PDA

Դիտել ողջ տարբերակը : Դա Վինչիի ծածկագիրը / The Da Vinci Code

Koms
20.05.2006, 08:55
Մեծ աղմուկ է բարձրացել ողջ աշխարհում` այդ ֆիլմի հետ կապված /պրեմիերան եղավ Կաննի փառատոնում երեք օր առաջ/: Անգամ մեր Հայ Առաքելական Եկեղեցին դեմ դուրս եկավ այդ ֆիլմի ցուցադրմանը Հայաստանում:

Երեւի շատերը կարդացել են այդ գիրքը, կամ գուցե գիտեն թե ինչ գաղափարներ են այնտեղ արծարծվում:

Այնպես որ` Ձեր կարծիքները այդ ստեղծագործության վերաբերյալ /եւ նրա "շուրջը":

StrangeLittleGirl
20.05.2006, 14:35
Ես ֆիլմը չեմ դիտել, բայց գիրքն եմ կարդացել: Ասեմ, որ այն ոչ մի գեղարվեստական արժեք չունի, չնայած որոշ հետաքրքիր պահեր կային (գոնե սկսեցի Դա Վինչիի նկարներն ուսումնասիրել, որ տեսնեմ, թե ինչքանով է ճիշտ այնտեղ գրվածը): Ինձ թվում է՝ այդ ստեղծագործության հիման վրա շուտ պիտի ֆիլմ նկարեին, որովհետև դա կարդալու բան չի, իսկ ֆիլմը գոնե մի քիչ «կուտվի»:
Ես դեմ եմ այսպիսի արձագանքներին: Ինքս լինելով քրիստոնյա, համաձայն չլինելով գրքի գաղափարներին, պնդում եմ, որ այն պետք է ցուցադրվի: Վերջիվերջո, դա էլ մի ուրիշ տեսակետ է:

Lionne_en_Chasse
20.05.2006, 17:42
Գիրքը նոր էի սկսել , ուզում էի սկզբից գիրքը կարդալ հետո ֆիլմը նայել ու մոտավորապես պատկերացնում էի ինչի մասին է, բայց երբ մի երկու բան ասեցին գրքի պարունակությունից , որոշեցի չկարդալ ընդհանրապես : Ֆիլմն էլ չեմ նայելու:

John
20.05.2006, 21:27
Շատ վատ կարծիքներ եմ լսել ֆիլմի մասին,բայց մինչեվ ինքս չդիտեմ,չեմ կարող ասել,պե՞տք է ֆիլմի ցուցադրությունը արգելել,թե՞ չէ։Բայց ամեն դեպքում դա ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ֆիլմ է ու կարծում եմ,որ պրոբլեմ չկա,եթե այնտեղ Հիսուսը սովորական մարդու կենցաղով է ապրում։

Chuk
21.05.2006, 00:36
Կինոն ուզում եմ նայել, որովհետև պարզապես հետաքրքիր է, թե ինչպես են նկարել այդ գրքի կինոն: Լսել եմ, որ շատ ավելի թույլ է, քան գիրքը:

Գիրքը իմ կարծիքով միջինից ցածր կարգի դեդեկտիվ վեպ է, որը չնայած մի շատ մեծ արժանիք ունի, որ բավական շատ հետաքրքիր տեղեկություններ կան մեջը, և ընթերցողը կարդալուց որոշ չափով ծանութանում է միջազգային մշակույթին:

Աղմուկի իմաստ չեմ տեսնում: Առաջին գիրքը չէ, որտեղ Հիսուսի մասին այդպիսի թեմաներ են շոշափվում, ոչ էլ առաջին կինոն: Իմ կարծիքով ոչ մի վտանգ իրենից չի ներկայացնում, չնայած որ գիրքը կարդալուց իմ մեջ էլ կար զգացմունք, որ գիրքը որոշակի կրոնական կառույցների պատվեր է:

Եվ վերջապես աղմուկի պատճառը չեմ հասկանում նաև այլ պատճառով. այս աղմուկի պատճառով գնալով ավելանում է կինոն նայել ցանկացողների թիվը: Նույնիսկ խիստ կասկածում եմ, որ աղմուկի սկիզբը դրվել է որոշակի մարկետինգային հաշվարկներից ելնելով՝ նպատակ ունենալով ապահովել կինոսրահներում կինոն դիտողների և տեսասկավառակները գնողների թիվը:

Մասսագետ
21.05.2006, 03:12
Ասում են լավ գիրք ա. չեմ կարդալու: Ասում են վատ կինո ա. նայելու եմ:

Մելիք
21.05.2006, 03:31
Ակամա գովազդում եք, շատ իզուր, ավելի լավ ա էս թեման փակեք ու բոլորով գնաք ֆիլմը նաելու:
Ես էլ եմ գնալու. համոզեցիք:8

kiki
21.05.2006, 13:51
ուզում եմ կարդալ ո ւ նայել միայն նրա համար որ պատկերացում ունենամ...
իմ կարծիքով աղմուկը միայն մեծ շահույթ ապահովելու համար է...

