PDA

Դիտել ողջ տարբերակը : Վրացիները մեր աչքերով

Moon
12.05.2008, 20:18
Բարև ակումբ ջան, ես երեկ եմ եկել Թիֆլիսից։ Ու այնքան լիքը տպավորություններով, որ չեմ կարող չգրել։
Կուզենայի դուք էլ պատմեիք, թե արդյոք երբևէ շփվել եք վրացիների հետ։ Է, մեծամիտների մեկն են։:angry Հեչ լավը դուրս չեկան, համենայն դեպս սա իմ սեփական սուբեկտիվ կարծիքն է, հազարից մեկն էր քաղաքավարի։
Նախ, հասկացա, որ հարբել շատ են սիրում։ Հայերին չեն սիրում,ուզում են միշտ քցած լինեն, որ իրանք բարձր երևան։ Ուզում են ասեն, թե իբր եվրոպացի են արդեն, ազատ են շատ։
Դեռ այսքանը, ժամանակս քիչ ա, բայց դեռ փաստերով ու նկարներով կշարունակեմ գրել։

Հ.Գ.Ասեմ, որ սեմինարների էի վրացիների ու ադրբեջանցիների հետ, վերջիններիս հետ ահավոր ընկերացա, որ լացելով ենք բաժանվել։:(

Sunny Stream
12.05.2008, 22:51
Նախ, հասկացա, որ հարբել շատ են սիրում։ Հայերին չեն սիրում,ուզում են միշտ քցած լինեն, որ իրանք բարձր երևան։ Ուզում են ասեն, թե իբր եվրոպացի են արդեն, ազատ են շատ։

եթե ես իմ վրացի ընկերների հետ չծանոթանայի 4 տարի առաջ, գուցե էսօր լրիվ համաձայների հետդ... իսկապես էս հատկանիշները էսօրվա վրացի երիտասարդների մեջ շա՜տ ընդգծված են, բայց մեջները շատ լավ էրեխեք կան, որ էն ժամանակ, երբ դեռ բոլորն էին լավը, հաստատել էին իրենց լավ հատկանիշները միջազգային շփումներում ու կարողացել են հավատարիմ մնալ դրանց...

Հ.Գ.Ասեմ, որ սեմինարների էի վրացիների ու ադրբեջանցիների հետ, վերջիններիս հետ ահավոր ընկերացա, որ լացելով ենք բաժանվել։:(
լրիվ նորմալ ա ու ծանոթ ;)

Հ.Գ. Բարի վերադարձ!!!

Moon
12.05.2008, 23:05
եթե ես իմ վրացի ընկերների հետ չծանոթանայի 4 տարի առաջ, գուցե էսօր լրիվ համաձայների հետդ... իսկապես էս հատկանիշները էսօրվա վրացի երիտասարդների մեջ շա՜տ ընդգծված են, բայց մեջները շատ լավ էրեխեք կան, որ էն ժամանակ, երբ դեռ բոլորն էին լավը, հաստատել էին իրենց լավ հատկանիշները միջազգային շփումներում ու կարողացել են հավատարիմ մնալ դրանց...

լրիվ նորմալ ա ու ծանոթ ;)

Հ.Գ. Բարի վերադարձ!!!
Հա, ջանս մերսի։Դու ճիշտ ես, մեջները կան հատուկենտները, իմ գործընկերը լավ տղայա։ Երևի ճանաչես Բեսոն ա՝էլի անդերգրաունդի մասին ա անելու ֆիլմ։Լօլ
Բայց դե մեկա ընդհանուր շատ գոռոզ էին իրանց պահում, հատկապես Լեվանն ու Դատոն։

ChildOfTheSky
13.05.2008, 02:56
Վրացիները հայերի նկատմամբ ավելի վատ տրամադրված չեն, քան հայերը նրանց նկատմամբ: Իսկ որ ավելի եվրոպացի ու ավելի ազատ են, միանշանակ է: Պետք ա լավ լինել վրացիների հետ, վերջապես հայերիս միակ եղբայր ազգն է:

