PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեվարքից հետո (օրագիր)



Էջեր : [1] 2 3 4 5

StrangeLittleGirl
12.05.2008, 23:59
Թույլ նյարդերով մարդկանց խնդրում եմ չկարդալ

Կոֆեինը շատ էր: Քունս չէր տանում, բայց աչքերս ցավում էին, իսկ ես ակնոց դնելու փոխարեն սուրճ էի խմում: Բայց դա շատ բան չի փոխում. ընդամենը քնելուս ժամն է հետաձգում:
Ես լավ չէի պատկերացնում, թե ինչ է նշանակում ստեղծագործական աշխատանք մասնագիտական ոլորտում: Երբ այսօր աչքերս փակ պատկերացնում էի պրեզենտացիայի հերթական սլայդը, իսկ հետո թղթի վրա արագ-արագ խզբզում տեսածս, հասկացա, որ սա մի ուրիշ ծննդաբերություն է: Երևի շատ ավելի ճիշտ է, քանի որ նախորդող դեպրեսիան ոչ միայն անհրաժեշտ չէ, այլև ցանկալի չէ:
Եվ իմ ուղեղում ծնված միտքը կարող է դառնալ գիտություն, ոչ թե մարդկանց շփոթեցնող, մտերիմներիս անհանգստացնող զառանցանք:

Հոգեբուժարանն այլևս աշունը չի հիշեցնում, և դա լավ է: Ես կարող եմ համալսարան գնալու ճանապարհին Շառլ Ազնավուր լսել ու պարզապես վազել, աչքերս փակ գլորվել: Իսկ ես ասես ճախրելուց լինեմ… Չեմ զգում ոտքերս, օդի մեջ եմ: Ե՞րբ եմ ավարտելու համալսարանը: Հոգնել եմ ամեն պետքական-անպետք բան սովորելուց: Ուզում եմ սուզվել շիզոֆրենիայի մեջ: Չկապակցված միտքս մտածողության խանգարում է հիշեցնում:

Կարծում էի, թե Հայաստանի բոլոր նորմալ մարդկանց արդեն ճանաչում եմ: Պարզվում է՝ չէ: Անձրևն ու հոգնածությունս չկարողացան ստիպել, որ տուն գնամ: Ես զարմացա, նոր հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացա: Թարմ օդ էր ինձ համար:

Իմ օդը միշտ թարմ է: Վարդերն արդեն բացվել են մեր պարտեզում: Նենսիի տասը րոպեները հիշեցի, մեկ էլ դասագրքի սիմվոլիկ մտածողությունը: Սիրու՜մ եմ կյանքը: Ե՞րբ է բացվելու առավոտը, որ խմեմ հերթական շոկոլադախառը սուրճս:

Ընդամենը հինգ ամիս առաջ կարծում էի, թե վախճանվում եմ: Այդ ինչպե՞ս կարողացա վերակենդանալ: Ամեն օր զարմանում եմ ու սպասում, որ մայիսյան դեպրեսիան կսկսվի: Իրականում անքնությունից բացի ուրիշ ոչինչ ինձ չի այցելում: Եվ ես գոհ եմ: Աստված ինձ հետ է:

Առավոտյան շուտ գնամ, որ դասախոսին նորից բռնեմ Սաղմոս կարդալուց: Իսկ ընկերուհիս նրան ցնդածի տեղ է դնում, ականջիս ասում, որ դիագնոզ դնեմ: Ես թարս հայացք եմ նետում նրա վրա, իսկ մտքիս մեջ ասում եմ. «Մենք խելագար ենք»:

StrangeLittleGirl
13.05.2008, 07:39
Անձրևոտ առավոտն անքուն գիշերվանից հետո բնավ տրամադրող չէր: Բայց ռեֆլեքսը մնում է ռեֆլեքս, և ես 8:10 արդեն ոտքի վրա էի:

Հիմա խմում եմ լուծվող սուրճս՝ անքնությանս հիմնական պատճառը: Ամեն անգամ ինձ խոստանում եմ, որ դա վերջինն է, բայց ասես կախվածություն առաջացած լինի: Չէ՛, ես դրա կարիքը չեմ ունենա, եթե գիշերը կարողանամ քնել: Մյուս կողմից էլ, եթե չխմեմ, անքնություն չեմ ունենա:

Ու թեկուզ անձրևն այնքան էլ լավ նորություն չէր ինձ համար, դասս էլ չեմ սովորել, բայց միայն այն, որ արդեն առավոտ է, ինձ ուրախացնում է:

Երբեմն երազում եմ արձակուրդի մասին, հետո բռնացնում, որ ես դրա կարիքը չունեմ: Տոները ներվերիս վրա ազդում էին. հազիվ էի երեք օր տանը մնում: Ի՞նչ կլինի, եթե ստիպված լինեմ մի ամբողջ ամիս դասի չգնալ: Այս տարի բախտս բերել է. արձակուրդս կարճ է: Բայց ի՜նչ ծրագրեր ունեմ: Կհասցնե՞մ, չե՞մ ալարի: Բոլոր կուրսեցիներս էլ ամառվա համար առանձին ծրագրեր ունեն: Օրինակ, Նազոն ուզում է պետական քննություններին պատրաստվել: Հավատում եմ, կանի: Վատ միտք չէ, բայց չեմ ուզում ինքս ինձ սուտ խոստումներ տալ: Շատ լավ գիտեմ, որ հոգեբուժությունից և նյարդաբանությունից այն կողմ չեմ անցնի:

Փլեյլիսթիս մեջ մի լավ երգ եմ փնտրում, որ լսեմ, հետո գնամ դասի: Կանգ եմ առնում Starsailor-ի վրա: Վաղուց մոռացել եմ, թե ում է հիշեցնում այս խումբը: Օգտագործում եմ միայն երկուշաբթի օրերին Հայկի ներվերն ուտելու համար: Վա՜յ, երեկ երկուշաբթի էր, իսկ ես մոռացել էի դրա մասին: Կարող էի ռադիոն միացնել ու Հայկին լսել՝ ամաչելով, որ մեր հին ընկերներից միայն ես եմ մնացել, ու մեծ հաճույքով կհրաժարվեի ֆենած մազերով, սև շորերով, վարդագույն պայուսակներով իրար նման դեռահասների համար նախատեսված հաղորդումը լսելուց: Հայկը վիրավորվում է, երբ այդպես եմ ասում, բայց դառը իրականություն է. ես նրա ունկնդիրներից ամենամեծն է: Փորձում է հիշել այն հին ու լավ օրերը, երբ երկուսս էլ դեռահաս էինք, բայց մոռանում է, որ մենք ուրիշ էինք, մեր շրջապատում մենք միակ փոքրերն էինք, և դա հրաշալի էր: Իսկ ես զարմանում եմ, թե ինչու էր Հայկը հենց ինձ սիրահարվել: Չէ՞ որ ընտրություն չուներ. միակ հասակակիցը ես էի: Չէ՛, մի րոպե… Իսկ Անահի՞տը, իսկ Ավագյան Լիլի՞թը: Գուցե տարօրինակ հնչի, բայց այն ժամանակ ես ամենահանդուրժողն էի:

Վերջերս Նուբարաշեն գնալիս ճանապարհը ծանոթ թվաց: Հիշեցի, որ հինգ տարի առաջ այնտեղով գերեզմանոց եմ գնացել: Մի օր ուզում եմ մեն-մենակ վեր կենալ, գնալ այնտեղ, Անահիտի շիրիմին ծաղիկներ դնել: Արդեն այնքան շատ ժամանակ է անցել, որ երբեմն թվում է, թե նա երբևէ գոյություն չի էլ ունեցել, այլ իմ պատանեկության երևակայության ծնունդն է եղել:

Ամեն առավոտ տասը րոպե գրելու միտքը կարծես իրականություն է դառնում… Նենսիի տասը րոպեները:

Creep-ի ակուստիկ տարբերակը… Դասի գնալու ժամանակն է:

I'm a creep
I'm a weirdo
What the hell am i doin' here?
I don't belong here

Frigid-
13.05.2008, 10:30
Կարծում էի, թե Հայաստանի բոլոր նորմալ մարդկանց արդեն ճանաչում եմ: Պարզվում է՝ չէ: Անձրևն ու հոգնածությունս չկարողացան ստիպել, որ տուն գնամ: Ես զարմացա, նոր հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացա: Թարմ օդ էր ինձ համար:

..." Ինչքան շատ ես ապրում, էնքանով էլ աշխարհն է փոքրանում, եթե ապրելու նշանաբանը ճանաչելն է.." Սաղմոսագիր :)

StrangeLittleGirl
13.05.2008, 23:08
Զարմացա և ուրախացա, երբ ինձ հաջողություն մաղթող երկու անկեղծ, ոչ թե նախանձությունից վառվող հայացք տեսա: Չեմ հիշում, թե վերջին անգամ, բացի մորիցս, ովքեր են այդպես անկեղծորեն ինձ հաղթանակ մաղթել: Եվ դա ինձ ուժ էր տալիս: Ես ուրախ էի, որ կան մարդիկ, որոնց հենց իմ հաջողությունն է հանգստացնում:

Անատոմիայի ամբիոնի այն երիտասարդ դասախոսը մի քանի անգամ եկավ և հետաքրքրվեց իր ուսանողի ճակատագրով: Երանի՜ ես էլ այդպիսի ղեկավար ունենայի… Չէ՛, գուցե այսպես ավելի ճիշտ է. ես չափից դուրս ինքնուրույն եմ, և դա լավ է:

Ուզում եմ, որ Էլեն Ռաֆայելովնան անպայման այնտեղ լինի: Հենց միայն նրա ներկայությունը բավարար է, որ ես ինձ ավելի ինքնավստահ զգամ: Իսկ ամբիոնի վարիչից մի քիչ ամաչում եմ:

Այսօր երկրորդ բաժակ սուրճը չեմ խմել, և ամբողջ օրը քունս տանում էր: Հուսամ՝ այս գիշեր գոնե կկարողանամ մի յոթ ժամ քնել. ուզում եմ ելույթի ժամանակ թարմ տեսք ունենալ:

Անձրևի տակ քայլելը հավես էր: Ցուրտ չէր, իսկ ես վախից տաք էի հագնվել: Չեմ ուզում մրսել: Դրանից վատ բան չկա աշխարհում: Ցանկացած տիպի սառնություն… Սպանիչ է:

StrangeLittleGirl
14.05.2008, 08:03
Ուղիղ 8:10 աչքերս բացվեցին: Առաջին բանը, որին ուշադրություն դարձրի, եղանակն էր. արևը փայլում էր: Միայն թե օրվա ընթացքում չանհետանա: Չեմ ուզում թրջվել: Գոնե մի օր չեմ ուզում վտանգել առողջությունս: Իսկ ես չեմ կարող ուրիշների պես տանը նստել: Սիրում եմ իմ էս գժական զբաղված կյանքը:

Երեկ նույն ժամին չորս տարբեր գործեր էի պլանավորել, չորս տարբեր տեղերում պետք է լինեի: Ու թեև մի քանի րոպեի տարբերությամբ ավելացավ նաև հինգերորդը, ես բոլորը հասցրի:

Դասից ուշանալու եմ: Հավես չունեմ շուտ հասնելու, երբ դասը, միևնույն է, կես ժամ ուշացումով ենք սկսում: Վաղուց վերջ եմ տվել քնելու պատճառով ուշանալուս: Ժամանակին չներկայանալու երկու հիմնական պատճառ եմ ունենում. մեկը հատուկ, հավեսի համար ուշանալն է, մյուսը՝ դասերից առաջ որոշ գործեր պլանավորելն է:

Գիշերը լավ քնեցի: Այս առավոտ սուրճ չխմեցի: Իմ երակներում այլևս կոֆեին չի հոսում: Իսկ եթե նույնիսկ դասի ժամանակ քնեմ, պատճառն ընդամենը դրա անհետաքրքրությունը կլինի: Ի տարբերություն մյուս բոլոր գերազանցիկների, այն, ինչ ինձ չի հետաքրքրում, ես չեմ կարդում: Հետո, իհարկե, քննություններին շատ եմ տուժում՝ ստիպված լինելով մի օրում հսկայական ծավալ յուրացնել, բայց դրա լավն էլ այն է, որ քննասենյակից դուրս գալուց հետո անմիջապես մոռացվում է, և հիշողությունս ավելորդ ինֆորմացիայով չի ծանրաբեռնվում:

Երեկ դասախոսս ինչ-որ տեղից մեջբերում արեց. «Կամքն այն է, որ ցանկալիին հասնելու համար հրաժարվում ես հաճելիից»: Իսկ ես միանգամից բացականչեցի. «Համաձայն չեմ»: Լավ չհասկացավ, թե ինչպես պետք է ինձ նման փոքրիկ մեկն ընդդիմանար ինչ-որ մեծության ասածին: Իսկ ես բացատրեցի. «Ինձ համար ցանկալին ու հաճելին նույնն են»: Երբ զանազան խաչաձև հարցեր տալուց հետո համոզվեց, որ իրոք այդպես է, հանձնվեց. «Ի՞նչ ասեմ, երջանիկ մարդ ես»:

Իսկ ես կարծում եմ, որ բոլորն էլ կարող են երջանիկ լինել, բոլորի համար էլ ցանկալին ու հաճելին կարող է միաձուլվել, նույնանալ… Պարզապես ինչ-որ կաղապարներ մարդկանց սեղմում են, և նրանք կա՛մ ստիպված ոչ հաճելին դարձնում են ցանկալի, կա՛մ իրենք իրենց համոզում են, որ շատ բաներ հաճելի են:

Իրոք, ես որքա՜ն երջանիկ եմ: Երևի դասախոսս ինքն էլ է զարմանում, թե որքան շատ եմ սիրում ապագա մասնագիտությունս: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է նա եղել երեք տարի առաջ, երբ դեռ ինձ նման հինգերորդ կուրսեցի էր: Ինչպե՞ս է որոշել հոգեբույժ դառնալ: Սիրում եմ շիզոֆրենիան: Նյութին տիրապետու՞մ եմ: Այսօր դա էլ է գնահատվելու:

StrangeLittleGirl
14.05.2008, 19:10
Մեծահասակներին խնդրում եմ չկարդալ

Նորից խոսելու կամ լացելու պահանջ առաջացավ: Բայց բառերն արցունքների հետ մեռել են, թաղվել մեր պարտեզում, և այնտեղ հիմա վարդեր են աճում:

Չնայած սառը սուրճի առաջին բաժակը ձեռքիցս ընկավ, կոտրվեց, ես մտա խանութ և նորը գնեցի՝ ինքս ինձ խոստանալով, որ վերջինն է: Իսկ ես ամեն օր հազար ու խոստումներ եմ ինքս ինձ տալիս, որոնք կատարում եմ միայն այն դեպքում, երբ հիշում եմ դրանց մասին: Եվ Բոբ Դիլանը կերգի:

One more cup of coffee for the road.
One more cup of coffee for I go,
To the valley below.

Երբեմն մարդկանց բերանը փակելու համար պետք է վիրավորել: Երբ լռությամբ հանդուրժում ես նրանց դատարկաբանություններն ու անիմաստ կատակները, անցնում են բոլոր սահմանները: Նույնիսկ երբ փորձում ես ցույց տալ, որ տհաճ է, նրանց դեմքին հայտնված հիմար ժպիտը քիչ անց վերանում է, և նորից կրկնում են նույնը:

Փլեյլիսթիս մեջ տրամադրությանս հարմար երգ եմ փնտրում: Թե հիմա հարցնեն ինչպես եմ, կդժվարանամ պատասխանել: Մի տեսակ անդուր տրամադրություն ունեմ, անկապ զգացողություններ ու մտքեր, որոնք դժվարանում եմ նկարագրել:

Երբեմն չափից դուրս աներես եմ, գործում եմ «սաղի ինադու», և չգիտեմ՝ դա լա՞վ է, թե՞ ոչ: Ես սիրում եմ խաղալ ու հետ զվարճանալ՝ ստանալով սպասելի արդյունքներ: Ես Սեսիլն եմ, բայց դեռ չեմ հասկացել, որ «մեծահասակները խաղալիքներ չեն»: : Իսկ գուցե հենց այդպես էլ կա, և Սեսիլը վերջում սխալ եզրակացություն է անում:

Մեծահասակները չափից դուրս լուրջ են ու չեն սիրում ինձ նման անլուրջներին: Նրանք ասես աշխարհը սև ու սպիտակ են տեսնում, չեն տարբերում այն հրաշալի ու բազմերանգ գույները: Այդ պատճառով ես նրանց համար դժվարամարս, երբեմն՝ թունավոր սնունդ եմ: Մեծերն ուզում են, որ մարդիկ իրենց գծած կաղապարների մեջ տեղավորվեն, և թե այդպես չի լինում, միանգամից ստամոքսի խանգարում է սկսվում: Ճիշտ այնպես, ինչպես հիվանդ մարդն իրեն հակացուցված սնունդ է ընդունում:

Ես հակացուցված եմ մեծահասակներին: Ու դրա համար ամենաագրեսիվ մանրէների նման թափանցում եմ ամենուր, թույլերի մոտ թունավորումներ առաջացնում, իսկ մի քիչ ուժեղներին միայն մի փոքր անհանգստություն պատճառում:

Ես նմանվում եմ Ալանիսի "Hand In My Pocket"-ի հերոսուհուն.
I´m broke but I´m happy
I´m poor but I´m kind
...
I´m high but I´m grounded
I´m sane but I´m overwhelmed
I´m lost but I´m hopeful...

I feel drunk but I´m sober
...
I care but I´m restless
I´m here but I´m really gone
I´m wrong and I´m sorry


What it all comes down to
Is that I haven´t got it all figured out just yet
I´ve got one hand in my pocket
And the other is giving the peace sign

I´m free but I´m focused
I´m green but I´m wise
I´m hard but I´m friendly
I´m sad but I´m laughin
I´m brave but I´m chicken shit
...
Այս երգն արդեն տասներկու տարի է, ինչ լսում եմ, բայց այսքան ուժեղ ինձ չեմ գտել դրա մեջ: Փորձեցի կրճատել, միայն իսկապես ինձ հետ կապ ունեցող մասերը դնել, բայց ընդամենը մի քանի տող դուրս թռավ:

Չեմ սիրում միջակ լինել: Երբ մի բան անում եմ, պետք է լավ ստացվի: Ես չեմ ծնվել միջակ լինելու համար:

StrangeLittleGirl
15.05.2008, 08:05
Երևի պետք էր, որ հյուծվեի, որպեսզի վերջապես կարողանամ գոնե մի վեց ժամ քնել:
Այսօր կամաչեմ դասի ժամանակ գլուխս դնել սեղանին: Հուսով եմ՝ անքնությունս այստեղ կավարտվի, և ես ամեն օր կեսգիշերին կգրկեմ երազներս, կսլանամ ուրիշ աշխարհ:

Պարզվում է՝ Արմենի ու Նարեկի մի խոսքը բավարար էր, որ տրամադրությունս բարձրանա: Մյուսների ասածներն ընդամենը որպես մխիթարանք էի ընդունում: Արմենն ասաց, որ իմ աշխատանքն իրեն շատ դուր եկավ, բայց ժյուրին էդքան չի հասկանում: Ավելացրեց նաև, որ այդպիսի ոճով ելույթ ունեցավ ոչ թե նրա համար, որ հաղթի, այլ նրա համար, որ ժյուրիին ստիպի լսել իրեն: Ես նախօրոք գիտեի, որ Արմենն է առաջին տեղը գրավելու. նրան հավասարն իրոք չկա: Բայց որ առաջին տեղը կիսվեց երկու հոգու միջև, իսկապես զարմանալի էր:

Իսկ Նարեկը… Շատերի հաճոյախոսություններին ուշադրություն չեմ դարձնում, հաճախ կեղծիք եմ տեսնում դրա մեջ: Բայց Նարեկը բավական անկեղծ էր, երբ ասաց, որ սպասում էր, թե ես էլ պետք է հաղթողների մեջ լինեմ, իսկ երեկոյան գրեց. «Ինչպե՞ս է աշխարհի ամենախելացի աղջիկը»:

Սկսում եմ շատ սիրել մեր ՈւԳԸ-ն, ինչքան էլ անկազմակերպ լինի: Մեր թիմը լավն է, ու ամենահետաքրքիրն այն է, որ հիմնականում բաղկացած է հինգերորդ կուրսեցիներից:

Գնամ դասի:

StrangeLittleGirl
16.05.2008, 14:12
Ես չհասկացա, թե երեկ ինչ էր պատահել բոլորին: Ինչի՞ համար էին այդ բոլոր հարձակումները: Իսկ ես սկզբում պահպանում էի սառնասրտությունս, բայց հետո նյարդերս տեղի տվեցին, այն էլ այնպե՜ս… Եթե դա գիշերն է լինում, վերածվում է հիստերիայի նոպայի:

Մարմնիս մասերը ցրիվ էին եկել: Առավոտյան, երբ վեր կացա, ստիպված էի դրանք հավաքել, կպցնել իրար, որ կարողանամ շարժվել տեղից: Աչքերս լավ չէի տեղադրել, որովհետև ներքև նայելիս ցավում էին: Իսկ տրամադրությունս համը հանում էր:

Հայրս խորհուրդ տվեց մարդկանց, այդ թվում՝ ինձ, հասկանալ. այդ դեպքում նյարդերս չեն լարվի, ավելի թեթև կնայեմ ամեն ինչին: Երևի ճիշտ էր… Որովհետև նկատեցի, որ չնայած մեկը, չգիտես ինչու, ահավոր կոպիտ էր դարձել, բայց ես ընդհանրապես չնեղվեցի. փորձում էի պատճառները գտնել: Երևի կյանքիս մեջ առաջին անգամ…

StrangeLittleGirl
16.05.2008, 21:30
Ժամանակները խառնվել են իրար: Ես փորձում եմ հիշողություններս տեսակավորել, դասավորել ուղեղիս դարակների մեջ: Երբ տնից դուրս էի գալիս, ինձ թվաց, թե Նարեի հետ պայմանավորված եմ: Հետո հիշեցի, որ ընդամենը մեկ ժամ առաջ ես նման երազ եմ տեսել: Երբ երթուղայինի մեջ էի, ինձ թվաց, թե դասի եմ գնում ու սարսափեցի, որովհետև շատ լավ գիտեի, որ դրա համար շատ ուշ է: Հետո հիշեցի, որ կոնկրետ ուղղություն ունի ճանապարհս, և դա թեկուզ ընդհանրություն ունի, բայց հեռու է երկրորդ համալսարանական կլինիկայից:

Իսկ ինձ համար ավելի հեշտ է շփվել հոգեկան հիվանդների ու մտավոր հետամնացների հետ: «Առողջ» մարդկանցից շատերի հետ լեզու գտնելը գրեթե անհնար է դարձել: Ինձնից է, գիտեմ: Ես երևի նրանցից մեկն եմ՝ ուրիշ աշխարհից, այլմոլորակային: Ինչու՞ եմ այսպիսին: Մի՞թե լավ չէր լինի, որ մի սովորական ծիտիկ լինեի, ընկերուհիներիս «աղջիով» դիմեի, ամեն օր գնայի «Տերանովա», որ տեսնեմ, թե ինչ նորույթներ կան, ամիսը մեկ հեռախոս փոխեի, բակի ապեր-տղերքը հետևիցս ընկած լինեին, բայց ես նրանց բանի տեղ չդնեի, որովհետև կսպասեի իմ ջիպով ասպետին: Ինչի՞ս էր պետք ուսումը, ինչի՞ս էր պետք նման ընտանիքում ծնված լինելը, երբ ամեն քայլս շրջապատի մարդիկ փորձում են մեկնաբանել՝ գոյություն չունեցող պատճառներ փնտրելով: Ինչի՞ս է պետք այս կյանքը: Գնամ, այն հաբերից դեռ մնացել են: Այս անգամ մորս մասին էլ չեմ մտածում. նրա վրձնի վերջին հարվածով պատկերն ամբողջական դարձավ:

StrangeLittleGirl
16.05.2008, 22:06
Ձեռքերս ու ոտքերս սառչում են: Գլուխս տաքանում ու ծանրանում է: Ես վերանում եմ, հեռանում: Ասես լողում եմ օդի մեջ: Ոչինչ, ոչինչ չեմ զգում: Լուծվում եմ օդի մեջ, դառնում մոլեկուլ, որը գուցե ներշնչման հետ մեկի թոքերում կհայտնվի: Կամ կճախրեմ, հեռուները կգնամ. օդն ազատ է:

Ես պոկվում եմ իմ զնդանից: Կուլ եմ տալիս աչքերս: Մարում եմ: Գուցե մի օր…

StrangeLittleGirl
17.05.2008, 22:19
Զգում էի, որ ավելորդ եմ, բայց համառորեն չէի ուզում հեռանալ: Ասես հանդիսատես լինեի, ոչ թե մասնակից: Մյուս կողմից մտածում էի Կորյունի SMS-ի մասին… Երբևէ չէի սպասի, որ նա ինձնից ներողություն կխնդրի: Փաստորեն, կան մարդիկ, որ հասկանում են, երբ վիրավորում են, ինչքան էլ դա տարօրինակ թվա կողքից դիտողի համար… Ես միշտ ասել եմ, որ նույնիսկ ամենակեղտոտ կատակների վրա կարող եմ շատ հանգիստ ծիծաղել, բայց ամենաանհավանական բաներից վիրավորվում եմ: Նման դեպքերում ոչ ոք ինձնից ներողություն չի խնդրում՝ վիրավորվածությունս անմտություն համարելով: Իսկ Կորյունը խնդրեց… Մի մարդ, որի հետ հինգ տարի շարունակ լեզու չեմ գտնում, հասկացավ, որ դրանից մարդ կարող է վիրավորվել: Ես նրան հարգեցի: Ու գնալով ավելի ու ավելի եմ հարգում կուրսեցիներիս: Սիրում եմ նրանց, սիրում եմ մեր ուսանողական կյանքը: Ափսո՜ս, որ մի տարի մնաց:

Եվ այնտեղ նույնքան ավելորդ էի, որքան կուրսի նեղ շրջանակում սպասված: Ես լուռ դիտում էի բոլորին, բայց ոչինչ չէի ընկալում: Ամեն վայրկյան ուզում էի թողնել, հեռանալ, բայց չէի ուզում ցուցադրական որևէ բան անել:

Արթուրը պատրաստվում էր գնալ: Նայեցի ներկաներին: Արթուրից հետո որ հաստատ ավելորդ էի լինում: Որոշեցի նրա հետ դուրս գալ: Բայց զգացի, որ ոտքը կախ է գցում: Արթուրի համար էլ էի ավելորդ:

Տարօրինակ փոքրիկ աղջիկ, ու՞ր ես գնում:

Երբ դուրս եկա, ինձ թվաց՝ կարող եմ արդեն արցունքներիս ազատություն տալ: Չստացվեց: Դրանք խեղդում էին, բայց լռվել էին ներսում: Մի թաքուն հույս ունեի, որ որևէ սիրելի մարդու կտեսնեմ փողոցում ու մի քիչ զրուցեմ: Նույն դատարկ երազանքն ամեն անգամ ինչ-որ տեղից փախչելուց… Ինչպես միշտ, չիրականացող:

Ռադիոն միացրի: Brainstorm-ն էր… Պատանեկության սիրելի երգերից: Վայելում էի:

Տարօրինակ փոքրիկ աղջիկ, ու՞ր ես գնում:

Ափսոս անձրև չեկավ:

Chuk
17.05.2008, 22:35
Գնացի հանդիպմանը, մտածելով, որ գուցե օտար կլինեմ:
Վերջերս հաճախ եմ այդպես մտածում: Իրոք ինձ թվում է, որ ինչ-որ չափով օտարացել եմ, մղվել ետին պլան: Մոտեցա ու ջերմ բարևեցի մարդկանց, արժանացա նույնքան ջերմ բարևների:

Ընկերոջս հետ էի: Խոսելու ահագին նյութ ունեինք: Քիչ այն կողմ առանձնացա: Եկավ նա: Նրա համար, համենայն դեպս, չպետք է օտար լինեի: Մեր մտերմությունը, կարծեմ, հին պատմություն ունի: Բայց եկավ ու զգացի, որ եկել է որպես օտար: Եկավ ու մի ընդհանուր բարև նետեց բոլորին: Մի պահ ինձ նայեց... ինձ թվաց, թե օտարն է ինձ նայում: Ընկճվեցի: Ուզում էի գնալ, համբուրել ինչպես միշտ ու ջերմ հարցնել առողջությունը: Բայց ինչ-որ բան ինձ ետ էր պահում: Կարծես հասկանում էի, որ ինքն ուզում է բոլորիցս օտար լինել, գուցե չհասկացված, գուցե մերժված: Մնացի տեղումս. սխալ 1:

Քիչ հետո խումբը ցաքուցրիվ եղավ: Ամեն մի խումբը մի բանով էր զբաղված: ԻՆքն էլ մոտեցավ խմբերից մեկին, բայց զգացի, տեսա, որ որպես օտար է մոտենում: Լուռ կանգնել էր: Ընկերս, ով իրեն չէր ճանաչում, հարցրեց «Էս աղջկան ի՞նչ որ բան է պատահել»: «Չգիտեմ», - ստեցի ես: Գիտեի: Ուզեցի մոտենամ ու հարցնեմ թե ինչ է եղել: Չէի համարձակվում. սխալ 2: Հետո մի պահ երբ մենակ էր, մոտեցա ու հարցրի. սխալ 3: Ասեց այն, ինչ սպասում էի լսել ու ինչը գիտեին բոլորը... ասեց մի բան, որին ուզում է հավատալ, բայց չի հավատում:

Ուզում էի փախնել: Չգիտեմ ինչու՞ խուսափում էի նրա հետ խոսելուց. սխալ 4: Հետո երբ այգուց գնում էինք, ավտոմեքենայի մեջ ազատ տեղ կար ու ուզում էի իրեն առաջարկել այդ տեղում նստել, բայց վախեցա դրանից. սխալ 5: Հետո սրճարանում նստեց կողքս ու վախեցա խոսել. սխալ 6: Ես չգիտեի ինքն ի՞նչ է սպասում ինձնից ու մյուսներից... Ինձ առաջարկեցին շուտ հեռանալ: Ուրիշ դեպքում չէի համաձայնվի, բայց փախնել էի ուզում. սխալ 7:

Ինձնից ինչ-որ գանձ են ուզում խլել:
Ու խլել ուզում է հենց այդ գանձը:
Նա ուզում է մնալ ինքն իր համար... միայն:
Չեմ ուզում համակերպվել դրան: Ինքը իմ մի մասն ա: Ուզի՞, թե՞ չուզի:
Ու սուտ է: Չեմ օտարացել: Ինքն էլ չի օտարացել:
Մենք էլի նույնն ենք: Չեմ հասկանում, թե ի՞նչն է փոխվել...

StrangeLittleGirl
18.05.2008, 00:09
Wake from your sleep
The drying of your tears
Today we escape, we escape...

Իսկ ես ուզում էի ասել, որ միայն աներեսությունս է ինձ պահում: Իրոք, ի՞նչ գործ ունեմ այստեղ: Ու՞մ ի՞նչ եմ ուզում ապացուցել: Գիտեմ, որ մեծամասնությունը վաղուց արդեն ինձ չի սպասում: Գիտեմ, որ վաղուց արդեն շատերին ձանձրացնում ու զայրացնում եմ իմ գրառումներով: Ո՞վ եմ ես այստեղ: Գիտեմ, որ այս ամենը նորից իմանալիս առավոտյան ուռած աչքերով եմ արթնանում: Ի՞նչ գործ ունեմ այստեղ: Ընդհանրապես, ինչու՞ եմ գրում այս տողերը: Ինչու՞ չեմ հեռանում այն վայրից, որտեղ անցանկալի եմ, չսպասված:

Ու կան մարդիկ, որոնց դեռ սիրում եմ, ժամանակ առ ժամանակ կարոտում: Բայց թվում է՝ նրանք էլ կամաց-կամաց սկսում են խուսափել ինձնից: Եվ ես ստիպված լռում եմ, արցունքներս կուլ տալիս, գնում քնելու՝ խոստանալով, որ հաջորդ օրն արդեն հրաժարվելու եմ Ակումբից ու դրա հետ կապված ամեն ինչից: Բայց երեկոյան նորից մտնում եմ ինչ-որ բան ապացուցելու համար… Ու չեմ հասկանում, թե ինչ եմ ուզում:

Ծով
18.05.2008, 02:10
Հմմմ..սերը չի փոխվում, ահա «դժբախտութունը»...մարդկանց փորձերը իզուր են, իսկ փորձանքը ժամանակի կորուստն է...
Հասցրե՛ք սիրել, որ չուշանաք սիրուց...
Ընկերոջից թանկ բան չկա, հասկացել եմ կյանքում, ու ամենցավոտ կորուստը հենց ընկերոջ կորուստն ա…
Բյու՛ր, իսկ քեզ հաջողվում է մարդուն սուզել տողերի մեջ, չնայած բոլորը դեռ չեմ կարդացել...:love
Մոռացա հարցնել՝ Ձեր պարտեզի վարդերը համո՞վ են:oy:love:D

Մելիք
18.05.2008, 02:18
Wake from your sleep
The drying of your tears
Today we escape, we escape...

Իսկ ես ուզում էի ասել, որ միայն աներեսությունս է ինձ պահում: Իրոք, ի՞նչ գործ ունեմ այստեղ: Ու՞մ ի՞նչ եմ ուզում ապացուցել: Գիտեմ, որ մեծամասնությունը վաղուց արդեն ինձ չի սպասում: Գիտեմ, որ վաղուց արդեն շատերին ձանձրացնում ու զայրացնում եմ իմ գրառումներով: Ո՞վ եմ ես այստեղ: Գիտեմ, որ այս ամենը նորից իմանալիս առավոտյան ուռած աչքերով եմ արթնանում: Ի՞նչ գործ ունեմ այստեղ: Ընդհանրապես, ինչու՞ եմ գրում այս տողերը: Ինչու՞ չեմ հեռանում այն վայրից, որտեղ անցանկալի եմ, չսպասված:

Ու կան մարդիկ, որոնց դեռ սիրում եմ, ժամանակ առ ժամանակ կարոտում: Բայց թվում է՝ նրանք էլ կամաց-կամաց սկսում են խուսափել ինձնից: Եվ ես ստիպված լռում եմ, արցունքներս կուլ տալիս, գնում քնելու՝ խոստանալով, որ հաջորդ օրն արդեն հրաժարվելու եմ Ակումբից ու դրա հետ կապված ամեն ինչից: Բայց երեկոյան նորից մտնում եմ ինչ-որ բան ապացուցելու համար… Ու չեմ հասկանում, թե ինչ եմ ուզում:
Բյուր, ինձ մի՛ մոռացի, ես քեզ միշտ սիրում եմ::love

Artgeo
18.05.2008, 03:15
Բայց զգացի, որ ոտքը կախ է գցում: Արթուրի համար էլ էի ավելորդ:
Ոտքս կախ էի գցում, զուտ իմ, ներքին պատճառներով, ես ինքս էլ ուզում էի գնալ, բայց մի տեսակ մնալն էր քաշում… Անբացատրելի է, բայց գնալ էի ուզում...
Իսկ «Արթուրի համար էլ էի ավելորդ:»-ի համար դեռ պատասխան կտաս :goblin

StrangeLittleGirl
18.05.2008, 11:59
Սենյակիս վարդերն առավոտյան նկատեցի: Դեռ երկրորդ օրվանից նա հաշտության քայլեր էր անում, իսկ ես համառորեն շարունակում էի սառը և չոր մնալ, հրաժարվում էի որևէ բան ուտելուց:

Երբ արդեն արթնացել էի, մտավ սենյակս ու համբուրեց: Ես դեռ չէի ուզում հաշտվել, բայց զգացի, որ դրանից հետո չեմ կարող…

Այնուամենայնիվ, ուզում եմ մենակ ապրել: Տունը կամաց-կամաց զնդանի է վերածվում, որտեղ չեմ կարող ազատ շարժվել: Ավելի ճիշտ, վաղուց էր վերածվել: Պարզապես ես հանդուրժում էի: Վաղուց հրաժարվել էի առանձին ապրելու մտքից, բայց վերջերս նորից վերադարձավ այն: Միայն թե ևս մեկ աշխատանք է պետք գտնել դրան հասնելու համար:

Հետաքրքիր է՝ մայրս թույլ կտա՞: Բայց ի՞նչ վատ է որ: Եղբորս համար արդեն հարմարություններ է փնտրում, որ այլևս միջանցքում չքնի: Իսկ ես կգնամ՝ իմ սենյակը զիջելով նրան:

Նոնան նկատել է, որ ես շատ ինքնուրույն եմ: Այդպես էլ կա: Գուցե դա լավ չէ, որովհետև մեծացել եմ եվրոպացու նման, իսկ Հայաստանում, չգիտես ինչու, Եվրոպային բնորոշ ամեն ինչը վատ են համարում: Իհարկե, երբեմն ուզում եմ ծնողներիցս մի քիչ ավելի կախված լինել, ուզում եմ, որ որոշ հարցեր նրանք լուծեն, բայց հետո հասկանում եմ, որ ազատությունս մեծ ձեռքբերում է, և դրանից հրաժարվել չի կարելի:

StrangeLittleGirl
18.05.2008, 21:41
Ես ու Լիլյան երեք ժամ շարունակ զրուցում, ծիծաղում, զվարճանում էինք: Հիշում էինք մեր խելառ քննությունները, երբ մի քանի հոգով միասին էինք պարապում ընթերցասրահում: Մարալը զարմացած լսում էր մեր բազմազան պատմությունները… Միկրոբի քննությանը պատրաստվելը, երբ Լիլյան քնում էր ընթերցասրահում, ծածկում էինք նրան: Հետո ես էի քնում, ինձ էին ծածկում: Երեկոյան ժամը 8-ին հոգնած դուրս գալը, շենքի հարկերով պտտվելը ու ամբիոններում որտեղից որտեղ այդ ժամին գտնվող մարդկանց վախեցնելը… Ծիծաղը, ծիծաղը… Ժաննայի շատախոսությունը… Ընթերցասրահում Մարգարի սարքած կերուխումը, երբ պարապելու փոխարեն ճաշակում էինք նրա մոր պատրաստած քաղցրավենիքը, խմում լիմոնի կեղևներից ստացված հյութը… Ձմեռվա կեսին վերարկուս առանց կոճկելու դուրս գալը ու հայտարարելս, որ ես այրվում եմ միկրոբի բոցերով:

Լավ տարիներ էին և լավ է, որ դեռ ապրում ենք այդ կյանքով, թեկուզ ցիկլային պարապմունքների պատճառով իրար հաճախ չենք տեսնում: Ես ու Լիլյան կիսվում էինք մեր հաջողություններով: Ու երկուսս էլ եկանք լուռ համաձայնության. Աստված:

StrangeLittleGirl
19.05.2008, 07:03
Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ մի անգամ տատիկիս տանն էի, նա ինձ խնդրում էր ծնողներիս համոզել, որ միանան: Ես գիտեի, որ ինչ էլ անեի, ոչ մի արդյունքի չէի հասնելու: Ինձ համար էլ դա առանձնապես նշանակություն չուներ. արդեն սովորել էի առանց հոր ապրել: Թեկուզ երբեմն նախանձով էի լցվում այն համադասարանցիներիս նկատմամբ, որոնք պատմում էին, որ իրենց հայրերը այս կամ այն բանը թույլ են տվել կամ ոչ, բայց ընդհանուր առմամբ գոհ էի իմ կյանքից: Կարծում էի՝ հենց էդպես էլ պետք է լիներ, հենց դա էր ճիշտը…

Մի անգամ էլ մի հոգեբան փորձում էր բոլոր խնդիրներս կապել հորս բացակայության հետ՝ համոզելով, որ դա մեծ հարված էր ինձ համար: Իսկ ես ծիծաղեցի ու դրան այնքան էլ մեծ նշանակություն չտվեցի:

Հիմա, երբ տարիներ են անցել իմ մանկությունից, երբ հորս հետ ապրած կյանքիս հատվածը շատ ավելի փոքր է առանց նրա անցկացրածից, մտքերս խառնվում են իրար, ուզում եմ, որ տանը մեզ հետ ոչ թե օտար տղամարդ, այլ հարազատ հայրս ապրի, ուզում եմ ես էլ լիարժեք ընտանիք ունենալ… Ու նորից նույն հարցն եմ տալիս. ի՞նչ կլիներ, եթե ծնողներս չամուսնալուծվեին: Հետաքրքիր է՝ հորս հետ նույն մտերմիկ զրույցը կունենայի՞, որ ունեցա մի քանի օր առաջ, երբ կյանքիս մեջ առաջին անգամ տնից փախել էի նրա մոտ:

Վերջերս հորս կարիքը շատ եմ զգում: Ու նաև հասկանում եմ, որ նրա պակասությունն իր անդառնալի հետքը թողել է իմ կյանքի վրա:

Մայրս զգացմունքայնորեն է ինձ սփոփում, հայրս՝ տրամաբանորեն: Երկուսն էլ պետք են, երկուսն էլ կարևոր են: Իսկ ես երկրորդից զուրկ եմ եղել ամբողջ կյանքիս ընթացքում, եթե առանձին բացառությունները հաշի չառնենք:

Բայց գիտեմ նաև, որ հայրս անտանելի բնավորություն ուներ տարիներ առաջ: Գիտեմ, որովհետև ես էլ եմ մոտավորապես այդպիսին: Հետաքրքիր է՝ մայրս կդիմանա՞ր նրան: Երևի ոչ, որովհետև ինքս չեմ պատկերացնում, որ որևէ մեկը կարող է ինձ հետ ապրել: Բայց հետո հայրս փոխվեց, չէ՞: Նա զարմանալիորեն ավելի խաղաղ է դարձել, քան շատ ուրիշ մարդիկ, իսկ նրա խորհուրդներն ավելի հեշտությամբ եմ ընդունում, քան մյուսներինը, անգամ մորս…

Ես երևի ուրիշ մարդ կլինեի, եթե հայրս մեզ հետ ապրեր:

StrangeLittleGirl
19.05.2008, 20:17
Կյանքս երեք օրով արձակուրդ էր գնացել: Այս առավոտ վերադարձավ, և երբ աչքերս բացեցի, ժպտացի: Գիշերվա դույլերով անձրևը, որ երկինքը շփացնում էր պատուհանիս, այլևս չկար, և արևը փայլում էր:

Ճամփի մի մասը պետք է քայլեի: Դա կա՛մ սկիզբը պետք է լիներ, կա՛մ վերջը: Երկրորդ երթուղայինը նստելու ընտրություն էլ ունեի, բայց ես չեմ սիրում հեշտ ու ստանդարտ լուծումներ… Ես որոշեցի քայլել ճանապարհի վերջին հատվածը, չնայած դրա երկարության մասին միայն մոտավոր պատկերացում ունեի:

Հետևում արևն էր փայլում, իսկ դիմացինը երկինքը ծանրացած էր գորշ ամպերով: Մանր անձրև էր գալիս: Հաճելի էր: Եթե ուժեղանար, երթուղային կնստեի:

Քայլում էի աչքերս փակ, գլուխս դեպի վերև, թևերս տարածած, մի քիչ պարելով: Հրաշք էր: Ես վայելում էի հերթական չհաջողված հոգեվարքից հետոյի չքնաղ առավոտը, երբ երակներիս մեջ արյան փոխարեն կյանքն էր հոսում: Զգում էի, թե սրտիս յուրաքանչյուր զարկի հետ ինչպես է կյանքը տարածվում ամբողջ մարմնովս մեկ:

Անձրևն ուժեղացավ, բայց ես էլի չցանկացա երթուղային նստել: Հովանոց չունեի. դիտմամբ չէի վերցրել: Ես միշտ սիրել եմ անձրևը, բայց վերջին տարիներին խուսափում էի նրանից: Այս անգամ փախչելու տեղ չունեի, ավելի ճիշտ՝ կարող էի վերջին 200 մետրը երթուղայինով գնալ, բայց դա խելամիտ չէր լինի, որովհետև դրա համար կանգնել, սպասել էր պետք, հետո էլ մի քիչ քայլելու տեղ կար: Եվ ուրեմն այլընտրանք չունեի. ես դեմ առ դեմ հանդիպել էի անձրևին: Իսկ դա նման էր իմ սեփական կամքով ինձնից հեռու մղած ընկերներիս տեսնելուն, երբ մի կողմից ուրախանում ես, ուզում որևէ բան ասել՝ կծու կամ քնքուշ, բայց հիմարավուն զգացողություն է լինում մոտդ, և դու լռում ես:

Բայց ի տարբերություն ընկերներիս, անձրևից փախչելու տեղ չունեի: Եվ նա ինձ գրկեց ամբողջ ուժով, մինչև մազարմատներս թրջեց: Սկզբում հաճելի էր, իսկ հետո վախեցա, որ կմրսեմ: Երբ մտա հիվանդանոց, անմիջապես ավտոմատից տաք շոկոլադ գնեցի:

Անձրևի և տաք շոկոլադի համը խառնվել էին իրար: Առավոտս հրաշք էր…

Իսկ իմ ներսում կուտակված սերը վերջապես ուղղություն է ստացել:

StrangeLittleGirl
20.05.2008, 07:11
Երբ աչքերս բացեցի, արևն ինձ ժպտաց. օրս լավն է լինելու, թեկուզ ծանր ու հոգնեցուցիչ:

Նարեկը խորհուրդ տվեց առիթմիաները Մուրաշկոյով կարդալ: Իսկ ես Նազոյի գիրքը մի շաբաթ շարունակ տանում-բերում էի՝ կարդալու նվազագույն ցանկություն անգամ չունենալով:

Նենսիի տասը րոպեները… Այսօր չի ստացվում: Շպերու՞նգ…

Էլի քայլելու եմ, թռվռալու: Երազիս մեջ ինձ տաքսիով դասի էին տանում… Թաքուն երազանք էր երևի, բայց քայլելս ինձ թարմացնում է:

Չէ՛, չի ստացվում:

Ժպտում եմ, ժպտում: Երջանիկ եմ:

Pink Floyd եմ լսում: Լավ չէ, բոլորովին: Ես այս խմբին սիրել չեմ ուզում, չեմ ուզում, որ այն հիշեցնի որևէ մեկին: Մոռանալ, ջնջել եմ ուզում:

Goodbye cruel world...

StrangeLittleGirl
20.05.2008, 20:38
Այս անգամ մենակ չէի ոտքով ճամփան անցնելիս. Մարիան միացել էր ինձ: Միասին էինք վայելու արևի առաջին ճառագայթները, զրուցում ու ծիծաղում:

Ընդհանրապես, մեզ շատ քիչ բան է պետք ծիծաղելու համար… Այսօր ընթերցազրահում ես ու Լիլյան տասը րոպե շարունակ ծիծաղում էինք էխինոկոկի հայերեն թարգմանության վրա. բշտաճիճու:

Այս ամիսներն իրոք օգնեցին վերականգնվել վերջին երկու տարվա trouble-ներից հետո… Թու՛, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Այսօր անընդհատ անգլերենն է միտս գալիս, չեմ կարողանում հանգիստ հայերեն խոսել: Նազոյին ասացի. «Քեզ ավելի ուշ կստուգեմ»: Նա ցնցվեց խոսքերիցս, մինչդեռ ես ընդամենը ուզում էի ասել. "I'll check you later." Ինչևէ, թողնենք անգլերենը:

Հա՛, ուրեմն վերականգնվել եմ, բուժվել: Ես ուրախ եմ, որ վերջապես կա մեկը, որին տեսնելիս սիրտս թրթռում է: Ինքս ինձ վրա ծիծաղում եմ: Ախր շատ վաղուց նման բան չէի զգացել, իսկ հիմա դա անսովոր է դարձել, մի քիչ էլ մանկական: Սիրտը թրթռալ… :D Սրտաբանությունը հոգիս հանեց. ես միանգամից նախասրտերի թրթռումը հիշեցի, որ քիչ առաջ էի կարդում: Ու չնայած ավագ ընկերներիցս անընդհատ խորհուրդ եմ հարցնում, թե որ թեման որտեղից կարդամ, գտնում եմ ամենափախած գրքերն ու դրանցից օգտվում:

Այսօր նաև համոզվեցի, որ ոչինչ չգիտեմ: Երբ Նարեկը տեսավ, որ ԷՍԳ եմ կարդում, հարցեր տվեց, իսկ ես ոչ մեկին չկարողանալով պատասխանել՝ ամոթից գետինը մտա: Կարող եմ ինձ արդարացնել՝ ասելով, որ սրտաբանությունն ինձ համար ապագա չէ, բայց դե ամեն դեպքում շատ ամաչեցի, որ ոչինչ չգիտեի: Իսկ նա ընդամենը մի խորհուրդ տվեց. հնարավորինս շատ կարդալ: Հա՜, ես էլ կկարողանամ… Հազիվ եմ ինձ ստիպում, որ օրվա դասս մի անգամ աչքի տակով անցկացնեմ, ու՜ր մնաց ավելի լուրջ բաներով զբաղվեմ:

StrangeLittleGirl
21.05.2008, 07:14
Իմ քնքուշ առավոտը բացվել է նորից: Իսկ ես, թեկուզ հոգնած, թեկուզ քնից կշտացած, բացում եմ աչքերս ու ժպտում: Ես վայելում եմ թեյս, իսկ սուրճ հիվանդանոցում կխմեմ:

Սոճիս չորանում է: Չգիտեմ՝ ինչ անեմ: Նենսիի տասը րոպեները…

Եվ ես կմտնեմ լսարան, նորից Աննա Գեղամովնան՝ մեր սիրելի ու ամենաունիկալ դասախոսը… Նորից կվառի իր երկար սիգարետը, սուրճ կխմի, կփորձի ապացուցել, որ ոչինչ չգիտենք: Հետո կպարզվի, որ այնքան էլ այդպես չէ: Թեկուզ ես շատ բաներից գաղափար չունեմ, բայց այնտեղ կան Արմեն, Կորյուն, Նազո:

Իսկ դասամիջոցին կիջնենք տրաքած սրճարանը, տաք խաչապուրի կուտենք: Կխոսենք քննություններից, կքննարկենք, թե ինչպես կարելի է այդ չարաբաստիկ թեստերը ճարել: Ես լուռ կժպտամ ու չեմ ասի, որ դրանց կարիքը չունեմ. հույսս իմ խելքի վրա եմ դնելու:

Անհամբեր եմ: Ե՞րբ է քննաշրջանը սկսվելու: Քննություններին պատրաստվելը մի ուրիշ հաճույք է, հատկապես երբ խելառ ընկերուհիներով միասին ենք պարապում:

StrangeLittleGirl
21.05.2008, 21:18
Փողոցում պատահած անծանոթները պարզապես անցորդներ են քեզ համար: Բայց նրանք էլ քեզ նման բազմաթիվ խնդիրներ ունեն, ապրում են իրենց կյանքով, դրանից գոհ են կամ ոչ… Իսկ դա քեզ չի հետաքրքրում: Նրանք ընդամենը անցորդներ են, և եթե մի օր հանկարծ չլինեն, քո կյանքում ոչինչ չի փոխվի: Դու այդ մասին գուցե չես էլ իմանա:

Գարնանը խրոնիկական հիվանդությունները սրանում են: Դրա համար մահացությունն էլ է մեծանում: Ու տխրում ես՝ մտածելով, թե որքան շատ են վերջերս էն աշխարհ գնացողները: Ռիփը կասեր, թե ծեր մարդկանց բանն էլ էդ է…

Կուրսի աղջիկներով հիվանդանոցից համալսարան էինք գնում, երբ մեկը զանգահարեց Մարիային ու հարցրեց, թե ինչպես է. բժշկականի մոտով անցնելուց ոստիկանության և շտապօգնության մեքենաներ էր տեսել, անհանգստացել էր: Իսկ մենք տասը րոպեից հազիվ հասնելու էինք համալսարան:

Աննան նկատեց, որ անատոմիկի մոտ լիքը մարդ է հավաքված: Մյուսներիս աչքով ոչինչ չընկավ. մենք գլխավորի մոտ էինք երթուղայինից իջել: Բայց երբ ներս մտանք, Իննան, որը միշտ ամեն ինչից տեղյակ է լինում, հայտնեց, որ մի մեքենա մեծ արագությամբ բարձրացել է մայթի վրա, երեք առաջին կուրսեցիների խփել… Դեկանատում խառը վիճակ է: Զանգում են ծնողներին, սակայն նրանցից մեկը չի հավատում, կարծում է, թե կատակ է… Մեկի ոտքը պոկվել է, մահամերձ է: Ավելի ուշ ուրիշ տեղերից իմացանք, որ մեկն էլ տեղում է մահացել…

Իսկ երբ շատ ավելի ուշ ես ու Մարալն ընթերցասրահից դուրս եկանք, որ գնանք հաց ուտելու, ամբողջ ճանապարհին ցողված ջուր տեսանք: «Արյան հոտը դեռ մնացել է»,- նկատեց Մարալը:

Տուն գալիս մտքերս խառնվել էին իրար… Այդ առաջին կուրսեցիների տեղում կարող էր լիներ մեզնից յուրաքանչյուրը, կարող էի լինել ես… Ահավոր էր: Ու ամեն փողոց անցնելիս, ամեն մայթով քայլելիս ես սարսափով էի շուրջս նայում. հանկարծ որևէ կատաղած մեքենա չգա: Իսկ երբ տուն հասա, հասկացա, որ ամեն օր մենք բոլորս հրաշքով ենք ողջ-առողջ մնում:

Ես այդ առաջին կուրսեցիներին չէի ճանաչում, բայց նրանք գուցե մի քանի անգամ իմ կողքով անցել են, եղել են միայն պատահական անցորդներ… Բայց նրանք մի ամբողջ աշխարհ արժեն իրենց հարազատների համար…

Ես կարծում էի, թե գարնանը միայն ծերերն են մեռնում…

StrangeLittleGirl
22.05.2008, 20:36
Մարդիկ սիրում են ուրիշներին սպանել, երբ խոսքն իրենց հարազատների մասին չէ… Մարդիկ սիրում են ամեն ինչ չափազանցնել, ավելի վառ գույներով նկարագրել:

Պարզվում է՝ երեկվա դեպքից հետո ոչ ոք չի մահացել, փառք Աստծո: Ու ոչ մի ոտք էլ չի պոկվել: Պարզապես անդամահատման հարց է եղել, կարողացել են պահպանել, թեկուզ աղջկա վիճակը շատ ծանր է: Իսկ մարդիկ սարսափազդու պատմություններ են հորինում: Ու՞մ և ինչի՞ համար… Սա առաջին դեպքը չէ, որ նման հեքիաթներ են տարածվում: Մարդիկ արյուն են սիրում, մարդիկ մահ են սիրում, երբ դա իրենց չի վերաբերում:

StrangeLittleGirl
23.05.2008, 19:49
Թորիի ձայնը սփոփիչ է, հանգստացնող, թեև եթե փորձես նեղություն քաշել ու հասկանալ, թե ինչի մասին է երգում, կխճճվես մի մարդու թաքուն ներաշխարհի հսկայական լաբիրինթոսում: Վաղուց է՝ նրան հասկանալու փորձեր չեմ էլ անում: Նա երգում է մարդկանց, խնդիրների մասին, որոնք միայն իրեն են հայտնի: Օրինակ, եթե նա հարցազրույցների ժամանակ չխոսեր Մարիամ Մագդաղենացու նկատմամբ իր համակրանքի մասին, երբևէ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ "Mary" երգը հենց նրա մասին է…

Ուստի ես լսում եմ Թորիին՝ առանց նրան հասկանալու փորձեր անելու: Սիրում եմ նրա գրեթե բոլոր երգերը, բոլոր ալբոմները: Անբացատրելի էր, թե ինչու to the venus and back-ը չէր տպավորվել, այնտեղից ոչ մի երգ չէի հիշում: Այսօր որոշեցի այն ևս մեկ անգամ լսել… Տարիների փոշին կուտակվել էր վրան: Հասկացա. չափից դուրս տխուր, չափից դուրս ծանր: Եվ այս անգամ էլ չկարողացա մինչև վերջ լսել: Միայն 1000 Oceans երգը Ռիփի խորհրդով… Մահվան չափ տխուր էր, լացել էի ուզում, բայց լավ է, որ պատճառ չկար, այլապես ոչ թե հազար օվկիանոս, այլ տասը հազար աղբյուր՝ բյուր ակն կգոյանար շուրջս…

Քիչ են, շա՜տ քիչ նրան լսողները… Երևի մեծ մասն ինձ նման ցնդած աղջիկներ են, որ ներվայնությունը որևէ մեկի վրա թափելու փոխարեն նախընտրում են այդ նեղացած ու տխուր ձայնը լսել: Վստահ եմ, թե Արշակը լսեր, դուրը չէր գա, ինչպես և Ալանիսին չէր սիրում: Այն, ինչն իմ կյանքից էր, վատն էր նրա համար: Իսկ ես վերադարձնում եմ կորած օրերս… Մի նոր բան, որ վաղուց չէի զգացել. նույն երգն էլի ու էլի եմ ուզում լսել:

Թորին իմ ընկերն է:

StrangeLittleGirl
24.05.2008, 22:16
Ինչ ուզում են, ասեն, բայց իմ կյանքի իրադարձությունները որոշակի սեզոնայնություն ունեն… Մայիսն ընդհանրապես շատ տարօրինակ ամիս է. ամեն անգամ բոլորովին պատահաբար հայտնաբերում եմ, որ (գրեթե) նույն օրը տարիներ առաջ (գրեթե) նույն բանով եմ զբաղվել… Օրինակ, 2005 և 2006 թվերի մայիսի սկզբերին դրոմոմանիա ունեի. ժամերով թափառում, տուն չէի գալիս: Իսկ դա գիտեմ նրանից, որ երբեմն հետաքրքրությունից դրդված բացում եմ հին օրագիրս և հայտնաբերում, որ նախորդ տարիներին մոտավորապես նույն օրերին նույն մտքերն են ծնվել, նույն զգացողություններն եմ ունեցել: Անգամ որոշ նախադասություններ բառացի կրկնվում են: Ու քանի որ դրա մասին ես գիտեի, այս և անցյալ տարի նախօրոք պատրաստված էի, դրա համար նույնը չեղավ…

Իսկ ես այսօր մի տետր գտա, գցեցի պայուսակիս մեջ, մտածեցի, որ եթե օրվա ընթացքում ազատ լինեմ, կկարդամ, պատմվածքիս համար նյութեր կքաղեմ: Ու երբ երեկոյան ձանձրացա, բացեցի այն, սկսեցի ուսումնասիրել: Երևի մոտ ութ-ինը ամիս այնտեղ ոչինչ չէի գրել: Հետո հանկարծ աչքովս ընկավ մի կանաչ թուղթ, որ խնամքով մեջն էի պահել: Հիշեցի. նամակ էր: Այն ժամանակ ես գրել էի, որ ներսումս կուտակվածը դատարկվի, բայց որոշել էի չուղարկել: Զարմանալին այն էր, որ ում որ ուղղված էր այն, այդ պահին դիմացս նստած էր: Նկատե՞ց, թե ինչպես ցնցվեցի՝ գտնելով այդ տարօրինակ թղթի կտորը:

Տետրս թերթեցի. ուզում էի իմանալ, թե երբ եմ գրել նամակը, իսկ դրա մասին կար այնտեղ: է՛լ ավելի ցնցվեցի, երբ տեսա, որ դա 2007 թվի մայիսի 24-ին էր: Անմիջապես թղթի վրա ավելացրի ամիս-ամսաթիվը: Նայում էի հասցեատիրոջը, հետո՝ նամակին: Մտածում էի՝ ինչպես վարվել: Ախր դա գրվելուց հետո արդեն իմը չէր: Ես գողի պես այն ինձ մոտ էի պահում: Պետք էր վերադարձնել տիրոջը, շտապ: Թեկուզ այնտեղ արտահայտված շատ մտքեր կորցրել են իրենց ակտուալությունը, թեկուզ այդ մարդու հետ որևէ բառ փոխանակելու ցանկություն չունեի… կամ էլ ունեի, բայց գիտակցությունս ճնշում էր այն, իսկ նամակն ասես պատրվակ լիներ թաքուն ցանկությունս իրականացնելու համար…

StrangeLittleGirl
26.05.2008, 07:23
Սուրճ… Ելակով տորթ… Radiohead… Բյորք… Մի խոսքով, կրկին վայելում եմ նոր բացված օրը:

Գիշերային քնիս ժամերը գնալով կրճատվում են, բայց առավոտյան ժամանակին կամ նույնիսկ ավելի շուտ եմ արթնանում: Մի օր հասնելու եմ նրան, որ ընդհանրապես չեմ քնելու: Կդիմանա՞մ: Ասում են՝ մարդիկ գիշերային քնի պակասից նյարդային են դառնում, իսկ ես, չգիտես ինչու, ավելի ակտիվ եմ… Օրինակ, անցյալ շաբաթ մեծ հաճույքով առանց աչքս կպցնելու մինչև երեկոյան ժամը ինը ընթերցասրահում կարդում էի՝ անկախ նրանից Լիլյան հետս մնում էր, թե ոչ:

Ծանր օր է լինելու: Չնայած ընդամենը 3,5 ժամ եմ քնել այս գիշեր, բայց ցերեկն աչք կպցնելու հույս չունեմ:

Հետաքրքիր է՝ մարդիկ չեն սիրում երկուշաբթիները, իսկ ես անհամբերությամբ եմ սպասում դրանց: Կարծեմ էլի եմ ասել, որ այս կիսամյակ շաբաթ-կիրակիները չափից դուրս շատ են հանգստի համար. մեկ շաբաթ օրը լիովին բավական է: Էլ չեմ ասում մեջտեղում հայտնված տոների մասին, որոնք է՛լ ավելի են շատացնում պարապության ժամերը:

Մերոնք արդեն սկսում են քննություններին պատրաստվել. մի շաբաթ մնաց: Իսկ ես չեմ շտապում, քանի որ Լոնդոն գնալուս պատճառով մի ցիկլ բաց եմ թողել, և քննություններս երկու շաբաթ ուշացումով են սկսվելու:

Փաստորեն, օրեր առաջ Արմենը ճիշտ էր ասում. Ալիսին իսկապես վիրահատել են: Նա էլ ինձ նման ցիկլի կրկնություն ունի, և ամենալավն այն է, որ երկուսինս էլ ուռուցքաբանությունն է: Իսկ ես շատ էի վախենում մենակ լինելուց: Ընդհանրապես, Ալիսը մեր խմբից միակ մարդն էր, որի հեռանալու համար շատ եմ ափսոսում: Նա հավասարակշռություն պահողի, հաշտեցնողի դեր էր խաղում: Հիմա, երբ չկա, կռիվներն անպակաս են: Գուցե չհավատաք, բայց հաճախ Ալիսի դերում ստիպված ես եմ հայտնվում: Իհարկե, դրա մասին ոչ ոք չի իմանում, քանի որ ես պարզապես շատ կռիվներ կանխում եմ: Բայց դա աշխատում է. հասել եմ նրան, որ այլևս ոչ ոք ոչինչ ոչ մեկից չի թաքցնում: Ով ինչ ճարում է, տալիս է նաև մյուսներին: Իսկ մինչ այդ, ասենք, քառյակը մեզ չէր տալիս, Նազոն էլ ինադ էր ընկնում, նրանցից էր թաքցնում: Իսկ ես սկեցի նրանից, որ ինչ գտնում էի, կիսվում էի նաև մյուսների հետ, և դա հրաշալի էր… Ալիսից ուր հասանք… Նրա հեռախոսահամարն էլ չունեմ, որ զանգահարեմ, հարցնեմ՝ ինչպես է: Ինչևէ, մյուս շաբաթ հանդիպելու ենք:

Գնացի դասի:

StrangeLittleGirl
29.05.2008, 23:39
Զուր եմ փորձում ինձ համոզել, թե կփոխվեմ, մի օր լավը կդառնամ. միևնույն է, մնում եմ նույն անճոռնի բնավորությամբ անտանելի երեխան:
Զուր եմ փորձում ինձ համոզել, թե մոտ ազգականներիցս բացի կգտնվեն մարդիկ, որ ինձ միշտ կսիրեն. նրանք էլ կհիասթափվեին ինձնից, թե ընտրություն ունենային:
Զուր եմ փորձում ինձ համոզել, թե հետաքրքիր մարդ եմ. միևնույն է, ինձնից ուշ կամ շուտ հոգնում են:
Զուր եմ փորձում ինձ համոզել, թե մարդամոտ եմ. միևնույն է, իմ հսկայական մի կույտ թաքնվում է բոլորից:
Զուր եմ փորձում ինձ համոզել, թե ազատ եմ. ընդամենը իմ վանդակը մի քիչ ավելի մեծ է:
Զուր եմ փորձում ինձ համոզել, թե հաջողության կհասնեմ. ես ինձ գերագնահատում եմ, իսկ հաջողություններս պատահականության արդյունք են:
Զուր եմ փորձում ինձ համոզել, թե մի օր երեխաներ կունենամ. ես չեմ ուզում միայնակ մայր լինել:

StrangeLittleGirl
30.05.2008, 00:47
Հատիկ-հատիկ հավաքում եմ ապակու կտորները: Սոսինձս լավն է: Փորձում եմ ամրացնել: Միևնույն է, նախկին գեղեցկությունը չի լինի. կոտրված տեղերը շատ կոպիտ են երևում, մի քանի կտոր էլ չեմ գտնում: Իսկ ես զայրույթս հազիվ եմ զսպում, որ այն նորից գետնին չհարվածեմ: Բայց ինչի՞ս է պետք այդ անճոռնի իրը, որը ոչ մի բանի պիտանի չէ պակասող կտորներով և ամրացման կոպիտ տեղերով: Ափսոսում եմ աղբարկղը նետել: Շարունակում եմ փնտրել՝ հուսալով, որ թեկուզ կարկատված, բայց ամբողջական կդառնա… Ու եթե հանկարծ չդիմանամ, եթե հանկարծ մի օր նորից գետնով տամ, ապակին լրիվ կփշրվի, և ընդհանրապես հնարավոր չի լինի տարբերել, թե որը որից հետո է:

Անջատում եմ երկնքի աստղերը հատիկ-հատիկ. դրանք ինձ խանգարում են: Լուսնի վրա էլ մի քար եմ շպրտում, և այն պոկվում-ընկնում է: Այսպես ավելի լավ է. ոչ ոք ինձ չի տեսնում: Երբ մենք քնում ենք, ամեն ինչ անհետանում է: Ուզում եմ հավատալ Իզաբելային: Բայց եթե նրա խոսքերը ճշմարիտ լինեին, ես աչքերս բացելու ցանկություն չէի ունենա:

Տեսնես՝ ե՞րբ եմ կրկին թքած ունենալու մարդկանց ու նրանց ձևական ու կեղծ կարծիքների վրա:

Մելիք
30.05.2008, 00:56
Անջատում եմ երկնքի աստղերը հատիկ-հատիկ. դրանք ինձ խանգարում են: Լուսնի վրա էլ մի քար եմ շպրտում, և այն պոկվում-ընկնում է: Այսպես ավելի լավ է. ոչ ոք ինձ չի տեսնում: Երբ մենք քնում ենք, ամեն ինչ անհետանում է: Ուզում եմ հավատալ Իզաբելային: Բայց եթե նրա խոսքերը ճշմարիտ լինեին, ես աչքերս բացելու ցանկություն չէի ունենա:
Բյուր, բայց ինչի՞, ախր.
"Չէ որ, եթե աստղերը վառում են,
նշանակում է դա մեկին պետք է…"
Իսկ եթե մեկը հենց քո՞ համար ա Աստծո մոտ բարեխոսել, որ վառի աստղերը:

StrangeLittleGirl
30.05.2008, 00:59
Հա՛, վառվում են… Ու մեկին չէ, շատերին են պետք… Բայց ես նրանց մեջ չեմ: Համբերեցի-համբերեցի ու որոշեցի վերջապես անջատել դրանք: Չէ՞ որ ես էլ հանգստանալու իրավունք ունեմ:

StrangeLittleGirl
04.08.2008, 04:41
Հոգեվարքը սովորաբար նախորդում է մահվանը, բայց որովհետև իմ դեպքում ամեն ինչ պետք է ծուռ լինի, ուրիշ պտուղներ տա, ես վերածնվեցի հոգեվարքից հետո: Անգամ այս վերնագիրն ընտրելիս գիտեի, թե ինչի մասին եմ գրում, գիտեի, թե ինչ է նշանակում հոգեվարքից հետո, որքան էլ սարսափելի հնչեր ընթերցողի համար:

Իսկ հոգեվարքն ավարտվեց դրախտում: Ես այնտեղ եղել եմ. այն մեր մոլորակի վրա է, բայց մի՛ փորձեք փնտրել, որովհետև մենք արդեն ցրել ենք այն, որ այլևս երբեք չհավաքվի: Ու բոլորս մեզ հետ մեր կտորն ենք տարել՝ մեկինը մի քիչ մեծ, մյուսինը փոքր:

Զարմացան, երբ տեսան, որ պայուսակս այդքան փոքր է, որ շատ քիչ գնումներ եմ կատարել: Բայց ճամպրուկս կարող էր չհասնել, ուսապարկս կարող էին գողանալ: Վերջիվերջո, ինչ-որ բան Երևանում կլիներ: Դրախտից բերած նվերներս մնացին իմ ներսում, ինձնից անբաժան: Գիտեմ, որ այլևս չեմ ասելու no puedo:

Ու նամակը, չնայած գրված էր ահավոր անգրագետ անգլերենով (ԱԱԱ), ես զգացի այն, ինչ ուզել էր փոխանցել: Պատկերացրի ինքնաթիռում գիրք վերջացնելու հաճույքը: Իսկ ես շատ անուշ քնել էի: Վարակվեցի Դոստոևսկիով: Ափսոսացի, որ ժամանակին հետևողականորեն չեխերեն չեմ սովորել. ավելի լավ կհասկանայինք իրար: Բայց այդ կոտրված անգլերենն էլ բավական էր:

Իսկ ու՞ր է Մարուշան՝ այն իդեալական կինը, որը մի օր կոմպի սենյակում նստած լացում էր: Ես այդ ժամանակ հասկացա, որ իդեալական կանայք իդեալական տրամադրություն չեն ունենում: Բայց նա իր պատճառներն ուներ, և մենք միաժամանակ կրկնեցինք այն ծեծված արտահայտությունը. «Բոլոր տղամարդիկ նույնն են»: Եվ երկուսս էլ չբարձրաձայնեցինք, բայց հոգու խորքում հավատացինք, որ աշխարհում կա գոնե մեկ տղամարդ, որ տեղավորվում է մեր գծած շրջանակների մեջ:

Եվ Մարուշան կորել է… Տեսնես՝ ո՞վ օգնեց նրան, որ ճամպրուկն առաջին հարկ իջեցնի:

Մի օր հաստատ կհանդիպենք… Գոնե մի քանիսս: Ու նոր դրախտ կստեղծենք:

Razo
04.08.2008, 09:52
Հոգեվարքը սովորաբար նախորդում է մահվանը, բայց որովհետև իմ դեպքում ամեն ինչ պետք է ծուռ լինի, ուրիշ պտուղներ տա, ես վերածնվեցի հոգեվարքից հետո: Անգամ այս վերնագիրն ընտրելիս գիտեի, թե ինչի մասին եմ գրում, գիտեի, թե ինչ է նշանակում հոգեվարքից հետո, որքան էլ սարսափելի հնչեր ընթերցողի համար:

Իսկ հոգեվարքն ավարտվեց դրախտում: Ես այնտեղ եղել եմ. այն մեր մոլորակի վրա է, բայց մի՛ փորձեք փնտրել, որովհետև մենք արդեն ցրել ենք այն, որ այլևս երբեք չհավաքվի: Ու բոլորս մեզ հետ մեր կտորն ենք տարել՝ մեկինը մի քիչ մեծ, մյուսինը փոքր:

Զարմացան, երբ տեսան, որ պայուսակս այդքան փոքր է, որ շատ քիչ գնումներ եմ կատարել: Բայց ճամպրուկս կարող էր չհասնել, ուսապարկս կարող էին գողանալ: Վերջիվերջո, ինչ-որ բան Երևանում կլիներ: Դրախտից բերած նվերներս մնացին իմ ներսում, ինձնից անբաժան: Գիտեմ, որ այլևս չեմ ասելու no puedo:

Ու նամակը, չնայած գրված էր ահավոր անգրագետ անգլերենով (ԱԱԱ), ես զգացի այն, ինչ ուզել էր փոխանցել: Պատկերացրի ինքնաթիռում գիրք վերջացնելու հաճույքը: Իսկ ես շատ անուշ քնել էի: Վարակվեցի Դոստոևսկիով: Ափսոսացի, որ ժամանակին հետևողականորեն չեխերեն չեմ սովորել. ավելի լավ կհասկանայինք իրար: Բայց այդ կոտրված անգլերենն էլ բավական էր:

Իսկ ու՞ր է Մարուշան՝ այն իդեալական կինը, որը մի օր կոմպի սենյակում նստած լացում էր: Ես այդ ժամանակ հասկացա, որ իդեալական կանայք իդեալական տրամադրություն չեն ունենում: Բայց նա իր պատճառներն ուներ, և մենք միաժամանակ կրկնեցինք այն ծեծված արտահայտությունը. «Բոլոր տղամարդիկ նույնն են»: Եվ երկուսս էլ չբարձրաձայնեցինք, բայց հոգու խորքում հավատացինք, որ աշխարհում կա գոնե մեկ տղամարդ, որ տեղավորվում է մեր գծած շրջանակների մեջ:

Եվ Մարուշան կորել է… Տեսնես՝ ո՞վ օգնեց նրան, որ ճամպրուկն առաջին հարկ իջեցնի:

Մի օր հաստատ կհանդիպենք… Գոնե մի քանիսս: Ու նոր դրախտ կստեղծենք:

Դրախտի մասին էլի ինֆորմացիա ունես՞

StrangeLittleGirl
09.08.2008, 18:35
Պատերազմ ասելով ես կրակոցներ, ռմբակոծություններ, ավերակներ, դիակներ ու անտուն մնացած մարդկանց չեմ պատկերացնում: Առաջինը հիշում եմ սերբ Սանդրային, որը կոտրտված անգլերենով պատմում էր. «Ես այն ժամանակ առաջին կուրսի ուսանողուհի էի: Գիշերը ռմբակոծում էին: Մենակ էի: Լույսերն անջատել էի ու պառկել գետնին: Վախենում էի: Չես պատկերացնի, թե դա ինչ է»:
Մյուսը մեր կուրսի ղարաբաղցի Նարինեն էր, որը մարտի մեկից մի քանի օր առաջ լացակումած եկավ ինձ մոտ և ասաց. «Մի բան արեք, թող շարժումը մարի… Ադրբեջանցիները մի քանի պոստ առաջ են եկել… Գիտե՞ս, ես երկրաշարժ չեմ տեսել, չգիտեմ, թե դա ինչ է: Ուրիշ ոչ մի աղետ չեմ տեսել: Բայց երբ մտածում եմ պատերազմի մասին, սարսափում եմ: Ապրել եմ այդ օրերը:»:

Ես հաղթող ու պարտվող կողմեր չեմ ուզում: Ինձ միայն խաղաղություն է պետք:

StrangeLittleGirl
16.08.2008, 03:54
Հերթական անքուն գիշերս… Արդեն սովորություն է դարձել լուսաբացից շուտ չպառկել: Բոլորը քնել են արդեն: Ես ինձ համար պուպուշ երգերի ցուցակ կազմեցի ու որոշեցի լսել:

Կարծում էի, թե անզգացմունք մարդ եմ դարձել: Հենց հիմա էլ ներսս փորփրում եմ ու ոչինչ չեմ գտնում դառը կարոտից բացի, որ եթե չմարի, գիտեմ. դժվար երբևէ բավարարվի:

Ես Սևիլյայում մի ամսից էլ պակաս եմ ապրել, բայց ասես կյանքիս մեծ մասն այնտեղ անցկացրած լինեմ: Ու խելագարի պես կարոտում եմ… լաբորատորիան, Մարգան, մեր զրույցները, հիվանդանոցի ճաշարանը, որտեղ զզվանքով էի գնում ու միայն այնքան ուտում, որ քաղց չզգամ, հանրակացարանից լաբորատորիա ճանապարհը, որ սիրում էի ոտքով անցնել ու վայելել Սևիլյան՝ գիտակցելով, որ այդ ամենը շուտով ավարտվելու է, իմ ամենօրյա կաթով սուրճը, սենյակս տեղափոխված Մարուշան, որի հետ կարող էի ժամերով չաչանակել ու չհոգնել, հանրակացարանի այգին, որտեղ սիրում էի կարդալ ու աղոթել, գրել, Յանը, որ երբևէ հանդիպածս տղաներից թեկուզ լավագույնը չէ, բայց ամենախորն է, պալմաները, Միրյանան, որը վստահ էր, որ բոլորս այնտեղ էինք, որովհետև այդպես էր պետք, Սևիլյայի տաճարը, որ մեծությամբ երրորդն է աշխարհում, որի մոտի սրճարանում կնստեի, կգրեի ու Հեմինգուեյին կհիշեի… Ու սարսափելի է մտածել, որ այս ամենը երբևէ չի կրկնվի: Չէ՛, Սևիլյա կգնամ, բայց միայն երազիս մեջ: Եվ չեմ ուզենա աչքերս բացել, որ դրախտը չավարտվի:

Ու աչքերս լցվել են հիմա: Չէի պատկերացնում, որ կկարողանամ այսքան կարոտել մի բան, որ ընդամենը քսանվեց օր է եղել իմ կյանքում:

Ես մի օր կհանդիպեմ Մարգային նեյրոգիտության կոնֆերանսի ժամանակ:
Կտեսնեմ Մարուշային, երբ մի օր Հայաստան գա:
Կմտաբերեմ Յանի դեմքը, երբ Պրահայի փողոցներում կողքովս անցնի, և դա նրա առաջին այցելությունը կլինի այդ քաղաք:
Մի օր էլ Սևիլյա կգնամ, կնստեմ 15 համարի ավտոբուսը, կհասնեմ հանրակացարան: Հետո այնտեղից ոտքով կգնամ դեպի հիվանդանոց: Ճանապարհին որևէ սրճարանում կաթով սուրճ կխմեմ: Կմտնեմ լաբորատորիա, որտեղ Մարգայի փոխարեն ուրիշ ասպիրանտ կլինի: Կգնամ ճաշարան, որտեղ ուրիշ ուսանողներ փորները կլցնեն միայն կշտանալու համար:
Իսկ հետո կգնամ Սերբիա, կգտնեմ Միրյանային ու կասեմ, որ տարիներ առաջ մենք հանդիպել ենք, որովհետև այդպես էր պետք:

StrangeLittleGirl
18.08.2008, 15:20
And now I see the maddness in me is brought out in the presence of you
And now I know the madness lives on when you're not in the room
And though I'd love to blame you for all
I'd miss these moments of opportune
You've simply brought this madness to light and I should thank you
Alanis Morissette - "Madness"

Սկզբում ցնցվեցի. նորից ես persona non grada եմ: Ոչ ոք չկար, բոլորն անհետացել էին: Բոլորն իրարից անկախ հայտնվել էին նույն տեղում: Բայց պարզվեց, որ միասին էին, հեչ էլ անկախ չէին:

Ես ու Ամառս հիանալի ժամանակ անցկացրինք: Սկզբում Արթուրն էլ էր մեզ հետ, հետո գնաց: Գարեջուր խմեցինք, պաղպաղակ կերանք, զբոսնեցինք: Ու հաստատ որոշեցինք, որ հաջորդ օրն արշավի գնալու ենք:

Եվ դա ճիշտ էր: Ես քնեցի այն ժամին, երբ պետք է արթնանայի: Եվ արթնացա այն ժամին, երբ սովորաբար քնում եմ: Մի խոսքով, չքնեցի: Բայց դա ոչինչ չփոխեց: Ընդամենը ժամանակավոր գլխապտույտ սուրճի պատճառով: Հետո արդեն լավ էի, ուժերս տեղում էին:

Ջրվեժի մոտ քարերի մեջ քնեցի: Պայուսակս բարձս էր, քարերը՝ դոշակս, իսկ մի մայկա, որ բերել էի թրջվելու դեպքում փոխվելու համար, վերմակ էր դարձել: Անկողինս չոր չէր, բնությունն էր:

Ու թեկուզ չկարողացա շոշափել ջրվեժը (առողջությունս չէր ներում), լսելն ու տեսնելն էլ հերիք էր: Եվ հիանալի մարդիկ էին հավաքվել: Նրանց հետ շփվելն ինձ դուր էր գալիս… Իսկ սալորի գորգը, որի վրայով ճանապարհին անցանք, ասես հեքիաթից լիներ:

Ոչ մի անգամ, ոչ մի վայրկյան չփոշմանեցի, որ գնացել եմ:
Ափսոս, որ չէի կարող գիշերը մնալ:

Եվ հիմա պիտի շնորհակալություն հայտնեմ ինձնից թաքուն քաղաքից դուրս գնալու համար, չնայած եթե հրավիրեին, հավանաբար չէի միանա նրանց ինձնից չկախված խնդիրների պատճառով:
Շնորհակալություն պիտի հայտնեմ մորս, որ ինձ հետը Նորավանք չտարավ, չնայած շատ չէի էլ ուզում. երկու անգամ եղել եմ այնտեղ, վերջին անգամ՝ անցյալ տարի:

Եվ ես այստեղ արդեն կրում եմ persona non grada պիտակը: Միայն պետք է ընտրեմ. աներեսությամբ շարունակե՞մ մնալ, թե՞ խոնարհաբար ընդունեմ կարգավիճակս, լռությամբ հեռանամ:

Արշավն ամեն ինչ արժեր… Լավագույն օրն էր երևի Հայաստան վերադառնալուց հետո: Մեր երկրում լավը կա: Պարզապես պետք է այն գտնել:

StrangeLittleGirl
19.08.2008, 04:28
Սևիլյայի թեման անսպառ է… Կան իմ ճամփորդական խզբզանքները, որոնք տեղում էին ստեղծվում: Օրագրիս մեջ չեմ մոռանում այն: Էլ չեմ խոսում այն բազմաթիվ պատմվածքների մասին, որոնք ծնվում են մեկը մյուսի հետևից:

Եվ կարծում եմ, որ մի շատ կարևոր բան բաց եմ թողել:

Գլխավոր պատճառը, որ Սևիլյան դրախտ էր, Աստծո ներկայությունն էր: Անհավատները կծիծաղեն վրաս: Բայց դա իմ գործը չէ: Ես վերջապես ուզում եմ կիսվել Սևիլյայում կատարվածի մասին:

Ոչ ոք չկար, որ ինձ հետ Իտալիկա գար. նրանք նախորդ օրն էին գնացել: Իսկ ես բնավ չէի անհանգստանում. գիտեի, թե որտեղից որ համարի ավտոբուսն է պետք նստել այնտեղ հասնելու համար: Ես աղոթեցի, որ Աստված ինձ առաջնորդի:

Երբ հասա ավտոբուսների կայարան, 260 համարի ավտոբուս չգտա: Այնտեղ կային տարբեր քաղաքներ գնացող համարներով ու առանց համարների ավտոբուսներ, բայց Սանտիպոնսե գնացող 260-ը չկար: Ես հանկարծ տեսա մեկ ուրիշը, որի վրա «Սանտիպոնսե» էր գրված: Նստեցի: «Բա որ ուրի՞շ կողմից մտնի այդ գյուղը, և ես Իտալիկան չգտնեմ,- մտածում էի,- անհանգստանալ պետք չէ, Աստված ինձ հետ է»,- հանգստացնում էի ինձ: Եվ վարորդին ոչինչ չէի հարցրել: Եվ ուղևորներին չէի դիմել:

Ավտոբուսն ինձ տարավ այնտեղ, որտեղ պետք էր: Հետագայում իմացա, որ 260 համարը բոլորովին ուրիշ տեղ է գնում. Ալեխանդրոն սխալ էր ասել: Ավելին՝ կիրակի օրերը Սանտիպոնսե գնացող ավտոբուսները ժամը մեկ են լինում, իսկ ես ավտոբուսի կայարանում ընդհանրապես չեմ սպասել… Ասեք, որ պատահականություն էր:

Քրիստոնյաների հետ շփվելու պահանջ ունեի: Մերոնք, երևում էր, շատ հեռու էին հավատքից: Եվ ես աղոթեցի, որ ծանոթանամ քրիստոնյաների հետ: Ոչ թե մշակութային «քրիստոնյա» պիտակը կրողներ էի փնտրում (նրանք ամեն տեղ էլ շատ են), այլ իսկականների, որոնք հասկանում են, թե ինչի են հավատում:

Հաջորդ օրը ղեկավարս՝ Մարգան, ինձ տարօրինակ հարց տվեց. «Դու քո հավատքը կիրառու՞մ ես»: Դրական պատասխանից հետո ասաց, որ ինքն էլ… Ավելացրեց, որ իրեն հաճախ ծաղրում են Աստվածաշունչ կարդալու համար, որ աղանդավորի տեղ են դնում: Ծանոթ երևույթ էր. ես նրան հասկացա: Ասեք, որ պատահականություն էր:

Աղոթում էի, որ խորը շփում ունենամ որևէ մեկի հետ. հոգնել էի մակերեսային, այս փոխանակման ծրագրերին բնորոշ խոսակցություններից: Հաջորդ օրը երեկոյան Մարուշան դուռս ծեծեց: Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք: Եվ դա միայն սկիզբն էր… Հետո Յանը, Միրյանան, նորից ու նորից Մարուշան իմ սենյակ տեղափոխվելուց հետո: Վերջինիս մասին անպայման պատմվածք եմ գրելու: Ասեք, որ պատահականություն էր. այս փոխանակման ծրագրերի ժամանակ երբևէ որևէ մեկի հետ խորը շփում չեմ ունեցել, իսկ Սևիլյայում ուղղակի տեղատարափ էր:

Աղոթում էի, որ վերադարձիս ճամփորդությունը նորմալ անցնի: Որ ժամանակին նստեցի Մադրիդի ավտոբուսս, որ մետրոյում ճիշտ կողմնորոշվեցի, հասա օդանավակայան, կարող ենք էլի պատահականություն համարել կամ էլ նորմալ երևույթ. այդպես էլ պետք է լիներ: Բայց ինքնաթիռս Մադրիդից ուշացումով թռավ: Եթե ամեն ինչ նորմալ լիներ, Պրագայից Երևանի թռիչքը բաց էի թողնելու. նման դեպքերում շատերն են լռվում օդանավակայանում, սպասում հաջորդ թռիչքին: Աղոթում էի, որ հասցնեմ: Եվ մի տերմինալից մյուսն ամենաքիչը 20 րոպե տևող ճանապարհը 10 րոպեում անցա: Անգամ դարպասի մոտ (որն արդեն փակ էր) աշխատող մարդիկ էին զարմացել, որ Մադրիդի ինքնաթիռից հասել եմ: Եվ վերջին վայրկյանին շնչակտուր նստեցի ավտոբուս: Երբ հայերեն խոսակցություն լսեցի, հանգստացա: Առաջին անգամ էր, որ որևէ երկրից վերադառնալիս «հայկական տարածք» մտնելիս ոչ թե ջղայնանում, տխրում էի, այլ ապահով էի զգում: Ասեք, որ ինքնաթիռիս հասնելը պատահականություն էր…

Ասեք, որ պատահականություն էր, որ Սևիլյայում փոխանակման բոլոր եկած ուսանողները գիրք կարդալ սիրում էին, այն էլ մեր դարում, այն էլ ամբողջ 35 հոգի:

StrangeLittleGirl
20.08.2008, 02:06
Սուրճի փոխարեն մի կում սառը ջուր… Զզվում եմ էս սենտիմենտալ նոպաներից: Մի կայծը բավական է, որ իրար հետևից շարվեն մտքեր, հիշողություններ, մոռացված, մեռած և «մեռած» մարդիկ: Ու նորից սկսում եմ վերլուծել, ջղայնանալ: Հետ եմ գնում, բայց ոչ մի կերպ 13,5 տարեկանից հեռու չեմ հասնում: Երևի հենց այդ ժամանակ եմ ծնվել:

Շուրթերս ու բերանս շուտ են չորանում. հեղուկն աչքերիցս է կորում: Ես թրջում եմ ամառային շոգ գիշերվանից արդեն մի քիչ տաքացած ջրով: Սուրճի ժամն անցել է:

And I shouldn't be here without permission,- երգում է Ալանիսը: Ժամանակին էս երգը պաշտում էի, բայց ինձ հետ ոչ մի կապ չուներ: Հիմա էլ չունի: Չէ՛, ունի: Ես շատ ուշ հասկացա, որ երգը քոնն է դառնում ոչ թե ուղղակի բառերով, ոչ թե հեղինակի դրած իմաստով, այլ տրամադրությամբ, որ համապատասխանում է քոնին: Եվ ինչքան հաճախ են քո ու երգի տրամադրությունները հանդիպում, այնքան ավելի հարազատ է, այնքան ավելի է քեզ թվում, թե դու ես, քո մասին է:

Մարիան ու Վիլնիսիուսը Սևիլյայի խմբում գրել են: Իսկ ես կարծում էի՝ այն մոռացվել է: Իսկ ես կարծում էի՝ միակն եմ, որ այդքան կարոտում է: Մարիան այդպես էլ չիմացավ, որ ես մի քիչ չեխերեն գիտեմ: Ես նրա ու էլի մի քանիսի հետ քիչ շփվեցի… Իսպանա-անգլախոս այլազգիների հետ ավելի քիչ շփվեցի, քան չանգլախոս իսպանացիների… Բայց նույնիսկ Մարիային եմ կարոտում, նույնիսկ Վիլնիսիուսին, որն արևելյան Եվրոպայի երկրներն իրարից չէր տարբերում, ինչպես ես՝ Լատինական Ամերիկայի:

Ավելացվել է 53 վայրկյան անց
So take this moment, Mary Jane, and be selfish
Worry not about the cars that go by.

StrangeLittleGirl
23.08.2008, 04:16
Ամը պատմում էր, որ կուրսեցիներիցս մեկի հետ է ծանոթացել: Ես հազիվ այդ աղջկա դեմքը հիշեցի, մինչդեռ, Ամի պատմելով, նա ինձ լավ էլ գիտեր: Ասել էր, թե ամբողջ օրը դաս եմ կրծում, տնից դուրս չեմ գալիս և այլն: Բայց դե Ամը դեռ առաջին կուրսից է ինձ ճանաչում: Շատ լավ էր հիշում, որ դաս անելու փոխարեն մինչև կեսգիշեր զավզակում էինք, հետո գնում էինք քնելու: Ու լավ էլ ներկայացրել էր. «Ինձնից լավ ոչ ոք չգիտի, թե Բյուրը քանի ժամ է դաս անում»:

Ընդհանրապես, մեր կուրսում բոլորը համոզված են, թե ես թույն կրծող եմ, թե դասերից դուրս ոչ մի հետաքրքրություն չունեմ: Հիշում եմ՝ մի անգամ հոգեբուժարանից ոտքվ իջնելիս Գևորգն ասաց.
- Բյուրա՛կն, կյանքում սովորելուց բացի ուրիշ հետաքրքրություններ էլ կան:
Խեղճ տղան ի՞նչ իմանար, որ ես բոլորից շատ եմ զվարճանում, որ գրեթե երեկո չկար, որ չգնայի զբոսանքի:

Մարդիկ քննաշրջանում առավոտից երեկո ինձ գրադարանում են տեսնում: Որտեղի՞ց իմանան, որ ես տանը բացարձակապես չեմ պարապում, որ այնտեղ եղած 12 ժամից առնվազն չորս-հինգը Մարիայի ու մյուսների հետ զավզակում եմ, որ ես ոչ թե նույն դասագիրքը հազարերորդ անգամ վերընթերցում եմ, այլ կիսամյակում բաց թողածս եմ լրացնում, որ կարողանամ քննություն հանձնել: Ես ի՞նչ մեղք ունեմ, որ արդյունքում «գերազանց» է ստացվում:

Միայն խմբեցիներս արդեն գիտեն, որ ես ընթացքում սովորում եմ միայն այն, ինչ ինձ հետաքրքրում է: Ու որ ես ահավոր բախտավոր եմ քննությունների ժամանակ: Նազոն կզանգի, կհարցնի, թե որտեղ եմ հասել: Կասեմ, որ չեմ սկսել: Հաջորդ զանգի ժամանակ կպարզի, որ արդեն իրենից անցել եմ: Էս հատկությամբ ես ու Մարիան շատերին ենք զարմացնում, մենակ էն տարբերությամբ, որ մտերիմ ընկերուհիս մի քիչ պակաս բախտ ունի. միշտ չէ, որ բարձր գնահատականներ է շահում:

Երկուշաբթի օրվանից գրադարանը բացվում է: Կգնամ, ամբողջ օրս այնտեղ կանցկացնեմ: Մարդիկ կկարծեն, թե ուսման ծարավ եմ, կիսամյակը դեռ չսկսված եկել եմ սովորելու, մինչդեռ չեն էլ պատկերացնի, որ ես այնտեղ Դոստևսկի եմ կարդում:

StrangeLittleGirl
29.08.2008, 01:33
Հետաքրքիր է՝ Երևանում գիշերը մենակ քայլելը վտանգավո՞ր է: Շատ է պատահել, որ ցանկացել եմ մութ ժամանակ ոտքով տուն գնալ, բայց ինձ թույլ չեն տվել. կա՛մ ստիպել են, որ տաքսի նստեմ, կա՛մ մինչև վերջ ճանապարհել են:

Վերջերս հաճախ եմ մենակ ոտքով տուն գնում: Ճնճղուկի պես դողում եմ ճանապարհին: Ես մթությունից վախենում եմ: Բացի դրանից, թվում է՝ բոլոր անցորդների ձեռքին դանակ կա: Դա սկսվել է այն ժամանակվանից, երբ ինձ վրա դանակ են պահել… Բայց դա գիշեր չէր, դրսում էլ չէր: Միևնույն է, գրպանում դրված, հետևում պահած ձեռք տեսնելիս ինձ թվում է՝ դանակ է: Անգամ Սևիլյայի փողոցներով քայլելիս օրը ցերեկով սարսափում էի, երբ մեկը հանկարծ կանգ էր առնում, գրպանից հանում… մեքենայի բանալին:

Մի դեպքից հետո էլ նման իրավիճակներում ինձ թվում է, թե չերևացող ձեռքում… առնանդամ է: Չէ՛, էդ տեսարանից էլ կազատվեմ:

Եվ ես քայլում էի Երևանի մութ փողոցներով: Այս անգամ, չգիտես ինչու, քաջ էի: Շարունակում էի մտածել Երևանի՝ գիշերով անվտանգ լինելու մասին: Ինչու՞ են տղաներն այդքան անհանգստանում, երբ աղջիկն ուզում է մենակ տուն գնալ: Ես քիչ չեմ մթության մեջ առանց ոչ ոքի քայլել: Եվ միայն մի անգամ է եղել, որ սարսափել եմ… Բայց հիմա, որ մտածում եմ, դա ինձ հետ կապ չուներ: Ուղղակի սպիտակ նիվաները մրցում էին, իսկ ինձ թվում էր՝ հետապնդում են: Եվ ես ճչալով վազում էի: Հա՛, մի անգամ էլ հետևիցս աստիճաններով բարձրացել են վերև, ձայն տվել, իսկ ես արագ մտել եմ բակ, դարպասը փակել: Բայց հետաքրքիրն այն է, որ այդ երկու դեպքերում էլ ինձ տաքսիով ճանապարհել էին, և ինձ մնացել էր միայն հետիոտնի ճամփան:

Չեմ հասկանում, թե Երևանն աղջկա համար գիշերով ինչու է վտանգավոր: Դեպքեր եղե՞լ են, որ մարդիկ այդպես են կարծում, թե՞ ինձ համար անհանգստացող տղամարդիկ պատահել է, որ վտանգավոր են եղել մեկ այլ մենակ քայլող աղջկա համար: Եվ քանի՞սն են նրանք ընդհանրապես:

Ռադիո լսելով առաջ էի գնում: Ճամփին իմ հին սերերից մեկին տեսա: Ինձ չնկատեց: Գիտեմ, որ տեսողությունը վատ է: Դրան էլ ավելացնենք մութը: Երևի շտապում էր կնոջ մոտ… Մեր հարաբերությունների ավարտից կարճ ժամանակ անց նա մի աղջկա հետ էր հանդիպում: Հենց նրա հետ էլ ամուսնացավ: Մի անգամ էլ, երբ մորս հետ դրսում տեսա նրան, մի քիչ խոսեցինք, մայրս եզրակացրեց. «Քեզնով տարված է»: Իսկ ես պատասխանեցի, որ շատ շուտով ամուսնանալու է: Իմ հիմարությունը եթե չլիներ, գուցե նրա ապագա կինը ես լինեի: Բայց լավ է, որ բավականաչափ հիմար էի, թե չէ ավելի մեծ հիմարություն էի թույլ տալու:

Իսկ դրանից կարճ ժամանակ առաջ ոմանք փորձում էին իմ ու մեկի հարաբերությունները վերականգնել: Տհաճ էր. ես գոնե շատ լավ գիտեմ, որ այլևս երբեք այդ մարդու հետ չեմ շփվելու: Գուցե հասնեմ նրան, որ կարողանամ առանց լարման բարևել, բայց ոչ ավելին: Ու ամենատխուրն այն է, որ նա բավական կարգին մարդ է: Եթե սրիկա լիներ, կուրախանայի, նրա վատը կուզեի: Ամեն ինչ կանեմ, որ հետագայում մեր ճամփաները հնարավորինս քիչ խաչվեն:

Մարդիկ զարմանում են կապտած-սևացած ստորին շրթունքս տեսնելիս: Հետաքրքիրն այն է, որ երբ ճշմարիտ պատասխան եմ տալիս, ոչ ոք չի ուզում հավատալ… Բայց նման սարսափելի բաներ էլ են լինում աշխարհում: Իսկ ինձ համար դա ատամներով արված դաջվածք է կամ էլ ստորագրություն… Ինչևէ, կլավանա այն, սպի էլ չի մնա: Իմ բոլոր վերքերը, թեկուզ դանդաղ, բայց առանց սպիերի են ապաքինվում:

Փորձեցի հաշվել իմ բոլոր սերերին… Մեկ, երկու, երեք, չորս… Մեկը մեծ, մյուսը՝ փոքր, մեկը՝ ուժեղ, մյուսը՝ թույլ, մեկն ինձնից մեծ, մյուսը՝ երիտասարդ… Ու էդպես լիքը, բայց չկարողացա կոնկրետ թիվ գտնել, որովհետև չգիտեի, թե կոնկրետ որին եմ սիրել, որով տարվել, որին պարզապես կապվել՝ չկարողանալով պոկվել:

«Մի՞թե միակ մենակ քայլող աղջիկն եմ Երևանում»,- մտածեցի, երբ արդեն մոտ 100 մետր էր ինձ բաժանում տնից: Իսկ առջևում մեկ ուրիշն էր, հաստատ գիտեմ՝ բավական վախեցած: Շրջվեց, հետ նայեց: Երբ տեսավ, որ եկողն էլ է աղջիկ, հանգստացավ: Անգամ քայլերը դանդաղեցրեց, սպասեց, որ հավասարվեմ: Գուցե ինչ-որ բան էլ ուզեց ասել, բայց ամաչեց:

Երբ հասա նրան, արդեն փողոցն անցնելու ժամանակն էր: Այդ օրը կես ժամ տևող ճանապարհին առաջին անգամ վախեցա: Նա աղջիկ էր, չերևացող ձեռքում առնանդամ չէր կարող լինել, բայց հո դանակը կար ու կար:

Ես չհասա անցմանը: Խաչմերուկի մեջտեղից միանգամից վազեցի, հասա մյուս մայթին: Աղջիկը շարունակում էր հանգիստ քայլել: Զարմացա. նա էլ փողոցն անցավ: Ես արդեն մեր աստիճանների վրա էի, իսկ նա դեռ քայլում էր. երևի մեր մայթն ավելի ապահով էր:

Lion
29.08.2008, 18:11
Դաա... մնում է միայն մի հարց տալ -

Իսկ հիմա, հենց հիմա... Տրամադրությունդ ինչպես է??:think

StrangeLittleGirl
29.08.2008, 21:12
Ընտիր :)

StrangeLittleGirl
30.08.2008, 00:24
Երբ ես մի բանի մասին գրում եմ, մի տեսակ վանում եմ այն ինձնից, անջատում, դեն նետում, հրաժարվում դրանից: Իսկ ընթերցողի մոտ հակառակ տպավորությունն է ստեղծվում. ես տապակվում, ապրում, պարուրված եմ դրանով: Մեկն ինձ դեպրեսիվ կհամարի, մյուսը՝ չար, իսկ երրորդը կմտածի, թե կորցրել է ինձ:

Գրածներս դեպրեսիվ են, որ հետո ժպտամ, չար են, որ հետո ներեմ… Եվ երբ կարդալով ինչ-որ մեկը կորցնում է ինձ, իրականում նորից գտնվում եմ:

Մարդիկ չեն հավատում իմ երջանկությանը: Եվ պատճառը դրա արտասովորությունն է: Ես դուրս եմ եկել մարդկանց պատկերացրած բոլոր սահմաններից ու ինձ համար ստեղծել եմ մի նոր բանաձև: Այնտեղ չկա (ապագա) ամուսին, չկան (ապագա) երեխաներ: Հա՛, ճիշտ, մոտ մեկ տարի ես կորցրել էի երջանկությունս, փորձում էի բուժվել մի տարօրինակ հիվանդությունից, որը նույնքան հանկարծակի չքացավ, որքան հանկարծակի հայտնվել էր:

Եվ չեն պատկերացնում, թե ինչպես կարող եմ առանց այդ համընդհանուր ստանդարտների պնդել, որ ես վայելում եմ օրվա յուրաքանչյուր պահը, կյանքից վերցնում իմ ուզած ամեն ինչը: Ճիշտ է՝ այս մի ամիսը մի քիչ ուրիշ է, որովհետև արձակուրդ է, անելիք չկա, Երևանը ձանձրալի է, իսկ ընկերուհիներս միայն վերջերս վերադարձան տարբեր քաղաքներից ու երկրներից: Ոչինչ, սեպտեմբերը կգա, և ես կմոռանամ, թե ինչ է ձանձրույթը:

Ամեն տարի սեպտեմբերից առաջ մեծ-մեծ բաներ եմ ծրագրում, որոշում ավելի լավ սովորել: Այս անգամ պետք է ավելի պատասխանատու լինել. ավարտական կուրս: Եթե հիմա շատ բաներ չհասցնեմ, հետո էլ հետ չեմ բերի:

Մարմնովս սարսուռ է անցնում, երբ արտասանում եմ. «Ես 6-րդ կուրս եմ»: Եվ դա լսելիս հոգեբանության դասախոսս կասեր.
- Ուրեմն ութ տարի է, ինչ մենք այստեղ ենք աշխատում:
Իսկ ընկերուհիներով հավաքվելիս կխոստովանենք.
- Արդեն կարող ենք մեզ երևակայել:
Հետո կքննադատենք մատաղ սերնդին, ինչպես սովորաբար անում են ավելի մեծերը: Կլրջանանք.
- Պետականները պետք է լավ հանձնենք:

Բայց ես անհամբեր եմ, ուզում եմ, որ սեպտեմբերը գա, որ նորից մարմնիս յուրաքանչյուր բջջով զգամ կյանքի ամեն մի վայրկյանը, թեկուզ դա ինձ ավելի է մոտեցնելու ամենասարսափելիին՝ ծերությանը:

Lion
30.08.2008, 18:48
Ծառայողական Սիրավեպը նայել ես?? Այնտեղ էլ նման մտածող մեկը կար: Իսկ իրականում ըստ իս, կներես իհարկե այս ամենի համար, դու ուղղակի փախչում ես կյանքից…

StrangeLittleGirl
01.09.2008, 07:03
Մի ամիս սպասում էի այսօրվան: Եվ վերջապես եկավ սեպտեմբերը: Ես մազոխի՞ստ եմ, ուսման ծարա՞վ… Չէ՛, ուղղակի սիրում եմ ակտիվ, սիստեմավորված կյանք:

Ու ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչ են տալիս ինձ այս առավոտները, երբ մի բաժակ սուրճի հետ միացնում եմ երաժշտությունը ու վայելում օրվա սկիզբը: Ամեն անգամ ասես նոր ծնունդ լինի, նոր վերակենդանացում:

Եվ ես շուտով տնից դուրս կգամ, կնստեմ 60 համարի երթուղայինը, կիջնեմ թանգարանի մոտ ու կքայլեմ: Եթե Մարիան ինձ ճամփին տեսնի, կիջնի իր չարաբաստիկ 119-ից, միասին կքայլենք դեպի հիվանդանոց:

Ես այդպես եմ արել, որ սկսել եմ սիրել «Էրեբունի» հիվանդանոցը: Հիմա, կարելի է ասել, ուրախ եմ, որ փողոցները փակ են. ստիպված քայլելու մաս եմ դարձնում ճանապարհի վերջին հատվածը, և դա հրաշալի է ստացվում: Առաջներում ատում էի այդ կողմերը… Իսկ հիմա, երբ պիտի նորից նույն կողմերում լինեմ, անպայման կհիշեմ անցած գեղեցիկ գարունը, առանց չափազանցության կյանքիս լավագույնը: Ուզում եմ նորից այդպես ապրել՝ անհամբերությամբ սպասելով նոր օրվան: Եվ գիտեմ, որ կստացվի :)

Lion
01.09.2008, 12:10
Կներես կրկին, բայց... գուցե այդ ամենը փոխարինում է քո կյանքին:(

StrangeLittleGirl
02.09.2008, 08:08
Եվ օրս սկսվում է մեղրաջրով:

Իսկ երեկ… Երբևէ սեպտեմբերի 1-ն ինձ համար նման կարևորություն չի ունեցել: 60-ը բաց թողեցի, բայց լավ էր՝ ավտոբուսը չուշացավ: Եվ անցա մեր դպրոցի մոտով: Արդեն հավաքվել էին աշակերտները: Անսովոր էր: Այնտեղ վերջին սեպտեմբերի մեկս վեց տարի առաջ է եղել: Չափից դուրս անիրական է թվում: Հիշողությունս փորփրում եմ, որ հիշեմ այդ օրը: Հա՛, առաջին դասարանցիներին էինք դիմավորում: Մի քիչ հուզիչ էր:

Ամբողջ քաղաքը ծածկված էր դպրոցականներով: Ոչինչ չի փոխվել. նույն սև ու սպիտակ հագուստը, նույն ծաղիկները: Իսկ պայուսակիս մեջ իմ առաջին խալաթն էր:

Ավտոբուսը րոպեն մեկ կանգնում էր: Մեր ժողովուրդն այդպես էլ չսովորեց, թե ինչ է կանգառը: Էրեբունի պողոտայում կամ փողոցում (կարգավիճակը լավ չգիտեմ. շատ փոքր է փողոց կոչվելու համար, բայց պողոտա չի հնչում) ամեն տասը մետրի վրա մի հոգի կանգնացնում էր ավտոբուսը: Իսկ Մարիան կանգառում ինձ էր սպասում: Ես չէի ուզում առաջին օրով ուշանալ:

Եվ մենք միասին քայլեցինք դեպի հիվանդանոց: Կարծեմ կես ժամ տևեց: Երբ մենակ եմ լինում, տասնհինգ րոպեում անցնում եմ այդ ճանապարհը: Իսկ մենք զրույցով էինք տարվել: Արթուրն էլ մեզ երթուղայինից տեսել էր և հետաքրքրվում էր, թե ինչու ենք ոտքով գալիս:

- Մեր վերջին սեպտեմբերի մեկն է,- կնկատի Էլլան:
- Գուցե վերջինը միասին, բայց ոչ վերջինը,- կուղղի ինչ-որ մեկը:
- Ասես արձակուրդ եղած չլինի,- կզարմանա Արմենը:

Դասախոսն ուշացած եկավ: Սենյակում ճանճեր էին շրջում, շոգ էր: Ես աչքերս փակեցի. գիշերը չէի քնել: Նազոն էլ իմ օրինակին հետևեց. աշխատանքից էր գալիս: Արթնացա դասամիջոցից անմիջապես առաջ:

6-րդ կուրսն անիմաստ տարի է. բոլոր առարկաներն իրար նման են, մի մասն էլ կրկնություն է: Կարելի էր այդ ամենը սեղմել մի կիսամյակում, և գարնանը կավարտեինք… Կամ էլ գոնե շատ ժամանակ տային պետականներին պատրաստվելու համար:

Lion
02.09.2008, 11:01
Հետաքրքիիիր էէ... մարդ ուղղակի ուզում է կարդա այս ամենըլ... և վերջ:)

StrangeLittleGirl
03.09.2008, 07:56
Աչքերս հազիվ բացեցի: Երևի ուշ էի պառկել քնելու, դրանից էր: Այնուամենայնիվ, ծուլություն չարեցի: Արագ-արագ առավոտյան բոլոր գործողություններս կատարեցի և անցա գրելուն:

Սուրճս չեմ կարողանում խմել: Սա էլ արդեն երրորդ օրն է: Երեկվա առաջինս սասռն էր, հիվանդանոցի ճանապարհին էի խմում: Հետո հանկարծ սիրտս սկսեց խառնել: Ստիպված կիսատ բաժակը դեն նետեցի: Իսկ երբ Մարիային զանգեցի, որ միասին գնանք, պարզվեց՝ վաղուց արդեն հիվանդանոցում է:

Չգիտեմ՝ ինչ անեմ քնկոտության դեմ: Մեղրաջուրը չի օգնում, սուրճն էլ չեմ կարողանում մինչև վերջ խմել: Երեկ էլ դասի ժամանակ Մարիան այնպես չէր նստել, որ կարողանայի թաքնվել նրա հետևում և աչքերս փակել: Իսկ Արմենի ձեռքին «Հայկական ժամանակ» կար:
- Դեղին մամու՞լ ես կարդում,- հեգնեցի:
- Չէ՛, կանաչ,- պատասխան ստացա:
Դասախոսը դրականորեն արտահայտվեց թերթի մասին, իսկ «Առավոտը» նրան այնքան էլ դուր չէր գալիս: «Ուրեմն լևոնական է»,- մտածեցի: Ասա՝ սիրածդ թերթը որն է, ասեմ՝ ով ես դու:

Իսկ մենք շարունակում ենք զարմանալ.
- Վեցերորդ կուրս ենք… Պատկերացնու՞մ եք՝ վեցերորդ:
Ոչ մի կերպ ուղեղներիս մեջ չի տեղավորվում:

Նազոն պետական թեստերի հարցաշարերն էլ բերել: Մի քսան առարկա կար: Ո՞նց ենք հասցնելու: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու անցյալ տարվա ավարտողների արդյունքներն այդքան վատ եղան: Ժամանակ չկա պարապելու:

Գնամ:

StrangeLittleGirl
04.09.2008, 09:21
- Մեր երկիրը հիմա այնպիսի փուլում է, որ ոչ թե պետք է վերցնենք, այլ պետք է տանք:
Նարեկի խոսքերն արդեն մի քանի օր է, ինչ զնգում են ականջներիս հետ: Եվ նա շա՜տ ճիշտ է:
Իսկ ես անընդհատ դժգոհում եմ նրանից, թե երկիրս իմ մասին չի մտածում, հերիք է արդեն, պետք է գնամ և այլն: Հիմար եմ. դեռ ես պետք է մտածեմ: Հա՛, փորձել եմ ինչ-որ բան տալ, բայց դա շա՜տ-շա՜տ քիչ է: Պետք չէ ագրեսիվանալ, զայրանալ, մեղավորներ փնտրել, որ երկիրս էս վիճակում է: Ես ուղղակի ուզում եմ, որ լավ լինի, իսկ դրա համար պետք չէ փողոց դուրս գալ: Ուզում էի նաև փախչել, դրսում գիտությամբ զբաղվել: Բայց ինչու՞ ախր, երբ իմ երկրում այդ ոլորտը գրեթե չկա, երբ կարող եմ սովորել ու գալ, այստեղ զարգացնել, երբ ես այն փուլում եմ, որ կարող եմ տալ իմ երկրին:

Տարօրինակ մի բան. սիրում եմ թշվառ Հայաստանը: Ու հիմա զայրույթն ու ատելությունը փոխարինվել է խղճահարությամբ: Ես գիտեմ, որ երկիրս ցեխից դուրս է գալու, և ես ունենալու եմ իմ մասնակցությունը: Եվ գիտեմ, որ շատերը հիմա երազում են, որ վատ լինի, որ կարողանան հետո արդարանալ: Չէ՛, Հայաստա՛ն, դու պիտի ծաղկես: Ես քեզ թույլ չեմ տա՝ անդունդը գլորվես:

Lion
04.09.2008, 12:19
Տարօրինակ մի բան. սիրում եմ թշվառ Հայաստանը: Ու հիմա զայրույթն ու ատելությունը փոխարինվել է խղճահարությամբ: Ես գիտեմ, որ երկիրս ցեխից դուրս է գալու, և ես ունենալու եմ իմ մասնակցությունը: Չէ՛, Հայաստա՛ն, դու պիտի ծաղկես: Ես քեզ թույլ չեմ տա՝ անդունդը գլորվես:

+1:hands

StrangeLittleGirl
05.09.2008, 07:53
Այս շաբաթ իներցիայով եմ ապրել, և դա լավ չէ: Գուցե պատճառը քնկոտությունս էր, որը չհասկացա՝ որտեղից էր լույս աշխարհ եկել: Արդեն մի տարի կլիներ, ինչ դասերի ժամանակ չէի քնում, բայց այս սեպտեմբերից հենց առաջին օրվանից սկսեցի:

Պարզվում է՝ միակը չեմ: Երեկ Աիդան պատմում էր, թե ինչպես է ԱԻԲ-ի դասերին գլուխը դնում սեղանին, աչքերը փակում: Գուցե առարկաների հետաքրքիր չլինելն է: Բայց ես տանն էլ եմ քնում:

Չեմ զգում կյանքը: Առավոտյան հազիվ եմ արթնանում: Չեմ սպասում հաջորդ օրվան: Իսկ երեկ թանգարանի մոտից երթուղայինով գնացի: Լավ, արդարացումս ունեմ. ուշացել էի: Բարեբախտաբար, ստամոքսաղիքային խնդիրներս արդեն անցել են: Երեկ սուրճ չեմ խմել:

Մեկ-մեկ ինձ հարց եմ տալիս. ինչու՞ եմ ամեն օր այստեղ գրում: Երևի տոնուսի մեջ մնալու համար է: Հետաքրքիր է՝ օրվա պլանավորածից միակ բանը, որ լիարժեք կատարում եմ, «80:30 գրելն» է: Մնացած բաները կա՛մ կիսատ-պռատ եմ անում, կա՛մ ընդհանրապես մոռանում եմ:

Հոգեբուժությունը կարոտել եմ. երկու ամիս է, ինչ արձակուրդ եմ վերցրել: Ժամանակն է, որ վերադառնամ: Գիրքը ոչ մի կերպ չի բացվում: Մի՞թե ամբողջ չորս ամիս այդքան տարվել էի միայն ու միայն քննության համար: Երևի ինձնից նեղացել է սիրելիս… Չէ՛, էդպես չի կարելի: Վերադառնամ մոտը, թե չէ մյուս տարի այս ժամանակները հետս չի ամուսնանա:

StrangeLittleGirl
07.09.2008, 02:40
Ոչ ոք չգիտեր, թե ինչու այնտեղ չէի: Ավելին, ոչ ոք չէր էլ հիշում, որ ես չկամ: Իսկ այդ նույն ժամանակ աչքերս կիսաբաց նստել էի բազմոցին, մտածում էի. «Գնա՞լ, թե՞ չգնալ»: Բայց դա կարճ տևեց, որովհետև շուտով լրիվ անջատվեցի:

Ոչ մեկի մտքով չէր էլ անցնի, որ այդ պահին պատերազմում էի… քնի դեմ: Ոչինչ անել չէի կարողանում, ոչ նույնիսկ աչքերս փակել ու երազների մեջ սուզվել: Ստամոքսիս ցավն էլ մյուս կողմից: Չէի հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ: Ամենազարմանալին այն է, որ տրամադրությունս տեղում էր, չէր հեռացել, ինչպես նման դեպքերում լինում է:

Ու ես սովոր եմ արդեն: Սովոր, որ այնտեղ շատ քիչ նշանակություն ունեմ, որ եթե երկար ժամանակ բացակայեմ, կնկատեն, կանցնեն առաջ: Եթե նույնիսկ թաղմանս գան, վախենամ՝ մեղադրանքների տարափը չմոռանան:

Կարծում էի, թե ամիսների ընթացքում ինչ-որ բան փոխված կլինի: Ավա՜ղ, ամեն ինչ նույնն է: Միայն մեղադրողներն են փոխվել: Եվ կարծում են, թե դրանից ինչ-որ բան կփոխվի: Իսկ ես փոխարենը ավելի ու ավելի խորն եմ մտնում պատյանիս մեջ, թաքնվում, պաշտպանվում, որովհետև սովոր եմ, որ իմ միակ պաշտպանը ես եմ: Թող ասեն, որ պատճառը հորիցս հեռու մեծանալն է: Այսպես ավելի լավ է. հույսս ուրիշի վրա չեմ դնում:

Որոշել էի լռել: Իզուր չդիմացա: Ընդամենը մեկ բառը բավական էր, որ շվարած ընդունեի մեղադրանքների տեղատարափը: Պաշտպանության փորձերս թույլ էին, բայց երբեմն՝ թունոտ: Լավ չէի հասկանում, թե ինչ էր կատարվում: Իսկ մարդիկ երբևէ չեն հասկանա, որ մեղադրելով դիմացինին չեն փոխի:

Հիշում եմ՝ երբ մի անգամ տնից փախա հորս մոտ, նա ինձ մի կարևոր խորհուրդ տվեց. «Փորձի՛ր հասկանալ մարդկանց, նույնիսկ երբ նրանց հետ համաձայն չես»: Այդ օրվանից ձգտել եմ վեճերի ամենաթունդ պահերին կիրառել: Սովորաբար օգնել է, բայց ոչ միշտ է հաջողվել: Դրա համար հաճախ ժպտացել եմ, լռել, անգամ ընդհատել վեճը, ինչը հեչ ինձնից չէ: Բայց երբեմն էլ հիմարի պես շարունակել եմ՝ ինչ-որ տեղ համոզված լինելով, որ նույն խոսքերը հայրս դիմացինին էլ է ասել: Եղել է նաև, որ հասկացել եմ, հասկանալով ատել:

Զարմանալին այն է, որ երբ շատերը խոսում են իմ ինքնագնահատականի մասին, չարաչար սխալվում են: Ոմանք կարծում են, թե ես իմ ինքնահավանությամբ ոչ մեկի չեմ գերազանցի, իսկ մյուսները գտնում են, որ չափից դուրս շատ եմ ինքս ինձ քննադատում: Միայն մի անգամ մի հոգի, որն ինձ այնքան էլ լավ չէր ճանաչում, իսկ ավելի ճիշտ՝ այնքան էլ շատ հետս չէր շփվել, ուղիղ նշանակետին խփեց, և դրանից հետո ես վախեցա նրանից: Ու դրա հետ մեկտեղ շատ էի սիրում: Նա անգամ գուշակեց, որ հենց այնպես չէի մազերս կտրել. մի բան, որ նույնիսկ հարազատ մորս մտքով չէր անցել:

Դառը ժպտացի, երբ ինձ հեգնեցին. «Դու ամենաճիշտն ես, ամենաօբյեկտիվը: Դու երբեք չես սխալվում, միշտ դիմացիններն են սխալ»: Իսկ ես ընդամենը փորձում էի հասկանալ… դիմացինին, ինքս ինձ: Չստացվեց: Շատ լավ գիտեի, թե ում կարող էի վիրավորած լինել, բայց երրորդն ուղեղիս մեջ չէր մտնում: Դեռ շատ բութ եմ:

Երեկ Մարուշայից նամակ ստացա. «Ես նորից տանն եմ: Մեր բնակարանից վռնդվել եմ: Գործերը վատացան… Ամեն ինչում ես եմ մեղավոր, բայց ես չէի դավաճանողը: Այնպես որ հիմա լիզում եմ վերքերս՝ փորձելով մտածել ապագայի մասին, հանդիպելով ընկերներիս և ինքս ինձ հետ լինելով: Երեկ իմ բոլոր իրերը տեղափոխեցի և դեռ ուժասպառ եմ: Պառկած եմ մահճակալիս վրա և մտածում եմ, որ ամեն դեպքում հրաշալի ամառ էր»:

StrangeLittleGirl
08.09.2008, 07:24
Ու նորից առավոտ: Ես եկել եմ: Այս գիշեր լավ քնեցի, և դա տարօրինակ էր: Վերջին ժամանակներս այնպես չէր եղել, որ շուտ պառկեմ ու կարողանամ նորմալ քնել: Այս գիշեր կարծեմ չեմ արթնացել, որովհետև առաջին անգամ աչքերս 7:30 բացեցի ու միայն այդ ժամանակ հասկացա, որ տեսածս երազ էր: Թեև սարսափ չէր, բայց թեթևացած շունչ քաշեցի: Ստորացուցիչ էր:

Պիտի փորձեմ մինչև կեսօր առանց սուրճի ապրել: Իսկ հիմա՝ լորենու տերևներով թեյ, մեջն էլ մի գդալ անցյալ տարվա մեղր: Ասում են՝ այս տարվանը շատ ավելի լավն է, բայց ես դեռ չեմ փորձել: Երևի նրանից է, որ անընդհատ մայրս գովում է ու համոզում, որ մեղր ուտեմ: Իսկ ես սիրում եմ հակառակվել. կփորձեմ միայն այն ժամանակ, երբ անցյալ տարվա բանկայի պատերը լրիվ քերած կլինեմ:

Այս շաբաթ համալսարանում ենք դասի: Ցածր կուրսեցիները, մեզ մոտ չսովորողները ոչ մի կերպ չեն կարող պատկերացնել, թե դա ինչ տոն է. ասես այցելում ես քո հարազատներից մեկին, որին տարիներով չես տեսել: Բայց մենք տեսել ենք. անցյալ շաբաթ, բացի ուրբաթից, մնացած բոլոր օրերը «Էրեբունուց» վազել եմ համալսարան: Դա նույնը չէ: Տարիները չափազանցված է. ապրիլին համալսարանում համաճարակաբանության ցիկլ ունեինք: Այ էդ ժամանակ նույն կարոտն էր:

Դե արի ու բժշկականում չսովորողին բացատրի, թե ինչ է ցիկլը: Լավ է, որ նրանք մեզ մոտից չլինելով մեզ նման փչացած չեն, այլապես «ցիկլ» բառն ուրիշ կերպ կհասկանային: Դե արի ու «դրսի» մարդկանց հասկացրու, որ հիվանդանոցներում ոչ թե պրակտիկայի ենք գնում, այլ դասի: Ինձ համար այդ ամենը պարզից էլ պարզ է, բայց արդեն երրորդ տարին է, ինչ համալսարանում գրեթե դաս չենք անում, և մայրս ամեն անգամ կասի. «Մյուս շաբաթ որտե՞ղ է պրակտիկադ»: Չեմ հասկանում՝ մի՞թե այդքան դժվար է հասկանալը, որ դա պրակտիկա չէ, այլ դաս՝ գրեթե նույնը, ինչ համալսարանում: Եվ եթե ամբիոնը մի քիչ պաչտաճանաչ է գտնվում, դասախոսություններ էլ ենք ունենում: Իսկ հիվանդանոցում դաս անելու ամբողջ իմաստն այն է, որ թեմային համապատասխան հիվանդներ տեսնենք: Բայց ոնց որ թարս լինի. նրանք առատ են միայն հակապալարախտային դիսպանսերում և ջանք չեն խնայում, որ կողքովդ անցնելուց հազան:

Նոր հիշեցի. խալաթս մոռացել եմ պայուսակիս մեջ դնել: Հինգ տարի ու մի շաբաթվա ընթացքում դեռ միայն մի անգամ է եղել, որ խալաթս մոռանամ, այն էլ անմիջապես թույլտվություն եմ ստացել, որ գնամ, տնից բերեմ: Բախտավոր եմ. մոտ եմ ապրում: Իսկ հիմա դա էլ չէր փրկի. փողոցները քանդած են, և ստիպված ոտքով եմ գնում-գալիս: Մի քիչ երկար է տևում:

Երեկ ծառերը գրկելը հրաշալի էր. տղամարդիկ չկան, գոնե ծառերը գրկենք: Մի քանիսը նույնիսկ տաք էին: Ծառերն առավելություն ունեն. նրանք սեքսի մասին չեն մտածում կամ էլ… ի՞նչ իմանաս:

StrangeLittleGirl
11.09.2008, 23:39
Երբ այս տարեվերջին սովորության համաձայն բացեմ օրագիրս ու սկսեմ ամփոփել բոլոր ամիսները, բազմաթիվ երջանիկ ամիսների կողքին պետք է ավելացնեմ. «Հիասթափության տարի էր»: Եվ իսկապես, եթե հաշվի առնենք, որ մինչև 2008թ. երբևէ որևէ մեկից չէի հիասթափվել, ապա այս տարվա թվերն իրոք սարսափելի են… Ու չեմ պատրաստվում անուն առ անուն թվարկել: Ոմանք գիտեն դրա մասին, ոմանք՝ ոչ: Անկեղծ ասած, ինձ չի էլ հետաքրքրում:

Փորձում եմ պատճառները գտնել. մի՞թե ես եմ մեծացել: Բայց հիասթափվելն ու մեծանալն իրար հետ ի՞նչ կապ ունեն: Կասեք, թե աչքերդ բացվում են, ավելի շատ բաներ ես նկատում: Բայց չէ՛, այդ ամենն առաջ էլ էի նկատում: Ուղղակի երևի հետևել եմ հորս խորհրդին, փորձել հասկանալ, թե ինչու են այս կամ այն բանն անում, և դա ոչ մի լավ արդյունքի չի բերել:

Ուզում եմ հասկանալ, թե ինչու հիասթափվեցի այն տղայից, որին ուզում էի թեթևակի սիրահարվել… Երևի առաջին ու ամենակարևոր պատճառը տեղի-անտեղի անգլերեն խոսելն էր: Ես ներվայնանում եմ, երբ դիմացինս ինձ հետ հայերեն խոսելու փոխարեն անցնում է անգլերենի, նույնիսկ երբ դա անում է ընդամենը լեզուն մարզելու համար: Հետո էլ սկսեցի ներվայնանալ նրանից, որ իրեն չափից դուրս կարևոր մարդու տեղ էր դնում:

Հետաքրքիր է, որ հիասթափվելու չափանիշները ինձ մոտ բոլորովին ուրիշ են: Ես ներեցի մի մարդու, որին իմ փոխարեն ցանկացած ուրիշը գրողի ծոցը կուղարկեր: Ու ես ներեցի միայն մի պատճառով. զղջում էր: Բայց կարող եմ հիասթափվել, երբ դիմացինը փոքրիկ սուտ է ասում, և ես գիտեմ այդ մասին: Ուրիշների համար սովորական երևույթ է, բայց ես ներվայնանում եմ. ես ներվային եմ:

Ու ամենաահավորն այն է, որ հիասթափվեցի նաև ինքս ինձնից:

ivy
12.09.2008, 10:03
Ու ամենաահավորն այն է, որ հիասթափվեցի նաև ինքս ինձնից:

Սեփական անձից հիասթափվելը ահավոր չէ, այլ տանում է դեպի ինքնաճանաչմանը, ու դրա արդյունքում անձդ զարգանում ու կատարելագործվում է։ Ահավորը ինքդ քեզնից միշտ գոհ լինելն է։
Էնպես որ, լավ տարի ես ունեցել։ ;)

StrangeLittleGirl
12.09.2008, 22:59
Ռի՛փ, գոհ լինելն ու հիասթափվելը տարբեր բաներ են: Առաջներում միշտ չէր, որ ինձնից գոհ էի, հիմա էլ միշտ չի, որ ինձնից դժգոհ եմ: Էստեղ մի ուրիշ բան կա… Դու քեզ զզվելի մարդ ես համարում, ու երբ հանկարծ մեկը քեզ գովում է, ասում, որ սիրում է, ասում, որ լավն ես, հառաչում ես ու մտածում. «Ինձ լավ չի ճանաչում. շուտով կհիասթափվի»: Լավագույն դեպքում պարտքդ ես համարում զգուշացնել էդ մարդուն, որ սխալվում է. հետո գոնե քեզ վատ չես զգա: Բայց երբ լռում ես ու իբր կարմրելով ընդունում էդ խոսքերը, սկսում ես ավելի շատ զզվել քեզնից:

StrangeLittleGirl
13.09.2008, 01:28
Հինգերորդ կուրսեցի Արմինեի հետ գրադարան բարձրանալու ճանապարհին մի աղջիկ մեր առաջը կտրեց.
- Արմի՛ն, դու հինգերորդ կուրս ես, չէ՞… Մի բան հարցնեմ էլի… Ամսի 2-ին կամ 3-ին ձեզ մոտ զինվորականի դիակ բերել են, չէ՞:
Սարսուռ:
- Հա՛, գլխին կրակած: Ի՞նչ կա որ:
Աղջկա աչքերը լցվեցին, բայց արցունքները զսպեց:
- Ախպերս էր… Հորեղբորս տղան… Մենակ կրակա՞ծ էր, թե՞ նաև ծեծել էին:
- Չնայած իրավունք չունեմ նման բան ասելու, բայց իմ համոզմամբ՝ մենակ կրակած էր: Ուղղակի էնպես էին կրակել, որ հնարավոր չէր կյանքը փրկել:
- Չե՞ն թաքցնում:
- Չէ՛, էդպես մի նայիր… Դատական բժիշկներն իսկապես ազնիվ են աշխատում:
Սարսուռ:
- …Չէ՞, Բյու՛ր:
- Հա՛,- հաստատեցի ու հիշեցի մեր ծերուկ դասախոսին, որը շատ պատմություններ ուներ… Անգամ կարողացել էին պարզել, թե ովքեր էին բռնաբարված ու մասնատված դիակն ուրիշ քաղաք ուղարկել: Բայց նեկրոֆիլիայի դեպքն այդպես էլ չբացահայտվեց:
Երիտասարդ մահ: Ոչնչից:

Իսկ կինո «Երևանից» մի քիչ վերև երաժշտական խանութից հնչող ռաբիզ երաժշտության տակ այն նույն տատիկն էր պարում՝ ձեռքին խոլորձ (չեմ սիրում այս բառը. օրքիդ ավելի գեղեցիկ է հնչում): Ես նրան տեսել եմ նաև «Էրեբունի» թանգարանի մոտակայքում էլի ռաբիզ երաժշտության տակ պարելիս՝ ձեռքին մեխակներ: Ուրիշ տեղ էլ եմ տեսել կակաչներով, բայց հիմա չեմ հիշում: Տատիկի խելքը տեղը չէ. ռեակտիվ պսիխոզի է նման: Ու՞մ է կորցրել:

Երեկոյան մեզ մոտ սովորող մի անծանոթ աղջիկ գրեց, որ ինձ շատ է սիրում և որ ես լավն եմ: Նորից նույն զզվանքի զգացողությունը: Որոշեցի անկեղծ լինել. «Ինձ չես ճանաչում, ես սիրելու բան չեմ»: Թվում էր՝ ծաղրում է…

Dayana
13.09.2008, 01:36
Բյուր կներես, որևի օֆթոփ թվա, բայց ասեմ:

Բոլոր նրանք, ովքեր սիրում են առանց ճանաչելու, չեն ծաղրում :) Համոզված եմ, որ գիտես ինչ բան է ուղղակի սիրել :) Էն որ բռնում ես ու սիրում, առանց երկար բարակ մտածելու, ու էդ ոչ մի կապ չունի սեռապես սիրելու հետ, առավել ևս հակառակ կամ նույն սեռին սիրահարվելու մասին, ուղղակի մարդկային սերը, որ մի քիչ շատ ձևականցանելու համար անվանվել է ընկերական սեր, հիմար բառ, որ ինչ-որ անհաջող գրողների երևի ճանաչում է բերել: Իսկ իրականում էդ ուղղակի մարդկային սերն է, որով սիրում ես ոչ թե ընկերոջդ, այլ ուղղակի մարդու, որին նույնիսկ չգիտես :)

Հ.Գ. Եթե գրառումս շատ ներվերիդ ազդի, ասա, կխնդրեմ ջնջեն ;)

StrangeLittleGirl
13.09.2008, 01:37
Չէ՛, չի ազդում, լացացնում ա :(

Dayana
13.09.2008, 01:49
Չէ՛, չի ազդում, լացացնում ա :(
Կուզեի քեզ հիմա ասել, քեզ սիրում եմ էն վերը ճոռոմ բառերով նկարագրվածս սիրով, բայց չեմ խափում: Երբ ակումբում նոր էի, քեզ ընկալում էի, ոնց որ հիմա Ուլուանային` հեռու, բարձր` որ նայելիս գլուխս պտտվում էր, հետո դառար Մարիա Ալեկսանդոռովա ;) ինքնասիրահարված, ու մի ժամանակ նույնսիկ միակ մարդն էիր, ում ուղղակի տանել չէի կարողանում: Երբ հարցնում էին կա ակումբում տենց մեկը, ումից զզվում ես լռում էի, ու ասում էի երևի չէ, բայց կար ` դու էիր: Հա չէի սիրում, ուղղակի չէի սիրում: Էն ժամանակ մտածում էի ամբողջ աշխարհից խռոված ես, բոլորին ատում ես, մենակ քեզ ես սիրում ու էլի տենց հիմար մտքեր, որոնք երևի ինչ-որ ժամանակ իրականությանը մոտ են կանգնած եղել, կամ էլ ես եմ իմ վիրտուալ աշխարհում հիմարացել: Բայց հետո մի օր, չգիտեմ էլ երբ, զգացի, որ դու ուղղակի ուրիշ ես, ուղղակի Ստռեյնջ լիթթլ Գրլ ու էդ քո ուրիշ լինելը նենց լավնա: Դու շատ սուբյեկտիվ ես, բայց երևի համոզված ես, որ էդ տենց չի: Մի խոսքով էս գիշերվա կեսին էսքան հիմարություններ դուրս տվի, որոնց համար արդեն սկսեցի փոշմանել, բայց շատ մարդիկ ` համոզված եղիր, իրանք շատ-շատ են, քեզ սիրում են :) էն էսօրվա իմ կողմից շատ ծեծված մարդկային սիրով :)

Հ.Գ. Դու էլ ես տենց սիրում :)



Հ.Գ. Եթե գրառումս շատ ներվերիդ ազդի, ասա, կխնդրեմ ջնջեն ;)

StrangeLittleGirl
13.09.2008, 01:56
Չէ՛, չի ազդում, լացացնում ա:

Հա՛, ես զզվելի եմ: Հա՛, ինքնասիրահարված եմ: Չէ՛, խռոված չեմ: Չէ՛, բոլորին չեմ ատում: Հա՛, մենակ ինձ եմ սիրում: Հա՛, սուբյեկտիվ եմ: Հա՛, համոզված եմ, որ այդպես չէ: Հա՛, ես Strange Little Girl եմ:

Գալաթեա
13.09.2008, 02:00
Չէ՛, չի ազդում, լացացնում ա:

Հա՛, ես զզվելի եմ: Հա՛, ինքնասիրահարված եմ: Չէ՛, խռոված չեմ: Չէ՛, բոլորին չեմ ատում: Հա՛, մենակ ինձ եմ սիրում: Հա՛, սուբյեկտիվ եմ: Հա՛, համոզված եմ, որ այդպես չէ: Հա՛, ես Strange Little Girl եմ:

Մեկ էլ անձնական դերանուն, եզակի թիվ, առաջին դեմքը շատ ես գործածում :)

Չնայած դա "ինքնասիրահարված"-ի մեջ ա մտնում երևի ;)

StrangeLittleGirl
13.09.2008, 02:01
Մեկ էլ անձնական դերանուն, եզակի թիվ, առաջին դեմքը շատ ես գործածում
Հա՛, ես, ես, ես, ես, ես, ես:
Me, myself and I

Գալաթեա
13.09.2008, 02:02
Հա՛, ես, ես, ես, ես, ես, ես:
Me, myself and I

Ապրես :)

Lion
13.09.2008, 18:14
Լավ, հերիքա էս լավ աղջկան վրա տաք...:[

StrangeLittleGirl
15.09.2008, 19:12
Ես հիշեցի, որ այնտեղ էլի եմ եղել, երբ դուրս եկա պատշգամբ և տեսա, որ այն ընդհանուր է հարկի բոլոր սենյակների համար: Տպավորվել էր նաև, որ ափը հեռու էր. քայլել էր պետք: Ինձ թվաց՝ դեժավյու է: Փորձեցի ճշտել: Մայրս հաստատեց, որ տարիներ առաջ եղել ենք «Եթեր» հանգստյան տանը:

Այն ժամանակ հինգ տարեկան էլ չկայի, և պահպանված միակ իրը կղզում արված սև ու սպիտակ լուսանկարն է, որտեղ պատկերված ենք ես, մայրս, նրա ընկերուհին ու դուստրը՝ Նանեն: Իմ հագին սպիտակ զգեստ է, վրան՝ կարմիր ու կապույտ կակաչներ, որը, եթե չեմ սխալվում, հորեղբայրս է նվիրել: Չնայած որ ամառ էր, Նանեի հագին հաստ ժակետ կա. հիվանդ էր:

Իմ ու Իննայի սենյակը խոնավ էր: Դրա համար երկրորդ օրը Մարիայենց մոտ գիշերեցինք: Չորս աղջիկներով երկու մահճակալներ միացրել, պառկել էինք: Ու ծիծաղում էինք. ասես խմած լինեինք: Գիշերն այնքան էլ հարթ չանցավ, որովհետև Իննան անհանգիստ էր քնում, Մարիային հրում դեպի իմ կողմը: Իսկ վերջինիս մազերը բերանս էին լցվում, և ես խեղդվելով արթնանում էի: Նազոն մեռածի պես էր քնել:

Մարիան ափսոսում էր, որ ջուրը չմտավ: Բայց գոնե գնացինք ափ, երբ արդեն մթնում էր: Լիալուսին էր: Մեր շուրջը լուսնից բացի ուրիշ ոչինչ չէր լուսավորում: Իսկ արտացոլանքը ջրի մեջ հրաշալի էր: Տաթոն բոլորից առանձնացել էր: Հասկանում եմ նրա տրամադրությունը. նման բաների միջով ժամանակին ես էլ եմ անցել: Հասկանում եմ ու չեմ ընդունում թե՛ իմ, թե՛ նրա արածները: Հասկանում եմ ու խղճում, ափսոսում, որ չեմ կարող նստել կողքը, ասել. «Բանի տեղ մի դիր»: Թեկուզ Տաթոն հեռու է իմ մտերիմ ընկերուհին լինելուց… Թեկուզ գիտեմ, որ նման խոսքերն այդպիսի իրավիճակներում ավելի են բորբոքում: Պարզապես պետք է նախօրոք որոշել բանի տեղ չդնել:

Իսկ ճաշի ժամանակ Տաթոն ներողություն խնդրեց Նազոյից, որ երրորդ կուրսի վերջում նրա և Աննայի՝ մեր խումբ գալուն դեմ է քվեարկել: Անցած-գնացած, մոռացված պատմություն, որի հետևանքները մինչև հիմա էլ կան:

Հրաշալի ժամանակ անցկացրինք: Ափսո՜ս, որ շուտով ավարտում ենք: Իսկ Երևանում… կոմպը միացնելուց հետո զզվելի զգացողություն: Մայրս վստահ էր, որ ինչ-որ մեկի հետ կռվել եմ:

StrangeLittleGirl
19.09.2008, 22:32
Նայեցի դիմացից եկող մարդուն: Ժպտացի, սպասեցի, որ ինձ տեսնի, բարևեմ: Իսկ նա ակնթարթային հայացք գցեց, ինձ նկատեց, գլուխը կախեց ու հեռացավ:

Մենք չէինք վիճել, իրարից չէինք նեղացել, իրար չէինք ատել, միշտ էլ ջերմ ենք եղել: Պարզապես մեր վերջին հանդիպումից շատ ժամանակ էր անցել: Եվ սա առաջին դեպքը չէր… երկրորդ, երրորդ, չորրորդ… Էլ հաշվել չեմ կարողանում: Ու ամեն անգամ տարբեր տարիքի, տարբեր սեռի, տարբեր մասնագիտությամբ մարդիկ, բայց բոլորը՝ ծանոթ, բոլորը երբեմնի մտերիմներ: Եվ ես ոչինչ չեմ հասկանում: Հաճախ լինում է երթուղայիններում: Էս մեկը մի քիչ հասկանում եմ, բայց չեմ արդարացնում:

Էլ չեմ ասում անծանոթների մասին, որոնք անմիջապես հայացքները փախցնում են, երբ նկատում են, որ իրենց ես նայում: Դա լավագույն դեպքում: Պատահում է նաև, որ հաշիվ են պահանջում նայելուդ համար, իսկ դու ընդամենը փոքրիկ շփում ես փնտրում, մի քիչ ջերմություն, որ ընդամենը վայրկյան զգաս, որ օտար չես:

Հետո էլ կխոսեն արտասահմանցիների կեղծ ժպիտների, հայերի ջերմության և այլնի մասին: Իսկ ես դա չեմ տեսել: Ու՞մ ժպիտները կեղծ չեն, եթե ոչ հայերի, որոնք հաճախ քեզ հետ խոսելիս աչքերիդ մեջ չեն նայում, էլ ուր մնաց՝ ժպտային, այն էլ՝ անկեղծ: Իսկ ես դրանից ներվայնանում եմ: Երբեմն պետք է լինում ժամերով զրուցակցիդ հայացքը փնտրել, մի կերպ բռնել ու բերել, որ կարողանաս խոսակցությունը շարունակել:

Արտասահմանցիների՞ ժպիտներն են կեղծ, երբ քայլում ես փողոցով ու քեզ աշխարհի ամենամիայնակ մարդն ես զգում: Նայում ես շուրջդ, և հեծանիվի վրայի աղջիկը ժպտում է քեզ, հետո՝ տրամվայում դիմացդ նստածը, իսկ շենքում անծանոթ հարևանը բարևում է: Եվ դու զգում ես, որ թեկուզ մենակ ես, բայց շուրջդ մարդիկ կան:

Իսկ առավոտյան հիվանդանոցում բոլորը՝ ծանոթ-անծանոթ, քեզ բարի լույս են մաղթում: Ժպտում: Նայում ուղիղ աչքերիդ մեջ: Բժիշկը հարցը տալիս հայացքը չի մտցնում թղթերի մեջ, ղեկավարդ քեզ քաջալերելու համար չի ասում, թե դու որքան հիմար և անհասկացող ես, և դա ոչ թե նրա համար, որ ստում է, այլ որովհետև այդպես չի կարծում: Իսկ այն մարդիկ, որոնց հետ գոնե մեկ անգամ ծանոթացել ես, աչքերը գրպանի մեջ չեն մտցնում, այլ ամեն անգամ հանդիպելիս ամենաքիչը ժպտում են:

Կուզեի, որ մետրոյի աշխատողը ժետոնը տալիս մատներիս չնայեր:

Dayana
20.09.2008, 00:33
Բյուր հիմա էլ քո ` ինձ լացացնելու հերթն է :) ապրես: Հա մենք կեղծավոր ազգ ենք, բոլորին ասում ենք թե մենք սենց-նենց, բայց իրականում կեղծավոր ենք: Երբեք չենք բարևի մեկին, ով մեզ է մոտենում, իբրև թե ինչ-որ չգրված օրենքով, նա պիտի բարևեր: Քավ լիցի, էդ "ոչինչ չհասկացող ու կեղծավոր ժպտացող" արտասահմանցիները մեզ ամեն քայլի բարևում են, ժպտում: Նույնսկ վերելակում կարող ես հանդիպել մարդկան, ովքեր ուղղակի որպիսությունդ են հարցնում, երբ զգում են որ տեղացի չես, հարցնում են ազգությունդ ու չնայած ոչինչ չգիտեն երկրիդ կամ տեսակիդ մասին, միևնույն է ժպտում են ու դու զգում ես, որ քեզ հարգում են: Մենք էլ էդպիսին կդառնանք չէ? տարինեիր հետո, շատ տարիներ հետո :)

StrangeLittleGirl
20.09.2008, 00:53
Դա՛յ, էդ ամեն ինչի մեջ ավելի շատ ջերմություն ու անկեղծություն կա, քան հայկական ժպիտի: Զզվում եմ, երբ տեսնում եմ, որ մարդը դեմքիս ժպտում է, բայց մտքի մեջ ասում է. «Յա՜խք, զզվելի»: Ես կեղծ քաղաքավարություն մենակ Հոլանդիայում եմ տեսել, էն էլ նույնիսկ էդ էր տեղ-տեղ հաճելի: Իսկ մնացած տեղերում ոչ մի ձևականություն չկար… Եթե Իսպանիայում մեր լաբորատորիայի քարտուղարուհին գալիս, ինձ պաչում էր, մեր երկրից էր հարցնում, ուրեմն ձևականությու՞ն էր: Հաստատ չէ… լիքը ջերմություն կար էդ կնոջ ներսում: Իսկ Անգլիայում էլ, երբ փողոցում նստած լացում էի, որովհետև կորել էի ու չգիտեի՝ որ կողմ գնալ, էդ ուշ ժամին ինձ տարան, հասցրին կանգառ, դեռ մի բան էլ գարեջրով ու չիպսով հյուրասիրեցին: Իսկ Երևանում հաճախ ընկերներն էլ նման օգնության ձեռք չեն մեկնում: Բայց գիտե՞ս՝ որն է տարբերությունը: Անգլիացիները երբևէ չեն ասում, թե իրենք ջերմ ազգ են: Ու չնայած դրան, ես ամենամեծ բնական ջերմությունը հենց նրանց մեջ եմ տեսել:

Dayana
20.09.2008, 01:02
մենք երկուսս էլ նույնն ենք զգացել :) դու լաբորատորայում, իսկ ես լիֆտում ;) միակ բանը որ ես Նեմեցների մեջ չսիրեցի, էդ լեզու դուրս գցելն էր, ինքը իհարկե ի սպառ բացակայում էր Ավստրացիների մոտ :) էնքան բարի են: Երբ Ալպերում էինք, քյլում էինք ինչ-որ անհայտ ուղղությամբ` փորձելով գտնել մարզադաշտը, որտեղ մեր տղաները ֆուտբոլ էին խաղում, ու իհարկե չէինք գտնում :) ու էդ գյուղանման վայրի բնակիչները մեզ բարևում էին, որպիսություն հարցնում, ճանապրհն էին բացատրում ` էն ժամանակ երբ չգիտեն :) բայց մի հատ լուրջ հատկություն ունեն էս արտասահմանցիները, երբ ինչ-որ բան ես հարցնում, որ իրենք չգիտեն`օրինակ ինչ-որ վայրի մասին, մի անգամից ձեռքն առաջ են պարզում ու առաջարկում մի 100 մետր քայլել այդ ուղղությամբ :) դե իրենցից հեռու էլի ;)

Հ.Գ. Երեկ տուն էի քայլում ու դեռ Հայաստանին չադապտացված ժպտում էի :) և գուշակի ինչ էին ասում ;) էս ցնդածն ովա ? :o
լավն ենք էլի, լավը ;)

StrangeLittleGirl
20.09.2008, 13:13
Ասեմ, որ լաբորատորիայի քարտուղարուհին իսպանուհի էր: Իսկ նեմեցների մոտ ճիշտն ասած էդ ժպտալու երևույթը չեմ նկատել: Նրանք էլ իրենց ձևով են անկեղծ… Հիվանդանոց մտնելիս բոլորը՝ անկախ նրանից նախկինում տեսել էիր նրան, թե ոչ, «բարի լույս» էր ասում: Վա՜յ, դու հենց անցյալ շաբա՞թ էիր ալպերում… Էդ քաղաքիկը, որտեղ ես պետք է լինեի, նույնպես ալպերում էր՝ Զալցբուրգի մոտակայքում: Դու մի հատ ասա. երբ որևէ հայի որևէ բան հարցնում ես, ո՞վ է քեզ էդքան ուղեկցում: Ինձ մոտ էլ էդ սովորությունը կա, ու, անկեղծ ասած, բոլորը զարմանում են: Կամ Գերմանիայում… Հենց տեսնում էին մոլորվել ենք, առանց մեր խնդրելու մոտենում, քարտեզը բացում և օգնություն էին առաջարկում: Էդպիսի բան Հայաստանում տեսե՞լ ես… Հյուրասեր հայ ժողովուրդ:


Հ.Գ. Երեկ տուն էի քայլում ու դեռ Հայաստանին չադապտացված ժպտում էի և գուշակի ինչ էին ասում էս ցնդածն ովա ?
լավն ենք էլի, լավը
Իսկ ես երբեք չեմ ադապտացվում: Միշտ վայրկենական շփում եմ փնտրում թեկուզ անծանոթ մարդկանց հետ: Ու միշտ ցնդած եմ դառնում: Եվ դրա ի՞նչն է լավը:

StrangeLittleGirl
22.09.2008, 00:18
Չեմ հասկանում՝ ինչու է ոմանց այդքան անհանգստացնում իմ ինքնասիրահարվածությունն ու մեծամտությունը: Գուցե դրանով փորձում են բացատրել իրենց համար անհասկանալի երևույթներ: Օրինակ, թե ինչպես է ստացվում, որ մարդիկ ինձ ավելի անկեղծ են համարում: Կամ նույնիսկ՝ ինչու են ինձ ավելի շատ սիրում, չնայած ես դրան շատ ավելի քիչ եմ արժանի, քան իրենք: Երևի մտածում են՝ ոչինչ, ավելի լավ է համեստ լինեմ, քան սրա նման մեծամիտ, ոչինչ, ինձ կտեսնեն ու կգնահատեն: Հետո սկսում են մյուսների աչքը խոթել իմ եսասիրությունը՝ փորձելով փոքրացնել նրանց սերն իմ նկատմամբ: Ծիծաղելի է:

Հաճախ մարդիկ ինքնասիրահարվածությունն ու անկեղծությունը շփոթում են: Չեմ հասկանում՝ երբ ինձ ասում են, թե այսինչ բանը լավ ես արել, և երբ ես մինչև հոգուս խորքը համոզված եմ, որ իսկապես այդպես է, մի՞թե պետք է ձև տամ, հայացքս կախեմ ու ասեմ՝ իսկապե՞ս: Ինչ խոսք, հաճախ լինում են անսպասելի թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքներ: Առաջինի դեպքում կա՛մ մտածում եմ, թե անկեղծ չեն, կա՛մ հայացքս կախում և ասում՝ իսկապե՞ս: Երկրորդի դեպքում կա՛մ մտածում եմ, թե անկեղծ չեն, հետևաբար կատաղում, կա՛մ պատասխան հարձակում գործում (հատկապես, երբ կարծիքը մեղադրանքի տոնով է ասվում կամ ինձ է այդպես թվում), կա՛մ գլուխս կախ ընդունում խորհուրդները, ինչպես վերջերս եղավ Նազի դեպքում, թեև նրան թվում էր՝ պիտի նեղանայի, և սպասում էր, որ ցանկացած մարդ պիտի նեղանար, իսկ իմ մտքով չէր էլ անցել, որ կարելի է էդքան ծանր տանել: Շունչս կտրվեց: Էս ի՜նչ երկար նախադասություն էր:

Մարդիկ կարդում են էս օրագիրս ու մտածում. «Էս ի՜նչ եսակենտրոն է. մենակ իր մասին է գրում»: Իսկ ես քմծիծաղում եմ. ախր օրագիրը հենց նրա համար է, որ մարդիկ իրենց անձի և իրենց հուզող հարցերի մասին գրեն: Եվ ավելացնում եմ. վերջիվերջո, թատրոնի սիրահար եմ: Ես հիստերիկ եմ: Հարցեր կա՞ն:

Լավ ոստիկան
22.09.2008, 01:12
(հատկապես, երբ կարծիքը մեղադրանքի տոնով է ասվում կամ ինձ է այդպես թվում),
Ես սիրում եմ քեզ, իմ սառույց, իմ հուր,
Սիրում եմ այնպես, ինչպես որ դու կաս,
Սիրում եմ այնպես, ինչպես ցանկանաս,
Ես սիրում եմ քեզ իմ ընկեր, իմ քույր:

StrangeLittleGirl
24.09.2008, 17:10
Երբ գիշերներն ուշ եմ պառկում, առավոտյան մեկ ժամ ավել քունը փրկություն է, նույնիսկ եթե 10 րոպեն մեկ ընդմիջվում է զարթուցչի ճղճղոցով: Այդպիսով ես չեմ հասնում Աբովյանում գտնվող հակապալարախտային դիսպանսեր գնացող դեղին ավտոբուսին, որը հատուկ մեր տեղափոխման համար է նախատեսված: Իսկ դասընկերներս այն «տրակտոր» կանվանեն, որովհետև դանդաղ է գնում և աղմկում է: Չեմ իմանա, թե այդ առավոտ վարորդը՝ Մայիսը, որքան է սահմանել տեղափոխման գինը: Հետո մերոնք կպատմեն, որ հանկարծ որոշել է անվճար տանել: Ստիպված պետք է 261-ով գնամ, ճանապարհի մի փոքրիկ կտորն էլ ոտքով անցնեմ: Եվ չեմ իմանա, թե ինչով զբաղվեմ երթուղայինում գտնվելու 40-50 րոպեների ընթացքում: Կորոշեմ դաս կարդալ, կփոշմանեմ: Գլուխս կհպեմ ապակուն, որ քնեմ: Չի ստացվի. քունս չի տանում: Ռադիո կմիացնեմ, սակայն Երևանից դուրս գալուն պես երաժշտությունը խշշոցով կփոխարինվի:

Բալահովիտով անցնելիս կճանաչեմ այն ճանապարհը, որով գնացել էինք Չուկի երդման արարողությանը: Ու Բալահովիտը շատ հարազատ կդառնա, բայց մեկ այլ պատճառով, որը չեմ ասի:

Կիջնեմ երթուղայինից, կքայլեմ փոշոտ ճանապարհներով դեպի հիվանդանոց: Բախտս կբերի. այսօր ճանապարհին կուրսեցիներիցս ոչ մեկին չեմ հանդիպի, հետևաբար արագ քայլելու հնարավորություն կունենամ:

Իսկ մոտակա խանութից ուզում էի թեյ գնել, որ դասամիջոցին խմեմ. կոկորդս ցավում էր: Բայց չմտա, որովհետև ներսում լիքը մարդ կար, որոնք, հավանաբար, հիվանդներ էին, իսկ ես վախենում էի: Հուսացի, որ աղջիկներից մեկնումեկը հետը թեյ բերած կլինի ու վազեցի դասի:

Բաժանմունքով անցնելիս չմոռացա դիմակս, բայց առաջին օրերի սարսափը վաղուց անցել է: Իսկ շուրջս պալարախտով հիվանդները: Սա մի ուրիշ պատմություն է, մի ուրիշ աշխարհ է: Ես տեսել եմ ամենատարբեր ծանր հիվանդություններով մարդկանց, բայց այսքան թշվառ հայացքների երբևէ չեմ հանդիպել: Պալարախտը հենց ինքը՝ թշվառությունն է: Ինձ անընդհատ հետաքրքրում է, թե ինչ են մտածում այդ մարդիկ: Դրա համար վաղը գնալու եմ հոգեկան հիվանդ թոքախտավորների մոտ. նրանք անկեղծ են, կասեն:

Լսարան մտա ճիշտ այն պահին, երբ դասախոսը «ներկա-բացակա» էր անում:

StrangeLittleGirl
24.09.2008, 22:00
Ես թաքուն երազանքներ ունեմ, որոնց մասին ոչ ոք չգիտի: Անգամ իմ ամենագաղտնի ձեռագիր օրագրում, որը վաղուց լքված, ընկած է մի անկյունում և որը վերջին անգամ թարմացվել է օգոստոսի 17-ին, այն էլ՝ կիսատ, երբևէ չեմ գրել դրանց մասին:

Դրանցից մեկը շատ մեծ բան չէր. հերիք էր, որ որևէ մեկի ասեի դրա մասին, և կարճ ժամանակ անց կարող էր իրականություն դառնալ: Բայց էդպես արդար ու բնական չէր լինի: Ու հանկարծ, երբ մի օր հերթական այն պահերից էր, որ ինչ-որ հետաքրքիր, ինչ-որ լավ բան էի ուզում, անսպասելիորեն երազանքս իրականացավ:

Ես գիտեմ, որ նման պահերի շարունակությունը նույն ձանձրույթն է լինում և ոչ մի հետաքրքիր բան չի կատարվում, եթե ես զոռով դեպրեսիվ մտքեր չեմ մոգոնում: Բայց այս անգամ, խոստովանում եմ, խելոք նստած էի տեղս, երբ հանկարծ երազանքս բռնեց ու իրականություն դարձավ: Առաջին ռեակցիաս. աչքերիս չէի հավատում: Սկզբում այնքան էլ լավ չընկալեցի, թե ինչ է դա: Իսկ հետո արդեն չդիմացա. արցունքներս ամբողջ ուժով դուրս նետվեցին: Չէ՛, պետք չէր այդքան էմոցիոնալ ընդունել: Տաք լոգանք ընդունեցի, հագա դալմաթինի նախշերով փափուկ խալաթս, որի կարճության վրա միշտ զայրանում եմ, որովհետև ոտքերս սառում են, նստեցի ու սկսեցի վայելել երազանքիս իրականացումը: Ամենահաճելին այն չերևացող կատաղած դեմքերն էին, որոնք չէին համարձակվում որևէ բան ասել:

Հիմա շարունակում եմ հրճվել. ոչ ոք չգիտի այդ երազանքիս մասին:

Rhayader
24.09.2008, 22:14
Դու միշտ էլ փոքրիկ հրաշք ես եղել քո փոքրիկ երազանքներով ու մեծ սրտով: Ու երբ քո փոքրիկ երազանքները անդրադառնում են քո մեծ սրտում, իրենք էլ են դառնում մեծ-մեծ: Մեծ, ինչպես Ալեքսի սպիտակ երազը:

Լավ ոստիկան
24.09.2008, 22:18
Այնքան էլ շատ չեն այնպիսի երազանքները, որոնք կատարվում են այսպես`


հերիք էր, որ որևէ մեկի ասեի դրա մասին, և կարճ ժամանակ անց կարող էր իրականություն դառնալ:

կամ էլ այսպես`


... խոստովանում եմ, խելոք նստած էի տեղս, երբ հանկարծ երազանքս բռնեց ու իրականություն դարձավ:



Հիմա շարունակում եմ հրճվել. ոչ ոք չգիտի այդ երազանքիս մասին:
Պետք չէ այդքան ինքնավստահ լինել::B

StrangeLittleGirl
24.09.2008, 22:22
Պետք չէ այդքան ինքնավստահ լինել:
Մենակ չասես, թե էդ մեկն էլ գիտես :D

Ավելացվել է 37 վայրկյան անց

Դու միշտ էլ փոքրիկ հրաշք ես եղել քո փոքրիկ երազանքներով ու մեծ սրտով: Ու երբ քո փոքրիկ երազանքները անդրադառնում են քո մեծ սրտում, իրենք էլ են դառնում մեծ-մեծ: Մեծ, ինչպես Ալեքսի սպիտակ երազը:
SOF, ծնունդդ ամսի 23-ին էր, չէ՞: Շնորհավոր :)

Լավ ոստիկան
24.09.2008, 22:32
Մենակ չասես, թե էդ մեկն էլ գիտես :D

Չասեց:

Rhayader
24.09.2008, 22:52
Շնորհակալ եմ, ջան:

StrangeLittleGirl
25.09.2008, 22:40
Երբ իմացա, որ հոգեբույժը եկել է, մոռացա, որ մի քանի վայրկյան առաջ սոված էի, քունս տանում էր, ոտքի վրա չէի կարողանում կանգնել, և ռենտգենոլոգին չէի կարողանում լսել, անհամբերությամբ սպասում էի դասամիջոցին: Գլխավոր բժիշկը նրան կանչեց, և դա շատ հարմար առիթ էր մեր լսարան վազելու, մի բաժակ սև սուրճ խմելու և երեկ գնածս շոկոլադե պանրիկներն ուտելու համար: Բայց այդ նույն պահին դասախոսն ազդարարում է, որ հոգեբույժը եկել է:

Մարիան հոգոց է հանում. նախապես մենք երկուսով էինք որոշել հոգեբույժի հետ հանդիպել: Ավելին՝ արդեն երկու օր էր, ինչ գնում էինք հոգեբուժական բաժանմունք հիվանդ տեսնելու հույսով, սակայն այդպես էլ չէր հաջողվում: Հույսներս հոգեբույժն էր:

Պարզվում է՝ մյուսներն էլ դժգոհելու տեղ ունէին, որովհետև դասախոսն այդ պահին մոռանում է, որ այդ ոլորտով հետաքրքրվողը ես էի, Մարիան էլ դեմ չէր լինի հոգեկան հիվանդներ տեսնելուն, բայց մյուսների հեչ պետքն էլ չէր, ավելին՝ սոված էին:

Հոգեբույժը հետաքրքրվեց, թե ով էր հանդիպման նախաձեռնողը: Մինչ ամաչելով կհայտնեի, որ ես եմ, դասախոսն արդեն մատնացույց էր արել ինձ վրա: Հոգեբույժը հարցրեց, թե ինչ էր ինձ հետաքրքրում: Պատասխանեցի, որ ուզում եմ հիվանդներ տեսնել: Բայց հաջորդ վայրկյանին հասկացա, որ դա չի լինելու: Այնուամենայնիվ, լավ էր հոգեբույժի հետ զրույցը. չձանձրացա:

Իսկ երբ արդեն դուրս էինք գալիս, խմբեցիներս ինձ նախատում էին, որ անընդհատ հարցեր էի տալիս, որ դրա պատճառով իրենց սովածությունն ավելի ու ավելի էր ձգվում: Հասկացա՞ն արդյոք, թե ինչքան եմ լարվում, երբ դասի վերջին պահերին հարցերի տեղատարափի պատճառով չեն թողնում տուն գնանք: Իսկ այստեղ գոնե մենակ էի. Արմենն ու Կորյունն ավելի շուտ էին տվել հարցերը, քաշվել մի կողմ:

Հոգեբույժը գիտեր, որ շիզոֆրենիայի կլինիկան կախված է մշակույթից: Իսկ ինձ նոր տեղ հասավ. արժե դրա մասին մտածել:

Նրա ձայնը, խոսելու տոնն ահավոր ծանոթ էին: Մտածեցի՝ իմ սուբյեկտիվ ընկալումն է, մտքերս չեն հեռանում երկրորդ կուրսից: Ստուգելու համար դիմեցի ընկերուհուս.
- Մա՛ր, նկատեցի՞ր՝ ում նման էր խոսում:
- Հա՜… Գայանե Ակոպովնայի: Մի պահ մտածեցի՝ բարեկան կլինեն:
- Կարծեմ բեջի վրա «Գայանե» էր գրված:
Մի քանի վայրկյան անց Տաթևը.
- Ի՜նչ ծանոթ էր նրա խոսելաձևը, բայց չեմ կարողանում հիշել՝ ում էր նման:
Իսկ ես առանց վարանելու հիշեցնում եմ:
Երեք ժամ անց նույնը պատմում ենք Ժաննային:
- Նրանք բոլորն իրար նման են խոսում,- ասում է:
- Բայց մեկը հոգեբան է, մյուսը՝ հոգեբույժ,- առարկում եմ:
- Դե… Մեկ է… Նույն դանդաղ տոնն է:
- Չէ՛,- չեմ համաձայնում,- մեր ու ձեր դասախոսները բոլորովին տարբեր էին:
- Ձերը լավն էր,- ասում է,- մերին ես տենց էլ չսիրեցի:

Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե որքան կարևոր ու հաճելի էր այսօրվա կես ժամանոց զրույցը: Ինչու՞ իմ շրջապատում հոգեբույժներ չկան:

Rhayader
26.09.2008, 19:22
Կարծում եմ, նման նպատակով ձեզ հոգեկան հիվանդներ ցույց տալը կլիներ բժշկական էտիկայի խախտում:

StrangeLittleGirl
26.09.2008, 19:27
Ըստ քեզ, ո՞րն էր նպատակը :'

StrangeLittleGirl
26.09.2008, 19:56
Կատաղության ներքին պոռթկում:
Երբ ուզում ես՝ ինչ-որ բան կոտրել, բայց զսպում ես կամ ալարում տեղից շարժվել:
Երբ ուզում ես՝ արտասվել, բայց աչքերդ չոր են մնում, ալարում ես արցունքներդ քամել:
Երբ կենտրոնանում ես երաժշտության վրա, իսկ Ալանիսը երգում է այն մասին, թե աշխարհը փոխելուց առաջ պետք է մեր ներսը նայենք:
Երբ տեսնում ես՝ մեկն օնլայն է, ուզում ես գրել, գիտես, որ ամենալավը նա կատաղությունդ կհանի:
Բայց զսպում ես քեզ, չես ուզում քո նվնվոցներով նրան անհանգստացնել:
Ու հիշում ես, որ վաղուց չես աղոթել: Ծնկի ես գալիս ու նվնվոցներիդ, կատաղությանդ, արցունքներիդ ազատություն տալիս:
Աստված լսում է քեզ:

Լավ ոստիկան
26.09.2008, 20:29
Չեմ ուզում մեկնաբանել, բայց հուսով եմ չես նեղանա, եթե ասեմ, որ քո գրառումներից լավագույնն է, որը ես կարդացել եմ: Չգիտեմ, երևի քոփի-փասթ անեմ ու սա էլ համակարգչիս մեջ պահեմ:

StrangeLittleGirl
26.09.2008, 20:39
Չէ՛, ինչու՞ պիտի նեղանամ :)

StrangeLittleGirl
28.09.2008, 20:19
Երբ Նյուտի վերջին գրածը կարդացի, հիշեցի ծննդյան օրս ստացած փոքրիկ երիցուկը, որը խնամքով դրեցի օրագրիս մեջ ու պահեցի:

Վերջերս, երբ հրապարակեցի այն թանկագին պատմվածքս, ինձ հետաքրքրեց, թե կոնկրետ որ էջում է երիցուկը: Բացեցի օրագիրս: Առանձնապես հետաքրքիր բան չկար. փոքրիկ թոշնած ծաղիկը հարմարվել էր ծննդյանս օրվա մասին պատմող էջում: Այն ինչ-որ յուրահատուկ բան չէր. պատմվածքիս մի կտորն էր:

Իսկ հիմա անկեղծորեն ուրախանում եմ, որ իմ հիշողության մեջ երիցուկը վերջին տեղում էր, ավելի ճիշտ՝ այն չի ծառայում իր նպատակին այն պարզ պատճառով, որ նվիրողին ավելի լավ եմ հիշում, քան նվերը:

Ու մտածում եմ՝ իմ հիշողության մեջ թոշնած մարդիկ չեն լինում: Կան այնպիսիք, որոնց նետել եմ աղբարկղը՝ երբեմն ստիպողաբար, երբեմն էլ հիշողությունս կարգի բերելուց և ավելորդ կտորներից ազատվելիս:

Պատահում է՝ աղբարկղը բացում եմ: Շան հոտ է գալիս:

Dayana
28.09.2008, 20:31
Բյուր իսկապես եթե էս նախանձն էդքան ատելի չլիներ ինձ համար, հիմա քեզ կնախանձեի :)
Ես երիցուկներ օրագրումս չեմ պահում :) բայց հիշողությանս մեջ շատ "երիցուկներ" կան, որ թորշնել են: Մեկն էլ կա, որ արդեն փոշով՝ ժամանակի թողած ժոշով ծածկվել է :(
Ուզում եմ հիշել, չմոռանալ :( բայց մոռացել եմ :( Հա , մոռացել եմ, ու լավ եմ արել :cry հոգնել էի անիրական բաների մասին մտածելուց, հոգնել էի հրաշքի սպասելուց :( հարազատ, շատ հարազատ մարդիկ թողնում են, էքում այս աշխարհի երեսին ու գնում, նույնիսկ երազում այցի չեն գալիս :( ու դեռ ես պարտավոր եմ միշտ հիշե՞լ :( ուֆ...

StrangeLittleGirl
28.09.2008, 20:39
Դա՛յ, մենք պարտավոր չենք հիշել: Կյանքում կան բաներ, որ պետք ա հիշել: Եթե նախօրոք ես գիտակցում դա, անպայման մի բան անում ես, որ չմոռանաս: Օրինակ ես գրում եմ: Նույնիսկ եթե հետո չկարդամ, մեկ ա, հիշելու եմ, որովհետև գրելով ավելի ուժեղ ա տպավորվում:

StrangeLittleGirl
29.09.2008, 07:10
Կարոտել էի այս առավոտները: Չգիտեմ՝ երբվանից է, բայց 7:30 այլևս լույս չէ: Ավելին՝ ցուրտ է: Իսկ ես վեր եմ կենում մտքիս մեջ նվնվալով. քնել եմ ուզում, էսօր ծանր օր է, ոչինչ, երթուղայինի մեջ կքնեմ, դասամիջոցներին աչքս կկպցնեմ:

Աբովյանից պրծանք: Հիմա էլ քաղաքի մյուս ծայրը՝ Մալաթիա: Երկու շաբաթ էլ այնտեղ, և քաղաքի կամ քաղաքից դուրս հեռավոր անկյուններին այս կիսամյակ հրաժեշտ կտանք: Դրանից հետո համալսարան, առաջին հիվանդանոց, Նորք… Մի խոսքով, լավ տեղերում ենք դասի:

Եվ արդեն աշուն է: Թաց: Իսկ ես տերևներին եմ սպասում: Ընդամենը երկու շաբաթից Նորքից ոտքով կիջնեմ: Կարոտել եմ Նորքն ու աշունը: Երկրորդ կուրսից հետո աշնանն այնտեղ չեմ եղել: Գարնանը, ձմռանը ինչքան ուզես, բայց երբևէ չի հաջողվել հոկտեմբերն այնտեղ վայելել:

Չգիտեմ՝ քանիսին պետք է տնից դուրս գամ: Վերջին անգամ այն կողմերում մի տարի առաջ եմ եղել: Բայց այն ժամանակ դեռ փողոցները փակ չէին, և ես շատ լավ գիտեի, թե 98-ը որտեղով է անցնում: Մյուս կողմից, ահավոր շատ չեմ ուզում շուտ հասնել:

Կուրսեցիներիս կարոտել եմ: Գնամ:

Չգիտեմ՝ ք

Dayana
29.09.2008, 08:58
Դա՛յ, մենք պարտավոր չենք հիշել: Կյանքում կան բաներ, որ պետք ա հիշել: Եթե նախօրոք ես գիտակցում դա, անպայման մի բան անում ես, որ չմոռանաս: Օրինակ ես գրում եմ: Նույնիսկ եթե հետո չկարդամ, մեկ ա, հիշելու եմ, որովհետև գրելով ավելի ուժեղ ա տպավորվում:

Բյուր ջան, ես էլ եմ գրել՝ շատ... Հետո մի օր պատռեցի օրագիրս, մանր մասնիկների բաժանեցի :( Էլ չէի դիմանում: Ես ոչինչ չեմ մոռացել, ոչ մի կիսատ խոսք, հայացք, նույնիսկ ակնարկ, բայց տեսողական հիշողությունս նահանջեց... "образ"-ը հարազատիս մոռացա :( Ուզում եմ հիշել ոնց էր քայլում, չեմ հիշում :8 Ոնց էր ժպտում կամ ծիծաղում, էլի 0 :( ժպիտը հիշում եմ, բայց կարծես դանդաղեցրած կադր լինի :( Չէ... արձակուրի կարիք ունեմ ... :)

StrangeLittleGirl
30.09.2008, 07:32
Լիմոնով ու մեղրով եռացրած ջուր շատ եմ սիրում, բայց, չգիտես ինչու, միայն հիվանդ ժամանակ եմ խմում: Այսօր այդ օրերից է: Կարծում եմ՝ հենց այդ կախարդական հեղուկը փրկեց, որ վիճակս կտրուկ թեթևացավ (այստեղ սնահավատը կասեր՝ թու՛, թու՛, թու՛):

Ես դա հայտնաբերել եմ այն ժամանակ, երբ բավական ծանր հիվանդ էի: Մայրս ամեն կես ժամը մեկ լիմոնով ու մեղրով թեյ էր բերում: Զգում էի, որ ինչ-որ բան ավելորդ է և կոկորդս քերում է: Սկսեցի հերթով հանել տարբեր բաղադրիչներ, որ գտնեմ իդեալական բուժիչ հեղուկը: Սկզբում առանց մեղրի փորձեցի (մտածեցի՝ ալերգիա ունեմ): Նույնն էր: Հետո լիմոնը հանեցի, մեղրը թողեցի: Ոչ մի փոփոխություն: Վերջապես, թեյը հանեցի և միանգամից զգացի, թե ինչ հրաշագործ հեղուկ եմ ստացել: Բացի դրանից, շատ համեղ էր, նույնիսկ ավելի, քան թեյը. իսկ մեր ընտանիքը հայտնի է իր թեյասիրությամբ: Օր էր լինում՝ եղբայրս յոթ-ութ բաժակ խմում էր: Ես համեստ էի. առողջ ժամանակ չորսից չէի անցնում:

Ու էդպես սովորեցի մեղրով լիմոնաջուր խմել: Այդ ձմեռ անկողնուն գամված (երբ մնացած բոլորը Նոր Տարի էին նշում) մեկը մյուսից հետևից բաժակներ էի դատարկում ու «Վարպետը և Մարգարիտան» կարդում: Մտածում եմ՝ լավ էր, որ հիվանդ էի. մի շնչով վերջացրի:

Դրանից հետո, երբ ամեն անգամ հիվանդանում եմ ու լիմոնով մեղրաջուր սարքում, «Վարպետն ու Մարգարիտան» եմ հիշում, ընկերներիցս մեկի ասած՝ Սատանայի ավետարանը: Կուզեի Բեգեմոտի նման կատու ունենալ:

Ընդհանրապես, ինչ բուսակեր դարձա, երկար ժամանակ չհիվանդացա (կարծեմ մեկուկես տարի կլիներ), բայց դրանից հետո տարին երկու-երեք անգամ թեթևակի, ոտքի վրա դիմադրում էի: Մտածում եմ՝ ո՞րն է լավ. Նոր Տարուն կամ դրանից կարճ ժամանակ առաջ երեք-չորս օր անկողնուն գամվելը, թե՞ ոտքի վրա անցկացնելը՝ գլխացավով և աշխատունակության մասնակի կորստով:

Այսօր թերմոսի մեջ տաք ջուր լցրեցի, մեջը լիմոն քամեցի ու երկու գդալ մեղր ավելացրի. հետս դասի եմ տանելու: Ճիշտ է՝ գրեթե լավացել եմ, բայց հիշում եմ, թե երեկ ինչպես էի երազում որևէ տաք բան (նույնիսկ սուրճ) խմելու մասին, բայց մոտակայքում ոչ մի սրճարան, ոչ մի բուֆետ չկար:

StrangeLittleGirl
30.09.2008, 20:46
- Է՛լ, երազիս մեջ քեզ եմ տեսել: Երեխա ունեիր: Նե՜նց սիրուն էր, նե՜նց սիրուն էր:
- Իսկ ես երազիս մեջ տնից հեռանում էի,- պատասխանեց Էլլան:
Փորձեցի հիշել, թե ովքեր են ինձ քնիս մեջ այցելել:
- Ես էլ… Ես էլ մեր դասախոսներից մեկին եմ տեսել: Չեմ հասկանում՝ ինչու:
Ոչ մի ռեակցիա չկար:
- Ես շատ խառը երազ եմ տեսել… Մեր խմբից մի քանի հոգի, ընտանիքիս անդամները…- ավելացրեց Մարիան:
- Չեմ հասկանում՝ ինչու նրան տեսա,- նորից մեջ ընկա:

Ցերեկն անձրև էր գալիս: Գետնային անցումում դասախոսի տված գիրքն էինք պատճենահանում: Շտապում էի: Իմ օրինակն արագ վերցրի ու սլացա դեպի համալսարան: Գետնային անցումից դեռ դուրս չեկած անձրևի առաջացրած իրարանցումը տեսա. մարդիկ փախչում էին, չթրջվեն: Իսկ ես դեպի անձրևն էի գնում. սիրում եմ այն, սիրում եմ աշունը: Եվ երբ արդեն դուրս էի գալիս գետնային անցումից, երազիս մեջ հայտնված դասախոսիս տեսա, որը նույնպես շտապում էր: Բարևեցի ու անցա: Կարոտել էի:

Լավ ոստիկան
01.10.2008, 18:57
Վատ է, որ ընկերուհիներդ ոչ մի ռեակցիա չեն տվել քո երազին, այդ դեպքում նրանք միգուցե կհասկանային, որ դու խորհրդի կամ աջակցության կարիք ես ունեցել այն ձեռնարկության հարցում, որը այդ օրերին զբաղեցրել է քո ամբողջ միտքը: Չնայած Էլլայի վիճակը էլ ավելի վատ է, նա կարծես թե ընդհանրապես վախենում է, որ շուտով կլքեն իրեն:

StrangeLittleGirl
01.10.2008, 19:28
Ի՜նչ լավ է, որ երազս սխալ ես հասկացել :)

Լավ ոստիկան
01.10.2008, 20:51
Ի՜նչ լավ է, որ երազս սխալ ես հասկացել :)

Մի կողմից լավ է, որ ես երազդ սխալ եմ հասկացնել, չէ որ այն միայն քեզ համար է նախատեսված: Մյուս կողմից սակայն, ես նկատել եմ, որ քո գրառումներում, դու դասախոսների վերաբերյալ հիմնականում դրական ես արտահայտվում և մեծ հարգանք ունես նրանց նկատմամբ: Իսկ խրատի /наставление/ կարիքը միանգամայն կարող էր քո երազում մարմնավորվել դասախոսի տեսքով և այնպիսի դասախոսի տեսքով, ում նույնիսկ կարոտել էիր, այսինքն մի բանի, որի կարիքը ունես:

StrangeLittleGirl
01.10.2008, 21:27
Դրական եմ արտահայտվում այն պարզ պատճառով, որ գրածներս պտտվում են հիմնականում երկու-երեք, իսկ ավելի շատ՝ ընդամենը մեկ դասախոսի շուրջ: Վատերի մասին չեմ գրում. բարեբախտաբար, մեր վատ դասախոսներն այնպիսին չեն, որ ուժեղ հուզական ազդեցություն ունենան: Իսկ երազիս մեջ տեսել եմ նրան այն պարզ պատճառով, որ քնելուց առաջ հիշել էի, որ վաղուց չեմ տեսել նրան ;)

Լավ ոստիկան
01.10.2008, 22:26
Ես կրկին սիրում եմ քեզ:love


- Չեմ հասկանում՝ ինչու նրան տեսա,- նորից մեջ ընկա:

Փաստորեն լավ էլ հասկանում էիր, թե ինչու ես նրան տեսել:;)

StrangeLittleGirl
01.10.2008, 22:43
Ես կրկին սիրում եմ քեզ:love

Փաստորեն լավ էլ հասկանում էիր, թե ինչու ես նրան տեսել:;)
էդ ե՞րբ էիր սկսել չսիրել:

Հասկանալը հասկանում էի, չէի հասկանում, թե ինչու էի հանկարծ հիշել:

Մարկիզ
01.10.2008, 22:47
Շա՜տ լավ ես գրում, Բյուր: Գժվելու բան է…:)

Հգ Օֆֆտոպ չհամարեք.
ես էլ մեկ-մեկ քեզ չեմ սիրում, երբ մտնում ես «պոլիտիկա»…:P
:D

Լավ ոստիկան
01.10.2008, 23:40
էդ ե՞րբ էիր սկսել չսիրել:

Ես քեզ չէի՞ ասել, որ գրառումիցդ գրառում եմ քեզ սիրում: :think

Rhayader
02.10.2008, 06:33
Ի՜նչ լավ է, որ երազս սխալ ես հասկացել :)

Իսկ ես Ֆրեյդով եմ փորձում մեկնաբանել)))

StrangeLittleGirl
02.10.2008, 07:19
Ես քեզ չէի՞ ասել, որ գրառումիցդ գրառում եմ քեզ սիրում:
Չէ՛, չէիր ասել:


Իսկ ես Ֆրեյդով եմ փորձում մեկնաբանել)))
Իզուր. երազի մասին մանրամասներ չկան ;)

Rhayader
02.10.2008, 07:28
Կարծում ես, ես բավականաչափ այլասերված ֆանտազիա չունե՞մ :D:D:D

StrangeLittleGirl
02.10.2008, 07:30
Երևի գիտեմ, թե ինչու էին երազիս իրադարձությունները տատիկիս տանը տեղի ունենում. ընդհանրապես, հաճախ է այն դառնում գործողությունների հիմնական վայր՝ անկախ նրանից, թե ովքեր են մասնակիցները: Զարմանալի չէր, որ պահարանի մեջ Սաթենիկի բազմաթիվ նկարներ գտա: Չեմ ցնցվում, որ իմը փնտրեցի, բայց չկար: Շատ լավ հասկացա, թե երազիս մեջ ինչ գործ ուներ Խաչիկը: Պարզ էր նույնիսկ, թե ինչու անունս չէր հիշում: Ինչ-որ կերպ բացատրելի է, թե ինչու այն իմանալու համար ոչ թե ինձ դիմեց, այլ դասախոսիս: Բայց ի՞նչ էր անում այնտեղ վերջինս: Ավելին՝ ինչու՞ էր «Ազատություն» լսում: Երազիս հետ կապված մի քանի այլ մանրամասներ էլի մի կերպ բացատրում եմ, բայց այս անգամ իսկապես չեմ հասկանում, թե ինչու: Իհարկե, դա մի կողմից ժամանակի հարց է, և այնքան ուղեղիս մեջ կպտտվի, մինչև պատասխանը գտնեմ, բայց մյուս կողմից… Անուշ երազ էր, չէի ուզի արթնանալ:

StrangeLittleGirl
02.10.2008, 07:36
Կարծում ես, ես բավականաչափ այլասերված ֆանտազիա չունե՞մ
Չեմ էլ կասկածում ;) Ուղղակի տվյալ դեպքում 99%-ով ֆանտազիադ հեռու է իրականությունից :D

Rhayader
02.10.2008, 07:38
)))
ICQ Կմտնե՞ս, ջան:

Լավ ոստիկան
02.10.2008, 16:56
Չէ՛, չէիր ասել:

Լավ, դեռ կասեմ: ;)

StrangeLittleGirl
02.10.2008, 17:08
Կատուները սիրում են աղբամաններում «քուջուջ» անել: Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ հայրս եկել էր ինձ ու եղբորս նկարչությունից տուն տանելու, բակում՝ աղբամանի մոտ, արևի տակ ծուլորեն չորացող երեք-չորս կատու տեսանք:
- Էս ի՜նչ շատ կատուներ են,- նկատեց հայրս:
Նրա ձայնից ահաբեկված՝ այդ երեք-չորսը փախան, իսկ նրանց հետևից մոտ 10-15 կատու աղբամանից դուրս թռավ ու հետևեց մյուսներին:

Այսօրվա կատուն էլ էր աղբամանի մեջ: Ես Մալաթիայից համալսարան էի գնում: Առաջին ռեակցիաս՝ վա՜յ, նա իր սիրած վայրում է: Բայց նրա դեմքը ջնջխված էր, և ես հասկացա. սատկած է: Սարսուռ անցավ մարմնովս: Երբ կենդանի էր, երևի նույն աղբամանում «քուջուջ» էր անում, իսկ հիմա այն դարձել է գերեզման: Սատկած կատուն ընդամենը աղբ էր:

*****
Ճանապարհին ДДТ-ի "Осень" երգն էր հնչում ռադիոյով: Արդեն հոկտեմբեր է: Իսկ ես հիշեցի այն աշունն ու այն հոկտեմբերը… Արցունքների մեջ թաթախված աչքերով լուսանկարուն էի Նորքի աշունը: Բայց նկարների վրա արցունք չկա, միայն տրամադրություն է:

Իսկ համալսարանում Տաթևին տեսա: Նա անուղղակիորեն կապ ունի ա՛յն աշնան հետ… Չէ՛, ոչ մի կապ չունի: Միայն երևի լսել է պատմությունը, դրա համար է այդքան ջերմ բարևում ինձ: Կամ էլ չի լսել, պարզապես չի զլանում:

Կոկա-կոլա հազվադեպ եմ խմում: Գնեցի կես լիտրանոցը: Հիշեցի. այդ նույն աշնանն 8-րդ լսարան կոլայի շշով էի մտնում:

Տարօրինակ լարվածություն: Վաղը հարցում ունեմ, չեմ կարողանում պարապել: Ի՞նչ անեմ, որ թեթևանամ: Գրելը չփրկեց:

Լավ ոստիկան
02.10.2008, 22:36
Դուրս գալ ակումբից:
Անջատել համակարգիչը:
Պառկել անկողնուն:
Անջատել լույսը:
Միացնել ДДТ-ի "Осень "-ը:
Ամենայն մանրամասնությամբ վերհիշել այն աշունն ու այն հոկտեմբերը...

StrangeLittleGirl
02.10.2008, 22:42
Դրա համար էսքան շատ գործողություններ պետք չեն: Ես այն աշունն անգիր գիտեմ՝ ամսաթվերով, շաբաթվա օրերով ու ժամերով: Բոլոր մանրամասնություններով գիտեմ՝ սկսած նրանից, թե ինչի մասին էի մտածում, երբ խալաթով լաբորատոր մասնաշենքից իջա դեպի անատոմիկ, ու այնքան էի շտապում, որ չնկատեցի, թե ինչպես խալաթս կպավ (հիշում եմ՝ որ) լապտերի սյունից դուրս ցցված մետաղյա ձողին ու պատռվեց (կարկատած է հիմա), վերջացրած արդեն ձմռանը ստուգարքը ստանալիս գրված յուրաքանչյուր տառով:

Dayana
02.10.2008, 22:42
Դուրս գալ ակումբից:
Անջատել համակարգիչը:
Պառկել անկողնուն:
Անջատել լույսը:
Միացնել ДДТ-ի "Осень "-ը:
Ամենայն մանրամասնությամբ վերհիշել այն աշունն ու այն հոկտեմբերը...

Ես տենց չէի անի :( Նախ աշուն չէր, Հուլիսի 27-ն էր: ԴԴՏ չէի լսում, ինչ-որ ժամանակի վերջին ճիչ հիմարություն էր : Հեռուստացույնցն էլ ոռնում էր :( դրա համար էլ զզվում եմ հեռուստացույցից :( Ժամանակին էդ վատ լուր բերողներին կախում էին, իսկ էս հիմարը դեռ առոք-փառոք իր տեղում բազմած է :( Իսկ երեկոյան չղջիկ էր տուն մտել :( իսկ ես չէի կարողանում քնել, քանի որ մեր տանը չէի :( Լույսերն էլ անջատել էին :( Տանը միայն ես էի ու Անահիտը :( ես լացեցի ... :(
Բյուր, չհիշես ...

StrangeLittleGirl
02.10.2008, 22:45
Դա՛յ, էդ լավ աշուն էր… Ճիշտ է՝ շատ եմ տանջվել, բայց դա ինձ կազմավորեց, մարդ դարձրեց: Ու հիմա որ հետ եմ նայում, թեև էն ժամանակվա արածներիս արդյունքում շատ բան կորցրի, բայց եթե նորից այդ ամենի միջով անցնելու շանս ունենայի, կետ առ կետ նույն կերպ կվարվեի: Դա՛յ, էդ իմ կյանքի լավագույն աշունն էր: Մարդ միշտ չի 18 տարեկան լինում:

Dayana
02.10.2008, 22:54
Դա՛յ, էդ լավ աշուն էր… Ճիշտ է՝ շատ եմ տանջվել, բայց դա ինձ կազմավորեց, մարդ դարձրեց: Ու հիմա որ հետ եմ նայում, թեև էն ժամանակվա արածներիս արդյունքում շատ բան կորցրի, բայց եթե նորից այդ ամենի միջով անցնելու շանս ունենայի, կետ առ կետ նույն կերպ կվարվեի: Դա՛յ, էդ իմ կյանքի լավագույն աշունն էր: Մարդ միշտ չի 18 տարեկան լինում:

Ես չեմ հիշում 18 տարեկանս :( 19-ս էլ, 20-ս էլ :( մենակ հիշում եմ, որ 13-ից սկսած ինձ 15 էի համարում :oy ուզում էի մեծ լինել :) Մի օր դառա 16 :( Հուլիսի 27-ին: Հետաքրքիրն այն է, որ այդ նույն օրը մահացել է պապիկս, ու հայրս էլ մեծացել :( ու էդ 16-ում սենց մնացել եմ :( հայերեն չգիտեմ ոնց ասել դա, բայց բառացի ռուսերենից թարգմանած ` "Լռվել եմ էդ տարիքում" :( Բայց դու չես մոռանա էս աշունը, համոզված եմ :) Ու ճիշտ ես անում :) Եթե էլի կարողանայիր ապրել, նույն կերպ կապրեիր, համոզված եմ :)

Լավ ոստիկան
02.10.2008, 22:56
Դրա համար էսքան շատ գործողություններ պետք չեն: Ես այն աշունն անգիր գիտեմ՝ ամսաթվերով, շաբաթվա օրերով ու ժամերով: Բոլոր մանրամասնություններով գիտեմ՝ սկսած նրանից, թե ինչի մասին էի մտածում, երբ խալաթով լաբորատոր մասնաշենքից իջա դեպի անատոմիկ, ու այնքան էի շտապում, որ չնկատեցի, թե ինչպես խալաթս կպավ (հիշում եմ՝ որ) լապտերի սյունից դուրս ցցված մետաղյա ձողին ու պատռվեց (կարկատած է հիմա), վերջացրած արդեն ձմռանը ստուգարքը ստանալիս գրված յուրաքանչյուր տառով:

Հենց այդ է, որ կա: Դու չափազանց շատ բան ես պահում հիշողությանդ մեջ դու դրա համար էլ չես կարողանում թևթանալ: Գուցե՞ հարկավոր է որոշ բաներ պարզապես դուրս նետել: Ես կառաջարկեի սյունից դուրս ցցված մետաղյա ձողը, սակայն դու կարող ես ավելի ծանր մի բան դուրս նետել:

StrangeLittleGirl
02.10.2008, 22:59
Ավելորդ բաները, որոնք էդ աշունից շատ հետո են տեղի ունեցել, դեն եմ նետել, բայց սա չեմ ուզում. պետք չէ: Եթե դեն նետեմ, պիտի ինքս ինձնից հրաժարվեմ: Իսկ դա ամենավատ բանն է: Ուղղակի երևի չես պատկերացնում, թե ինչ է ընդհանրապես, դրա համար էլ այդպես ես ասում: Ով էլ լիներ, չէր ուզենա հրաժարվել այդ հիշողությունից: Բայց մյուս կողմից, պիտի շա՜տ ցնդած լինես, որ նման բան ունենաս քո արխիվներում:

Լավ ոստիկան
02.10.2008, 23:21
Եթե աշունը շատ սիրելով` այն ամուր սեղմես կրծքիդ, ապա գարունը ներս սողոսկելու հնար չի գտնի:

StrangeLittleGirl
02.10.2008, 23:27
Իսկ դրանք իրար չեն խանգարում: Ես աշնանն եմ ծնվել, չեմ կարող աշունը չսիրել:

Երկնային
02.10.2008, 23:29
Իսկ դրանք իրար չեն խանգարում: Ես աշնանն եմ ծնվել, չեմ կարող աշունը չսիրել:

Ես էլ եմ աշնանը ծնվել, բայց առաջ տանել չէի կարողանում աշունը… :)
չնայած հիմա էլ մենակ նոյեմբերն եմ սիրում… :oy

StrangeLittleGirl
04.10.2008, 21:43
Ես չէի ուզում Վանաձոր գնալ. երկար ճանապարհ, լիքը կիսատ թողած գործեր, որոնք պետք է շաբաթ-կիրակի ավարտին հասցնեի, առավոտյան շուտ արթնանալ: Իսկ քնիս պակասը չլրացնելու արդյունքը կլիներ այն, որ հաջորդ ամբողջ շաբաթս կփչանար: Բայց ես գտա լուծումը. որոշեցի գնալ ու նույն օրը վերադառնալ: Մարիայի տատիկն ու մայրն էին Կապանից գալու: Դրա համար նա էլ ցանկացավ գիշերը չմնալ:

Մեր խմբի աղջիկներով էինք՝ բոլորս, բացի Աննայից ու Նազոյից: Առաջինի չգալու պատճառը լավ չհասկացանք: Իհարկե, նորություն չէ, որ Համեստի (http://www.akumb.am/showthread.php?t=20061) նախատիպին էսպես թե էնպես տնեցիները թույլ չէին տալու մասնակցել զվարճանքին, բայց այս անգամ, ի զարմանս բոլորի, հայտարարել էր, որ գալու է: Եվ միայն վերջին պահին հայտնեց, որ պետք է առանց նրա գնանք: Դե Նազոն էլ աշխատանքից հետո հոգնած էր, որ անկեղծ լինենք, հավես էլ չուներ:

Մի խոսքով, երբ հինգ աղջիկներով հասանք Վանաձոր, Տաթևը մեքենայով եկավ մեզ դիմավորելու: Բոլորս ուրախ ծիծաղեցինք, երբ տեսանք նրան՝ սպիտակ գլխարկով ղեկի մոտ նստած: Մի կերպ տեղավորեցինք, գնացինք տուն:

Չեմ ուզում մանրամասնել, թե ինչպես կարաոկեով զվարճացանք, թե ինչքան համեղ սեղան էին պատրաստել, թե ինչքան տարբեր թեմաների շուրջ զրուցեցինք ու թե ինչպես էին քաղաքի տղաներն ապշած մեզ նայում, երբ փողոցներում մեքենայով պտույտներ էինք անում և երբ մեզ միացել էր նաև Ջեննին. մի մեքենա լիքը աղջիկներ, ավելին՝ վարորդն էլ է աղջիկ: Ընդհանուր առմամբ, Վանաձորն էլ ինձ շատ դուր եկավ:

Խմբիս աղջիկների հետ շատ հաճելի էր: Այս տարի մի տեսակ շատ ենք մտերմացել: Երևի վերջն է, փորձում ենք այս ամիսներից քաղել ամեն ինչ: Անգամ մտածեցի բոլորին մեր տուն հրավիրելու մասին, բայց մյուս կողմից… Այն աշնանը կայացրած որոշումս: Պե՞տք է դրան հավատարիմ մնալ, թե՞ մոռանալ: Չէ՞ որ այսօր ես շատ եմ սիրում նրանց: Բայց մյուս կողմից… Ամեն վայրկյան առաջս են գալիս պայուսակիս նախշերը, Նորքի հոգեբուժարանի ճանապարհը, արցունքներս, լուսանկարները:

Dayana
05.10.2008, 11:10
Բյուր ... :)

StrangeLittleGirl
05.10.2008, 13:28
Դա՛յ, մեջդ մի պահիր, ասա: Ի՞նչ էիր ուզում ասել:

StrangeLittleGirl
06.10.2008, 21:31
Սիրում եմ առավոտյան շուտ արթնանալ, երբ երկինքը դեռ սև է, և միայն ժամացույցն է հուշում, որ ընդամենը քսան րոպեից խավարը կպատռվի, և երկնքում կհայտնվեն առաջին մուգ մանուշակագույն ամպիկները: Աչքերս բացում եմ զարթուցչի ձայնից և առաջին վայրկյաններին փորձում հասկանալ, թե ինչու է այն զնգում:

Սիրում եմ զգալ, թե ինչպես է քաղաքն արթնանում… Սկզբում թռչունները, հետո մեքենաներն են ակտիվանում, իսկ երբ մարդկանց ձայներ էլ են լսվում, արդեն դուրս գալու ժամանակն է լինում: Եվ ամեն անգամ դուռը բացելիս հառաչում եմ. արդեն աշուն է, լուսաբացն ուշանում է:

Իսկ երբ մնացել էր միայն հետիոտնի ճանապարհը, ես խորը շունչ քաշեցի. աշունը հաստատ այնտեղ էր: Ծառից դեղին տերևներ պոկեցի, իսկ ռադիոյով Ռուբեն Հախվերդյանը երգում էր. «Դա գուցե աշնան կատակն էր…»:

Փորձում էի հիշել, թե ցածր կուրսերում երբ եմ համալսարանից ոտքով տուն եկել: Փորձում էի, բայց չհաջողվեց, մինչև այսօր չտեսա աշունը, չմտաբերեցի այն ուրբաթները, երբ ոտքերս տերևների մեջ խշշացնելով տուն էի գալիս, երբեմն՝ արցունքն աչքերիս:

Dayana
06.10.2008, 21:36
Բյուր զգացել ես ինչ դրական օագիր ունես ? :) Զզվելի երկուշաբթիներիս երկրորդ "տաք" մասը քո օրագիրն է, առաջինը Սոնան :) Ես վերջին անգամ մի կարգին տերևներ եմ խշխշացրել 10-րդ դասարանում, դրանից հետո տերևների կողքով շատ զգույշ եմ անցնում, չգիտեմ էլ ինչի, մտածում եմ իրավունք չունեմ տրորել դրանք :)

StrangeLittleGirl
06.10.2008, 21:42
Էսօր շատ դրական օր էր, դրանից ա :)
Շնորհակալ եմ, Դա՛յ :)

StrangeLittleGirl
07.10.2008, 22:49
Այսօր, երբ կանգառում ցրտից կծկված 110 համարի երթուղայինին էի սպասում, հանկարծ մեր դասարանի Գոհարին հիշեցի: Փորձեցի մտաբերել, թե երբ էր եկել մեր դասարան. ութու՞մ, թե՞ իննում: Չստացվեց: Երբ տուն եկա, ալբոմներս քանդեցի, դասարանիս լուսանկարները գտա: Ոչ մեկում Գոհարը չկար, բայց ես հիշեցի. մեր դասարանը փոփոխությունների ենթարկվել է միայն ութից հետո:

Ես երազում էի, որ նոր աղջիկ գա մեզ մոտ: Ուղղակի շատ մենակ էի, մտերիմ ընկերուհի չունեի: Հա՛, Գայանեի, Ռուզանի ու Վերայի հետ ավելի շատ էի շփվում, քան մյուսների, անգամ ավարտական քննություններից մի քանիսն իրար հետ ենք պարապել, բայց, միևնույն է, նրանք եռյակ էին, իսկ ես ասես կողքից խցկվող լինեի:

Եվ երբ հայտնեցին, որ մեր դասարան նոր աղջիկ է գալու, շատ ուրախացա… Եվ դա Գոհարն էր՝ չխոսկան, չսովորող: Ավելի շատ Հերիքնազին էր հիշեցնում, որի հետ ոչ ոք չէր ուզում շփվել, ես նույնպես: Գոհարը շատ էր դասերից բացակայում: Ասում էին՝ ճնշման տատանումներ ունի: Ուսուցիչները հաճախ էին գոռգոռում, զայրանում, ասում, թե էնքան որ պատճառ է փնտրում, որ դասի չգա:

Մի անգամ էլ պատուհանի մոտ կանգնած մեր աղջիկները մեկը մյուսի մարմնամասերն էին քննարկում: Գոհարն էլ էր այնտեղ: Ասաց, որ սիրուն աչքեր ունեմ: Իսկ ես քիչ մնաց՝ հուզվեի, արտասվեի. որևէ հաճոյախոսություն մեր դասարանում դեռ չէի լսել:

Գարնանը Գոհարն ավելի երկար ժամանակով կորավ: Կարծեմ մայրը եկավ, գործերը վերցրեց դպրոցից: Նրա հարևանությամբ ապրող համադասարանցիներս ասում էին, թե Գոհարը ծանր հիվանդ է՝ արյան ռակ ունի, իսկ նրա մայրն աղջկան դպրոցից հանել էր՝ պատճառաբանելով, որ Գոհարի առողջությունն ուսումից կարևոր է:

Մի անգամ էլ լսեցի, որ նա ինչ-որ բժշկական ուսումնարանում է սովորում: Հետո էլ ոչինչ չիմացա նրա մասին: Բայց դա զարմանալի չէ. անգամ ինձ հետ մի քանի տարի սովորած համադասարանցիներիցս շատերից նորություն չունեմ:

Եվ հիմա Գոհարն ուր էլ լինի, հուսով եմ՝ ողջ-առողջ է, վայելում է կյանքը:

StrangeLittleGirl
08.10.2008, 19:17
Երկրորդ կուրսից սկսած շատ եմ հետաքրքրվում էվթանազիայով: Հետաքրքիրն այն է, որ այդ տերմինն առաջին անգամ լսելուց սկսած մինչև այսօր կարծիքս ընդհանրապես չի փոխվել: Պարզապես կարդում եմ, սեմինարներ լսում, որ կարողանամ բանավիճել, ծանրակշիռ փաստարկներ ունենալ:

Սակայն գլխումս կուտակած բոլոր նյութերը մի լուրջ թերություն ունեին. դրանք քրիստոնեական տեսանկյունից էին: Հիմա հավատացյալները կասեն, թե ինչ վատ բան կա դրա մեջ, իսկ ես կասեմ՝ կարծիք ձևավորելու տեսանկյունից ոչ մի, բայց անհավատի հետ բանավիճելիս չես կարող Աստվածաշունչը վկայակոչել, չես կարող ասել, որ Աստված է որոշում մարդու կյանքի սկիզբն ու վերջը:

Ամսի 24-ի կոնֆերանսին պատրաստվելու համար որոշեցի էվթանազիայի մասին կարդալ նաև ոչ քրիստոնեական տեսանկյունից, փորձել հասկանալ, թե ինչ են կարծում մյուսները: Իհարկե, ես ելույթի ժամանակ կտրականապես դեմ եմ խոսելու, սակայն չեմ ուզում չափից դուրս էմոցիոնալ լինել կամ հիմնավորումներս Աստվածաշնչից բերել. կասեն՝ դու էլ, քո գիրքն էլ. չենք հավատում:

Երկու գիրք բացեցի: Մեկը ռուսերեն էր, կոչվում էր «Կլինիկական հոգեբանություն»: Մյուսն անգլերեն էր, նախատեսված էր բուժքույրերի համար՝ որպես հոգեբուժական օգնության ձեռնարկ: Ծանոթացա մահվան հոգեբանությանը, դրա փուլերին, թե ինչպես պետք է իրենց պահեն բուժքույրն ու բժիշկը: Զարմանքս ահռելի էր, երբ նկատեցի, որ ոչ մի փուլում նշված չէր, որ հիվանդը էվթանազիա է պահանջում: Ավելին՝ կոնկրետ «դեպրեսիա» կոչվող փուլում հիվանդի հարազատներն են երազում տառապողի մահվան մասին… Հետևաբար, իրականում ո՞վ է ուզում էվթանազիա: Նկատեցի նաև, որ հիվանդի մոտ կրոնական մտքեր են առաջանում, աղոթելու, ներված լինելու ցանկություն: Անհավատներն ի՞նչ կասեն սրա մասին… Դե արի ու Աստվածաշունչը մի վկայակոչիր…

Dayana
08.10.2008, 20:56
Բյուր, մի քանի տարի անց ինձ կհիշե՞ս :oy

Հ.Գ. Հաջողություն կոնֆերանսիդ :)

StrangeLittleGirl
08.10.2008, 21:42
Չհասկացա, իսկ ինչու՞ պիտի մոռանամ:

Շնորհակալ եմ :) Էդ օրը յուրահատուկ օր ա լինելու: Պիտի ելույթս փայլուն լինի՝ թեկուզ մեջտեղից ճղվեմ:

StrangeLittleGirl
17.10.2008, 22:31
Նորից ուրբաթ, նորից աշուն: Եվ ես համալսարանից տուն եմ գնում: Կարծես ամեն ինչ նույնն է: Բայց չէ, փողոցը քանդած է, և աշնան գեղեցիկ պատկերին փոխարինելու են գալիս կեղտն ու փոշին: Մի քանի քայլ էլ եմ անում, և շինարարությունը հետևում է մնում: Իսկ առջևում միայն ու միայն աշունն է: Տարիներ են անցել, բայց պատկերը չի փոխվել. նույն չորացած տերևներն են մայթի վրա ու փողոցի եզրերին: Ընդամենը տասը րոպեից տանը կլինեմ, բայց պայուսակս ծանր է, հոգնած եմ: Շաբաթվա վերջ է, և աշխատանքային օրերի ողջ ծանրությունն արդեն զգում եմ: Այսօրվա և վաղուցվա ուրբաթների միջև մի տարբերություն կա միայն. վերադառնում եմ ինձնից գոհ, առանց հերթական հարվածը ստանալու, առանց վիրավորվելու և մտքիս մեջ ասում եմ. «Լավ շաբաթ էր»:

Ո՞վ կմտածեր, որ այսքան տարի անց, երբ մոտ ենք վերջակետին ամեն ինչ հարթվելու է, մոռացվելու… Այն աստիճանի, որ ես նույնիսկ նրանց մեր տուն հրավիրելու ցանկություն ունեցա:

Իսկ տանն արդեն կարող եմ հանգիստ շունչ քաշել: Ճիշտ է՝ անելիքներս շատ են շաբաթ-կիրակի, բայց նույնը չէ, ինչ մյուս օրերին, երբ անգամ հաց ուտելու ժամանակ չէի ունենում: Սիրում եմ, երբ կյանքս այդպես է անցնում:

Առավոտյան հայելու դիմաց մազերս հյուսում էի: Բարակել էին: Ե՞րբ են հասցրել մազերս թափվել: Նույն պահին հիշեցի Անահիտին. երբ վերջին անգամ տեսա նրան, երկու հյուսերը բարակ թելերի էին նման: Ես այն ժամանակ ոչինչ, բացարձակապես ոչինչ չէի հասկանում: Ո՞վ կմտածեր, որ նրանց տուն նորից կգամ 40 օր անց… արդեն հրաժեշտ տալու: Անահիտի սև մազերը, նիհարած, հյուծված մարմինն ու սրված դիմագծերը…

StrangeLittleGirl
18.10.2008, 11:18
Լեզու սովորելը նման է թափթփված թղթեր կուտակելուն: Հետո, երբ ինչ-որ բանի հասնում ես, գտնում ես լեզվի կոնկրետ օգտագործման ձևը, թղթերդ սիրուն դասավորում ես դարակների մեջ, որ պետք եղած ժամանակ օգտագործես: Եվ սիրուն դասավորված լեզուները երբեք չես խառնում, մեկը մյուսի տեղը չես բանացնում: Իսկ թափթփված լեզուներն իրար խառնում են:

Ես իմ ուղեղում հայերենի սիրուն դարակ ունեմ: Վրան մեծ-մեծ տառերով գրված է «Հայերեն»: Ամենամեծն է, ամենահասանելին, ամենակիրառելին: Բացում եմ այն, երբ խոսում եմ իմ երկրում (նույնիսկ օտարների հետ Հայաստանում չեմ կարողանում ուրիշ լեզվով խոսել), երբ գրում եմ, երբ կարդում եմ համապատասխան գրքեր, երբ աղոթում եմ:

Մի ուրիշ լավ դարակ էլ ունեմ: Այնտեղ անգլերենն է: Ճիշտ հայերենի կողքն է, բայց բացում եմ միայն կարդալիս, մեկ-մեկ գրելիս, օտար երկրներում օտարերկրացիների հետ խոսելիս: Բայց մեկ-մեկ էլ քամին խփում է, հայերենի դարակը փակվում է, և ես սկսում եմ մտքիս մեջ անգլերեն արտահայտությունները բառացի թարգմանել, ու խոսքս ոչ ոք չի հասկանում:

Պատկերացնու՞մ եք, նույնիսկ ռուսերենի դարակ ունեմ: Հա՛, փոքրիկ է շատ, բայց կոկիկ է, հավաքված: Խառը թղթեր չկան: Օգտագործում եմ դաս սովորելիս, մեկ-մեկ որոշ ուրիշ բաներ կարդալիս, իսկ խոսելիս մի կերպ եմ բացում:

Լատիներենի դարակս շատ ավելի փոքր է: Բացվում է մյուս լեզուներին զուգահեռ, որ կարողանամ արանքներում լատիներեն տերմիններ կամ արտահայտություններ մտցնել:

Չեխերենի դարակս կոտրել եմ, պարունակությունը ցրիվ տվել: Դրա համար մեկ-մեկ որոշ բաներ ռուսերենի դարակից եմ հանում: Իսկ պարսկերենի դարակս կորցրել եմ:

Իսկ ֆրանսերենի և իսպաներենի դարակներ դեռ չունեմ: Թղթերս խառնվել են իրար: Երբ իսպաներենի դասերին որևէ բան եմ ուզում ասել, մեկ էլ ֆրանսերեն բառերն են ներխուժում, ու շիլաշփոթ է դառնում: Բայց մեր խմբում կան մարդիկ, որոնք դեռ անգլերենը չեն դասավորել: Ասում են՝ զրոյից նոր լեզու սկսելն ավելի հեշտ է, քան անգլերենը լավացնելը, իսկ ես համաձայն չեմ: Ինչքան լավ լեզուներդ դասավորված լինեն դարակներում, այնքան հեշտ նորը կսկսես: Իսկ ես չգիտեմ՝ ֆրանսերենի հետ ինչ անեմ:

StrangeLittleGirl
18.10.2008, 23:05
Իզուր ես փորձում ինքդ քեզ համոզել, թե նրանցից մեկն ես: Ինքնախաբեություն: Զուր ես հավատում, որ որոշները գոնե ժամանակ առ ժամանակ ուզում են քեզ տեսնել: Կեղծ խոսքեր: Եվ եթե անգամ այդպես չէ, ինչ-որ վախ կա նրանց ներսում. չեն ուզում անունդ բարձրաձայնել, չեն ուզում համարդ հավաքել ու կեսբերան ասել, որ կարոտել են:

Զզվել ես: Ուզում ես թքել ամեն ինչի համար, հեռանալ. միևնույն է, ժամանակ շատ չունես: Մյուս կողմից, ուզում ես վրեժ լուծել: Ուզում ես մնալ, որ ազդես նրանց ներվերի վրա, որ զղջան, որ քեզ ատում են, բայց չկարողանան սիրել, որ նեղվեն քո ներկայությունից, որովհետև կարող ես ցանկացած պահի պոռթկալ: Եվ դու այդպիսին ես դարձել, որովհետև օտարացել էիր, իսկ օտարացել էիր, որովհետև պոռթկում էիր, պոռթկում էիր, որովհետև քեզ մոռանում էին:

Իզուր ես մնում: Գլուխդ առ ու փախիր: Այստեղ քեզ չեն սիրում: Գոնե շատերը, մեծ մասը: Իսկ սիրողներն էլ ոչ միշտ են ուզում քեզ տեսնել: Իսկ տեսնելիս էլ ուզում են, որ դու դու չլինես:

Իսկ դու ուզում էիր ծննդյանդ օրը նրանց հետ անցկացնել: Դեռ ցանկություն ունե՞ս: Ուզու՞մ ես նստել, ժամերով սպասել, և ոչ ոք չգա: Ուզու՞մ ես ծննդյանդ օրով գլուխդ դնել սեղանին և դեմքդ արցունքներով հեղեղել, որովհետև ոչ ոք չհիշեց, իսկ հիշողն էլ չուզեց գալ: Չէ՛, հաստատ չես ուզի: Այդ օրը կոնֆերանսից կգաս, երեկոն սովորական օրերի պես կանցնի: Շոկմանժե կսարքես, որ հաջորդ օրն ընկերուհիներիդ հետ ուտես:

ivy
18.10.2008, 23:20
Բյուր, եթե մարդիկ ինձ չուզենային տեսնել իրենց շրջապատում, ես հաստատ դրանից աղմուկ չէի բարձրացնի, որովհետև կհասկանայի՝ պատճառը ես եմ։ Ու աղմուկից հետո ինձ հաստատ ոչ ոք ավել չէր սիրի...

*e}|{uka*
18.10.2008, 23:20
Իզուր ես փորձում ինքդ քեզ համոզել, թե նրանցից մեկն ես: Ինքնախաբեություն: Զուր ես հավատում, որ որոշները գոնե ժամանակ առ ժամանակ ուզում են քեզ տեսնել: Կեղծ խոսքեր: Եվ եթե անգամ այդպես չէ, ինչ-որ վախ կա նրանց ներսում. չեն ուզում անունդ բարձրաձայնել, չեն ուզում համարդ հավաքել ու կեսբերան ասել, որ կարոտել են:

Զզվել ես: Ուզում ես թքել ամեն ինչի համար, հեռանալ. միևնույն է, ժամանակ շատ չունես: Մյուս կողմից, ուզում ես վրեժ լուծել: Ուզում ես մնալ, որ ազդես նրանց ներվերի վրա, որ զղջան, որ քեզ ատում են, բայց չկարողանան սիրել, որ նեղվեն քո ներկայությունից, որովհետև կարող ես ցանկացած պահի պոռթկալ: Եվ դու այդպիսին ես դարձել, որովհետև օտարացել էիր, իսկ օտարացել էիր, որովհետև պոռթկում էիր, պոռթկում էիր, որովհետև քեզ մոռանում էին:

Իզուր ես մնում: Գլուխդ առ ու փախիր: Այստեղ քեզ չեն սիրում: Գոնե շատերը, մեծ մասը: Իսկ սիրողներն էլ ոչ միշտ են ուզում քեզ տեսնել: Իսկ տեսնելիս էլ ուզում են, որ դու դու չլինես:

Իսկ դու ուզում էիր ծննդյանդ օրը նրանց հետ անցկացնել: Դեռ ցանկություն ունե՞ս: Ուզու՞մ ես նստել, ժամերով սպասել, և ոչ ոք չգա: Ուզու՞մ ես ծննդյանդ օրով գլուխդ դնել սեղանին և դեմքդ արցունքներով հեղեղել, որովհետև ոչ ոք չհիշեց, իսկ հիշողն էլ չուզեց գալ: Չէ՛, հաստատ չես ուզի: Այդ օրը կոնֆերանսից կգաս, երեկոն սովորական օրերի պես կանցնի: Շոկմանժե կսարքես, որ հաջորդ օրն ընկերուհիներիդ հետ ուտես:

Ինչ ծանոթ իրավիճակ է: Շատ է եղել ես եմ նման իրավիճակում հայտնվել, շատ էլ եղել է , որ իմ մոտիկ մարդկանց ուզեցել եմ կողքիս տեսնել էտ պահին, բայց ինչ որ հանգամանքներ մոռացության են տվել, հետո էլ, երբ հիշել ես կամ ուշ ա եղել , կամ տեղին չի եղել : Մարդկային իրավիճակներ են, կարելի է հասկանալ : Եթե ես վստահ եմ , որ իմ ընկերների համար ես շատ բան եմ նշանակում, երբեք չէի մտածի, գնամ, գտնեմ, տենամ ինչի ինձ չեն հրավիրել, վրեժ լուծեմ: Թող իրանք նեղվեն, որ ինձ չկանչեցին, հետո հաստատ մի առիթ կլինի դեմները կդնեմ, իրանք իրենց ափսեի մեջ լավ չեն զգա :D Սա կատակ էր:
Մի նեղվի, Բյուր ջան: Համոզված եմ, որ քո իսկական ընկերները իրոք իսկական են ;)

StrangeLittleGirl
18.10.2008, 23:26
Բյուր, եթե մարդիկ ինձ չուզենային տեսնել իրենց շրջապատում, ես հաստատ դրանից աղմուկ չէի բարձրացնի, որովհետև կհասկանայի՝ պատճառը ես եմ։ Ու աղմուկից հետո ինձ հաստատ ոչ ոք ավել չէր սիրի...
Ռի՛փ, շնորհակալ եմ: Ասեիր՝ սուսուփուս ռադ քաշի ստեղից, գնա, ոչ թե աղմուկ բարձրացրու, պրծնեիր:

Բայց լավ էր, որ արթնացա: Թե չէ մի շաբաթ հետո էի սենց հիստերիկացած մենակ նստելու, լացեի, իսկ դա դառնալու էր ևս մեկ սարսափելի հիշողություն, ոնց որ 2004 թվի հոկտեմբերի 22-ը:

Յո՛ժ, շնորհակալ եմ, որ գոնե դու պարտքդ չհամարեցիր ինձ մեղադրելը, թե աղմուկ եմ բարձրացրել:

ivy
18.10.2008, 23:29
Ռի՛փ, շնորհակալ եմ: Ասեիր՝ սուսուփուս ռադ քաշի ստեղից, գնա, ոչ թե աղմուկ բարձրացրու, պրծնեիր:

Բայց լավ էր, որ արթնացա: Թե չէ մի շաբաթ հետո էի սենց հիստերիկացած մենակ նստելու, լացեի, իսկ դա դառնալու էր ևս մեկ սարսափելի հիշողություն, ոնց որ 2004 թվի հոկտեմբերի 22-ը:

Յո՛ժ, շնորհակալ եմ, որ գոնե դու պարտքդ չհամարեցիր ինձ մեղադրելը, թե աղմուկ եմ բարձրացրել:

Բյուր, եթե դա ուզենայի ասել, հենց դա էլ կասեի։ Ռադդ քաշել պետք չի, ուղղակի մի անգամ լուռ մտածի քեզ տանջող բոլոր հարցերի շուրջ՝ առանց մարդկանց մեղադրելու։ Որպես կոմպրոմիս՝ կարող ես ինքդ քեզ էլ չմեղադրել...

Chuk
18.10.2008, 23:32
Բյուր, կներես, բայց պիտի ասեմ. Փախա՛ր, մեկա ծնունդդ պիտի նշենք ;)

StrangeLittleGirl
18.10.2008, 23:32
Բյուր, եթե դա ուզենայի ասել, հենց դա էլ կասեի։ Ռադդ քաշել պետք չի, ուղղակի մի անգամ լուռ մտածի քեզ տանջող բոլոր հարցերի շուրջ՝ առանց մարդկանց մեղադրելու։ Որպես կոմպրոմիս՝ կարող ես ինքդ քեզ էլ չմեղադրել...
Ռի՛փ, գիտե՞ս ինչ եմ ուզում: Ուզում եմ, որ մարդիկ կանգնեն, երեսիս ասեն, որ իմ մասին մոռացել են, որ չեն կարոտել, չեն ուզում տեսնել, ոչ թե ճոռոմ-ճոռոմ հայտարարեն, թե դու լավն ես, քեզ կարոտում ենք, ուզում ենք տեսնել, քեզ շատ ենք սիրում, դու մեր ընկերն ես և այլն:

Իսկ ես ինքս իմ մեջ շատ եմ մտածել: Կարիք չկա մի հատ էլ սաղ խառնելու իրար: Ուղղակի ուրախ եմ, որ ես մեծ վտանգից փրկվեցի:

Ավելացվել է 48 վայրկյան անց

Բյուր, կներես, բայց պիտի ասեմ. Փախա՛ր, մեկա ծնունդդ պիտի նշենք
:D Հա՛, հարց չկա: Ես ու դու Վեսթում կնշենք ;) Ուրիշ մարդ դժվար գա:

ivy
18.10.2008, 23:37
Ռի՛փ, գիտե՞ս ինչ եմ ուզում: Ուզում եմ, որ մարդիկ կանգնեն, երեսիս ասեն, որ իմ մասին մոռացել են, որ չեն կարոտել, չեն ուզում տեսնել, ոչ թե ճոռոմ-ճոռոմ հայտարարեն, թե դու լավն ես, քեզ կարոտում ենք, ուզում ենք տեսնել, քեզ շատ ենք սիրում, դու մեր ընկերն ես և այլն:

Իսկ ես ինքս իմ մեջ շատ եմ մտածել: Կարիք չկա մի հատ էլ սաղ խառնելու իրար: Ուղղակի ուրախ եմ, որ ես մեծ վտանգից փրկվեցի:



Ես հավատում եմ, որ հանդիպումը նախապես պլանավորված չի եղել, բայց նաև գիտեմ, որ եթե ուզենային, էն ժամանակ, երբ լիքը մարդ պատահաբար իրար գլխի էր հավաքվել, կարող էին զանգել ու քեզ էլ կանչել։ Բայց մի բանում դու հաստատ սխալվում ես՝ քեզ չեն մոռացել։ Ամբողջ հարցը հենց դա է, որ չեն մոռացել։ :) Հիշելով չեն զանգել, իսկ թե ինչու, էդ էլ հենց էն մտածելու նյութն է, որի մասին ասացի արդեն...

Amaru
18.10.2008, 23:43
Անուշս, մի՞թե քեզ էդքան հուզում ա էս ամենը: Քեզ պե՞տք ա, որ բոլորը սիրեն քեզ. նույնիսկ դրան շատերը արժանի չեն: Քիթդ բա՛րձր պահիր, ու՞ր կորավ ինքնավստահությունդ: :kiss

StrangeLittleGirl
18.10.2008, 23:44
Ես հավատում եմ, որ հանդիպումը նախապես պլանավորված չի եղել, բայց նաև գիտեմ, որ եթե ուզենային, էն ժամանակ, երբ լիքը մարդ պատահաբար իրար գլխի էր հավաքվել, կարող էին՝ զանգել ու քեզ էլ կանչել։ Բայց մի բանում դու հաստատ սխալվում ես՝ քեզ չեն մոռացել։ Ամբողջ հարցը հենց դա է, որ չեն մոռացել։ Հիշելով չեն զանգել, իսկ թե ինչու, էդ էլ հենց էն մտածելու նյութն է, որի մասին ասացի արդեն...
Ռի՛փ, միակ պատճառը, որ ինձ չեն զանգել, էն ա, որ ես իրանցից չեմ:

Ավելացվել է 45 վայրկյան անց

Անուշս, մի՞թե քեզ էդքան հուզում ա էս ամենը: Քեզ պե՞տք ա, որ բոլորը սիրեն քեզ. նույնիսկ դրան շատերը արժանի չեն: Քիթդ բա՛րձր պահիր, ու՞ր կորավ ինքնավստահությունդ:
Ամա՛ռս, գրկում եմ քեզ: Գիտե՞ս՝ ոնց եմ կարոտել: Ես գիտեի, որ դու էսօրվա հանդիպմանը չես եղել, որովհետև ես ու դու նույն տեղից ենք, որովհետև եթե լինեիր, անպայման ինձ կզանգեիր:

Մարկիզ
18.10.2008, 23:45
Իզուր ես փորձում ինքդ քեզ համոզել, թե նրանցից մեկն ես: Ինքնախաբեություն: Զուր ես հավատում, որ որոշները գոնե ժամանակ առ ժամանակ ուզում են քեզ տեսնել: Կեղծ խոսքեր: Եվ եթե անգամ այդպես չէ, ինչ-որ վախ կա նրանց ներսում. չեն ուզում անունդ բարձրաձայնել, չեն ուզում համարդ հավաքել ու կեսբերան ասել, որ կարոտել են:

Զզվել ես: Ուզում ես թքել ամեն ինչի համար, հեռանալ. միևնույն է, ժամանակ շատ չունես: Մյուս կողմից, ուզում ես վրեժ լուծել: Ուզում ես մնալ, որ ազդես նրանց ներվերի վրա, որ զղջան, որ քեզ ատում են, բայց չկարողանան սիրել, որ նեղվեն քո ներկայությունից, որովհետև կարող ես ցանկացած պահի պոռթկալ: Եվ դու այդպիսին ես դարձել, որովհետև օտարացել էիր, իսկ օտարացել էիր, որովհետև պոռթկում էիր, պոռթկում էիր, որովհետև քեզ մոռանում էին:

Իզուր ես մնում: Գլուխդ առ ու փախիր: Այստեղ քեզ չեն սիրում: Գոնե շատերը, մեծ մասը: Իսկ սիրողներն էլ ոչ միշտ են ուզում քեզ տեսնել: Իսկ տեսնելիս էլ ուզում են, որ դու դու չլինես:

Իսկ դու ուզում էիր ծննդյանդ օրը նրանց հետ անցկացնել: Դեռ ցանկություն ունե՞ս: Ուզու՞մ ես նստել, ժամերով սպասել, և ոչ ոք չգա: Ուզու՞մ ես ծննդյանդ օրով գլուխդ դնել սեղանին և դեմքդ արցունքներով հեղեղել, որովհետև ոչ ոք չհիշեց, իսկ հիշողն էլ չուզեց գալ: Չէ՛, հաստատ չես ուզի: Այդ օրը կոնֆերանսից կգաս, երեկոն սովորական օրերի պես կանցնի: Շոկմանժե կսարքես, որ հաջորդ օրն ընկերուհիներիդ հետ ուտես:
Այ քո տունը շինվի, քեզ մոռանալ կա չսիրել կլինի?…:D

Էդ ծննդյան օրերն էլ ես օրինակ տենց եմ… Ի՞նչ մի ուրախանալու բան կա: Մի տարով բիձընում կամ պառավում ես::))

impression
18.10.2008, 23:46
Ռի՛փ, միակ պատճառը, որ ինձ չեն զանգել, էն ա, որ ես իրանցից չեմ:

ինչու՞, ինչո՞վ ես տարբերվում "մեզանից", միգուցե նրանով, որ ոչ մեկիս քեզ արժան չե՞ս համարում, կամ նրանով, որ բոլորս "կաթնակեր ակումբցիներ" ենք, բացի քեզանից:

StrangeLittleGirl
18.10.2008, 23:48
ինչու՞, ինչո՞վ ես տարբերվում "մեզանից", միգուցե նրանով, որ ոչ մեկիս քեզ արժան չե՞ս համարում, կամ նրանով, որ բոլորս "կաթնակեր ակումբցիներ" ենք, բացի քեզանից:
Լի՛լ, էդ դուք պիտի իմանաք, ես չգիտեմ: Դուք եք որոշել ինձ վտարել ձեր շարքերից: Հա՛, մի անգամ ես գնացի, բայց երբ վերադարձա, ոչ մի կերպ չուզեցիք ինձ ընդունել, ոչ մի կերպ: Իսկ ո՞վ ասաց, որ արժան չեմ համարում, ո՞վ ասաց, որ կաթնակեր ակումբցիներ եք:

StrangeLittleGirl
19.10.2008, 01:06
Իսկ այդ ծիծաղն այնքա՜ն հեռու է թվում: Միայն արձագանքներն ես լսում: Ականջներդ փակում ես, գլուխդ բռնում ու ինչքան ուժ ունես՝ փախչում: Ասես ինչ-որ մեկը հետևում է քեզ: Զուր ես քեզ կոտորում. փախչելու կարիք չկա, որովհետև չեն տեսնում: Ուզում ես՝ կարող ես սրա քիթը քաշել, նրա աչքը հանել, մյուսին գարեջրով լողացնել. միևնույն է, ոչինչ չի զգա: Ավելին՝ քիթը չի ցավի, աչքը դուրս չի գա, գարեջուրն էլ տեղում կմնա:

Երբ դուրս գաս մաքուր օդին, հայտնվես բաց երկնքի տակ, որը թեև գիշերային է ու սև, բայց դու կանաչ ես տեսնում, քայլերդ կդանդաղեն. էլ ոչ ոք չի հասնի քո հետևից: Այստեղ առավելություն ունես. նաև թռչել գիտես, և երբ գետնից պոկվես, հետևիցդ վազողը շվարած կանգ կառնի ու վերև կնայի: Գոհունակությամբ կժպտաս, որպես հրաժեշտ արցունքներով թաթախված թաշկինակդ վար կնետես: Բայց այն կմնա քո ձեռքում, իսկ ներքևում ոչ ոք չկա, և եթե նույնիսկ լիներ, չէր տեսնի:

Այդ ժամանակ միայն սարսափով կնկատես. դու մեռած ես:

Բարեկամ
19.10.2008, 04:41
Ռի՛փ, միակ պատճառը, որ ինձ չեն զանգել, էն ա, որ ես իրանցից չեմ:
Քեզ հասկանում եմ, բայց մոռացել եմ :)

StrangeLittleGirl
21.10.2008, 22:59
Որոշում եմ մի ամբողջ օր հասարակական տրանսպորտից չօգտվել: Որոշում եմ, երբ նկատում եմ, որ կարևոր, ավելի մեծ տարածություններն արդեն ոտքով եմ անցել:

Իմ գժությունը՝ առավոտ գիշերով ոտքով Նորքի ինֆեկցիոն բարձրանալը: 40 րոպեում հասա: Հոգնել էի, կարմրել, շոգում էի, մինչդեռ հարմարավետ ավտոմեքենայից իջած կուրսեցիներս մինչև լսարանի մուտքին հասնելը ցրտից դողում էին: Այդ երեք րոպեն չմրսելու համար արժեր երկար ճամփան ոտքով կտրել-անցնել: Ոտքերս ջարդվում էին, ծարավ էի, բայց գոհ էի. առավոտս իզուր չէր անցել:

Եթե ահավոր չեմ շտապում, երբևէ Նորքից իջնելիս երթուղային չեմ նստում: Եվ ես ու Մարիան գլորվեցինք մեր սիրելի դիքերով: Նորքում աշուն է. կարոտել եմ:

Հետո էլ համալսարանից Օպերա գնացի, այնտեղից՝ տուն: Ոտքերս գոհ էին, որ հիշել եմ իրենց:

StrangeLittleGirl
22.10.2008, 18:28
Չէի կանխատեսել. այնտեղ չէին: Բայց երևի այդպես ավելի լավ էր: Ես ոչինչ չէի իմանա, պատրաստ կլինեի, եթե չգային, իսկ եթե հայտնվեին, անակնկալ կլիներ, ինձ ավելի վստահ կզգայի… Կամ էլ կամաչեի: Ամեն դեպքում, կուզեի, որ կոնֆերանսը յուրահատուկ, հաճելի ընթացք ունենար: Վերջիվերջո, վերջին ուսանողական… Չէ՛, չեմ ուզում դրա մասին մտածել, թե չէ կտխրեմ, իսկ դա ինձ այս պահին բնավ պետք չէ:

Անակնկալներ սիրում եմ: Դրա համար որոշեցի չզանգահարել: Թող լինի այնպես, ինչպես կլինի: Բացի դրանից, չէի ուզում հիասթափություն ապրել: Իսկ նման դեպքերում անորոշությունը փրկում է: Սակայն Նարեկը ստիպեց, որ զանգեմ: Պատասխան ստացա: Բայց դեռ հավատում եմ:

Dayana
25.10.2008, 21:33
Հետո էլ կխոսեն արտասահմանցիների կեղծ ժպիտների, հայերի ջերմության և այլնի մասին: ....
Մենք ուրիշ ենք: Էսօր շատ մտածեցի էս մասին: Հայ աղջիկ, հայ կին, հայ մայր, հայ տատիկ...

Միշտ էս արտահայտությունը ծեծվել է չէ՞: Իբր մեր պես կանայք չկան, մեր պես հոգատար մայրեր չկան: Էլ հայ կնոջ սիրունության մասին չասեմ: "Չուժ Սաբաչիյ": Քայլում եմ փողոցով ու դիմացովս երեխայի ձեռքից բռնած , նրան քարշ տալով քայլում է մի կին: Նրա փափուկ տեղերն էնքան շատ էին, որ մի քանի տասնյակ կանանց կհերիքեր, բայց ինչևէ, խոսքը հիմա դրա մասին չէ :)) Երեխան հագնված էր մոր կրկնապատկերով` կիսաշալվարի հետևում գրված էր ` Սեքսի, էն դեպքում, երբ երեխայի համար դա պիտի լիներ ասենք տուտուզի.. կամ նման մի բան, բայց որ սեքսի :(
Երեխան ունի անհոգ մանկություն: - Բա իհարկե: Մայրը մազերը մեծավարի ֆենել է, ձեռքից էլ քարշ տալով ինչ-որ տեղ է տանում, որտեղ ինչ-որ անդուր ծյոծյաներ ծխաախոտը ձեռքներին ինչ-որ իրեն անհասկանալի մեծական թեմանորով կխոսեն, նրանց կմոտենան ինչ-որ ձյաձյաներ, որոնք իր պոտենցիալ հայրերն են :( Էս ամեն ինչը աչքերիս առաջ երևացին, մինչ տիկոջն իր ընկերուհիների հետ ինչ-որ կաֆեի դիմաց հանդիպեցի :(
Մոռացանք հոգատարությունը: Մի տատիկ բերանը բաց չարած այս կինը բղավեց ` չունեմ, չունեմ :angry ու երախոայի ձեռքին այնքան ուժեղ քաշեց, որ երեխան քարշ եկավ գետնին :( իսկ տատիկը նեղացած սկսեց կնոջը մի քանի անգամով այն աշխարհ ուղարկել, ու բղավել, որ ոչ թե փող է ուզում, այլ ժամն է հարցնում: Դե հա 17:18 , ես ասացի ու փորձեցի ժպտալ, բայց տատիկի պետքն էլ չի, նրան վիրավորել են:

Լավն են Հայ կանայք ու աղջիկները, մնացած ազգերը պիտի սովորեն :)
:( :( :(

StrangeLittleGirl
27.10.2008, 00:15
Այդ առավոտ շատ հեշտ արթնացա: Ճիշտ է՝ գիշերը լավ չէի քնել, որովհետև նախ համակարգչից չէի կարողանում հեռանալ օդնոկլասնիկիով և Ակումբում ստացվող շնորհավորանքների պատճառով, հետո էլ նույնիսկ պառկած ժամանակ ամբողջ գիշեր զանգեր ու հաղորդագրություններ էին գալիս: Իսկ ինձ համար կարևոր օր էր լինելու: Եվ պատճառը միայն ծննդյանս օրը չէր…

Նորքում աշուն էր, թաց աշուն: Զարմանալիորեն խմբեցիներիցս շատերն էին հիշում ծննդյանս օրվա մասին: Միայն տղաներից երեքն էին մոռացել: Զարմանալիորեն չափից դուրս ջերմ շնորհավորեցին: Իսկ Նարինեն նույնիսկ չէր զլացել, գիշերը հաղորդագրություն էր ուղարկել: Մարիայի մասին չեմ ասում. նա դեռ երեք շաբաթ առաջվանից էր ամեն օր հիշեցնում, թե այսքան օր է մնացել:

Այդ օրը հարցում ունեինք: Ես բավական լավ պատրաստվել էի, բայց որ ասեմ՝ գերազանց, սուտ կլինի: Անկեղծ ասած, ժամանակ էլ չէր եղել. տարված էի էֆթանազիային նվիրված կոնֆերանսի պատրաստություններով:

Իսկ հարցումը զզվելի էր. լավ էր, որ շատ չէի տանջվել: Միևնույն է, լավ պարապածներն էլ առանձնապես չէին կարողանում թեստերը հաղթահարել: Ընթացքում դասախոսը ջղայնացավ վրաս: Ասում էր՝ շատ եմ խոսում: Կասկածում էր գիտելիքներիս վրա: Մի պահ էնքան ներվայնացա, որ ուզում էի աշխատանքս կիսատ թողնել, դուրս գալ: Եվ ես միակ ներվայնացողը չէի…

Իսկ կոնֆերանսն ուրիշ պատմություն էր: Դեռ չսկսած բազմաթիվ անծանոթ մարդիկ էին մոտենում, բարևում: Ես զարմացած էի: Ցույց չէի տալիս, որ չեմ ճանաչում, բայց մտքիս մեջ Ակումբի՝ հայտնի դառնալու մասին թեման էի հիշում: Այդ ե՞ս էի, այսքան շու՞տ, ո՞ր մեղքիս համար են բոլորն ինձ ճանաչում:

Եթե դա ելույթիցս հետո լիներ, էլի ինչ-որ բան հասկանալի կլիներ…

Ինձնից առաջ զեկուցած իրավաբանը չափից դուրս ձանձրալի և անհասկանալի էր: Էլ չեմ ասում, որ բավական երկար տևեց: Իսկ ես դիտմամբ աշխատանքս բավական կարճ էի պատրաստել. 6-7 րոպեն չանցնող, չնայած մեզ 10 էին տրամադրել: Գիտեմ, որ մարդիկ չեն սիրում երկար լսել:

Եկավ իմ հերթը: Զարմանալի բան. սովորականի պես անհանգստությունից շունչս չէր կտրվում: Ես մի քիչ կատաղել էի մինչև կոնֆերանսի սկիզբը իրավաբանների զանազան արտահայտություններ լսելուց հետո: Կարծես ամբիոնին մոտեցել էի հենց նրանց պատասխանելու համար:

Զեկուցումիցս հետո հարցախեղդ արեցին ինձ: Իսկ ես, ի տարբերություն, իմ նախորդ ելույթների, չափից դուրս ինքնավստահ կերպով պատասխանում էի բոլոր հարցերին: Եվ յուրաքանչյուրից հետո դահլիճը թնդում էր ծափերից: Երբ տեղս նստեցի, տեսա Աիդայի ու Լուիզայի դեպի վեր ուղղված բութ մատները: Հետո Մարիան ասաց. «10-ով 0 արեցիր»: Իսկ բանավեճի ավարտից հետո տարբեր մարդիկ էին ինձ մոտենում, շնորհակալություն հայտնում, շնորհավորում: Իսկ Գասպարյանն ու Աղաջանովն ուղղակի ձեռք սեղմեցին: Փիլիսոփայության ամբիոնից էլ մի երիտասարդ դասախոսի հետ ծանոթացա: Երեկոյան էլ Նարեկը գրեց. «Շնորհակալ եմ իդեալական զեկուցման համար»:

Շվարել էի: Անկեղծորեն նման հաջողության չէի սպասում: Ինձ թվում էր՝ իրավաբանների սուր լեզուն սպանելու է ինձ: Թվում էր՝ հարցերով նվաստացնելու են: Կարծում էի՝ ինքս ինձնից ահավոր դժգոհ եմ լինելու, անընդհատ հիշելու եմ, թե որ մասում ինչ սխալ եմ թույլ տվել: Անկեղծ ասած, նույնիսկ եթե էս բոլոր գնահատականները չլինեին, ես ինձնից դժգոհ չէի: Ճիշտ է՝ կային տեղեր, որ մտածում էի՝ կարելի էր մի քիչ ուրիշ կերպ կազմակերպել, բայց դրանք տրամադրությունս չէին գցում: Հիշում եմ՝ մայիսի կոնֆերանսից հետո որքան ընկճված էի, չնայած շատերը գտնում էին, որ իմ աշխատանքը լավագույններից էր:

Ու ստացա վկայագիրս. «24 հոկտեմբերի 2008 թիվ»: Մի՞թե իմ ծննդյան օրն էր: Այնքա՜ն էր օտարացել ինձնից, այնքա՜ն սովորական օր դարձել, սակայն ոչ սովորական լրիվ ուրիշ իմաստով:

Երեկոյան՝ մի երկու ժամ թեյարանում, իսկ հետո՝ տուն: Մենակ էի: Ճամփին աչքերս լցվեցին: Չէ՛, չէի զգում, որ դա իմ օրն է: Տանը մարդ չկար: Նստեցի կոմպի մոտ: Իրար հետևից պատասխանում էի ստացված բոլոր շնորհավորանքներին ու… արտասվում: Հայրս դեռ չէր զանգել: Մի՞թե մոռացել էր: Չէ՛, հնարավոր չէր. մինչև օրվա վերջ անպայման հեռախոսս կզնգա: Ընթացքում տատիկս զանգեց:
- Բու՛բ ջան, չէի ուզում ծննդյանդ օրով տրամադրությունդ փչացնել, բայց պիտի ասեմ…
- Ի՞նչ ա էղել:
- Փորձանք է պատահել:
- Ի՞նչ փորձանք:
- Մի րոպե, զանգ է գալիս…

Ես ասեղների վրա եմ: Չգիտեմ՝ ինչ անեմ:
Զանգահարում է ավելի ուշ:
- Փորձանք է պատահել:
- Ի՞նչ փորձանք:
- Նորից զանգ է գալիս:
- Ասա՛՝ ինչ ա էղել, նոր դիր,- արդեն գոռում եմ:
- Հերդ հիվանդանոցում է:

Ես նորից պատեպատ եմ խփվում: Ուզում եմ գնալ մոտը: Քիչ անց նորից զանգում է.
- Հերդ էր: Երիկամի քար են հայտնաբերել մոտը:

Իսկ հաջորդ օրը, երբ պետք է կուրսեցիներս ու ազգականներս գային, հայրս էլ եկավ: Ուրախ էի: Բայց մի տեսակ անկապ էր ամեն ինչ: Բոլորը շուտ գնացին: Ես էլ վազեցի Ակումբի հանդիպման: Նորից նույն օտարության զգացումն էր: Չուկն ու Սասունը չլինեին, ընդհանրապես թողնելու էի, փախչեի:

Եկա տուն: Դատարկություն: Այս տարվա ծննդյանս օրը չտվեց այն, ինչին սպասում էի: Իսկ ի՞նչ էի ուզում: Ես հատուկ բոլորին միասին կանչեցի, որ ժամանակ խնայեմ: Ժամանա՞կ… Էսօր ամբողջ օրը քնել եմ: Չէ՛, անկապ էր: Երևի մեծացել եմ, պահաջներս լրջացել են:

Dayana
27.10.2008, 00:32
լավն էր ծննդյանդ օրը Բյուր :) հա վատ մասեր կային, հայրիկիդ երիկամի քարը, բայց ընդհանուր լավն էր: Կոնֆերանս, հաջողություններ, ոչ մի փոլնքոտ մաղթանք :) իսկական մեծ մարդու ծննդյան օր: Չմտածես թե ծաղրում կամ հեգնում եմ, ազնիվ խոսք, իդելական ծննդյան օր, չհաշված հայրիկիդ դեպքը: Իսկ էն մնացած ընկերների էլի եմ ասում փսլնքոտ մաղթանքները պետք չեն: :) մեկ էլ, իրենք ոչ մի անգամ հետդ գրադարան չեն գալու :)
Տարիներ հետո դու կոնֆերանսդ կհիշես, իսկ ես` ինչպես էսօր` գրադարանի երկար, մենակ ու արցունքաշաղախ ճանապարհը:

Ծնունդդ շնորհավոր փոքրիկ տարօրինակ ` հազարներից յուրօրինակ աղջիկ :)

StrangeLittleGirl
27.10.2008, 01:59
Իսկ էն մնացած ընկերների էլի եմ ասում փսլնքոտ մաղթանքները պետք չեն: մեկ էլ, իրենք ոչ մի անգամ հետդ գրադարան չեն գալու
Տարիներ հետո դու կոնֆերանսդ կհիշես, իսկ ես` ինչպես էսօր` գրադարանի երկար, մենակ ու արցունքաշաղախ ճանապարհը:
Դա՛յ, էս մասերը չհասկացա՝ ինչ նկատի ունես:

Dayana
27.10.2008, 12:22
Դա՛յ, էս մասերը չհասկացա՝ ինչ նկատի ունես:

Բյուր ջան էս շատ երկար պատմությունա :) մի օր մանրամասն կասեմ :)

StrangeLittleGirl
28.10.2008, 22:55
Իսկ ես չգիտեմ, թե որտեղից այդ բազմագույն և բազմաբովանդակ երազներս հայտնվեցին ու խաթարեցին օրվա այն քիչ ժամերը, որոնք պետք է հանգստի և խաղաղության մեջ անցնեին: Չեմ հասկանում, թե ինչու եմ տուն մտնելուն պես գլուխս դնում բազմոցին և չեմ կարողանում որևէ բան անել, նույնիսկ ուտել, չնայած առաջին դասամիջոցին կերածս կարկանդակից հետո ուրիշ ոչինչ չէր մտել ստամոքսս: Ինձ համար պարզ չէ, թե ինչու նույնիսկ 12 ժամ տևած քնից հետո հազիվ եմ արթնանում: Ու ընդհանրապես, ինչու՞ երեկոյան ժամը 9-ին քնեցի ու չարթնացա մինչև առավոտ: Մի՞թե նախորդ գիշերվա ընդամենը վեց ժամ տևած քունը և ոտքով շնչակտուր Նորք բարձրանալը ստիպեցին, որ ես ուժասպառ լինեմ… Նույնիսկ մինչև այս պահը, երբ նռան գինին խմելուց հետո, չնայած ահավոր սովածությանս, չկարողացա կարգին ընթրել:

Իսկ գլխիս վրա ծակծկոց եմ զգում: Հազիվ եմ ինձ զսպում, որ չգնամ քնելու: Դասերս չեմ սովորել: Եվ դասախոսն այլևս ինձ չի հավատալու, որ ես այնքան էլ վատ սովորող չեմ: Իսկ Ազգանումը նորից էս անհարմար պահին կզանգի ու կասի. «Հասկանու՞մ ես»: Եվ ես այդպես էլ չեմ իմանա, թե որն է նրա մայրենի լեզուն: Չորրորդ կուրսում երբ նրա մոտ դաս էինք անում, պարզից էլ պարզ էր, որ հայերեն նորմալ չգիտի: Հետո, երբ սկսեցի թարգմանություններ և սխալների ուղղում անել նրա համար, հասկացա, որ անգլերենից էլ է բավական հեռու. դպրոցում գերմաներեն է անցել: Իսկ երբ ռուսերեն տեքստը վերցրի, որ հայերեն թարգմանեմ, սկզբում կարծեցի, թե ինձնից է, բայց երբ հաջորդ վայրկյանին արագ-արագ դասագրքից մի 10 էջ թարգմանեցի, հասկացա, որ, այնուամենայնիվ, այդ մարդը մայրենի լեզու չունի կամ էլ պարզապես ինչ-որ տարօրինակ ձևով է մտածում, ինչը ձանձրացնում է դիմացինին:

Ու նա կզանգի ինձ հենց այն ժամանակ, երբ ամենաքիչը կուզեի նրա ձայնը լսել:

Ես, այնուամենայնիվ, հասել եմ մի կոնկրետ նպատակի: Կարող եմ արդեն հանգիստ մեռնել:

StrangeLittleGirl
29.10.2008, 20:45
Պապիկս ներս մտավ ծրարը ձեռքին: Հասկացա, որ նամակ է: Ընդհանրապես, այս հսկայական տան մեջ ես միակն եմ, որ փոստով անձնական նամակներ է ստանում: Դրա համար առանց երկար-բարակ մտածելու ծրարը վերցրի ձեռքից: Մեծությունից կարելի էր ենթադրել, որ մեջը բացիկ էլ կար: Երևի իմ նամակագրական ընկերներից մեկը ծնունդս հիշել էր: Բայց ես կարիք չունեի կարդալու, թե ինչ էր գրված ծրարի վրա. ձեռագրից անմիջապես ճանաչեցի Տաթևին:

Երկար նայում էի բացիկին ու տխուր ժպտում: Ռուսերեն բազմազան շնորհավորանքների կողքին ինձ ծանոթ ձեռագրով գրված էր. «Շնորհավոր տարեդարձդ! Շա՜տ-շա՜տ սիրում եմ ու կարոտում: Սիրով՝ Տաթև»:

Արդեն երեք տարի կլինի, ինչ նրանից նամակ չեմ ստացել: Մեր շփումը եթերային է, միայն հիշում ենք միմյանց, գիտենք, որ կանք: Երբեմն էլ Ցիալի միջոցով իրար բարևներ ենք փոխանցում կամ ծննդյան օրերին sms-ներ գրում: Եվ միայն այդքանը…

Հիմա արդեն կարող եմ ասել, որ ծննդյանս օրն ամբողջական դարձավ, այն դատարկ անկյունը լցվեց: Այն ժամանակ չէի կարողանում բացատրել, թե ինչն է պակասում: Իսկ այսօր, երբ աստղիկներով ու ծաղկեփնջով փոքրիկ աղջկա պատկերով բացիկը ձեռքիս մեջ է, կարողանում եմ վերջակետ դնել 22-րդ տարեդարձիս ու մտովի տեղափոխվում եմ 2004 թվի աշուն… Աստվա՛ծ իմ, այդ նույն երեք ամիսների ընթացքում որքա՜ն շատ բան է պատահել:

Հիշում եմ, թե որքան հետաքրքիր էր Տաթևի հետ հեռվից հեռու խաղալը: Ես նրան հանելուկներ էի առաջարկում, իսկ նա լուծում էր. խելացի էր, եռանդուն էր: Մեր առաջին հանդիպումն է տպավորվել, երբ անատոմիկի մոտից վերցրի նրան, տաքսի նստեցրի, և միասին գնացինք Նորքի հոգեբուժարան՝ հոգեբանության դասի: Հետո քայլեցինք աշնանային ճանապարհով, տուն գնացինք: Նա ուզում էր հոգեբան դառնալ, բայց երևի չստացվեց:

Իսկ փչացած ծննդյանս օրը, երբ մի կերպ փորձում էի ուրախանալ, մի աղջիկ հայտնվեց՝ ձեռքին փուչիկներ և հսկայական տուփ: Շուտ հեռացավ: Աչքերս փայլեցին: Ուզում էի հավատալ, որ խմբեցիներս են զղջացել, նվեր ուղարկել… Բայց չէ՛, Տաթևից էր: Պարզվում է ՝ նա բակում թաքնվել էր, մինչ քույրը տուփն ու փուչիկները տեղ կհասցներ ու արագ կհեռանար:

Իսկ տուփի մեջ մի մեծ շուն էր: Ես պարբերաբար իմ հին խաղալիքները դեն եմ նետում կամ էլ ծայրահեղ դեպքում լցնում տոպրակի մեջ ու պահում, բայց այս մեկից, ինչքան էլ քրքրված ու կեղտոտ լինի, համառորեն չեմ հրաժարվում: Ամառները լվանում եմ, ականջներով ամրացնում պարանին, որ չորանա:

Եվ այս տարվա ծննդյանս խնջույքին, երբ մեր կուրսի աղջիկների հետ ուսանողական հին ժամանակների նկարներն էինք նայում, և երբ փոքրիկ Սաթենիկն էլ փորձում էր ալբոմի մեջ իրեն գտնել, ընդհանրապես մոռացավ զանազան գունավոր նկարների մասին, երբ տեսավ ձայնասկավառակների պահարանի վրա տեղադրված շանը: Վերցրեց այն, որը նրա բոյին կլիներ, սկսեց շրջել հյուրասենյակով մեկ՝ ասելով.
- Հա՛ֆ, հա՛ֆ:
Հետո դրեց գետնին, համոզեց, որ նկարենք…

Տաթևի նվիրած շունը հիմա նստած է հյուրասենյակի աթոռներից մեկի վրա ու թեք հայացքը գցել է պահարանին:

StrangeLittleGirl
30.10.2008, 01:11
Գրկել եմ Տաթևի նվիրած շնիկը, ու մենք միասին ենք արտասվում: Քիթ վաղուց արդեն չունի. վերանորոգումներից մեկի ժամանակ կորել է, իսկ աչքերի կեսը ջնջվել է, բայց շնիկս ժպտում է ինձ:

Մենք իրար գրկած շարժվում ենք առաջ, կորում աշնան մթի մեջ: Գիշերանոցս թաց է, ձեռքերս սառել են, բայց շնիկիս անկենդան մարմինն ինձ տաքացնում է: Եվ ես բռնել եմ լուսնի սառած շողերը, քաշում եմ դեպի ինձ: Շնիկը թեք հայացքը գցել է աստղազարդ երկնքին, ուզում է բարձրանալ:

Մենք միասին առաջ ենք գնում մթության մեջ, և ոչ ոք չկա: Թե հանկարծ ճնճղուկներ պատահեն, չեն զլանա, շնիկիս վրա մի փետուր կշպրտեն: Բայց նա խելացի է, հանգիստ կժպտա ու առաջ կգնա: Եվ մենք միասին կքայլենք դեպի առավոտ, որտեղ սառած լուսին ու կեղտոտ խավար չկա: Եվ մենք միասին կմաքրենք գիշերը մեր աչքերից:

StrangeLittleGirl
31.10.2008, 22:33
Ջանի՛կս, շուտով քեզ կայցելեմ: Պատահականությունը մեր օգտին չի աշխատում, որ մենք նույն ժամին նույն տեղում հայտնվենք: Իսկ ես դեռ հիշում եմ այն անձրևոտ օրը և կիսատ մնացած խոսակցությունը: Գուցե երկուշաբթի օրը տանից շուտ դուրս գամ, թեկուզ աշունն արդեն հետևում է: Նկատի ունեմ՝ իմ սիրած աշունը: Գիտեմ, որ ամաչկոտությունը երկուսիս էլ ոչինչ չի տա, և մենք փոխադարձ գովասանքներից բացի հաստատ ասելիք ունենք իրար:

Վերջերս շատ եմ փորփրում այն անցած-գնացած օրերը, ու թեկուզ ես դրանք վաղուց եմ արձանագրել, որ ոչ մի բառ չմոռանամ, անընդհատ նորանոր մանրամասներ եմ հայտնաբերում: Ջանի՛կ, էն ժամանակ էլ էր աշուն: Դու դրա մասին շատ լավ գիտես, ու կարծում եմ, քեզ համար պակաս կարևոր չէին էդ օրերը: Բայց էն ժամանակ տերևները դեղին էին ու թարմ: Հասել էի նրան, որ քո «հայացքի մեջ անասելի համակրանք էի զգում իմ նկատմամբ»: Հետո էլ կասես, թե հետս համաձայն չես: Դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ ես չէի սխալվում: Դու երևի չես էլ պատկերացնում, որ հիմա մարդկանց հայացքներն ինձ համար հսկայական պարիսպներն են, որոնց հետևում չգիտեմ, թե ինչ կա թաքնված: Դա լավագույն դեպքում: Ավելի հաճախ սխալ եմ հասկանում, և հետևանքները հաստատ գոհացուցիչ չեն լինում: Եթե դու ինձ տեսնեիր նման իրավիճակներում, հաստատ ինձնով չէիր հպարտանա:

Իսկ հիմա տերևները չորացել են, բայց ես չեմ ուզում, որ ինձ փշրանքներ մնան: Ես նորից թարմություն եմ ուզում: Դրա համար մի խելագարություն եմ անելու: Մյուս տարի: Եթե իմանաս, կծիծաղես, չես հասկանա: Իսկ ես երեկ օրդինատորների դասացուցակն եմ կարդացել:

Գործընկերուհիդ պատմած կլինի իմ մասին: Բնութագիրս երևի ուղեղում չէր տեղավորվում: Այ էդ մի բանն էն ժամանակ չէի հասկանում: Ռուսերենիցս էր: Երբ վերջերս նորից աչքի անցկացրի, հասկացա, թե ինչու ինձ խնդրեց, որ սպասեմ, իսկ երկրորդ անգամ բնութագիրս կարդալուց հետո բազմիմաստ բացականչեց. «Օ՜»: Ես էլ կցնցվեի, եթե նման խոսքեր կարդայի դիմացս կանգնած 18 տարեկան աղջնակի մասին: Իսկ հիմա քմծիծաղում եմ. ախր դեմք եմ է, դե՜մք: Ո՜նց ժամանակին չէի հասցնում:

Ամենազզվելին այն է, որ եթե նույնիսկ ես անձամբ սա քեզ տամ, կմտածես, թե սխալ հասցեով է ուղարկված:

StrangeLittleGirl
02.11.2008, 03:28
Չեմ հիշում, թե երբ առաջին անգամ զգացի, որ կորցնում եմ քեզ: Հետո կաթիլ-կաթիլ սկսեց կուտակվեց: Առաջին հայացքից մանրուքներ էին: Երկրորդ հայացքից էլ, երրորդից, չորրորդից, միլիոներորդից: Մի խոսքով, դրանք այնպիսի բաներ էին, որ միայն ինձ նման հիվանդագին ընկալում ունեցող մարդուն կարող էին վիրավորել, հեռացնել:

Կոկորդիս մեջ նորից գնդիկ կա: Խեղդում է: Փորձում եմ չլացել:

Չնայած դու ինձնից հիմա ավելի հեռու ես, քան երբևէ, չնայած ուզում եմ հուսալ, որ դա խիստ ժամանակավոր է, և ընդամենը մի քանի օրվա ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, ես այս դառնացած սրտով ու լցված կոկորդով քեզ սիրում եմ: Ուղղակի չեմ հասկանում, թե դու ինչու ես ինձ հետ այդքան խիստ: Մի՞թե քեզ թվում է՝ դա ինձ համար ավելի լավ է, և կօգնի, որ ավելի լավը դառնամ: Քեզ դու՞ր են գալիս վերջին օրերին թափածս արցունքները: Ուրա՞խ ես, որ օրեցօր ավելի ագրեսիվ եմ դառնում: Կարող եմ դա ցույց չտալ, բայց ներսումս կուտակվում է, և դա ավելի վատ է. պոռթկումը սարսափելի կլինի… բոլորի համար:

Իսկ հիմա ուզում եմ որևէ մեկի հետ խոսել, կիսվել, թեկուզ տեսնել իմ սխալները, բայց ոչ երբեք մեղադրանքներ ստանալ: Արդեն սարսափում եմ: Դրանք ինձնից չեն հեռանում: Նույնիսկ երազներս են մեղադրանքների վրա կառուցվում: Նույնիսկ ստեղծագործություններս:

Եվ դու միակը չես: Զգում եմ, թե ինչպես են հենց այստե՛ղ շատերը զգուշանում ինձ հետ խոսելուց: Ասես հրեշ լինեմ: Ես զզվելի հրեշ եմ: Կամ էլ՝ անբուժելի հիվանդ: Հասկանու՞մ ես՝ ես չեմ ուզում մարդիկ ինձ հետ շփվելիս բառերն ընտրեն: Որովհետև նրանք ընտրում են կա՛մ հնարավորինս ուժեղ կծելն ու խոցելը, կա՛մ պարզապես լռում են: Ինձ համար ամենահեշտը բնական հարաբերությունն է, երբ բառերն իրենք իրենց են ծնվում: Դրա համար այս ցերեկվա հանդիպումը հին Ակումբն էր հիշեցնում:

Dayana
02.11.2008, 12:58
:) Քեզ հետ խոսելուց էլ հեշտ բան ? :) Կարեիա դիմացդ նստել ու ասել ինչ ուզում ես, իսկ դու ամեն ինչ կընդունես նենց, ոնց դմացինիդ ա հարմար:

StrangeLittleGirl
02.11.2008, 13:42
Քեզ հետ խոսելուց էլ հեշտ բան ? Կարեիա դիմացդ նստել ու ասել ինչ ուզում ես, իսկ դու ամեն ինչ կընդունես նենց, ոնց դմացինիդ ա հարմար:
Դայ ջան, պարզվում ա՝ տենց չի :( Մարդիկ հաշվարկով են հետս խոսում, որ հանկարծ չնեղանամ, բայց դրանից ավելի եմ խոցվում: Կամ էլ հաշվարկում են, որ հնարավորինս ուժեղ խոցեն:

StrangeLittleGirl
03.11.2008, 00:32
Երբ մի բանի մասին գրում եմ, զգում եմ, որ ներսիցս ինչ-որ զգացմունք, ինչ-որ փորձառություն շպրտում եմ դուրս: Եվ եթե իմ գրածները տամ համապատասխան մարդկանց, որ կարդան, կասեն՝ էս ի՜նչ ատելություն է, ի՜նչ չարություն, մինչդեռ չեն էլ պատկերացնում, որ ստեղծագործության ավարտի վերջակետը դնելիս այդ ամենն ուղարկվում է գրողի ծոցը:

Ու միայն ատելությունն ու չարությունը չի, որ գրելով դուրս է գալիս իմ միջից: Տխրությունը, կարոտը, զայրույթը, էլի ու էլի շատ զգացմունքներ մեռնում են, երբ դրանք բառեր եմ դարձնում: Մեկ-մեկ երազում եմ լիքը ազատ ժամանակ ունենալու մասին, որ նստեմ, առավոտից երեկո գրեմ, բայց մյուս կողմից էլ պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի, եթե ես իմ միջի եղած-չեղածն էդպես շռայլեմ: Երևի անկենդան, անզգացմունք ու անհետաքրքիր մարդ կդառնամ: Չէ՛, բայց որ խորանում եմ, մենակ բացասականներն են նման դեպքերում դուրս մղվում, իսկ դրականները դեռ ավելին՝ կուտակվում, շատանում, մեծանում են: Էդ դեպքում պետք է շատ գրեմ, որ փոխվեմ, լավ մարդ դառնամ :)

Dayana
03.11.2008, 00:37
Դու մենակ գրի ու ուրիշ ոչ մի բանի մասին մի մտածի: Ամեն ինչ լավ կլինի, այ կտեսնես ;)

StrangeLittleGirl
04.11.2008, 21:01
Դժվարությամբ փորձում եմ հավատալ, թե երկրորդ կուրսում ծնված, հետագայում հասունացած կոնֆլիկտն արդեն մարել, մոռացվել է, ու մեր խմբի աղջիկները ոչ միայն ներվերիս վրա չեն ազդում, այլև նրանց սիրում եմ: Կարծում եմ՝ կարևոր է, որ վերջապես լեզու ենք գտնում:
- Ես գնալու եմ, իսկ դու դեռ երեք տարի պետք է նրանց հետ սովորես,- հնչում է ականջներիս մեջ:
Հա՛, ես ավելի ուշ հասկացա, թե որքան ճշմարիտ են այդ խոսքերը, բայց միևնույն ժամանակ գոնե վեցերորդ կուրսում հասա նրան, որ մեկը մյուսին չխանգարի: Իհարկե, ամեն անգամ, երբ գալիս է հոկտեմբերը, ես զգում եմ սրտիս ծակոցը, շոշափում եմ արցունքներս, բայց կարող եմ արձանագրել, որ գոհ եմ արդյունքներից:

Իսկ մեր տղաները… :D Երբ խոսքը վերաբերում է հայավարի «տղայություն» անելուն, ասում են՝ պարտավոր չենք: Երբ բանը հասնում է «համեստ հայ աղջկան», մեղադրում են՝ աղջիկն էդպես չպետք է պահի իրեն: Իհարկե, տղան կարող է ձայնը բարձրացնել, ստել, անտեղի նկատողություններ անել, վիրավորել: Իսկ աղջիկը պետք է գլուխը կախ հանդուրժի… նույնիսկ այն դեպքում, երբ անձրև է գալիս, իսկ տղաներից մեկը մեքենայով է:

StrangeLittleGirl
05.11.2008, 22:34
Այսօրվա նկատծաներս.
1. Դասի գնալու ճամփին արյան կաթիլներ կային: Տեսնես՝ ի՞նչ էր եղել: Դանակահարությու՞ն, թե՞ հասարակ արյունահոսություն քթից:
2. Օտար լեզվով երկար խոսելն ուղեղը բռնաբարում է: Որքան օտար է լեզուն, այնքան ավելի շատ ես տառապում: Էսօր յոթ ժամ իսպաներեն եմ խոսել… Տղաների ինադու: Հիմա ո՛չ մտքերս են հավաքվում, ո՛չ կարողանում եմ նորմալ հայերեն խոսել, ո՛չ անգլերենով կամ ռուսերենով դաս կարդալ: Խայտառակություն: Վաղը իսպաներենի տետրս հետս դասի չեմ տանի, որ մի քիչ մոռանամ:
3. Մեր խմբից մարդամեկը հաստատ վերաբերման զառանցանք ունի: Էսօր նենց կայֆ էր դեմքի արտահայտությունը, երբ մենք երեքով հայերեն որևէ բառ չէինք ասում:
4. Մեր իմունոլոգիայի դասախոսը լավն է (:oy), իսկ առարկան՝ լոքշություն: Չգիտեմ՝ ոնց ինձ զսպեմ, որ խելոք մնամ կամ գոնե «մեղքերս քավելու» համար դաս սովորեմ, պատասխանեմ: Ու տղաների դեմքերի արտահայտությունները ամեն անգամ, երբ «խելոք» չեմ մնում: :D
5. «Ո՞վ է այս անտիգենը»: Հարց, որի պատասխանը ես էլ չգիտեմ: Ու ամենախոխմն էն էր, որ նկարների ֆոնի վրա որոշ ակումբցիներ էլ կային: Բայց դե ամաչեցի :oy
6. Ես կարող էի ալկոհոլն անբաժան ընկեր դարձնել: Նոր եմ հասկանում, թե ինչ ահավոր չարիքից եմ փրկվել: Նկարներս լավն են, բայց թե ինչու Ժակը թաքուն տվեց: Երևի չգիտի՝ ինչ անամոթի մեկն եմ :D
7. Ու ընդհանրապես, Ռի՛փ… :oy Պաչիկ քեզ :)

Dayana
05.11.2008, 22:41
:o Բյուր ? :8 ոչինչ չհասկացա, բացի պաչիկից :D վիճակս իսկապես կատաստրոֆիկ է :oy

ivy
05.11.2008, 22:48
7. Ու ընդհանրապես, Ռի՛փ… :oy Պաչիկ քեզ :)

Քեզ էլ, ինչ հավես էր։ :)

StrangeLittleGirl
09.11.2008, 22:14
- Ուզում եմ հեռու լինել հայերից:
- Ուրեմն՝ ինձնից հեռու նստիր,- պատասխանեց:
Եվ այդ խոսքերն ինձ խոցեցին, արմատավորվեցին: Եթե չշտապեի, գուցե նույնիսկ դրա հիման վրա առանձին բան գրեի: Հիմա էլ ուշ չէ. մի օր կանեմ:

Երեկ գիշերը տատիկիս տանը մնացի: Ընդհանրապես, այնտեղ գնալը տարբեր ժամանակներ տարբեր կերպ է հաճելի: Երբ հորաքրոջս և նրա դստրերին եմ հանդիպում, շատ ուրախ է անցնում. րոպեն մեկ ծիծաղում ենք, կատակում: Երբ հայրս կամ հորեղբայրս էլ է այնտեղ լինում, կարող է քաղաքականությունն էլ միանալ, իսկ դա հաճախ ձանձրալի է: Ա՛յ, քաղաքական կատակները լրիվ ուրիշ են: Երբ հայրս է միանում ինձ ու տատիկիս, բավական հետաքրքիր զրույց է ստացվում մասնագիտությանս, ապագայի մասին:

Իսկ երեկ երեկոյան, այսօր էլ մինչև հորս գալը ես ու տատիկս մենակ էինք: Նրա հետ առանձին զրուցելն էլ մի ուրիշ հաճույք է: Հազարերորդ անգամ լսում եմ տատիս հետաքրքիր պատմությունները, որոնք տեղ-տեղ տխուր են ու հուզիչ, տեղ-տեղ՝ զվարճալի, ու ափսոսում, որ ոչ ոք մինչև հիմա դրանք գրի չի առել:

Այս օրերին տատս իր հոր մասին գիրքն է կարդում… երևի հազարերորդ անգամ: Երևում է՝ շատ է տարվել դրանով, որովհետև ամբողջ ժամանակ այդ գրքից էր խոսում: Մի երկու հատված էլ ընթերցեց ինձ համար: Ես զարմացա՝ հայտնաբերելով, թե մեծ… չէ՛ Մեծ պապս տատիս մորն ինչքան շատ է սիրել: Ավելին՝ կարողացել է դրա մասին գրել տատիս քեռուն ուղղված նամակներում:

Տատս մինչև հիմա զարմանում ու զայրանում է, թե ինչու իր հայրը հնարավորությունը բաց թողեց, Հայաստանից չհեռացավ: Իսկ ես ուզում եմ մեջբերել այս տողերը նրա նամակներից. «…Միայն թէ կը զարմանամ որ այդ երանելի տեղերը նստած, չեմ գիտեր ինչ անիմաստ հայրենաբաղձութեան նոպաներու մէջ ա՜խ վա՜խեր կ'արձակէք: Ժամանակ է որ դադրիք այլեւս մտածելէ իբր հայ, եւ ապրիք իբրեւ մարդ, ուր կ՛ուզէ ըլլայ: Եթէ այս խոսքը իմ գրչէս կը տեսնաս, ալ հասկցիր»:

Իմ հիասթափությունը երևի շատ ավելի վաղ էր սկսվել: Բայց ես… էն արմատացած բառերից հետո ուշքի եկա: Այսօր հայը ես եմ, դու ես, ինձ համար թանկ մարդիկ են: Իսկ այն, ինչից իսկապես ուզում եմ փախչել, ուրիշ անուն ունի, որը ես դեռ չեմ գտել:

StrangeLittleGirl
09.11.2008, 22:35
Ուրախ եմ, որ Ցիալի պես ընկերներ ունեմ, որ կարող եմ երկար ամիսներ չտեսնելուց հետո այցելել նրան հենց ծննդյան օրը ու չնկատել, որ վաղուց չենք հանդիպել: Եվ տարածությունը (նա այլևս մեր վերևի հարևանը չէ), նույնիսկ ժամանակը մեզ չի օտարացրել: Կարող ենք առաջվա նման նստել, զրուցել, պատմել մեր կյանքերում կատարվածից, Անահիտի տնազն անել, հիշել Չարենցի փողոցի նույն հասցեում անցկացրած այն ուրախ օրերը:

Ես նրան խնդրում եմ կարաոկեով որևէ հայկական թունդ ռաբիզ բան միացնել: Մտածում է, թե ճաշակս եմ փոխել: Չի էլ պատկերացնում, որ անտաղանդս կարաոկեն օգտագործում է զվարճանալու համար, հետևաբար չի ուզում «լուրջ» երգերը փչացնել: Վերջիվերջո, փոխզիջման ենք գնում՝ ընտրելով «Ով սիրուն, սիրունը»: Երգում ենք միասին: Բայց էն կայֆը չկա, որ ստանում եմ ռաբիզ երգերի մեջ զանազան բառեր փոխելով և իմաստազրկելով կամ նույնիսկ իմաստավորելով դրանք:

Հոգնում ենք կարաոկեից, ուզում ենք նորմալ երգեր լսել: Վերցնում եմ մի դիսկ ու կարդում երգացանկը: Հանդիպելով Ալիզե անվանը՝ առաջին ռեակցիաս լինում է. «Ծովն ի՞նչ գործ ունի ստեղ»: Հետո հիշում եմ, որ այդ անունով երգչուհի կա: Երբ Ծովը նոր էր հայտնվել Ակումբում, հակառակ ռեակցիան էր. «Այս աղջիկը շատ է սիրում Ալիզեին»:

Հետո հիշում ենք նրա 20-ամյակը: Աստվա՜ծ իմ, դա էլ էր 2004-ի աշնանը: Ինչու՞ եմ ընդհանրապես վերջերս ֆիքսվել այդ եռամսյակի վրա: Երևի կիսատ բան կա, վերադարձել է:

Գալիս եմ տուն ու պահարանի փոշիների միջից մի արկղ հանում: Մեջը հարյուրավոր նամակներ են տարբեր մարդկանցից ստացված: Առանձնացնում եմ Տաթևինը: Թվով 17 է: Զարմանում եմ. մեր նամակագրությունն ընդամենը մի տարի է տևել, իսկ մի պահ նույնիսկ շաբաթը մեկ իրար գրում էինք… էջերով: Ուզում եմ վերադարձնել մեր հետաքրքիր խաղերը: Եվ մի հետաքրքիր անակնկալ եմ մտածում նրա ծննդյան օրվա համար:

Շարունակում եմ մտածել անընդհատ կրկնվող երազիս՝ կոտրվող ատամների մասին: Ընդհանրապես, ես բավական հեշտ կարողանում եմ վերլուծել իմ բոլոր երազները, որքան էլ բարդ ու խճճված լինեն դրանք, բայց կոտրվող ատամների լուծումը դեռ չեմ գտել: Իսկ այդ երազս երևի արդեն երկու տարի կլինի, ինչ անընդհատ կրկնվում է: Միայն մի տարբերություն կա. արդեն քնիս մեջ հասկանում եմ, որ հենց երազս ավարտվի, ատամներս իրենց տեղում կհայտնվեն:

Lion
10.11.2008, 13:08
Երազին ատամ կորցնելը մահվան լուր է... Հեռու քեզնից, եթե ցավացել է, ուրեմն մոտիկ մարդու մահվան լուր է...