Sosoyan
22.05.2006, 16:55
Իմ կարծիքով շատ էլ լավ կինո է, և չնայած dvd-ի անվորակությանը, որից նայել եմ` հետաքրքիր էր նայվում ! Ես դեմ եմ այն կարծիքին իբրև թե կինոն հակաքրիստոնեական է, ես կասեի ավելի շուտ հակաեկեղեցական է:

igrok
26.05.2006, 17:20
Իմ կարծիքով շատ էլ լավ կինո է, և չնայած dvd-ի անվորակությանը, որից նայել եմ` հետաքրքիր էր նայվում ! Ես դեմ եմ այն կարծիքին իբրև թե կինոն հակաքրիստոնեական է, ես կասեի ավելի շուտ հակաեկեղեցական է:

Ինձ կարող ես ասել այդ ֆիլմի հետաքրքրություննը ինչում է կայանում?

Մելիք
26.05.2006, 18:04
Իմ կարծիքով շատ էլ լավ կինո է, և չնայած dvd-ի անվորակությանը, որից նայել եմ` հետաքրքիր էր նայվում ! Ես դեմ եմ այն կարծիքին իբրև թե կինոն հակաքրիստոնեական է, ես կասեի ավելի շուտ հակաեկեղեցական է:

Ավելի տափակ կինո վաղուց չԷի տեսել: Հատկապես վերջին դիալոգը ոնց որ հնդկական կինո լիներ ,ուղակի մի տարբերությամբ, խոսակցութըան մեղը սերը չեր: Եթե ինչ որ բան էլ փորձել են քարոզել էս ֆիլմով, շատ անորակ են արել:

Մասսագետ
26.05.2006, 21:50
Ես դեմ եմ, որ արգելեն ֆիլմի ցուցադրությունը ինչքան էլ ուզում ա վատը լինի:

Ուլուանա
27.05.2006, 10:47
Ոչ գիրքն եմ կարդացել, ոչ էլ ֆիլմն եմ դիտել, բայց եթե եկեղեցուն դուր չի եկել, ապա մեծ է հավանականությունը, որ ինձ դուր կգա։:P Ամեն դեպքում, կուզենայի ֆիլմը նայել։ :roll

Sosoyan
27.05.2006, 11:06
Ավելի տափակ կինո վաղուց չԷի տեսել: Հատկապես վերջին դիալոգը ոնց որ հնդկական կինո լիներ ,ուղակի մի տարբերությամբ, խոսակցութըան մեղը սերը չեր: Եթե ինչ որ բան էլ փորձել են քարոզել էս ֆիլմով, շատ անորակ են արել:

Ինչ ասեմ, ճաշակին ընկեր չկա ;)

Մելիք
28.05.2006, 15:24
Ոչ գիրքն եմ կարդացել, ոչ էլ ֆիլմն եմ դիտել, բայց եթե եկեղեցուն դուր չի եկել, ապա մեծ է հավանականությունը, որ ինձ դուր կգա։:P Ամեն դեպքում, կուզենայի ֆիլմը նայել։ :roll

Շատ իզուր , կհիասթափվես:

Chuk
29.05.2006, 01:00
Շատ իզուր , կհիասթափվես:
Ի՞նչ իմանաս:
Գրքի մասին էլ այդպես ասողներ կան: Իհարկե գրքով հիացած չեմ, բայց և չեմ հիասթափվել:

Firegirl777
30.05.2006, 08:27
Երեխեք այդ կինոն շատ կուզենայի տեսնել, չգնանք նայելու???????

NINOK
30.05.2006, 11:39
Երեխեք այդ կինոն շատ կուզենայի տեսնել, չգնանք նայելու???????
լավ միտք է ....ես շատ եմ ուզում կինոն նայել....իրոք ..եկեք գնանք դիտելու այդ կինոն...լսել եմ ,որ այդ կինոյի մեջ մեծ սխալ կա...աստվածաշնչում գրված է ,,////և դա ճիշտ է///// որ Մարիա Մագդալենացին Հիսուսի աշակերտների հետ և ՀԻՍՈՒՍԻ հետ ճամփորդել է ....////.չէ որ Հիսուսը բուժել..կնքել է մարդկանց այն ճամփորդության ընթացքում.///..իսկ կինոյում ասվում է ..որ Մարիա Մագդալենացին Հիսուսի կինն է եղել..այնն ինչ Հիսուսը ամուսնացած չի եղել...

Sosoyan
30.05.2006, 14:41
աստվածաշնչում գրված է ,,////և դա ճիշտ է///// որ Մարիա Մագդալենացին Հիսուսի աշակերտների հետ և ՀԻՍՈՒՍԻ հետ ճամփորդել է ....////.չէ որ Հիսուսը բուժել..կնքել է մարդկանց այն ճամփորդության ընթացքում.///..իսկ կինոյում ասվում է ..որ Մարիա Մագդալենացին Հիսուսի կինն է եղել..այնն ինչ Հիսուսը ամուսնացած չի եղել...

Այո, նոր կտակարանում այդպես է գրված, բայց չէ, որ գույություն ունեն մի շարք այլ կտակարաններ, որոնց եկեղեցին ժամանակին մերժել է և բնականաբար այդ տեղեկությունները ոչ թե սխալ են, այլ ուղակի վերցված են վերջինիս կտակարաններից :ok

Firegirl777
30.05.2006, 17:41
ամսի 2-ից սկսվելու է, որոշեք երբ գնանք, և ես անպայման կգամ

StrangeLittleGirl
30.05.2006, 17:55
Եկեք ամսի 24-ից հետո գնանք: :P

Bonita
30.05.2006, 22:12
Իմ խորհուրդը ձեզ` գնացեք миссия невыполнима 3…100 տոկոսանոց ադրենալինի դոզա ամբողջ օրվա համար…

Firegirl777
31.05.2006, 08:17
Բայց ես հենց Դա վինչիի ծածկագիրն եմ ուզում տեսնել...

Sunny Stream
31.05.2006, 20:24
Նայեցի!!!
Ուրեմն. Գիրքը չեմ կարդացել! Բայց քանի որ տեղյակ եմ, որ ֆիլմը գրեթե չի տարբերվում գրքից, ուրեմն կարող եմ հանգիստ ասել կարծիքս: Ինչ բողոք ունեմ, հիմնականում Դեն Բրաունին են վերաբերում. Ես ուրախ եմ, որ ինքը լավ գիտնական է, որ շատ բաներ ուսումնասիրել է գիրքը գրելուց առաջ, ԲԱՅՑ ինչքան էլ ինքը աթեիստ լինի, ինքը պարտավոր է հարգել ուրիշների կրոնական համոզմունքներն ու ոչ մի դեպքում չի կարելի դրանք ձեռ առնել, էն էլ այդպիսի հանրային կերպով...:angry Մի խոսքով այդ ծաղրից ես շատ վիրավորված եմ ու դա չեմ ընդունում!
Իսկ ֆիլմը, կարծում եմ, նկարահանվել է մենակ նրա համար, որ միանգամից պարզ էր, որ պիտի սենսացիա լիներ: Երեկ Եվրոնյուզով լսեցի ռեժիսորի հարցազրույցը, ասում էր, որ էդ նկարահումներն իրեն մեծ հաճույք էին պարգևել ու ընդհանրապես իրան ուղղակի հավես էր էդ ֆիլմը պատրաստել, ուրիշ ոչինչ! Ինձ ֆիլմում դուր չեկավ են Սայլնսի կերպարը, ավելի շուտ նրա մազոխիստական տվայտանքների տեսարանները: Ուղղակի զզվելի էր: Իսկ դուր եկավ էն, որ ի տարբերություն գրքի, ֆիլմում գլխաոր հերոսների սերը շատ ավելի հետին պլանում է ու վերջում էլ երևում է, որպես բարձր, մաքուր զգացմունք!
Իսկ ինչ վերաբրում է նրան, թե էս ֆիլմը կարոխ է մարդկանց շեղել ճիշտ ուղղությունից, ապա կարծում եմ, որ ինչ-ինչ, հաերին դա չի սպառնում: Ֆիլմը բավականին բարդ է չձևաորված մտածողությամբ մարդկանց համար, այնպես որ նրանց համար կարող է ուղղակի լավ սարսափ ֆիլմ լինել, իսկ նորմալ մարդու համար սա ամենաշատը վարկած լինի, բայց ոչ շեղվելու պատճառ: Համոզիչ չէր, մանավանդ վերջին հատվածը, որ էդ գյուղացիական հասարակությունն եկավ, շրջապատեց խեղճ աղջկան ու խոստացավ պաշտպանել նրան...

StrangeLittleGirl
31.05.2006, 20:34
Ճիշտն ասած, ես գրքում ոչ մի ծաղր չեմ տեսել: ՈՒ գրքում նույնպես հերոսների սերը երկրորդ պլան էր մղված: Լավ, գնացի կինոն նայելու :P

Մասսագետ
31.05.2006, 23:28
Նայեցի:
Հետաքրքիր նայվող հիմար կինո էր: Սկզբում ինձ թվում էր, թե էս կինոն մենակ գիրքը կարդացածների համար ա հանած, հետո կամաց-կամաց ամեն ինչ պարզ դարձավ:
Էդ ամեն ինչը ոչ, թե ծաղր էր, այլ կարծիք, իսկ որ եկեղեցին սենց մի շուխուռ հանեց մի հատ հիմար կինոյի համար, էդ նշանակում ա, որ ինքը վախենում ա ուրիշների կարծիքներից, իսկ եթե վախենում ա, ուրեմն վստահ չի իրա կարծիքներում: Հեչ պարտադիր չէր սենց մի շուխուռ անել, սենց կինոյի համար, դրանով իրանք ուղղակի ռեկլամ արեցին էս կինոն ու ցույց տվեցին, թե իրանք ինչքան թույլ են:
Մեկ էլ Թոմ Հենքսը ապրի

Firegirl777
01.06.2006, 08:14
Ինչ է ուզում եք համոզել որ չնայաեմ??? մեկ է նայելու եմ