Racer
13.05.2008, 12:05
ՈՒրեմն ասեմ՝ քանի վրացին հայից ցածր ա հայի հետ լավ ա, բայց վայն եղավ հանկարծ հայն ընկավ՝ միանգամից գլխին են նստում: Իհարկե դա բոլոր վրացիներին չի վերաբերվում, որովհետև Վրաստանում բացի վրացիներից ուրիշ ազգեր էլ են ապրում մենգրելներ, լազեր, սվաններ, ալաններ և այլ ազգեր ինչպես նաև այսպես կոչված վրացականացված հայեր ու հրեաներ:

WArmanW
13.05.2008, 13:46
Վրացի աղջիկները սիրուն են: Գյուղերում շատ անմակարդակ են, չտես են, դաժե ռուսերեն չգիտեն:
Հայերին էլ հավեսով չեն սիրում, նախանձա մեջները եռռռռում, որ էդքան կառույց ունենք իրանց մոտ՝ եկեղեցի, թատրոն, հուշարձաններ և այլն:
Բայց դե էլի ես իրանց ցավները տանեմ, նրանք ազատ են զգում իրենց: Ես միշտ հավես եմ ստացել Թիվլիսից:

Frigid-
13.05.2008, 14:12
Վրացիները հայերի նկատմամբ ավելի վատ տրամադրված չեն, քան հայերը նրանց նկատմամբ: Իսկ որ ավելի եվրոպացի ու ավելի ազատ են, միանշանակ է: Պետք ա լավ լինել վրացիների հետ, վերջապես հայերիս միակ եղբայր ազգն է:

Ահա, վրացիներն էնքան եվրոպացի են, որ ռուսերեն ես խոսում, քեզ պատասխանելը ստոր են համարում, իսկ երբ անգլերեն ես մի բան հարցնում, չեն իմանում ոնց հետև մտնեն, քեզ գոհացնեն` չնայած շատ էլ չեն հասկանում էդ լեզուն: Եկեք ազգայնամոլությունը չշփոթենք որևէ այլ բանի հետ, իսկ վերջինս էնքան աբսուրդի ա հասել, որ քեզ էլ նախատում են, որ վրացերեն չգիտես, հրամայում սովորել: Իրենց գոռոզությունը իրա պաթոսինա հասել:
Անկեղծ սրտով ցավեցի նրանց համար:

Սնապարծությունը սպանիչ է ու լիքը մարդու մոտ ծիծաղի առիթ է դառնում: Իսկ բարեկամություն բոլորի հետ էլ պետք է անել ;)

*e}|{uka*
13.05.2008, 14:24
Բայց դե էլի ես իրանց ցավները տանեմ, նրանք ազատ են զգում իրենց: Ես միշտ հավես եմ ստացել Թիվլիսից
Վրաստանում շատ եմ եղել ու շատ վայրեր ինձ հարազատ են (բնությունը էխ՜) , չնայած վրացիների հետ համարյա թե չեմ շփվել , որ շփվել եմ հավեսով մարդիկ են թվացել : Ես էլ եմ նկատել երիտասարդների մոտ աչք ծակող ազատամտությունը , մի բան էլ եմ նկատել վրացիները ռոք շատ են սիրում:D

Վրացի աղջիկները սիրուն են: Գյուղերում շատ անմակարդակ են, չտես են, դաժե ռուսերեն չգիտեն
Վրացիները ռուսներին չեն սիրում էտ փաստա , իսկ ինչ վերաբերում է աղջիկներին բացի առաջի նշված հատկանիշից, խելացի էլ են , ինչը չես ասի վրացի տղաներ մասին :P :pardon (Հայ աղջիկները ավելի սիրուն են:P) :

Dayana
13.05.2008, 14:30
Ասում են ինչու Վրացիները առաջինը Լուսին չգնացին, որովհետև բոլոր վրացիները մեծամտությունից կմեռնեին, բոլոր հայերը նախանձից կմեռնեին, ու ամեն ինչ կմնար էդ պառազիտ ադրբեջանցիներին :angry

Այստեղից հետևություն, մենք ոչ Վրացիների, ոչ էլ Ադրբեջանցիների հետ "ազգովի" ընկերներ չենք դառնա, սակայն անհատնրի հետ ամեն ինչ էլ հնարավոր է ;)

WArmanW
13.05.2008, 14:38
Հայ աղջիկները ավելի սիրուն են:P

Հա հեչ: Բոլորս էլ գիտենք, որ հայ աղջիկները վրացի տղաներից սիրուն են:D:D, բայց ոչ աղջիկներից:nono, ու ես հեչ էլ չեմ կարծում որ վրացի աղջիկները խելացի են:

Հ.Գ. Բացառություն հա էլ կա: Վրացիներ :friends: ձախինը մենք ենք:

*e}|{uka*
13.05.2008, 14:47
Հա հեչ: Բոլորս էլ գիտենք, որ հայ աղջիկները վրացի տղաներից սիրուն են:D:D, բայց ոչ աղջիկներից:nono, ու ես հեչ էլ չեմ կարծում որ վրացի աղջիկները խելացի են::

Հլը մի րոպե :stop իիիի՜ , դու երկու հատ վրացի աղջիկ ես տեսել , ես 28 հատ եմ տեսել :P
Անկապ տեղը բաններ չեմ կրակել , իրոք ես մի քանի անգամ համոզվել եմ , որ վր. աղջիկները ավելի խելացի են :P (ամենապրիմիտիվ օրինակը թեկուզ տամ շախմատում վրացի աղջիկներին հաղթող չկա:P) :
Իսկ այն , որ դու հայ աղջիկներին չես սիրում , արդեն հասկացանք :P

ChildOfTheSky
13.05.2008, 15:10

Վրացի աղջիկները շատ սիրուն են, կարողա հայ աղջիկներից սիրուն չեն, բայց նրանց մեծամասնությունը հետևում ա հագուկապին ու ֆիգուրային, հետո էլ իրանց ֆիգուրան բացում են բոլորին ի տես, դրա համար էլ իրանք միշտ գեղեցիկ են երևում:) : Իսկ խելոք են, թե չէ, չգիտեմ, բայց իրանց տղաներից շուստրի են ավելի:

WArmanW
13.05.2008, 15:40
Հլը մի րոպե :stop իիիի՜ , դու երկու հատ վրացի աղջիկ ես տեսել , ես 28 հատ եմ տեսել :P
Անկապ տեղը բաններ չեմ կրակել , իրոք ես մի քանի անգամ համոզվել եմ , որ վր. աղջիկները ավելի խելացի են :P (ամենապրիմիտիվ օրինակը թեկուզ տամ շախմատում վրացի աղջիկներին հաղթող չկա:P) :
Իսկ այն , որ դու հայ աղջիկներին չես սիրում , արդեն հասկացանք :P

Հլը մի րոպե :stop իիիի՜ , ես մի տեղ ասել ե՞մ, որ 2 հոգու եմ ճանաչում:o: Յաա՜, որ 100 հոգու էլ ճանաչեի մեկա էլի չէի վիճի քո հետ:hands:hands:hands, որովհետև իրանք դզզում են ինձ, վախտին ես էլ չէի սիրում վրացի:

Moon
13.05.2008, 18:56
Ահա, վրացիներն էնքան եվրոպացի են, որ ռուսերեն ես խոսում, քեզ պատասխանելը ստոր են համարում, իսկ երբ անգլերեն ես մի բան հարցնում, չեն իմանում ոնց հետև մտնեն, քեզ գոհացնեն` չնայած շատ էլ չեն հասկանում էդ լեզուն: Եկեք ազգայնամոլությունը չշփոթենք որևէ այլ բանի հետ, իսկ վերջինս էնքան աբսուրդի ա հասել, որ քեզ էլ նախատում են, որ վրացերեն չգիտես, հրամայում սովորել: Իրենց գոռոզությունը իրա պաթոսինա հասել:
Անկեղծ սրտով ցավեցի նրանց համար:

Սնապարծությունը սպանիչ է ու լիքը մարդու մոտ ծիծաղի առիթ է դառնում: Իսկ բարեկամություն բոլորի հետ էլ պետք է անել ;)
Վայ, էն ինչ իմ սրտովն ես գրել, չես պատկերացնում, ապրես։ Լրիվ համաձայն եմ, ինչքան ուզում ես խոսի ռուսերեն, մեկ ա վրացերեն կպատասխանեն ու թարս կնայեն, որ չգիտես իրանց լեզուն։ Է, գնալուց առաջ մտածում էի, որ աղբերություն եմ անելու իրանց հետ, իսկ ազերների հետ թեթև, բայց լրիվ հակառակը ստացվեց։

Երկնային
13.05.2008, 19:04
լավ, կռիվ մի արեք, վրացի աղջիկների մեջ էլ սիրունները կան, հայ աղջիկների մեջ էլ… :) )))

Armenoid
13.05.2008, 20:23
Վայ՜՜ ես իմչ լավ թեմայա՜
Ես շատ եմ եղել Վրաստանում և ոչ միայն Թիֆլիսում այլ շաաաատ քաղաքներում
Հեսա սկսեմ..
Մեծ մասը չի տիրապետում Ռուսսերենի դե ել չասեմ անգլերեն...
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներով շատ հետ են,բայց...
Ունեն մի շարք ապրանքներ.ասենք արքայախնձոր,կիվի և այլն որոնք իրենց հանճարեղ կառավարության պատճարով փթում է պահեստնորում հսկայական ծավալներով,քանի որ Հայստանին այդքան ապրանք պետք չէ՝իսկ ել ուր տանեն՞ դե Ռուսսաստանի գլուխը կերավ շվիլին։
Եղբայր ժողովուրդ չեմ համարում։91-94 թվերի հետ կապված։
Ես եղբայր կհամարեմ ավելի շատ Պարսկաստանին քան վրաստանին,ի դեպ 1500 տարի Պարսիկների հետ պատերազմ չի եղել։
Դե ել ինչ ասեմ աղջիկները ըըըըըը նենց ոչինչ ետքան ել սիրուն չեն...
Տիֆլիսը որպես հայկական վերանվանված քաղաք չեմ սիրում ես Երևանը 1000 անգամ ավել եմ սիրում,ոչ միայ որ մերն է։
Թիֆլիսը թող մնա որպես պատմական քաղաք իսկ Երևանը զարգացած ինդուստրիալ քաղաք։
Դեռ այսքանը հիշեցի...

Armenoid
13.05.2008, 21:03
http://forum.ge/
հլը նայեք ես փայթաց 2003 թվի Ի.Փ,Բ ֆորում ինչքան մարդա մտնում:(

Moon
16.05.2008, 22:19
է, ժողովուրդ ջան, էսօր էլի հիշել էի վրացիներին։ Դեմք են։ Ամբողջ Թիֆլիսի կենտրանական գրախանութներում նայեցի, մի հատ գրիչ չկարողացա գտնեմ, որ վրան գրած լիներ Վրաստան կամ գոնե Թիֆլիս։
Իսկ ես հավաքում եմ տենց գրիչներ։լօլ

Anchi
16.05.2008, 22:33
Վրացիները հայերի նկատմամբ ավելի վատ տրամադրված չեն, քան հայերը նրանց նկատմամբ: Իսկ որ ավելի եվրոպացի ու ավելի ազատ են, միանշանակ է: Պետք ա լավ լինել վրացիների հետ, վերջապես հայերիս միակ եղբայր ազգն է:

Միանշանակ համաձայն եմ: Շատ դիպուկ է ասված: Ապրես::hands

Ավելացվել է 4 րոպե անց

ՈՒրեմն ասեմ՝ քանի վրացին հայից ցածր ա հայի հետ լավ ա, բայց վայն եղավ հանկարծ հայն ընկավ՝ միանգամից գլխին են նստում: Իհարկե դա բոլոր վրացիներին չի վերաբերվում, որովհետև Վրաստանում բացի վրացիներից ուրիշ ազգեր էլ են ապրում մենգրելներ, լազեր, սվաններ, ալաններ և այլ ազգեր ինչպես նաև այսպես կոչված վրացականացված հայեր ու հրեաներ:

Ինֆորմացիայի կարգով՝ մեգրելներն ու սվաները վրացի են: Ոնց որ ասես Հայաստանում ապրում են անև ուրիշ ազգեր՝ գյումրեցիներ, գավառցիներ:

Moon
16.05.2008, 22:40
Միանշանակ համաձայն եմ: Շատ դիպուկ է ասված: Ապրես::hands

Ավելացվել է 4 րոպե անց

Ինֆորմացիայի կարգով՝ մեգրելներն ու սվաները վրացի են: Ոնց որ ասես Հայաստանում ապրում են անև ուրիշ ազգեր՝ գյումրեցիներ, գավառցիներ:
Ան ջան ձեր կուրսի Դիանը վիրավորվում ա, որ ասում եմ վրացիները դուրս չեն եկել։լօլ
Բայց վիրահայերին սիրում եմ։

Anchi
16.05.2008, 22:44
Վայ՜՜ ես իմչ լավ թեմայա՜
Ես շատ եմ եղել Վրաստանում և ոչ միայն Թիֆլիսում այլ շաաաատ քաղաքներում
Հեսա սկսեմ..
Մեծ մասը չի տիրապետում Ռուսսերենի դե ել չասեմ անգլերեն...
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներով շատ հետ են,բայց...
Ունեն մի շարք ապրանքներ.ասենք արքայախնձոր,կիվի և այլն որոնք իրենց հանճարեղ կառավարության պատճարով փթում է պահեստնորում հսկայական ծավալներով,քանի որ Հայստանին այդքան ապրանք պետք չէ՝իսկ ել ուր տանեն՞ դե Ռուսսաստանի գլուխը կերավ շվիլին։
Եղբայր ժողովուրդ չեմ համարում։91-94 թվերի հետ կապված։
Ես եղբայր կհամարեմ ավելի շատ Պարսկաստանին քան վրաստանին,ի դեպ 1500 տարի Պարսիկների հետ պատերազմ չի եղել։
Դե ել ինչ ասեմ աղջիկները ըըըըըը նենց ոչինչ ետքան ել սիրուն չեն...
Տիֆլիսը որպես հայկական վերանվանված քաղաք չեմ սիրում ես Երևանը 1000 անգամ ավել եմ սիրում,ոչ միայ որ մերն է։
Թիֆլիսը թող մնա որպես պատմական քաղաք իսկ Երևանը զարգացած ինդուստրիալ քաղաք։
Դեռ այսքանը հիշեցի...

Գրառումդ հիմնավորված չէ

Ավելացվել է 2 րոպե անց
Լուս, ցավում եմ, որ քեզ նորմալ մարդիկ չեն հանդիպել, բայց ,ինչպես ասում են, (կներես հայերեն տառերով եմ գրում) «վ սեմյե նե բեզ ուռոդա».

Artgeo
16.05.2008, 23:09
http://forum.ge/
հլը նայեք ես փայթաց 2003 թվի Ի.Փ,Բ ֆորում ինչքան մարդա մտնում:(
Մեկը ես եմ ;)

Դիանան ո՞վ ա

Racer
17.05.2008, 00:11
Ինֆորմացիայի կարգով՝ մեգրելներն ու սվաները վրացի են: Ոնց որ ասես Հայաստանում ապրում են անև ուրիշ ազգեր՝ գյումրեցիներ, գավառցիներ:

Համեմատությունը տեղին չէր, ավելի ճիշտ կլիներ համեմատել ասենք՝ ացտեկներին ու ժամանակակից մեքսիկացիներին:

Moon
17.05.2008, 11:16
Մեկը ես եմ ;)

Դիանան ո՞վ ա
Արթ ջան ինքն էլ ա Թիֆլիսից, ուղղակի չես ճանաչում, ակումբից չի, մեր ֆակուլտետից ա։լօլ

Artgeo
17.05.2008, 11:40
Արթ ջան ինքն էլ ա Թիֆլիսից, ուղղակի չես ճանաչում, ակումբից չի, մեր ֆակուլտետից ա։լօլ
Լուսին ջան, ուրեմն նայի, Երևանում գտնվող թիֆլիսահայ աղջիկների ճնշող մեծամասնությանը ճանաչում եմ ;) Ու հենց այդ պատճառով էի հարցնում: Դիանա անունով ծանոթ էլ ունեմ, հենց լրագրության ֆակուլտետում ու ենթադրում եմ, որ ինքը իմ ծանոթներից ա ;)

Օֆֆտոպ որ չստացվի: Վրացիների մեջ շատ կան մարդիկ, ովքեր տանել չեն կարողանում հայերին, բայց նրանք ավելի շատ չեն, քան հայերը, որոնք տանել չեն կարողանում վրացիներին:
Ինձ սպանում ա, որոշ հայերին այն կարծիքը, որ Վրաստանում բոլորը «գող, ավազակ ու դուրս ընկած են»...

Moon
17.05.2008, 13:39

Ուրախ եմ, որ Դիանին ճանաչում ես։ Դե կարծում եմ դու ինձնից լավ կիմանաս վրացիներին, վերջապես այնտեղ ես ապրում։ Ես հույս ունեմ հաջորդ անգամ, երբ գնամ, կարծիքս գոնե մի քիչ կփոխվի։

Moon
07.08.2008, 15:26
Ժողովուրդ այնքան եմ ուզում տպավորություններով կիսվել։ Ես 18 օր ապրեցի 8 ազգի 60 ներկայացուցիչների հետ։ Ու պետք է ասեմ, որ վրացիների այս խումբն ինձ մոտ հակառակ տպավորությունը թողից, ինչը չէի ասի Թիֆլիսում հանդիպած վրացիների մասին։
Շատ ուրախ եմ, որ լավ մարդիկ հանդիպում են։ Շատ ուրախ, աշխույժ, քեֆչի, դե լավ խմող, բայց լավ էլ պարող։ Երևի զարմանաք, բայց անհամբեր սպասում եմ, թե երբ է սեպտեմբերը գալու, որ գնամ նորից Թիֆլիս ընկերներիս տեսնելու։

Սերխիո
07.08.2008, 15:56
Վրացիները ամենավատ հարևանն են եղել հայերի միշտ էլ … Միշտ սպասել են ,թե երբ Հայաստանը վատ դրության մեջ լինի ,որ մտնեն Հայսատն , ոնց-որ եղավ Ախլքալաքի , Ախլցխայի պարագայում …
միակ ժողովուրդը որին ես բարեկամ եմ համարում ՝պարսիկներն են , բայց ոչ ադրբեջանցի պարսիկները…

