PDA

Դիտել ողջ տարբերակը : Ucom - բջջային կապ

Էջեր : 1 2 3 4 5 6 7 [8] 9 10

tikopx
31.12.2009, 18:02
ես ես ինչ օրանժ-ը մտելա մի անգամ 1000 դրամ եմ լցել ես 2 տարի խոսում եմ ամեն օր մինիմում 1 ժամ հլե 340 դրամ ունեմ :hands

masivec
31.12.2009, 18:15
Սաղ հեչ պատռաստվեք հեսա ժամը 12-ին կապը մեռնելու ա:sad

tikopx
31.12.2009, 23:12
չգիտեմ ստեղ իրանց մարդկանցից կա թե չէ բայց հարցնեմ իմ մոտ սենցա ինչ 010 զանգում են 10 զանգից 8 ը մեջը խշշումա իրար չենք լսում բայց մնացած օպերատորներին զանգելիս 010 նորմալա + մնացած կոդերին 010 ով բայց ես 2 ամիսա զանգում եմ 1 անգամ ասին ձեր համարիցա 010 ից ասեցի բա խիա մնացած համարների հետ նորմալ կմկմաց հետո ելի զանգի ասեց փոխանցել ենք տեխնիկական բաժին ու մինչև հիմա ընդեղա պատասխան չկա ով կարա օգնի?

tikopx
01.01.2010, 00:31
Բոլորտ դեպի օրանժ 00:00-00:30 3 հատ զանգից 1-ը դեպի այլ օպերատորներ ընգում էր վերցնում եին ասում եին եսա ելի օրանժը :hands

չեզոք
01.01.2010, 10:34
ապրի Օրանժը գիշերը նորմալ կապ ապահովեց կարացա բոլոր մոտ հարազատներիս զանքեմ,Ֆրանսիա զանգեցի՝ ինչպես ամեն տարի մորքուրենքս կապի որևէ խնդիր չունեին, և անգամ կարացա մի կերպ էտ անտեր Ռուսաստան տան վրա զանգեմ՝ դրանց օպերատորները ինչպես միշտ անջատաց են ֆիքսված ցանցն էլ կիսաանջատվածա:մեր ամեն օպերատոր իրա հայրենիքին էր համապատասխանում էս գիշեր:

Հայկօ
01.01.2010, 10:51
Օրանժը լավ էր աշխատում: Հասկացանք: Իսկ քանի՞ բաժանորդ էր սպասարկում էս գիշեր Օրանժը: Իսկ քանի՞՝ Վիվան ու Բիլայնը: Ծանրաբեռնվածությունների մեջ սար ու ձոր կա: Այ երբ նույն թվով բաժանորդներ կունենան ու նույն քանակությամբ զանգեր, էդ ժամանակ կտեսնենք: Իսկ հիմա պարզ ա մենակ մի բան. տեխնիկական առումով երեք օպերատորների մեջ էլ էական տարբերություն չկա: Չի էլ կարող լինել:

չեզոք
01.01.2010, 11:59

ցանկացած օպերատոր պարտավորա իր տեխնիկական հնարավորությունները հարմարեցնել իր բաժանորդների քանակի հետ,այլ ոչ թե վիվայի նման հեշտ ձևով անջատի ու վերջ:Այլ երկրներում օպերատորները երկու չէ քսան միլիոն բաժանորդ ունեն բայց կապ ապահովում են:հետո էլ քո ասածով բիլայնը էտքան բաժանորդ ունի բայց կարողացել է կապ ապահովել էս գիշեր:էստեղ բաժանորդների քանակը չպետք է արթարացում լինի:իսկ եթե ասում ես որ տեխնիկական հնարավորությունները նույնն են այո նույնն են հենց դա է խնդիրը որ պիտի նույնը չլինեն վիվան պարտավորա ունենա տեխնիկական ավելի մեծ բազա որպեսզի կարողանա իր բաժանորդներին ամանորին ծառայություններ մատուցի:

Նաիրուհի
01.01.2010, 12:21
Բոլորտ դեպի օրանժ 00:00-00:30 3 հատ զանգից 1-ը դեպի այլ օպերատորներ ընգում էր վերցնում եին ասում եին եսա ելի օրանժը :hands

Եթե Վիվայով զանգողները չեն կարողացել միանալ, ուրեմն այնքան էլ չեն ուզեցել միանալ, ուղղակի զանգել են… Ես հենց 00.02-ից զանգել եմ ու համարյա բոլորին միացել...:hands
ՎԻՎԱՍԵԼ:ok

չեզոք
01.01.2010, 12:43
դու եզակի երջանիկներից ես նաիրուհի ջան

Arman777
03.01.2010, 01:52
Դե հիմա ուշդիր լսեք , օռանժը ամբողջ մարզերում յամը 00 - ից անտենեքի դոստուպը անյատեց այսինքն անտենա ցույց եր տալիս բայց զանգելը բացարձակ անհնարին, բացի երեվանից, ինքը էտ գիշերը մենակ երեվաննա սպասարկե ժողովուրդ էտքան միամիտ մի եղեք. էս ամենաթույլ ու ամենասուտասան օպերատորնա հիմա հայաստանում

tikopx
03.01.2010, 13:26
տենց բան չի կարա լինի որ անտենաները անջատեն ետի շատ ժամանակ նախ կխլի 2 րդնել իրանց ինչինա պետք անջատեն համել եթե անտենա ցույցա տվել ուրեմն չեն անջատել համոզված եմ որ իրանց տեխնիկան իրանց բաժանորդների թվին համապատասխան աշխատում ոչ թե մնաացաշի պես 1 միլիոն բաժանորդ ունեն 500 հազարի բաժանորդի սպասարկման տեխնիկա ես մարդիկ գոնե ամեն ինչ անում են լավ կապ ապահովելու համար ես գոհ եմ

չեզոք
03.01.2010, 13:57
Դե հիմա ուշդիր լսեք , օռանժը ամբողջ մարզերում յամը 00 - ից անտենեքի դոստուպը անյատեց այսինքն անտենա ցույց եր տալիս բայց զանգելը բացարձակ անհնարին, բացի երեվանից, ինքը էտ գիշերը մենակ երեվաննա սպասարկե ժողովուրդ էտքան միամիտ մի եղեք. էս ամենաթույլ ու ամենասուտասան օպերատորնա հիմա հայաստանում

տենց բան հաստատ չկա:Ես Արարատի մարզից եմ կապ նորմալ եղելա ու իմ բոլոր բարեկամների մոտ նույնպես:Էտ գիշեր Արմավիրի մարզ էլ եմ զանգել հորաքրոչս աղջկան՝նույնպես կապ եղելա,այնպես որ քո ասածը իրականությանը չի համապատասխանում:

tikopx
03.01.2010, 15:21
երևի դու օրանժի հետ չունես :))))))))) Արման ջան

Helios
03.01.2010, 20:22
ժող, իսկ կլինի որ 3 օպերատորների աշխատողները մի 2 օր ֆորումին չմասնակցեն ու իրանց կարծիքը չպարտադրեն էդ օպերատորների մոտ չաշխատող սովորական մահկանացուներին:D
թողեք մի քիչ մենք մեզնով հասկանանք որնա լավը որը վատը;)

masivec
04.01.2010, 23:21
Հիմա Օռանժի լիցքավորման քարտ ճարելը դժվար բան ա մեր մոտ սաղ խանուտներում ման եկա չկար հելել եմ 2 Մասիվ եսիմ որդուց ճարեցի, էսօր էլ մտա մեր Մասիվի գրասենյակ ասեց չունենք լիցքավորման քարտ:blin:'

Helios
04.01.2010, 23:27
Հիմա Օռանժի լիցքավորման քարտ ճարելը դժվար բան ա մեր մոտ սաղ խանուտներում ման եկա չկար հելել եմ 2 Մասիվ եսիմ որդուց ճարեցի, էսօր էլ մտա մեր Մասիվի գրասենյակ ասեց չունենք լիցքավորման քարտ:blin:'

ինչի՞ ես չարչարվում, տերմինալով լիցքավորի;)
կարծում եմ, իրանց կանխավճարայինն էլա լինում տենց լիցքավորել:think

masivec
04.01.2010, 23:44
ինչի՞ ես չարչարվում, տերմինալով լիցքավորի;)
կարծում եմ, իրանց կանխավճարայինն էլա լինում տենց լիցքավորել:think
Հա գրասենյակում էլ տենց ասեց բայց հինգ հարյուր չի լինում:))

Helios
05.01.2010, 00:09
Հա գրասենյակում էլ տենց ասեց բայց հինգ հարյուր չի լինում:))

է 500 լիցքավորման քարտ էլ չի լինում, կամ էլ 1500-անոց պետքա վերցնես, բայց դրա տեղը կարաս 1000 լիցքավորես տերմինալով, հատո որ սպառվի էլի 1000

Rammstein
05.01.2010, 00:59
Օրանժի սայտում, ծածկույթի քարտեզի տակ գրածից բխում ա, որ դա 3G+ ծածկույթին ա վերաբերվում: Էսօր Աշտարակում էի, ոչ մի Օրանժի 3G էլ չկար, այնինչ, ըստ քարտեզի, պիտի գերազանց ծածկույթ լիներ: Խաբելով են զբաղված:

Ahik
05.01.2010, 01:22
Օրանժի սայտում, ծածկույթի քարտեզի տակ գրածից բխում ա, որ դա 3G+ ծածկույթին ա վերաբերվում: Էսօր Աշտարակում էի, ոչ մի Օրանժի 3G էլ չկար, այնինչ, ըստ քարտեզի, պիտի գերազանց ծածկույթ լիներ: Խաբելով են զբաղված:

Դե լավա որ գոնե 2G-ա եղել:
Մի շաբաթ առաջ Սովետաշենի չաստում էի կապն ընդհանրապես բացակայում էր: Այսօր Զեյթունում էի, ուզեցի զանգել էլի կապ չկար: Իսկ այդ համայնքները մայրաքաղաքի մաս են կազմում:

Գրիգոր
10.01.2010, 00:53
Լուրջ Օրանժը համը հանում ա… Հայասատանի կեսն էլ սկի ծածկույթ չկա…
Զարմանում եմ թե ոնց են ասում, որ ունեն ամենամեծ 3G ծակույթը Հայաստանում…
Սկի հին սերնդի ցանց չկա...
Բայց գներից գոհ եմ.Իմ ընկերներ եմ օգտագործում, ի զարմանս ինձ 40դր/րոպե սակագնի հետ մեկտեղ փողերս շաաատ քիչ ա գնում.ինետս էլ. ամբողջ օրը կլիպ եմ քաշում. սայթեր էլ մտնում եմ միայն օպեռա - ով ու ամբողջ օրը, ու ամեն վայրկյան օբնավիտ եմ տալիս, օրական 300-ից ավել մեկ մեկ ա տանում

Okamigo
11.01.2010, 01:47
Չեմ կարողանում մտնել Օրանժի կայքը,չգիտեմ իմ ինետիցա թե ուրիշ պատճառ կա,մի հատ ինչ որ մեկը կարող է ստուգել?

Ներսես_AM
11.01.2010, 02:35
Բիլայնից ա. www.freedomroute.com -ով մտի

terev
15.01.2010, 16:31
iPhone-ը շուտով կլինի Հայաստանում

Orange-ը շուտով Հայաստանում պաշտոնապես կներկայացնի համաշխարհային համբավ վայելող iPhone-ը:

Տեղեկացնում ենք, որ Սպասարկման լավագույն որակը երաշխավորելու նպատակով, Orange-ը նպատակահարմար է համարում չզուգորդել iPhone-ի վաճառքը “Ամանորյա հրաշքներ” ակցիայի հետ որն այժմ լայն ընդգրկում է ձեռք բերել ընթանում է հսկայական հաջողությամբ, Orange-ի խանութներում կրկին տոնական եռուզեռ է: եթե iPhone-ը հաճախորդներին ներկայացվի միաժամանակ, անխուսափելիորեն նոր հերթեր կգոյանան Orange խանութներում: Orange-ը iPhone-ի վաճառքը կսկսի միայն այն ժամանակ, երբ վստահաբար հնարավոր կլինի պահպանել սպասարկման բարձր որակը և բաժանորդներին դիմավորել միայն հարմարավետ միջավայրում:

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2010թ-ի սկզբին, ամանորյա տոներից հետո, Հայաստանում Orange-ը պաշտոնապես կներկայացնի համաշխարհային համբավ վայելող iPhone-ը` իր հաճախորդներին հնարավորություն տալով օգտվել համաշխարհային վերջին տեխնոլոգիաներին համապատասխանող այդ սարքից:
http://www.orangearmenia.am/about-orange-armenia/press/iphone-in-armenia-soon/

Ճիշտ են ասում, մարդիկ հերթով հետ են տալիս «Ինտերնետ հիմա»-ն:

Life
16.01.2010, 23:09
Ժող ոնց են անում որ հաշվին փող չի լինում,100 դր. լցնում են?

terev
16.01.2010, 23:12
Ժող ոնց են անում որ հաշվին փող չի լինում,100 դր. լցնում են?

http://www.orangearmenia.am/help_centre/mobile_help/lets-talk/orange-help/

Life
16.01.2010, 23:22
http://www.orangearmenia.am/help_centre/mobile_help/lets-talk/orange-help/

Անում եմ ասում ա դուք արդեն օգտվել եք այդ ծառայությունից,են դեպքում որ ես տենց ծառայությունից չեմ օգտվել:angry

Armeno
18.01.2010, 20:03
է 500 լիցքավորման քարտ էլ չի լինում, կամ էլ 1500-անոց պետքա վերցնես, բայց դրա տեղը կարաս 1000 լիցքավորես տերմինալով, հատո որ սպառվի էլի 1000
Լինումա ես առել եմ մի անգամ, բայց պրծել ա, էսօր Շրջանայինի Օրանժում էլ հարցրեցի չկար, ասեց մենակ հյուսիսայինում ա մնացել :D

Helios
18.01.2010, 21:48
Լինումա ես առել եմ մի անգամ, բայց պրծել ա, էսօր Շրջանայինի Օրանժում էլ հարցրեցի չկար, ասեց մենակ հյուսիսայինում ա մնացել :D

ես որ էսքան ժամանակ չեմ տեսել 500 դրամանոց Օռանժ քարտ

Enigmatic
18.01.2010, 22:18
ես որ էսքան ժամանակ չեմ տեսել 500 դրամանոց Օռանժ քարտ

Ես տեսել եմ շատ , Դե քանիոր Կիևյանի վրայա աշխատանքիս տեղը, ինչ լինումա մտնում եմ Կիևյանի գրասենյակը Օռանժի, իրանց մոտ միշտ կա 500 դրամանոց քարտեր:

Բայ իմիջայլոց կապը անորակ ա շատ, խոսում ես, ոնցոր մեջը քամի լինի, ձայնն էլ կտրտումա, իսկ բիլայնով խոսում եմ շատ մաքուրա:

Hda
18.01.2010, 22:39
ես որ էսքան ժամանակ չեմ տեսել 500 դրամանոց Օռանժ քարտ

հետաքրքիրա կայքում (http://www.orangearmenia.am/help_centre/mobile_help/lets-talk/recharging-your-account/) գրած չի, բայց լիցքավորման քարտի մեջ(2500 ու բարձր ) բուկլետ կա ուր նշված է 500դրամ 7օր

_DEATH_
27.01.2010, 12:07
Ժող կարող ա իմանաք հնարավոր ա սիրելի համարը փոխել մի ձև?

Life
27.01.2010, 12:11
Ժող կարող ա իմանաք հնարավոր ա սիրելի համարը փոխել մի ձև?

Ցավոք`ոչ :(

Գրիգոր
29.01.2010, 00:43
Ես 2 անգամ առել եմ 500 դրամանոց քարտ. բարակ երկար քարտեր ա բիլայնի 1000-ից էլ բարակ

Ապե Ջան
29.01.2010, 00:46
Ցավոք`ոչ :(

Այսինքն ձև չկա թե դու չգիտես էտ ձևը:

Life
29.01.2010, 17:13
Այսինքն ձև չկա թե դու չգիտես էտ ձևը:

Այսինքն ձև չկա

_DEATH_
30.01.2010, 20:02
2500 լիցքավորեցի, ժամկետը չփոխվեց, ինչի բայց?

Norton
30.01.2010, 20:08
2500 լիցքավորեցի, ժամկետը չփոխվեց, ինչի բայց?

ակցիայի շրջանում չի ավելանում:

Hda
31.01.2010, 11:17
http://www.speedtest.net/result/700536089.png (http://www.speedtest.net) http://www.speedtest.net/result/700536641.png (http://www.speedtest.net)

ArmoGamer
31.01.2010, 13:30
http://www.speedtest.net/result/700604689.png (http://www.speedtest.net)
Թիֆլիս - 13:30

yerevanci
31.01.2010, 13:58
ես արդեն մեկ ամիսա օգտվում եմ Orange -ի ինտերնետից, ու գոհ եմ, առաջին 3 Gb -ից հետո հիմա 100 - 128 Kb pahuma

Edz
31.01.2010, 22:09
ակցիայի շրջանում չի ավելանում:

Ես լիցքավորել եմ 2 ամիս ավելացելա :esim

Norton
31.01.2010, 22:13
Ես լիցքավորել եմ 2 ամիս ավելացելա :esim

Հա նայեցի սայթում գրածա

Խնդրում ենք չմոռանալ, որ լիցքավորելիս գումարը կրկնապատկվում է, սակայն կիրառվում է լիցքավորման գումարի չափին համապատասխանող վավերականության ժամկետը: Դուք կարող եք ազատորեն օգտագործել կրկնապատկված գումարը, սակայն չեք կարող այն փոխանցել ուրիշներին:
Բայց երեկ 1500 լցրեցի ու չավելացավ:think

Hda
31.01.2010, 23:10
Ես լիցքավորել եմ 2 ամիս ավելացելա :esim

իմ մոտ ոչ

Միքո
31.01.2010, 23:36
իմ մոտ էլա ավելացել վերջին անգամ լցնելուց, բայց մինչև էտ սկի միտք էլ չի ունեցել

ChildOfTheSky
31.01.2010, 23:46
ակցիայի շրջանում չի ավելանում:

Ակցիան կապ չունի: Ժամկետը միշտ ավելանում ա լիցքավորման օրվան: Եթե լիցքավորում եք 1500 դրամ , ապա ժամկետ ավելանում ա այդ օրվան 1 ամիս , սակայն , քանի որ հիմա բոլորի մոտ մի քանի ամսվա ժամկետ կա , համակարգը պահում ա եղած ժամկետը ՝ ավելի երկարը: Եթե լիցքավորեք 10000 դրամ , այդ ժամանակ ժամկետի փոփոխություն կունենաք , լիցքավորված օրվան կավելանա 12 ամիս:
Օրանժում լիցքավորման ժամկետները չեն գումարվում իրար:

_DEATH_
01.02.2010, 13:28
անվճար րոպեներ քո և քո ընկերների համար
Այսպիսով, մինչև փետրվարի 28-ը կարող ես ամեն օր Orange հրավիրել առավելագույնը 5 հոգու` ուղարկելով նրանց հեռախոսահամարները 095 կարճ համարին: Orange-ին միացող յուրաքանչյուր նոր ընկերոջ հետ, ով 72 ժամվա ընթացքում քո համարն ուղարկի 095-ին, կստանաք 300-ական անվճար րոպեներ Orange-ի ցանցում:

Ուզում եմ հրավիրեմ, ասում ա ժամկետը սպառվել ա :(
Ով իրավունք ունի օրական 5 հոգու հրավիրի չեմ հասկանում:

Կարապետ
01.02.2010, 18:11
Ուզում եմ հրավիրեմ, ասում ա ժամկետը սպառվել ա :(
Ով իրավունք ունի օրական 5 հոգու հրավիրի չեմ հասկանում:

Ես էլ չեմ հասկանում:

Barev. Dzer ynkeroj anuny nshelu jamkety sparvel e. Nor bajanordy karogh e Dzez ir ynkern anvanel yev dzeznits yuraqanchyury kstana 300 nertsantsayin rope.

terev
01.02.2010, 19:30
Այսպիսով, մինչև փետրվարի 28-ը կարող ես ամեն օր Orange հրավիրել առավելագույնը 5 հոգու` ուղարկելով նրանց հեռախոսահամարները 095 կարճ համարին: Orange-ին միացող յուրաքանչյուր նոր ընկերոջ հետ, ով 72 ժամվա ընթացքում քո համարն ուղարկի 095-ին, կստանաք 300-ական անվճար րոպեներ Orange-ի ցանցում:
http://www.orangearmenia.am/mobile/promos/free-minutes/

Ոնց հասկացա միայն նոր միացողի հետ կարող է լինել:

_DEATH_
01.02.2010, 19:44
Ոնց հասկացա միայն նոր միացողի հետ կարող է լինել:

Ով որ նոր քարտ վերցնի 72 ժամում կարա մեկի համարը գրի 095-ին ու 2-ին 300 րոպե կգա, էն մինչև դեկտեմբերի 15-ի ակցիայի նման էլի…

Hda
02.02.2010, 09:18
1000 դրամով գնում ես նոր քարտ ու 600րոպե անվճար ,վատ չի հը՞

Hda
02.02.2010, 10:15
պատահաբար հայտնաբերեցի,որ my.orangearmenia.am (http://my.orangearmenia.am),արդեն գործում է

terev
02.02.2010, 13:24
https://my.orangearmenia.am-ի գաղտնաբառը ստանալու համար

http://s002.radikal.ru/i200/1002/1b/d136f54c9f1c.jpg

Սեղմում եք «մոռացե՞լ եք գաղտնաբառը»

Այստեղ

http://s003.radikal.ru/i201/1002/fb/7e40bb2f45f9.jpg

Լրացնում եք հեռախոսահամարը և նշանները:
«գլխավոր գաղտնաբառ»-ի տեղը լրացնում եք անձնագրի վերջին 6 թիվը, կամ այն փաստաթղթի վերջին 6 թիվը, որով որ ստացել եք հեռախոսահամարը:
«կատարել» որից հետո SMS-ով կստանաք գաղտնաբառը:

Կարելի է նաև զանգահարել 555 և ինքնասպասարկման մենյույի միջոցով իմանալ գաղտնաբառը:

Կարապետ
02.02.2010, 18:29
Ես Orange-ին գրեցի և այսպիսի պատասխան ստացա:

Հարգելի Կարապետ,
Շնորհակալություն նամակի համար:
Խնդռւմ ենք ծանոթացեք ակցիայի մանրամասներին ստորև`

* ուղարկիր ընկերոջդ հեռախոսահամարը /ոչ Orange/ 095 կարճ համարին
* ընկերդ կստանա կարճ հաղորդագրություն, որը կհրավիրի նրան նույնպես միանալ Orange-ին
* հենց որ ընկերդ միանա Orange-ին, նա պարզապես պետք է իր առաջին զանգը կատարելուց հետո 72 ժամվա ընթացքում ուղարկի քո Orange հեռախոսահամարը 095 կարճ համարին
* ձեզնից յուրաքանչյուրը կստանա 300 անվճար րոպե 31 օրվա ընթացքում Orange-ի բոլոր բաժանորդներին զանգահարելու համար

Այսպիսով, մինչև փետրվարի 28-ը կարող ես ամեն օր Orange հրավիրել առավելագույնը 5 հոգու /ոչ Orange/ ` ուղարկելով նրանց հեռախոսահամարները 095 կարճ համարին: Orange-ին միացող յուրաքանչյուր նոր ընկերոջ հետ, ով 72 ժամվա ընթացքում քո համարն ուղարկի 095-ին, կստանաք 300-ական անվճար րոպեներ Orange-ի ցանցում:

Հարգանքներով`

_DEATH_
02.02.2010, 19:35
Ես Orange-ին գրեցի և այսպիսի պատասխան ստացա:

Անիմաստ ա էտ 5 հոգուն հրավիրելը, մեկա առանց դրա էլ ով որ օրանժի քարտ առնի կարա 72 ժամվա ընթացքում մեկի համարը գրի Orange ու մարդա 300 րոպե

terev
02.02.2010, 21:26
Ժոզովուրդ դզեց էս https://my.orangearmenia.am -ը:

http://i037.radikal.ru/1002/79/4188a8245fcd.jpg

Կարապետ
02.02.2010, 22:51
Ժոզովուրդ դզեց էս https://my.orangearmenia.am -ը:

http://i037.radikal.ru/1002/79/4188a8245fcd.jpg

Մանավանդ հաշվի առաքումը էլ-փոստով:

Սա էլ է շատ լավ բան:
http://s001.radikal.ru/i196/1002/31/ed41732558ba.jpg

Hda
02.02.2010, 22:55
ամեն ինչն էլ շատ լավ է, հատկապես ՍՄՍ ուղարկելը ,բայց կարծես մի բան մոռացել են-----փաթեթի փոխում

չեզոք
04.02.2010, 23:04
չեն մորացել`գործողություններ՝ սակգնային պլանի փոփոխում

Hda
05.02.2010, 09:20
չեն մորացել`գործողություններ՝ սակգնային պլանի փոփոխում

կամ ես չեմ տեսնում,կամ դու #617 (http://www.akumb.am/showthread.php/49207-Orange%E2%80%93%D5%AB-%C2%AB%D4%BB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%A1%C2%BB-%D5%B6?p=1928563&viewfull=1#post1928563)

կամ էլ #1806 -ում ցույց կտաս տեսնեմ, խդրում եմ

չեզոք
05.02.2010, 10:52

ցույց կտաի Hda ջան եթե իմանայի ինչպես,չգիտեմ էտպես պատկեր տեղադրելու ձևը ինչպես դուք վերևում եք արել:oy որ գրես ինչպես կտեղադրեմ:

Hda
05.02.2010, 11:26
ցույց կտաի Hda ջան եթե իմանայի ինչպես,չգիտեմ էտպես պատկեր տեղադրելու ձևը ինչպես դուք վերևում եք արել:oy որ գրես ինչպես կտեղադրեմ:

կատակ չեմ անում լուրջ նայի էտենց բան տեսնում ես՞

չեզոք
05.02.2010, 11:49
չե չտեսա Hda ջան չեմ կարող ասել ինչի քեզ էտ հնարավորությունա չի տալիս, բայց ինձ տալիսա:որ սեղմում եմ գործողություններ-ի վրա բացումա հենց առաջին տողով՝ փոխել սակագնային պլանը և ցույցա տալիս 15գբ կամ 6գբ՝յուրաքանչյուրի կոխքը գրելով փոխելը անվճար:Ներգևում տալիսա փոխելու ստեղնը և գրում, որ նոր սակագնային պլանը կգործի 01.03.2010թ,այսինքն հաջորդ ամսվա 1-ից:Զանգի օպերատորին:

Hda
05.02.2010, 12:03

չէ դու հաստատ չես կարդում գրացներս,ինչ անեմ լրիվ մեջբերեմ՞ :Քո ասացը
էս ա #617 (http://www.akumb.am/showthread.php/49207-Orange%E2%80%93%D5%AB-%C2%AB%D4%BB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%A1%C2%BB-%D5%B6?p=1928563&viewfull=1#post1928563)
ինտերնետի համար,իսկ այստեղ քննարկում ենք Բջջային կապ ՕԿ՞

չեզոք
05.02.2010, 12:25

ok կներես,ինձ թվու էր ինետի համար ես հարցնում:

Hda
05.02.2010, 12:31
ok կներես,ինձ թվու էր ինետի համար ես հարցնում:

Ոչ մի պրոբլեմ:)
Ապրես:)

Cassiopeia
11.02.2010, 18:57
Մեջբերում գովազդից՝

Ես Ռաֆայելն եմ շնորհիվ բոլորի, ում հետ վայելում եմ իմ կյանքի լավաույն պահերը

Hda
11.02.2010, 20:52
Մեջբերում գովազդից՝

լավաույն--գ էս նկատի ունես՞: Թող որակ ապահովեն,ուզամա հազար հատ տառասխալ անեն:

terev
15.02.2010, 13:11
http://s003.radikal.ru/i203/1002/b9/1edea7326b1e.jpg (http://www.orangearmenia.am/mobile/promos/valentine-free-mms-promo/)
...

Okamigo
17.02.2010, 18:17
Բրունո Դյութուան բացել է իր բլոգը itel.am-ում

terev
01.03.2010, 16:06
Orange Խոսենք լավագույն անակնկալը կանանց համար

http://www.orangearmenia.am/upload/medialibrary/c4d/women_month_promo_block_lt.png

* 1000 րոպե Orange ցանցում՝ 0 դրամ սակագնով
* 1000 SMS ցանկացած ուղղությամբ՝ 0 դրամ սակագնով
* + անակնկալ նվեր 2 քարտ գնելու դեպքում

Ցանկացած կանխավճարային քարտ ակտիվացնելու դեպքում կստանաք 1000 րոպե Orange-ի բաժանորդներին զանգահարելու համար և 1000 տեղական և միջազգային կարճ հաղորդագրություններ 0 դրամ սակագնով: Րոպեները և կարճ հաղորդագրություններն ուժի մեջ են քարտի ակտիվացման պահից սկսած 93 օրվա ընթացքում: Քարտի գինը, վավերականության ժամկետը և նախնական հաշվեկշիռն անփոփոխ են:

terev
01.03.2010, 16:08
Orange Ամեն ամիս սերն արտահայտելու լավագույն եղանակը

http://www.orangearmenia.am/upload/medialibrary/c72/women_month_promo_block_em.png

* գեղեցիկ հեռախոսահամար` 0 դրամով
* կանացի հեռախոս հատուկ գնով
* 6 ամիս բաժանորդագրություն,7-րդ ամսավճարը` 0 դրամ
* + անակնկալ նվեր

Բաժանորդագրության 6 ամիսների ընթացքում Դուք կարող եք փոխել Ձեր սակագնային պլանը Ամեն ամսի մեկ այլ սակագնային պլանով:

Ամեն ամիս նվեր-փաթեթը ձեռք բերելու համար անհրաժեշտ է երեք սակագներից ցանկացածով կնքել պայմանագիր 6 ամսով:

Եթե ցանկանաք պայմանագիրը դադարեցնել այս ժամանակահատվածից շուտ, ապա պետք է կատարեք բոլոր վճարում առկա պարտքերի համար + 1,000 դրամ վարչական ծախսերի համար + տուգանք 20,000 դրամի չափով:

Սակայն կարող եք փոխարինել Ձեր բաժանորդագրությունը Խոսենք կանխավճարային ծառայությամբ կամ Orange Բիզնես ծառայությամբ և պահպանել այն համարը, որն ընտրել եք Ամեն ամիս ծառայությունը ձեռք բերելիս:

Helios
01.03.2010, 21:04
կեցցե Օռանժը... :hands

կարևոր էլ չի թե ինչ հաջողություն կունենան ակցիաները, կարևորը էնա, որ Օռանժը մտցրեց ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ գաղափարը Հայաստանի բջջային շուկայում...

մնումա սպասել մյուս 2-ի համարժեք պատասխանին։ հատկապես ՄՏՍ-ի, որտև իրանց գները բարձր են ու իջացնելու տեղ կա, բացի էդ էլ Վիվան արդեն քանի անգամ ցույցա տվել, որ չի պատրաստվում իր դիրքերը զիջել։

Life
04.03.2010, 18:24
Orange-ի ցանցը հասանելի կլինի Հայաստանի բնակչության 95 տոկոսին

Բջջային կապի երրորդ օպերատոր «Orange Armenia» ընկերության ցանցն այսօր հասանելի է Հայաստանի բնակչության 83-85 տոկոսին` ընդգրկելով երկրի բոլոր մարզերը:

«Այս տարի նախատեսում ենք ծածկույթը հասցնել 95 տոկոսի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ընկերության մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Նրա խոսքով` ընկերության բաժանորդների թիվն անցել է 200 հազ.-ից:

Tert.am

Okamigo
05.03.2010, 13:26
ORANGE ARMENIA-Ն ՄԱՐՏԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ ԿԳՈՐԾԱՐԿԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՎ ԱՆՑՆՈՂ ORANGE-Ի ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆ
http://img.arka.am/photo/large/2435.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ORANGE Armenia-ն մարտի առաջին կեսին կգործարկի Վրաստանի միջով անցնող Orange-ի նոր միջազգային կապուղին, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից:

Orange Armenia-ն GNC-Alfa ընկերության կողմից ձեռք է բերել Իրան-Հայաստան օպտիկամանրաթելային մալուխի մի մասը: GNC-Alfa ընկերությունը զբաղվում է դեպի Վրաստանի օպտիկամանրաթելային մալուխի կառուցմամբ:

«Միջազգային ինտերնետ հասանելիությունն առավել ապահով դարձնելու, միաժամանակ աճող պահանջարկը բավարարելու համար մարտի առաջին կեսից կգործարկվի նաև Վրաստանի միջոցով անցնող Orange-ի նոր միջազգային կապուղին», - ասվում է տեղեկատվության մեջ:

«Orange Armenia»-ն France Telecom-ի 100 տոկոսանոց դուստրն է (ապրանքանիշը՝ Orange): Ընկերությունը Հայաստանում 140 մլն եվրոյի ներդրումներ է կատարել, ինչի հաշվին ապահովել է ցանցի 83-տոկոսանոց ծածկույթ՝ ապահովելով բջջային կապի և ինտերնետի հասանելիությունը հանրապետության 500 քաղաքներում և գյուղերում։ -0-

Armen.181
16.03.2010, 22:26
ժող ասենք կարամ փող փոխանցեմ իմ օռանժ հաշվից ասենք webmoney

Norton
17.03.2010, 16:18
«Orange Արմենիա»-ն գործարկել է «Orange TV» բջջային հեռուստատեսության ծառայությունը

«Orange Արմենիա»-ն գործարկել է «Orange TV» բջջային հեռուստատեսության ծառայությունը։ նոր ծառայությունում ներառված են 16 տեղական եւ արտասահմանյան հեռուստալիքներ՝ 5 լեզուներով: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Orange Արմենիա»-ից, ծառայությունը հասանելի է 3G եւ 2G կապի հնարավորությամբ հեռախոսների համար, ինչի շնորհիվ նոր ծառայությունը հասանելի կլինի բջջային հեռախոսակապի ծառայություններից օգտվողների մոտ 85% համար:

Ըստ ընկերության՝ ծառայության ակտիվացումն անվճար է «Orange»-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդների համար: Վճարումը կկատարվի միայն օգտագործված շարժական ինտերնետի ծավալի դիմաց` ըստ կիլոբայթերի, համաձայն ընկերության բաժանորդի սակագնային պլանի:

_DEATH_
17.03.2010, 16:53
Էտ անտեր Orange TV-ն առավոտվանից ինչ անում եմ չեմ կարում նայեմ, RealPlayer-ը կպնում ա սերվերին ու հենց պտի արդեն վիդեոն ցույց տա, ասում ա unable to play, վիվայի TV-ն նորմալ ցույց ա տալիս: Կարող ա իմանաք պրյամոյ հասցեները ալիքների, որ ուրիշ պլեյռներով էլ փորձեմ, օրինակ CorePlayer-ը համարյա բոլոր կոդեքները ունի, ոնց լինի մի ձև կբացի:
Հեռախոսի ինտերնետը կոմպին միացրեցի http://wap.orangearmenia.am մտա, գրեց Sorry, your phone doesn’t support Orange TV.

Հեռախոսով էլ երկու հատ բռաուզեր ունեմ, որ առանց իրա սերվերի ա աշխատում, դրանցով էլ կոպի չկարացա անեմ:

Օգնեք ժող :( tv եմ ուզում:

Norton
17.03.2010, 16:57
Իմ մոտ նորմալ բացումա: Access point-ից կարողա լինի:

_DEATH_
17.03.2010, 17:06
Իմ մոտ նորմալ բացումա: Access point-ից կարողա լինի:

Access point-ը լրիվ նորմալ ա, վիդեոն նորմալ քաշում ա, բայց unable to play ա գրում, կարող ա պռաշիվկից էլ լինի, 3 տարի ա պռաշիվկա չէր դուրս եկել, մի ամիս առաջ դուրս եկավ, առանց changelog-ի, չդիմացա բոլորի նման քցեցի, մեկն էլ գրել էր որ պատոկվի վիդեոյի հետ ոնցոր պռոբլեմ ունի RealPlayer-ը, ուրիշ մեկը գրել էր իրա մոտ տենց բան չկա:

Ոբշմ RealPlayer-ը պայթած բան ա դառել, համ էլ ոչ մի նաստռոյկա չկա, ոչ հարթեցում, ոչ կոնտռաստ, գույներ, ...

Ալիքների հասցեներն ա պետք, չգիտեմ ոնց իմանամ, հեռախոսիս բոլոր բռաուզերները սերվերով են աշխատում, չի բացում օրանժի վապ սայթը:

Կարապետ
17.03.2010, 19:30
Հեռախոսի ինտերնետը կոմպին միացրեցի http://wap.orangearmenia.am մտա, գրեց Sorry, your phone doesn’t support Orange TV.
:

firefox-ով բացումա, բայց գրումա Firefox doesn't know how to open this address, because the protocol (rtsp) isn't associated with any program.

Կարապետ
17.03.2010, 19:34
Օգնեք ժող :( tv եմ ուզում:

կապվի իրանց հետ:

Բաժանորդների սպասարկման կենտրոնի հետ կապվելու համար զանգահարեք 555 Ձեր Orange հեռախոսահամարից կամ 055 000 555 ցանկացած այլ համարից:

Էլ-փոստ` contact-centre@orangearmenia.am

_DEATH_
17.03.2010, 19:39
firefox-ով բացումա, բայց գրումա Firefox doesn't know how to open this address, because the protocol (rtsp) isn't associated with any program.

rtsp ? էտ հասցեն կարաս տաս rtsp-ի?

_DEATH_
17.03.2010, 19:40
կապվի իրանց հետ:

Բաժանորդների սպասարկման կենտրոնի հետ կապվելու համար զանգահարեք 555 Ձեր Orange հեռախոսահամարից կամ 055 000 555 ցանկացած այլ համարից:

Էլ-փոստ` contact-centre@orangearmenia.am

Տո էտ անտերները վերջին անգամ երեք ժամ փորձել եմ զանգեմ, որ հետները խոսամ:

Pchuk
17.03.2010, 19:48
Ալիքների հասցեներն ա պետք, չգիտեմ ոնց իմանամ, հեռախոսիս բոլոր բռաուզերները սերվերով են աշխատում, չի բացում օրանժի վապ սայթը:

Չնայած Orange-ի կայքում գրված է, որ Orange TV-ն աշխատում է բջջային բաժանորդների համար, ես Ինտեռնետ հիմաով մտա http://wap.orangearmenia.am/fun/tv/ կայքը ու վերցրի TVների հասցեները ու VLCով բացեցի :hands:
Էս էլ որոշ ալիքների հասցեները
rtsp://188.115.193.20/live/H1.sdp
rtsp://188.115.193.20/live/ArmeniaTV.sdp
rtsp://188.115.193.20/live/Shant.sdp
rtsp://188.115.193.20/live/MusicBox.sdp

_DEATH_
17.03.2010, 19:50

Շատ-շատ մերսի, եթե դժվար չի ու ժամանակ ունես բոլոր ալիքներինը գրի էլի:

CorePlayer-ը բացեց :hands ափսոս շատ ա mb-ները տանում, մի րոպե նայեցի 3 mb տարավ = 60 դրամ, տենց կես ժամում 1800 դրամ կտանի:

Pchuk
17.03.2010, 19:58
rtsp://188.115.193.20/live/H1.sdp
rtsp://188.115.193.20/live/ArmeniaTV.sdp
rtsp://188.115.193.20/live/Shant.sdp
rtsp://188.115.193.20/live/Hayreniq.sdp
rtsp://188.115.193.20/live/H2.sdp
rtsp://188.115.193.20/live/DAR21.sdp
rtsp://188.115.193.20/live/ATV.sdp
rtsp://188.115.193.20/live/Kentron.sdp
rtsp://188.115.193.20/live/ErkirMedia.sdp
rtsp://188.115.193.20/live/HAYTV.sdp
rtsp://188.115.193.20/live/France24.sdp
rtsp://188.115.193.20/live/Deutche_Welle.sdp
rtsp://188.115.193.20/live/Tiji.sdp
rtsp://188.115.193.20/live/Gameland.sdp
rtsp://188.115.193.20/live/MusicBox.sdp
rtsp://188.115.193.20/live/Gulli.sdp

Zangezur
17.03.2010, 21:55
Չնայած Orange-ի կայքում գրված է, որ Orange TV-ն աշխատում է բջջային բաժանորդների համար, ես Ինտեռնետ հիմաով մտա http://wap.orangearmenia.am/fun/tv/ կայքը ու վերցրի TVների հասցեները ու VLCով բացեցի :hands:
Էս էլ որոշ ալիքների հասցեները
rtsp://188.115.193.20/live/H1.sdp
rtsp://188.115.193.20/live/ArmeniaTV.sdp
rtsp://188.115.193.20/live/Shant.sdp
rtsp://188.115.193.20/live/MusicBox.sdp

Այսինքն կոմպով կլինի նայել, անկախ պռովայդեռից

Rammstein
17.03.2010, 22:30
Այսինքն կոմպով կլինի նայել, անկախ պռովայդեռից

Չեմ կարծում, կոնկրետ իմ Հայ-Լայնով էռոռ ա տալիս։

Hda
17.03.2010, 23:12
Չեմ կարծում, կոնկրետ իմ Հայ-Լայնով էռոռ ա տալիս։

հիմաjով ու VLC ok

_DEATH_
18.03.2010, 00:49
Մենակ օրանժի IP-ներից ա հասանելի:

Kuk
18.03.2010, 00:52
Ժող, իմն էլ ա Ինտերնետ Հիմա, կասե՞ք՝ ոնց կարող եմ ես էլ նայել:oy

Hda
18.03.2010, 09:08
Ժող, իմն էլ ա Ինտերնետ Հիմա, կասե՞ք՝ ոնց կարող եմ ես էլ նայել:oy

օրինակ VLC ցրագրով
file-Open network stream 46666

Կարապետ
18.03.2010, 18:28
:(:(

Կարապետ
18.03.2010, 18:41
http://wap.orangearmenia.am/images/tv/Untitled-1.jpg
H1 (rtsp://188.115.193.20/live/H1.sdp)
http://wap.orangearmenia.am/images/tv/Armenia.jpg
ArmeniaTV (rtsp://188.115.193.20/live/ArmeniaTV.sdp)
http://wap.orangearmenia.am/images/tv/Shant.jpg
Shant (rtsp://188.115.193.20/live/Shant.sdp)
http://wap.orangearmenia.am/images/tv/hayreniq.jpg
Hayrenik (rtsp://188.115.193.20/live/Hayreniq.sdp)
http://wap.orangearmenia.am/images/tv/h2s.jpg
H2 (rtsp://188.115.193.20/live/H2.sdp)
http://wap.orangearmenia.am/images/tv/dar%2021.jpg
Dar21 (rtsp://188.115.193.20/live/DAR21.sdp)
http://wap.orangearmenia.am/images/tv/atv.jpg
ATV (rtsp://188.115.193.20/live/ATV.sdp)
http://wap.orangearmenia.am/images/tv/kentron%20tv.jpg
Kentron (rtsp://188.115.193.20/live/Kentron.sdp)
http://wap.orangearmenia.am/images/tv/erkir.jpg
Erkir media (rtsp://188.115.193.20/live/ErkirMedia.sdp)
http://wap.orangearmenia.am/images/tv/htv.jpg
Hay TV (rtsp://188.115.193.20/live/HAYTV.sdp)
http://wap.orangearmenia.am/images/tv/france.jpg
France 24 (rtsp://188.115.193.20/live/France24.sdp)
http://wap.orangearmenia.am/images/tv/DW.jpg
Deutche Welle (rtsp://188.115.193.20/live/Deutche_Welle.sdp)
http://wap.orangearmenia.am/images/tv/tiji_france.jpg
Tiji (rtsp://188.115.193.20/live/Tiji.sdp)
http://wap.orangearmenia.am/images/tv/Gameland_logo.gif
Gameland (rtsp://188.115.193.20/live/Gameland.sdp)
http://wap.orangearmenia.am/images/tv/musicbox_tv.jpg
MusicBox (rtsp://188.115.193.20/live/MusicBox.sdp)
http://wap.orangearmenia.am/images/tv/Gulli_Logo.png
Gulli (rtsp://188.115.193.20/live/Gulli.sdp)

Կարապետ
18.03.2010, 19:12
օրինակ VLC ցրագրով
file-Open network stream 46666

որ տարբերակով?

Kuk
18.03.2010, 20:03
:(:(

Իմ մոտ էլ ա սենց գրում: Էդ ինչ ա՞:

VisTolog
18.03.2010, 20:27
:(:(
Գրածա` Check the log for details. լոգը գտի, նայի պատճառը :pardon

Կարապետ
18.03.2010, 20:49
Իմ մոտ էլ ա սենց գրում: Էդ ինչ ա՞:

Ինտերնետիդ արագույթունը հիմա ո՞նցա:

Kuk
18.03.2010, 20:54
Ինտերնետիդ արագույթունը հիմա ո՞նցա:

128:

Կարապետ
18.03.2010, 20:57
128:

Իմ մոտ էլ ա երևի ինտերնետից: RealPlayer-ով էլ չի լինում:
Կտացնում եմ լինկի վրա RealPlayer-նա բացվում, բայց պրոմբլեմա տալիս:

_DEATH_
18.03.2010, 21:07
Իմ մոտ էլ ա երևի ինտերնետից: RealPlayer-ով էլ չի լինում:
Կտացնում եմ լինկի վրա RealPlayer-նա բացվում, բայց պրոմբլեմա տալիս:

RealPlayer-ով իմ մոտ էլ ա պռոբլեմ տալիս, CorePlayer-ով նորմալ բացում ա:

Կարապետ
18.03.2010, 21:22
RealPlayer-ով իմ մոտ էլ ա պռոբլեմ տալիս, CorePlayer-ով նորմալ բացում ա:

Եթե դշվար չի CorePlayer-ի լինկ տուր: [քո մոտի տարբերակը]

_DEATH_
18.03.2010, 21:33
Եթե դշվար չի CorePlayer-ի լինկ տուր: [քո մոտի տարբերակը]

Դու ասա ինչ հեռախոս ա, իմը N70 ա, Symbian 8.1, դժվար նույնը լինի:

Կարապետ
18.03.2010, 21:41
Դու ասա ինչ հեռախոս ա, իմը N70 ա, Symbian 8.1, դժվար նույնը լինի:

Հեռախոսով ցույցա տալիս: Խոսքը comp-ի մասինա

_DEATH_
18.03.2010, 21:45
Հեռախոսով ցույցա տալիս: Խոսքը comp-ի մասինա

Կոմպիդ ինտերնետը Ինտերնետ հիմայա? Էտ նույն քարտն ես դնում հեռախոսի մեջ?

Կարապետ
18.03.2010, 22:20
Կոմպիդ ինտերնետը Ինտերնետ հիմայա? Էտ նույն քարտն ես դնում հեռախոսի մեջ?

Հա ինտերնետ հիմա-ի քարտը դնում եմ ինտերնետ հիմա մոդեմի մեջ:
նայի
http://www.akumb.am/showthread.php/25653-Orange-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6?p=1961494&viewfull=1#post1961494
http://www.akumb.am/showthread.php/25653-Orange-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6?p=1961731&viewfull=1#post1961731

Կարապետ
18.03.2010, 22:30
օրինակ VLC ցրագրով
file-Open network stream 46666

Մի հատ about արա տարբերակը նայի ուղարկի: ես այստեղից (http://download.videolan.org/pub/videolan/vlc/)կքաշեմ

Hda
18.03.2010, 22:42
Մի հատ about արա տարբերակը նայի ուղարկի: ես այստեղից (http://download.videolan.org/pub/videolan/vlc/)կքաշեմ
0,86h

Hda
18.03.2010, 22:58
նոր փորձեցի,ինչ որ բարախլիտ արեց
ասում ա ՎԼՍ պրոբլեմ կա,բայց մնացած ֆիլերը նորմալ կարդում ա՞՞՞՞՞
չհասկացա,ինձանիցա թե օրանժը երեկվա վրա բան ա փոխել՞

Կարապետ
18.03.2010, 23:23
0,86h

Հիմա էլ սենց:(
http://s004.radikal.ru/i205/1003/34/f0705ee87bc4.jpg

________________________________________
Real-ով էլ սենցա:(
http://i023.radikal.ru/1003/43/9ba82a07b364.jpg

Կարապետ
18.03.2010, 23:37
նոր փորձեցի,ինչ որ բարախլիտ արեց
ասում ա ՎԼՍ պրոբլեմ կա,բայց մնացած ֆիլերը նորմալ կարդում ա՞՞՞՞՞
չհասկացա,ինձանիցա թե օրանժը երեկվա վրա բան ա փոխել՞

Երևի Orange-իցա ;)

Ապե Ջան
29.03.2010, 17:05
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Orange Armenia-ի մամուլի ծառայությունում, «Orange Ամեն ամիս» եւ «Orange Բիզնես» բաժանորդների համար ծառայության ամսական արժեքը կազմում է 300 դրամ, իսկ «Orange Խոսենք» ծառայության բաժանորդների համար` օրական 10 դրամ:

Ծառայության ակտիվացումն անվճար է:

Բաժանորդներն իրենց ընտրած երաժշտական հատվածի համար վճարում կկատարեն միայն մեկ անգամ, եւ մեղեդին կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի վիրտուալ ձայնադարանում: Օպերատորի բաժանորդները հնարավորություն ունեն ձայնադարանում պահպանել մինչեւ 20 մեղեդի եւ ցանկության դեպքում պարբերաբար փոխել սպասազանգը այդ մեղեդիներից որեւէ մեկով` առանց դրա համար կրկին վճարելու:

Աղբյուրը (itel.am)

Bree Van de Kamp
31.03.2010, 14:00
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր հայտարարել է iPhone-ի պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին:

Ինչպես այսօր Երեւանում հայտնել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, ընկերության 32 խանութներում ներկայացված են լինելու iPhone 3G եւ iPhone 3GS հեռախոսները հատուկ մշակված սակագնային պլաններով:

«Մենք ուրախությամբ ցանկանում ենք հայտարարել, որ Orange Armenia ընկերությունն առաջին օպերատորն է, որը հայաստանյան շուկայում ներկայացրել է iPhone: Լայն ծածկույթի եւ վաճառքի մեծ ցանցի շնորհիվ Orange-ի բաժանորդները կարող են լիովին վայելել iPhone-ը եւ նրա բացառիկ հնարավորությունները»,- ասել է Բրունո Դյութուան:

Վերջերս Հայաստանը դարձել է App Store-ի անդամ, ուր ներկայացված են ավելի քան 150 հազ. ծրագրեր iPhone-ի համար:

Orange Armenia-ն ներկայացրել է չորս հատուկ սակագնային պլան iPhone-ի համար:

iPhone-ի սակագնային պլանները նախատեսում են ամենամսյա բաժանորդագրություն 4000, 6000, 10 000 եւ 20 000 դրամի սահմաններում:

Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը նշել է, որ ձայնային ծառայություններից բացի բաժանորդային վճարի մեջ մտնում են նաեւ ինտերնետ-կապի ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք օգտվել iPhone-ի հնարավորություններից:

Նոր սակագնային պլանների մասին մանրամասները ներկայացված են www.iphone.orangearmenia.am կայքում:

Մեկ էլ.

Orange Armenia-ի խանութներում ներկայացված են iPhone-ի հետեւյալ մոդելները.
iPhone 3G 8 GB` 245 000 դրամ;
iPhone 3GS 16GB` 299 000 դրամ;
iPhone 3GS 32GB` 350 000 դրամ:
Բայց էս գներ սայտում չկան:

Ռուֆուս
31.03.2010, 15:51
Orange Armenia-ի խանութներում ներկայացված են iPhone-ի հետեւյալ մոդելները.
iPhone 3G 8 GB` 245 000 դրամ;
iPhone 3GS 16GB` 299 000 դրամ;
iPhone 3GS 32GB` 350 000 դրամ:
Բայց էս գներ սայտում չկան:
[/COLOR]

:o Ձե՞ռ են առնում: 100-200 դոլարանոց հեռախոսին էս ի՞նչ գներ են կպցրել :o

Norton
31.03.2010, 15:55
:o Ձե՞ռ են առնում: 100-200 դոլարանոց հեռախոսին էս ի՞նչ գներ են կպցրել :o

Ռուֆ 100-200 չի, ամերիկյան գնին շատ մոտիկ գին են սահմանել:)
Համեմատության համար Ռուսաստանում մեծ եռյակի օպերատորները 16 ու 32 ԳԲ տարբերակները վաճառում են 30.000 ու 35.000 ռուբլի, այսինքն էսօրվա կուրսով 402.000 և 469.000 դր.:

terev
31.03.2010, 15:58
Բայց էս գներ սայտում չկան:

Այստեղ կան

http://iphone.orangearmenia.am/hy/more/

Ռուֆուս
31.03.2010, 16:09
Ռուֆ 100-200 չի, ամերիկյան գնին շատ մոտիկ գին են սահմանել:)
Համեմատության համար Ռուսաստանում մեծ եռյակի օպերատորները 16 ու 32 ԳԲ տարբերակները վաճառում են 30.000 ու 35.000 ռուբլի, այսինքն էսօրվա կուրսով 402.000 և 469.000 դր.:

Բայց Apple-ի սայթում ուրիշ գներ են. http://www.apple.com/iphone/buy/

Ես iPhone-ին էդքան փող չէի տա, դրանից ավելի էժան շատ ավելի որակյալ ու ֆունկցիոնալ հեռախոս կարամ առնել

Norton
31.03.2010, 16:10
Բայց Apple-ի սայթում ուրիշ գներ են. http://www.apple.com/iphone/buy/

Ես iPhone-ին էդքան փող չէի տա, դրանից ավելի էժան շատ ավելի որակյալ ու ֆունկցիոնալ հեռախոս կարամ առնել

Ռուդ էդ AT T-ի միջոցով ա վաճառում 2 տարվա բաժանորդագրության դեպքում: Ազատ վաճառք այֆոնը չունի:
Ի դեպ, հենց էփլի սայթի ներքևը գրածա

the prices are $499 (8GB), $599 (16GB), or $699 (32GB)

Ռուֆուս
31.03.2010, 16:16
Ռուդ էդ AT T-ի միջոցով ա վաճառում 2 տարվա բաժանորդագրության դեպքում: Ազատ վաճառք այֆոնը չունի:
Ի դեպ, հենց էփլի սայթի ներքևը գրածա

Աաաա, լավ, փաստորեն ամենաէժան գինն են գրել:

Ոնց որ տուրիստական ընկերություններն են գրում. ասենք թե Եգիպտոս սկսած 200 դոլարից, գնում պարզում ես, որ դա նորածին երեխեքի տուրի գինն ա :D

Սահակ
31.03.2010, 17:19
Բայց էլի տանկ ա ստացվում։ ԱՄՆ-ում $700, Հայաստանում 350,000 դրամ = $875
Էնա բոլորը ԱՄՆ-ից կառնեն $700-ով։

Norton
31.03.2010, 17:33
Բայց էլի տանկ ա ստացվում։ ԱՄՆ-ում $700, Հայաստանում 350,000 դրամ = $875
Էնա բոլորը ԱՄՆ-ից կառնեն $700-ով։

Իսկ Հայաստանի մաքսայինը որպես իրանց մերկաններով ահավոր թանգնոց ապրանք մի 200$ մաքս կվերցնեն, իսկ ամերիկայից եկող բարեկամ ոչ բոլորը ունեն: Բացի այդ ազատ վաճառք մեկա դեռ ԱՄՆ-ում չկա:

Vahe
31.03.2010, 17:36
:o Ձե՞ռ են առնում: 100-200 դոլարանոց հեռախոսին էս ի՞նչ գներ են կպցրել :o

100 դոլարի առանց ամերիկյան AT&T օպերատորի հետ 2 տարվա պայմանագրի iPhone որտեղ ես տեսել?

_DEATH_
31.03.2010, 18:54
Էս տարի Նոկիան iPhone-ից ավելի հզոր հեռախոսներ ա ունենալու 100-200 եվրո, թող կծած խնձորը հիմակվանից պատրաստվի դաժան մրցակցությանը:

Աթեիստ
31.03.2010, 20:02
Telecom խանութում վաճառում էին 3GS - (կարծեմ 16Գբ) 240.000։ Պաշտոնական բաց վիճակում (unlocked):

Hda
31.03.2010, 21:05
օրանժը սամսունգ էլ ա ծախում,չշեղվենք թեմաից........
ես,որ լինեի արդեն տուգանքը հրամցրած կլինեիք:D

_DEATH_
02.04.2010, 14:41
Ժող մի ժամ առաջ այսպիսի պարունակությամբ sms եկավ orange-ից

Orange Amen amsi het kzangahareq fiqs yev ayl bjjayin cancer 35 dr/rope sakagnov yev amen amis kstanaq 1000 yev aveli anvchar ropener Orange cancum.

Եթե ինչ որ մեկը բան հասկացել ա, խնդում եմ մարդավարի հայերենով գրեք էլի: Իմ ընկերներ սակագինը նայում եմ գրած ա 40 դրամ/րոպե ու էտ 1000 և ավելի անվճար րոպեների մասին ուրիշ ոչ մի տեղ գրած չի: Կարող ա Օրանժի օրացույցը մի օրով հետ ա, գիտեն էսօր ապրիլի 1-ն ա? թե լուրջ են ասում, բայց ինչպես միշտ չափազանց պարզ շարադրված տեքստի պատճառով ոչ մի բան չի հասկացվում?

BOBO
02.04.2010, 15:08
Ժող մի ժամ առաջ այսպիսի պարունակությամբ sms եկավ orange-ից

Եթե ինչ որ մեկը բան հասկացել ա, խնդում եմ մարդավարի հայերենով գրեք էլի: Իմ ընկերներ սակագինը նայում եմ գրած ա 40 դրամ/րոպե ու էտ 1000 և ավելի անվճար րոպեների մասին ուրիշ ոչ մի տեղ գրած չի: Կարող ա Օրանժի օրացույցը մի օրով հետ ա, գիտեն էսօր ապրիլի 1-ն ա? թե լուրջ են ասում, բայց ինչպես միշտ չափազանց պարզ շարադրված տեքստի պատճառով ոչ մի բան չի հասկացվում?

Օռանժ ամեն ամիսը հետվճարային պլանա

_DEATH_
02.04.2010, 15:18
Օռանժ ամեն ամիսը հետվճարային պլանա

Հա լավ, եթե տենց ա թող չակերտների մեջ գրեին "Amen amis": Բա էտ "իմ ընկերների" հետ ինչ կապ ունի, որ sms են ուղարկել:

BOBO
02.04.2010, 15:29
Հա լավ, եթե տենց ա թող չակերտների մեջ գրեին "Amen amis": Բա էտ "իմ ընկերների" հետ ինչ կապ ունի, որ sms են ուղարկել:
Ոչ մի կապել չունի, ռեկլամ են անում:))

Hda
02.04.2010, 15:31
Հա լավ, եթե տենց ա թող չակերտների մեջ գրեին "Amen amis": Բա էտ "իմ ընկերների" հետ ինչ կապ ունի, որ sms են ուղարկել:

Ուզում ես ասես քոնը "իմ ընկերներ"ա, ու քեզ ինչի են ուղարկել՞:
Նորմալա, տեղեկացնում են:Կարողա հենց սա իմանալով վաղվանից "Amen amis"անցնես, հնարաևոր տարբերակ ա չէ՞:

Եթե ինչ որ մեկը բան հասկացել ա, խնդում եմ մարդավարի հայերենով գրեք էլի: սաղի մոտ էլ ըսենցա,տոչնի մեր օրենքների նման-մի 100 հայերենի դասատուի կամ իրավաբանի կհարցնես 2-ն մի կարցիքի չեն լինի,ալարում են 2 տող ավել գրեն կամ հասկանալի:

Life
02.04.2010, 15:34
Էս օրանժի iPhone-ի հետ ինչ-որ մի բան էն չի:Էսօր մտա տենամ ինչա,ոնցա և...
Model:***FB
OS:3.0
Նախ շատ զարմանալ էր մոդելը(ինչպես գիտենք iPhone-րը ունեն իրենց մոդելի համարը,որով և որոշվում է թե որ երկրի համար է նախատեսված)FB(Luxemburg)

Оператор LUXGSM - не заблокирован

MB489FB/A
MB496FB/A
MB500FB/A
MC131FB/A
MC132FB/A
MC133FB/A
MC134FB/A

Оператор Tango - не заблоктрован

MB489FB/A
MB496FB/A
MB500FB/A
MC131FB/A
MC132FB/A
MC133FB/A
MC134FB/A

Оператор LUXGSM - не заблокирован

MB489FB/A
MB496FB/A
MB500FB/A
MC131FB/A
MC132FB/A
MC133FB/A
MC134FB/A
Հետո զարմանալի էր OS:Եթե նոր արտադրության ա,պետք է լիներ 3.1.2 կամ 3.1.3 նոր բութլոադեռով:Բայց իրանց վրա դրած էր 3.0 որը ներկայացվել ա 2009-ի հուլիսին:
+էս ամեն ինչին apple սայթում դեռ նշված չի որ iPhone-ը պաշտոնապես վաճառվում է,ասեմ ավելին դաժը Coming Soon մեջ չկա

_DEATH_
02.04.2010, 15:40
Ուզում ես ասես քոնը "իմ ընկերներ"ա, ու քեզ ինչի են ուղարկել՞:
Նորմալա, տեղեկացնում են:Կարողա հենց սա իմանալով վաղվանից "Amen amis"անցնես, հնարաևոր տարբերակ ա չէ՞:

Եթե տենց ա, թող գոնե վերնագիրը գրեն գովազդ, ես էլ իմանամ չկարդամ:

BOBO
02.04.2010, 15:41
Էս օրանժի iPhone-ի հետ ինչ-որ մի բան էն չի:Էսօր մտա տենամ ինչա,ոնցա և...
Model:***FB
OS:3.0
Նախ շատ զարմանալ էր մոդելը(ինչպես գիտենք iPhone-րը ունեն իրենց մոդելի համարը,որով և որոշվում է թե որ երկրի համար է նախատեսված)FB:

Оператор LUXGSM - не заблокирован

MB489FB/A
MB496FB/A
MB500FB/A
MC131FB/A
MC132FB/A
MC133FB/A
MC134FB/A

Оператор Tango - не заблоктрован

MB489FB/A
MB496FB/A
MB500FB/A
MC131FB/A
MC132FB/A
MC133FB/A
MC134FB/A

Оператор LUXGSM - не заблокирован

MB489FB/A
MB496FB/A
MB500FB/A
MC131FB/A
MC132FB/A
MC133FB/A
MC134FB/A
Հետո զարմանալի էր OS:Եթե նոր արտադրության ա,պետք է լիներ 3.1.2 կամ 3.1.3 նոր բութլոադեռով:Բայց իրանց վրա դրած էր 3.0 որը ներկայացվել ա 2009-ի հուլիսին:
+էս ամեն ինչին apple սայթում դեռ նշված չի որ iPhone-ը պաշտոնապես վաճառվում է,ասեմ ավելին դաժը Coming Soon մեջ չկա
Կարողա չերեզ ֆրանսիա են բերում?

Չերեզ Լյուքեմբուրգ ավելի ճիշտ, էտ օպերատորները Լյուքսեմբուրգյան են:))

Life
02.04.2010, 15:44
Կարողա չերեզ ֆրանսիա են բերում?

ասեցին Հայաստանը Apple-ի հետ պայմանագիր ա կապել:esim
Հա ու մոռացա ասեմ,իմ մոտ մինչև հիմա iPhone-ի Itunes-ը ասում ա

Itunes не поддерживается в вашей стране

BOBO
02.04.2010, 15:46
ասեցին Հայաստանը Apple-ի հետ պայմանագիր ա կապել:esim
Հա ու մոռացա ասեմ,իմ մոտ մինչև հիմա iPhone-ի Itunes-ը ասում ա

Էն ուրիշ բաներ, որ ծրագրերը բանը կարաիր Հայաստանից քաշեիր, ստե մի բան մաքուր չի:))

Life
02.04.2010, 15:49
Էն ուրիշ բաներ, որ ծրագրերը բանը կարաիր Հայաստանից քաշեիր, ստե մի բան մաքուր չի:))
ինչն էր ուրիշ բան,դու աչքիս AppStore հետ ես:8
Սաղ հեչ բայց էդ Օրանժի աշխատողները էդ ոնց էին հարձակվել iPhone-րի վրա:D

BOBO
02.04.2010, 15:55
ինչն էր ուրիշ բան,դու աչքիս AppStore հետ ես:8
Սաղ հեչ բայց էդ Օրանժի աշխատողները էդ ոնց էին հարձակվել iPhone-րի վրա:D

Հա էլի, էտ appstore-ը օռանժի հետ կապ չունի էտի իրա խոդովա էկել
:D

Life
02.04.2010, 16:08
Շատ վատ պայմաններ են iPhone-ի հետ կապված:Նախ
-Sim Lock(Orange only)Ճիշտ ա իրենցէդ 3.0 պօլնօցեննի կարելի ա ջարդել բայց դե..
-շատ թանկ ա,իրանց էդ նույն 3GS 32GB - 350 հազարնոցից,Սարյանից թոփ թազա Իտալական(Never Lock)կարելի ա առնել~330000-ով
+ կարծեմ 1 ամիս պարտադիր պիտի սիմ քարտից օգտվես

Hda
02.04.2010, 16:48
+ կարծեմ 1 ամիս պարտադիր պիտի սիմ քարտից օգտվես
ընդհամենը՞

ChildOfTheSky
02.04.2010, 22:31
Էս օրանժի iPhone-ի հետ ինչ-որ մի բան էն չի:Էսօր մտա տենամ ինչա,ոնցա և...
Model:***FB
OS:3.0
Նախ շատ զարմանալ էր մոդելը(ինչպես գիտենք iPhone-րը ունեն իրենց մոդելի համարը,որով և որոշվում է թե որ երկրի համար է նախատեսված)FB(Luxemburg)

Оператор LUXGSM - не заблокирован

MB489FB/A
MB496FB/A
MB500FB/A
MC131FB/A
MC132FB/A
MC133FB/A
MC134FB/A

Оператор Tango - не заблоктрован

MB489FB/A
MB496FB/A
MB500FB/A
MC131FB/A
MC132FB/A
MC133FB/A
MC134FB/A

Оператор LUXGSM - не заблокирован

MB489FB/A
MB496FB/A
MB500FB/A
MC131FB/A
MC132FB/A
MC133FB/A
MC134FB/A
Հետո զարմանալի էր OS:Եթե նոր արտադրության ա,պետք է լիներ 3.1.2 կամ 3.1.3 նոր բութլոադեռով:Բայց իրանց վրա դրած էր 3.0 որը ներկայացվել ա 2009-ի հուլիսին:
+էս ամեն ինչին apple սայթում դեռ նշված չի որ iPhone-ը պաշտոնապես վաճառվում է,ասեմ ավելին դաժը Coming Soon մեջ չկա

Օրանժի խանութներում ներկայացված iPhone-երը հատուկ տեստային-ցուցադրական են, դրա համար էլ նշված չի թե որ երկրի համար ա: Իսկ ծրագրի ոչ թարմ լինելը կապված է նրա հետ, որ դրանք բերվել են դեռ 2009-ին, սակայն նոր են վաճառքի հանվել, բայց գնելու դեպքում Ձեր հեռախոսի ծրագիրը կթարմացվի տեղում:

ChildOfTheSky
02.04.2010, 22:33
Հա էլի, էտ appstore-ը օռանժի հետ կապ չունի էտի իրա խոդովա էկել
:D

Եթե Հայաստանում iPhone-ի պաշտոնական վաճառող չլիներ Էփլը հազար տարի iStore-ում Հայաստան չէր բացի:

չեզոք
07.04.2010, 15:22
ափփլի կայքում արդեն Հայաստանը ներկայացված է այն երկրների ցանկում, որտեղ այֆոնը պաշտոնապես ներկայացված է՝ www.apple.com/choose-your-country/

Life
07.04.2010, 15:56
բայց ֆսյոտկի,մոդելը հետաքրքիր ա...:think

terev
12.04.2010, 16:55
Orange-ը սկսել է «Ամեն ինչ փոխադարձ է» բոնուսային ծրագիրը

Երեւան/Մեդիամաքս/. Orange ընկերությունը այսօր սկսել է իր բոնուսային ծրագիրը «Ամեն ինչ փոխադարձ է» կարգախոսի ներքո:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բջջային կապի օպերատորի մամուլի ծառայությունում, Orange-ի բոնուսային ծրագիրն ընկերության բաժանորդներին հնարավորություն է տալիս մշտապես փոխհատուցում ստանալ իրենց կատարած վճարումների, կատարած եւ ստացած զանգերի համար:

«Խոսենք» եւ «Ամեն ամիս» ծառայությունների բոլոր բաժանորդները կստանան բոնուսային միավորներ դեպի Հայաստանի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր, ինչպես նաեւ դեպի միջազգային համարներ կատարած եւ նրանցից ստացած զանգերի համար: Ավելին, «Խոսենք» ծառայության բաժանորդները միավորներ կհավաքեն նաեւ յուրաքանչյուր ամիս կատարված 1500 դրամը գերազանցող լիցքավորումների համար:

Մայիսից սկսած, բոնուսային միավորները կարելի է փոխարկել րոպեների կամ կարճ հաղորդագրությունների դեպի Orange համարներ կամ ՀՀ այլ ցանցեր

http://www.itel.am/am-news-2-3151.html

Էս մարդիք մեռան բոնուսներ տալով, դե Օրանժի քարտ առեք էլի: :)

_DEATH_
12.04.2010, 17:30
Էս մարդիք մեռան բոնուսներ տալով, դե Օրանժի քարտ առեք էլի: :)

Խի որ էլ բոնուսներ չտան? :))

չեզոք
12.04.2010, 17:33
Էս մարդիք մեռան բոնուսներ տալով, դե Օրանժի քարտ առեք էլի: :)

նրանք ակցիաներ էին:) Բոնուս առաջին անգամա անում եթե չեմ սխալվում:Լավ բան են մտածել,անցած ամսվա խոսացածի համար էլ են միավոր տվել: Նոր *155#-ով միավորներս ստուգեցի 232 միավոր տվել են նախորդ ամսվա համար:

Bruno
14.04.2010, 19:49
նրանք ակցիաներ էին:) Բոնուս առաջին անգամա անում եթե չեմ սխալվում:

Համ սխալվում ես, համ էլ ուրիշներին ուղղում ես: :)
Մեկել կարաս՞ բացատրես բոնուսի ու ակցիայի տարբերությունը:

չեզոք
14.04.2010, 21:13
Համ սխալվում ես, համ էլ ուրիշներին ուղղում ես: :)
Մեկել կարաս՞ բացատրես բոնուսի ու ակցիայի տարբերությունը:

օրանժի ակցիաների ու էս բոնուսի տարբերությունն այն է,որ ակցիաների ժամանակ անվճար րոպեներ կամ սմս-ներ տրամադրվում էին ոչ թե այս կամ այն ծառայության օգտագործման քանակից ելնելով այլ իսկզբանե տրամադրված էին լինում նոր քարտերում կամ որպես անակնկալ նվեր տրամադրվում էին գործող բաժանորդներին:Հետո էլ ակցիաների հիմնական նպատակը նոր բաժանորդներ ձեռք բերելն էր, իսկ էս բոնուսի նպատակը ավելի շատ գործող բաժանորդներին շահագրգռելն է ավելի ակտիվ օգտվել որոշ ծառայություններից:Համենայնդեպս ես միչև էս չեմ հիշում որ օրանժի որևէ առաջարկություն ներկայացված լիներ որպես բոնուսային:Եթե սխալվում եմ ապա կխնդրեի հիշեցնել երբ է նմանատիպ առաջարկ եղել:

_DEATH_
05.05.2010, 13:50
լավ բաները չեն ավարտվում

Orange Խոսենք և Ամեն ամիս
ընդմիշտ անվճար զանգեր 1 Orange համարի

SMS-ով ուղարկիր քո ընտրած Orange համարը 2010 կարճ համարին և ստացիր ամսական 500 րոպե նրան զանգահարելու համար:

Առաջարկն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը Orange-ի ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդների համար: Նվազագույն լիցքավորում չի պահանջվում մինչև 2011թ. հուլիսի 1-ը:

Եթե արդեն ունես սիրելի համար, բայց ցանկանում ես փոխել այն, ապա կարող ես փոխարինել այն նորով` ուղարկելով նոր համարը 2010 կարճ համարին: Իսկ եթե ցանկանում ես պահպանել նույն համարը, բայց ամսական 500 րոպեները ստանալ ընդմիշտ, ապա ուղարկիր նույն համարը 2010 կարճ համարին:

Ապե Ջան
05.05.2010, 13:55
Հլը ինչ կարգին հեռախոս են հանել վաճառքի N97 (http://orangearmenia.am/phones/Nokia/nokia_n97)

Life
05.05.2010, 13:58
Հլը ինչ կարգին հեռախոս են հանել վաճառքի N97 (http://orangearmenia.am/phones/Nokia/nokia_n97)

Օրանժի գալու առաջի օրից էտ հեռախոսը կա;)

Ապե Ջան
05.05.2010, 14:00
Օրանժի գալու առաջի օրից էտ հեռախոսը կա;)

ուրախ եմ: Ես չէի էլ փորձում հակառակը համոզել:

Norton
05.05.2010, 14:08
Orange-ը սկսեց HTC սմարթֆոնների վաճառքը
Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից Orange-ի 12 խանութներում մեկնարկում է Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոնների վաճառքը:
«Այսպիսով Orange-ն առաջին բջջային օպերատորն է, որը հայկական շուկայում առաջարկում է նորարարական Android օպերացիոն համակարգով գործող հեռախոս», - այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում:
Առաջին մոդելը, որ ներկայացնում է Orange-ը, HTC Tattoo-ն է, որը վաճառվում է 149,000 դրամով:

Շուտով Orange-ի խանութներում կլինի նաև HTC-ի նորագույն մոդելը` HTC Desire-ը:

«iPhone-ից հետո սա երկրորդ սմարթֆոնն է, որ մենք ներկայացնում ենք Հայաստանում: Մեզ համար սա հրաշալի իրադարձություն է, քանի որ մեր բաժանորդներն այժմ շատ ավելի մեծ ընտրություն ունեն: Ի վերջո, Android-ն առաջին անգամ է Հայաստանում», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

http://itel.am/am-news-2-3195.html

Mobile
06.05.2010, 11:38
aysor.am/01.05.10/Orange-ն այսօր մեկնարկեց «Բարև Օսլո» հատուկ նախագիծը` նվիրված Եվրատեսիլին, որն արդեն մի քանի տարի է, ինչ դարձել է հայաստանյան ամենագլխավոր երաժշտական իրադարձություններից մեկը: Լինելով Եվրատեսիլ 2010-ի պաշտոնական գործընկերը`այս տարի Orange-ը բացառիկ հնարավորություն է տալիս իր բաժանորդներին մասնակցել հատուկ SMS-մրցույթի և մեկնել Օսլո, իրենց մաղթանքներն ուղարկել Եվրատեսիլ 2010-ի Հայաստանի ներկայացուցչին և անձամբ հանդիպել նրա հետ, ինչպես նաև Եվրատեսիլի եզրափակիչ համերգի հեռարձակման օրը մասնակցել հատուկ միջոցառման:

SMS-մրցույթը կազմված է երկու փուլից: Առաջին փուլը կտևի մինչև մայիսի 13-ը: Այս փուլի արդյունքում կհաստատվեն չորս լավագույն արդյունքները ցուցաբերած մասնակիցների անունները, ովքեր, հավաքելով ամենաշատ քանակի միավորները, կմեկնեն Օսլո` ներկա գտնվելու Եվրատեսիլի կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգներին:

Այն մասնակիցները, ովքեր չեն հաղթի առաջին փուլում, կշարունակեն մրցույթը մինչև մայիսի 25-ը: 125 լավագույնները կստանան բազմաթիվ մրցանակներ:

«Բարև Օսլո» նախաձեռնության շրջանակներում Orange-ի բոլոր բաժանորդները կարող են իրենց բարեմաղթանքներն ու քաջալերման խոսքերն ուղղել Հայաստանը ներկայացնող մասնակցին, իսկ լավագույն մաղթանքների հեղինակները, որոնց կընտրի Հայաստանի ներկայացուցիչը` Եվա Ռիվասը, անձամբ կհանդիպեն երգչուհուն և կստանան նվերներ նրա կողմից:

Orange-ի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2010 թ. Եվրատեսիլը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը կհեռարձակի Orange-ի աջակցությամբ: Orange-ը ոչ միայն կհովանավորի Եվրատեսիլի եզրափակիչ համերգի, կիսաեզրափակիչ մրցույթների և օրագրերի հեռուստատեսային հեռարձակումը, այլ նաև Եվրատեսիլի շրջանակներում Եվրատեսիլի սիրահարներին և իր բաժանորդներին կմատուցի անսպասելի անակնկալներ:

Helios
06.05.2010, 20:10
երեկ հայտարարեցին, որ լրացավ Օռանժի Հայաստան մուտք գործելու կես տարին։
ուզում եմ շնորհավորեմ բոլորիս այդ կապակցությամբ, որտև անկախ Օռանժի նկատմամբ լավ կամ վատ կարծիքից, ինձ թվումա, որ բոլորը կհամաձայնվեն, որ Օռանժի մուտքը մեր շուկա գլոբալ իմաստով բացառապես դրական էր։ Նկատի ունեմ, որ իրանք նոր շունչ տվեցին մրցակցությանը տվյալ ոլորտում։ :hands
իսկ Օռանժի աշխատակիցներին և բաժանորդներին ցանկանում եմ, որ միշտ գոհ լինեն Օռանժի աշխատանքից։
Մի խոսքով աչքներս լույս։ Որ երկրներում էլ որ մինչև հիմա 2 օպերատոր կա՝ տարոսը իրանց :hands:D

չեզոք
08.05.2010, 10:05
էս Օրանժը լավնա էլի, բոլորիս քարտերի ժամկետները երկարացրել է մինչև 2011 թվականի մայիսի 5-ը: Անկախ նրանից ինչքան կլիցքավորենք մեր հաշիվը կամ կլիցքավորենք առհասարակ էտ ժամկետը միևնույնն է կա և այլևս կարող ենք չանհանգստանալ ժամկետը երկարացնելու մասին և ստիպված հաշիվ լիցքավորենք, կարող ենք մեկ տարով ազատ շունչ քաշենք::):hands

չեզոք
24.05.2010, 15:49
Օրանժում HTC Tattoo-ուն դառելա 129900 դրամ՝ www.orangearmenia.am/phones/HTC/

չեզոք
24.05.2010, 15:53
ժողովուրդ ինչ դզողա էս Օրանժ փաթեթները:հիմա Ռուսաստան րոպեն 25 դրամա վրես նստում, Եվրոպա 83.3:էլ չեմ ասում իներնետի մասին՝ 1000 դրամին 100 մեգաբայթ, այսինքն 1մգբ-ն 10 դրամ՝ www.orangearmenia.am/mobile/bundles/:hands

Կարապետ
24.05.2010, 16:43

Իսկ ո՞նց պիտի ակտիվացնեմ Ինտերնետ Հիմա-ի վրա

չեզոք
24.05.2010, 17:09
Իսկ ո՞նց պիտի ակտիվացնեմ Ինտերնետ Հիմա-ի վրա

ինտերնետ հիմայի համար միայն սմս փաթեթներն են հասանելի, իսկ մյուս փաթեթները՝ խոսենք, ամեն ամիս, բիզնես սակագնային պլանների մամար է:

Կարապետ
24.05.2010, 17:36
ինտերնետ հիմայի համար միայն սմս փաթեթներն են հասանելի, իսկ մյուս փաթեթները՝ խոսենք, ամեն ամիս, բիզնես սակագնային պլանների մամար է:

ես ակտիվացնելու ձևն եմ հարցնում

չեզոք
24.05.2010, 18:33
ես ակտիվացնելու ձևն եմ հարցնում
զանգում ես 111 կամ *111# կամ էլ my.orangearmenia.am

Ռուֆուս
25.05.2010, 13:37
Ժող, հեռախոսիս միջի կոնտակտներն ուզում եմ copy անել Օրանժի քարտի վրա, չի անում, տալիս ա "Copy Failed", բայց Վիվայի քարտի վրա նորմալ քոփի ա լինում, էնպես որ դժվար թե հեռախոսից լինի: Կարո՞ղ ա, իմանաք ինչից կլինի :think

tikopx
25.05.2010, 15:33

հնարավորա քարտի վրա արդեն տեղ չկա , կամ նույն անունովա այն համարը որ անում ես?իմ մոտ դրա համարա տալիս մենակ:

Ռուֆուս
26.05.2010, 09:29
հնարավորա քարտի վրա արդեն տեղ չկա , կամ նույն անունովա այն համարը որ անում ես?իմ մոտ դրա համարա տալիս մենակ:

Ինչ-որ տարօրինակ բան ա կատարվում: Պարզվում ա, քոփի չի անում, որովհետև տեղ չկա :o Նայում եմ SIM Contact-ները դատարկ ա ցույց տալիս, բայց երբ սկրոլլ եմ անում, կոնտակտներիս բոլոր համարները ցույց ա տալիս առանց անունի: Փորձեցի Sim քարտի կոնտակտները ջնջել, էլի fail ա տալիս: Նույն հեռախոսով Վիվայի քարտի վրա նորմալ քոփի ա անում:

Բայց երբ Օրանժի քարտը դնում եմ ուրիշ հեռախոսի մեջ, SIM կոնտակտները լրիվ դատարկ ա ցույց տալիս, ու թողնում ա վրան համար քոփի անել: Հիմա չեմ հասկանում, հեռախոսից ա, թե քարտից: Եթե հեռախոսից լիներ, Վիվայի վրա էլ պետք ա քոփի չաներ, եթե քարտից ա, ինչի՞ ա մյուս հեռախոսի վրա քոփի լինում, սրա վրա չի լինում: Հեռախոսների մոդելներն էլ - Sony Ericsson C702 (կոնտակտներովը), Sony Ericsson K600 (մյուսը)

Hda
26.05.2010, 20:19

հնարավոր պատճառ կարող ա լինի,երբ հեռախոսի կոնտակտները մի անվան տակ մի քանի համար ա գրանցված,իսկ ՍԻՄ հասկանում ա մեկ անուն-մեկ համար
փորձի մեկ հատ, մի համարով միայն կոպիա անել տես գնում ա

Ռուֆուս
26.05.2010, 22:05
հնարավոր պատճառ կարող ա լինի,երբ հեռախոսի կոնտակտները մի անվան տակ մի քանի համար ա գրանցված,իսկ ՍԻՄ հասկանում ա մեկ անուն-մեկ համար
փորձի մեկ հատ, մի համարով միայն կոպիա անել տես գնում ա

Դե հա, շատ անունների տակ մեկից ավելի համար կա: :) Մի հատով էլ եմ փորձել քոփի անել, չի լինում: Բայց Վիվայի քարտի հետ ոչ մի պրոբլեմ չկա:

Լավ, երևի Օրանժի գրասենյակ գնամ :(

Ռուֆուս
31.05.2010, 14:08
Ժող, հեռախոսիս միջի կոնտակտներն ուզում եմ copy անել Օրանժի քարտի վրա, չի անում, տալիս ա "Copy Failed", բայց Վիվայի քարտի վրա նորմալ քոփի ա լինում, էնպես որ դժվար թե հեռախոսից լինի: Կարո՞ղ ա, իմանաք ինչից կլինի :think

Պարզվեց Օրանժի առաջին պարտիայի քարտերի դեֆեկտն էր: Տարա Օրանժ, քարտս փոխեցին:

Mobile
10.06.2010, 23:21
http://www.speedtest.net/result/843267433.png
ես գոհ եմ
ապրես Օռանժ

Hda
11.06.2010, 09:50
http://www.speedtest.net/result/843267433.png
ես գոհ եմ
ապրես Օռանժ

բարձր ափլոդներին
--ձեր տեղն էլ կնշեք՞,թեկուզ մոտավոր
մերսի

Ապե Ջան
11.06.2010, 11:25
Օռանժը աշխարհի առաջնությաննելա որոշել փող աշխատի :)

s_hrayr
11.06.2010, 11:30
Օռանժը աշխարհի առաջնությաննելա որոշել փող աշխատի :)

Այսի՞նքն:

Ապե Ջան
11.06.2010, 11:31
Այսի՞նքն:

sms եկավ իրենց նոր ծառայության մասին, կապված այսօր սկսվելիք աշխատհի առաջնության հետ:

չեզոք
12.06.2010, 11:42
Օրանժը ներկայացրել է htc desire սմարտֆոնը, գինը՝ 250000 դրամ, նաև ամսական բաժանորդագրության հատուկ սակագնային պլաններ:www.orangearmenia.am/phones/HTC/Desire/

Ապե Ջան
12.06.2010, 13:06
Օրանժը ներկայացրել է htc desire սմարտֆոնը, գինը՝ 250000 դրամ, նաև ամսական բաժանորդագրության հատուկ սակագնային պլաններ:www.orangearmenia.am/phones/HTC/Desire/
Իսկ որտեղ է գրված հատուկ սակագնային պլանների մասին, ես ոչինչ չգտա:

չեզոք
12.06.2010, 17:03
Իսկ որտեղ է գրված հատուկ սակագնային պլանների մասին, ես ոչինչ չգտա:
այստեղ՝ www.orangearmenia.am/mobile/every-month/HTC/

Life
14.06.2010, 01:36
Ժող օրանժը վիվասելլի նման ծառայություն ունի,որ ինտերնետո մտնես ու տեսնես կատարված գործարքները կապված տվյալ հեռախոսահամարի հետ?մասնավորապես ելքային զանգերը

Ապե Ջան
14.06.2010, 08:27
այստեղ՝ www.orangearmenia.am/mobile/every-month/HTC/

Լրիվ նույն բաննա, ինչ Iphone-ի ու ասենք իրենց սովորական սակագնային պլանները:
Ամեն ամիս սակագնային պլան` 4000 դրամ ամսական վճար, 1000 րոպե Օրանժ ցանցում + 100 րոպե այլ ցանցեր + 30 sms և 250 մբ ինտերնետ առաջին մեկ տարվա ընթացքում:
Հա մեկել էսա իմ մոտ մուձ մնացել...
գրել են խնայիր 120.000 դրամ մեկ տարում, էտ ո՞նց պետքա խնայենք :think

terev
14.06.2010, 10:02
Ժող օրանժը վիվասելլի նման ծառայություն ունի,որ ինտերնետո մտնես ու տեսնես կատարված գործարքները կապված տվյալ հեռախոսահամարի հետ?մասնավորապես ելքային զանգերը

https://my.orangearmenia.am/cgi-bin/cgi.exe?function=is_newlog&Lang=24

Հ.Գ. Ձայնալար, սխալ եի հասկացել: :)

terev
21.06.2010, 10:31
Լավ չեն սրանք:

Իրենց կայքում գրված է, թէ ինչպես գումարը փոխանցես այլ բաժանորդի: http://www.orangearmenia.am/help_centre/mobile_help/lets-talk/money-transfer/
Բայց չի ստացվում:
Զանգում եմ, ասում են, այդ ծառայությունը հիմա չի գործում, հետագայում նոր կգործի:

Hda
21.06.2010, 11:07

իմ իմացածով երբեք էլ չի գործել
կարծես կրկնապատկման ակցիաից հետո էր սկսելու, էն էլ քարտերի ժամկետները որ երկարացրին էտ էլ էտ պատճառով հետ գցեցին

հ.գ
կրկնապատկման ակցիաով եթե գումար էլ լիներ,բայց քարտի ժամկետը սպառված գումարդ կկորչեր ,փոխանցել էլ չես կարող:Որ իբր թե սև բիզնես չարվի բաժանորդների կողմից,որոնք ակցիայի ժամանակ մեծ գումարներ են լիցքավորել: Մի խոսքով-կարծես դա է իներցիայով գնում: չեմ արդարացնում-պարզապես իմ նկատառումներն են

terev
21.06.2010, 12:43
Դե հենա սպասում են, բոլորի մոտ կրկնապատկված գումարները վերջանա, նոր էտ ծառայությունը ակտիվացնեն:

Բայց եթե այդպես ա, թող էլ սայտում հավայի չգրեն, կամ էլ գրեն կրկնապատկված գումարներով փոխանցում չի լինում:

Hda
21.06.2010, 13:22

ես վերջին տարբերակիդ եմ կողմ

չեզոք
21.06.2010, 16:49
Դե հենա սպասում են, բոլորի մոտ կրկնապատկված գումարները վերջանա, նոր էտ ծառայությունը ակտիվացնեն:

Բայց եթե այդպես ա, թող էլ սայտում հավայի չգրեն, կամ էլ գրեն կրկնապատկված գումարներով փոխանցում չի լինում:

բայց ես մի բան չհասկացա:կարողա որոշ բաջանորդներ էնքան են իրենց հաշիվը լիցքավորել, որ կրկնապատկված գումարով մի երեք տարի կխոսան, նշանակումա երեք տարի պիտի էտ ծառայությունը արգելափակված լինի? Եթե հաշվի առնենք, որ կարողա ամեն նոր տարի էտ ակցիան լինի, ապա...:[

Hda
21.06.2010, 23:37

դե ամբողջ հարցն էլ նրանում է,որ միայն ակցիայի շրջանակում լիցքավորվածները գոնե հնարավորություն չունենան...

Norton
25.06.2010, 13:34
HD ձայն. որակի նոր չափանիշ

Orange­-ն այսօր մեկնարկեց բարձր հստակության HD որակով ձայնային ծառայությունները, որը նշանավորվեց համաշխարհային պրեմիերով: Կոմիտասի “Լորիկն” առաջին անգամ հնչեց HD ձայնով, ինչը դարձավ աշխարհում առաջին համերգը, որն իրականացվել է HD ձայնով հեռախոսազանգի միջոցով: Օրանժ Արմենիան աշխարհում շարժական կապի ծառայություններ մատուցող երկրորդ օպերատորն է, որի հաճախորդները կարող են օգտվել այս նորարարական ծառայությունից: Orange-ի կողմից ձայնի բյուրեղյա մաքրությամբ և հնչողության կատարյալ որակով HD ձայնային ծառայությունների մեկնարկն ազդարարում է շարժական կապի ծառայությունների ոլորտում նոր դարաշրջանի սկիզբը և սահմանում ձայնի որակի նոր չափանիշ: HD ձայնն ասես վերացնում է զրուցակիցների միջև հեռավորությունը` զրուցակիցների մոտ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե նրանք միևնույն վայրում են գտնվում: Եթե ստանդարտ հեռախոսազանգն իրականացվում է 300-3400 Հց հաճախականային տիրույթում, ապա HD ձայնով հեռախոսազանգն իրականացվում է առավել մեծ` 50-7000 Հց հաճախականային տիրույթում, որի շնորհիվ մարդկային ձայնի և շրջապատող աշխարհի բոլոր նրբերանգները լսելի են դառնում: HD ձայնի հնարավորություն ունեցող առաջին հեռախոսն արդեն Հայաստանում է և վաճառքում է Orange-ի խանութներում:

Ապե Ջան
25.06.2010, 13:40
HD ձայն. որակի նոր չափանիշ

Ես ճիշտ հասկացա՞
պետք է գնեմ իրենց նոր հեռախոսներից, որոնք նախատեսված են իրենց նոր ծառաճության որակը տեսնելու համար՞:

Hda
25.06.2010, 14:24
Ես ճիշտ հասկացա՞
պետք է գնեմ իրենց նոր հեռախոսներից, որոնք նախատեսված են իրենց նոր ծառաճության որակը տեսնելու համար՞:

մոտավորապես
-ցանկացած,այդ չափանիշին բավարարող....50-7000 Հց

հ.գ.
տեսնելու չէ-լսելու :)
համ էլ դա առանձին ծառայություն չի--իրենց ծառայության նոր որակը

Կարապետ
29.06.2010, 17:18
HD ձայն. որակի նոր չափանիշ

Կարող եք տարբերությունը (http://orangearmenia.am/mobile/services/HD-voice/) զգալ
HD voice (http://orangearmenia.am/mobile/services/HD-voice/)

Ապե Ջան
29.06.2010, 17:34
Իսկ սա (http://s004.radikal.ru/i208/1006/b9/b59c07425f39.jpg) ի՞նչ մոդել է

http://s004.radikal.ru/i208/1006/b9/b59c07425f39.jpg (http://www.radikal.ru)

Hda
29.06.2010, 18:37
Իսկ սա (http://s004.radikal.ru/i208/1006/b9/b59c07425f39.jpg) ի՞նչ մոդել է

http://s004.radikal.ru/i208/1006/b9/b59c07425f39.jpg (http://www.radikal.ru)

գոնե գրեին,որ սա Nokia 6720 Classic չի

Hda
08.07.2010, 10:19
իմ Orange էջը էջից հնարվորություն կար ձրի SMS ներ ուղարկել Orange-ի բաժանորդներին:
Այսօր փորձեցի 5 դրամ տարավ, շուտվանից ա՞ վճարովի դառել:

Alen86
10.07.2010, 19:56
իմ Orange էջը էջից հնարվորություն կար ձրի SMS ներ ուղարկել Orange-ի բաժանորդներին:
Այսօր փորձեցի 5 դրամ տարավ, շուտվանից ա՞ վճարովի դառել:

Միշտ էլ վճարովի ա եղել /Կախված սակագնային պլանից/
Եթե մինչև եդ ձրի ես ուղարկել ուրեմն բախտ բերելա ծրագրային 'զբոյ' ա եղել:)

Alen86
13.07.2010, 20:33
Սպասենք նոր ակցիաի ՛՛Գունավոր համարները բոլորի համար են՛՛

Ապե Ջան
13.07.2010, 21:21
Սպասենք նոր ակցիաի ՛՛Գունավոր համարները բոլորի համար են՛՛

Եթե կարելի է ավելի մանրամասն:

BOBO
13.07.2010, 21:46
Եթե կարելի է ավելի մանրամասն:

Գոլդ համար 1000 դրամով:)) ինչ հերթեր են լինելու...:D:D

Ապե Ջան
13.07.2010, 21:58
Գոլդ համար 1000 դրամով:)) ինչ հերթեր են լինելու...:D:D

Ինֆորմացիան վստահելի աղբյուրներից է՞

Կարապետ
13.07.2010, 22:04
Սպասենք նոր ակցիաի ՛՛Գունավոր համարները բոլորի համար են՛՛

Եթե կարելի է ավելի մանրամասն:

Ինձ էլ հետաքրքրեց:o

BOBO
13.07.2010, 22:07
Ինֆորմացիան վստահելի աղբյուրներից է՞

Չէ ենթադրում եմ

Alen86
13.07.2010, 23:07
Եթե կարելի է ավելի մանրամասն:
Մանրամասները դեռ մշակվում են ու գաղտնի են :secret:ՈՒղակի կարող եմ ասել որ ակցիան վերաբերվելու է գոլդ համարներին և լինելու է բավականին հետաքրքիր և աննախադեպ:

Գոլդ համար 1000 դրամով:
Դե չգուշակեցիր;)

BOBO
13.07.2010, 23:12
Մանրամասները դեռ մշակվում են ու գաղտնի են :secret:ՈՒղակի կարող եմ ասել որ ակցիան վերաբերվելու է գոլդ համարներին և լինելու է բավականին հետաքրքիր և աննախադեպ:

Դե չգուշակեցիր;)

լավ 1 դրամով:D

Alen86
13.07.2010, 23:15
լավ 1 դրամով:D

Այ դա ավելի մոտ է:hands:hands

Ապե Ջան
14.07.2010, 01:38
Սպասենք նոր ակցիաի ՛՛Գունավոր համարները բոլորի համար են՛՛

Մանրամասները դեռ մշակվում են ու գաղտնի են :secret:ՈՒղակի կարող եմ ասել որ ակցիան վերաբերվելու է գոլդ համարներին և լինելու է բավականին հետաքրքիր և աննախադեպ:

Դե չգուշակեցիր;)

Հարգելի Alen86 եթե չունես ամբողջական ու կոնկրետ ինֆորմացիա, ապա կխնդրեմ քեզ թեման խաղ-զրուցարանի չվերածել, դրա համար կա հատուկ թեմա: (http://www.akumb.am/showthread.php/55530-%D4%B6%D6%80%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6?p=2052456#post2052456)Գուշակություն ենք անում:

Hda
14.07.2010, 07:23
Միշտ էլ վճարովի ա եղել /Կախված սակագնային պլանից/
Եթե մինչև եդ ձրի ես ուղարկել ուրեմն բախտ բերելա ծրագրային 'զբոյ' ա եղել:)

եթե վճարովի,ապա ինչու միայն Օրանժի բաժանորդներին՞, մեկա վճարում եմ
տրամաբնություն չեմ տեսնում,Օրանժի տնտեսական մարտավարությանն էլ հեչ նման չի...Միգուցէ տեխնիկական խնդիր կա՞ մյուս բաժանորդներին ուղարկելու:
Ալեն ջան, մեկ է նորություն կա էտ փոխանցումից

Մեզ հետ հեշտությամբ կարող եք գումար փոխանցել Օրանժի այլ
բաժանորդներին: -առաջին օրվնից կայքում նշված է:Կարողա՞ արդեն գործում է,տեղյակ չեմ:

չեզոք
14.07.2010, 14:59
BlackBerry® ծառայությունը կգա Հայաստան
15:12 • 14.07.10

Օրանժ Արմենիա և Research In Motion (RIM) (NASDAQ: RIMM; TSX: RIM) ընկերություններն այսօր հայտարարել են, որ այս ամառվա ընթացքում Հայաստանում կներկայացնեն BlackBerry® ծառայությունը: BlackBerry® լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղում է, որը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ օգտվել էլ. փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից և բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից: BlackBerry® ծառայության մեկնարկով Orange-ի հաճախորդները կարող են վայելել ազատությունը և աշխատանքի արդյունավետւթյունը BlackBerry® սմարթֆոնների օգնությամբ և կապի մեջ լինել և մշտապես մուտք ունենալ դեպի տեղեկատվություն` նույնիսկ լինելով շարժման մեջ:

«Մենք ուրախ ենք առաջարկել մեր հաճախորդներին BlackBerry® ծառայությունը, որը նրանց ազատության և արդյունավետության նոր հնարավորություններ կտա ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում: Մեր նպատակն է հաճախորդներին առաջարկել սմարթֆոնների իրական ընտրություն, որոնք կհամապատասխանեն ցանկացած կենսակերպի: Սա ևս մի քայլ է` փոխելու մեր հաճախորդների կյանքը և տեխնոլոգիաների շնորհիվ հարստացնելու այն»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Մեզ համար շատ մեծ հաճույք էր համագործակցել Orange-ի հետ BlackBerry® լուծումը Հայաստանում ներկայացնելու համար: BlackBerry® սմարթֆոնները ճիշտ ընտրություն են հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են կապի մեջ լինել գործընկերների, ընկերների և ընտանիքի հետ, ինչպես նաև հեռախոսի միջոցով հեշտությամբ մուտք ունենալ թե գործնական և թե անձնական բնույթի բովանդակությանը»,- ասել է RIM-ի Կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Մարկ Գիբերտը:

Մեկնարկին Orange-ն իր հաճախորդներին կառաջարկի BlackBerry® Bold™ 9700 սմարթֆոնը: BlackBerry® Bold 9700 սմարթֆոնը դրսևորում է գերազանց աշխատանք, ֆունկցիոնալություն և հնարավորություններ, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ, ինչպես նաև ունի գերարդիական պրոցեսոր (624 ՄՀց), 256 ՄԲ հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi®, 3.2ՄՊ տեսախցիկ և բարձր հստակության շլացնող էկրան: Նորագույն ինժեներական լուծումները և պրեմիում որակը տարածվում են նաև այս սարքի արտաքին տեսքի վրա, որն առանձնանում է ինտեգրված սենսորային հարթակով, գերզգայուն, տարբերակված և հատուկ տաշվածքներով ստեղնաշարով: Մուգ քրոմային շրջանակը և կաշենման հետնամասը սմարթֆոնին հաղորդում են կոկիկ և նրբագեղ տեսք, իսկ նեղ պրոֆիլը, հարմար ծանրությունը և փափուկ կողամասերը աներևակայելի հարմարավետության զգացողություն են փոխանցում այն ձեռքում պահելիս:

Orange-ը BlackBerry® ծառայություններ կառաջարկի կորպորատիվ հաճախորդներին, փոքր բիզնեսներին և անհատներին:

Tert.am

Chuk
15.07.2010, 15:55
Մոդերատորական. Թեմայի վերջին՝ անձնական բնույթի գրառումները ջնջվել են: Մի՛ շեղվեք թեմայից, մնացեք կոռեկտության ու փոխադարձ հարգանքի սահմաններում:

Alen86
20.07.2010, 11:19
"Այսուհետ ստացեք ձեր նախընտրած բրոնզե,արծաթե,ոսկե կամ պլատինե համարն անվճար կատարելով համապատասխան " 5000,10000.50000,100000 դրամ կանխավճար Օրանժի ծառայություններից օգտվելու համար:

tikopx
20.07.2010, 13:48
Այսուհետ Orange-ի ցանկացած հաճախորդ կարող է ստանալ բրոնզե, արծաթե, ոսկե և պլատինե հեռախոսահամար անվճար` կատարելով համապատասխան 5000, 10000, 50000, 100000 դրամ կանխավճար, որը կարող է օգտագործել Orange-ի ծառայություններից օգտվելու համար:

Այսպիսով, «գունավոր» համարի դիմաց բաժանորդն այսուհետ ոչինչ չի վճարի: «Ամառն Orange-ում անցնում է «լավ բաները բոլորի համար են» կարգախոսի ներքո:

«Գունավոր» համարները միշտ հատուկ կարևորություն են ունեցել Հայաստանում, որոնց համար մարդիկ ստիպված են եղել վճարել, և հաճախ` բավականին բարձր գին: Orange-ի բաժանորդներն այլևս խոչընդոտներ չեն ունենա «լավ բաներից» օգտվելու համար, քանի որ այն գինը, որ նրանք պետք է վճարեին համար ձեռք բերելու համար, այժմ ամբողջությամբ կօգտագործեն իրենց հարազատների հետ շփվելու համար»,- այսօր լրագրողների հանդիպմանն ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Գունավոր» համարների այս հնարավորութունը չի վերաբերի միայն «ադամանդ» կատեգորիայի հեռախոսահամարներին, որոնք առայժմ ներկայացված չեն վաճառքում: Այդ համարներն ապագայում կվաճառվեն աճուրդով, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Orange-ի` երեխաներին ուղղված բարեգործական ծրագրին:

Աղբյուր (http://www.bit.am/2632-13291408138013811398-137713981406139513771408-13811398.html)

Ապե Ջան
20.07.2010, 14:08

Հարգեցի, եթե իրոք տրամադրվի երեխաներին:

Hda
20.07.2010, 15:17
«Գունավոր» համարները միշտ հատուկ կարևորություն են ունեցել Հայաստանում, որոնց համար մարդիկ ստիպված են եղել վճարել, և հաճախ` բավականին բարձր գին:

Ի՞նչ ստիպված ի մասին է խոսքը:Մարդ ստիպված պիտի վճարի միայն անհարժեշտ կամ անփոխարինելի բաների համար:Գունավոր համար ունենալը կարծես դրնացից ոչ մեկը չի:Եթե սա ինչ որ մեկի անհաջող թարգմանությունը չէ,ապա Օրանժին <-1> իմ կողմից:

tikopx
20.07.2010, 15:26

չգիտեմ ստիպված են եղել թե չէ,դժվար թե անհաջող թարգմանություն լինի ,բայց հաստատ գիտեմ ամենաքիչը 2 մարդ ստիպված վիվային ու արմետնտելին փողա տվել տենց համարի համար ու ավելի թանկ

davidus
20.07.2010, 15:32

էէէ, էնքան մարդ ա իրա երեխու բերանից հացը կտրում ու ստիպված Bentley կամ AstonMartin առնում: Դաժան աշխարհ ա...

Ամեն դեպքում առաջինն են, որ փաստացի անվճար են տրամադրում համարները, ու էս առումով նորարարություն ա:

Hda
20.07.2010, 16:09
էէէ, էնքան մարդ ա իրա երեխու բերանից հացը կտրում ու ստիպված Bentley կամ AstonMartin առնում:
Այ որ <մարդ> այսպես նշած լինեիր լրիվ համաձայն կլինեի:

Ամեն դեպքում առաջինն են, որ փաստացի անվճար են տրամադրում համարները, ու էս առումով նորարարություն ա:
Էտ անվճարը մի քիչ հարաբերական է ստացվում տվյալ պարագայում:Ոնց որ մի բլոկ սիգարետ առնես,ձրի կրակայրիչ ստանաս:Ինձ որ լինի ես էտ գունավոր համարները իրոք ձրի կտամ -խոսքի ինչ որ գումարի սահմանում ամսական եկամտահարկ վճարած մարդուն,այն էլ խաղարկությամբ:Կամ Էլ աշխատանքի տեղավորման բյուրոում գրանցված:Կամ էլ.....
Երբ ասում են մարդիկ,ես հասկանում եմ բնակչության մեծ մասը,կամ գոնէ բավականին մեծ թվով անձնավորությունները:Եթե այդպես լիներ,ապա հիմա խառը համարները ավելի թանկ ու պահանջարկ պիտի ունենային:
Լինելով Օրանժի ջատագովը-ամեն դեպքում շատ պարզ ճշմարտություն---- ոչ մեկն էլ ձրի մեզ ոչինչ չի տա,սա պարզապես երթական մարկետինգային հնարքն է:Ուղղակի շատ ուրախ կլինեի,այնքան գիտակից լինեինք,որ մեր համար այլ ավելի կարևոր արժեքները առաջնային լինեն:Եվ ոչ մի կոմերցիոն հաստատություն նմանատիպ հնարքներով չփորձեր ժողովրդի-մարդկանց աչքին հրեշտակ երևալ:
Ոչ հեռավոր անցյալում,քանի կաբելային ինտերնետը մեծ տարածում ուներ-կային <մարդիկ>,որ պատրաստ էին թվեր վճարել գոլդ IP համար..

Rammstein
20.07.2010, 18:47
Բայց նույն Օրանժը մինչեւ հիմա վաճառում էր էդ գոլդ համարները: Հիմա երեւի մնացել են համեմատաբար «վատ» գոլդ համարները, իսկ «լավերը» արդեն վաճառվել են:
Ամեն դեպքում էս քայլը միմիայն սեփական շահերից ա բխում, որտեւ արդեն որիշ ձեւ չունեն բաժանորդ հավաքելու:

չգիտեմ ստիպված են եղել թե չէ,դժվար թե անհաջող թարգմանություն լինի ,բայց հաստատ գիտեմ ամենաքիչը 2 մարդ ստիպված վիվային ու արմետնտելին փողա տվել տենց համարի համար ու ավելի թանկ

Իսկ ո՞վ ա էդ 2 հոգուն ստիպել, որ գոլդ համար վերցնեն, մի՞թե Վիվան ու Բիլայնն են ստիպել: :think

davidus
20.07.2010, 19:49
Այ որ <մարդ> Էտ անվճարը մի քիչ հարաբերական է ստացվում տվյալ պարագայում:.....

Լինելով Օրանժի ջատագովը-ամեն դեպքում շատ պարզ ճշմարտություն---- ոչ մեկն էլ ձրի մեզ ոչինչ չի տա,սա պարզապես երթական մարկետինգային հնարքն է:Ուղղակի շատ ուրախ կլինեի,այնքան գիտակից լինեինք,որ մեր համար այլ ավելի կարևոր արժեքները առաջնային լինեն:Եվ ոչ մի կոմերցիոն հաստատություն նմանատիպ հնարքներով չփորձեր ժողովրդի-մարդկանց աչքին հրեշտակ երևալ:
Ոչ հեռավոր անցյալում,քանի կաբելային ինտերնետը մեծ տարածում ուներ-կային <մարդիկ>,որ պատրաստ էին թվեր վճարել գոլդ IP համար..

Ասածիդ միանշանակ համաձայն եմ, էսօր ձրի պանիր նույնիսկ թակարդում չկա, բայց եթե համեմատենք մյուս օպերատորների հետ, պիտի նշենք, որ 500.000-ով կարող ա համար վաճառեին, վերջում մի հատ շնորհակալություն էլ չասեին: Բայց էս դեպքում տվածդ փողին համարժեք խոսում ես: Փաստացի վճարում ես ծառայության համար, որը քեզ մատուցվելու է հետագայում...

Չգիտեմ, ես որ դրական գնահատեցի... բայց դե ԱՐՄԵՆԹԵԼ-իս համարը օրանժի պլատինի հետ չեմ փոխի... :))

Hda
20.07.2010, 20:18
Ասածիդ միանշանակ համաձայն եմ, էսօր ձրի պանիր նույնիսկ թակարդում չկա, բայց եթե համեմատենք մյուս օպերատորների հետ, պիտի նշենք, որ 500.000-ով կարող ա համար վաճառեին, վերջում մի հատ շնորհակալություն էլ չասեին: Բայց էս դեպքում տվածդ փողին համարժեք խոսում ես: Փաստացի վճարում ես ծառայության համար, որը քեզ մատուցվելու է հետագայում...

Ես էլ:Պարզապես էնքան լավ վիճակում ենք ,որ նորմալը մեր համար դարձել է գերազանց,բավարարը-լավ, վատը-բավարար:

Չգիտեմ, ես որ դրական գնահատեցի... Ես էլ:
բայց դե ԱՐՄԵՆԹԵԼ-իս համարը օրանժի պլատինի հետ չեմ փոխի... :))

Ես չէ: Ինձ որ էտ պլատինի գումարն էլ վրից պրեմիա տան, փոխող եմ :D

tikopx
20.07.2010, 20:32
Բայց նույն Օրանժը մինչեւ հիմա վաճառում էր էդ գոլդ համարները: Հիմա երեւի մնացել են համեմատաբար «վատ» գոլդ համարները, իսկ «լավերը» արդեն վաճառվել են:
Ամեն դեպքում էս քայլը միմիայն սեփական շահերից ա բխում, որտեւ արդեն որիշ ձեւ չունեն բաժանորդ հավաքելու:

Իսկ ո՞վ ա էդ 2 հոգուն ստիպել, որ գոլդ համար վերցնեն, մի՞թե Վիվան ու Բիլայնն են ստիպել: :think

ոչ ոք էլ չի ստիպել

Absar21
27.07.2010, 22:48
Բարի երեկո..ժողովուրդ ջան մի հարց ունեմ ու միգւցե պատասխանը այս թեմայում լինի բայց շատ երկար է ու էսքանը կարդալ մի քիչ դժվար կլինի...Հարցս հետևյալն է...

Beeline -ի MF622 մոդեմը բաց է Օրանժի ինտերնետի համար թե ոչ???Հարցս առաջացավ որովհետև այդ մոդեմը ճանաչում է Օրանժի քարտի անտենան...ու նույնիսկ արձագանքում է երբ փոխում ես UMTS kam EDGE. Եթե ճանաչում է չէիք ասի ինչ կարգավորումներ անեմ...Շնորհակալություն...

Rammstein
27.07.2010, 23:12

Այո, ես փորձել եմ, ստացվում է:
Մոդեմի Extra initialization command-ի տողում պիտի գրվի հետեւյալը.

AT+CGDCONT=1,"IP","internet.orange"

Ապե Ջան
28.07.2010, 00:28
Փաստորեն Բիլայնի մոդեմով կարող եմ Օրանժ - ի քարտի հետ մեկտեղ իր ցանցին միանալ ու նորմալ աշխատել :8

Hda
28.07.2010, 06:18
Փաստորեն Բիլայնի մոդեմով կարող եմ Օրանժ - ի քարտի հետ մեկտեղ իր ցանցին միանալ ու նորմալ աշխատել :8

ոչ մեկտեղ,ոչ էլ միաժամանակ
կամ-կամ
կարելի է կոֆե խմելու հետ մեկտեղ :)

Rammstein
28.07.2010, 10:01
Փաստորեն Բիլայնի մոդեմով կարող եմ Օրանժ - ի քարտի հետ մեկտեղ իր ցանցին միանալ ու նորմալ աշխատել :8

Սկսենք նրանից, թե ինչ ես հասկանում Բիլայնի մոդեմ ասելով: Եթե գնաս Բիլայնի գրասենյակ ու առնես MF100 մոդեմ, ապա` ոչ, չես կարողանա, դա կողպված մոդեմ ա ու աշխատում ա միայն Բիլայնի քարտով: Իսկ MF622 մոդեմը կողպած չէին վաճառում, բայց հիմա դրանից էլ վաճառքում չկա:

Ապե Ջան
29.07.2010, 01:56

բա ո՞նց կամ որտեղ կարելի է Unlock անել՞

ոչ մեկտեղ,ոչ էլ միաժամանակ
կամ-կամ
կարելի է կոֆե խմելու հետ մեկտեղ :)

Ապրես :hands գիտես ծիծաղից աթոռից ընկա

Rammstein
29.07.2010, 11:07
բա ո՞նց կամ որտեղ կարելի է Unlock անել՞

Չգիտեմ, միայն լսել եմ, որ Սարյանի վրայի փոստում էին անում: Եթե իրոք անում են, ապա թերեւս անլոք կարան անեն նաեւ Վիվայի ու Օրանժի մոդեմները: Էդ մոդեմների մեջից արագության տեսանկյունից ամենալավը ու ծրագրային տեսանկյունից ամենավատը երեւի Օրանժի մոդեմն ա: :)

Absar21
29.07.2010, 16:27
Այո, ես փորձել եմ, ստացվում է:
Մոդեմի Extra initialization command-ի տողում պիտի գրվի հետեւյալը.

AT+CGDCONT=1,"IP","internet.orange"

Rammstein ջան չստացվեց,եթե դժվար չի կարող ես ավելի մանրամասն բացատրել, MF622 մոդեմի մեջ տվյալները ոնց լրացնեմ՞՞ ինձ թվում ա ես սխալ կամ կիսատ եմ լրացնում,օրինակ access point,user name և այլն․․․ բայց անտենան օրանժի քարտով նորմալ տեսնում ա,կօնեկտ տալուց հետո երկար ժամանակ փորձում ա միանալ հետո remote server -i հետ կապված սխալ ա տալիս․․․

Hda
29.07.2010, 17:19

Rammstein-ի նշածը հենց access point-ն է
user name ու pasw չկա

Rammstein
29.07.2010, 20:19
Rammstein-ի նշածը հենց access point-ն է
user name ու pasw չկա

Ուղղում. acccess point-ը իմ գրածի մեջ կա, ոյլ ոչ թե իմ գրածն ա:

Absar21.
Հեռախոսահամար. *99#
Acccess point. internet.orange

Էսքանը մոդեմի ծրագրի մեջ ես գրում, բայց միայն դա հերիք չի: Բացում ես Device manager-ը, Modems բաժնում գտնում ես ZTE մոդեմդ, բացում ես դրա Properties-ը, այնուհետեւ Advanced թաբում կտեսնես մի տող` «Extra initialization commands:», այ էդ տողում լրացնում ես (պատճենում ես) էն նախորդ գրառմանս մեջ գրած տողը: :)

Ապե Ջան
29.07.2010, 20:21
Orange-ն ընդլայնում է իր ծածկույթը

http://www.armtech.am/wp-content/uploads/2010/07/images-3.jpg

Orange-ը շարունակում է ընդլայնել իր ծածկույթը: «Օրանժ Արմենիա» ընկերության հայտարարության համաձայն` Orange-ի ձայնային և ինտերնետ ծառայություններն արդեն հասանելի են դառնում մի շարք հեռավոր քաղաքներում և գյուղերում, մի շարք զբոսաշրջային վայրերում, իսկ կապը ուժեղանում է միջպետական նշանակություն ունեցող մայրուղիների վրա: Ցանցի ընդլայնման վերջին աշխատանքների շնորհիվ Orange-ի ծածկույթում են հայտնվել Ջերմուկը, Գառնին, Ագարակը, Զանգեզուրը, Ստեփանավանը, ինչպես նաև Վայոց Ձորի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մի շարք գյուղեր: Լայնածավալ աշխատանքներ են տարվել նաև ճանապարհների և մայրուղիների վրա ծածկույթի բարելավման ուղղությամբ, որի արդյունքում ներկայումս ամբողջությամբ ծածկույթով են ապահովված դեպի Իրան տանող մայրուղին, ինչպես նաև գյուղերը մարզկենտրոններին միացնող ճանապարհներ:Ցանցի ընդլայնման և հզորացման առումով ընկերությունը ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում, որի արդյունքում ամեն շաբաթ մոտ 5 նոր բազային կայան է տեղադրվում Հայաստանի տարբեր մարզերում:

Այսօր Orange-ի ցանցը ծածկում է Հայաստանի բնակչության ավելի քան 85%-ը, որը 2010 թվականի վերջին կհասնի մոտ 95%-ի:

Հղում (http://www.armtech.am/orange-%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%AC%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%AB%D6%80-%D5%AE%D5%A1%D5%AE%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%A8/)

Hda
29.07.2010, 21:10
Ուղղում. acccess point-ը իմ գրածի մեջ կա, ոյլ ոչ թե իմ գրածն ա:

Absar21.
Հեռախոսահամար. *99#
Acccess point. internet.orange
ուղղում.ես ասել եմ նշածն է,այլ ոչ գրածը

Էսքանը մոդեմի ծրագրի մեջ ես գրում, բայց միայն դա հերիք չի: Բացում ես Device manager-ը, Modems բաժնում գտնում ես ZTE մոդեմդ, բացում ես դրա Properties-ը, այնուհետեւ Advanced թաբում կտեսնես մի տող` «Extra initialization commands:», այ էդ տողում լրացնում ես (պատճենում ես) էն նախորդ գրառմանս մեջ գրած տողը: :)

Absar21.
Էսքանը մոդեմի ծրագրի մեջ ես գրում ու միայն դա հերիք է,հաշվի չառնելով,որ user և passw դաշտերն էլ դատարկ պիտի լինեն :

Rammstein
Նշածդ,երբ տվյալ մոդեմի ծրագիր չես օգտագործում,այլ օգվում ես WINDOWS-ի ստանդարտ ծրագրային ապահովումից :) :)

Hda
29.07.2010, 21:39
հետագա շարունակությունն էլ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/49207-Orange%E2%80%93%D5%AB-%C2%AB%D4%BB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%A1%C2%BB-%D5%B6)

tikopx
31.08.2010, 10:57
նոր sms եկավ, սեպտեմբերի 1-ին բոլոր տեղական զանգերը 1 դրամ, իսկ դեպի օրանժ ցանց մինչև հոկտեմբերի 3-Ը :hands
Դե օրանժը ուրիշա ելի

Ապե Ջան
31.08.2010, 10:58
նոր sms եկավ, սեպտեմբերի 1-ին բոլոր տեղական զանգերը 1 դրամ, իսկ դեպի օրանժ ցանց մինչև հոկտեմբերի 3-Ը :hands
Դե օրանժը ուրիշա ելի

Լյավա լյավա...

terev
31.08.2010, 11:43
նոր sms եկավ, սեպտեմբերի 1-ին բոլոր տեղական զանգերը 1 դրամ, իսկ դեպի օրանժ ցանց մինչև հոկտեմբերի 3-Ը :hands
Դե օրանժը ուրիշա ելի

Ապեր. հլը լավ նայի, ոնց որ մինչև հոկտեմբերի 31-ն ա:

Մի ուրիշ sms էլ ա եկել:

Բարև: Լիցքավորեք Ձեր հաշիվը 1500 և ավելի դրամով 3 օրվա ընթացքում և ստացեք Օրանժ բոնուսային միավորներ լիցքավորված գումարի 10%-ի չափով:

tikopx
31.08.2010, 12:26
Մի ուրիշ sms էլ ա եկել:
2-ը ինձ չի եկել

չեզոք
31.08.2010, 13:01
Ապեր. հլը լավ նայի, ոնց որ մինչև հոկտեմբերի 31-ն ա:

Մի ուրիշ sms էլ ա եկել:

էտ 2-րդ սմսի պահով ուզումա ասել երեք օրա մնացել, որ լրանա 1 ամիս ինչ վերջին անգամ 1500 և ավելի գումար ես լիցքավորել, մեկ ամիսը լրանալուց հետո եթե հաշիվտ լիցքավորես 1500 դրամ դրա դիմաց կտրվի 5 տոկոս բոնուս 10-ի փոխարեն:

Norton
31.08.2010, 16:40
Հեռախոսը` մեկ դրամ

http://www.a1plus.am/content/301x168/113eb881fdc88cef870d00adbf823e1b.jpg
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր հայտարարել է ուսումնական տարվա մեկնարկին նվիրված ակցիայի մասին, որի շրջանակներում օպերատորն առաջարկում է ձեռք բերել բջջային հեռախոսների 3 մոդելներ (Nokia 1616, Alcatel OT206 и Samsung E1081) 1 դրամով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այսօր Երեւանում ներկայացնելով ակցիայի մանրամասները` Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն ասել է, որ հեռախոսները կարելի է ձեռք բերել սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը` Orange-ի որեւէ խանութում հաշիվը լիցքավորելով 8000-12 000 դրամով: Գումարը բաժանորդը կարող է օգտագործել մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը:

Արամ Մկրտչյանը տեղեկացրել է, որ բացի ակցիայից, Orange-ը պատրաստել է եւս մեկ անակնակալ. «Սեպտեմբերի 1-ին Orange-ի «Խոսենք» եւ «Ամեն ամիս» սակագնային պլանների բաժանորդները կարող են ՀՀ այլ բջջային եւ ֆիքսված օպերատորների համարներին զանգահարել 1 դրամ/րոպե սակագնով: Ավելին, այդ սակագինը կգործի մինչեւ հոկտեմբերի 31-ը Orange Armenia-ի ցանցի ներսում»:

Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան շնորհավորել է դպրոցականներին եւ ուսանողներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` նշելով, որ Orange Armenia-ի ակցիան հասանելի կլինի բջջային օպերատորի ինչպես գործող, այնպես էլ նոր բաժանորդներին:

Hda
31.08.2010, 17:11
պատկերացնում եք ,եթե բոլորիս ձեռքին Օրանժ լիներ ինչ կայֆ կլիներ...:D

terev
31.08.2010, 17:18
Դզեց էս ակցիան:
Մեկա մեր համարներից մեկը, ամիսը 3000-4000 դրամ լիցքավորում եմ, հենա կարելի ա միանգամից 12000 լիցքավորել, համ էլ անվճար հեռախոս կտան: :)
Ժողովուրդ ով՞ ա ծանոթ էդ հեռախոսներին, որը՞ կարելի ա վերցնել:

Hda
31.08.2010, 17:40

դե մոտավոր էտ գնանոց հեռախոսներ են:կարաս հաշվես կամ էլ որ հեռախոսը առնում ես էտ գումարի էլ բալանսդ են ավելացնում..

terev
31.08.2010, 18:19
դե մոտավոր էտ գնանոց հեռախոսներ են:կարաս հաշվես կամ էլ որ հեռախոսը առնում ես էտ գումարի էլ բալանսդ են ավելացնում..

Չէ Hda ջան: Ինձ հեռախոս պետք չի: :)
Կակռաս ես հաշվում եմ, որ մի 3 ամսվա միանգամից եմ լիցքավորում, իսկ իրանք ինձ հեռախոս են նվեր տալիս:

Այ, որ մի 40000-60000-ոց հեռախոսներ տային այս պայմաններով, շատ լավ կլիներ: :)
Մեկել, որ էլեկտրոցանցն ու գազի գրասենյակն էլ էսպիսի ակցիաներ անեին, լավ կլիներ: :D
Արա դե շատ անկուշտ ենք էլի: :))

Universe
11.09.2010, 13:55
Ո՞վ ա խաբար, հնարավոր է ասենք էտ հեռախոսներից վերցնենք, ու ՍՄՍ ի կամ նմանատիպ այլ ծառայության միջոցով մեջի եղած գումարով կոմունալ մուծումներ անենք…

Կարապետ
12.09.2010, 14:28
http://orange-ftgroup.am/flash/carousel/images/Intenet-hima-14.4-722x265-am.jpg (http://orange-ftgroup.am/)
Ինչ որ մեկը վերցրելա?

------------------------------------------------------------

http://orange-ftgroup.am/upload/medialibrary/64b/1-dram-520x209-Dongle-am.jpg (http://orange-ftgroup.am/1-dram/index.php?#new-phones-for-1-dram)
Նվերները՝
http://orange-ftgroup.am/upload/medialibrary/f3d/gift-1.jpg Ինտերնետ Հիմա 9 000 դրամ սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում
http://orange-ftgroup.am/upload/medialibrary/b36/gift-3.jpg Ինտերնետ Հիմա 11 000 դրամ սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում
http://orange-ftgroup.am/upload/medialibrary/4b4/gift-2.jpg Ինտերնետ Հիմա 20 000 դրամ սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում

tikopx
15.09.2010, 18:29
«Օրանժ / Ֆրանս Տելեկոմ խմբի» նախագահի` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գծով ղեկավարի ` Մարկ Ֆոսեի հարցազրույցը Մեդիամաքսին այստեղ` Ահա ,ցավոք ռուսերեն (http://itarmenia.net/%D0%BC%D1%8B-%D1%81%D1%82%D1%80%D0%BE%D0%B8%D0%BC-%D0%B7%D0%B4%D0%B5%D1%81%D1%8C-%D0%B4%D0%BE%D0%BB%D0%B3%D0%BE%D1%81%D1%80%D0%BE%D1%87%D0%BD%D1%83%D1%8E-%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D1%82%D0%B5%D0%B3/)

Norton
15.09.2010, 19:39
http://itel.am/am-news-2-3392.html

Alen86
23.09.2010, 22:37
http://lh3.ggpht.com/_bhlpznsZMu0/TA1HPixXc_I/AAAAAAAAJHQ/UNMfuafR1bo/s640/iphone_4_hd_01.jpg

Շուտով նոր iphone_4-ը Հայաստանում: :)

tikopx
23.09.2010, 22:39
ժող. մի բան եմ իմացել ,չեմ կարում հավատամ , բայց ցավոք իրականությունա` Օրանջին պետական մարմինների կողմից են ստիպել, որ գին չքցի համ ինտերնետի , համ ել խոսելու համար, թե չէ բոլորը սկսած վիվայից տակ եին տալու:)
Դասախոսս ասել, չեմ ասի ով, բայց նորմալ պաշտոնի մարդ:

Universe
23.09.2010, 23:38

Իսկ էտ բոլոր պետական մարմիններին էլ մի հատ պետական մարմինա ստիպել...

Ապե Ջան
27.09.2010, 02:00
Հայաստանում մեկնարկել է iPhone 4-ի պաշտոնական վաճառքը. գինը`305 և 360 հազար դրամ

http://www.armtech.am/wp-content/uploads/2010/09/MG_7654-276x300.jpg

Orange-ն այսօր հայտարարեց Հայաստանում iPhone 4-ի պաշտոնական վաճառքի մասին: Orange-ի խանութներում iPhone 4-ը կարելի է ձեռք բերել հատուկ iPhone-ի համար մշակված սակագնային պլաններով: Այսպես, 16 և 32 ԳԲ հիշողությամբ iPhone 4 հեռախոսները կարելի է ձեռք բերել համապատասխանաբար 305 հազար և 360 հազար դրամով` Ամեն ամիս ամսական բաժանորդագրության հետ միասին: iPhone 4-ն առանձնանում է FaceTime ծրագրով, որի շնորհիվ տեսազանգի երազանքն իրականություն է դառնում: Այն աչքի է ընկնում նաև Apple-ի նորագույն Retina էկրանով, որը հեռախոսի համար երբևէ ստեղծված ամենաբարձր կետայնության էկրանն է, որն ապահովում է տեքստի, պատկերի ու տեսանյութի գերազանց որակ: iPhone 4-ն ունի 5 մեգապիքսելանոց տեսախցիկ` LED լուսարձակով, HD բարձր հստակությամբ տեսաձայնագրման հնարավորություն, Apple-ի A4 պրոցեսոր, գիրոսկոպ և ապահովում է 40 տոկոսով ավելի երկար խոսելաժամանակ: Այն աշխարհում ամենաբարակ սմարթֆոնն է` պատրաստված ապակուց և չժանգոտվող պողպատից` միանգամայն նոր ու գեղեցիկ դիզայնով: iPhone 4-ում տեղադրված է աշխարհի առաջատար բջջային օպերացիոն համակարգը` iOS 4-ը, որը ներառում է ավելի քան 100 նոր հնարավորություններ: Հեղափոխական App Store-ը մուտքի հնարավորություն է ընձեռում ավելի քան 200,000 ծրագրային հավելվածների, այդ թվում` նոր iMovie-ին, որը ստեղծված է հատուկ iPhone 4-ի համար:

Ինչպես նշել է Orange ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը` iPhone 4-ը (http://www.armtech.am/iphone-4-ը-ներսից-և-դրսից/) տեսազանգի հնարավորություն ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս գտնվող iPhone 4-ից օգտվողների համար։

Նշենք նաև, որ աշխարհի ամենաբարակ այս սմարթֆոնը կարելի է ձեռք բերել Orange-ի բոլոր սպասարկման կենտրոններում` հատուկ iPhone 4-ի համար մշակված սակագնային պլաններով, նաև` ապառիկ:

iPhone 4-ի գնի և առաջարկի մանրամասների համար կարող եք այցելել iphone.orangearmenia.am (http://iphone.orangearmenia.am/hy/tariff-plans/) կայքը:

Աղբյուրը (http://www.armtech.am/հայաստանում-մեկնարկել-է-iphone-4-ի-պաշտոնակա/)

terev
07.10.2010, 19:19
Orange Armenia-ն գործարկել է առաջին ինտերնետ-խանութը

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը այսօր գործարկել է ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում առաջին ինտերնետային խանութը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, դա բաժանորդներին թույլ կտա գնումներ կատարել անմիջապես տնից կամ աշխատավայրից:

Առաջին ինտերնետ-խանութ կարելի է այցելել Orange-ի պաշտոնական կայքից կամ eshop.orangearmenia.am (http://eshop.orangearmenia.am/shop/asp/home/) հասցեով: Այստեղ կարելի է գտնել Orange-ի խանութներում ներկայացված հեռախոսների ընտրանին, աքսեսուարներ, 3G մոդեմներ 1 տարվա պայմանագրով կամ առանց պայմանագրի:

Ինտերնետային խանութում կարելի է վճարում կատարել ArCa վճարային համակարգի միջոցով: Գնված ապրանքների առաքումը Երեւանում կատարվում է 24, իսկ մարզերում` 72 ժամվա ընթացքում: Առաքման արժեքն է, համապատասխանաբար, 500 եւ 2500 դրամ:

«Orange-ը ցանկանում է իր առաջարկները հասանելի դարձնել բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր ունեն տանից դուրս գալու խնդիր, կամ պարզապես ժամանակ չունեն գնումների համար: Այս առումով ինտերնետ-խանութը եւս մեկ հնարավորություն է մոտ լինելու մեր հաճախորդներին»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

http://www.itel.am/am-news-2-3431.html