PDA

Դիտել ողջ տարբերակը : Նիկա Տուրբինա - Մահով տարվածը

Մելիք
08.05.2008, 21:24
Հիշեք նրան, նա արժանի չի մոռացության…

Enipra
08.05.2008, 21:32
Հիշում ենք :)
Մոտ 1 տարի առաջ Նիկայի մասին հաղորդում տեսա, առաջին անգամ էի լսում նրա մասին... շատ էի ազդվել, ահավոր շատ: Այդքան տաղանդավոր, այդքան խելացի, սիրուն, ափսոս, որ ամեն ինչ եղավ այնպես, ինչպես եղավ: Ինքը մեծ ապագա կարող էր ունենալ: :(

Մելիք
08.05.2008, 21:52
Այդքան տաղանդավոր, այդքան խելացի, սիրուն, ափսոս, որ ամեն ինչ եղավ այնպես, ինչպես եղավ:
Հենց էս մտքի հետևից գնալով գտա նրան:
Եղավ այնպես ինչպես եղա՞վ, թե՞ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ:
Ո՞րնա ճշմարտությունը…
Ու մի՞թե ցանկացած դեպքում մահն անխուսափելիա:

WArmanW
08.05.2008, 21:58
Քանի՞ տարեկանում մահացավ, կասե՞ք

Մելիք
08.05.2008, 22:14
Քանի՞ տարեկանում մահացավ, կասե՞ք
27:
Էս հանճարների մահվան թիվնա:

Մելիք
08.05.2008, 23:02
Азбука Морзе - точка, тире...
Азбука Морзе - дайте мне
Как можно быстрее сказать -
Что я потерян во времени...
Беда не моя -
Что я утомился от ритма дня.

Ника Турбина

Այբուբեն Մորզե` կետ, գիծ…
Այբուբեն Մորզե. թույլ տվեք ինձ
Ասել` որքան կարող եմ շուտ`
Ժամանակի մեջ մոլորվել եմ ես…
Իմ մեղքը չէ,
որ հոգնել եմ օրվա ռիթմից:

Նիկա Տուրբինա

Սա "Սևագրություն" ժողովաուից է, որը լույս է տեսել, երբ դա դեռ 10-11 տարեկան էր

Մելիք
08.05.2008, 23:35
Благослови меня, строка,
Благослови мечом и раной,
Я упаду, но тут же встану.
Благослови меня, строка.

Ника Турбина

Օրհնի՛ր ինձ, տո՛ղ,
Օրհնի՛ր սրով ու վերքով
Ես կընկնեմ, բայց կելնեմ շուտով,
Օրհնի՛ր ինձ, տո՛ղ…

Նիկա Տուրբինա

Էս քառյակը ահավոր հետաքրքիր ինֆորմացիայա պարունակում:
Ես սա ընկալում եմ, որպես օրհնության խնդրանք Աստծուց…

տող - Բառ - ԲԱՆ…

Գալաթեա
08.05.2008, 23:46
Ինչ լավնա...չգիտեի իր մասին :(

Մելիք
09.05.2008, 01:14
Նիկա Տուրբինան ծնվել է 1974 թ. Յալտայում: 4 Տարեկանում հիվանդացելա ասթմայով ու երբ ծնողները գիշերները հերթապահել եմ մոտը, նկատել են, որ հանգերով է խոսում ու սկսել են գրի առնել նրա հանգավորված խոսքերը: Ութ տարեկանից սկսել է բանաստեղծություններ գրել: Մի երկու տարում բավականին բանաստեղծություններ են կուտակվել, ու մայրը դրանցից մի քանիսը տպագրել է տվել տարբեր գրական թերթերում ու ամսագրերում, որոնք մանգամից արժանացել սովետական մտավորականության ուշադրությանը: 1984 թ-ին Եևգենի Եվտուշենկոի օժանդակությամբ և նախաբանով լույս է տեսել նրա առաջին ժողովածուն` "Սևագրությունը", որը նրան մեծ հանրաճանաչություն է բերում: "Սևագրություն"-ից մեկ տար չանցած նա Վենեցիայում արժանանում է "Ոսկե Առյուծ" մրցանակին, որին մինչ այդ ռուս գրողներից միայն Աննա Ախմատովան էր արժանացել: 12 տարեկանում նա արդեն հանդիպել, զրուցել ու բանավիճել էր աշխարհի շատ խոշոր մտավորականների հետ:
Բայց 13 տարեկանում նա դադարեցնում է գրելը:
"Не пишутся мои стихи",- ասում էր նա:
Հետո սկսվում է դեռահասության բարդ շրջանը: Անվերջ դեպրեսիաներ, որոնք ավարտվում են 16 տարեկանում 76-ամյա շվեյցարացի հոգեբույժի հետ ամուսնությամբ:
Նիկան տեղափոխվում է Լոզան: Բայց այսամուսնությունն էլ չի փրկում նրանա հավերժ մայնակության ու մոտերքում թաոառող մահվան զգացողությունից:
Շուտով նա վերադառնում է Ռուսաստան ու ընդունվում թատերական ինստիտուտ (Արմեն Ջիգարխանյանի կուրսը): Բայց հարբեցողության ու անվերջ բացակայությունների համար նրան հեռացնում են: Ինստիտուտի դասաղոսներից մեկը` Աննա Գալիչը, նրան վերցնում է իր մոտ ռեժիսյորական կուրսերի:
Նիկան խոստանում է վերջ տալ հարբեցողությանը, սակայն որոշ ժամանակ անց նորից ամեն ինչ սկսվում է:
1997 թ.ին ինքնասպանության փորձ է անում ու փրկվում է միայն հրաշքով ու բազմաոիվ կոտրվածքներով:
Ի վերջո նա լքում է ուսումը ու վերադառնում Յալտա, որտեղ էլ հայտնվում է հոգեբուժարանում:
Բուժման կուրս անցնելուց հետո էլի Գալիչի օգնությամբ դուրս է գալիս հոգեբուժարանից ու վերադառնում է Մոսկվա:
Զբաղվում է ժուռնալիստիկայով: Կենտրոնական հեռուստատեսության համար հեղինակային հաղորդումների շարք ե պատրաստում` զրույցներ մահվան մասին: Հաղորդումը կոչվում էր "Պարտքով կյանք":
Հետո նորից խավար ու հարբեցողություն: Հետո նորից օպտիմիզմի պոռթկումներ ու նոր ծրագրեր ու նոր գաղափարներ: Հետո նորից խավար ու հարբեցողություն:
Ու վերջում` ՄԱՀ (27 տարեկան) :
Դեռ փոքր տարքում, դեռ էն ժամանակ, երբ ինքը գում էր, կոնկրետ ասել էր, որ ինքը մահանալու է 27 տարեկանում ու իր բոլոր գրածներում կար մահվան սպասումը:

Մահվան պաշտոնական վարկածը` Ինքնասպանություն:
Իրեն անձամբ ճանաչողների ու այդ օրերին նրա հետ շփված մարդկանց վարկածը` դժբախտ պատահար:

Ցանկացած դեպքում` ծրագրավորում խոսքով…

Kuk
09.05.2008, 01:18
Չէի ճանաչում:oy ամոթ ա՞:oy
Բայց էդքան հայտնի չի չէ՞:

Մելիք
09.05.2008, 01:23
Չե, չճանաչելը ամոթ չի, նրան հիմա քչերը գիտեն, չնայած դեռ փոքր տարիքում ինքը հասելա փառքի գագաթին:
Բայց վստահ եմ, իրան չեն մոռանա, ու շուտով հետ կգա նրա անունը...

Kuk
09.05.2008, 01:25
Չե, չճանաչելը ամոթ չի, նրան հիմա քչերը գիտեն, չնայած դեռ փոքր տարիքում ինքը հասելա փառքի գագաթին:
Բայց վստահ եմ, իրան չեն մոռանա, ու շուտով հետ կգա նրա անունը...

Եթե էլի ունես իրա ստեղծագործություններից ու դժվար չի, դիր, կարդանք, ճանաչենք:)

Մելիք
09.05.2008, 01:26
Бабушке

Я печаль твою развею,
Соберу букет цветов,
Постараюсь, как сумею,
Написать немного слов,
О рассвете ранне-синем,
О весеннем соловье,
Я печаль твою развею,
Только непонятно мне -
Почему оставшись дома,
Сердце болью защемит?
От стены и до порога
Путь тревогою разбит...
И букет цветов завянет -
В доме не живут цветы...
Я печаль твою развею -
Станешь счастлива ли ты?

Ավելացվել է 1 րոպե անց
Я - полынь-трава,
Горечь на губах,
Горечь на словах,
Я - полынь-трава...
И над степью стон.
Ветром окружён
Тонок стебелёк,
Переломлен он...
Болью рождена
Горькая слеза.
В землю упадёт -
Я - полынь-трава..

Ավելացվել է 2 րոպե անց
И. Л. Пруту

Карты, кольца,
Кольца, карты
Убегают из-под пальцев.
Улыбается лучисто
Добрый сказочный волшебник.
Но волшебники приходят
Только к ночи.
Скрипнут дверью.
Сказку впустят через щелку
И уйдут,
Оставив только
Шорох сонной занавески.
Мой волшебник обещает
Дверь свою
Открыть всем настежь.
Распахнуть навстречу людям
Сердце, душу
И не прятать
Тайну молодости духа.
Унести с собой далеко
Слезы, беды и печали.
Посидев со мной у моря,
Боль мою отбросить в волны.
И построить мне волшебный,
Весь дышащий солнцем замок.
Нет, не надо обещаний!
Просто верю я, что будет
Добрый сказочный волшебник
Улыбаться мне лучисто.

Ավելացվել է 3 րոպե անց
Որ ժամանակ ունենամ հետո կթարգմանեմ:

Մելիք
09.05.2008, 02:56
Նիկա Տուրբինա (http://video.mail.ru/mail/damelik/apokalipsis/118.html) - վիդո:

Գալաթեա
09.05.2008, 03:21
Մել, շնորհակալ եմ Նիկայի ՈՉ երկրային հոգու հետ, թեկուզ հպանցիկ շփման հնարավորության համար...

Նման մեծություններ հազվադեպ են ծնվում...ու ցավոք` նրանք միշտ դատապարտված են վաղաժամ մահվան...
Լավ է, որ իրենք կան: Մեր հոգում:
Անմահ են այնտեղ:

Enipra
09.05.2008, 03:34
Եղավ այնպես ինչպես եղա՞վ, թե՞ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ:
Ո՞րնա ճշմարտությունը…
Ու մի՞թե ցանկացած դեպքում մահն անխուսափելիա:
Չգիտեմ` ճշմարտության մասին իմ պատկերացումները որքան են շեղվում ճշմարտությունից, ու ընդհանրապես դրա հետ կապ ունեն, թե չէ, բայց ասեմ:
Չեմ հավատում նախախնամությանը ու հակված եմ հավատալու, որ մեր կյանքի ընթացքն ի սկզբանե որոշված չէ, ուրեմն` կարելի խուսափել ամեն ինչից, այդ թվում` մահից: Նիկայի դեպքում էլ չեմ կարծում, որ այդպես ՊԵՏՔ է լիներ:

Իսկ որ հանճարեղ մարդկաց մեջ շատ են վաղամեռիկները ու կյանքը ինքնասպանությամբ ավարտողները, կարելի է բացատրել նրանով, որ նրանք ավելի խորն են ընկալում աշխարհը, ամեն ինչ` թե´ լավը, թե´ վատը, դեռ մի բան էլ այդ ամենը անցկացնում են իրենց միջով, երկար ծեփում, վրայից ավելացնում մի քիչ էլ իրենց ներսի կավից ու վերադարձնում հետ` աշխարհին: Կավը անվերջ չէ... Աշխարհը խելոք-խելոք վերցնում է, իսկ իրենք հոգեպես մաշվում են, քայքայվում, հյուծվում ու ավելի հեշտ են կոտրվում հոգեկան մեծ ցնցումներից: Իմ ունեցած տվյալներով` կոնկրետ Նիկայի դեպքում այդ ցնցումների պատճառն այն էր, որ բեղուն մանկությունից ու մեծ ճանաչումից, մրցանակներից ու փառքից հետո նա հանկարծակի զգաց ուշադրության պակաս, զգաց, որ ինքը` որպես բանաստեղծ, էլ ոչ մեկի չի հետաքրքրում, որովհետև եթե մանուկ պոետները հազվագյուտ երևույթ են, ապա երիտասարդները` որքան ուզեք: Իսկ հնարավո՞ր էր խուսափել այս ապրումներից: Երևի ինչ-որ չափով այո: Իմ տեսած հաղորդումից ինձ պարզ դարձավ, որ հենց շատ փոքր տարիքից ընտանիքի անդամները նրան համարյա աստվածացրել են: Երեխայի լրիվ չձևավորված հոգեբանության համար դա շատ վտանգավոր է ու կարող է դարձնել հետագա հնարավոր անկումը ավելի ցավոտ, դատարկությունը` ավելի մեծ, իսկ անուշադրությունը` սպանող: Չեմ ուզում ոչ մեկի մեղադրել, բայց կարծում եմ` նրա հետ շփվելիս պիտի մտածեին, որ գործ ունեն իր տարիքի համեմատ բավական հասուն, բայց այնուամենայնիվ երեխայի հետ:

Նիկայի մասին ու նրա բանաստեղծությունները կարդալու համար մտեք.
http://www.poetnika.ru/
http://www.starat.narod.ru/poems/mod/nika.htm
http://www.podrobnosti.ua/person/2004/02/26/104547.html

Մելիք
09.05.2008, 03:55

Լրիվ գրածներիդ հետ համաձայն եմ, բայց կարծում եմ, որ սա մեդալի միայն մեկ երեսն է:

Enipra
09.05.2008, 13:43
... սա մեդալի միայն մեկ երեսն է:
Գիտեմ, կշրջե՞ս մեդալը:
Նույնիսկ կասկածներ ունեմ, որ սա մեր իմացած մեդալներից չէ և ունի 2-ից ավելի երեսներ, շատ ավելի: :think

Մելիք
09.05.2008, 21:45
Գիտեմ, կշրջե՞ս մեդալը:
Նույնիսկ կասկածներ ունեմ, որ սա մեր իմացած մեդալներից չէ և ունի 2-ից ավելի երեսներ, շատ ավելի: :think

Enipra ջան, ցավոք ես պատասխաններ չունեմ: Ես հարցեր ումեմ:
Ո՞նց կարար 10-ամյա երեխան ինքն իր համար էսպիսի ծրագիր գրեր.

Азбука Морзе - точка, тире...
Азбука Морзе - дайте мне
Как можно быстрее сказать -
Что я потерян во времени...
Беда не моя -
Что я утомился от ритма дня.
ի՞նչ կենսափորձի հիման վրա:
Ու ի՞նչ, եթե նա իրոք ինքնասպան չի եղել, այլ ուղղակի ընկել է պատուհանից, որտեղ, ականատեսների վկայությամբ, նա միշտ սիրում էր նստել:
Ջահելը` ջահել, բայց ինչի՞ հենց 27:
Եթե ընդունենք ինքնասպանության վարկածը, հասկանալի է, ինքն էր նշանակել այդ թվականը ու իրագործեց, բայց եթե իրոք ճիշտ են նրան ճանաչողները…
Ու գլխավոր հարցը` կլիներ այն ինչ եղավ, եթե նա չծրագրավորեր իրեն խոսքով ժամանակին…
Այսինքն` եղավ այդպես, քանի որ ի՞նքն էր այդպես ծրագրավորել իրեն, թե՞ ինքը անգիտակցաբար շարադրել էր իրեն տրված ինֆորմացիան լինելիքի մասին:
10 տարեկան… ախր ինքնածրագրավորումը մի քիչ կասկածելիա թվում…