Դիտել ողջ տարբերակը : Ջավախահայերի համբերության բաժակը կարող է լցվել
ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԼՑՎԵԼ
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի կարծիքով Ջավախքում այսօր սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հետ կապված էական փոփոխություններ տեղի չեն ունենում. «Այն խնդիրները, որոնց մասին խոսել ենք ու բարձրաձայնել, այսօր նույն խորությամբ գոյություն ունեն»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Շիրակ Թորոսյանը: Սակայն այս ամենի հետ մեկտեղ պատգամավորը Ջավախքի հետ կապված մի առանձնահատկություն նշեց, դա Վրաստանի նախընտրական իրավիճակն է, որը, նրա խոսքերով, իր արտացոլումն է գտնում Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքում:
Պարզաբանելով այդ առանձնահատկությունը, Շ. Թորոսյանն ասաց, որ խնդիրը Վրաստանի նոր ընդունած օրենքի մեջ է, որի համաձայն խորհրդարանի պատգամավորների թիվը, ի տարբերություն նախորդի (235 պատգամավոր), այժմ բաղկացած է լինելու 150-ից: Եվ հետևաբար պատգամավորների թվի կրճատման հանգամանքը թույլ չի տալիս, որ «այն մարդիկ, ովքեր իրապես շահագրգռված են ոչ միայն Ջավախքի սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակի կայունությամբ, այլ նաև մտահոգված ջավախքահայերի խնդիրների լուծման անհրաժեշտության կարևորությամբ և հայ-վրացական հարաբերությունների ապագայով» անցնեն Վրաստանի Ազգային ժողով: «Ո՛չ իշխանամետ, ո՛չ ընդդիմադիր որ մի ուժ չհամարձակվեց իր կողմից առաջադրել այդ թեկածուներին»,- ասաց բանախոսը:
Նրա կարծիքով, վրացական խորհրդարան կընտրվեն հայազգի նվազագույնը` 2, իսկ առավելագույնը` 4 պատգամավոր: Բացի սրանից, «Ջավախք» հայրենակցական միության նախագահը իր խոսքում ադրադարձավ Ջավախքի և ջավախահայերի կյանքին առչվող մի քանի խնդիրների, մասնավորապես կարևորեց այն փաստը, որ «Վրաստանը հայաթափման քաղաքականություն է վարում»: «Վրացական տնտեսության մեջ կատարվող ներդրումները վրացահայերի վրա էական ազդեցություն չեն ունենում, Հայաստանի և Վրաստանի միջև ճանապարհատրանսպորտային կապն ահավոր վիճակում է»,- ասաց նա:
Ըստ Թորոսյանի` Հայաստանից ժամանակ առ ժամանակ Ջավախքին տրամադրված օգնությունները շատ դժվարությամբ են տեղ հասնում, մաքսային կետերում բազմաթիվ խոչընդոտների են բախվում, որոնց լուծման անհրաժեշտությունը առաջնային պետք է լինի: Ամփոփելով բոլոր վերը նշված խնդիրների շուրջ իր դիտարկումները, պատգամավորն ասաց, որ ջավախահայերի նկատմամբ վրացական իշխանությունների վերաբերմունքը կարող է «բումերանգի էֆեկտ» ունենալ: «Ես վստահ եմ, որ այս ամենը կարող է շրջվել իրենց դեմ, ջավախահայերի համբերության բաժակը կարող է լցվել և եթե այդ խնդիրների լուծման ուղղությամբ լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա երեք հնարավոր տարբերակ կա»,- նշեց նա:
Ըստ նրա` առաջին տարբերակը` Ջավախքը կամաց-կամաց կհայաթափվի և կվերածվի Նախիջևանի ճակատագրին, երկրորդը` Ջավախքը պոռթկումն է, երբ կարող է լցվել համբերության բաժակը և անկախ ամեն ինչից, ընդվզել ամենատարբեր ձևերով (Ղարաբաղի տարբերակը), և վերջինը` ամենաիդեալականը, երբ հայ և վրաց իշխանությունները փոխհամագործակցության միջոցով, գիտակցելով Ջավախքի կարևորությունը երկուստեք, փորձեն լուծել կուտակված հարցերը, և այդ ժամանակ Ջավախքը կդառնա հայ-վրացական հարաբերությունների ոչ թե վատթարացման, այլ ամրապնդման օղակ:
http://www.panorama.am/am/politics/2008/05/13/torosyan/
Ինչ եք կարծում Հայաստանում սկսված ազգային ազատագրական Շարժումը ինչ վերաբերմունք պետք է ցուցաբերի Ջավախահայերի ազգային ազատագրական պոռթկումների՞ն:
ChildOfTheSky
13.05.2008, 15:40
Ինչ եք կարծում Հայաստանում սկսված ազգային ազատագրական Շարժումը ինչ վերաբերմունք պետք է ցուցաբերի Ջավախահայերի ազգային ազատագրական պոռթկումների՞ն:
Հեսա, մի հատ Հայաստանում հաղթենք, կգնանք վրացի ագրեսորներից մեր հողերը հետ բերելու:
Ambrosine
13.05.2008, 16:04
Ինչ եք կարծում Հայաստանում սկսված ազգային ազատագրական Շարժումը ինչ վերաբերմունք պետք է ցուցաբերի Ջավախահայերի ազգային ազատագրական պոռթկումների՞ն:
Նույնը, ինչ Արցախի հարցում 88 թվից. նկատի ունեմ գործնական քայլերի դիմելը, մենակ խոսալով չի
Վերջը մյուս շաբաթվա Վրաստանում պառլամենտական ընտրություններում Ջավախահայությունը դեր կատարելու է թե, ոչ՞
Վրացական ստրկակառավարությունը խեղճ վրացի ժողովրդի աչքերին այս օրերին այնքան թոզ է փչում Աբխազիայի ու Ռուսաստանի հետ ախմախ հնարովի դիմակայությունների հիման վրա, որ ոչ մեկ չի խոսում նման կարևոր իրադարձության մասին, ինչպիսիք նախընտրական պայքարն է վրաստանում։
Իսկ պառլամենտական ընտրություներում ընդիմության հաղթանակը շատ հավանական է ու դրա հետևանքը կարող է լինել վրաստանում պառլամենտական պետության հաստատաման ու նախագահի պաշտոնի լուծարման որոշում։
Եթե ջավախահայությունը ու վիրահայությունը չի պատրաստվում առիթից օգտվել ու պառլամենտում իր ներկայությունը մեծացնել, ապա համբերության բաժակների մասին խոսելն ավելորդ է, ուղղակի բոլորն կգաղթեն կպրծնի կգնա, քանի որ ստացվում է նրանք այդ երկրում ապրել ու այդ երկի իրադարձություններին մասնակից լինել չեն ցանկանում...
Իսկ պառլամենտական ընտրություներում ընդիմության հաղթանակը շատ հավանական է
Խնդրում եմ մատնանշել աղբյուրները, որոնք թույլ են տալիս նման պնդումներ անել:
nnaarreek
14.05.2008, 23:38
Քիչ մնաց դիմացեք տենանք ռսները վրացիքին ինչ են անում կարող ա մեզ էլ մի օգուտ լինի:hands
Աղբյուրը ես ինքս եմ - ինչպես ասում էր իմ ընկերներից մեկը, կանխատեսումներս անհիմն են, բայց չգիտես ինչու հաճախ ճիշտ են դուրս գալիս։
Ինչի հիման վրա եմ նման եզրահանգման եկել, ասեմ։
Նախագահական ընտրությունների արդյունքները նայելիս պարզ է, որ զոռով 53 տոկոսի հասավ Սաակաշվիլին։
Այսօրվա դրությամբ նրա կողմնակիցները կուսակցական ճակատով չեն գնալու ընտրությունների, առնվազն ինձ այդպիսի կուսակցություն, որին աջակցում է Սաակաշվիլին հայտնի չէ։
Լինելու է առավելագույնս ամեն տեղամասում Սաակաշվիլու մարդը ընդդեմ մնացացի։
Իսկ դա հանգեցնելու է նրան, որ շատ տեղեկրում մի քանի Սահակաշվիլու մարդիկ են հայտնվելու ու ոչ մեկն նրանցից չի հավաքելու շեֆի այդ տեղամասում ստացած ձայները։
Այս չափանիշով էլ մեծ ՀԱՎԱՆԱԿՆՈՒԹՅԱՄԲ պնդում եմ, որ ԻՄ վերլուծությունների հիման վրա լինլու է Սաակաշվիլու անունից հանդես եկող թեկնածուների պարտություն։
Եթե կա կուսակցական ՃԱԿԱՏ, որի աջակիցն է Սաակաշվիլին ու դա որպես քաղաքական ուժ մեկցի ավելի ԴԵՄՔ ունի Վրաստանում ու ոչ միայն մեկ մարդու Սաակաշվիլու կուսակցություն է կոչվում, ապա կարող է իմ եզրակացությունը սխալ լինի։
Բայց առայժմ ես ավելի քան համոզված եմ, որ ընդիմությունը կարողանալու է իր ձայները հավաքել իսկ Սաակաշվիլի ԹԻՄ չունի ու դա շատ դժվար բան է լինելու կեղծումներ բոլոր ընտրատարածքներում կազմակերպել։
Մեր ու ռուսների մոտ այդքան գոնէ հասկացել էին ՍՍն ու Պուտինը, որ քաղաքական մեխանիզմներն են գործում պառլամենտական ընտրությունների ժամանակ ու նրանք իրենց աւակլցություն պիտի ցույց տան արդեն ՀԱՅՏՆԻ կուսակցության ու դեմքերին և ոչ թե փորձեն իրենց մարդկանցից կուսակցություն ստեղծեն, որտեղ բացի իրենց անունից մնացածն անհայտ անձիք են։
Մյուս շաբաթ կտեսնենք։
Ընդհանրապես ասած ես թեմայում գրառումն ավելի շատ արել էի, որ ներկայացնեմ իմ տեսակետը այն մասին, որ այս ամբողջ թոհուբոհը, ռուսների հետ սարի վրացիների կռիվ կռիվը ամսի 21ից հետո վերջանալու է, երբ ընտրությունները վերջանան։
Աղբյուրը ես ինքս եմ - ինչպես ասում էր իմ ընկերներից մեկը, կանխատեսումներս անհիմն են, բայց չգիտես ինչու հաճախ ճիշտ են դուրս գալիս։
Նույնիսկ ընդդիմադիր տրամադրված մարդիկ են Վրաստանում կանխատեսում, որ մինիմում 40-45 տոկոս ձայն կհավաքի Սահակաշվիլու թիմը, իսկ պարտությո՞ւն է սա, թե՞ ոչ, չգիտեմ :)
Նույնիսկ ընդդիմադիր տրամադրված մարդիկ են Վրաստանում կանխատեսում, որ մինիմում 40-45 տոկոս ձայն կհավաքի Սահակաշվիլու թիմը, իսկ պարտությո՞ւն է սա, թե՞ ոչ, չգիտեմ :)
Այսինքն 100-45=55% ոչ Սահակաշվիլիական տեղեր կլինեն պառլամենտում, այսինքն Բուշի նման Սաակաշվիլին ոչ մի օրենք չի կարող անցկացնել, առավել ևս կարող է փաստի առաջ կանգնել, որ պառլամենտը հայտարարի սահմանադրական հանրաքվե ինչպես և նպատակադրվել էին նախագահի ընտրություններից առաջ ու լուծարի նախագահի պաշտոնը։
Չնայած չգիտեմ Վրացական սահամանադրությամբ թույլատրելի է, որ պառլամենտը հենց ինքը ասենք 2/3 ձայներով սահամանադրություն փոխի, այդ դեպքում կարող է հանրաքվե էլ չի լինի, ուղղակի հավաքվեն ու Սաակաշվիլուն հանեն պաշտոնից այն իմաստով, որ Վրաստանը հայտարարեն պառլամենտական պետություն։
Ես ենթասրում եմ, որ Աբղազիայում թոհուբոհ սարքելը հենց ԱՅՍ ՎԱԽԻ պատճառով է, որ եթե չկարողանան տակից պառլամենտում կառավարական մեծամասնություն ձևավորեն, գոնե փորձում են ժողովրդի մոտ տպավորություն ստեղծել, որ Սաակաշվիլի նախագահ ունենալը ծայրահեղ դեպքում պետքական պաշտոնա ու դրանով հույս ունեն, որ նախաֆահի պաշտոնի լուծարման հանրաքվեի ժամանակ կստացվի այնպես ներկայացնել, թե ժողովուրդը դեռ չի համարում անհրաժեշտ նախագահի պաշտոնը լուծարեր «արտաքին թշնամիներին հակադրվելու, միջազգային ահաբեկչության դեմ մի մարդու պես պայքարելու հնարավորություն ունենալու համար»։

Չգիտեմ, ով ինչ է մտածում, բայց Սահակաշվիլին մեծամասնություն կունան ապագա պառլամենտում ու ամենևին ոչ բռնի ու=ով, այլ միայն ու միայն օրենքների սահմաններում: Սահակաշվիլին հիմար չի, որոշ հարևան երների բռնատերերի պես: ;)
Էէէ ուտոպիստ ես կամ հեշտ խաբվող...
Օրենքի սահմաններում ՀոմոՍովետիկուսը չի կարող գործել, դա նրա ՄԵՆԹալիտետից դուրս է։
Համամարդկային դարավոր ՓՈՐՁԻ դեմ չես կարող գնալ, քանի սերնդափոխություն չի եղել վրաստանում ու մեր մոտ ու բոլոր նախկին ստրուկ պետություններում ներառյալ ռուսաստանը, անհընար է օրենքի սահմաններում պառլամենտական ընտրություններ կատարել ու այն էլ հաղթել, որպես պետության ներկայացուցիչ - առնվազն կաշառելու են, որ հետագայում հեշտ իրենց ենթարկեն շանտաժի միջոցով։
http://www.armenialiberty.org/armeniareport/report/ar/2008/05/E9050BFC-BA8C-4368-86F9-168FFF87CA55.ASP
Տվյալ պահին հաշվվել է 606 ընտրատեղամաս
1. Քաղաքացիների քաղաքական միավորում «Վրացական քաղաքականություն» 0.5% ( 1402 )
2. Վրաստանի հանրապետական կուսակցություն 3.81% ( 10639 )
3. Ընտրական բլոկ «Աջերի ալյանս, Թոփաձե» 0.99% ( 2755 )
4. Շալվա Նաթելաշվիլի, Վրաստանի Լեիբորիստական կուսակցություն 6.15% ( 17153 )
5. Միասնական ազգային շարժում - Հաղթանակած Վրաստանի համար 62.41% (174126)
6. Քաղաքական միավորում «Վրաստանի մարզիկների միություն» 0.16% ( 445 )
7. Ընտրալան բլոկ «Միասնական ընդդիմություն»13.81% ( 38525 )
8. «Վրաստանի ռադիկալ-դեմոկրատական ազգային կուսակցություն» 0.18% ( 491 )
9. Քաղաքական միավորում «Քրիստտոնական-դեմոկրատական ալիանս» 0.77% ( 2143 )
10. Գիորգի Թարգամաձե - Քրիստոնյա-դեմոկրատներ 8.13% ( 22685 )
11. Ընտրական բլոկ «Ավանդապաշտեր - Մեր Վրաստանը և Կանանց կուսակցություն» 0.31% ( 870 )
12. Մեր երկիրը կուսակցություն 0.1% ( 266 )
Ամեն ինչ հանդարտ է: Երեկ փորձ արվեց հանրահավաքի, հազիվ 2000 հոգի հավաքվեց...
Ինչպես և ասում էի ;)
Djavaxhq
03.06.2008, 19:19

Տեղյակ ես արդլյոք,որ
Ընտրալան բլոկ «Միասնական ընդդիմություն»
Քրիստոնյա-դեմոկրատներ
Շալվա Նաթելաշվիլի, Վրաստանի Լեիբորիստական կուսակցություն
Վրաստանի հանրապետական կուսակցություն
այս կուսակցությունները ստեղծել են վարաստանի այլընտրանքային խորհրդարան եվ հունիսի 10-ին պատրաստվում են առաջին նիստ գումարել, նրանք ընդունելու են օրենքներ եվ հաստատելու են բյուջեի կազմը, նաեւ այն նմանվելու է իրական խորհրդարանի իր նախագահով ու փոխնախագահով,
ես Սահակի կողմնակիցն եմ եվ նրան եմ ձայն տվել մեկի տեղ երեքը, բայց դե.....
Դու ասա ոնց հասկանանք, որ համամասնական ցուցակներով Սաակաշվիլու կուսակցությունը 60 տոկոս է միայն հավաքել, որբ մեծամասնականով 75 տեղից 71ում իրենք են հաղթել այսինքն 95 տոկոս։
Իսկ ընդհանուր առմամբ 150 տեղից ստացվում է 120 Սահակաշվիլիին է այն է 80 տոկոս....
Բացի դրանից Արտեգո հետաքրքիր է իմանալ իսկապես Սաակաշվիլու «առաջարկությունը» ընդիմությանը կարևոր պաշտոններ տալ, համարում ես մեծահոգույթուն՞
Որ մի երկում է ընտրությունները 80 տոկոս ջախջախիչ հաղթանակած ուժը մտահոգվում ինչ որ 20 տոկոս ցաքուցրիվ ընդիմություններին ղեկավար պաշտոններ տալու մեջ։
Ծիծաղաելի էլ չի ախր, ամոթ է ուղղակի - սովետական ստանդարտով մտածող ժողովրդի ընտրությունը դեմոկրատական, ազատ համարել։
Ավելացվել է 1 րոպե անց
Տեղյակ ես արդլյոք,որ
Ընտրալան բլոկ «Միասնական ընդդիմություն»
Քրիստոնյա-դեմոկրատներ
Շալվա Նաթելաշվիլի, Վրաստանի Լեիբորիստական կուսակցություն
Վրաստանի հանրապետական կուսակցություն
այս կուսակցությունները ստեղծել են վարաստանի այլընտրանքային խորհրդարան եվ հունիսի 10-ին պատրաստվում են առաջին նիստ գումարել, նրանք ընդունելու են օրենքներ եվ հաստատելու են բյուջեի կազմը, նաեւ այն նմանվելու է իրական խորհրդարանի իր նախագահով ու փոխնախագահով,
ես Սահակի կողմնակիցն եմ եվ նրան եմ ձայն տվել մեկի տեղ երեքը, բայց դե.....
Հետաքրքիր կլինի տեսնել ինչպես են կիրառվելու այդ օրենքները ու քանի մարդ է հայտարարելու, որ նա այդ օրենքներով է շարժվում...
Բացի դրանից Արտեգո հետաքրքիր է իմանալ իսկապես Սաակաշվիլու «առաջարկությունը» ընդիմությանը կարևոր պաշտոններ տալ, համարում ես մեծահոգույթուն՞
Ես ընդհանրապես որևէ բան չեմ համարում: :) Ես ընդամենը կողքից հետևում եմ զարգացումներին, ես Սահակաշվիլու կողմնակից չեմ, ես պարզապես հիանում եմ նրա խելացի ու մտածված քայլերով: Նրա նախընտրական վիճակը դժվար ավելի լավ լիներ քան ՍՍ-ինն ու ՌՔ-ինը, բայց օրինակ Սահակաշվիլին ցրեց ցույցը, փակեց հեռուստաալիք ու այնքան վարպետորեն արեց այդ ամենը, որ մնաց 100 տոկոսով լեգիտիմության շրջանակներում: Դրա կողքին տեսնում եմ Հայաստանի 10 հոգու սպանած ինքնահռչակ նախագահին: Էդքան բան: Ես պարզապես կողքից դիտորդ եմ: Երկու դեպքում էլ:
Տեղյակ ես արդլյոք,որ
Ընտրալան բլոկ «Միասնական ընդդիմություն»
Քրիստոնյա-դեմոկրատներ
Շալվա Նաթելաշվիլի, Վրաստանի Լեիբորիստական կուսակցություն
Վրաստանի հանրապետական կուսակցություն
այս կուսակցությունները ստեղծել են վարաստանի այլընտրանքային խորհրդարան եվ հունիսի 10-ին պատրաստվում են առաջին նիստ գումարել, նրանք ընդունելու են օրենքներ եվ հաստատելու են բյուջեի կազմը, նաեւ այն նմանվելու է իրական խորհրդարանի իր նախագահով ու փոխնախագահով,
ես Սահակի կողմնակիցն եմ եվ նրան եմ ձայն տվել մեկի տեղ երեքը, բայց դե.....
Նայի, որտեղ տեսար Շ. Նաթելաշվիլի, վստահ եղիր, որ Սահակաշվիլու դաբրոն կա ;)
Իսկ հանրապետականները ինչքան տեղյակ եմ, հակառակը հանգստացնում ու կոչ են անում մյուսներին հանդարվել :esim
Քրիստոնյա-դեմկրատներից բան չեմ հասկանում դեռ, իրենց նախագահ՝ Գիորգի Թարգամաձեն լպրծուն դեմք է:
Դե միավորված ընդդիմության մասին խոսելն արդեն ավելորդ է...
Վրաստանի այս խորհրդարանական ընտրությունները բավականին հետաքրական ընտրություններ էին: Իսկ սա իրականությունից բավականին կտրված թեմա է, կներեք…
Ինչ վերաբերվում է ընտրություններին ջավախքցիների հնարավոր օպոզիցիոն դիրքորոշմանը… Ժողովուրդ ջան, մի քանի բան հաշվի առեք, որպիսի ձեր վերլուծությունը Անդռանիգ Միգռանյանի մակարդակի չլինի, էլի :B
Firstly, վրացական օպոզիցիան շատ ավելի շովինիստօրեն է տրամադրված, քան էս իշխող Սահակ&Co-ն: Օպոզիցիայից մի քանիսը բացահայտ խոսում են Հայոց Ցեզասպանության ԴԵՄ տիպիկ թուրքական փաստարկներով… Սահակին դրանցով փոխարինելու համար պայքարի մեջ մտնելու հիմքեր առանձնապես չկան:
Secondly (which is perhaps more important), հիշեք ինչով ավարտվեց անցած տարի “Միացյալ Ջավախքի” փորձը մասնակցելու Ախալքալաքի շրջանի տեղական խորհրդի ընտրություններին: Այդ փորձը ավարտվեց քաղաքամայր Երեւանում` “Միացյալ Ջավախքի” ղեկավար Վահագն Չախալյանի գլխին հասցված արմատուրի հարվածով, եւ նրան Հայաստանի Հանրապետությունից վտարմամբ…
http://javakhk.net/forum/index.php?showtopic=404&st=0
http://javakhk.net/forum/index.php?showtopic=446&st=0
1988-ին Արցախյան շարժումը շատ հեռու չէր գնա, եթե Զորիին կամ Վաչե Սարուխանյանին ձեռնաշղթաներով կապած հանձնեին Ադրբեջանին… Այսինքն քանի դեռ ՀՀ-ում Ջավախքը “քցող” ուժեր կան, ջավախքցիները առանձնապես ձեռքերի ազատություն չունեն:
Ջավախքցին առանց այն էլ մեծ դժվարությամբ է հոգում իր ընտանիքի մի կտոր հացը Ռուսաստանում ծանր աշխատանքով: Ձեռքի հետ առատօրեն կերակրում է Հայոց Հանրապետության փառապանծ մաքսավորներին, որոնք առանց քաշվելու կարող են երկու գլուխ պանիր բագաժնիկում բռնելու համար տուգանել խեղճուկրակ գյուղաացուն: :apeape Ջավախքցին կերակրում է նաեւ երեւանյան անձնագրային բյուրոների ազնվազարմ աշխատակիցներին, որոնք մի ՀՀ անձնագրի համար US$3000 են ուզում :scleros (անձնագիրը ջավախքցուն պետք է Ռուսաստան աշխատանքի գնալու համար):
Սիրելի երեւանյան մասնակիցներ, նախքան ի փառս Հայրենյաց քաղաքական համարձակ քայլերի կոչելը, մի հատ ձեր տամոժնիկների ախորժակը monitoring արեք… ի փառս Հայրենյաց, իհարկե… :o
Djavaxhq
04.06.2008, 22:06
Լիովին համաձայն եմ հայրենակցիս ասածներին մեզ թթիկունքից՝ դե հայաստանից ավելի շատ են խփում, Չախալյանի ձերբակալությունը եվ արտաքսումը դա ուղակի մահափորձ էր ջավախքի շարժման նկատմամբ, դա կոտրելու փորձ էր այն ոգին որ կա Ջավախքում, բայց առը իրենց,
Ես ընդհանրապես որևէ բան չեմ համարում: :) Ես ընդամենը կողքից հետևում եմ զարգացումներին, ես Սահակաշվիլու կողմնակից չեմ, ես պարզապես հիանում եմ նրա խելացի ու մտածված քայլերով: Նրա նախընտրական վիճակը դժվար ավելի լավ լիներ քան ՍՍ-ինն ու ՌՔ-ինը, բայց օրինակ Սահակաշվիլին ցրեց ցույցը, փակեց հեռուստաալիք ու այնքան վարպետորեն արեց այդ ամենը, որ մնաց 100 տոկոսով լեգիտիմության շրջանակներում: Դրա կողքին տեսնում եմ Հայաստանի 10 հոգու սպանած ինքնահռչակ նախագահին: Էդքան բան: Ես պարզապես կողքից դիտորդ եմ: Երկու դեպքում էլ:
Նայի, որտեղ տեսար Շ. Նաթելաշվիլի, վստահ եղիր, որ Սահակաշվիլու դաբրոն կա ;)
Իսկ հանրապետականները ինչքան տեղյակ եմ, հակառակը հանգստացնում ու կոչ են անում մյուսներին հանդարվել :esim
Քրիստոնյա-դեմկրատներից բան չեմ հասկանում դեռ, իրենց նախագահ՝ Գիորգի Թարգամաձեն լպրծուն դեմք է:
Դե միավորված ընդդիմության մասին խոսելն արդեն ավելորդ է...
Վատից վատը միշտ էլ կարելի է գտնել - զիմբաբվեում ասենք Մուգաբեն մարդակերություն էլ կանի թե ինչա նախագահ մնա ու իշխանությունը պահի։
Խոսքն գնում էր նրա մասին, որ Վրաստանում ընդհամենը թատրոն է, այն էլ փակ դռների ետևում ու այն ինչ երևում է դրա հիման վրա ենթադրություններ անելը անիմաստ է։
Այնպես որ ի համեմատություն չէ, որ պետք է գնահատել, այլ ի արժանիք, որը տվյալ դեպքում Վրաստանում ու Սահակաշվիլու կողմից չի արված - այն է մարդիկ չեն հավատում, որ ընտրություները արդար է, իսկ որ օրենքով նա լեգիտիմ է ընդհամենը օրենքը ինքն է գրում ինքն էլ կատարում...
http://www.armenialiberty.org/armeniareport/report/ar/2008/06/ED8B8E1E-1E58-42CE-B34A-67F7AA94994F.ASP
Աբսուրդը նրանում է որ ռուսներին դեմ բոլորն են խաղում և ընդիմությունը և Սահակաշվիլիին բայց պահում են վերջինին, զուտ ավելորդ գլխացավանքից խուսափելու համար, քանի որ համաձայն եմ Javakhկի հետ ավելի վատ կարող է լինի եթե Սաակաշվիլին չլինի։
Բայց ինքնախաբեություն է պնդել, որ վրաստանում լեգիտիմություն կա ու ժողովուրդը Սաակաշվիլին է ուզում - վրացի ժողովուրդը կարծում եմ դեռ ինքն էլ չգիտի ինչ է ուզում դրանից էլ ով ինչ ուզում գլխների սարքում է...
Քաղաքական տգետ ու ապաշնորհ ենք բոլոր նախկին սովետական ազգերով - քաղաքական պայքար, սկզբունքներ ասածը դեռ շատ երկար պիտի սովորենք...