PDA

Դիտել ողջ տարբերակը : Video.am - Ֆիլմերի բեռնման կայք

isoedo
10.05.2008, 13:54
Լսելեք նոր կայքի մասին??

Մտեք ամեն-ինչ կա(Ես արդեն Լոսթ-ի 3-րդ սեզոնը քաշելեմ)
:B
Գիտեմ, որ հլը էջը պատրաստ չի, բայց չի խանգարում...
Ու ինչ կարծիքներ կան?

BOBO
10.05.2008, 14:39
Ինչն ա նոր:o

Էսա 2 տարի ա կա էս սայթը:))

Zangezur
24.12.2008, 16:16
Էս սայտը նորից բացեցին, միտքը լավան, մնումա մենակ նյութերը շատացնեն. :hands

Լ.յ.ո.վ.
24.12.2008, 16:27
Էս սայտը նորից բացեցին, միտքը լավան, մնումա մենակ նյութերը շատացնեն. :hands

Չգիտեմ, նախկին video.am-ը ոնց-որ թե ավելի հարմար էր :)

Elmo
24.12.2008, 16:48
Չգիտեմ, նախկին video.am-ը ոնց-որ թե ավելի հարմար էր :)

Նամակ էի գրել, իրանց, մի 30 հատ լավ նոր կինոներ ունեմ 2007-2008 լավագույն ֆիլմեր, խաղեր, մտածեցի տամ տեղադրեն, բանավոր շնորհակալության դիմաց, են էլ չեն պատասխանել :(

WArmanW
24.12.2008, 17:12
Հա ես էլ եմ պատրաս լիքը որակյալ ավի ֆորմատով կինոներ տամ, մենակ թե արագ լցնեն ինֆորմացիան: Սայտը հաստատ նախորդինից լավնա, քաշելուց տենում ես ինչ կինո ես քաշում:

Լ.յ.ո.վ.
24.12.2008, 17:13
Նամակ էի գրել, իրանց, մի 30 հատ լավ նոր կինոներ ունեմ 2007-2008 լավագույն ֆիլմեր, խաղեր, մտածեցի տամ տեղադրեն, բանավոր շնորհակալության դիմաց, են էլ չեն պատասխանել :(

Էն որ հիմա քիչ կինոներ կան, էդ ժամանակի ընթացքում կդզվի: Երևի դեռ չեն տեսել մայլդ, կամ էլ ընդհանրապես չեն օգտվում էդ սիստեմից:

Բայց էն, որ կինոները ժանրերով պիտի գտնենք, էն էլ նույն կինոն մի քանի ժանրի տակա գնաում, ահավոր անհարմարա :(
Առաջ նենց լավ էր, սաղ մի ցուցակով :)

Մեկ էլ արագության սահմանափակումնա ահավոր: Ես առաջ մինչև 650 KB/s արագությամբ քաշում էի (ընթացքում կինոն նայում էի), իսկ հիմա 75-85 Kb/s ա, ահավորա :(

Elmo
24.12.2008, 17:20

իմ մոտ 10 մեգաբիթանոց լոկալ օպտիկա կա, բայց 80 կԲ/վ ա քաշում, նենց որ հաստատ սահմանափակում ա դրած:

Լ.յ.ո.վ.
24.12.2008, 18:06
իմ մոտ 10 մեգաբիթանոց լոկալ օպտիկա կա, բայց 80 կԲ/վ ա քաշում, նենց որ հաստատ սահմանափակում ա դրած:

Էդ սահմանափակումը ինչի համար են դնում? :think
Որ սերվերը շատ չծանրաբեռնվի? :8

Elmo
24.12.2008, 18:11
Էդ սահմանափակումը ինչի համար են դնում? :think
Որ սերվերը շատ չծանրաբեռնվի? :8

հա:
Օրինակ եթե մի 10 հոգի իմ նման 10 մեգաբիթանոց օպտիկա ունենան ու որոշեն միանգամից քաշեն, իրանց մոտ 100 մեգաբիթ սեսիա կդառնա ու էլ ոչ ոք չի կարա քաշի: Սենց ասած իրանց «կանալը կլցվի»: Դրա համար սահմանափակում են դնում, որ միաժամանակ քաշողները 10 հոգու փոխարեն դառնան հազարավոր, իսկ ես ու դու հավասար կարգավիճակում լինենք, չնայած նրան որ ես օպտիկա ունեմ, դու՝ DSL:

Լ.յ.ո.վ.
24.12.2008, 18:47

Իսկ հնարավոր չի հաշվել քաշողների քանակը ու նոր կիսել?
Ասենք եթե մի կամ երկու քաշողա, իրանց 500 Kb/s-ով թողեն որ քաշի, իսկ եթե 10 կամ ավել էդ ժամանակ նոր 80Kb/s դարձնեն? :think

Elmo
24.12.2008, 18:49
Իսկ հնարավոր չի հաշվել քաշողների քանակը ու նոր կիսել?
Ասենք եթե մի կամ երկու քաշողա, իրանց 500 Kb/s-ով թողեն որ քաշի, իսկ եթե 10 կամ ավել էդ ժամանակ նոր 80Kb/s դարձնեն? :think

Կարան երևի, տեխնիկապես հնարավոր ա, բայց ամեն տարբերակ իրա թերություններն ու արավելություններն ունի: Ադմինը ոնց որոշի էլի..

Լ.յ.ո.վ.
24.12.2008, 19:29
Կարան երևի, տեխնիկապես հնարավոր ա, բայց ամեն տարբերակ իրա թերություններն ու արավելություններն ունի: Ադմինը ոնց որոշի էլի..

Հուսով եմ ադմինը հնարավորություն կտա ավելի արագ քաշելու... :)

Zangezur
24.12.2008, 21:06
Ժողովուռդ հնարավոր չի բերնելը սարքել տօրրենտի ձևով, համ իրանց գործը կհեշտանա համել նյութերը կշատանան ու արագությունը կբարձրանա (video.am-ը մշտական տվող կլինի, դրա հետ մեկտեղ բարի մարդիկ իրանց քաշածը ուրիշներին կտան), թե հնարավոր չի՞՞՞

Elmo
24.12.2008, 22:31

սիդերը քիչ կլինեն
Real IP -ների խնդիր ա էլի: Հայաստանի ինտերներ օգտագործողների մենակ 10 տոկոսը Real IP ունի, են էլ սկի եսիմ եդ 10 տոկոսը տորրենտ կանե՞ն:

Zangezur
25.12.2008, 01:52
սիդերը քիչ կլինեն
Real IP -ների խնդիր ա էլի: Հայաստանի ինտերներ օգտագործողների մենակ 10 տոկոսը Real IP ունի, են էլ սկի եսիմ եդ 10 տոկոսը տորրենտ կանե՞ն:

Ես ասում եմ սկզբնական ժամանակում սայտը մշտական սիդ լինի ու կողից բարեխիղճները համ կինո քաշեն համ օգնեն: Բայց մի հատ լավ փաստ կա, որ սայտը ռուսերեն լեզվովա, դրա համար լավ ռեկլամ կարելիա անել դրսի սայտերում ու սիդերը կշատանան, հո ամեն ինչ հեշտ չի լինում: Հայաստանում նախադեպը չունեցող սայտա ու գնալով ինտեռնետը մեր մոտ զարգանումա, դրա համար ինձ թվումա, որ լավ ապագա կունենա էտ սայտը: Որ փող ունենայի հաճույքով կֆինանսավորեյի: Օրինակ ֆեյսբուքը ստեղծողը իրա սայտի համար նման պլաններ չի ունեցել, բայց հիմա միլիոնատեր մարդա: ինչքան ռիսկը մեծա, էնքան ակնկալիք օգուտները ավելանում են: Պետքա լավ ռազմավարություն մշակել:

NetX
25.12.2008, 02:09
Բայց մի հատ լավ փաստ կա, որ սայտը ռուսերեն լեզվովա, դրա համար լավ ռեկլամ կարելիա անել դրսի սայտերում ու սիդերը կշատանան, հո ամեն ինչ հեշտ չի լինում:

Կայքը հասանելի ա միայն ու միայն հայկական ցանցից

Հայաստանում նախադեպը չունեցող սայտա ու գնալով ինտեռնետը մեր մոտ զարգանումա, դրա համար ինձ թվումա, որ լավ ապագա կունենա էտ սայտը: Որ փող ունենայի հաճույքով կֆինանսավորեյի: Օրինակ ֆեյսբուքը ստեղծողը իրա սայտի համար նման պլաններ չի ունեցել, բայց հիմա միլիոնատեր մարդա: ինչքան ռիսկը մեծա, էնքան ակնկալիք օգուտները ավելանում են:

Ի տարբերություն ֆեյբուկի սարքողի, այս սայտի ապագան (ներկայիս ֆորմատով) ոչ միայն մշուշոտ ա այլև ընդհանրապես չունի քանի որ կայքի պարունակությունը անօրինական ա :B

թե չէ 3 տարուց ավել արդեն կունենայինք
video.network.am և mp3.network.am

Պետքա լավ ռազմավարություն մշակել:
Սայտի ռազմավարությունը ֆինանսական օգուտ ստանալու մեջ չի, կայքը լռիվ ուրիշ նպատակներ ա հետապնդում:B

Zangezur
25.12.2008, 02:17
բա տօրրենտս.րու--ում նյութերը օրինական են՞, ռեյտինգն էլ շատ բարձրա

NetX
25.12.2008, 02:20
բա տօրրենտս.րու--ում նյութերը օրինական են՞, ռեյտինգն էլ շատ բարձրա

Եթե չեմ սխալվում տօրրենտս.րու-ն տրեքկեր ա, ֆայլերը ֆիզիկապես իրա մոտ չի տեղադրված
Ու բացի այդ ուրիշ կայքի անօրինական լինել-չլինելը video.am-ի օրինականության վրա եղանակ չի փոխում :)

Elmo
25.12.2008, 13:22
Եթե չեմ սխալվում տօրրենտս.րու-ն տրեքկեր ա, ֆայլերը ֆիզիկապես իրա մոտ չի տեղադրված
Ու բացի այդ ուրիշ կայքի անօրինական լինել-չլինելը video.am-ի օրինականության վրա եղանակ չի փոխում :)

Ուհու հենց տենց էլ կա, ֆայլերը մարդիկ են իրար բաժանում; Համ էլ ցանկացած ֆալի տերը նակամ ա գրում torrents.ru -ին ու տվյալ ռազդաչան վայրկյանական փակում են: Նենց որ օրինական էլ ա;

Լ.յ.ո.վ.
27.12.2008, 23:51
Բայց էն, որ կինոները ժանրերով պիտի գտնենք, էն էլ նույն կինոն մի քանի ժանրի տակա գնաում, ահավոր անհարմարա :(
Առաջ նենց լավ էր, սաղ մի ցուցակով :)

Էս մի կետը դզել են, ավելացրել են все фильмы ժանրերի ներքևում:
Մի քիչ որ արագությունն էլ դզեն, հոյակապ կլինի :)

awful
05.01.2009, 15:55
պարունակությունը նույննա մնացել....դիզայնը կարեվոր չի այլ պարունակությունը :8
video.am վերջին ֆիլմը եսիմ երբվայա :think

Մուշեղ Ասատրյան
14.05.2009, 09:53
Փորձեցւ մտնեմ, ինչ որ չի ստացվում, ասում է "ֆօրբիդդըն"

Artgeo
14.05.2009, 21:35
Փորձեցւ մտնեմ, ինչ որ չի ստացվում, ասում է "ֆօրբիդդըն"
Հայաստանից դուրս այդ կայքն անհասանելի է: