Երկնային
10.05.2008, 23:40
Դիմակի նոր կանոնները...
Թաքնված ակումբցին խաղը վերսկսվում է բոլորովին փոփոխված կանոններով: Այսուհետ խաղի վարողն է Selene-ն: Ուշադրություն. Դիմակ խաղն այսուհետ միաժամանակ ունենալու է 2 դիմակ: Առաջինը կմնա հին մականունը՝ Դիմակ, իսկ երկրորդի անունն է SecretMask: Այս երկու դիմակները լինելու են 1 խաղում: Նույն սկզբունքով պատասխանելու են մասնակիցների հարցերին: Սակայն այս դեպքում խաղին մասնակցողների՝ դիմակին բացահայտողների աշխատանքը փոքր-ինչ դժվարանում է: Քանի որ այս դեպքում, նրանք պետք է բացահայտեն ոչ թե 1, այլ 2 հոգու: Հետևաբար ելնելով սրանից, իհարկե լինելու են դիպվածներ: Լինելու են 2 դիմակների դիպվածները միաժամանակ: Սակայն նշված չի լինելու թե ո՛ր դիպվածը ո՛ր մեկինն է: Դա արդեն պետք է հարցերի միջոցով պարզեն խաղին մասնակցող-բացահայտողները: Սակայն բացի 1 դիմակի ավելանալուց, խաղի փոփոխությունը նաև կայանում է նրանում, որ այսուհետ դիպվածներն են լինելու փոքր-ինչ ուրիշ: Չեմ ասում լինելու են լրիվ տարբեր նախորդ դիպվածներից բայց... Եթե հիշում եք, Դիմակի դիպվածներից և ոչ մեկը մասնակիցներին ոչ մի ստույգ տեղեկություն չէր տալիս տվյալ անձի վերաբերյալ: Այսինքն դիպվածը ներկայացված էր զուտ մակերեսային: Սակայն այս դեպքում, դիմակների դիպվածների մեջ լինելու են իրենց անձի մասին գոնե 2 հավաստի տեղեկություններ: Սակայն ամեն ինչ այդպես հեշտ չէ... այդ տեղեկությունները չի բացառվում, որ կլինեն փոքր-ինչ հանելուկի տեսքով: Այսինքն մասնակիցները զուտ կարդալով, միանգամից չեն կարող հասկանալ: Կարող է լինեն այդպիսի հանելուկային տեղեկություններ, կարող է նաև ոչ: Դա կապված է դիմակների տակ թաքնված անձնավորությունների ցանկություններից: Դիպվածը գրելու են իրենք, և կարող են գրել այդ 2 հավաստի տեղեկությունը ինչպես որ ցանկանան: Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ այն չպետք է լինի սուտ: Մասնակիցները դիմակներին հարցեր տալու միջոցով, արդեն կսկսեն նախ գուշակել, թե ո՛ր դիպվածը ո՛ր մեկինն է և հետո նոր արդեն բացահայտեն դիմակի տակի անձնավորությանը: 2 Դիմակները միասին լինելու են 1 խաղի մեջ: Եվ առաջվա պես պատասխանելու են խաղացողների հարցերին: Այս կոնոնով, ըստ իս, ավելի հետաքրքիր կլինի և մի քիչ երկար կտևի խաղը: Եվ իհարկե կառաջացնի խառնաշփոթային իրարանցում, որը և կհետաքրքրացնի խաղը: Եվ այսպես. ինձ թվում է բոլորին հասկանալի դարձավ խաղի նոր կանոնները: Այսուհետ, խաղի վարողին կուղարկեք ձեր հայտերը՝ մասնակցելու խաղին՝ արդեն իմանալով ստույգ թե ինչ բովանդակության պետք է լինի դիպվածը: Կարծում եմ ամեն ինչ հասկանալի է:
------------------------------------------------------------------------------------------------------
Վերսկսում ենք խաղը… :P
Հիշեցնեմ, որ «Դիմակ» կամ «Թաքնված ակումբցին» խաղին որպես Դիմակ մասնակցել ցանկացողները ինձ պետք է ՓիԷմ/նամակ գրեն, ես կասեմ, թե ինչ պետք է արվի… ;)
և այսպես…
Դիմակի դիպվածը
-----------------------------
Բարև ձեզ, ես Դիմակն եմ: Ծնվել և ապրում եմ Հայաստանում: Բնույթով հեշտությամբ փոփոխվող եմ:
Շատ եմ սիրում երազել, բայց երբեք չեմ աշխատում երազանքների իրականացման ուղղությամբ՝ համարելով այդ ամենը ժամանակի կորուստ, չնայած, գրեթե ամբողջ օրս վատնում եմ ժամանակ սպանելու վրա:
Երջանիկ չեմ, բայց երազում եմ այդ մասին, հետևաբար երջանկության ձգտելը նույնպես համարում եմ ժամանակի կորուստ:
Հետաքրքրություններս խիստ սահմանափակ են, սակայն, եթե հետաքրքրվում եմ ինչ-որ բանով, ապա այն ինձ ամիսներով կլանում է:
Որևէ բան ավելացնել չեմ ցանկանում, քանի որ առանց այդ էլ շատ բան ասացի:
-----------------------------
Բացահայտեք Դիմակին ;)