PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմպոտենտություն

Լէգնա
21.10.2006, 10:19
Վերջին տարիներին Հայաստանում իմպոտենտությամբ հիվանդ տղամարդկանց թիվը կտրուկ աճել է: Սեքսապաթոլոգների տվյալներով, այսօրվա դրությամբ հայ տղամարդկանց շուրջ 30 տոկոսն իմպոտենտ է: Ընդ որում, այս ցուցանիշը չի արտացոլում իրական պատկերը: Սեքսապաթոլոգների խոսքերով, իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ, վիճակագրության համաձայն, պոտենցիալ 3 հիվանդից միայն մեկն է դիմում բժշկի:
Ֆորումում ,եթե մեկը կա,որ տեղեկացված է կամ ունի կոնկրետ նյութեր այս հիվանդության մասին,կխնդրեմ տեղադրել այստեղ:
Եվ ընդհանրապես, իմպոտենտությունը ինչպի՞սի հիվանդություն է:

Աբելյան
21.10.2006, 10:50
Այսինքն տղաների 90%-ը էդ վիճակում ա՞::o

Guest
21.10.2006, 11:06
Լեգնա՞… ինչ ես ստից խոսում, դու լուռջ հավատու՞մ ես քո խոսքերին:

Լէգնա
21.10.2006, 11:40
Այսինքն տղաների 90%-ը էդ վիճակում ա՞::o
90 թիվը որտեղ տեսար?

Լեգնա՞… ինչ ես ստից խոսում, դու լուռջ հավատու՞մ ես քո խոսքերին:

Իսկ դու հավատում ես, որ գոնե մի տող բան գիտես,սրա մասին?:)

StrangeLittleGirl
21.10.2006, 11:42
Ես տեղեկություններ չունեմ :think
Հովուլիկն ավելի տեղեկացված կլինի: Սպասենք նրան ;)

Լէգնա
21.10.2006, 11:43
Ես տեղեկություններ չունեմ :think
Հովուլիկն ավելի տեղեկացված կլինի: Սպասենք նրան ;)

Ես էլ եմ սպասում...
նաև Դոքարթը ,եթե ուզի կօգնի :oy

քաղաքացի
21.10.2006, 12:40
Լեգնա > 30%-ը՞ :o երևի հաշվում ես նաև այն երեխաներին, որոնք սեռապես դեռ զարգացած չեն: Ախր միքիչ մտածի էլի: Հայաստանի տղաների 1/3-ը :o Այսինքն եթե հետևենք հայկական ավանդույթներին, ապա նույնքան մարդ ամուսնացած էլ չեն:
Հա, մի բան էլ: Եթե 30%-ի մեջ մտնում են բանակայինները, ովքեր ուղղակի հնարավորություն չունեն «իգական մարմին» տեսնելու, այլ ոչ թե «տեսնում, շփվում են», բայց ֆիզիկապես հնարավորություն չունեն հարաբերության մեջ մտնեն մեկը մյուսի մեջ, դա արդեն աբսուրդ կլինիլ: Ստացվում է այնպես, որ ՀՀ-ի բնակչության աճը հանում է -30%-ի դրան էլ, որ գումարենք արտագաղթը կստացվի, որ Հայաստանում մեկ, երկու տարուց կմնան մի քանի 100 մարդ: :D

Լէգնա
21.10.2006, 12:43

ինչպիսի հաշվարկ,,ուղեղ ես :D ...
հիմա մեկ տեղեկություն կտպեմ,եթե համբերեք,նոր կշարունակենք,թե չէ,այսքան մտածելը գուցե ազդի...;)

Մասսագետ
21.10.2006, 14:45
Վերջին տարիներին Հայաստանում իմպոտենտությամբ հիվանդ տղամարդկանց թիվը կտրուկ աճել է: Սեքսապաթոլոգների տվյալներով, այսօրվա դրությամբ հայ տղամարդկանց շուրջ 30 տոկոսն իմպոտենտ է: Ընդ որում, այս ցուցանիշը չի արտացոլում իրական պատկերը: Սեքսապաթոլոգների խոսքերով, իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ, վիճակագրության համաձայն, պոտենցիալ 3 հիվանդից միայն մեկն է դիմում բժշկի:
Ֆորումում ,եթե մեկը կա,որ տեղեկացված է կամ ունի կոնկրետ նյութեր այս հիվանդության մասին,կխնդրեմ տեղադրել այստեղ:
Եվ ընդհանրապես, իմպոտենտությունը ինչպի՞սի հիվանդություն է:
Էդ նրանից ա, որ կտրուկ աճել են էն աղջկերքի թիվը, որոնք չեն տալիս. այսինքն, այն աղջկերքի, որոնք դեմ են նախամաուսնական սեռական հարաբերություններին:

Աբելյան
21.10.2006, 15:09
Սեքսապաթոլոգների տվյալներով, այսօրվա դրությամբ հայ տղամարդկանց շուրջ 30 տոկոսն իմպոտենտ է: Ընդ որում, այս ցուցանիշը չի արտացոլում իրական պատկերը: Սեքսապաթոլոգների խոսքերով, իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ, վիճակագրության համաձայն, պոտենցիալ 3 հիվանդից միայն մեկն է դիմում բժշկի:

30-ը բազմապատկեցի 3-ով:

Artgeo
21.10.2006, 15:15
Վերջին տարիներին Հայաստանում իմպոտենտությամբ հիվանդ տղամարդկանց թիվը կտրուկ աճել է: Սեքսապաթոլոգների տվյալներով, այսօրվա դրությամբ հայ տղամարդկանց շուրջ 30 տոկոսն իմպոտենտ է: Ընդ որում, այս ցուցանիշը չի արտացոլում իրական պատկերը: Սեքսապաթոլոգների խոսքերով, իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ, վիճակագրության համաձայն, պոտենցիալ 3 հիվանդից միայն մեկն է դիմում բժշկի:
Ֆորումում ,եթե մեկը կա,որ տեղեկացված է կամ ունի կոնկրետ նյութեր այս հիվանդության մասին,կխնդրեմ տեղադրել այստեղ:
Հետաքրքիր ու աննոռմալ էր կարդալ այս ամենը դրան հետևող հարցից առաջ:

Եվ ընդհանրապես, իմպոտենտությունը ինչպի՞սի հիվանդություն է:

Իմպետենտությունը դա այս կամ այն պատճառով տղամարդկային ուժի կորուստն է ժամանակավարապես կամ ընդմիշտ: Ժամանակավոր կորուստ կարող է ունենալ ցանկացած տղամարդ, կապված հոգեբանական դիսկոմֆորտի, դեպրեսիայի կամ այլ պատճառների, որը կարող է լինել ասենք մեկ կամ երկու անգամ: Դա ոչ թե 30% այլ բոլորի մոտ է հնարավոր: Իսկ երկարաժամկետ հատվածի համար, կարծում եմ 30% չափից մեծ ուրճացված թիվ է:

Lionne_en_Chasse
21.10.2006, 15:20
Էդ նրանից ա, որ կտրուկ աճել են էն աղջկերքի թիվը, որոնք չեն տալիս. այսինքն, այն աղջկերքի, որոնք դեմ են նախամաուսնական սեռական հարաբերություններին:
Աճել ա թե պակասել ?

Լէգնա
21.10.2006, 15:27
Եվ ընդհանրապես, իմպոտենտությունը ինչպի՞սի հիվանդություն է:

հարցս հատկապես բժիշկներին...
տեսակները,աղբյուրը,բուժումը,վարակը,այն ամենը ինչ մտնում է այս հիվանդության մեջ,և ոչ թե
այն ինչ հիվանդություն է,ինչպես է արտահայտվում ...

Լէգնա
21.10.2006, 20:30
ԻՄՊՈՏԵՆՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑԵԼ Է

Հայ տղամարդիկ իմպոտենտ են դառնում իրենց խելքից

«Առավոտի» հետ զրույցում Ուրոլոգիայի կենտրոնի ուրոլոգ-սեքսապաթոլոգ Հրաչ Պապյանը նկատեց, որ հայ տղամարդկանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում սեռական օրգանների վարակիչ եւ բորբոքային հիվանդությունների կանխարգելմանը, ինչի հետեւանքով դրանք գնալով խորանում են եւ, ի վերջո, հանգեցնում սեռական խանգարումների: Ըստ նրա, վերջին տասը տարիներին իմպոտենտությունը շատ երիտասարդացել է. եթե նախկինում 50-60 տարեկան տղամարդիկ էին նման խնդրով դիմում բժշկի, ապա այսօր՝ 30-40 տարեկանները: Պարոն Պապյանը երիտասարդ տղամարդկանց սեռական ֆունկցիայի խանգարման հիմնական պատճառներից է համարում քրոնիկական սթրեսները, 90-ականներին մութ ու ցուրտ տարիների սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, ինչպես նաեւ սեռավարակները:
Տարեկան Ուրոլոգիայի կենտրոն սեռական խնդիրներ ունեցող մոտ 100 հիվանդ է դիմում, որոնց 70 տոկոսը, սեքսապաթոլոգի տվյալներով, հիվանդացել է սեռավարակներով: Ըստ Հ. Պապյանի, Հայաստանում, ի տարբերություն Եվրոպայի, սեքսով զբաղվելու կուլտուրան շատ ցածր է. «Մեր տղամարդիկ պատրաստ են մարմնավաճառների վրա մի գիշերվա համար 50 հազար դրամ ծախսել, բայց սեռական խնդիրներ ունենալու դեպքում ափսոսում են 5 հազար դրամ վճարել ու բժշկի խորհրդատվություն ստանալ: Մեր կենտրոն հիվանդներ են գալիս, որ իրենց հիգիենային ընդհանրապես չեն հետեւում: Հաճախորդ ենք ունենում, որ 15 օր լողացած չի լինում կամ առանց պահպանակի ում հետ պատահի սեքսով են զբաղվում: Մինչդեռ Եվրոպայում պոռնկուհին ոչ մի տղամարդու առանց պահպանակի մոտ չի թողնի: Երբ դիտողություն ենք անում, թե ինչու պահպանակ չեն օգտագործում, հայ տղամարդիկ պատկերավոր բացատրություններ են տալիս՝ պահպանակով սեքսը նույնն է, թե հակագազով վարդից հոտ քաշելը»:
Ըստ Պապյանի, սովորաբար հայ տղամարդիկ բժշկի դիմում են այն ժամանակ, երբ իրենց մոտ այլեւս չի ստացվում սեքսով զբաղվել. «Ոմանք ինձ դիմելիս ասում են՝ բժիշկ, ընկել եմ վնուշկեքի մեջ: Այդ վնուշկեքից դուրս գալու համար նրանք պետք է բժշկի բոլոր ցուցումներին հետեւեն, ինչը շատ տղամարդիկ չեն անում, քանի որ այս հիվանդությունը բուժելու համար նախատեսված դեղամիջոցները շատ թանկ արժեն: Մարդիկ գումար չունեն, որ ախտորոշվելուց հետո բուժումը սկսեն»: Բացի այդ, Հ. Պապյանը գտնում է, որ մեր տղամարդիկ սեռական կյանքի մասին բավարար գիտելիքներ չունեն եւ նման հարցերում շատ բարդույթավորված են. «Եթե մարդը տեղեկացված է՝ ավելի քիչ է ընկնում դեպրեսիաների ու վնուշկաների մեջ եւ չնչին խնդիր ունենալու դեպքում անմիջապես դիմում է բժշկի՝ խուսափելով հետագա բարդություններից: Սրտաբանի հանգիստ դիմում են, բայց սեքսապաթոլոգի ամաչում են դիմել, հատկապես որ տեսնում են՝ բժշկի կաբինետի մոտ մի երկու կին է սպասում: Նման դեպքերում պատահում է, որ հաճախորդը հետ է դառնում՝ այդպես էլ բժշկին չտեսնելով, քանի որ ամաչում են իմպոտենտի իրենց հիվանդությունից: Դրա համար նույնիսկ անունն ենք փոխել՝ իմպոտենտ տերմինը փոխարինելով էրեկտիլ դիս ֆունկցիայով»:
Սեքսապաթոլոգի խոսքերով, եթե նույնիսկ մեր երկրում իմպոտենտն ախտորոշվում է եւ ցանկանում բուժվել, դեղատներում այդ հիվանդության դեմ հիմնականում կեղծված դեղամիջոցներ են, որոնք որակյալ դեղերից շատ ավելի էժան են, ուստի հիվանդները դա են ընտրում: Կեղծ դեղերը ներկրված են Հնդկաստանից եւ ոչ մի օգուտ էլ չեն տալիս:

հ.գ.Առավոտ օրաթերթից,հավաքեցի,հետո հիշեցի ,որ կայք կա,ու կարող էի ընդհամնեը քոփի անել :D :8

Artgeo
21.10.2006, 23:04
Լեգնա չտեսա այդտեղ քանակի մասին որևէ տեղեկություն: Զուտ իրական տեղեկություններ էին: Եվ ի՞նչ:

Լէգնա
23.10.2006, 08:36
Լեգնա չտեսա այդտեղ քանակի մասին որևէ տեղեկություն: Զուտ իրական տեղեկություններ էին: Եվ ի՞նչ:

http://armtown.com/news/am/arv/20061018/2006101825/
և ոչինչ, թեման կարող եք ջնջել:

StrangeLittleGirl
23.10.2006, 19:02
Թեման ջնջելու կարիք չկա: Շատ հետաքրքիր թեմա ես բացել :)
Ես եթե տեղեկություններ ճարեմ, անպայման կհրապարակեմ ;)

Hovulik
29.10.2006, 11:01
Կներեք չէի նկատել ես թեման, բաըց կփորձեմ մանրամասն բացատրել

ՍԿսեմ նրանից, որ "ԻՄՊՈՏԵՆՑԻԱ" բառը արդեն չի օգտագործվում բժշկության մեջ, այն փոխարինել են "Էրեկտիլ դիսֆունկցիա" տերմինով: Ինչ է սա նշանակում` սա առնանդամի էրեկցիա առաջանալու կամ պահմանելու անկարողությունն է:

Այստեղ առաջանում է մի շատ տարածված սխալ, որոնք թույլ են տալիս տղամարդիկ: Քանի որ շատերը մտածում են, որ "եթե կանգնեց, ուրեմն լավ ա", իրականում էրեկցիա կարող է զարգանալ, սակայն չի կարող երկար ժամանակ պահպանվել, որը բերում է սեռական հարաբերության անհնարինությանը: Նման դեպքերում էի անհրաժեշտ է դիմել բժշկի:

Պատճառները էրեկտիլ դիսֆունկցիայի բազմաթիվ են և եթե խմբավորենք կստանանք հետևյալը
1. ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐ
2. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՐԳԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ԲՈՐԲՈՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. ՍԹՐԵՍ, ԴԵՊՐԵՍԻԱ, ՎԱԽ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
4. ՄՆԱՑԱԾ ՀԱԶՎԱԴԵՊ ՀԱՆԴԻՊՈՂ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ

1. Սեռավարակներ: Չբուժվելու հետևանքով հնարավոր են այնպիսի փոփոխությունների զարգացում, որոնք կարող են բերել իմպոտենցիայի:
2. Հատկապես շագանակագեղձի բորբոքման հետևանքով, կարող է զարգանալ իմպոտենցիա: Ինչը կարող է բերել շագանակագեղձի բորբոքմանը: Նախ և առաջ սեռավարակները:
3. Սթրես, դեպրեսիա և իհարկե վախ առաջին գիշերի նկատմամբ: Շատ տարածված խնդիրներ, որոնցով ցավոք սրտի ոչ ոք չի զբաղվում:

Ինչ վերեբերվում է տարածվածությանը, ապա 40-70 տարեկան տղամարդկանց 52 տոկոսը տառապում է այդ հիվանդությամբ: Ավելի երիտասարդների մոտ այս երևութը ավելի հազվադեպ է հանդիպում: Եթե խոսենք մշտական իմպոտենցիայի մասին, ապա մինչև 30 տարեկան երիտասարդների մոտ այն հանդիպում է ընդամենը մի քանի տոկոս դեպքերում: Իսկ եթե խոսում ենք անցողիկի մասին, այսինքն բուժվող իմպոտենցիա, կամ ժամանակավոր առաջացած, ապա այն կարող է հանդիպել 100 տոկոսի մոտ...

Ինչքան կարողացա պատասխանեցի... եթե ինչ որ հարց առաջացած, խնդրեմ

Hovulik
29.10.2006, 11:05
և իհարկե ում պետք է դիմել նման խնդիր հանդիպելու դեպքում...

Հաշվի առնելով պատճառների բաշխվածությունը` պետք է սկսել սեռավարակաբանից - մաշկավեներաբան...նրա մոտ հետազոտվելուց հետո արդեն պարզ կլինի թե որ պիտի զբաղվի նման խնդրով:

ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՃԱՐ Է

Shah
06.08.2010, 15:30
Ինչքան հասկացա Hovulik-ը համապատասխան կրթություն ունի ու վստահելով իրա տված տեղեկությանը իմ համար ենթադրություն արեցի, որ եթե պահպանել որոշ կանոններ(օր.` պահպանակ օգտագործու) սեռական հարաբերությունների ժամանակ ոչ մշտական զուգընկերոջ հետ և գոնե տարրական հիգիենայի կանոններից օգտվել, ապա մնում ա

3. ՍԹՐԵՍ, ԴԵՊՐԵՍԻԱ, ՎԱԽ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲԱրի ու տես մեծամաս դեպքերում հենց դա ա լինում պատճառը, այսինքն էստեղ հոգեկան վիճակն ա ավելի շատ դեր տանում քան թե ֆիզիկական առողջությունը...

Շնորհակալություն Hovulik :)