PDA

Դիտել ողջ տարբերակը : Դեպի Թեղուտ

Grieg
06.05.2008, 15:42
Սիրելի' հայրենակիցներ.
Բնասեր, հեծանվասեր հասարակություն
Հայաստանի հեռավոր հյուսիսում գտնվող Թեղուտի գողտրիկ անտառը մեր օգնության կարիքն ունի:

Ո՞Վhttp://1click-image.de/user/image/329089373.jpg

եթե ոչ ՄԵՆՔ`

մեր մայր բնության զավակներն ու ժառանգները, պետք է ձեռք մեկնենք մեր միակ ստնտուին` մեր սրբազան բնությանը:
Անխնա անտառհատումները, հանքահանության ահագնացող ծավալները հոշոտում են Հայաստանի առանց այն էլ հյուծված բնաշխարհը:Արդեն երկու ամիս է, ինչ Թեղուտում զանգվածային ծառահատումներ են իրականացվում. ավերվում է կուսական անտառը:
Մայիսի 9-ից 11–ը հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Երևան – Թեղուտ հեծանվարշավին…
Միջոցառումը նպատակ ունի հասարակության և իշխանությունների ուշադրությունը սևեռել այս հույժ կարևոր ու հրատապ խնդրին:
Մեր պահանջներն են` կանգնեցնել բոլոր աշխատանքները, վերանայել հանքավայրը շահագործելու մասին որոշումը...
ՎՍՏԱՀ ԵՂԵՔ` ՁԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՆՊԱՍՏԵՔ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ:
Երթը կուղեկցի մեքենա և ավտոբուս:

Ճանապարհը հաղթահարելի է, բայց կպահանջվեն որոշակի ֆիզիկական պատրաստվածություն և վարժ հեծանիվ վարելու իմացություն ունեցող մարդիկ: ՀԵԾԱՆԻՎ ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՀԵԾԱՆԻՎՆԵՐ (15-20):
ՍՆՈՒՆԴԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ է, ԳԻՇԵՐԵԼՈՒ ԵՆՔ ՎՐԱՆՆԵՐՈՒՄ` ԽԱՐՈՒՅԿԻ ՇՈՒՐՋ:
Գրեք մեզ [email protected] հասցեով կամ զանգահարեք 093080485

Խնդրում ենք Ձեր մասնակցության մասին մեզ տեղյակ պահել ամենաուշը` մինչև մայիսի 8-ի առավոտյան ժամը 9:00-ը: http://savetexut.googlepages.com/

Grieg
06.05.2008, 16:15
դե ովքեր են ամենահամարձակները?? :)

Sunny Stream
06.05.2008, 16:28
Ու՜խ, ինչ լա՜վն եք :roll

... իսկ ես շատ վատն եմ, չեմ կարծում, որ կկարողանամ... բայց ԱՊՐԵ՛Ք, հայտարարություններ կա՞ն, փակցնենք քաղաքում, ԲՈՒՀ-երում... :)

Sunny Stream
07.05.2008, 13:45
Լավ լուրեր՝
իմ ընկերներից (դեռ նրանցից, ում ասել եմ :) ) 5 հոգի շատ մեծ ցանկություն հայտնեց մասնակցել հեծանվաերթին!!!!!!!!! մեկը գուցե իր հեծանիվով լինի, մնացած 4-ը ակնկալում են այն ստանալ... հեծանիվներ դեռ կա՞ն, իրենք ինչ-որ տեղ պիտի գրանցվե՞ն...

Grieg
07.05.2008, 14:06

Օ! շատ լավ է, ուղղակի ասեմ քանի որ շատ երկար է ճանապարհը ցանկալ է
1,հեծանիվ քշել իմանալ
2,միքիչ դիմացկուն լինել
հեծանիվներ կարծում եմ ազատ կլինեն , լավ կլինի ճշտես Հրայրի հետ 093080485, իդեպ վաղը հանդիպում ենք համալիրի դիմաց ժամը 18,00 ին որ որոշենք վերջնական ամեն ինչ, եկեք հանդիպենք զրուցենք :)

Ձայնալար
07.05.2008, 15:25
Ժողովուրդ, բայց ստեղից Թեղուտ ռեալ ա՞ հեծոյով հասնել: Իմ ջոգելով մի 150-200 կիլոմետր ա:

Grieg
07.05.2008, 16:46
Ժողովուրդ, բայց ստեղից Թեղուտ ռեալ ա՞ հեծոյով հասնել: Իմ ջոգելով մի 150-200 կիլոմետր ա:
եթե ճանապարհին հոգնես կարողես մի ուրիշին խնդրել քո փոխարեն շարունակի ճանապարհը հեծանիվով /զուգահեռ ավտոբուսով մարդիկ են գալու/

Ձայնալար
07.05.2008, 17:01
Տենց խելքի մոտ ա :)
Անհամբեր սպասում եմ, երբ եմ ազատվելու, որ մասնակցեմ հեծանվարշավներից մեկին :)

Apsara
07.05.2008, 18:35
եթե ճանապարհին հոգնես կարողես մի ուրիշին խնդրել քո փոխարեն շարունակի ճանապարհը հեծանիվով /զուգահեռ ավտոբուսով մարդիկ են գալու/

Վարդան իսկ միայն ավտոբուսով չի կարելի մասնակցել, ասենք Թեղուտի համար պայքարելու անհագուրդ ցանկություն կա, բայց որ սպանես էլ հեծանիվ քշել չեմ կարող

Եթե հնարավոր է ասա, կգանՔ:ok

Սամվել
07.05.2008, 18:40
ՎԱղը 18։00 Կգամ Համալիրի Մոտ... Կտեսնվենք ... :)... Ուզւոմ եմ մասկանցել...

Հեծանիվ քշել գիտեմ... Դիմացկուն եմ...

Այ... Հեծանիվ չունեմ...

Բայց Անպայման կգամ Վաղը 18։00 Համալիրի մետ... Ձեզ ո՞նց ճանաչեմ :think

Ավելացվել է 1 րոպե անց
ՊՄ գրեք... :)

Երկնային
07.05.2008, 18:42
ինձ թվում ա`շատ հետաքրքիր կլինի…:)

Դե ես չեմ կարող գալ, քանի որ հեծանիվ քշել չգիտեմ, համ էլ տեռորիստ պապա ունեմ… :noti
կսպասեմ նկարներին… :oy

Grieg
07.05.2008, 18:53
Վարդան իսկ միայն ավտոբուսով չի կարելի մասնակցել, ասենք Թեղուտի համար պայքարելու անհագուրդ ցանկություն կա, բայց որ սպանես էլ հեծանիվ քշել չեմ կարող

Եթե հնարավոր է ասա, կգանՔ:ok

2 տեղ մնացել ա, գրանցեմ?

Ավելացվել է 34 վայրկյան անց

ՎԱղը 18։00 Կգամ Համալիրի Մոտ... Կտեսնվենք ... :)... Ուզւոմ եմ մասկանցել...

Հեծանիվ քշել գիտեմ... Դիմացկուն եմ...

Այ... Հեծանիվ չունեմ...

Բայց Անպայման կգամ Վաղը 18։00 Համալիրի մետ... Ձեզ ո՞նց ճանաչեմ :think

Ավելացվել է 1 րոպե անց
ՊՄ գրեք... :)

տես PM

Guest
07.05.2008, 20:08
2 տեղ մնացել ա, գրանցեմ?

Հա, գրանցի, եթե դեռ համ ավտոբուսում տեղ կա, համ ազատ հեծանիվ :) Մենք գալու ենք ;)

Grieg
07.05.2008, 20:11
Հա, գրանցի, եթե դեռ համ ավտոբուսում տեղ կա, համ ազատ հեծանիվ :) Մենք գալու ենք ;)
Ok ավտոբուսի տեղերը գրանցեցի :), եթե քշելու ես խնդրում եմ եթե դժվար չի վաղը 18.00 ին արի համալիրի դեմը որպիսիզի հեծանիվի հարցը լուծենք և մանրամասն խոսենք հեծանվարշավի մասին.

Belle
07.05.2008, 20:21
Հրաշալի գաղափար է :)
Շատ կուզեի միանալ, բայց չեմ կարող, հոգեպես ձեզ հետտ կլինեմ ;)

Grieg
08.05.2008, 16:03
Հրաշալի գաղափար է :)
Շատ կուզեի միանալ, բայց չեմ կարող, հոգեպես ձեզ հետտ կլինեմ ;)
կարևորը մեզ հետ ես :ok

Sunny Stream
08.05.2008, 20:45
ընկերներս գալիս են :)
ես հոգեպես հետներդ եմ :oy
... հեչ չէի սպասում, որ էսպես վատ կլինի հեծանիվ (չ)քշելս... :( ...կազմակերպիչներից մեկը տխուր դեմքով հարցրեց՝ դուք չեք քշելու, չէ՞ :D ես էլ հանգստացրեցի, որ ընդհանրապես չեմ գալու :D :(
Ձեր հաջող ակցիա, ուրաաաա՜խ ժամանց, մե՜ծ հաջողություններ մարդկանց «վարակելու» ու խելքի բերելու գործում, ծառերին էլ բարևներ!!!!

ԱՊՐԵ՛Ք ;)

Grieg
08.05.2008, 22:49
Ուշադրություն!
Ավտոբուսում ազատվել են տեղեր! այնպես որ եթե նույնիսկ քշող չեք կարող եք միանալ! վաղը/Մայիսի 9/ ժամը 9ին Համալիրի դիմաց ձեզ հետ բերեք սննունդ և ցանկալի է վրան,քնապարկ

գիտեմ ուշեմ գրում բայց մեկել տեսար ցանկացողներ լինեն:)

Grieg
09.05.2008, 07:04
մնաց մեկ ժամ, հույսովեմ գոնե այս անգամ ոստիկաները չեն փորձի խոչընդոտել..նաև այլ անձինք.. դեհ գնացինք :)

Ձայնալար
09.05.2008, 12:26
Բարի ճանապարհ :love

Apsara
11.05.2008, 14:47
Արդեն վերադարձել ենք:)

իմ կարծիքով նախնական դրված նպատակակետին հասանք՝
1. Ուշադրություն գրավեցինք, թե ոստիկանների, թե լրատվամիջոցների, թե մարդկանց
2. կարողացանք թռուցիկների և զրույցների միջոցով մարդկանց ճիշտ տեղեկատվություն տալ, նրանց էլ խառնել այս հարցին
3. Բարով խերով գնացինք, բարով խերով հետ եկանք:P

Ինչ հիասքանչ բնություն է այնտեղ, երբ տեսա այդ անտառները և պատկերացրեցի, որ կարճ ժամանակ անց այն այլևս չի լինի, աչքերս ակամայից արցունքոտվեցին:

Իսկ ինչ հետաքրքիր ու բազմազան ժողովուրդ էր հավաքվել.... բոլորը տարբեր, բայց միասնական ընդհանուր գաղափարի շուրջ:

բա մեր հեծանվորդները, շատ դիմացկուն ու կարգապահ էին: Էհ լավ էր, ափսոս շուտ պրծավ

Belle
11.05.2008, 15:07

Վայ, եկել եք արդե՞ն
շատ լավա, որ լավա անցել,եղանակը ո՞նց էր

Նկարներ ոմ ուզումմմմմ :love

Apsara
11.05.2008, 15:22
Վայ, եկել եք արդե՞ն
շատ լավա, որ լավա անցել,եղանակը ո՞նց էր

Նկարներ ոմ ուզումմմմմ :love

եղանակը առաջին օրը վատն էր, իսկ երկրորդ օրը նորմալ:)
ես ֆոտո չէի տարել, նկարներ Վարդանից ու մնացածից կարող ես ուզել

Sunny Stream
11.05.2008, 15:54
Արդեն վերադարձել ենք:)

իմ կարծիքով նախնական դրված նպատակակետին հասանք՝
1. Ուշադրություն գրավեցինք, թե ոստիկանների, թե լրատվամիջոցների, թե մարդկանց
2. կարողացանք թռուցիկների և զրույցների միջոցով մարդկանց ճիշտ տեղեկատվություն տալ, նրանց էլ խառնել այս հարցին
3. Բարով խերով գնացինք, բարով խերով հետ եկանք:P

Ինչ հիասքանչ բնություն է այնտեղ, երբ տեսա այդ անտառները և պատկերացրեցի, որ կարճ ժամանակ անց այն այլևս չի լինի, աչքերս ակամայից արցունքոտվեցին:

Իսկ ինչ հետաքրքիր ու բազմազան ժողովուրդ էր հավաքվել.... բոլորը տարբեր, բայց միասնական ընդհանուր գաղափարի շուրջ:

բա մեր հեծանվորդները, շատ դիմացկուն ու կարգապահ էին: Էհ լավ էր, ափսոս շուտ պրծավ

ճիշտ ա ասում :roll

վա՜յ, ինչ լեցուն ու բազմազան օրեր էին... ընդամենը 2 օր :o, բայց ինչքա՜ն տպավորություններ, ծանոթություններ, հուշեր... հենց սկսած նրանից, թե ոնց ես ու ընկերսներիցս մեկը Ապարանի մայրուղում ավտոստոպով հասանք էրեխեքին :D բա հեծանիվն ինձ ենթարկելու դաժան փորձերը :D է՜հ, հենց մի քիչ ստացվում էր, երթը վերսկսվում էր ու հեծանիվը գլորվում էր ուրիշի ոտքերի հրամանով, հաջորդ փորձը էլի սկսում էի 0-ից :(
վախ, բնությու՜նը :love եղանական էր հետաքրքիր, բոլոր հնարավոր եղանակները տեսանք՝ անձրև, կարկուտ, ձյուն, սառը քամի, արև, շոգ... ինչքա՜ն տարբեր մարդկանց ու կարծիքների հանդիպեցինք/բախվեցինք... հաշտվեցինք ու ժպտացինք :)

ես էլ եմ ֆոտոներ ուզում!!! վիդեոն էլ կաշխատեմ մի նորմալ տեսքի բերել ;)

... բա ետ գալուց հետո ինչեր եղա՜ն :D
տուն հասա, նոր իմացա, որ էն հավեսով երիտասարդ կինը, հոգատար մայրիկն ու լավ հեծանվորդը ոչ այլ ոք է, քան Զարուհի Փոստանջյանը :oy իսկ էսօր առավոտյան էլ չալարեցի գնացի ՀԱՊ կինոդիտումների, որտեղ Մանուկին հանդիպեցի (ով ճանաչում է՝ :D ), բավականին զբոսնեցինք ու զրուցեցինք, Սունդուկյանի անվան թատրոնի այգում էլ տղաներից մեկին հանդիպեցինք, անունը, կարծեմ Արամ էր (Ֆոբուսը չէ ;) )... շատ ուրախ էի, որ օր էլ չանցած հանդիպեցինք, լավ կլիներ, որ վանաձորցիներն էլ էստեղ գային, բոլորով մի հատ նորից հանդիպեինք :roll
... և ոչ միայն հանդիպեինք... մեզ, որպեսզի պոկեին թեղուտցի երիտասարդների հետ զրույցից, ասացին, թե հաջորդ օրը առավոտյան կվերադառնանք նրանց մոտ, էն էլ հաջորդ օրն արդեն Երևանում էինք... էդ երեխաները մնացին մեզ սպասելով :fool ես շատ վատ եմ զգում դրա համար, հիմա կմտածեն՝ խաբեցին, գնացին... շատ-շատ եմ ուզում մեկ անգամ էլ գնանք (ավտոբուսում էս խոսակցությունը եղել է, բայց վերջնական ոչինչ չորոշվեց), ոչ թե ճանապարհի վրա ծախսենք ժամանակի մեծ մասը, այլ հենց Թեղուտի ու թեղուտցիների, հաջողացնենք հանդիպել էդ Վալեքսի ոչ միայն պահակներին, այլև կազմակերպիչներին... համ էլ էդ երիտասարդները, ում հետ զրուցում էինք, էնքան լավն էին, էնքան հետաքրքիր ծրագրեր կարելի է նրանց հետ մշակել... մեծերը մենակ ասում են "գալիք սերնդի համար ենք անում", բայց էդ "գալիք սերունդը" հեչ էլ չէր ուզում գործարանում աշխատել, իրենք ուրիշ կերպ են տեսնում գյուղի ապագան, հենց իրենց հետ է պետք համագործակցել ու կապել հետագա ծրագրերը.

Վարդան ջան, քեզ շա՜տ շնորհակալություն, որ տեղեկացրեցիր, փոխանցիր շնորհակալություններս ու հիացմունքս մնացած կազմակերպիչներին էլ՝ Հրայր, Մարիամ, Արման... դուք շատ-շատ-շատ լավն եք!

Հ.Գ. հա... ի դեպ, Ակումբից 5 հոգի կայինք ;)

Belle
11.05.2008, 16:12
Հ.Գ. հա... ի դեպ, Ակումբից 5 հոգի կայինք ;)

Չգիտեի, որ դու էլ ես գնալու :oy
Ակումբից դու, Վարդանը, Վարդուհին, Հայկը էլ ո՞վ

Apsara
11.05.2008, 16:18
Չգիտեի, որ դու էլ ես գնալու :oy
Ակումբից դու, Վարդանը, Վարդուհին, Հայկը էլ ո՞վ

Արամը՝ Fobus-ը, հետաքրիր մարդ էր, հավեսով զրուցում էինք իրար հետ:)

Sunny Stream
11.05.2008, 18:09
Չգիտեի, որ դու էլ ես գնալու :oy

ես էլ չգիտեի :D բայց առավոտից փոքրիկ նախապատրաստություն էի տեսել... հետո էնպես ստացվեց, որ հայտնվեցի Ապարան տանող մայրուղում ու որոշեցի միանալ ;)

Grieg
11.05.2008, 18:17
ինձ թվում է վատ առիթ չէր մարդկանց կոփվելու համար. հեծանիվ քշել` ունենալով համբերություն, սպասել նրանց ովքեր ետ էին ընկնում, նեղ տարածքում սառնամիքին քնել` վայելելով մարդկանց խռոցները, դիմանալ հոգեբանական ագրեսիային Ալավերդիյում և Թեղուտում, միաժամանակ քաջություն ունենալով `շնչել Ալավերդու օդը,որոշ մասնակիցների դեպքում ֆիզիկական տրավմաներին դիմանալ /մեկը վնասել էր գլուխը,մեկ ուրիշը ձեռքը :( /:
Ընդհանուր առմամբ, կարծում եմ վատ չէր :) հաշվի առնելով, որ առաջին փորձն էր այսպիսի ծավալներով հեծանվարշավ կազմակերպելու:

Թեղուտից ետ վերառադարնալը դա կապված էր անվտանգության հետ :8 /Զարուհի Փ.-ն նույնպես կողմ էր այդ որոշմանը/:Ես հասկանում եմ, որ մնալով ավելի շատ բան կարող էինք անել: Ձմեռվա Թեղուտի այցի Համեմատ` այս անգամ կարծում եմ առաջընթաց կար` վերջապես ստացվեց կապ հաստատել այն մարդկանց հետ, ովքեր դեմ էին հանքի շահագործմանը:

Թեղուտի հասարակությանը մասնատված է մասերի`

նրանք ովքեր բավականապես տեղեկացված ԵՆ միանշանակ դեմ են անտառի վերացմանը,
նրանք ովքեր նեյտրալ
մոտեցում ունեն այսինքն ցանկացած այլընտրանքային աշխատանքի առկաության դեպքում դեմ կլինեին անտառի վերացմանը,
նրանք ովքեր ցանկանում են, որ հանքը շահագործվի,հիմնականում նախատեսելով որ հետագայում կթողնեն կգնան այդ տարածքներ կամ ուղղակի անտեղյակ լինել իրականում ինչ է սպառնում նրանց և նրան երեխաների առողջությանը:

Այս մասնատվածությունը բերում է լարված միջավայրի ստեղծման, մարդիկ վախեցած են թե իրարից, թե բազամիլիարդանոց օգուտ սպասող կոռպորացիայից , որը չի կանգնի ոչինչի առջև, որպիսզի իր գրպանները հարստացնի, իսկ Հայաստանը դառնա մահվան գոտի: Դրանով էլ պայմանավորված է առաջին մասի լռությունը և հակառակը .
ովքեր ուզում էին, որ շահագործվի հանքը գերակտիվ էին, իդեպ այն մարդիկ ովքեր կողմ էին ասում էին նաև, որ այդ ակտիվ բանավիճողները ովքեր սպասում էին մեր ավտոբուսին նույնիսկ Թեղուտից էլ չէին այլ հատուկ մարդիկ են, ովքեր ունակ են ակտիվ վեճ տանելու և դրա համար ստանում են վարձատրություն, իդեպ այս մարդկանց նաև բերել էին անցյալ մեր այցի ժամանակ`ձմռանը:

Այն ոսկե միջուկը, իսկական գյուղացին.. ով սիրում է իր հայրենի հողը և երբեք չի փոխարինի բերրի հողը. հարյուրավոր հեկտարներով անտառը, զուլալ գետերը, կենդանական աշխարհը ` ծանր մետաղներով լցված մի պոչամբարի ,որը անեծք կլինի թե ներկա թե հետագա սերունդերի համար:Գյուղացին սիրում է իր հողը, որի վրա իր պապերնեն աշխատել, դա իր Հայրենիքն է, իր սննունդի աղբյուրը իր փրկիչը, գյուղացին խնամում է հողը իր երեխու նման և նրա համար այդ ամենը սպանել և վերացնել դա հանցագործությունն է:

Մենք պետք է լինենք Թեղուտցիների հետ, այդ մարդկանց կյանքը վտանգված է բոլոր դեպքերում, թե եթե չպայքարեն և հանքը շահագործվի թե եթե փորձեն պայքարել ընդդեմ մեծ ուժերի:

"Ես գյուղացի եմ և գյուղացի էլ մնալու եմ, ես չեմ գաղթելու այստեղից . այս հողերի և անտառի շնորհիվ է որ մենք կարող ենք այստեղ ապրել, եթե չլինի արտովայրը ինչպես ենք կարողանալու պահել անասուներին. եթե հողը թունավորված լինի ինչպես է ապրելու գյուղացին" այսպես է մտածում գյուղի բնակիչներից մի կին,"խաբելու էն և գյուղացին մնալու է առանց ոչինչ" ասում է մի այլ մարդ, նրանց հաջորդ քայլը լինելու է ժողով որտեղ համախմբվելու են բոլոր նրանք ովքեր դեմ են հանքի շահագործման..սակայն շատերը վախեցած են

Grieg
11.05.2008, 23:28
...

Ավելացվել է 13 րոպե անց
ժողովուրդ ինչ որ մեկը կարող ա տեսած լինի ավտոբուսով ետ գալուց վրանի արծաթագույն երկար տոպրակ ու իրա ամրացնելու փայտիկները առանձին կրկին արձաթագույն երկար տոպրակի մեջ? :( եթե տեսել եք խնդրում եմ գրեք..

իդեպ ինչ որ մեկը իր գլխարկն է մոռացել կապույտ գույնի

Ար.am
11.05.2008, 23:53
իսկ էսօր առավոտյան էլ չալարեցի գնացի ՀԱՊ կինոդիտումների, որտեղ Մանուկին հանդիպեցի (ով ճանաչում է՝ :D ), բավականին զբոսնեցինք ու զրուցեցինք, Սունդուկյանի անվան թատրոնի այգում էլ տղաներից մեկին հանդիպեցինք, անունը, կարծեմ Արամ էր (Ֆոբուսը չէ ;) )..

Հ.Գ. հա... ի դեպ, Ակումբից 5 հոգի կայինք ;)

:hands Արամ էր, լավ էլ հիշում էս

փաստորեն 6 հոգի: Չնայած չգիտեմ ես ֆորումի անդամ եմ , թե ոչ:;)

Ձայնալար
11.05.2008, 23:54
Բարի վերադարձ բոլոր արշավորդներին:

Ժողովուրդ, էն օրը մի միտք ա ծագել մոտս: Ասում եմ շապիկներ պատվիրենք Թեղուտը փրկելու թեմայով ու ամռանը կրենք, կարծում եմ սա էլ հասարակության ուշադրությունը գրավելու մի տարբերակ է: Ի՞նչ կասեք :oy

Apsara
12.05.2008, 00:37
:hands Արամ էր, լավ էլ հիշում էս

փաստորեն 6 հոգի: Չնայած չգիտեմ ես ֆորումի անդամ եմ , թե ոչ:;)

եթե գրառում ես անում ուրեմն անդամ ես, մենակ հիշացրու որ Արամն ես, ծրագրավորող՞:think, թե էլի Արամ կար

Ավելացվել է 1 րոպե անց

Բարի վերադարձ բոլոր արշավորդներին:

Ժողովուրդ, էն օրը մի միտք ա ծագել մոտս: Ասում եմ շապիկներ պատվիրենք Թեղուտը փրկելու թեմայով ու ամռանը կրենք, կարծում եմ սա էլ հասարակության ուշադրությունը գրավելու մի տարբերակ է: Ի՞նչ կասեք :oy

ի դեպ կազմակերպիչների հագին տեսել եմ նմանատիպ շապիկներ, բայց երևի քիչ թվաքանակությամբ են արտադրել

Amaru
12.05.2008, 11:33
Ես ինքս շուտով մի էդպիսի շապիկ սարքելու եմ իմ համար :)

Grieg
12.05.2008, 12:22
հա շապիկներ ժամանակին պատրաստել ենք բայց քիչ քանակությամբ/ֆինանսների հետա կապված/ , կարծում եմ եթե ցանկացողներ էլի լինեն կարելի ա ֆիրդուսից մեծաքանակ սպիտակ շապիկներ գնել /երևի կարժենա մոտ 800-1000 դր./ , պետք է ներկ որը հագուստի վրա կմնա և մի հոգի ով կկարողանա տռաֆարետ վատմանի միջոցով նկարել շապիկի վրա.. նախ տեսնենք քանի հոգի կցանկանա այդպիսի շապիկներ, ցանկացողները թող ձեռ բարձացնեն այս թեմայում :)

Ավելացվել է 2 րոպե անց
մասնակիցներին` եթե ունեք Թեղուտի անտառի լուսանկներ խնդրում եմ շտապ ուղարկել ինձ, շնորհակալություն :)

Ձայնալար
12.05.2008, 14:21

Ես մեկ, չէ նույնիսկ մի քանիս՝ ընկերներիս կբաժանեմ, կամ կվաճառեմ :D
Իսկ ի՞նչ կարժենա մեկ շապիկը՝ վերջնական տեսքի:

Grieg
12.05.2008, 16:20
Ես մեկ, չէ նույնիսկ մի քանիս՝ ընկերներիս կբաժանեմ, կամ կվաճառեմ :D
Իսկ ի՞նչ կարժենա մեկ շապիկը՝ վերջնական տեսքի:
Կոնկրետ ինչքան կլինի դժվար է ասել քանի որ կախվածա նրանից թե քանի հատ պատրաստենք
և ինչքան ներկ կօգտագործվի մի շապիկի համար, իմ կարծիքով եթե մոտ 20 հատ պատվեր լինի մեկ հատը կարժենա մոտ 1500 դրամ

Ավելացվել է 18 րոպե անց
մի քանի լուսանկարներ..

Սկիզբ Համալիրի դիմացից
http://farm3.static.flickr.com/2268/2485955654_8331a6c043.jpg

ճանապարհ
http://farm3.static.flickr.com/2256/2485141781_797096ff51.jpg

http://farm4.static.flickr.com/3200/2485142415_c98e6f1bd5.jpg

http://farm4.static.flickr.com/3046/2485960390_8749af388b.jpg

http://farm3.static.flickr.com/2414/2483712609_c949d8c523.jpg
http://farm3.static.flickr.com/2308/2484418652_90e5fc34fc.jpg
http://farm3.static.flickr.com/2222/2484396918_45c42b49ae.jpg

Վանաձոր
http://farm3.static.flickr.com/2383/2484441544_969cbbf066.jpg

Դեբեդ
http://farm3.static.flickr.com/2298/2484465556_bf79e50c3a.jpg

Ալավերդի
http://farm3.static.flickr.com/2264/2484514328_965204cd9f.jpg
http://farm3.static.flickr.com/2197/2485968398_42a37b5967.jpg
http://farm4.static.flickr.com/3035/2485150617_80553feb26.jpg
http://farm3.static.flickr.com/2227/2485968888_ec422fdf04.jpg
http://farm3.static.flickr.com/2092/2485151633_d803c7714d.jpg

Անտառը բոլորինն է
http://farm3.static.flickr.com/2416/2484410836_18bb5f4fec.jpg
http://farm4.static.flickr.com/3069/2483585275_163950032d.jpg

Թեղուտ
http://farm3.static.flickr.com/2083/2485153361_02973dbe52.jpg
http://photos-e.ak.facebook.com/photos-ak-sf2p/v232/158/106/744518765/n744518765_458276_6139.jpg
http://photos-c.ak.facebook.com/photos-ak-sf2p/v232/158/106/744518765/n744518765_458274_5647.jpg

Շնորհակալություն Ռուզաննային և Մարիամին
հղումներ`
http://www.flickr.com/photos/26568662@N08/
http://www.flickr.com/photos/86132777@N00/
http://www.bigfamily.am/eco

Grieg
12.05.2008, 17:22
Ազատություն Ռադիոկայանը ակցիայի մասին

առաջին մաս
http://www.upload-mp3.com/public/viewset/4697

նույնը ֆրինետում
http://freenet.am/~vh/20080510-163000-AR-program_teghut.mp3

երկրորդ մաս
http://www.upload-mp3.com/public/viewset/4694
նույնը ֆրինետում
http://freenet.am/~vh/20080511-140000-AR-program_teghut.mp3

Belle
12.05.2008, 17:28
Հրաշք նկարներ ենննն :love :love :love , շնորհակալություն Վարդան ;)

Ուրվական
12.05.2008, 17:30
Ժողովուրդ, էս ակցիայի մասնակիցներին հարգանքներիս խորին հավաստիքը: Իմացեք, որ ձեր հետ մի մասսա էլ կա, որը ակտիվ չի, բայց երկու ձեռքով կողմ ա ձեր այսպիսի բոլոր նախաձեռնություններին:
Ուղղակի ձեզ մի բան պետք ա ասել.
Շնորհակալություն

Ներսես_AM
12.05.2008, 21:26
Շատ-շատ շատ ԱՊՐԵԵԵ՜՜՜Ք: Մյուս անգամ երբ եք կազմակերպելու: Ես անպայման կգամ :)

Սամվել
12.05.2008, 21:37
Շատ լավ բանա... ափսոս աշխատանքս չթողեց գնամ էս անգամ :(

Sunny Stream
12.05.2008, 22:45
Իսկապես շատ լավ ֆոտոներ են :good

ես ֆոտոներ չեմ արել, վիդեոներից գուցե հնարավոր կլինի կտրել (կաշխատեմ վաղն անել), բայց դե էն որակը չի լինի, ինչ էրեխեքի ունեցած լուսանկարչական ապարատներով :)

Վարդան ջան, նոր բան մտածեցի՞ք,,,

դե, շապիկի համար, բնականաբար, կամ, Հելենն էլ հաստատ կլինի, էլի մարդիկ էլ ;)

Արամ ջան, ուրախ եմ, որ էստեղ ես :) Վարդ, երկու Արամ կար՝ մինը մըր Ֆոբուսը, միսը էսա մըր Ար.am-ն է ;)

Artgeo
12.05.2008, 23:48
Նկարներն իրոք հրաշք են :) Նկարներին, չեմ էլ կարողանում պատկերացնել, որ իրականում սենց բան հնարավոր ա :)

Երկնային
12.05.2008, 23:50
Անտառը ինչ սիրուն ա… :love

Grieg
13.05.2008, 12:32
1.Ձայնալար
2.Ձնձածիկ
3.Հելեն
4.ես /ես իմ շապիկը ուրիշին եմ նվիրել :)/

ինձ թվում է եթե շատ հավաքվեն շապիկներ ցանկացողները կարելի է մի օր բոլորով հավաքվել որ համ շապիկները վերցնել համ էլ ֆլեշմոբ անել օրինակ բոլորով փաթաթվում են ծառերին, կամ շրջանակի մեջ են վերցնում ծառերին կամ մի նման բան :) զուգահեռ կարելի ա բաժանել թռուցիկներ :)

Belle
13.05.2008, 13:37

ինձ մոռացել ե՞ք, ես էլ եմ ուզում շապիկ, համ էլ կգամ թռուցիկ բաժանելու ;)

Ներսես_AM
13.05.2008, 13:57
Շապիկ ինձ էլ գրանցի :)

Չասեցիր պլաններ կա՞ն կրկնելու հեծանվաերթը:

Grieg
13.05.2008, 22:41
Շապիկ ինձ էլ գրանցի :)

Չասեցիր պլաններ կա՞ն կրկնելու հեծանվաերթը:
միանշանակ չեմ կարող ասել, սակայն կարծում եմ Երևանում կանենք ամռանը:

1.Ձայնալար
2.Ձնձածիկ
3.Հելեն
4.ես
5.Belle
6.Ներսես_AM

Grieg
14.05.2008, 15:46
լուսանկարներով պատմություն..

Մայիսի 9-ի առավոտյան 25 հեծանվորդներ «Փրկենք Թեղուտը» կարգախոսներով Երեւանից ուղեւորվեցին դեպի Լոռու մարզ` Թեղուտ գյուղ:>> (http://hetq.am/arm/photostory/1041/1/)

Philosopher
14.05.2008, 16:23
+1 շապիկ:)

Grieg
14.05.2008, 18:51
դառանք 8 :)
1.Ձայնալար
2.Ձնձածիկ
3.Հելեն
4.ես
5.Belle
6.Ներսես_AM
7.PsilocybeLarvae[AKB]
8.Philosopher

Amaru
14.05.2008, 21:23
բա ե՞ս :)

Fobus
15.05.2008, 01:27
հույս ունեմ մինչև բանակ գնալս ևս մեկ անգամ կմասնակցեմ բողոքի ակցիային
շուտով նկարները կբեռնեմ

Նավաստի
15.05.2008, 10:23
+2 շապիկ: Ինդձ ու Ֆոբուսի համար

+ կարող եմ օգնել պատրաստելու գործում: Փորձ ահագին ունեմ: :hands

Grieg
15.05.2008, 13:13
11 :)
1.Ձայնալար
2.Ձնձածիկ
3.Հելեն
4.ես
5.Belle
6.Ներսես_AM
7.PsilocybeLarvae[AKB]
8.Philosopher
9.Amaru
10.Fobus
11.Նավաստի

+ կարող եմ օգնել պատրաստելու գործում: Փորձ ահագին ունեմ:
աա շատ լավ է! եթե փորձ ունես երևի կիմանաս մոտ ինչքան է արժենում , քո կարծիքով կարող ենք 1500 ից ավելի էժան անել? հաշվի առնելով բոլոր ծախսերը

Belle
15.05.2008, 13:22
Վաաախ, ինչ շատ ենքքք
Թեղուտի ծառերը հիմա երջանկությունից երևի թռվռում են

Philosopher
15.05.2008, 14:21
+ ևս 1, CactuSoul:)

Grieg
15.05.2008, 21:56
12! :)
1.Ձայնալար
2.Ձնձածիկ
3.Հելեն
4.ես
5.Belle
6.Ներսես_AM
7.PsilocybeLarvae[AKB]
8.Philosopher
9.Amaru
10.Fobus
11.Նավաստի
12.CactuSoul

Ավելացվել է 5 րոպե անց
մասնակիցներ ջան , մի հատ փորձեք հիշել Երևան հետ գալուց արդյոք տեսել եք այս վրանը թե չե , շնորհակալ եմ

http://www.imagger.com/thumbs/563187__DSC_0710.jpg (http://www.imagger.com/view/563187__DSC_0710.jpg.html)

Belle
19.05.2008, 16:03
+ կարող եմ օգնել պատրաստելու գործում: Փորձ ահագին ունեմ: :hands

Ժող ջան, մայկաների վրա նկարելու ու գրելու հարցում քուրիկս էլ կօգնի:
Եկեք կոնկրետ որոշենք, ինչ պիտի գրվի, ոնց, որ ամսի 2ից ինքը ազատա /հարաբերականորեն/, արդեն սկսի աշխատել: ;)
Եթե Նավաստին էլ պիտի նկարի, կեսը ես կվերցնեմ, կեսն էլ ինքը: Եթե էլի նկարողներ լինեն, ավելի լավ, ավելի արագ կլինի:

Ներկը, ուրեմն, մի «Տյուբիկը» 700դրամ արժի: եթե 2գույն ենք օգտագործելու, ասենք սև ու կանաչ, ամեն գույինց 1 հատը 15մայկայի համար լրիվ հերիք կլինի:
Մեկ էլ, ոնց եք մտածում, բոլորինը նույնը լինի, թե նույն գաղափարի շուրջ տարբեր գրառումեր:
Սպասում եմ արձագանքների

Նավաստի
19.05.2008, 21:36
Պարտադիր պետք է նունը լինի:

Նախ և առաջ պատրաստելն է այդպես հեշտ, իսկ երկրորդը երբ քաղաքում տեսնեն լիքԹ նույնատիպ մայկաներ տարբեր տեղեր, կսկեն ուշադրություն դարձնել, իսկ նույն գաղափարի շուրջ տարբեր գրառումներով դժվար նույնիսկ կարդան:

Նորմարդ
19.05.2008, 21:42
12! :)
1.Ձայնալար
2.Ձնձածիկ
3.Հելեն
4.ես
5.Belle
6.Ներսես_AM
7.PsilocybeLarvae[AKB]
8.Philosopher
9.Amaru
10.Fobus
11.Նավաստի
12.CactuSoul

Ավելացվել է 5 րոպե անց
մասնակիցներ ջան , մի հատ փորձեք հիշել Երևան հետ գալուց արդյոք տեսել եք այս վրանը թե չե , շնորհակալ եմ

http://www.imagger.com/thumbs/563187__DSC_0710.jpg (http://www.imagger.com/view/563187__DSC_0710.jpg.html)
Ինձ էլ ցուցակագրեք ի՞նչ ա պետք անել:)

Grieg
22.05.2008, 20:30
13!
1.Ձայնալար
2.Ձնձածիկ
3.Հելեն
4.ես
5.Belle
6.Ներսես_AM
7.PsilocybeLarvae[AKB]
8.Philosopher
9.Amaru
10.Fobus
11.Նավաստի
12.CactuSoul
13.Նորմարդ

Ւ դեպ շատ հնարավոր է մի կզմակերպություն օգնի և շապիկները տրամադրվեն անվճար.. բայց դրա մասին ավելի ուշ

իսկ այժմ վայելեք "Դեպի Թեղուտ" հեծանվարշավի Վիդեո (http://bigfamily.am/art/viewv.php?art=84987017)-ն

Belle
23.05.2008, 16:12
Պարտադիր պետք է նունը լինի:

Նախ և առաջ պատրաստելն է այդպես հեշտ, իսկ երկրորդը երբ քաղաքում տեսնեն լիքԹ նույնատիպ մայկաներ տարբեր տեղեր, կսկեն ուշադրություն դարձնել, իսկ նույն գաղափարի շուրջ տարբեր գրառումներով դժվար նույնիսկ կարդան:

լավ, էդ դեպքում նույնը կլինեն ;)

Ավելացվել է 2 րոպե անց

Ւ դեպ շատ հնարավոր է մի կզմակերպություն օգնի և շապիկները տրամադրվեն անվճար.. բայց դրա մասին ավելի ուշ

վատ չի լինի, բայց մի քիչ եկեք արագացնենք, հեսա քննական շրջանը կսկսվի, ու ժամանակը ավելի կսահմանափակիվի

Ձայնալար
02.06.2008, 17:13
Ժողովուուուրդ, էդ շապիկները գործը եկեք անենք: Ի՞նչ ա պետք դրա համար նկարը ինչքան հասկացա կա, մնում է շապիկները գնենք ու պատվիրենք: Մեկել երևի ճիշտ կլինի նշված 13 հոգին իրենց չափսերը ասեն (S, M, L, XL ...):

Belle
02.06.2008, 18:15

ես էլ եմ կարծում, որ արագացնել է պետք, բայց Վարդանը ասեց, կարողա անվճար լինեն շապիկները, մել էլ նկարը իմ իմանալով, պատրաստ չի

իմ ընկերուհին, որ պիտի նկարեր, արդեն կարա զբաղվի դրանով, բայց արագացնենք, որ քննությունները չսկսվեն էլի :oy

Grieg
03.06.2008, 12:46

շապիկների խնդիրը նրանումն ա. որ Կանաչների Միությունը նույնպես ցանկացնում է այդպիսի շապիկներ պատրաստել իրենց միջոցներով..սակայն այս պահին իրենք դեռ այդ միջոցները չունեն, սակայն հետագայում կարծում եմ կունենան, ուղղակի կարծում եմ արդարացի չի լինի եթե մենք այժմ մեր միջոցներով պատրաստենք այդ շապիկները իսկ որոշ ժամանակ անց արդեն անվճարը բաժանի շապիկները.. ուստի մնում է սպասել

Belle
03.06.2008, 14:46

լավ, ոնց ասես ;)

Ձայնալար
03.06.2008, 14:50
շապիկների խնդիրը նրանումն ա. որ Կանաչների Միությունը նույնպես ցանկացնում է այդպիսի շապիկներ պատրաստել իրենց միջոցներով..սակայն այս պահին իրենք դեռ այդ միջոցները չունեն, սակայն հետագայում կարծում եմ կունենան, ուղղակի կարծում եմ արդարացի չի լինի եթե մենք այժմ մեր միջոցներով պատրաստենք այդ շապիկները իսկ որոշ ժամանակ անց արդեն անվճարը բաժանի շապիկները.. ուստի մնում է սպասել

Լավ, իսկ ինչո՞վ կարող ենք օգնել :8

Grieg
27.06.2008, 13:06
էհ այն շապիկները որը թողարկեց կազմակերպությունը պիտանի չեին դիզայնի և իմաստի առումով :( ուստի շարունակում ենք մեր ուժերով թողարկել շապիկները :)

ԲՈԼՈՐԻՆ խնդրում եմ մասնակցել քննարկամանը շապիկի վրա ինչ գրել/նկարել ետևից և առջևից, մինիմալ տեսքտը իմ պատկերացմամբ "Փրկենք թեղուտի անտառը"-ն է դե իսկ մնացածը դուք առաջարկեք ;)

Belle
27.06.2008, 13:36

Առաջարկում եմ հավաքվել ու քննարկել.. :oy

Sunny Stream
27.06.2008, 20:10
ես պատկերացնում եմ` շապիկի առջևում միմյանց ձեռքը պինդ բռնած երեք մուլտ-ծառ, վերևում գրություն` «Փրկենք Թեղուտի անտառը», իսկ ետևում... հետաքրքիր է, բայց մեջքի հատվածը կարող է ինֆորմատիվ լինել. այսինքն առջևի մասով տրվի հիմնական ուղերձը, իսկ մեջքին բերվեն որոշ տվյալներ. ասենք
Թեղուտի անտառը կազմում է Հայաստանի կանաչ ֆոնդի --- տոկոսը
հատվել է --- ծառ
հատվելու ենթակա է ևս --- ծառ

վերջում մեծ տառերով գրություն`
Հայաստանը կանգնած է անապատացման վտանգի առաջ
կամ
Վտանգված է մեր Գենոֆոնդը
...

գիտեմ, փախած բան է շապիկի վրա էսքան տեղեկություններ կրելը, բայց մի բան հաստատ է, երբ ինչ-որ մեկը տեսնի «Փրկենք Թեղուտի անտառը» գրությունը, անպայման կհետաքրքրվի մանրամասներով, էդ դեպքում կամ պետք է թռուցիկներ մշակել ու միշտ պայուսակում պահել, կամ էսպիսի շապիկ պատրաստել ու հենց մեկը հարցերով մոտենա, ուղղալօ մեջքով շրջվել ու սպասել, մինչև կարդա, վերջացնի :)

Belle
28.06.2008, 11:32

հա.. շատ լավ է.. ուղղակի դժվար կլինի էդքան շապիկների վրա էդքան գրել.. մի կամ 2հոգով գլուխ չի գա.. իսկ իրար ձեռք բռնած ծառերը ուղիղ նշանակետն է.. :hands
Սեդա.. հարգանքներս.. ;)

Grieg
29.06.2008, 00:20
մի քանի դիզայնի օրինակներ~
ասեք ձեր կարծիքը~ առաջարկեք նոր մտքեր

http://photos-c.ak.facebook.com/photos-ak-sf2p/v256/47/15/625832556/n625832556_561194_1936.jpg

http://photos-g.ak.facebook.com/photos-ak-sf2p/v256/47/15/625832556/n625832556_561190_232.jpg

http://photos-b.ak.facebook.com/photos-ak-sf2p/v256/47/15/625832556/n625832556_561193_1476.jpg

http://photos-h.ak.facebook.com/photos-ak-sf2p/v256/47/15/625832556/n625832556_561191_735.jpg

http://photos-a.ak.facebook.com/photos-ak-sf2p/v256/47/15/625832556/n625832556_561192_1096.jpg

Sunny Stream
29.06.2008, 00:28
հետաքրքիր, մի քիչ «սուր» լոգո է :) անգլերենն ու վերջին հայերենն են լավը, բայց հայերենում էլ որ «Թեղուտը» կանաչ լիներ, կարծում եմ, լավ կլիներ, սևը շատ է... հնարավոր է՞ ձեռքերն ավելի «փափուկ», ավելի ջերմ անել...

Moon
29.06.2008, 00:29
մի քանի դիզայնի օրինակներ~
ասեք ձեր կարծիքը~ առաջարկեք նոր մտքեր

http://photos-c.ak.facebook.com/photos-ak-sf2p/v256/47/15/625832556/n625832556_561194_1936.jpg

http://photos-g.ak.facebook.com/photos-ak-sf2p/v256/47/15/625832556/n625832556_561190_232.jpg

http://photos-b.ak.facebook.com/photos-ak-sf2p/v256/47/15/625832556/n625832556_561193_1476.jpg

http://photos-h.ak.facebook.com/photos-ak-sf2p/v256/47/15/625832556/n625832556_561191_735.jpg

http://photos-a.ak.facebook.com/photos-ak-sf2p/v256/47/15/625832556/n625832556_561192_1096.jpg
ԻՆձ դուր եկան առաջինը, 4-ը եվ վերջինը։ Շատ լավ են պատրաստված։
Իսկ այսօր կարկուտին կարողացա՞ք բաժանել ինչ որ ուզում էիք։

Sunny Stream
29.06.2008, 00:32
ԻՆձ դուր եկան առաջինը, 4-ը եվ վերջինը։ Շատ լավ են պատրաստված։
Իսկ այսօր կարկուտին կարողացա՞ք բաժանել ինչ որ ուզում էիք։
Belle-ի ասած. գնացել էինք կպցնելու :D
փաստորեն էմուլսիան ինչքան թրջվում էր, էնքան լավ էր կպչում... ես տուն գնալիս նայեցի, Ամիրյան-Պրոսպեկտ խաչմերուկից մինչև Բաղրամյանի մետրո մայթերին միանգամից նկատվում էին կանաչ հայտարարությունները ;) Հավես էր! :) հենց կարկուտի ժամանակ էլ, թու-թու-թու, մի քիչ թրջված հասանք կանգառի ծածկին, ներսում, քանի կանգնած էինք, մի քիչ ավել փակցրեցինք ու բաժանեցինք :ok

Moon
29.06.2008, 00:34

Ուրախ եմ,որ ստացվեց։ Ես շատ էի ուզում գալ։ Բայց ցավոք չկարողացա։ Մյուս անգամ կգամ միսին կփրկենք թեղուտը։)

Grieg
29.06.2008, 12:02
ԻՆձ դուր եկան առաջինը, 4-ը եվ վերջինը։ Շատ լավ են պատրաստված։
Իսկ այսօր կարկուտին կարողացա՞ք բաժանել ինչ որ ուզում էիք։
մի երկու ֆոտո

http://photos-g.ak.facebook.com/photos-ak-sf2p/v256/47/15/625832556/n625832556_561950_944.jpg

http://photos-f.ak.facebook.com/photos-ak-sf2p/v256/47/15/625832556/n625832556_561949_539.jpg

Belle
29.06.2008, 12:21
Belle-ի ասած. գնացել էինք կպցնելու :D
փաստորեն էմուլսիան ինչքան թրջվում էր, էնքան լավ էր կպչում... ես տուն գնալիս նայեցի, Ամիրյան-Պրոսպեկտ խաչմերուկից մինչև Բաղրամյանի մետրո մայթերին միանգամից նկատվում էին կանաչ հայտարարությունները ;) Հավես էր! :) հենց կարկուտի ժամանակ էլ, թու-թու-թու, մի քիչ թրջված հասանք կանգառի ծածկին, ներսում, քանի կանգնած էինք, մի քիչ ավել փակցրեցինք ու բաժանեցինք :ok

լօօօօօօլ :D Բելլի ասած չէ.. Լևոնի ասած.. բայց շատ լավ էր.. սենց մոտավորապես.. գնացել էին կպցնելու.. ես ու Սեդան կպցրինք 70ից ավել.. շաաատ հաճելի էր.. շատ լավ էր.. անձրևն էլ Չխանգարեց.. :hands

նկարները լավն են.. բայց իմ կարմիր եղունգները... լօօօօօօլ :oy

Հ. Գ. Ակցիան հաջողվեց.. ու պայքարը հաստատ օտգնում է.. :)

Moon
29.06.2008, 13:09
մի երկու ֆոտո

http://photos-g.ak.facebook.com/photos-ak-sf2p/v256/47/15/625832556/n625832556_561950_944.jpg

http://photos-f.ak.facebook.com/photos-ak-sf2p/v256/47/15/625832556/n625832556_561949_539.jpg
Լավն են շատ նկարները, մենակ չեմ հասկանում Բելն ինչ ա անում առաջին նկարի մեջ։

Belle
29.06.2008, 13:20
Առաջին նկարում Բելլն ու Հրայրը սոսինձն ու էն լավ հարմարանքն են փորձարկում.. անունը մոռացա լօօլ խոզանակ էլի.. :D

Grieg
03.07.2008, 23:59
I)
http://photos-b.ak.facebook.com/photos-ak-snc1/v260/47/15/625832556/n625832556_572241_8726.jpg

II)
http://photos-e.ak.facebook.com/photos-ak-sf2p/v290/47/15/625832556/n625832556_571588_5169.jpg

sh_joy
04.07.2008, 10:36
Ես էլ եմ մայկա ուզում։ Ինձ էլ ավելացրեք ցուցակին։ :)

II-ը շատ լավն ա :ok

Էն նախորդների ձեռքերը մի տեսակ կոպիտ են ու սևը շատ ա։ Լավ կլինի կանաչը շատ լինի։

Ներսես_AM
04.07.2008, 11:20
II)-ը իսկապես ամենալավնա, բայց դեռ վերջնական մի ընտրեք էլի, մի ակումբցու խնդրել եմ ստեղծագործի տեսնենք ինչ կասի :oy :)

Belle
04.07.2008, 14:21
երևի ինչ որ նկարներ հանել եք.. կամ չգիտեմ.. 2հատ նկար եմ տեսնում.. 2ի վրա էլ կանաչ նեկն է շատ.. :oy ես իմ տեսած 2ից երկրորդն եմ հավանում.. շառ.. կանաչ ձեռքեր..

Հ. Գ. ես 2շաբաթով բացակայելու եմ.. ինձ չմոռանաք.. հաշվի մեջ եմ.. :)

Hayk Avetisyan
04.07.2008, 18:50
http://www.akumb.am/showthread.php?p=943797#post943797

Moon
04.07.2008, 19:02
I)
http://photos-b.ak.facebook.com/photos-ak-snc1/v260/47/15/625832556/n625832556_572241_8726.jpg

II)
http://photos-e.ak.facebook.com/photos-ak-sf2p/v290/47/15/625832556/n625832556_571588_5169.jpg
երկուսն էլ լավն են։ Առաջինը շատ ուրախ է պարզապես։ Իսկ երկրորդն իսկականն է, միայն թե կարծում եմ լավ կլիներ ծառը մի քիչ մեծ անել։ ԹԵ չէ նայում եմ, կարծես մի բան պակաս լինի։ Բայց գաղափարը շատ լավն ա։

Sunny Stream
05.07.2008, 18:45
գիտե՞ք էսօր ինչ մտքովս անցավ...
իսկ եթե շապիկները կանաչ լինե՞ն...

1, անմիջապես հեռվից-հեռու կտարբերվենք բոլոր այլ շարժումներից, որովհետև մեծ մասամբ հենց էսպես ճերմակ շապիկով ու լոգոյով են հանդես գալիս տարբեր շարժումների, ակցիաների, հ/կ-ների մասնակիցները...
2, Հրայրն էլ ամեն ակցիային չի ասի` ախր պետք է կանաչ հագնեինք, ես էլ հոգոց հանեմ, թե չունեմ :P (չէ, մեկն ունեմ, բայց նյարդայինանում եմ, որբ մլակները վրա են հասնում էդ գույնին)...

իսկապես, կարելի է աչք չծակող, հանգիստ կանաչ գույն վերցնել շապիկի համար ու վրա սպիտակով լոգո, գրություն կամ էդպիսի բաներ...
հն՞ ;)