PDA

Դիտել ողջ տարբերակը : Մայիսյան հաղթանակներիին...



Fedayi
06.05.2008, 21:39
Ի սրտե շնորհավորում եմ բոլորին մայիսյան փայլուն հաղթանակների առթիվ: Բեռլինի գրավում, Շուշիի ազատագրում, Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա. մեր փայլուն հաղթանակների շարանը:
Մեր բոլոր կենդանի լեգենդներին` Երկրորդ համաշխարհայինի և արցախյան ազատամարտի վետերաններին ցանկանանք ամենալավն ու բարին, բազում ժպիտներ, խաղաղ երկինք, վաստակած արժանի հանգիստ, ... շարունակելի...
Փառք ու պատիվ նրանց, որքեր ընկան մարտում, նրանց, ովքեր այսօր զրկված են կյանքը լիարժեք վայելելու հնարավորությունից, նրանց, ովքեր կենդանի են և մերօրյա կենդանի փայլուն օրինակներ են մեր սերնդի համար: Վառ պահենք մեր հիշողության և գիտակցության մեջ անանուն բոլոր այս մարդկանց, գիտենանք նրանց տեղն ու արժեքը, գնահատենք ճիշտն ու վեհը, շարունակենք նրանց գործն ու ստեղծենք հզոր Հայաստան,փորձենք արժանի լինել նրանց արյանը:
Եվ երբե՛ք, երբե՛ք չմոռանանք, հակառակը` հաճախակի մտաբերենք, որ նրանց ենք պարտական մեր վայելած յուրաքանչյուր վայրկյանի համար...Խոնարհվում ենք...

Kuk
07.05.2008, 15:18
Միանում եմ Fedayi-ի խոսքերին, բայց ցավով նշում, որ երկրապահների մի զգալի մաս իրենց նվիրված օրն անցկացնելու են բանտերում, որոնց մեջ ամենայն հավանականության հացադուլ սկսողներ կլինեն:

Ambrosine
07.05.2008, 20:54
Եվ երբե՛ք, երբե՛ք չմոռանանք, հակառակը` հաճախակի մտաբերենք, որ նրանց ենք պարտական մեր վայելած յուրաքանչյուր վայրկյանի համար...Խոնարհվում ենք...
Էս տողերը արժի մտցնել համապատասխան անձանց աչքերը, գոնե մի բան հասկանան

Ծով
08.05.2008, 14:51
Ես նույնպես ի սրտե շնորհավորում եմ մեզ բոլորիս.
Հատկապես բոլոր ազատամարտիկներին, որոնց մեծ մասը / շատ շատերին անձամբ եմ ճանաչում/ այժմ քաղբանտարկյալներ են...
Շնորհավորում եմ այս հաղթանակների համար նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին ու ինչպես իրենք են հպարտանում իրենց հայրիկներով, եղբայրներով և այլն, այնպես էլ ես հպարտ եմ:) ու շնորհակալ...

Երկնային
08.05.2008, 14:54
Շնորհավորում եմ մեզ բոլորիս :) )))

Fedayi
08.05.2008, 18:34
Հարցում.
1. Էսօր ինչ օր է?
2. Եվրատեսիլի եզրափակիչն երբ է?


Խնդրանք մոդերներին` սույն գրառումս մի քանի ժամից հանել` թեման չփչացնելու համար...

Ambrosine
08.05.2008, 20:58
Հարցում.
1. Էսօր ինչ օր է?
2. Եվրատեսիլի եզրափակիչն երբ է?


Խնդրանք մոդերներին` սույն գրառումս մի քանի ժամից հանել` թեման չփչացնելու համար...

Լուրջ ես հարցնում, թե հեգնում ես?