PDA

Դիտել ողջ տարբերակը : Թաքնված Ակումբցին 22



Երկնային
10.05.2008, 23:40
Դիմակի նոր կանոնները...

Թաքնված ակումբցին խաղը վերսկսվում է բոլորովին փոփոխված կանոններով: Այսուհետ խաղի վարողն է Selene-ն: Ուշադրություն. Դիմակ խաղն այսուհետ միաժամանակ ունենալու է 2 դիմակ: Առաջինը կմնա հին մականունը՝ Դիմակ, իսկ երկրորդի անունն է SecretMask: Այս երկու դիմակները լինելու են 1 խաղում: Նույն սկզբունքով պատասխանելու են մասնակիցների հարցերին: Սակայն այս դեպքում խաղին մասնակցողների՝ դիմակին բացահայտողների աշխատանքը փոքր-ինչ դժվարանում է: Քանի որ այս դեպքում, նրանք պետք է բացահայտեն ոչ թե 1, այլ 2 հոգու: Հետևաբար ելնելով սրանից, իհարկե լինելու են դիպվածներ: Լինելու են 2 դիմակների դիպվածները միաժամանակ: Սակայն նշված չի լինելու թե ո՛ր դիպվածը ո՛ր մեկինն է: Դա արդեն պետք է հարցերի միջոցով պարզեն խաղին մասնակցող-բացահայտողները: Սակայն բացի 1 դիմակի ավելանալուց, խաղի փոփոխությունը նաև կայանում է նրանում, որ այսուհետ դիպվածներն են լինելու փոքր-ինչ ուրիշ: Չեմ ասում լինելու են լրիվ տարբեր նախորդ դիպվածներից բայց... Եթե հիշում եք, Դիմակի դիպվածներից և ոչ մեկը մասնակիցներին ոչ մի ստույգ տեղեկություն չէր տալիս տվյալ անձի վերաբերյալ: Այսինքն դիպվածը ներկայացված էր զուտ մակերեսային: Սակայն այս դեպքում, դիմակների դիպվածների մեջ լինելու են իրենց անձի մասին գոնե 2 հավաստի տեղեկություններ: Սակայն ամեն ինչ այդպես հեշտ չէ... այդ տեղեկությունները չի բացառվում, որ կլինեն փոքր-ինչ հանելուկի տեսքով: Այսինքն մասնակիցները զուտ կարդալով, միանգամից չեն կարող հասկանալ: Կարող է լինեն այդպիսի հանելուկային տեղեկություններ, կարող է նաև ոչ: Դա կապված է դիմակների տակ թաքնված անձնավորությունների ցանկություններից: Դիպվածը գրելու են իրենք, և կարող են գրել այդ 2 հավաստի տեղեկությունը ինչպես որ ցանկանան: Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ այն չպետք է լինի սուտ: Մասնակիցները դիմակներին հարցեր տալու միջոցով, արդեն կսկսեն նախ գուշակել, թե ո՛ր դիպվածը ո՛ր մեկինն է և հետո նոր արդեն բացահայտեն դիմակի տակի անձնավորությանը: 2 Դիմակները միասին լինելու են 1 խաղի մեջ: Եվ առաջվա պես պատասխանելու են խաղացողների հարցերին: Այս կոնոնով, ըստ իս, ավելի հետաքրքիր կլինի և մի քիչ երկար կտևի խաղը: Եվ իհարկե կառաջացնի խառնաշփոթային իրարանցում, որը և կհետաքրքրացնի խաղը: Եվ այսպես. ինձ թվում է բոլորին հասկանալի դարձավ խաղի նոր կանոնները: Այսուհետ, խաղի վարողին կուղարկեք ձեր հայտերը՝ մասնակցելու խաղին՝ արդեն իմանալով ստույգ թե ինչ բովանդակության պետք է լինի դիպվածը: Կարծում եմ ամեն ինչ հասկանալի է:

------------------------------------------------------------------------------------------------------


Վերսկսում ենք խաղը… :P

Հիշեցնեմ, որ «Դիմակ» կամ «Թաքնված ակումբցին» խաղին որպես Դիմակ մասնակցել ցանկացողները ինձ պետք է ՓիԷմ/նամակ գրեն, ես կասեմ, թե ինչ պետք է արվի… ;)

և այսպես…


Դիմակի դիպվածը
-----------------------------
Բարև ձեզ, ես Դիմակն եմ: Ծնվել և ապրում եմ Հայաստանում: Բնույթով հեշտությամբ փոփոխվող եմ:
Շատ եմ սիրում երազել, բայց երբեք չեմ աշխատում երազանքների իրականացման ուղղությամբ՝ համարելով այդ ամենը ժամանակի կորուստ, չնայած, գրեթե ամբողջ օրս վատնում եմ ժամանակ սպանելու վրա:
Երջանիկ չեմ, բայց երազում եմ այդ մասին, հետևաբար երջանկության ձգտելը նույնպես համարում եմ ժամանակի կորուստ:
Հետաքրքրություններս խիստ սահմանափակ են, սակայն, եթե հետաքրքրվում եմ ինչ-որ բանով, ապա այն ինձ ամիսներով կլանում է:
Որևէ բան ավելացնել չեմ ցանկանում, քանի որ առանց այդ էլ շատ բան ասացի:
-----------------------------
Բացահայտեք Դիմակին ;)

ChildOfTheSky
10.05.2008, 23:54
H.A.Y.K.O :think
Դիմակ, ԵՊՀ-ում ե՞ս սովորում:

Enipra
10.05.2008, 23:58
Ես էլ անմիջապես Հայկոյին կասկածեցի :think

Դիմակ, էդ սահմանափակ հետաքրքրություններից մեկը ֆուտբոլն է՞
Փիսիկ պահել ե՞ս :P

StrangeLittleGirl
10.05.2008, 23:59
Դիմա՛կ, աչքիս բռնել եմ քեզ: Դու հիմա Հայաստանու՞մ ես:

Աբելյան
11.05.2008, 11:14
այ քեզ ցերեկվա էրազ
էս կարող ա՞ իսկականից ես եմ :think

Դիմակ, կարող ա՞ երեկ կեսգիշերին ֆուտբոլ ես նայել :P

Դիմակ
11.05.2008, 11:18
Դիմակ, ԵՊՀ-ում ե՞ս սովորում:
այո, բայց մենակ Հայկոն չի, որ սովորում է ԵՊՀ-ում


Դիմակ, էդ սահմանափակ հետաքրքրություններից մեկը ֆուտբոլն է՞
ոչ, ֆուտբոլը մյուսն է :P

Ավելացվել է 2 րոպե անց

Դիմա՛կ, աչքիս բռնել եմ քեզ: Դու հիմա Հայաստանու՞մ ես:
այո, այո, երկրից դեռ չեմ փախել :B

Ավելացվել է 4 րոպե անց

Դիմակ, կարող ա՞ երեկ կեսգիշերին ֆուտբոլ ես նայել :P
երեկ կեսգիշերին ֆուտբոլ չի եղել :B

Empty`Tears
11.05.2008, 11:24
Դիմ կյանքից հոգնել ես...? :roll

Դիմակ
11.05.2008, 11:28
Դիմ կյանքից հոգնել ես...? :roll
ոչ դեռևս :roll

Empty`Tears
11.05.2008, 11:30
Դիմ Ամերիկան չես սիրում..? :roll

Դիմակ
11.05.2008, 11:33
դե, դուք հարցեր մտածեք, ես դուրսը ծխում եմ :B

Ավելացվել է 2 րոպե անց

Դիմ Ամերիկան չես սիրում..? :roll
շատ եմ սիրում :love

Empty`Tears
11.05.2008, 11:36
դե, դուք հարցեր մտածեք, ես դուրսը ծխում եմ :B


Հարցին պատասխանի գնա ինչ ուզում ես արա..:roll

Ավելացվել է 4 րոպե անց


շատ եմ սիրում :love

Եթե չես ստում... ապա Հայկոն չի...:P

Դիմ տարիքդ 20-ից ներքև է.. կամ հենց 20..?? :roll

Դիմակ
11.05.2008, 11:47
ես միշտ աշխատում եմ չստել :P

չէ, 20-ից ներքև է :roll

Empty`Tears
11.05.2008, 12:01
Դիմ դու շատ շատ ես ուզում սիրահարվել....?
Ես քեզ մի քանի անգամ ասել եմ սիմպո տղա...?:roll

Դիմակ
11.05.2008, 12:07
Ես քեզ մի քանի անգամ ասել եմ սիմպո տղա...?:roll
ոչ մի անգամ էլ չես ասել :roll
իսկ ինչի՞ց ենթադրեցիր, որ ես տղա եմ :oy

Empty`Tears
11.05.2008, 12:18
ոչ մի անգամ էլ չես ասել :roll
իսկ ինչի՞ց ենթադրեցիր, որ ես տղա եմ :oy

Էս արդեն դու ես հա ինձ հարց տալիս..?
Արի դու նիկդ փոխի Ստախոս դիր.հա.;)
Մոտ աղջիկ չկա 20-ից ներքև, որ ծխի...
Մյուս հարցիս չպատասխանեցիր..:angry
Դիմ քո կարգավիճակը Քամու հետ կապ ունի...?:roll

Դիմակ
11.05.2008, 12:25
Մյուս հարցիս չպատասխանեցիր..:angry
Դիմ քո կարգավիճակը Քամու հետ կապ ունի...?:roll
ո՞ր հարցիդ, ու ի՞նչ քամի

լավ, դե դուք ձեր հարցերը մտածեք, մոտս փող չկա ժամանակ ավելացնելու, երեկոյան կգամ

Empty`Tears
11.05.2008, 12:30
Հենոնա...... :P:roll

Երևի էլի..:think

Դիմակ
12.05.2008, 14:27
էս աչքիս ոչ մեկ չի ջոգել

ահավոր բարդ դիպված էր :8

Աբելյան
12.05.2008, 14:33
էս աչքիս ոչ մեկ չի ջոգել

ահավոր բարդ դիպված էր :8
ես քեզ Դիմակ ասողին... :acute
տենց էլ գիտեի, որ միանգամից ջոգելու են

Ավելացվել է 57 վայրկյան անց
ախր Մայա ջան, ոնց կարա իմ նման արևմտամետ մարդը Ամերիկա չսիրի :roll

Dayana
12.05.2008, 14:37
ես քեզ Դիմակ ասողին... :acute
տենց էլ գիտեի, որ միանգամից ջոգելու են

ախր Մայա ջան, ոնց կարա իմ նման արևմտամետ մարդը Ամերիկա չսիրի :roll

Հայկ էս ինքնաբացահայտում ե՞ս անում ;)

Աբելյան
12.05.2008, 16:06
այսինքն՞

Ra$Ta
12.05.2008, 16:24
Հաստատ Հայկոնա

Աբելյան
12.05.2008, 16:31
հա բա ես եմ, ուղղակի ահագին շատ էի գրել, դրա համար էլ պռավալ եղավ :(

Հենո
12.05.2008, 16:38
Հենոնա...... :P:roll

Երևի էլի..:think

Բայց խի մտքովդ անցավ , որ ես եմ՞:):think

Empty`Tears
13.05.2008, 01:02
ախր Մայա ջան, ոնց կարա իմ նման արևմտամետ մարդը Ամերիկա չսիրի :roll

Դե Հայկ ջան.. դու ես ասել...:8 ( երևի) ...:roll

Աբելյան
13.05.2008, 15:59
Դե Հայկ ջան.. դու ես ասել...:8 ( երևի) ...:roll
չէ, չեմ ասել
Ուրիշ բան, որ ես քո Ամերիկա մնալուն եմ կպնում: Էտի ոչ վատ իմաստով ա:
իսկ նենց, երազում եմ, երբ եմ մի օր Ամերիկայում ապրելու, թե չէ՝ մեր էրգիրը էրգիր չի :(

Ավելացվել է 2 րոպե անց
ммммммммда... :think
ինձանից Դիմակ դուրս չեկավ

Երկնային
13.05.2008, 17:43
H.a.y.k.o., շնորհակալություն խաղի համար… ;)

Adam
17.05.2008, 14:09
Թաքնված ակումբցին խաղը շուտով վերսկսվելու է բոլորովին փոփոխված կանոններով... մանրամասները կգրվեն «Հայտարարություն»-ում:
Իսկ մինչ այդ, խաղին հարկավոր է նոր վարող: Ուղարկեք PM-ները ինձ, որպեսզի որոշվի թե ով է նոր խաղի նոր վարողը:

Adam
18.05.2008, 16:03
Շնորհակալություն Երկնային -ին խաղը վարելու համար:
Այսուհետ, «Դիմակ» խաղի նոր վարողն է Selene -ն:
Դեռևս նամակներ մի ուղարկեք նրան, քանի որ դիմակի կանոնները փոխվել են: Երբ որ Հայտարարությունում կտեսնեք խաղի նոր կանոնները... այդ ժամանակվանից սկսած՝ կարող եք ուղարկել ձեր նամակները վարողին: :)