Հ.Գ. Ես անձամբ չեմ հավատում, բայց ասում են այդպես է...

StrangeLittleGirl
10.11.2008, 23:21
Երազին ատամ կորցնելը մահվան լուր է... Հեռու քեզնից, եթե ցավացել է, ուրեմն մոտիկ մարդու մահվան լուր է...
Թեև ես երազահաններին չեմ հավատում, բայց էս անգամ փորձեցի նայել: Ճիշտն ասած, լուրջ չընդունեցի, որովհետև այդ երազը ես արդեն բավական երկար ժամանակ եմ տեսնում: Ճիշտն ասած, ինձ ավելի իրական թվաց այն, թե ինչ է խորհրդանշում ատամը, ոչ թե ինչ է կանխագուշակում: Իսկ եթե նայենք, որ ատամները մտերիմ մարդիկ են ու եթե նայենք, որ ես վերջին ժամանակներս բավական մեծ թվով մտերիմ մարդկանց հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չենք, հաշվի առնենք, որ երբեմն ափսոսում եմ դրա համար, ամեն ինչ իր տեղը կընկնի :)

StrangeLittleGirl
11.11.2008, 00:07
Ախր գժվում եմ մեր համալսարանի համար: Դրսի մարդը նորմալ կհամարի, իսկ կուրսեցիներս, դասախոսներս ու մնացած «ներսինները» կզարմանան: Կասեն՝ մի՞թե էս նույն աղջիկը չէր աջ ու ձախ դժգոհում, բողոքում, ջղայնանում: Բայց չէ է… Էդ ամեն ինչը մենակ ներսում եմ անում: Թող բժշկականի հետ կապ չունեցող մեկը համարձակվի ասել, թե ինչ-որ բան այնպես չէ մեզ մոտ: Կսատկացնեմ… Բառերով: Ուրիշ ձև չեմ կարող, բարեբախտաբար:

Որ ասեմ, թե շատ էի երազում վեցերորդ կուրս հասնելու մասին, սուտ կլինի: Ուսանողական կյանքս հենց սկզբից էլ շա՜տ հավես էր: Նույնիսկ էն բոլոր կոնֆլիկտները, արցունքները, կատաղությունը, անարդարությունը… Չէ՛, հաստատ դպրոցի հետ չեմ համեմատի: Ես դպրոցից զզվում էի: Ատում: Ասում էին՝ որ ավարտեմ, կարոտելու եմ: Ոչ մի վայրկյան մտքովս չի անցել, չեմ երազել այնտեղ վերադառնալու մասին: Վերջերս էլ «Էրեբունի» գնալիս երբ երթուղայինի էի սպասում, էնքան քայլեցի, որ հասա մեր դպրոցին: Որոշեցի ձևի համար մտնել: Ուրախացան կամ էլ ձև տվեցին: Մի երկու լավ ուսուցիչ ունեի, էն էլ բոլորը գնացել են մեր դպրոցից: Իսկ տնօրենն էլ կասի, թե մեր դպրոցի պատիվը բարձր ես պահում: Ասա՝ դու ի՞նչ կապ ունես ինձ հետ, դու ո՞վ ես, ինձ ի՞նչ գիտելիք ես տվել: Մոռացել են, թե ոնց էին հոգիս հանում, որ մեդալի չգնամ, ոնց էր տնօրենը մամայիս համոզում, որ երկրաչափությունից ոչ թե «4-5-ի», այլ «3-4-ի» արանքում էի ու որ պատմություն չգիտեի: Բա մյուս ուսուցիչները, հատկապես էն ֆիզկուլտի կնիկը, սկի ազգանունն էլ չեմ հիշում, կպել էր, թե ընկերներիդ մասին մտածիր, մեդալի մի գնա: Ասա՝ ես սաղ կյանքս տառապել եմ էդ «ընկերների» ձեռը, ոչ մի լավ բան չեմ տեսել նրանցից, մի հատ էլ պիտի մտածեմ, թե մեդալի չգնամ, որովհետև կարող ա հանկարծ մարդ գա դրսից, համադասարանցիներիս համար չկարողանան գնահատական սարքել: Լավ արեցի, գնացի մեդալի: Լավ արեցի, առանց որևէ կոպեկ փող տալու ստացա: Էս կարդացողներից ոչ մեկ չի հավատա: Բայց էդպես ա:

Իսկ համալսարանն իսկական դրախտ էր ինձ համար: Մինչև հիմա: Հա՛, լիքը խնդիրներ կային, բայց այստեղ գոնե գիտես, որ մարդկանց հետ գործ ունես, ոչ թե… Ու՜ֆ, չեմ ուզում դպրոցիս վիրավորել, բայց անընդհատ միտս են գալիս էդ… Չեմ ասի ինչ դեմքերը:

Ինչու՞ եմ անցյալով խոսում: Դեռ պետականներ կան դեմը: Իսկ անցյալ տարվա դառը փորձից հետո սարսափում եմ դրանց մասին մտածելիս: Բայց ախր գժի պես սիրում եմ մեր համալսարանը: Ո՜նց չեմ ուզում բաժանվել նրանից: Որ մտածում եմ, էլ կանաչներին չենք նստի, մինչև ժամը հազարն ընթերցասրահում չենք լռվի, խմբում էլ կռիվներ չենք անի, «Մեդիկուսում» տպված հոդվածներիցս հետո շուխուռներ չեն բարձրանա, մեր կեղտոտ կատակներն էլ չենք անի, ամեն ստից բանից չենք դժգոհի, էստեղից-էնտեղից թեստեր չենք ճարի: Է՜հ, մեկ-մեկ ուզում եմ բռնել ու գրկել մեր համալսարանի շենքը: Այ տենց սիրում եմ: Ու մենակ դրա համար չեմ ուզում ավարտել: Բայց դե վեց տարի գրեթե նույն կյանքով ապրելը քիչ բան չի: Փոփոխություն եմ ուզում:

StrangeLittleGirl
11.11.2008, 08:05
Հենց այսպես պետք է անցնեն օրերս, որ երբ պառկում եմ քնելու, անհամբերությամբ եմ սպասում լուսաբացին: Այդ դեպքում զգում եմ, որ ապրում եմ: Լիարժեք:

Իսկ այս տարվա աշունը պարզապես հրաշալի է: Անձրև չկա: Չէ՛, ես անձրևի գիժ եմ, բայց ցուրտ ժամանակ էնքան էլ հաճելի չէ: Մյուս կողմից էլ տերևները փողոցներից հավաքել են, և ես այլևս չեմ կարող խշշալով դասի գնալ:

Վախենամ՝ մյուս շաբաթվանից էս ուրախությունս կորի: Օրբելի հասնելու հավես չունեմ: Ախր ուրիշ է առաջին համալսարանական կլինիկայում դասի գնալը. ուսանողության մեջ ես, տեսնում ես բոլոր հին ընկերներիդ, որոնց հասցնում ես կարոտել: Սիրու՜մ եմ այս կյանքս… Ու շա՜տ:

Բայց ի՜նչ հիմար եմ ես: Ընկնում եմ այնպիսի բաների հետևից, որոնք իսկապես մանրուքներ են, որոնք չպետք է հետաքրքրեն այսպիսի հրաշալի միջավայրում ապրողին: Բյու՛ր, թքած ունեցիր, լուրջ եմ ասում: Չե՞ս տեսնում, թե քեզ սիրողներն ինչքան շատ են: Թող մի հինգ… լավ, տասը… Չէ՛, նույնիսկ քսան հոգի էլ ֆշշացնի: Դրանից ո՛չ ավելի լավն եմ դառնալու, ո՛չ էլ ավելի վատը: Ավելին՝ դա հաստատ չի պակասացնելու ինձ սիրողների սերը: Ու՜խ, ի՜նչ բարձր տրամադրություն ունեմ:

Dayana
11.11.2008, 10:47
Ու՜խ, ի՜նչ բարձր տրամադրություն ունեմ:

Կեսը կտա՞ս ինձ :oy

StrangeLittleGirl
14.11.2008, 19:40
Ես երկուսին էլ շատ եմ սիրում: Նրանց տեսնելիս միշտ ուրախանում եմ, հաճախ կարոտում: Երկուսի հետ էլ շփվելը հաճելի է, զրուցելը՝ հետաքրքիր: Բայց նրանցից մեկին ավելի եմ սիրում: Դա բարդացնում է իրավիճակը, որովհետև չեմ ուզում մյուսին նեղացնել, չեմ ուզում՝ նկատի, որ պակաս սիրված է: Գործը ավելի է բարդանում, որովհետև նրանք միասին են աշխատում, և մեկի հետ հանդիպելու համար հաճախ մյուսին տեսնելն անխուսափելի է լինում: Իսկ երբ մենք երեքով նույն տեղում ենք հայտնվում, թվում է՝ վերաբերմունքիս տարբերությունն ակնհայտ է:

Այն մեկը, որին ավելի քիչ եմ սիրում, միշտ ձգտում է, որ հաճախ հանդիպենք, երկար զրուցենք: Իսկ մյուսը երբեք ուղղակիորեն ինձ չի կանչում իր մոտ, բայց գիտեմ, որ տեսնելիս միշտ շատ ավելի է ուրախանում, քան առաջինը: Երբ սա խոսում է, ինձ անընդհատ թվում է, թե կեղծում է, փորձում է ամեն կերպ ինձ դուր գալ: Բայց դրա կարիքը չունի. միևնույն է, այսքանից ավելի չեմ սիրի նրան, և դա քիչ չէ: Ա՛յ, այն մեկը, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում, երբեք արհեստական բառեր չի օգտագործում: Այդքանով հանդերձ իմ մասին ամենակարևոր, ամենադրական, ամենաքննադատական ու ամենաճիշտ խոսքերը հենց նրանից եմ լսել: Ավելին՝ եթե ասեն քեզ համար ամենաթանկ
մարդկանց հնգյակ ստեղծիր, ես հաստատ նրան էլ կընդգրկեմ: Եթե աշխարհահռչակ դառնամ, պիտի նրան էլ շնորհակալություն հայտնեմ: Բայց չգիտեմ՝ դա ինչպես եմ անելու, որ մյուսը չնեղանա…

StrangeLittleGirl
19.11.2008, 22:00
Առաջ ներվայնանում էի, կատաղում, իսկ հիմա մտածում եմ՝ ի՜նչ կայֆ ա: Իսկապես, կարիք չկար էդքան լացելու, ներվայնանալու, բացատրելու, որ էստեղ ուրիշ մեղավորներ էլ կան: Բյու՛ր, մի հատ զգա. Ակումբում ով ում հետ վիճում է, հիմնականում դու ես մեղավոր՝ անկախ նրանից դրանում ակտիվ մասնակցություն ունես, թե չէ: Զգա, թե ինչ դեմք ես դու, որ էդպես կարողանում ես քո գրառումներով կամ բանավոր խոսքով բոլորին խառնել իրար: Լուրջ, ի՜նչ կայֆ ա: Իզուր էիր ծանր տանում: Ախր դա էլ ա հատուկ տաղանդ, ամեն մարդու տրված չի:

Իսկ էսօր, երբ սեղանի մի ծայրում հավաքված էինք հին ակումբցիներով, երբ մյուս կողմում նստածները ծաղրում էին մի կոնկրետ մարդու, ես ու Կիտան իրար նայեցինք ու հասկացանք:

Բա ինչ կայֆ ա, որ քո գաղափարը գողանում, իրանցով են անում որոշ մարդիկ: Բյու՛ր, էդ էլ զգա: Առաջին վայրկյանին կատաղում ես, մտածում, թե էդ մտքերը քեզ մոտ են ծնվել, ինչու՞ պիտի ստվերում մնաս: Հետո ասում ես՝ ու՜խ, հազիվ էլ էդքան: Թող մի քիչ ուրախանա, որ մի բան ստացվում ա: Համ էլ՝ վստահ ես, որ դա արմատներ չի ունենա, որ որովհետև հիմք չունի: Դրանով զբաղվողը ոչ մի գաղափար չունի, թե ինչ ա անում: Եվ ուզածը ոչ թե որևէ օգուտ տալն ա, այլ անվան դիմաց մի հատ պտիչկա ավելացնելը: Տո ասա՝ պտիչկա ես ավելացնում, դեռ մայիսին նախատեսված գործդ ավարտեիր: Թե չէ հիմա նոյեմբեր ա, բայց սաղ կիսատ ա: Ու ոչ մեկին չես կարա մեղադրես, որտև սաղ քո լոդրության պատճառով ա: Վա՜յ, մոռացել էի, որ ստեղ էլ եմ մեղավոր: :D Չէ՛, ռիսկդ չի հերիքի՝ էդ ինձ վրա բարդես, ամոթ ա: Վերջիվերջո, պտիչկան ինձ համար չի:

Հ.Գ. Էս վերջին պարբերությունը Ակումբի հետ բացարձակապես կապ չունի: Եթե կասկածողներ, այնուամենայնիվ, կան, թող ինձ դիմեն, ես պմ-ով կբացատրեմ, թե ինչի մասին է: Ուղղակի հերթական կռվի հավես չունեմ, թե չէ էս Հ.Գ.-ն չէի գրի: Բայց լուրջ, ինչ-որ մեկը կարար իրա վրա վերցներ, ու էլի մեղավորը ես էի դուրս գալու: Կա՜յֆ :D

Ծով
19.11.2008, 22:08
:)ՀԱՎԵՍ Ա ԿԱրԴԱԼԸ....., մի կես ժամում կարող է թվալ, թե ամբողջ ժամանակ Բյուրի հետ ես եղել...
Ալիզեն իմանար..իրան ինձնով են հիշում:P:D

StrangeLittleGirl
21.11.2008, 21:06
Քեզ մոտ էլ է պատահում, չէ՞, որ ուզում ես ամեն ինչ մի կողմ շպրտել, կտրվել քո բոլոր պարտականություններից, պատասխանատվություններից, անհետաձգելի գործերից ու հայտնվել մի այնպիսի վայրում, որտեղ բոլորն անծանոթ են, որտեղ ոչ ոք չգիտի՝ ինչ սպասի քեզնից, ինչի համար քեզ դիմի, ինչ օգնություն ակնկալի: Ուզում ես փախչել մի տեղ, ուր հեռախոսդ կարող ես հանգիստ տանը թողնել, և գիտես, որ ոչ ոք քեզ չի փնտրի, ոչ մի հարցով մոտեցող չի լինի, որը երբեմն կարող է քեզ համար էլ կարևոր լինել:

Մեր հոգեբանության դասախոսներից մեկն ասում էր, որ հիվանդանալու համար էլ է ժամանակ պետք: Մի ժամանակ հենց այդպես էր. ամբողջ տարվա ընթացքում առողջ ման էի գալիս: Սուր շնչական վարակների ցանկացած համաճարակ իմ կողքով էր անցնում, և երբ Նոր տարուն համարձակվում էի մի քիչ թուլանալ, միանգամից ծանր հիվանդանում ու պառկում էի: Հիմա արդեն իմունիտետիս հերն անիծվել է. այս տարվա մեջ չորրորդ կամ հինգերորդ անգամ եմ հիվանդանում: Ես կարող եմ դասից բացակայել, բայց մնացած գործերով չզբաղվել չեմ կարող: Ուստի պառկելս մինչև կեսօր է տևում: Դրանից հետո ժամանակ չկա հիվանդությանս բանի տեղ դնելու: Միայն թե ամեն հարմար առիթն օգտագործում եմ, որ թեյ խմեմ: Ինքնազգացողությունս էլ առանձնապես վատ չի լինի: Եվ միայն գիշերը, երբ կարող եմ ինձ թույլ տալ թուլանալ մի քիչ, աչքերս կբացեմ վալերիանայի հոտից. մայրս լսել է նոպայաձև հազս, վալերիանա բերել, որ խմեմ, հանգստանամ, լավ քնեմ:
Ես հիվանդանում եմ միայն երբ ժամանակ ունեմ, իսկ դա գիշերն է:

Էլլան այսօր խոստովանեց, որ այլևս սուրճ չի խմում: Զարմանքով նկատեցի, որ ես էլ:

StrangeLittleGirl
23.11.2008, 02:54
Երբ իմացա, որ հոգեբույժն ընկերուհուս բռերով հոգեմետ դեղեր է նշանակել, ավելին՝ հավեսով վախեցրել է, երբ եղածն ընդամենը հասարակ նևրոզ էր, նորից Հայաստանից հեռանալու անհաղթահարելի ցանկություն առաջացավ: Որ մտածում եմ՝ օրդինատուրան մի տարի էստեղ եմ անցնելու, սարսափում եմ: Չեմ ուզում Հայաստանում հոգեբույժ դառնալ: Չեմ ուզում Հայաստանում ուրիշ մասնագիտություն ստանալ: Ու չեմ ուզում պարապ մնալ:

Իսկ երբ մտածում եմ, որ այս ամառ դժվար Հայաստանից դուրս գամ, է՛լ ավելի եմ սարսափում: Բա իսպաներե՞նս… Ո՞նց եմ լավացնելու:

StrangeLittleGirl
26.11.2008, 01:10
Թեյը սովորականից քաղցր ստացվեց, բայց նա նշանակություն չուներ. կոկորդս քերում էր, և ես պետք է այն խմեի:

Սենյակիս հատակին պառկած նայում էի կարմիր բաժակին, որի պարունակությունը հազիվ մի քանի րոպեն մեկ էր հայտնվում բերանիս մեջ: Լույսը չէի վառել: Իսկ արցունքներն այնքան էին հոսել, որ ամբողջ թևս թրջվել էր, քիթս՝ փակվել:

- Բյու՛ր, շատ համով թեյ ես սարքել,- կողքի սենյակից լսեցի մորս ձայնը:
Իսկ ես շատ լավ գիտեի, որ նա դա ասաց ինձ մխիթարելու համար, որ քաղցր թեյ չի սիրում, և ես սովորականից շատ էի շաքարավազ լցրել:

Կանգնեցի աթոռիս վրա և պահարանի վերևի դարակից ալբոմս հանեցի, որտեղ Անգլիայի ու Իսպանիայի նկարներն էին: Հիշում եմ՝ 200 տեղանի ալբոմ էի գնել ու պատրաստվում էի երկու ճամփորդություններիս լուսանկարներն էլ այնտեղ տեղադրել: Անգլիան 79 էր, իսկ Իսպանիայինը 250-ից ավելի էր, բայց պետք է ընտրեի տպելիքները: Առանց հաշվելու հանեցի, բերեցի, սկսեցի դասավորել ալբոմիս մեջ: Դուրս եկավ՝ 121 հատ է: Ուղիղ:

Հա՛, էդպես հանեցի ալբոմս… Սկզբում Լոնդոնն էր: Թաուեր բրիջն էր մի հազար կողմից, հազար դիրքով, մենք էինք… Ռիհամին տեսա, կարոտեցի: Հիշեցի, որ աղջիկներին Եգիպտոս մեկնել խորհուրդ չեն տալիս:

Հետո գալիս էին հիվանդ նկարներս: Ասում են՝ մարդիկ կյանքի մեջ մեկ-երկու անգամ են գրիպ տանում, իսկ մնացածներն այլ սուր շնչական վարակներ են: Ա՛յ, այդ մեկը հենց գրիպ էր՝ իր ամբողջ դասական նշաններով: Նույնիսկ կարող եմ ասել, որ միջին ծանրության ձևն էր:

Հետո հասա Իսպանիային… Կարդում էի նկարների կողքերի մեկնաբանությունները: Հավես էր: Հյուրասենյակի լույսն անջատվեց: Ես մթության մեջ մնացի: Բայց դա չէր խանգարում. շարունակում էի տեսնել իմ հիանալի օրերը:

Ինձ այսօր հարցրին.
- Արտասահմանում կապրեի՞ր:
Դրական պատասխանից հետո.
- Նույնիսկ Իսպանիայու՞մ:
Իսկ ես հենց այնտեղ կապրեի: Մի՞թե իզուր եմ իսպաներեն սովորում: Էլ չեմ ասում, որ ոչ մի քաղաք էնպես չեմ կարոտում, ինչպես Սևիլյան:

Բաժակս վերցրի գետնից: Արդեն սառել էր: Մի կում էլ արեցի: Այլևս չեմ ուզում էս տանն ապրել, բայց գիտեմ՝ բավական է կես բերան այդ մասին մորս ասեմ, և հարցն անմիջապես կփակվի: Միակ լուծումն արտասահման մեկնելն է, իսկ դրա համար շատ բան է պետք: Դրանից առաջ պետք է նախ համալսարանն ավարտեմ:

Փորձում եմ հարցի պատասխանը գտնել. ինչի՞ց եմ փախչում: Ես արդեն գիտեմ, որ դրանք հայերը չեն, ես չեմ, նա չէ, շատերը չեն: Հիմա հասկանում եմ, որ մի բառով ասել հնարավոր չէ: Առանձին-առանձին երևույթներից, մարդկանցից, դեպքերից եմ փախչում, բայց դրա մասին հետո կգրեմ:

Բաժակս վերցրի ու տեղափոխվեցի հյուրասենյակ, կոմպը միացրի: Ուզեցի մի կում էլ անել: Դատարկ էր:

StrangeLittleGirl
11.12.2008, 20:25
Փոքրի՛կ, քեզ կպատմե՞ն, թե ինչպես լույս աշխարհ եկար, թե որքան թույլ ու անօգնական էիր կյանքիդ առաջին պահերին: Եվ այնքա~ն անտարբեր էիր. ասես քեզ համար միևնույն լիներ, որ դուրս ես եկել քո մութ ու ապահով տարածքից: Ընդհանրապես չէիր շարժվում, ինչպես սովորաբար լինում է պորտալարը կտրելուց հետո:

Սենյակում լռություն էր տիրում, բայց բոլորը լարված էին, կյանքիդ համար էին պայքարում՝ ամեն մեկն իր ձևով: Մենք՝ ուսանողներս, պատի տակ քաշվեցինք ու սուսուփուս հետևեցինք կատարվածին: Ես չգիտեմ՝ մյուսները ոնց, բայց ես մտքիս մեջ աղոթում էի քեզ համար: Այնպե՜ս էի ուզում, որ ապրես: Իսկ մայրդ, ծննդաբերությունից հետո բավական թուլացած ու հոգնած, փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում սենյակի մյուս ծայրում: Ու միայն որոշ ժամանակ անց լսվում է քո՝ այդքան սպասված ճիչը:

Դու գիտե՞ս, թե որքան ես սպասել մինչև լույս աշխարհ գալդ, և մայրդ ինչքան է տանջվել: Դա ավելին էր, քան սովորական ծննդաբերներինը: Քեզ կպատմե՞ն, որ չնայած այս ամենին, նա քաջաբար պայքարում էր, ոչ մի ծպտուն չէր հանում, չնայած ահավոր ցավերին: Չէր հանձնվում, չնայած ուժասպառ էր լինում:

Ու գուցե շա՜տ տարիներ անց, երբ դու արդեն մեծ մարդ կլինես, պատահաբար հանդիպենք, բայց ո՛չ ես, ո՛չ դու չենք իմանա, որ հանդիպել ենք քո կյանքի առաջին րոպեներին, ավելին՝ լսել եմ սրտիդ բաբախը մինչև լույս աշխարհ գալը: Չէ՞ որ անունդ չգիտեմ:

StrangeLittleGirl
13.12.2008, 22:13
Ամեն անգամ սենյակս հավաքելիս կանգ եմ առնում բազմաթիվ ալբոմներիս վրա, թերթում էջերը, մտքիս մեջ վերականգնում անցած պատկերները, վերհիշում ապրածս… Եվ դա այնքա՜ն հաճելի է… Խմբեցիներիս հետի լուսանկարը երկրորդ կուրսում կենսաքիմիայի ամբիոնում: Ես նստած եմ սեղանին, մյուսները՝ շուրջս: Հետո մեկ ուրիշը նույն տարվա: Պառկած եմ սեղանին, մյուսները՝ շուրջս: Հինգերորդ կուրսի լուսանկարը. դեկտեմբեր, 2007: Ես պառկած եմ սեղանին, մյուսները՝ նստած…

Բայց երբ հասնում եմ որոշ էջերի, արագ թերթում եմ, հայացքս փախցնում: Եվ երբ բացում եմ օրագրիս նույն հատվածները, կարդալ չի լինում. աչքերս լցվում են: Իսկ ավելի վաղ անցյալին հիմա հանգիստ եմ նայում. հեքիաթի նման է, ասես չի էլ եղել: Այնուամենայնիվ, լուսանկարներն այրել չի կարելի. մի օր գուցե դրանք էլ հաճելի դառնան կամ այնքան օտար, որ քեզ թվա՝ կեղծ են:

StrangeLittleGirl
29.12.2008, 03:52
Ընդհանրապես, հազվադեպ է պատահում, որ որևէ մեկի ստորագրությունը տպավորություն թողնի ինձ վրա: Իսկ երբ այն ռուսերեն է լինում, սովորաբար չեմ էլ կարդում: Բայց այսօր, չգիտես ինչու, աչք ծակեցին հետևյալ խոսքերը.
Хочется быть доброй, а из-за таких как вы, ничего не получается.
Միանգամից հիշեցի, թե ինչպես էի բոլոր կողմերից հարվածներ ստանում, թե ինչպես էին մեկը մյուսի հետևից ինձ մեղադրում, իսկ արցունքների հոսքը պարզապես չէր դադարում: Ու դրանց հետ մի հարց պոկվում-ընկնում էր, խառնվում թաց բարձիս. «Ինչու՞ եմ այսքան վատը»: Հետո մի քիչ փոխվում էր հարցս, դառնում. «Ինչու՞ եմ այսքան վատը… այստեղ»:

Ու ես գիտեմ. մարդուն հնարավորություն տուր, և նա լավը կլինի կամ էլ գոնե այդպիսին կդառնա: Սուտ կլինի, եթե ասեմ, որ իմ կյանքի մնացած բնագավառներում պարզ հարաբերություններ են, որ ամեն ինչ շատ հեշտ է ընթանում: Բայց մի խումբ մարդիկ պետք է որ այդպես կարծեն իրենք իրենց արդարացնելու համար: Իսկ ես հո գիտեմ, որ իմ յուրաքանչյուր վայրկյանը պայքար է, որ անընդհատ բախվում եմ ամենատարբեր բնույթի մարդկանց հետ ու կարողանում եմ հաղթել: Ավելին՝ ուժեղ, լավը, բարի լինել, որովհետև այդ հնարավորությունն ինձ տալիս են:

Այսօր քայլում էի 2008-ի վրայով: Չնայած ահավոր դժվար պահերին, պետք է խոստովանեմ, որ, այնուամենայնիվ, հրաշալի տարի էր: Դեռ ավելի մանրամասն կամփոփեմ արածներս ու չարածներս, ասածներս ու զսպածներս, չիրականացած երազանքներս ու չսպասված իրադարձությունները, բայց շատ կարճ կարելի է նշել, որ հանգիստ խղճով մտնում եմ 2009. 2008-ը հաղթանակների տարի էր:

StrangeLittleGirl
01.01.2009, 06:14
Տանը բոլորը քնած էին: Ես ցանկացա պարել: Փնտրեցի անլար ականջակալները, բայց չգտա: Որոշեցի եղած մի մետրանոց լար ունեցողով բավարարվել: Ոտքի կանգնեցի: Կոմպի մոտ երկար նստելուց մեջքս ցավում էր:
Երգն իմ կարոտ է իմ մեջ արթնացած
Աչքերս փակեցի:
Երգս թռչնակ է թևերը պարզած
Թևերս պարզեցի:
Որ պիտի թռչի հեռու
Փորձեցի թռչել:
Բայց պիտի վերադառնա միշտ քեզ մոտ:
Պատկերացրի՝ ինչ-որ մեկը պարում է ինձ հետ:

Երբ քեզնից հեռու-հեռու եմ լինում
Շարժվում, պարում եմ ընդամենը մեկ մետր տրամագծով:
Քո խորհրդավոր կարոտն է տանջում
Մոռանում եմ պարընկերոջս:
Իմ փոքրիկ քաղաք
Այտերս տաքացան. արցունքներն են:
Դու քեզ մոտ ես կանչում:
Իմ քաղաք, ե՞րբ պետք է քո կապանքներից ազատվեմ:

StrangeLittleGirl
03.01.2009, 04:12
If I was unhappy, I could be someone you would still care about... (Sheryl Crow)
Քիչ առաջ, երբ բլոգումս փնտրում էի պատմվածքներիցս մեկը, հետաքրքրությունից դրդված կարդացի նույն ժամանակվա այլ գրառումներ նույնպես: Ես սարսափեցի այդ -դիակահոտից: Ցնցվեցի, երբ հասկացա, որ 2007-ին պարզապես չէի ապրում: Իզուր էին մարդիկ մեղադրում, թե մեռելների հետևից շատ էի ընկնում: Ախր ես հենց էդպես էլ կայի. քայլող դիակ:

Հիմա, երբ հիշում եմ այդ ամենը, զգում եմ, որ աշխարհում ոչինչ չի կարող ստիպել, որ վերապրեմ այդ ամենը, նույնիսկ լավ գործեր ստեղծելու գայթակղությունը: Կապույտ պիժանաս հագած անքուն գիշերներից հետո, երբ բարձս թրջվում էր, իսկ դրանից մազերս կպչում էին գլխիս, և ես հայելու մեջ ինձ չէի ճանաչում, իմ լավագույն պատմվածքներն են գրել: Բայց դրանք ոչինչ չարժեն… Զրո են կյանքիցս գնացած օրերի, ամիսների համեմատ: Մի՞թե ավելի լավ չէ ժպտալ, երբ առավոտյան արևի շողերը դեմքիդ են հանգրվանում, ոչ թե գլուխդ թաղել բարձի մեջ՝ թաղվելով սպանիչ խավարի մեջ:

Մի՞թե չարժե հպարտանալ, որ, այնուամենայնիվ, կյանքս նորից գտա, դժոխքից վերդարձա, հոգեվարքից հետո ծնունդ առա: Երբ հետ եմ նայում, 2007-ն ամբողջությամբ հոգեվարք էր, իսկ 2008-ը դրա հետևանքները վերացնելու տարի: Նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես կարողացա փրկվել խելագարության ճիրաններից… Մաշկիս վրայով սահող դանակը, որն իրականում ներսից էր սահում, կատվախոտի դատարկ շշերը, հիստերիայի նոպաները, որոնք, ի տարբերություն դասականի, տեղի էին ունենում առանց հանդիսատեսի ներկայության… Եվ այդ ամենը ջնջվեց, մոռացվեց: Միակ ապացույցը, որ երբևէ եղել է, չարաբաստիկ բլոգս է: Բայց ես ոչինչ չեմ վերացնի: Դրանք փաստաթղթեր են… Մահվան թղթեր:

Ու գիտեմ, որ շատերը սիրում են ինձ դժբախտ տեսնել: Ընդունում են ինձ հենց այդպիսին: Եվ երբ երջանիկ ժպիտ են տեսնում դեմքիս, շտապում են որոշել, որ ինքնախաբեություն է կամ էլ խելագարի տրամադրության կտրուկ փոփոխություն:

Եվ ես գրկում եմ հիանալի 2008-ը, այնտեղից վերցնում ունեցածս մեծ ուժը, երջանկությունը, սերը, լույսը, վերածնունդը, սլանում առաջ, սավառնում 2009-ի կապույտ երկնքում: Ես ծնվել եմ, որ հաղթող լինեմ:

StrangeLittleGirl
29.01.2009, 03:21
Եթե ես չզբաղվեմ մամայիս գրքի ռեկլամով, երևի ոչ մեկի մտքով չի անցնի: Բայց նույնիսկ եթե համը որևէ մեկի բերանը գցեմ, ցավով պիտի ասեմ, որ ոչ մի տեղ չի վաճառվում: Խանութներ տարված առաջին խումբը վաճառվեց-վերջացավ: Դրանից հետո ոչ ոք չզբաղվեց էդ հարցով: Գրքերի մնացած օրինակները մնացին մեր տանը՝ պահարաններից մեկում: Ես էլ ժամանակ առ ժամանակ կարդում եմ ու հիանում. մամաս իսկական գրող է: Համոզում եմ, որ երկրորդը գրի: Չի լսում: Բայց ասում է, որ կազմակերպենք, գրքերը վաճառենք, ստացված եկեամուտն էլ մեր գրպանը դնենք: Կյանքում նման գործով չեմ զբաղվել, ռիսկ չեմ անում: Բայց փոխարենը առիթի դեպքում աջ ու ձախ նվիրում եմ: Ուզում եմ, որ հնարավորինս շատ մարդ տեսնի, թե ինչքան լավ է մայրս գրում:

Էսօր էլ մի հոդված կարդացի: Մորս գրքի մասին էր: Էդ թերթը երևի դարակները դասավորելիս էր մայրս գտել: Հին էր ու դեղնած: Հեղինակը մորս կուրսեցին էր: Կարդացի, կարդացի, բայց կոնկրետ վիպակին վերաբերող որևէ բառ չգտա: Ոնց որ տարիներ շարունակ ինչ-որ զայրույթ կուտակած լիներ մեջը, իսկ «Թաց քաղաքը» (այդպես է կոչվում գիրքը) ընդամենը խթան է դարձել, որ էդ ամեն ինչը դուրս թափվի:

Ինչևէ, որովհետև մորս գիրքը գիշեցի Լուսինի բլոգում իր ծննդյան մասին կարդալիս, որոշեցի այստեղ տեղադրել հենց այն հատվածը, որտեղ ես եմ լույս աշխարհ գալիս.
«Հանրակացարանից մինչև Մոսկվա հանրախանութի հետևն ընկած ճանապարհը, որով հազար անգամ անցել էի, այլևս խորհրդանշական դարձավ ինձ համար: Դա իմ մայր դառնալու ճանապարհն էր: Բայց անգիտակից վիճակ էր: Ոչ ոք չէր ասել, թե ինչպես պետք է պահեի ինձ:
Ամեն ինչ շատ տարօրինակ էր: Ինձ թվում էր, թե սխալմամբ գժանոց են բերել: Նստարաններին, մահճակալներին, միջանցքներում՝ գազանանոցի հյուսիսային արջերի նման, անընդհատ գալարվող ու ճչացող, սպիտակ անթև գիշերազգեստներով կանայք էին: Ասես սատանա տեսած լինեին: Օդը տաքությունից գվվում էր: Նրանք, ինչ խելքներին գալիս էր, ճչալով դուրս էին թափում, իհարկե ռուսերեն: Ես կուչ եկա: Ամաչում էի ճչալ: Այն էլ՝ հայերեն: Ցածր շշնջում էի՝ Վահա՜ն: Վահա՜ն… Իրականությունից լրիվ վերացել էի: Ես էլ էի ինձ խենթի տեղ դրել: Քրտինքը ճակատիցս ծորում էր, ու չգիտեի, թե հետո ինչ է լինելու: Բայց պարզվում է, որ այնտեղ բոլորիս մասին տեղյակ էին: Դժոխքի վերակացուի նման մեկը գնում-գալիս էր, ստուգում էր մեր որոշ մասերը, ինչ-որ տարօրինակ չափսեր էր ասում՝ մեկ էլ մեկնումեկի թևից բռնած, շտապեցնելով վազեցնում ինչ-որ տեղ: Հետո իմացա, որ դա ծնարանն էր: Ճերմակ խալաթավոր մի տղամարդ ուսիցս բռնեց ու տարավ: Թղթեր էր լրացնում:
- Քանի՞ տարեկանում ես ունեցել առաջին սեռական հարաբերությունը:
- Քսանմեկ:
- Մարդու գնալը չեմ ասում, սեռական հարաբերություն ունենալն եմ ասում:
- Քսանմե՛կ:
Շշմած նայեց դեմքիս, հայացքի մեջ լպիրշ բան կար՝ բավական լավիկն ես, այդ ինչպե՞ս եղավ, որ այդքան ժամանակ…
Քթիս տակ հայերեն մռթմռթացի՝ իմ սև սիրտը, քո վարդագույն հարցերը:
Հասկացավ: Հայ էր:
- Դե լավ, լավ, պի՞նդ կաց: Ի՞նչ ես գույնդ գցել:
…Երբ աղջկաս բերեցին ինձ մոտ՝ կերակրելու, ուզում էի ճչալ՝ սա իմ երեխան չէ: Ծննդաբերելիս ես ուրիշ երեխա էի տեսել, փակ աչքերով՝ դարձյալ անճոռնի մռութով, կարմիր էր ու վիզն էլ չէր պահում: Այս մեկն էլ պակաս անճոռնի չէր, ու երբ աչքերը փակեց, տեսա, որ նույն երեխան էր: Ինձ թվաց, թե աննորմալ երեխա եմ ունեցել, որովհետև առանց ատամների պստլիկ մսագունդն ավելի շատ կենդանի էր հիշեցնում, քան մարդ: Նրա աչքերը բութ անթափանցությամբ գլորվում էին այս ու այն կողմ: Իրեն հասակակից քաչալների կողքին առատ երկար մազեր ուներ: Մի բան միայն հրաշալի գիտեր՝ կուրծք վերցնել: Նա ուզում էր ապրել, ու դա առաջին բանն էր, որ ես հասկացա. ամեն ինչի գնով, իմ կյանքի գնով անգամ, նա պետք է ապրի: Ես ուզում էի, որ նա ապրեր, ու լավ ապրեր, և անպայման՝ իմ շնորհիվ: Ես դրանից խեղճացա: Նրա համար պատասխանատու լինելը տակնուվրա արեց իմ բնությունը: Ես չկայի: Կար կուրծք ուտող ու գիշերը չքնող անհանգիստ երեխա, տակաշորերով լիքը լվացքի պարան ու անվերջ քննություններ, քննություններ, մեկ էլ՝ Վահանի դժգոհությունը, որ չենք թողնում իրեն հանգիստ ու ազատ ապրել կամ գիշերը քնել: Այդ ժամանակվանից ես արդեն, իրոք, չկամ»:

StrangeLittleGirl
09.04.2009, 23:37
Ու ես կսուզվեմ-կսուզվեմ…

Երբ անձրև էր գալիս, չէի ուզում վազել, թաքնվել: Եվ թրջվեցի, ու մինչև հիմա զգում եմ ոտքերիս սառնությունը, որովհետև պապիկս ջեռուցումն անջատել է. ապրիլ է: Հեռվից կլսեմ իմ ուրախ կչկչոցն ու անձրևի կտկտոցը, իսկ փողոցները՝ դատարկ, մարդիկ՝ այս ու այն ծածկի տակ պատսպարված:

Այն երկար-բարակ, անտանելի խառը երազներս իրականության շարունակությունն են, իսկ առավոտը հաջորդում է երազիս: Ես սովորականից ուշ կբացեմ աչքերս, որովհետև ժամանակ է պետք հեռավոր երկրներից իմ անկողին վերադառնալու համար: Ո՞վ ասաց, թե ես գիշերները չեմ ճամփորդում: Կարող ես ստուգել, թաքուն բացել սենյակիս դուռը: Կտեսնես ինձ՝ մռութս բարձի մեջ թաղած, վերմակով մենակ քամակս ծածկած, անուշ քնած: Բայց դու չգիտես, որ այդ պահին սարերի գագաթներ եմ նվաճում, սուզվում ծովի հատակը, պառկում ավազի մեջ, ջունգլիներում կորում, քամու հետ կռվում: Բայց ես մենակ չեմ: Տեսնում եմ նրանց, ովքեր, ի տարբերություն քեզ, հա՛, հենց քեզ, չեն վախենում մի գիշերում աշխարհ կտրելուց:

Եվ առավոտն իմ ճամփորդության շարունակությունն է, իսկ ցերեկը՝ վերջակետը անձրևի մեջ: Տե՛ս՝ մատներիս վրա նստել է կաթ-կաթ… Կսրբեմ, ու կջնջվի, կվերանա, իսկ ես կամ, ապրում եմ: Դու անձրևի կաթիլ ես:

Սա քո մասին է, բայց դու չես, ստեղծածդ տրամադրությունն է…

Լավ ոստիկան
10.04.2009, 00:11
Սիրում եմ նման տրամադրություններ ստեղծողներին...
Իսկ դու համոզվա՞ծ ես, որ նա վախենում է մի գիշերում աշխարհ կտրելուց: Գուցե նրան պե՞տք չէ այդ աշխարհը:

StrangeLittleGirl
10.04.2009, 00:15
Սիրում եմ նման տրամադրություններ ստեղծողներին...
Ես էլ: Բայց հաճախ նրանք այնքան վերացական արարածներ են…

Լավ ոստիկան
10.04.2009, 00:51
Բայց նույնիսկ իրական մարդկանց մոտ մենք սիրում ենք ոչ այն, ինչ նրանք իսկապես ունեն, այլ այն, ինչ մենք ենք նրանց վերագրում: Իմ կարծիքով այդ զգացմունքն է վերացական, անկախ արարածներից, ում հանդեպ այն տածվում է:

StrangeLittleGirl
10.04.2009, 17:54
Բայց նույնիսկ իրական մարդկանց մոտ մենք սիրում ենք ոչ այն, ինչ նրանք իսկապես ունեն, այլ այն, ինչ մենք ենք նրանց վերագրում: Իմ կարծիքով այդ զգացմունքն է վերացական, անկախ արարածներից, ում հանդեպ այն տածվում է:
Չէ՛, հարգելիս, տվյալ դեպքում կոնկրետ անձն է վերացական, որովհետև եթե ինձ շատ կոնկրետ հարց տան, թե ում էր ուղղված գրածս, ես կպատասխանեմ՝ չգիտեմ: Ու պատկերացրու, խաբած չեմ լինի:

Լավ ոստիկան
10.04.2009, 20:56
Սիրելի՛ս, չեմ ուզում փորձել նյարդերիդ ամրությունը և հարցնել, թե ում էր ուղղված գրածդ, բայց եթե քեզ իսկապես նման հարց տային, ապա ճիշտ պատասխանն է՝

... քեզ, հա՛, հենց քեզ....
Սա քո մասին է…

StrangeLittleGirl
11.04.2009, 00:14
Շատ ճիշտ է :)

StrangeLittleGirl
11.04.2009, 00:58
Մի քանի օր առաջ, երբ ընթերցասրահից դուրս եկա հերթական քնկոտությունս հաղթահարելու և Արմենին ասացի՝ գնում եմ թարմանալու, իսկ նա իրեն հատուկ հումորով և ազատությամբ հարցրեց՝ էնուրե՞զ, և ես պատասխանեցի՝ չէ՛, կոֆեին, և երբ իջա անատոմիկի կողքով, զգացի, որ էդ կողմերն անչափ շատ եմ սիրում: Բնական է՝ պետք է ուզած-չուզած հարազատ դարձած լիներ, որովհետև կյանքիս ամբողջ վեց տարի այնտեղ եմ անցկացրել:

Չնայած հատուկ խնդրեցի, որ թեյիս մեջ միայն մի գդալ շաքարավազ լցնեն, էլի քաղցր ստացվեց: Ուզում էր գույնի տոպրակը դեն նետել, բայց թույլ չտվեցի. «Թող մնա մեջը»: Իրոք, եթե թեյս սովորական ստացվեր, իմաստը կկորցներ, որովհետև ես ոչ թե հավեսի համար էի խմում, այլ՝ թարմանալու, իսկ դրա համար մուգ, շա՜տ մուգ թեյ էր պետք:

Ու քայլում էի նորից դեպի վերև՝ անատոմիկի մոտով: Էդ օրը մենակ էի, որովհետև Մարիային քույրը զանգել, «տեղ» էր կանչել, իսկ Լիլյան Ամերիկյան համալսարանում էր պարապում. մեր ընթերցասրահի ծանր օդը նրան վնաս էր: Ես ոչ մի դեպքում նրան չէի միանա, որովհետև այնտեղից օգտվելու համար պետք էր տարին 3000 դրամ վճարել: Եթե այդքան հեռու չլիներ, և վստահ լինեի, որ ինձ անհրաժեշտ բոլոր գրքերը կգտնեմ, փողերս չէի ափսոսա: Բայց միայն մաքուր օդի համար չարժեր… Էսպես եմ ասում, բայց էս մի քանի օրը պիտի գնամ, այնտեղ գրվեմ. կիրակի օրերը պարապելու տեղ չունեմ, իսկ այգիների համար դեռ ցուրտ է:

Ճամփին մի քանի կաթիլ թեյ թափեցի ձեռքիս, որովհետև ցրված էի, փողոցի անհարթությունները չէի տեսնում: Եղանակը հաճելի էր, բայց մի քանի ժամ առաջ անձրև էր եկել: Այդ ժամանակ Լիլյայի ու Մարիայի հետ «Լիստիկի» բացօթյա մասում նստած էի. հենց նոր Կապանից ժամանած ժենգյալով հաց էինք վայելում, մուգ թեյ խմում: Բայց մենք չթրջվեցինք, որովհետև «Լիստիկի» բացօթյա պատշգամբը ծածկ ունի վերևում: Եվ անձրևի աղմուկի տակ Լիլյան ասաց.
- Էրեխե՛ք, հրաշք ա, չէ՞:

Չէ՛, անձրևի հետք չկար. երկինքը պայծառ էր, թեկուզ արդեն մթնում էր: Թեյը ձեռքիս կանգ առա ու նայեցի Նորքի բարձունքներին, որոնց մասին երազում էի դեռ անցյալ գարունից: Բայց այլևս նույն կերպ չէի սիրում այդ թաղամասը: Այն ժամանակ անհամբերությամբ էի սպասում 2009-ի սեպտեմբերին, որ ամեն օր Նորքից ոտքով իջնեմ կամ նույնիսկ գլորվեմ:

Ու մտածկոտ նայում էի ճամփաներին, որոնցով անցել եմ ժպիտը դեմքիս կամ արցունքներով ողողված, մենակ կամ ընկերախմբով, մի անգամ նույնիսկ դասախոսիս հետ, գարնանն ու աշնանը, իսկ ձմեռն ու ամառը չեն տպավորվել, որովհետև դրանք Նորքի համար չեն:

Երբ նորից իջնեմ այնտեղով, և երբ արդեն սեպտեմբեր լինի, ես նույն հաճույքով չեմ վազի, աչքերս չեմ փակի ու չեմ երգի, որովհետև պարզապես նույնը չեմ լինի. դրանից ընդամենը երկու ամիս արդեն ամեն ինչից վերածված կլինեմ ոչնչի՝ ուսերիս կրելով մի ծանր բեռ, որը կոչվում է բժշկի դիպլոմ:

Նայեցի-նայեցի Նորքին ու որոշեցի. ես Հայաստանում չեմ մնալու:

StrangeLittleGirl
11.04.2009, 19:53
Սպիտակ ծրար ու դիսկ գնելուց հետո ցանկություն չունեցա միանգամից տանը հայտնվել: Որոշեցի ոտքով քայլել: Հեռու չէր. Օպերայից մեր տուն 20-25 րոպեի ճանապարհ էր:

