PDA

Դիտել ողջ տարբերակը : Դմիտրիյ Մեդվեդեվ

ChildOfTheSky
07.05.2008, 15:32
ՄԵԴՎԵԴԵՎԸ ԵՐԴՎԵՑ

Դմիտրի Մեդվեդեւը այսօր երդվեց եւ պաշտոնապես մտավ Կրեմլ:

Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը:

Մեդվեդեւը, որը երկրի վարչապետի առաջին տեղակալն էր, նախագահ է ընտրվել մարտի 2-ին անցկացված ընտրություններում: Ըստ ՌԴ ԿԸՀ-ի` Դմիտրի Մեդվեդեւը ստացել է ընտրողների ձայների 70.28 տոկոսը:

Դմիտրի Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին աջակցության համար:
24881

Ա1+ (http://a1plus.am)

Ի՞նչ կարծիք ունեք այս քաղաքական գործչի մասին: Ի՞նչ ակնկալել նրանից: Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանը Մեդվեդեվի նախագահության օրոք: Կդառնա՞ արդյոք Մեդվեդեվը երկրի միանձնյա ղեկավար, թե՞ կզգացվի Պուտինի ազդեցությունը նրա կառավարմանը: Եվ վերջապես ի՞նչ է սպասվում Ռուսաստանի և անդրկովկասյան տարածաշրջանի պետությունների՝ մասնավորապես Հայաստանի հարաբերություններին:

Գալաթեա
07.05.2008, 15:39
Չայլդ, նենց լավ ես վերնագիրը գրել` ԴմիտրիՅ :D

Պուծինի կուկունա: Ուրիշ ոչինչ:

Ֆրեյա
07.05.2008, 15:43
Ավելի ճիշտ սենց :D:D:D
Դմիտրի Մեդվեդեւ արջուկ խաղալիքը այսօր երդվեց եւ պաշտոնապես մտավ Կրեմլ:

Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը:

Մեդվեդեւ արջուկ-խաղալիքը, որը երկրի վարչապետի առաջին տեղակալն էր, նախագահ է ընտրվել մարտի 2-ին անցկացված ընտրություններում, սակայն, դա երկրի իրական նախագահ է մնում ՎՎ Պուտինը, և շարունակելու է հանգիստ պաշտոնավարել, իսկ Արջուկ-խաղալիքը մեկմեկ պաշտոնական թղթերկստորագրի:D: Ըստ ՌԴ ԿԸՀ-ի` Դմիտրի Մեդվեդեւը ստացել է ընտրողների ձայների 70.28 տոկոսը: :D:D:D Դե չեղած տեղից կաղամբն էլ ա միրգ:D:D:D Էլ ում ընտրեին խեղճերը՞՞՞:D

Դմիտրի Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին աջակցության համար: Նօ Կօմենթս :D:D:D

Kuk
07.05.2008, 15:46
սերժիկին չի հրավիրել չէ՞: Կարողա՞ իմանաք՝ անկոչ հյուրի նման գնացել ա՞, թե չե:think

Երվանդ
07.05.2008, 15:56
սերժիկին չի հրավիրել չէ՞: Կարողա՞ իմանաք՝ անկոչ հյուրի նման գնացել ա՞, թե չե:think

Չէ դեսպաննա ներկա եղել մեր

ChildOfTheSky
07.05.2008, 15:59
Իմ կարծիքով շատ կարճ ժամանակում կհամոզվենք Մեդվեդեվի խաղալիք չլինելու հանգամանքում: Համոզված եմ, որ Ռուսաստանին լուրջ բարեփոխումներ են սպասվում: Հուսով եմ՝ Մեդվեդեվը ավելի ժողովրդավարական լիդեր կլինի և կաշխատի ընդդիմության հետ, խոսքս ժիրինովսկիազյուգանովական կեղծ ընդդիմության մասին չէ:

Kuk
07.05.2008, 16:00
Չէ դեսպաննա ներկա եղել մեր

Յա՜:( խեղջ երեխու երեսի պադոշը մաշվել ա հա՞, փող էլ չունի նորը առնի:(:D

Երվանդ
07.05.2008, 16:00
Իմ կարծիքով շատ կարճ ժամանակում կհամոզվենք Մեդվեդեվի խաղալիք չլինելու հանգամանքում: Համոզված եմ, որ Ռուսաստանին լուրջ բարեփոխումներ են սպասվում: Հուսով եմ՝ Մեդվեդեվը ավելի ժողովրդավարական լիդեր կլինի և կաշխատի ընդդիմության հետ, խոսքս ժիրինովսկիազյուգանովական կեղծ ընդդիմության մասին չէ:

Լօօլ , Հով դու Ռուսաստանի ԱԺՄ-ից ոնց որ լինես:D:D

Ֆրեյա
07.05.2008, 16:02

Child ջան, դա մոտավորապես նույնն ա, որ ասես, Արթուր Բաղդասարյանը շուտով կդառնա ընդդիմություն:
Տենց հուսալով էլ մնալու ենք, որ իրանցից մեկը կարող ա խելքի գա ու հասկանա ինչա արել էսքան տարի:
Իրականում, բոլոր այն մարդկանց շահերը, որոնք իրար հետ ընտրվում, աշխատում, համընկնում են:
Ինչի պետք ա Արջուկ-խաղալիքը ինչ-որ իրա գլխից վեր գործեր բռնի, սկսի դժվարությունների մեջ մտնել, ինչ-որ ժողովրդի համար՞՞՞ Հենա , իրան սենց էլ ա լավ:
Նույնն էլ մեր մոտ ա :)

ChildOfTheSky
07.05.2008, 16:08
Ախր Ռուսաստանը Հայաստան չի, էնտեղ չի կարող Ուկրաինայի կամ Վրաստանի նման հեղափոխություն լինել: Հսկա երկիր ա, քաղաքական իրավիճակի սրումը կարողա հանգեցնի տնտեսության անկայունությանը, ինչը շատ լուրջ և անդառնալի ազդեցություններ կարող է ունենալ Ռուսաստանի և նրանից կախված որոշ երկրների վրա: Ռուսաստանում իշխանափոխությունը պետք դանդաղ և առանց ցնցումների անել:

Ֆրեյա
07.05.2008, 16:15

Ես չեմ ասում հեղափոխություն անեն: Պետք էլ չի: Կարելի է անել հանգիստ իշխանափոխություն, ինչպես գերմանիայում, ֆրանսիայում……
Իրանց պրոբլեմը էն է, որ իրենք չունեն իրական օպոզիցիա ու օպոզիցիոն լիդեր:
Իրենց մոտ էլ է գաղափարակն ճգնաժամ: Չկան զարգացած կուսակցական համակարգ, չկան հասուն կուսակցություններ, որոնք իրարից տարբերվեն հստակ գաղափարախոսությամբ:

Այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ կարիք էլ չունեն ինչ-որ բան փոխելու, չեն էլ հասկանում, որ վատ վիճակում են, մի հատ նայեք իրենց մարզերում ինչ ա կատարվում……… :D

ChildOfTheSky
07.05.2008, 16:19
Կան , լավ էլ կան ՝ Կասյանով:

Ambrosine
07.05.2008, 20:04
պատկերացնում եք` ով ա Պուտինը. ինքը նույնիսկ նախագահ ստորադաս ունի:D

Artgeo
07.05.2008, 22:03
Լօօլ , Հով դու Ռուսաստանի ԱԺՄ-ից ոնց որ լինես:D:D
Եր, Սերժին չեն հրավիրել, շատ հնարավոր ա, որ Ռուսաստանում բարեփոխումներ են սկսվել :o

ԱՆՀՐԱՎԵՐ

http://www.hzh.am/Ynd-foto/Medvedev.jpg

Այսօր Կրեմլում տեղի է ունենալու ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երդման արարողությունը, որին Սերժ Սարգսյանը հրավիրված չէ: Մինչեւ երեկ ուշ երեկո մեզ չհաջողվեց պարզել, թե Հայաստանից ինչ պատվիրակություն է մեկնելու Մոսկվա` մասնակցելու Մեդվեդեւի ինաուգուրացիային, եւ ով է գլխավորելու պատվիրակությունը: Այս հարցերին համառորեն չէին պատասխանում ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարության մամուլի բաժինների ներկայացուցիչները` մեկը մյուսի վրա գցելով այդ պարտավորությունը: Ավելի ուշ Կրեմլին մոտ կանգնած մեր աղբյուրներից պարզեցինք, որ ՀՀ նախագահի անունով որեւէ հրավեր (ինաուգուրացիաների հրավերները, որպես կանոն, ուղարկվում են տվյալ երկրի նախագահի անունով) Հայաստան չի ուղարկվել: Իսկ երբ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հետաքրքրվել է, թե ինչու հրավեր չի ուղարկվում, նրանց պատասխանել են, որ հիմնվելով ընդհանուր արարողակարգի վրա, համաձայն որի` ԱՊՀ երկրների նախագահները մասնակցում են ՌԴ նախագահի երդման արարողությանը, Սերժ Սարգսյանը կարող է առանց հրավերի էլ գնալ: Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԱՊՀ բազմաթիվ այլ երկրների նախագահներ պատշաճ կարգով հրավիրվել են Մեդվեդեւի ինաուգուրացիային: Եւ սա առաջին դեպքն է, երբ Հայաստան նման հրավեր չի ուղարկվել:

http://www.hzh.am/logo.jpg (http://www.hzh.am/)