PDA

Դիտել ողջ տարբերակը : PayPal.com - Օնլայն վճարային համակարգ

Armeno
13.05.2008, 13:36
Ժողովուրդ PayPal ի վրայի փողերը ոնց կարան Հայաստանից ստանան, թե պիտի վեբմանի փոխվի՞:)

Armeno
13.05.2008, 18:26
մեկդ ձեն հանեք ժողովուրդ, պետքա

VisTolog
13.05.2008, 20:39
Պիտի որ լինի: Վեբմանին չգիտեմ, բայց բանկային հաշվի վրա կլինի քցել:

Աթեիստ
13.05.2008, 22:33
Հայաստանի բնակիչների համար PayPal-ը դեռևս միակողմանի է գործում, ինչը նշվում է գրացման ժամանակ: Այսինքն հնարավոր է միայն փող փոխանցել:
Ստանալու համար հարկավոր է փոխանցել մի այնպիսի ծանոթի հաշվին, որը կունենա նորմալ կրեդիտ քարտ:

Armeno
14.05.2008, 13:34
ռեգիստռացիայի ժամանակ մի հատ տեղ կար որ կրեդիտ քարտի համար էիր նշում, համարը գրում էի բայց Verify cod ը չկար քարտի վրա

Philosopher
14.05.2008, 15:35
Քարտդ մուտք անելուց հետո, PayPal-ը քարտային հաշվիցդ վերցնում է 1.5-2 USD: Տվյալ ամսվա քարտային պատմությունիցդ պիտի նայես, տեսնես, թե կոնկրետ ինչքան գումար է վերցրել ու էդ գումարի չափը գրես PayPal-իդ account-ում, որից հետո էդ գումարը ետ կվերադարձվի, քարտդ էլ կլինի հաստատված: Դրա արդյունքում կստանաս առանց սահմանափակումների փող փոխանցելու հնարավորություն, բայց ստանալու հնարավորություն էլի չես ունենա;)

dvgray
14.05.2008, 16:04
Կարող ես օգտվել
https://www.moneybookers.com
Բավականին բազմաշերտ ծառայություններ է առաջարկում, և գներն էլ լավն են:

Philosopher
14.05.2008, 16:18
Կարող ես օգտվել
https://www.moneybookers.com
Բավականին բազմաշերտ ծառայություններ է առաջարկում, և գներն էլ լավն են:

Համաձայն եմ, նաև անցիր verification-ի բոլոր փուլերը` հասցե, քարտ, բանկային հաշիվ:

Armeno
14.05.2008, 16:25
PAYPAL -ի փողերը ի՞նչ եղանակով կարելի է ստանալ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

dvgray
14.05.2008, 16:33
PAYPAL -ի փողերը ի՞նչ եղանակով կարելի է ստանալ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Փորձիր արտասահմանյան հաշիվ ունեցողից ինչ-որ բան "գնել" ասենք /ebay -ի միջոցով/ և հետո նա թող ուրիշ ձևերով հաշվանցված գումարը փոխանցի քեզ:

Ավելացվել է 3 րոպե անց

Համաձայն եմ, նաև անցիր verification-ի բոլոր փուլերը` հասցե, քարտ, բանկային հաշիվ:
Կարծեմ հասցեի ստուգում չեն կատարում /գոնե 2 տարի առաջ, երբ ինձ էին ստուգում չկար/ : Ստուգում էին միայն քարտային հաշիվը:
Իսկ դա ոչ մի բարդություն իրենից չի ներկայացնում, մանավանդ օն-լայն Առքա /մաստեր/ քարտերի առկայության դեպքում:

BOBO
14.05.2008, 16:43
PAYPAL -ի փողերը ի՞նչ եղանակով կարելի է ստանալ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Փոխանցում էս Վեբմանի, ընդուց Իդրամ ընդուց փոստ ու էթում ստանում էս:)

Philosopher
14.05.2008, 16:45
Կարծեմ հասցեի ստուգում չեն կատարում /գոնե 2 տարի առաջ, երբ ինձ էին ստուգում չկար/ : Ստուգում էին միայն քարտային հաշիվը:
Իսկ դա ոչ մի բարդություն իրենից չի ներկայացնում, մանավանդ օն-լայն Առքա /մաստեր/ քարտերի առկայության դեպքում:

Հիմա արդեն կատարում են;) Իսկ քարտ հաստատելը իսկապես բարդ չի:

Ավելացվել է 1 րոպե անց

Փոխանցում էս Վեբմանի, ընդուց Իդրամ ընդուց փոստ ու էթում ստանում էս:)

Այսինքն` հայկական հաշվին փող կարելի ա՞ ընդհանրապես ստանալ: Ու ստանալուց հետո կարելի ա փոխանցել Վեբ Մանի՞:)

BOBO
14.05.2008, 17:31
Չեմ հասկանում, ինչումն ա պռոբլեմը? Էտ paypal-ի հաշվից ուրիշ հաշվի(paypal) չի ըլնում փող փոխանցել?:))

Armeno
14.05.2008, 17:56
բոբ ջան տենց տռանսֆեռնեռով մեջը 20 $ կորումա

BOBO
14.05.2008, 18:18
Դե էտ կախված ա նրանից թե ինչքան փող էս փոխանցում:))
paypal-ից webmoney փոխանցելու կամիսիան 3% ա
1 WMZ = 307.25 EDram էս էլ սենց, նենց որ շատ փող չես կորցնի երեևի:)

Armeno
14.05.2008, 18:38
Bob յան ըստ transmoney.ru ի 13.5% ա

BOBO
14.05.2008, 18:46
http://buxarexchange.com
Ես սրա տվյալներով եմ ասում, բայց կարողա սխալվում եմ չգիտեմ:)
Փայփալ առնելը 5% էր, բայց վեբմանի առնելը չի գրում պտի ակտիվացիա անես որ գրի ոնց որ

ratak
13.04.2009, 11:10
Ժողովուրդ PayPal ի վրայի փողերը ոնց կարան Հայաստանից ստանան, թե պիտի վեբմանի փոխվի՞:)

մեկդ ձեն հանեք ժողովուրդ, պետքա

ես կկանխիկացնեմ PayPal 8% . [email protected].

ministr
13.04.2009, 12:31
Ժողովուրդ բա որ Refund են անում փողը ոնց ա նստում քարտի վրա?