Ֆրեյա
27.08.2008, 13:51
Բայց էս ինչ մի բացելու թեմա էր որ :angry Կամ էլ ինչ խոսալու թեմա էր....:o
Ինչ ա նշանակում, վրացիները վատն են՞՞՞ ես վրացի շատ քիչ եմ ճանաչում, բայց ասել, որ մի ամբողջ ազգ անգրագետ է, հետամնաց է, անբարեհամբույր է և այլն, դա առնվազն սահմանափակություն է: Չի կարող ամբողջ ազգը լինել վատը: Նույնն է, ոնցոր գաս Երևան, տեսնես ռաբիզներին ու ասես, բոլոր հայերը ռաբիզ են:
Ու բացի դրանից, նենց տուպոյ ու դեբիլ հայեր կան, որ ոչ վրացու, ոչ էլ ավստրալիայի աբորիգենների հետ չեն համեմատվի իրենց դեբիլությամբ:

Էլ չեմ ասում, էս ինչ նացիստական վերաբերմունք ա՞՞՞ Սենց գնա մի օր կարող է սևամորթների հասցեին էլ մի բան գրեք:
Չի կարելի տենց....

Ավելացվել է 7 րոպե անց

Լավ էլի:) Վրացիները հաստատ այնքան վատություն չեն արել, ինչքան թուրքերը, ադրբեջանցիները, և ամբողջ պատմության ընթացքում մյուս հարևանները: Ով էլ բարի հարևան է եղել, վաղուց վերացել է աշխարհի երեսից:
Այդ է, հասանք, պարսիկները մեզ լավագույն բարեկամ:D
Մոռացել եք, որ 100 տարի առաջ պարսիկների մարզ եք եղել, թե Վարդանանքը ալբանացիների մասին է պատմում :D
այդ դեռ մի կողմ, չկա մշտական բարեկամ և թշնամի: Բայց հիմա, ինչպես վրացիները, այնպես էլ պարսիկները, դեմ չեն լինի Հայաստանից մի կտոր պոկել, ու ցանկացած պահի կարող են ամեն քայլի դիմել, մի քիչ քամին տեք փչի....

Սերխիո
27.08.2008, 19:23

Իսկ դու մի երկիր ասա, որը իր հարևանի հետ երբևէ պրոբլեմ չի ունեցել ,ուղղակի Վրաստանի պարագայում ,գործել է ընկածին խփելու կարգախոսը:[

Moon
19.09.2008, 22:48
Իսկ դու մի երկիր ասա, որը իր հարևանի հետ երբևէ պրոբլեմ չի ունեցել ,ուղղակի Վրաստանի պարագայում ,գործել է ընկածին խփելու կարգախոսը:[
Դե դա բնական բան է, բոլոր երկրներն էլ իրենց հարևանների հեըշտ էդքան էլ չունեն։

Djavaxhq
22.09.2008, 01:40
Վայ՜՜ ես իմչ լավ թեմայա՜
Ես շատ եմ եղել Վրաստանում և ոչ միայն Թիֆլիսում այլ շաաաատ քաղաքներում
Հեսա սկսեմ..
Մեծ մասը չի տիրապետում Ռուսսերենի դե ել չասեմ անգլերեն...
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներով շատ հետ են,բայց...
Ունեն մի շարք ապրանքներ.ասենք արքայախնձոր,կիվի և այլն որոնք իրենց հանճարեղ կառավարության պատճարով փթում է պահեստնորում հսկայական ծավալներով,քանի որ Հայստանին այդքան ապրանք պետք չէ՝իսկ ել ուր տանեն՞ դե Ռուսսաստանի գլուխը կերավ շվիլին։
Եղբայր ժողովուրդ չեմ համարում։91-94 թվերի հետ կապված։
Ես եղբայր կհամարեմ ավելի շատ Պարսկաստանին քան վրաստանին,ի դեպ 1500 տարի Պարսիկների հետ պատերազմ չի եղել։
Դե ել ինչ ասեմ աղջիկները ըըըըըը նենց ոչինչ ետքան ել սիրուն չեն...
Տիֆլիսը որպես հայկական վերանվանված քաղաք չեմ սիրում ես Երևանը 1000 անգամ ավել եմ սիրում,ոչ միայ որ մերն է։
Թիֆլիսը թող մնա որպես պատմական քաղաք իսկ Երևանը զարգացած ինդուստրիալ քաղաք։
Դեռ այսքանը հիշեցի...