StrangeLittleGirl
01.06.2006, 09:09
Ես էլ նայեցի կինոն: Ահագին բաներ փոխված էին: Իհարկե, բառացի ամբողջ գիրքը հետաքրքիր չէր լինի, բայց լիքը լավ բաներ կային, որ հանել էին: Գրքում կրիպտեքս երկու հատ է, ու դրանցից առաջինի լուծումը շատ հետաքրքիր է:
Բայց շատ թույլ կինո էր: Ֆիլմում էլ է խոսվում եկեղեցու անհանգստության մասին, իսկ եկեղեցին հիմա այդ նույն բանով է զբաղված:
Ես համամիտ չեմ ֆիլմի գաղափարներին: Բացի դրանից, այս տեսակ ստից ֆիլմը հաստատ չի կարող ինձ իմ հավատքից հետ պահել: :P

Ուլուանա
01.06.2006, 11:24
Ինչքան շատ եմ կարծիքներ կարդում, էնքան ավելի եմ հետաքրքրվում։ Անպայման նայելու եմ։ :nyam

Արշակ
01.06.2006, 11:56
Ինչքան ավելի շատ կարծիքներ եմ կարդում, էնքան ավելի քիչ է հետաքրքրում :P

NINOK
01.06.2006, 13:00
կարծում եմ , որ արժի նայել..

Firegirl777
02.06.2006, 08:47
Անպայման անհրաժեշտ է նայել

Մելիք
02.06.2006, 09:25
Ֆիլմն այնքան անորակ է ու հիմնազերծ, որ ծիծաղելի է դարձնում եկեղեցու այսքան սուր մտահոգությունը: Շարքային հրեայի տեսակետ` միստիկական քողի տակ:

Մասսագետ
02.06.2006, 11:21
Էսքանից հետո եկեղեցին ինձ ավելի անորակ ա թվում, քան ֆիլմը:

Chuk
05.06.2006, 01:23
Շատ նորմալ կինո էր: Ի՞նչ աղմուկ եք գցել, չեմ հասկանում:
Շատ լավ նկարած էր, դերասանները շատ լավ խաղում էին: Իհարկե, այն կինոներից չի, որ կդասեմ իմ սիրած կինոների շարքում, բայց նորմալ կինո է, լավ նայվում է:

Ի դեպ ավելի շատ կինոն դուր եկավ քան գիրքը: Գիրքը վերջում շատ էր ջանջալացրած: Իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում. ես գիրքը որակել եմ միջինից ցածր, կինոն միջին :)

Ուլուանա
05.06.2006, 20:27
Էսքանից հետո եկեղեցին ինձ ավելի անորակ ա թվում, քան ֆիլմը:
:D :D :D

kiki
05.06.2006, 21:51
իսկ ես այսօր սկսել եմ գիրքը կարդալ, տեսնեմ դուրս կգա թե չէ...

Fobus
05.06.2006, 22:40
Ինչ որ մեկը ունի գրքի էլեկրոնային տարբերակը?

Artgeo
05.06.2006, 23:19
Ինչ որ մեկը ունի գրքի էլեկրոնային տարբերակը?
http://www.fictionbook.ru/ru/author/braun_dyen/kod_da_vinchi/
http://lib.aldebaran.ru/author/braun_dyen/braun_dyen_kod_da_vinchi/
http://www.supertrubka.com1.ru/moto/java/books/DBraun_da_Vinchi_Code.rar ձեռախոսի համար
http://rapidshare.de/files/8646279/Brown.rar.html սկան PDF

kiki
06.06.2006, 00:02
ես Ֆոբուսին արդեն մեյլով ուղարկել եմ...

dvgray
06.06.2006, 00:06
իմ ընկալմամբ ֆիլմը ավելի շատ եկեգեցու մասին էր, քան հավատի. Ինչեր է կատարել Վատիկանը և ընդհանրապես քրիստոնեական եկեղեցին , դա կարցես պատմությանը լավ հայտնի ե. Իսկ Քրիստոսի սերունդը և նման բաները, ֆիլմի սյուժեն աշխույժ պահելու համար էին միայն, և ոչ մի ուրիշ բան չէր ցանկանում ասել.
Իսկ եկեղեցուն որ հենց Քրիստոսը չի հարգել իր երկերեսայնության և նմանատիպ արատների համար, դա էլ խոմ ավետարանական փաստ ե. Իսկ կա ինչ որ մեկը, որ համաձայն չե հեգինակի եկեղեցուն տրված գնահատականների հետ ՞:)

Մելիք
06.06.2006, 11:32

Նախ` քրիստոնեական եկեղեցին ստեղծվել է Քրիստոսի մահվանից շատ հետո, էնպես որ Քրիստոսը դժվար թե որևէ կերպ իր իր վերաբերմունքը հայտնած լիներ դրա շուրջ:
Երկրորդ`եթե "Քրիստոսի սերունդը և նման բաները, ֆիլմի սյուժեն աշխույժ պահելու համար էին միայն, և ոչ մի ուրիշ բան չէր ցանկանում ասել.", ուրեմն դրանից բխող մյուս բոլոր գործողությունները, որ տեղի են ունենում ֆիլմում նույնպես "ջուր ծեծոցի" են, և եթե ֆիլմի հեղինակները ցանկանում եին պարզապես վնասել Վատիկանին, ավելի լավ է ֆիլմ նկարեին "ինկվիզիցիայի" մասին:
Երրորդ` կոնկրետ Հայ Առաքելական Եկեղեցուն նման բաներով վարկաբեկել շատ դժվար է, քանի որ մեր եկեղեցին միշտ հասարակության հետ է շարժվել և երբեք ոչ մի դրական զարգացում չի փորձել արգելել:
Չորորդ` մենք հաճախ սխալ ենք հասկանում եկեղեցի հասկացությունը. եկեղեցին միայն հոգևորականներով չի սահմանափակվում, եկղեցին նաև հավատացյալներն են: Օրինակ ես ինձ Հայ Առաքելական Եկեղեցու մաս եմ համարում ու ես հաստատ երկերեսանի չեմ,
ու ինձ նմանները քիչ չեն: վստահ կարող եմ ասել, որ մեր հոգևորականների մեծ մասը ազնիվ հոգևորականներ են<հատկապես նոր սերնդի>: Եվ այն փաստը , որ շատ են նաև տականքները, ոչ մի կերպ չի բնութագրում ամբողջ եկեղեցին<"գյուղ չկա, որ շուն չլինի">:

Մի քիչ ամպագորգոռ ճառ ստացվեց, բայց մոտավորապես տեսակետս հայտնեցի:

dvgray
06.06.2006, 13:31
Եկեղեցի ասելով ես ի նկատի ունեի կրոնական "շենքերի" սպասավորներին. Այսինքն մեխանիզմը, և ոչ թե այն, թե ինչի համար ե այն օգտագործվում. Կրոնները տարբեր են, սակայն ներկայիս հիմնական կրոնների մեխանիզմները իրարից չեն տարբերվում. Ինչպես ռուսական հատուկ ծառայությունները մեխանիզմների մասով չեն տարբերվում ամերիկյանից , գերմանականից և այլն.

իսկ ֆիլմը իսկապես իմ կարցիքով ինկվիզիցիայի մասին ե, միայն եթե ինկվիզիցիայի տակ եթե հասկանանք - այլախոհություն, այլակարծիքություն - և դաժան պայքար նրա դեմ.
Իսկ ինչով ե միայն տարբերոմ Վատիկանը Հայ եկեղեցուց մեխանիզմների և կառույցների մասով՞
Երևի միայն ծավալներով և ֆինանսական հոսքերով.( Նույն տոտալիտար փակ կարույցներն են, որի շնորհիվ ել գոյատևել են 2 հազարամյակ.)
Ինչպես ասենք հայկական ԿԳԲ ռուսական ԿԳԲ -ից .
Եթե պետք են ապացույցներ , ապա կարող եմ թվարկել. Սակայն մտածում եմ ապացույցների կարիք չի լինի...

Հետո, եթե եկեգեցիներում հանդիպում են բարոյական և չայլասերվաց անհատներ, ապա դա դեռ չի նշանակում, որ եկեղեցին այդպիսին է.
Ընդհանրապես - ըստ ցանկացաց կրոնի - բարոյական արժեքների կրողը - դա մարդ-անհատն ե, և ոչ թե ինչ որ մի կառույց.

kiki
06.06.2006, 19:15
իմ ընկալմամբ ֆիլմը ավելի շատ եկեգեցու մասին էր, քան հավատի. Ինչեր է կատարել Վատիկանը և ընդհանրապես քրիստոնեական եկեղեցին , դա կարցես պատմությանը լավ հայտնի ե. Իսկ Քրիստոսի սերունդը և նման բաները, ֆիլմի սյուժեն աշխույժ պահելու համար էին միայն, և ոչ մի ուրիշ բան չէր ցանկանում ասել.
Իսկ եկեղեցուն որ հենց Քրիստոսը չի հարգել իր երկերեսայնության և նմանատիպ արատների համար, դա էլ խոմ ավետարանական փաստ ե. Իսկ կա ինչ որ մեկը, որ համաձայն չե հեգինակի եկեղեցուն տրված գնահատականների հետ ՞:)
բա տենց է չգիտես, իրենք հարձակում են գործեում, որ աչքներին թոզ բոլորի փչեն ու թաքցնեն իրենց արածները...էդ տերտերը որ բողոքում էր, որ Եվրոպան վատն է ու մեղքերով լի, նստած ասում էի թե չէ դուք էնքան մաքուր էք...մեկն էլ խոսի...ես էդ սուտ հոգևորականներին չեմ հավատում, պարզապես Աստծուն է պետք հավատալ, ու աղոթել Նրան, իսկ էդ հոգեվորականներից մեկին էլ ես եմ ճանաչում...մի խոսքով, հասել եմ գրքի-րդ գլխին...:)

kiki
06.06.2006, 19:41
Չորորդ` մենք հաճախ սխալ ենք հասկանում եկեղեցի հասկացությունը. եկեղեցին միայն հոգևորականներով չի սահմանափակվում, եկղեցին նաև հավատացյալներն են: Օրինակ ես ինձ Հայ Առաքելական Եկեղեցու մաս եմ համարում ու ես հաստատ երկերեսանի չեմ,

ես մի քիչ կփոխեի..."եկեղեցին դա ոչ թե հոգևորականներն են, այլ հավատացյալներն ու Աստված"...

SpectruM
07.06.2006, 12:25
Ժողովուրդ,ես նոր մեմբեր եմ դրա համար ես հինգ եջի մասինունեմ մոտավոր պատկերացում :Մի հատ խնդրանք.Այն մարդիկ, ոորոնք ասում են վոր շատ վատ բաներ են լսել ես ֆիլմի մասին ու էլ ոչ էլ նայելու են, թող գրեն թե ինչ են լսել:

Մելիք
07.06.2006, 14:44
Եկեղեցի ասելով ես ի նկատի ունեի կրոնական "շենքերի" սպասավորներին. Այսինքն մեխանիզմը, և ոչ թե այն, թե ինչի համար ե այն օգտագործվում. Կրոնները տարբեր են, սակայն ներկայիս հիմնական կրոնների մեխանիզմները իրարից չեն տարբերվում. Ինչպես ռուսական հատուկ ծառայությունները մեխանիզմների մասով չեն տարբերվում ամերիկյանից , գերմանականից և այլն.

իսկ ֆիլմը իսկապես իմ կարցիքով ինկվիզիցիայի մասին ե, միայն եթե ինկվիզիցիայի տակ եթե հասկանանք - այլախոհություն, այլակարծիքություն - և դաժան պայքար նրա դեմ.
Իսկ ինչով ե միայն տարբերոմ Վատիկանը Հայ եկեղեցուց մեխանիզմների և կառույցների մասով՞
Երևի միայն ծավալներով և ֆինանսական հոսքերով.( Նույն տոտալիտար փակ կարույցներն են, որի շնորհիվ ել գոյատևել են 2 հազարամյակ.)
Ինչպես ասենք հայկական ԿԳԲ ռուսական ԿԳԲ -ից .
Եթե պետք են ապացույցներ , ապա կարող եմ թվարկել. Սակայն մտածում եմ ապացույցների կարիք չի լինի...

Հետո, եթե եկեգեցիներում հանդիպում են բարոյական և չայլասերվաց անհատներ, ապա դա դեռ չի նշանակում, որ եկեղեցին այդպիսին է.
Ընդհանրապես - ըստ ցանկացաց կրոնի - բարոյական արժեքների կրողը - դա մարդ-անհատն ե, և ոչ թե ինչ որ մի կառույց.
Վիճելու հավես չունեմ, ես մենակ կասեմ, որ եթե հիմա մենք գլուխ ենք գովում , թե հզոր մշակույթ ունեցող ազգ ենք, մեծապես եկեղեցու շնորհիվ է: Եվ նույնիսկ այն բանում, որ մինչև այսօր ապրում է հաերեն գիրը, որով և գործում է այս ֆորումը, հսկայական է եկեղեցու դերը:
Եվ եթե մենք հրաժարվենք մեր եկեղեցուց, քանի որ այն ճգնաժամի մեջ է, նման կլինենք այն ուրացող երեխաներին, որ լքում են իրենց ծնողներին հիվանդության ժամանակ: Մի եղեք այդպիսին, եթե այդքան սրտացավ եք, ինքներդ մի բանով օգնեք` հաղթահարելու համար այդ Ճգնաժամը :

Մելիք
07.06.2006, 14:46
ես մի քիչ կփոխեի..."եկեղեցին դա ոչ թե հոգևորականներն են, այլ հավատացյալներն ու Աստված"...
Եվ իմիջիայլոց հավատքը պահողը նույնպես եկեղեցին է:

dvgray
07.06.2006, 18:49
պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ.
իսկ պետք ե իրեն եկեղեցին թե չէ, դա որոշում ե հավատացյալը. Ու էտպես միանշանակ պետք չէ պնդել, թե ով ում է պարտական, ու ինչ ե պարտական, ազգը իր ինչ որ մի կարույցին, տե հակառակը...

kiki
07.06.2006, 23:42
Վիճելու հավես չունեմ, ես մենակ կասեմ, որ եթե հիմա մենք գլուխ ենք գովում , թե հզոր մշակույթ ունեցող ազգ ենք, մեծապես եկեղեցու շնորհիվ է: Եվ նույնիսկ այն բանում, որ մինչև այսօր ապրում է հաերեն գիրը, որով և գործում է այս ֆորումը, հսկայական է եկեղեցու դերը:
Եվ եթե մենք հրաժարվենք մեր եկեղեցուց, քանի որ այն ճգնաժամի մեջ է, նման կլինենք այն ուրացող երեխաներին, որ լքում են իրենց ծնողներին հիվանդության ժամանակ: Մի եղեք այդպիսին, եթե այդքան սրտացավ եք, ինքներդ մի բանով օգնեք` հաղթահարելու համար այդ Ճգնաժամը :
ոչ, դա հին ժամանակների մի քանի իսկական հոգևորականների շնորհիվ էր: Եկեղեցին ժողովուրդն է, ու Աստված, մեկ էլ կառույցը, որտեղ հիմնականում մարդիկ դիմում են Աստծուն և իրենց մոտ զգում Նրան: Իսկ եկեղեցին այսօր ...չասեմ էլի, ինքս եմ էդ մտքից վատ զգում...

Lionne_en_Chasse
08.06.2006, 00:28
Գուցե եկեղեցին հենց ձեր նմանատիպ վերաբերմունքի՞ց է դարձել այդպիսին : Մենք` հայերս միշտ նեղության ժամանակ ձեռք մեկնելու, սատար կանգնելու փոխարեն , քցում , քննադատում ու հայհոյում ենք մեր ամենաարժեքավոր բանը: Ես համոզված եմ, որ ոչ մի կաթոլիկ, ուղղափառ, բողոքական ու էլ չգիտեմ ինչական եկեղեցի, երբեք իր պետության, ազգի ու մշակույթի համար չի արել այն՝ ինչ արել է Հայ Առաքելական Եկեղեցին: Կոնկրետ ինձ համար Հայ Առաքելական Եկեղեցին միայն Աստծո տուն չի ,... նաև Հայի տուն է:
Մենք՝ հայերս , միայն քննադատել գիտենք , էտ գործում մեզ հետ ոչ ոք չի կարող մրցել: Բայց եղածը գնահատել ու տեր կանգնել մինչև այժմ չսովորեցինք:

Լավ է էտ ֆիլմը հանեցին, թե չէ շատերը մինչև հիմա էտենց էլ չէին հասկանա, որ դժգոհ են իրենց եկեղեցուց

kiki
08.06.2006, 00:34

չէ դու ինձ չհասկացար...ես փնովել ու քննադատել ամենաքիչն եմ սիրում այս աշխարհում...բայց փաստը մնում է փաստ: ես էլ երջանիկ չեմ այդ ամենը իմանալով ու գիտակցելով...չէ՞ որ ինքս հավատացյալ եմ, բայց պետք է մեկ մեկ ճշտի աչքերին նայել, ինրքան էլ ցավլի լինի...այսօր դա է իրականությունը...
իմիջիայլոց, ես այս ամենը հասկանում էի ֆիլմը ստեղծելուց դեռ շատ առաջ...

Մելիք
08.06.2006, 11:22
Թեմաից շատ ենք շեղվել, երեվի ճիշտ կլիներ վերջի գրառումները առանձնացնել, և առանձին թեմայով զրուցել եկեղեցու մասին:

AMD
13.06.2006, 09:52
գիրքը կարող եք կարդալ այստեղ
users.freenet.am/~arthopar

Hrayr2006
21.08.2006, 08:58
Գիրքը կարդալւ փոխարեն ավելի լավ է ֆիլմը նայել. Ավելի քիչ ժամանակ կծախսեք. Հետն ել պատկերացում կկազմեք Կոդ դա Վինչիի վերաբերյալ

Dancing Heart
01.12.2006, 21:33
Barev dzez joxovurd ! Es dzer akumbum norek em bayts arden indz sksume dur gal stexi mtnolort@ . Es henc es teman @ntreci vorovhetev karcum em henc es temayov aseliq unem , es haskanum em vor mi qich miguce ushacel em bayts vsyoje kasem im@ . Ed kinoic boxoqoxnerin harcuporc anelov haskaca vor uxxaki nranq chen @nkale filmi imast@ . Es arajarkum em bolorin porceq kinoin nayel voch te terutjun pntrelov ayl vorpes hetaqrqir mi tesaket. Es nuynisk karajarkem ushadrutyun darcnel te inchpes en bacatrum Da Vinchii nkarneric amenahetaqrqir@` <<Tayni Vecheryan>> ushadrutyun darcreq en bani vra vor iroq ed nkarum bolor txamardiq mi qich knoj tesq unen, u ete havatanq mer ekexecun apa piti tenc ban chliner nkarum qani vor ekexecin knoj@ kamarum e pixts (atsinqn voch maqur) , bayts myus koxmic tramabanoren nayenq ed harcin u khaskananq vor knojic maqur eak chka ashxarhum che vor bolor mardiq tsnvum en henc knojic. Sa vorpes tramabanoren mtacox mard , sakayn kasem naev avelin vor chmtaceq te es amboxjovin koxm em ed filmin asem vor Da Vinchin irakanum miaser e exel , asel e te <<homosexualist>>, u shat hnaravor e vor na txamardkanc mej tesel e sexual kin u dranq artacolel e ir nkarnerum, es der shat baner kasei bayts inchpes asel e mecn Kant@ <<es chem bacahaytum amen inch tex toxnelov havatqin>>. ինչ կասե՞ք :oy

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Sergey
01.12.2006, 21:37
Barev dzez joxovurd ! Es dzer akumbum norek em bayts arden indz sksume dur gal stexi mtnolort@ . Es henc es teman @ntreci vorovhetev karcum em henc es temayov aseliq unem , es haskanum em vor mi qich miguce ushacel em bayts vsyoje kasem im@ . Ed kinoic boxoqoxnerin harcuporc anelov haskaca vor uxxaki nranq chen @nkale filmi imast@ . Es arajarkum em bolorin porceq kinoin nayel voch te terutjun pntrelov ayl vorpes hetaqrqir mi tesaket. Es nuynisk karajarkem ushadrutyun darcnel te inchpes en bacatrum Da Vinchii nkarneric amenahetaqrqir@` <<Tayni Vecheryan>> ushadrutyun darcreq en bani vra vor iroq ed nkarum bolor txamardiq mi qich knoj tesq unen, u ete havatanq mer ekexecun apa piti tenc ban chliner nkarum qani vor ekexecin knoj@ kamarum e pixts (atsinqn voch maqur) , bayts myus koxmic tramabanoren nayenq ed harcin u khaskananq vor knojic maqur eak chka ashxarhum che vor bolor mardiq tsnvum en henc knojic. Sa vorpes tramabanoren mtacox mard , sakayn kasem naev avelin vor chmtaceq te es amboxjovin koxm em ed filmin asem vor Da Vinchin irakanum miaser e exel , asel e te <<homosexualist>>, u shat hnaravor e vor na txamardkanc mej tesel e sexual kin u dranq artacolel e ir nkarnerum, es der shat baner kasei bayts inchpes asel e mecn Kant@ <<es chem bacahaytum amen inch tex toxnelov havatqin>>. ինչ կասե՞ք :oy

Կասենք, որ բավականին թույլ ֆիլմ է։ Ընդամենը այդքանը։

masivec
22.05.2009, 01:08
Մայիսի 14-ին դուրս ա եկել կարելիա ասել Դա Վինչիի ծածկագիրը-2 ֆիլմը::)

http://s58.radikal.ru/i161/0905/04/2bf92558ee57.jpg (http://www.radikal.ru)

http://s58.radikal.ru/i160/0905/37/4a7a88e17785.jpg (http://www.radikal.ru)

Մանրամասն կարող եք նայել ստեղ ՝ http://kino.open.ua/films/10345/reviews-7206.html :B
Գլխավոր դերում հենց ինքը՝ Թոմ Հենքսը:)

Հայկօ
22.05.2009, 01:17
Մայիսի 14-ին դուրս ա եկել կարելիա ասել Դա Վինչիի ծածկագիրը-2 ֆիլմը::)

:D:D:D

Որպեսզի միայն սմայլերից կազմված գրառման համար տփոց չուտեմ, բացատրեմ, որ «Հրեշտակներ և սատանաներ» ֆիլմը նկարահանվել է Դեն Բրաունի նույնանուն վեպի հիման վրա, որը, իր հերթին, ոչ մի կապ չունի «Դա Վինչիի ծածկագրի» հետ՝ բացի հեղինակից ու գլխավոր հերոսից, և, ընդ որում, գրվել է «Դա Վինչիի ծածկագրից» երեք տարի առաջ: Նենց որ՝ ոչ մի բան էլ չի կարելի ասել ;):

Hripsimee
24.05.2009, 17:48
Ֆիլմը էնքան էլ չեմ հավանե:[լ , իմ կարծիքով գիրքը շատ ավելի լավն էր:)

Լեո
24.05.2009, 17:53
Ես էդպես էլ չհասկացա, թե էդքան բան որտեից էր հայտնի Դա Վինչիին, որ նա դրանք կոդավորել էր :think

Հայկօ
24.05.2009, 18:03
Ես էդպես էլ չհասկացա, թե էդքան բան որտեից էր հայտնի Դա Վինչիին, որ նա դրանք կոդավորել էր :think

Գիրքը կարդա:

Լեո
24.05.2009, 18:11
Գիրքը կարդա:
Անպայման :)

Հայկօ
24.05.2009, 18:15
Անպայման :)

Դե ցանկալի էր կինոն նայելուց առաջ, իհարկե :): Եթե հավանես, «Հրեշտակներ ու սատանաները» չմոռանաս: «Точка обмана»-ն էլ ա լավը: Էդքանն եմ կարդացել: Հետաքրքիր արկածային սերիալի նման կարդացվում են:

Enigmatic
24.05.2009, 18:27
Ես էս կինոյից շատ ավելի խորհրդավորություն էի սպասում ու դաժե միքիչ սարսափ, որ մարդու լարված պահի, բայց միտեսակ հիասթափացրեց սպասումներս, լավն էր ,վատը չէր ,բայց ես ավելին էի սպասում:

Հայկօ
24.05.2009, 18:34
Ես էս կինոյից շատ ավելի խորհրդավորություն էի սպասում ու դաժե միքիչ սարսափ, որ մարդու լարված պահի, բայց միտեսակ հիասթափացրեց սպասումներս, լավն էր ,վատը չէր ,բայց ես ավելին էի սպասում:

Խորհրդավորության ու սարսափի համար լուրջ բաներ կարդա :): Օրինակ՝ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը»: Հզոր գործ ա: Իսկ «Դա Վինչին» պոպ ա: Չնայած՝ շատ (շա՜տ) հետաքրքիր կարդացվող պոպ :):

Elmo
25.05.2009, 00:11
«Հրեշտակներ ու Սատանաներ» կինոն քաշել նայել եմ: Լավն ա: Ցանկացողներին կտամ: Կինոն կտամ :angry

wem
07.03.2010, 14:47
Էս ֆիլմի hամակարԳչաին խաղը խաղացելեք?