PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է



ivy
13.05.2008, 13:00
Վերջերս մեզ մոտ մի հաղորդում էին ցույց տալիս Աբիգեյլ և Բրիտանի երկվորյակ քույրերի մասին, որոնք ունեն մեկ մարմին: Երբ հայացքս պատահաբար ընկավ էկրանին /սովորաբար հեռուսացույց չեմ նայում/, քիչ էր մնում աչքերիս չհավատայի: Դժվար էր պատկերացնել, որ այդպիսի մարդիկ կան և ապրում են նորմալ կյանքով:
Առաջին հայացքից ես ընկալեցի տեսածս` իբրև երկու գլխանի մարդ, սակայն սխալվում էի, քանի որ նրանք իրականում երկու տարբեր մարդիկ են են, և ընկալում են իրենց` որպես առանձին անհատականություներ:

http://www.imagger.com/thumbs/599627_twins.jpg (http://www.imagger.com/view/599627_twins.jpg.html) http://www.imagger.com/thumbs/347282_a.b.h.jpg (http://www.imagger.com/view/347282_a.b.h.jpg.html) http://www.imagger.com/thumbs/766359_AandBOnComputer.jpg (http://www.imagger.com/view/766359_AandBOnComputer.jpg.html) http://www.imagger.com/thumbs/746092_hensel...jpg (http://www.imagger.com/view/746092_hensel...jpg.html) http://www.imagger.com/thumbs/86271_ab.br..jpg (http://www.imagger.com/view/86271_ab.br..jpg.html) http://www.imagger.com/thumbs/541344_ab.b.h..jpg (http://www.imagger.com/view/541344_ab.b.h..jpg.html)

Աբին ու Բրիտանին ունեն առանձին անձնագրեր, վարորդական իրավունքի համար հանձնել են առանձին քննություններ, կրթական համակարգում գնահատվում են նույնպես առանձին: Նրանք երկու տարբեր մարդիկ են, որոնք ապրում են միևնույն մարմնի մեջ: Հետաքրքիրն այն է, որ նրանցից ամեն մեկը կառավարում է մարմնի մի կողմը` մեկը`աջ, մյուսը` ձախ, բայց տարօրնիակ կերպով ամեն շարժում հարմարեցնում է մյուս կողմի հետ:
Որպես անհատականություններ` նրանք նույնպես տարբեր են: Ամեն մեկն ունի իր նախասիրությունները, իր խառնվածքը: Մեկն ուզում է դառնալ անասնաբույժ, մյուսը` նկարիչ, բայց երկուսն էլ սիորում են սպորտ, և տարբեր սպորտային խմբակների անդամներ են: Աղջիկներն ապրում են երջանիկ ու ներդաշնակ կյանքով, ունեն ընկերներ, սիրող ընտանիք, սովորական կյանք:
Մտածում եմ` մարդիկ մի փոքր ֆիզիկական թերություն են ունենում, արդեն իսկ կոմպլեքսավորվում են, փակվում իրենք իրենց մեջ, իսկ այս քաջ աղջիկները ապրում են իրենց կյանքը գոհ ու երջանիկ: Կարծում եմ` նրանք իսկական ոգեշնչում կարող են լինել իրենց մարմնից դժգոհ բոլոր մարդկանց համար: Ու մեկ անգամ ևս զարմանում եմ, թե ինչքան տարբեր է կյանքը ու ինչքան հրաշալի, որ կարող է ապրեցնել անգամ ամենաանհավանական բնույթի էակներին, և այն էլ` ապրեցնել երջանիկ:

Armenoid
13.05.2008, 20:48
Ահավորա....

VisTolog
13.05.2008, 20:52
Ահավորա....
Համաձայն եմ...

ivy
13.05.2008, 23:30
Ահավորա....

իսկ ես այդպես չեմ կարծում :)

impression
13.05.2008, 23:35
Դե ես էլ էի շոկի մեջ ֆոտոները տեսնելով, բայց կարծում եմ, որ պիտի սովորենք ֆիզիկական թերություններ ունեցող մարդկանց ընկալել էնպես, ինչպես նրանց, ովքեր չունեն թերություններ: Աշխատում եմ մի կազմակերպությունում, որը շատ ջանք է ներդնում նման երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու հարցում: Բայց միևնույն է, մարմնովս սարսուռ է անցնում ամեն անգամ... երևի մի օր ստացվի հանգիստ նայել էդ երևույթին, չգիտեմ:

StrangeLittleGirl
13.05.2008, 23:38
Լուրջ եմ ասում, հալալ ա էս աղջիկների ծնողներին, որ կարողացել են այդպես անկոմպլեքս մեծացնել նրանց:

Բայց որ նայում եմ սխեմատիկ նկարին, էնքան էլ տարբեր մարդիկ չեն. ունեն ընդհանուր վերջույթներ կամ եթե առանձին են, ուրեմն միոտանի-միձեռանի: Մեկ էլ ոնց հասկացա, մարսողության համակարգն է ընդհանուր: Էդ դեպքում եթե մեկը փչացած բան է ուտում, երկու՞սն են թունավորվում, թե՞ միայն մեկը: Միզապարկն էլ է ընդհանուր: Այսինքն, եթե մեկը շատ է խմում, ստիպված մյուսն էլ պետք է չիշիկ անի: Հետո հետաքրքիր է, թե արդյոք մեկի մասից մյուսի մոտ նյարդեր չեն գնում:

Հ.Գ. Գրածներս ծաղրական բնույթ չունեն: Ուղղակի մասնագիտական վերլուծություն եմ անում:

Երկնային
13.05.2008, 23:39
փշաքաղվեցի… :noti

ivy
13.05.2008, 23:40
Լուրջ եմ ասում, հալալ ա էս աղջիկների ծնողներին, որ կարողացել են այդպես անկոմպլեքս մեծացնել նրանց:

Բայց որ նայում եմ սխեմատիկ նկարին, էնքան էլ տարբեր մարդիկ չեն. ունեն ընդհանուր վերջույթներ կամ եթե առանձին են, ուրեմն միոտանի-միձեռանի: Մեկ էլ ոնց հասկացա, մարսողության համակարգն է ընդհանուր: Էդ դեպքում եթե մեկը փչացած բան է ուտում, երկու՞սն են թունավորվում, թե՞ միայն մեկը: Միզապարկն էլ է ընդհանուր: Այսինքն, եթե մեկը շատ է խմում, ստիպված մյուսն էլ պետք է չիշիկ անի: Հետո հետաքրքիր է, թե արդյոք մեկի մասից մյուսի մոտ նյարդեր չեն գնում:

Հ.Գ. Գրածներս ծաղրական բնույթ չունեն: Ուղղակի մասնագիտական վերլուծություն եմ անում:

Ստամոսքն առանձին է, բայց մարսողական համակարգի մնացած օրգանները ոնց-որ թե ընդհանուր են... Էդ դեպքո՞ւմ էլ մեկի կերածը կազդի մյուսի վրա:

StrangeLittleGirl
13.05.2008, 23:44
Ստամոսքն առանձին է, բայց մարսողական համակարգի մնացած օրգանները ոնց-որ թե ընդհանուր են... Էդ դեպքո՞ւմ էլ մեկի կերածը կազդի մյուսի վրա:
Ինչ-որ չափով կազդի:
Հետաքրքիր է, լյարդն էլ մեկը և աջում է: Ոնց հասկացա, մարմնի որոշակի մակարդակից ներքև ամեն ինչ ընդհանուր է: Այսինքն, ներարգանդային զարգացումը խանգարվել է մոտավորապես այն ժամանակ, երբ արդեն եղել է երկու՞ բլաստոմեր:

Ուլուանա
14.05.2008, 05:32
Իսկապես և՛ զարմանալի է, և՛ շատ ուրախալի, որ նման մարդիկ, այդպիսի լուրջ ֆիզիկական արատ ունենալով հանդերձ, կարող են իրենց երջանիկ զգալ, հասարակության լիարժեք անդամ լինել ու ապրել նորմալ մարդկանց կյանքով։ Միայն թե դժվար է պատկերացնել, թե նման մարդիկ ինչպես են դասավորելու իրենց անձնական կյանքը... :( Այ այդտեղ երևի ավարտվում է լիարժեքության զգացողությունը...

Ի դեպ, ես էլ տարիներ առաջ թերթում մի հոդված էի կարդացել նմանատիպ տղամարդ երկվորյակների մասին։ Էլի մեկ մարմին ունեին, երկու գլուխ, որոնք, համապատասխանաբար, առանձին անհատականություններ էին ներկայացնում։ Բայց, ի տարբերություն վերևում նկարագրված քույրերի, այս «գլուխները» պարզապես տանել չէին կարողանում միմյանց... :{ Բանն այն էր, որ նրանք երկուսն էլ սիրահարվել էին իրենց խնամող բուժքրոջը, ու թեև վերջինս գլուխներից ոչ մեկի նկատմամբ էլ փոխադարձ համակրանք չէր տածում, նրանք այդ հողի վրա մրցակիցներ էին դարձել, հակակրանքով լցվել միմյանց նկատմամբ և անընդհատ կռվում էին... Դե, պարզ է, կռիվը դժվար թե ֆիզիկականի վերածվեր՝ հաշվի առնելով, որ նրանց մարմինը, վերջիվերջո, ընդհանուր էր...

Բա, փաստորեն, այսպիսի ծանր դեպքեր էլ են լինում...

Սամվել
14.05.2008, 11:21
Одна Голова хорошо две еще лучше...

Բայց Լուրջ ահավորա :(


բայց երկուսն էլ սիորում են սպորտ, և տարբեր սպորտային խմբակների անդամներ են:
Սպանեք էլ էս պահը չեմ պատկերացնի ... :{:unsure

ivy
14.05.2008, 11:25
Одна Голова хорошо две еще лучше...

Բայց Լուրջ ահավորա :(

Սպանեք էլ էս պահը չեմ պատկերացնի ... :{:unsure

Տարբեր ասելով` նկատի չունեի, թե մեկը մի սպորտի է գնում, մյուսը` ուրիշ, այլ նկատի ունեի` երկուսն էլ մի քանի տարբեր սպորտերով են զբաղվում: Աչքովս եմ տեսել: Բասկետբոլ են խաղում, թենիս, հեծանիվ են քշում...

Adam
14.05.2008, 12:37
Ահավորա..., բայց իհարկե եթե իրենք իրենց երջանիկ են զգում, թող զգան և ապրեն կյանքով ու շփվեն:
Բայց մի բան չհասկացա. այսինքն ո՞նց կարող են տարբեր մասնագիտություններ ունենալ: :think

Belle
14.05.2008, 14:03
էս պատմությունը պետք է մեր մանկատների ու գիշերօթիկների երեխեքի ծնողներին պատմել, որ երեխայի՝ փոքր ֆիզիկական կամ մտավոր խնդիր ունենալու դեպքում միանգամից դիմում են ծայրահեղ քայլերի :(

Աբելյան
15.05.2008, 23:08
բա որ ասենք երեխա ունենան, ո՞ր մեկինն ա ըլնելու (լուրջ)

Սամվել
15.05.2008, 23:15
բա որ ասենք երեխա ունենան, ո՞ր մեկինն ա ըլնելու (լուրջ)

ԻՆձ թվումա էտ անհնարա... իրանց օրգանիզմը դրան չի դիմանա

ivy
15.05.2008, 23:19
բա որ ասենք երեխա ունենան, ո՞ր մեկինն ա ըլնելու (լուրջ)


ԻՆձ թվումա էտ անհնարա... իրանց օրգանիզմը դրան չի դիմանա

Գիտեմ, որ իրենց դեպքում բժիշկները հաստատել են, որ հղիությունն ու ծննդաբերությունը միանգամայն հնարավոր է: Վերջերս էլ հոդված էր իրենց մասին, որտեղ քույրերն ասում էին, որ պատրաստ են երկուսով մի երեխա ունենալ:

Աթեիստ
15.05.2008, 23:22
Օֆտոպ` հիշեցի Շվարցնեգերի մի ֆիլմում երեք կրծքով կնոջը: Խմբակային սեքսի ոչ այնքան խմբակային տարբերակ :D: Այսինքն սեքսով զբաղվում ես մեկի հետ, հաճույք են ստանում երկուսը :D :

Kita
15.05.2008, 23:25
Գիտեմ, որ իրենց դեպքում բժիշկները հաստատել են, որ հղիությունն ու ծննդաբերությունը միանգամայն հնարավոր է: Վերջերս էլ հոդված էր իրենց մասին, որտեղ քույրերն ասում էին, որ պատրաստ են երկուսով մի երեխա ունենալ:

Դե բժիշկներից սպասելի է, որ իրանք կհաստատեն, դե փորձ պիտի անեն թե չէ:( բայց դե ;)

Աբելյան
15.05.2008, 23:26
երեխեն ոչ իմանալու ա պապան ով ա, ոչ էլ մաման ով ա :)

ivy
15.05.2008, 23:27
Դե բժիշկներից սպասելի է, որ իրանք կհաստատեն, դե փորձ պիտի անեն թե չէ:( բայց դե ;)

Փորձի հարց չի, նրանց կանացի օրգանները միանգամայն առողջ են, այն է միայն, որ երկուսով միայն մեկ սեռական համակարգ ունեն:

Selene
16.05.2008, 00:08
Թեմայից դուրս բոլոր գրառումները ջնջված են: Գրառում անելիս ուշադիր եղեք, թե որ բաժնում է թեման, և զվարճալիության ինչ մակարդակի հարց է քննարկվում, իսկ եթե ամեն դեպքում ցանկություն կա հումորային ինչ-որ բան գրելու, ակումբում ունենք զրուցարան, խնդրեմ, համեցեք էնտեղ:ok