PDA

Դիտել ողջ տարբերակը : Շտապում ենք, բայց ո՞ւր



Milli
12.05.2008, 12:11
Օրը մթնած էր. օդում օրորվում էին մառախուղի մանր կաթիլները և զգուշորեն տարածվում հորիզոնում: Ամպամած երկինքը ուր որ է պետք է անձրևեր, իսկ շուրջբոլորը տարօրինակ լռություն էր տիրում, լռություն, որ ավելի շուտ սարսափ էր ներշնչում, քան հանգստություն:
Դրսում` տան առջևի սանդուղքների վրա, նստած էր մի տղա. նրա աչքերը երկնքի պես ամպած էին,երկնքի պես մթնած, նրա հայացքը անորսալի էր , փոքր-ինչ խելագար: Նա անտարբեր նայում էր իրենց տան այգուն, հետո կարծես ժպիտի փոքրիկ մի նշույլ էր հայտնվում և անմիջապես անհետանում...
Հեռավոր երկնքից մի խուլ ամպրոպ է լսվում և այն սկսում է անձրևել...
Երկինքը ուժասպառ հևում է խոր ցավից և ազատվում ջրի կաթիլների ծանր բեռից...
Քույրը... էլ չկա... անիծյալ ճակատագիր: Դեռևս մի քանի օր առաջ էր, որ նախապատրաստվում էին նրա հարսանիքին, իսկ հիմա...
Սենյակի կենտրոնում մի կլոր սեղանի վրա դրված է դագաղը, իսկ մտերիմները շրջապատել են այն և խենթի պես նայում են անշնչացած այդ գեղեցկուհուն... արցունքները չորացել են... քրոջ երիտասարդ նշանածը մի պահ անգամ չի հեռանում, նա ամուր բռնել է սիրած աղջկա ձեռքը և մի խելագար ժպիտով նայում է դիակին... Ի՞նչ է զգում հիմա նա, և արդյոք ի վիճակի է ինչ-որ բան զգալու...
Եվ երևի թե միայն մոր արցունքների աղբյուրն է անսպառ, ճիչն է անսպառ, անեծքը... Աղջկա կորուստը անտանելի է, ցավը` անբուժելի...
Հայրը պատշգամբում կանգնած ծխում է տուփի վերջին սիգարետը և անտարբեր նայում դրսում անձրևի տակ նստած իր տղային, որը կարծես արձանացած լինի...
Արցունքները թանձրացել են նրա աչքերում,բայց դուրս չեն գալիս, այլ տարածվում են ամբողջ մարմնով և հոգով... Լացը հանգստացնում է, լացը օգնում է մոռանալ վիշտը, լացը ներշնչում է խղճահարություն հենց մեր նկատմամբ,որ թեթևացնում է փոքր-ինչ, իսկ երբ չես լացում...
Անձրևը դադարում է... Արևի ոսկեփայլ ճառագայթները տարածվում են ամենուր...
Վաղը կսկսվի նոր օրը, պատրա՞ստ ենք մենք ՃԻՇՏ ապրելու...


* * * * * * * *
* * * *
Որքան հաճախ ենք մենք վշտացնում մեր սիրելի մարդկանց, որքան հաճախ վիրավորում անտեղի...Եվ միայն նրանցից հեռու գտնվելու և կամ կորցնելուց հետո ենք հասկանում նրանց իրական գինը,բայց արդյոք որևէ արժեք ունե՞ն մեր ափսոսանքները, արցունքները...
Եվ միայն դժբախտության մեջ ընկնելով ենք մենք հասկանում և գնահատում այն կյանքը, որով ապրել ենք մինչ այդ և որը շատ հաճախ մեզ անտանելի է թվացել, այնինչ...
Մենք անընհատ շտապում ենք չգիտես ուր, շտապում ենք մեծանալ և հասնել մեր նպատակների իրականացմանը, իսկ երբ հասնու՞մ ենք... Երևի թե երազում ենք ետ տալ ժամանակը ու այդ ճանապարհը անցնել կրկին և որովհետև հասկանում ենք, որ հաղթանակից առավել հաճելի է այդ խորդուբորդ ճանապարհը, խոչընդոտները հաղթահարելը... Մենք ավելի շատ գնահատում ենք մեր համառությունը, նպատակասլացությունը, աշխատասիրությունը և ոչ թե այն ամենը ինչին հասնում ենք...
Եվ ուրեմն ինչու՞ չենք գնահատում ներկան, ինչու՞ չենք վայելում նրա անկրկնելի վայրկյանները... Չէ՞ որ տարիներ անց մենք ափսոսանքով ենք հիշելու մեր անցյալը և ինքներս մեզ ասելու . <<Ես կարող էի ավելին... >>:
Տարօրինակ է մարդ արարածը... Մեզ դուր է գալիս տառապել, որքան էլ տարօրինակ հնչի, դուր է գալիս զգալ մեզ զոհի դերում, այդ դեպքում մենք ավելի շատ ենք սկսում խղճալ ինքներս մեզ` հասկանալով, որ այս աշխարհում գուցեև մենք միակն ենք այսքան յուրահատուկ ներաշխարհ ունեցող, որ ոչ ոք չի փորձում հասկանալ... Այնինչ վստահ եմ այդպիսի պահեր բոլորի մոտ են լինում, նույնիսկ այն մարդու մոտ, որ թվում է երջանիկ է և ոչինչ չունի մտածելու... Բայց մի՞թե արժե օգտագործել թեկուզև կյանքի մի վայրկյանը այդ մասին մտածելով...
Երբևէ մտածե՞լ եք որքան երջանիկ եք դուք, որ կարողանում եք տեսնել, լսել, քայլել, խոսել... Այո, ես դժբախտություն եմ ունեցել ծանոթանալ ու շփվել այնպիսի մարդկանց հետ,որոնք նման խնդիրներ ունեն, որքա՜ն կարևոր նշանակություն ունեն նրանց համար այն ամենը, որ մեր կողմից չի էլ նկատվում ու գնահատվում...
Գնահատել ներկան և սովորել ապրել ներկայով, երևի թե սա է միակ ելքը... Չապրել վաղվա օրով և մոռանալ այսօրվա բոլոր գույները... Ընդամենը պետք է սիրել կյանքը, այն կյանքը որ երբեմն մեզ շատ դաժան է թվում, այն կյանքը, որին հաճախ ստիպված ենք լինում անիծել... Պետք է սիրել աշխարհը, այո՝, հենց այս աշխարհը, որ թվում է անարդար ու դաժան... պետք է սիրել մարդկանց ` փորձելով գտնել յուրաքանչյուրի մեջ բարին, լավը, որ անկասկած կա...
Ինչևէ կյանքը երբեմն անսպասելի անակնկալներ է մատուցում... և այդ անակնկալները երբեմն անգութ են, ծայրաստիճան դաժան, բայց դա է կյանքի օրենքը և փոխել այն մենք ի զորու չենք...

Dayana
12.05.2008, 12:49
Չգիտեմ ինչ եմ զգում :8 իսկապես մենք խղճալու ավելի մեծ պոտենցիալ ունենք, քան սիրելու :( շատ լավ ես նկարագրել :( ապրես։

Fansheta
19.08.2008, 14:24
կյանքս, կարոտել եմ ահավոր շատ… Պինդ-պինդ գրկում ու պաչիկներ եմ անում… Գրացդ ընտիր ա ինչպես միշտ: Երբ եմ քեզ տեսնելու՞..... Էլ չեմ համբերում… ՍԻՐՏԻԿՍՍՍՍՍՍՍ