաններ իսկ ես մնացի դրսում :)) Մի փոքր անց Կլարա հորքուրն եկավ, ձեռքս բռնեց ու տարավ դպրոց: Առաջին դասը արդեն սկսվել էր, իսկ ես տարրական դասարանների կորպուսի բազմոցներից մեկին նստած մտածում էի իմ ճակատագրի մասին: Քանի դեռ Կլարա հորքուրը հերթով մտնում էր առաջին դասարաններ ու բանակցում դասղեկների հետ, թե ում դասարանում պիտի սովորեի, ես մտածում էի, թե վերջ, ոչ մեկ ինձ չի ուզի ու կուղարկեն ուրիշ դպրոց: :( Բարեբաբախտաբար երկար սպասելուց հետո Կլարա հորքուրը եկավ, ու ինձ տարավ 1Բ դասարան: Ու էդպես դարձա 20-րդ դպրոցի սան՝ առանց Առաջին Զանգի, առանց 10-րդ դասարանցու նվիրած գրքի ու առանց առաջին դասի: Ճակատագրի հեգնանքով 10 տարի անց ոչ էլ Վերջին Զանգ ունեցա, բայց սա էլ լրիվ ուրիշ պատմություն է :))

Ռուֆուս
24.11.2011, 14:53
Մի հատ էլ դպրոցական սարսափ հիշողություն՝ ֆիզկուլտուրայի դասերը:

Ֆիզկուլտը դպրոցական ցածր դասարաններում իմ ամենաատելի առարկան էր: Սկսենք նրանից, որ ես եղել եմ փոքր, նիհար երեխա ու առանձնապես աչքի չեմ ընկել ոչ ֆիզիկական ուժով, ոչ էլ դիմացկունությամբ: Ֆիզկուլտի բոլոր դասերը սկսվում էին ըստ բոյի շարք կանգնելուց, որը շատ ստորացուցիչ արարողություն էր իմ համար: Չնայած հիմա ես ակումբցիներին հայտնի եմ որպես բարձրահասակ, երկարոտն ու սլացիկ երիտասարդ (:oy), բայց մինչև 16-17 տարեկանս եղել եմ կարճահասակ երեխա ու միշտ նեղվել եմ կարճ բոյից: 36 հոգանոց դասարանում ինձանից ավելի կարճ մենակ երկու աղջիկ կար ու մեկ էլ մեր Ֆրունզիկը, ով դասարանում ամեն ինչում վերջինն էր :)) Մի խոսքով, ամեն անգամ շարք կանգնելուց ոտքերիս մատների վրա էի կանգնում, որ ավելի բարձրահասակ երևամ ու գոնե շարքի մեջտեղներում լինեմ, բայց դա չէր օգնում, ֆիզկուլտի դասատուն ամեն անգամ թևիցս բռնում տանում շարքի վերջերում էր կանգնեցնում ու ես իմ սև բախտս անիծելով, որ ավելի բոյով չեմ ծնվել «հավսար, զգաստ, աջ դարձ, ձախ դարձ» էի անում :cry2 Այ, որ էն ժամանակ իմանայի, որ մի 10 տարուց հետո մեր դասարանցիների մեծ մասից բոյով էի լինելու, հաստատ քիթս վեր ցցած ման կգայի :))

Մյուս ստորացուցիչ հանգամանքը թիմային խաղերն էին. ֆուտբոլ, բասկետբոլ ու վոլեյբոլ: Հիմա գիտեմ, որ ես թիմային խաղերի համար ստեղծված չեմ, բայց դե էն ժամանակ ես կամ դասատուս ինչ իմանայինք դրա մասին: Մի խոսքով, ֆուտբոլի կամ բասկետբոլի ժամանակ իմ համար վազվզում էի դաշտում ինքս ինձ հույս տալով, որ փոքր, նիհար երեխա եմ ու թիմակիցներս ինձ չեն նկատի ու գնդակ չեն փոխանցի: Բայց որ հանկարծ սխալվում ու ինձ գնդակ էին փոխանցում, մի կողմից ուրախությանս չափ ու սահման չկար, որ վերջապես ինձ էլ գնդակ բաժին ընկավ ու մյուս կողմից ահավոր վախենում էի ու պատասխանատվության մեծ զգացում էր մոտս առաջանում, որ հիմա պետք է ճիշտ փոխանցում կատարեմ, որպեսզի իմ թիմը հանկարծ չպարտվի: Ու էդ պատասխանատվության վախն էնքան մեծ էր, որ հենց գնդակը մոտս էր հայտնվում, անմիջապես փորձում էի դրանից ազատվել՝ գնդակը մի կողմ տշելով :)) Դրան անմիջապես հաջորդում էին թիմակիցներիս հիշոցները, որոնք արժանապատվորեն կուլ էի տալիս ինձ հույս տալով, որ դրանից հետո էլ ոչ ոք ինձ գնդակ չի փոխանցի: Բայց ֆիզկուլտիս դասատուն շատ համառն էր ու խաղի ընթացքում անընդհատ թիմակիցներիս հորդորում էր ինձ գնդակ փոխանցել, իսկ իմ բոլոր փոխանցումներն ու գոլային պահերը ավարտվում էին անհաջողությամբ :)) Մի քանի խաղից հետո դասատուս համոզվեց, որ ես անհույս եմ ու դրանից հետո ֆուտբոլի կամ բասկետբոլի խաղերի ժամանակ ինձ թողնում էր, որ դահլիճում նստեմ ու գիրք կարդամ :)) Էդպես էլ դպրոցն ավարտեցի առանց գոլերի ու գնդակը զամբյուղի մեջ գցելու :))