PDA

Դիտել ողջ տարբերակը : Գործատուներ և աշխատանք փնտրողներ

Cassiopeia
19.10.2006, 18:31
Ինչպե՞ս գտնել աշխատանք, երբ չունես համապատասխան թիկունք (ծանոթ) և աշխատանքային փորձ…
Բոլորս էլ ԲՈՒՀ-երը ավարտելուց հետո կամ մինչ այդ մի օր կանգնում ենք աշխատանք գտնելու խնդրի առաջ: Ո՞րն է լուծումը… Մի ժամանակ գործատուները պահանջում էին, որ իրենց ապագա աշխատակիցները լինեն երիտասարդ ու բարետես, ցանկացած աշխատանքի դեպքում, նույնիսկ հավաքարարի ցանկալի կամ պարտադիր էր օտար լեզվի իմացությունը…Հիմա, փառք աստծո, փոքր ի շատե այդ "բարետեսության" խնդիրը մղվել է ետին պլան, բայց առաջնային է դարձել աշխատանքային փորձը, ինչպես նաև համապատասխան գիտելիքների առկայությունը: Գիտելիքները գնահատվում են ու դա հնարավոր չի ժխտել: Բայց միայն դա բավարար չէ, աշխատանքային փորձը պարտադիր է: Ինչպե՞ս վարվել, եթե ոչ ոք չի ցանկանում հնարավորություն տալ ձեռք բերելու աշխատանքային փորձ: Ի վերջո, հո մարդիկ աշխատանքային փորձով չե՞ն ծնվում:
Ի՞նչ եք մտածում ներկայիս աշխատաշուկայի մասին:

Արշակ
19.10.2006, 19:06
Հիմա շատերը աշխատանքային փորձ ձեռք բերելու համար որոշ ժամանակ անվճար աշխատում են որևէ տեղ։ ;)

Cassiopeia
20.10.2006, 13:50
Հիմա շատերը աշխատանքային փորձ ձեռք բերելու համար որոշ ժամանակ անվճար աշխատում են որևէ տեղ։ ;)
Ինչքա՞ն է այդ "որոշ ժամանակը" և որտեղ են այդ "որևէ տեղերը"…

Անձամբ ես կարծում եմ, որ մեր գործատուները պետք է հենց իրենք հնարավորություն տան ապագա աշխատակցին ապացուցելու իրեն աշխատունակությունն այդ բնագավառում:

John
20.10.2006, 19:21
Ինչքա՞ն է այդ "որոշ ժամանակը" և որտեղ են այդ "որևէ տեղերը"…

Անձամբ ես կարծում եմ, որ մեր գործատուները պետք է հենց իրենք հնարավորություն տան ապագա աշխատակցին ապացուցելու իրեն աշխատունակությունն այդ բնագավառում:
Բա որ մի քանի ամիս աշխատես (թեկուզ լավ) ասեն, որ չես համապատասխանում իրանց պահանջներին… ամեն ինչ էլ սպասելի է…

Cassiopeia
20.10.2006, 19:27
Բա որ մի քանի ամիս աշխատես (թեկուզ լավ) ասեն, որ չես համապատասխանում իրանց պահանջներին… ամեն ինչ էլ սպասելի է…
Եթե չեմ սխալվում, աշխատանքային պրակտիկա անցնող յուրաքանչյուր անձ վարձատրվում է, քանի որ նա ոչ միայն սովորում, այլ նաև աշխատում է միաժամանկ: Տարիներ առաջ, երբ աշխատանք դեռ չէի գտել ու հույս էլ չունեի որ կգտնեի, որոշեցի խանութում վաճառողուհի աշխատել: 2 օր գնացի պրակտիկայի, քանի որ աշխատանքային փորձ չունեի, ու խանութի տերը ինձ յուրաքանչյուր օրվա համար վճարեց օրավարձի կեսը:
Արմենալում, որտեղ ևս աշխատանքային փնտրտուքների պատճառով հայտնվել եմ, առաջին 3 ամիսը փորձնական շրջան է, որի համար ևս աշխատողը վարձատրվում է աշխատավարձի որոշակի չափաբաժնով…
Ուղղակի գործատուն պետք է գործի, իսկ գործ փնտրողը պետք է պահանջի, որ գործատուն գործի օրենքի սահմաններում :

Cassiopeia
06.02.2008, 19:02
Ժողովուրդ…
Վերջերս հանրապետությունում գործում են "աշխատանքի շուկաներ", որտեղ գործատուները աշխատանք փնտրողների մեջ ընտրում են իրենց ապագա աշխատողին: Խնդրում եմ, եթե որևէ մեկը տեղյակ է այդ "աշխատանքային շուկաներին", դրանց ինտերնետային հասցներին, արձագանքեք էլի:օը

Սերխիո
06.02.2008, 20:07

այ կեցցե'ս ,Վեռա ջան ,ես էլ հենց մտածում էի ,թե որտեղ գրեմ ,որ գործատուների սայթ տրամադրեն ,ինձ էլ շատ է հետաքրքրում:think

Anna.Khachatryan
09.02.2008, 01:45
www.jobfinder.am սա հանրապետությունում ամենալուրջ սայթերից է աշխատանք գտնելու համար: Ճիշտ է դեռ նոր է, բայց պատրաստվում է ունենալ մեծ համբավ !! Փորձեք, գուցե եվ ստացվի աշխատանք գտնել: Որովհետեվ այստեղ հաստատ չկա ծանոթ հասկացողություն, եվ իսկապես փնտրում են մասնագետներ ::)