Երբ հասա Աբովյան - Սայաթ-Նովա խաչմերուկին, չդիմացա գայթակղությանը ու որոշեցի վեր ու վար անել Աբովյանով, որովհետև եղանակը լավն էր, և ամբողջ քաղաքը դրսում էր: Ընդհանրապես, սիրում եմ նման գարնանային օրերին Աբովյանով զբոսնել, որովհետև թվում է՝ Երևանում չես, այլ եվրոպական որևէ քաղաքում. մարդաշատությունը մեզ համար չէ:

Եվ հենց փողոցն անցա, թերթի կրպակի մոտ մի ծանոթ դեմք տեսա: Երկար մտածեցի, հետո հասկացա. սա հավանաբար այն աղջիկն է, որին շատերը նմանեցնում են ինձ: Ես ճանաչեցի, որովհետև Ֆեյսբուքում նկարները տեսել եմ, իսկ նմանություն ընդհանրապես չնկատեցի:

Իսկ Թումանյանն անցնելիս կիթառի ուսուցչուհուս հանդիպեցի: Մի քիչ միասին քայլեցինք: Պատմեցի, որ ես վաղուց արդեն կիթառ չեմ նվագում, բայց եղբայրս բանակից գալուց հետո կարգի է բերում մեր մաշված, հնացած գործիքը, որ նվագի: Նա խանութ մտավ, իսկ ես շարունակեցի: Երկու քայլ չանցած հայտարարություն տեսա. «Կիթառի դասընթացներ առանց տարիքային սահմանափակումների»: Ժպտացի. ես ոչ մի դեպքում այլևս երբեք չեմ նվագի, որովհետև անտաղանդ եմ:

Լսում եմ՝ կանչում են հետևիցս. «Տաթևի՜կ, Տաթևի՜կ»: Ու թեև ես Տաթևիկը չեմ, և ոչ ոք ինձ այդպես չի կոչում, շատ լավ հասկացա, որ ինձ են կանչում: Շրջվեցի, տեսա մի տարեց կնոջ ու մի տղայի: Նորից գլուխս թեքեցի:
- Չէ՛, ինքը չի:
- Բայց շատ նման ա:
Հետևիցս եկող կինն ու տղան չէին կարող տեսնել, թե ինչպես ժպիտ նկարվեց դեմքիս:

Հյուսիսային պողոտայի խաչմերուկով անցնելիս նորից տեսա կիթառ նվագող այն պարոնին՝ ժպիտը դեմքին, գլխին հետաքրքիր գլխարկ:

Եվ հանկարծ զգացի, որ մենակ եմ զբոսնում: Ու չկար մեկը, որ կարող էր ինձ միանալ: Բայց ես սովոր եմ. վաղուց արդեն փակվել եմ իմ մեջ, ու ոչ ոք չի կարողանում մոտենալ: Վաղուց արդեն ես միայն իմ սեփականությունն եմ:

Աբովյանի վերջին չհասած՝ որոշեցի վերադառնալ: Անցա փողոցը, մյուս մայթով շարունակեցի դեպի վեր: Ճանապարհին նորից կիթառի դասատուիս տեսա: Ժպտացի, անցա:

Չէ՛, իսկապես մարդաշատ էր Աբովյանը: Այն այդպիսին տեսնելիս Հայաստանից հեռանալու ցանկությունս մարում է, որովհետև զգում եմ, որ քաղաքը շնչում է, իսկ ես չեմ կարող մեռած վայրերում ապրել:

Մի կին ու մի տղամարդ անցան մոտովս: Դեռ հեռվից երևում էր, որ կինը «ստեղացի» չէ: Հայերի մի տեսակ կա, որ առաջին հայացքից էլ կռահում ես՝ Լոսից է: Նրանք ոչ մի ուրիշ ազգի նման չեն, ոչ մի ուրիշ հայի նման չեն, տիպիկ լոսեցիներ են: Չեմ կարող բացատրել, թե ինչպես եմ տարբերում նրանց, որովհետև շատ չեմ շփվել Լոսից եկած հայերի հետ, եթե չհաշվենք մի քանի հեռավոր ազգականներիս: Հավանաբար ես ճիշտ էի կռահել, որովհետև այն պահին, երբ կողքովս անցան, լսեցի. «Իրան ասեցի Հայաստան եմ էկել»:

Կինո «Մոսկվայի» պաստառների մոտ զանազան աղջիկներ լուսանկարվում էին: Սկզբում զարմացա. ի՞նչ մի տեսարան է որ: Հետո նկատեցի, որ նրանց հետաքրքրող պաստառը Գառուի համերգի գովազդն էր:

Իսկ քիչ անց Վարդին ու Հայկին տեսա: Դուրս էին եկել զբոսանքի: Նրանք հիշում էին հին ու լավ օրերը: Իսկ ինձ համար չկան դրանք: Կան մարդիկ, որոնց ուզում եմ տեսնել և կան այնպիսիք, որոնց չեմ ուզում:

Եվ շարունակեցի քայլել: Թումանյանից թեքվեցի, ուղղվեցի դեպի տուն:

Օղակաձև զբոսայգում շների մի խումբ առաջս կտրեց (ոհմակ բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև մի տեսակ ագրեսիվ է հնչում): Մեկը թռվռալով քայլում էր, իսկ մյուսը ցանկացող հայացքով հետևից գնում էր՝ հարմար պահ որոնելով: Մնացածները գլուխները կախ զբոսնում էին: Ու մի շնիկ պոկվեց նրանցից, հետևիցս եկավ:

Քայլեցինք միասին, այգուց դուրս եկանք: Մտածեցի՝ փողոցը չի անցնի, կվերադառնա իր տեղը: Բայց անցավ: Գալիս էր հետևիցս՝ ականջները թափ տալով, պոչիկը շարժելով, լեզուն դուրս հանած: Մեկ առաջ էր ընկնում՝ ասես ինձնից լավ գիտեր մեր տան տեղը, մեկ շուրջս թռչկոտում, մեկ էլ ճամփից շեղվում, հետ-հետ գնում, հետո վերադառնում: Իսկ ես ժպտացի: Այլևս մենակ չէի. շնիկն ինձ տուն էր տանում: Սկսեցի խոսել հետը: Ուրախ էր:

Ու մինչև անգամ աստիճաններով բարձրացավ հետս, մեր բակ մտավ: Որոշեցի կերակրել, հետո բաց թողնել: Խեղճը սոված կլիներ. փողոցային շան կերածն ի՞նչ պիտի լինի: Ու մինչ տուն մտա, եղբորս պատվիրեցի, որ դուրս գա, տեսնի՝ ով է եկել հետս, շնիկն անհետացավ: Չհասցրի անգամ սառնարանը բացել:

Ժպտացի:

Լավ ոստիկան
11.04.2009, 23:33
Շատ արկածային գրառում էր: Հիշում եմ, երբ կարդում էի Ժյուլ Վեռնի հատորները, կողքիս մշտապես քարտեզ էր լինում: Երբ մի ինչ-որ նոր աշխարհագրական անուն էի կարդում, իսկույն քարտեզի վրա գտնում էի այն, նշում անում ու էդպես հետևում էի, թե ինչպես են ճանապարհորդում գրքի հերոսները (Ինձ նրանց հետ երբեք չեմ պատկերացրել):
Ու հիմա էլ, երբ կարդում էի էս գրառումը, բաց արեցի համակարչիս մեջ գտնվող Երևանի թվային քարտեզը ու սկսեցի հետևել հերոսուհու ճանապարհին: (Դե ինչ արած, ես երևանցի չեմ): Շատ հետաքրքիր էր: Ինչեր ասես, որ չտեսա ու ամենից առաջ այն, որ Հյուսիասյին Պողոտան Երևանի քարտեզի վրա ընդհանրապես պետք չէ, որ լիներ: Բայց ճանապարհորդ ջան, Շառա Տալյանին չհասած քեզ ընդհանրապես կորցրեցի: Փոխարենը մոտս կրկին շուն պահելու ցանկություն առաջացավ: Լավ է, գոնե րոպեական թուլություն էր: Էլ երբեք նման հիմարություն չեմ անի:
Ժպտալու բան չկա:

StrangeLittleGirl
12.04.2009, 00:46
Ժպտալու բան չկա:
Ինչու՞

Լավ ոստիկան
12.04.2009, 00:54
Ժպտացի:
Ինչու՞

StrangeLittleGirl
12.04.2009, 00:57
Ինչու՞
Ինչու՞ ոչ

Լավ ոստիկան
12.04.2009, 01:01
Ինչու՞
Ինչու՞ տալ հարց, որի պատասխանը ինքդ էլ գիտես:

StrangeLittleGirl
12.04.2009, 01:05
Ինչու՞ տալ հարց, որի պատասխանը ինքդ էլ գիտես:
Չգիտեմ… Չգիտեի, որ չի կարելի ժպտալ: Չգիտեի, որ ժպտալու համար պետք ա թույլտվություն ստանալ…

Լավ ոստիկան
12.04.2009, 01:10
Չգիտեի, որ չի կարելի ժպտալ: Չգիտեի, որ ժպտալու համար պետք ա թույլտվություն ստանալ…
Ինչպես նաև չժպտալու համար...

StrangeLittleGirl
15.04.2009, 00:25
Երբ վատ արարքներիս համար մեղադրական ճառեր չեն ասում, ես փորփրում, գտնում եմ սխալներս:
Երեկ իմ միակ արդարացումն այն էր, որ նախապես լարված էի, նախապես կուտակած արցունքներ ունեի, որոնք դուրս գալ էին ուզում: Բայց միայն այդքանը: Ցանկացած իրավիճակում էլ հնարավոր է զսպվածությունը: Կարող էի ափերիցս դուրս չգալ, կարող էի չհեռանալ: Իսկ տուն գնալու ճանապարհին, ինչքան էլ գլուխս ցավեր, վերլուծում էի իրավիճակը, հասկանում, որ մեծագույն մեղավորը ես եմ, թեկուզ դիմացինի խոսելու տոնն էլ էն չէր:

Իսկ երբ փորձում են հասկանալ, թե ինչու այս կամ այն սխալը թույլ տվեցի, միանգամից դիմացինիս մեջ տեսնում եմ այն մարդուն, որն անհանգստանում է ինձ համար, որն ինձ սիրում է, ոչ թե գետնին հավասարեցնելու նպատակ ունի:

Ու երբ չեն հայտարարում` դու օգնության կարիք ունես, այլ հարցնում` ի՞նչ կարող եմ անել քեզ համար, հասկանում եմ, որ դիմացինն իմ մասին իսկապես մտածում է, ոչ թե քիթը տնկած խորհուրդներ է տալիս:

Եվ իրականում ես հուզվեցի, երբ նման առաջարկ լսեցի: Իրականում ես օգնության կարիք ունեի, բայց լռում էի, ոչինչ չասացի: Այդ պահին հիշում էի, թե որքան ինքնուրույն եմ եղել ես ընդհանրապես: Ու շատ դեպքերում, երբ ամեն մի նորմալ մարդ օգնության կդիմեր, ես ներվայնանում, պատեպատ էի խփվում, բայց խնդիրների լուծումներն ինքս գտնում: Եվ հասկացա, որ այդ պահին իսկապես օգնություն կարիք ունեի, բայց դա ոչ թե շպրտվում էր երեսիս, այլ նրբորեն ասվում, որ չլինի թե` վզիս ինչ-որ բան են փաթաթում: Ես ավելի հարմար բան չկարողացա գտնել, ասացի.
- Աղոթիր ինձ համար:

StrangeLittleGirl
19.04.2009, 22:29
Գրելու անհաջող փորձս ու այն աղջիկը, որի անունը չիմացա

Պարապելու անհաջող փորձերից հետո վերցրի նյարդաբանության տետրս, որովհետև դա միակ հնարավոր գրելու տարածքն էր պայուսակիս մեջ, մի գրիչ ու լուռ քայլեցի դեպի բուֆետ: Մտածեցի՝ կնստեմ իմ սիրած բարձր աթոռներին, շերտավարագույրի շերտերն իրարից հեռու կտանեմ, արանքից կհետևեմ գնացող-էկողին ու կգրեմ, թեկուզ դրանից առաջ ընթերցասրահում փորձել էի մի քիչ խզբզել, բայց առաջին նախադասությունից հետո ջղայնացել, ճմրթել, շպրտել էի սեղանիիս անկյունին:

Բայց հաշվարկներս մի քիչ սխալ դուրս եկան, որովհետև դասամիջոցի ժամ էր, և բուֆետը լիքն էր: Մտածեցի՝ շուտով կդատարկվի, ու կկարողանամ մտքերիս հետ մենակ մնալ:

Մեկին խնդրելով, որ աթոռն իր պայուսակից ազատի՝ վերցրի կոլայիս շիշը ու թառեցի, իսկ վաճառողուհին հետևիցս կանչեց, ասաց. «Բա ձողիկ չե՞ս ուզում»: Մինչև հիմա չեն սովորել, որ ես կոլան անմիջապես շշից եմ խմում. ձողիկը համը փչացնում է:

Լուռ նայում էի դուրս: Լիքը մարդիկ էին գնում-գալիս, մի մասը ծանոթ, մյուսները՝ ոչ: Սպասում էի, թե երբ պիտի կողքս դատարկվի, որ հանգիստ տետրս բացեմ: Մեկ էլ լսում եմ.
- Ու՜ֆ, ստեղ հաց ուտել չի ըլնում: Սաղ քեզ են նայում:
Այդ պահին նկատեցի ինձնից աջ նստած աղջկան, որը երևում է՝ զրույց էր փնտրում: Դիմացը սուրճի կիսադատարկ բաժակ էր դրված, բայց ուտելիքի հետք չէր էլ երևում:

Մտածեցի՝ վերաբերման զառանցանք ունի. արժե հետը մի քիչ խոսել:
- Ո՞ր կուրս ես:
- Երկրորդ: Իսկ դու՞:
- Վեցերորդ:
- Վա՜յ, արդեն օրդինատո՞ր ես:
Չգիտեր, որ օրդինատոր դառնում ես վեցերորդն ավարտելուց հետո:
- Չէ՛, դեռ ուսանող եմ: Ավարտում եմ:
- Բա ո՞ր ֆակուլտետից ես: Ստոմի՞ց ես, թե՞ բուժից:
Չգիտեր, որ ստոմերը վեցերորդ կուրս չունեն: Ավելին՝ չգիտեր նաև, որ իրենց սերունդն արդեն չորրորդով է ավարտելու:
- Բուժ:
- Բա ի՞նչ մասնագետ ես:
Չգիտեր, որ մասնագիտությունն ավարտելուց հետո են ընտրում:
- Հոգեբուժություն:
Դեմքին չափից դուրս լուրջ արտահայտություն տալով մեծավարի ասաց.
- Լսի, քեզ խորհուրդ չէի տա հոգեբան դառնալ: Երևանում էտի անիմաստ ա:
Արդեն հոգնել եմ մարդկանց բացատրելուց, որ հոգեբանությունն ու հոգեբուժությունը տարբեր մասնագիտություններ են, բայց ամեն անգամ, երբ մեկը սխալվում է, համբերատար կերպով բացատրում եմ: Իսկ էս դեպքում լռեցի. զգացի, որ անիմաստ է:
- Հա՛, գիտեմ: Ուզում եմ արտասահման գնալ:
- էտ ուրիշ հարց:

Լռություն: Սպասում եմ, որ գնա: Դասամիջոցն ավարտվում է:
- Լսի, դու կո՞ղմ ես, որ հարսանիքին աղջիկը ծաղիկը բռնում ա, հետո ամուսնանում ա:
- Չէ՛, էդ սուտ ա: Շատ դեպքեր գիտեմ, որ բռնել են, բայց չեն ամուսնացել:
- Կարող ա ձեռներից բաց են թողել:

Լռություն: Մինչ ես պատուհանից դուրս եմ նայում, նա իր երկու հեռախոսներով կա՛մ ադնակլասնիկ է մտնում, կա՛մ զանգում:
- Իմացե՞լ ես: Հնդիկ ա մեռել,- մեկ էլ սկսեց:
- Հա՛, տեսա նկարը: Կարո՞ղ ա իմանաս ինչից:
- Աբշիռնի ինֆարկտ ա ստացել: 22 տարեկան էր:

- Ը՛խք, էս աղջկանից զզվում եմ:
Շուռ եմ գալիս, տեսնեմ՝ էդ ումի՞ց է զզվում:
- Էդ մեկը չէ, կողքինը:
- Բա ինչու՞ ես զզվում:
Մի քանի վայրկյան լռեց. պատասխան էր փնտրում:
- Բամբասկոտ ա,- վերջապես գտավ:

Նորից լռություն:
- Լսի, գինեկալագիչըսկի ընտրի կամ էլ էխո կամ էլ խիռուռգիչըսկի… Չէ, էդ մեկը երևի չես կարա:
- Գինեկոլոգիա չեմ ուզում. չափից դուրս շատ են ցանկացողները, տեղ չկա:
Ու պատկերացրի ինձ ներզննում անելիս: Սիրտս խառնեց: Դեռ չեմ մոռանում այն օրը, երբ առաջին ու վերջին անգամ ներզննում կատարելուց հետո մատս հանեցի հիվանդի հեշտոցից, և թարախոտ էր: Որպես պարզաբանում ասեմ, որ ձեռնոցով էի, բայց, միևնույն է, զզվելի էր:
- Բա էխո՞: Նստածդ տեղը լիքը փող կառնես:
- Հա՛, գիտեմ, բայց չեմ ուզում. չափից դուրս թեթև ա:
- Թեթև՞: Նստածդ տեղն էնքա՜ն կառնես:
Այդ պահին հասցրի ուսումնասիրել նրան. թմբլիկ, լավ հագնված աղջիկ էր: Էնքան էր քսվել, ոնց որ տոնահանդեսի գնալուց լիներ: Դեմքի վերին կեսն ամբողջովին փայլեր էին: Կասեք՝ հայ աղջիկները միշտ էլ էդպես են քսվում: Չէ՛, էս մեկն ավելի շատ էր տենց քսվել, քան սովորաբար: Իսկ մազերի արմատներն ավելի բաց էին, քան ծայրերը:
- Բա վեց տարվա սովորածս ափսո՞ս չի, որ գնամ էխո:
Երևի չհասկացավ, թե ինչքան թանկ էին ինձ համար այն գիտելիքները, որոնք ձեռք էի բերել այս ընթացքում, որ նույնիսկ լավ փող աշխատելու գնով դրանցից չէի հրաժարվի:

Նորից լռություն: Դասամիջոցն ինչքան ուժ ուներ, վերջացել էր: Բուֆետը դատարկվել էր:
- Ը՛խք, հավես չունեմ դասի գնալու:
- Ի՞նչ դաս ա:
Մտածեց. պատասխան էր փնտրում:
- Փիլիս: Էդ դասախոսն էլ էնքան ուշ ա գալիս:
Զանգեց ինչ-որ մեկին.
- Կասես ինձ «բացակա» չդնի. գալու եմ:
- Դասախոսդ ո՞վ ա,- հարցրի:
- Մի հատ կնիկ:
- Իսկ մեզ Ֆելիքսն ա տվել, հիմա ստեղ չի աշխատում: Նենց խիստ էր:
Ու նույն պահին հիշողություններով տեղափոխվեցի դեպի առաջին կուրս… Ֆելիքս Կարապետյանը, որից բոլորը սարսափում էին, որը խոստացել էր երեք բանավոր պատասխանի դեպքում ստուգարքը մեխանիկորեն դնել: Շատերն էին փորձում պատասխանել, բայց հենց Ֆելիքսը տեսնում էր՝ ուսանողը չի մտածում, բացասական էր դնում, ընդ որում դա կարող էր տատանվել 0-4 միջակայքում: Հիշեցի նաև առաջին անգամ «դասից թռնելը», որը Ֆելիքսի լեկցիայից էր. ես, Ժաննան ու Մարիան գնացել էինք պոնչիկանոց: Իսկ գործնականի ժամանակ Ֆելիքսն ինձ նախատեց, որ թռել էի լեկցիայից, ասաց. «Երեք գնահատականդ ստացել ես, էլ չե՞ս ուզում գալ»: Ու հիմա ցավում եմ, որ սովորածս փիլիսոփայությունից ոչինչ չի մնացել:

- Ը՛խք, ուզում եմ զուգարան գնամ, ալարում եմ:
- Ես էլ պիտի գնամ պարապելու, ալարում եմ:
Զգացի, որ գրելուս փորձը ձախողվեց:
- Դե լավ, ես գնացի պարապելու:
- Չիտալկայու՞մ:
Չնայած սպասում էի, որ դեմքին զզվողի արտահայտություն կտա, բայց չէ…
- Գնացինք:
Նա քայլեց դեպի զուգարան, ես՝ ընթերցասրահ:

Մարկիզ
19.04.2009, 22:52
Ներիր, որ օրագրումդ գրում եմ: Չդիմացա:

Մտածեցի՝ վերաբերման զառանցանք ունի. արժե հետը մի քիչ խոսել:
Սակայն «զառանցական խանգարում»-ը ժխտվեց և փաստորեն, ախտորոշվեց «սակավամտություն»::D

StrangeLittleGirl
20.04.2009, 20:32
Ներիր, որ օրագրումդ գրում եմ: Չդիմացա:
Ազատ եղիր մտքերդ արտահայտել ;)


Սակայն «զառանցական խանգարում»-ը ժխտվեց և փաստորեն, ախտորոշվեց «սակավամտություն»:
Շա՜տ ճիշտ ես: Էս ամեն ինչը, երբ պատմում էի մյուսներին, հենց էդպես էլ սկսում էի: Ուղղակի ուզեցի ֆորումում մի քիչ թեթև ներկայացնել :))

StrangeLittleGirl
25.10.2009, 23:25
Բաժակը վերցրել եմ, ուզում եմ կենաց անել: Ես, որ սովորաբար ասելիքի պակաս չեմ ունենում, բառեր էի փնտրում, որ բացատրեմ, թե ինչքան կարևոր են սեղանի շուրջ հավաքված ընկերներս ինձ համար:
- Հեսա կլացեմ,- ասաց Իննան:
Նկատեցի, որ ես էլ եմ հուզվում: Նախադասությունը կիսատ թողեցի ու եզրափակեցի.
- Ձեր կենացը:

Ափսո˜ս էդ պահին Լիլյան արդեն գնացել էր, իսկ Աննաներիցս մեկը չկար:

Մինչ այդ, երբ Իննան եկավ (իսկ նա վերջինը ժամանեց), մի ծաղկեփունջ տվեց մորս:
- Գուցե իրա՞ն պիտի տաս,- ու մայրս ցույց տվեց ինձ:
- Չէ, Ձեզ համար ա...
Իսկ հետո, երբ մայրս արդեն ծաղիկներով էր զբաղվում, Իննան բացատրեց.
- Ինչու՞ են ծնունդներին մենակ էրեխեքին շնորհավորում: Բա ծնողնե՞րը՝ նրանց նախատեսողներն ու ստեղծողները:

Ընդհանրապես, այս ծննդյանս օրը յուրահատուկ էր նրանով, որ ոչ թե ինձ ուշադրության կենտրոնում զգացի, ինչպես սովորաբար, այլ զգացի, թե որքան շատ եմ սիրում համալսարանիս տված ընկերներիս: Ձևականությունների հետևից չընկա: Օրս անցկացրի միայն նրանց հետ, ում ուզում էի տեսնել:

Իսկ ես արտասվում եմ... երջանկությունից:

StrangeLittleGirl
02.11.2009, 19:57
Իջնում եմ Նորքով: Հետևում՝ մաշված աշունը, առջևում՝ քաղաքն ափիս մեջ: Ռադիոյով Ջոն Լենոնը երգում է.
Imagine all the people
Living for today
Պիտի թեքվեմ արդեն: Տեսնում եմ մի պստիկ փիսո՝ մոլորված շուրջն է նայում: Մոտենում եմ: Ուզում է փախչել:
- Փը˜ս-փը˜ս:
Կանգնում է: Հասնում եմ նրան, պպզում, սկսում շոյել: Փիսոն դեղինի բոլոր երանգներն ունի, մի քիչ էլ սև: Փիսոն աշունն իր մորթու վրա է վերցրել: Քորում եմ ականջի հետևը: Փիսոն մռռում է: Մեն-մենակ փիսոն՝ շուրջը լիքը չորացած աշուն: Ջոն Լենոնը երգում է.
Imagine all the people
Living life in peace
Աչքերս փակում եմ: Փիսոն մի թաթիկով բարձրանում է ոտքիս, հետո՝ ուսիս: Մռռում է ականջիս տակ: Ու նուրբ քամին խաղում է մազերիս հետ: Ջոն Լենոնը շարունակում է.

You may say I'm a dreamer
But I'm not the only one
I hope some day you'll join us
And the world will be as one

Աշունը, փիսոն, քամին, քաղաքն ափիս մեջ ու Ջոն Լենոնը... Պատկերացնում եմ, երջանիկ եմ:

Ծով
06.11.2009, 14:07
Աշունը, փիսոն, քամին, քաղաքն ափիս մեջ ու Ջոն Լենոնը... Պատկերացնում եմ, երջանիկ եմ:

դզեց:love:)

StrangeLittleGirl
24.12.2009, 21:36
Տարիներ առաջ, երբ էդպես երրորդ-չորրորդ կուրսի ուսանող կլինեի, մեր անատոմիկից դեպի լաբորատոր բարձրացող ճանապարհին (մարդկային լեզվով՝ Հերացու սկզբնամասում) մի տատիկ ինձ կանգնեցրեց: Սկսեց պատմել, որ իր աղջիկը հոգեկան հիվանդ է, որ եկել էր դեղ գնելու, իսկ այն թանկացել էր (սովորական երևույթ մեր օրերում), ամբողջ փողերը տվել էր ու տուն գնալու կոպեկ չուներ: Պատմեց դստեր ամբողջ կենսագրությունը, թե ոնց է գնացել Մոսկվայում սովորելու, ոնց է սկսվել հիվանդությունը, ոնց են դեղերով կարգավորել, բայց հոր մահից հետո նորից սրացել է, որ ինքը հայոց լեզվի ուսուցչուհի է, հիմա էլ հիվանդ աղջկան տանը մենակ է թողել՝ վախենում է մի բան ջարդի, վնաս տա, տունն էլ հեռու է, ոտքով չի կարող գնալ: Էդ ընթացքում աչքերն էլ լցրեց: Էն աստիճանի, որ քիչ էր մնում՝ ես էլ հուզվեի: Ամաչելով 200 դրամ ուզեց, խոստացավ, որ հաջորդ օրը նույն տեղը կբերի, իսկ ես պնդեցի, որ չանհանգստանա, ոչինչ, կարևորը շուտ տուն հասնի:

...Ամիսներ անցան: Քայլում էի Կորյունով: Մեկ էլ տեսնեմ՝ ջրակալած պղտոր աչքերով մի տատիկ ինձ է մոտենում:
- Ես մանկավարժ եմ: Էսօր գնացի աչքի բժշկի...
- Դեղ նշանակեց, փողը չհերիքեց, չէ՞,- ջղայնացա՝ ճանաչելով հոգեկան հիվանդ աղջիկ ունեցող տատիկին:
- Չէ, չէ,- շփոթվեց:
- Կներեք, ես ժամանակ չունեմ,- ու ճամփաս շարունակեցի:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Ռադիոտան մոտ: Նորից ինչ-որ նմանատիպ բան ասաց, իսկ ես արդեն կատաղեցի.
- Չե՞ք ամաչում: Մի ժամանակ էլ հոգեկան հիվանդ աղջիկ ունեիք:
- Դուք ինձ ինչ-որ մեկի հետ շփոթում եք:
- Հաստատ չեմ շփոթում: Գոնե Ձեր հիշողությունը մարզեք, հետո փողոց դուրս էկեք, որ նույն մարդուն մի քանի անգամ չմոտենաք:
- Բայց... բայց... որտե՞ղ եմ Ձեզ մոտեցել:
Հըմ... աշխարհագրական կետերն էլ է շփոթում:

Նա հավանաբար մեր թաղերից էր, որովհետև հաճախ էի տեսնում Սայաթ-Նովայի ծայրերին կամ փոստի մոտակայքում: Երևի հենց փոստի շենքում էլ ապրում էր (Հերացուց երեք րոպեի ճանապարհ), որովհետև մի քանի անգամ էդ կողմերում տեսա՝ ձեռքին հացի տոպրակ, իր հասակակից կանանց հետ (ըստ երևույթին՝ հարևան) ուրախ-ուրախ զրուցելիս: Թեև աչքերը միշտ պղտոր ու ջրալի էին, բայց դեմքը պայծառ էր:

Մի անգամ էլ տեսա Աբովյան փողոցում՝ մի ջահել աղջկա խոսացնելիս: Կլանված լսում էր: Երևում է՝ հերթական զոհն էր: Ես էլ որոշեցի տատիկի գործին խփել: Աղջկան մի կողմ քաշեցի, նախ ճշտեցի՝ ճանաչու՞մ է պառավին, թե ոչ, իսկ հետո բացատրեցի, թե ինչու է մոտեցել: Շուռ եկավ, ասաց՝ կներեք, շտապում եմ, հեռացավ:

Էսօր անատոմիկի մոտով բարձրանում էի դեպի լաբորատոր (մարդկային լեզվով՝ Հերացիով): Մեկ էլ տեսնեմ՝ մեր տատիկը կանգնած շուրջն է նայում: Տարածքը դատարկ էր, ուսանողություն չկար, բայց անատոմիկի պատի տակ մի աղջիկ կար կանգնած: Ուշադիր նայում էի երեսին՝ սպասելով, որ ինձ կմոտենա. էս անգամ ուզում էի համբերատար լսել, փորձել պարզել, թե որն է իր յուրօրինակ մուրացկանության պատճառը: Բայց երևի ճանաչեց, որովհետև ինքն էլ ինձ ուշադիր նայեց ու չմոտեցավ: Ավելին՝ երբ փոքր-ինչ հեռացա, քայլեց դեպի անատոմիկի պատի տակ կանգնած աղջիկը: Իսկ ես, քանի որ ինձ հռչակել էի որպես տատիկի գործին խփող, հետ քայլեցի, աղջկան զգուշացրի, իսկ նա շատ ուրախ ասաց.
- Տենց էլ գիտեի:

Ձեզ մոտեցե՞լ է ջրակալած ու պղտոր աչքերով էս տատիկը: Էնքան հետաքրքիր է՝ ինչի՞ համար է փող ուզել:

Հայկօ
24.12.2009, 21:40
Էնքան հետաքրքիր է՝ ինչի՞ համար է փող ուզել:

Գուցե հաց ուտելու՞:

StrangeLittleGirl
24.12.2009, 21:48
Գուցե հաց ուտելու՞:

Հայկ ջան, հաց ուտելու համար փող ուզողը կենտրոնում տուն չէր ունենա, գուցե կնշեր, որ հաց ուտելու համար ա (տենց դեպքերում մտնում եմ խանութ, հացն առնում, դնում ձեռները), վերջին ժամանակներս էլ գներն էդքան չէր բարձրացնի (մեկ այլ՝ զուգահեռ քննարկման մեջ մեկը նշել է, որ էդ կինն իրենից 1500 է ուզել):

StrangeLittleGirl
25.12.2009, 18:19
Էսօր կյանքիցս գոհ եմ: Երևի Ռիփի վերջին պոստն էր պատճառը: Նենց կուզեի՝ ամեն առավոռ արթնանալ ու սուրճի հետ մի հատ էլ տենց պոզիտիվ բան կարդալ, նոր տնից դուրս գալ: Մի ամբողջ օրվա դոզա:

Հիվանդանոցից դուրս եմ գալիս, անցնում եմ պահակակետով, տեսնեմ՝ սիրամարգերից մեկը պոչը բացել, հազիվ է հավասարակշռությունը պահում: Էնքան խնդալու էր. ամեն քայլ անելուց առաջ երկար մտածում էր, գցում-բռնում, հետո տոտիկը շարժում, որ հանկարծ չընկնի: Որ ես մոտեցա, քամակով էր ինձ կանգնած: Ձեն տվեցի: Սա էլ կամաց-կամաց, շա˜տ դանդաղ 180 աստիճանով պտտվեց, որ դիմացից տեսնեմ իրա սիրուն պոչը: Իսկ էն մյուսը՝ սպիտակը, էդ գեղեցկությունից շլացած կծկվել էր վանդակի անկյունում:

Երբ դարպասներից դուրս եկա, ընկա մտքերի մեջ: Ընդհանրապես, հոգեբուժարանից մինչև կանգառ ճամփան մտածելու, երազելու համար է: Կախված տրամադրությունիցս մի օր Իռլանդիա եմ չվում, մի օր՝ մահվան մահիճս պատկերացնում:

Ուրեմն էդպես ինքս ինձնով տարված գնում եմ, մեկ էլ լսեմ՝ մեկը գոռաց: Նայեմ, տեսնեմ ոտքերիս մոտ քոթոթ է: Երևի տրորել եմ թաթը: Որ նայեցի, ձայնն ավելի բարձրացրեց, վնգստալով փախավ: Նե˜նց վատ էղա: Կանչում եմ, ասում՝ արի մոտս, սիրեմ՝ անցնի: Պուճուր ժամանակ էլ, որ մի տեղս վնասում էի, մամաս ասում էր՝ արի պաչեմ, անցնի: Հիմա էդ էր: Բայց շունիկը (շնիկ բառը չեմ սիրում) փախնում ու փախնում էր:

Վերջը կանգնեց, ձենը կտրեց: Սկսեց պոչիկը շարժել ու ոտքերով գետնին խփել. էն որ անում են սոված ժամանակ: Մեկ էլ տեսնեմ՝ որտեղից որտեղ նույն չափսի երկրորդ քոթոթը հայտնվեց, էս մեկը՝ շեկ, իսկ էդ շեկության վրա՝ լիքը ցեխ: Երկուսով սկսեցին պոչերը շարժել ու ոտքերով գետնին խփել: Ասում եմ՝ էկեք հետս, գնանք խանութ, մի բան առնեմ, կերակրեմ ձեզ: Բայց դե չէին հասկանում, ի՞նչ անեի: Մեկ էլ զգում եմ՝ ձկան հոտ ա գալիս: Դու մի ասա սրանք մի հատ լավ զիբիլի տոպրակ են կպցրել, ձուկ են անուշ անում...

Մի քիչ առաջ եմ գնում: Մի հատ մեծ, սիրուն սև շուն, ճակատին՝ սպիտակ խալ... Կողքի մարդիկ քացով քշում են: Ուզում եմ սիրել, էն էլ արագ անցնում է կողքովս. գնում էր ճտերի մոտ:

Մանկատան դիմացի ծառի մոտ սպիտակ աղավնիները հավաքվել էին զավզակելու: Էնքան հավես էր. մեկը մյուսին մի բան էր ասում, թևերը թափահարում, հետո մյուսն էր նույնն անում ու էդպես շարունակ:

Իսկ Նորքում ձմեռ է՝ գորշ ու անհետաքրքիր: Նայում եմ իմ սիրած պատուհանից, տեսնեմ՝ աշնան կարմիրը մոխրագույն է դարձել:

Ամայի ճամփով իջնում եմ: Մեկ էլ երկու հիստերիկ շուն ձենները գլուխները գցած, իրենց լավ տղու տեղ դրած դեմս են դուրս գալիս ու հո չե˜ն հաչում: Դե ինձ էլ մանկուց սովորացրել են, որ էդ կատաղած հարիֆներին տեսնելիս տեղիցս չշարժվեմ, որ վազեմ, հետևիցս կհասնեն: Ու տենց անշարժացել եմ, մտածում եմ՝ հեսա սրանք կբռնեն, ինձ կուտեն, իրիկունը ստեղ ոսկորներս կգտնեն, ինքնությունս էլ հեշտ կպարզեն. սաղ փաստաթղթերս մոտս են: Բայց դե հարիֆ գյադեքը տեսան, որ չեմ փախնում, իրար վրա հաչալով գնացին. երևի խեղճերը սեքս էին ուզում, իսկ ես իրանց առանձնությունը խանգարել էի:

Վերջը ոչ ոք ինձ չկերավ, ավտոյի տակ չընկա, էկա-հասա տուն: Ու հիմա անջատված ուրբաթս եմ վայելում: Հա, ընդամենը ուրբաթ. մյուս շաբաթ էլ եմ գործի: Բայց ո˜նց եմ սիրում մասնագիտությունս: Չէ լուրջ... Սաղ կողմնակի երևույթները թողած (ասա՝ ո՞ր ամբիոնում պրոբլեմ չկա) իսկականից ավելի ճիշտ ընտրություն չէի կարող կատարել:

matlev
25.12.2009, 19:14
Ձեզ մոտեցե՞լ է ջրակալած ու պղտոր աչքերով էս տատիկը: Էնքան հետաքրքիր է՝ ինչի՞ համար է փող ուզել:

Մի երկու ամիս առաջ, չեմ հիշում ինչ աչքերով, մոտ 60 տարեկան մի կին ռայկոմում մոտեցավ, ասաց, թե դեղ պիտի գներ բայց 200 դրամ ա պակասում: Դե ես էլ առաջարկեցի, միասին մտնենք դեղատուն, ինչքան պակասում ա կտամ, համ էլ մոտս մանր չկար: Չհամաձայնվեց, թե բա այս դեղատանը էդ դեղից չկա, ասեցի որտեղ կա էնտեղից էլ վերցնենք, էստեղ լիքը դեղատուն կա, բայց մեկ ա չուզեց: :8

boooooooom
26.12.2009, 01:12
Սա մուրացկանության ամենաաշխատող ձևերից մեկն է. Կան հղպացած մուրացկաններ, որոնց համար մարդկանց գրպանում եղած 10, 20 դրամ մանրը քիչա. Ես էլ մի քանի դեպք ունեմ հուշերիս մեջ. Դուրս եկա Երիտասարդական մետրոյից. մայթի մոտ մեքենա էր կանգնած, մեքենայի մոտ մի 30-35 տարեկան մի տղա. Մոտեցավ ինդզ.
-Կներես Ախպերս մեքենաս փչացելա ճամփին եմ մնացել, ռեմեննա փռթել, մոտիս փողն էլ չի հերիքում, 300 դրամա պակասում: Կարողա օգնեիր փողով: Հետո մի սեղ կպայմանավորվենք քո փողը կտամ:
Հավատացի. առանց երկար բարակ մտածելու տվեցի. Շատ բնական ձևով շնորհակալություն հայտնեց. Շարունակեցի քայլել: Մոտ 50 մետր հեռացա. ուղղակի հետ շրջվեցի. նոր զոհ էր բռնել արդեն. Չհավատացի որ խաբվել եմ: Տեսա թե ինչպես սրանից էլ պոկեց: Հետո երրորդին մոտեցավ.....Առաջին անգամն էր: Ես շարունակեցի ճանապարհս, բայց ներսս եռում էր խաբված լինելու մտքից: Դա ինձ դաս էր. Դրանից հետո մոտեցել են էլ /իբր/ բանակից զորացրվածներ, որոնք տուն գնալու փող չունեն, էլ գաղութից հելածներ, էլ օպերացիայի համար փող ուզողներ. Էն առաջինի աչքերի արտահայտությունը սրանց մոտ էլ էր կրկնվում.
Սուտասան մարդը, բացի աչքերից, ոչինչով չի տարբերվում մնացածից. Զգուշացեք :hi

Gayl
26.12.2009, 01:57
Դրանից հետո մոտեցել են էլ /իբր/ բանակից զորացրվածներ, որոնք տուն գնալու փող չունեն

Ես մի անգամ մեկին տվեցի,բայց որ ասացիր նոր մտքովս անցավ որ կարող ա խաբել ա ուղղակի 20-22 տարեկան տղա էր դրա համար էլ չուզեցի անգամ էտ ուղղությամբ մտածել:

StrangeLittleGirl
30.12.2009, 01:33
Էսօր վերջապես Նոր տարվա հոտ առա: Լավ էր՝ ուշքի եկա, թե չէ փետրվար էր դառնալու, ու ես տենց էլ չէի ջոկելու, որ իստորիա գրելուց վերջին թիվը պիտի 10 լինի, ոչ թե 09:

Ոչ ստացածս առաջին նվերներն ու բացիկներն ինձ հուշեցին, որ տոները հեսա-հեսա են, ոչ արտասահմանցի ընկերներիս ուղարկած "Գիտեմ, որ ձեզ մոտ ավելի ուշ է, բայց Merry Christmas"-ները, ոչ լույսերի մեջ թաղված քաղաքը, ոչ մորս զարդարած սոճու ճյուղը (ճյուղ, որովհետև արդեն մեծացել ենք, ու եքա տոնածառի կարիք չկա, ու մորս զարդարած, որովհետև արդեն մեծացել ենք, ու հավես չկա), որը նախորդ տարիներից տարբերվում էր նոր լույսերի առկայությամբ ու Պրահայից գնված կարմիր ժապավենների բացակայությամբ, իսկ դրանք վերջին տասներկու տարիներին մեր տոնական ծառի կամ ճյուղի անբաժան մասն էին կազմում: Երբ մորս հարցրի, թե ինչու էս անգամ կարմիր չկա, պատասխանեց, թե՝ հները մաշվել են: Մի ժամանակ Երևանում մենակ մենք էինք կարմիր ժապավեններով տոնածառ ունենում, իսկ մյուսները սովորության համաձայն ինչքան զիզի-բիզի խաղալիք գտնում էին, լցնում էին խեղճ կանաչի վրա, հետո էլ մեզ ձեռ առնում, թե՝ էդ ինչ աղքատիկ տոնածառ է: Հիմա արդեն կարմիր ժապավեններ Երևանի խանութներում էլ կան. քաղաքի տոնածառերը համեմատաբար ճաշակով են դարձել, իսկ այսօր մեր ճյուղի վրա հինգ նոր ժապավեն տեսա. մայրս ճարել էր:

Նոր տարվա մոտենալը զգացի, երբ սկսեցի սենյակս մաքրել: Իմ ալարկոտության պատճառով էդ սուրբ գործին նվիրվում եմ ամիսը մեկ, այն էլ՝ շատ մակերեսային՝ բավարարվելով միայն շորերս պահարանի մեջ դասավորելով ու փոշիները թեթևակի սրբելով: Էսօր ավելի մանրամասն աշխատեցի՝ հերթական անգամ նկատելով, որ լիքը ավելորդ փալաս ունեմ, ու կարելի էր դրանցից ազատվել, որ լիքը անիմաստ գրքեր կան իմ գրապարահարններում, որոնք կարող են որպես ձմեռվա վառելիք ծառայել (սկի բուկինիստները քթներին չեն անի): Ամեն տարի նույն պատմությունը, իսկ մայրս կասի՝ հիմա դրա ժամանակը չէ: Ամեն անգամ, երբ հիշում եմ, դրա ժամանակը չի լինում: Վերջը մի օր պահարաններս պայթելու են:

Որոշեցի դարակներիցս մեկի դարավոր-դարակավոր փոշին սրբել: Տարիներ շարունակ ռիսկ չէի անում այն բացել՝ վախենալով փոշու հսկայական շերտից: Դա ինձ չէր էլ խանգարում, որովհետև վաղուց արդեն այնտեղից ոչինչ պետք չէր գալիս: Էս անգամ ռիսկս հերիքեց: Հերթով հանեցի բոլոր ստվարաթղթե, մետաղյա և պլաստմասայե տուփերը, հատիկ-հատիկ փոշիները սրբեցի ու փորձեցի վերհիշել, թե ինչ կա դրանց մեջ: Մեկի մեջ ծրարներ էին դարսված: Դրանք դեռ էն ժամանակներից են կուտակվել, երբ նամակ գրելու մանյակ էի. գժի պես փենփալինգով էի զբաղվում ու շաբաթը տասը նամակ ստանում-ուղարկում: Հետո մյուսը. լիքը չօգտագործված բացիկներ, որոնք տատիկս է ինձ տվել, իսկ ես պահում եմ որպես արվեստի գործերի փոքրացված կրկնօրինակներ, ոչ որպես բացիկներ, որովհետև սովորաբար ինձ պետք են լինում կամ շնորհավորականներ, կամ Հայաստանի տեսարժան վայրերը պատկերողներ: Եվրոմիության քաղաքացին 100 տարի Ռենուարի գործերի կարիքը չունի, իսկ ամերիկացին ուղղակի չգիտի՝ Ռենուարը ով ա: Էն մյուսում իմ ստացած շնորհավորական բացիկներն էին: Հավես անեի, տեսնեի՝ ով ինձ ինչ էր մաղթել տարիներ առաջ տարբեր տոների առթիվ: Պիտի բոլորը նույնը լիներ էլի. երջանկություն, առողջություն բան-ման:

Դե մնացածն էլ... զարդատուփեր, որոնք երբեք չեմ բացում, որովհետև չեմ սիրում ինձ բռնաբարել զարդերով, իսկ էն քչերը, որոնք օգտագործում եմ, այդ փոշիներից հեռու են, տուփեր, որոնք պարունակում են իմ գժոտ պատանեկության ապացույցները՝ ապարատի լենտերը, որոնք արդեն պատմություն են դառնում, ինչպես կասետները... ցանկացած տեսակի լենտ պատմություն է դառնում... մետաղյա տուփ, որի մեջ Մարիշի քառածալ նամակներն են: Մարիշ, ու՞ր ես, Ռուսաստանից էկա՞ր: Էդ բոլոր տուփերի վրա տեսա ժամանակի թողած զզվելի հետքը, որ քեզ զոռով ասում է՝ աղջի ջան, էլ 14 տարեկան չես: Մետաղյաները ժանգոտել էին, ստվարաթղթե տուփերի կափարիչների ծայրերը պոկռտվել էին, իսկ պլաստմասները՝ փշրվել: Կային նաև դանիական թղվածքաբլիթների մի քանի դատարկ տուփեր, որոնք իրենց տարիքով հետ չէին մնում մյուսներից, բայց զարմանալիորեն պահապանել էին իրենց թարմությունն ու փայլը: Փաստորեն, տուփերին ծերացնողը ոչ թե իրենց սեփական, այլ ներսի պարունակության տարիքն էր:

Երբ էդ դաժան գործս վերջացրի, հսկայական կապտադեմ նկարս նորից քաշեցի դարակի վրա՝ ևս մի քանի տարով հրաժարվելով նրանից:

Հյուրասենյակում արդեն մեծ սեղանը բացել էին ու տոնական սփռոցը գցել: Այնպիսի զգացողություն ունեցա, որ մի երկու ժամից Նոր տարի կլինի: Չէ, դեռ շուտ է, բայց հոտն արդեն առա:

Whyspher Whisper
06.02.2010, 18:43
Էսքան գրածներից հետո գուցե անկապ լինի գրառումս, բայց... օրագրի մինչև կեսը հասա ու էնքան-էնքան հոգեհարազատ բաներ կարդացի... Շնորհակալություն...

StrangeLittleGirl
23.05.2010, 01:34
Մտածեցի՝ բլոգիցս որոշ փակ գրառումներ բերեմ էստեղ. համեմատաբար ապահով տարածք է:

- Ես ինձ դժբախտ եմ զգում,- ասաց Կ-ն, մինչ Ի-ն շոկոլադե վաֆլի կգներ, իսկ ես մտածկոտ նայում էի պոնչիկանոցի վերևով անհոգ ընթացող խաղալիք գնացքին, որը, չգիտես ինչու, Merry Christmas («Շնորհավոր Սուրբ Ծնունդ») գրությունն էր կրում: Կ-ի ձայնը լսվեց հեռվից՝ որպես արձագանք, բայց ես, լինելով մոտավորապես նույն ճահճի մեջ, կարողացա ըմբռնել, թե ինչ նկատի ունի, չնայած իմ ներսում երջանկությունը եռում էր:

Դեռ մի քանի ժամ առաջ իսպաներենի դասին, երբ անգիրս արտասանեցի, Լիանան հարցրեց, թե արդյոք համաձայն եմ, որ երջանկությունը շատ կարճ է տևում (muy poco dura la felicidad), իսկ ցավերը մնում են (pues los dolores se quedan): Ես իմ ջարդած իսպաներենով պատասխանեցի, "No estoy de acuerdo. Felicidad es una cosa interna, no externa. Si la tienes, se queda por siempre." («Համաձայն չեմ: Երջանկությունը ներքին բան է, ոչ արտաքին: Եթե ունես, կմնա ընդմիշտ»):

Եթե իմ կյանքը վերլուծենք, մի կողմից պատճառներ ունեմ երջանիկ լինելու, իսկ մյուս կողմից կան բաներ, որոնք ինձ դժբախտ են դարձնում: Հենց դրանք էին անհանգստացնում Կ-ին, բայց ես սովորել էի չնկատել, ու իմ միակ մտահոգությունն ուշացող նամակն էր (անկախ բովանդակությունից):

- Ինչու՞ են մեզ սենց դաստիարակել՝ էս հողին ու ջրին կպած,- շարունակեց Կ-ն՝ շոկոլադոտ մատները մաքրելու համար անձեռոցիկ փնտրելով:

Գնալ չէր ուզում, բայց այլընտրանք չկա: Իսկ ե՞ս, որ իրականում վախենում եմ հեռանալուց, բայց մյուս կողմից հավատում եմ, որ արժե գոնե մեկ տարով Հայաստանից բացակայել:

- Իմ կյանքից գոհ եմ,- կծելով շոկոլադե վաֆլիի հերթական կտորը՝ ասաց Ի-ն, որը վեց տարիների ընթացքում իմ ու Կ-ի պես չէր չարչարվել ինչ-որ արդյունքի հասնելու համար:

StrangeLittleGirl
23.05.2010, 12:35
Ամեն առավոտ, երբ հասնում եմ հոգեբուժարան, բակում ինձ ողջունում են պահակները: Երբեմն հանդիմանում են, որ սիրամարգներով չեմ զբաղվում, երբեմն ուղղակի հարցնում, թե ոնց եմ, իսկ մի անգամ ուզում էին մի կատվի ձագ տալ, որ հետս տանեմ սենյակ, խաղամ:

Էս առավոտ, երբ արևը փայլում էր երկնքում, երբ Նորքի հոգեբուժարանի բակում գարնան հոտն ինչքան ուժ ուներ, տարածվել էր, պահակն ինձ ողջունելուց հետո ասաց.
- Հետդ ձմե՞ռ ես բերել: Ինչու՞ ես էսքան տաք հագնվել:

Դե ո՞նց բացատրեի, որ նախ հագինս ջինս է, հետևաբար այնքան էլ տաք չէ, երկրորդ ներսում նույն գարունը չէ. մրսում ենք:

Իսկ ամենափարթամ պոչով արու սիրամարգը հպարտ շրջում էր այգում: Դեռ երկու ամիս առաջ հսկայական պոչը բացում էր՝ հազիվ քայլելով ու փորձելով գրավել սպիտակ սիրամարգուհուն, որը բանի տեղ չէր դնում իր գույնզգույն երկրպագուին: Իսկ մի քանի օր առաջ, երբ թառի վրա էր ու պոչն այնպես էր կախել, որ քսվում էր գետնին, սիրամարգուհին աջ ու ձախ էր անում, արուի փետուրները մաքրում, բայց հիմա նրա հերթն էր արհամարհելու...

Էսօր ուրբաթ էր, ուրեմն մենակ մնալու շանսերը մեծ էին: Ուզում էի փակվել սենյակում, խոսել ինքս ինձ հետ ու լսել միայն իմ սեփական մտքերը...

...Սուրճի բաժակը ձեռքիս կանգնել էի խոհանոցում, նայում էի պատուհանից դուրս... Այն մեկից, որն առաջինն է ընկալում տարվա եղանակի փոփոխությունը: Հենց այնտեղից տեսա առաջին դեղին տերևները, երբ սեպտեմբերին բնությունը շռայլում էր արևի ճառագայթները, որոնք խնայել էր ամռանը: Առաջին կանաչ տերևներն էլ այնտեղ հայտնվեցին, երբ դրսում դեռ գորշ էր: Ու հիմա լրիվ գարուն է: Կարող եմ կանգնել, ժամերով նայել այդ պատուհանից, որտեղից մեծ տեսարան չի բացվում. պատ ու մի քանի ջահել ծառ, մի քիչ էլ խոտեր:

...Հանկարծ սկսվում է փոթորիկը: Խոհանոցի պատուհանի տակի ծառերը խոնարհվում են, աղմկում: Մի պահ նույնիսկ թվում է՝ կենդանի են նրանք, խոսում են ինձ հետ, ասում.
- Հա˜, հա˜, հա˜:
Խոհանոցում ցուրտ է: Գնում եմ սենյակ: Կանգնում եմ այնտեղի պատուհանի մոտ: Սիրուն է Նորքը: Միակ պատճառը, որ կուզեի այնտեղ աշխատել ավարտելուց հետո, հենց շրջակայքն է: Բացում եմ պատուհանը: Անձրևի հոտը... Խորը շնչում եմ: Ու մանուշակագույն երկինքը. այնտեղ գորշ չի լինում...

