PDA

Դիտել ողջ տարբերակը : Համատարած հացադուլ Հայաստանում

Artgeo
11.05.2008, 14:11
Հացադուլը բողոքի ծայրահեղ տեսակ է, որին մարդիկ դիմում են, երբ այլևս այլ ելք չկա։ Հայաստանում մարտիմեկյան դեպքերից հետո անհատներ, ընտանիքներ ու նույնիսկ գյուղեր են հացադուլ հայտարարել։ Հացադուլները տարբեր են նույնիսկ ժամանակահատվածով։ Ճնշող մեծամասնությունը ժամկետով էին և նախազգուշական, սակայն գնալով շատանում են անժամկետ ու ամբողջ գյուղերով հացադուլ անողները։

ՆՈՐ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ...

[19:12] 10 Մայիսի, 2008

Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ Ռոման Փիլոյանը միացավ անժամկետ հացադուլին, իսկ Մարալիկում եւ Գյումրիում մոտ 20 հոգի պատրաստվում են անժամկետ հացադուլի

Մայիսի 10-ին, ժամը 15-ին Շիրակի մարզի Ձորակապ գյուղում անժամկետ հացադուլ հայտարարեց նաեւ Ռոման Փիլոյանը: Նա, ինչպեսեւ ենթադրվում էր, միացավ Ձորակապ գյուղի բնակիչ Սեւակ Սաղաթելյանի` նախորդ օրը սկսած քաղաքական ծայրահեղ ակցիային, որի պահանջը մեկն է` Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, ինչպես նաեւ մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը:

Գյումրի քաղաքից թվով 15 ազատամարտիկներ արդեն հայտարարել են, որ երկուշաբթի օրվանից` մայիսի 12-ի առավոտյան ժամը 9-ից անժամկետ հացադուլ են հայտարարելու` պահանջելով Աշոտ Զաքարյանի եւ մյուս քաղաքական բանտարկյալների ազատությունը: Նրանք եւ իրենց եւս 7 զինակիցները մայիսի 7-8-ը արդեն 24 ժամյա հացադուլ հայտարարել էին, ինչին իշխանությունները որեւէ կերպ չէին արձագանքել: Երկուշաբթի օրը ժամը 11-ից Հայաստանի Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում շարունակվելու է Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործերով դատաքննությունը:

Արդեն տեղեկություններ կան այն մասին, որ կիրակի օրը` մայիսի 11-ին մի խումբ մարալիկցիներ նույնպես անժամկետ հացադուլ են հայտարարելու` պահանջելով քաղբանտարկյալների ազատությունը:

Վերոհիշյալ բոլոր արդեն տեղի ունեցած ակցիաները հնարավոր մանրամասներով լուսաբանվում են Գյումրու ԳԱԼԱ եւ Ցայգ հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներում:

Մայիսի 10-ին ժամը 17-ին Շիրակի մարզի ազատամարտիկները տարածել են հայտարարություն, որում ասվում է.

2008 թվականին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններից հետո շինծու եւ անհիմն մեղադրանքներով, իրենց քաղաքական հայացքների համար, բանտերում են հայտնվել Արցախյան ազատամարտի բազմաթիվ հերոսներ: Տեղի ունեցող դատավարությունները ոչ մի կապ չունեն արդարադատության հետ, քանի որ մարդկանց կալանավորում են կամ դատապարտում ազատազրկման ինչ-որ կասկածելի հանգամանքներով, վստահություն չներշնչող վկաների շինծու ցուցմունքներով, ըստ վերեւներից իջեցրած քաղաքական պատվերի:

Չհամակերպվելով Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների, մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի հետ, մենք` Շիրակի մարզի առայժմ թիվ 15 (տասնհինգ ազատամարտիկներս, 2008 թվականի մայիսի 12-ից հայտարարում ենք անժամկետ հացադուլ` ի պաշտպանություն մեր ազատազրկված հրամանատար-գնդապետ Աշոտ Ռուբենի Զաքարյանի եւ մյուս քաղբանտարկյալ հերոս ազատամարտիկների:

Խոհեմության եւ սթափության կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, քանի որ ազատամարտիկների նկատմամբ տարվող աննահանջ հալածանքի հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է իրենց վրա:

Շիրակի մարզի ազատամարտիկները մայիսի 12-ի անժամկետ հացադուլի մասին պատրաստվում են դիմումներ հղել Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանների եւ միջազգային առաքելությունների ղեկավարների:

Ի՞նչ եք կարծում, կազդի՞ ներկայիս ռեժիմի վրա մարդկային ծայարհեղ բողոքի այս ձևը։ Կարո՞ղ է պատահել, որ ամբողջ Հայաստանը հացադուլ հայտարարի։

Նորմարդ
11.05.2008, 14:14
Հացադուլը բողոքի ծայրահեղ տեսակ է, որին մարդիկ դիմում են, երբ այլևս այլ ելք չկա։ Հայաստանում մարտիմեկյան դեպքերից հետո անհատներ, ընտանիքներ ու նույնիսկ գյուղեր են հացադուլ հայտարարել։ Հացադուլները տարբեր են նույնիսկ ժամանակահատվածով։ Ճնշող մեծամասնությունը ժամկետով էին և նախազգուշական, սակայն գնալով շատանում են անժամկետ ու ամբողջ գյուղերով հացադուլ անողները։

Ի՞նչ եք կարծում, կազդի՞ ներկայիս ռեժիմի վրա մարդկային ծայարհեղ բողոքի այս ձևը։ Կարո՞ղ է պատահել, որ ամբողջ Հայաստանը հացադուլ հայտարարի։
Չեմ կարծում, որ կազդի, մի պարզ պատճառով այս ռեժիմը թքած ունի մարկային կյանքի վրա, ինչը և ապացուցեց Մարտի 1-ին…

Sator
11.05.2008, 14:40
Չեմ կարողանում մտաբերել որևէ դեպք, երբ որևէ մեկը Հայաստանում կարողացել է հասնել նպատակին հացադուլի միջոցով: Սովորաբար հացադուլի դիմած անձանց պահանջները լինում են անիրականանալի այն պարզ պատճառով, որ դրանք օրենքի տառից տարբերվում են:

Artgeo
11.05.2008, 15:19
ՀԱՑԱԴՈՒԼԻ՝ ՈՂՋ ԳՅՈՒՂՈՎ
http://www.aravot.am/2008/aravot_arm/May/10/p1.jpg
Ի պաշտպանություն իրենց կալանավորված համագյուղացիների՝ Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, Ձորակապի բոլոր չափահաս բնակիչները որոշել են նստել հացադուլի:
http://new.aravot.am/am/articles/society/40497/view

Ambrosine
11.05.2008, 15:27
Ուրախանալու բան չի, իհարկե, հացադուլը, բայց որ արդեն գյուղացին թողնում է իր աշխատանքը ու պայքարում, չի հավատում վայլուրին, չի վախենում տիրող ռեժիմից, այ էս արդեն գովելի է:hands

Լ.յ.ո.վ.
12.05.2008, 00:05
Ես լսել եմ Երևանում մի ընտանիք, որն ունի 7 երեխա, ամբողջ կազմով նստել է հացադուլի:
Սա խոսակցություն է, թե իսկապես տենց բան կա? :think

Շատ եմ ցավում, որ մարդկանց հասցնում են էն աստիճանի, որ ամեն-ինչը մի կողմ նետած մարդը նստում է հացադուլի: Վառ օրինակ`Արշավիր Բոզինյանը: Ամեն օր Ազատություն լսելիս մտածում եմ, այ մարդ հանկարծ իրան բան պատահած չլինի: Իսկ մեր ոստիկանների մասին ընդհանրապես անիմաստ եմ համարում խոսելը: Հացադուլավորի վրան են գողանում, մարդկանց տանում բաժանմունք ու լավագույն դեպքում մի օր հետո նոր իմանում ես, որ էնտեղա: Լավ մեջները մի կաթիլ մարդկություն չկա? :o
Պարզ է, որ էս իշխանությունները թքած ունեն հացադուլավորների վրա: Հացադուլավորներն էլ գիտեն դա: Բայց իմ կարծիքով այդ հացադուլավորները շատ բան են ասում իրենց հացադուլով, թե այս իշխանությունների, ու թե շարժման ոգու անմարության մասին: Նման մարդիկ այլևս ետ քաշվողը չեն: Գնալու են ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ :angry

Մօնթե
12.05.2008, 13:16
Մոդերատորական: Գրառումը ջնջված է: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/rules.php), մասնավորապես՝
2.1.6. Չի թույլատրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնցում ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական և այլ մարմինների, ազգության, հասարակության ինչ-որ խավի կամ այլնի նկատմամբ կա ծաղրական վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ:

Artgeo
16.05.2008, 18:57
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՐԱՆԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Մայիսի 16-ին բավական թեժ էր իրավիճակը Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նախօրեին այնտեղ անժամկետ հացադուլի էր նստել Նոր Ժամանակներ կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Նրա պահանջները երկուսն են` անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալ սրտի աշխատանքի խնդիրներ ունեցած ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանին, որվ գտնվում է մեկուսարանում, եւ նաեւ ազատ արձակել նրան:

Մայիսի 15-ի երեկոյից սկսած, հացադուլ հայտարարած Հրաչյա Սարգսյանը մինչեւ մայիսի 16-ի կեսօր անցկացրել է Գլխավոր դատախազության շենքի դիմաց գտնվող այգու նստարանին: Կեսօրին նրան “հյուր” են եկել իրավապահները, Կենտրոնի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Տարոն Բաղդասարյանի գլխավորությամբ:

“Իսկապես արդեն հոգնած էինք, մի ամբողջ գիշեր այստեղ նստած ենք անցկացրել այն պայմանով, որ այսօր ժամը 12-ին հստակ կլինի, թե մեր պահանջները ինչպիսի լուծում կստանան: Պահանջներից մեկը հիշում եք, որ Արամ Կարապետյանին հիվանդանոց տեղափոխեն, ինչը գիշերը տեղի ունեցավ, եւ երկրորդն էլ, որ իր խափանման միջոցը փոխեն: Ինչու էինք մենք անհանգիստ, քանի որ քննիչի միջնորդությունը կար, որ նրա խափանման միջոցը երկարաձգվի”, ասում է Հրաչյա Սարգսյանը:

Անքուն գիշերից հոգնած, հացադուլավորը եւ նրա ընկերները Գլխավոր դատախազության դիմացի այգու խոտածածկին վրան են բացել, որպեսզի մի փոքր հանգստանան: Դեռ չեն հասցրել բացված վրանի մեջ տեղավորված Հրաչյա Սարգսյանին բարձ տալ, որ մի քիչ պառկի, երբ ոստիկանները, այդ թվում եւ հատուկ ջոկատայինները, մոտեցել են վրանին եւ հացադուլավոր Հրաչյա Սարգսյանից պահանջել են դուրս գալ վրանից եւ հավաքել այն: Հրաչյա Սարգսյանն ասում է, որ ինքը չի ենթարվել այդ պահանջին, քանի որ ոստիկանները որեւէ իրավական հիմնավորում չեն կարողացել ներկայացնել: Դրան հաջորդել է այն, որ մի քանի ոստիկան ու հատուկ ջոկատային, գնդապետ Տարոն Բաղդասարյանի հրահանգով, ձեռնամուխ են եղել վրանն ուժով քանդելուն: Այդ ընթացքում նրանք բռնություն են կիրառել Հրաչյա Սարգսյանի եւ նրան աջակցող մարդկանց հանդեպ, այդ թվում եւ կանանց:

“Այդպես բռի ու վայրենի ձեւով վրանից ինձ դուրս հանեցին: Վրանը քաշքշելով քանդել են, ճղրտել են, ես մեջը: Ինձ հարվածներ հասել է, ոտքիս, ձեռքիս: Վրանը տարան: Ամենասկզբում իրենք ասում էին, որ դուրս եկեք, ես էլ պարոն գնդապետին առաջարկեցի ինձ պայմաններ ստեղծեն, ասում եմ ես 24 ժամ նստարանին նստած եմ եղել, հայտարարել եմ հացադուլ, որն իմ իրավունքն է, ինքնակամ եմ դա արել, բայց նաեւ հանգստանալու իրավունքն էլ է իմ իրավունքը, դուք ինձ կարող եք պայման ստեղծել, որ հանգստանամ: Ասում է ոնց ուզում եք հանգստացեք, գնդապետն է ասում: Ես ասի ուզում եմ վրանի մեջ հանգստանալ, որը բոլոր միջազգային նորմերով ընդունելի ձեւ է: Ինքը ասեց չպիտի լինի վրանը, ես էլ ասեցի պիտի լինի ու մտա վրանի մեջ”, ասում է Հրաչյա Սարգսյանը:

Կանայք, որոնց նույնպես քաշքշել են ոստիկանները եւ հատուկ ջոկատայինները, ի նշան բողոքի հայտարարում էին, թե իրենք էլ այդ պահից հացադուլի են նստում Հրաչյա Սարգսյանի հետ: Թեեւ վրանը չկար, սակայն նրանք խոտածածկի վրա փռված ներքնակներին նստած էին Արամ Կարապետյանի լուսանկարները պարզած եւ վանկարկում էին “Արամ, Արամ”, “Ազատություն”, “Հայաստանը ոստիկանների պետությունը չէ”: Միջադեպից մի քանի րոպե անց քաղաքացիներին միացան նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման ներկայացուցիչները, մասնավորապես Մանուշակ Պետրոսյանն ու Լեւոն Զուրաբյանը: Իսկ քիչ անց դեպքի վայր եկան նաեւ քաղբանտարկյալների կանանց շարժման ակտիվիստները, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կին Մելիսա Բրաունի գլխավորությամբ եւ դատախազության դիմաց կանգնեցին քաղբանտարկյալների նկարներով եւ “Ազատություն քաղբանտարկյալներին” պաստառով:

Lragir.am

Ambrosine
26.05.2008, 23:10
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՀԱՑԱԴՈՒԼ
ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի ազատամարտիկները եւ մի շարք քաղաքացիներ դիմել են ՀՀ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խալաթյանին: Դիմումում ասվում է. "Մոտ մեկ ամիս ՀՀ քաղաքացիները եւ ազատամարտիկներս ականատես ենք ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով Ա.Զաքարյանի, Շ.Սաղաթելյանի եւ Պ.Մակեյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործին, ովքեր մեղադրվում են սույն թվականի փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների թիվ 34/06 ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքները միտումնավոր խոչնդոտելու մեջ, սակայն դատավարության ընթացքում, մինչ օրս դատակոչի ենթակա 11 վկաներից 8-ը դատարանի դահլիճում հայտարարեցին ու պնդեցին, որ դատարանը հաշվի առնի դատարանում տրված ցուցմունքները, քանզի նախաքննության ընթացքում քննիչը խախտել է ՀՀ քրեական դատարանի օրենսգրքի պահանջները, այն է, վկային քննելու կարգը, ուղղորդելով կորզել է ցուցմունքներ շինծու գործին օրինական եւ իրավական հիմքեր ստեղծելու նպատակով, ուստի ելնելով վերը շարադրվածից, պահանջում եւ միջնորդում ենք ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ քրեական դատարանի օրենսգրքի համապատասխան հոդվածներով, փոխել Ա.Զաքարյանի, Շ.Սաղաթելյանի, Պ.Մակեյանի խափանման միջոցը, այլապես մենք թվով 51 ՀՀ քաղաքացիներ եւ ազատամարտիկներս 27.05.08 թվի ժամը 18:00-ից հայտարարում ենք 24-ժամյա նախազգուշական հացադուլ:

Ավելորդ չենք համարում նախազգուշացնել, Ձեզ, որ մեր օրինական պահանջը չբավարարելու դեպքում, նախազգուշական ակցիան կվերածվի զանգվածային անժամկետ հացադուլի եւ նույնիսկ ջրադուլի:

Ի նկատի ունեցեք, որ հացադուլավորների մեջ կան 1-ին եւ 2-րդ խմբի ազատամարտիկ հաշմանդամներ, ծերեր եւ կանայք, ուստի անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ձեր վրա":
16:13:34 - 26/05/2008
http://http://lragir.am/src/index.php#top

Ավելացվել է 17 րոպե անց

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԷԼ ԿՄԻԱՆԱՆ ՀԱՑԱԴՈՒԼԻՆ
ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի երիտասարդական կառույցի խորհրդի հայտարարությունը

Նկատի ունենալով ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքը եւ հետընտրական զարգացումները, մասնավորաբար մարտի 1-ի դեպքերի պատճառով ՀՀ ԵԿՄ ազատամարտիկների ձերբակալումներն ու քաղաքական հետապնդումները, որի արդյունքում, մեզ համար արդարության, ազատության եւ ազգային ազատագրական զարթոնքի ու պայքարի օրինակ ծառայող ազատամարտիկները, հանիրավի ու շինծու մեղադրանքներով հայտնվել են բանտերում, ինչը խաթարում է մեր հավատը վաղվա օրվա նկատմամբ, քանզի բանտված են ՀՀ պետականության, անկախության ու ազատության համար իրենց կյանքի ու արյան գնով հաղթանակը կրողները եւ այդ ոգին է մեզ առաջնորդել ԵԿՄ շարքերը, ուստի մենք միանում եւ զորակցում ենք մեր ավագ ընկերների պայքարին, հանուն ԵԿՄ անդամների ազատ արձակման:

Մինչ օրս, ենթարկվելով մեր ավագ ընկերների հորդորներին, չենք դիմել եւ մասնակցել պայքարի ծայրահեղ միջոցներին, սակայն, եթե չբավարարվի Երկրապահ Կամավորականների Միության Գյումրու բաժանմունքի ազատամարտիկների օրինական պահանջը, ԵԿՄ Գյումրու բաժանմունքի երիտասարդական կառույցի խորհուրդը

Հայտարարում է, որ

ԵԿՄ մի քանի տասնյակ երիտասարդ անդամներ պատրաստ ենք միանալու պայքարի ծայրահեղ միջոցին` հացադուլին: Անկանխատեսելի հետեւանքների պատճառով առաջացած բարդությունների պատասխանատվությունը թողնում ենք պետական մարմինների վրա:
16:25:07 - 26/05/2008
http://http://lragir.am/src/index.php#top

Artgeo
29.05.2008, 08:44
Հացադուլ՝ Եռաբլուրում

http://www.aravot.am/2008/aravot_arm/May/28/p3.jpg
«Ազատություն քաղբանտարկյալներին եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւի լիարժեք կատարում»՝ սրանք այն պահանջներն են, որ ՀՀ իշխանություններին ներկայացնում են երեկ կեսօրից Եռաբլուրում անժամկետ հացադուլի նստած 9 ազատամարտիկները: «Մենք գտնում ենք, որ կալանավորվածներին անօրինական են պահում բանտերում՝ իրենց քաղաքական հայացքների համար: Մենք ուզում ենք, որ լիարժեք վերականգնվեն խաղաղ հանրահավաքներ անցկացնելու մեր՝ ՀՀ քաղաքացիներիս իրավունքները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արտակ Այվազյանը: Մեր դիտարկմանը, որ իշխանություններին չի հուզում այս ծայրահեղ միջոցը, քանի որ այս երեք ամիսների ընթացքում բազում նման դեպքեր ազդեցություն չգործեցին նրանց վրա, մեր զրուցակիցն ասաց. «Ինչքան էլ անտարբերություն դրսեւորեն, միեւնույն է՝ պետք է շարունակենք պայքարը: Նրանք երկար չեն կարող դիմանալ, վաղ թե ուշ ինչ-որ քայլ պետք է անեն: Եթե միտումնավոր են անտարբերություն դրսեւորում, միեւնույն է՝ ստիպված են լինելու հաշվի նստել իրողությունների հետ»:

Երեկոյան հացադուլավորներին այցելել էին Հյուսիսային պողոտայի զբոսանքների մշտական մասնակիցները: Մեր այցելության պահին այնտեղ էին նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՆԺԿ վարչության անդամ, նախկին հացադուլավոր Հրաչյա Սարգսյանը: Եռաբլուրում հնչում էին ռազմահայրենասիրական երգեր, «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսները: Հատկապես տպավորիչ էր մի խումբ դպրոցականների պահվածքը, ովքեր «մենք ձեզ հետ ենք» բղավոցներով պտտվում էին հացադուլավորների շուրջը: Հավաքվածներին հսկում էր 4-5 ոստիկան:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
http://aravot.am

Վիշապ
29.05.2008, 10:49
Կարծում եմ հացադուլը սխալ բողոքի ձև է, հացադուլ, ինքնահրկիզում, ցանկացած օրինական բողոքի ձև՝ որից որոշում կայացնող իշխանական անձիք անմիջական նյութական վնաս չեն կրելու, ապարդյուն է, և միայն խորացնելու է բողոքական մարդկանց հուսալքությունը։ Բոլոր անարդարությունների ու ապօրինությունների հիմքում նյութական շահն է, ուստի բողոքի ձևը պետք է պարտադիր նյութական հարվածներ տալու պոտենցյալ պետք է ունենա։ Օրինակ ինչ որ ապրանքի գնելու մասսայական բոյկոտում, կամ ասենք հարկայինի աշխատողները գործադուլ են անում, կամ մարդիկ հրաժարվում են շաքար օգտագործել… Աբսու՞րդ է՝ ուրեմն բողոքի միջոցով ոչնչի չես հասնի Հայաստանում։ Ուժի դեմ միայն ուժով, այլապես նման բողոքները ու ակցիաները կհատուցվեն միայն անտարբերությամբ, քամահրանքով ու դեմագոգիայով։

dvgray
29.05.2008, 16:16
Ուժի դեմ միայն ուժով, այլապես նման բողոքները ու ակցիաները կհատուցվեն միայն անտարբերությամբ, քամահրանքով ու դեմագոգիայով։
Ես էլ եմ ես կարծիքին: :)
Իսկ հացադուլ ես երբեք էլ չեմ հասկացել: Դա կարող է ակցիա լինի, երբ դրսից ավելի հզոր ուժը իր դիմաց ունենալով ուրիշ մի հզոր ուժ, չի կարող բացահայտ քեզ օգնել, ու պայմանավորվում է քո հետ, որ դու հացադուլ անես, ու նա էլ ըստ "մարդու իրավունքների" սկսի ճնշել քո ապոնենտի վրա:
Սակայն արդյո՞ք սա այդ դեպքն է: Ով ում վրա է ճնշում, անհասկանալի է, քանի որ տպավորություն է, որ եվրոպացի հընգերները գալիս իրենց հաշիվը վեկալում -գնում են, իսկ հացադուլավորն էլ ոնց որ "սոված" էր մինչ այդ, նույն ձևի սոված էլ մնում է դրանից հետո:
Դրա համար մի լավ խոսք կա "Գայլի վիզը հաստ է, որովհետև իր գործերի իր ձեռքով է տեսնում :)" : /դրա համար էլ հարգում եմ գայլին :hands/

Kuk
29.05.2008, 17:11
Բռնապետություն եմ ասել է, տեսնում ե՞ք ինչ մասշտաբների ա հասել հացադուլը:

Մարկիզ
29.05.2008, 17:24
Չեմ կարողանում մտաբերել որևէ դեպք, երբ որևէ մեկը Հայաստանում կարողացել է հասնել նպատակին հացադուլի միջոցով: Սովորաբար հացադուլի դիմած անձանց պահանջները լինում են անիրականանալի այն պարզ պատճառով, որ դրանք օրենքի տառից տարբերվում են:

Հա ճիշտ ա:Եթե այդ օրենքները հնարող անհատները հայկական այբուբենի տառերի մեծ մասը չգիտեն,իսկ էն իմացողներն էլ իրանց դնում են ռետինե խողովակի տեղ,իհարկե տարբերվում են...:D

Իսկ ընդհանրապես,ես կարծում եմ հացադուլը/ոչ ինքնահրկիզումը/բավականին արդյունավետ է`կապված օտար երկրների,եւրոպական կառույցների"աչքերը բացելու հետ":Հաշվի պետք է առնել,որ օրինական պայքարի իրական հնարավորությունները խիստ սակավ են:

Brigada
30.05.2008, 00:24
Չեմ կարողանում մտաբերել որևէ դեպք, երբ որևէ մեկը Հայաստանում կարողացել է հասնել նպատակին հացադուլի միջոցով: Սովորաբար հացադուլի դիմած անձանց պահանջները լինում են անիրականանալի այն պարզ պատճառով, որ դրանք օրենքի տառից տարբերվում են:

Բայց ներկայիս հացադուլավորների հիմնական մասի պահանջներն օրենքի շրջանակներում են, քանի որ նրանք պահանջում են ազատել քաղբանտարկյալներին:

Ավելացվել է 19 րոպե անց
ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

Արցախյան պատերազմը հաղթանակած ազատամարտիկների նկատմամբ ցուցաբերվող պետական անտարբեր վերաբերմունքը նրանցից առայժմ 9-ին ստիպել է հացադուլ հայտարարել իրենց համար ամենասուրբ վայրում` Եռաբլուրում: Ազատամարտիկներն ու նրանց համախոհներ Գալուստ Հայրապետյանը, Արսեն Հակոբյանը, Արտակ Մելիքյանը, Արթուր Նիկողոսյանը, Պետրոս Զուռնաչյանը, Արամ Պողոսյանը, Կարապետ Հակոբյանը, Արտակ Այվազյանը եւ Շուրիկ Ղուլինյանը անժամկետ հացադուլ են հայտարարել եւ գործող իշխանություններից պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքը բերել նախկին տեսքի, եւ կանխել ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի արտաքսումը:

«Վաղը մեր Առաջին Հանրապետության օրն է» բայց մեր ազատամարտիկները անազատության մեջ են: Քանի որ նրանց ազատ չեն արձակում, դրա համար մենք եկել ենք մեր մյուս ընկերների մոտ», - մեզ հետ զրույցում ասաց հացադուլ հայտարարած ազատամարտիկներից մեկը, մյուսն էլ ավելացրեց. «Բաշ-Ապարանի» Ղարաքիլիսայի հերոսամարտի տոնն են տոնում, իսկ հերոսամարտի ազատամարտիկների հետնորդներին բռնում են»: «Մենք այս կրկեսից հոգնել ենք, այլեւս հոգնել ենք հանդիսատեսի մեր կարգավիճակից, ամեն ինչ չի կարող այսպես մնալ, պետք է բոլորն էլ ի վերջո հասկանան, թե ով ով է»,- ազատամարտիկի կերպարի կարեւորությունն այսպես ընդգծեց մյուս հացադուլավորը: Նրանք բոլորը կարծես միաբերան պնդում են, որ չեն վախենում ձերբակալություններից` «ամեն մեկիս հինգ անգամ տարել-բերել են, ինչից վախենանք: Ինչքան տանեն` սնկի պես շատանալու ենք: Բոլորս ենք ոտքի կանգնելու, թող սա լավ իմանան»:

27.05.08
www.chi.am

Brigada
30.05.2008, 20:17
ՀԱՑԱԴՈՒԼԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 28-ին այցելեց Եռաբլուր, որտեղ նախօրեին 11 հացադուլավոր անժամկետ հացադուլ էին հայտարարել: Տեր-Պետրոսյանը հացադուլավորներից խնդրեց դադարեցնել պայքարի այդ ծայրահեղ միջոցը, սակայն վերջիններս, ներողություն խնդրելով առաջին նախագահից, նշեցին, որ հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջը գործող իշխանությունները չեն կատարի: Հացադուլավորներին հրաժեշտ տալուց առաջ առաջին նախագահը նրանցից պահանջեց արեւի տակ գոնե նստել գլխարկներով: Հացադուլավորների մի մասը «Հանրապետություն» կուսակցության անդամներ են, իսկ մյուսները` երկրապահներ:

www.chi.am

Artgeo
01.06.2008, 12:50
ՀՀՇ-Ի ԴԻՄԱՑ

http://www.aravot.am/2008/aravot_arm/May/31/p1.jpg

Հանրապետության տարբեր վայրերում ծավալված հացադուլային ակցիային երեկ ավելացավ եւս մեկը՝ այս անգամ Հայոց Համազգային շարժում կուսակցության գրասենյակի դիմաց: Երեկվանից հացադուլ են սկսել ՀՀՇ վարչության անդամներ Սարգիս Թամազյանն ու Կարեն Կարապետյանը եւ «Հայք» թերթի տնօրեն Արմեն Զուրաբյանը:

http://new.aravot.am/am/articles/politics/41809/view

Artgeo
13.06.2008, 11:03
ԵՎՍ ՄԵԿ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ
Ինչպես տեղեկացնում է Ս.Դ. Հնչակյան կուսակցության մամլո դիվանը, “Երեւան-Կենտրոն” քրեակատարողական հիմնարկում գտնվող Գուրգեն Եղիազարյանը հունիսի 12-ից հայտարարում է անժամկետ հացադուլ:
lragir.am

ClassicDancer
15.06.2008, 22:47
Այսօր Հյուսիսային պողոտայում կանայք հերթափոխով հացադուլ են հայտարարել, այսինքն ամեն օր տասնյակ կանայք իրար փոխարինելով հացադուլ են անելու մինչեւ հունիսի 20-ի հանրահավաքը: Իհարկե կարծում եմ, որ հացադուլը պայքարելու մի ձեւ է, որը ես բնականաբար հարգում եմ, բայց չգիտեմ ինչու այդ կանանց մեջ ինչ-որ ձեւականություն եմ նկատում :(

Ahik
16.06.2008, 01:05

Ասա վերջը Մարտի 1 չլինի:angry:(

քաղաքացի
16.06.2008, 01:08
Ասա վերջը Մարտի 1 չլինի:angry:(
Ես ասեմ էլի:
Չի լինի:

Միքիչ անվախ եղեք էլի:

Ahik
16.06.2008, 01:26
Ես ասեմ էլի:
Չի լինի:

Միքիչ անվախ եղեք էլի:

Դու գիտես ես Լևոնական չեմ, ինչ վերաբերվումա քաջությանը ուրեմն ես կսպասեմ քո հացադուլ հայտարարելուն;):D

քաղաքացի
16.06.2008, 01:32
Դու գիտես ես Լևոնական չեմ, ինչ վերաբերվումա քաջությանը ուրեմն ես կսպասեմ քո հացադուլ հայտարարելուն;):D
Մեծ հաճույքով: Սակայն հացադուլի նստելուց առաջ ամենադժվար պատրաստությունը նախ տանը համոզել, որ ամեն ինչ լավ կլինի, մի անհանգստացեք, իսկ մյուսն էլ զբաղվածությունն ա, որ պետք ա ազատ լինես ամբողջ օրը նույն տեղում մնաս:
Մնացած կարևոր մասը ավելի հեշտ ա՝ չուտելը: Չուտելը ավելի հեշտ ա, որովհետև նախապես հոգեպես դրան պատրաստված ես, իսկ այդ մյուս 2-ին վերջին վայրկյանին ես հանդիպում ու միքիչ կոտրվում ես:

Kuk
16.06.2008, 19:34
Ասա վերջը Մարտի 1 չլինի:angry:(

Բայց ի՞նչ կապ ունի ներկայիս հացադուլը վերջը մարտի 1 լինել-չլինելու հետ:think

Քամի
16.06.2008, 19:39
ԲԵԼԳԻԱՑԻ ՏՂԱՄԱՐԴԸ ՄԻԱՑԱՎ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ
Հյուսիսային պողոտայի 27 հացադուլավոր կանանց միացել է մի բելգիացի տղամարդ` 52- ամյա Վանդուալ Լուկը: Նա երեկվանից հացադուլ է հայտարարել եւ պաստառի վրա գրել, որ պայքարում է հանուն Հայաստանի ժողովրդավարության: ՚Իմ կինը հայ է, ես 2 երեխա ունեմ եւ ապրում ենք Հայաստանում: Ես հացադուլ եմ հայտարարել, քանի որ աշխարհում ավելի կարեւոր բան չկա, քան երեխաններն ու խաղաղությունը: Ես պայքարում են հանուն Հայաստանի ժողովրդավարության, որովհետեւ ես բելգիացի եմ եւ գիտեմ, ազատության եւ անկախության գինըՙ: Նրան զարմացնում է Հայաստանում տիրող իրավիճակն ու իշխանությունների անտարբերությունը.՚Ես երբեք քաղաքականությամբ չեն զբաղվել եւ չեմ զբաղվում, սակայն ես զարմանում եմ, թե Հայաստանի իշխանություններն ինչպես են հայտարում, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ: Ես ոչ մի երկրում այսքան ընդգծված տարբերություն չեմ տեսել իշխանությունների եւ ժողովրդի սոցիալական վիճակի միջեւ: Հայաստանում Վերսալի նման դղյակներ են կառուցում, ջիպերով ման գալիս, սակայն այսքան մուրացկան կա քաղաքում, այն էլ երեխաներՙ:

Վանդուալ Լուկը ՚Ա1+ՙ-ին վստահեցրեց, որ մասնակցելու է հանուն ազատության եւ արդարության Համաժողովրդական շարժման պայքարին, իսկ եթե իշխանությունները շարունակեն իրենց բիրտ գործողությունները, նա ստիպված կլինի իր կնոջը եւ երեխաներին համոզել Բելգիա տեղափոխվելու համար:

՚Ա1+

smtp
19.06.2008, 14:56
Բայց ներկայիս հացադուլավորների հիմնական մասի պահանջներն օրենքի շրջանակներում են, քանի որ նրանք պահանջում են ազատել քաղբանտարկյալներին:

Ավելացվել է 19 րոպե անց
ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

Արցախյան պատերազմը հաղթանակած ազատամարտիկների նկատմամբ ցուցաբերվող պետական անտարբեր վերաբերմունքը նրանցից առայժմ 9-ին ստիպել է հացադուլ հայտարարել իրենց համար ամենասուրբ վայրում` Եռաբլուրում: Ազատամարտիկներն ու նրանց համախոհներ Գալուստ Հայրապետյանը, Արսեն Հակոբյանը, Արտակ Մելիքյանը, Արթուր Նիկողոսյանը, Պետրոս Զուռնաչյանը, Արամ Պողոսյանը, Կարապետ Հակոբյանը, Արտակ Այվազյանը եւ Շուրիկ Ղուլինյանը անժամկետ հացադուլ են հայտարարել եւ գործող իշխանություններից պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքը բերել նախկին տեսքի, եւ կանխել ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի արտաքսումը:

«Վաղը մեր Առաջին Հանրապետության օրն է» բայց մեր ազատամարտիկները անազատության մեջ են: Քանի որ նրանց ազատ չեն արձակում, դրա համար մենք եկել ենք մեր մյուս ընկերների մոտ», - մեզ հետ զրույցում ասաց հացադուլ հայտարարած ազատամարտիկներից մեկը, մյուսն էլ ավելացրեց. «Բաշ-Ապարանի» Ղարաքիլիսայի հերոսամարտի տոնն են տոնում, իսկ հերոսամարտի ազատամարտիկների հետնորդներին բռնում են»: «Մենք այս կրկեսից հոգնել ենք, այլեւս հոգնել ենք հանդիսատեսի մեր կարգավիճակից, ամեն ինչ չի կարող այսպես մնալ, պետք է բոլորն էլ ի վերջո հասկանան, թե ով ով է»,- ազատամարտիկի կերպարի կարեւորությունն այսպես ընդգծեց մյուս հացադուլավորը: Նրանք բոլորը կարծես միաբերան պնդում են, որ չեն վախենում ձերբակալություններից` «ամեն մեկիս հինգ անգամ տարել-բերել են, ինչից վախենանք: Ինչքան տանեն` սնկի պես շատանալու ենք: Բոլորս ենք ոտքի կանգնելու, թող սա լավ իմանան»:

27.05.08
www.chi.am

Հայաստանում համատարած հացադուլ եղել է միայն Լևոնի ժամանակ 1991-1998թթ-ին,
գուցե Ձեզանից ոմանք մասնակցել են երկրի թալանին, և չեն զգացել որ դա այդպես է եղել: Շատ հնարավոր է, բայց այդպիսի սխալ և տգետ վերնագիր մի դրեք "համատարած հացադուլ" , այդ "...դուլ" -ով բառերը բնորոշ են լևոնին
1. հացադուլ արեցին ժողովրդին սովի մատնեց
2. գործադուլ արեց, թողեց գործազուրկ
3. դասադուլ արեց թողեց տգետ, որ հիմա ել իրան պաշտպանեն......
Այսքան սուտ ուրիշ ոչ մի տեղ չես կարդա միայն այստեղ.......

ChildOfTheSky
20.06.2008, 02:10

ես ուրախ եմ, որ 1999թ.-ն ի վեր կուշտ ես, լավ սովորել ես, գորձերտ էլ լավ են գնում (թու-թու-թու աչքով չտամ), երևի թե բարգավաճ շրջանդ 99-ի վերջին ամիսներից ա սկսվել, չէ՞

alexo
20.06.2008, 02:39

smtp, ներիր ինձ անձնական հարցի համար, քանի տարեկան ես՞.
ելնելով քո գրելու ստիլից, դու 91-98 թ-ին կամ չես եղել, կամ շատ-շատ փոքր ես եղել. /վիրավորելու նկատառում չունեմ/.

Այդ դեպքում, դուրս է գալիս, որ քեզ պատմել են «երկրի թալանի» մասին, իսկ բացի թալանից չեն պատմել, որ ուրիշ բաներ էլ եղել ՞.

Ավելացվել է 6 րոպե անց

Այսքան սուտ ուրիշ ոչ մի տեղ չես կարդա միայն այստեղ.......

կարդում եմ, եվ չեմ հասկանում քո տրամաբանությունը, եթե իհարկե այն առկա է

ինչու համար ես ցիտել Չի-ի հոդվածը՞. տրամաբանությամբ եթե մի բան ցիտում են, ապա նշանակում է, որ դրան ես պատասխանում ... դուրս է գալիս, որ չես հավատում այն ամենին ինչ գրված է այդտեղ՞

Թե ինքդ քո գրածներին չես հավատում ՞.

ՉԻ-ն ոչ միանշակ թերթ է, բայց տվյալ դեպքում այն հատվածն որն դու ցիտել ես, բավականին մատչելի է գրված, նույնիսկ քո նման անհավատի համար.

smtp
20.06.2008, 11:01
smtp, ներիր ինձ անձնական հարցի համար, քանի տարեկան ես՞.
ելնելով քո գրելու ստիլից, դու 91-98 թ-ին կամ չես եղել, կամ շատ-շատ փոքր ես եղել. /վիրավորելու նկատառում չունեմ/.

Այդ դեպքում, դուրս է գալիս, որ քեզ պատմել են «երկրի թալանի» մասին, իսկ բացի թալանից չեն պատմել, որ ուրիշ բաներ էլ եղել ՞.

Ավելացվել է 6 րոպե անց

կարդում եմ, եվ չեմ հասկանում քո տրամաբանությունը, եթե իհարկե այն առկա է

ինչու համար ես ցիտել Չի-ի հոդվածը՞. տրամաբանությամբ եթե մի բան ցիտում են, ապա նշանակում է, որ դրան ես պատասխանում ... դուրս է գալիս, որ չես հավատում այն ամենին ինչ գրված է այդտեղ՞

Թե ինքդ քո գրածներին չես հավատում ՞.

ՉԻ-ն ոչ միանշակ թերթ է, բայց տվյալ դեպքում այն հատվածն որն դու ցիտել ես, բավականին մատչելի է գրված, նույնիսկ քո նման անհավատի համար.

------------------

Չեմ կարող հասկանալ, միթե քիչ թե շատ գրագետ մարդը կարող է հավատալ ՉԻ-ում գրած ինչ որ բանի?
Լրիվ խայտառակ թերթա,
Իրանց բերած փաստերը դեղին մամուլիցա վերցված, ինքն էլ դեղին մամուլա:

Հացադուլ դե թող լևոնը անի ու իրա ընտանիքը, սաղ հհշականների հետ:
Իրա տղեն թող գա օպերա հացադուլ անի 10 օր, թե չէ մի քանի մարդկանց ես ել կարամ համոզեմ հացադուլ անեն, գամ ստեղ գրեմ "համատարած հացադուլ Անդրկովկասում"
լավա չասեցիք

"Հացթուխները մնացել են գործազուրկ, Հայաստանում համատարած հացադուլ է, ցորենի գները ընկել են, Շուտով կոմիտասի շուկայում ծիրանի գները իջնելու է, որովհետև ըննդիմությունը ծիրան չի ուտելու": :hands

Ավելացվել է 6 րոպե անց

ես ուրախ եմ, որ 1999թ.-ն ի վեր կուշտ ես, լավ սովորել ես, գորձերտ էլ լավ են գնում (թու-թու-թու աչքով չտամ), երևի թե բարգավաճ շրջանդ 99-ի վերջին ամիսներից ա սկսվել, չէ՞

իմ գործերը քոնից էդքան էլ լավ չեն ասեմ քեզ, բայց ի տարբերություն քեզ ես ու իմ համախոհները ամեն ինչ կանենք, որ ՀՀՇ-ն չգա իշխանության ու չի գալու, ինչ ուզում եք արեք, ոչինչ չի ստացվելու, պարզապես դուք եք մեղք, որ մնալու եք արանքում:

Ու եթե գործերս շատ վատ լինեն, ես էլի չեմ թողնի որ ավազակապետերը գան իշխանության,
ու հետո հիշիր բարեկամս, որ
ԱՄԵՆ ՄԱՐԴ ԱՐՇԱՆԻ Է ԱՅՆ ՎԻՃԱԿԻՆ ՈՐԻ ՄԵՋ ՆԱ ԳՏՆՎՈՒՄ Է:
Ու Եթե նախագահին փոխես, մեկա
չես կարա համոզես մարշրուտնու վարորդին որ կանգնած ուղևոր չտանի,
չես կարա հայերի միջից հանես բամբասկոտություն, միջնադարյան ավանդույթները, մեծամտությունը, տգիտությունը,
գեղացիությունը չես կարա վերացնես ազգը պառակտող աբարանցիներին, լեննականցիներին, լոռեցիներին, երևնցիգին, ղարաբաղցիներին:
Էդ նրանիցա որ չգիտես թե որտեղա Արցախը, հայաստանի որ նահանգնա եղել, չգիտես որ ապարանցին ու լեննականցին նույնպես հայ են. էլ որն ասեմ?

Դու ընտրելու ես Վանոյի համար?:P:P:P

alexo
20.06.2008, 13:59
Չեմ կարող հասկանալ, միթե քիչ թե շատ գրագետ մարդը կարող է հավատալ ՉԻ-ում գրած ինչ որ բանի?
Լրիվ խայտառակ թերթա,
Իրանց բերած փաստերը դեղին մամուլիցա վերցված, ինքն էլ դեղին մամուլա:

տենց էլ չասիր, ով է քեզ պատմել այդ տարիներին, ՀՀՇ-ի, Լեվոն պապու մասին ՞.
Միգուցե ասես, եվ ամենինչ պարզ դառնա, էլ ավելորդ ժամանակ չծախսենք քո խոսքերի վրա՞

Ախր դաժե չգիտեմ, քեզ ինչ պատասխանեմ, որ համ կոռեկտ լինեմ, համ էլ ...

միթե քիչ թե շատ գրագետ մարդը կարող է հավատալ ՉԻ-ում գրած ինչ որ բանի?
սրանից ելնելով, կարելի է ենթադրել , որ դու քեզ գրագետ մարդ ես համարում՞
Հիմա մի հատ, հայածքդ վեր բարձրացրու եվ նայիր ինչքան սխալներ կան քո նախորդ պոստում /ինչու չէ նաեւ հարեվանի տոպիկում, ուր դու քիչ ավելի ակտիվ ես եղել/.
Հիմա դու քեզ գրագետ մարդ ես համարում՞ /խնդրում եմ ինձ հետ չհամեմատվես, քանի որ ես ազգությամբ հայ չեմ, եվ հայերեն գրել սովորել եմ ընդհամենը 1 տարի՝ հուսով եմ հարգելի պատճառ է՞/

ինչպես արդեն ասեցի, ՉԻ-ն ոչմիաշանակ թերթ է, եվ ոչ ոք չի ստիպում քեզ հավատալ այդ թերթին. Իմ կարծիքով Լեվոնի պերսոնան էլ միանշանակ չէ .... բայց հասկացիր հարգելիս , վերոնշյալ հոդվածում չեմ տեսնում տողեր, որոնք կարելի է նման կերպով ձեվափոխել/նենգափոխել

խնդրում եմ մի խոսիր դեղին մամուլի մասին, քանի որ հայաստանում որպես այդպիսին Դեղին մամուլ չկա. Դու էլ քո կյանքի ընթացքում հավանաբար երբեք չես կարդացել դեղին մամուլ, այնպես որ պետք չէ Հայլուրից ցիտել.

ՀԻՄԱ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝
եթե մարդը, կամ մարդիք նստել են հացադուլի ... դա քո շահերին ինչով է կպնում, ինչու նման կերպով ըմբոստացար, կամ հարցատանի տակ դրեցիր այդ փաստը.

Մարդը, կամ մարդիք նստելով կամ հայտարարելով հացադուլ, իրենց բողոք են ուզում ներկայացնել հանրությունը, եվ հասկացիր վերջապես ՝ ԼԵՎՈՆ ՏՈՒՏ ՆԵՊՐԻՉՒՈՄ /միգուցե սա ձերնտու է Լեվոնին, բայց հասկացիր որ այդ հացադուլ անողը հաստատ ի պաշպանություն Լեվոնի չի անում/.

Պետք չէ ամեն ինչ իրար խառնել, եվ հետո ման գալ .. .տակ ճշմարտությունը.

ԱՄԵՆ ՄԱՐԴ ԱՐՇԱՆԻ Է ԱՅՆ ՎԻՃԱԿԻՆ ՈՐԻ ՄԵՋ ՆԱ ԳՏՆՎՈՒՄ Է:
Ու Եթե նախագահին փոխես, մեկա
չես կարա համոզես մարշրուտնու վարորդին որ կանգնած ուղևոր չտանի,
չես կարա հայերի միջից հանես բամբասկոտություն, միջնադարյան ավանդույթները, մեծամտությունը, տգիտությունը,
գեղացիությունը չես կարա վերացնես ազգը պառակտող աբարանցիներին, լեննականցիներին, լոռեցիներին, երևնցիգին, ղարաբաղցիներին:

գիտես, վերջերս մի լավ արտահայտություն լսեցի՝ Քաղաքական գործիչը պոդգուզնիկի նման բան է, նրանց հաճախակի պետք է փոխել ... նույն պատճառով /политики это как подгузники, их надо часто менять по той же причине /

իսկ շատ բան փոխել պետք էլ չէ, հակառակ դեպքում հայ չի մնա.

»»»չես կարա համոզես մարշրուտնու վարորդին որ կանգնած ուղևոր չտանի,

եթե սա է քո հիմանական պրոբլեմն, ապա սրա հարցը կարծեմ մի քանի անգամ /մի քանի օրով/ շատ հեշտ լուծվել է ... հիշիր ոնց մի քանի անգամ խստացրին եվ ...