Ֆրեյա
13.04.2009, 12:53
Իսկ ով կարող է ասել, հասցեն ոնց են հաստատում?
Ուղղակի պետք է գնամ բանկ եւ քարտիս կից պահվող տվյալներում հասցեն ավելացնեմ?

ministr
13.04.2009, 12:56
Քարտը վեռրցնելուց հասցե ես գրել: Ուղղակի մի հատ գնա նայի ինչ հասցե ես լրացրել որ նույնությամբ էլ գրես paypal բացելուց:

panion
30.05.2009, 09:30
իմ կարծիքով էսօրվա դրությամբ ոչ PayPal-ը, ոչ էլ MoneyBookers-ը պետք չեն էս տարածաշրջանում ապրողներին (ԱՊՀ երկրների մասին ա խոսքը), որովհետև եթե նույնիսկ ինչ-որ աքաունթ ես գտնում, որը գրանցված ա ասնեք ԱՄՆ-ում, մի որոշ ժամանակ օգտվելուց հետո, էլի բլոկավորում են ամբողջ գումարով հանդերձ: ոնց որ էս զոնայի մարդիկ դրանց համար "Ճ" սորտ լինեն...
WebMoney համակարգը օրեցօր ավելի մեծ թափ ա առնում ու տարածվում ա նաև Եվրոպայում, ու մի երկու տարի հետո արդեն համաշխարհային մասշտաբի ճանաչում կստանա երևի: Հուսանք....

Artgeo
30.05.2009, 09:33

Աստված տա մինչև «համաշխարհային» դառնալը սերտիֆիկատի հարցը գոնե լուծեն...

ministr
30.05.2009, 12:34

Բլոկ են անում, որովհետև տեսնում են IP-ն հայկականա իսկ քարտը ամերիկյան: Այսինքն հավանականություն կա, որ ջարդել են: Մի քիչ հետները խոսում ես, զանգում բացատրում ես բացում են:

panion
01.06.2009, 07:38
Աստված տա մինչև «համաշխարհային» դառնալը սերտիֆիկատի հարցը գոնե լուծեն...
Իսկ ինչ ա ինչ-որ խնդիրներ կան webmoney-ի սերտիֆիկատների հետ կապված՞

panion
01.06.2009, 07:39
Բլոկ են անում, որովհետև տեսնում են IP-ն հայկականա իսկ քարտը ամերիկյան: Այսինքն հավանականություն կա, որ ջարդել են: Մի քիչ հետները խոսում ես, զանգում բացատրում ես բացում են:
Չէ, չէ... ուր ա էդքան հեշտ ըլներ դրանց հետ...

ministr
01.06.2009, 08:31
Հեշտ չի, բայց ես մի անգամ արել եմ:

panion
01.06.2009, 12:59
Ես մինչև հիմա իմ Ամերիկայի ընկերոջ PayPal հաշվից եմ օգտվում, բայց շատ զգուշ, որովհետև մի անգամ բռնել էին համ իմ փողերը համ էլ ընգերոջս փողերը 6 ամիս բլոկավորված մնացին... :angry

ministr
01.06.2009, 13:10
Պետք ա շնորհակալություն հայտնենք, որ ըտենց օպերատիվ են աշխատում ;)

panion
03.06.2009, 10:10
Էտ էլ կա, բայց որ զզվցնում են իրանց օպերատիվությամբ, էտ էլ ա փաստ... մանավանդ որ ԱՊՀ երկրներին որպես "Ճ" կալս են վերաբերվում մինչև հիմա, էդ վափշե ախմախություն ա :hands

ministr
03.06.2009, 10:20
Մի անգամ դաժե լույսի, գազի ջրի մուծած չեկեր եմ ուղարկել որ համոզվեն ես եմ :)))))))))))
Ընդ որում էդ իրանց պահանջն էր :)

ministr
02.07.2009, 22:13
Այ քեզ բան.. պարզվումա հայկական քարտով բացված paypal-ի վրա առհասարակ փող փոխանցել հնարավոր չէ: Ինձ թվում էր, թե փողը գոնե Paypal-ի վրա կնստի, ուղղակի չեմ կարողանա քարտի վրա փոխանցեմ:

Xelgen
03.07.2009, 22:27
Այ քեզ բան.. պարզվումա հայկական քարտով բացված paypal-ի վրա առհասարակ փող փոխանցել հնարավոր չէ: Ինձ թվում էր, թե փողը գոնե Paypal-ի վրա կնստի, ուղղակի չեմ կարողանա քարտի վրա փոխանցեմ:

Հաստա՞տ։ Կարո՞ղ է ինչ-որ բան պետք է ակտիվացնել դրա համար։
Դատելով կայքում երկրների ցանկից, պետք է որ պեյ-պալի բալանսի վրա նստեր, քարտի վրա չփոխանցվեր։

ministr
04.07.2009, 17:40
Ուր էր տենց բան... Հայաստանի ինչպես նաև մի շարք "Ճ" կլասի երկրների կողմից թողարկված VISA քարտերով բացված Paypal-ի վրա առհասարակ հնարավոր չէ փոխանցում կատարել:

Norton
07.01.2010, 21:00
Ժող. մոկդ բացատրեք էլի, Paypal համակարգը ոնց ա գործում, ասենք եթե այս համակարգով ուզում եմ, որևէ X գումար փոխանցեմ Y հաշվեհամարի, ինչ պիտի անեմ դրա համար:

ministr
07.01.2010, 23:50
Ժող. մոկդ բացատրեք էլի, Paypal համակարգը ոնց ա գործում, ասենք եթե այս համակարգով ուզում եմ, որևէ X գումար փոխանցեմ Y հաշվեհամարի, ինչ պիտի անեմ դրա համար:

Նախ պետք ա համոզվես, որ Y հաշվեհամարին ընդհանրապես կարող ես փող փոխանցել, որովհետև եթե Y քարտը հայկական ա, ապա փող փոխանցել հնարավոր չէ:

Սկզբից պետք է գրանցես քո VISA կամ MASTER քարտը PayPal համակարգում: Դրա համար մտնում ես www.paypal.com ու անցնում ռեգիստրացիայի փուլերը: Միանգամից Premier account բացի:
Ուրեմն պետք է ճիշտ իմանաս քո հասցեն անգլերեն լեզվով,որը բանկում կցվածա քո հաշվին: Քանի որ բանկային աշխատողները չեն փայլում անգլերենի գիտելիքներով, ինչ հիմար բաներ ասես կարող են գրած լինել: Դրա համար սկզբից հասցեդ ճշտի, եթե ճիշտ չեղավ քարտդ չի հաստատվի:
Հետո լրացնում ես պահանջվող տեղեկությունները: Հաջող լրացնելուց հետո PayPal-ը քո հաշվից փող ա քաշում, մոտ $1-$2, և տալիս ա verify կոդ, որը հետո պետք է գրես PayPal-ում որպեսզի account-դ ակտիվանա: Այդ ձևով իրենք հաստատ իմանում են, որ քարտը գողացված չէ: Երբ որ վերջնական կակտիվանա, կտեսնես, որ PayPal-ի քո էջում գրված է Verified: Դրանից հետո կարող ես օգտագործել: Հարցեր լինեն խնդրեմ :)

davidus
08.01.2010, 00:55
ministr ջան, մի հարց..

PayPal-իդ էջում անպայման չի չէ, որ քարտում եղած գումարը նշվի..... ես նորմալ "կցել" եմ քարտս համակարգին, բայց բալանսս 0.00 ա ցույց տալիս.... մի քանի տեղ հարցրել եմ, ասել են նորմալ ա....
դու էլ ասա, խիղճս հանգիստ լինի.. :))

ministr
08.01.2010, 01:02
Դավ ջան, PayPal-ի հաշիվն ուրիշա, քարտիդ հաշիվն ուրիշ: Ըստ էության քո հաշվին 0-ից բացի ուրիշ բան չի էլ կարող ցույց տալ, որովհետև քեզ փող ուղարկել չեն կարող:
Կարճ ասած էդ PayPal-ը պատկերացրեք բուֆերի նման մի բան մինչև քարտ: Խիղճդ էլ հանգիստ պահի, նորմալա :)

davidus
08.01.2010, 01:06
հա, ի դեպ, էտ մաստեր քարտս "կցեցի" arca համակարգին` որպես վիրտուալ քարտ, որտեղ լրիվ երևում ա գործարքները և այլն (օգտվողները գիտեն).... paypal-ի պանանջած 4 նիշանոց գաղտնաբառն էլ հենց այդտեղից էլ իմացա, բանկ զանգելու կարիք չառաջացավ..

ministr
08.01.2010, 01:07
Միանգամայն ճիշտ ես արել :)

Goqor85
08.01.2010, 01:52
Բարև Բոլորին. Օգնեք ինձ PayPal-ից գումարը փոխամց եմ webmoney:(

BOBO
08.01.2010, 10:37
Buxarexchange.com

Goqor85
08.01.2010, 21:39
Buxarexchange.com

իսկ քանի տոկոսա պահում

BOBO
08.01.2010, 22:08
Սայթում գրած կլնի կարդա

AkOPs
25.01.2010, 16:38
Ժողովուրդ տենցել պարզ չեղավ կլնի էբայից ապրանք ծախել ու պեյպելով ստանալ.կարգին բիզնեսա որ ստացվի լավ կլնի...

james_arm
27.01.2010, 00:50
Մի քանի ձև կա Հայաստանում գումարը ստանալ, ուղակի ռիսկը կա սառեցնելու ու շատ մեծա, դրա համար չեմ ուզում ինձանից այդ ինֆօն դուրս գա, ավելի լավ կլինի ուղակի օգտվել այլ համակարգերով:

AkOPs
28.01.2010, 14:26
Ոչինչ պռոբլեմ չկա դու առաջարկի ձևերը!!!! եթե իհարկե գաղտնիք չի...

weber
06.02.2010, 23:53
Ժողովուրդ ջան մի բան հարցնեմ իսկ ԱՐՔԱ քարդ ընդունում է paypal-ը

davidus
07.02.2010, 00:28
չէ, միայն MasterCard, Visa ու American Express

weber
07.02.2010, 00:54
Լավ չի. բա վիզաի հետ համագործակցող ԱՐՔԱ քարդ չկա?

Մի հատ նուրբ պրոբլեմ կա դրա համար եմ հարցնում: Մի պատվիրատուի պատվերով օնլայն խանութ սարքեցի հիմա ասումա պիտի Իդրամ համակարգ դնես որ ԱՐՔԱ քարդ ունեցուղներն կարողանան օգտվեն իմ խանութից առևտուր անելու հաճույքից :) Ու ցավն նրանումա որ խանութն պատրաստի էր թարգմանեցի դրեցի 3 լեզվովա: Հաջողվեց Paypal-ի հարցն լուծել մնաց Իդրամն ինտեգրեմ բայց չի հաջողվում:

davidus
07.02.2010, 01:56
դե մի հատ իրենց զանգի, տես ինչով կարան քեզ օգնեն.....

norhayer
07.02.2010, 06:10
Ով կարող է ասել որ բանկի visa քարտից կարողենք գումար փոխանցել paypal հաշվին որպեսզի այն ակտիվանա

weber
07.02.2010, 13:19
Թող գովազդ չդիտվի բայց իմ քարտն Areximbank-ի քարտ ա ու ընդունելա:

Իդրամն ասումա դու պիտի սարքես: Բայց ծրագիրն ծատ բարդա ու քանի որ ֆինանսների հետ ա կապված նաև պատասխանատու գործ ա;

Ով կարող է այս հարցում ընկերական օգնել թող նամակ գրի: Պարտքի տակ չեմ մնա:

AMzone
10.02.2010, 04:41
հիմա մի հատ նոթբուք եմ նայում իբայ.քոմ - ում. իրա մոտավոր գինը 700-900 դոլարա, մաիլով ուղարկեու գինը 100-300, ուզում եմ չկա ետձեվ փոստային ծառայության միջոց, որ ենտեղից ուղարկեն եստեղ ռաստամոշկա չարվի. մեկել եթե ջինս առնեմ, ետել պտի ռաստամոշկա անեմ՞

aerosmith
10.02.2010, 10:58
այ հիմա տենց հարց ինձելա հետաքրքրում, ես էլ ոայրլեսս մկնիկ ու կեյբորդ եմ ուզում առնեմ, պերեվոզկեն ձրի ա , բայց մտածում եմ ստեղ ընենց մաքս վրեն կդնեն, որ ավելի լավ էր ստեղից առնել......

ministr
10.02.2010, 11:53
Մեր երկրում ոչ մի բան բացառված չի :)

helium
10.02.2010, 23:29
հիմա մի հատ նոթբուք եմ նայում իբայ.քոմ - ում. իրա մոտավոր գինը 700-900 դոլարա, մաիլով ուղարկեու գինը 100-300, ուզում եմ չկա ետձեվ փոստային ծառայության միջոց, որ ենտեղից ուղարկեն եստեղ ռաստամոշկա չարվի. մեկել եթե ջինս առնեմ, ետել պտի ռաստամոշկա անեմ՞

Մինչեւ 50000 դրամի ապրանքը ռաստամոշկա չի արվում, իսկ ավել արժեքի դեպքում միշտ արվումա՝ անկախ ապրանքի տեսակից եւ առաքման եղանակից:

AMzone
11.02.2010, 01:52
Մերսսիներ.

Ներսես_AM
11.02.2010, 01:57
180 օրը մեկ գնված մինչև 50000ը չի անցնում տամոժնյան… եթե մի ամիս հետո առնես կարողա ընկնի

AkOPs
11.02.2010, 17:17
Իսկ եթե ես 1 ամսում առնում եմ մի 10 անգամ ու դրանց ընդհանուր գինը 50000-ից ավել է,բայց առանձին էժանանոց են?թե միանգամվա գնով են հաշվում?

hyestar
22.06.2010, 01:34
Առաջին անգամ Հայաստանում
Փոխանակում:
Edram -->> PayPal
PayPal -->> Edram
_________________________________
Զանգահարել: 094444480 կամ 099991888 Գոքոր.

Life
22.06.2010, 01:45
Ջաաան,ես սրան երկար էի սպասում:yahoo

terev
22.06.2010, 10:50
Ջաաան,ես սրան երկար էի սպասում:yahoo

Մի հատ տոկոսները իմացի, հետո կուրախանաս: :)

Life
22.06.2010, 11:25
:D:D փոխաբերական իմաստով էր գրել :D

Reh32
22.06.2010, 22:33
Մինչեւ 50000 դրամի ապրանքը ռաստամոշկա չի արվում, իսկ ավել արժեքի դեպքում միշտ արվումա՝ անկախ ապրանքի տեսակից եւ առաքման եղանակից:

իսկ ինձ սարսափելի հետաքրքիր ա ապրանքի գինը ստեղ պիտի լինի 50000 դրամ, թե 50,000 դրամանոց ապրանք կարաս առնես? համ էլ ոնց են իմանում թե ինչքան ա ապրանքիտ գինը?
մի հատ բանկերից մեկը զեղչ էր արել վիզա միջազգային վերցրեցի, բայց ձև չեղավ փեյփոլում գրանցելու, բանկի մասնագետները ոչ մի բանով չկարողացան օգնել, պատճառը տենց էլ չիմացա թե իմ քարտը խի չգրացվավ.
Հիմա մի հատ ուրիշ բանկից մաստեռ քարտ եմ վերցրել տենանք էսի ինչ ա ասում.

---------- Ավելացվել է՝ 23:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:22 ----------

մե բան էլ. հիմի ասենք քարտս տատուս անունով ա ես տատուս տվյալները գրեմ փեյ փոլում?

Hda
23.06.2010, 07:15
համ էլ ոնց են իմանում թե ինչքան ա ապրանքիտ գինը?
գնահատող մասնագետ ունեն իբր...

մե բան էլ. հիմի ասենք քարտս տատուս անունով ա ես տատուս տվյալները գրեմ փեյ փոլում?
հա ,հանկարծ իմ տատունը չգրես :D

Reh32
23.06.2010, 11:06
հիմա զանգեցի բանկ, ասում եմ իմ քարտիս գրանցման հասցեն ասեք ձեր մոտ ինչպես ա գրած ասում ա մենք մեր մոտ տենց բան չունենք գրած. հիմա հասցես ոնց թարգմանեմ անգլերեն որ ճիշը լինի. ով կարա օգնի?

terev
23.06.2010, 11:19
Գնում ես բանկ և պահանջում ես «ՔԱՐՏԻ ԵՎ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ»: Նրանք պարտավոր են դա տան: Եթե չեն տալիս, բանկդ փոխում ես:

Reh32
23.06.2010, 15:30
Գնում ես բանկ և պահանջում ես «ՔԱՐՏԻ ԵՎ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ»: Նրանք պարտավոր են դա տան: Եթե չեն տալիս, բանկդ փոխում ես:

էս էլ 2 րդ բանկն ա զանգում եմ ասում հասցես ոնց եք անգլերեն գրել նենց ա զարմանում, որ սկսում եմ ես ել կասկածել.

Reh32
23.06.2010, 16:13
իսկ բացի իբեյից ինչ ուրիշ փորձված սայտեր գիտեք?

Skeptic
24.06.2010, 01:11
Բարև ձեզ, ժողովուրդ ջան: Մինչև հիմա ոչ մի ձևի անկանխիկ վճարումներից չեմ օգտվել, ու հիմա իմ մոտ էսպիսի խնդիր ա առաջացել.
Ինձ մի հատ ապրանք ա պետք /էժան ա, գինը դրամով մոտավորապես 3500-4000 ա/, որը հնարավոր ա գնել կամ պլաստիկ քարտի, կամ էլ PayPal-ի միջոցով: Պլաստիկ քարտ չունեմ, բայց, ինչքան հասկացա, առանց դրա հնարավոր չի, որովհետև PayPal-ում գրանցման ժամանակ պահանջում ա պլաստիկ քարտի համարը: Ու, բացի դա, էդ ապրանքը վաճառվում ա Անգլիայում ու մենակ ֆունտ սթերլինգով...
Մի խոսքով, ի՞նչ անեմ: :esim

Նախօրոք շնորհակալ եմ:

Zangezur
24.06.2010, 01:26
Ուզում էս ասա ինչ սայտա, կամ ինչ ընկերությունա, հետո մնացածը

Skeptic
24.06.2010, 03:45
Ուզում էս ասա ինչ սայտա, կամ ինչ ընկերությունա, հետո մնացածը

Դե եթե դա կօգնի... :pardon
Այ սրանից (http://darwinuk.com/index.php?act=viewProd&productId=8) եմ ուզում առնեմ:

BOBO
24.06.2010, 04:56
Բարև ձեզ, ժողովուրդ ջան: Մինչև հիմա ոչ մի ձևի անկանխիկ վճարումներից չեմ օգտվել, ու հիմա իմ մոտ էսպիսի խնդիր ա առաջացել.
Ինձ մի հատ ապրանք ա պետք /էժան ա, գինը դրամով մոտավորապես 3500-4000 ա/, որը հնարավոր ա գնել կամ պլաստիկ քարտի, կամ էլ PayPal-ի միջոցով: Պլաստիկ քարտ չունեմ, բայց, ինչքան հասկացա, առանց դրա հնարավոր չի, որովհետև PayPal-ում գրանցման ժամանակ պահանջում ա պլաստիկ քարտի համարը: Ու, բացի դա, էդ ապրանքը վաճառվում ա Անգլիայում ու մենակ ֆունտ սթերլինգով...
Մի խոսքով, ի՞նչ անեմ: :esim

Նախօրոք շնորհակալ եմ:

պարտադիր չի կրեդիտ քարտի տվյալները լրացնես

---------- Ավելացվել է՝ 05:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 05:43 ----------

իդրամով վեբմանի էս առնում https://nachange.com/
Վեբմանիով փայփալ https://buxarexchange.com/

javaharut
24.06.2010, 11:12
Ես իմ քարտը գրանցել եմ Paypal ու հիմա իմ Paypal-ը ցույց ա տալիս verified: Visa քարտով եմ գրանցվել paypal-ում և visa վերցնելուց անպայման նշել եմ, որ արժույթը լինի դլոարով: Ինձ թվում է հենց դա է պատճառը, որ paypal-ում չի լինում քարտը գրանցել: Մեկ էլ Անգլերեն հասցեի համար ասեմ, որ ես ինչպես մտածել այնպես էլ լրացրել եմ հասցեն :8 :

Բայց բացի հոստինագային ծառայությունից ուրիշ ոչ մի բանից չեմ օգտվել:

ed2010
24.06.2010, 11:29
paypal-ի համա ընդհանրապես նշանակություն չունի քարտը ինչ արժույթով է.. և երկրորդ, Paypal-ը ստուգում է միայն քարտի համարը, ժամկետը, անուն ազգանունը և ծածկագիրը, հասցեն դժվար ինչ-որ մեկը կարողանա գրել ճիշտ այնպես ինչպես բանկում է գրված...

Hda
24.06.2010, 14:22
Ես իմ քարտը գրանցել եմ Paypal ու հիմա իմ Paypal-ը ցույց ա տալիս verified: Visa քարտով եմ գրանցվել paypal-ում և visa վերցնելուց անպայման նշել եմ, որ արժույթը լինի դլոարով: Ինձ թվում է հենց դա է պատճառը, որ paypal-ում չի լինում քարտը գրանցել: Մեկ էլ Անգլերեն հասցեի համար ասեմ, որ ես ինչպես մտածել այնպես էլ լրացրել եմ հասցեն :8 :

Բայց բացի հոստինագային ծառայությունից ուրիշ ոչ մի բանից չեմ օգտվել:

ակտիվացման կոդին ես սպասում՞

javaharut
24.06.2010, 15:42
ակտիվացման կոդին ես սպասում՞
Չէ ակտիվացրել եմ արդեն,բայց ասեմ մեկ ամիս տևեց մինչև կոդն ուղարկեցին: Բանկում ընդհանրապես գաղափար չունեին թե ինչ է paypal-ը: Բայց ծանուցում ուղարկելուց նշված էր իմ վճարումը Paypal 1$ և դրա վրա էլ չորս նիշանոց կոդ էր, որով էլ ակտիվացրել եմ:

Ֆրեյա
01.07.2010, 18:51
Իսկ ասենք թե քարտս հաստատեցի... հետո՞ :think

Պետք ա փող ուղարկեմ վրան, այսինքն՝ PayPal–ի սայտում սենդ անեմ՞

Lapterik
01.07.2010, 19:32
Ան դու քարտ չես գրանցել? ես առդեն մի քանի բան առել եմ,եկելա տեղա հասել,ոչ մի խնդիր չկա, ուղղակի Վիզաս եմ գրանցել ու ֆսյո, ինքը ավտոմատ վիզայից քաշում ա.

ed2010
01.07.2010, 20:11
Իսկ ասենք թե քարտս հաստատեցի... հետո՞ :think

Պետք ա փող ուղարկեմ վրան, այսինքն՝ PayPal–ի սայտում սենդ անեմ՞

Ոչ մի բան սենդ անել պետք չի, եթե վճարում ես անում PayPal-ով, ինքը ավտոմատ քաշում ա քո քարտից:

Remix-Hayko
24.07.2010, 11:06
Ու՞մ կարղ եմ WebMoney -ով գումար ուղարկել, համապատասխանաբար ձեր PayPal-ի հաշվից վճարում անելու համար 5$ կամ 4$: զանգեք 093564356 կամ Skype HaykSanamyan հասցեով կապնվեք: Ինչքան հնարավոր է արագ:

Remix-Hayko
06.08.2010, 09:11
paypal-ի հաշվեհամարը ինչպես կարելի է լիցքավորել Հայաստանից, կանխիկ կամ այլ միջոցներով? Շատ է անհրաժեշտ :(

ministr
06.08.2010, 09:57
Նայած ինչ paypal-ա: Եթե հայկական քարտովա բացված մոռացի, իսկ եթե ուզում ես հայկական քարտով բացված paypal-ից փող ուղարկես այլ paypal-ի,. որի քարտը կարող ա վճարումներ ընդունել, ապա խնդիր չունես:

konqi
06.08.2010, 11:26
ես էլ ՎեբՄանի ից փեյփոլ փոխանցելու խնդիր ում. ոնց հասկացա նորմալ սերվիս չկա դրա համար :(

Remix-Hayko
06.08.2010, 17:55
Հա, ստեղից, նորմալ ձև չկա, մնում ա մարդ լինի համաձայնվի ընդունել իր ՎեբՄանի-ի հաշվին գումար ու փոխանցի paypal-ի իր հաշվից մեզ

ayepremyan
07.11.2010, 21:59
Իսկ Visa Electron-ով կարելի ա՞ փեյփալում գրանցվել։ Ռուսական ֆորումներում ասում են, որ էդ կախված ա բանկից։ :think

Jarre
07.11.2010, 22:58
Իսկ Visa Electron-ով կարելի ա՞ փեյփալում գրանցվել։ Ռուսական ֆորումներում ասում են, որ էդ կախված ա բանկից։ :think

Ինչքանով ես գիտեմ կարևորը ոչ թե բանկն ա, այլ այն, որ Վիզա էլեկտրոնդ պարտադիր ունենա CVV կոդ։ Դա քարտի հետևի մասում գրված երեք թվեր են։ Նույնիսկ դեբետային քարտերը կարան ունենան, եթե դու պատվիրելուց նախօրոք ասես այդ մասին։ Եթե քարտը չունենա CVV կոդ, ուրեմն չես կարող գրանցվել կամ առևտուր անել օնլայն։

aerosmith
07.11.2010, 23:15
Իսկ Visa Electron-ով կարելի ա՞ փեյփալում գրանցվել։ Ռուսական ֆորումներում ասում են, որ էդ կախված ա բանկից։ :think

Ուրեմն պետք է վերցնես վիզա էլէկթրոն դոլլարային. Ժեռռե-ն ճիշտ նշեց CVV -ը դա պարտադիր է։ Ես վերցրել եմ քոնվերս բանկ-ից ու նորմալ գնումներ կարում եմ կատարել։ Չնայած Դեռ առածներս չի եկել :), բայց դե հուսով եմ, որ կգա։

Demerton
16.12.2010, 22:24
Բարև հայեր: Լսել եմ, որ եթե հաշվիդ $100-ից պակաս գումար կա, paypal-ով չես կարող ասենք ebay-ից ապրանք առնես... տենց բան կա՞... մի ձև չեմ հավատում:Ճ...

ed2010
02.01.2011, 12:47
Բարի օր,

Ոչ, տենց բան գոյություն չունի, paypal-ով կարող ես առևտուր անել հաշվիդ ցանկացած գումարի առկայության դեպքում: Բայց սենց բան կա.. երբ որ գրանցում ես paypal, դրանով առևտուր կարող ես անել մինչև 100$-ի, դրանից հետո պետք է confirm անել paypal հաշիվը: Եթե հետաքրքրում է կբացատրեմ ինչպես է դա արվում:

Կարապետ
05.01.2011, 16:42

Եթե դժվար չի այստեղ գրե՞ս

Կարապետ
05.01.2011, 16:50
Քարտ ունեմ VTB Visa Gold. կլինի՞ PayPal փող փոխանցել:

Կամ կա՞ն օնլայն խանությներ որոնք նաև ընդունեն WebMoney

ed2010
05.01.2011, 21:01
Եթե դժվար չի այստեղ գրե՞ս

Paypal գրանցելուց և մուտք գործելուց հետո հենց առաջին էջում, որտեղ գրված է "Welcome", տակը կա "Status: Unverified.... Get verified": Սեղմում ես Get verified, հետո Confirm card.
Այդ պահին քարտի վրա պետք է լինի մոտ $2 համարժեք գումար: Paypal-ը կգանձի հաշվից մոտավորապես այդքան գումար, իսկ 2-3 օրից, երբ գործարքը կերևա քարտի քաղվածքում, գործարքի հետ կերևա նաև քառանիշ կոդ, որը նորից պետք է մտնել paypal և նույն կերպ confirm անել: Եթե հարցեր լինի գրի, կօգնեմ:

Ինչ վերաբերում է VTB-ին, կապ չունի որ բանկի քարտ է, VISA Gold Paypal-ը ընդունում է:
WebMoney ընդունող խանութներ էլ կան, բայց առանձնապես չեմ շփվել:

Կարապետ
06.01.2011, 12:56

Շատ շնորհակալություն, բայց ինձ բանկից ասեցին, որ զգուշանամ ինտերնետում քարտը գրանցելուց: PayPal-ը վաստահելի՞ ա:
Իմ քարտը չի՝ մեջն էլ մտ $2500 փոխ կա դրա համար եմ վախենում, հանկարծ...

ed2010
06.01.2011, 15:41
Շատ շնորհակալություն, բայց ինձ բանկից ասեցին, որ զգուշանամ ինտերնետում քարտը գրանցելուց: PayPal-ը վաստահելի՞ ա:
Իմ քարտը չի՝ մեջն էլ մտ $2500 փոխ կա դրա համար եմ վախենում, հանկարծ...

Ճիշտ են ասել, ինտերնետում զգուշանալ պետք է, բայց Paypal-ը նրանով է լավ, որ մի անգամ հավաքում ես տվյալներդ, ու ուղարկում ես միայն Paypal, իսկ կայքերում առևտուր անում ես արդեն քո Paypal լոգինով, իսկ քարտիդ համարն ու մյուս տվյալները չես հավաքում: Բայց դե հաքերների համար անհնարին բան չկա, ամեն ինչ պատահում է... ես օրինակ խորհուրդ կտայի ինտերնետ առևտրի համար պահել առանձին քարտ, ու պարբերաբար վրան փող դնել, ինչքան որ անհրաժեշտ է:
P.S. Առավել ևս որ քո քարտը չի....

Կարապետ
06.01.2011, 17:51

բայց բոլոր կայքերում էլ մուծում անելիս փոխվում է visa.com

ed2010
06.01.2011, 21:18
բայց բոլոր կայքերում էլ մուծում անելիս փոխվում է visa.com

Երևի նշում ես, որ ցանկանում ես վճարել visa-ով...

Կարապետ
07.01.2011, 14:27
Երևի նշում ես, որ ցանկանում ես վճարել visa-ով...

Ոչ, օրինակ երբ փորձել եմ Visa-ով վճարել կայքը տեղափոխվել է ասյտեղ (http://www.visa.com/)

ed2010
07.01.2011, 15:39
Իսկ այդ կայքում չկա հնարավորություն վճարել PayPal-ով?

Ու եթե գաղտնիք չի, կայքը ասա ես էլ նայեմ:

Sonia Sargsyan
27.08.2011, 12:30
es el em uzum visa-s aktiacnem, banki ashxatox@ chi haskanum inchi masin em xosum..... cicaxeli e nuynisk, gone verapatrastum ancnen, nor ashxaten......

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Bruno
27.08.2011, 12:36
es el em uzum visa-s aktiacnem, banki ashxatox@ chi haskanum inchi masin em xosum..... cicaxeli e nuynisk, gone verapatrastum ancnen, nor ashxaten......

Բանկի աշխատողը ոչ մի կապ չունի Visa քարտը Paypal-ում ակտիվացնելու հետ:
Իրոք որ ծիծաղելի ա:

Sonia Sargsyan
27.08.2011, 13:03
vonc kap chuni, ete xosum es paypal-ic, u inq@ shshmac eresid e nayum u patasxanum, vor chi haskanum, te inchi masin es xosum kam inch tver es irenic harcnum... :) 2 angam gnaci bak 4 tvern imanalu hamar, bayc aydpes el voch mi ardyunq...

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Bruno
27.08.2011, 13:41
Visa քարտը կարելի է գրանցել տասնյակ հազարավոր կայքերում, որոնցից որոշ մասը կարող են պահանջել փոխանցման նկարագրություն և բանկի աշխատողը պարտավոր չի իմանալ այդ կայքերի մասին:
Իսկ փոխանցման նկարագրությունը իմանալու համար գոյություն ունի օնլայն բանկինգ և ARCA համակարգ, որը թույլ է տալիս տանը նստած իմանալ փոխանցման վերաբերյալ ամեն ինչ:

Vaio
27.08.2011, 15:21
...Պարտավոր չի, բայց ՇԱՏ ցանկալի է, առավել ևս, որ խոսքը աստղագիտության մասին չէ:

Վահե-91
27.08.2011, 17:53
es el em uzum visa-s aktiacnem, banki ashxatox@ chi haskanum inchi masin em xosum..... cicaxeli e nuynisk, gone verapatrastum ancnen, nor ashxaten....

եթե նկատի ունես paypal-ում գրանցվելը, ապա ասեմ, որ դրա համար պետքա փող ունենաս քարտիդ մեջ: Գրանցվելուց փողա տանում, մի 1000 դրամի կարգի:

2 angam gnaci bak 4 tvern imanalu hamar, bayc aydpes el voch mi ardyunq...
3 թիվա 4 չի :}

Artgeo
27.08.2011, 18:13
եթե նկատի ունես paypal-ում գրանցվելը, ապա ասեմ, որ դրա համար պետքա փող ունենաս քարտիդ մեջ: Գրանցվելուց փողա տանում, մի 1000 դրամի կարգի:
Չի տանում, սառեցնում ա, հետո հետ ա վերադառնում:

3 թիվա 4 չի :}
4 ա:

Սոնա, մոտենում ես բանկ, ասում ես էսինչ օրը, էս ինչ ժամին գործարք եմ արել, ու գործարքի հետ կապված տվյալներ պիտի լինի: Ասա, քառանիշ թիվ պիտի լինի, թող ասեն: Էդ ձևով հասկանում են ու միանգամից ասում:

Վահե-91
27.08.2011, 18:17
4 ա:

Իմ մաստեր քարտի վրա 3-ա, վիզայինը 4-ա ՞ :think

Artgeo
27.08.2011, 18:29
Իմ մաստեր քարտի վրա 3-ա, վիզայինը 4-ա ՞ :think

Դա CCV կոդն ա, ուրիշ բան ա, սրա հետ կապ չունի:

ed2010
29.08.2011, 15:38
Երբ որ MasterCard կամ VISA քարտը գրանցում ես PayPal համակարգում, գրանցելուց մուտքագրում ես քարտի հետևի մասում գրված CVC (կամ CVV) կոդը, դա երեք նիշից է բաղկացած:
Գրանցելուց հետո կարող ես անել գործարքներ, առանց PayPal Verification-ի, մինչև $100. Դրանից հետո PayPal-ը պահանջում է, որ հաճախորդը իդենտիֆիկացվի: Դրա համար արվում է verify, PayPal-ը $1.95 գանձում է քարտային հաշվից և քառանիշ կոդ ուղարկում գանձման հաղորդագրության հետ: Այդ քառանիշ կոդը երևում է քաղվածքի մեջ` բանկում: Եթե բանկի աշխատակիցը չի հասկանում ինչի մասին է խոսքը, ուղղակի քաղվածքը վերցնում եք և նայում: Դրանից հետո այդ քառանիշ թիվը մուտքագրվում է PayPal-ի էջում, և կարելի է գործարք անել ցանկացած գումարի :)

Հ.Գ. Բանկի համապատասխան աշխատակիցները գոնե PayPal-ում գրանցվելու մասին պետք է իմանան:

Agenda
28.03.2012, 01:58
հարկավոր է փոխանակում paypal-ից - wmz կամ edram!!!

կապ:
icq: 617825351

One_Way_Ticket
08.11.2012, 18:19
Ես արտասահմանում օրավարձով բնակարան եմ վարձել: Պայմանների մեջ նշված է, որ ժամանելիս 100 ֆունտ պիտի դեպոզիտ թողնեմ, իսկ գնալուցս հետո տանտերը կստուգի, որ բնակարանը նորմալ վիճակում է և PayPal-ով կվերադարձնի այդ գումարը: Հետո ի՞նչ կարող եմ ես այդ փողի հետ անել: Դուրս բերել, որքան հասկացա, չեմ կարող: Իսկ կարո՞ղ եմ հետագայում PayPal-ով վճարում անելիս այդ գումարն օգտագործել:

Artgeo
08.11.2012, 22:48

կարող ես:

Two-Face
28.11.2012, 14:28
ժող ջան, Ebay-ից ուզում եմ ապրանք պատվիրեմ, կասեք ի՞նչ պետք ա անեմ: Գիտեմ, որ պետք ա Visa / Mastercard ունենամ, ու Paypal-ում գրանցվեմ: Հասցեն ո՞նց պետք ա գրեմ: Անգլերեն տառերով հայերեն փողոցը ու բնակարանը, թե՞ անգլերեն ձևով փողոցի անունը: Մեկ էլ Հայփոստ-ից ես ստանալու ապրանքը, ու է՞լի պետք ա վճարել իրանց:

Bruno
28.11.2012, 15:17
ժող ջան, Ebay-ից ուզում եմ ապրանք պատվիրեմ, կասեք ի՞նչ պետք ա անեմ: :

Պետք է կարդաս այս և Հարցեր կապված ինետ-խանութների հետ eBay & PayPal (http://www.akumb.am/showthread.php/46591-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AB%D5%B6%D5%A5%D5%BF-%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-eBay-amp-PayPal?highlight=ebay) թեմաները: Համոզված եմ, որ կգտնես քեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

Rammstein
03.12.2012, 14:41
Ժող, ավելի քան մի ամիս առաջ բան էի պատվիրել, որը մինչեւ հիմա չի հասել: Վաճառողին գրեցի, ինքը ասեց, որ գումարս արդեն փոխհատուցել ա: Մեջբերում եմ. «We had refunded your money already, please check your paypal account.»: Բայց խնդիրը էն ա, որ ես պատվիրելուց լոգին չեմ եղել իմ PayPal ըքաունթ (քարտս գրանցված չի PayPal-ում), այլ, ոնց հասկանում եմ, հյուրի կարգավիճակով եմ եղել (էն փուլում, որտեղ վճարման եղանակն ա հարցնում, նշել եմ ոչ թե PayPal, այլ Visa քարտ): Հիմա էդ գումարի փոխհատուցումը ես ո՞ւր պիտի ստացած լինեմ: Իմ ՓեյՓալի հաշվում չկա: Կարա՞ր գար նստեր քարտիս վրա, թե՞ տենց բան հնարավոր չի: :unsure

ebay-ում մտնում եմ Purchase history, էդ ապրանքի կողքը դոլարի նշան կա, գրած ա Your payment has been refunded: Աջ կողմում սեղմում եմ View PayPal transaction, բացում ա փեյփալի էջը ու գրում ա «The transaction ID in your link is invalid.»: Ի՞նչ կարելի ա անել:

Հիմա էլ որ մտնում եմ էդ նույն լինկով, փեյփալը ասում ա, որ լոգին լինեմ (անկախ նրանից` լոգին եղած էի, թե ոչ): Որ լոգին եմ լինում, գրում ա «You can only view the Transaction Details of transactions listed in your History log.»:
Բան չեմ հասկանում: Ի՞նչ անեմ, վաճառողին գրե՞մ, որ սենց ա:

Դատարկություն
04.12.2012, 00:20
Ռամշ, ինձ թվում ա, ավելի լավ կանես, paypal-ի support-ին նամակ գրես (իրենք շատ արագ պատասխանում են):
Հա մեկ էլ փոխանցումը միշտ մի քանի օր ուշ ա գալիս: Կարողա քո մոտ paypal-ում գրանցված չլինելու պատճառով ինչ-որ խառը բաներ լինեն, բայց փողի վերադարձը նորմալ լինի հաշվիդ վրա: Էնպես որ, իրենց սըփորթին նամակ գրի ու բալանսդ ստուգի քարտի վրա:)

Rammstein
04.12.2012, 01:26

Դե եթե մի քանի օրից ա գալու, ուրեմն կարամ հլը որ հանգիստ լինեմ ու չգրեմ: Ամեն դեպքում չեմ կարծում, որ հաշվի առած չլինեն, որ մարդիկ կարող ա անմիջապես ՓեյլՓալով չպատվիրեն:

Ուղղակի ալարում եմ էդքան մտքերը անգլերեն շարադրեմ: :))

Այսինքն` տենց հնարավոր ա հա՞, որ միանգամից քարտիս վրա նստի:

Դատարկություն
04.12.2012, 10:58
Դե եթե մի քանի օրից ա գալու, ուրեմն կարամ հլը որ հանգիստ լինեմ ու չգրեմ: Ամեն դեպքում չեմ կարծում, որ հաշվի առած չլինեն, որ մարդիկ կարող ա անմիջապես ՓեյլՓալով չպատվիրեն:

Ուղղակի ալարում եմ էդքան մտքերը անգլերեն շարադրեմ: :))

Այսինքն` տենց հնարավոր ա հա՞, որ միանգամից քարտիս վրա նստի:
Դե երբ, եթե նույնիսկ paypal-ով էլ ես պատվիրում, փողը միանգամից քարտին ա նստում, բալանսը 0 ա ցույց տալիս փեյփելում, մենակ փոխանցումներում ես տեսնում, որ վերադարձվել է: Իմ մոտ եղել ա մի 4 օր ուշացումով ա եկել վերադարձը:
Բայց ինձ թվում է եթե նույնիսկ միանգամից visa-ով ես գնում կատարել, դա paypal-ի միջոցով ա եղել ու երևի ինքը քեզ արդեն գրանցել ա Paypal-ում:

painteffect
09.12.2012, 01:00
Իմ քարտը Արարատ բանկի Վիզա Կլասիկ-ա, paypal-ում գրանցելիս ասումա .
"This credit card has been denied by the bank that issued your credit card. For details on why your card was denied, please contact your credit card issuer's customer service department. Or, you may want to try adding a different credit card."

Ի՞նչ եք կառծում, ի՞նչումնա պրոբլեմը:

StrangeLittleGirl
09.12.2012, 01:07
Ժող, ասեցի՝ չկա-չկա, ստեղ գրեմ հարցս: Ուրեմն որ paypal-ում գրանցվեցի, հաշիվս հոլանդական էր: Հիմա ուզում եմ գերմանականն էլ ավելացնել/հոլանդականն ընդհանրապես հանել, չի լինում, որովհետև երկիր փոխելու հնարավորություն չի տալիս: Դուք կարո՞ղ ա ձևն իմանաք: Հա, support-ին էլ չեմ կարողանում գրել, որովհետև քանի որ երկիրս Հոլանդիա ա գրած, ինձ ասում ա, որ իրանք անգլերենով support չունեն:

One_Way_Ticket
09.12.2012, 01:29

PayPal-ի FAQ-ում գրված է, որ երկիր փոխելու հնարավորություն չկա։ Եթե ուրիշ երկիր ես տեղափոխվել, պիտի նոր account գրանցես։ Եթե ուզում ես նույն e-mail հասցեով լինի, սկզբում հինը պիտի փակես։

StrangeLittleGirl
09.12.2012, 01:31
PayPal-ի FAQ-ում գրված է, որ երկիր փոխելու հնարավորություն չկա։ Եթե ուրիշ երկիր ես տեղափոխվել, պիտի նոր account գրանցես։ Եթե ուզում ես նույն e-mail հասցեով լինի, սկզբում հինը պիտի փակես։

մերսի :) աչքիս ես հրաժարվեմ իրանցից: իսկական գլխացավանք ա

Ներսես_AM
09.12.2012, 02:28
Ժող, ասեցի՝ չկա-չկա, ստեղ գրեմ հարցս: Ուրեմն որ paypal-ում գրանցվեցի, հաշիվս հոլանդական էր: Հիմա ուզում եմ գերմանականն էլ ավելացնել/հոլանդականն ընդհանրապես հանել, չի լինում, որովհետև երկիր փոխելու հնարավորություն չի տալիս: Դուք կարո՞ղ ա ձևն իմանաք: Հա, support-ին էլ չեմ կարողանում գրել, որովհետև քանի որ երկիրս Հոլանդիա ա գրած, ինձ ասում ա, որ իրանք անգլերենով support չունեն:

Բյուր կարծեմ երկիր փոխելուց պիտի նոր մեյլով անես։ Այսինքն չգիտեմ հնարավո՞ր ա քարտերը ջնջել, նոր երկրինը անել։ Իմ դեպքում իմ հայկական քարտն էլ էր պետք պահել, դրա համար մյուս մեյլիս վրա գրանցեցի։

One_Way_Ticket
09.12.2012, 03:30
Բյուր կարծեմ երկիր փոխելուց պիտի նոր մեյլով անես։ Այսինքն չգիտեմ հնարավո՞ր ա քարտերը ջնջել, նոր երկրինը անել։ Իմ դեպքում իմ հայկական քարտն էլ էր պետք պահել, դրա համար մյուս մեյլիս վրա գրանցեցի։
Account-ը ջնջել ու հետո նույն մեյլով գրանցվել որպես ուրիշ երկրի բնակիչ հաստատ հնարավոր է, եղբայրս վերջերս արեց։
P.S. https://www.paypal.com/helpcenter/main.jsp;jsessionid=TLXmN3Tfppz1wp8NKMytdwgKg3b8xyt2zHC2tCHVtNGLDM2lDJgT!305499717?t=solutionTab&ft=homeTab&ps=&solutionId=1210806&locale=en_GB&_dyncharset=UTF-8&countrycode=HK&cmd=_help&serverInstance=9016

Arpine
06.07.2013, 12:38
Ժող, paypal-ը ինչ- որ սոցիալ անվտանգության համարա պահանջում. please enter you social security number: Սա ի՞նչ համարա :8

Anna082
12.07.2013, 09:16
Երեխեք ջան ով գիտի pay-pal համակարգից ոնց գումար հանեմ

VisTolog
12.07.2013, 15:29
Ժող, paypal-ը ինչ- որ սոցիալ անվտանգության համարա պահանջում. please enter you social security number: Սա ի՞նչ համարա :8
Աչքիս ուրիշ երկիր ես ընտրել::acute

Երեխեք ջան ով գիտի pay-pal համակարգից ոնց գումար հանեմ
Եթե Հայաստանի քարտա գրանցված, չես կարող:

arm57
22.07.2013, 18:19
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ուզեցի պլանշետ գնեմ :): Դե paypal հաշիվ ունեի բայց քարտիս ժամանակը լրացել էր հետևաբար գնացի նոր քարտ վերցրեցի բանկից ուրիշ թվերով: payapl-ի գլխավոր էջում կար զգուշացման նման բան ես տեքստով "Your Visa ending in **** has expired. Please update your card's expiry date as soon as possible to continue using PayPal. Update Credit Card Expiration": payapl-ում հանեցի իմ հին քարտը (remove) ու ավելացրի նորը : Ակտիվացման թիվը ստացա բանկից ու քարտը հաստատեցի paypal-ում, բայց այդ տեքստը չի անհետացե: Ինչ անեմ կարողա ինչվոր թարմացման (update) կարիք ունի չգիտեմ ինչը? Ու ամենա հետաքրքիրը ենա որ 2.36$ 24 ժամից ավելա անցել բայց չեն վերադարձրե

insider
24.04.2014, 15:03
Ո՞վ ա տեղյակ payapl-ը հայաստանյան բանկերի հետ «բարիշել» ա, թե՞ չէ՝ գումարը կանխիկացնելու առումով: Մի տեղ կարդացի, որ Ռուսաստանյան բանկերի քարտերն արդեն սպասարկում են:

Artgeo
24.04.2014, 18:42
Ո՞վ ա տեղյակ payapl-ը հայաստանյան բանկերի հետ «բարիշել» ա, թե՞ չէ՝ գումարը կանխիկացնելու առումով: Մի տեղ կարդացի, որ Ռուսաստանյան բանկերի քարտերն արդեն սպասարկում են:

միայն սենդ
https://www.paypal.com/cgi-bin/webscr?cmd=_display-country-functionality-outside&dispatch=5885d80a13c0db1f8e263663d3faee8db315373d882600b51a5edf961ea39639