համաձայն եմ, բայց լավ գինի սարքել գիտեն ու հավեսով ել խմում են, հազարավոր վրացու հետ եմ շփվել բայց ոչ մեկի հետ չկարողացա ընկերանալ, ադրբեջանցիները դրանցից լավ են

Moon
22.09.2008, 22:26
համաձայն եմ, բայց լավ գինի սարքել գիտեն ու հավեսով ել խմում են, հազարավոր վրացու հետ եմ շփվել բայց ոչ մեկի հետ չկարողացա ընկերանալ, ադրբեջանցիները դրանցից լավ են
Չէ, այդ մեկին համաձայն չեմ։
ԷԷ, նենց եմ կարոտում վրացի ընկերներիս ու վրացական ճաճան բուչկի բուչկիով։ Էս երևի Արթուրը կհասկանա։

azat11
22.09.2008, 22:55
մեծամիտների մեկն են...... հազարից մեկն էր քաղաքավարի։
...Հայերին չեն սիրում,ուզում են միշտ քցած լինեն, որ իրանք բարձր երևան։ Ուզում են ասեն, թե իբր եվրոպացի են արդեն, ազատ են շատ։

Կարծում եմ պետք է անաչառ լինել և էմոցիաներով չառաջնորդվել: Մեծամիտ` միգուցե են, մեզանից շատ թե քիչ, դժվար է ասել: Հիմնականում հայերիս չեն հավանում, սա չսիրել չի, պարզապես նրանք մեր արած գործը չեն հավանում, ասում են հայի արածն ինչա լինելու որ..., իսկ մենք հավանու"մ ենք մեր արած գործը:), օրինակ նայենք մեր և իրենց ճանապարհները, թեկուզ շենքերը, ունեցածը պահելու և խնամելու ունակությունները...իրենց ինքնահարգանքը չափազանց բարձր է... իսկ չսիրել, կարծում եմ հայերս չենք սիրում վրացիներին: Քցելու մեջ չգիտեմ որս ենք որիս ձգտում....
Բերեք ընդունենք, որ նրանք մեզանից իրոք ազատ են, մենք անընդհատ տեր ենք փնտրում, նրանք` ծառա, մենք պատմականորեն պետություն չենք ունեցել, նրանք միշտ ունեցել են, երբեմն նաև երկուսը: Նրանք երբեք մարշրուտկի մեջ չեն պպզել, իսկ մեր մարշրուտկում եթե պպզած մարդ չլինի, վարորդը չի քշի...
Երևի նկարագրեցի մեր հիմնական տարբերությունները, ես մեզ չեմ ուզում նսեմացնել ոչ էլ վրացիներին բարձրացնել:

Moon
22.09.2008, 22:59

Իրանք լավ էլ պպզում են, տեսել եմ,բայց որ մի քիչ թեման լավ ուսումնասիրեիր կտեսնեիր, թե կարծիքս ոնց եմ փոխել։

azat11
22.09.2008, 23:11
Իրանք լավ էլ պպզում են, տեսել եմ,բայց որ մի քիչ թեման լավ ուսումնասիրեիր կտեսնեիր, թե կարծիքս ոնց եմ փոխել։

Իրոք, երեք ամսում կարծիքդ էապես փոխվելա:)
իսկ ես ընդամենը ընտրել էմ քո այն թեմաները, որոնց շուրջ ցանկացել եմ խոսել, դա պատասխան չէր...

Moon
22.09.2008, 23:21
Իրոք, երեք ամսում կարծիքդ էապես փոխվելա:)
իսկ ես ընդամենը ընտրել էմ քո այն թեմաները, որոնց շուրջ ցանկացել եմ խոսել, դա պատասխան չէր...
նկատի ունեի այս թեման ։)