Շատ լավ գիտեմ, թե ինչ եմ փնտրում ու գիտեմ, թե որքան մոտ է փնտրածս: Մեռնեմ համարձակությանս:

StrangeLittleGirl
24.05.2010, 15:14
Կանգառից մինչև հոգեբուժարան տասը րոպեի ճանապարհ է: Սիրում եմ երթուղայինից իջնելուն պես ռադիոն միացնել, ալիքները խառնել, լավ երգ գտնել ու դրա տակ քայլել դեպի հոգեբուժարան: Դա ամենալավ ճանապարհն է մտածելու համար: Կարող ես ընթացքում ինչ-որ բան վերլուծել, ծրագրեր կազմել, երազել կամ պարզապես ուրախանալ, որ ապրում ես: Նորքի առավոտները պայծառ են, եթե նույնիսկ օրվա երկրորդ կեսին երկինքը մթնում է, ամպերը՝ սկսում աղմկել: Երբեմն անցորդները թարս-թարս ինձ են նայում՝ նկատելով, որ ժպտում եմ: Ճանապարհն այնքան տրամադրող է, որ այդ ընթացքում արթնացած հիշողություններն այնքան կենդանի են լինում, որ նույնիսկ ժպիտդ է նույնը լինում...

Քանի որ էս վերջերս Ջոն Իրվինգի «Մինչև քեզ գտնեմ» գիրքը մեծ տեմպերով եմ կարդում, ապա տրամաբանական է, որ ճանապարհին մտածելու նյութս հենց վեպում տեղի ունեցող իրադարձություններն են: Էսօր գիրքը կվերջացնեմ, ընդհանուր տպավորությունս ավելի մեծ գրառման տեսքով (չի բացառվում՝ բաց) կներկայացնեմ, բայց հիմա ուզում եմ մի փոքրիկ դետալի վրա կենտրոնանալ, որի հետ կապված է էսօրվա պատմությունս:

Գրքի հերոս Ջեք Բըրնսն իր ողջ կյանքի ընթացքում կապ է պահպանում իր երրորդ դասարանի ուսուցչուհու հետ՝ ընթացքում «Միսս Ուըրց» դիմելաձևից անցնելով «Քերոլայնի»: Մտածում եմ՝ կարո՞ղ եմ երբևէ իմ ուսուցիչներից կամ դասախոսներից որևէ մեկին ինչ-որ ժամանակ սկսել անունով դիմել, եթե ի սկզբանե այդպես չի եղել ([info]hovulik -ին հիշեցի): Հետո հանկարծ նկատում եմ, որ բլոգումս անցած-գնացած բաների մասին շատ քիչ եմ գրել, իսկ դպրոցական տարիներիս գրեթե չեմ անդրադարձել: Ասենք, պատմելու բան էլ չկար, որովհետև այնքան էլ մեծ հաճույքով չեմ հիշում կյանքիս այդ փուլը, ավելի ճիշտ դրա՝ դպրոցում անցկացրած մասը:

Հասնում եմ հոգեբուժարան՝ երազելով, որ ոչ ոք չի լինի, ու ես մեն-մենակ երկու ժամ կնստեմ, հետո կգնամ: Հետաքրքիր է՝ ձգտում էի այն մենակությանը, որն այնքա˜ն անտանելի էր հոկտեմբերին:

Զարմանալի է, բայց վերջապես հաջողվում է մենակ մնալ: Սուրճ եմ սարքում, նստում կոմպի մոտ, մի քիչ Օլիվեր Սաքս կարդում, հետո նորից Իրվինգն եմ բացում: Մի խոսքով, երանության մեջ եմ:

Երբ ժամը գալիս է, դուրս եմ գալիս. նորից դեպի կանգառ: Էս անգամ ինձ 22 համարի երթուղայինն է պետք. գնում եմ կինո «Ռոսիա»: Սովորաբար լիքն է լինում, հազար տակ ծալված եմ գնում: Երազում եմ, որ դատարկ գա՝ քաջ գիտակցելով, որ գրեթե անհնար է, որովհետև լինում է՝ երկար սպասում եմ, բայց իրար հետևից լիքն են գալիս... լիքը մեղմ ասած:

Մեկ էլ որտեղից որտեղ 109-ն է գալիս: Սա մի յուրահատուկ երթուղային է, որովհետև մեր փողոցով էլ է անցնում, բայց, որքան էլ զարմանալի լինի, կյանքիս մեջ ընդամենը մի անգամ եմ դրանով Նորք բարձրացել, որովհետև այնքան հազվադեպ է գալիս, որ երթուղային փոխելով ավելի շուտ ես հասնում, քան 109-ին սպասելով: Իսկ Նորքից իջնելիս ընդհանրապես չեմ նստել. չի եկել:

Էսօր հիշեցի, որ 109 կինո «Ռոսիա» էլ է գնում, համ էլ մեջը լիքը նստելու տեղ կար: Կանգնեցրի: Ճանապարհին կարդում եմ երթուղին, տեսնում եմ՝ «Տաշիրով» է գնում, հետևաբար կինո «Ռոսիա» էնքան էլ չի հասնում: Ջղայնանում եմ, բայց որոշում եկեղեցու մոտ իջնել, ոտքով գնալ:

Աստիճաններով բարձրանում եմ, որ մյուս կողմից իջնեմ: Մեկ էլ ներքևում տեսնում եմ մի ծանոթ կնոջ ու մի քանի վայրկյանում իջնում այն ներքևը, որտեղից հենց նոր էի բարձրացել: Անընդհատ գրկախառնվում ենք, խոսում, գրկախառնվում, խոսում... Ընդհանրապես չէր փոխվել, չէր ծերացել: Անգամ նույն հագուստով էր, որով մեր դասարան էր մտնում: Սանրվածքն էլ նույնն էր, մազերը նույն գույնի էին: Ինձ էլ ասում է.
- Չես փոխվել:
Ասես վերջին անգամ երեկ էինք հանդիպել: Հետո նկատում է.
- Մազերդ կտրել ես:
Ի˜նչ հետաքրքիր է. մարդիկ ինձ միշտ երկար մազերով են հիշում, չնայած իմ ամբողջ կյանքը՝ սկսած վեց տարեկանից, երկար ու կարճ մազերի հերթագայում է եղել:

Իմ կենսաբանության ուսուցչուհին էր՝ ընկեր Յոլչյանը: Նա և էլի մի երկուսը այն քչերից էին, որոնց շնորհիվ դպրոցը հաճույքով էի հիշում: Իսկ 100-ամյակի նկարահանումների ժամանակ նստեցի տեսախցիկի առաջ ու առանց խղճի խայթ զգալու մոտավորապես այսպես արտահայտվեցի. «Հիշում եմ՝ բազմաթիվ ուսուցիչներ դեմ էին, որ գնամ մեդալի, բայց կային մի քանիսը, ովքեր ինձ քաջալերում էին... Հիշում եմ Աղաջանյանի դասերը, երբ ուսումնասիրում էինք բջիջը: Այն ժամանակ չէի կարողանում պատկերացնել, որ մարդը բաղկացած է բազմաթիվ էդպիսի մասնիկներից: Հիշում եմ Յոլչյանին... Եթե նա չլիներ, գուցե կենսաբանությունն էդքան չսիրեի, բժշկական չդիմեի»: Կարծեմ մաթեմատիկայի Խոջոյանի անունն էլ եմ հիշատակել: Ոնց որ դիտմամբ արտասանել եմ այնպիսի ուսուցիչների անուններ, որոնցից մեկը մահացել է, իսկ երկուսը հեռացել են դպրոցից: Ու դրա ցուցադրությանը պիտի ներկա գտնվեին նրանք, ովքեր դեռ աշխատում էին դպրոցում, ինձ դաս էին տվել, բայց որոնց անունները հիշել նույնիսկ չէի ուզում:

- Ընկեր Յոլչյան, գիտեք, վերջերս Ձեզ հաճախ եմ հիշում,- ասացի հերթական գրկախառնությունից հետո, բայց կարծեմ ստեցի, որովհետև ես միշտ եմ նրան հիշում ու մտածում՝ որտեղ է: Վերջին անգամ էսպես պատահաբար կարծեմ երկրորդ-երրորդ կուրսում էի տեսել:
- Էրեխեքի հետ կապ ունե՞ս,- հարցնում է:
- Չէ, ոչ մեկի,- պատասխանում եմ,- հա, մենակ Գայանեի հետ մեկ-մեկ շփվում եմ, էն էլ հիմա Կանադայում ա:
- Գայանեն ո՞վ էր:
Զարմանում եմ, որ չի հիշում:
- Գերազանցիկ էր, մեր դասարանից էր: Չե՞ք հիշում:
- Չէ, դու ու՞մ դասարանից էիր... Խաչատրյանի՞:
- Չէ, Անիկի,- արհամարհանքով պատասխանում եմ, չնայած ասում են՝ մահացածի հետևից չի կարելի վատը խոսել: Ուղղակի իմ այդքան խոցելի տարիքում դասղեկս էնքան հակամանկավարժական վերաբերմունք էր ցույց տվել իմ նկատմամբ, որ մինչև հիմա էդ ամեն ինչը հիշելիս մի տեսակ լարվածություն է առաջանում: Իհարկե, վերջում տնօրենից սկսած, գողական ֆիզկուլտի ուսուցչուհով վերջացրած բոլորին մանթո գցեցի՝ ավարտական քննություններս փայլուն հանձնելով, առանց մի կոպեկ կաշառք տալու մեդալ ստանալով ու ԵՊԲՀ անվճար ընդունվելով:

Մեր տնօրենից խոսեցինք: Յոլչյանն էլ նրան չէր սիրում: Պատմեցի, թե ոնց էր ավարտելուց հետո քծնում: Լռեցի, թե ինչ ստերի էր դիմում, որպեսզի այնպես անի, որ մեդալի չգնամ: Հիշեցի մորս ու տատիկիս մղած բոլոր պատերազմները, իմ կողքին կանգնած ուսուցիչներիս:
- Քո նամակները պահել եմ:
Նամակներ... նամակներ... «ներ» չեմ հիշում: Հիշում եմ, որ վերջին դասին մի թղթի վրա ինչ-որ հրաժեշտի խոսք գրեցի, գուցե նամակ: Ինքն էլ իմ տետրը վերջին անգամ ստուգել, ստորագրել էր, վերջում էլ իր կողմից մի բան գրել, որը ես էլ մինչև հիմա պահում եմ:

http://pics.livejournal.com/byurie/pic/0005kr99

Աշակերտներից քչերն էին սիրում նրան, բայց նա էլ քչերին էր սիրում: Եղել է՝ ձմռանը դասարանից ոչ ոք դասի չի եկել, բացի ինձնից: Ինձ հետ մենակ նստել, դաս է արել: Ուրիշ դեպքերում ես էլ կթողեի-կթռնեի, բայց կենսաբանությունը չեմ կարող նկարագրել, թե ինչպես էի սիրում, հատկապես 9-րդ դասարանում: Պատահել է՝ ամբողջ դասարանում միայն իմ կիսամյակն է «5» դրել: 7-րդ դասարանում էլ դասը պատմում էր, հետևից վեր էի կենում, նոր դասը պատմում, էդքան ուշադիր էի լսում: 8-րդում, որ Փարիզ էի գնացել, երկու շաբաթ դասերից բացակայել էի, բայց մենակ կենսաբանության ու մաթեմի դասերն էնտեղ սովորում էի: Ո˜նց ուրախացավ, երբ վերադարձիս հաջորդ օրը կանգնեցի, դաս պատասխանեցի: Բա երբ 10-րդում կենսաբանության քաղաքային օլիմպիադայի դիպլոմս հասավ դպրոց, տարա նրան ցույց տալու, ո˜նց հուզվեց: Հետո ո˜նց էդ դիպլոմը ձեռքին մտավ տնօրենի մոտ, որ ասի՝ ո՞նց սենց էրեխուն չես թողնում մեդալի գնա: Ու ոնց մեր դասարանի Սյուզիի գրած քյառթու բանաստեղծություններն արհամարհեցի, Արայի խնդրանքով Յոլչյանի համար նոր տեքստ գրեցի, որը նա ասաց բեմի վրա: Թեև Արայի շուրթերից էին հնչում, բայց դրանք հենց էն խոսքերն էին, որոնք ես կասեի նրան: Էն ժամանակ, չգիտեմ ինչու, որոշել էի, որ իմ ամենասիրելի ուսուցիչներից ոչ մեկի տեքստը ես չեմ ասելու, բայց բոլորինը ես էի գրել՝ փրկելով նրանց Սյուզիի քյառթու, ոչինչ չասող զեղումներից:

Էսօր, երբ տեսա նրան, զգացի, որ կարիք ունեի մի էդքան սիրելի մարդու հանդիպելու ու գրկելու. դա ինձ մի քանի ամիս կբավականացնի:

Եթե 22-ը 109-ից առաջ գար...

Իսկ ընկեր Յոլչյանի կյանքի դժբախտ պատմությունը մի ուրիշ անգամ կպատմեմ...

StrangeLittleGirl
29.05.2010, 11:51
Առավոտյան սուրճը և երաժշտությունը մի տեսակ ծիսակարգ են արդեն: Եթե արթնանալուց հետո և տնից դուրս գալուց առաջ կոմպի մոտ մի բաժակ դառը սուրճ չխմեմ ու 2-3 լավ երգ չլսեմ, մի քանի ժամ շարունակ այնպիսի զգացողություն կունենամ, որ ինչ-որ բան մոռացել եմ:

Սուրճի դեմ շատ եմ կռվել: Հաճախ որոշում էի ընդհանրապես չխմել, առավոտյան մուգ թեյ սարքել, իսկ երեկոյան էլ բավարարվել հասմիկով: Բայց չէ... էն չէր: Թեյն էն համն ու բույրը չուներ, էն արթնացումը չէր փոխանցում: Ստացվում էր այնպես, որ հենց հասնում էի հիվանդանոց, միանգամից ինձ շպրտում էի խոհանոց՝ սուրճ սարքելու: Պատահում էր՝ մենակ էի լինում, պատուհանը բացում էի ու սուրճի հետ սառը օդ ներքաշում: Դա փոխարինում էր երաժշտությանը, որը հիվանդանոցում գտնել հնարավոր չէր: Իսկ եթե այստեղ էլ էի ինձ զսպում ու միանգամից բարձրանում բաժանմունք, ինչ-որ թլֆած-շշմած զգացողություն էի ունենում ողջ աշխատանքի ընթացքում:

Ես էլ թույլ չեմ, սուրճն էլ: Մեր պայքարն ավարտվեց փոխզիջմամբ. սուրճ խմում եմ միայն առավոտյան: Ծայրահեղ դեպքում օրվա ընթացքում երկրորդ բաժակին էլ եմ անցնում, բայց դա առավելագույնն է: Իսկ առաջ երեք-չորս, երբեմն նույնիսկ հինգ բաժակ էի խմում:

Ու գիտե՞ք՝ ինչն է զարմանալի: Ես ծխող չեմ:

Ինչ էի ուզում գրել, ինչ դարձավ :D Սուրճս վերջացրի, արդեն կարող եմ տնից դուրս գալ:

StrangeLittleGirl
15.06.2010, 08:38
Եվ աչքերս բացվում են զարթուցչի ծվծվոցից: Սիրում եմ առավոտվա հոտը, երբ դեռ չի շոգել, ու խորը շունչ ես քաշում՝ համոզվելու համար, որ շնչուղիներդ չեն այրվում օդի տաքությունից: Իսկ այս առավոտ ացետոնի հոտ առա: Որտեղի՞ց էր: Խալաթս գժված հագա ու սկսեցի աղբյուրը փնտրել: Մեր տնից չէր: Սրտխառնոց: Հիմա ի՞նչ, մի՞թե այս ամառ օրով պիտի պատուհանները փակեմ, որ թունավոր օդը ներս չգա: Իսկ ես սարքում եմ իմ ամենօրյա սուրճն ու նստում կոմպի մոտ՝ լսելու առավոտյան երգերը: Եվ քիթս խցկում եմ սուրճի բաժակի մեջ՝ նրա հոտը նախընտրելով ացետոնից:

Հաճախ շատերը պնդում են, թե «առանց երկրորդ կեսի երջանիկ լինել չես կարող»: Փախաք բոլորդ: Իմ ներքին երջանկությունը պայմանավորված չէ ո´չ երկրորդ կեսերով, ո´չ նույնիսկ մեկ երրորդներով կամ քառորդներով: Եվ այնքա˜ն քիչ բան է պետք այն կառուցելու ու պահպանելու համար. արևը, որն առավոտյան դաժան չէ, թաց մազերով ամռանը դուրս գալը և ոչ այնքան ուժեղ շոգի պատրանք ստեղծելը, ընկերներդ, որոնց հետ կարող ես փողոցի մեջտեղում կանգնել ու աղոթել, իսկ հաջորդ օրը կզանգեն քեզ, կհարցնեն՝ քննությունդ ոնց հանձնեցիր, Կարապի լճի խոտերի մեջ անկապ փռվելը, որ երբ կանգնում ես, հետույքդ խոնավացած է լինում, ու դա օգնում է, որ այնքան էլ չշոգես, ֆրանսերենի դասը, որը քեզնից մեծ էներգիա է խլում, բայց օրվա սիրածդ հատվածն է, ու դրանից հետո սկսում ես ծիծաղել նոր հայտնաբերած թիթիզությունների վրա... և կարողությունը, որ հիշում ու վերապրում ես նախորդ օրդ մեկ բաժակ սուրճի ու Radiohead-ի հետ...

StrangeLittleGirl
18.06.2010, 22:26
Երբ երկրորդ կուրս էի, ֆիզիոլոգիայի դասի ժամանակ գորտին դեշալվարիզացիա էինք անում ու ամբողջ մարմնից առանձնացած ազդրի մկանների վրա աղ լցնում, հետևում, թե ոնց են կծկվում:

Կարծես բոլոր զգայարաններիս վրա աղ շաղ տված լինեն: Եվ ես ամբողջությամբ, ինչքան ուժ ունեմ, ինչքան հնարավոր է պատկերացնել ընդհանրապես, զգում եմ կյանքս իր բոլոր գույներով: Բառերով չեմ կարող բացատրել, թե ինչ է կատարվում իմ ներսում, չեմ կարող նկարագրել, թե ինչ աստիճանի երջանիկ եմ: Մտածում եմ՝ գուցե վերջին մեկ ու մի քիչ ավելի տարում չէի էլ ապրում. բոլոր տեսակի զգացմունքներս մեռել էին: Իսկ հիմա ես կամ, այստեղ ու... կյանք, քեզ սիրում եմ: Էս քյառթու արտահայտություն չէր: Սիրում եմ կյանքը հենց իր իսկական իմաստով:

StrangeLittleGirl
20.06.2010, 01:07
Սա խելագարություն է: Կարծում էի՝ վերջին անգամ մեկուկես տարի առաջ եմ այսպիսին եղել, բայց չէ... Երբեք չեմ եղել: Ինչ-որ դե՞ղ եմ կուլ տվել: Կախարդե՞լ են: Ախր այնքան բարձր է տրամադրությունս, որ նույնիսկ կախված նկարում սիրուն եմ դուրս եկել: Ախր շունչս կտրվում է երջանկությունից: Ախր հատիկ-հատիկ իմ մտերիմներին ավելի շատ եմ սիրում, քան երբևէ: Ախր էնքան լավ եմ ինձ զգում, որ աչքերս լցվում են: Ախր ժպտում եմ նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ ոք ինձ չի նայում, ոչ մի բանի մասին չեմ մտածում: Ախր ոչինչ չի փոխվել իմ կյանքում: Ի՞նչ է կատարվում: Բացատրություններ կա՞ն: Գուցե խելագարվե՞լ եմ, դարձել երջանիկ ապուշ:

StrangeLittleGirl
20.06.2010, 22:57
Եվ ստացա պատասխանը. Աստված...

StrangeLittleGirl
01.07.2010, 21:36
Մտնում ես տուն, հագուստդ մի կողմ շպրտում, հագնում տնային թեթև խալաթդ, որը պետք է որ շոգը կոտրի, բայց չի օգնում. շունչդ կտրվում է: Նույնիսկ բաց պատուհանները չեն փրկում, իսկ պատշգամբից երևում են խանձված թերթիկներով վարդերը, որոնք չեն վախեցել արևից ու բացվել են:

Վերցնում ես մի բաժակ ջուր, մեջը լիմոն քամում ու լիքը սառույց ավելացնում: Եվ բաժակն այնքան լիքն է, որ ջուրը թափվում է, իսկ դու չես անհանգստանում: Սառը լիմոնաջուրն իջնում է ոտքիդ վրայով՝ կետ առ կետ զովացնելով շոգից հալից ընկած մաշկդ: Շուրթերդ հպվում են սառույցին, իսկ լիմոնի համը կոտրում է ծարավդ... Եվ դա տևում է միայն մի քանի րոպե:

StrangeLittleGirl
18.07.2010, 10:31
Շտապում եմ բոլոր գրագրություններս վերջացնել, որ հանգիստ սրտով արձակուրդ գնամ: Արդեն աշխատանքային օրն ավարտվում է: Մեկ էլ մի ցեղ մտավ բժիշկների սենյակ: Ուզում էին՝ աղջկան ստուգեն, տեսնեն հոգեկան ա, թե չէ:

Բաժնի վարիչն ամբողջ ազգուտակին դուրս հանեց, թողեց աղջկան: Սկսեց պատմել.
- Ամուսնացա... հետո սկեսրայրս ասեց՝ հոգեկան ես:
- Բայց դու ինչ-որ բան արել ես, չէ՞, որ տենց ա մտածել:
- Չէ...
Ու չի խոսում, ինչ հարց տալի է, նորմալ չի պատասխանում: Բայց էդ կցկտուր խոսակցությունից պարզվում է, որ ամուսնացել է մի մարդու հետ, որին մի քանի օր է ճանաչել: Չի հասցրել սիրել, բայց «իրար հավանել են»: Ավելին՝ հարսանիք-մարսանիք չի եղել: Նշանվել են, իսկ հետո տղայի ծնողները պնդել են, որ «միանգամից տանեն»: Մի քանի օր ամուսնու տանն ապրելուց հետո նրան «հետ են տարել, որովհետև հոգեկան ա»:
- Կենակցե՞լ եք,- հարցնում է բժիշկը:
Հարցը չի հասկանում:
- Քնե՞լ եք իրար հետ:
- Հա,- ասում է,- բայց առաջին օրերին ցիկլիս մեջ էի, տալոջս սենյակում էի քնում: Հետո սկեսրոջս ասեցի՝ տեղերս քցի, քնեմ:

Տեսնելով, որ աղջկանից բան դուրս չի գալիս, մորն են կանչում: Նույն բանն է պատմում, բայց ավելի մանրամասն.
- Որ ուզում էին նշանվելուց հետո միանգամից տանել, ասեցի՝ էրեխեն ցիկլի մեջ ա, թող էս քանի օրն անցնի, նոր կտանեք: Սկեսուրն ասեց, թե ոչինչ, առաջին օրերին առանձին կքնացնենք: Մի քանի օր հետո իրար հետ քնացրել են, բայց մտածում եմ՝ աղջկաս դաշտանը պրծած չի էղել, ամաչել ա ասի: Որ վեշերը հետ ուղարկեցին, սպիտակեղենը կեղտոտ էր՝ մուգ կարմիր: Թե չէ էնի շատ բաց գույնի ա, ես գիտեմ... Ու դրանից հետո աչքին բաներ են էրևացել, ինքն էլ հիշողությունը կորցրել ա: Սաղ օրը նստում ա, ոչ մեկի հետ չի խոսում: Իմ աղջիկը առողջ ա, լավ մեծացել ա, բայց սկեսրայրն ասում ա՝ ծնվանից օրվանից հոգեկան ա...

StrangeLittleGirl
17.08.2010, 02:17
Մի քանի ամիս առաջ անգլերենի ակումբում մի ֆիլմ դիտեցինք քվանտային ֆիզիկայի մասին: Էնտեղ մի դրվագ կար, որտեղ ասվում էր, որ անկախ մեզնից մենք ազդում ենք մեզ շրջապատող իրականության վրա: Էն ժամանակ էդքան լուրջ չընդունեցի, չնայած սիրուն էր հնչում:

Իսկ հիմա, որ խորանում եմ, զգում եմ, որ դրա մեջ ճշմարտություն կա: Հենց էնպես չեմ խորանում: Ուղղակի վերջերս բոլորովին պատահաբար հայտնաբերեցի, թե ինչպես եմ ազդել մեկի կյանքի որոշակի հատվածի վրա առանց դրա մասին որևէ բան իմանալու, առանց հետին մտքի: Ավելին՝ շատ աղոտ եմ հիշում այն մարդուն, որի միջոցով ազդել եմ:

Համառորեն չեմ ուզում մանրամասնել, բայց հավատացեք, որ իրոք այդպես է: Այ, հիմա կարդում եք այս գրառումը: Բայց կարող էիք այդ ժամանակն օգտագործել ինչ-որ մեկին զանգելու համար, որին վաղուց չեք հիշել: Կարդում ու ֆայմում եք: Զանգում եք: Այդ ինչ-որ մեկն էլ էդ պահին կանգնած է լինում Կիևյան կամրջի մոտ... դե էլ ինչու՞ են այնտեղ կանգնում: Դուք խոսում եք ուրախ-զվարթ, իսկ նա հետ է կանգնում իր մտքից: Ստացվեց, որ էս գրառմամբ մեկի կյանքը փրկեցի:

Բայց ինչ էշություններ եմ դուրս տալիս :D Ավելի լավ է՝ քնեմ, թե չէ ցերեկը չաշխատած ուղեղիս մուռն էստեղ կհանեմ, դուք էլ կներվայնանաք:

StrangeLittleGirl
17.08.2010, 13:51
Երբ զգայարաններս հանկարծ սրվում են, ինձ սպառնում է կա´մ դեպրեսիան, կա´մ անբացատրելի երջանկության զգացումը: Իսկ թե կոնկրետ որը կլինի, կախված է ինձնից, իմ սեփական ընտրությունից:

Եվ ես ընտրում եմ երջանկությունը:

Վայելում եմ ամառային նախաճաշս՝ սառը սուրճ և պաղպաղակ: Լսում եմ.
Իսկ մենք խաղում ենք մեր դերերը,
Իսկ ես հոգնել եմ այդ խաղից...

...Ու չեմ կարողանում պոկվել: Հա´, արդեն չորրորդ, թե հինգերորդ անգամ եմ լսում էս երգը: Էնպիսի զգացողություն է, կարծես առաջին անգամն է: Իզուր եմ փնտրում նոր երգեր: Հներն էլ դեռ էնքան շատ են, որ կարող են շունչս կտրել: Ուղղակի զգացողություն է պետք, հոգեվիճակ:

Վերջերս վերլուծում էի մոտ վեց ամիս առաջվա դեպրեսիաս: Հիմա ծիծաղում եմ: Այն միջավայրում, որ հիմա ապրում եմ, ուղղակի չի կարող դեպրեսիա լինել: Դրա համար ընտրում եմ երջանկությունը:

Հիշում եմ աղոթքներս: Հիշում եմ նաև այն մեծ նվերը, որ ստացա Աստծուց: Բայց կարող էի, չէ՞, չնկատել ու շարունակել դեպրեսվել: Էդպես է: Հաճախ խնդիրների լուծումները զբոսնում են մեր շուրջը, իսկ մենք նրանց արհամարհում ենք:

Եվ նույնիսկ Ռուբեն Հախվերդյանի «Խոսքերը» լսելիս, ինչքան էլ հուզվում եմ, զգում եմ, որ երջանիկ եմ: Սիրում եմ Երևանը, սիրում եմ կյանքս, սիրում եմ այն մեծ նվերը, որ որոշեցի ընդունել:

StrangeLittleGirl
19.08.2010, 17:06
Փոշու մեջ կորած նամակներիս արկղերը, որոնք բացեցի մի քանի օր առաջ, որպեսզի պարզեմ, թե կոնկրետ մի մարդու որտեղից եմ ճանաչում: Նամակը գտա, բայց չհիշեցի:

Իմ կյանքի վերջին վեց-յոթ տարիներն այնքան տարբեր դաշտերում են ծավալվել, որ արդեն մարդկանց չեմ տարբերում, չեմ հիշում` որտեղից գիտեմ, իսկ, որ ամենասարսափելին է` գիտե՞մ, թե՞ երազում եմ տեսել, թե՞ արդեն տեսածի ախտանիշ է (մարդկային լեզվով` դեժավյու):

Բայց նամակների մեջ գտնում եմ ծանոթ ձեռագիր... մի ամբողջ տուփ: Իմ ամենաերկարատև նամակագրական ընկերը, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել (որոշներին ընդհանրապես չեմ հանդիպել), բայց որի հետ կապը մի օր խզվեց... ինչպես մնացած բոլոր նամակագրական ընկերներիս դեպքում էր` առանց որևէ երջանիկ բացառության: Ու փոստի մոտով անցնելիս այլևս փոստատարն անունս աղավաղելով չէր գոռա.
- Բյուրակա՜ն, Բյուրակա՜ն, արի, տես՝ ինչ ունես:
Իսկ ես նամակներս կհավաքեի ու դրա դիմաց որևէ չծախվող թերթ կգնեի փոստից:

Հիմա նամակներ հազվադեպ եմ ստանում, հիմնականում՝ գործնական: Իսկ փոստատարը դրանք տուն է բերում՝ փոխարենը մի բաժակ սուրճ պահանջելով:

Եվ իմ նամակագրական ընկերներից ամենասիրելին, որի հետ հետաքրքիր խաղ էի հյուսել, սոցիալական ցանցերից մեկում գրեց, թե մի օր անպայման կպատասխանի վերջին նամակիս: Չեմ հավատում: Ու ասացի այդ մասին:

Իսկ ամենաերկարատևը մի ռոմանտիկ պատմություն էր պատմել, թե ինչպես մի օր սիրահարվեց, այդ տղան Ռուսաստան գնաց: Տարիներ շարունակ հիշում էր տղային, բայց ատեստատ ստանալու օրը որոշեց մտքից հանել: Եվ հենց այդ ժամանակ էր, երբ տունդարձի ճամփին տեսավ տղային, որը եկել էր նրա հետևից... Իսկ վերջերս ամուսնացան. իմացա սոցիալական ցանցերից մեկից:

Ինձ ծաղրում էին, երբ երկարաշունչ նամակներ էի գրում ու ստանում տարբեր երկրներից, քաղացներից, Երևանի թաղամասներից: Ասում էին՝ հեռախոս կա, ինտերնետ կա: Բայց նամակագրական շփումն ուրիշ էր:

Իսկ հիմա նախընտրում եմ մինչև գիշերվա ժամը հազարը ընկերուհուս հետ skype-ով զավզակել: Ես տեսնում եմ նրան, նա ինձ լսում: Ու այսպես անցնում են մեր օրերը...

StrangeLittleGirl
20.08.2010, 14:30
Երբ քաղաքային համարից զանգ է գալիս հեռախոսիս, զգաստանում եմ. գիտեմ, որ ընկերներս չեն: Այդպես զանգահարում են համալսարանից, որ տեղեկացնեն այս կամ այն հանդիպման մասին: Նույն կերպ հայտնեցին, որ մասնակցելու եմ Զալցբուրգի ծրագրին, ինչքան էլ մի քանի օր առաջ նամակը ստացած լինեի: Իսկ այսօր պարզվեց, որ խումբը հավաքվել է. մյուս շաբաթվանից ֆրանսերեն:

Ու կարծես ամեն ինչ միանգամից է սկսվում: Երկուշաբթի օրվանից վերադառնում եմ Նորք՝ հիվանդներիս ու մասնագիտությանս մոտ: Եվ որոշել եմ հաստատ. այս թեթև տարին ավարտվեց-գնաց: Դա մի երջանիկ բացառություն էր իմ կյանքում, որ այլևս երբեք չի կրկնվի: Վերադառնում եմ իմ սիրելի առօրյային, երբ ընկերներս նեղանում են, որ բավարար ժամանակ չեմ տրամադրում իրենց, երբ գործս կիսատ թողած պառկում եմ, որովհետև ուղեղս հանկարծ անջատվում է, երբ գիշերը վեց ժամ քնեը երջանկություն է, երբ անընդհատ հոգնած եմ, երբ մոռանում եմ, թե վերջին անգամ երբ եմ կերել, երբ երազում եմ շաբաթ օրերի մասին, որ մի քիչ երկար քնեմ: Նորից գալիս են այն ժամանակները, երբ ինձ կողքից տեսնողները զարմանում ու հիանում էին.
- Բյուր, ո՞նց ես էդքան բան հասցնում:

Եվ դեռ մտածում եմ քնելուց առաջ Հեմինգուեյ կարդալու մասին...

StrangeLittleGirl
21.08.2010, 12:32
Ակումբում մի տեղ կարդացել եմ, որ եթե սկսում ես անցյալդ հիշել, ուրեմն ծերանում ես:

Մի քիչ համաձայն չեմ: Կվերաձևակերպեմ այսպես. եթե սկսում ես անցյալդ հիշել, ուրեմն չես հաշտվում ներկայիդ հետ:

Հիշում եմ` կար ժամանակ, երբ անցյալով էի ապրում, երբ ճիգեր էի գործադրում, որ այն հետ բերեմ, բայց այդպես էլ չէր վերադառնում, որովհետև շատ բաներ արդեն ուրիշ էին: Անընդհատ հիշում էի դրվագներ, արցունք թափում, կարոտում: Դեռ ոմանք էլ ինձ նախատում էին, որ ստեղծագործելիս անընդհատ կենտրոնացած եմ անցյալի վրա: Բայց անցան այդ ժամանակները...

Իսկ հիմա՞...

Հիմա ես անցյալ չունեմ: Ոչ էլ ապագա: Ապրում եմ իմ չքնաղ ներկայով ու զարմանալիորեն հիշողությունիցս դուրս մղում կարևոր ու անկարևոր անցած-գնացած դրվագներ: Մի ժամանակ միլիոն կտայի դրա համար: Առավոտյան հիստերիկացած կզարթնեի, կաղաղակեի` ուզում եմ ջնջել հիշողությունս: Բայց դա միայն անցյալի խնդիր չէր: Ավելի շատ ուզում էի ներկան ջնջել: Եվ ջնջվեց, բայց ինձ համար աննկատ:

Հիմա ես չունեմ անցյալ: Իմ անցյալն այն է, ինչն ինձ հետ շարունակում է մնալ ներկայում, ձեռքս բռնած քայլում է դեպի ապագա: Դրանք այն ամենն են, ինչ ունեմ այսօր, իսկ ինչը կորցրել եմ, անցյալս չէ, մոռացված մի հեքիաթ է ու այնքան հեռու, որ կարծես մեկ այլ, անծանոթ մարդունը լինի:

Եվ վայելում եմ կյանքիս յուրաքանչյուր վայրկյանը, քանի այն չի վերջացել:

StrangeLittleGirl
24.08.2010, 14:55
Լինում է հոգնածություն, որից հաճույք եմ ստանում, տրամադրությունս բարձրանում է, ուզում եմ զվարճանալ...

Ինձ թվում է` էդ լինում է էն ժամանակ, երբ հոգնելն ինքդ ես ընտրում, ոչ թե դատապարտվում ես դրան:

StrangeLittleGirl
25.08.2010, 21:49
Ընդհանրապես, հոգնած ժամանակ հույզերն ավելի արտահայտված են դառնում: Եթե ուրախ ես ու հոգնած, ուրեմն մի 100 անգամ ավելի ուրախ ես: Եթե դեպրեսված ես ու հոգնած, ուրեմն լավ կլինի՝ մարդիկ թողնեն ու փախնեն քեզնից:

Ինձ ասում են՝ փակ մարդ ես: Բա ինչ զիբիլ եմ: Բա ուրիշ ի՞նչ լինեմ: Մարդիկ խոցող են: Չէ˜, ես եմ անտանելի խոցվող: Պրոբլեմն իմ մեջ ա:

Մարդկանց մոտ չեմ թողնելու: Ու տառապելու եմ: Թե չէ որ թողնում եմ, մեկ ա էլի տառապում եմ:

Առավոտը կգա, հոգնածությունս կանցնի, տրամս էլ կբարձրանա: Հենց տենց:

StrangeLittleGirl
28.08.2010, 01:34
Սուրճս սարքեցի ու զգացի, որ այլևս կարիք չկա օդափոխիչ միացնելու: Նայեցի պատուհանից դուրս: Այնտեղ արդեն աշուն էր: Ու հիշեցի. Նորքում առաջինն է գալիս աշունը:

Հիշեցի անցյալ աշունը, երբ թաց մազերով պարապ կկանգնեի նույն պատուհանի մոտ, կնայեի չորացած տերևներին ու կմտածեի. «Նորքում առաջինն է աշունը գալիս»:

Մի տարի անցա՞վ:

Ու կարծես դատարկ լինի, ոչնչով չլցված: Մի տարի անկապ գլորվեց, անցավ:

Իսկ ընկերուհիս կասի. «Դու փազլ ես, կտորներդ պակասում են, կորցրել եմ»: Ու էդ պահին կհասկանամ, որ ամենևին էլ անիմաստ չէր էս տարին: Անցյալ աշնանը դեռ իրար հետ էդքան մտերիմ չէինք, որ համարձակվեր կտորներս փնտրել:

Օրվա վերջում էլ կուրսի մտերիմ ընկերուհիներիս հետ նստած էի համալսարանի կանաչ նստարաններին... Վաղուց իրար հետ չէինք շփվել:
- Երեքով գնում ենք Կապան,- ասում է,- Մաշան կանզգայացնի, ես կվիրահատեմ... Դու էլ հոգեբուժարանում կաշխատես: Կապրես մեր տանը՝ ես, դու, մամաս: Շաբաթ-կիրակի էլ Մաշան մեզ հյուր կգա:

Չէ, սիրելիներս, ես մյուս տարի հեռանում եմ Հայաստանից: Սիրում եմ ձեզ, բայց ինձ նոր օդ է պետք... գոնե մի տարով:

StrangeLittleGirl
31.08.2010, 19:37
- Շնորհակալություն,- ասաց Քերինը,- եթե դու չլինեիր, չգիտեմ՝ կտեսնեի այս հրաշալի վայրերը, թե ոչ:

Երևանն ինձ համար Հյուսիսային պողոտան ու Հրապարակը չեն, ոչ նույնիսկ Օպերան ու Կասկադը: Գուցե մի քիչ Աբովյան փողոցը, բայց էնքան էլ չէ...

Երևանն ինձ համար էն տներն են, որոնց մեծ մասն այլևս գոյություն չունեն, էն պուճուր դալաններն են, որոնք տանում են դեպի ներքին բակ, իրար նայող պատուհաններն են, որ եթե ձեռքդ մեկնես, դիմացի հարևանին կբարևես, ամռանը բաց դռներն են, վրան վարագույր կախած, որ փոշին ներս չմտնի, մայկա-տրուսիկով վազվզող երեխաներն են, որոնք ամաչելով նայում են քեզ, բայց հետաքրքրասիրությունից մեռնում են. տեսնում են, որ հետինդ արտասահմանցի է: Երևանն էն փայտե պատշգամբներն են, քարքարոտ աստիճանները, որ կամաց-կամաց փլվում են, ներս հրավիրող հին երևանցի պապիկը, որը նոր հասած խաղողը դնում է դեմներդ ու ասում՝ անուշ արեք, բակում շրջող աղավնիներն են, յասամանների այգին է, որտեղ ժամանակին հայ մեծահարուստները սիրել են ճաշել, խաղաղությունն ու զովությունն է, չնայած գտնվում ես հենց քաղաքի կենտրոնում:

- Ինչու՞ կառուցեցին Հյուսիսային պողոտան,- հարցնում է Քերինը,- չէ՞ որ այս հնություններն այնքա˜ն գեղեցիկ են:

Իսկ փայտե կտուրից այն կողմ իրար հերթ չտալով վեր են խոյանում նորակառույց շենքերը...

StrangeLittleGirl
02.09.2010, 08:18
...իսկ որ հիմա են շնորհավորում, ոնց որ 10 անգամ ավելի ձեռ առնեն...

Դպրոցական տարիներին ատում էի սեպտեմբերի մեկը, որովհետև երբեք չեմ ուզեցել դպրոց գնալ, բացառությամբ իններոդ դասարանի, որին անհամբերությամբ էի սպասում, որովհետև ոմանց բաներ ունեի ապացուցելու: Ամեն դեպքում, այն ժամանակ սեպտեմբերի մեկը լուրջ արարողություն էր. մորս հետ պտտվում էինք խանութներում, ու եթե նույնիսկ նոր հագուստ չէինք գնում, ապա գոնե լրացնում էինք եղբորս ասած գրենական հետույքների պաշարը:

Թեև ուսանողական կյանքս շատ եմ սիրել ու միշտ կարոտել եմ դասերը, երբևէ այնպես չի եղել, որ սեպտեմբերի մեկին անհամբերությամբ սպասեմ (նույնիսկ առաջին կուրս գնալիս): Այդ օրն ինձ համար դարձել էր չափից դուրս սովորական, որպես կյանքիս տրամաբանական ընթացքի մի մաս:

Շատ են այնպիսի մարդիկ, որոնց համար սեպտեմբերի մեկը միանգամից (ասենք, բուհն ավարտելուց հետո) դադարում է նշանակություն ունենալ: Իսկ ինձ մոտ դա աստիճանաբար ստացվեց: Դեռ ցածր կուրսերում գրենական հետույքներ հավաքելու ու նոր հագուստի փոխարեն նոր խալաթ գնելու արարողությունը պահպանվում էր, բայց հետո, երբ մտանք կլինիկաներ, երբ սկսեց մեկ տետրը հերիքել ամբողջ տարվա առարկաները տեղավորելու, դեռ վերջին էջերին էլ սևագրելու համար, երբ խալաթներս էնքան շատացան, որ զգացի՝ նույնիսկ օրդինատուրայում կհերիքեն, սեպտեմբերի մեկին պատրաստվելը սահմանափակվեց դիմացի խանութից մի տասը հատ գրիչ առնելով:

Միակ հիշարժան սեպտեմբերի մեկն անցյալ տարի էր, որի մասին նույնիսկ եթե չգրեի, հատ-հատ հիշելու էի յուրաքանչյուր պահը. մինչև հիմա զգում եմ այրող արևը երեսիս հոգեբուժարանի ճամփին, ազդրերումս հայտնված ծանրությունը ու խմբեցիներիս, որոնք հանկարծ հավաքվեցին լիստիկում:

Իսկ այս տարի արդեն չափից դուրս սովորական էր դարձել. արձակուրդից վերադարձել էի օգոստոսի վերջին, իսկ սեպտեմբերի մեկն ընդամենը երկրորդ շաբաթվա շարունակությունն էր: Ու այդպես էլ չիմացա՝ երբվանից սկսեցի համարվել երկրորդ կուրսի օրդինատոր, բայց դա արդեն կարևոր չէ, որովհետև գոնե երեկ զգում էի իմ առավելությունը:

Պետք է որ այս սեպտեմբերի մեկն ազդարարեր իմ մենակության ավարտը. նոր օրդինատորներին էինք սպասում: Եկել էր միայն մեկը, որին ղեկավարս ոչ այնքան բարեհամբույր դիմավորեց: Մտածում եմ՝ անցյալ տարի դժգոհելու տեղ չունեի, որովհետև իմ նկատմամբ անհամեմատ ավելի ջերմ էին:

Եվ գոհ եմ իմ կյանքից: Կուզեի՞ դպրոցական լինել կամ նույնիսկ ուսանող: Չէ, հաստատ չէ: Ես սիրում եմ ինձ հենց այսպիսին՝ մեծացած, բայց երիտասարդ:

StrangeLittleGirl
11.09.2010, 11:12
Սեպտեմբերի սկզբին հաճախ հարցնում են՝ որտե՞ղ ես հանգստացել: Այս անգամ «Հոլանդիայում» կամ «Իսպանիայում» թիթիզ արտահայտությունների փոխարեն գալիս է մի պատասխան, որը դիմացինին ստիպում է խղճահարությամբ լցվել. «Երևանում»:

Հիմա երբ հետ եմ նայում, այնքան էլ վատ չանցավ ամառս: Երևանում մնալն էլ իր յուրահատկությունն ուներ: Կարևորը՝ ձանձրույթի նոպաները չափից դուրս քիչ էին, իսկ դա արդեն լավ է:

Բայց երբ նայում եմ իմ տրաքած վիճակին, զգում եմ, որ մեծ սխալ եմ թույլ տվել Երևանում մնալով: Ասենք, տան ռեմոնտը շատ ուժեղ ազդեց վրաս, ու եթե դա չլիներ, գուցե «հանգիստ չունենալն» ավելի թեթև տանեի:

Ընկերուհիս անընդհատ կնախատի, կասի՝ քեզ շատ ես ծանրաբեռնում: Իհարկե, նրա աչքերով այդպես է, որովհետև ինձ հետ մոտիկից շփվել է միայն վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ դա եղել է կյանքիս ամենաթեթև, հետևաբար ամենաանհարմար տարին: Ես նրան չեմ կարողանում բացատրել, որ ինձ զբաղվածություն է պետք... շունչը կտրվելու աստիճան: Ինձ պետք է առավոտյան տնից դուրս գալ, գիշերը նոր վերադառնալ: Բայց հիմա, երբ ամառս առանց հանգստի է անցել, դրա ուժը չունեմ: Սաղ օրը նվնվում եմ...

Իսկ երեկ Թերեզը նկատում էր. «Երեքով վաղուց գժություն չենք արել»: Թեր, սիրելիս, ամառն է վերջացել...

Նրանք բոլորը հանգստացել են: Հիմա իմ հերթն է... Ավստրիա, գալիս եմ... Մի շաբաթ մնաց:

StrangeLittleGirl
14.09.2010, 21:58
-... Կարևորը՝ դիստանցիա պահես,- էս rainbow-ի խոսքերն են, ու ի˜նչ ճիշտ է ասում:

Երկու տարի առաջ ընդհանրապես չէի պատկերացնի, որ կկարողանամ ակումբցիների հետ ինչ-որ տեղ գնալ, դեռ մի բան էլ երկու գիշեր անցկացնել նրանց հետ:

Չէի պատկերացնում, բայց կատարվեց:

Չէ, Ակումբում կան մարդիկ, որոնց հետ էլի չեմ պատկերացնում քաղաքից դուրս գնալ: Ու էդ էն մարդիկ են, առանց որոնց մի ժամանակ կյանք չունեի:

Իսկ ես այլևս չեմ ուզում շրջապատված լինել այնպիսի մարդկանցով, առանց որոնց կյանք չեմ ունենա: Դա չի ստիպում նրանց պակաս սիրել: Ուղղակի պահում ես հեռավորություն ու շարունակում երջանիկ լինել:

Եվ ուրախ եմ, որ Ակումբն արդեն այնքան մեծ է, որ ընտրության հնարավորություն ունես. այլևս քեզ շրջանից դուրս չես զգում:

Դիլիջանում հավաքվել էինք մեծամիտներով... Քանի՞սս խոստովանեցինք, որ մեծամիտ ենք կամ «մեր հնարավորությունները ճիշտ ենք գնահատում»: Տարիներ առաջ կնեղվեի «դու մեծամիտ ես» մեղադրանքների տեղատարափներից: Հիմա թեթև եմ նայում: Էրեխեքն էլ են թեթև նայում. «Հա, մեծամիտ ես, ու մենք քեզ տենց սիրում ենք»:

Նկատել եմ նաև, որ կան շատերը, որոնց մի ժամանակ տանել չէի կարողանում, իսկ այսօր իմ ամենասիրելիներից են. հայկական պարեր պարող մեծ փորիկով Վարդը... ու մեկ էլ... մի ակումբցի, որը վաղուց չի մտնում, բայց վերջերս ինչ-որ շատ եմ կարոտում:

StrangeLittleGirl
18.09.2010, 11:24
Այս ամառ Երևանի/Հայաստանից չմեկնելու արդյունքում այնքան էլ չհանգստացա: Եթե ասեմ՝ վատ ժամանակ անցկացրի, սուտ կլինի, բայց փաստը մնում է փաստ, որ աշխատանքի վերադառնալիս դեռ հոգնած էի: Երկար ժամանակ ինքս ինձ հարցնում էի, թե ինչու տանը հանգստանալ չի լինում: Մտածում էի՝ գուցե վերանորոգումն էր պատճառը կամ էլ օդը կամ այն, որ լրիվ վերականգնվելու համար միջավայրի փոփոխություն է պետք:

Հիմա, երբ ճամպրուկս սենյակի կենտրոնում է, թղթերս՝ իրար կողք շարված, պահարաններիս դռները բաց՝ սպասելով, թե երբ պետք է դուրս բերեմ հագուստս, պրեզենտացիաս գրեթե պատրաստ, իսկ հեռախոսս չի լռում զանազան մարդկանց գործնական ու ընկերական առաջարկներից, հասկանում եմ, որ իսկական հանգիստը մեկնելն է: Որովհետև այսպես կարող ես մերժել բոլորին և ունենալ շատ հարգելի պատճառ. թարգմանություն չեմ անի, դասախոսություն չեմ կարդա, նամակ չեմ գրի, հանդիպման չեմ գա. Հայաստանում չեմ լինելու: Իսկ եթե մնայի այստեղ, ունենալու էի ևս մեկ ուժասպառ անող շաբաթ, որովհետև կա´մ չէի կարողանալու մերժել, կա´մ մարդիկ նեղանալու էին ինձնից:

Բացակայությունը հարգելի պատճառ է, ավելի հարգելի, քան հիվանդությունը:

StrangeLittleGirl
19.09.2010, 10:19
Վիեննայում սուրճ եմ խմում...

StrangeLittleGirl
21.09.2010, 09:56
Երբ պրեզենտացիայիս համար այս օրը ընտրեցի, լավ չհասկացա, որ դա պատահական չէր... Սկզբում որոշել էի չկարդալ, բայց հետո զգացի, որ ամոթ է, երբ մի երկրից երեք հոգով եկել են, բայց ոչ ոք պրեզենտացիա չի բերել: Իսկ ես միակն էի, որ պատրաստել էր: Չուզեցի խայտառակել Հայաստանը: Ու իմ աշխատանքը կներկայացնեմ հենց Անկախության օրը:

StrangeLittleGirl
21.09.2010, 15:01
Քամին քշեց, Օկտոբերֆեստը Մյունխենից բերեց Զալցբուրգ… Ի՞նչ էի ասում: Էստեղ համատարած գարեջրախմոցի չկա, բայց քիչ չեն տարազներով կանայք ու տղամարդիկ: Սկզբում գլխի չէի ընկնում, մտածում էի՝ Զալցբուրգի բնակիչները տարած են: Հասկացա այն ժամանակ, երբ ավստրիացի կազմակերպիչներից մեկին, որը պատրաստվում է այսօր Մյունխեն գնալ, տարազով տեսա:

StrangeLittleGirl
22.09.2010, 09:51
Դասախոսները լցվեցին մեքենան և ուղևորվեցին դեպի Մյունխեն՝ ալկաշանալու: Մենք ձեզ ալկաշանալ ցույց կտանք:

StrangeLittleGirl
25.09.2010, 10:38
Էլիզաբեթի ու նրա ՊՄՍ-ի մասին կպատմեմ հետո: Իսկ այսօր՝ գալիս եմ տուն:

StrangeLittleGirl
27.09.2010, 22:41
Եթե անկեղծ լինենք, մի շաբաթ բացակայելուց հետո մենակ մի բան էի կարոտել Հայաստանում... ֆրանսերենի դասերը: Չգիտեմ՝ լացե՞մ, թե՞ ծիծաղեմ իմ անզգացմունքայնության վրա:

StrangeLittleGirl
28.09.2010, 22:47
Երևի հոգնած էի, որովհետև այսօր ինչ-որ սկսեցի զգալ... Հա, սիրում եմ Հայաստանը, սիրում եմ շատերին, սիրում ու կարոտում: Բայց ես նոր իրականություն եմ ուզում: Այս մեկն արդեն խիստ վնասակար է թե´ ֆիզիկական, թե´ հոգեկան առողջությանս համար:

StrangeLittleGirl
30.09.2010, 00:36
Սենյակում պարում էին, իսկ ես նստած էի մի անկյունում, ափիս մեջ՝ նռան հատիկներ: Ափս հարթ էր, ձգված, բոլոր մատներս՝ իրար կպած: Աջ ձեռքով վերցնում էի հատիկ-հատիկ, հպում շուրթերիս, լեզվով ներս քաշում: Ատամով կոտրում էի՝ ճըրթ, ու համի ընկալիչներս ազդարարում էին թթվությունը: Առաջինը, երկրորդը, երրորդը... Նռան հատիկները փայլում են ձեռքիս մեջ, ու թթվություն բերանումս: Ամեն մի թթվությունը մի տղամարդ, որը տշվել է կամ պիտի տշվի կամ կարող էր պարզապես չտշվեր: Ամեն մի կորիզը մի ջարդած հարաբերություն, երբեմն նույնիսկ ապագայից:

Հատիկը հատիկի հետևից: Դիմախաղս մեռել է, միայն կայծեր աչքերումս: Վտանգավոր եմ:

Ու հանկարծ ճիչ եմ արձակում, թռնում տեղիցս, ուղիղ դեպի պարահրապարակ, որտեղ ոչ ոք չկա: Նռան հատիկները՝ բռերով: Թափվում են գետնին, անդադար: Ձեռքս երբեք չի դատարկվում: Նորից ու նորից, օդի մեջ պարելով, պտտվելով հասնում են հատակին, իսկ ես տրորում եմ դրանք՝ ճըրթ: Բոբիկ ոտքերս զգում են թթվությունը: Շարժում չկա, միայն կայծեր ոտքնաթաթերիս տակից:

Անհամար հատիկները կործանվում են, ջախջախվում: Թող այդպես լինի:

Բոլոր տղամարդիկ նռան հատիկներ են: