PDA

Դիտել ողջ տարբերակը : «Վեբ»-ն ու «Արմինկո»-ն ընդդեմ ԱրմենՏելի



Artgeo
07.05.2008, 22:00
ՆՈՐ ՎԱՐՈՒՅԹ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՐՄԵՆՏԵԼԻ ԽՆԴՐՈՎ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել ինտերնետ ծառայություններ մատուցող «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունների դիմումների հիման վրա:

«Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները դիմել են Հանձնաժողով, հայտնելով, որ «ԱրմենՏել» ընկերության կողմից ինտերնետ հասանելիության ծառայությունների տրամադրման պայմաններում առկա են մրցակցության սահմանափակման երեւույթներ:

Համաձայն դիմումների, «ԱրմենՏելը» ինտերնետ հասանելիության Hi-Line Unlimited ծառայությունը տրամադրում է` «օգտագործելով հեռախոսային ցանցի պատմականորեն մենաշնորհային կարգով իրեն պատկանող գծի ենթակառուցվածքները, որոնց օգտագործման հնարավորությունից զրկված են այլ ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունները»: «Վեբ» ընկերությունը համարում է, որ «ԱրմենՏելի» այս «քայլերը ակնհայտորեն ուղղված են ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտում եւս մենաշնորհ ձեռք բերելուն»: Միաժամանակ, ըստ «Վեբի» եւ «Արմինկոյի», «ԱրմենՏելը» այլ օպերատորներին մերժում է տրամադրել «հատկացված գծեր» (պորտենցիալ մրցակցող ծառայություն է):

Դիմումատուները Հանձնաժողովին խնդրել են դիտարկել խնդիրը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել, ինչպես նաեւ քննարկել տվյալ ծառայությունների մատուցման բնագավառում «ԱրմենՏելին» որպես գերիշխող դիրք ունեցող ճանաչելու հարցը: Այդ մասին տեղեկացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

http://www.lragir.am/images/lragir_logo2n1.gif (http://www.lragir.am/src/index.php#top)

Artgeo
07.05.2008, 22:31
«Արմինկո» ընկերության ներկայացուցիչը պարզաբանում է...

15:54 • 07.05.08
http://www.tert.am/g_image.php?id=11893&tmb=3

Վերջին օրերին Հայաստանում ուշադրության կենտրոնում է «Արմենտել» ՓԲԸ-ի և հեռահաղորդակցման ոլորտում գործող մի շարք ընկերությունների դիմակայությունը, որի հիմնական պատճառն են ինտերնետ կապի սակագները:

«Արմենտել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը երեկ պարզաբանել էր իր ընկերության դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ: Tert.am-ի խնդրանքով «Արմենտելի» ներկայացուցչի հայտարարությունը մեկնաբանեց «Արմինկո» ՍՊԸ տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանը:

Նրա խոսքերով, բոլոր օպերատորները, ոչ պակաս քան «Արմենտել» ՓԲԸ-ն, ձգտել են իջեցնել ինտերնետ հասանելիության սակագները, սակայն առկա մենաշնորհի դեպքում դա անհնար է եղել։ Սաղյանը նշեց, որ այսօր «Արմենտել» ՓԲԸ-ն փորձում է այդ ձգտումը վերջնականապես դարձնել անհնարին` ամրագրելով նոր մենաշնորհ, այս անգամ՝ ծառայությունների մատուցման ոլորտում։

«Սկսենք նրանից, որ «Արմենտել» ՓԲԸ-ն խտրականորեն իջեցրել է գները՝ պահպանելով մրցակից ընկերությունների համար գործող աստղաբաշխական սակագինը, մինչդեռ հասարակ սպառողի համար սակագները նվազեցվել են տարբեր գնահատականներով հինգից տասն անգամ: Միաժամանակ «Արմենտելը» թույլ չի տալիս այդ սակագներով ստացած ծառայությունը վերավաճառել: Հակառակ «Արմենտել» ՓԲԸ-ի ներկայացուցչի հայտարարության, մրցակից օպերատորները չեն պնդում, որ առաջարկվող ծառայությունն էժան է։ Մրցակիցները նշում են միայն, որ իրենց համար ինտերնետի սակագինը մնացել անփոփոխ և աննախադեպ թանկ` 8100 ԱՄՆ դոլարի կարգի միավոր կապուղու համար», - ասաց Սաղյանը։

Նա նշեց, որ ազատ շուկա հասկացությունը չի վերաբերում «Արմենտել» ընկերությանը, որը զբաղեցնում է գերիշխող դիրք է մենաշնորհային կարգավիճակից զրկվելուց հետո անգամ` տնօրինելով Երևանում մոտ 250 000 բաժանորդ ունեցող հեռախոսացանց։ Երբ խոսքը գնում է տեխնիկական տերմինների մասին, Սաղյանը գերադասում է իրավիճակը նկարագրել ավելի հասկանալի` սիմետրիկ և ասիմետրիկ հասկացություննրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ տալով։ Նրա խոսքով, ծառայությունը մատուցվում է սիմետրիկ կապուղով, որն արհեստականորեն դարձված է «ասիմետրիկ», այսինքն, «Արմենտել» ՓԲԸ-ն իր համար գնում է սիմետրիկ կապուղի, և վաճառում է որպես թերի, «ասիմետրիկ» կապուղի։


«Սա անչափ զարմանալի է, քանի որ 2006 թ նույն «Արմենտել» ՓԲԸ-ն մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում պնդել է, որ ի վիճակի չի մատուցել ասիմետրիկ ծառայություն` ելնելով օպտիկամանրաթելքային կապուղու սիմետրիկ լինելու տեխնիկական սահմանափակումից` դրանով իսկ հիմնավորելով իր գերբարձր սակագները։

Անհնարին դարձնելով իրենից ասիմետրիկ կապուղիներ ստանլը` «Արմենտել» ՓԲԸ-ն դրդեց օպերատորներին դիմել արբանյակային կապին` խելամիտ գներով ծառայություններ ստանալու համար։ «Արմինկո» ընկերության գերիշխող դիրքը մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը արձանագրել է արբանյակային ծառայություն ստանալու մասով, ինչը չի վերաբերում ցանցին կամ ենթակառուցվածքներին, որոնք մենաշնորհային կարգավիճակով պատկանում են «Արմենտել» ՓԲԸ-ին։ Կապ ստանալը ենթադրում է նաև օգտվողին հասցնելու աշխատանք։ Այս առումով, տրամադրության տակ ունենալով ամենամեծ բաշխիչ լարային ցանցը և մոտ 550 000 բաժանորդ Հայաստանում (մինչև 2007 թ հոկտեմբերի 1 –ը՝ մենաշնորհային կարգով), «Արմենտելը» շուկայի ազատականոացումից հետո ստացավ գերիշխող դիրք հենց այդ ցանցի առկայության հետևանքով», - նշեց «Արմինկո»-ի տեխնիկական տնօրենը։

«Արմինկո» ընկերությունը պնդում է, որ ունենալով գերիշխող դիրք ցանցի և ենթակառուցվածքների մասով, «Արմենտել» ՓԲԸ-ն ձգտում է ստանալ նոր գերիշխող դիրք՝ այդ ցանցով մատուցվող ծառայությունների շուկայում և խոչընդոտում է այդ ցանցն օգտագործելու այլ օպերատորների բոլոր օրինական ջանքերին` մերժելով ենթակառուցվածքների տրամադրման բոլոր դիմումները, չսահմանելով տվյալների ցանցից օգտվելու սակագին, ինչպես դա արված է հեռախոսացանցի համար, չիրականացնելով տարանջատված հաշվառում և իրականացնելով խաչաձև ֆինանսավորում, ինչը անհնար է դարձնում որևէ ձևի մրցակցության առկայություն ծառայությունների շուկայում:

Գրիգոր Սաղյանն անդրադարձել է նաև «Արմենտել» ՓԲԸ-ի ներկայացուցչի հայտնած տեսակետին.

««Արմենտել» ՓԲԸ-ի ներկայացուցիչը պնդում է, թե օպերատորներին և հասարակ սպառողներին տրամադրվում են տարբեր ծառայություններ։ Սակայն «Արմենտել» ՓԲԸ պայմանագրի համաձայն, երկու ծառայություններն էլ մատուցվում են առանց որևէ երաշխիքի, որևէ չափանիշի, բացի արագագործությունից, նշված չէ, թե ինչով են այդ ծառայություններն իրարից տարբերվում, չնայած չափվում են նույն միավորով, այն է`կբիթ/վրկ։

Օպերատորների պահանջներից մեկը հենց այդ տարբերության հրապարակային պարզաբանումն է։ «Արմենտել» ՓԲԸ կողմից օրենքին հետևելու պատրատակամության պաշտոնական հայտարարությունը (չնայած, համաձայնեք, մի քիչ անսովոր է լսել, որ ինչ-որ մեկը պատրաստ է հետևել օրենքին, քանի որ օրենքին հետևելը պարտադիր է) ամենակարևորն եմ համարում։ Օրենքը պահանջում է ներկայացնել ցանցի օգտագործման սակագին, իսկ «Արմինկո» ընկերությունը ավելի քան չորս տարի ապարդյուն փորձում է տեղեկանալ «Արմենտել» ՓԲԸ-ից այդ սակագների չափերի մասին։

Ավելին՝ «Արմենտել» ՓԲԸ-ն ներկայացրել է իր սակագները հիմնավորող ծախսերի հաշվարկ, որոնցից կարելի է դուրս բերել 5 դրամ մեկ րոպեի համար սակագինը։ Այսինքն, մեածագույնս «ծանրացվել» են «Արմենտել» ՓԲԸ-ի ծախսերը։ Հաշվարկները հասանելի են հանրությանը Հանրային Ծառայությունները Կարգավորղ հանձնաժողովի կայքէջում։ Ի դեպ, Հանձնաժողոնը չի ընդունել «Արմենտել» ՓԲԸ հիմնավորումները։ Այսօր «Արմենտել» ՓԲԸ-ն կանգնած է տրամագծորեն հակառակ խնդրի առաջ՝ ապացուցել, որ իր տվյալների ցանցի սակագները նվազագույնն են` այսօրվա «BeeLine» «բրենդի փիլիսոփայությունը» հիմնավորելու համար»։

«Այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով «Արմենտել» ՓԲԸ-ն կկարողանա ներկայցնել այդ սակագները, և հետևելով օրենքին՝ սահմանի իր ցանցն այլ օպերատորների կողմից օգտագործելու համար ոչ խտրական սակագներ, հանրությունը և մրցակից օպերատորները կընդունեն «BeeLine» «բրենդի ֆիլիսոփայության» գերակայությունն այլ փիլիսոփայական դպրոցների նկատմամբ», - հավելեց Գրիգոր Սաղյանը։

http://www.tert.am/images/logo.gif (http://www.tert.am/)

Artgeo
16.05.2008, 19:03
ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՄԵՆՏԵԼԻ ՀԵՏ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում «ԱրմենՏելի» դեմ պրովայդերների բողոքների հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում այսօր տեղի է ունեցել քննարկում-խորհրդակցություն` ՏՄՊՊ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների, պրովայդերների եւ «ԱրմենՏելի» ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության նպատակն էր խրախուսել երկու կողմերի միջեւ խնդրի վերաբերյալ համաձայնության հասնելու համար ընթացող բանակցությունները, տեղեկացնում է հանձնաժողովի մամուլի քարտուղարը:

Խորհրդակցության ընթացքում «ԱրմենՏելի» ներկայացուցիչները հայտարարեցին խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու իրենց պատրաստակամությունը, իսկ պրովայդերների ներկայացուցիչները նախընտրելի համարեցին վարույթում արծարծվող խնդիրների լուծումը Հանձնաժողովի որոշմամբ ամրագրելու տարբերակը, որը նրանց հուշագրի դրույթների կատարման լրացուցիչ երաշխիքներ կտա:

Հիշեցնենք, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով ուղղված պրովայդերների բողոքը հետեւյալն էր` «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները դիմել են Հանձնաժողով, հայտնելով, որ «ԱրմենՏել» ընկերության կողմից ինտերնետ հասանելիության ծառայությունների տրամադրման պայմաններում առկա են մրցակցության սահմանափակման երեւույթներ: Համաձայն դիմումների, «ԱրմենՏելը» ինտերնետ հասանելիության Hi-Line Unlimited ծառայությունը տրամադրում է` «օգտագործելով հեռախոսային ցանցի պատմականորեն մենաշնորհային կարգով իրեն պատկանող գծի ենթակառուցվածքները, որոնց օգտագործման հնարավորությունից զրկված են այլ ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունները»: Միաժամանակ, ըստ «Վեբի» եւ «Արմինկոյի», «ԱրմենՏելը» այլ օպերատորներին մերժում է տրամադրել «հատկացված գծեր» (պորտենցիալ մրցակցող ծառայություն է):

Խնդրի վերաբերյալ Հանձնաժողով դիմած պրովայդերներին օրերս միացել է նաեւ «ՔրոսսՆեթ» ընկերությունը:
http://www.lragir.am/images/lragir_logo2n1.gif (http://www.lragir.am/src/index.php#top)

Cassiopeia
16.05.2008, 19:09
Եթե Արմինկոն ու Վեբն ինչ-որ արդյունքների հասնեն, ապա միայն այն բնագավառում, որ անլիմիտ ինտերնետը կլիմիտավորվի, սակայն նրանք երբեք չեն հասնի նրան, որ Արմենտելն իրեն պատկանող հեռախոսային գծերը տրամադրի Առանձնացված կապուղով այլ պրովայդերների ինտերնետ մատուցելու համար… Նրանք պարզապես տակտիկորեն կմերժեն դիմումները, պարզապես պատճառաբանելով, որ տվյալ հեռախոսային հանգույցն ազատ գիծ չունի առանձնացված գծի համար…

-=BaZeL^4=-
16.05.2008, 19:21
Լավ չի ՇԱԱԱՏ լավ չի ...
մինչև էՍ յան ԵՆ յան ...
Բիլայնի բոլոր պոտենցիալ օգտ.-ներին կՔաշի իրա կողմը
:) մինչև 26-27 սպասում եմ ու յԷս էլ օգտվեմ եԴ ծառայությունից...

Ռուֆուս
16.05.2008, 21:27
Էս ինչ ժողովուրդ ենք, ինտերնետը թանկ է, բողոքում ենք, ինտերնետը էժան է, էլի բողոքում ենք :)

Հուսով եմ էս բանակցությունների հետևանքով HiLine-ի տարիֆները չեն բարձրանա, հազիվ էժան ու լավ որակի ինտերնետ ունեցանք:

Sunun
16.05.2008, 21:58
Հայեր Ջան անլիմիտ ինետ էիք ուզում դե հիմա վայելեք

Ռուֆուս
16.05.2008, 22:04
Հայեր Ջան անլիմիտ ինետ էիք ուզում դե հիմա վայելեք

Սունուն ջան, իսկ նոր մոդեմները երբ եք ստանալու?

Sunun
17.05.2008, 16:40
Շուտով

Arm.
17.05.2008, 17:10
Ժողովուրդ,իսկ HiLine-ի գները չեք ասի ,մեկ էլ դա միայն թվային ատեեսներինա վերաբերվում ????

Ռուֆուս
17.05.2008, 21:47
Շուտով
Իսկ ավելի կոնկրետ? Վախենում եմ մոդեմներն էլ սարքեն նույն Իզի Քարտի պատմությունը, հայերից ամեն ինչ սպասելի է, Արմենթելից առավել ևս:


Ժողովուրդ,իսկ HiLine-ի գները չեք ասի ,մեկ էլ դա միայն թվային ատեեսներինա վերաբերվում ????

Գների համար մտի www.beeline.am, ինտերնետն էլ մենակ թվային կայանների համար է: